PDA

Դիտել ողջ տարբերակը : 10 լավագույն գրքերն ըստ ակումբցիների



Էջեր : 1 [2]

Յոհաննես
27.08.2015, 01:01
է ոնց քցում բռնում եմ ստեղ երեխեքը տեղ չունեն հա?:(
Ճիշտ էլ գլխի ես ընկել,եթե ես 11տարեկանից ակումբում լինեի,հիմա կամ լվացարանում երակներս կկտրեի կամ էլ սպայականում նստած կոնսպեկտ գրելուց կլինեի:Բարի գալուստ աբյեր

Areg ak
27.08.2015, 10:44
Ճիշտ էլ գլխի ես ընկել,եթե ես 11տարեկանից ակումբում լինեի,հիմա կամ լվացարանում երակներս կկտրեի կամ էլ սպայականում նստած կոնսպեկտ գրելուց կլինեի:Բարի գալուստ աբյեր
:D:D:D:D

Աթեիստ
27.08.2015, 10:49
Ես Վեռնական եմ:D
1 Ժյուլ Վեռն- Նավապետ Գրանտի որդիները
2 Ժյուլ Վեռն- Տասհինգամյա նավապետը
3 Ժյուլ Վեռն-ՈՒղևորություն դեպի Երկրի կենտրոն
4 Ժյուլ Վեռն- Խորհրդավոր կղզի
5 Ժյուլ Վեռն- Լուսնի շուրջ
6 Դանիել Դեֆո - Ռոբիզոն Կրուզո
7 Դյումա - Երեք հևացանակիրներ
8 Վաղթանգ Անանյան - Սևանի ափին
9 Մայն Ռիդ - Անգլուխ ձիավորը
10 Սթիվենսոն - Գանձերի կղզին

Մենակ ես ե՞մ, որ Ժյուլ Վեռնից առաջին տեղում դնում եմ «Հեկտոր Սերվադակ»-ը։
Սրա մասին Վերան սկի չէր լսել։

Իսկ «Նավապետ Գրանտի որդիները» զոռով կեսը կարդացի, ու թարգեցի։

StrangeLittleGirl
27.08.2015, 11:20
Մենակ ես ե՞մ, որ Ժյուլ Վեռնից առաջին տեղում դնում եմ «Հեկտոր Սերվադակ»-ը։
Սրա մասին Վերան սկի չէր լսել։

Իսկ «Նավապետ Գրանտի որդիները» զոռով կեսը կարդացի, ու թարգեցի։

Ես էլ դրա մասին չեմ լսել :))
Բայց ընդհանուր առմամբ եթե էդ տարիքում տասնյակ կազմեի, Վեռն չէի դնի, որովհետև դեռ չէի կարդացել: Ահագին ուշ եմ Վեռն կարդացել (տասներեք-տասնչորս տարեկանում), ու չնայած առանց գրքերից պոկ գալու եմ կարդացել, մեկ ա դուրս առանձնապես չեկավ: Ու հետաքրքիր ա. Վեռնի ժամանակակից մյուս սայ-ֆայ գրողին՝ Վելսին, կարդացել եմ շատ ավելի ուշ, բայց ահագին դուրս էկել ա, էլի եմ կարդալու:

Malxas
28.08.2015, 21:01
Ոնց որ կողքից ինձ նայեմ էդ տարիքում :))


Ես Վեռնական եմ:D
1 Ժյուլ Վեռն- Նավապետ Գրանտի որդիները
2 Ժյուլ Վեռն- Տասհինգամյա նավապետը
3 Ժյուլ Վեռն-ՈՒղևորություն դեպի Երկրի կենտրոն
4 Ժյուլ Վեռն- Խորհրդավոր կղզի
5 Ժյուլ Վեռն- Լուսնի շուրջ
6 Դանիել Դեֆո - Ռոբիզոն Կրուզո
7 Դյումա - Երեք հևացանակիրներ
8 Վաղթանգ Անանյան - Սևանի ափին
9 Մայն Ռիդ - Անգլուխ ձիավորը
10 Սթիվենսոն - Գանձերի կղզին

Մարի-Լույս
26.09.2015, 14:19
Սերո Խանզադյան "Թագուհին հայոց"
Շառլոտա Բրոնտե "Ջեյն Էյր"
Ալեքսանդր Դյումա "Ասկանիո"
Լևոն Շանթ "Հին աստվածներ", "Ընկած բերդի իշխանուհին"
Ստեփան Զորյան "Պապ թագավոր"
Եֆրեմով "Թաիս աթենուհի"
Վիկտոր Հյուգո "Փարիզի Աստվածամոր տաճարը"
Ջեկ Լոնդոն "Լուսնի հովիտ"
Լարսոն "Վիշապի դաջվածքով աղջիկը"
Ուիլկի Քոլինզ "Լուսնաքար"

