Դիտել ողջ տարբերակը : Սիլուետ, Մանսարդ և ուրիշներ
Շատ բառեր ենք օգտագործում ,չկասկածելով ,որ դրանք հատուկ անուններ են եղել:
Սիլուետ - 18-րդ դարում ֆրանսիայի ֆինանսների գլխավոր հսկիչն էր, նրա ծաղրանկարից ուրվապատկեր էին կտրել որոնց անունն էլ մնաց սիլուետ:
Ֆրանսուա Մանսար - ճարտարապետ , ֆրանսիական կլասիցիզմի հիմնադիրներից : Քաղաքային շինարարությունում , աճող բնակչության տեղավորելու համար, սկսեց տանիքներում մանսարդներ կառուցել:
[
B]Գիլիոտեն[/B] - բժիշկ, ֆրանսիական հեղափոխության ժամանակ առաջարկեց օգտագործել որպես մահապատժի գործիք թեք սահող դանակով հարմարանքը, որը մինչ այդ էլ օգտագործում էին ուրիշ երկրներում:Սակայն անունը մնաց գիլիոտին :
Հվանաբար շատ շատերին էլ դուք գիտեք: Կիսվեք ակումբի հետ:
Հետաքրքիր ա, ծանոթ չէի այս բառերի ծագումնաբանությանը: Ու հենց կարդացի, մի հարց առաջացավ մոտս. տեսնես Ֆրանսուա Մանսարն ինչպես կվարվեր, եթե իմանար, որ իրեն «մասանդրա» են ասել:D
Գալիֆե - զինվորական շալվարի տեսակ է ՝անվանվել է գեներալ Գաստոն Օգյուստ Գալիֆեյի անունով : Նա վիրավորվել էր ոտքից ու այն ժամանակվա նեղ շալվարները չէր կարող հագնել ,դե նա էլ այս ձևը հնարեց, ինքը հագավ ու ստիպեց որ իր բանակն էլ հագնի:
Դոբերման - շան տեսակ է՝ անվանվել է բուծողի Ֆրիդրիխ Լյուդվիգ Դոբերմանի անվամբ:
Կուլման - գծագրական հարմարանք՝ հնարել է Կարլ Կուլմանը 19-րդ դարում:
Դե մի բան էլ դուք ասեք:angry
Դիզել - վառելիքն անվանվել է գերմանացի գյուտարար Ռուդոլֆ Քրիստիան Կարլ Դիզելի պատվին, ով 1892թ. ստեղծել է դիզելային շարժիչը:
Մակինտոշ - անջրանցիկ թիկնոց. ստեղծվել է 1842թ.՝ շոտլանդացի գյուտարար Չարլզ Մակինտոշի կողմից:
Վինչեստեր - հրացանների շատ հայտնի տեսակ, գործարանատիրոջ անունը՝ Օլիվեր Վինչեստեր:
Կոլտ - հիմնականում վերաբերում է ատրճանակներին, գործարանի հիմնադրի անունը՝ Սեմյուել Կոլտ:
Էլ չեմ հիշում: Հենց հիշեմ՝ կգրեմ:
Կարծում եմ՝ ամպեր, վոլտ ու դրանց նման բաները չարժի նշել:
Կարծում եմ՝ ամպեր, վոլտ ու դրանց նման բաները չարժի նշել:
Հ ա ,ճիշտ էս ,դրանք չարժի
Զենքերից՝ Բրաունինգ- Բրաունինգ եղբայրներ ու Նագան - Լեոն Նագան
Խուլիգան - Պատրիկ Հուլիգանի անունով՝պարզապես խուլիգանի մեկն է եղել, թեև կարծիք կա , որ Լոնդոնի Hooly gang բանդայի անունով է:
Ջակուզի - արտադրողները Ջակուզի եղբայրներն են եղել
Կարդան - Ջերոլամո Կարդանո 16-րդ դար , մաթեմատիկ , փիլիսոփա , բժիշկ , աստղագետ, թեև չար լեզուները ասում են ,որ կարդանային փոխանցումը Լեոնարդոյի հնարածն է:
Գոբելեն - 16-րդ դարում Ժիլ Գոբելենը սկսում է գոբելենի շպալերի արտադրությունը
Բոյկոտ - իռլանդացի վարձակալները, կառավարիչ Չարլզ Բոյկոտին , բոյկոտի են ենթարկում ,ահա այսպիսի բաներ:
Վատման - գծագրական թղթի տեսակ,հնարել և սկսել է արտադրել Ջորջ Վատմանը Անգլիայում 17-րդ դարւմ:
Օլիվիե - աղցանի տեսակ ,որ հնարել է մոսկովյան ռեստորանատեր Լուսիեն Օլիվիեն 19-րդ դարի 60-ական թ.թ.
Շրապնել - թնդանոթի պայթող ռումբ հնառել է 1803 թ. անգլիացի սպա Հենրի Շրապնելը: