PDA

Դիտել ողջ տարբերակը : Մեր սիրած գրողներն ու գրքերը 2



Մասսագետ
07.06.2006, 18:26
Դե ստեղ գրենք մեր սիրած գրքերի ու գրողների անունները, բայց մեկի տեղը էնքան ինչքան ունենք:

Մելիք
08.06.2006, 11:35
Էռնեստ Հեմինգուեյ- Հրաժեշտ զենքին
Հենրիխ Բյոլ- Բիլիարդ ինն անց կեսին
Սիմոնա դը Բովուար- Գեղեցիկ պատկերներ
Անրի Թրուայա- Էգլեթիերների ընտանիքը
Վլադիմիր Նաբոկով- Լոլիտա
Դոստոևսկի- Կարամազով եղբայրներ

մնացածի մասին- հաջորդ դասին:)

Yellow Raven
08.06.2006, 11:45
Ալեքսանդր Դյումա-Կոմս Մոնտե Քրիստո
Ռ.Ստիվենսոն-Գանձերի կղզին
Ժյուլ Վեռն-80 օր աշխարհի շուրջ
Րաֆֆի-Խաչագողի հիշատակարանը
Լ.Տոլստոյ-Աննա Կարենինա

Chuk
08.06.2006, 17:10
Գիտե՞ք էդքանը կարող եմ հիշել...
Փորձեմ մի քանիսին հիշել ու գրել

Յարոսլավ Հաշեկ - Քաջարի Զինվոր Շվեյկի Արկածները (ի դեպ, իմ հետ ով է համաձայն, որ հնարավոր է, որ լավ է, որ գիրքն անավարտ է մնացել նրա մահվան պատճառով)
Մարի Ռոժե Անտուան դե Սենտ Էքսյուպերի - Փոքրիկ Իշխան (սա ուղղակի հեղինակ ու գիրք չեն, այլ մեծ փիլիսոփա ու մեծ փիլիսոփայություն)
Գաբրիել Գարսիա Մարկես - Հարյուր Տարվա Մենություն (լավ հիշեցրիք, արժե մեկ անգամ էլ կարդալ... ասենք չէ, հիմա չեմ հասցնի)
Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին - նրա բոլոր գրքերն, այդ թվում պոեմները: Մարդ, ով մեն մենակ ստեղծեց մի ամբողջ աշխարհի էպոսներ, առասպելներ, պատմություն, աշխարհագրություն, մշակեց այդ աշխարհի բնակիչների լեզուներ:

Ուզում եմ անպայման նշեմ Լևոն Շանթին ու նրա "Հին Աստվածները": Կուզեի ռեժիսոր լինել ու դրա կինոն նկարել... դա իմ երազանքներից է:

Օֆֆֆ, շատ շատ են ախր: Լավ մեկին էլ ասեմ ու պրծնեմ.
Հեղինակ՝ ժողովուրդ
Ստեղծագործություն՝ ժողովրդական հեքիաթներ
Ընդ որում այնքան էլ կապ չունի թե որ ժողովրդինը: Բոլորն էլ հետաքրքիր են, հնարավորություն են տալիս ծանոթանալ համապատասխան երկրների բարքերին ու օրենքներին, այդ երկրի բնակիչների բնավորությանը... որպես կանոն սրանց մեջ շատ են իմաստուն մտքերը ու եթե փոքր ժամանակ կարդում էիր ժամանակ անցկացնելու համար, ապա տարիք առնելուց հետո կարելի է կարդալ՝ շատ բաներ սովորելու համար:

John
08.06.2006, 21:48
Ալեքսանդր Դյումա-Կոմս Մոնտե Քրիստո
Ռ.Ստիվենսոն-Գանձերի կղզին
Ժյուլ Վեռն-80 օր աշխարհի շուրջ

Էս գրքերը ես էլ եմ շատ սիրում,հետո մյուս սիրածս գրքերն էլ կավելացնեմ։

StrangeLittleGirl
08.06.2006, 22:51
Յարոսլավ Հաշեկ - Քաջարի Զինվոր Շվեյկի Արկածները
Լավ հիշեցի: Երկու տարի առաջ գիրքը գնել եմ, բայց մինչև հիմա չեմ կարդացել: Քննություններից հետո դրանով կզբաղվեմ:

Իսկ հիմա իմ սիրած գրքերի մասին... 2-ն արդեն նշվել են.

Մարի Ռոժե Անտուան դե Սենտ Էքսյուպերի - Փոքրիկ Իշխան (սա ուղղակի հեղինակ ու գիրք չեն, այլ մեծ փիլիսոփա ու մեծ փիլիսոփայություն)
Գաբրիել Գարսիա Մարկես - Հարյուր Տարվա Մենություն (լավ հիշեցրիք, արժե մեկ անգամ էլ կարդալ... ասենք չէ, հիմա չեմ հասցնի)
Ի դեպ, "Փոքրիկ իշխանը" միակ գիրքն է, որ 1000 անգամ կարդացել եմ, բայց վերջին անգամ երևի մի 3-4 տարի առաջ էր: Քննություններից հետո դրանով էլ եմ զբաղվելու:
Մնացած սիրածս գրքերն են.
Ֆրանսուազ Սագան - "Բարև Թախիծ"
Թրումեն Կապոտե - "Նախաճաշ Թիֆանիի մոտ"
Հենրիկ Սենկևիչ - "Յո՞ երթաս"
Ֆ. Սքոթ Ֆիցջերալդ - "Գիշերն անույշ է", "Մեծն Գեթսբին"
Սելինջեր - "Տարեկանի արտում` անդունդի եզրին"
Ու էլի լիքը բաներ: Որ հիշեմ, կավելացնեմ:

Firegirl777
09.06.2006, 08:00
Շատ գրքեր եմ սիրում, հիմա յամանակ չունեմ կարդալու դեռ շատ գրքեր էլ կան որ պիտի կարդամ, այպես որ այդ հարցին մի քանի տարի հետո ավելի լավ կպատասխանեմ

otar
09.06.2006, 08:15
ես էդքան կարդալու ոչ ժամանակ ունեմ ոչ ել.. հըմ.. հավես... բայց դե...
1) ՕՀենրի - Վերջին տերև
2) Ջոն Կիտս - Իզաբելլա
3) Գի Դը Մոպասսան - Կույրը
4) Ալեքսանդր Բելյաև - Պրոֆեսսոր Դոուելի գլուխը
3) Պաոլո Կոելյո - Վերոնիկան որոշում է մեռնել
4) Ջ.Ռ.Ռ. Տոլկիեն - Հոբբիթ
5) Հանս Քրիստիան Անդերսեն - Եղևնին
6) Չարլզ Դիկենս - Օլիվեր Թվիսթ
7) Ռիչարդ Բախ - Ջոնաթան Լիվինգսթոն ճայը
հայ գրականություն
8) Շիրվանզադե - Քաոս, Պատվի համար
9) Ակսել Բակունց -Մթնաձոր
10) Նար-Դոս - Մեր Թաղը, Սպանված Աղավնին, Ես և Նա
11) Գրիգոր Զոհրապ - Դիմակ ( կարծեմ էսպես եր վեռնագիրը )
12) Գաբրիել Սունդուկյան - Մեծապատիվ Մուրացկաններ :ok
13) Հովհաննես Թումանյան - Փարվանա, Թմկաբերդի Առումը
14) Լևոն Շանթ - Հին Աստվածներ
15) Ավետիք Իսահակյան - Աբու-Լալա Մահարի ( Աբու Ալա Ալ Մահարի )

Մելիք
09.06.2006, 17:14
Վա~յ, ես " Փոքրիկ իշխանը" բաց էի թողել, "Հարյուր տարվա մենությունն" էլ, մի խոսքով էլի լիքը բաներ: Բայց Թոթովենցին անպայման պիտի նշեմ, Ջբրան խալիլին էլ: Վերջ, էլ չեմ շարունակում...

milkyway
09.06.2006, 23:51
Հով, վերնագրերը թարգմանելը պարզվեց լավ բարդա...:think
Խարուկի Մուրակամի ՙՀրաշքների աշխարհ առանց ամրակների կամ աշխարհի վերջը՚,
Միլան Կունդերա ՙԷության անտանելի թեթեւություն՚,
Պատրիկ Զյուսկինդ ՙՊարֆումեր կամ մի սպանության պատմություն՚,
Խուլյո Կորտասար ՙԴասականի խաղ՚,
Աբե Կոբո ՙԿինը ավազների մեջ՚

Մասսագետ
10.06.2006, 00:21
Լո'ւս, գործս եքա հեշտացրիր ;)

Միլան Կունդերա - "Էության անտանելի թեթևություն"
Ալբեր Քամյու - "Օտարը", "Անկում"
Հերման Հեսե - "Դեմիան", "Տափաստանային գայլը"
Սերգեյ Դովլաթով - "Արգելոց"
Չարլզ Բուկովսկու պատմվածքները
Ջոն Սթեյնբեք - "Մեր հոգսերի ձմեռը"
Էթել Վոյնիչ - "Բոռը"
Ֆյոդոր Դոստոևսկի - "Ոճիր և պատիժ"

Հետո, որ էլի լինեն կգրեմ
Հայ գրակն էլ հետո կգրեմ

StrangeLittleGirl
10.06.2006, 10:18
Աբե Կոբո ՙԿինը ավազների մեջ՚
Հայերեն ասում են «Ավազուտների կինը» ;)

Վա՜յ, օտարի գրառումը տեսա, հիշեցի: Հիմա հայ գրականությունից գրեմ:
Հրանտ Մաթևոսյան - "Աշնան արևը"
Լևոն Շանթ - "Հին Աստվածներ"
Գրիգոր Զոհրապի բոլոր նովելները, բայց հատկապես «Երջանիկ մահը»
Ակսել Բակունց - "Տիգրանուհի", "Ալպիական Մանուշակ", "Միրհավ"

Հա՛, մի հատ էլ արտասահմանյան գրականությունից ավելացնեմ:
Գաբրիել Գարսիա Մարկես - "Սերը խոլերայի ժամանակ"

docart
11.06.2006, 12:50
Լեվ Տոլստոյ "Հարություն"
Ջեկ Լոնդոն "Մարտին Իդեն"
Թեադոր Դրայզեր "Հանճարը"
Գաբրիել Գարսիա Մարկես "Մի սպանության պատմություն "
ԵՎ իհարկե Դոստոեվկի "Ոճիր և պատիժ ", "Կարամազով եղբայրներ"
Թող հայասերները չնեղանան, բայց չեմ սիրում հայ գրողներին

շատ եմ սիրում նաև Վոյնիչի "Բոռ " ստեղծագործությունը: Ի դեպ, իմ անունը իմ ծնողները դրել են Արթուր այդ գրքի հերոսի անունով

AMD
11.06.2006, 12:53
Բերն Ստրաուստրուպ
Ծրագրավորման լեզու C++ :lol

Ուլուանա
11.06.2006, 17:54
Դե, ինչպես բոլորի դեպքում, իմ սիրած գրքերն է են շատ-շատ, բայց կփորձեմ առանձնացնել որոշները. :oy

Федор Достоевский - "Преступление и наказание"
Михаил Лермонтов - "Герой нашего времени"
Հենրի Ռայդեր Հագարդ - "Մոնթեսումայի դուստրը"
Ռոբերտ Լուիս Ստիվենսոն - "Գանձերի կղզին"
Թեոդոր Դրայզեր - "Հանճարը", "Ջեննի Գերհարդ"
Ալեքսանդր Դյումա - "Ասկանիո"
Վահան Թոթովենց - «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա», «Բաց կապույտ ծաղիկներ» («Կտոր մը երկինք»)
Վարդգես Պետրոսյան - «Դեղատուն Անի»
Խաժակ Գյուլնազարյան - «Օրերի ճանապարհը»
Զորայր Խալափյան - «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո»
Сомерсет Моэм - "Луна и грошь", "Театр"
Շառլոտտա Բրոնտե -«Ջեյն Էյր»
Էմիլի Բրոնտե - «Մոլեգին հողմերի դարավանդը»
Irwin Shaw - "Lucy Crown"
Անտուան դը Սենթ Էքզյուպերի - «Փոքրիկ Իշխանը»
Օսկար Ուայլդ - “Երջանիկ Արքայազնը”, "Սոխակն ու Վարդը", "Անձնազոհ ընկերը" (հեքիաթներ)
O'Henry - "Two Presents" և այլն:

milkyway
11.06.2006, 23:14
Մոռացել էի...
Օսկար Ուալդ ՙԴորիան Գրեի Դիմանկարը՚

Մելիք
13.06.2006, 19:32
Մի երկու հատ էլ.

Ալֆրեդ դը Մյուսե "Դարի զավակի խոստովանությունը"
Լեվոն-Զավեն Սուրմելյան "Ձեզ եմ դիմում տիկիններ և պարոններ"
Սերգեյ Դովլատով "Ճամպրուկը"
Ֆրանց Կաֆկա "Կերպարանափոխություն", "Դատավարություն"
Ալբեր Քամյու"Ժանտախտը"
Լիոն Ֆոյխթվանգեր "Իսպանական Բալլադ"
Բորիս Վիան "Օրերի փրփուրը"

Մասսագետ
14.06.2006, 22:45
Էս էլ հայերը

Հրանտ Մաթևոսյան - "Աշնան արև"
Եղիշե Չարենց - "Դանթեական առասպել"
Վիլյամ Սարոյան - "Մարդկային կատակերգություն"
Հովհաննես Թումանյան - "Անուշ", "Քաջ Նազար"
Հակոբ Պարոնյան - "Մեծապատիվ մուրացկաններ"
Ակսել Բակունց - "Միրհավ"
Արմեն Շեկոյան - "Երևան հյուրանոց"
ևայլն...

StrangeLittleGirl
22.06.2006, 23:33
Մոռացել էի...
Էրիխ Մարիա Ռեմարկ - «Հաղթական կամար»

John
23.06.2006, 10:31
1.Վ. ԱՆԱՆՅԱՆ–Հովազաձորի գերիները,Սևանի ափին (նաև պատմվածքները)
2.Հեղինակին չեմ հիշում–Պելեն,Գարինչան, ֆու տբոլը...
3.ՐԱՖՖԻ–Սամվել
4.ՄՈՒՐԱՑԱՆ–Գևորգ Մարզպետունի
5.Վ.ՍԱՐՈՅԱՆ–Վեսլի Ջեկսոնի արկածները
6.Ժ.ՎԵՌՆ–Տասնհինգամյա Նավապետը (Ժ, Վեռնի բոլոր վեպերը)
7.Դ.ԴԵՖՈ–Ռոբինզոն Կրուզո (4 անգամ կարդացել եմ)
Ընթացքում որ հիշեմ էլի կգրեմ,իսկ ընդհանուր առմամբ սիրում եմ պատմավեպեր ու արկածային վեպեր։

Մասսագետ
25.06.2006, 13:22
1.Վ. ԱՆԱՆՅԱՆ–Հովազաձորի գերիները,Սևանի ափին (նաև պատմվածքները)
2.Հեղինակին չեմ հիշում–Պելեն,Գարինչան, ֆու տբոլը...
3.ՐԱՖՖԻ–Սամվել
4.ՄՈՒՐԱՑԱՆ–Գևորգ Մարզպետունի
5.Վ.ՍԱՐՈՅԱՆ–Վեսլի Ջեկսոնի արկածները
6.Ժ.ՎԵՌՆ–Տասնհինգամյա Նավապետը (Ժ, Վեռնի բոլոր վեպերը)
7.Դ.ԴԵՖՈ–Ռոբինզոն Կրուզո (4 անգամ կարդացել եմ)
Ընթացքում որ հիշեմ էլի կգրեմ,իսկ ընդհանուր առմամբ սիրում եմ պատմավեպեր ու արկածային վեպեր։

Պելեն, Գարինչան, ֆուտբոլը կայֆ գիրք ա ;) գիրքս կորցրել եմ, որ հեղինակի անունը հիշեմ:

John
11.07.2006, 13:03
Էս քանի օրը կարդացի Ժ.Վեռնի <<Ճանապարհորդություն դեպի երկրի կենտրոնը>> եվ Վլադիմիր Հարությունյանի <<Արևամուտ>> վեպերը.2-ն էլ շաաատ հավանեցի,խորհուրդ եմ տալիս կարդալ(Հատկապես 2-րդը):

Riddle
01.08.2006, 21:53
Չեմ ուզում թվարկել, որովհետև վախենում եմ բաց թողնել որևէ հրաշալի ստեղծագործություն կամ անուն: Միայն ուզում եմ առանձնացնել արևմտահայ գրականությունը: Անչափ շատ է դուր գալիս:

Cassiopeia
07.09.2006, 14:15
Մարի Ռոժե Անտուան դե Սենտ Էքսյուպերի - Փոքրիկ Իշխան (սա ուղղակի հեղինակ ու գիրք չեն, այլ մեծ փիլիսոփա ու մեծ փիլիսոփայություն)



Համամիտ եմ, ավելի լավ չէր կարող ասվել…

otar
09.09.2006, 14:36
Մոռացել էի...
Օսկար Ուալդ ՙԴորիան Գրեի Դիմանկարը՚
:hands :ok հարյուր տոկոս! :oյ

otar
09.09.2006, 14:38
Դանթե Ալիգիերի - "Աստվածային կատակերգություն"

Kita
10.09.2006, 13:15
Ֆրանսուազ Սագան - "Բարև Թախիծ","Աղոտ ժպիտը" կամ չգիտեմ…հայերեն դժվար է…
Ջեմս Գրինվուդ- Փոքրիկ շրջմոլիկը…փոքր ժամանակ շատ էի սիրում…
Ջեյմս Կրյուս-Թիլ Թալերը կամ վաճառված ծիծաղը
և չեմ հիշում:)

Esmeralda
10.09.2006, 14:28
Անկեղծ ասած առաջին գիրքը, որ միտքս եկավ վերջին կարդացածս գիրքն է....
Վարդգես Պետրոսյան - "Կրակե շապիկ"

Ուլուանա
11.09.2006, 16:15
Ջեմս Գրինվուդ- Փոքրիկ շրջմոլիկը…փոքր ժամանակ շատ էի սիրում…
Բա ես ինչքան էի սիրում...:love Ասենք, ինչի՞ մենակ փոքր ժամանակ, հիմա էլ եմ սիրում։ Մինչև հիմա էլ շատ լավ հիշում եմ բովանդակությունն ու գրելաոճը։:) Էնքան հավես ոճով էր գրված, էնքան սրտամոտ ու իրական։ Շատ հուզիչ պատմություն էր։ Հիշում եմ, որ կարդալիս լրիվ մտնում էի շրջմոլիկի վիճակի մեջ, նրա հետ տառապում էի, նրա հետ անհանգստանում ու ուրախանում։ Մի խոսքով՝ շա՜տ լավն էր։:roll

Kita
11.09.2006, 17:37
Բա ես ինչքան էի սիրում...:love Ասենք, ինչի՞ մենակ փոքր ժամանակ, հիմա էլ եմ սիրում։ Մինչև հիմա էլ շատ լավ հիշում եմ բովանդակությունն ու գրելաոճը։:) Էնքան հավես ոճով էր գրված, էնքան սրտամոտ ու իրական։ Շատ հուզիչ պատմություն էր։ Հիշում եմ, որ կարդալիս լրիվ մտնում էի շրջմոլիկի վիճակի մեջ, նրա հետ տառապում էի, նրա հետ անհանգստանում ու ուրախանում։ Մի խոսքով՝ շա՜տ լավն էր։:roll
հա…շատ լավ է գրված… մի օր պետք է էլի կարդամ… հոգիս մաքրվի…:)

Jirayr24
05.10.2006, 01:40
Պարույր Սևակ
Վերջին մի քանի ամսում` Համո Սահյան, իհարկե Անահիտ մեծ դեր ունես դրանում,

Չգիտեմ, թե մոտավոր ինչքան գիրէ եմ կարդացել:
Շատ եմ սիրում կարդալ:

Angelina
28.11.2006, 11:39
Ընդհանրապես շատ եմ սիրում արտասահմանյան գրականությունը, հատկապես Բալզակ, Շեքսպիր, Դանթե, Սերվանտես: Շեքսպիրի «Համլետը», Սերվանտեսի«Դոն Կիխոտը », իսկ մեր գրողներից Սևակի «Անլռելի զանգակատունը», Աբովյանի «Վերք Հայաստանին», Արտաշես Քալանթարյանի «Ինչո՞ւ տրորեցիր ծաղիկները»:

Taurus
28.11.2006, 13:18
Չեխով!

Sunlight
29.11.2006, 10:13
Շատ եմ սիրում հայ գրականությունը, հատկապես պոեզիան: Իսկ արտասահմանյանից կուզեի առանձնացնել գերմանական գրականությունը: Անչափ շատ եմ սիրում Ռեմարկ, Ֆալլադա, Բյոլլ: Անպայման կարդացեք Հայնրիխ Բյոլլի "Ծաղրածուի աչքերով" վեպը, հրաշալի, հումորով հագեցած: Գրողն ինքը Նոբելյան մրցանակակիր է:

aniko
29.11.2006, 14:02
շատ եմ սիրում Դյումա, համարյա բոլոր գրվածքները կարդացել եմ, մի քանիսը բազմաթիվ անգամներ
սիրում եմ կարդալ պոեզիա, Սահյան և Սևակ
իսկ ես վերջերս կարդացել եմ արդեն մոդաիկ դարձած Պաուլո Կոելլոի գրքերը, և ամենաշատը նրա գրվածքներից հավանել եմ "11 րոպե"-ն, չնայած "Զաիր"-ն ել վատը չէ
չմոռանամ նշել Գրիգոր Գուրզադըանին - Էսսեներ, այս գրքերի շարքը /Տիեզերքը ափի մեջ, Կաքավաբերդի առեղծված, .../ խորհուրդ կտամ կարդալ բոլորին,

Ծով
02.12.2006, 19:52
Eric Emanuel Shmitt;
Oscar et la dame Roze
Էքզյուպերի
Citadelle
Փոքրիկ իշխանը
Տագոռ
Պարտիզմանը
Հեմինգուեյ
Ծերունին ու ծովը
David Ways
August Rodin
Շահան Շահնուր
Նահանջ առանց երգի
և էլի շատ ու շատ բաներ…

Srtik
27.12.2006, 15:50
Ալեքսանդր Շիրվանզադե - «Քաոս», «Կրակ»
Սերո Խանզադյան - «Մխիթար սպարապետ»
Մուրացան - «Գևորգ Մարզպետունի»
Ստեփան Զորյան - «Պապ թագավոր», «Արշակ թագավոր», «Վարազդատ»
Շառլոթ Բրոնտե - «Ջեյն-Էյր»
Լև Տոլստոյ - «Պատերազմ և խաղաղություն»

Cassiopeia
27.12.2006, 16:50
Ալեքսանդր Շիրվանզադե - «Քաոս», «Կրակ»
Սերո Խանզադյան - «Մխիթար սպարապետ»
Մուրացան - «Գևորգ Մարզպետունի»
Ստեփան Զորյան - «Պապ թագավոր», «Արշակ թագավոր», «Վարազդատ»
Շառլոթ Բրոնտե - «Ջեյն-Էյր»
Լև Տոլստոյ - «Պատերազմ և խաղաղություն»
Փաստորեն հայտնվեց մեկը, ով իմ նման սիրում է պատմավեպեր ու չի խուսափում դրանցից…:)

Մանե
27.12.2006, 21:45
Շատ-շատ սիրում եմ Դյումային ու կարդացել եմ նրա համարյա բոլոր գրքերը/մի քանի անգամ/.
Ինչպես նաև
Ալեքսանդր Շիրվանզադե - «Քաոս», «Կրակ»
Սերո Խանզադյան - «Մխիթար սպարապետ»,«Դավիթ Բեկ»
Վոյնիչ-«Բոռ»
<Անգլուխ ձիավոր>-ը
Ժյուլ Վեռն/բոլոր ստեղծագործությունները
և այլն....................

bookfan
08.01.2007, 20:33
Հիմնականում կարդում եմ Fanatsy. Սայտում ելի Fanatsy կարդացոզ կա????

sweet
31.01.2007, 21:18
Ինչքա~ն շատ գիրք կարդացող ունենք: Դա շատ ուրաղալի է:
Շատ մեծ հետաքրքրությամբ եմ կարդում Ագաթա Քրիստի : Սիրով եմ կարդացել նաև Ալեքսանդր Դյումա, Թումանյան և շաատ եմ սիրում հեքիաթներ...

Philosopher
09.02.2007, 10:37
Ալեքսանդր Շիրվանզադե - «Քաոս», «Կրակ»
Սերո Խանզադյան - «Մխիթար սպարապետ»
Մուրացան - «Գևորգ Մարզպետունի»
Ստեփան Զորյան - «Պապ թագավոր», «Արշակ թագավոր», «Վարազդատ»
Շառլոթ Բրոնտե - «Ջեյն-Էյր»
Լև Տոլստոյ - «Պատերազմ և խաղաղություն»
Հայկական ֆենոմեն. ԱՄՆ-ում ապրողը կարդում է Շիրվանզադե, Խանզադյան, Զորյան և այլն, իսկ Հայաստանում ապրողը` Հեմինգուեյ, Ֆիցջերալդ և այլն: Ի դեպ, այս ֆենոմենը գուցե բնորոշ է նաև այլ ազգերի, որոնք ունեն գետտոյական հոգեբանություն (տես "Spanglish" ֆիլմը):

Կարեն ջան
09.02.2007, 10:44
Պաուլո Կուելիո :hands
Համարյա բոլորը:
Հ.Գ. գրել եմ համարյա որովհետև մի քանի հատը չեմ կարդացել` Զաիրը, մեկ էլ կարծեմ կոչվում էր Մագի ճանապարհորդությունը:

Ուլուանա
09.02.2007, 10:47
Հայկական ֆենոմեն. ԱՄՆ-ում ապրողը կարդում է Շիրվանզադե, Խանզադյան, Զորյան և այլն, իսկ Հայաստանում ապրողը` Հեմինգուեյ, Ֆիցջերալդ և այլն:
Philosopher, կարծում եմ՝ տվյալ դեպքում այդ ֆենոմենն առկա չէ, որովհետև որքան գիտեմ, Narinik-ը բավական ուշ է տեղափոխվել ԱՄՆ (ինչ-որ տեղ գրել էր դրա մասին), այնպես որ շատ հավանական է, որ այդ հայ հեղինակներին կարդացած լինի դեռևս Հայաստանում եղած ժամանակ։ :)

Philosopher
09.02.2007, 10:55
Գուցե և այդպես է: Սակայն իմ գրածի ներքին տրամաբանակն շեշտը այն հանգամանքի վրա էր, որ հայը, գտնվելով Ֆոլկների ու Հեմինգուեյի հայրենիքում, կարող է սիրել հենց այն հեղինակներին, որոնք կապված են իր հայրենիքի հետ` առանց նրանց գեղարվեստական ու գեղագիտական քննության: Սա է գետտոյական հոգեբանությունը, երբ դու գրականությունը դիտարկում ես ոչ թե իբրև քո մարդկային սկզբի սնման ակունք, այլ ազգային սկզբի պահպանման զենք, ինչից տուժում ես և դու, և գրականությունը, և, ուրեմն, հայրենիքը:

HardRock
09.02.2007, 11:25
Հիմնականում կարդում եմ Fanatsy. Սայտում ելի Fanatsy կարդացոզ կա????
Եթե նկատի ունես ֆանտաստիկ ժանրը, ես կարդում եմ, ու շատ եմ հավանում Էդմունդ Համիլտոնի գրածները: Մի ժամանակ "Наука и жизнь" ամսագիրն էի ստանում, տեղ կարդացել եմ իրա "Битва империи (Звездные короли)", "Возвращение к звездам", "Город на краю света" պատմվածքները:

Srtik
09.02.2007, 11:51
Philosopher, կարծում եմ՝ տվյալ դեպքում այդ ֆենոմենն առկա չէ, որովհետև որքան գիտեմ, Narinik-ը բավական ուշ է տեղափոխվել ԱՄՆ (ինչ-որ տեղ գրել էր դրա մասին), այնպես որ շատ հավանական է, որ այդ հայ հեղինակներին կարդացած լինի դեռևս Հայաստանում եղած ժամանակ։ :)

Այո, ճիշտ եք կարծում: Թվարկածներիցս միայն «Պատերազմ և խաղաղությունն» եմ ԱՄՆ-ում կարդացել...:)

Philosopher
09.02.2007, 12:44
Դոստոևսկի. "Կարամազով եղբայրներ"
Բուբեր, Նիցշե, Բերգսոն, Ֆրոմ...

Սահակ
01.03.2007, 21:00
Տարիներ առաջ կարդացել եմ Այն Րանդի «Ատլասը ուսը թոթվեց» (Atlas Shrugged) գիրքը։ Չնայած կաին մոմենտներ որոնց հետ ես համաձայն չէի (աթեիստական գաղափարախոսությունը), բայց ընդհանուր առմամբ այդ գիրքը ինձ շատ դուր եկավ, հա՛մ գեղարվեստական հա՛մ գաղափարոխոսական տեսակետներից։
Ինչ որ մեկը այս ֆորումում այդ գիրքը կարդացե՞լ է։

Lady Raindance
25.07.2007, 11:45
William Somerset Maugham - Of Human Bondage
Gabriel Garcia Marques - Cien An~os de Soledad
Harper Lee - To Kill a Mocking-Bird
Steven King - Desperation
Steven King - The Shining
Leopold von Zacher-Mazoch - Venus in Furs
Ray Bradburry - Farenheit 451
Alfred de Mussett - La Confession d'un Enfant du Siecle
Эрих Мария Ремарк - Ночь в Лиссабоне
Эрих Мария Ремарк - Жизнь Взаймы
Эдгар Алан По - Падение Дома Ашера
Максим Горький - Мещане
Сальвадор Дали - Дневник Одного Гения:love
Михаил Булгаков - Мастер и Маргарита
Дж. Р. Р. Толкиен - Хоббит, или туда и обратно
Дж. Р. Р. Толкиен - Властелин Колец
Дж. Р. Р. Толкиен - Сильмариллион
Роджер Желязный - Хроники Амбера
Герберт Уельс - Машина Времени
Անտուան դը Սենտ-Էքզյուպերի - Փոքրիկ Իշխանը
Էռնեստ Հեմմինգուեյ - Հրաժշտ Զենքին:love:love:love
Էռնեստ Հեմմինգուեյ - Եվ Բացվում Է Արևը
...
Ու ամենակարևորը՝
CATCHER IN THE RYE by J. D. Salinger

Լեո
17.12.2007, 01:21
Իմ սիրած գրքերը շատ են: Չէ, շա~տ են: Չէ, չէ, շա~տ շատ են... :)

Իսկ իմ ամենասիրած գիրքը... չեմ ասի որն է: Ուղղակի կարող եմ ասել, որ այդ գիրքը կարելի է կարդալ, նորից կարդալ, կրկին կարդալ, ու էլի կարդալ, և այսպես շարունակ: Միևնույն է, չես հոգնի, ամեն անգամ նոր բան ես գտնում նրանում (ի դեպ սա միայն իմ կարծիքը չէ):

Դե գուշակեք` որ գրքի մասին է խոսքը!

Ուլուանա
17.12.2007, 01:56
Իմ սիրած գրքերը շատ են: Չէ, շա~տ են: Չէ, չէ, շա~տ շատ են... :)

Իսկ իմ ամենասիրած գիրքը... չեմ ասի որն է: Ուղղակի կարող եմ ասել, որ այդ գիրքը կարելի է կարդալ, նորից կարդալ, կրկին կարդալ, ու էլի կարդալ, և այսպես շարունակ: Միևնույն է, չես հոգնի, ամեն անգամ նոր բան ես գտնում նրանում (ի դեպ սա միայն իմ կարծիքը չէ):

Դե գուշակեք` որ գրքի մասին է խոսքը!
Ենթադրում եմ, որ Աստվածաշունչը նկատի ունես։ :think

Լեո
17.12.2007, 02:28
Ենթադրում եմ, որ Աստվածաշունչը նկատի ունես։ :think

Իհարկե Աստվածաշունչը:

Chilly
17.12.2007, 11:22
Աստվածաշունչ կարդում եմ միայն որպես ուսուցողա-գեղարվեստական հրաշալի երկ ;),
իսկ գրողներից սիրում եմ Լոնդոնին, Դրայզերին, մեր Սարոյանին, Հրանտ Մաթևոսյանին, Դոստոեվսկուն, չնայած... բոլորին էլ սիրում եմ, միայն միջակություններին է, որ չեմ սիրում...

Dayana
17.12.2007, 11:32
Աստվածաշունչ կարդում եմ միայն որպես ուսուցողա-գեղարվեստական հրաշալի երկ ;),
իսկ գրողներից սիրում եմ Լոնդոնին, Դրայզերին, մեր Սարոյանին, Հրանտ Մաթևոսյանին, Դոստոեվսկուն, չնայած... բոլորին էլ սիրում եմ, միայն միջակություններին է, որ չեմ սիրում...

Իսկ կկիսվես մտքերով, ովքե՞ր են քո համար միջակություններ։ Կներես իհարկե հարցիս համար, բայց ինձ շատ հետաքրքիր է :oy

Երկնային
26.04.2008, 22:52
Շատ-շա~տ են… ինչքանը կհիշեմ, կգրեմ… :)

F.Scott Fitzgerald - "Tender is the Night"
Շիրվանզադե - Քաոս
Somerset Maugham - "The Moon and Sixpence"
Emily Bronte - "Wuthering Heights"
Oscar Wilde - "The Picture of Dorian Gray"
Эрих Эммануэль Шмитт - "Оскар и розовая Дама"
Хулио Кортасар - "Лента Мебиуса"
Daphne du Maurier - "Rebecca"
Ira Levin "A Kiss Before Dying"
Фолкнер "Шум и ярость"
Уильямс "Трамвай "Желание""

to be continued... :oy

Ramzes
08.05.2008, 12:48
Վ.Հյուգոյի <<Թշվառները>>
Էկզուպերի <<Փոքրիկ իշխանը>>
Մուրացան <<Գևորգ Մարզպետունի>>
Դեմիրճյան <<Վարդանանք>> և այդպես շարունակ:

Լուսիանա
08.05.2008, 12:54
Достоевский "Преступление и наказание"
Ս. Մոեմ "Լուսին և վեցպենսանոց"
Մարկես "Հարյուր տարվա մենություն"
Էքզյուպերի "Փոքրիկ իշխանը"

Kuk
08.05.2008, 14:31
Մարիո Պյուզո:good