Ափրիկյան
24.10.2015, 13:49
1. Աստվածաշունչ
2. Գաբրիել Գարսիա Մարկես - Հարյուր տարվա մենություն
3. Արթուր Կոնան Դոյլ - Շերլոք Հոլմսի մասին ստեղծագործություններ
4. Ագաթա Քրիսթի - Ռոջեր Աքրոյդի սպանությունը
5. Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին - Մատանիների տիրակալը
6. Րաֆֆի - Սամվել
7. Վիկտոր Հյուգո - Փարիզի Աստվածամոր տաճարը
8. Երւանդ Օտեան - Ընկ. Բ. Փանջունի
9. Ժյուլ Վեռն - Խորհրդավոր կղզին
10. Դերենիկ Դեմիրճյան - Վարդանանք

Եվ էլի շա՜տ-շա՜տ գործեր, որոնք էս պահին չեմ հիշում, որոնք չեն տեղավորվում տասնյակի մեջ…

Down to Earth
10.01.2016, 00:12
Չգիտեմ տասնյակը ո՞նց են առանձնացնում: Գրքեր որոնք համամարդկային նշանակություն ունեն, թե՞ գրքեր որոնք ուժեղ ազդեցություն են թողել անձնական էմոցիաներիդ վրա: Փորձեմ առանձնացնեմ ցուցակս 2-րդ տարբերակով.
1. Գյոթե Ֆաուստ (իմ փերսոնալ աստվածաշունչը) :love
2. Բուլգակով Վարպետը և Մարգարիտան (հին ժամանակներիս սարսափ կինոն: Որ Հ1-ով ֆիլմի սերիաներն էին ցույց տալիս վախից ամսիներով չէի քնում բայց էլի մեռնելով սպասում էի էդ կինոյի ժամին: Ֆիլմը նպաստեց, որ կարդամ էս գլուխգործոցը, ցնդվելու բան է)
3. Կաֆկա Դատավարություն (աբսուրդի առաջին գիրքս,որը օրերով, ամիսներով վերլուծում էի)
4. Հյուգո Թշվառները ( Ռեալիզմի պաղ շունչը փչեց 17 տարեկանիս երեսին)
5. Նար Դոս Ինչ եղավ երբ շաքարամանից մի գդալ շաքար պակասեց ( Դպրոցում ազատ ընթերցումների ժամանակ բոլորը ռոմանտիկ ինչ որ բաներ էին կարդում, իսկ ես Նար Դոսից ինչքան պատվածքներ ունեինք դրանք անգիր գիտեի: Վերը նշվածը ամենաուժեղն է տպավորվել)
6. Օրուել Անասնաֆերմա ( ոնց որ սարսափ մուլտիկ :D)
7. Լևոն Շանթ Հին Աստվածներ (դրամատուրգիան սիրել եմ շնորհիվ էս գործի)
8. Հրանթ Մաթևոսյան Գոմեշը (է՜հ բայց ո՞ր մեկը լավը չէ)
9. Լեսսինգ Էմիլիա Գալլոտի ( Գյոթե պաշտում եմ, ինքն էլ Լեսսինգ էր շատ սիրում: Տրամաբանական է:think)
10. Գոգոլ Շինել (գիրքն էլ, ֆիլմն էլ ընտիրություն)

GriFFin
11.01.2016, 18:20
Ես սենց ցուցակներ շատ եմ սիրում, որտև գրելուց հիշում եմ գիրքը կարդալուց ինչ եմ զգացել: Հավես ա էդ վերապրելը: ^_^
Ըստ աճման կարգի:

1)Daniel Keyes- Flowers for Algernon
Էս գիրքը Freeman էր խորհուրդ տվել, որ կարդամ: Շատ սիրեցի: Առաջին գիրքն էր իմ կարդացածներից, որ օրագրի տեսքով էր: Դրանից հետո սկսեցի նման գրքեր կարդալ: Կլանված կարդում էի, ամբողջովին ապրեցի իրան: Ամենասիրածս մասը ստորակետ դնելը սովորելն էր: ^^

2)Джейн Остин-Гордость и предубеждение
Մամաս ա խորհուրդ տվել: Առաջին անգամ ռուսերեն եմ կարդացել, հետո անգլերն: Անգլերեն լեզուն իրանից հետո եմ սկսել սիրել: Երևի ամենաշատը էս գիրքն եմ վերաընթերցել՝ 4 անգամ :Դ :Դ Մեկ էլ սա իմ ու դասընկերուհիներիս ու շատ այլ աղջիկների ընդհանուր միակ թեման էր: Դրա համար էլ ա արժեքավոր:

3)Վիլյամ Սարոյան - Մարդկային կատակերգություն
6րդ դասարանում եմ կարդացել կամ 7րդ: Գիրք կա, որ ոգևորում, ներսումդ ինչ որ բան փոխում ա, դաստիրակում ա: Այ էս գիրքը էդ ա եղել:

4)Ray Bradbury - Fahrenheit 451
Արդեն պապայիս խորհրդով ա ( ընթերցողների ընտանիք ենք :D ): Էն որ եսիմոր տարիքից ուզեցել եմ կարդալ, բայց չէին թողում: Մոտ 19 տարեկանում կարդացի ու չփոշմանեցի: Ճիշտ էին անում, որ չէին թողում: Ամենասիրածս մասը, որ վերջում ամեն մեկը ասում ա թե ով ինչ գիրք ա հիշում ու ռոբոռ-շունը:

5)Richard Bach-Jonathan Livingston Seagull
Էն գիրքը, որը կարդալու եմ իմ երեխային перед сном.

6)John Ronald Reuel Tolkien-The Lord Of The Rings
Առաջին կինոն, որ դուրս էր եկել մի հատ մեծ իրարանցում էր: Ես դրանից հետո եմ ծանոթացել Տոլկինին: Միտք եմ դրել մի անգամ էլ կարդամ: :Դ

7)Edgar Allan Poe-Black Cat.
Շատ գրողներ ու գրքեր կգան ու կգնան, բայց Պոն միշտ կմնա իմ կյանքի սերը:

8)Lewis Carroll -Alice's Adventures in Wonderland
Յուրահատուկ, անկրկնելի գիրք ա: Էլի իմ մանկությունից ա:

9)Harper Lee-To Kill a Mockingbird
Ամենավերջին կարդացածս գիրքն ա էս պահին: Էն գրքերից ա, որ բոլորը պիտի կարդան: Ինձ թվում ա, որ դրանից հետո մարդիկ մի քիչ ավելի բարի ու ազնիվ կլինեն:

10)Milan Kundera-The Unbearable Lightness of Being
Galateaն ա նվիրել: Հիացած եմ, շատ-շատ հավանեցի: Աջ ու ձախ բոլորին խորհուրդ եմ տալիս, որ կարդան: Մի գրքում էսքան բան` սեր, փիլիսոփայություն, ընտիր գրելաոճ, ցինիզմ, հումոր, կիրք... մի խոսքով: :Դ Կարդացեք:

Լուսանդր
06.06.2016, 09:33
Դեռ 10 հատ լավագույն չեմ ընտրել, այնուամենայնիվ, ամենաներն ըստ իս.

1. Նարեկացի - Մատյան ողբերգության
2. Լազարև - Կարմայի ախտորոշում
3. Վլադիմիր Մեգրե - Անաստասիա
4. Կաստանյեդա - Դոն Խուան

Էս բոլոր գրքերի իմաստն ու ասելիքը կարծես նույնն ա, ասելու ձևն ա տարբեր: Բոլորն էլ դրական էներգիա են տալիս, լուսավորում ու մաքրում մարդուն, սեր տալիս... Էս շարքը մի օր կարող է լրացնեմ մինչև 10-ը, բայց էդ կարևոր չի: Կարծում եմ, որ չարժի մեծ քանակությամբ գրքեր կարդալ, էս մի քանի տասնյակ այս սկզբունքով ընտրվածները լրիվ բավական են: Իմ կանխատեսմամբ, հաջորդը, որ ավելացնելու եմ, Աստվածաշունչն է, հատուկ տրամադրվածություն է դա էլ պահանջում, հուսամ՝ կկարդամ:

Բոլորին խորհուրդ եմ տալիս կարդալ հատկապես 2-րդն ու 3-րդը: :)

Երկրորդի հետ ինչպե՞ս եք ծանոթացել։ ДК-ի հատկապես ո՞ր գիրքն եք հավանել։ :)

Լուսանդր
06.06.2016, 10:24
1.Քամյու-Օտարը
2.Չակ Պալանիկ-Fight club
3.Մարկես-Նահապետ աշունը
4.Մարկես-100 տարվա մենություն
5.Հյուգո-Փարիզի Աստվածամոր տաճարը
6.Харуки Мураками-Охота на овец
7.Հյուգո-Թշվառները
8.Տոլկին-Հոբիտ
9 Эрнест Хемингуэй-По ком звонит колокол
10.Սաղաթել Հարությունյան-Ծիպիլին, Տիմբական և ծիծաղը(մանկությանս հրաշքը:D)


Թեման ընտիրն էր, չդիմացա գայթակղությանը:

Վերջինի համար շնորհակալություն։ Սաղաթել Հարությունյանի հիանալի թարգմանություններին շատերս ծանքոթ ենք դեռ մանկուց՝ Էքզյուպերի, Ռոդարի...
Իսկ իր հեղինակած այս գիրքը միգուցե շատերս դեռ չենք կարդացել։ Հենց միայն վերնագիրը՝ «Ծիպիլին, Տիմբական և ծիծաղը», խանդավառ ու հետաքրքիր ընթերցանություն է խոստանում։

Լուսանդր
06.06.2016, 10:51
Երոֆեեվ- Մոսկվա պիտուշկի
Օրուել - 1984
Մարկես - 100 տարվա մենություն
Քամյու - Սիզիփոսի առասպելը
Սարտր - պիեսներ
Քամյու - պիեսներ
Չեխով - պատմվածքներ
Դոստոեվսկի - Կարամազով եղբայրներ
Հեսսե - Բիսեր խաղը
Ռիլկե - պոեզիա

Ռիլկե կարդում եք հայերե՞ն։ Ծանո՞թ եք արդյոք «Պահապան հրեշտակ» բանաստեղծությանը՝ Աշոտ Ալեքսանյանի թարգմանությամբ։

մարիօ
24.11.2017, 04:18
1.Քամյու-Օտարը
2.Չակ Պալանիկ-Fight club
3.Մարկես-Նահապետ աշունը
4.Մարկես-100 տարվա մենություն
5.Հյուգո-Փարիզի Աստվածամոր տաճարը
6.Харуки Мураками-Охота на овец
7.Հյուգո-Թշվառները
8.Տոլկին-Հոբիտ
9 Эрнест Хемингуэй-По ком звонит колокол
10.Սաղաթել Հարությունյան-Ծիպիլին, Տիմբական և ծիծաղը(մանկությանս հրաշքը:D)


Թեման ընտիրն էր, չդիմացա գայթակղությանը:

4 տարի առաջ գրածս ցուցակը հիմա բացարձակ դուրս չի գալիս ու երևի 2 գիրք են մնացել էս ցուցակից հիմիկվա ցուցակումս։ Որոշեցի նորը գրեմ: Հույս ունեմ, որ մի 4 տարի հետո էլի ուրիշ գրքերի մասին կգրեմ, ինչը կնշանակի, որ տեղում չեմ դոփել, նոր գրքեր եմ կարդացել, նոր մարդկանց բացահայտել։

1.Chuck Palahniuk-Fight club
2.Stephen Chbosky-The Perks of Being a Wallflower
3.Kurt Vonnegut-Cat's Cradle
4.Ray Bradbury-Dandelion Wine
5.Gabriel García Márquez-The Autumn of the Patriarch
6.Jean-Paul Sartre-No Exit
7.John Steinbeck-The Grapes of Wrath-Էս գրքի համար կյանքս կտամ:love
8.Erlend Loe-Naive. Super
9.Jorge Luis Borges-Seven Nights
10.Lovecraft -The Colour Out of Space

Շինարար
05.12.2019, 06:14
Որ նոր էր գրանցվել ակումբում, «Գրականություն» բաժինն ամենաակտիվներից էր, նույնիսկ «Քաղաքականությունն» էր ընկրկում: Կամ էլ ես էի մենակ էս բաժինը տեսնում:D Գրանցվելուց հետո էլ առաջին գործերիցս եղավ էս թեմայում իմ գրական ճաշակը հանրությանը ներկայացնելը, տասի փոխարեն երևի մի երեսուն գիրք թվարկել էի: Հիմա իմ կարծրացած տասնյակն ունեմ, էն ժամանակ դժվար էր թվում առանձնացնելը հենց տասը, բայց իրականում սա լավ թիվ է, սրանից քիչն, իսկապես, քիչ է, շատն էլ, տասնմեկերորդ եթե գրեմ, ուրեմն հիսունին ու հարյուրին պետք է հասնեմ:)

1. Գրիգորի Բելիխ, Ալեքսեյ Պանտալեև, «Շկիդ հանրապետությունը»: Էս գրքից երբեք չեմ հոգնի, հեղինակների պատանեկան էդ անմիջականությունն է դուր գալիս՝ զերծ իմաստուն, հանճարեղ գրող ու մտավորական լինելու հավակնություններից:

2. «Սասնա ծռեր» էպոսի «Փոքր Մհերի ճյուղը»: Հզոր պատմություն է: Մի քիչ կասկածում էի՝ սա դնե՞մ առաջին տեղում, թե՞ «Շկիդը», բայց էդ դեպքում «Շկիդն» ընդհանրապես տասնյակից դուրս կմնար: Դրա համար էլ թողեցի էսպես:)

3. Սերվանտես, «Դոն Կիխոտ»: Ամենահզոր պատմությունը կլիներ, եթե «Փոքր Մհերի ճյուղը» չլիներ: Չեմ կարդացել:D Ուղղակի պատմությունը գիտեմ, բացառիկ պատմություն է, որից էն կողմ դեռ ոչ մի գրող ոչինչ չի գրել: Հույս ունեմ՝ կարդալուց հետո չեմ փոշմանի:))

4. Ֆրանց Կաֆկա, «Կերպարանափոխություն: Կաֆկան գրում է ոչնչի մասին, բայց ինձ դուր է գալիս:

5. Ֆրանց Կաֆկա, «Դատավարություն»:

6. Ալբեր Կամյու, «Սիզիփոսի առասպելը» (Էսսե աբսուրդի մասին): Էս գիրքը չի թողնում, որ Կաֆկան շատ տանի:)) Մեկ էլ էս գրքից հետո մտածում եմ, որ Դոն Կիխոտի պատմությունը Փոքր Մհերի պատմությունից ոչնչով չի տարբերվում:)

7. Հրանտ Մաթևոսյան, «Աշնան արև»: Մաթևոսյանի ոչ թե պատմությունները, այլ գրելն է դուր գալիս, գրված խոսքը, էդ խոսքում եղած շունչն ու ոգին: Մաթևոսյանից լավ գրող, լավ գիր ունեցող գրող, ես դեռ չեմ հայտնաբերել:

8. Հրանտ Մաթևոսյան, «Մեծամոր»:

9. Յուսուֆ Իդրիս, «Ֆարֆուրները»: Սա պիես է, հրաշք բան է, նույն կրկնող պատմությունն է՝ ուղղակի թատրոնի համար նախատեսված, որում յուրաքանչյուրը կարա մասնակցի, տեքստը կարևոր չի, որովհետև պատմությունը, մեկ ա, կրկնվում է:

10. Լև Տոլստոյ, «Պատերազմ և խաղաղություն»: Տոլստոյի մոտ էն եմ սիրում, որ կարդում ես, մեկ էլ դառնում հերոսներից մեկը՝ Նիկոլայը, իշխան Անդրեյը, իսկ առավել հաճախ՝ Նատաշան:D Գրականության մեջ էդպիսի ռեժիսոր, ավելի ճիշտ՝ օպերատոր, էլ չգիտեմ:

Էս իմ տասնյակն էր, կուզեի՝ էլի թեման ակտիվանար, մի տարի է անցել ու ավել վերջին գրառումից, ինչքան նորեկներ ունենք: Քան որ որ Նոր տարվա շեմին ենք, բոլորիդ մաղթում եմ, որ կարդաք ձեզ սրտամոտ գրականություն::)

Ինչ լավ ա ցուցակումս ոչ մի պոեզիա չկա: Կարամ չվերանայեմ: Ինչքան մեծանում եմ էնքան պոեզիա չեմ սիրում, ջահել վախտ Սևակը բարձի տակ էի քնում :oy հետո մտածում էի երևի օտար լեզուների խնդիր ա, իբր ոչ հայերեն պոեզիա չեմ ընկալում, հիմա պոեզիայի շրջանակս ավելի ա նեղացնել, մեջը սյուժե, պատմություն, դրամատուրգիա :D չեղավ չեմ սիրում: Չկարկոծեք բայց երևի Թումանյանը վերջում մնա միակ սիրելի պոետս: Էլ նույնիսկ Վարուժանի, Մեծարենցի, Տերյանի, Չարենցի հանդեպ եմ անտարբեր դարձել: Ոտանավոր չեմ սիրում ու վերջ: Բայց առաջ կարգին իսան էի: