PDA

Դիտել ողջ տարբերակը : Նկատված վրիպակներ

Էջեր : 1 2 [3]

vaheg
08.01.2009, 00:44
Ես լավ չհասկացա, հիմա ձեր մոտ սխալ է ցույց տալիս, թե՞ forum.rocker.am-ի համար եք հարցնում:

եկրորդը: ուղղակի ինչքան գիտեմ նույն "engine" է օգտագործվում այնտեղ ու նույն սխալը «կիսում» էր ակումբի հետ: խնդրում եմ (նամակով) կիսվել նաև լուծման ձևով :)

Chuk
08.01.2009, 00:50
եկրորդը: ուղղակի ինչքան գիտեմ նույն "engine" է օգտագործվում այնտեղ ու նույն սխալը «կիսում» էր ակումբի հետ: խնդրում եմ (նամակով) կիսվել նաև լուծման ձևով :)
Գրեցի նամակով:

Ուլուանա
08.01.2009, 21:11
Չեմ հիշում՝ այս վրիպակի մասին ասվել է, թե չէ, ուղղակի քիչ առաջ նկատեցի, որոշեցի գրել.

Սոցիալական խմբին միանալի հրավեր

impression
08.01.2009, 21:27
Հա, էդ խմբերում մի հատ էլ վրիպակ կա. գրված է խմբել խումբը չհասկացա ինչ է, վրան սեղմեցի, պարզվեց, որ խումբը լքելու մասին էր :)

vaheg
08.01.2009, 22:44
արագ պատասխանելու դեպքում ոնցոր ակումբի տրանսլիտը չի աշխատում :(

մեկ էլ հնարավորա, որ բոլոր հարցումները ակումբ.ամ գնան դեպի հայկական սեռվեր: միևնույն է ստիպված ցպանել.հօստ.ամ ով ենք մտնում, որ թարմացումները երևան...

vaheg
09.01.2009, 17:16
արագ պատասխանելու դեպքում ոնցոր ակումբի տրանսլիտը չի աշխատում :(

ներողություն, ուզում էի ասեի «արագ» խմբագրելու ժամանակ )

vaheg
10.01.2009, 03:55
heh, http://akumb.am -> http://vaheg.com/pozdni.jpg

Chuk
10.01.2009, 04:10
heh,
Ու՞ :think

vaheg
10.01.2009, 04:16
Ու՞ :think

արմինկո-ի գլյուկերնա.. մի ժամվա ընթացքում ոչ-մի գրառում ամերիկա չէր հասե..
(նկարի վրա. վերջի այցելությունը - 3:45, վերջի այսօրվա գրառումը - 2:49 )

Chuk
10.01.2009, 04:18
արմինկո-ի գլյուկերնա.. մի ժամվա ընթացքում ոչ-մի գրառում ամերիկա չէր հասե..
(նկարի վրա. վերջի այցելությունը - 3:45, վերջի այսօրվա գրառումը - 2:49 )
Գիտես, քո նկարի վրա ցույց էր գրառումներ, որոնք վերջին այցելությունից հետո չէին թարմացվել, բայց պարունակում էին նոր գրառումներ, այլ կերպ ասած այնտեղ պարտադիր չի, որ վերջին գրառումներն էլ երևային: Հնարավոր է, որ դրանք արդեն բացած, նայած լինեիր ու հետևաբար ցանկից վերացած լինեին:

vaheg
10.01.2009, 05:57
կարաս ինքտ փորձես հիմա մտնել «Ո՞վ է ֆորում»-ում բաժինը, հետո նույնը հայկական հոստից... :)

Chuk
10.01.2009, 06:00
կարաս ինքտ փորձես հիմա մտնել «Ո՞վ է ֆորում»-ում բաժինը, հետո նույնը հայկական հոստից... :)

Սինխրոնիզացիայի խնդիրները գիտեմ, այդ ասածդ չէի հերքում ;)

vaheg
10.01.2009, 06:12
Սինխրոնիզացիայի խնդիրները գիտեմ, այդ ասածդ չէի հերքում ;)

ուղակի տարօրինակորեն այնպես է ստացվում, որ սպասում եմ հենց այն մարդկանց պատասխաներին, ովքեր նույնպես արտասահմանյան հոստից են մտնում... (:

Second Chance
12.01.2009, 19:50
Ես այսօր այսպիսի տեղեկացում եմ ստացել- Ձեր սոցիալական խմբին միանալու հայտեր , բայց որ բացում եմ ընդամենը այսպիսի բան է

ու բացի այդ էլ փակելուց հետո այդ տեղեկացման 1- ը չի անհետանում

Rammstein
13.01.2009, 21:35
Չուկ, էս ինչի՞ց կլինի, որ որոշ տեղերում մենյուները շատ դանդաղ են բացվում։ Օրինակ` «Նավարկում», «Համայնք» եւ շատ այլ մենյուներ նորմալ են, բայց, օրինակ` անձնագրի մեջի «Ուղարկել հաղորդագրություն» մենյուն էն մյուսների համեմատ մի 2-4 անգամ դանդաղ ա բացվում, ու կտրտելով։

Chuk
13.01.2009, 21:38

Էդ ո՞նց ես չափել :D
Իմ մոտ նույն արագությունն ա: Հետո կնայեմ:

Rammstein
16.01.2009, 13:21
Վրիպակ։ Փակ թեմաներում, չնայած նրան, որ անհետանում են Մեջբերման, արագ պատասխանի ու «բազմակի մեջբերման» կոճակները, այնուամենայնիվ այս` http://www.akumb.am/images/dargarun/buttons/quickquote.gif կաճակը մնում է։

Քամի
16.01.2009, 13:31
անձնական էջում գրված է Քամի-ը ոչ մի այցելուի հաղորդագրություն չի ստացել

կամ Արմինեն-ը Նարինեն-ը

ավելի լավ չի՞ լինի փոխեք
Դուք որ մի այցելուի հաղորդագրություն չեք ստացել

Second Chance
22.01.2009, 19:33
Ես այսօր այսպիսի տեղեկացում եմ ստացել- Ձեր սոցիալական խմբին միանալու հայտեր , բայց որ բացում եմ ընդամենը այսպիսի բան է

ու բացի այդ էլ փակելուց հետո այդ տեղեկացման 1- ը չի անհետանում
հարգելի ադմինիստրացիա ինչու էք այդքան ատարբեր:(
Նորից նույն բանը անցյալ անգամ ինչ որ կերպ բացվեց չեմ հիշում ոնց, այս անգամ էլի չեղավ:
Տեղեկացումների մեջ եթե նշված է հայտը ուրեմնը դրանով միանգամից պետք է բացի այն, բայց չի բացում: Ու երբ մտնում եմ ղեկավարում այնտեղ նորից ասում է, որ հայտ կա բայց էլի երբ մտնում նույն բանը ոչ մի բան չի ցույց տալիս: Մի հատ նայեք էլի:(

Աթեիստ
22.01.2009, 19:37
Կանոնադրության 2.1.3. կետում տառ է պակասում:
"Չի ղջունվում"

Chuk
22.01.2009, 19:38
հարգելի ադմինիստրացիա ինչու էք այդքան ատարբեր:(
Նորից նույն բանը անցյալ անգամ ինչ որ կերպ բացվեց չեմ հիշում ոնց, այս անգամ էլի չեղավ:
Տեղեկացումների մեջ եթե նշված է հայտը ուրեմնը դրանով միանգամից պետք է բացի այն, բայց չի բացում: Ու երբ մտնում եմ ղեկավարում այնտեղ նորից ասում է, որ հայտ կա բայց էլի երբ մտնում նույն բանը ոչ մի բան չի ցույց տալիս: Մի հատ նայեք էլի:(
Մտի կոնկրետ քո ստեղծած խմբի մեջ ու գտիր «Սպասողներ և հրավիրված անդամներ» հղումը: Բացված էջում, կարծում եմ, որ կկողմնորոշվես: Այս պահին մեկ հոգի է սպասում հաստատման :)

Zangezur
22.01.2009, 23:59
Վահեգի հետ կապված մտա կոդս փոխեցի, տվեցի ելք, նորից տվյալներս հավաքեցի ու տվեցի մուտք, դրանից հետո սենց գրեց՝ Ձեր վերջին այցելությունից հետո չկարդացված գրառումներ չկան, բայց ես մինչև էտ լինքը չկարդացված գրառումներ ունեի: Հիմա էսի վրիպակա, թե տենց պտի լիներ:

Chuk
23.01.2009, 00:08
տվեցի ելք, նորից տվյալներս հավաքեցի ու տվեցի մուտք, դրանից հետո սենց գրեց՝ Ձեր վերջին այցելությունից հետո չկարդացված գրառումներ չկան, բայց ես մինչև էտ լինքը չկարդացված գրառումներ ունեի:
Համակարգից «ելք»-ով դուրս գալու դեպքում բոլոր այդ պահին չկարդացված գրառումները նշվում են իբրև կարդացված, սկսվում է «նոր փուլ»: Սա վա՞տ է, թե՞ լավ, վիճելի հարց է, բայց վրիպակ չէ:

Chuk
23.01.2009, 00:13
հ.գ. մի փոքր սխալ ասացի: Իրականում վերևում գրվում է վերջին այցելությունից հետո եղած գրառումների թիվը, իսկ այդ թեմաները որպես ընթերցված չեն նշվում: Եթե սեղմեք «չկարդացված գրառումներ» հղումի վրա (կամ եթե ասենք N նոր գրառում լինի, համապատասխան «N գրառումներ հղումի» վրա), ապա բացված էջում պիտի տեսնեք հետևյալը.

Ստորև բերված թեմաները չեն թարմացվել Ձեր վերջին այցելությունից հետո, բայց պարունակում են չկարդացված գրառումներ:
ապա այն թեմաների ցանկը, որոնք դեռ չէիք «կարդացել»:

Amaru
28.01.2009, 20:26
Տեղեկացնում ենք, որ սա բաց հարցում է: Այսինքն ամեն մեկը կարող է նայել, թե մյուսները ինչպես են քվեարկել:

Այսինքն-ի վրա պիտի բութ դրված լինի: :)

Rammstein
02.02.2009, 02:01
Նորաստեղծ վրիպակ։ :))
Կենդանի թեմաներում երբ որ նոր գրառումն է հայտնվում, կողքը բոլոր կոճակները կան, բացի շնորհակալության կոճակից։ Պիտի ռեֆռեշ անել, որ շնորհակալության կոճակն էլ հայտնվի։;)

Chuk
02.02.2009, 02:05
Նորաստեղծ վրիպակ։ :))
Կենդանի թեմաներում երբ որ նոր գրառումն է հայտնվում, կողքը բոլոր կոճակները կան, բացի շնորհակալության կոճակից։ Պիտի ռեֆռեշ անել, որ շնորհակալության կոճակն էլ հայտնվի։;)

Վրիպակ չի, թերություն է :)

Ուրվական
08.02.2009, 12:35
2.1.3. Չի ղջունվում գրառումներում, թեմաների ու հարցումների վերնագրերում, հարցման կետերում, ստորագրությունում, հատուկ կարգավիճակում և այլուր ոչ նորմատիվ բառապաշարի, ժարգոնի օգտագործումը:

Morpheus_NS
08.02.2009, 14:07
Չկարդացաված այցելուի հաղորդագրություններ- այցելուի չկարդացված հաղորդագրություններ:

Nareco
21.02.2009, 01:45
Նայել անձնագիրը==> Կապի միջոցներ` ներքևում

Ուղարկել անկթարթայինհաղորդագրություն Chuk-ին՝ օգտագործելով...

Old
21.02.2009, 07:19
Նորաստեղծ վրիպակ։ :))
Կենդանի թեմաներում երբ որ նոր գրառումն է հայտնվում, կողքը բոլոր կոճակները կան, բացի շնորհակալության կոճակից։ Պիտի ռեֆռեշ անել, որ շնորհակալության կոճակն էլ հայտնվի։;)

Ես մի ժամ է ման էի գալիս:) , մեռսիներ

ars83
04.03.2009, 12:49
Ձեր նամակների փոստը 90% լցված է:
Կարծում եմ, պետք է լինի «Ձեր նամակների փոստը 90%-ով լցված է:»

Հայկօ
04.03.2009, 16:30
Ձեր նամակների փոստը 90% լցված է:
Կարծում եմ, պետք է լինի «Ձեր նամակների փոստը 90%-ով լցված է:»

Ձեր նամակների փոստի 90%-ը լցված է: ;)

Ներսես_AM
04.03.2009, 16:32
Ձեր նամակների փոստի 90%-ը լցված է: ;)

ես կասեի

Ձեր փոստարկղի 90%-ը լցված է :P

Ուլուանա
05.03.2009, 04:52
Անձնագրում «մասնավոր ալբոմ» արտահայտության մեջ «մասնավոր» բառն այնքան էլ հաջող թարգմանություն չէ. տվյալ դեպքում «անձնականը», կարծում եմ, ավելի համապատասխան է։

Ուլուանա
10.03.2009, 04:56
«Շնորհավորանքներ» ենթաբաժնում գրված է.
Շնորհավորանքներ Մեր ակումբի անդումներին ծննդյան օրվա, ամանորի կամ այլ տոների, առիթների կապակցությամբ կարող ենք շնորհավորել այստեղ:

Հայկօ
19.03.2009, 13:50
Moblie տարբերակով մեջբերումով պատասխանելիս «Quote» տեգերի վերջին բաղադրիչը՝ [/quote], հայատառացվում է ([/ՔՈՒՈՏԵ]՝ առաջացնելով Ուլուանայի էդքան չսիրած խառը-խուռը սխալ մեջբերումները:

Գալաթեա
19.03.2009, 14:07
Չկարդացված այցելուի հաղորդագրություն

Ավելի ճիշտ չի` այցելուի չկարդացված հաղորդագրություն ? :oy

Ուլուանա
19.03.2009, 22:09
Չկարդացաված այցելուի հաղորդագրություններ- այցելուի չկարդացված հաղորդագրություններ:

Չկարդացված այցելուի հաղորդագրություն

Ավելի ճիշտ չի` այցելուի չկարդացված հաղորդագրություն ? :oy
Հա, քանի որ ներկայիս գրվածով ստացվում է, որ չկարդացվածը ոչ թե հաղորդագրությունն է, այլ այցելուն։ :{

Ի դեպ, կարելի է մի քանի օրը մեկ գրել, տեսնենք՝ ե՞րբ Չուկը բանի տեղ կդնի։ :P :D

Artgeo
19.03.2009, 22:11
Moblie տարբերակով մեջբերումով պատասխանելիս «Quote» տեգերի վերջին բաղադրիչը՝ [ /quote], հայատառացվում է ([/ՔՈՒՈՏԵ]՝ առաջացնելով Ուլուանայի էդքան չսիրած խառը-խուռը սխալ մեջբերումները:
Ակումբը mobile տարբերակ չունի:

Հայկօ
19.03.2009, 23:06
Ակումբը mobile տարբերակ չունի:

Բա wap.akumb.am-ը ի՞նչ ա, երջանիկ պատահականությու՞ն: Mobile-ը էլ ո՞նց ա լինում:

Morpheus_NS
19.03.2009, 23:13
Անձնագրում «անդամի ստեղծած սոցիալական խմբեր»-ի տակ ցույց է տալիս որ միայն այն սոցխմբերը, որոնք ինքն է ստեղծել, այլ նաեւ նրանք, որոնց ինքը անդամակցում է:

Artgeo
19.03.2009, 23:46
Բա wap.akumb.am-ը ի՞նչ ա, երջանիկ պատահականությու՞ն: Mobile-ը էլ ո՞նց ա լինում:
Էդ չկա:

Հայկօ
19.03.2009, 23:52
Էդ չկա:

:think Հաստատ համոզված ե՞ս: Էսօր 23:50-ի դրությամբ կար:

Rammstein
05.04.2009, 22:03
Հիմա ժամը 23:03 է ու իմ մոտ դրված է, որ ժամը ավտոմատ փոխի, բայց Ակումբում ցույց է տալիս 22:03:

Artgeo
05.04.2009, 23:26
Հիմա ժամը 23:03 է ու իմ մոտ դրված է, որ ժամը ավտոմատ փոխի, բայց Ակումբում ցույց է տալիս 22:03:
http://www.akumb.am/profile.php?do=editoptions

Ամսաթվի և ժամի դրույթներ

Հաշվի առնել ձմեռային կամ ամառային ժամանակին անցումը (DST):
Դարձրու մեքենայորեն:

Դա վրիպակ չի: ;)

Rammstein
06.04.2009, 11:48
Արթգեո ջան, ինձ մոտ հենց «մեքենայորեն» է դրված:

Artgeo
06.04.2009, 11:52
Արթգեո ջան, ինձ մոտ հենց «մեքենայորեն» է դրված:
Ժամային գոտին +4 ա ՞

Rammstein
06.04.2009, 12:17
Ժամային գոտին +4 ա ՞

http://freenet.am/~ramm/time.jpg

(Հ.Գ. Կոռեկտության համար նշեմ, որ այդ պահին ժամը 13:12 էր:)

Գալաթեա
17.04.2009, 00:44
Փոխում է կոնտակները կամ անտեսվածների ցանկը

տ-ն բաց է թողնված :)

Rammstein
17.04.2009, 22:49
Չգիտեմ` վրիպակ է, թե իմ բրաուզերից է, բայց համենայն դեպս գրեմ։
Ուրեմն արագ պատասխանի դեպքում (ընդլայնվածում չեմ փորձել) երբ պատասխանի պատուհանը մեծացնում եմ, էջի ներքեւի գովազդը թռնում է վերեւ (տեսե՛ք նկարը)։
http://freenet.am/~ramm/reklam.jpg

Chuk
17.04.2009, 22:53
Չգիտեմ` վրիպակ է, թե իմ բրաուզերից է, բայց համենայն դեպս գրեմ։
Ուրեմն արագ պատասխանի դեպքում (ընդլայնվածում չեմ փորձել) երբ պատասխանի պատուհանը մեծացնում եմ, էջի ներքեւի գովազդը թռնում է վերեւ (տեսե՛ք նկարը)։
Ի՞նչ բրոուզերով ես:

Rammstein
18.04.2009, 00:01
Ի՞նչ բրոուզերով ես:
Օպերա 9.64։

Chuk
18.04.2009, 00:11
Օպերա 9.64։

Հենց նոր նաև էդ բրոուզերով փորձեցի, նման խնդիր չի առաջանում: Ուշադրություն դարձրու, ուրիշ կայքերում խնդիր չունե՞ս: Ինչ-որ փլուգիններ կամ եսիմինչեր տեղադրե՞լ ես:

Ամեն դեպքում խնդիրն ակումբից չի:

Rammstein
19.04.2009, 10:30
Հենց նոր նաև էդ բրոուզերով փորձեցի, նման խնդիր չի առաջանում: Ուշադրություն դարձրու, ուրիշ կայքերում խնդիր չունե՞ս: Ինչ-որ փլուգիններ կամ եսիմինչեր տեղադրե՞լ ես:

Ամեն դեպքում խնդիրն ակումբից չի:
Չէ, փլագիններ չունեմ։ :think
Բայց երեւի թե բրաուզերի թերություն է, քանի որ Opera 10 alfa-ով փորձեցի, ու տենց բան չկար։ Իսկ 9.64-ով, եթե գովազդն էլ չէ, ապա առնվազն գովազդի լինքը թռնում է վերեւ (առաջանում է մի դաշտ, որտեղ գովազդ չկա, բայց եթե կտտացնենք կգնանք այդ գովազդի հղումով)։

Ամեն դեպքում մերսի։ :)

Dayana
19.04.2009, 14:47
Մի "վրիպակ" էլ ես եմ հայտնաբերել, չնայած կարողա ուղղակի բրաուզերիցա: Գուգլ Խրոմով եմ մտնում, լոգին եմ լինում ու առանց լոգ-աութ կոճակը սեղմելու փակում եմ բրաուզերը: Երբ նորից եմ մտնում, արդեն լօգ-աութ եղած է ցույց տալիս, բայց Գլխավոր էջում տեսնեւմ եմ "Այս պահին ակտիվ են - ու էդ թվում նաև Dayana" :esim Սենց ճիշտա? :oy

Ռուֆուս
19.04.2009, 17:59

Դայ, էդ նորմալ ա: Եթե լոգաութ չես լինում, ապա դուրս գալուցդ հետո մոտ 20 րոպե քեզ ֆորումում է ցույց տալիս :)

Dayana
20.04.2009, 11:48
Դայ, էդ նորմալ ա: Եթե լոգաութ չես լինում, ապա դուրս գալուցդ հետո մոտ 20 րոպե քեզ ֆորումում է ցույց տալիս :)

Հայկ, եթե սեսսիայից ա, ուրեմն 20 րոպե ես դեռ շարունակելու եմ օնլայն լինել չէ՞, իսկ եթե օնլայն եմ, բա ինչի օնլայն չե՞մ ու չեմ կարող գրառում անել :esim

Rammstein
20.04.2009, 12:06
Հայկ, եթե սեսսիայից ա, ուրեմն 20 րոպե ես դեռ շարունակելու եմ օնլայն լինել չէ՞, իսկ եթե օնլայն եմ, բա ինչի օնլայն չե՞մ ու չեմ կարող գրառում անել :esim
Նույնն է, ոնց որ դու քո տնից լոգին լինես, հետո արագ գնաս ինտենետ ակումբ ու ուզենաս առանց լոգին փասսուորդ գրելու մտնես։
Երբ որ բրաուզերը փակում ու բացում ես, արդեն ակումբը քեզ չի հասկանում, որպես նույն օգտագործող, որովհետեւ բրաուզերիդ մեջ ինչ-որ բաներ արդեն փոխվել են (չգիտեմ` կոնկրետ ինչ)։

Մանե
21.04.2009, 22:04
Չուկ ջան մի բան էլի հարցնեմ:Երբ մտնում ես անդամի անձնագիրը,սոցիալական խմբերի վերևը գրում ա«Անդամի ստեղծած սոցիալական խմբերը»,ու դա գրում ա սոցիալական խմբի բոլոր անդամների անձնագրերում:Կարծեմ պիտի գրվի մենակ ստեղծողի անձնագրում,իսկ մյուսների անձնագրերում ուղղակի գրի Սոցիալական խմբերի անդամակցություն:)

Rammstein
24.04.2009, 20:13
Չուկ, էս վերջրս սենց բան է մոտս լինում. երբ որ արագ պատասխանի միջոցով գրառում եմ անում, բացվում է ընդլայնված ռեժիմը, ու գալիս է հետեւյալ հաղորդագրությունը` «Գրառումը ուղարկելու ժամանակ տեղի են ունեցել հետևյալ սխալները:

1. Գրառումներ կարելի է կատարել 30 վայրկյանը մեկ: XX վայրկյան անց կրկին փորձեք:»
Բայց որ նայում եմ, տեսնում եմ, որ գրառումս նորմալ ավելացել է։ Ենթադրում եմ, որ երկու անգամ է հաղորդագրությունը փորձվել ուղարկել։
Ինչի՞ց կարող է լինել։

AG16
25.04.2009, 11:50
...

Lion
28.04.2009, 18:43
Սենց մի վրիպակ եմ նպատել – Պատմություն բաժնում վերջին պոստը իմն է, սակայն երբ ֆորումի գլխավոր էջն էս նայում, տեսնում ես, որ վերջին պոստը Տրիբունինն է, ընդ որում լրիվ այլ թեմայով; Այսինքն իմ նոր պոստը ցույց չի տալիս…

Պատմություն (Նայում են. 2)
Պատմության քառուղիներում... Արևապաշտական ...
Տրիբուն-ի կողմից

Chuk
28.04.2009, 18:47

Այդ նպատված վրիպակը կապված է սերվերի աշխատանքի հետ, որոշ ժամանակ անց ինքնիրեն կուղղվի:

Morpheus_NS
29.04.2009, 10:09
Ես էլ երեկ մտա ակումբ, գրած էր
...կա 3020 չկարդացված գրառում:
3 նոր վարկանիշային մեկնաբանություն:

Մի քանի ժամ առաջ էի վերջին անգամ մտել, դժվար էտ ընթացքում 3020 գրառում անեին :
Վարկանիշներս էլ հին էին:

ministr
29.04.2009, 10:18
Ապրիլի 21 էր վերադարձել ֆորումը...

Artgeo
29.04.2009, 11:48
Ժող, մի քիչ դիմացեք, մի քանի օրից նման խնդիրներ չենք ունենա: Հոստինգ տրամադրաող կազմակերպությունը արդեն էն բանից արեց ու թողեց: Տեղափոխվում ենք:

T!gran
07.05.2009, 19:20
Չգիտեմ ՝ թերություն է , թե չե
Որ ստորագրության նկարի վրա կուրսորը պահելիս նկարի «a» թեգի կոդն ա ցույց տալիս, որպես "title"

Chuk
07.05.2009, 21:49
Չգիտեմ ՝ թերություն է , թե չե
Որ ստորագրության նկարի վրա կուրսորը պահելիս նկարի «a» թեգի կոդն ա ցույց տալիս, որպես "title"

Դու էիր ստորագրությանդ մեջ սխալ կոդ գրել, ուղղել եմ:

Փոքրիկ
09.05.2009, 14:32
Բլոգների վիճակագրություններ
Ընդհանուր բլոգներ 4
Ընդտանուր գրառումներ 4
Վերջին 24 ժամերի գրառումներ 4

:oyՉուկ, Հ-ի փոխարեն, Տ ես գրել...
:think բայց կարողա իմ մոտից ա՞

masivec
09.05.2009, 16:20
Բլոգների վիճակագրություններ
Ընդհանուր բլոգներ 4
Ընդտանուր գրառումներ 4
Վերջին 24 ժամերի գրառումներ 4

:oyՉուկ, Հ-ի փոխարեն, Տ ես գրել...
:think բայց կարողա իմ մոտից ա՞
Չէ, իրոքից սխալ ա գրված:)

Ռուֆուս
12.05.2009, 15:43
Արտ ջան բլոգերի հետ կապված մի քանի հարց կա, RSS-ն չի աշխատում, դատարկ էջ է բացում, մեկ էլ բաժանորդագրությունները մի քիչ վատ են աշխատում: Եթե ընտրում ես "Բաժանորդագրվել բլոգին", բայց չես ընտրում, որ տեղեկացումները email-ով գան, ֆորումում ոչ մի տեղեկացում չես ստանում: Եթե "Ձեր տեղեկացումներ"-ի տակ բլոգի տեղեկացումները գային, շատ հարմար կլիներ:

Ռուֆուս
12.05.2009, 16:08
Մեկ էլ սա ինչի"ց կարող ա լինի...

T!gran
12.05.2009, 16:14
Փորձեմ ես պատասխանել

Երբ սեղմում ես Չկարդացվածի վրա, header-ը չի թարմացվում, և եթե դու հասցրած ես լինում ուրիշ թաբով կարդալ բորոլ գրառումները, ապա ցույց է տալիս ինչպեսո նկարում, հուսով եմ ճիշտ բացատրեցի

Kuk
20.05.2009, 13:16
Էն ժամանակ սենց չէր, հայերեն գրում էր՝ «որոնել վերնագրերում»:

Սահակ
22.05.2009, 05:14
«Բլոգներ» թե՞ «Բլոգեր»։ Երկու ձևնել հանդիպում են Ակումբի թարգմանության մեջ։

ministr
22.05.2009, 08:24
http://www.akumb.am/images/dargarun/misc/blog/report.gif

Բլոգներում սրա մակագրության մեջ տառա բաց թողած: Տեղեկացնելու փոխարեն ` Տեղեկցնել:

Բարձրահասակ
22.05.2009, 08:34
Ես սա նկատեցի: Կարծում եմ արժի ուղղել: :oy

Sunny Stream
22.05.2009, 09:42
«Բլոգներ» թե՞ «Բլոգեր»։ Երկու ձևնել հանդիպում են Ակումբի թարգմանության մեջ։

Բլոգ բառի հոգնակին ստանալու համար պետք է գործածել Բլոգներ բառը,
"Բլոգեր" է կոչվում բլոգի հեղաինակը:

Chuk
22.05.2009, 14:14
«Բլոգներ» թե՞ «Բլոգեր»։ Երկու ձևնել հանդիպում են Ակումբի թարգմանության մեջ։

Ես սա նկատեցի: Կարծում եմ արժի ուղղել: :oy

Բլոգ բառի հոգնակին ստանալու համար պետք է գործածել Բլոգներ բառը,
"Բլոգեր" է կոչվում բլոգի հեղաինակը:

Երկու տարբերակն էլ գրել եմ, որ գոնե մեկը ճիշտ դուրս գա :oy
Կուղղվի :)

Մուշեղ Ասատրյան
23.05.2009, 23:59
«Բլոգներ» թե՞ «Բլոգեր»։ Երկու ձևնել հանդիպում են Ակումբի թարգմանության մեջ։

Սահակ ջան, միավանկ բառերի հոգնակին կազմվում է "եր" ածանցով,, այսինքն՝ պիտի լինի բլոգեր, ինչպես՝ տներ, շներ, ևն:

Այն դեպքերում, երբ միավանկ բաի հոգնակին կազմված է "ն"որ, ինչպես օրինակ՝ դռներ, ձկներ, ևն, ապա դա գրաբարյան մնացուկ է, այսինքն՝ գրաբարում եղել է "դուռն", "ձուկն", և այդ պատճառով ել հոգնակիում "ն"ն պահպանվել է: Իսկ քանի որ գրաբարում "բլոգ" բառը, կարծեմ, չկար, դրա հոգնակին պիտի լինի պարզպես "եր" ով:)

Chuk
24.05.2009, 00:03

Բըլոգներ

ministr
24.05.2009, 00:25
կամ սենց Բը-լոգ :) 2 վանկ, այսինքն ներ-ը ճիշտ ա:)

Մուշեղ Ասատրյան
24.05.2009, 00:29
Բըլոգներ

Այո, թեև մեզ դպրոցում սովորեցնում են "գաղտնավանկ "ը"-ի" մասին, սակայն իրականում մենք դա արտասանում ենք որպես մեկ վանկ: Անձամբ ես համարում եմ, որ նման բառերն իրականում միավանկ են: Բայց, իհարկե, կարելի է դա նաև մեկնաբանել, որպես "գաղտնավանկի ը":

Chuk
24.05.2009, 00:41

Ես ինքս շատ եմ տատանվում այս հարցում, բայց հաշվի առնելով, որ կա «Բլոգեր» հայտնի տերմին, որը բլոգի հեղինակն է, հայերեն գուցե ճիշտ կլինի «Բլոգիստ», բայց դե «բլոգեր»-ը տարածված է, հակված եմ համարել երկվանկ ու գրել ն-ով՝ «Բլոգներ»:

Մուշեղ Ասատրյան
24.05.2009, 00:45
Ես ինքս շատ եմ տատանվում այս հարցում, բայց հաշվի առնելով, որ կա «Բլոգեր» հայտնի տերմին, որը բլոգի հեղինակն է, հայերեն գուցե ճիշտ կլինի «Բլոգիստ», բայց դե «բլոգեր»-ը տարածված է, հակված եմ համարել երկվանկ ու գրել ն-ով՝ «Բլոգներ»:

Հա, համաձայն եմ այդ մասին չեի մտածել:

Ուլուանա
24.05.2009, 01:37
Այո, թեև մեզ դպրոցում սովորեցնում են "գաղտնավանկ "ը"-ի" մասին, սակայն իրականում մենք դա արտասանում ենք որպես մեկ վանկ: Անձամբ ես համարում եմ, որ նման բառերն իրականում միավանկ են: Բայց, իհարկե, կարելի է դա նաև մեկնաբանել, որպես "գաղտնավանկի ը":
Համաձայն եմ, որ երկու ձևով էլ կարելի է մեկնաբանել (թեև, օրինակ, հայերեն «բլոճ» (բը–լոճ) բառի համանմանությամբ կարելի է ենթադրել, որ, այնուամենայնիվ, «բլոգներ» ձևն ավելի ճիշտ է (բը–լոգ)), նաև «բլոգեր» (բլոգ գրող, բլոգ ունեցող) գոյականի հետ շփոթելուց խուսափելու համար թերևս արժե ընտրել «բլոգներ» ձևը։ ;)

One_Way_Ticket
30.08.2009, 22:27
Չեմ կարողանում բլոգում մեկնաբանություն թողնել: Ստանում եմ այսպիսի հաղորդագրություն:

Fatal error: Call to a member function shareads() on a non-object in /home/akumb/public_html/includes/functions.php(5737) : eval()'d code on line 11

Chuk
30.08.2009, 22:32

Նորից փորձիր, եթե չստացվի, կապվիր ինձ հետ նամակագրական համակարգով:

One_Way_Ticket
30.08.2009, 22:45
Ստացվեց, շնորհակալություն :)

Rammstein
02.09.2009, 01:07
Ընդլայնված որոնման էջում, «Որոնել թեմաները, որոնք պարունակում են» բլոկում բացվող մենյուի երկրորդ տողում գրված է «Ոչ ավել, քան»։ Ճիշտն է «ավելի» ձեւը...

Ձայնալար
03.09.2009, 11:29
Ֆորումից ստացվող շնորհավորոկան նամակը թարգմանված չէ ու չգիտես ինչու 2 հատ էր եկել

Hello Ձայնալար,

We at «ԴԱՐ» Ակումբ would like to wish you a happy birthday today!

քաղաքացի
03.09.2009, 12:22
Ես մի անգամ տեղեկացրել եմ էդ մասին: Իսկ 2 հատը ժամանակին վերագրում էի չսինխրոնիզացիային՝ ՀՀ, ԱՄՆ: Բայց արի ու տես, որ էդ չէր :think

Ձայնալար
03.09.2009, 13:55
Ընդլայնված որոնման մեջ, որտեղ ընտրում ենք վերնագրերում որոնի մենակ, թե նաև թեմայի ներսում, «որոնել վերնագրում» տողը vBulletin ծրագրի թարմացումից ի վեր դառել ա անգլերեն՝ "search titles only", իսկ մյուս տողը առաջվա պես հայերեն է՝ «որոնել գրառումներում»:

Kuk
03.09.2009, 15:00

Ասողին լսող ա պետք, Բագ ջան:))

http://www.akumb.am/showpost.php?p=1693023&postcount=575

Ձայնալար
03.09.2009, 15:29
Մի երկու անգամ էլ ղեկավարությունում ա ասվել Արտ ջան, բայց դե անողին հիշացնող ա պետք :))

Հայկօ
11.09.2009, 19:42
Մի քիչ առաջ ուզում էի «Շնորհակալություն» սեղմել, էռռոռի պատուհան բացեց՝ էս բովանդակությամբ.

<!DOCTYPE html PUBLIC "-//W3C//DTD XHTML 1.0 Transitional//EN" "http://www.w3.org/TR/xhtml1/DTD/xhtml1-transitional.dtd">
<html>
<head>
<title> Database Error</title>
<meta http-equiv="Content-Type" content="text/html; charset=ISO-8859-1" />
<meta name="ROBOTS" content="NOINDEX,NOFOLLOW,NOARCHIVE" />
<style type="text/css">
<!--
body { background-color: white; color: black; }
#container { width: 400px; }
#message { width: 400px; color: black; background-color: #FFFFCC; }
#bodytitle { font: 13pt/15pt verdana, arial, sans-serif; height: 35px; vertical-align: top; }
.bodytext { font: 8pt/11pt verdana, arial, sans-serif; }
a:link { font: 8pt/11pt verdana, arial, sans-serif; color: red; }
a:visited { font: 8pt/11pt verdana, arial, sans-serif; color: #4e4e4e; }
-->
</style>
</head>
<body>
<table cellpadding="3" cellspacing="5" id="container">
<tr>
<td><img src="./image.php?type=dberror" alt="Database Error" width="48" height="48" /></td>
<td id="bodytitle" width="100%">Database error</td>
</tr>
<tr>
<td class="bodytext" colspan="2">The database has encountered a problem.</td>
</tr>
<tr>
<td colspan="2"><hr /></td>
</tr>
<tr>
<td class="bodytext" colspan="2">
Please try the following:
<ul>
<li>Load the page again by clicking the <a href="#" onclick="window.location = window.location;">Refresh</a> button in your web browser.</li>
<li>Open the <a href="/">www.akumb.am</a> home page, then try to open another page.</li>
<li>Click the <a href="javascript:history.back(1)">Back</a> button to try another link.</li>
</ul>
</td>
</tr>
<tr>
<td class="bodytext" colspan="2">The www.akumb.am forum technical staff have been notified of the error, though you may <a href="mailto:[email protected]">contact them</a> if the problem persists.</td>
</tr>
<tr>
<td class="bodytext" colspan="2">&nbsp;<br />We apologise for any inconvenience.</td>
</tr>
</table>

Chuk
11.09.2009, 21:11
Մի քիչ առաջ ուզում էի «Շնորհակալություն» սեղմել, էռռոռի պատուհան բացեց՝ էս բովանդակությամբ.

Սերվերի կարճ ժամանակվա խաթարման խնդիր է եղել, վրիպակ չկա:

Norton
15.09.2009, 19:45
Ընկերություն տալիս your friendship request...... տողը թարգմանված չի:

Rammstein
16.09.2009, 00:16
Հղում Չուկի համար` որպեսզի չմոռանա այս վրիպակների մասին։ http://www.akumb.am/showpost.php?p=1792381&postcount=14
:)

Rammstein
16.09.2009, 15:47
Կանոնադրություն.

Չի ղջունվում գրառումներում, թեմաների ու հարցումների վերնագրերում, հարցման կետերում, ստորագրությունում, հատուկ կարգավիճակում և այլուր ոչ նորմատիվ բառապաշարի, ժարգոնի օգտագործումը:

Dayana
16.09.2009, 15:57
Կանոնադրություն.

Սա ես էլ էի նկատել, ուղղակի չէի ուզում Արտակի համար լրացուցաիչ գործ բացել :}

Ֆոտոն
16.09.2009, 16:43
Երբ էջը լրիվ բացված չի լինում, վարկանշային մասը լինում է այսպես, երևի արժի հայերենի փոխել: :oy
ars83 has a reputation beyond repute
ars83 has a reputation beyond repute
ars83 has a reputation beyond repute

Մեկ էլ, կարծում եմ նույն տեղում, էլի հեյերենը չէր խանգարի:
Blog Entries: 4

Անհապաղ տեղեկացման համակարգ
Եթե դուք ցանկանում եք, որ մյուսները կարողանան ձեր հետ արագ կապվել անհապաղ տեղեկացման համակարգերից որևէ մեկով, ապա ներմուծեք այդ համակարգերի ձեր տվյալները:

Ցուցադրման դրույթներ Եթե ցանկանում եք ոմանց համար ձեր անձնագրային էջի որոշ հատվածների ցուցադրումը սահմանփակել, ապա ընտրեք(,) թե ում կարող է ցուցադրվել անձնագրի տվյալ հատվածը:

Ստորակետը ավելորդ է.
Թեմաներին բաժանորդագրվելու մեթոդներ:
Երբ դուք ստեղծում եք նոր թեմա(,) կամ պատասխան եք գրում արդեն գոյություն ունեցող թեմայում, ապա այդ թեման մեքենայորեն կարող է ավելացվել ձեր բաժանորդագրություններին:

Անադմի փոփոխություններ

Դեռ այսքանը:)

Սահակ
20.09.2009, 19:45
http://www.akumb.am/ էջի ամենաներքևում երկու չաշխատող հղումներ կան, որոնք պետք է կամ հեռացնել, կամ ուղղել։

1. http://www.101.am/ հղումը

2. «Հայերեն.am» նախագծի հղումը http://www.hayeren.am/

Մանուլ
20.09.2009, 22:10
Ձեր տեղեկացումները.
1...
2...
3. Հաստատման սպասող այցելույի հաղորդագրություններ:
4...
5...
6. Սոցիալական խմբին միանալի հրավերներ:
...

Rammstein
22.09.2009, 19:14
՛ Ֆ Ձ # $ % ^ & * ( Օ _ Ղ ՙ
Ճ Փ Բ Ս Մ Ո Ւ Կ Ը Թ Ծ Ց
Ջ Վ Գ Ե Ա Ն Ի Տ Հ Պ Ր
Ժ Դ Չ Յ Զ Լ Ք Խ Շ Ռ

՝ ֆ ձ ՛ ՜ ։ ՞ և ՜ ) օ - ղ ՚
ճ փ բ ս մ ո ւ կ ը թ ծ ց
ջ վ գ ե ա ն ի տ հ պ ր
ժ դ չ յ զ լ ք խ շ ռ

Սա Ակումբի հայերեն գրամեքենային մուտքագրման համակարգի դասավորությունն է:

1. Բացակայում է «Է, է» տառը, դրա փոխարեն գծիկներ են:
2. Չկա միջակետը:
3. Չակերտների փոխարեն ապաթարց է եւ դրա շրջվածը:
4. Ցանկալի է, որ լիներ բազմակետ («…»):
5. Պարտադիր չէ, բայց ցանկալի է նաեւ, որ լիներ երկար գիծ («—»), ուղիղ խոսք գրելու համար:
6. Սրանց փոխարեն կան անիմաստ նշաններ, ինչպիսիք են դիեզը, դոլլարը, տոկոսը, աստղանիշը եւ այլն:

Rammstein
22.09.2009, 19:43
Մի վրիպակ էլ (ավելի ճիշտ թերություն): Համարակալված ցուցակ սարքելու դեպքում եթե որեւէ համարի տեքստից հետո վերջակետ դնենք, ապա դառնում է այսպես.

Թիվ մեկ: Թիվ երկու: Եւ այլն:

փոխանակ դառնա այսպես.

Թիվ մեկ:
Թիվ երկու:
Եւ այլն:

Rammstein
27.09.2009, 23:48
Կան բաժիններ, որտեղ թեմայի առաջին գրառումը երեւում է թեմայի բոլոր էջերում, օրինակ` «Դեսից-Դենից» բաժինը: Հա, ուրեմն վրիպակը ինչումն է կայանում. նման թեմաների առաջին գրառումներում բացակայում է ըդգծված տեքստի մեջբերման կոճակը:

Ռուֆուս
28.09.2009, 22:09
Կան բաժիններ, որտեղ թեմայի առաջին գրառումը երեւում է թեմայի բոլոր էջերում, օրինակ` «Դեսից-Դենից» բաժինը: Հա, ուրեմն վրիպակը ինչումն է կայանում. նման թեմաների առաջին գրառումներում բացակայում է ըդգծված տեքստի մեջբերման կոճակը:

Շնորհակալություն կոճակն էլ է բացակայում էդ թեմաների առաջին գրառումներում:

BOBO
15.10.2009, 20:04
http://www.akumb.am/images/darmanrankar/misc/Արական.gif
http://www.akumb.am/images/darmanrankar/misc/Իգական.gif
:hands:D

masivec
15.10.2009, 23:36
http://www.akumb.am/images/darmanrankar/misc/Արական.gif
http://www.akumb.am/images/darmanrankar/misc/Իգական.gif
:hands:D
Չի բացում:8

BOBO
15.10.2009, 23:45
Չի բացում:8
Թեմայի վերնագիրը կարդա

Chuk
15.10.2009, 23:47
Թեմայի վերնագիրը կարդա

Որտե՞ղ են հանդիպում էդ լինկերը :)

BOBO
15.10.2009, 23:49
Որտե՞ղ են հանդիպում էդ լինկերը :)
http://www.akumb.am/memberlist.php?order=DESC&sort=posts&pp=30&styleid=2 ;)

Chuk
15.10.2009, 23:59
http://www.akumb.am/memberlist.php?order=DESC&sort=posts&pp=30&styleid=2 ;)

Շնորհակալություն :)

Dayana
26.10.2009, 14:28
ինչ-որ տարօրինակ ա, խմբագրել, հաջորդը կամ նախորդը կոճակների փոխարեն դնում ա քվեարկել :think
http://www.akumb.am/attachment.php?attachmentid=41850&stc=1&d=1256552944

Chuk
26.10.2009, 14:35
ինչ-որ տարօրինակ ա, խմբագրել, հաջորդը կամ նախորդը կոճակների փոխարեն դնում ա քվեարկել
Տարօրինակ ա, կուսումնասիրեմ: Կարծես թե միայն Google Chrome-ում ա էդպես անում:

Հարդ
31.10.2009, 17:35
Երաժշտական խմբերի ենթաբաժնի ենթավերնագրում գրված ա երաժշիշտներ::P

Chuk
31.10.2009, 18:31
Երաժշտական խմբերի ենթաբաժնի ենթավերնագրում գրված ա երաժշիշտներ::P

Շնորհակալ եմ :)

BOBO
03.11.2009, 21:48
Դուք ստացել եք տուգանային միավորներ «ԴԱՐ» Ակումբ-ում
Դուք ստացել եք տուգանային միավոր «ԴԱՐ» Ակումբում
ճիշտը սենցա

BOBO
18.11.2009, 18:02
http://www.akumb.am/images/dargarun/statusicon/pm_new.gif
Էս չպտի կապույտ լինի?

http://www.akumb.am/images/darmanrankar/misc/blog/blogpost.gif
Էս էլ կարելիա փոխել

http://www.akumb.am/images/darmanrankar/misc/navbits_finallink_ltr.gif
Էս էլ

Շինարար
29.11.2009, 17:13
Կինո բաժնի առաջնորդողը՝
Ամեն ինչ կինոյի մասին: Հայտնի ֆիլմեր, դերասաններ ու ռեժիսորներ, կինափառատոններ և այլն:

Իմ կարծիքով, պետք է կինոփառատոն լինի:

Pagan_Angel
13.12.2009, 23:43
իմ մոտ էս կարգի պրոբլեմներ կան
1. երբ ինչ-որ փոստ եմ անում, հետո էջը փակելուց հետո էլի գալիս եմ այդ էջ նայելւ չեմ գտնում փոստս, reload անելուց հետո էլ էլի նույնն է, բայց երբ գնում եմ իմ ստատիստիկայի էջ իմ վերջին գրառում տեսնում եմ դա, կտացնում եմ դրա վրա ու տեսնում եմ իմ գրառումը
2. հենց հիմա ես 3 հատ նոր նամակի մասին տեղեկացում ունեմ, բայց որ մտնում եմ նամակներիս էջ այնտեղ դատարկ է, reload-ն էլի չի օգնում, գնում եմ գլխավոր էջ էլի ունեմ:
3. նախկին 2 պրոբլեմներն ընդհանուր են IRON (Chrome) ու Mozilla Firefox 3.5.5 համար

Pagan_Angel
13.12.2009, 23:46
ընդ որում նամակներիս էջում ցույց է տալիս 170 չկարդացված նամակ, այս էջում 97:
Հենց նոր cookie-ներս մաքրեցի էլի չի օգնում

Pagan_Angel
13.12.2009, 23:49
նույն բանը Internet Explorer-ում, որով առաջին անգամ եմ այս սայթ մտնում, էնպես որ պրոբլեմն իմ մոտ չի

BOBO
14.12.2009, 00:45
հենց հիմա ես 3 հատ նոր նամակի մասին տեղեկացում ունեմ, բայց որ մտնում եմ նամակներիս էջ այնտեղ դատարկ է, reload-ն էլի չի օգնում, գնում եմ գլխավոր էջ էլի ունեմ:
http://www.akumb.am/showpost.php?p=1556561&postcount=3

Pagan_Angel
14.12.2009, 01:04
ես նամակ ունեի, մոտ 20 րոպե ուշացումով կարողացա կարդալ դրանք

Շինարար
19.12.2009, 15:08
Ղեկավարման վահանակում, երբ մտնում ենք խմբագրել դրույթները, ամենաներքևում՝
Անադմի փոփոխություններ

Chuk
24.12.2009, 04:24
Շնորհակալություն բոլորին նկատված վրիպակների մասին տեղեկացնելու համար: Թարգմանությանը վերաբերվող բոլոր տեղեկացումները դիտարկեցի, սխալներն ուղղեցի: Հետագայում նորից կանցնեմ վրայով, որպեսզի բացթողումներ չլինեն:

Մոդերատորական. Թեման փակվում է: Առաջիկա օրերին ֆորումի համակարգը կթարմացվի ու վրիպակների համար կբացվի նոր թեմա: Կատարվող աշխատանքների ընթացքում նոր վրիպակների մասին տեղեկացումները շեղելու են, այդ իսկ պատճառով թեման փակում եմ: Նորից բոլորին շնորհակալություն: