PDA

Դիտել ողջ տարբերակը : -ԻՍ և -ՈՒՑ վերջածանցներ



Tanamasi
23.08.2008, 16:04
Ե՞րբ է ճիշտ ասել խաղալիս, խոսելիս, քնելիս, իսկ ե՞րբ խաղալուց, քնելուց, խոսելուց։
ՕՐ.՝ երեխաները խաղալի՞ս ջարդեցին ապակին, թե՞ խաղալուց ջարդեցին։

StrangeLittleGirl
23.08.2008, 16:15
ՕՐ.՝ երեխաները խաղալի՞ս ջարդեցին ապակին, թե՞ խաղալուց ջարդեցին։
Խաղալիս
Ես կոնկրետ կանոն չգիտեմ, բայց սպասիր մտածեմ, ասեմ… Նախ, էս երկուսն ածանցներ չեն, վերջավորություններ են:
Հա՛, «ալիս» լինում է, երբ երկու գործողությունները տեղի են ունենում միաժամանակ և՛, այսինքն՝ խաղալու ժամանակ ջարդեցին , իսկ «ալուց» (որտեղ «ալ-ը» անորոշ դերբայի, իսկ «ուց-ը» բացառական հոլովի վերջավորությունն է) կլինի այն դեպքում, երբ երկու գործողությունները միաժամանակ չեն լինում. խաղալուց առաջ, խաղալուց հետո ջարդեցին:

Վստահ չեմ. ճի՞շտ եմ բացատրել, թե չէ: Եթե սխալվել եմ, ուղղեք ինձ:

Ձայնալար
23.08.2008, 16:16
Խաղալիս ջարդեցին, ջարդելուց հետո փախան :)

Ուլուանա
23.08.2008, 20:16
Խաղալիս
Ես կոնկրետ կանոն չգիտեմ, բայց սպասիր մտածեմ, ասեմ… Նախ, էս երկուսն ածանցներ չեն, վերջավորություններ են:
Հա՛, «ալիս» լինում է, երբ երկու գործողությունները տեղի են ունենում միաժամանակ և՛, այսինքն՝ խաղալու ժամանակ ջարդեցին , իսկ «ալուց» (որտեղ «ալ-ը» անորոշ դերբայի, իսկ «ուց-ը» բացառական հոլովի վերջավորությունն է) կլինի այն դեպքում, երբ երկու գործողությունները միաժամանակ չեն լինում. խաղալուց առաջ, խաղալուց հետո ջարդեցին:

Վստահ չեմ. ճի՞շտ եմ բացատրել, թե չէ: Եթե սխալվել եմ, ուղղեք ինձ:
Չէ, բացատրությունը հետևյալն է. «խաղալիս» դերբայը գործածվում է այն դեպքում, երբ խոսքը գործողության կատարման ժամանակի մասին է, իսկ «խաղալուց» ձևը գործածվում է, երբ խոսքը գործողության կատարման պատճառի մասին է։

Սրանով առաջնորդվելու դեպքում սխալվելը գրեթե բացառվում է։ ;)

Օրինակ.
Բակում խաղալիս գլուխս ցավեց։ (ե՞րբ գլուխս ցավեց) ժամանակ
Բակում խաղալուց գլուխս ցավեց (ինչի՞ց գլուխս ցավեց) պատճառ