PDA

Դիտել ողջ տարբերակը : Ակուստիկ / ջազ / դասական կիթառ



Հայկօ
25.08.2008, 10:15
Առաջարկում եմ այստեղ իրար հուշել այն լավագույն երգերի և երաժշտությունների մասին, որտեղ գլխավոր դերում հենց վերոհիշյալ գործիքն է: Լինելով կիթառի մեծ երկրպագու և զուռնաքյամաչային բաների ոխերիմ ախոյան՝ խնդրում եմ թեման չաղտոտել տարատեսակ բրիտնիսփիրսերով և նմանատիպ այլևայլ կայծոռիկներով՝ տողադրելով միայն լուրջ, ժամանակի բովով անցած, արժանի ստեղծագործությունների վերնագրերը: Գրկաբաց ընդունվում են ակուստիկ կիթառները, ջերմ ընդունվում են ջազ և unplugged կիթառները, distortion-ներն ու overdriven-ները ընդունվում են քիթումռութով, սինթեզն ու Կլկլաշենցի Դարդը դուրս են մնում առանց բողոքարկման իրավունքի: Դե ես սկսեմ.

Alannah Myles - Black Velvet
Animals - House of the Rising Sun
Beatles - Yesterday
Black Sabbath - Children of the Sea
Black Sabbath - Cross of Thorns
Centurians - Bullwinkle (Part II)
Chris Issak - Graduation Day
Combustible Edison - VertiGogo
Connells - 74-75
Crowded House - Weather with You
Cure - Lullaby
Deep Purple - Soldier of Fortune
Dire Straits - You and Your Friend
Doors - Spanish Caravan
Bob Dylan - Knockin' on Heaven's Door
Eagles - Hotel California
Extreme - More Than Words
Eric Clapton - Classical Guitar Solo
Eric Clapton - Layla (Original)
Eric Clapton - Tears in Heaven
Gipsy Kings - Como siento yo
Gipsy Kings - Trista pena
Gipsy Kings - Un amor
Kansas - Dust in the Wind
Led Zeppelin - Stairway to Heaven
Lively Ones - Surf Rider
Marty Friedman - Forbidden City (ինտրոն շա՜տ լավն ա)
Metallica - Nothing Else Matters
Metallica - The Unforgiven
Nick Cave & Kylie Minogue - Where the Wild Roses Grow
Nirvana - Rape Me
Opeth - Benighted
Opeth - Dirge for November
Overkill - Girl, You'll Be a Woman Soon
Pink Floyd - Wish You Were Here
R.E.M. - Losing My Religion
Rainbow - Catch the Rainbow
Red Hot Chili Peppers - Californication
Red Hot Chili Peppers - Road Trippin'
Robert Plant - Big Log
Rod Stewart - If Only
Rod Stewart - Salling
Rolling Stones - Angie
Scorpions - White Dove
Smokie - Living Next Door to Alice
Smokie - Stranger
Statler Brothers - Flowers in the Wall
Sting - Fragile
Styx - Boat on the River
Tony Carey - Room with a View
Tornadoes - Bustin' Surfboards
UFO - Belladonna
Uriah Heep - Lady in Black

Հ.Գ. Բոլոր գործերը ունեմ, ինչքան իմն են՝ էդքան էլ ձերն են՝ 64Kb up-ի սահմաններում:
Հ.Հ.Գ. Մոռացա ասեմ՝ ֆլամենկո և կանտրի ընդունում ենք ԱՏ-ով:

Ռեդ
25.08.2008, 10:19
Որ քեզ խնդրեմ կարա՞ս կողքը նշես որում ինչ տիպի կիթառ կա

Հայկօ
25.08.2008, 10:25
Հատ-հատ նշելը մի քիչ... Մի քիչ... [հորանջում է ծնոտը դուրս ընկնելու չափ]: 90 տոկոսը ակուստիկ են, մեջները հատուկենտ ջազ կա... Մեծ մասը բալլադներ են:

StrangeLittleGirl
25.08.2008, 16:34
Սաղ նշեցիր էլի :D Մեծ հաճույքով կուզեի էդ երգերը, բայց ոնց նայում եմ, համարյա սաղ ունեմ :D Լավ, մի քիչ մտածեմ, մի երկու անուն էլ ես գրեմ :P

Մեղապարտ
25.08.2008, 16:41
Ներողամտաբար հուշեմ ակուստիկ կիթառի երկու տիտաններին՝ Պակո և Ալդեմյոլա:

Ռեդ
25.08.2008, 16:42
Իսպանական կիթառ՝
Armik - Gypsy Flame
Jesse Cook - Dance of spring
2ն էլ լավն են

StrangeLittleGirl
25.08.2008, 16:43
Alannah Myles - Do You Really Wanna Know Me?
Bob Dylan - Man of Constant Sorrow
Joan Baez - Where Have All The Flowers Gone
Radiohead - Exit Music
Janis Joplin - Me and Bobby McGee
Starsailor - Way to Fall
Sheryl Crow & Kid Rock - Picture
Rialto - Underneath a Distant Moon
Goo Goo Dolls - Iris (ակուստիկ տարբերակը)
Radiohead - Nice Dream
Bob Dylan - Blowin' In The Wind

Վերջ, լավ, էլ չեմ գրում :D Նոր նկատեցի, որ էս լիստիս երգերի 90%-ում գլխավորը կիթառն ա, 10-ում էլ դաշնամուրը :D

