PDA

Դիտել ողջ տարբերակը : Տարօրինակ երեւույթներ



Rammstein
23.08.2008, 19:24
Մի քանի ամիս առաջ նկատեցի մի հատ հետաքրքիր բան. Երբ որ մտնում էի ՎիվաՍելի կայքը ասենք ֆրինետով (էն ժամանակ նորմալ մտնում էր), ու բացում էի ծածկույթի քարտեզը, ապա նորմալ, հիմիկավա քարտեզի նման բացում էր (տես 4-րդ նկարը)։ Իսկ երբ նույն քարտեզը բացում էի Արմենտելի DialUp-ով, բացում էր ակնհայտորեն ուրիշ նկար (տես 3-րդ նկարը), ընդ որում եթե կայքը թարմացված էլ լիներ, այս դեպքում չէր երեւում։
Սա ոչ միայն Բիլայնի (Արմենտելի) DialUp-ով է եղել, ուրիշ ինտերնետովել է ինձ նման բան հանդիպել։
Ո՞վ ինձ կարա այս երեւույթը բացատրի։

Մի բան էլ.
Ես միշտ մտել եմ Ռամշտայնի պաշտոնական կայքը, ու բացվել է մոտավորապես 2-րդ նկարի էջը։ Մի անգամ մի տեղ փորձեցի, ու բացվեց ավելի թարմացված 1-ին նկարի էջը։ Բայց հիմա էլի 2-րդն ա բացում։ Ինձ թվում ա դա էլ վերը նշված երեւույթից ա։ Ի՞նչ կասեք։