Դիտել ողջ տարբերակը : Սկսնակ վեբվարպետների (և ոչ միայն) ստեղծած կայքեր
Երբ նայում եմ ակումբի Վեբ բաժինը, տեսնում եմ նոր թեմաներ, որոնք մի քանի օրից մարում են և քննարկումները այդ թեմաներում այլևս շարունակվելու տեղ չեն ունենում: խոսքս նոր ստեղծված հիմնականում երրորդ աստիճանի դոմեններով կայքերի մասին է , որի ստեղծողները մտածում են ոչ միայն լավ կայք ստեղծոլու այլ այդ ոլորտում ինքնահաստատվելու մասին:
Սա շատ ողջունելի է
այս թեման ստեղծում եմ, որ բոլոր սկսնակ (և ոչ միայն) վեբ վարպետները համախմբվեն և ներկայացնեն իրենց աշխատանքները և իրար օգնեն այս կամ այն հարցում:Նշեմ, որ ես դեռևս ներկայացնելու գործ չունեմ
ԹԵՄԱՅԻ ԲՈՒՆ ՆՊԱՏԱԿՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՆՈՐ ՍՏԵՂԾՎԱԾ ԿԱՅՔԵՐԸ, ՈՐՈՆՑ ՀԱՄԱՐ ԴԵՌևՍ ՆՈՐ ԹԵՄԱ ԲԱՑԵԼՈՒ ԿԱՐԻՔ ՉԿԱ:)
Սկսեմ մեր փոքրիկ գլուխգործոցներից.
www.smocking.am ամբողջովին ձեռքի աշխատանք
www.thomastea.am նորից ձեռքի աշխատանք
www.nushikyan.am և www.mrh.am 2008թ-ին ընդգրկվել է աշխարհի լավագույն 1002 վեբկայքերի ցուցակում:
www.kara.am և www.jazzve.am 2007-ին ընդգրկվել է աշխարհի լավագույն 1002 վեբկայքերի ցուցակում:
Handmade by FLUGER
www.nushikyan.am և www.mrh.am 2008թ-ին ընդգրկվել է աշխարհի լավագույն 1002 վեբկայքերի ցուցակում:
Handmade by FLUGER
Շնորհակալություն առաջին ներկայացնողին ,շատ հավանեցի Նուշիկյան.ամ կայքը
Մի հարց ունեմ Raedwulf-ին:
Ոնց հասկանալ «Handmade by FLUGER»: Շատ շուտվանից էր ինձ այդ հարցը հետաքրքրում, բայց առիթ չէր լինում ...
p.s. բայց կայքերը իրոք շատ լավնեն, հատկապես դուրս եկավ Ջազվե-ի կայքը: Զարմանալի է, բայց կայքը շատ ավելին է քան ջազվեն (ըստ ինձ): Մնացածնել պակաս չէն, բայց ջազվեն հատկապես աչքի ընկավ...
Մի հարց ունեմ Raedwulf-ին:
Ոնց հասկանալ «Handmade by FLUGER»: Շատ շուտվանից էր ինձ այդ հարցը հետաքրքրում, բայց առիթ չէր լինում ...
Հենց բառիս բուն իմաստով: Մեր կայքերի մեծ մասը հանդիսանում են ձեռքի աշխատանք, այսինքն նոր կայք ստեղծելիս գրեթե ամեն ինչ նկարվում է ձեռքով (նույնիսկ ամենամանր ու աչքի չընկնող դետալները), մինչդեռ մյուս ստուդիաները սովորաբար օգտագործում են պատրաստի template-ներ, իլլյուստրացիաներ և այլն:
Եվս երկու կայք
www.playcity.info
www.grandcandy.am
Raedwulf-ին.
Եղբայր, ճիշտն ասած մի քիչ, կամ ավելի ճիշտ շատ տարօրինակ էր «Սկսնակ վեբվարպետներին» բառերով սկսվող թեմայում տեսնել Fluger-ի կայքերը: Իհարկե հասկանում եմ, որ կասես, հետո գրված էր «և ոչ միայն», բայց դա հարցի էությունը չի փոխում: Անկեղծ ասած եթե չիմանայի, որ ֆլյուգերցի ես, կմտածեի, թե ինչ-որ մեկը որոշել է Fluger-ի իմիջը գցել :D Ասածս ինչ է: Գուցե՞ ավելի լավ կլինի այս թեման թողնենք վեբ ոլորտում նոր ինքնահաստատվողների համար ;)
Rammstein
24.08.2008, 09:18
Մի հատ կխնդրեմ մտնեք իմ սարքած սայտը` http://rammstein.110mb.com Ռամշտայնի հայկական սայտն է, ու ինձ ազնվությամբ ասեք բոլոր թերությունները։ Ուզում եմ ուրիշի կարծիքը իմանամ։
Raedwulf-ին.
Եղբայր, ճիշտն ասած մի քիչ, կամ ավելի ճիշտ շատ տարօրինակ էր «Սկսնակ վեբվարպետներին» բառերով սկսվող թեմայում տեսնել Fluger-ի կայքերը: Իհարկե հասկանում եմ, որ կասես, հետո գրված էր «և ոչ միայն», բայց դա հարցի էությունը չի փոխում: Անկեղծ ասած եթե չիմանայի, որ ֆլյուգերցի ես, կմտածեի, թե ինչ-որ մեկը որոշել է Fluger-ի իմիջը գցել :D Ասածս ինչ է: Գուցե՞ ավելի լավ կլինի այս թեման թողնենք վեբ ոլորտում նոր ինքնահաստատվողների համար ;)
Արտակ ջան, ես էլ հենց «և ոչ միայն»-ի պահով եմ գրել, որովհետև սկսնակ վեբվարպետներին ընդհանրապես չէր խանգարի ծանոթանալ հայկական լավագույն դիզայն ստուդիաների մասնավորապես Սմարտ Սիստեմզի (http://www.smartsystems.am), ՆԱՏՔի (http://www.newagetrust.am), Ֆլյուգեռի (http://www.fluger.com), ԲրոնկոՈւեյի (http://www.broncoway.com) աշխատանքներին:
Սկսել եմ մի նախագիծ Armenia.wen.su (http://armenia.wen.su) , բջջային հեռախոսների համար, կլինի Հայաստանի պատմությունը,քարտեզներ հեռախոսների էկրանին համապատասխան չափերով, հայկական երգեր , նկարներ և այլն, միայն հայկական
Հաջողության դեպքում կայքը կտեղափոխեմ վճարովի հոսթինգ, ցավոք բջջայինների մեծ մասը հայերենի ֆոնտերը չունեն և կայքի հայերեն լինելը հնարավոր չի դեռևս, ինչևէ, կապրենք կտեսնենք
*իդեպ symbian 9 -ի համար կարող եք տեղադրել tahoma-armenian.ttf-ը հայերեն.ամ կայքից մանրամասն նայեք opera mini թեմայում
F12 ջան կայքը անգլերեն/ռուսերեն/հայերեն ընտրությունով թող լինի, ով ոնց ուզի դնի: Ոնց հասկանում եմ կայքերից բացի ծրագրեր էլ ես թարմանում :), Winamp-ը հնարավոր ա թարգմանել ՞
F12 ջան կայքը անգլերեն/ռուսերեն/հայերեն ընտրությունով թող լինի, ով ոնց ուզի դնի:
լավ տարբերակ է եռալեզու լինելը, կարելի է հիմնական էջերը այդպես սարքել իսկ օրինակ բեռնումների էջը և կոնտակտը մի էջով բայց երևի միանգամից 3 լեզուներով, մտածել ա պետք.....
Ոնց հասկանում եմ կայքերից բացի ծրագրեր էլ ես թարմանում :), Winamp-ը հնարավոր ա թարգմանել ՞
ես ետ ծրագիրը չեմ օգտագործում, եսա քաշեմ ֆայլերը տենամ կպատասխանեմ
Տեքստային խմբագրիչը լավ չբացեց Winampi լեզվային ֆայլը (1,5 մբ է) ինչ որ անհասկանալի սիմվոլներ կան բավականին, երևի մենակ արտադրողնեը գլուխ կհանեն դրանցից, համ ել 13000 տող ա միջինը մի տողում 8 բառ, կեսը լեզվային, այսինքն մոտ 50000 թարգմանելու բառ(կրկնվելով), էնա բառարան կսարքեմ էլի :)
depositfiles-ic փող գալիսա? կարամ սայտիս երգերը ընդեղ դնեմ?
Թարմացրել եմ http://wap.armenia.wen.su կայքի նկարների բաժինը , կարող եք այցելել բջջային հեռախոսներով և բեռնել ավելի քան 50 հատ Հայաստանի նկարներ և տեսահոլովակներ, հիմա աշխատում եմ կայքի երգերի թարրմացման վրա, և շուտով կհայտնվեն նոր ՝ որակով երգեր....:ok