PDA

Դիտել ողջ տարբերակը : Ալլո ,Ադմինստրացիա՞



Մեղապարտ
24.08.2008, 23:23
Երբ աստծո հետ եմ խոսում ,երբեմն կասկածում եմ որ կարող է որպես մեղավորի իմ ասածը տեղ չհասնի:
Առավոտյան երկու դիմում եմ ուղարկել ,առ այժմ մնացել է անպատասխան ,Ձեր մոտ նույնպես ՞ դրվածքը խիստ աստվածային է::(
Թող առաջինը ինձ նվաստիս ադմինստրացիան ների ,հետո գթա ինձ արարիչը, ամեն:

impression
24.08.2008, 23:35
Վերցնող չկա :esim

Chuk
24.08.2008, 23:36
Ալլո ,Ադմինստրացիա՞
տու՛-տու՛-տու՛

StrangeLittleGirl
24.08.2008, 23:37
Բաժանորդն անհասանելի է: Խնդրում ենք փորձել մի փոքր ուշ:

Adam
24.08.2008, 23:39
հայերենին միանալու համար սեղմեք 1
ռուսերենին միանալու համար սեղմեք 2
անգլերենին միանալու համար սեղմեք 3

impression
24.08.2008, 23:39
հայերենին միանալու համար սեղմեք 1
ռուսերենին միանալու համար սեղմեք 2
անգլերենին միանալու համար սեղմեք 3

Չուկին միանալու համար մի սեղմեք :D:D

StrangeLittleGirl
24.08.2008, 23:40
Հարգելի՛ս, ծնկի իջիր, մեղքերդ խոստովանիր, և եթե անկեղծորեն զղջաս, ադմինիստրացիան կների :)

Razo
24.08.2008, 23:41
Տենց հնարավոր չի, Ասծուն ամեն ինչ հասնումա, ուղղակի կարա քեզ պատժի մեղքերիդ համար ու խնդրանքներդ չկատարի: Բայց երբ քեզ կարդարացնես աղոթքներով, նա քեզ կների, ու չարից հեռու կպահի հավիտյանս հավիտենից Ամեն...

Երկնային
24.08.2008, 23:43
տու՛-տու՛-տու՛
Արտ, էդ զբաղվածությա՞ն նշան էր, թ՞ե ոնց… :unsure :D

Chuk
24.08.2008, 23:45
Հա, լավ, ասեցինք զբաղված ենք, չասեցինք էնքան ենք զբաղված, որ լրջագույն թեման պիտի զրուցարանի վերածեք:

Դադարեցրեք օֆֆտոպը:

Adam
25.08.2008, 22:07
Ձեր հեռախոսից չի թույլատրվում օգտվել տվյալ տեսակի հեռախոսակապից պարտքերի պատճառով:

Մեղապարտ
26.08.2008, 20:49
Պատասխանեք խնդրում եմ , իմ բողոքին :(

Հայկօ
26.08.2008, 21:09
Դրախտ ռոումինգ արա :)) Իսկ եթե լուրջ, բա հավատդ էլ ու՞ր մնաց: Բա ամբողջ հոգով հավատա, որ հաղորդագրությունդ տեղ է հասել: Դրա իմաստն էլ հենց է՛դ է:

Adam
26.08.2008, 21:20
Հարգելի ընկեր դու Վանական
Կարծեմ ինքդ էլ էակ ես դու բանական:
Ասա միանգամից ո՞րն է ուզածդ մեզնից.
Չլինի՞ ուզում ես վախենանք քո նզովքից:

Մարդիկ զարմանում են պահվածքից քո տարօրինակ,
Եվ ակամա ուզում են փռթել երակ,
Եվ քո դարդից ուզում են հարբել խմելով վիսկի
Սակայն քո պետքն էլ չի իսկի...

Վտանգավո՛ր ես մարդու հոգեբանության համար,
Հանճարեղ տողերդ կարդացվում են գոհար:
Ասա՛, ասա՛ տեսնենք ով ես դու իրականում
Որ անիմաստ այս ամենը չդառնա մի մեծ բում:
(26.08.2008)

Մտահոգ
26.08.2008, 21:33
Չլինես դու անհոգի
Չնզովես ոչ ոքի
Տուր մեղքերի թողություն
Ու ակումբին շենություն...:)

Մեղապարտ
26.08.2008, 22:40
Չլինես դու անհոգի
Չնզովես ոչ ոքի
Տուր մեղքերի թողություն
Ու ակումբին շենություն...:)

ԱՄԵՆ:hands

Մտահոգ
26.08.2008, 22:47
ԱՄԵՆ:hands

Խորհրդավոր վանական
Ալեխառն մազերով
ինչքան ես դու իրական՞
Քո հողեղեն հարցերով՞

Ուլուանա
26.08.2008, 23:20
Տաղ մոդերատորական

Մեր մեծ եղբայր, ո՜վ Վանական,
Բավ է ներվերը մեր քանդես,
Թեմաներով անզուգական՝
Բողոքական ու աներես։

Քո պատվին ձոնված տաղերի
Հեղինակներն ինձ թող ներեն.
Անորակ կապի պատճառով
Այս թեման փակվում է, ամեն։