PDA

Դիտել ողջ տարբերակը : Սիրո տողեր



Cindy
22.08.2008, 13:02
Եկեք այստեղ էլ գրենք այն սիրային բանաստեղծությունները, որոնք գրել են մեր գրողները և մեր կողմից շատ սիրված են: Եվ ասենք թե ինչու ենք հենց այդ բանաստեղծությունը սիրում: Օրինակ ես շատ եմ սիրում Պարույր Սևակի ''ԱՌԱՋԻՆ ՍԵՐԸ'' բանաստեղծությունը:


ԱՌԱՋԻՆ ՍԵՐԸ


Պետք չէ,սիրելիս,
Զուր ես երդվում:
Առանց երդման էլ ես հավատում եմ,
Որ հիմա օրդ մի դար է տևում,
Որ փուշ կարոտը քեզ ծվատում է,
Որ գիշեր ի լույս չես քնում հաճախ,
Որ իմ անունն ես կրկնում հաճախ,
Որ աղջկական քո մաքուր բարձին
Թեքված ես տեսնում մի ծերուկ արծիվ
Անգղ էլ լինի' արծիվ էթվում,
Որ քեզ աշխարհում ոչինչ չի թովում,
Որ առանց սիրուս կյանքդ կորած է.
Որ....
Գիտեմ, ջանս,
Զուր ես կրկնում.

Բայց գիտեմ և այն,
Ինչ դու չգիտես.

Առաջին սերը,ինչպես որ հացը,
Ինչ էլ որ անես' միշտ կուտ է գնում...

Cindy
28.08.2008, 13:38
Եկեք այստեղ էլ գրենք այն սիրային բանաստեղծությունները, որոնք գրել են մեր գրողները և մեր կողմից շատ սիրված են: Եվ ասենք թե ինչու ենք հենց այդ բանաստեղծությունը սիրում: Օրինակ ես շատ եմ սիրում Պարույր Սևակի ''ԱՌԱՋԻՆ ՍԵՐԸ'' բանաստեղծությունը:


ԱՌԱՋԻՆ ՍԵՐԸ


Պետք չէ,սիրելիս,
Զուր ես երդվում:
Առանց երդման էլ ես հավատում եմ,
Որ հիմա օրդ մի դար է տևում,
Որ փուշ կարոտը քեզ ծվատում է,
Որ գիշեր ի լույս չես քնում հաճախ,
Որ իմ անունն ես կրկնում հաճախ,
Որ աղջկական քո մաքուր բարձին
Թեքված ես տեսնում մի ծերուկ արծիվ
Անգղ էլ լինի' արծիվ էթվում,
Որ քեզ աշխարհում ոչինչ չի թովում,
Որ առանց սիրուս կյանքդ կորած է.
Որ....
Գիտեմ,ջանս,
Զուր ես կրկնում.

Բայց գիտեմ և այն,
Ինչ դու չգիտես.

Առաջին սերը,ինչպես որ հացը,
Ինչ էլ որ անես' միշտ կուտ է գնում...

էս ոչմեկ չի սիրում գրողների գրած սիրային բանաստեղծությունները :think?

impression
28.08.2008, 13:39
Սինդի ջան, ինձ մոտ նենց տպավորություն ա, որ դու կպած ինչ-որ բան ես ուզում ասել, ու չի ստացվում :(

Cindy
28.08.2008, 13:56
Սինդի ջան, ինձ մոտ նենց տպավորություն ա, որ դու կպած ինչ-որ բան ես ուզում ասել, ու չի ստացվում :(

Մոտս լրիվ բացումա, բայց սենց էկրանին ցույց չի տալիս ինչ անեմ?:[:(

Ավելացվել է 2 րոպե անց

Եկեք այստեղ էլ գրենք այն սիրային բանաստեղծությունները, որոնք գրել են մեր գրողները և մեր կողմից շատ սիրված են: Եվ ասենք թե ինչու ենք հենց այդ բանաստեղծությունը սիրում: Օրինակ ես շատ եմ սիրում Պարույր Սևակի ''ԱՌԱՋԻՆ ՍԵՐԸ'' բանաստեղծությունը
ԱՌԱՋԻՆ ՍԵՐԸ


Պետք չէ, սիրելիս,
Զուր ես երդվում:
Առանց երդման էլ ես հավատում եմ,
Որ հիմա օրդ մի դար է տևում,
Որ փուշ կարոտը քեզ ծվատում է,
Որ գիշեր ի լույս չես քնում հաճախ,
Որ իմ անունն ես կրկնում հաճախ,
Որ աղջկական քո մաքուր բարձին
Թեքված ես տեսնում մի ծերուկ արծիվ
Անգղ էլ լինի' արծիվ էթվում,
Որ քեզ աշխարհում ոչինչ չի թովում,
Որ առանց սիրուս կյանքդ կորած է.
Որ....
Գիտեմ, ջանս,
Զուր ես կրկնում.

Բայց գիտեմ և այն,
Ինչ դու չգիտես.

Առաջին սերը,ինչպես որ հացը,
Ինչ էլ որ անես' միշտ կուտ է գնում...

impression
28.08.2008, 14:03
ու ինչ-որ տարօրինակ ա բացում էս էջը, պահո՜՜՜, սիրային բանաստեղծությունները չեն կպնում :(

Cindy
28.08.2008, 14:06
ու ինչ-որ տարօրինակ ա բացում էս էջը, պահո՜՜՜, սիրային բանաստեղծությունները չեն կպնում :(

Ոնց սիրային բանաստեղծությունները չեն կպնում/

impression
28.08.2008, 14:09
դե էստեղ սիրային բանաստեղծություն գրելը չի կպնում էլի, թեմայի պահանջը չես գրում, չգիտենք ինչ գրենք, սենց խառնվել մնացել ենք:

Ուլուանա
10.09.2008, 19:00
Մոդերատորական։ Թեմայի առաջին գրառման կիսատ երևալու, ինչպես նաև դրան հաջորդող գրառումների ձևախախտվածության պատճառը Cindy–ի առաջին գրառման մեջ կետադրական նշաններից, մասնավորապես՝ ստորակետից ու վերջակետից առաջ բացատների (пробел) բացակայությունն էր, որի շտկումից հետո վերականգնվել են ինչպես կիսատ երևացող առաջին գրառումը, այնպես էլ դրան հաջորդող գրառումների նորմալ տեսքը։ Իսկ թեմայից դուրս գրառումները ջնջվել են։

Cindy, աշխատիր այսուհետև ուշադիր լինել. կետադրական նշաններից առաջ բացատներ դիր, որպեսզի նման խնդիրներ այլևս չառաջանան։

Mariam1556
15.09.2008, 01:57
ես շատ եմ սիրում Հովհաննես Թումանյանի
ԻՄ ՍԵՐԸ
ԻՄ ՍԵՐԸ

Ես սիրել եմ վարդը տըժգույն
Սիրուց տանջված այտերի,
Մելամաղձոտ խաղաղություն
Զույգ սևորակ աչքերի։

Ես պահել եմ սրտիս խորքում
Մի լուռ գաղտնիք սիրային,
Եվ այն երբե՜ք, ոչ մի երգում
Հայտնելու չեմ աշխարհին։

Բայց և պահել անկարող եմ,
Օ՜, դրժվար է համբերել,
Չասել՝ ինչով բախտավոր եմ,
Չասել՝ ինչպե՜ս եմ սիրել։

Narinfinity
15.09.2008, 02:53
ես շատ եմ սիրում Հովհաննես Թումանյանի
ԻՄ ՍԵՐԸ
ԻՄ ՍԵՐԸ

Ես սիրել եմ վարդը տըժգույն
Սիրուց տանջված այտերի,
Մելամաղձոտ խաղաղություն
Զույգ սևորակ աչքերի։

Ես պահել եմ սրտիս խորքում
Մի լուռ գաղտնիք սիրային,
Եվ այն երբե՜ք, ոչ մի երգում
Հայտնելու չեմ աշխարհին։

Բայց և պահել անկարող եմ,
Օ՜, դրժվար է համբերել,
Չասել՝ ինչով բախտավոր եմ,
Չասել՝ ինչպե՜ս եմ սիրել։

Ես էլ Վահան Տերյանի այս ստեղծագործությունը.

Մենք բաժանված ենք...
Օրերի փոշին դեռ չի աղոտել քո դեմքը գունատ,
Բայց Ես օտար եմ արդեն այն հուշին,
Ուր վեհ էր երազն ու բաժտը ժլատ,
Սառն աչքերով եմ նայում Ես հեռվում մեռած օրերիս ցնորքին հիմա,
Ուրիշից լսած մի երգ է թվում,
Ու թեև քաղցր է, բայց իմը չէ նա,
Մենք մնաս բարով չասենք իրարու,
Ինչ կարիք իզուր տանջել ու տանջվել,
Մեզ կյանքը նետեց միմյանցից հեռու, և մենք չուզեցինք մեկ-մեկու կանչել,
Տարիներն անցան, և հին օրերին նայում եմ ահա անտարբեր սրտով,
Եվ որպես գերին հլու իր բեռին, տանում եմ կյանքի օրերն անվրդով,
Էլ ոչ մի կանչի Ես ձայն չեմ տալիս,
Ու եթե հանկարծ խոսքերդ հնչեն, եթե տեսնեմ քեզ վերադառնալիս,
Քեզ ինչպես կանչեմ?, Ես այն չեմ, այն չեմ...:(

Cindy
16.09.2008, 16:32
Ես էլ Վահան Տերյանի այս ստեղծագործությունը.

Մենք բաժանված ենք...
Օրերի փոշին դեռ չի աղոտել քո դեմքը գունատ,
Բայց Ես օտար եմ արդեն այն հուշին,
Ուր վեհ էր երազն ու բաժտը ժլատ,
Սառն աչքերով եմ նայում Ես հեռվում մեռած օրերիս ցնորքին հիմա,
Ուրիշից լսած մի երգ է թվում,
Ու թեև քաղցր է, բայց իմը չէ նա,
Մենք մնաս բարով չասենք իրարու,
Ինչ կարիք իզուր տանջել ու տանջվել,
Մեզ կյանքը նետեց միմյանցից հեռու, և մենք չուզեցինք մեկ-մեկու կանչել,
Տարիներն անցան, և հին օրերին նայում եմ ահա անտարբեր սրտով,
Եվ որպես գերին հլու իր բեռին, տանում եմ կյանքի օրերն անվրդով,
Էլ ոչ մի կանչի Ես ձայն չեմ տալիս,
Ու եթե հանկարծ խոսքերդ հնչեն, եթե տեսնեմ քեզ վերադառնալիս,
Քեզ ինչպես կանչեմ?, Ես այն չեմ, այն չեմ...:(

Ես էլ եմ էս բանաստեղծությունը շաաաաատ շաաատ սիրում

Annushka
16.09.2008, 17:08
Շատ կան նման բանաստեղծութնուններ.. բայց առանձնապես սիրում եմ Սևակին.. այ օրինակ սա

Քո պատճառով

Քո աչքերի՛,քո աչքերի՛,քո աչքերի՛ պատճառով
Իմ աչքերը ամբո՛ղջ գիշեր , ամբո՛ղջ գիշեր չե՜ն փակվում։

Քո մատների՛,քո մատների՛ ,քո մատների՛ պատճառով
Իմ մատները,իմ մատները լույս են ուզում խմորել։

Քո թեւերի՛,բա՛ց թեւերի ,մե՛րկ թեւերի պատճառով
Իմ աչքերին,իմ աչքերին ջրվեժներ են երեւում։

Քո ծիծաղի՛,քո ծիծաղի՛,քո ծիծաղի՛ պատճառով
Իմ ծիծաղը, իմ ծիծաղը պաշտոնաթո՜ղ է դարձել։

Քո քայլվածքի՛,քո քայլվածքի՛,քո քայլվածքի՛ պատճառով
Լսողությամբ սահմանապա՛հ, սահմանապա՛հ եմ դարձել։

Քեզ այս ձեւով ունենալու-չունենալու պատճառով
Կորցրել եմ ունեցածս՝հպարտությունս հաղթողի...
:love

Narinfinity
19.09.2008, 14:22
Ես էլ եմ էս բանաստեղծությունը շաաաաատ շաաատ սիրում

Այո , Տերյանը իհարկե միշտ արժանի կերպով է արտահայտել իր կյանքի սիրո և ցավի բախումները, բայց ամենից առաջ Նա շատ զգայուն ու ֆանտաստիկ է գրում...
Նա միակն է, որ տխրության նուրբ զգացողություններով ցույց է տալիս, թե որքան մոտ կարող են լինել ուրախությունն ու տխրությունը դաժան, հրաշալի և միշտ փոփոխական այս մեծ ու փոքր աշխարհում...
Նա շատ գեղեցիկ կերպով է գովերգում ԿՆՈՋԸ, սիրում է նրան քնքշությամբ և գուրգուրանքով...:B

masivec
19.09.2008, 14:39
Լավնա չէ՞

Mariam1556
09.10.2008, 21:43
Նաիրի Զարյան
Սպասում եմ քեզ

Ես հավատում եմ, որ դու կաս,
Ես սպասում եմ քեզ.
Իմ բաղձալի և բացակաս,
Ես սպասում եմ քեզ։
Դու խոստացել ես ինձ՝ հոգուս
Կապույտ այգաբացին,
Մթնշաղին իմ վաղահաս՝
Ես սպասում եմ քեզ։
Քո խոստումները երեկվա
Այսօր չմարմնացան,
Թեկուզ դու վաղն էլ չերևաս,
Ես սպասում եմ քեզ։
Կաղնիս վաղուց է մերկացել
Հույսի տերևներից,
Թեկուզ դալուկ աշնանը գաս
Ես սպասում եմ քեզ։
Մինչև վախճանն այս երազի
Մնացել է մեկ վայրկյան,
Երջանկության անմահ երազ,
Ես սպասում եմ քեզ։