PDA

Դիտել ողջ տարբերակը : Նկատված վրիպակներ

Էջեր : [1] 2 3

Chuk
23.03.2006, 18:33
Ակումբի հարգելի անդամներ,
ինչպես երևի թե նկատել եք, ֆորումի միջավայրը թարգմանված է հայերեն:

Ցավոք դեռ թարգմանությունն ամբողջովին չի ավարտվել, իսկ ավարտուն մասերում կան մի շարք թերություններ, տառասխալներ, կետադրական սխալներ և այլ կարգի վրիպակներ:

Մենք աշխատում ենք այդ վրիպակները վերացնելու ուղղությամբ, բայց շատ շնորհակալ կլինենք, եթե դուք այդ գործում մեզ օգնեք: Այնպես որ խնդրում ենք, եթե կնկատեք ցանկացած տիպի ուղղագրական, շարահյուսական կամ այլ տիպի սխալներ, դրանց մասին գրեք այս թեմայում, որպեսզի մենք հնարավորություն ունենանք դրանք ուղղելու:

Կանխավ շնորհակալություն:

Pchuk
23.03.2006, 18:47
Տես կցորդ:

Chuk
23.03.2006, 18:49
Տես կցորդ:
Շնորհակալություն, առաջիկա օրերին ուղղված տարբերակը կտեղադրվի :)

Egern.net
23.03.2006, 20:55
Երբ որ մկնիկը պահում ենք attach արված նկարի վրա գրվում է.
Անուն ...
Դիտումներ ...
Չափբ պետք է լինի չափս

Chuk
23.03.2006, 22:25
Մի շարք վրիպակներ արդեն ուղղել եմ, այդ թվում այս թեմայում նշված վրիպակները:

Վրիպակների մասին տեղյակ պահելու համար շնորհակալություն եմ հայտնում Pchuk-ին, Egern.net-ին, Սահակին, Uluana-ին, Arnix-ին, Բյուրակնին: Անչափ շնորհակալություն օգնելու համար :)

Արշակ
26.03.2006, 21:00
Ներդրված մեջբերումներ չի լինում անել :(
Այսինքն՝ այն դեպքում, երբ մեջբերումը ինքը ևս մեջբերում է պարունակում, «ՄԵՋԲԵՐԵԼ» կնոպկայի միջոցով արված մեջբերման մեջ նրանում պարունակվող մեջբերումը արդեն չի լինում։ Բայց «ձեռով» ներդրված մեջբերումներ սարքել լինում է (երբ որ ինքնուրույն quote-ի tag-եր եմ դնում)

Գլուխս պտտվեց էնքան «մեջբերում» բառն ասեցի :{ ։ Գոնե բան հասկացա՞ք ասածիցս:'

Chuk
27.03.2006, 01:30
Արշակ, ամեն ինչ ճիշտ է: Այդպես էլ պետք է լիներ:

Ի դեպ ներդրված մեջբերումներն այնքան էլ հաճելի երևույթ չի ;)

Արշակ
27.03.2006, 17:16
Չուկ, համաձայն եմ, ներդրված մեջբերումներից պետք է հնարավորինս խուսափել, բայց երբեմն տեքստից մեջբերումները հանելու դեպքում միտքը անիմաստ ու անհասկանալի է դառնում։
Այն դեպքում, երբ առանց ներդրված մեջբերման հնարավոր է յոլա գնալ, մեջբերում անողը կարող է ինքնուրույն ջնջել դրանք։ Չե՞ որ ջնջելը շատ ավելի հեշտ է, քան հանված մեջբերումները ավելացնելու համար նոր տեգեր գրելը, այնուհետև հանված մեջբերումը գտնել, համապատասխան տեղում copy-paste անելը։
Իհարկե, սա զուտ իմ կարծիքն է, և եթե կտրականապես դեմ եք ներդրված մեջբերումներին, ապա կարող ենք առանց դրանց էլ յոլա գնալ ;)

Chuk
27.03.2006, 23:51
Հարցը նույնիսկ դեմ կամ կողմ լինելուն չի հասնում, որովհետև որքան հիշում եմ վԲուլետինը հենց այդպես է սարքված, ու դրա ընտրության հնարավորությունը նախատեսված չէ:

Կարծում եմ, որ այսպես ճիշտ է, որովհետև, ճիշտ է, դու ասում ես, որ մեջբերումներն անողները, եթե կարիք չկա, ավելորդ մեջբերումները կջնջեն, բայց ինձ թվում է, որ շատերը պարզապես կալարեն ջնջել, իսկ մի մասի մտքով էլ չի անցնի ջնջելը:

Egern.net
28.03.2006, 14:33
Սմայլերը դնելուց, երբ որ էդիտորի մենյուից ես օգտվում, բացվում է ցանկ, որի վերջում գրված է.
Հավելյար ցանկ
Պետք է լինի հավելյալ

Chuk
28.03.2006, 15:37
Շնորհակալություն, կուղղենք :)

Narinfinity
04.04.2006, 02:10
Շնորհակալություն ՀՐԱՇՔ աշխատանք է արվել և արվում է ՁԵՐ կողմից:
Խնդրում եմ տեղեկացնել ,թե ինչու քիչ բարդ և ավելորդ ու շեղող սեղմակներ ու "լինկ" օպցիաներ կան շատ ,չգիտես թե որից օգտվես:
Բայց ՁԵՐ գործը ուղղակի հիանալի է ,դա հաստատ:

Chuk
04.04.2006, 02:18
Շնորհակալություն գովասանքի համար :B

Ինչ վերաբերվում է ավելորդ հղումներին, ապա հնարավոր է, որ դա միայն սովորելու (վարժվելու) հարց է և հետագայում ինքներդ այդ ավելորդություններից շատերը հարմարութան համար օգտագործեք :)

StrangeLittleGirl
04.04.2006, 17:46
Չուկ, երեկ ես մի վրիպակ եմ նկատել, բայց չեմ հիշում, տե վորտեղ էր: Դրա համար չեմ կարող screenshot անել: Բայց մոտավորապես այսպես էր. «Գրառումը խմբագրել է Uluana-ը»:

Chuk
05.04.2006, 00:00
Էհ, Բյուր, գիտեմ :(
Ու ամենատխուրն այն է, որ երևի թե ուղղել չեմ կարողանա :cry2

Արշակ
05.04.2006, 12:05
Ճիշտն ասած, ինձ դուր չի գալիս «Գրառումը կատարել է Artgeo-ը» նաև մտքի ձևակերպման իմաստով։ Մի տեսակ խորթ է հնչում ( իհարկե, սա զուտ իմ համեստ կարծիքն է)։ Սովորաբար գրքերում կամ խոսքի մեջ հղում անելիս այդպես չեն գրում։
Կարելի է գրել. «Artgeo-ի խոսքերից.» ։ Համ էլ այս դեպքում «ը-ն» պրոբլեմը չի լինի :) ։
Կամ էլ՝ «Chuk-ն ասել է.», «Artgeo-ն ասել է.» ...
Ի՞նչ կարծիքի եք:)։

StrangeLittleGirl
05.04.2006, 17:18
Մի բան էլ
Առաջին էջի վերևում գրված է վերջին գրառումը, իսկ ներքևում՝ այսինչի կողմից: Ճիշտ է՝ հայերենում կա կրավորական սեռ, բայց այնքան գործածական չէ, ինչպես մյուս լեզուներում, հատկապես երբ խոսքը անձի մասին է: Ինձ թվում է՝ ճիշտ կլինի վերջին գրառումը կատարել է, իսկ ներքևում՝ այսինչը:

Chuk
06.04.2006, 00:01
Արշակ և Բյուրակն, ձեր ասած տարբերակների մասին կմտածեմ, ուղղակի առաջիկա օրերին խիստ զբաղված եմ :(

Գեվորգ
08.04.2006, 03:09
"Դուք իրավունք չունեք խմբագրել ձեր գրառումները"??

Գեվորգ
08.04.2006, 03:13
Ճիշտն ասած, ինձ դուր չի գալիս «Գրառումը կատարել է Artgeo-ը» նաև մտքի ձևակերպման իմաստով։ Մի տեսակ խորթ է հնչում ( իհարկե, սա զուտ իմ համեստ կարծիքն է)։ Սովորաբար գրքերում կամ խոսքի մեջ հղում անելիս այդպես չեն գրում։
Կարելի է գրել. «Artgeo-ի խոսքերից.» ։ Համ էլ այս դեպքում «ը-ն» պրոբլեմը չի լինի :) ։
Կամ էլ՝ «Chuk-ն ասել է.», «Artgeo-ն ասել է.» ...
Ի՞նչ կարծիքի եք:)։

կամ ել ուղակի անունը «Artgeo, բոլորի համար ել պարզ կլինի

Chuk
09.04.2006, 00:07
"Դուք իրավունք չունեք խմբագրել ձեր գրառումները"??
Այո, արդեն 2 օր է:oy
Առայժմ այս քաղաքականությունը լրիվ չի մշակվել, ուղղակի որոշ խմբագրումների պատճառով թեմայի բովանդակությունը, իմաստը կարող է փոխվել: Զգուշության համար է :)

StrangeLittleGirl
09.04.2006, 11:45
Չուկ, իսկ եթե վրիպակնե՞ր են լինում, և ուզում ես փոխե՞լ

Artgeo
09.04.2006, 14:53
Չուկ, իսկ եթե վրիպակնե՞ր են լինում, և ուզում ես փոխե՞լ
Գրառումը կատարելուց հետո 10 րոպե կարող ես խմբագրել, կարծում եմ այդ ժամանակը բավական է։ Բացի դրանից գոյություն ունի «Ցույց տալ գրառումը" կոճակը։

Արշակ
09.04.2006, 16:23
Գրառումը կատարելուց հետո 10 րոպե կարող ես խմբագրել, կարծում եմ այդ ժամանակը բավական է։ Բացի դրանից գոյություն ունի «Ցույց տալ գրառումը" կոճակը։
Բայց 10 րոպեյվա ընթացքում խմբագրելն էլ է հանած :(։ Գոնե իմ մոտ չկա…

Artgeo
09.04.2006, 16:31
Բայց 10 րոպեյվա ընթացքում խմբագրելն էլ է հանած :(։ Գոնե իմ մոտ չկա…
Ո՞նց չկա։ :o

kiki
09.04.2006, 21:34
Chuk, почему не могу редактировать свои сообщения? одно из предыдущих соощбений появилось не полностью ...
ներողություն ռուսերենիս համար, երբեմն դժվարանում եմ...:oy

Դիտողություն հարցը ճիշտ թեմայում տվեք
http://www.akumb.am/showthread.php?t=31&page=3#24
տեղափոխված է Ինչպե՞ս հրապուրել կանանց (http://www.akumb.am/showthread.php?t=89&page=10) թեմայից

Chuk
09.04.2006, 23:53
Ես էի սխալ թույլ տվել, ներողություն:
Հիմա գրառումը կատարելուց հետո 20 րոպեի ընթացքում կարող եք խմբագրել: Այսպես կլինի, մինչև տվյալ հարցի քաղաքականության վերջնական որոշումը:

Արշակ
10.04.2006, 18:23
Ակումբի Օրենսդրության 2.1.5. կետում «սերմանեն» բառի փոխարեն պետք է լինի «սերմանել»։
Նաև «…այլոց կարող են…»-ի փոխարեն պետք է լինի «…կարող են այլոց…», որպեսզի «կարող են»-ը վերաբերի նաև ատելություն կամ թշնամություն սերմանելուն։
Այսինքն՝ պետք է լինի.
«2.1.5. Ֆորումում տեղադրել այնպիսի նյութեր, որոնք կարող են այլոց դրդել հանցագործության, նրանց մեջ ատելություն կամ թշնամություն սերմանել»

John
15.04.2006, 16:32
իմ «сообщение»ների «сщетчик»–ը չի աշխատում.16-ի փոխարեն 11է գրված...:)

Chuk
16.04.2006, 00:27
Լավ էլ աշխատում է ;)
Պարզապես "Փորձարկումներ" և "Ժամանց" բաժիններում գրառումներ կատարելիս հաշվիչի արժեքը չի ավելանում: "Ժամանցում" այդպես է երկու թե երեք օր, իսկ "փորձարկումներում" միշտ էլ այդպես է եղել :)

John
16.04.2006, 12:26
Պարզ է:)

Tigran
17.04.2006, 14:38
Բարև Չուկ ջան: Երբ փորձում եմ երկու բառերի արանքում մի քանի <<պռաբել>> դնել, արդյունքում մի հատ է դառնում:

Chuk
18.04.2006, 23:52
Բարև Չուկ ջան: Երբ փորձում եմ երկու բառերի արանքում մի քանի <<պռաբել>> դնել, արդյունքում մի հատ է դառնում:
Բարև Տիգրան ջան: Ամեն ինչ ճիշտ է, այդպես էլ պետք է լիներ ;)
Ընդհանրապես HTML-ում 1-ից ավելի բացատները (պռաբել) ու տողի անցումները անտեսվում են բրոուեզերների կողմից և պատկերվում են որպես 1 բացատ:

Վազգեն
26.04.2006, 01:05
Նոր բացված Հայտարարություններ բաժնի Առք և Վաճառք ենթաբաժնի անվանման տակ գրված է «Մի փոքրիկ առևատրական կենտրոն:» ։ «Առևատրական» պետք է լինի «առևտրական»։

Chuk
26.04.2006, 01:14
Նոր բացված Հայտարարություններ բաժնի Առք և Վաճառք ենթաբաժնի անվանման տակ գրված է «Մի փոքրիկ առևատրական կենտրոն:» ։ «Առևատրական» պետք է լինի «առևտրական»։
Շնորհակալություն :)
Հիմա կուղղեմ

Artgeo
03.05.2006, 21:40
միգուցե մանրուք է, բայց դե

ՏԱՔ թեմա՞
Թեժ ավելի է հնչում

Sunny Stream
03.05.2006, 21:47
Մի մանրուուուք ասե՞մ...Ասեմ! :oy
Երբ հաղորդագրությունը պատրաստ չէ և սեղմում եմ «Պատասխանել» ստեղնը, գրվում է

«Ձեր գրառումը շատ կարճ է: Այն պետք է կազմվաթ լինի ոչ պակաս, քան 3 սիմվոլից:»
Կազմվաթ - Կազմված

Chuk
04.05.2006, 01:01
Artgeo. Լավ տարբերակ է, բայց վրիպակ չէ: Կմտածեմ այդ ուղղությամբ ;)
Ձնծաղիկ. շնորհակալություն, առաջիկա օրերին կուղղեմ :B

Արշակ
04.05.2006, 11:56
միգուցե մանրուք է, բայց դե

ՏԱՔ թեմա՞
Թեժ ավելի է հնչում
Ես էլ եմ կարծում, որ թեժ ավելի հայերեն է :)։

zerone
14.05.2006, 22:45
Նամակեր բաժնում ահագին բաներ թարգմանված չեն
Private Messages in Folder:
Send New Private Message
Message Tracking
Unread Message
Read Message
Replied-to Message
Forwarded Message
Download all Private Messages as :
You have 0 messages stored, of a total 150 allowed.
Request a read receipt for this message
Save a copy of this message in your Sent Items folder.
You may send up to 5 messages at a time.
Recipient Username(s):

Ու էլի մի քանի մանր մունր բաներ:

Viewonline-ում
Lacation, Viewing Thread, ...

Chuk
15.05.2006, 00:09
Zerone, շնորհակալություն :)
Բայց մեջբերում անեմ այս թեմայում իմ առաջին գրառումից ;)

Ակումբի հարգելի անդամներ,
ինչպես երևի թե նկատել եք, ֆորումի միջավայրը թարգմանված է հայերեն:

Ցավոք դեռ թարգմանությունն ամբողջովին չի ավարտվել, իսկ ավարտուն մասերում կան մի շարք թերություններ, տառասխալներ, կետադրական սխալներ և այլ կարգի վրիպակներ:
Ժամանակի սղությունն ինձ ցավոք դեռ թույլ չի տվել նույնիսկ վերջին նկատված վրիպակներն ուղղել :(

zerone
15.05.2006, 00:13
Ֆայլերը ուղարկի, ինչով կարանամ, կոգնեմ:)

Chuk
15.05.2006, 00:45
Ֆայլերը ուղարկի, ինչով կարանամ, կոգնեմ:)
Առաջարկի համար շատ շնորհակալ եմ :)
Էս քանի օրը մի հատ լրիվ իմի բերեմ, կասեմ:
Նորից շնորհակալություն :B

linus
26.06.2006, 22:35
որ փորցում ես ինքտ քո ռեիտինգը բարցրացնել չի թողնում և գրում է

This post has not received any reputation. You currently have 3147821 reputation points.
միտք չունեք հայերեն թարգմանելու:)

Վազգեն
30.06.2006, 05:11
Ֆորումի հիմնական էջում, վերևի մասում (այնտեղ, որտեղ կարելի է մուտքագրվել), ձախ մասում ինձ մոտ «Դար» ակումբ–ի տեղը ցույց է տալիս "???" ???????. Բայց առաջ կարծեմ ճիշտ էր ցույց տալիս։

Artgeo
30.06.2006, 06:26
Ֆորումի հիմնական էջում, վերևի մասում (այնտեղ, որտեղ կարելի է մուտքագրվել), ձախ մասում ինձ մոտ «Դար» ակումբ–ի տեղը ցույց է տալիս "???" ???????. Բայց առաջ կարծեմ ճիշտ էր ցույց տալիս։ Ուղղված է, շնարհակալություն

Egern.net
30.06.2006, 22:52
Կարող եմ նշել մի չթարգմանված արտահայտություն ևս. երբ որ դատարկ գրառում ես փորձում հաստատել, պատասխանը լատինատառ է...

Intel
01.07.2006, 08:39
какой ужас!?!

P.S. կատակ եմ անում, շնորհակալություն:

Artgeo
01.07.2006, 16:17
Կարելի է գրել. «Artgeo-ի խոսքերից.» ։ Համ էլ այս դեպքում «ը-ն» պրոբլեմը չի լինի :) ։
Կամ էլ՝ «Chuk-ն ասել է.», «Artgeo-ն ասել է.» ...
Ի՞նչ կարծիքի եք:)։

«Chuk-ն ասել է.» չի ստացվում, քանի որ վերևում գրված է Մեջբերում
«Artgeo-ի խոսքերից.» իմ կարծիքով լավ է կամ ասենք սենց http://www.akumb.am/showthread.php?p=11925#post11925
Սակայն այս դեպքում էլ Uluana-յի չի լինի :think

Artgeo
01.07.2006, 22:36
Հարգելիներս, այս թեման բացված է վրիպակների, այսինքն արդեն թարգմանվածի մեջ վրիպակներն ու սխալները նշելու համար, այն որ ֆորումը մինչև վերջ չի թարգմանած։ Մեջբերեմ Chukի գրածը ևս մեկ անգամ

Ակումբի հարգելի անդամներ,
ինչպես երևի թե նկատել եք, ֆորումի միջավայրը թարգմանված է հայերեն:

Ցավոք դեռ թարգմանությունն ամբողջովին չի ավարտվել, իսկ ավարտուն մասերում կան մի շարք թերություններ, տառասխալներ, կետադրական սխալներ և այլ կարգի վրիպակներ:

Հենց այս վերջինների մասին ենք խնդրում Ձեզ տեղեկացնել ;)

Իսկ ամբողջովին թարգմանված ֆորումը կլինի սեպտեմբերին :)

Արշակ
03.07.2006, 11:26
«Chuk-ն ասել է.» չի ստացվում, քանի որ վերևում գրված է Մեջբերում Վերևում գրած «Մեջբերում» բառն ինչո՞վ է խանգարում։
Ի դեպ, «Chuk-ն ասել է.» կարելի է գրել հենց «Մեջբերում» բառի փոխարեն։:)

«Artgeo-ի խոսքերից.» իմ կարծիքով լավ է կամ ասենք սենց http://www.akumb.am/showthread.php?p=11925#post11925
Սակայն այս դեպքում էլ Uluana-յի չի լինի :think Այսպես գոնե ավելի ճիշտ է հնչում :) Կլինի այսպես՝ Uluana-ի

Արշակ
06.07.2006, 17:09
Ստորագրությունս չի երևում որոշ գրառումներիս տակ։

Lider2006
09.07.2006, 17:38
ՄԵկ-մեկ տրանսլիտը չի աշխատու ու tenc latinakan տարերով ել գրվումա ինչիցա
այ տեսեք ես կեսը չտարգմանեց

Արշակ
31.07.2006, 10:52
Նոր բացեցի Էլեկտրոնային գրքեր բաժինը ու սենց բան տեսա (նայեք կցված նկարը):
Ինչու՞ է երեկը՝ 30.07.2006, հայտնվել «20.06.2006 02:56» և «21.06.2006 07:43» ամսաթվերի միջև, եթե բաժնի թեմաները դասավորված են ըստ վերջին գրառման վաղեմության:

Արշակ
31.07.2006, 10:59
Նոր նկատեցի, որ թեմաների դասավորումը ցանկացած պարամետրով չի աշխատում:

sh_joy
31.07.2006, 14:23
Ինչու՞ է երեկը՝ 30.07.2006, հայտնվել «20.06.2006 02:56» և «21.06.2006 07:43» ամսաթվերի միջև, եթե բաժնի թեմաները դասավորված են ըստ վերջին գրառման վաղեմության:
«20.06.2006 02:56»-ի թեման "կարևոր թեմա" է (տես Վարկանիշ մասի նշանը), դրա համար էլ մնացած թեմաներից արաջ է: Կարևոր թեմաներից հետո նոր մնացածը դասավորված են ըստ վերջին գրառման:

Լէգնա
23.08.2006, 10:19
Հարգելի մեծն Ակումբիցիներ....
մեր իրավունքերի մեջ ,վերջում գրված է...
դուք իրավունք ունեք խմբգրել ձեր գրառումը:8 ....
բարի եղեք կամ գրել,կատարել մինչև 20 րոպեն,կամ իրոք այդ իրավունքը մեզ տվեք...եթե իրավունք եք գրել,բայց չեք պահպանում,ուրեմն մեն քէլ ինչպես ձեր օրենքները պահպանենք:think

Hrayr2006
27.08.2006, 11:32
Ինչից է լինում են դեպքեր, երբ գրառումներից առաջ և հետո գրառումների թիվը նույնն է:

Artgeo
28.08.2006, 10:50
մեր իրավունքերի մեջ ,վերջում գրված է...
դուք իրավունք ունեք խմբգրել ձեր գրառումը:8 ....
Օրենսդրության մեջ այդպիսի բան չկա :)
Չնայած… Դուք ասելով ու՞մ ի նկատի ունես

Ինչից է լինում են դեպքեր, երբ գրառումներից առաջ և հետո գրառումների թիվը նույնն է:

Ժամանց (http://akumb/forumdisplay.php?f=3) և Դեսից - Դենից (http://akumb/forumdisplay.php?f=33) բաժիններում գրառումները չեն հաշշվում ;)

Սահակ
30.08.2006, 15:10
Անդամների մականվան տակ այսպիսի մի բան է գրված լինում.

Գրանցման ամսաթիվ: Mar 2006

Ինձ թվում է որ վերջակետի տեղը պետք է լինի բութ Գրանցման ամսաթիվ՝

նաև լավ կլիներ որ ամիսների անունները հայերեն գրվեին։

Լէգնա
01.09.2006, 09:12
Օրենսդրության մեջ այդպիսի բան չկա :)
Չնայած… Դուք ասելով ու՞մ ի նկատի ունես

Ով ասեց օրենսդրության մեջ եմ ասում ,
Չնայած ... արդեն չի հետաքրքրում ,դուք ասելով նկատի ունեմ Դուքերին :P

քաղաքացի
07.09.2006, 12:44
Ես մի հատ հարց ունեմ: Հնարավո՞ր է արդյոք, նոր թեմա ստեղծելուց առանց որևէ ծրագրի կարողանամ հայերեն գրել:

Արշակ
07.09.2006, 12:53
Ես մի հատ հարց ունեմ: Հնարավո՞ր է արդյոք, նոր թեմա ստեղծելուց առանց որևէ ծրագրի կարողանամ հայերեն գրել:
Հենց քո կցած նկարի մեջ էլ երևում է էլի։ Եթե «Գրե՞լ հայերեն» checkbox-ը միացնես, ապա առանց որևէ այլ ծրագրի կարող ես հայերեն գրել։ Ու ոչ միայն նոր թեմա բացելիս, այլև արդեն եղած թեմաներում գրառում անելիս։
Դա՞ էիր հարցնում, թե ինչ-որ թերություն կա։ :think

քաղաքացի
07.09.2006, 23:11
Չէ Արշակ: Երևի ես լավ չեմ բացատրել: Խոսքս նոր թեմա ստեղծելիս վերնագիրը հայերեն գրելն է, կամ նույնիսկ ակումբ մտնելուց մականունը հայերեն գրելը առանց որևէ ծրագրի: Չգիտեմ ինչու լավ չեմ կարողանում բացատրել: Լեզուս կապ ա ընկել :)

Cassiopeia
08.09.2006, 12:28
Եթե չեմ սխալվում, ապա Հայաստանի ժամային գոտին GMT +04:00 է և ոչ թե՝ Ժամային գոտի. GMT +5:

Արշակ
08.09.2006, 15:46
Չէ Արշակ: Երևի ես լավ չեմ բացատրել: Խոսքս նոր թեմա ստեղծելիս վերնագիրը հայերեն գրելն է, կամ նույնիսկ ակումբ մտնելուց մականունը հայերեն գրելը առանց որևէ ծրագրի: Չգիտեմ ինչու լավ չեմ կարողանում բացատրել: Լեզուս կապ ա ընկել :) Առայժմ այդպիսի հնարավորություն չկա։ Բայց կարող ես նոր թեմա բացելիս գրառման տարածքում հայերեն վերնագիրը գրել, այնուհետև cut անել ու paste անել վերնագրի տարածքում։
Իսկ ինչ վերաբերում է ակումբ մտնելիս մականունը հայերեն գրելուն, կարող ես մականունդ copy անել նախկին գրառումներիցդ որևէ մեկի ձախ կողմում ավատարի վերևում գրվածից։:)

քաղաքացի
08.09.2006, 16:25
Շնորհակալ եմ Արշակ: Էդ մի բանը չէի մտածել:

Chuk
10.09.2006, 11:16
Հաշվետվություն: Ուղղվել են թեմայում նշված բոլոր վրիպակները: Հաշվի են առնվել առաջարկները, այդ թվում.
"Տաք թեմա"-ի փոխարեն այսուհետև օգտագործվում է "Թեժ թեմա" տերմինը:
Մեջբերումներում "Գրառումը կատարել է Էսինչը"-ի փոխարեն այսուհետև գրվում է "Էսինչ-ի խոսքերից":

Ավարտվել է նամակների (PM) համակարգի թարգմանությունը (բայց ենթակա է լուրջ փոփոխությունների), ինչպես նաև "Ո՞վ է ֆորումում" համակարգի թարգմանությունը: Ֆորումի մնացած չթարգմանված մասերի թարգմանությունը շատ շուտով ավարտին կհասցվի:

Chuk
10.09.2006, 11:22
Հարգելի մեծն Ակումբիցիներ....
մեր իրավունքերի մեջ ,վերջում գրված է...
դուք իրավունք ունեք խմբգրել ձեր գրառումը:8 ....
բարի եղեք կամ գրել,կատարել մինչև 20 րոպեն,կամ իրոք այդ իրավունքը մեզ տվեք...եթե իրավունք եք գրել,բայց չեք պահպանում,ուրեմն մեն քէլ ինչպես ձեր օրենքները պահպանենք:think
Ֆորումում այդ իրավունքի դրույթը միացված է, հետևաբար այդ տողն ավտոմատ գեներացվում է: Ուրիշ հարց որ ժամանակային սահմանափակում է դրված, իսկ այդ մասին ինֆորմացիան ավտոմատ չի գեներացվում: Հնարավոր է որ սկրիպտի մեջ փոփոխություններ կմցնենք, ու այդ մասին ինֆորմացիան էլ կգեներացվի:

Chuk
10.09.2006, 11:26
Անդամների մականվան տակ այսպիսի մի բան է գրված լինում.

Գրանցման ամսաթիվ: Mar 2006

Ինձ թվում է որ վերջակետի տեղը պետք է լինի բութ Գրանցման ամսաթիվ՝

նաև լավ կլիներ որ ամիսների անունները հայերեն գրվեին։
Միանգամայն ճիշտ ես: Պարզապես այս նշածներդ սովորական թարգմանության ենթակա չեն: Տեխնիկական բարդությունների մեջ չխորանալով ասեմ, որ դրանց համար այսպես ասած անհատական մոտեցում է պետք: Հիմա փոխեցի ու ամսաթիվը գրվում է 10.09.2006 տեսքով: Կփորձենք գտնել օպտիմալ լուծում ու "վրիպակները" ուղղել :)

Chuk
10.09.2006, 11:37
Եթե չեմ սխալվում, ապա Հայաստանի ժամային գոտին GMT +04:00 է և ոչ թե՝ Ժամային գոտի. GMT +5:
Այո, Հայաստանի ժամային գոտին "GMT +04:00"-ն է: Ֆորումում լռելայն հենց այդ ժամային գոտին է դրված՝ ընդ որում նշելով, որ հաշվի առնվի ամառային/ձմեռային ժամանակի անցումը: Հենց այստեղից էլ առաջանում է այդ տողը:

Ակումբի ներքևում երբ գրվում է GMT +5, այդտեղ արդեն GMT տերմինը Գրինվիչի ժամային գոտի չի նշանակում, այլ Գրինվիչի բացարձակ ժամանակ: Օրինակ հիմա Հայաստանում 12:32 րոպեն է, իսկ Գրինվիչի բացարձակ ժամանակը 07:32 է: Այսինքն այս պահին Գրինվիչի բացարձակ ժամանակից առաջ ենք 5 ժամով (պատճառը ամառային ժամանակին անցումն է): Անգլիայում գործում է GMT 00:00 ժամային գոտին (Հենց լոնդոնում է Գրինվիչի ինստիտուտը, որի անունով այդ ժամային գոտին կոչվել է և ըստ որի կատարվում է հաշվարկը): Բայց նույն անգլիայում այս պահին 08:32 է (կրկին ամառային ժամանակին անցում) ու այդ պատճառով Գրինվիչի բացարձակ ժամանակի նկատմամբ Անգլիայում ժամը կգրվի GMT +1: Էլի եմ կրկնում, այս դեպքում գործ ունենք ոչ թե ժամային գոտու հետ, այլ Գրինվիչի բացարձակ ժամանակից տվյալ պահին ունեցած շեղման հետ, այնպես որ սա վրիպակ չէ ;)

Kita
10.09.2006, 12:03
մել էլ լավ կլիներ, եթե սեռի նշան դնեիք… որպեսզի հաստատ իմանանք ով են…

Chuk
10.09.2006, 12:07
մել էլ լավ կլիներ, եթե սեռի նշան դնեիք… որպեսզի հաստատ իմանանք ով են…
Այդ մասին մտածել եմ և նորից կմտածեմ, ուղղակի ի՞նչ երաշխիք ունենանք, որ բոլորը ճիշտ սեռ կնշեն :think :D

_DEATH_
10.09.2006, 12:54
Ինձ բաներները դուր չեն եկել՝
անշարժ gif–երը կարելի է png–ի ֆորմատի փոխել, որի շնորհիվ ~5 kb կխնայվի
կան որոշ swf–ներ, որոնք ճզմած չեն, որի շնորհիվ 30-70 kb կխնայվի
որոշ jpg-ներ, որոնց վրա ավելորդ ինֆորմացիյա կա, ես ոմանք մաքրեցի և տեսա, որ արդյունքում 5-20 kb kխնայվի, դրանցից մեկը ես կցել եմ, որպիսի հասկանաք ինչի մասին է խոսքը, ասեմ, որ մաքրելուց նակրի որակը մնում է անփոփոխ:ok
Իսկ եթե այդպիսի ծրագիր չունեք կարող եմ տալ;)

Chuk
10.09.2006, 13:02

Ես այնքան էլ լավ չհհասկացա թե խոսքն ինչի՞ մասին է: Քո կցած բաները akumb.am-ի հետ որևէ կապ չունի, այն govazd.am-ի բաներների փոխանակման համակարգին մասնակցող բաներներից է, որոն հետ մենք որևէ կապ չունենք: Թե՞ խոսքն ուրիշ բանի մասին է գնում:

Հ.Գ. Եվ ի՞նչ կապ ուներ նկարների որակն ու չափը նկատված վրիպակների հետ :think

_DEATH_
10.09.2006, 13:11

Ok ես չգիտեի, որ կապ չունեն:oy
էտ ավելորդ ինֆորմացիան բաների վրա երկարացնում է էջի բեռնման ժամանակը, ու դրա հետ մեկտեղ ոչ մի օգուտ չի տալիս (հիմնականում Photoshop–ով save արած jpg-ները մաքրման կարիք ունեն), իմ կարծիքով դա վրիպակ է:think … ավելորդ ինֆորմացիա՝ էջը ծանրացնելու համար

Chuk
10.09.2006, 13:16

Պարզապես թեմայի առաջին գրառման մեջ գրված է, որ թեման ֆորումի հայերեն թարգմանության մեջ եղած վրիպակների մասին է ;)

Ինչևէ, govazd.am բաներների փոխանակման համակարգով ցույց տրվող ցանկացած բաներ տվյալ գովազդվող կայքի հեղինակների պատրաստածն ու "օպտիմիզացրածն" է, այսինքն դրա հետ կապ չունեն ոչ akumb.am-ը, ոչ էլ govazd.am-ը: Անձամբ ես akumb.am-ի բաներները այդ համակարգում տեղադրելուց առաջ որքան հիշում եմ օպտիմիզացրել եմ (եթե իհարկե չեմ մոռացել սուղ ժամանակի պատճառով :D):

Kita
10.09.2006, 13:23
Այդ մասին մտածել եմ և նորից կմտածեմ, ուղղակի ի՞նչ երաշխիք ունենանք, որ բոլորը ճիշտ սեռ կնշեն :think :D
ճիշտ թե սուտ, բայց գրանցվելուց կարելի պարտադիր կետ մտցնել… բացի դրանից նրանք ովքեր սուտ են գրում, ժամանակի ընթացքում թերություններ կբացթողնեն …:think
բայց դե…

Սահակ
10.09.2006, 19:22
Արտակ դու ճիշտ ես որ գովազդի նկարների հետ դուք կապ չունեք։ Սակայն ֆորումում կան շատ նկարներ որոնք արած են .gif ֆորմատով և դրանք միշտ կարելի է փոքրացնել անցնելով .png ֆորմատի, առանց որակի կորուստի։ Օրինակի համար «Դար» ակումբի լոգոն՝
http://www.akumb.am/images/darmanrankar/darmanrankarlogo1.gif
24969 բայթ է զբաղեցնում։ Անցնելով .png ֆորմատի ես ստացա 21180 բայթ։
$ ls -l
total 52
-rw-rw-r-- 1 sahak sahak 24969 Sep 10 11:15 darmanrankarlogo1.gif
-rw-rw-r-- 1 sahak sahak 21180 Sep 10 11:19 darmanrankarlogo1.png

3789 բայթ խնայվում է, առանց որակի կորուստի։
Ինձ թվում է բոլոր .gif ֆայլերը պետք է դարձնել օպտիմիզացված .png։
Կցում եմ նոր ստացված .png ֆայլը։

Սահակ
11.09.2006, 16:36
http://www.akumb.am/ էջի ներքևը այսպիսի մի բան է գրած․
«Միաժամանակ ակտիվ եղած անդամների թիվը 35-ն է: Դա եղել է 28.08.2006, ժամը 06:31-ին:»

Ինձ թվում է որ ուզել եք ասել «Միաժամանակ ակտիվ եղած անդամների ամենամեծ թիվը»։

Chuk
17.09.2006, 02:44
Ինձ թվում է բոլոր .gif ֆայլերը պետք է դարձնել օպտիմիզացված .png։
Բացառված չէ, որ այդպես էլ կանենք: Շնորհակալություն խորհրդի համար:

http://www.akumb.am/ էջի ներքևը այսպիսի մի բան է գրած․
«Միաժամանակ ակտիվ եղած անդամների թիվը 35-ն է: Դա եղել է 28.08.2006, ժամը 06:31-ին:»

Ինձ թվում է որ ուզել եք ասել «Միաժամանակ ակտիվ եղած անդամների ամենամեծ թիվը»։
Այ սա իսկապես վրիպակ էր և թեմային համապատասխանող ;)
Շնորհակալություն, արդեն ուղղված է:

քաղաքացի
18.09.2006, 16:55
Ես մի բան նկատել եմ, բայց չգիտեմ որքանո՞վ է ուղղելի: Երբ ուզում եմ գրառումս խմբագրել, պակասում է "գրել հայերեն" պատուհանը, որը ես կցել եմ գրառմանս:
Ի՞նչ անել:

Արշակ
18.09.2006, 18:04
Ես մի բան նկատել եմ, բայց չգիտեմ որքանո՞վ է ուղղելի: Երբ ուզում եմ գրառումս խմբագրել, պակասում է "գրել հայերեն" պատուհանը, որը ես կցել եմ գրառմանս:
Ի՞նչ անել:
Արդեն արված գրառումը խմբագրելու տարածքի ներքևի մասում կա «ընդլայնված ռեժիմ» անունով button։ Այն սեղմելու դեպքում բացվում է ընդլայնված հնարավորություններով խմբագրիչը (որը լինում է նոր գրառում անելիս), որում կա նաև քո ուզածը ;)

քաղաքացի
18.09.2006, 18:49
շնորհակալ եմ :)

StrangeLittleGirl
20.09.2006, 22:34
Մի սխալ եմ նկատել: Ակումբում տարբեր տեղերում գրված է լռելայն, մինչդեռ պետք է լինի լռելյայն

Chuk
23.09.2006, 14:05
Մի սխալ եմ նկատել: Ակումբում տարբեր տեղերում գրված է լռելայն, մինչդեռ պետք է լինի լռելյայն
Շնորհակալություն, ուղղեցի :)

քաղաքացի
01.10.2006, 06:27
Չգիտեմ եթե սխալ է, թե ոչ:

Միաժամանակ ակտիվ եղած անդամների առավելագույն թիվը հաշվում է նաև հյուրերին: Լավ ասենք իրենք էլ են ակումբի անդամ, եթե ոչ գոնե մասնակից են:
Բայց ինչու՞ այդ թվի մեջ են մտնում նաև «փնտրող համակարգերը»: Միքիչ անկապ չի՞:
:D

Artgeo
01.10.2006, 09:34

Այդ խնդրով դիմիր պաշտոնական վեբ կայքին, քանի որ մենք բացարձակապես կապ չունենք… Կարծում եմ տրամաբանական էր

Վազգեն
04.10.2006, 07:24
Երբ գնում եմ որոնման բաժին՝
http://www.akumb.am/search.php,
այնտեղ այսպիսի մի գրառում կա Որոնման դրույթների տակ.
«Որոնել տվյալ ժամանակաընթացի գրառումները»։
Ճիշտ կլինի գրել՝ «Որոնել տվյալ ժամանակաընթացքի գրառումները»՝ ք տառով։
Գիտեմ, մանրուք է, բայց դե հիմա...:P

Արշակ
04.10.2006, 10:05
Ի դեպ, կարծում եմ, որ «ժամանակահատվածն» ավելի հաջող թարգմանություն կլինի։

Բարեկամ
20.10.2006, 03:51
Ավելի շուտ բարելավման առաջարկություն, քան վրիպակ.
երբ նշում ենք "գրել հայերեն" վանդակը, լավ կլիներ, որ կուրսորը միանգամից հայտնվեր խմբագրման պատուհանում /որտև երբ նշում ես այդ օպցիան, ենթադրվում ա որ հենց էդ պահին ես ուզում տեքստ գրել, ու ավտոմատ սկսում ես հավաքել տեքստդ, մեկ էլ տեսնում ես խմբագրման պատուհանդ ակտիվ չէր… :oy /

Շնորհակալություն :)

Սահակ
13.12.2006, 09:01
«Դար» ակումբի ամենաներքևում դրված է Արտակի homepage-ի հղումը՝ հttp://artak.dar.am/ որը չի աշխատում։ Կարծում եմ որ պետք է կա՛մ Արտակի կայքը դզել, կա՛մ հղումը հեռացնել մինչև որ Արտակը բանակից հետ գա ու ինքը դզի։

Աբելյան
13.12.2006, 13:50
Մի բան հարցնեմ: Խի՞ նոր թեմա բացելուց "տրանսլիտ" կոՃակը չկա:

Artgeo
13.12.2006, 14:10
«Դար» ակումբի ամենաներքևում դրված է Արտակի homepage-ի հղումը՝ հttp://artak.dar.am/ որը չի աշխատում։ Կարծում եմ որ պետք է կա՛մ Արտակի կայքը դզել, կա՛մ հղումը հեռացնել մինչև որ Արտակը բանակից հետ գա ու ինքը դզի։
Հոստինգի խնդիր է։ Մոտ ապագայում կաշխատի։ :)

Ավելացվել է 1 րոպե անց

Մի բան հարցնեմ: Խի՞ նոր թեմա բացելուց "տրանսլիտ" կոՃակը չկա:
Տեխնիկական պատճառներով։ Եթե նկատել ես արագ պատասխանման պատուհանում էլ չկա հայերենի չրթիկը։ Մոտ օրերս կդզենք։ :)

քաղաքացի
01.01.2007, 23:56
Երբ ես փոխեցի իմ e-mail հասցեն և հետո այդ նոր հասցեից հաստատեցի այն, եկավ մի պատուհան
http://citizen.im.am/Clipboard01.jpg
«Այժ» բառը պետք է լինի «Այժմ»

Artgeo
05.01.2007, 21:26
Երբ ես փոխեցի իմ e-mail հասցեն և հետո այդ նոր հասցեից հաստատեցի այն, եկավ մի պատուհան
http://citizen.im.am/Clipboard01.jpg
«Այժ» բառը պետք է լինի «Այժմ»
Շնորհակալություն, ուղղված է

Ներսես_AM
22.01.2007, 16:38
՚Էլի Սմայլերի՚ էջը փչացել է։ Սմայլերը սեղմելուց չեն սեղմվում։

Ներսես_AM
22.01.2007, 17:01
Իմ մոտից էր։ Ամեն ինչ աշխատում է։

Ավելացվել է 2 րոպե անց
Մենակ այդ Սմայլերի պատուհանի չափսերը փոխեք։ Ամեն անգամ ռեսայզ անել հարմար չի։

_DEATH_
11.02.2007, 10:40
1. Նոր թեմայի վրա մկնիկը պահում ես գրումա Նոր գրառում, ավելի ճիշտ չէր լինի գրել Ստեղծել նոր թեմա

emo
11.02.2007, 15:05
Պատահաբար սխալ գրեցի նիկս,մտնելուց,բերեց զգուշացման էջ,որտեղ կա սխալ

Դուք օտգագործել եք մուտք գործելու 5 թույլատրելի փորձերից 1-ը: Երբ բոլոր փորձերն օգտագործվեն, ձեզ կարվելվի 15 րոպեների ընթացքում նորից փորձ կատարել:

Արշակ
12.02.2007, 11:20
Պատահաբար սխալ գրեցի նիկս,մտնելուց,բերեց զգուշացման էջ,որտեղ կա սխալ

emo, արդեն ուղղվել է։ Շնորհակալություն տեղեկացնելու համար։:)

Chuk
18.02.2007, 19:50
Ակումբում, ինչպես երևի արդեն նկատեցիք, կատարվել են փոփոխություններ, ինչի հետևանքով կարող են առաջացած լինել մի շարք վրիպակներ, թերություններ: Այդպիսիք նկատելու դեպքում, խնդրում եմ, տեղեկացրեք:

Որոշ բաներ կավելացվեն հաջորդ շաբաթ և ամբողջական կներկայացվի բոլոր նորությունները: Իսկ մինչ այդ հաճելի ժամանց եմ կամենում:

Guest
18.02.2007, 19:56
Անդամների ցուցակում, հայերեն տառերի վերջում մի հատ էլ«[]» ա դրված, տենց պիտի լինի՞:)

Mesrop
19.02.2007, 15:33
Ֆրինետից կպածների համար սկայպի իկոնկեն ցուց չի տալիս, որտև դինամիկ նկար ա դրած, որ ստատուսը ցուց տա.
Ավելի լավ է ստատիս դրեք ձեր սերվերում.
թեչե

Mesrop-ին SKYPE-ով ուղարկել հաղորդագրություն

StrangeLittleGirl
20.02.2007, 22:09
Ավելացվել է 35 վարկյան անց
Պետք է լինի վայրկյան

Artgeo
20.02.2007, 22:17
Պետք է լինի վայրկյան
ուղղված է

Մանե
20.02.2007, 22:31
Երբ բացում եմ անդամների ցուցակը,ու ասենք տալիս եմ A տառի 3-րդ լիստը,տալիս ա Համընկնում չկա:)

Esmeralda
22.02.2007, 17:55
գրվում է` Պատճառ: Գռարման ավելացում
պետք է լինի Գրառման

Ներսես_AM
22.02.2007, 18:01
Վերջին անգամ խմբագրել է Ներսես_AM-ը, Այսօր 17:59-ին. Պատճառ: Գռարման ավելացում
պետք է լինի

Վերջին անգամ խմբագրել է Ներսես_AM-ը, Այսօր 17:59-ին. Պատճառ: Գրառման ավելացում

Armeno
24.02.2007, 12:22
Եթե գրառւմը խմբագրրում եմ տակը գրվում է վերջին անգամ խմբագրել է Armeno-ը,բայց տենց վոնց վոր հայերեն չի:(

Chuk
24.02.2007, 16:46
Անդամների ցուցակում, հայերեն տառերի վերջում մի հատ էլ«[]» ա դրված, տենց պիտի լինի՞:)

Երբ բացում եմ անդամների ցուցակը,ու ասենք տալիս եմ A տառի 3-րդ լիստը,տալիս ա Համընկնում չկա:)

Շնորհակալություն, երկու վրիպակներն էլ ուղղված են :)

Ավելացվել է 2 րոպե անց

Ֆրինետից կպածների համար սկայպի իկոնկեն ցուց չի տալիս, որտև դինամիկ նկար ա դրած, որ ստատուսը ցուց տա.
Ավելի լավ է ստատիս դրեք ձեր սերվերում.
թեչե

Շնորհակալ եմ, արդեն այդպես է :B

Արշակ
26.02.2007, 16:30
Ֆորումի հայերեն մեքենագրելու միջոցը(«Գրե՞լ հայերենը») ուղղվել է ու նորից կարող եք այն օգտագործել նաև թեմաների վերնագրերում հայերեն գրելու համար։ :)

Մանե
26.02.2007, 21:36
Երբ բացում եմ գրառումներս,տալիս ա ընդհանուր 500 գրառում,որոնք կատարվել են 14.01.07-ից հետո.Դրանից առաջ կատարած գրառումներս ցույց չի տալիս:(

Artgeo
26.02.2007, 22:08
Երբ բացում եմ գրառումներս,տալիս ա ընդհանուր 500 գրառում,որոնք կատարվել են 14.01.07-ից հետո.Դրանից առաջ կատարած գրառումներս ցույց չի տալիս:(
Ամսաթիվը կապ չունի: 500 գրառում է ցույց տալիս բոլորի դեպքում էլ: :)

Մանե
26.02.2007, 22:31
Ամսաթիվը կապ չունի: 500 գրառում է ցույց տալիս բոլորի դեպքում էլ: :)
Պարզ ա,մերսի:)

Նորմարդ
28.02.2007, 22:59
Վերջրս աչքիս ընկավ սա
"Վերջին անգամ խմբագրել է Ուլուանա-ը, Այսօր 22:36-ին."
Խնդիրը երևի առկա է ձայնավորով վերջացող բոլոր բառերի դեպքում:)
Հնարավոր չէ՞ ուղղել:

Artgeo
28.02.2007, 23:40
Վերջրս աչքիս ընկավ սա
"Վերջին անգամ խմբագրել է Ուլուանա-ը, Այսօր 22:36-ին."
Խնդիրը երևի առկա է ձայնավորով վերջացող բոլոր բառերի դեպքում:)
Հնարավոր չէ՞ ուղղել:
Այդ հարցը արդեն քննարկվել է:
http://www.akumb.am/showthread.php?t=31&page=2

քաղաքացի
02.03.2007, 14:38
Պարզ մաթեմատիկական հաշվարկ է: 17 + 6 = 22 :o
Հարցման ներքևում գրվածը սխալ է:
Նախ մի քանի ընտրության հնարավորություն չունի և ընդհանուր քվեարկողների թիվը չի համապատասխանում քվեարկվածների գումարին:

http://www.akumb.am/showthread.php?t=6197

Chuk
04.03.2007, 06:46

Եթե ուշադիր նայես, հենց կցածդ նկարի ներքևում էլ գրված է «Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում»: Չեմ պատկերացնում թե հարցման հեղինակն ինչու է հարցումն այդպես բացել, բայց փաստ է, որ քվեարկողներից մեկը (քվեարկության փակ լինելուց ելնելով չեմ նշի թե ով) քվեարկել է միաժամանակ 2 տարբերակների համար, ինչի արդյունքում էլ ստացվել է այդ «թյուրիմացությունը»:

Array
05.03.2007, 13:35
Կցորդ ավելացնելուց,եթե ֆայլի չափսը գերազանցում է,սահմանվածից գրվում է

Ձեր ֆայլը 49.5 KB բայտ է և գերազանցում է ֆայլի այս տիպի համար թույլատրելի 48.8 KB բայտին
kb-ից հետո բայթ չի գրվում.մեկ էլ բայթը ինչքան գիտեմ թ-ով է գրվում

քաղաքացի
09.03.2007, 14:19
Հայերեն pseudonym բառը ակումբում մականուն է, բայց ավելի ճի՞շտ չէր լինի կեղծանուն բառը օգտագործել:

Ֆելո
03.04.2007, 17:43
որ մուկը բերում էս վարկանիշի կանաչ քառակուսիների վրա, անգլերենա բերում հուշումը. տենց դուզա՞;)

քաղաքացի
12.04.2007, 13:52
Վարկանիշ թե՛ ավելացնելուց, թե՛ պակասեցնելուց գալիս է նույն alert պատուհանը, որտեղ ասվում է «շնորհակալություն վարկանիշը բարձրացնելու համար»: 2 դեպքերում էլ սա է ասում: լավ չի:

Մանե
23.04.2007, 14:30
Երբ գրառումը քիչ նշան է պարունակում,գրում է հետևյալը

Սահակ
24.04.2007, 02:16
Ակումբի մեջ գրանցվելուց գրում է․
«Վերահասցեավորում...

Thank you for logging in, Սահակ.

Սեղմեք այստեղ, եթե Ձեր բրոուզերը չի կարող իրականացնել ավտոմատ տեղափոխություն:»

«Thank you for logging in»-ը պետք է թարգմանել հայերեն։

Սահակ
18.05.2007, 08:08
http://hayeren.akumb.am և կարող է ուրիշ ակումբի կայքեր օգտագործում են հաշվիչներ որոնք տռոյան ունեն։
http://stat1count.net/strongnew/188/ հաշվիչը (counter) փորձում է շուստրի բան անի փող աշխատել ակումբիցների հաշվին օգտագորխելով
detected: Trojan program Trojan-Clicker.HTML.Agent.a URL: http://popunder.adsrevenue.net/popup.php?1166938450046&id=ronak143&pop=enter&t=10&subid=60846&blk=1&fc=0//popup

խնդրում եմ հեռացրեք այդ տռոյանը և հաշվիչը ակումբի բոլոր էջերից։

Արշակ
18.05.2007, 18:12

Ներողություն ենք խնդրում, արդեն հանվել է։ Մեր սխալն էր, որից օգտվելով կարողացել էին տրոյան դնել էջում։ Եթե այլ էջերում էլ հայտնաբերեք նման բան, խնդրում ենք տեղեկացրեք։
Ի դեպ, hayeren.akumb.am-ը թարմացվում է և շուտով նոր տարբերակը կներկայացնենք Ձեր դատին։ :B

Mesrop
25.05.2007, 08:04
http://www.akumb.am/images/darmanrankar/misc/progress.gif - ֆալյը բացակայում է սերվերում…
QuickReply - ի submit-ի ժամանակ ցույց չի տալիս…

Chuk
25.05.2007, 11:48
http://www.akumb.am/images/darmanrankar/misc/progress.gif - ֆալյը բացակայում է սերվերում…
QuickReply - ի submit-ի ժամանակ ցույց չի տալիս…

Ուղղված է, շնորհակալություն:

Մյուս նկատված վրիպակներին կանդրադառնամ ավելի ուշ, նախապես բոլորին շնորհակալություն եմ հայտնում :)

Amaru
26.05.2007, 11:26
Անձնագրում գրված ա «Ընդամենը գրառումներ ՝: » Տե՞նց պիտի լինի...

Մանե
17.06.2007, 11:02
Հաղորդագրությունների խմբագրման միջավայր:-Ընդլայնված խմբագիր

Երբ սա ենք ընտրում,<Գրել հայերեն?> օպցիան չի աշխատում

Artgeo
17.06.2007, 15:22
Երբ սա ենք ընտրում,<Գրել հայերեն?> օպցիան չի աշխատում
Դա վաղուց է քննարկվել: Դզել հնարավոր չէ: Մեր մեղքը չկա դրա մեջ:

Selene
20.06.2007, 22:18
Երբ որևէ թեմայում վերջին կատարված գրառումը ընդամենը մեկ տող է, շատ հաճախ «գնալ վերջին գրառմանը» կոճակը սեղմելիս ու թեման բացելիս այն չի երևում, երևում է միայն նախորդը, որը ծավալային առումով ավելի մեծ է: Իսկ գրառումը հնարավոր է լինում նայել միայն այն ժամանակ, երբ սեղմում ես «Պատասխանել» կոճակն ու բացված պատուհանի ներքևի մասում տեսնում նախորդ գրառումները: Սա հնարավոր չի՞ ուղղել:

Մանե
24.06.2007, 11:18
Երբ մտնում եմք օր.՝ մի անդամի բոլոր գրառումները,գրում ա՝

Ցույց է տրվում 476-ից 500-ը՝ 500-ից
Տենց պիտի լինի՞:)
Լավ,էլ պետք չի,հասկացա

քաղաքացի
11.07.2007, 00:07
Վա՜յ, ամեն օր նայում եմ և միայն այսօր նկատեցի :D
Դու կարող եք… :lol
կամ թող փոխվի «Դու կարող ես…» կամ էլ «Դուք կարող եք…»

քաղաքացի
11.07.2007, 00:34
Անձնագիրներում գրված է
Ընդամենը գրառումներ՝:
ավելի ճիշտ չէ՞ր լինի, որ միայն " ՝ " կամ միայն " : " դրվեր: Ինձ թվում է հայերենում բութը ճիշտ կլինի :)

Ուլուանա
11.07.2007, 07:52
Անձնագիրներում գրված է
Ընդամենը գրառումներ՝:
ավելի ճիշտ չէ՞ր լինի, որ միայն " ՝ " կամ միայն " : " դրվեր: Ինձ թվում է հայերենում բութը ճիշտ կլինի :)
Ճիշտ է, հայերենում «։» նշանը վերջակետն է, և այս դեպքում դրա օգտագործումը սխալ է, պետք է բութ (՝) լինի։ Եվ ընդհանրապես «ընդամենը գրառումներ» բառակապակցությունն ինքնին սխալ է. պետք է լինի «Գրառումների ընդհանուր քանակը՝ ...»։

քաղաքացի
11.07.2007, 09:41

Համաձայն եմ, բայց մի տարբերակ էլ կա, չգիտեմ տեխնիկապես ինչքանով է հնարավոր, ասենք Ուլուանայի անձնագիրն է :)
" Ընդամենը գրառումներ՝: 2,311 (օրական 4.81 գրառում) "-ի տեղը, ավելի լավ է լինի
" Ընդամենը 2,311գրառում (օրական 4.81 գրառում) " լինում է շատ ավելի կարճ և գեղեցիկ :)

Dar 21
16.07.2007, 18:11
Միհատ սխալ եմ տեսել, http://www.akumb.am/-ի ներքևի մասում գրված "Ժամային գոտի. GMT +5, Ժամ՝ ..."-ում պետք է լինի՝ GMT +4:

քաղաքացի
16.07.2007, 19:04
Միհատ սխալ եմ տեսել, http://www.akumb.am/-ի ներքևի մասում գրված "Ժամային գոտի. GMT +5, Ժամ՝ ..."-ում պետք է լինի՝ GMT +4:
Դա ձմեռն է, ամառվա համար 5-ը ճիշտ է ;)

Dar 21
17.07.2007, 00:11
Պահո, խայտառակ եղա... :(

Սամվել
17.07.2007, 09:18
:think

Մի բան հարցնեմ էլի Որոնման մեջ ինչի մի հատ հայերեն գրելու համակարգ չե՞ք դնում… թե չե մի բան մինչև գտնում ենք կիսաջան ենք լինում…համ էլ կարողա մարդ կա կդվին չունի ոչ էլ լենգվիջ բառ ինչ անի…:)

John
17.07.2007, 09:23
:think

Մի բան հարցնեմ էլի Որոնման մեջ ինչի մի հատ հայերեն գրելու համակարգ չե՞ք դնում… թե չե մի բան մինչև գտնում ենք կիսաջան ենք լինում…համ էլ կարողա մարդ կա կդվին չունի ոչ էլ լենգվիջ բառ ինչ անի…:)
«արագ պատասխանել»-ը ակտիվացրու, այնտեղ գրի, հետո էլ copy-paste արա :) էնքան էլ դժվար չի :)

Egern.net
17.07.2007, 10:50
Դա ձմեռն է, ամառվա համար 5-ը ճիշտ է ;)
չգիտեմ ինչու եք այդպես վստահ, բայց Հայաստանը միշտ մնում է GMT+4 :), քանի որ ամառային և ձմեռային ժամանակների փոփոխություն կատարվում է ոչ միայն Հայաստանում, այլև Գրինվիչում:
Դրանում կարող եք համոզվել բացելով WinXP-ի Date and Time Properties-ը: Այնտեղ ժամային գոտին փոխեք GMT և տեսեք, որ ուղիղ 4 ժամ է տարբերությունը :)

քաղաքացի
17.07.2007, 12:40
Իսկ ես գիտեմ, CET-ին՝ Central European Time-ը միշտ GMT-ից 1 ժամ առաջ է և Երևանի ժամն էլ միշտ CET-ից 3 ժամ առաջ, այսպիսով GMT-ն մնում է անփոփոխ: Հնարավոր է, որ սխալվում եմ, բայց եթե ուրիշ ձև (բացի XP-ի ժամային գոտուց) տարբերակ իմանաք ասեք:

Amaru
17.07.2007, 14:37
Անձնագիրներում գրված է
Ընդամենը գրառումներ՝:
ավելի ճիշտ չէ՞ր լինի, որ միայն " ՝ " կամ միայն " : " դրվեր: Ինձ թվում է հայերենում բութը ճիշտ կլինի :)

Բա որ մի ամիս առաջ ես էի նույն բանը ասում, խի՞ չնկատեցիք, հը՞ :angry :oy

Dar 21
17.07.2007, 15:59
Փաստորեն էս հարցը դեռ վիճելիա, պետքա անհապաղ հանգուցալուծում ստանա էս հարցը, հնարավորա, որ ես ճիշտ էի!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
GMT+5, թե GMT+4. ???????

Սամվել
17.07.2007, 16:18
«արագ պատասխանել»-ը ակտիվացրու, այնտեղ գրի, հետո էլ copy-paste արա :) էնքան էլ դժվար չի :)

Բա Ընդլայնված որոնման մե՞ջ :think

Egern.net
17.07.2007, 16:26
Իսկ ես գիտեմ, CET-ին՝ Central European Time-ը միշտ GMT-ից 1 ժամ առաջ է և Երևանի ժամն էլ միշտ CET-ից 3 ժամ առաջ, այսպիսով GMT-ն մնում է անփոփոխ: Հնարավոր է, որ սխալվում եմ, բայց եթե ուրիշ ձև (բացի XP-ի ժամային գոտուց) տարբերակ իմանաք ասեք:
շատ ճիշտ է, CET-ն ՄԻՇՏ GMT+1 է, Երևանը` ՄԻՇՏ CET+3, հետևաբար` Երևանը ՄԻՇՏ GMT+4 է, երբեք +5 չի ;)

Dar 21
17.07.2007, 17:17
շատ ճիշտ է, CET-ն ՄԻՇՏ GMT+1 է, Երևանը` ՄԻՇՏ CET+3, հետևաբար` Երևանը ՄԻՇՏ GMT+4 է, երբեք +5 չի ;)

:zagar :apeape :good :yea :hands

քաղաքացի
17.07.2007, 18:57
Ու՜ֆ: Ես ճիշտ եմ: Եթե չեք ալարում ինտերնետում ման եկեք ու գտեք, իսկ եթե ալարում եք սեղմեկ այստեղ (http://www.worldtimezone.com/time/wtzresult.php?CiID=3336&forma=Find%20Time)

Dar 21
17.07.2007, 19:25
Հիմա վերջը ովա ճիշտ, քաղաքացին, թե ես ու իմ համակիրները? :P

Egern.net
17.07.2007, 19:52
OK. ամեն ինչ հասկացա :)

Քաղաքացի ջան, ստեղ ուղղակի խառնում ենք երկու տարբեր բաներ: Եթե համարենք GMT-ն որպես աստղագիտորեն որոշված ժամանակ, ապա դու իհարկե ճիշտ ես (քանի որ աստղերը գարնանը ժամերը չեն փոխում :))): Իսկ եթե GMT-ն համարենք որպես Գրինվիչում (որպես բնակավայր) տվյալ պահին ժամը, ապա այն փոփոխվում է... փաստորեն, GMT-ն այս դեպքում չի նշանակում Գրինվիչի ժամանակ (անունը պատմականորեն է մնացել):

XP-ում GMT-ն օգտագործվում է երկրորդ իմաստով: Բայց քո բերած սայթում, ինչպես նաև GMT-ի "պաշտոնական կայքում" (loool)` http://wwp.greenwichmeantime.com/ , առաջին տարբերակն է: Այստեղ նույնիսկ շեշտված է, որ.
PLEASE NOTE: GMT DOES NOT SWITCH TO SUMMER TIME

Սրանք չխառնելու համար, ֆիքսված (աստղագիտական կամ ավելի կոնկրետ` ատոմային) ժամանակի համար ավելի ճիշտ է օգտագործել UTC (Coordinated Universal Time) տերմինը, ինչը գրեթե համարժեք է worldtimezone.com-ում գրված GMT Offset արտահայտությանը :): Սրանց հետ նույն իմատն ունի նաև Zulu time տերմինը, որն օգտագործվում է ավիացիայում...

Համընդհանուր և ճշգրիտ ժամանակի, դրա հետ կապված անոմալիաների ու հետաքրքիր փաստերի համար շատ հետաքրքիր հոդված է. http://en.wikipedia.org/wiki/Coordinated_Universal_Time

Սամվել
17.07.2007, 23:12
:think

Մի բան հարցնեմ էլի Որոնման մեջ ինչի մի հատ հայերեն գրելու համակարգ չե՞ք դնում… թե չե մի բան մինչև գտնում ենք կիսաջան ենք լինում…համ էլ կարողա մարդ կա կդվին չունի ոչ էլ լենգվիջ բառ ինչ անի…:)

Բա Ընդլայնված որոնման մե՞ջ :think

իի այս հարցիս չպատասխանեցի՞ք :(

Egern.net
18.07.2007, 11:26
նույն կերպ, ինչ որ սովորական որոնման ժամանակ :) դա կարելի է անել բրաուզերի առանձին պատուհանում կամ tab-ում:

ուղղակի էդ փոքր input-ների համար երևի չարժի մի հատ մեծ համակարգ դնել... նույնիսկ չգիտեմ, կարող է դրանք նախատեսված են textarea-ի համար

Ձայնալար
18.07.2007, 13:44
Գլխավոր էջի «իրադարձություններ» մասում գրված է «]nwund» հավանաբար «ծնունդի» փոխարեն :)

Egern.net
18.07.2007, 20:44
Latest Infractions Received - թարգմանված չէ :)

առաջին անգամ եմ infraction ստանում, դրա համար նոր եմ նկատում :lol:

Մանե
04.09.2007, 19:10
Ինչքան գցում,բռնում եմ,ակումբի ժամը Երևանի ժամանակից մի ժամ հետ ա;):oy

Սամվել
04.09.2007, 19:12
Ինչքան գցում,բռնում եմ,ակումբի ժամը Երևանի ժամանակից մի ժամ հետ ա;):oy

Կամ ին ժամն էլա հետ կամ էլ դու էս սխալվում :P:oy

BOBO
07.09.2007, 19:55
Ադմիններ! Մտնում եմ http://www.akumb.am/archive/index.php Կասպերսկիս գրում ա վիրուսոտ ա: Trojan-Downloader.HTML.Agent.ez

NetX
07.09.2007, 20:46
Ադմիններ! Մտնում եմ http://www.akumb.am/archive/index.php Կասպերսկիս գրում ա վիրուսոտ ա: Trojan-Downloader.HTML.Agent.ez

Շնորհակալություն, ինչ-որ worm'վ էր վարաքվել :(
:)

Apsara
09.09.2007, 00:08
Հարգելի ղեկավարություն, նկատել եմ, որ այս վերջին 3- 4 օրվա ընթացքում իմ բեռնավորած նկարները չեն երևում: Խնդիրը նրանում է, որ ես բեռնավորում եմ, պատասխանում թեմայում, իսկ հաջորդ օրը դրանք չկան: Օրինակ մեր լուսանկարած կենդանիները թեմայում, կամ ֆորումի անդամների լուսանկարները թեմայում, միայն գրառումներս են մնացել, որոնք առանց նկար անկապ են հնչում::8

Dragon
11.09.2007, 16:25
շատ ճիշտ է, CET-ն ՄԻՇՏ GMT+1 է, Երևանը` ՄԻՇՏ CET+3, հետևաբար` Երևանը ՄԻՇՏ GMT+4 է, երբեք +5 չի ;)

Ինչի կա մարդ որ հակառակն է մտածում:
Ի դեպ ակումբի ժամը մի ժամ հետ է Երեվանի ժամանակից:
Ժամանակով զբաղվող ադմինը եթե անգամ չի համոզվում որ վերոհիշյալ մեջբերումը ամբողջովին համապատասխանում է իրականությանը, թող Երեվանից մեկին ծանոթ գտնի զանգի հարցնի:

հ.գ. Մոսկվայի ժամանակով ենք շարժվում:
Ոնց հասկացա ավելի լավ է սխալը մնա սխալ, բայց ադմինները չնդունեն, որ միակ ճշմարիտը իրենք չեն, երբեմն ու շատ հաճախ անդամներն են ճիշտ լինում:

հ.գ. Խելոք է նա ով ընդունում է իր սխալ լինելը:

BOBO
11.09.2007, 17:09
Ընգեր ջան ակումբի ժամը շատ լավ էլ ճիշտ ա: Եթե քո մոտ սխալ ա ցույց տալի էտ արդեն քո պռոբլեմն ա:

Մականուն
11.09.2007, 17:23
Շնորհակալություն.
Ինձ մոտ ամեն ինչ նորմալ է: Անորմալ է Ակումբի ժամային գոտին +5 է ու մեկ ժամ Երեվանի ժամակից հետ:
Կարեվորը որ Իսլամաբադի ժամանակի հետ համընկնի, Երեվանն ինչ կարեվոր է:

Այ քեզ անմիտ բան:angry

Ես տեսնում եմ այս հարցը դեռ չի փակված, կփորձեմ ես մի քիչ մանրամասնել: Կցված նկարի վրա կարող ես հստակ տեսնել Armenian Daylight Time արտահայտությունը, որն այլ կերպ անվանում են Daylight Saving: Սա հենց այն երևույթն է, երբ ժամացույցի սլաքը գցում են մի ժամ առաջ կամ ետ: Այս դեպքում GMT+4-ը վերածվում է GMT+5-ի կամ որ նույնն է GMT+4 Daylight time-ի: Հիմա պա՞րզ է, թե՞ հարցեր այնուամենայնիվ մնացին:

Հ.Գ. Մի անհասկանալի հարց էլ ինձ մոտ մնաց, ինչպե՞ս կարող է GMT+5-ը GMT+4-ից 1 ժամ ետ լինել: Միգուցե առա՞ջ…:8

Dragon
11.09.2007, 17:33
Մականուն
Քո նկարում ու իմ մոտ նույնն է: Ժամը արդեն համընկավ, բայց Ակումբում +5 է, իմ մոտ +4: էդպես պիտի լինի՞:
Ինչու Ակումբի ժամն էլ չեն առաջ գցում:

PoeT
11.09.2007, 17:40
http://www.timeanddate.com/worldclock/city.html?n=370
Ավելացվել է 1 րոպե անց

Yerevan is the capital of Armenia
The native name of Armenia is Hayastan :hands լավն են…

քաղաքացի
11.09.2007, 17:45
Մոդերատորական։ Որոշ գրառումներ ջնջվել են քանի որ դրանք թեմայից դուրս և երբեմն վիրավորական էին։ Մի՛ ծաղրեք դիմացինին, ակումբը դա չի ողջունում։ Եթե դեռ խնդիրներ ունեք ակումբի ժամային գոտու հետ կապված, ապա խնդրում եմ այցելեք օգտագործողի ղեկավարման դրույթների էջը (http://www.akumb.am/profile.php?do=editoptions) և խմբագրեք ամսաթվի և ժամերի դրույթները։ Իսկ ժամային գոտու միջազգային տեղեկությունների համար սեղմեք այստեղ (http://www.timeanddate.com/worldclock/city.html?n=370)։

Մականուն
11.09.2007, 17:46
Մականուն
Քո նկարում ու իմ մոտ նույնն է: Ժամը արդեն համընկավ, բայց Ակումբում +5 է, իմ մոտ +4: էդպես պիտի լինի՞:
Ինչու Ակումբի ժամն էլ չեն առաջ գցում:

Ես իրոք փորձում եմ քեզ հասկանալ, բայց ցավոք դա ինձ մոտ կրկին չի ստացվում: Այս գրառման նախորդը գրանցված է "Այսօր, 18:45": Քո մոտ "Այսօր, 17:45"՞ է երևում: Եթե այո, ապա ես այդ հարցում ոչնչով օգնել չեմ կարող, կսպասեմ ավելի գիտակ մարդկանց պատասխաններին:

Մականուն
11.09.2007, 17:58
Այս մի նկարն էլ գցում եմ, ի ապացույց նրա, որ ինձ մոտի ժամացույցը ճիշտ է աշխատում ու նույնն էլ անել առաջարկում եմ Dragon-ին:

Dragon
11.09.2007, 18:02
Այս մի նկարն էլ գցում եմ, ի ապացույց նրա, որ ինձ մոտի ժամացույցը ճիշտ է աշխատում ու նույնն էլ անել առաջարկում եմ Dragon-ին:

Մականուն ջան իմ մոտ էլ արդեն ժամը համընկնում է, բայց ժամային գոտին, ինչպես տեսա ոչ քեզ մոտ է համընկնում, ոչ իմ: Ակումբում +5 է, ինձ մոտ +4:

Մականուն
11.09.2007, 18:11
Մականուն ջան իմ մոտ էլ արդեն ժամը համընկնում է, բայց ժամային գոտին, ինչպես տեսա ոչ քեզ մոտ է համընկնում, ոչ իմ: Ակումբում +5 է, ինձ մոտ +4:

Հիմա հասկացա, թե ինչի մասին է խոսքը:): Ամեն ինչ նորմալ է ու ոչ մի սխալ այստեղ չկա: Կրկնվում եմ, բայց երևի այդպես ճիշտ կլինի. քո մոտ (ինձ մոտ նույնպես) GMT+4 չի այլ GMT+4 Daylight Saving Time, որը նույն բանն է, ինչ որ GMT+5: Այսքան բան:)

Հ.Գ. Իմիջիայլոց հեռախոսիս վրա էլ, երբ ժամը ընտրում ես առաջարկում է նաև ընտրել Daylight Savin Time, թե ոչ, ու ըընտրելուց հետո այլևս կարիք չի լինում "հրապարակի ժամացույցի" հետ տարին 2 անգամ ետ ու առաջ գցել ժամը: Նույնը կարող եմ ասել նաև համակարգչի մասին, ուղղակի այստեգհ դւ Daylight Saving Time-ի փոխարեն միանգամից ընտրում ես Armenian time:

Vishapakah
20.09.2007, 18:33
Նկատված Վրիպակ.

Սեղմում եմ «Գտնել Vishapakah-ի ստեղծած բոլոր թեմաները» եւ իմ բացած թեմաները ցույց տալու փոխարեն, իմ գրառումների ցանկն է ցույց տալիս.

Universe
20.09.2007, 19:25
Նկատված Վրիպակ.

Սեղմում եմ «Գտնել Vishapakah-ի ստեղծած բոլոր թեմաները» եւ իմ բացած թեմաները ցույց տալու փոխարեն, իմ գրառումների ցանկն է ցույց տալիս.
Ճիշտ է: Բացի Vishapakah-ից, բոլոր ակումբի անդամների անձնագրում գտնվող այդ հղումը սեղմելուց նույն վրիպումն է թույլ տալիս: :think

Պանդուխտ
21.09.2007, 20:22
3-4 օրէ իվեր փորձում եմ. չի աջողում: Ուզում եմ գտնել որեւէ անդամի ստեղծած թեմաները, ակումբ.ամ կայքն ինձ տալիս է անդամի գրառումները: :)

CactuSoul
22.09.2007, 00:19
Ուզում եմ գտնել որեւէ անդամի ստեղծած թեմաները, ակումբ.ամ կայքն ինձ տալիս է անդամի գրառումները: :)
Վայ:) ես էլ նման խնդրի առաջ կանգնեցի երեկ, բայց, անկեղծ ասած, ուշադրություն չդարձրի, քանի որ մտածեցի, թե պատահաբար գրառումների link-ն եմ սեղմել թեմաների փոխարեն: Փաստորեն՝ ոչ:think:

քաղաքացի
22.09.2007, 10:43
Ժամանակավոր լուծում կարող եմ առաջարկել հետևյալը:
http://www.akumb.am/search.php էջի աջ մասում, գրեք մականունը, անմիջապես ներքևում նշեք, որ բոլոր ստեղծած թեմաններն եք փնտրում և սեղմեք որոնել:

Այդքան բան :)

Մանե
22.09.2007, 11:51
Իմ պրոֆիլը գժված ա:(
Ժամը երբեք չիշտ չի լինում,+4 եմ դնում,մի ժամ հետ ա ընկնում,+5 եմ դնում,մի ժամ առաջ ա ընկնում,տեղը չի սթրվում:(

Universe
03.10.2007, 02:56
Վերջին անգամ այցելել եմ ակումբ այսօր գիշերը 3.38-ին… Այդ ժամանակ ակումբում ակտիվ էր 1-անդամ՝ դա ես էի, իսկ հաջորդ այցելությունից հետո ակումբի լոգոյի տակ գրեց, որ իմ վերջին այցելությունից հետո կատարվել է 6-գրառում... Եւ երբ սեղմում եմ դրա վրա, բնականաբար բերում է դատարկ ցուցակ)) Ի դեպ, սա առաջին դեպքը չէ ինձ հետ… Ասեմ որ բրաուզերիս Cookie-ները լրիվ մագրված էին, եւ բացի դրանից էլ նույն բանը փորձել եմ 4-տեսակի բրոուզերներով՝ Mozilla FireFox, Internet Explorer-7, Internet Explorer-6, Opera*, SeaMonkey* եւ արդյունքը նույնն է եղել: Ուշադրություն դարձրեք այս վրիպմանը…

Ֆելո
04.10.2007, 15:55
գրառումդ խբագրելուց որ ամեն ինչ ջնջում ես սենց հաղորդագրությունա տալիս՝

Ձեր գրառումը չափազանց կարճ ց: Այն պետք է կազմված լինի 3-ից ոչ պակաս գրանշանի: (վերջում ց-ն էլ չկա)

քաղաքացի
06.10.2007, 16:07
Քանի որ կարծես թե ֆորումը ամբողջությամբ արդեն թարգմանված է, ենթադրում եմ, որ սա դեռ չի թարգմանվել է:

Ուլուանա
08.10.2007, 20:24
Դուք չունեք նոր վարկանիշային մեկնաբանություններ:
Պետք է լինի ոչ թե վարկանիշային, այլ վարկանշային: ;)

Universe
13.10.2007, 00:48
You have entered an invalid username or password. Please press the back button, enter the correct details and try again. Don't forget that the password is case sensitive. Forgotten your password? Click here!

You have used 3 out of 5 login attempts. After all 5 have been used, you will be unable to login for 15 minutes.
Առանց մեկնաբանությունների ;)

Ձայնալար
26.10.2007, 10:46
Չի աշխատում անդամի ստեղծած թեմաների ցանկը պատկերող կոճակը՝ փոխարենը ցույց է տալիս բոլոր գրառումները:

քաղաքացի
26.10.2007, 11:12
Չի աշխատում անդամի ստեղծած թեմաների ցանկը պատկերող կոճակը՝ փոխարենը ցույց է տալիս բոլոր գրառումները:

Այս նույն հարցին, կրկին և ցավոք նույն պատասխանը կտամ:

Ժամանակավոր լուծում կարող եմ առաջարկել հետևյալը:
http://www.akumb.am/search.php էջի աջ մասում, գրեք մականունը, անմիջապես ներքևում նշեք, որ բոլոր ստեղծած թեմաններն եք փնտրում և սեղմեք որոնել:

Այդքան բան :)

BOBO
27.10.2007, 18:25
http://hayeren.akumb.am/images/grenqhayeren3.jpg
Էս նկարը ոնց որ բազայում չկա;)

Ձայնալար
30.10.2007, 14:07
Այսօր ստացա նամակ, որն ուղարկվել էր 15/08/07 ին :esim :

Second Chance
31.10.2007, 16:46
Նոր գրառումներում նշված է, որ Հարցեր քահանային բաժնում նոր գրառում կա բայց բացում ե մ չկա , բացի այդ էլ չկա նախավերջին գրառումը երեկվա , թ ե այսօրվա չեմ հիշում:think

Արշակ
31.10.2007, 17:19
«301թ. Ճի՞շտ էր արդյոք Քրիստոնեության ընդունումը…» թեմայում Msheci–ի գրառումից հետո արված գրառումները չեն երևում։ Երևում են միայն «Պատասխանել» կոճակը սեղմելուց հետո բացված էջում՝ գրառում անելու տարածքի ներքևում։ Մի քանի օր է, որ այդպես է։ Գրառումները ավելանում են, բայց չեն երևում։

Selene
01.11.2007, 14:47
Այս (http://www.akumb.am/showpost.php?p=427834&postcount=7) գրառումը կատարող անդամի կարգավիճակը հետաքրքիր է, բացի այդ, նա չունի անձնագիր, քանի որ n/a է:okՆման բան նախկինում չեմ հանդիպել ակումբում:think

BOBO
03.11.2007, 15:57
http://www.imageshare.am/thumb/87068574/untitled.JPG

1-ի վրա սեղմելուց էլ ա գրում

<www.akumb.am>

Արագ պատասխանելու ձևն ակտիվացնելու համար սեղմեք գրառումներից որևէ մեկի ստորին մասում գտնվող 'Արագ Պատասխան'-ի պատկերակին:
2-ի վրա սեղմելուց էլ

BOBO
03.11.2007, 19:18
http://www.akumb.am/attachment.php?attachmentid=15109&d=1194102962

Պռաբել չկա:D

VisTolog
03.11.2007, 19:43
Դար մանրանկարոմ ելք կոճակը չկա:

Armeno
03.11.2007, 21:12
Ղեկավարման Վահանակում
Control Panel
Settings & Options
պանելի անունները չի թարգմանված

CactuSoul
03.11.2007, 22:20
http://www.imageshare.am/thumb/87068574/untitled.JPG
1-ի վրա սեղմելուց էլ ա գրում

Արագ պատասխանելու ձևն ակտիվացնելու համար սեղմեք գրառումներից որևէ մեկի ստորին մասում գտնվող 'Արագ Պատասխան'-ի պատկերակին:
2-ի վրա սեղմելուց էլ
Չեմ կարծում, որ սա իրականում վրիպակ է: Պարզապես, իրոք, «Արագ պատասխան»-ի textbox-ն ակտիվացնելու համար նախ պիտի
սեղմեք գրառումներից որևէ մեկի ստորին մասում գտնվող 'Արագ Պատասխան'-ի պատկերակին: (ցանկացած գրառման ներքևում, ամենաաջ պատկերակը), հետո գրեք Ձեր պատասխանը (կարող եք նաև գրառման ցանկացած փուլում այն տեղափոխել «Ընդլայնված ռեժիմ» ու շարունակել այնտեղ), ապա պատասխանել՝ սեղմելով «Արագ պատասխանել» պատկերակը:
Հուսով եմ՝ կարողացա օգտակար լինել:oy:):

BOBO
03.11.2007, 22:55
http://www.akumb.am/attachment.php?attachmentid=15109&d=1194102962

Պռաբել չկա:D

Նկարը չի երևում նորից եմ կցում

Չեմ կարծում, որ սա իրականում վրիպակ է: Պարզապես, իրոք, «Արագ պատասխան»-ի textbox-ն ակտիվացնելու համար նախ պիտի

սեղմեք գրառումներից որևէ մեկի ստորին մասում գտնվող 'Արագ Պատասխան'-ի պատկերակին:
(ցանկացած գրառման ներքևում, ամենաաջ պատկերակը), հետո գրեք Ձեր պատասխանը (կարող եք նաև գրառման ցանկացած փուլում այն տեղափոխել «Ընդլայնված ռեժիմ» ու շարունակել այնտեղ), ապա պատասխանել՝ սեղմելով «Արագ պատասխանել» պատկերակը:
Հուսով եմ՝ կարողացա օգտակար լինել

պարզա, մերսի, չեի ջոկել:)

BOBO
04.11.2007, 19:15
Հայերեն գրելուց որ 25 տառից ավել տառեր պարունակող բառ էս գրում 25-րդ տառից(նիշից) հետո պռաբել ա դնում:

Artgeo
04.11.2007, 19:52
Հայերեն գրելուց որ 25 տառից ավել տառեր պարունակող բառ էս գրում 25-րդ տառից(նիշից) հետո պռաբել ա դնում:
25 տառանոց բառ նախ չկա, երկրորդ էլ դա վրիպալ չի, այլ հատուկ է արված, որ ֆորումի տեսքը չփչանա ;)

BOBO
04.11.2007, 19:59
Արևաճաճանչափայլատակություն http://www.akumb.am/images/smilies/wink.gif:D

Armeno
04.11.2007, 20:01
ավելի լավ օրինակ
Դիզոքսիռիբոնուկլեյնաթթուներ

BOBO
04.11.2007, 20:04
ավելի լավ օրինակ
Դիզոքսիռիբոնուկլեյնաթթուներ
:hands

Համ էլ ինչ կապ ունի բառի երկարությունը ֆորումի տեսքի հետ չհասկացա տենց էլ:

Kheranyan
09.11.2007, 12:47
Չգիտեմ որքանով սա վրիպակ, սակայն նկատել եմ միբան, կան թեմաներ որոնցում չեն երևում վերջին գրաառումները(համենայն դեպս ինձ չի երևում), մասնավորապես ամուսնական անհավատարության… թեմայում Manon-ի կատարված գրառումներից հետո չեն երևում (երեկ երևում էին, գրառում անողներից մեկն էլ ես էի), կամ խնդրում եմ շտապ օգնեք թեմայում ցույց է տալիս թե վերջին գրառում անողը էս-ինչ-սոված-եմ մասնակիցն է արել, սակայն երբ մտնում եմ այդպիսի գրառում չկա:
Կխնդրեյի ադմիններին չանտեսել խնդրանքս և կարգավորել այդ հարցը:
Նախապես շնորհակալ եմ:

BOBO
10.11.2007, 19:21
http://www.imageshare.am/thumb/21558853/untitled.jpg (http://www.imageshare.am/view/21558853/untitled.jpg)
:D
Էս խի ա սենց?

VisTolog
10.11.2007, 21:40
կամ խնդրում եմ շտապ օգնեք թեմայում ցույց է տալիս թե վերջին գրառում անողը էս-ինչ-սոված-եմ մասնակիցն է արել, սակայն երբ մտնում եմ այդպիսի գրառում չկա:

Ես էլ եմ նկատել:Մինչև չեմ հելնում ու նորից մտնում, չի վերականգնվում:

Artgeo
10.11.2007, 22:32
http://www.imageshare.am/thumb/21558853/untitled.jpg (http://www.imageshare.am/view/21558853/untitled.jpg)
:D
Էս խի ա սենց?

Կետադրական նշանները սխալ դնելուց ;)
http://www.akumb.am/showthread.php?t=3305 Կետ 9

Ավելացվել է 2 րոպե անց

Չգիտեմ որքանով սա վրիպակ, սակայն նկատել եմ միբան, կան թեմաներ որոնցում չեն երևում վերջին գրաառումները(համենայն դեպս ինձ չի երևում), մասնավորապես ամուսնական անհավատարության… թեմայում Manon-ի կատարված գրառումներից հետո չեն երևում (երեկ երևում էին, գրառում անողներից մեկն էլ ես էի), կամ խնդրում եմ շտապ օգնեք թեմայում ցույց է տալիս թե վերջին գրառում անողը էս-ինչ-սոված-եմ մասնակիցն է արել, սակայն երբ մտնում եմ այդպիսի գրառում չկա:
Կխնդրեյի ադմիններին չանտեսել խնդրանքս և կարգավորել այդ հարցը:
Նախապես շնորհակալ եմ:

Սինքրոնի խնդիր ա, այդ հարցին լուծում չենք կարողանում գտնել։ Այսինքն լուծումներ կան, որոնք մեզ համար ինչ-որ տեղ անընդունելի են, քանի որ ֆորումից օգտվողների մի մասին անհարմարություններ կառաջացնի... :(

VisTolog
11.11.2007, 11:19
Ես արդեն 99-ից ավել գրառում եմ կատարել, բայց ցույց է տալիս թե 99-է:
Նոր հենց ցույց տվեց, բայց հիմա էլ կասեմ, որ 102-ից ավել գրառում եմ արել:

Artgeo
11.11.2007, 12:08
Ես արդեն 99-ից ավել գրառում եմ կատարել, բայց ցույց է տալիս թե 99-է:
Նոր հենց ցույց տվեց, բայց հիմա էլ կասեմ, որ 102-ից ավել գրառում եմ արել:

Մի քանի բաժիններում գրառումները չեն հաշշվում ;)

VisTolog
11.11.2007, 16:17
Երևի նկատած կլինեք:)
http://www.imageshare.am/view/59707001/view.jpg

Artgeo
11.11.2007, 17:39
Երևի նկատած կլինեք:)
http://www.imageshare.am/view/59707001/view.jpg

Չէ, չենք նկատել: Իմ մոտ նորմալ երևում է :)

Chuk
11.11.2007, 18:01
Երևի նկատած կլինեք:)
http://www.imageshare.am/view/59707001/view.jpg

Ա՜խ, այդ չարաբաստիկ Internet Explorer ծրագիրը... Չէ, չէինք նկատել :)

Vive L'Armenie
14.11.2007, 00:31
Ուրեմն նամակ, որ ուղարկում եմ, պահանջում եմ նամակի համար կարդալու հաստատում..., որոշ ժամանակ անց ստանում եմ, որ այն կարդացվել է, բայց... անցավ ևս մի քանի րոպե և այդ հաստատված նամակը վերածվեց չկարդացածի, ինչպե՞ս հասկանալ սա :esim

Սամվել
19.11.2007, 18:54
Հավելյալ Սմայլիկների համար առաջ գրված էր Էլի հիմա գրված է More, դա վրիպակ է թե հատուկ է արված :think

Chuk
19.11.2007, 20:05
Հավելյալ Սմայլիկների համար առաջ գրված էր Էլի հիմա գրված է More, դա վրիպակ է թե հատուկ է արված :think

Որոշակի գործողությունների հետևանք, որը դեռ չեմ հասցրել շտկել ;)

Մանե
19.11.2007, 20:39
Ժամանց բաժնի որոշ թեմաների վարկանիշները միացրեք էլի:oy
Ախր որ միացրած չի,մի հատ անկապ գրառում ես վերցնում,ու նրա տեղը վարկանիշ տալիս/:oy/,բայց որ միացրած լինի,ամեն ինչ տեղում կլինի.Գոնե մենակ զվարճալիինը անջատած լինի:oy

_DEATH_
19.11.2007, 20:45
Մի բան էլի հարցնեմ delete, insert, end, home կնոպկեքը ինչի են Գրե՞լ հայերեն ընտրելու դեպքում բացի իրանց գործողությունից անկապ տառ սիմբոլ գրում՞՞՞

Chuk
19.11.2007, 20:55
Մի բան էլի հարցնեմ delete, insert, end, home կնոպկեքը ինչի են Գրե՞լ հայերեն ընտրելու դեպքում բացի իրանց գործողությունից անկապ տառ սիմբոլ գրում՞՞՞

Opera ծրագիրն ես օգտագործում, դրանից է: Այդ ծրագրում ինչ-որ թերություններ կային, բայց այդ մասին ես ոչինչ չգիտեմ, Արշակն ավելի լավ կպատասխանի :)

Մանե
19.11.2007, 21:02
Ժամանց բաժնի որոշ թեմաների վարկանիշները միացրեք էլի:oy
Ախր որ միացրած չի,մի հատ անկապ գրառում ես վերցնում,ու նրա տեղը վարկանիշ տալիս/:oy/,բայց որ միացրած լինի,ամեն ինչ տեղում կլինի.Գոնե մենակ զվարճալիինը անջատած լինի:oy

Սխալ տեղ եմ գրել/բա որ ասում եմ գժվել եմ/,կտեղափոխե՞ք առաջարկներ:oy:)

Մանե
22.11.2007, 21:57
Էս ակումբին ինչ ե՞ղավ:o
Նոր վարկանիշային 290 միավոր ունեի,հիմա դառել ա 247,բայց բացասական ռեպ չեմ ստացել:o
Էնքան ասեցի Անահիտին,գլխիս եկավ:oy
մի բան արեք էլի :(

Armeno
22.11.2007, 22:11
Գրառումդ կարողա ջջնջվել ա

Ավելացվել է 2 րոպե անց
ԻԻԻԻԻԻ իմն էլ ա մի 25 հատով իջել :(

Selene
22.11.2007, 22:13
Էս ակումբին ինչ ե՞ղավ:o
Նոր վարկանիշային 290 միավոր ունեի,հիմա դառել ա 247,բայց բացասական ռեպ չեմ ստացել:o
Էնքան ասեցի Անահիտին,գլխիս եկավ:oy
մի բան արեք էլի :(

Մանե ջան, եթե ուշադիր լինես, կնկատես, որ բոլորի մոտ էլ վարկանիշային փոփոխություններ են եղել, իմ մոտ 79-ով է պակասել, ոմանց մոտ՝ կանաչ կուբիկներ են պակասել;) Ինձ թվում է՝ պարզապես վարկանիշների հաշվարկման մեթոդն է փոխվել փոքր ինչ:8:)

Chuk
22.11.2007, 22:23
Ուպս...
Առկա մի քանի թերությունները պարզելու համար հատուկ ենթածրագրով բոլոր վարկանիշային միավորների վերահաշվարկ է կատարվել, շտկվել են սխալները և այլն: Արդյունքում իջել են շատերի վարկանիշային միավորները, այդ թվում իմ: Թե ինչի հաշվին են իջել, դեռ չեմ հասկանում :D

Armeno
22.11.2007, 22:27
Չուկ ջան փոխանակ բարձրացնես, իջեցնում ես :lol

Chuk
22.11.2007, 22:48
Վարկանիշների նվազման մասին կարդացեք այս թեմայում (http://www.akumb.am/showthread.php?t=16545):

Vishapakah
23.11.2007, 05:50
Մի վրիպակ էլ ես եմ շատ շուտ նկատել, բայց չէր ստացվում ասեի.

Այն թեմաները, որտեղ կան բաց հարցումներ, այսինքն քվյարկողների անունները երևում են, նրանց անունները կարելի է տեսնել մինչև քվյարկությանը մասնակցելը, քվյարկելուց հետո էլ չես տեսնում քվյարկությանը մասնակցած անդամների անունները.

Արշակ
23.11.2007, 10:48

Էդ վրիպակ չի։ Կարծեմ պիտի ուղղակի սեղմես քվեարկության արդյունքներն արտահայտող թվերի վրա, որից հետո բացվում է նոր էջ՝ արդեն անունները քվեարկության սյունյակների տակ գրված։ Կարծեմ տենց էր։

Vishapakah
24.11.2007, 03:37
Էդ վրիպակ չի։ Կարծեմ պիտի ուղղակի սեղմես քվեարկության արդյունքներն արտահայտող թվերի վրա, որից հետո բացվում է նոր էջ՝ արդեն անունները քվեարկության սյունյակների տակ գրված։ Կարծեմ տենց էր։

Շնորհակալություն Արշակ, մինչև հիմա չեմ իմացել, նոր փորձեցի, իրոք այդպես էր

Dayana
27.11.2007, 11:11
Մի բան էլ ես եմ տեել չգիտեմ դա նորմալ է թ՞ե ոչ :8
Կարծես լավ չի երևում , ասեմ LULU-ն գիառում է կատարել , բայց նրա մոր գրառումների քանակը ցույց է տալիս 0 ։

Artgeo
27.11.2007, 12:51
Մի բան էլ ես եմ տեել չգիտեմ դա նորմալ է թ՞ե ոչ :8
Կարծես լավ չի երևում , ասեմ LULU-ն գիառում է կատարել , բայց նրա մոր գրառումների քանակը ցույց է տալիս 0 ։
Դա վրիպակ չէ, գրառումը կատարված է Զրուցարան թեմայում, որտեղ գրառումները չեն հաշվում։ :)

Dayana
27.11.2007, 19:12
Դա վրիպակ չէ, գրառումը կատարված է Զրուցարան թեմայում, որտեղ գրառումները չեն հաշվում։ :)

Իսկ ս՞ա

Գրառումը կիսատ է երևում , սակայն երբ մեջբերում եմ ուզում անել , նորմալ երևում է

BOBO
27.11.2007, 19:20
Իսկ ս՞ա

Գրառումը կիսատ է երևում , սակայն երբ մեձբերում եմ ուզում անել , նորմալ երևում է
Էլի կետադրական նշանների սխալ օգտագործում:)

Իսկ քո գրառումը խայտառակ ձևով ա էրևում:)), եթե իհարկե այնտեղ գրառում գտնեք:D

Artgeo
28.11.2007, 02:31
Էլի կետադրական նշանների սխալ օգտագործում:)

Իսկ քո գրառումը խայտառակ ձևով ա էրևում:)), եթե իհարկե այնտեղ գրառում գտնեք:D

Ճիշտ է ասում Բոբոն :) Դզեցի ;)

Vishapakah
28.11.2007, 20:29
Ահա այս կայքով http://cpanel.host.am/~akumb ակումբ մտնելուց, շատ կարճ ժամանակ հետո կայքը անջատվում է. Կես ժամից մինչև մի ժամի սահմաններում է աշխատում, իսկ ես չեմ կարող այս կայքով http://www.akumb.am/ ակումբ մտնել, որովհետև վերջինս ոչ բոլոր գրառումներնն է ինձ մոտ ցույց տալիս.:(

Ինչպես վերականգնել cpanel.host.am/~akumb կայքը, կամ ինչպես անել, որպեսզի առաջվա պես նորմալ աշխատի.:think

Vishapakah
30.11.2007, 02:22

Ի դեպ, մի նոր վրիպակ էլ նկատեցի, որը այս թեմի վերջին գրառմանս շարնակությունն է, կարելի է ասել.

Ուրեմն նոր մտել էի ակումբ այս կայքով http://www.akumb.am/ և փոխեցի ստորագրությունս, ինչպես նաև նոր թեմա բացեցի, հիմա ակումբ եմ մտել այս կայքով http://cpanel.host.am/~akumb/ և տեսնում եմ, որ ստորագրությունս նույնն է, ինչպես նաև բացաց թեման չկա, նորից իմ մտնում ակումբ այս կայքով http://www.akumb.am/ և տեսնում, որ փոխվածս ստորագրությունը և բացածս թեման ոչ մի տեղ էլ չեն կորչել.:o

Հիմա չգիտեմ ինչպես վարվել, ցավն այն է, որ akumb.am-ով ուրիշի նոր գրառոմները գրեթե չեմ տեսնում պատասխանելու ու լիարժեք քննարկումներին մասնակցելու համար.:(

BOBO
30.11.2007, 16:05
http://www.imageshare.am/thumb/61236607/picture.jpg (http://www.imageshare.am/view/61236607/picture.jpg)

Էս խի ա էրկու հատ գրում?:think

Հա լավ էս գիտեի էրկուսն էլ չհաստատված ա գրած:
Կարաք ջնջեք գրառումս:)

Chuk
02.12.2007, 21:52
Բոլոր նկատված վրիպակները, կապված լեզվի հետ, ուղղվել են: Շնորհակալություն բոլորին դրանք նկատելու և զգուշացնելու համար:
Նաև փոքր ինչ թարմացվել է թարգմանությունը:

Մի շարք հնչած հարցերի պատասխաններ, օրինակ կապված GMT-ի հետ, կտամ հաջորդ շաբաթ: Այժմ չեմ հասցնի:

Vishapakah. Դրանք 2՝ արտասահմանյան ու հայկական սերվերների միջև կատարվող սինխրոնիզացիայի խնդիրներ են, որոնք երկուսն էլ մեր հսկողությունից դուրս են: Սովորաբար այդ խնդիրները մի քանի ժամվա ընթացքում շտկվում են, մյուսները, ցավոք, այդպես էլ մնում են:

Ուլուանա
02.12.2007, 23:22
Բոլոր նկատված վրիպակները, կապված լեզվի հետ, ուղղվել են: Շնորհակալություն բոլորին դրանք նկատելու և զգուշացնելու համար:
Ոչ բոլորը։ :P Մյուսների մասին չգիտեմ, բայց իմ նկատածը չի ուղղվել.

Դուք չունեք նոր վարկանիշային մեկնաբանություններ:
Մի անգամ գրել եմ, էլի եմ գրում. պետք է լինի վարկանշային, առանց ի–ի։

Արշակ
06.12.2007, 16:19
Գրառումը խմբագրելուց հետո գրառման տակ գրվում է.

Վերջին խմբագրությունը՝ 04.12.2007, 22:50
Խմբագրող՝ Պողոս.
Կարծում եմ(գուցե սխալվում եմ:oy), որ ավելի ճիշտ կլինի գրել Վերջին խմբագրումը, այլ ոչ թե՝ Վերջին խմբագրությունը։
Խմբագրությունը ասոցացվում է թերթի, ամսագրի խմբագրություն հաստատության հետ։

Second Chance
13.12.2007, 13:04
Արդեն 2 անգամ այսօր նոր գրառումների մեջ հենց ուզում եմ բացեմ պատուհան է գալսի ու ասում որ թեման պատրաստ չէ :8 հա ոնցվոր տենց ու ասում է այդ մասին կապվեք ադմինիստրատորի հետ:esim օրինակ «դուք ռասիստ էք թե ոչ թեման»

yenart
13.12.2007, 15:49
Գրառում եմ կատարել "Հարցեր քահանային" թեմայում, վերջին գրառումը ցույց է տալիս որ իմն է, բայց երբ որ բացում եմ չկա:

Ձայնալար
13.12.2007, 15:54
Գրառում եմ կատարել "Հարցեր քահանային" թեմայում, վերջին գրառումը ցույց է տալիս որ իմն է, բայց երբ որ բացում եմ չկա:

Ես էլ էի ուզում դրա մասին գրել:) Ի դեպ հիմա այս էջը ցույց է տալիս, որ 16-րդն է, ու կա նաև 17-րդ էջ, բայց երբ սեղմում եմ 17-ի վրա կրկին նույն էջն է բերում :esim

BOBO
13.12.2007, 16:02
Գրառում եմ կատարել "Հարցեր քահանային" թեմայում, վերջին գրառումը ցույց է տալիս որ իմն է, բայց երբ որ բացում եմ չկա:
http://www.akumb.am/newreply.php?do=newreply&noquote=1&p=479030
Ստեղ մտի ու գրառումդ տես:))

Ես էլ էի ուզում դրա մասին գրել Ի դեպ հիմա այս էջը ցույց է տալիս, որ 16-րդն է, ու կա նաև 17-րդ էջ, բայց երբ սեղմում եմ 17-ի վրա կրկին նույն էջն է բերում
Հա, էտ ինձ հետ ելա եղել:

Ասում են ինչ որ սինխրոնիզացիայի խնդիր ա:)

VisTolog
14.12.2007, 15:44
Տեսել ե՞ք, թե վերնագիրը ոնցա ցույց տալիս:
http://www.akumb.am/showpost.php?p=434118&postcount=4

VisTolog
14.12.2007, 19:03
Չգիտեմ սա վրիպակ է, թե ինչ, բայց ասեմ:
hyur-ի անձնագրում ցույցա տալիս թե նա ունի 4 գրառում, իսկ ավատարի տակ գրումա թե ունի 3 գրառում:

BOBO
14.12.2007, 19:07
Չգիտեմ սա վրիպակ է, թե ինչ, բայց ասեմ:
hyur-ի անձնագրում ցույցա տալիս թե նա ունի 4 գրառում, իսկ ավատարի տակ գրումա թե ունի 3 գրառում:
Սաղ տեղերն էլ գրածա որ 3 գրառում ունի

VisTolog
14.12.2007, 19:13
Վայ դե նույն հարցը ինչքան կարելի է տալ հազար անգամ ասեցին որ ոչ բոլոր բաժիններում կատարված գրառումները հաշվվում են որպես գրառումներ:
Ինչ էլ բարդացրի:))Նայիր անձնագիրը: Հիմա 3 է ցույց տալիս, բայց մի քանի ժամ առաջ 4 էր: Դե արի ու ինձ հավատա:

BOBO
14.12.2007, 19:18
Նայիր անձնագիրը: Հիմա 3 է ցույց տալիս, բայց մի քանի ժամ առաջ 4 էր: Դե արի ու ինձ հավատա:
Անձնագրում գրածա որ 3 գրառում ունի ավատարի տակ էլ: Իսկ ինքը ուներ 4 գրառում Արմենտել թեմայում երկու հատ համարյա նույն գրառումն էր արել մեկը ջնջել են:))

VisTolog
14.12.2007, 21:42
Անձնագրում գրածա որ 3 գրառում ունի ավատարի տակ էլ: Իսկ ինքը ուներ 4 գրառում Արմենտել թեմայում երկու հատ համարյա նույն գրառումն էր արել մեկը ջնջել են:))
Ես եմ ջնջել:D

Ուլուանա
14.12.2007, 21:43
Ժողովուրդ, Ակումբում օրական տասնյակ գրառումներ են ջնջվում։ Որ ջնջվելու հետևանքով պակասած գրառումների ընդհանուր թիվն ամեն անգամ մատնացույց անենք որպես վրիպակ, ու՞ր կհասնի։
Ազատեք ինքներդ ձեզ էդ մի խնդրից։ ;)

VisTolog
14.12.2007, 21:50
Ձեր վերջին այցելությունից հետո կատարվել է 17 նոր գրառում:
Մեկ ցույց է տալիս, թե կատարվել է 8 գրառում, մեկ էլ 17::o:8

StrangeLittleGirl
17.12.2007, 20:17
Էս վերջին այցելությունից հետո կատարված գրառումների հետ կապված ես էլ եմ մի բան նկատել:
Երբ report ես տալիս որևէ գրառման մասին, վերջին այցելությունից հետո կատարած գրառումների թիվը մեկով ավելանում է, այսինքն՝ հաշվվում է նաև report-ի արդյունքում բացված թեման, որը մենք չենք տեսնում: