Tanamasi
23.08.2008, 16:07
Զգացական զրույց
Հին ու ամայի այգու մեջ սառած
Երկու ստվերներ անցան քիչ առաջ։
Շրթունքեր անզոր, աչքեր դեղնավուն,
Եվ բառերն իրենց հազիվ են լսվում։
Հին ու ամայի այգու մեջ ցրտին
Երկու ուրուներ անցյալն ոգեցին։
– հիշո՞ւմ ես դու մեր զմայլքները հին։
– Ինչո՞ւ եք ուզում, որ հիշեմ կրկին։
– Իմ անունից դեռ դու սարսո՞ւմ ես ողջ,
Տեսնո՞ւմ ես հոգիս միշտ երազում։ – Ո՛չ։
– Ա՜հ, անլուր խինդի օրեր, երբ բոցե
Մեր շրթունքներն էինք հպում մենք։ – Գուցե։
– Հույսն ինչքա՜ն մեծ էր, երկինքն ինչքա՜ն բաց։
– Մութ երկինք թռավ հույսը պարտըված։
Ու քայլում էին այսպես չոր սեզում,
Եվ լոկ գիշերն էր զրույցն այս լսում։
Աշնան երգ
Անլուռ լալկան
Ջութակն աշնան
Սիրտըս մոլար
Ցավով համառ
Մաշում է հար
Եվ միալար …
Գիշերն է տոթ
Կրկին գալիս,
Բերում հուշեր
Դառն անցյալից …
Լալիս եմ ես,
Նորից լալիս …
Գնում եմ ես,
Ու չար մի հողմ
Տերևի պես
Տանում է ինձ …
Այս կողմ, այն կողմ,
Տերևի պես …
Հին ու ամայի այգու մեջ սառած
Երկու ստվերներ անցան քիչ առաջ։
Շրթունքեր անզոր, աչքեր դեղնավուն,
Եվ բառերն իրենց հազիվ են լսվում։
Հին ու ամայի այգու մեջ ցրտին
Երկու ուրուներ անցյալն ոգեցին։
– հիշո՞ւմ ես դու մեր զմայլքները հին։
– Ինչո՞ւ եք ուզում, որ հիշեմ կրկին։
– Իմ անունից դեռ դու սարսո՞ւմ ես ողջ,
Տեսնո՞ւմ ես հոգիս միշտ երազում։ – Ո՛չ։
– Ա՜հ, անլուր խինդի օրեր, երբ բոցե
Մեր շրթունքներն էինք հպում մենք։ – Գուցե։
– Հույսն ինչքա՜ն մեծ էր, երկինքն ինչքա՜ն բաց։
– Մութ երկինք թռավ հույսը պարտըված։
Ու քայլում էին այսպես չոր սեզում,
Եվ լոկ գիշերն էր զրույցն այս լսում։
Աշնան երգ
Անլուռ լալկան
Ջութակն աշնան
Սիրտըս մոլար
Ցավով համառ
Մաշում է հար
Եվ միալար …
Գիշերն է տոթ
Կրկին գալիս,
Բերում հուշեր
Դառն անցյալից …
Լալիս եմ ես,
Նորից լալիս …
Գնում եմ ես,
Ու չար մի հողմ
Տերևի պես
Տանում է ինձ …
Այս կողմ, այն կողմ,
Տերևի պես …