PDA

Դիտել ողջ տարբերակը : Մուլտիշոկ. Ամսագիր փոքրերի համար

Վարպետ
24.08.2008, 22:25
Մի քանի օրից լույս կտեսնի:))
http://cpdd.am/mult.jpg

Chuk
24.08.2008, 22:30
Վարպետ, կազմը դուրս եկավ, բայց օրինակ վերնագիրը կարելի էր «Մուլտիշոկ»-ի փոխարեն «Մօծիլյոկ» դնել :D

Լավ, կատակը դեն, կազմը հավանեցի, ու ամսագիրն ինքն էլ հետաքրքրեց :)

Վարպետ
24.08.2008, 22:32
Վարպետ, կազմը դուրս եկավ, բայց օրինակ վերնագիրը կարելի էր «Մուլտիշոկ»-ի փոխարեն «Մօծիլյոկ» դնել :D

Լավ, կատակը դեն, կազմը հավանեցի, ու ամսագիրն ինքն էլ հետաքրքրեց :)

Chuk ջան, էրեխես ա:) Առաջին հանարը բառիս բուն իմաստով երկնում եմ: Ներառյալ` այս պահը ցավերի մեջ եմ:))

Բարեկամ
24.08.2008, 22:43
Մի քանի օրից լույս կտեսնի:))
http://cpdd.am/mult.jpg

նկարը չի երևում :(

Երկնային
24.08.2008, 22:44
աաաա, ինչ հավեսն ա… :love
ես էլ ուզեցի… :oy

Adam
24.08.2008, 22:45
Վարպետ, դու՞ ես հեղինակը:
Ասեմ, որ հետաքրքիր ու լավ մտահղացում է: Եվ երևում է, որ մակարդակով բան է: :)

Վարպետ
24.08.2008, 22:48
նկարը չի երևում :(

Իսկ սենց?:))
http://www.imagger.com/uploads/362603_mult.jpg

Վարպետ, դու՞ ես հեղինակը:
Ասեմ, որ հետաքրքիր ու լավ մտահղացում է: Եվ երևում է, որ մակարդակով բան է: :)

Ոչ միայն ես, ես միայն իդեաների, տեքստերի ու մանկականության համար եմ պատասխանատու:)

Adam
24.08.2008, 22:50
Վարպետ, դիզայնը հետաքրքիր ու լավն է, բայց մի քիչ անվորակություն եմ նկատում պատկերի մեջ: Կարող ես օգտագործել, կամ եթե դու չես անում դիզայնը, կարող ես ասել, որ օգտագործեն ավելի հիանալի էֆեկտներով ծրագրեր, որոնք նաև պատկերի որակն են ապահովում, գումարած մի շարք պատրաստի էֆեկտներ: :)

Chuk
24.08.2008, 22:52
Նոր մտածում էի, ինչ ափսոս որ էլ երեխա չեմ, չեմ առնի, չեմ... հետո մտածեցի. «Իսկ ո՞վ ասեց, որ երեխա չեմ :))»: Մի խոսքով լավ բան եք անում Վարպետ, կարծում եմ լայն հետաքրքրություն կվայելի :)

Շնորհակալ եմ:) Ուրախ կլինեմ լսել խորհուրդներ: ՈՒղղակի ուզում ենք հասնել նրան, որ ամսագիրը առավելագույնս ձեռքով պատրաստված լինի:)

Ավելացվել է 1 րոպե անց

Նոր մտածում էի, ինչ ափսոս որ էլ երեխա չեմ, չեմ առնի, չեմ... հետո մտածեցի. «Իսկ ո՞վ ասեց, որ երեխա չեմ :))»: Մի խոսքով լավ բան եք անում Վարպետ, կարծում եմ լայն հետաքրքրություն կվայելի :)

Մերսի, Chuk ջան, ես էլ եմ հույսեր փայփայում:) Կարեւորը սրտանց ենք անում, մնացածը` տեսնենք ոնց կլինի էլի:)

StrangeLittleGirl
24.08.2008, 23:01
ՈՒղղակի ուզում ենք հասնել նրան, որ ամսագիրը առավելագույնս ձեռքով պատրաստված լինի
Կարո՞ղ ա վերջը ձեռագիր լույս տեսնի ու ոչ թե տպարան գնա, այլ որոշակի մարդկանց մոտ, որոնք կնստեն, օր ու գիշեր կարտագրեն :D

Իսկ եթե լուրջ, շատ կայֆն ա :) Ափսո՜ս մեր վախտերով սենց բաներ չկային :( Մի հատ Պույ-Պույ մկնիկ էր, էն էլ դրա սաղ էջերն անգիր էինք արել… Հա՛, մեկ էլ անունն էնքան էլ դուրս չեկավ :( Մի քիչ հայկական չի:

Կառնեմ էս ամսագրից, էրեխեքով կզբաղվենք :)

Բարեկամ
24.08.2008, 23:02
Վարպետ, դիզայնը հետաքրքիր ու լավն է, բայց մի քիչ անվորակություն եմ նկատում պատկերի մեջ: Կարող ես օգտագործել, կամ եթե դու չես անում դիզայնը, կարող ես ասել, որ օգտագործեն ավելի հիանալի էֆեկտներով ծրագրեր, որոնք նաև պատկերի որակն են ապահովում, գումարած մի շարք պատրաստի էֆեկտներ: :)

Իսկ ինձ դուր եկավ, որ ձեռքով էր արված: Հատկապես, որ մանկական ա, դրա համար :)
Սեփական երեխայի պահը զգացվեց :love

Adam
24.08.2008, 23:05
վայ, ես մակերեսորեն էի նայել :D:D
չէի ջոկել, որ ձեռքովա արած :D:D
ապրեք, լավնա :)

Ավելացվել է 4 րոպե անց
էս ինչա հետըս կատարվում...:D:D
նոր էլ վերնագիրը սխալ կարդացի....
կարդացի, կարդացի, հասկացա, որ մուլտիշոկա, բայց մտքումս արտիշոկա տպավորվել
լրիվ լուրջ...
կներեք :oy

Վարպետ
24.08.2008, 23:13
Կարո՞ղ ա վերջը ձեռագիր լույս տեսնի ու ոչ թե տպարան գնա, այլ որոշակի մարդկանց մոտ, որոնք կնստեն, օր ու գիշեր կարտագրեն :D

Իսկ եթե լուրջ, շատ կայֆն ա :) Ափսո՜ս մեր վախտերով սենց բաներ չկային :( Մի հատ Պույ-Պույ մկնիկ էր, էն էլ դրա սաղ էջերն անգիր էինք արել… Հա՛, մեկ էլ անունն էնքան էլ դուրս չեկավ :( Մի քիչ հայկական չի:

Կառնեմ էս ամսագրից, էրեխեքով կզբաղվենք :)

Մերսի:) Անունը հայկական չպետք ա էլ լիներ, Բյուր ջան, փորձած ա մաքսիմում խուսափել օտարամոլական անվանումից, բայց էդ շրջանակներում նաեւ մաքսիմում պահել այլալեզու դառնալու հնարավորությունը:

Իսկ ինձ դուր եկավ, որ ձեռքով էր արված: Հատկապես, որ մանկական ա, դրա համար :)
Սեփական երեխայի պահը զգացվեց :love

Կա տենց բան:) Համարյա բոլորս ձագեր ունենք:)

վայ, ես մակերեսորեն էի նայել :D:D
չէի ջոկել, որ ձեռքովա արած :D:D
ապրեք, լավնա :)

Էս համարի վրա 4 նկարիչ ա աշխատել, 2 դիզայներ, ախպերս:) Համարյա կլիպարտ օգտագործած չի: Ես ասեմ համարյա` դու հասկացիր ընդհանրապես:))

Adam
24.08.2008, 23:17
Էս համարի վրա 4 նկարիչ ա աշխատել, 2 դիզայներ, ախպերս:) Համարյա կլիպարտ օգտագործած չի: Ես ասեմ համարյա` դու հասկացիր ընդհանրապես:))

Մոլոդեց :)
Բայց ափսոս, որ հիմա մարդկանց շատ քիչ տոկոսնա, որ ուշադրությունա դարձնում էդպիսի բաների վրա: Մարդու աչքին հաճելի լինի ու գրպանին լօլ.
Բայց մակարդակով ու ճաշակովա, ինչ խոսք :)

Վարպետ
24.08.2008, 23:19

Ես ուզում եմ հավատալ, որ երբ համեմատելու բան լինի` ուշադրություն կսկսեն դարձնել: Զուր չի ասված` չէղած տեղը սողն էլ ա միրգ: Ուզում եմ շեշտել` չեղած տեղը:)

Ուլուանա
24.08.2008, 23:22
Մտահղացումը շատ լավն է, շապիկն էլ, բովանդակությունն էլ շատ հավեսն ա երևում։ :love, բայց վերնագրի հետ կապված համաձայն եմ Բյուրի հետ. իրոք հայկական չի, ես կասեի՝ առանց «մի քիչ»–ի։ :P :)) Վերնագիրը փոխելու տարբերակ չկա՞։ :oy

Վարպետ
24.08.2008, 23:23

Չէ, չկա Ան ջան:) Բացատրությունը տվել եմ քիչ վերեւում:) Ավելացնեմ միայն, որ ինքը հայկական ամսագիր չի, ինքը ամսագիր ա փոքրիկների համար:) Հայկականությունը` արդեն ներսում;)

Վարպետ
29.10.2008, 23:37
Մի քանի օրից` երկրորդ համարը:))
http://www.imagger.com/thumbs/145332_Untitled-2.jpg (http://www.imagger.com/view/145332_Untitled-2.jpg.html)