Ռեդ
25.08.2008, 16:48
Alannah Myles - Do You Really Wanna Know Me?
Bob Dylan - Man of Constant Sorrow
Joan Baez - Where Have All The Flowers Gone
Radiohead - Exit Music
Janis Joplin - Me and Bobby McGee
Starsailor - Way to Fall
Sheryl Crow & Kid Rock - Picture
Rialto - Underneath a Distant Moon
Goo Goo Dolls - Iris (ակուստիկ տարբերակը)
Radiohead - Nice Dream
Bob Dylan - Blowin' In The Wind

Վերջ, լավ, էլ չեմ գրում :D Նոր նկատեցի, որ էս լիստիս երգերի 90%-ում գլխավորը կիթառն ա, 10-ում էլ դաշնամուրը :D
Լավ, սենց հարցնեմ
Սրանցից քեզ ամենաշատը ո՞ր երգն ա դուր գալիս

StrangeLittleGirl
25.08.2008, 16:57
Սաղ :D Սրանք իմ սիրած երգերի ընտրանուց են :D

*e}|{uka*
25.08.2008, 17:27
Oscar Peterson Summertime... :)

Հայկօ
25.08.2008, 18:38
Guess who's baaaaack!

Կարծես թե հետաքրքիր թեմա է լինելու... Ափսոս՝ բոլոր երգերն արդեն գրել եմ :))

StrangeLittleGirl Շատ հետաքրքիր ճաշակ ունես: Ես, իհարկե, Radiohead ու Goo Goo Dolls էնքան էլ չեմ սիրում (ավելի ծան բաներ եմ գերադասում), սակայն Janis Joplin-ն ու Sheryl Crow-ն միանշանակ խոշոր, հաստ պլյուս են: Bob Dylan... Հմմմ... Լսելիս աչքիս առաջ է գալիս ոմն hillbilly-ի եղանով, անթրաշ պատկերը: Շնորհակալություն Sheryl Crow & Kid Rock - Picture հղման համար, չունեի, քաշեցի:

Վանական Պակօ :)) դե Լյուսիան, անկասկած, լավագույններից է ֆլամենկոյի ասպարեզում, եթե ոչ՝ լավագույնը: Ալդեմյոլա չեմ լսել, շնորհակալ կլինեմ հղման համար: Պարզապես մի փոքրիկ ուղղում. Այս երկուսը ակուստիկ գիթառի տիտան բնավ չեն կարող լինել, քանի որ ֆլամենկո գիթառն իր էությամբ շատ ավելի մոտ է դասականին, քան ակուստիկին: Եթե երկու խոսքով ամփոփեմ՝ դասականի ու ֆլամենկոյի ներքևի երեք լարերը նեյլոնից են (փափուկ ձայն, մեղմ բասեր, ավելի մեղեդային), ակուստիկինը՝ բոլոր վեցն էլ՝ պողպատից (սուր ձայն, խորը բասեր, ռոքաջազային ուղղվածություն):

Red_Devils Էդ Armik-ից մի տեսակ պօպի հոտ է գալիս (ռուսերեն հասկացողներին խնդրում եմ մեջտեղի կլոր օ-ն սխալ չմեկնաբանել :))): Jesse Cook չեմ լսել, ի՞նչ տեսակ երաժշտություն է: Մաքուր կիթա՞ռ, թե՞ հետը թաշախուստ էլ կա:

*e}|{uka* Բարև Ձեզ :) Խոնարհաբար խնդրում եմ հուշել, թե Oscar Peterson-ի Summertime-ում հատկապես որտե՞ղ է տեղակայված ակուստիկ կիթառը ;):

ToAll Մտմտում եմ՝ արժե՞ արդյոք նշել շա՜՜՜տ հայտնի երգերը: Թե չէ վերևում գրել եմ Yesterday, բայց դե ոնց որ տնազ լինի. էդ ո՞վ չգիտի: Կամ՝ Hotel Californian; Կամ՝ ասենք որ Shape of My Heart-ը չեմ գրել, հաստատ ոչ ոչք չի տուժել, մեկ է՝ բոլորն ունեն:

ToAll2 Եկեք փորձենք թեման ուղղել դեպի ավելի, այսպես ասած, «ինտելեկտուալ» երաժշտության հունը: Սովետերեն ասած՝ Ջազռոքով հարվածե՛նք կապիտալիստական պոպին :pioneer:

Ռեդ
25.08.2008, 18:57
Հայկո ջան իսկ քեզ էս ՍԱԱԱԱԱՂ երգերից ո՞րն ա ամենաշատը դուր գալիս :)
Մենակ թե չասես սաղ են ամենաշատը դուր գալիս :D :D

Հայկօ
25.08.2008, 19:21
Red_Devil Լյավ բանը բդի շադ ըլի :))
Լավ, ուրեմն ուշադի՛ր. անպայման ճարում-լսում ես հետևյալ երգերը (եթե դեռ չես լսել), կյանքդ մի տասը տարով կերկարի.

Animals - House of the Rising Sun
Black Sabbath - Children of the Sea
Black Sabbath - Cross of Thorns
Deep Purple - Soldier of Fortune
Eric Clapton - Classical Guitar Solo
Eric Clapton - Layla (Original)
Kansas - Dust in the Wind (ես էս երգի խաթր կիթառ նվագել եմ սովորել)
Led Zeppelin - Stairway to Heaven
Metallica - Nothing Else Matters
Opeth - Benighted
R.E.M. - Losing My Religion
Rainbow - Catch the Rainbow
Red Hot Chili Peppers - Road Trippin'
Robert Plant - Big Log
Rolling Stones - Angie
Scorpions - White Dove
UFO - Belladonna

Էս արդեն լրիվ բեսթ օֆ թհը բեստն ա, սրանից էն կողմ չեմ կարող նեղացնել [մոլագար ժպիտով գուրգուրում է դարակին դրված CD-ները]:

Մեղապարտ
25.08.2008, 19:31
Պակօ դե Լյուսիան, անկասկած, լավագույններից է ֆլամենկոյի ասպարեզում, եթե ոչ՝ լավագույնը: Ալդեմյոլա չեմ լսել, շնորհակալ կլինեմ հղման համար:

Հղում՝ «YouTube» «PACO DE LUCIA , John McLaughlin , AL DI MEOLA»
Կարծում եմ սա կոգնի քեզ լսելու երկու տիտանների միասին ելույթը:
AL DI MEOLA-ն ակնոցներով է և նստած է կենտրոնում:

Հայկօ
25.08.2008, 19:46
Պարզվեց՝ լսել էի, ուղղակի անունը չգիտեի: Լավն է:

Ինչ-որ մեկը Yngwie Malmsteen լսու՞մ է: Իսկ Vinnie Moo՞re:

Մեղապարտ
25.08.2008, 19:58
Պարզվեց՝ լսել էի, ուղղակի անունը չգիտեի: Լավն է:

Ինչ-որ մեկը Yngwie Malmsteen լսու՞մ է: Իսկ Vinnie Moo՞re:

Երբեք չեմ մտածել որ հայաստանցին կարող է լսել նման բարձր երաժշտություն, ողջու նելի է :

StrangeLittleGirl
25.08.2008, 20:11
Ինչ-որ մեկը Yngwie Malmsteen լսու՞մ է: Իսկ Vinnie Moo՞re:
Ջահել վախտերս լսում էի :)
Հետո կամաց-կամաց ճաշակս նեղացավ, մնացին էն տիպի երգեր, որոնք նշել էի :)

Բայց օրինակ Շերիլ Քրոուն վերջին ժամանակներս լա՜վ համը հանում է իր անորակ երաժշտությամբ: Picture-ից հետո նրա բոլոր սինգլները, մեղմ ասած, չէին լսվում:

Grieg
25.08.2008, 20:18
ինչքան հիշում եմ սրա նման մի բան կար,,`
Francis Goya Concerto Pour Une Voix

Հայկօ
25.08.2008, 20:23
Երբեք չեմ մտածել որ հայաստանցին կարող է լսել նման բարձր երաժշտություն, ողջու նելի է :
Հայաստանցի՞ն, թե՞ հայը ;) Համ էլ սովորական Նեոկլասիկ ռոք ու ջազ է :)


Ջահել վախտերս լսում էի :)
Հետո կամաց-կամաց ճաշակս նեղացավ, մնացին էն տիպի երգեր, որոնք նշել էի

Ուրեմն ես, լինելով ԲԵՍԱՄԹ կասկածամիտ մարդ, ոչ մի նոր բան չեմ լսում և չեմ հավանում արդեն ողնուղեղային - ոչ պայմանակն մակարդակում: Ու ընդհանրապես, ոնց որ ասում են, առաջ խոտն էլ էր ավելի կանաչ, նարինջներն էլ՝ ավելի քաղցր:

Մի՞թե ոչ ոք նոր բան չի ավելացնի: Գոնե մի հատ հոգնած Բիթլզ...

*e}|{uka*
25.08.2008, 20:27
Guess who's baaaaack!
*e}|{uka* Բարև Ձեզ :) Խոնարհաբար խնդրում եմ հուշել, թե Oscar Peterson-ի Summertime-ում հատկապես որտե՞ղ է տեղակայված ակուստիկ կիթառը ;)::
Հազար բարև՜ :))
Պիտերսոնը բացի դաշնամուրից նաև կիթառ է նվագում, չգիտեի՞ք
դե Պիտերսոնը Սամերթայմը դաշնամուրային կատարմամբ ահագին տարբերակներ ունի, բաց նաև կատարել է դասական կիթառով , շատ հաջող տարբերակ է :P
Էս Դիդուլյային մոռացել ե՞ք :D

StrangeLittleGirl
25.08.2008, 20:27
Ուրեմն ես, լինելով ԲԵՍԱՄԹ կասկածամիտ մարդ, ոչ մի նոր բան չեմ լսում և չեմ հավանում արդեն ողնուղեղային - ոչ պայմանակն մակարդակում: Ու ընդհանրապես, ոնց որ ասում են, առաջ խոտն էլ էր ավելի կանաչ, նարինջներն էլ՝ ավելի քաղցր:
Հա՛, ես էլ… Իմ ջահել վախտերի նորություններն են հետս մնացել ու մեկ էլ հնությունները… Բայց մեկ ա, գնալով նեղանում ա ճաշակս, գնալով ավելի քիչ բան ա մնում լսելու :(

Մի հատ էլ հիշեցի… Չնայած էս երգչուհուն էնքան էլ չեմ սիրում, բայց էս երգը… :love
Noraj Jones - Painter Song
Ուղղակի ափսոս, որ երգը հետո դաշնամուրով փչանում ա :( կիթառի մասը շատ սիրուն ա:

Ավելացվել է 5 րոպե անց
Մի հատ էլ հենց նոր լսում էի :)
Joan Baez - Strange Rivers

*e}|{uka*
25.08.2008, 20:39
Ամենալավերը արդեն նշվել են մի քանի հատ էլ ես ավելացնեմ :oy

Thom Rotella Have you Ever Really Loved a Woman
Gil Parris It's a Lie
Tony Darren Santiago
Lakki Patey Cahuita
Glenn Hughes Here Come The Rebel
John Lee Hooker We'll Meet Again

StrangeLittleGirl
25.08.2008, 20:47
Էլի :)
Alanis Morissette - No Pressure Over Cappuccino

Հայկօ
25.08.2008, 20:52
If I were a painter I would paint my reverie If that's the only way for you to be with me... Շատ լավն է... Չնայած ես տեխնիկապես ավելի բարդ բաներն եմ սիրում, օրինակ՝ Էրիկ Կլեպտոն կամ Բի Բի Քինգ կամ Ստիվ Ռեյ Վոեն: Սիրում եմ լավ սոլոները...

Ինչ վերաբերում է փոխվող ճաշակներին. ջահել վախտերս երդվյալ էլեկտրոնիկ էի ու Պրոդիջիամոլ: Գժվում էի ակումբային-house երաժշտության համար: Հիմա միակ սերս մնացել են արտ-ռոքն ու բլյուզախառը ջազը: Չէ, խաբեցի, տեղը եկած վախտ լավ lounge-ից լավ բան չկա՜: Claude Challe Forever!!!

StrangeLittleGirl
25.08.2008, 20:58
Վա՜յ, բա իմ շրջապատում ինչքան էին պրոդիջիամոլները :D Սաղ օրը ձեռ էի առնում:

Է՜հ ջահել օրեր :D Էն ժամանակ դասական կիթառ էլ էի նվագում: Ինձ համոզում էին, որ լարերս փոխեմ, ակուստիկ սարքեմ, ոչ մի կերպ չէի համաձայնում:

Muse - Unintended
Բայց սա տեխնիկապես շատ ավելի հեշտ ա: Նույնիսկ ես կարամ նվագեմ :D

Հայկօ
25.08.2008, 21:10
*e}|{uka* Glenn Hughes - Here Come The Rebel լավն է, բայց ինձ, օրինակ, ավելի դուր է գալիս իր Nights in White Satin գործը: John Lee Hooker - We'll Meet Again - թունավոր գորձա՜: Խորհուրդ եմ տալիս լսելու նաև սա՝ John Lee Hooker - One Bourbon, One Scotch, One Beer.

Alanis Morissette - No Pressure Over Cappuccino - չեմ լսել, լավն է՞:


Է՜հ ջահել օրեր :D Էն ժամանակ դասական կիթառ էլ էի նվագում: Ինձ համոզում էին, որ լարերս փոխեմ, ակուստիկ սարքեմ, ոչ մի կերպ չէի համաձայնում:
Շատ ճիշտ ես արել, փաստորեն, թե չէ հիմա մի հատ դասական կիթառ պակաս ունեցած կլինեիր: Պողպատե լարերի ճնշումը գրիֆի վրա նեյլոններից մի քանի անգամ մեծ է, կտար-կջարդեր :russian:

Բոլորին. Ի՞նչ եք ավելի շատ սիրում. կիթառով գործ առանց վոկալի՞, վոկալո՞վ, թե՞ վոկալների ինստրումենտալ տարբերակները:

StrangeLittleGirl
25.08.2008, 21:15
Շատ ճիշտ ես արել, փաստորեն, թե չէ հիմա մի հատ դասական կիթառ պակաս ունեցած կլինեիր: Պողպատե լարերի ճնշումը գրիֆի վրա նեյլոններից մի քանի անգամ մեծ է, կտար-կջարդեր :
Մեկ ա սենց թե նենց ո՛չ կիթառս կա, ո՛չ կիթառ նվագելս :D Չէ՛, ես ուղղակի սիրում էի դասական նվագել: Ուզում էի մի օր ֆլամենկոյի անցնել: Տենց էլ էդ օրը չեկավ :( Սիրում եմ ֆլամենկո:


Բոլորին. Ի՞նչ եք ավելի շատ սիրում. կիթառով գործ առանց վոկալի՞, վոկալո՞վ, թե՞ վոկալների ինստրումենտալ տարբերակները:
Վոկալով միայն :P Ինստրումենտալ գործերից շուտ եմ ձանձրանում :D վատ սովորություն ա



Alanis Morissette - No Pressure Over Cappuccino - չեմ լսել, լավն է՞:
Նայած ում համար :D Դե եթե հաշվի առնենք, որ իմ սիրած երգչուհիներից է… :oy Հազիվ մի հատ կիթառով գործ ճարեցի… Չէ՛, հետո էլի ճարեցի: Բայց դե ճիշտը խոսենք, իրա մոտ կիթառը ոնց որ հետևի պլանում լինի, ինչքան էլ ինքը դրանով բեմ բարձրանա:

*e}|{uka*
25.08.2008, 21:16
Ես էլ եմ ժամանակին պրոդիջի լսել :jagi :D

Glenn Hughes The Boy Can Sing The Blues :yahoo
Roxett The Look :love
Deep Purple Soldier of fortune
Glenn Huges Have You Read The Book

Ավելացվել է 3 րոպե անց

*e}|{uka* ՜: Խորհուրդ եմ տալիս լսելու նաև սա՝ John Lee Hooker - One Bourbon, One Scotch, One Beer.
Հայկ ջան հենց հիմա դա եմ լսում, վերջնա :good , ուղղակի այստեղ հիմնականում դաշնամուրանա գերիշխում :yes


Բոլորին. Ի՞նչ եք ավելի շատ սիրում. կիթառով գործ առանց վոկալի՞, վոկալո՞վ, թե՞ վոկալների ինստրումենտալ տարբերակները:

Բոլոր բոլորը :hands

Հայկօ
25.08.2008, 21:23
Շարունակեմ Roxette-ային թեման, չնայած վերնագրից փոքր-ինչ շեղվում ենք.

Roxette - Listen to Your Heart
Roxette - Spending My Time

Deep Purple - Child in Time՝ իր ոգով Pink Floyd-ին շատ նման ստեղծագործություն:


Անձամբ ես գերադասում եմ առանց վոկալի գործերը: Հետևաբար, երգերի մեջ ավելի շատ սիրում եմ ոչ թե կրկներգերը, այլ ինտրոն ու սոլոն:

Yellow Raven
26.08.2008, 13:02
SOAD-Roulette
Ստեղ էլա ոնցոր ակուստիկ կիթառը գերակշռում...

Հայկօ
26.08.2008, 18:44
Իմ կարծիքով՝ լուրջ գործ չէ: Էդ կարգի կիթառ նվագողներին յանկիներն ասում են «bedroom strummer», այսինքն՝ «տեղաշորի վրա հավայի ծլնգացնող»: Կիթառը շատ ավելիին է արժանի և կարող:

Ավելացնեմ ևս մեկ դասական գործ. Joan Jett - I Love Rock 'n' Roll

*e}|{uka*
26.08.2008, 19:02
Էս Santana-յին մոռացե՞լ եք:think
Santana & Rob Thomas -Smoth

Los Lobos Cancion Del Marichi :love
Los Lobos La Bamba :love
Glenn Hughes A Right To Live
Glenn Hughes Can't Take Away My Pride :jagi
Glenn Hughes Hey Buddy(You Got Me Wrong) :dance

Հայկօ
26.08.2008, 19:20
Բնավ ոչ, չեմ մոռացել... Ուղղակի սկզբում ուզում էի որոշակի ա՛յլ ուղղություն տալ թեմային, համ էլ՝ Սանտանա էնքան էլ չեմ սիրում: Բայց դե՝ չկա-չկա.

Santana - Europa
Los Lobos - Tequila

Guns n' Roses - Don't Cry
Guns n' Roses - November Rain

...Թեման կասկածելիորեն շեղվում է դեպի հարդ ռոք...

Ռեդ
26.08.2008, 23:31
Էս Santana-յին մոռացե՞լ եք:think
Santana & Rob Thomas -Smoth
Santana ft. Musiq Soulchild - Nothing At All ;)

Հայկօ
27.08.2008, 02:39
Շատ «Maria, Maria»-ոտ երգ ա: Ընդհանրապես Սանտանայից եթե մի երկու բան լսել ես, հաշվի՝ ամեն ինչ լսել ես: Էս էլ հո Pink Floyd չէ :ckck

StrangeLittleGirl
27.08.2008, 04:20
Jethro Tull - For Michael Collins, Jeffrey and Me

Էս երգն եմ հիմա լսում… Շատ պարզ ա կիթառը, բայց կա՜յֆ ա:

Հայկօ
27.08.2008, 04:25
Պահո՜... Ինձ Ջեթրո Թալ խորհուրդ տվեցին լսել, չալարեցի մի 200Մբ քաշեցի լսեցի ու... Shift+Delete. Վոկալիստը շատ է կլկլացնում, վրաս ազդեց: Ընտիր երաժշտությունը՝ ֆլեյտան, մանավանդ, լրիվ փչացնում ա: Էնպես որ՝ Aqualung-բան չգիտեմ, վաղը չտեսնեմ ;)

Ուլուանա
27.08.2008, 06:25
Պահո՜... Ինձ Ջեթրո Թալ խորհուրդ տվեցին լսել, չալարեցի մի 200Մբ քաշեցի լսեցի ու... Shift+Delete. Վոկալիստը շատ է կլկլացնում, վրաս ազդեց: Ընտիր երաժշտությունը՝ ֆլեյտան, մանավանդ, լրիվ փչացնում ա: Էնպես որ՝ Aqualung-բան չգիտեմ, վաղը չտեսնեմ ;)
Վայ, ինձ վրա էլ է Jethro Tull–ը մոտավորապես նույն ձևով ազդում... Ինչքան փորձել եմ ինձ ներշնչել, որ դուր է գալիս, չի հաջողվել։ :)) Ինչ–որ աններդաշնակություն եմ զգում, չգիտեմ... Չնայած նրան, որ երաժշտությունը բավական մեղմ է, մի քիչ երկար լսելու դեպքում գլուխս սկսում է պայթել մի տեսակ... :{

Հայկօ
28.08.2008, 14:22
Երկու ակուստիկ կիթառով գործեր.

Tommy Emmanuel - Angelina
Tommy Emmanuel - Fields of Gold

Ընդհանրապես Տոմի Էմանուելը շատ լավ երաժիշտ է, հաճախ լսեք: Կիթառը սիրող ցանկացած մարդ պետք է գոնե իր անունն իմանա:

Հայկօ
28.08.2008, 14:46
Tommy Emmanuel - I've Always Thought of You

Հայկօ
30.08.2008, 19:54
Ինչ-որ մեկը Tenacious D լսե՞լ է:

*e}|{uka*
31.08.2008, 18:09
Ինչ-որ մեկը Tenacious D լսե՞լ է:

Վայ շաՏ ծանր գործեր ունի, պիտի նեռվերդ անջատես նոր լսես:D;)
Բայց օրինակ Tenacious D- ից ինձ wonderboy-ը դուրս գալիս է :good

Հայկօ
01.09.2008, 01:19
Ի՞նչ իմաստով ծանր: Ծանր՝ աղմկոտ՝ death metal երաժշտությու՞ն, դաժան բառե՞ր, թե՞ ուղղակի դիսկերն են չուգունից ու տոննայանոց :{:

*e}|{uka*
01.09.2008, 03:51
Ի՞նչ իմաստով ծանր: Ծանր՝ աղմկոտ՝ death metal երաժշտությու՞ն, դաժան բառե՞ր, թե՞ ուղղակի դիսկերն են չուգունից ու տոննայանոց :{:

ԵՎ ծանր և աղմկոտ, բառերը այնքան դաժան չեն, ինչքան ցենզուրայից դուրս, համենայն դեպս ինձ էտպիսիններն են աչքի տակով ընկել, մի խոսքով չուգունից :D, մի երկու գործ հավանում եմ, բայց ոչ ավելին, ավելի լավա ջազզ լսեմ :love

Հայկօ
07.09.2008, 19:55
Combustible Edison - VertiGogo
Կարծեմ Տարանտինոյի «4 սենյակի» սաունդտրեկն է: Շատ լավ գործ է, խորհուրդ եմ տալիս՝ լսեք:

Nirvana - About a Girl
Տիպիկ Nirvana է: Ոչ ավել, ոչ պակաս: Խմբի երկրպագուները պետք է արդեն վաղուց ծանոթ լինեն, մյուսները լսեն, եթե Hard Rock-ից չեն վախենում :))

Opeth - Benighted
Ընտիրագույն երգ: Էն երգերից, որոնց համար արժե կիթառ նվագել սովորել:

*e}|{uka*
07.09.2008, 20:20
Combustible Edison - VertiGogo
Կարծեմ Տարանտինոյի «4 սենյակի» սաունդտրեկն է: Շատ լավ գործ է, խորհուրդ եմ տալիս՝ լսեք: :hands

Opeth - Benighted
Ընտիրագույն երգ: Էն երգերից, որոնց համար արժե կիթառ նվագել սովորել: :hands
Երկուսն էլ ընտիր գործեր են :oy
Eagles Hotel California գիթառը :love

Հայկօ
07.09.2008, 20:52
Դե Eagles-ը արդեն դասական է: Մի տեսակ ամոթ էլ է այդ մասին գրելը: Ոնց որ մեկին խորհուրդ տաս, որ Beatles լսի. «Ասում են՝ լավն է»: :lol

Smokie - Living Next Door to Alice
Իմ ամմմենասիրած խմբերից է: Երգը հսատատ բոլորդ լսել եք, բայց՝ ռուսերեն: Փորձեմ վերականգնել արդարությունը :):

*e}|{uka*
08.09.2008, 18:54
Դե Eagles-ը արդեն դասական է: Մի տեսակ ամոթ էլ է այդ մասին գրելը: Ոնց որ մեկին խորհուրդ տաս, որ Beatles լսի. «Ասում են՝ լավն է»: :lol

Smokie - Living Next Door to Alice
Իմ ամմմենասիրած խմբերից է: Երգը հսատատ բոլորդ լսել եք, բայց՝ ռուսերեն: Փորձեմ վերականգնել արդարությունը :):

Հայկո(կլոր օյով) , բայց ես խորհուրդ չէի տալիս լսել Eagles :D, ասում էի որ Hotel California-ի մեջի գիթառը լավն է ;)
John Lee Hooker -Chill Out (Things Gonna Change) :oy

Հայկօ
08.09.2008, 19:15
*e}|{uka* ջան, լսեցի, դուրըս շատ եկավ (մանավանդ տամտամի պահերը դզեցին :))), հիմա դրած John Lee Hooker-ի բոլոր երգերը քաշում եմ :): Մերսի, որ հուշեցիր: Մի տեսակ Stevie Ray Vaughan-ի Tin Pan Alley-ն էր հիշեցնում: Լավն է:

*e}|{uka*
08.09.2008, 20:06
*e}|{uka* ջան, լսեցի, դուրըս շատ եկավ (մանավանդ տամտամի պահերը դզեցին :))), հիմա դրած John Lee Hooker-ի բոլոր երգերը քաշում եմ :): Մերսի, որ հուշեցիր: Մի տեսակ Stevie Ray Vaughan-ի Tin Pan Alley-ն էր հիշեցնում: Լավն է:

Ըհը նմանություն կա ;)

Hooker- ից Will meet again, One Burbon One Scotch One Beer, Annie Mae (որը շատ հզոր գործ է), Medley Serves Me Right To Suffer Syndicator խորհուրդ եմ տալիս լսել :oy

Ռեդ
11.09.2008, 21:48
Pink Floyd - Lost For Words :love
Eric Clapton - (Unplugged ալբոմի բոլոր երգերը) :good

Հայկօ
22.09.2008, 00:22
Peggy Lee - Johnny Guitar (հղում) (http://www.youtube.com/watch?v=XViqyFLTLCA)

50-ականների մի վեստերնից ա: Ես ընդհանրապես էս տեսակ երգեր չեմ սիրում, բայց էս մեկը տեղնուտեղը սպանեց :)

*e}|{uka*
25.09.2008, 21:45
Bamboleo Gipsy Kings :dance :love

Հայկօ
26.09.2008, 01:32
Վա՜յ, Ջիփսի Քինգսս... Պարտադիր լսել.

Gipsy Kings - Como siento yo
Gipsy Kings - Trista pena
Gipsy Kings - Un amor

Էս երեքը՝ միանշանակ ու անբեկանելիորեն :)

Մնացածը՝ հետո: Աչքիս «Ֆլամենկո» թեմա է հասունանում...

*e}|{uka*
28.09.2008, 15:57
Gipsy Kings -Baila me :dance
Gipsy Kings - A Mi Manera :sulel
ԵՎ իհարկե հայտնի Bem Bem Maria :dance

Yellow Raven
28.09.2008, 16:48
Ufo-Beladonna

Վատ երգ չի ոնցոր

Հայկօ
28.09.2008, 20:35
UFO - Belladonna
Ո՞նց թե «վատ երգ չի»: Թունավոր երգ ա, Վահի՛կ ջան: Ռոք-երգեհոնը որ սպանում ա:
Ընտիր գործ ա:

Out of reach, out of tuch,
How you've learned to hate so much...

Մի քանի ինստրումենտալ Gipsy Kings-եր.
Gipsy Kings - Salsa de noche
Gipsy Kings - Faena
Gipsy Kings - Duende
Gipsy Kings - Inspiration
Gipsy Kings - Guitarra espaсola
Gipsy Kings - Moorea
Gipsy Kings - Passion

Ու մի հատ ոչ ինստրումենտալ.
Gipsy Kings - Volare

A mi manera-ն լավն ա, բայց Սինատրայինն ավելի լավն ա:

Yellow Raven
06.10.2008, 20:17
Mr. Big-Wild Word

:love:love

Ռուֆուս
13.10.2008, 21:19
Jimi Hendrix - All Along The Watchtower
Guns 'N' Roses - November Rain
The Doors - Light My Fire :love: (այ սրա սոլոն վերջնա......)
The Doors - The End :love
Beatles - While My Guitar Gently Weeps :love:
Radiohead - Paranoid Android :love
Queen - Bohemian Rhapsody
Deep Purple - Highway Star

Ռեդ
03.11.2008, 01:40
Limp Bizkit - Behind Blue Eyes :good
Ճիշտն ասած Limp Bizkitը ակուստիկ կիթառի հետ կապ չունի, բայց էս երգում կիթառը վատը չի ;)
Հ.Գ. Լսեք հետո կարծիք կազմեք, էս էլ լինկը՝ http://www.musicfond.com/music.phtml?id=445453

Ավելացվել է 1 րոպե անց

Eric Clapton - Classical Guitar Solo
Կարա՞ք մեկդ լինկ տաք

Ռեդ
14.08.2009, 17:52
Երեկ մահացել է Լես Պոլը :(

Electric guitar innovator Les Paul (pictured) dies at the age of 94.
Լես Պոլի մասին կարող եք կարդալ http://en.wikipedia.org/wiki/Les_Paul

He also used the nickname "Red Hot Red"
Ոնց երևումա կիթառի հետ կապ ուներ :oy
Էս էլ նրա ստեղծած կիթառը :love
http://www.coconutgrovemusic.com/instrumentsGibson/74lpdeluxe-6.jpg
http://guitarras.nom.es/shop/images/Gibson%20Les%20Paul%20Classic%20HB.jpg

AniwaR
29.03.2010, 18:48
*փոշին թափ տալով թեմայի վրայից* Կներեք կատարյալ անգրագիտությանս համար, եթե ինչ-որ բան այն չեմ ասում, բայց այստեղ կարծես թե ասվի «տանձը կանաչ է, իսկ խնձորը կլոր»: :)) Պարզապես որևէ կիթառ դասակարգելիս շատ հնարավոր է, որ այն ներառվի և՛ «ակուստիկ», և՛ «դասական» կամ «ակուստիկ» և «ֆլամենկո» կատեգորիաների տակ: Ակուստիկ կոնստրուկցիան, կոպիտ ասած, լարերից դուրս եկող ձայնի բարձրացման, լսելի դարձնելու եղանակ է: Ըստ այդմ՝ կիթառները բաժանվում են 2 հիմնական խմբի՝ ակուստիկ և էլեկտրիկ (առաջինի դեպքում լարերից վերարտադրվող ձայնը մտնում է կիթառի խոռոչի մեջ ու այդպիսով լսելի դառնում, իսկ երկրորդի դեպքում դրանք վերածվում են էկեկտրական ազդանշանների, ու համապատասխանաբար կիթառն էմփլիֆայերին միացնելով ստացվում է անհրաժեշտ արդյունքը): Դե իսկ ակուստիկ և էլեկտրիկ կիթառներն էլ իրենց հերթին ունեն բազմաթիվ այլ տարատեսակներ::8

AniwaR
29.03.2010, 18:56
Հա, ու էլ չեմ ասում, որ jazz guitar-ը ավելի շատ ոճային դասակարգում է: Այն կարող է լինել թե՛ էլեկտրիկ, թե՛ ակուստիկ:

Հայկօ
29.03.2010, 19:10
Հմմմ... Ակուստիկ գիթառ ասելով ես հասկանում եմ մետաղե վեց լարեր ունեցող ոչ էլեկտրական գիթառը: Դասական ասելով՝ երեք մետաղե և երեք նեյլոնե լարեր ունեցող ոչ էլեկտրականը: Ջազ գիթառ ասելով հասկանում եմ էն_ջութակի_նման_ծակեր_ունեցող ոչ էլեկտրականը :): Թեման բացել եմ, մասնավորապես, գիթառ նվագել սովորելուս հին ու բարի ժամանակներում՝ հատուկ ոչ էլեկտրական գիթառով երգ-երաժշտությունների համար: Այսինքն՝ այստեղ զանազան դիսթորշն, օվըրդրիվն, մյութիդ, քլին և այլ գիթառները տեղ չունեն (կարճ ասած՝ այն ամենը, ինչ մտնում ա շտեփսելի մեջ), բացառությամբ, երևի, անփլագդ տարբերակների:

Հայկօ
19.04.2011, 22:29
Ես: Ուղղակի: Մեռա: Վերջակետ:

Նախանձից:

Հլը ճուտը ոնց ա նվագում :love:


http://www.youtube.com/watch?v=CJFzwHlf3ls


http://www.youtube.com/watch?v=vS0QjEeNYpM

Պարզվում ա, որ ճուտոն հայտնի դեմք ա: Համերգներ, արդեն սեփական ձայնասկավառակ...


http://www.youtube.com/watch?v=tYQ7O6V0Fvk

Ու ամենակայֆը էն ա, թե ինչը ի՜նչ անկեղծ հաճույք ա ստանում իր նվագելուց.


http://www.youtube.com/watch?v=jDUfdBGeaWE


http://www.youtube.com/watch?v=6caUN3HLJSI

Ճուտոյի ալիքը ստեղ (http://www.youtube.com/user/jwcfree) ա: Մոտ մեկ միլիարդ հատ վիդեո կա, որովհետև ճուտոն բարուրի մեջ արդեն նվագում էր: Հաստատ: Իմ դրած վիդեոներում ճուտոն արդեն մեծ ա: Չորս տարի առաջվա վիդեո կա, ոնց որ թե... Արժի համարյա բոլորը նայել:


http://www.youtube.com/watch?v=mrNlMhJrH7g

Enigmatic
19.04.2011, 23:53
Հայկ իրոք ճուտը բոմբ ա
ես էլ սրա համար եմ մեռնում:))

http://www.youtube.com/watch?v=eXqPYte8tvc

Yellow Raven
20.04.2011, 12:04
Sungha Jung-ին վաղուց եմ պեղել:))
Իրոք, դեմքա, իրան նախանձում եմ մենակ թեկուզ նրա համար, որ wiki-ում fingerstyle ոճի վիրտուոզների մեջ իրա անունն էլ կա:beee Ուզում եմ իմ անունը լինի:))

Ուրվական
20.04.2011, 13:32
Ես: Ուղղակի: Մեռա: Վերջակետ:

Նախանձից:

Հլը ճուտը ոնց ա նվագում :love:



Ես չմեռա, բայց նվաստացա, սփրթփնեցի ու գետնին հավասարեցրի իմ առանց այդ էլ չնչին երաժշտական դրսևորումը: :D Նենց որ ավելի լավ էր քո հետ մեռնեի:
Վերջն ա:

Ռուֆուս
20.04.2011, 21:44
Բա ճուտոյի կատարմամբ էս մեկը ինչ լավն ա.


http://www.youtube.com/watch?v=g5WB-p-QBJc&feature=channel

Իսկ ճուտոյի դիսկը կարող եք քաշել այստեղից (http://thepiratebay.org/torrent/5814665/(Acoustic_Fingerpicking)_Sungha_Jung_-_Perfect_Blue)

Մանուլ
20.04.2011, 22:57
Ես... եսս.. ես չկամ :love: Էս ի՞նչ ա անում էս երեխեն… 17 հատ լովե իրան :love:
Ախր պստիկ ա, էէ, ո՞նց ա տենց նվագում …ՃՃ Ավելի փոքր ժամանակվա վիդեոներում նենց էլ մի լուրջ դեմքով ա նվագում :)):
Երբեք մտքովս չէր անցնի, որ 10-12 տարեկան երեխու՝ կիթառ նվագելուց ես սենց կվատանամ :Դ
Հայկօ, ապրես դու :):

AniwaR
21.04.2011, 01:05
Ուֆ, իրա մատների pick-երից եմ ուզում: Եղունգներս չեն դիմանում + բութը սենց թե նենց անհարմար ա եղունգով: :(