PDA

Դիտել ողջ տարբերակը : Ձեր քննարկմանն ենք հանձնում նոր գովազդային հոլովակ



Strapsus
25.08.2008, 14:26
Ստեղծվել է NOKIA - ի նոր գովազդային հոլովակ: Հոլովակը սկսվում է Միքելանջելոի "Ադամի արարման" ձեռքերի հատվածով: Հոլովակը ցուցադրվում է Հ1, Первый և Նոր Ալիք հեռուստաընկերությունների եթերում:

Elmo
25.08.2008, 16:43
Չեմ տեսել, չեմ քվեարկել, եթե youTUBE-ում հղումը տաք կնայեմ ու կքվեարկեմ:

Adam
25.08.2008, 16:46
էլի Ֆելքիսնա տեքստը կարդու՞մ :[

Strapsus
25.08.2008, 23:05
Չեմ տեսել, չեմ քվեարկել, եթե youTUBE-ում հղումը տաք կնայեմ ու կքվեարկեմ:
Խնդրեմ:) http://www.youtube.com/watch?v=ZJgpijL1QJU

Ավելացվել է 1 րոպե անց

էլի Ֆելքիսնա տեքստը կարդու՞մ :[ Ոչ: Ու եթե ես չեմ սխալվում իր ձայնը գովազդային ասպարեզում այդքան էլ շատ չէ:

Elmo
25.08.2008, 23:13
Նայեցի, ավելի շատ հիշեցնում է «Տատիկի Արևածաղիկի» գովազդը, երբ սկսվում է Վան Գոգ -ի արևածաղիկներից:
Ինձ թվում է աշխարահռչակ Nokia -ին սազական չի այպիսի գովազդը: Բայց զարհուրելի էլ չի, որոշ մարդկանց լավ էլ դուր կգա;

Ռուֆուս
25.08.2008, 23:17
Առանձնապես մի եսիմ ինչ գովազդ չի, որ քվեարկենք, լավն է, թե չէ: Հա, Միքելանջելոյի նկարը վերջնա, բայց դա հո գովազդը վերջնա չի դարձնում:

Strapsus
25.08.2008, 23:54
Նայեցի, ավելի շատ հիշեցնում է «Տատիկի Արևածաղիկի» գովազդը, երբ սկսվում է Վան Գոգ -ի արևածաղիկներից:
Ինձ թվում է աշխարահռչակ Nokia -ին սազական չի այպիսի գովազդը: Բայց զարհուրելի էլ չի, որոշ մարդկանց լավ էլ դուր կգա;

Ձեր տարբերակը որն է ?Դուք ինչպես եք տեսնում այս գովազդի լուծումը, եթե դուք լինեիք սցենարիստը:

Chuk
26.08.2008, 00:11
Ես չեմ քվեարկել, քանզի իմ տարբերակը պետք է լիներ «Անտարբեր եմ» տարբերակը: Հա, վատը չի, բայց դե լավն էլ չի: Ըստ իս գտնված չէ խիստ նմանություն, յուրատիպ լուծում, և նաև տեխնիկապես հետաքրքիր ու որակյալ լուծումներ չեն տված: Սա, բնականաբար, իմ սուբյեկտիվ կարծիքն է:

Strapsus, դուք գովազդի հեղինա՞կն եք:
Որովհետև եթե ոչ, թեման փակելու եմ:

Strapsus
26.08.2008, 00:12
Հարգելիներս,

Խնդրում եմ փաստացի մեկնաբանություններ, իրենց հիմնավորումներով:
Այս հոլովակը, ինչքան գիտեմ, գնալու է շատ լուրջ գովազդային մրցանակաբաշխության:
Ցանկացած դեպքում ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ԱՆՊԱՅՄԱՆ ՔՎԵԱՐԿԵԼ

Ավելացվել է 3 րոպե անց

Ես չեմ քվեարկել, քանզի իմ տարբերակը պետք է լիներ «Անտարբեր եմ» տարբերակը: Հա, վատը չի, բայց դե լավն էլ չի: Ըստ իս գտնված չէ խիստ նմանություն, յուրատիպ լուծում, և նաև տեխնիկապես հետաքրքիր ու որակյալ լուծումներ չեն տված: Սա, բնականաբար, իմ սուբյեկտիվ կարծիքն է:

Strapsus, դուք գովազդի հեղինա՞կն եք:
Որովհետև եթե ոչ, թեման փակելու եմ:

ԻՀԱՐԿԵ

Sunny Stream
26.08.2008, 00:17
զուգահեռը լավ է գտած, բայց սխալ է ներկայացրած... Միքելանջելոյի կտավը Վահագնի թաղամասի դոմիկ չի, որ էդպես չոր փաստերով ներկայացվի (պարզապես էդ տնակների գովազդն էլ է էս սկզբունքով)... ընդհակառակը, սա կարող էր հնարավորություն տալ` գովազդին հետաքրքիր գեղարվեստական մոտեցում գտնելու համար...

NetX
26.08.2008, 00:22
վատ չի :)

Մի բան էր անհասկանալի եթե օֆֆիցիալ ներկայացուցիչ ա, ինչու հենց Nokia՛ի կրեատիֆ հանդիսացող գովազդները չի օգտագործում միանագամից

ՊՍ լավն էր, բայց անիմաստ ա շատ լուրջ գովազդային մրցանակաբաշխության ուղարկելը :oy

Taurus
26.08.2008, 00:26
Նորմալ ա, ավելի լավն ա քան շատ շատ շատ ուրիշները, կողմ եմ քվեարկել

Elmo
26.08.2008, 10:30
Ձեր տարբերակը որն է ?Դուք ինչպես եք տեսնում այս գովազդի լուծումը, եթե դուք լինեիք սցենարիստը:

Վայ չգիտեմ :) որ լավ գովազդ կարանաի նկարեի, էդ գործով կզբաղվեի ;)
Ես սովորական սպառող եմ, որը իր կարծիքն է արտահայտում, ավել բան չեմ կարող ասել:

Բայց օրինակ կբերեմ: Կոկա-Կոլայի «Բռռռռ» -ով գովազդը ոնց որ բան էլ չի պարունակում մեջը, բայց ենթագիտակցությանս վրա ազդումա, լավնա, ես ամիս մի 70 շիշ Կոլա եմ առել: Ինչքան ես գիտեմ, նման գովազդները հնարողնրը մեծ գումարներ են վաստակում մենակ գաղափարի համար: Այ Նոկիաին տենց գովազդնա սազում, ինքը գերհզոր ընկերությունա:

Strapsus
26.08.2008, 11:36
Հարգելիներս, տվյալ հոլովակը իր ամբողջական տարբերակով ծառայում է ոչ թե NOKIA հեռախոսներ գովազդելու նպատակին, այ Հայաստանում իսկական NOKIA գնելու համար ճիշտ տեղը իմանալուն:
P.S. Իսկ ինչ վերաբերում է Միքելանջելոի ֆրեսկայի ձեռքերի հատվածին ասեմ, որ դա իմպուլսի հաղորդման, աշխարհում առաջին միջոցներից է: Կրում է մոտավորապես նույն իմաստը, ինչ NOKIA-ի ձեռքեր տարբերանշանը:

Աթեիստ
26.08.2008, 11:49
Այն, որ Նոկիան Հայաստանում ներկայացնում է "Հայրապետյան Եղբայրներ" ՍՊԸ-ն արդեն համարյա բոլորը գիտեն:

Իմ կարծիքով գովազդը պետք է կամ նշի ապրանքի առավելությունները, կամ հումորի միջոցով ուշադրություն գրավի: Այս գովազդը իմ պահանջներից ոչ մեկին չի բավարարում: Առաջին անգամ դիտեցի հետաքրքրությամբ: Հաջորդ դիտումների ժամանակ ալիքը փոխելու ցանկություն է առաջանում:

Հայկօ
26.08.2008, 12:31
Անձամբ ես (գուցե դա էլ իմ թերությունն է) միանշանակ վատ եմ նայում այն երևույթին, որ գովազդի կամ մեկ այլ բանի համար ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ օգտագործում են դասականների գործերը կամ անունները: Վերջերս մի նոր տեսահոլովՈՒկ լույս ընկավ, տեսե՞լ եք՝ հերթով նկարներ են ցույց տալիս իրար կողք-կողք. Բախ, Բեթհովեն, Մոցարտ, ... Ավետ Բարսեղյան: Լրիվ հակառակ ռեակցիա է ստացվում: Դասականներին գովազին խառնելիս գոնե ցանկալի է որևէ կրեատիվ՝ ստեղծագործ կամ հումորային տարրի առկայությունը: Օրինակ՝ փորձեիք ցույց տալ, թե ինչպես է Միքելանջելոն թաքուն նայում Nokia-ի անդրջրհեղեղյան գովազդին ու ստեղծում իր գլուխգործոցը: Կամ՝ երկու ձեռքերի միջև ինչ-որ հեռախոսանման բան է պատահմամբ նկարել/ցայտեցրել կտավին/պատին, ու նստած մտածում է՝ ջնջի՞, թե՞ ոչ: Վերջին շրջանի հայկական ամենալավ գովազդը համարում եմ էն պատուհանների գովազդը, որ խեղճ ճանապարհաշինարար բանվորին ու իր պնևմատիկ մուրճին փրկում են ծանր ռոքի կաթվածածին պղնձաժխորից :))

Հ.Գ. Մոռացա ասեմ. գաղափարների համար փող չեմ ուզում, բայց +1-ից չեմ հրաժարվի :)) :)) :))