PDA

Դիտել ողջ տարբերակը : Սիմպսոնները կինոյում



Freddie
26.08.2008, 22:07
Այս վերջերս նկարահանվեց «Սիմպսոնները կինոյում» լիամետրաժ մուկտֆիլմը։ Ես դեռ չեմ դիտել, բայց անպայման կդիտեմ։ Ո՞վ է դիտել և ի՞նչ կարծիք ունեք։ Հուսով եմ լսել միայն դրական պատասխաններ։;)

Mitre
26.08.2008, 23:07
Սերիալը տեսել եմ և շատ եմ հավանում , լիամետրաժն էլ պակաս չի լինի, երևի:
Որտեղի՞ց ճարենք, չեք ասի՞:

Հայկօ
26.08.2008, 23:10
Ավատարիս նայեք: Կինոն ոչնչով չի զիջում սերիալին, այսինքն՝ հանճարեղ է (մինիմում), գումարած՝ 4 անգամ երկար է տևում: Միանշանակ must see.:hands

*e}|{uka*
27.08.2008, 01:20
Փոքր-ժամանակ ( ի նկատի ունեմ մի 6 տարի առաջ) շատ էի նայում, էնքան էի նայում ծնունդիս օրը խաղալիքներ էին նվիրել պերսոնաժներով, աշխարհը իմն էր : Իսկ հիմա, որ հիշում եմ ծիծաղս գալիսա :D , շատա գալիս :D
Շատ բանալնի մուլտա, կարելիա դոդանալ նայելով :P արդեն ծեծվել ու ժամանակը վաղուց անցել է: Հիմա Նառուտոյի ու Սպանչ Բոբի դարաշրջանն է :P:D
Ֆիլմը դիտել եմ, վատը չի, ում դուրը գալիս է սերիաները Սիմսոնների ընտանիքի, հաստատ կհավանի, բայց ես անտարբեր եմ : ;)

Հայկօ
27.08.2008, 02:21
Շա՜տ լավ սերիալ է, ըստ իս՝ ամերիկյան միակ լավ մուլտսերիալը. առողջ, ինքնաքննադատումից ոչ զուրկ հումոր, հյութեղ կերպարներ, անզուգական դիալոգներ... Եվ, ամենակարևորը, բնավ էլ երեխաների համար չէ: Ընդ որում, հումորների 70 տոկոսը հասկանալու համար հարկավոր է առօրյա պոպ և ոչ միայն մշակույթին լավ ծանոթ լինել, նայած լինել վերջին հիսուն տարվա բոլոր քիչ թե շատ աղմուկ հանած ֆիլմերը և այլն: Կարևոր է նաև ավելացնելը (և սա վերաբերում է նաև լիամետրաժ ֆիլմին), որ մուլտն ամբողջովին՝ այնպես, ինչպես մտածել են հեղինակները, հասկանալու համար հարկավոր է, անհրաժեշտ է տեսած լինել գոնե 2-3 սեզոն: Գոնե: Թե չէ տափակ բան կթվա: Ես որ արդեն 16 սեզոն նայել եմ, էդ ընթացքում մի տասը հոգու էլ հաջողացրել վարակել սիմփսոնամանիայով:

Freddie Եթե գոնե քիչ թե շատ ծանոթ ես սիմփսոն-մշակույթին, եթե Սփրինգֆիլդը քեզ համար հարազատ վայր է, եթեՄարջի սանրվածքն արդեն տարօրինակ չի թվում՝ միանշանակ նայիր, հաստատ չես փոշմանի: Իսկ եթե d'oh! ու mmm... Donuts... արտահայտությունները քեզ ոչ մի բան չեն ասում, գործ չունես:

Tanamasi
30.08.2008, 13:51
Իսկ որտեղի՞ց ճարել :esim

Հայկօ
30.08.2008, 17:37
Մտիր, ասենք, Torrents.ru, լիքը կա: Կամ՝ ցանկացած այլ տրեկեր: Եթե տորրենտների հետ չունես, փորձիր epidem.ru-ում ման գալ: Եթե, իհարկե, 700-ից 4000 մբ քաշելը քեզ համար պրոբլեմ չի: