PDA

Դիտել ողջ տարբերակը : Ո՞վ է սպանել Արմեն Գաբրիելյանին



Djavaxhq
23.08.2008, 12:22
Ավելի քան մեկ ամիս է անցել հուլիսի 17-ի չարաբաստիկ դեպքերից, սակայն Ախալքալաքի բնակիչները դեռ մտահոգ են։ Նրանց առանձնապես հուզում է ձերբակալվածների վերաբերյալ որևէ տեղեկատվության բացակայությունը, ինչը խիստ կասկածելի է թվում։ Շատերի կարծիքով, նման իրավիճակներում գոնե որոշակի պաշտոնական տեղեկատվություն պետք է հրապարակվեր մեղադրյալների վերաբերյալ, բայց դե բոլորը գիտեն, որ այս դեպքը «ուրիշ» է։



Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին Ախալքալաքի ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի տնից որոշակի հեռավորության վրա տեղի ունեցավ պայթյուն, որի հետևանքով ոչ ոք չտուժեց։ Պայթյունից անմիջապես հետո քաղաք մտան Վրաստանի հատուկ նշանակության ջոկատայինները, և տեղի ոստիկանների հետ համատեղ սկսեցին խուզարկել «Միասնական Ջավախք» Ժողովրդավարական դաշինքի անդամների տները։ Չարտոնագրված խուզարկության ընթացքում անհայտ հանգամանքներում սպանվեց ոստկանության աշխատակիցներից մեկը՝ Բարալեթ գյուղի բնակիչ Արթուր Բերուջանյանը, իսկ սպանության մեղքը բարդվեց «Միասնական Ջավախք» Ժողովրդավարական դաշինքի ակտիվիստ Գուրգեն Շիրինյանի վրա, որը կարողացավ դիմել փախուստի և նրա գտնվելու վայրը մինչ այժմ անհայտ է։ Վրաստանի հատուկ նշանակության ջոկատայինները կալանավորեցին Գուրգեն Շիրինյանի հորը և հորաքրոջը, որոնց տեղափոխեցին Թբիլիսիի մեկուսարան։ Հուլիսի 20-ին հանելուկային հանգամանքներում սպանվեց ևս մեկ հայ ոստիկան՝ Արմեն Գաբրիելյանը, սակայն տեղի ոստիկանությունը հայտարարեց, որ Գաբրիելյանն ինքնասպան է եղել։ Իսկ հուլիսի 20-21-ի գիշերը վրացական հատուկ նշանակության ջոկատայինները ու տեղական ոստիկանության ուժերը ներխուժեցին «Միասնական Ջավախք» շարժման ներկայացուցիչ Վահագն Չախալյանի տուն, ձերբակալեցին նրան ու նրա ընտանիքի անդամներին՝ եղբորը, հորը և մորը։ Որոշ ժամանակ անց ազատ արձակեցին Վահագն Չախալյանի մորը, իսկ մոտ տաս օր առաջ գրավի դիմաց ազատ արձակեցին նաև հորը։ Վահագն Չախալյանին և նրա անչափահաս եղբորը տեղափախեցին Թբիլիսիի մեկուսարան։ Այս դեպքերի կապակցությամբ ձերբակալվեցին նաև «Միասնական Ջավախք» Ժողովրդավարական դաշինքի մի շարք անդամներ և համակիրներ, որոնց մի մասին որոշ ժամանակ անց ազատ արձակեցին։



Երկարատև ժամանակահատված ընդհանրապես որևէ տեղեկատվություն չկա Թբիլիսի մեկուսարանում գտնվող «Միասնական Ջավախք» Ժողովրդավարական դաշինքի ներկայացուցիչ Վահագն Չախալյանից և նրա անչափահաս եղբայր Արմեն Չախալյանից։ Ինչպես հայտնի դարձավ BAGIN ԼԿ, Վահագն Չախալյանի փաստաբանին արդեն մի քանի օր է, ինչ թույլ չեն տալիս տեսակցել Վահագնի հետ։ Իսկ ընդհանրապես, փաստաբանին մինչ օրս չի հաջողվել գեթ մի անգամ հանդիպել Վահագն Չախալյանի հետ, գոնե պարզելու համար թե նա ինչ վիճակում է։ «Ի՞նչ եղան ձերբակալված տղաները, ի՞նչ վիճակում է Գուրգենը, ոչ մեկս չգիտենք... Մինչ օրս սա արգելված թեմա է, և վախենում ենք որևէ մեկին հարցնել նրանց մասին. կարող է մեզ էլ ձերբակալեն չափից դուրս հետաքրքվելու համար։ Բա,՞ վախենում ենք անգամ մտահոգվել նրանց համար»,- ասաց Ախալքալաքի բնակիչ Ս. Ա.։



Մինչ օրս, վրացական իրավապահ մարմինները չեն կարողանում հիմնավոր ապացուցներ ներկայացնել այն մասին, թե ինչ հանգամանքներում են զոհվել տեղի հայ ոստիկաններ Արթուր Բերուջանյանը և Արմեն Գաբրիելյանը։ Տեղի ոստիկանությունը հենց ինքը զբաղված է տարբեր ասեկոսներ, բամբասանքներ և անգամ բացահայտ սուտ տեղեկատվության տարածմամբ։ Սկզբում Արմեն Գաբրիելյանի սպանության մեջ ևս փորձեցին մեղադրել Գուրգեն Շիրինյանին։ Տեղի ոստիկանության տարածած ասեկոսեների համաձայն, իբր, Գուրգենը թաքնված է եղել քաղաքամերձ ձորում, որտեղից և կրակել է Արմեն Գաբրիելյանի վրա։ Սակայն տեսնելով, որ իրենց իսկ կողմից հորինված այս «վարկածը» փլվում է, նույն անձինք կատարվածը փորձեցին վերագրել ինքնասպանության, որը բոլորի համար ավելի կասկածելի թվաց։ Նաև սկսեցին ասեկոսներ տարածվել, թե իբր վրացի հատուկ ջոկատայինները և տեղի ոստիկանության աշխատակիցները մթության մեջ Գուգերն Շիրինյանի «շփոթել են» Արմեն Գաբրիելյանի հետ և «անզգուշությամբ» կրակել և սպանել են նրան։



Սակայն առկա է հիմնավոր տեղեկատվություն, որ Արմեն Գաբրիելյանի մահը ոչ թե անզգուշության, այլ հստակ դիտավորության արդյունք է։ Արմեն Գաբրիելյանի հարազատներից մեկի փաստմամբ, սպանվածի բարեկամները չեն հավատում շրջանառվող վարկածներին։ Նրանց կարծիքով, Արմենի սպանությունը եղել է հուլիսի 17-ի դեպքերի կազմակերպիչների ձեռքի գործը, որովհետև նա շատ բան է իմացել վերջիններիս մութ գործերի մասին։ Նույն անձի վկայմամբ, այդ օրերին Արմեն Գաբրիելյանը եղել է չափազանց մտահոգ և անընդհատ կրկնել, թե «դա ինչպես իր մեջ պահի...»։ Թե ինչ է փորձել գաղտնի պահել ոստիկանության աշխատակից Արմեն Գաբրիելյանը, դեռ հստակ հայտնի չէ, սակայն նրա հարազատները գրեթե համոզված են, որ Արմենը իմացել է շատ կարևոր տեղեկություն, կամ էլ ականատես եղել ոչ ցանկալի «միջոցառման», դրա համար էլ ոմանք նրան ավելորդ են համարել...։ Այսպիսով, ձևավորվում է մի պատկեր, որի համաձայն տեղի «ամենազոր» ուժերը, իրենց վրացի պատվիրատուների հանձնարարությամբ մի կրակոցով երկու նապաստակ են սպանել. ազատվել են տեղեկատվության ավելորդ աղբյուրից, իսկ մեկ այլ հանցագործության մեջ փորձում են մեղադրել Գուրգեն Շիրինյանին։
Գրել է BAGIN լրատվական կենտրոնը

Djavaxhq
23.08.2008, 12:43
Վահագն Չախալյանը Ձերբակալված է եւ ոչ մի տեղեկություն չունենք նրա գտնվելու վայրի մասին անգամ չգիտենք ողջ է թե մեռած, նույնիսկ փաստաբանի չեն թողնում այցելել նրան, երկու ոստիակնների սպանության իրական գործը չի բացահայտվել, կասկած կա որ Արմեն Գաբրիելյանին սպանել է Ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի տեղակալը ազգությամբ վրացի հավանաբար հարազատների կասկածը ճիշտ է նա շատ բան գիտեր եւ հնարավոր է ականատես էր առաջի ոստիկանի սպանությանը…

Ջուզեպե Բալզամո
24.08.2008, 01:57
Կեցցե ազատ-անկախ, եվրոպական և եղբայրական Վրաստանը…
Եվ հատկապես կեցցե Հայաստանն, իր ազգայնական ու ազգապահպան փառագործություններով… :(
Ու՞ր ենք գլորվում ազգովի

Grieg
24.08.2008, 02:03
ինչու են պետությունները այդքան սիրում ճնշել փոքրմասնություններին, թող նրանք ունենան իրենց մշակույթը, լեզուն, կրոնը ..կառավառությանել դրա փոխարեն հարկեր կհասնի, բայց չե պետք ա ագահություն անեն.. ավելին ու ավելին ուզեն, գոնե Օսերին ճնշելու անհաջող փորձից հետո խրատվեին.. չնայած ուրա ետքան հասկանաին, եթե հասկանաին շուտվանից մոռացված կլինեին Աբխազիայի, Օսեթիայի, Աջարայի և Ախալքալաքի խնդիրները

Marduk
24.08.2008, 13:09
Բարև Ջավախք

Ախպեր ջան ես չեմ հասկանում Հայաստանում մի մարդու են բռնում սաղ Եվրոպայով վայնասուն բան են դնում քաղբանտարկյալ մարդ մուրդ են ուղարկում տեսնեն ոնց է ինչ է՞: Հիմա Չախալյանին ու իրա ընկերներին բռնել են ու ոչ մի բան չկա՞: Ու հայտնի էլ չի էդ մարդուն որտեղ են պահում:

Ես մի առաջարկ ունեմ: Հաջորդ անգամ որ մի հատ Եվրոպացի գա Երևան պետք է գնալ դրա ռեզիդենցիայի դեմը աղմուկ շուխուր անել:

Ինչքան մարդու իրավունքից խոսացին էնքան մարդու կյանքի արժեքը ընկավ: նկատի ունեմ մեր մոտ և հարևան բոլոր երկրներում

Djavaxhq
25.08.2008, 00:29
Ապրես մարդուկ ջան շատ ճիշտ նկատողություն էր, դե եւրոպաները ամերիկայի հետ Վրաստանի պապան են, մեզ ել խեղջ ռուսաստանն է դեր կանգնում այ որ Լեւոնը աստված չանի հեղափոխություն անի մենք ել եւրոպա պապա կունենանք ու մեզ ել չեն ճնշի, կազատենք մեր տղաներին կազատենք հայաստանը հանրապետահհշականներից կունենանք մի պետություն ուր մարդուն կսիրեն ու կհարգեն մարդ լինելու համար ոչ թե հաստափոր լինելու համար, մեզ պետք է ուղղակի մի քանի հարյուր չծախվող երիտասարդներ ես մի քանիսի գիտեմ մնացածին ել կգտնենք փառք մեր ապագային

voter
25.08.2008, 19:31
Ներկա դրությամբ Վրաստանի առընչությամբ Հայաստանյան ղեկավարությունը միայն պիտի լռի ու դիտի - անելիք Երևանից սպասելի ու թույլատրելի չէ...

Grieg
25.08.2008, 20:02
չեմ կարծում որ անել ոչինչ պետք չի, ինչ է նշանակում անել պետք չի եթե մարդկանց սպանում և առեվանգում են,
Djavaxhq ինչ ես կարծում ինչպես կարելի ա օգնել? հա մեկ ել կուզենաի ասեիր ինչպես ա լարված ա վիճակը Ջավախքում? ինչպես են տրամադրված հայերը վրացիների /իշխանության/նկատմամբ?

Տատ
26.08.2008, 00:52
ինչպես են տրամադրված հայերը վրացիների /իշխանության/նկատմամբ?

Առտգեոի պես՞։
Արտգեո, ասա, Ջավախքն էլ է Վրաստանի տարածք (էլ չենք հիշում ոնց, ով տվեց և այլն) ուրեմն պետք է այդպես էլ անի, իր ուժով ու օրենքով անպատիժ խեղդի։


ու ձայն չհանենք վախից, չէ որ մեզ հայերիս պետք է որ բոլորը սիրեն, հանկարծ չնեղանան ու բարկանան մեզ վրա.