PDA

Դիտել ողջ տարբերակը : Գուրգեն Շիրինյանը դառնում է պայքարի և նմանակման խորհրդանիշ



Djavaxhq
25.08.2008, 05:47
Էդուարդ Աբրահամյան. Գուրգեն Շիրինյանը դառնում է պայքարի և նմանակման խորհրդանիշ
01/08/08 թ.


Վրաց ուժային կառույցները Ջավախքում իրենց վերջին գործողություններով հերթական անգամ ապացուցեցին համաշխարհային հանրությանը, որ այդ պետությունը չի կարող անդամակցել արևմտյան ռազմաքաղաքական դաշինքներին: Այդ մասին հայտարարեց «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Էդուարդ Աբրահամյանը: Նրա խոսքերով, պատրանքները «ժողովրդավարական և եվրոպականացած Վրաստանի» մասին ջարդուփշուր եղան Ջավախքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ:



«Ապօրինի ներխուժումները երիտասարդ հայ ակտիվիստների տները, ապօրինի խուզարկություններն ու ձերբակալությունները, ինչպես նաև հայ ակտիվիստների տարեց հարազատների ձերբակալությունները տպավորություն են ստեղծում, որ Վրաստանը դարձել է միջնադարի իշխանական պետություններից մեկը, որտեղ չեն գործում օրենքները, քաղաքացիների տարրական իրավունքները, իսկ տեղի իշխանները բոլոր իրավունքներն ունեն տեղի բնակչության համդեպ», - նշել է փորձագետը:



Ըստ Աբրահամյանի, այս դեպքում նման իշխանի դեր է կատարում Ախալքալաքի ոստիկանության պետ Սամվել Պետրոսյանը, որը փաստորեն տապալեց Թբիլիսիի իր տերերի առաջադրանքը և մինչ այժմ իր գործողություններով և հատուկ ջոկատայինների ստորաբաժանումներով գրգռում է վրաց ղեկավարությունից առանց այդ էլ դժգոհ հայ բնակչությանը: «Երկրի ղեկավարությունը, հավանաբար, չի ների նման թերացումը ազատամիտ հայ ակտիվիստներին ոչնչացնելու գործում և վերջնական ճնշումից հետո, այսինքն վերջիններիս ձերբակալումից կամ կաշառումից հետո, պաշտոնանկ կանի Ս.Պետրոսյանին: Հնարավոր է, որ իր պաշտոնից ոստիկանության ներկայիս ղեկավարի հեռացումից հետո, Թբիլիսին նրա պաշտոնում կնշանակի երիտասարդ, ակտիվ և իր ազգային որակներով հայտնի մարդու, որը կփորձի նոր ուժով և ծախու ձգտումներով վերջնականապես կոտրել Ջավախքի հայության ազատատենչ և անհնազանդ ոգին: Սակայն այսօրվա դրությամբ, կարելի է վստահաբար ասել, որ երկշաբաթյա վաղեմության իրադարձությունները կդառնան Ջավախքի փաստորեն ստրակցված հայության պայքարի սկիզբը ընդդեմ վրացական ապօրինությունների, բռնի ուծացման և տեղի թբիլիսյան խամաճիկների», - հայտարարել է Աբրահամյանը:



Նա նաև նշել է, որ լիակատար տեղեկատվական շրջափակման և շփոթության պատճառով, Ջավախի հայ բնակչությունն յուրովի է քննարկում հունիսի 17-21-ի իրադարձությունները, և երբեմն ստեղծում է Գուրգեն Շիրինյանի փախուստի առասպելական սցենարներ: Այսօր Գ.Շիրինյանը, որը միայնակ է պայքարում այդ ապօրինությունների և բռնատիրության դեմ, Ջավախքի երիտասարդների համար աստիճանաբար դառնում է պայքարի և նմանակման յուրօրինակ խորհրդանիշ: Այս ամենն ամրագրվում է տարբեր լուրերով երկու ոստիկանների տարօրինակ սպանությունների մասին, ինչը վերջնականապես ի չիք է դարձնում այն նվազագույն վստահությունը ամեն վրացականի հանդեպ և աստիճանաբար հանգեցնում է ատելության, հատկապես Գուրգեն Շիրինյանի գործողությունների և անձի քրեականացման ֆոնի վրա:



Էդուարդ Աբրահամյանը հայտարարել է նաև, որ այժմ, երբ ստեղծվում է ատելության Ջավախքի հայության ոտնահարման մթնոլորտը, Հայաստանի ղեկավարությունը հիանալի շանս ունի ձեռք մեկնելու իր հայրենակիցներին, որ բնակվում են իրենց պատմական հողի վրա՝ ակտիվորեն աջակցելով նրանց և ակտիվորեն ճնշում գործադրելով վրաց ղեկավարության վրա: «Հայաստանը, ելնելով ստեղծված իրավիճակից, պետք է ամբողջությամբ իր քաղաքական, տնտեսական և հասարակական վերահսկողության տակ առնի միակ ճանապարհը դեպի Սև ծով»,-ասել է «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետը: