PDA

Դիտել ողջ տարբերակը : Եթե չես ուզում ստանալ հիմար պատասխան, հիմար հարց մի տուր... :)



Վարպետ
22.08.2008, 12:42
Elmo-ի հետ խորհրդակցելուց հետո որոշեցինք բացել մի էսպիսի բաժին, որտեղ կզետեղվեն իրական կյանքից վերցրած հիմար հարցուպատասխաններ:)) Նոր Վազգենը մի օրինակ բերեց, ես որ կես ժամ ծիծաղում էի:)

Վազգեն, հենց դրանից էլ սկսիր::)

Elmo
22.08.2008, 12:47
Լավ: Թարմ դեպք: Զանգում ա բաժանորդ ու ասումա ձեր կապի մեջ վիրուս կա, համակարգիչս վարակվելա: Ոնց ուզում եմ բացատրեմ որ նման արտահայտությունը սխալ ա, որ վիրուսոտ սայթ եք մտել, մենք մեղավոր չենք, օրինակ չեմ գտնում: Վերջապես գտա ու ասեցինք:
- Դա նույնն է, որ զանգեք մի աննորմալի, նա ձեզ վիրավորի, հետո զանգեք ասենք ՎիՎասելլ ու ասեք «ձեր հեռախոսակապի մեջ քֆուր կա»
Նա հասկացավ ինչ ենք ուզում բացատրենք, շնորհակալություն հայտնեց ու մինչև հիմա նման հարցեր չի տալիս::D

Արմին
22.08.2008, 12:49
Օրինակ երեխեք ջան, զանգում են տան հեռախոսին ու ասում, տունն ես?
Ես էլ չիմանալով ինչ պատասխանել, ասում եմ - չէ, բազկաթոռի մեջ

Վարպետ
22.08.2008, 13:01
- Դե ուրեմն պայմանավորվեցինք ժամը 5-ին:
- Իրկունը, չէ?
- Չէ, Դուբայում:

Katka
22.08.2008, 13:06
- Դե ուրեմն պայմանավորվեցինք ժամը 5-ին:
- Իրկունը, չէ?
- Չէ, Դուբայում:

Հա կամ էլ թե չէ
- դե ուրեմն պայմանավորվեցինք ժամը 17-ին
-Իրիկունը, չէ???
- Չէ առավոտը շուտ:hands

Adam
22.08.2008, 13:14
Սա այն ժամանակ, երբ եվրոն այդքան էլ կիրառություն չուներ Հայաստանում:
- Ինչքան առար տունդ
- 20.000
- դոլլա՞ր
- Չէ, դրամ

Աթեիստ
22.08.2008, 13:23
Արդեն համարյա փակ խանութ (պաշտպանիչ շերտավարագույրներն արդեն իջեցրած) մտնում է հաճախորդ և հարցնում. "Բաց ե՞ք":
Մենք. "Ինչի համար եք հարցնու՞մ":
Հաճախորդ. "Որտև դռան վրա գրած էր 'ՓԱԿ Է'":

---------------------------
Այլ հաճախորդ զանգում է խանութ, վերցնում է աշխատող աղջիկը, խնդրում են միացնել ինձ: Բարևում է ու "Դուք ինձ երևի չեք հիշի, մենք Ձեզանից 8 ամիս առաջ համակարգիչ էինք գնել": Պատասխանում եմ. "Իհարկե չեմ հիշի": Զանգողի հարցը. "Դուք այսօր աշխատու՞մ եք":

Արմին
22.08.2008, 13:33
Գիշերվա հազարին զանգում են ու հարցնում.
-Քնած ես?
Ստիպված ասում ես.
-Չէ, բորշ էի ուտում

Վարպետ
22.08.2008, 13:36
Կա, չէ, տենց իրավիճակ, որ էլ ասելու բան չի մնում...
-Ոնց ես?
- Լավ եմ...
- Բա ինչ կա չկա?
- Հեչ, ջան սաղություն,,
- Հա.. Բա ուրիշ ոնց ես?

Այ էս վերջի հարցից հետո ես սկսում եմ եղունգներս կրծել:

Արմին
22.08.2008, 13:45
Այ էս վերջի հարցից հետո ես սկսում եմ եղունգներս կրծել:

Դասի ժամանակ աշակերտի աչքերին ուղիղ նայելով ասում ես.-
-Կարդա
Հարցնումա.
-Ով, ես?
Ասում եմ.
- Բա ես?
Այ էստեղ, ես եմ սկսում եղունգներս կրծել:angry

Moon
22.08.2008, 13:56
Մի անգամ դուրսը հարցումներ էի անում։ Ստուգում էինք երիտասրադների ընթերցասիրությունը։ Հարցը էսպիսինն էր.
_Ով է "Վարդանանք"-ի հեղինակը
_Կարծեմ Գևորգ Մարզպետունին
Ու տեղ ես մեռա.....:D:D:D:D:D

Արմին
22.08.2008, 14:02
Ասում ես.
-Անձրև է գալիս
հարցնում են.
-Դուրսը?

I love love
28.08.2008, 13:20
Մեկը տաքսի ա պատվիրում, հեռախոսավարը հարցնում ա `ուր եք գնալու, պատասխանումա` տուն::D

Քամի
28.08.2008, 14:08
Բարև ձեզ Աշոտին կարելի ա
Ո՞վա
Գոհարիկը
Սխալ էք զանգահարել

Lion
28.08.2008, 19:08
Պերերիվից հետո մենակ նստած եմ կաբինետումս, մեկ էլ կոլլեգաս ներս մտավ: Չէր սպասում, որ ես սենյակում կլինեմ, հարցրեց.
- Էս արդեն եկել ես?
- Չէ,- լսեց պատասխանը:D

azat11
29.08.2008, 03:23
Մեկը տաքսի ա պատվիրում, հեռախոսավարը հարցնում ա `ուր եք գնալու, պատասխանումա` տուն::D

ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ.

Տաքսիստ- Տու"ն
Ուղևոր- Հա, գնամ տուն, հերիքա...........

Taurus
29.08.2008, 08:54
... զանգում են տան հեռախոսին ու ասում, տունն ես? ..

Իմ մոտ էտ մի քիչ բնական ա դարձել, մեկ-մեկ վերցնում եմ տան հեռախոսը ու դուրս գալիս հայաթ կամ հարևանի մոտ եմ լինում:

Շատ հաճախ հանդիպող հարց հենց մեր հայաթից: նկարագրեմ իրավիճակը՝ մեր շենքը ունի 4 մուտք, ամեն մուտքը նման ա մի հատ առանձին շենքի, (9 հարկանի բարձրահարկ ա):
Ու գալիս ա Տաքսի, վարորդը հարցնում ա "էս 70 շենքն ա?", ասում ենք հա ու ժպիտով սպասում, որ կասի "բա կողքինը որն ա?", մենք էլ ասենք "էտ էլ" չնայած իրան հենց 70ն ա պետք!

Ariadna
29.08.2008, 10:28
[QUOTE=Արմին;1057001]Օրինակ երեխեք ջան, զանգում են տան հեռախոսին ու ասում, տունն ես?/QUOTE]

Էդ հարցը իրոք հիմա շատ նորմալ ա, որովհետև շատ ժամանակ տան հեռախոսը վերահասցեավորում են բջջայինին ու տնից դուրս գալիս։ Դե արի ու իմացի, տանն ա՞, թե որտեղ :)

ivy
29.08.2008, 10:39
Մոտենում եմ իր դարն ապրած մի կրպակի, որտեղ ապակու հետևում դրված են կոնֆետի տարբեր թղթեր։ Մատս ապակու մյուս կողմից դնում եմ սնիկերսի թղթի վրա.
– Մի հատ Սնիկերս կտա՞ք։
– Չունենք։
Մատս շարժվում է աջ.
– Մի հատ Մարս կտա՞ք։
– Չունենք։
– Բաունտի կտա՞ք։
– Չկա, աղջիկ ջան։
– Բա էս թղթերը ինչի՞ եք շարել։
– Նապրիմերի համար։
:)

Dayana
29.08.2008, 10:40
Մոտենում եմ իր դարն ապրած մի կրպակի, որտեղ ապակու հետևում դրված են կոնֆետի տարբեր թղթեր։ Մատս ապակու մյուս կողմից դնում եմ սնիկերսի թղթի վրա.
– Մի հատ Սնիկեսր կտա՞ք։
– Չունենք։
Մատս շարժվում է աջ.
– Մի հատ Մարս կտա՞ք։
– Չունենք։
– Բաունտի կտա՞ք։
– Չկա, աղջիկ ջան։
– Բա էս թղթերը ինչի՞ եք շարել։
– Նապրիմերի համար։
:)


:D :D մեռաաաա :D :D

Elmo
29.08.2008, 10:42
– Նապրիմերի համար։
:)

Ասեիր
- դե ուրեմն մի հատ նապրիմեր տվեք:

ivy
29.08.2008, 11:13
Հայաստանից կոնֆետ եմ ուզում գնել, բայց դիաբետիկների համար, որ մեջը շաքարի տեղը սախարին լինի կամ այլ փոխարինող: Մտնում եմ Գրանդ Քենդի, մոտենում երիտասարդ վաճառողուհուն.
- Բարև ձեզ, առանց շաքարի հրուշակեղեն ունե՞ք:
- Աղի ձողիկներ:
- Չէ, նկատի ունեմ`քաղցրավենիք, որ շաքար չունենա:
Վաճառողուհու աչքերը թռնում են ճակատին:
- Ձե՞ռք եք առնում:
- Չէ... դիաբետիկների համար քաղցրավենիք եմ ուզում:
- Մտեք դեղատուն:
:)

impression
29.08.2008, 11:35
Երեկ ինձ հարցնում են.
- Լիլ, էդ Շառլ Ազնավուրի ո՞ր երգն էր, որ թարգմանել էիր:
Դե արի՛ ու օնլայն բացատրի որ երգն էր...
Ասում եմ.
- Սա էր՝ մմմմմմմ՜ մմմմմմմմմմմմմմմմմմ՜ մմմմմ՜ մմմմմմմ՜ մմմմմմմմմմմմմմմ՜
Ահագին պաուզայից հետո մի հատ ահավոր տխրած սմայլիկ.
- Չիմացա :( :
:D

Dayana
29.08.2008, 11:36
Երեկ ինձ հարցնում են.
- Լիլ, էդ Շառլ Ազնավուրի ո՞ր երգն էր, որ թարգմանել էիր:
Դե արի՛ ու օնլայն բացատրի որ երգն էր...
Ասում եմ.
- Սա էր՝ մմմմմմմ՜ մմմմմմմմմմմմմմմմմմ՜ մմմմմ՜ մմմմմմմ՜ մմմմմմմմմմմմմմմ՜
Ահագին պաուզայից հետո մի հատ ահավոր տխրած սմայլիկ.
- Չիմացա :( :
:D

դու էլ ֆալշ մի երգի /գրի/ :D որ մարդը գլխի ընկնի :D

Բարձրահասակ
03.11.2008, 15:28
Մի օր գործի տեղը միջանցքում կանգնած եմ, մեկը մոտեցավ ու ինձնից մեր աշխատողներից մեկին հարցրեց, որը մի քանի ամիս առաջ մահացել էր:
-Բարև Ձեզ: Չէիք ասի ընկեր Մարտիրոսյանը, որ սենյակում է նստում?
Ասեցի. - Ինքը էլ գործի չի գալիս, ինքը մահացել է:
Էս դեպքում ոչ թէ հարցն էր հիմար, այլ պատասխանը:

Gayl
03.11.2008, 18:06
-Բարև ձեզ Պարոն Հարությունյան,Պարոն Հարությանը դու՞ք եք:
-Չէ,ես եմ: