Դիտել ողջ տարբերակը : Հայ Ազգային Կոնգրես. աստիճանական ձևավորում իբրև ալտերնատիվ կառավարություն
Իհարկե քայլը ձևական է, բայց այլ ենթատեքստ ունի...
Ջհանգիրյանը նաեւ տեղեկացրեց, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու, այն շտկելու որպես առաջին նախապատրաստական քայլ Հայ Ազգային Կոնգրեսը մոտ օրերս հայտարարելու է ՀՀ քաղաքացիների խախտված ու ոտնահարված իրավունքների ու ազատությունների արձանագրման, հաշվառման հատուկ շտեմարան-քարտադարան հիմնելու մասին:
Ջհանգիրյանը նկատեց, որ այդ քարտադարանը ոչ թե այս իշխանությունների, այլ ապագա իշխանության համար է, իսկ այսօրվա իրավախախտ, օրինազանց պաշտոնյաները պատասխան են տալու օրենքի առջեւ:
Ջհանգիրյանի ասուլիսի մասին մանրամասն կարդացեք Ա1+-ում (http://a1plus.am/am/politics/2009/07/14/gagik-jhangiryan):
Ի դեպ ՀԱԿ-ը պատրաստվում է մինչև սեպտեմբեր ունենալ բազում մարզային հանդիպումներ, այդ թվում մարզերում ըստ ամենայնի անցկացնել հանրահավաքներ: Հանդիպումներին կմասնակցեն ՀԱԿ առաջնորդներից:
Կզբաղվեն շարքային քաղաքացիների գործերով
Հայ ազգային կոնգրեսում, բացի վաղուց արդեն ձեւավորված պետաիրավական հանձնաժողովից, այլեւս գործելու է նաեւ իրավական պաշտպանության կենտրոն, որի շրջանակներում հիմնելու է ՀՀ քաղաքացիների խախտված ու ոտնահարված իրավունքների եւ ազատությունների արձանագրման, հաշվառման հատուկ շտեմարան-քարտադարան: Հիշյալ կառույցների գործունեությունը համակարգող Գագիկ Ջհանգիրյանի մատուցմամբ, այստեղ հավաքվելու, գրանցվելու եւ դասակարգվելու է պետական կառավարման, ՏԻՄ ու նաեւ իրավապահ մարմինների եւ դրանց պաշտոնատար անձանց կողմից ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքների ու ազատությունների, օրինական շահերի, խախտումների ու ոտնահարումների յուրաքանչյուր դեպք: Որքան հասկացանք, Կոնգրեսը դրանով երաշխավորում ու պատրաստակամություն է հայտնում, որ իշխանության գալու դեպքում իր կառավարությունը համարժեքորեն է արձագանքելու, օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում լուծելու եւ մեղավոր անձանց պատասխանատվության է ենթարկելու: Իսկ առանձին, հասարակական հնչեղություն ու հետաքրքրություն ներկայացնող իրավախախտումներով Կոնգրեսը մտադիր է զբաղվել հենց այսօր:
......
Բայց առօրյա հայաստանի պայմաններում սահամանադրությունը ոչ թե բացառում է իշխանափոխույունը, այլ իշխանությունը ամեն կերպ բացառում է սահամանադրության, օրենքի կիրառումը կյանքում։
Եթե 60ականներին միայն ընդհատակյա պարքարն էր հնարավոր արդյունք բերում, այսօր միայն բաց ու բացահայտողը պիտի լինի։ Պիտի ցույց տրվի գյուղպետից մինչև քաղպետ ու միլպետ ու նախագահի լեգիտիմության բացակայությունը, այլապես ժողովուրդը չի գիտակցի, իսկ եվրոպան չի ընդունի, որ հռչակված ժողովրդավարական սկզբունքները ԹՈԶ փչելու համար են։
Այսինքն այդ օրենքների ԱՐԺԵՎՈՐՈՒՄԸ, ցույց տալը որ ինչ որ մարդիկ կան որոնք գնահատում են օրենքը ու դրանով հարգանք են ձեռք բերում կստիպի բոլորին հասկանալ, որ իսկաեպս օրենքով ապրելը արժեք է։
Հայաստանում օրենք հարգող ու օրենքի համար պայքարողը պիտի հերոս դառնա և ոչ թե բաշարող, վռցնող, քցողը....
Իսկ իշխանություն ունենալ չունենալը օրենքով բոլորի շարժվելու դեպքում կդառնա երկրորդային ու նույնիսկ երրորդային, դրա համար էլ Եվրոպայում իշխող անձերի փոփոխությունից համակարգային ցնցումներ չեն լինում, քանի որ բոլորը գիտեն որն է խաղի կանոնները-օրենքները ու որ ով էլ լինի իշխանությունում կարևորը օրենքները պահպանվեն ու լոխ լավ տի լի...
Ավելացնելու միայն մի բան ունեմա - սկսում եմ հուսալ, որ իսկապես ՀԱԿը խոսքից-միտինգից, անցնում է գործի։
Համոզված եմ, որ ամեն տեսակի աջակցություն կարող են խնդրել ու կստանան ամեն տեղ, ներառյալ և սփյուռքում։
Նման կոնկրետ տեղային օրինականության վերականգնման գործողությունների համար շատ շատերը կցանկանան իրենց լուման ներդնեն - հաշվի համար թող բացեն տարբեր երկրներում տարածենք, փոխանցումներ, աջակցույթուն հավաքենք, որով կֆինանսավորվեն օրինապահ փաստաբաններ, օրենքի ու անարդարության համար պայքարողները կամ հասարակ օրենքը պաշտպանելու համար անձնազոհ գործողությունների դիմած, գողի ձեռքը բռնած անձիք...
Մոսկովյան հանդիպման մասին առավել հանգամանալից ՀԱԿ-ը կներկայացնի մոտ օրերս. «Այս պահին տեղեկատվությունները հավաքվում են, վերլուծվում, եւ վերլուծություններից եւ պարզաբանումներից հետո պարզ կլինի, թե հանրահավաք կլինի, թե ոչ»:
Այս մասին ասել է ՀԱԿ մամլո խոսնակ Արման Մուսինյանը: Հարցազրույցի մասին ավելի հանգամանալից կարդացեք Ա1+-ում (http://a1plus.am/am/politics/2009/07/21/arman-musinyan):
Ձայնալար
21.07.2009, 18:37
Մոդերատորական: Քոչարյանին Հաագայի դատարան հանձնելուն վերաբերող գրառումները տեղափոխվել են համապատասխան թեմա: Նշածս թեմայով քննարկումները խնդրում եմ շարունակել այստեղ (http://www.akumb.am/showthread.php?t=29057&page=14&highlight=%D5%80%D5%A1%D5%A1%D5%A3%D5%A1%D5%B5%D5%AB+%D5%A4%D5%A1%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6):
Հայտարարություն
27.07.2009թ.
ա) Շուրջ մեկուկես տարի վարչախմբի կողմից ընդդիմության եւ ողջ ժողովրդի դեմ բոլոր բնագավառներում վարվում է բացահայտ ու զանգվածային պետական ահաբեկչության քաղաքականություն։
բ) Երկրի իրավապահ մարմիններն ու դատական համակարգը քաղաքացիների իրավունքները, ազատությունները եւ կյանքը պաշտպանելու՝ Սահմանադրությամբ եւ օրենքներով իրենց վրա դրված պարտականությունները կատարելու փոխարեն ապօրինի վարչախմբի ձեռքին վերածվել են բութ մի գործիքի։ Նրանց հիմնական գործառույթը դարձել է իշխանության քաղաքական պատվերների, ապօրինի հրահանգների կատարումը, կրիմինալ փողատերերի ու պաշտոնյաների բիզնեսի պաշտպանությունը, վերջիններիս կատարած ծանրագույն հանցանքների կոծկումն ու պարտակումը։
գ) Իրավապահ մարմինները եւ դատական համակարգը օրենքի պաշտպանից վերածվել են օրինախախտների, հակաօրինական գործողություններ իրականացնողների՝ որպես թիրախ ունենալով մասնավորապես քաղաքացիական կեցվածք ու դիրքորոշում ունեցող ՀՀ քաղաքացիներին։
Ոստիկանությունը ծանրաբեռնված է քաղաքական հալածանքներ ու հետապնդումներ իրականացնելու, ճանապարհները շրջափակելու եւ այլ ապօրինի միջոցներով մարդկանց ազատ տեղաշարժի, հավաքների, երթերի իրավունքները խոչընդոտելու գործով։ Միաժամանակ նրան արգելված է միջամտել իշխանության եւ կրիմինալ բիզնեսի ներկայացուցիչների կատարած հանցագործություններին։
Որպես անկախ մարմին մտահղացված Հատուկ քննչական ծառայությունը Գլխավոր դատախազության ձեռքում վերածվել է ահաբեկումներով ու սուտ վկայություններ հայթայթելով կեղծ մեղադրանքներ թխող մի արտադրամասի, երիտասարդ քննիչներին այլասերող, նախաքննությունն ու քրեական դատավարությունը վարկաբեկող մի մարմնի։
Դատախազությունը դարձել է քաղաքական ընդդիմադիրների, նրանց ընտանիքների անդամների, հարազատների, նույնիսկ ընկերների նկատմամբ քրեական խարդավանքների նախագծման կոնստրուկտորական բյուրո։
Ազգային անվտանգության ծառայությունը, մի կողմ թողած պետական անվտանգության ապահովման իր հստակ սահմանված գործառույթները՝ լծվել է քաղաքական խուզարկուի ստորացուցիչ գործին։
Ամենաստորացված վիճակում են դատարանները։ Նրանք ոչ թե իշխանության երրորդ ճյուղ են ներկայացնում, ոչ միայն զրկված են անկախությունից, այլ դատապարտված են լինել բռնատիրական համակարգի վերջին մի պտուտակը՝ որոշումներ ու դատավճիռներ ընդունել միայնումիայն նախագահականից իջեցված ցուցումներով։ Վերջին մեկուկես տարում նրանց կայացրած հարյուրավոր դատավճիռները՝ զուրկ որեւէ իրավական հիմքից եւ նվազագույն ապացուցողական բազայից Հայաստանի պետականության ճակատին մնալու են որպես ամոթալի խարան։
դ) Հայաստանում չեն գործում Սահմանադրությունը եւ օրենքները, ուստիեւ խնդիրը ոչ թե օրենքների բարեփոխման, այլ օրենքների գործադրման ու կիրառման մեջ է, ինչը, սակայն անհարիր է իրավական առումով ապօրինի, բնույթով բռնատիրական իշխանության համար։ Իրավապահ մարմինների ու դատական համակարգի հետ շփվող կամ թեկուզ նրանց գործունեությունը կողքից դիտող ամեն մի քաղաքացի համակվում է անպաշտպանության, վտանգվածության, ցանկացած պահի ապօրինության ու ամենաթողության թիրախ դառնալու զգացումով, կորցնում հավատը պետության եւ պետականության հանդեպ, որպես փրկության ելք ավելի ու ավելի հակվում օր առաջ սեփական երկրից հեռանալու կործանարար մտքին ու որոշմանը։
Հայ Ազգային Կոնգրեսը կոչ է անում իրավապահ մարմինների եւ դատական համակարգի աշխատակիցներին՝ չհաշտվել ավազակապետական վարչախմբի կողմից իրենց պարտադրված նվաստացուցիչ վիճակին։ Մենք հայտարարում ենք, որ հետեւողականորեն շարունակելու ենք պայքարը ապօրինի ու ազգադավ իշխանություններից ազատվելու, սահմանադրական կարգը վերականգնելու համար եւ իրավապահ մարմիններին եւ դատական համակարգին վերադարձվելու է իրենց արժանապատիվ դիրքը եւ դերը:
Հայ Ազգային Կոնգրեսի
Կենտրոնական Գրասենյակ
ՀԱԿի հայտարարությանը ուշ տեղադրեցի, ստացվեց կրկնվեցի, կրճատեմ
Հայ Ազգային Կոնգրեսն այսօր տարածել է հետեւյալ հայտարարությունը.
դ) Հայաստանում չեն գործում Սահմանադրությունը եւ օրենքները, ուստիեւ խնդիրը ոչ թե օրենքների բարեփոխման, այլ օրենքների գործադրման ու կիրառման մեջ է, ինչը, սակայն անհարիր է իրավական առումով ապօրինի, բնույթով բռնատիրական իշխանության համար։ Իրավապահ մարմինների ու դատական համակարգի հետ շփվող կամ թեկուզ նրանց գործունեությունը կողքից դիտող ամեն մի քաղաքացի համակվում է անպաշտպանության, վտանգվածության, ցանկացած պահի ապօրինության ու ամենաթողության թիրախ դառնալու զգացումով, կորցնում հավատը պետության եւ պետականության հանդեպ, որպես փրկության ելք ավելի ու ավելի հակվում օր առաջ սեփական երկրից հեռանալու կործանարար մտքին ու որոշմանը։
Հայ Ազգային Կոնգրեսը կոչ է անում իրավապահ մարմինների եւ դատական համակարգի աշխատակիցներին՝ չհաշտվել ավազակապետական վարչախմբի կողմից իրենց պարտադրված նվաստացուցիչ վիճակին։ Մենք հայտարարում ենք, որ հետեւողականորեն շարունակելու ենք պայքարը ապօրինի ու ազգադավ իշխանություններից ազատվելու, սահմանադրական կարգը վերականգնելու համար եւ իրավապահ մարմիններին եւ դատական համակարգին վերադարձվելու է իրենց արժանապատիվ դիրքը եւ դերը»,-ասված է Կոնգրեսի հայտարարության մեջ։
Ինչպես նշել էի
.....
Իշխանությունը ամեն կերպ բացառում է սահամանադրության, օրենքի կիրառումը կյանքում։
.....
Այսինքն այդ օրենքների ԱՐԺԵՎՈՐՈՒՄԸ, ցույց տալը որ ինչ որ մարդիկ կան որոնք գնահատում են օրենքը ու դրանով հարգանք են ձեռք բերում կստիպի բոլորին հասկանալ, որ իսկաեպս օրենքով ապրելը արժեք է։
ՈՒ ամենակարևորը հիմա պետք է
......
Հայաստանում օրենք հարգող ու օրենքի համար պայքարողը պիտի հերոս դառնա և ոչ թե բաշարող, վռցնող, քցողը....
Դրա համար պետք է պարգեվատրումներ կազմակերպել, ՀԱԿը կարծում եմ արդեն անում է դա անուղղակի աջակցություն ցույց տալով քաղ բանտարկյալների ընտանիքներին, նրանք համար հանգանակումներ հավաքելով։
Հիմա պետք է կարողանալ աջակցություն ցույց տալ այն քննիչներին, իրավաբաններին, փաստաբաններին ու դատավորներին, որոնք արդարացի ՕՐԻՆԱԿԱՆ գործողություններ կանեն։
Օրինակ պարգեվ սահմանվի տարին մեկ կամ եթե հնարավոր լինի, ամիսը մեկ, այն մարդկանց համար, ովքեր անօրինություն ու անարդարացիություն են բացահայտել ու պայքարել դրա դեմ։ Փողի համար չի արվում, եթե ինչ որ մի գողի ձեռքից բռնում են չեն թողնում մտնի ուրիշի գրպանը, բայց ԽՐԱԽՈՒՍԵԼ նման արարքները պետք է, որ մարդիկ գիտակցեն - դա է արժեքը...
ԺՈՒԿ հայտարարությունը
19:46 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
"Ժողովրդավարական Ուղի" կուսակցության քաղխորհրդի ընդլայնված նիստին հրավիրվել էին մասնակցելու Սոցիալիստական կոնֆերանսի ներկայացուցիչները, "Ղարաբաղ Կոմիտեի" անդամ Աշոտ Մանուչարյանը և քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
Ինչպես տեղեկացնում են կուսակցությունից` քննարկման հիմնական թեման "Մադրիդյան սկզբունքներ"-ն էին, որոնք գնահատվել են պարտվողական:
«Քննարկման մասնակիցները`
• դատապարտելով ոչ լեգիտիմ իշխանությունների որդեգրած արտաքին քաղաքականության ոլորտում արձանագրած ձախողումները,
• արձանագրելով Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցությունների շրջանակներում ձախողումների շարունակականությունը,
• փաստելով արտաքին ուժերի ճնշումների անհարկի ու պարտվողական սկզբունքների պարտադրանքների առկայությունը
Առաջարկել են`
1. Ամեն ջանք դրսևորել Լեռնային Ղարաբաղի իշխանություններին կրկին ԼՂ հարցի կարգավորման բանակցություններին ներգրավիլու գործում,
2. Առաջնորդվելով Հայ Ազգային կոնգրեսի` որպես Հայ ժողովրդի կամարտահատման միակ ջատագովի ու ներկայացուցչի, որդեգրած մոտեցումներով շարունակել Հայ-Ադրբեջանական ու Հայ-Թուրքական խնդիրներին ու հիմնահարցերին նվիրված հասարակական քննարկումները,
3. Այս ժամանակահատվածում, երբ վտանգված է Հայրենիքի` ինչպես Հայաստանի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի հանրապետության, խաղաղությունն ու անվտանգությունը, երբ ոսոխի շուրթերից անընդմեջ հնչում են ռազմատենչ կոչեր ու հայտարարություններ, անհապաղ ազատ արձակել Հայրենիի նվիրյալ բոլոր քաղբանտարկյալ զինվորներին«,-ասված է ասված է "Ժողովրդավարական Ուղի" կուսակցության քաղխորհրդի հայտարարության մեջ:
Աղբյուր՝ Ա1+ (http://a1plus.am/am/politics/2009/07/27/democratic-way)
հ.գ. Հիշեցնեմ, որ ԺՈՒԿ-ը ՀԱԿ մաս կազմող կուսակցություններից է:
3 կետը կարծում եմ մշակման կարիք ունի: Ինչ է, քաղ բանտարկյալները պետք է աղատ արձակվեն երբ որ ոսոխը… և այլն՞
Տեղեկացում
Հայ ազգային կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնն իրականացնում է քաղաքացիների ընդունելություն: Պետաիրավական հարցերի հանձնաժողովի և իրավական աջակցության կենտրոնի աշխատանքները համակարգում է գլխավոր դատախազի նախկին տեղակալ, իրավաբանական գիտությունների թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը:
Հայ ազգային կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնի ընդունարանը գործում է ամեն օր, բացի կիրակի օրվանից, ժամը 11:00-17:00:
Հասցեն՝ Կորյունի 19ա, 5-րդ հարկ, 502 սենյակ, հեռ.՝ 529-346:
Գագիկ Ջհանգիրյանը ընդունելության օրերն են՝ ամեն չորեքշաբթի և շաբաթ, ժամը 17:00:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱԿ-ը 1 տարեկան է
Լրանում է Հայ Ազգային Կոնգրեսի կազմավորման առաջին տարեդարձը։ Հայաստանի ժողովուրդն ի սկզբանե չհաշտվեց երկրում ապօրինի ու բռնապետական իշխանության հաստատման փաստի հետ, ինչի վկայությունն է դրա դեմ մղած իր տասնամյա պայքարը՝ արտահայտված մասնավորապես նախագահական ու խորհրդարանական ընտրությունների ու սահմանադրական հանրաքվեների ժամանակ վճռական ընդդիմացման խոսուն դրվագներով։ 2007թ. աշնանից, հերթական նախագահական ընտրությունների առիթով, այդ պաքարը վերածվեց համաժողովրդական շարժման, երբ այն գլավորելու հայտ ներկայացրեց Հանրահետության Հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Շարժման քաղաքական միջուկը դարձան նրան սատարող մոտ երկու տասնյակ քաղաքական ուժեր, դրա շուրջ համախմբված հարյուր հազարավոր քաղաքացիներ։
2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում աննախադեպ ցինիկ ընտրախախտումներով, կեղծիքներով ու բռնություններով բոլոր սահմաններն անցած վարչախումբը, դիմեց վերջին միջոցին, մարտի 1-ին կազմակերպեց խաղաղ ցուցարարների դաժան ջարդ ու սպանդ, ապօրինաբար հաստատեց արտակարգ դրություն՝ ուղեկցված հարյուրավոր ձերբակալություններով, հազարավորների հետապնդումներով ու խոշտանգումներով։ Այդուհանդերձ նրան չհաջողվեց հանգցնել Համաժողովրդական Շարժումը, որն արդեն, վաղուց դուրս գալով ընդդիմության նախընտրական պայքարի շրջանակներից, ձեռք էր բերել քաղաքացիական հասարակության որակներ՝ բռնապետության դեմ անհանդուրժողականության հսկայական լիցքով ու ռեսուրսով։ Շարժումն արագորեն կազդուրվեց շնորհիվ իր հարյուր հազարավոր մասնակիցների հաստատակամության, քաղբանտարկյալների հերոսական պահվածքի, ՙՀյուսիսային պողոտայի՚ անձնազոհ անկոտրումության, գրագետ ու ճշգրիտ քաղաքական ռազմավարության։
Երկրում ավազակապետական ռեժիմը տապալելու եւ սահմանադրական կարգը վերականգնելու իր հիմնական՝ խնդիրը լուծելու համար, նոր պայմաններում Համաժողովրդական շարժումը, իր մաս կազմող կուսակցությունների հանդիսավոր ստորագրությամբ 2008 թ. օգոստոսի 1-ին հռչակեց ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ծնունդը։ Քաղաքական ուժերից դուրս Կոնգրեսին անհատապես անդամագրվեցին բազմահազար քաղաքացիներ։
Մեկ տարվա ընթացքում Հայ Ազգային Կոնգրեսը դարձավ Հայաստանի հանրապետության պատմության մեջ ամենահզոր ու արդյունավետ քաղաքական ընդդիմությունը։ Նրան հաջողվեց.
ի հեճուկս բոլոր բռնաճնշումների, ամբողջությամբ պահպանել ավազակապետության դեմ ծառացած Համաժողովրդական շարժման ներուժը եւ ավելի կազմակերպված ու արդյունավետ դարձնել նրա պայքարը.
հաջողությամբ կազմակերպել շուրջ 150 քաղբանտարկյալների դատական պաշտպանությունը՝ ի չիք դարձնելով նրանց ու բազմաթիվ ուրիշների տարիներով ազատազրկման ենթարկելու ծրագիրը.
խափանել Շարժման դեմ թխված՝ իշխանության յուրացման ու պետական հեղաշրջման ծանրագույն մեղադրանքը, ի ցույց դնել դրա սնանկությունը, դրանով իսկ ապացուցելով, որ մարտիմեկյան ջարդի ու սպանդի ողջ պատասխանատվությունն ընկնում է վարչախմբի վրա.
բացահայտել Մարտի 1-ը, տապալել ռեժիմի կողմից ուղղորդվող դատախազության, քննչական վարչության, դատարանների՝ իրական հանցագործների ծանրագույն հանցանքները կոծկելուն ուղղված փորձերը.
հասնել քաղբանտարկյալների մեծագուն մասի ազատ արձակմանը.
հակակշռել իշխանական մոնոլիտ ու բազմածախս քարոզչամեքենային եւ հասարակությանը հետեւողականորեն տեղյակ պահել կարեւորագույն իրադարձություններին վերաբերող իրողություններին ու փաստերին՝ մասնավորապես այսօր ամենակարեւոր՝ Լեռնային Ղարաբաղի եւ Հայ-թուրքական հարաբերությությունների խնդրում վարչախմբի վարած դավաճանական քաղաքականությանը.
միջազգային ասպարեզում Հայաստանին վերաբերող հարցերում ձեռք բերել կարեւորագույն քաղաքական գործոնի համարում եւ հեղինակություն.
խորացնել երկրում քաղաքացիական հասարակության ձեւավորման գործընթացը, երիտասարդացնել Շարժումը, ի հայտ բերել պայքարը շարունակելու նոր ու վստահելի հերթափոխ։
Հայ Ազգային Կոնգրեսը հետապնդում է իշխող ավազակապետական ռեժիմի վերացման, սահմանադրական կարգի վերականգնման, օրինականության հաստատման, ազատ, մրցակցային տնտեսական համակարգի ձևավորման, այլ խոսքով՝ պետական մարմիններին քաղաքացիներին ծառայելու եւ սպասարկելու, նրանց ապահովությունն ու արժանապատիվ կյանքը երաշխավորելու, ազգային շահերը պահպանելու բնական գործառույթների վերականգնման նպատակ։ Այս սկզբունքների հաղթանակումը Հայաստանում անխուսափելի է, քանզի միավորում է քաղաքական ուժերի բազմազանությունը, ամենատարբեր հետաքրքրությունների, սակայն քաղաքացիական կեցվածքի տեր բազմահազար մարդկանց, ոգեւորում երիտասարդությանը։
Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակը առաջին տարեդարձի առթիվ շնորհավորում է Կոնգրեսի մաս կազմող բոլոր կուսակցություններին, աջակցող այլ կազմակերպություններին եւ տասնյակ հազարավոր անհատ անդամներին՝ վստահ համաժողովրդական պայքարը անխուսափելի հաղթանակի հասցնելու նրանց կորովին ու վճռականությանը:
Հայ Ազգային Կոնգրեսի
Կենտրոնական Գրասենյակ
Տեղեկացում
Հայ ազգային կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնն իրականացնում է քաղաքացիների ընդունելություն: Պետաիրավական հարցերի հանձնաժողովի և իրավական աջակցության կենտրոնի աշխատանքները համակարգում է գլխավոր դատախազի նախկին տեղակալ, իրավաբանական գիտությունների թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը:
Հայ ազգային կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնի ընդունարանը գործում է ամեն օր, բացի կիրակի օրվանից, ժամը 11:00-17:00:
Հասցեն՝ Կորյունի 19ա, 5-րդ հարկ, 502 սենյակ, հեռ.՝ 529-346:
Գագիկ Ջհանգիրյանը ընդունելության օրերն են՝ ամեն չորեքշաբթի և շաբաթ, ժամը 17:00:
Պետք է կարողանալ դրանից առավելգույնը ստեղծել, շատ կարևոր է մարդկանց հավատ ներշնչել, որ «մենք կօգնենք ձեզ պայքարելու օրինապհության ու արդարության հաար»։
Աջակցության հաշվեհամար կամ երբ նյութ հավաքվի հեռուստա–, ռադիո–, հեռախոսա–, ինտեռնետա–մարաթոն կազակերպել հասցնել Հայաստանի համար իսկապես ցավող մարդկանց։
Հայտարարություն
04.08.2009թ.
Փաստահավաք խումբը հուլիսի 29-ին հրապարակել է իր նոր, թվով երրորդ զեկույցը, որը պարունակում է ոստիկանական զորքերի զինվոր Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքների փորձագիտական ուսումնասիրումը:
Զեկույցը պարունակում է անհերքելի փաստեր այն մասին, որ Տիգրան Աբգարյանը նախ դաժանաբար ծեծվել է, իսկ հետո գնդակահարվել է ավտոմատ զենքի ընդհուպ կրակահերթով: Հրապարակված փաստերը եւ մանրակրկիտ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հատուկ քննչական ծառայությունը դիտավորյալ կեղծել է իրեղեն ապացույցները եւ կոծկել իրողությունը՝ հիմնավորելու համար իշխանությունների կողմից հորինված այն վարկածը, թե, իբր, ցուցարարները մարտի 1-ին հրազեն են կիրառել եւ նրանց հեռահար կրակոցից է զոհվել ոստիկանության զինվորը: Նաեւ մամուլում բազմաթիվ փաստարկված հրապարակումներ եղան, որոնք ապապցուցում են, որ իրականում Տիգրան Աբգարյանը գնդակահարվել է իր հրամանատարներից մեկի կողմից:
Փաստահավաք խմբի առաջին զեկույցն ապացուցել է, որ քննությունը կեղծել է նաեւ կապիտան Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքները նույն նպատակով՝ ապացուցելու համար, իբր, նա մահացել է ցուցարարների կողմից նետած նռնակի պայթյունի հետեւանքով: Զեկույցից պարզվում է, որ իրականում պայթել է նրա մոտ եղած նռնակը:
Այս երկու դրվագը, ինչպես նաեւ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, որ 8 զինվոր վիրավորվել են ցուցարարների կիրառված հրազենից, իշխանությունների կողմից օգտագործվեցին որպես մարտի 1-ին ցուցարարների նկատմամբ հրազենի գործադրման, ինչի հետեւանքով զոհվել է առնվազն 8 քաղաքացիական անձ, եւ կան բազմաթիվ վիրավորներ, որոնք դարձել են հաշմանդամ կամ ունեն առողջության անշրջելի կորուստ։ Նույն այդ կեղծիքն օգտագործվեց նաեւ երկրում արտակարգ դրություն հայտարարելու եւ ժողովրդավարական ազատությունները սահմանափակելու նպատակով:
Առ այսօր որեւէ փաստ չի հրապարակվել հրազենից վիրավորված այդ առեղծվածային 8 զինվորների մասին, իսկ փաստահավաք խմբի հրապարակած փաստերը եւ ուսումնասիրությունները վկայում են, որ ոստիկանության կողմից սպանվածները նույնպես զոհվել են ռեժիմի ապօրինի գործողությունների պատճառով:
Այն, ինչ ի սկզբանե ակնհայտ էր, եւ ինչի մասին Կոնգրեսը բազմիցս հայտարարել է, այսօր ապացուցվում է անառարկելի փաստերով. մարտի 1-ին տեղի է ունեցել սառնասրտորեն հաշվարկված դիտավորյալ սպանդ, որը կազմակերպվել է իշխող վարչախմբի կողմից եւ հետապնդել է մեկ նպատակ. սեփական ժողովդի մեջ վախի մթնոլորտի արմատավորմամբ եւ ժողովրդավարական ազատությունների սահամանփակամամբ պահպանել իշխանույթունը, որի օրինականությունը վիճարկվում էր համաժողովրդական բողոքների միջոցով:
Սրանով, սակայն, վարչախմբի հանցագործությունները չեն սահմանափակվում: Դատախազությանը, քննչական մարմիններին եւ դատական ատյաններին տրված ապօրինի հրահանգներով վարչախումբը նրանց պարտադրել է քրեորեն հետապդելի արարքներ կատարել. այն է՝ պաշտոնեական կեղծիք, ծանր հետեւանքներ առաջացնող պաշտոնեական անգործություն, մեղադրանքի կեղծ ապացույցների ստեղծում, ինչի պատճառով ընդդիմության հարյուրավոր ներկայացուցիչներ հանիրավի մեղադրվեցին եւ դատապարտվեցին չգործած հանցանքների համար, մինչդեռ իրական հանցագործները մինչեւ հիմա անպատիժ են մնացել:
Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է, որ Հայաստանում օրինական իշխանության պայմաններում դատական կարգով պատասխան են տալու ինչպես հանցավոր ու ապօրինի հրամաններ տվողները, այնպես էլ դրանց կատարողները։
Հայ Ազգային Կոնգրեսի
Կենտրոնական Գրասենյակ
Պետք է կարողանալ դրանից առավելգույնը ստեղծել, շատ կարևոր է մարդկանց հավատ ներշնչել, որ «մենք կօգնենք ձեզ պայքարելու օրինապհության ու արդարության հաար»։
Աջակցության հաշվեհամար կամ երբ նյութ հավաքվի հեռուստա–, ռադիո–, հեռախոսա–, ինտեռնետա–մարաթոն կազակերպել հասցնել Հայաստանի համար իսկապես ցավող մարդկանց։
ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶԶՎԱԾՆԵՐԸ ԴԻՄՈՒՄ ԵՆ ՀԱԿ-ԻՆ
Հայ ազգային կոնգրեսում փորձում են լուծել նրանց խնդիրները
Հայ ազգային կոնգրեսում ընդամենը այս տարվա հուլիսին ձեւավորված իրավական պաշտպանության հանձնախումբը, որի նպատակն է՝ զբաղվել նաեւ ՀՀ շարքային քաղաքացիների ապաքաղաքական գործերով, փորձել նրանց իրավական աջակցություն ցուցաբերել, նաեւ ստեղծել ներկայացված բողոքների շտեմարան՝ հետագայում դրանց ընթացք տալու համար եւ այլն, արդեն ամբողջ թափով գործում է: Կոնգրեսի կենտրոնական գրասենյակում շաբաթը երկու օր ֆիքսված ժամերին կազմակերպվում է քաղաքացիների ընդունելություն: Հանձնախմբի համակարգող, նախկին քաղբանտարկյալ եւ ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, թե արդեն քաղաքացիների զգալի հոսք կա: Նրանց մեծ մասը դժգոհում է իր գույքային, աշխատանքային, սեփականության իրավունքի ոտնահարումներից, իրենց նկատմամբ իրականացված անարդարություններից, դատարաններից, դատախազությունից, քաղաքապետարանից, իրավապահ համակարգից: «Ինչպես եւ խոստացել էինք, ամենաարտառոց դեպքերում մենք փորձելու ենք մեր սուղ հնարավորությունների շրջանակում այդ քաղաքացիներին իրավական աջակցություն ցուցաբերել: Բայց պարզ է, որ Կոնգրեսը նյութական այնքան մեծ հնարավորություններ չունի, որ կարողանա բոլոր այդ քաղաքացիների ոտնահարված իրավունքների լուծմանը դատական եւ այլ ատյաններում հասնել այսօր: Ուստի՝ այդ տեղեկատվությունը մեծ մասամբ, եւ արդեն, կուտակվում է հանձնախմբում՝ հետագայում բոլոր այդ խնդիրներն ու ապօրինությունները օրենսդրական, իրավական դաշտում լուծելու համար»,- ասաց նախկին դատախազը:
Հուսամ մի օր կգանք նրան, որ նման գործունեությունը ֆինանսավորվի ամենամյա անդամավճարներով բոլոր այն մարդկանց կողմից, որոնք հավատում են նման մի կառույցի, փաստաբանների, իրավաբանների խմբի և վստահ են, որ նրանց կարող է դիմել անհրաժեշտության դեպքում։
Լավ կլինի պ.Ջհանգիրյանը օգտագործի իր վստահելիությունը ու նման պարտավորություններ իր վրա վերցնի։
Օրինակ ստեղծի միություն, որը պարտավորվում է օգնել իր անդամներին։ Միության համախոների ու բարեխիղճ փաստաբաանների, իրավաբանների խումբը իրավունք կունենա տնօրինել անդամավճարները նման գործունեության համար, իսկ չունեվորներին առանց անդամավճարի անդամակցություն ու աջակցություն կտրամադրվի։
Լավ կլինի պ.Ջհանգիրյանը օգտագործի իր վստահելիությունը ու նման պարտավորություններ իր վրա վերցնի։
Ջհանգիրյանին վստահում են?:o:8:think
Ջհանգիրյանին վստահում են?:o:8:think
Ջհանգիրյանին, որպես արդարադատության ու ոստիկանության համակարգի և օրենքների լավ ԳԻՏԱԿԻ ավելի են վստահում քան որևէ ուրիշի, փաստը նրան դիմելն է։
ՈՒմ կարող է դիմել այսօր Հայաստանում մարդը արդարության վերականգնման համար - լինի Հայաստանի քաղաքացի թե հայաստան եկած սփյուռքահայ կամ արտասահմանցի՞
Կա որևէ արդարության համար պայքարող ու վստահելի օրգան, ասենք կաշառակեր ջուրը կտրող գյուղապետի հարցերը լուծելու համար կամ վրայերթի ենթարկած հետո վրեդ գործ սարքած տականքի հարցը կարգավորելու համար՞
Ասա հեռախոս հասցե տուր իմանան մարդիկ
Մենակ չասես ՀՅԴի հակակոռուպցիոն կայֆերի հեռախոսին ու հանձնաժողովներին SMS ա պետք ուղարկել կքննակրեն կպատասխանեն......
Արդարության համար ու կաշառակերության դեմ պայքարող պետական օրգանների ի դեմ ՀՅԴի մասին Առավոտի Խմբագրականը մեջբերեմ, դրանից լավ հնարավոր չէ նկարագրել
«Բուժիչ» աղոթքներ
Մոտ ժամանակներս իսրայելցի 50 ռաբիներ պատրաստվում են ինքնաթիռով շրջագայել երկրով մեկ, հնչեցնել հատուկ շեփորը եւ աղոթքներ կարդալ: Ռուսաստանյան կայքերից մեկը հայտնում է, որ նման արտասովոր ձեւով կաբալիստները (խոսքը հենց նրանց մասին է) պատրաստվում են պայքարել «խոզի գրիպի» համաճարակի դեմ: Այս զավեշտալի «դեղամիջոցի» հիմքն այն հավատն է, որ վարակը (այսինքն՝ միանգամայն նյութական երեւույթը) կարելի է կանխել խոսքերով, շեփորներով եւ աղոթքներով, եւ ոչ թե հիվանդներին առողջներից մեկուսացնելով եւ այլ անհրաժեշտ միջոցառումներով:
Այս մոլորությունը տարածված է, իհարկե, ոչ միայն կաբալիստների շրջանում:
Օրինակ, Հայաստանում 10 տարի շարունակ ասում էին, որ մեր տնտեսությունը զարգանում է, «երկնիշ տնտեսական աճը» դարձել էր պաշտոնական «մանտրայի» նման մի բան: Հիմա վերջնականապես պարզվեց, որ այդ երկնիշ թվերը նկարած են, որ տնտեսության ռեալ հատվածը մոտենում է զրոյի, եւ, հակառակ այդ ամենի, մեզանում ծաղկում են բանկերը՝ հավանաբար, այն պատճառով, որ վարչապետը ԿԲ նախկին նախագահն է:
Կամ՝ մի քանի տարի առաջ մոդայիկ էր խոսել«կոռուպցիայի դեմ պայքարի մասին»՝ հիմնականում իշխանական կուսակցություններից մեկի՝ Դաշնակցության նախաձեռնությամբ: Այնքան «աղոթեցին» այդ չարիքը վերացնելու համար, մինչեւ «հակակոռուպցիոն» հիմնական գործիչները ձեռք բերեցին շքեղ մեքենաներ ու բնակարաններ: Դաշնակցությունն այդ պայքարի մասին այլեւս ձայն չի հանում. երեւի, գոհ է արդյունքներից: Հաջորդ անգամ, երբ այդ թեման կրկին մոդայիկ կդառնա, առաջարկում եմ «հակակոռուպցիոն աղոթքներին» ավելացնել՝ «կոռուպցիայի դեմ պայքարի հատուկ կոմիտեի անդամ դառնալու համար պահանջվում է 100 դոլար կաշառք»:
ԿՈՆԳՐԵՍԻՆ ԴԻՄՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԵՐՈՎ
Երեկ երեկոյան Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակում աշխույժ անցուդարձ էր, ելումուտ անողներն էլ ոչ թե Կոնգրեսի ղեկավար կազմի ներկայացուցիչներ կամ համակիրներ էին, այլ շարքային եւ ապաքաղաքականացված քաղաքացիներ: Նրանք Կոնգրեսի գրասենյակ էին եկել ընդամենը մեկ ամիս առաջ ՀԱԿ-ում ձեւավորված իրավական պաշտպանության հանձնախմբի համակարգող Գագիկ Ջհանգիրյանին եւ հանձնախմբի անդամներին հանդիպելու ու իրենց խնդիրները ներկայացնելու համար: Հետաքրքիր, բայցեւ փաստ է, որ այս հանձնախմբից իրավական աջակցություն, նույնիսկ արդարադատություն ակնկալող մարդիկ դիմում էին նաեւ ոչ հեռավոր անցյալում եւ ավելի վաղ տեղի ունեցած չբացահայտված կամ անգամ կոծկված սպանություններին վերաբերող գործերով:
http://new.aravot.am/am/articles/politics/66929/view
Գյումրիում բացվեց Կոնգրեսի նոր գրասենյակ
19:32 | Օգոստոս 25, 2009 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հայ ազգային կոնգրեսն Գյումրիում հետայսու ի դեմս Աշոտ Զաքարյանի, նոր համակարգող ու գրասենյակ ունի: Այս մասին այսօր հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը:
ՀԱԿ-ը նաեւ փորձում է կենտրոնացնել իրեն հարող քաղաքական բոլոր ուժերի գործողությունները Շիրակի մարզում: Լեւոն Զուրաբյանը ներկայացրել է նաեւ երկրի իշխանությունների գործունեության վերաբերյալ Հայ Ազգային կոնգրեսի գնահատականը:
ՙՄենք վստահ ենք, որ այսօրվա իշխանություններն ուղղակի ի վիճակի չեն Հայաստանը հանել այն խորը ներքին եւ արտաքին ճգնաժամից, որում այսօր գտնվում է՚, - ասել է նա:
Նա կարծում է, որ ողջ հասարակությունը դրանում կհամոզվի: Ըստ պարոն Զուրաբյանի, հասարակությունը նաեւ կհամոզվի, որ Հայ ազգային կոնգրեսն է գործող իշխանությունների այլընտրանքը. ՙՄեր նպատակը երկրում Սահմանադրական կարգի վերականգնումն է, օրինականության հաստատումը երկրում, դեմոկրատիայի սկզբունքների լիակատար իրականացումը, Հայաստանի առջեւ ծառացած տնտեսական պրոբլեմների լուծումը՚:
Բանախոսի կարծիքով` տնտեսական դժվարությունների պատճառը երկրում ապօրինաբար գոյություն ունեցող մենաշնորհային իրողություններն են՝ տնտեսապես կարեւոր ոլորտներում, եւ՝ մաքսային չհիմնավորված արտոնությունները նախապատվելի օլիգարխների համար:
Նա հերքեց այն խոսակցությունները, թե Հայ Ազգային կոնգրեսը փորձում է վերստին ակտիվանալ՝ շնորհիվ մարզային հանդիպումների: Դեռ ավելին, նա չկարեւորեց մարզային կառույցների ակտիվացումը՝ հիմնավորելով, թե միեւնույնն է՝ իշխանությունները թույլ չեն տա նրանց հասնել մայրաքաղաք: Այնուամենայնիվ, ՀԱԿ ղեկավարությունը կքաջալերի մարզային կառույցների ակտիվացմանն ուղղված նույնիսկ ինքնուրույն քայլերը: Լեւոն Զուրաբյանը հայտնեց, որ պատրաստվել են քարոզչական նյութեր, օրինակ հարցուպատասխանի բրոշյուր, որը պատասխանում է բնակչությանը հուզող հարցերին:
Թե ինչ բնույթի հարցեր են լինելու՝ Լեւոն Զուրաբյանը չմանրամասնեց, միայն ասաց, որ ակնկալում են մարզային կառույցների աջակցությունը նշված հարցաշարի ու քարոզչական այլ նյութերի տարածման գործում:
Հայ ազգային կոնգրեսի Գյումրու համակարգող Աշոտ Զաքարյանի հավաստումներով, քննարկումներ են լինելու նաեւ Արցախի հակամարտության, հայ-թուրքական հարաբերությունների եւ տնտեսական ճգնաժամի թեմաներով: Ըստ Աշոտ Զաքարյանի, այս կերպ կփորձեն ակտիվությունը փոխանցել հանրությանը:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ
Աղբյուր՝ Ա1+ (http://a1plus.am/am/politics/2009/08/25/anc)
murmushka
29.08.2009, 22:16
Հայ Ազգային Կոնգրեսի Ցանց
ancongress.ning.com
Մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրման խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը Հայ Ազգային Կոնգրեսին նամակ էր ուղարկել, որում խնդրում է ներկայացուցիչ նշանակել' Փաստահավաք խմբի երկու անդամների կողմից կազմված վերջին զեկույցի քննարկմանը մասնակցեու համար:
Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակը հայտարարում է.
« Հարցի առթիվ ինչ տեղեկություններ որ հայթայթել է, ներկայացրել է պատկան մարմնին' Փաստահավաք խմբին' այդ տեղեկությունների ստույգությունը ճշտելու ակնկալիքով:
- մենք ի սկզբանե չենք ճանաչել խորհրդարանական հանձնաժողովի իրավասությունը, բացի այդ' լրացուցիչ տեղեկություններ չունենալով, Կոնգրեսն անհարկի է համարում իր ներկայացուցչի ներկայությունը խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներին: Այդ տեղեկությունների հավաստիությունը ճշտելը հանձնաժողովի պարտականությունն է:
Հայ Ազգային Կոնգրեսի կարծիքով մարտի 1-ի իրադարձությունների անկողմնակալ գնահատման միակ ձևը Փաստահավաք Խմբի վերականգնումն է' միջազգային փորձագետների ընդգրկմամբ:»
Աղբյուր՝ Ա1+ (http://a1plus.am/am/politics/2009/08/31/hak)
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
01.09.2009թ.
1. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բխում է երկու երկրների եւ ժողովուրդների, ինչպես նաեւ տարածաշրջանային խաղաղության եւ կայունության շահերից։
2. Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ արձանագրությունները զգալի տեղաշարժ են այդ ուղղությամբ։
3. Անընդունելի է հայ եւ թուրք պատմաբանների միջկառավարական ենթահանձնաժողովի ստեղծման մասին դրույթը, որը կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության իրողությունը։
4. Մտահոգություն է հարուցում երկու երկրների խորհրդարանների կողմից նշված փաստաթղթերի վավերացման պայմանը, որը Սերժ Սարգսյանին հնարավորություն է տալիս ենթահանձնաժողովի ստեղծման պատասխանատվությունը կիսել խորհրդարանի հետ, իսկ Թուրքիային՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծված չլինելու պատճառաբանությամբ, ձգձգել վավերացման հարցը եւ դրանով հետաձգել հայ-թուրքական սահմանի բացումը։
Հայ Ազգային Կոնգրեսի
Կենտրոնական Գրասենյակ
Հրազդանում այսօր բացվեց Հայ ազգային Կոնգրեսի նոր գրասենյակը:
Այն մինչ այդ էլ գործում էր, սակայն այսօր նրա պաշտոնական բացումն էր: Գրասենյակը տեղակայվել է Հրազդանի նախկին ավտոկայարանի, իսկ ապա` Երկրապահ կամավորականների շենքում:
Երեւանից նոր գրասենյակի բացմանը եկել էին ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, ՀԱԿ ներկայացուցիչներ Դավիթ Շահնազարյանը, Երջանիկ Աբգարյանը, Դավիթ Մաթեւոսյանը, Արշակ Բանուչյանը, ՍԴՀԿ վարչության անդամ Գուրգեն Եղիազարյանը:
Գրասենյակի բացմանը եկել էին նաեւ բազմաթիվ հրազդանցիներ, այդ թվում նաեւ`ազատամարտիկ Արշավիր Բոզինյանը:
Բացման խոսքով հանդես եկավ նորաստեղծ գրասենյակի ղեկավար, ՀԱԿ անդամ Մեսրոպ Մեսրոպյանը: Այնուհետեւ հրազդանցիներին ՀԱԿ-ի դիրքորոշումները, ծրագրերն ու մոտեցումները ներկայացրեց Լեւոն Զուրաբյանը:
Նա իր ելույթի սկզբում անդրադարձավ նաեւ բանտերում այս պահին գտնվող քաղբանտարկյալ ընկերներին` նշելով, որ նրանք ավելի երջանիկ են, քանի որ գիտեն` ազգանվեր պայքարի համար են բանտում: Գրասենյակի դահլիճում գտնվողները միահամուռ ծափողջյուններում հիշեցին քաղբանտարկյալներ Սասուն Միքայելյանին, Արամ Բարեղամյանին, Նիկոլ Փաշինյանին:
Իսկ Դավիթ Շահնազարյանն իր խոսքում ավելացրեց, որ այսօր միակ դրական երեւույթը երկրում այն է, որ արդեն կա ձեւավորված ընդդիմություն: «ՀԱԿ-ն արդեն անշրջելի է, ու դա իշխանությունները հասկանում են: Եթե ՀԱԿ-ը հանգեց, ապա մոտակա 10-15 տարում էլ նման բան չի լինի»,- ընդգծեց նա:
Կոնգրեսի ներկայացուցիչների ելույթներից հետո ներկա գտնվողները նրանց ուղղեցին իրենց մտահոգող հարցերը: Դրանք տարաբնույթ էին` արտաքին քաղաքականությունից մինչեւ ներքին խնդիրներ: Հեռանալիս ՀԱԿ ներկայացուցիչները ներկա գտնվողներին կոչ արեցին անպայման գալ ու մասնակցել սեպտեմբերի 18-ի հանրահավաքին, քանի որ այն շատ կարեւոր է լինելու ու կտա շատ հարցերի պատասխանները:
Աղբյուր՝ Ա1+ (http://a1plus.am/am/politics/2009/09/11/hrazdan)
Փոքրիկ զեղում.
44. Եղբայր եմք մեք
Վերջին մեկուկես տարվա ընթացքում Համաժողովրդական շարժման, ապա եւ` Հայ ազգային կոնգրեսի հասցեին պարբերաբար հնչում են պասիվության մեղադրանքներ։ Այդ մեղադրանքները հաճախ անհիմն են եղել, երբեմն` հիմնավոր։ Կա նաեւ գլոբալ հիմնավորում. հանրությունը հենց Կոնգրեսի հետ է կապում փոփոխության հույսերը, ու եթե որեւէ բան Հայաստանում չի փոխվում, նշանակում է` ինչ-որ բան ճիշտ չի արվում։ Նման մեղադրանքների վերլուծությունը, սակայն, ցույց է տալիս, որ դրանք էմոցիոնալ դրդապատճառներ ունեն։ Հասկանալի է, որ սթափ մտածող ամեն քաղաքացի այս իշխանության գոյության յուրաքանչյուր օրը ծանր փորձություն է համարում Հայաստանի համար։ Եւ ուրեմն` փափագում է, որ Կոնգրեսը փոխի, արագ փոխի իրավիճակը։ Կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն անշուշտ գիտակցում է այս պահանջարկը, սակայն նրա քաղաքական թիմի օրակարգում առաջնային տեղ զբաղեցրել են ոչ միայն փոփոխությունները, այլեւ դրանց որակը։
Եթե ավելի խորքային վերլուծության ենք ենթարկում վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած զարգացումները, հասկանալի է դառնում, որ Կոնգրեսը զարմանահրաշ փոփոխություններ է հարուցել մեր երկրում։ Մանավանդ «Ժառանգությունում» տեղի ունեցող խմորումները ակնհայտ դարձրին, որ դեռեւս երկու տարի առաջ սկսված քաղաքական պրոցեսները հասնելու են իրենց տրամաբանական ավարտին։ Խոսքը քաղաքական դաշտի հստակեցման մասին է. գործընթաց, որի արդյունքում հասկանալի է դառնում, թե ով ով է, ով է իշխանամետ եւ ով` ընդդիմադիր։ Ընդ որում, հասկանալի է դառնում ոչ միայն փորձագետներին, այլեւ հանրությանը, յուրաքանչյուր ընտրողի։ Տարընթերցումների տեղիք չտալու համար ընդգծեմ, որ Կոնգրեսը այս մաքրման գործընթացը հարուցում է ոչ թե ինչ-որ դավադրությունների, պայմանավորվածությունների միջոցով, այլ իր գոյության փաստով. ընդամենը։ Սա նշանակում է, որ անկախ ակտիվության չափից, սեփական գոյությամբ իսկ ՀԱԿ-ը լուրջ փոփոխություններ է հարուցում երկրում, եւ այդ պրոցեսը ոչ մի րոպե կանգ չի առել այս ընթացքում։ Ազդեցությունը, սակայն, ծնում է հակազդեցություն, եւ Դաշնակցության չկայացումը` որպես ընդդիմադիր, ու նման հեռանկարի բացակայությունը, ինչպես նաեւ «Ժառանգության» հետ տեղի ունեցողը լուրջ անհանգստություն է պատճառելու իշխանությանը, եւ հիմա ուժեր են կենտրոնացվելու ՀԱԿ-ում դեստրուկտիվ պրոցեսներ հարուցելու համար։ Այդ ուղղությամբ իշխանությունը էն գլխից էլ աշխատում է, բայց հիմա, երբ միակ ընդդիմության կարգավիճակում Կոնգրեսը վերջնական լեգիտիմություն է ստանում, իշխանական ջանքերը եռապատկվելու են։
Այս իմաստով խիստ հատկանշական է, որ մամուլում վերստին ակտիվացել է Կոնգրեսի գաղափարական բազմազանության թեման։ Կոնգրեսին մեղադրում են գաղափարական միավորում չլինելու մեջ եւ անգամ կանխատեսում նրա փլուզումը գաղափարական տարաձայնությունների պատճառով։ Ոմանք անգամ կանխատեսում են, թե ինտեգրացիոն պրոցեսների մեջ ներքաշվելով` իշխանությունները ՀԱԿ-ին զրկում են գաղափարական հենքից եւ վերջինիս ընդդիմադիր գոյությունը դարձնում անիմաստ, քանի որ եթե գլոբալ գաղափարական տարբերություններ չկան` ՀԱԿ-ը չի կարող ընդդիմադիր լինել ՀՀԿ-ին։ Այս մոտեցումը, ըստ էության, դատարկամտության արգասիք է` թե՛ տեսության եւ թե՛ պրակտիկայի մակարդակում։ Եթե անգամ մի պահ ընդունենք, թե ՀԱԿ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ գաղափարական տարաձայնություններ չկան, կրկնում եմ` եթե ընդունենք, ապա դա ոչինչ չի փոխում, որովհետեւ ԱՄՆ-ում, օրինակ, Հանրապետականներն ու Դեմոկրատները ոխերիմ հակառակորդներ են` չունենալով որեւէ խորը գաղափարական հակամարտություն։ Հանրապետական կամ դեմոկրատ լինելը ԱՄՆ-ում ինքնին գաղափար է, եւ անգամ կենցաղում երբեմն արտահայտվում է այնպես, ինչպես Հայաստանում Լեւոնականությունն ու Սերժականությունն են արտահայտվում։
Եւ ընդհանրապես` գաղափար, գաղափարականություն, գաղափարակից հասկացությունները, դրանց հայաստանյան ընկալումները որոշակի ճշգրտման կարիք ունեն։ Եթե հետեւենք Հայաստանում իշխող ընկալումներին, ստացվում է, որ եթե, կներեք անհամեստության համար, ես էլ եմ մտածում, որ ԼՂ հարցում որոշ փոխզիջումները հնարավոր են, Սամվել Նիկոյանն էլ, ուրեմն մենք գաղափարակից ենք Սամվել Նիկոյանի հետ։ Կամ եթե Ժիրայր Սեֆիլյանը ասում է` ոչ մի թիզ հող թշնամուն, իսկ ես փոխզիջումը հնարավոր եմ համարում, ուրեմն ես ու Ժիրայր Սեֆիլյանը գաղափարական հակառակորդներ ենք։ Անկեղծ ասած` ես էլ, Ժիրայր Սեֆիլյանն էլ երկար ժամանակ հենց այդպես էլ մտածում էինք։ Չգիտեմ` ինքը երբ, բայց ես իմ ու Ժիրայր Սեֆիլյանի գաղափարակից լինելը հասկացա, երբ ճանաչեցի նրա որդուն եւ անսպասելիորեն արձանագրեցի, որ իմ տանն ու Ժիրայր Սեֆիլյանի տանը նույն տեսակի մարդիկ են մեծանում, մեր որդիների աչքերի արտահայտությունը շատ նման է մեկմեկու։ Հրանտ Բագրատյանի եւ Ժիրայր Սեֆիլյանի գաղափարակից լինելը հասկացա, երբ Սեֆիլյանի որդու` 2008 թ. փետրվարին Ազատության հրապարակում ունեցած ելույթի ժամանակ ինձ համար էլ անսպասելիորեն տեսա, որ Հրանտ Բագրատյանը լուռ արտասվում է` հարթակում գտնվող մարդկանց ետեւում թաքնված։ Սա ասում եմ` ընդգծելու համար, որ գաղափար, գաղափարախոսություն հասկացությունները շատ ավելի խորն են եւ ավելի շատ հոգեւոր, բարոյական, մարդկային ոլորտին են պատկանում։ Եւ որքան էլ Ղարաբաղի հարցը եւ հայ-թուրքական հարաբերությունների հարցը առանցքային, շրջադարձային նշանակություն ունեն մեր երկրի անցյալի, այսօրվա եւ ապագայի իմաստով, այդ հարցերի նկատմամբ մեր վերաբերմունքի նույնությունն ու տարբերությունները դեռեւս չեն կանխորոշում մեր գաղափարակից կամ հակառակորդ լինելը։
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից
(շարունակելի)
Աղբյուր՝ nikol.am (http://www.nikolpashinyan.com/?p=1225)
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17.09.2009թ
Անտեսելով ԵԽԽՎ բանաձեւերի եւ միջազգային հեղինակավոր այլ կառույցների պահանջներն ու հորդորները, Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կազմավորման հիմքում ի սկզբանե դրվեց ոչ թե հավասարակշիռ, այլ իշխանական ուժերի ներկայացուցիչների բացարձակ մեծամասնությունն ապահովելու սկզբունքը։ Դրանով իսկ ակնհաայտ էր, որ այն նախատեսված է իրողությունները կոծկելու, պարտակելու հանցավոր հրահանգ։ Սույն հանձնաժողովի նկատմամբ անվստահությունը առավել խորացավ նրա առաջին մի քանի ամսվա ուղղորդվող ու ճապաղ աշխատանքի հետեւանքով։ Ուստիեւ, նույն միջազգային կառույցների պարտադրանքով, Մարտի 1-ի իրողությունների վստահություն ներշնչող բացահայտման նպատակով, զուգահեռ ստեղծվեց նաեւ Փորձագետների փաստահավաք խումբը՝ այս անգամ իշխանության եւ ընդդիմության հավասարակշիռ մասնակցությամբ։ Վերջինիս աշխատանքի առաջին՝ վարչախմբի համար աննպաստ արդյունքները, մասնավորապես սպանությունների բացահայտումները, ստիպեցին Սերժ Սարգսյանին դադարեցնել Փաստահավաք խմբի գործունեությունը։
ԱԺ Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի հրապարակած վերջնական զեկույցի առիթով Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է.
ա) Զեկույցը կազմողները միտումնավոր մի կողմ են դրել Փաստահավաք խմբի ավելի քան 6 ամիսների ընթացքում հավաքած հսկայածավալ փաստական նյութը եւ կատարած աշխատանքի կարեւորագույն արդյունքները։
բ) Միտումնավոր տապալելով իր առջեւ դրված խնդիրները, այն է՝ մարտիմեկյան զոհերի սպանությունների հանգամանքները պարզելու, ապօրինություններն ու այլ հանցանքները բացահայտելու փոխարեն ԱԺ հանձնաժողովը ծնել է վուլգար բարոյախոսությամբ ու քաղաքական գնահատականներով լի մի հայտարարություն։
գ) Զեկույցը իրականում կազմվել է նախագահական ապարատի, Գլխավոր դատախազության եւ Հատուկ քննչական ծառայության խոհանոցում եւ մատուցվել ԱԺ հանձնաժողովին, իսկ վերջինս այն ընդունել է իր գործունեության կանոնակարգի կոպիտ խախտումներով։
դ) Հանձնաժողովը, ի դեմս վերջնական փաստաթուղթն ստորագրած քաղաքական ուժերի ներկայացուցիչների, իրագործելով իրեն տրված հրահանգը, իր կողմից կատարել է ծանրագույն հանցագործությունները կոծկելու, պարտակելու նոր մի հանցանք։ Դրանով իսկ այն իրավական պատասխանատվության հիմք է դառնալու այն անձանց համար, ովքեր ստորագրել են սույն զեկույցը։
ե) Զեկույցն ըստ էության նաեւ Սերժ Սարգսյանի՝ որպես Մարտի 1-ի ջարդի ու սպանդի գլխավոր կազմակերպիչներից եւ պատասխանատուներից մեկի նկատմամբ մեղավորության, հանցագործության յուրատեսակ մի դատավճիռ է, ապացույց այն բանի, որ խաղաղ քաղաքացիների ջարդն ու սպանդը, հազարավոր ապօրինություններն ու բռնությունները գործադրվել են միայնումիայն մեկ՝ ապօրինի իշխանությունը պահելու նպատակով։ Միայն այդ դեպքում է բացատրելի դառնում ԱԺ հանձնաժողովին փաստերը կոծկելու նրա տրված հրահանգը, ինչպես նաեւ իրականության բացահայտման դեմ հարուցած խոչընդոտներն ու փաստացի արգելանքը։
զ) Մարտի 1-ի սպանդի եւ այլ իրադարձությունների բացահայտման խնդիրը, որպես հասարկությունը բարոյապես քայքայող գործոն, նույն սրությամբ շարունակում է մնալ Հայաստանի ներքաղաքական օրակարգում, եւ Հայ Ազգային Կոնգրեսը հետեւողականորեն շարունակելու է իրականությունը բացահայտելու ու հանրությունը ներկայացնելու իր գործը:
Հայ Ազգային Կոնգրեսի
Կենտրոնական Գրասենյակ
Հայտարարություն
29.09.2009թ.
Քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի գործը սկզբից ևեթ ոստիկանության ամոթալի ու մեղկ վարքագիծը բնութագրող փայլուն մի օրինակ էր։ Այս տարվա հուլիսի 1-ին, Հայ Ազգային Կոնգրեսի իրազեկված հանրահավաքի մասին տեղեկատվական թռուցիկները բաժանելիս, Աբովյան փողոցում երիտասարդների խմբի վրա ավազակային հարձակում էր գործել քաղաքացիական հագուստով մարդկանց մի խումբ ու նրանց ծեծի ենթարկելով փորձել խոչընդոտել թռուցիկների բաժանումը։ Դեպքից հետո լուսանկարներից պարզվեց, որ բանդիտական խմբի մեջ ճանաչվում են զգեստափոխված ոստիկաններ։ Ոստիկանությունը ստիպված էր ընդունել դա և, կատարված հանցանքի հիմքով ծառայողական քննություն սկսելու փոխարեն, կեղծելով իրողությունը՝ դիմել ճղճիմ, իր համար անպատվաբեր քայլի՝ գործը շուռ տալով երիտասարդների դեմ։ Խուլիգանության հոդվածով գործ հարուցվեց երեք երիտասարդների, այդ թվում` Տիգրան Առաքելյանի դեմ, որը և մի քանի օր անց ձերբակալվեց։ Երկար ժամանակ է, ինչ Տիգրան Առաքելյանը տեսողության հետ կապված սուր և վտանգավոր խնդրով գտնվում է կալանավայրերի հիվանդանոցում, որտեղ բացակայում են այդ հիվանդության բուժման հնարավորությունները։ Այն բանից հետո, երբ մասնագիտական հետազոտմամբ պարզվեց, որ առողջական այդ ծանր խնդիրը նա ստացել է ոստիկաններից մեկի կողմից գլխին ստացած ատրճանակի հարվածից, ոստիկանությունը, որպես պատասխան, դիմեց հերթական «ինքնապաշտպանական» նողկալի քայլին. նախաքննությունը վարող մարմնի միջոցով, քաղբանտարկյալնին, 3 ամիս անց, նոր՝ ոստիկանին դիմադրություն ցույց տալու ու մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանք առաջադրվեց, ինչը ենթադրում է 5-10 տարի ազատազրկում։
Գլխիվայր պատկերացնելով «մունդիրի» պատիվը պաշտպանելու երևույթը` ոստիկանությունը առաջնորդվում է մանր քինախնդրությամբ և բացառիկ ցինիզմով ու սադիզմով խոշտանգում է անմեղ քաղաքացուն իր քաղաքական հայացքների համար։ Այսօրինակ վարքագծով պետական ամենակարևոր ինստիտուտներից մեկը, որի բուն պարտականությունը հենց օրենքն ու օրինականությունը, քաղաքացիների իրավունքները պաշտպանելն է, իրեն ոչ միայն դուրս է դնում օրենքից, այլև դառնում համընդհանուր արգահատանքի առարկա:
Հայ Ազգային Կոնգրեսի
Կենտրոնական Գրասենյակ
murmushka
12.10.2009, 21:57
ՀԱԿ հայտարարություն
Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ստորագրումը իշխող վարչախմբի քաղաքական սնանկության և դիվանագիտական խեղճության հերթական ցավալի ապացույցն է:
Ցյուրիխյան ուրացման գործարքով Հայաստանի վարչախումբը նպատակ ուներ հասնել հայ-թուրքական սահմանի բացմանը' դրա դիմաց վճարելով պատմական փաստերն ուսումնասիրող տխրահռչակ հանձնաժողովի գաղափարի ընդունմամբ, դրանով իսկ' աշխարհի առջև կասկածի տակ դնելով Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը: Անգամ ինքնին անբարո ու անթույլատրելի այս գործարքը Հայաստանի սպասելիքի մասով չիրականացավ: Խորհրդարանների վավերացումից անկախ, Թուրքիան արդեն իսկ ստացել է իր ուզածը: Մինչդեռ, ինչպես մինչև փաստաթղթերի ստորագրումը, այնպես էլ դրանից հետո, Թուրքիան ամենաբարձր մակարդակով շարունակում է պետական սահմանների բացման հարցը պայմանավորել Լեռնային Ղարաբաղի խնդրով, մասնավորապես' անվտանգության գոտի հանդիսացող տարածքների վերադարձմամբ:
Անխուսափելի այս ընթացքի մասին Հայ ազգային կոնգրեսն ահազանգում է մեկ տարի շարունակ' զգուշացնելով, որ պատմաբանների հանձնաժողովի ստեղծման գաղափարին Սերժ Սարգսյանի տված հավանությունից հետո հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան կարգավորման խնդիրները ներառվելու են մեկ փաթեթի մեջ:
Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը հետևանք է վերջին տասը տարիների ընթացքում Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի վարած քաղաքականության, որի պատճառով երկրում ստեղծվեց քրեաօլիգարխիկ, կոռումպացված համակարգ, իսկ Ցեղասպանության հարցն ընդգրկվեց արտաքին քաղաքականության օրակարգ' այդ դարձնելով քաղաքական սակարկության առարկա: Չունենալով ժողովրդի աջակցությունը և իր հենարանը փնտրելով միջազգային հանրության շահերն սպասարկելու մեջ' Ս. Սարգսյանի վարչախումբը պատրաստվում է նույնքան անընդունելի զիջումների ղարաբաղյան հիմնախնդրում:
Հակազգային այս գործընթացը կանխելու և հետագա կորուստներից խույս տալու միակ միջոցը, ինչպես մեկ տարի առաջ, այնպես էլ հիմա, Հայ ազգային կոնգրեսը շարունակում է համարել Սերժ Սարգսյանի հրաժարականը, ինչին տվյալ պայմաններում հնարավոր է հասնել միայն համընդհանուր ընդվզմամբ և այդ պահանջի շուրջ հայաստանյան քաղաքական ուժերի և հասարակության տարբեր խավերի առավելագույն համախմբմամբ:
Լևոն Տեր–Պետրոսյանը Թինա Քեյդենաուի հետ քննարկել է հայ-թուրքական հարաբերությունները
18:33 • 21.10.09
Հոկտեմբերի 21-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրասիական հարցերով տեղակալի օգնական Թինա Քեյդենաուի և Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-թուրքական հարաբերություններում տեղի ունեցող զարգացումները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող հարցեր։ Հատուկ անդրադարձ է եղել Հայաստանում ժողովրդավարության վիճակին, մասնավորապես` քաղբանտարկյալների ազատ արձակման, կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող հարցերին։
Հանդիպմանը մասնակցել են Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը։
Tert.am
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.10.2009թ.
Տաս տարի առաջ, 1999թ. հոկտեմբերի 27-ին Հայաստանում տեղի ունեցավ իր ցինիզմով աննախադեպ ու սահմռկեցուցիչ մի ոճիր, ինչի նույնարժեք զուգահեռները դժվար է գտնել ոչ միայն Հայոց, այլև համաշխարհային պատմության մեջ։ Խորհրդարանում նիստի ժամանակ գնդակահարվեցին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահի տեղակալներ Ռուբեն Միրոյանը և Յուրի Բախշյանը, պատգամավորներ Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը, Արմենակ Արմենակյանը, կառավարության անդամ Լեոնարդ Պետրոսյանը։
Հոկտեմբերի 27-ը պետական հեղաշրջմամբ իրականացված իշխանության բռնազավթում էր ահաբեկչության ճանապարհով։ Դրանով ահաբեկչությունը, որպես այդպիսին, դարձավ վարչախմբի հիմնական գործիքը իշխանության հետագա պահպանման ու վերարտադրման համար՝ ուղղված ոչ միայն անհատների, այլև ողջ հասարակության դեմ։
Հոկտեմբերի 27-ը ոչ թե ավարտված ակտ՝ մահափորձ է անհատների, պետական գործիչների դեմ, այլև մի շարունակական ահաբեկչություն-գործընթաց, դավաճանություն է հայկական պետականության, Հայաստանի պետական անվտանգության նկատմամբ և առ այսօր շարունակում է բերել ազգակործան աղետներ։
Հոկտեմբերի 27-ը սկիզբ դրեց համընդհանուր, սողացող, ժամանակի ընթացքում ավելի ու ավելի խորացող խրոնիկ ապատիայի, սեփական երկրում անպաշտպանության ու անապահովության սպանիչ մի զգացումի, ինչը դրան հաջորդած շրջանում շուրջ կես միլիոնանոց կործանարար արտագաղթի հիմնական պատճառն է։ Հայրենազրկված, աղքատության մեջ տառապող, ճակատագրերը խեղված հարյուր հազարավոր մարդիկ, ըստ էության, նույն այդ ոճրագործության, դրա իրական մեղավորների չբացահայտման, դրա քաղաքական հետևանքների անմիջական զոհերն են։
Բացահայտված ու դատապարտված չլինելով՝ Հոկտեմբերի 27-ի հետևանքները ոչ միայն չեն ամոքվում, այլև այդ ոճիրն այսօր էլ շարունանում է՝ ժամանակի հետ առարկայացող շատ ավելի աղետալի ու ազգակործան դրվագներով, դրանից են ծնվել՝
2004թ. ապրիլի 12-ի բարբարոսությունը,
խաղաղ ցուցարարների մարտիմեկյան ջարդը և հրեշավոր սպանդը,
Հայոց ցեղասպանության ցյուրիխյան ամոթալի ուրացումը,
Լեռնային Ղարաբաղի՝ կործանման եզրին հասցված խնդիրը։
Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը մնալու է որպես Հայոց պատմության ամենասև էջը, եթե նույնիսկ ինչ-որ ժամանակ վերացվեն դրա հետևանքները։
Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը մնալու է որպես հայկական պետականության ճակատի ամոթալի խարանը, քանի դեռ չեն բացահայտվել հրեշավոր այդ մտահղացման հեղինակներն ու պատվիրատուները։
Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը մնալու է որպես հայկական պետության հիմքերը քայքայող հիմնական գործոնը, քանի դեռ բոլոր մեղավորները չեն կրել իրենց արժանի պատիժը։
Տաս տարի անց դեռ օդում կախված են փաստաբանների և զոհերի հարազատների միաբերան հայտարարությունը՝ ՙՀոկտեմբերի 27-ը չի բացահայտվի այս իշխանության պայմաններում՚։ Ուստիև Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելը Հայ Ազգային Կոնգրեսի համար այսօր հիշատակի ծես-արարողություն, իսկ ընդհանրապես ամենօրյա վճռական պայքար է՝ երկրի սահմանադրական կարգը վերականգնելու միջոցով դրա նորանոր չարիքները կանխելու, գործած ավերածությունների հետևանքները վերացնելու, ժողովրդավարական ու բարեկեցիկ հասարակարգ ձևավորելու, յուրաքանչյուրի ազատության ու արժանապատիվ կյանքի համար:
Հայ Ազգային Կոնգրեսի
Կենտրոնական Գրասենյակ
Հայտարարություն
05.11.2009
Հոկտեմբերի 22-ին Ազգային Ժողովում տեղի ունեցած «Հեռուստառադիո-հեռարձակման թվայնացման գործընթացը և դրա ներդրման հետևանքները Հայաստանում» թեմայով լսումները կրկին ապացուցեցին, որ Հայաստանում պետական մակարդակով ջանքեր են գործադրվում ոտնահարելու ազատ խոսքը:
«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում 2008 թ. սեպտեմբերի 10-ին ՀՀ ԱԺ-ում օրենքով կատարված փոփոխություններով՝ Հայաստանում արգելվեցին հեռարձակման արտոնագրման մրցույթները մինչև 2010թ. հուլիսի 20-ը: Այդ նախաձեռնությունը ՀՀ Կառավարությունը հիմնավորել էր Հայաստանում հեռարձակման թվայնացման գործընթացի ներդրումով: Այդ օրենսդրական փոփոխությունից հետո՝ Հայաստանում մի շարք հեռուստաընկերություններ և ռադիոընկերություններ, որոնց արտոնագրի գործողության ժամկետն արդեն լրանում էր՝ առանց մրցույթի, միայն Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից արտոնագրի ժամկետի երկարաձգմամբ՝ շարունակեցին հեռարձակումն այն պայմաններում, երբ «Ա1+» հեռուստաընկերությունը եթերազրկվեց արտոնագրի կորստից ժամեր անց:
Ի հեճուկս հասարակության և միջազգային կազմակերպությունների քննադատությանը, նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2008 թվականի վճռի, որով հաստատվեց, որ խախտվել է «Ա1+» տեղեկատվություն տարածելու իրավունքը, ինչպես նաև այն, որ յոթ կապուղիներով մրցույթների արդյունքները ապօրինի էին՝ կառավարությունը չձեռնարկեց միջոցներ վերացնելու իրավունքի այս հաստատված խախտման հետևանքները՝ տրամադրելու «Ա1+-ին» կապուղի, ապահովելու ազատ կապուղիներում մրցույթի անցկացումը, կամ առնվազն չնախաձեռնեց հաճախականությունների տիրույթի աուդիտ միջազգային մասնագետների կողմից: 2008 թվականի սեպտեմբերին այդ օրենքի ընդունումից շուրջ 14 ամսվա ընթացքում չի ընդունվել նաև հեռարձակման թվայնացման հայեցակարգը:
Խորհրդարանական լսումները բացահայտեցին, որ Երևանում կան չօգտագործված, չհատկացված կապուղիներ, ինչը տարիներ շարունակ թաքցվում էր ՀՀ կառավարության կողմից: Կառավարության ներկայացուցչներն էլ, փաստորեն, չհերքեցին ՀՀ ԱԺ լրումներին ԵԽ փորձագետի կողմից հայտնած այդ տեղեկությունը:
Համարելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում անցած տարվա սեպտեմբերին արված փոփոխությունները միջոց, որով ըստ էության արգելվեց իշխանությունների վերահսկողությունից դուրս գտնվող հեռուստաընկերության հնարավորությունը՝ մրցույթի մասնակցելու միջոցով եթեր վերադառնալու, Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է իշխանությունների շարունակական գործունեությունը` ազատ խոսքի, ազատ մամուլի ճնշման ուղղությամբ: Այն պայմաններում, երբ ՀՀ կառավարության որոշմամբ 5 հեռուստակապուղի առանց մրցույթի, և ոտնահարելով միջազգային հարաբերություններում ընդունված փոխադարձության սկզբունքը, տրվել է օտարերկրյա հեռուստաընկերություններին՝ տեղական ընկերությունները տարիներ շարունակ զրկված են մրցույթի մասնակցելու, հեռուստա և ռադիոեթերով տեղեկություն տարածելու հնարավորությունից:
ՀԱԿ-ը պահանջում է, որ վերականգնվի հեռուստատեսության և ռադիոյի ոլորտում մրցակցությունն ու մամուլի ազատությունը` շուկայական հարաբերությունների և խոսքի ազատության սկզբունքների համաձայն, ինչպես երաշխավորվում է Հայաստանի միջազգայնորեն ստանձնած պարտավորություններով: Որպես առաջին քայլ անհրաժեշտ է շտապ անցկացնել հեռուստա և ռադիո հաճախականությունների տիրույթի միջազգային աուդիտ, որի արդյունքներով ազատ կամ արտոնագրի ժամկետը լրացած հաճախականություններում անցկացնել մրցույթներ:
Հայ Ազգային Կոնգրեսի
Կենտրոնական Գրասենյակ
Հայտարարություն
06.11.2009թ.
Հայ Ազգային Կոնգրեսը բազմիցս նախազգուշացրել է, որ ֆինասատնտեսական ճգնաժամի պայմաններում Հայաստանի կառավարության կողմից ձեռնարկված քայլերը խիստ անհամարժեք են առկա բացասական զարգացումները կանխելու կամ մեղմելու համար: Արված բազմաթիվ նախազգուշացումները անտեսելու հետևանքը եղավ այն, որ անգամ արտաքին աշխարհից ներգրավելով աննախադեպ` 1.5 մլրդ դոլարի վարկ, տնտեսական անկման պաշտոնական ցուցանիշով Հայաստանը գերազանցում է ԱՊՀ բոլոր և աշխարհի գրեթե բոլոր երկրներին: Իշխանության կողմից, այսպես կոչված, կանխարգելիչ տնտեսական միջոցառումները փաստորեն ուղղված են ոչ թե պետության և սեփական քաղաքացիների շահերի պաշտպանությանը և առկա խնդիրների լուծմանը, այլ իշխանական կոռումպացված համակարգի սնուցման, ամրապնդմանն ու պահպանմանը:
Կառավարությունը ամբողջ 2009թ. ընթացքում, քողարկելով սեփական ձախողումները և որևէ լուրջ խնդիր լուծելու անկարողությունը, օրենքը շրջանցող տարբեր եղանակներով վերափոխեց բյուջեի մասին Ազգային ժողովի ընդունված օրենքը՝ ըստ էության հետին թվով իրականացվեց բյուջեի ստվերային սեկվեստր: Նման պայմաններում մշակվեց և Ազգային ժողով ներկայացվեց գալիք, 2010թ. Պետական բյուջեի նախագիծը, որում անտեսված են մեր երկրի առջև ծառացած իրական խնդիրները և մարտահրավերները: Այսպես.
Ընթացիկ տարվա ծրագրի համեմատ նախատեսվում է եկամուտների ծավալի շուրջ 25 տոկոս նավազեցում, այն դեպքում, երբ իշխանությունների կողմից հաջորդ տարվա համար կանխատեսվում է տնտեսական աճ:
2009-ի համեմատ լուրջ կրճատումներ են արված կրթության (շուրջ 25 %) և պաշտպանության ոլորտներում՝ (ավելի քան 22 %), այն դեպքում, երբ գրեթե անփոփոխ են թողնված պետական ապարատի պահպանման ծախսերը:
Հարկեր – համախառն ներքին արդյունք հարաբերակցության մեջ ծրագրված է հարկերի խիստ ցածր և նվազող մակարդակ, ինչը ըստ էության նշանակում է, որ իշխանությունները չեն պայքարելու ստվերի ու կոռուպցիայի դեմ:
Նախատեսվում է բյուջեի հսկայական պակասորդ՝ ՀՆԱ-ի 6.5% չափով:
Հայ Ազգային Կոնգրեսն արձանագրում է, որ այս բյուջեն որևէ իշխանության համար սեփական սխալների և անհեռատեսության արձանագրման և ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ բյուջե է:
Գիտակցելով, որ տնտեսական անկման և ֆինանսական ճգնաժամի խորացումը, այն կանխելուն ուղղված ոչ համարժեք քայլերը հղի են ընդհուպ հումանիտար աղետի սպառնալիքով, Հայ Ազգային Կոնգրեսը հերթական անգամ իր պարտքն է համարում ներկայացնել այն սկզբունքներն ու միջոցառումները, որոնց գործադրմամբ միայն հնարավոր է մեղմել առկա ծանր և սպասվող վատթար կացությունը.
2010թ. Պետական բյուջեի հիմքում պետք է դրվեն հատուկ հակաճգնաժամային հնգամյա տնտեսական ու սոցիալական և ֆինանսական ծրագրավորման սկզբունքները: Վերոհիշյալ ծրագրի առանցքը պետք է կազմեն հակաճգնաժամային իրատեսական միջոցառումները, այլ ոչ հեքիաթային ու վերացական խոստումներն ու դատողությունները:
Հնգամյա այդ ժամանակահատվածում եկամուտների հավաքագրման մակարդակը պետք է աստիճանաբար բարձրացնել, հասցնելով հարկեր -ՀՆԱ հարաբերակցությունը 22% մակարդակի:
Ընդունել Հարկային ու մաքսային բարեփոխումների ցանկն ու համապատասխան փաստաթղթերը, ինչը պետք է ուղղված լինի պրոգրեսիվ հարկման սկզբունքի կիրառմանը` հարկային բեռի տեղափոխմանը սպառողից դեպի եկամուտ ստացողը, ցածր եկամուտ ստացողներից դեպի բարձր եկամուտ ստացողը, դեպի հասարակության ունևոր հատվածը;
Մշակել համակարգային փոփոխությունների փաթեթ, որը պետք է ներառի հակակոռուպցիոն և հակամենաշնորհային միջոցառումների իրական ծրագիր, սահմանելով ՀՀ-ում արդար մրցակցային տնտեսական մթնոլորտ:
Խրախուսել ոչ թէ էլիտար բնակարանաշինարարության, այլ մատչելի սոցիալական բնակարանաշինությանն ուղղված ծրագրերը, այդ թվում նորաստեղծ, երիտասարդ ընտանիքների համար;
Պետք է կազմել գործազրկության կրճատմանն ուղղված հատուկ ծրագիր, մասնավորապես` միջգյուղական, տեղական նշանակության ճանապարհների վերականգնման, գյուղական համայնքներում տարաբնույթ ենթակառուցվածքային ու համայնքների զարգացմանն ուղղված միջոցառումներ և դրանց բյուջետային ֆինանսավորման նախատեսում;
Արտասահմանից ստացված վարկերն առավելապես ուղղել պահանջարկի, այլ ոչ թե առաջարկի ընդլայնմանը, դադարեցնել, այսպես կոչված, ՙէլիտար՚ կառուցապատողների վարկավորումը (երաշխիքների տրամադրումը) և այլն:
Կոնգրեսն ունի տնտասական ճգնաժամից դուրս գալու միջոցառումների իր ծրագիրը: Մի քանի տասնյակ օրենքների, որոշումների ընդունումով և համապատասխան քաղաքական կամքի առկայության դեպքում հնարավոր կլինի երկիրը վերադարձնել զարգացման ուղի: Առաջիկայում Հայ Ազգային Կոնգրեսը կներկայացնի այդ ծրագիրը:
Հայ Ազգային Կոնգրեսի
Կենտրոնական Գրասենյակ
murmushka
12.11.2009, 12:32
Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը ակտիվի հանդիպմանը
11.11.09
Իմ նախորդ ելույթում (18.09.2009) ես խոստացել էի մի այլ առիթով ավելի հանգամանորեն անդրադառնալ հայ-թուրքական արձանագրություններին։ Կարծում եմ, դրանց ստորագրման արդյունքում հստակեցված ներկա իրավիճակը հարմարագույն առիթն է այդ խոստումը կատարելու համար։ Ես կաշխատեմ զերծ մնալ զգացմունքային գնահատականներից եւ կատարվածն ու դրա հետեւանքները վերլուծել բացառապես քաղաքական տեսակետից։ Ստիպված եմ միայն զգուշացնել, որ ի հեճուկս մամուլի սպասումների, ելույթս ոչ թե ծրագրային է, այլ բացատրական, թեեւ չեմ ժխտում նաեւ ծրագրային ելույթի անհրաժեշտությունը։
* * *
Եւ այսպես, հակառակ Հայաստանում եւ Սփյուռքում ծավալված բողոքի տպավորիչ ցույցերին, Սերժ Սարգսյանը, ինչպես եւ սպասվում էր, այնուամենայնիվ ստորագրեց խնդրո առարկա վիճահարույց արձանագրությունները՝ ակնհայտորեն ղեկավարվելով ոչ թե պետական կամ ազգային շահերով, այլ արտաքին աշխարհում լեգիտիմություն ձեռքբերելու եւ սեփական իշխանությունը պահպանելու նպատակով։ Հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծման հարցում նրա դրսեւորած անհարկի զիջումը բավական է այս պնդումը անառարկելի համարելու համար, քանի որ որեւէ այլ նկատառումով դա ուղղակի անհնար է բացատրել։ Զարմանալու ոչինչ չկա. կար ժամանակ, երբ հայ թագավորները, համապատասխան ծառայությունների դիմաց, իշխանության տվչություն (ինվեստիտուրա) էին ստանում արաբներից, կար ժամանակ՝ մոնղոլներից, այժմ էլ ահա, Սարգսյանը տվչություն է ստանում Արեւմուտքից։
Արդարությունը պահանջում է նշել, սակայն, որ Սերժ Սարգսյանը միայնակ չիրագործեց հայ–թուրքական արձանագրությունների ստորագրման ծրագիրը։ Այդ հարցում նրան անվերապահ աջակցություն ցուցաբերեցին՝ Հայաստանի Հանրապետական, Օրինաց Երկիր եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունները, Հայոց եկեղեցու գերագույն հոգեւոր խորհուրդը՝ առաջնորդությամբ Գարեգին Բ կաթողիկոսի, ՀՀ նախագահին առընթեր Հանրային խորհուրդը՝ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, Ամերիկայի Հայկական համագումարը՝ նախագահությամբ Հրայր Հովնանյանի, Հայ բարեգործական ընդհանուր միությունը՝ պատվո նախագահությամբ Լուիզ-Սիմոն Մանուկյանի, ՀՀ Գիտությունների ակադեմիայի նախագահությունը՝ գլխավորությամբ Ռադիկ Մարտիրոսյանի, Հայաստանի քրեաօլիգարխիկ տնտեսական վերնախավը՝ հանձինս բոլոր մականունավոր հայտնի դեմքերի, Պետական բուհերի ռեկտորները՝ ի դեմս Արամ Սիմոնյանի, Սուրեն Զոլյանի եւ մյուսների, եւ վերջապես, ողջ նոմենկլատուրային մտավորականությունը՝ Զորի Բալայանի, Սոս Սարգսյանի, Պերճ Զեյթունցյանի, Ռուբեն Գեւորգյանցի եւ այլոց լուռ համաձայնությամբ։ Հատկանշական է, սակայն, որ նշածս կազմակերպությունների ու խավերի ներկայացուցիչներից ոչ ոք, բացի հատուկենտ Հանրապետականներից, քաջություն չունեցավ անհատապես պաշտպանելու Սերժ Սարգսյանի որդեգրած քաղաքականությունը, այլ փոքրոգաբար պատսպարվեց անձնական պատասխանատվություն չպահանջող կոլեկտիվ սատարումների եւ հայտարարությունների ետեւում։ Բոլորը, փաստորեն, լքեցին ու մենակ թողին իրենց նախագահին։ Ոչ մի նախարար, ոչ մի ակադեմիկոս, ոչ մի ռեկտոր, ոչ մի օլիգարխ եւ ոչ մի մտավորական անձամբ չկանգնեց նրա կողքին։
Ինչ վերաբերում է հայ–թուրքական արձանագրությունների քննադատներին, ապա որպես այդպիսիք, տարբեր նկատառումներով ու դրսեւորումներով, հանդես եկան սփյուռքահայ զանգվածները, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, Հայ Ազգային Կոնգրեսը, Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը, Ժառանգությունը, Նոր Ժամանակները, Միացում եւ Սարդարապատ հասարակական շարժումները, Ռամկավար-Ազատական կուսակցության որոշ թեւեր, Դաշնակցության հրապարակային միջոցառումներին միացած շուրջ մեկ տասնյակ մանր կազմակերպություններ, ինչպես նաեւ մի քանի անհատ քաղաքական գործիչներ կամ քաղաքագետներ՝ Վարդան Օսկանյան, Տիգրան Թորոսյան, Անդրանիկ Թեւանյան, Արամ Ամատունի, Հակոբ Բադալյան եւ այլք։ Հարկ է նկատի ունենալ, սակայն, որ ընդդիմախոս ճամբարը, առերեւույթ ընդհանրությամբ հանդերձ, ի հայտ բերեց մոտեցումների մի սկզբունքային տարբերություն՝ մոտեցումներ, որոնցից մեկի կրողը Հայ Ազգային Կոնգրեսն է, իսկ մյուսինը՝ մնացյալ բոլոր թվարկված ուժերը։ Այս հանգամանքն առաջացրեց որոշ թյուրըմբռնումներ ու անհասկացողություններ, որոնք կարոտ են հստակ պարզաբանումների։
murmushka
12.11.2009, 12:34
Մինչ այդ, սակայն, անհրաժեշտ է նշել, որ հստակ սահմանազատված այս երկու ճամբարներից բացի, եղավ նաեւ անտարբերների մի հսկայական զանգված, որն ընդհանրապես որեւէ կերպ չարձագանքեց հայ–թուրքական արձանագրություններին, ինչպես չի արձագանքում նաեւ Ղարաբաղյան կարգավորման վտանգավոր զարգացումներին։ Որքան էլ տխուր ու մտահոգիչ, այս երեւույթը, սակայն, զարմանալի չէ, քանի որ սեփական իշխանություններից ճնշված, իրավազրկված, կեղեքված ու սովորական գոյաքարշության դատապարտված ժողովրդից չի կարելի հայրենասիրական պոռթկում սպասել։ Ընդ որում, նշված երեւույթը, որը գիտականորեն ուսումնասիրված է, հատուկ է ոչ միայն մեզ, այլեւ բոլոր մնացյալ ժողովուրդներին։ Այն բազմիցս դրսեւորվել է պատմության մեջ եւ եղել շատ պետությունների ու նույնիսկ կայսրությունների կործանման պատճառներից մեկը։ Հասարակության անտարբերությունն, անշուշտ, առայժմ ձեռնտու է իշխանություններին, եւ պետք է, առաջին հերթին, անհանգստացնի ընդդիմությանը։ Բայց վերջին հաշվով, այդ անտարբերությունը շրջվելու է իշխանությունների դեմ։ Երբ որեւէ վճռական պահի նրանք կարիքն ունենան հասարակության աջակցության, այդ աջակցությունը չեն ստանալու։ Սակայն սա, թեեւ չափազանց կարեւոր, բայց միանգամայն առանձին հարց է, որը դուրս է մեր քննության բուն առարկայից՝ ընդդիմադիր ճամբարի դիրքորոշումների գնահատականից։
* * *
Ըստ այդմ, անզեն աչքով իսկ նկատելի է, որ ի տարբերություն Կոնգրեսի, որը հայ–թուրքական արձանագրություններին ընդդիմացավ ռեալ քաղաքականության դիրքերից, մյուս ուժերը խնդիրը տեղափոխեցին գաղափարախոսական հարթություն, այսինքն՝ Հայ դատի ոլորտ, որը ոչ մի կապ չունի ռեալ քաղաքականության եւ մեր երկրի իրական շահերի հետ։ Կոնգրեսն արտահայտեց երկու հստակ առարկություն, որոնցից մեկը վերաբերում է Ցեղասպանության իրողությունը կասկածի տակ դնող պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը, մյուսը՝ արձանագրությունների վավերացման պայմանին, որը Թուրքիայի համար հնարավորություն է ստեղծում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը պայմանավորել Ղարաբաղի հարցի լուծմամբ։ Ի տարբերություն Կոնգրեսի, Հայդատականություն դավանող քաղաքական ուժերը նշված առարկություններին գումարեցին նաեւ հայ–թուրքական ընդհանուր սահմանի ամրագրման անընդունելիության, Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ու հայ ժողովրդի պատմական իրավունքների ճանաչման, ինչպես նաեւ արեւմտահայության կրած նյութական վնասների փոխհատուցման հարցերը։
Այսպիսով, այդ ուժերը տպավորություն ստեղծեցին, թե իբր հայ–թուրքական արձանագրությունների քննադատության հարցում Կոնգրեսը պասիվություն ու անսկզբունքայնություն է դրսեւորում, եւ միայն իրենք են լրջորեն պայքարում Սերժ Սարգսյանի վարած «ազգակործան» քաղաքականության դեմ։ Այնինչ իրականում, իրենց առաջ քաշած իռացիոնալ պահանջներով, նրանք մի կողմից անլրջացրին արձանագրությունների պարունակած ամենավտանգավոր դրույթի՝ պատմաբանների հանձնաժողովի ստեղծման մերժելիության փաստարկը, մյուս կողմից՝ մեծագույն ծառայություն մատուցեցին Սերժ Սարգսյանին, ակամա բարձրացնելով վերջինիս միջազգային վարկը։ Հակառակ հայաստանյան եւ մանավանդ սփյուռքյան ցույցերում կրած անձնական նվաստացումներին, Սարգսյանը ազգայնական հիստերիայի շնորհիվ միջազգային ասպարեզում անսահմանորեն ուժեղացրեց իր դիրքերը, աշխարհին ներկայանալով որպես 21-րդ դարին արժանի իրատես ու վճռական պետական գործիչ, որը պատրաստ է հանուն իր սկզբունքների դիմել համարձակ ու ոչ ամբոխահաճ իրագործումների։ Ամենեւին պատահական չէ, հետեւաբար, որ արձանագրությունների ստորագրումից անմիջապես հետո նա ճանաչվեց «շաբաթվա եւրոպացի», որից դեպի Նոբելյան մրցանակ մի քայլ է մնում, եւ այդ քայլը հայտնի է բոլորին։
Ծայրահեղ ազգայնականները, մանավանդ Դաշնակցությունը, իրենց անհարմար վիճակի մեջ են դնում նաեւ մի այլ առումով, այն է՝ մի կողմից պաշտպանելով առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման սկզբունքը եւ դրա հիման վրա բողոքելով Թուրքիայի ներկայացրած նախապայմանների դեմ, մյուս կողմից՝ վերջինիս առջեւ սեփական նախապայմանները դնելով։ Մերկապարանոց չթվալու համար հարկ եմ համարում մի ընդարձակ մեջբերում կատարել «ՀՅԴ Հայաստանի կազմակերպության գործունեության ուղենիշերը» վերնագիրը կրող փաստաթղթից (23.10.2009թ.), որում այդ մասին բառացիորեն ասված է հետեւյալը. «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բնականոն հարաբերություններ հաստատելու համար նախադրյալներ կարող են ստեղծվել միայն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ հատուցման պատրաստակամություն դրսեւորելու, ինչպես նաեւ թուրք–ադրբեջանական միասնական հակահայկական քաղաքականությունը դադարեցնելու դեպքում։ Պատմական այս շրջափուլում առանց նախապայմանների երկկողմ հարաբերությունները կարգավորելու գործընթաց սկսելը չափազանց լուրջ եւ պատասխանատու քայլ է եւ Հայաստանի կողմից միակ զիջումը պետք է հանդիսանա։ ...ՀՀ արտաքին քաղաքականությունը պետք է անհրաժեշտ դիմակայություն ապահովի թուրք–ադրբեջանական տանդեմի հակահայկական ծրագրերին եւ առաջնորդվի հետեւյալ սկզբունքներով. –Թուրքիայի կողմից ներկայացվող նախապայմանները գնահատել որպես անօրինական եւ մեր ազգային արժանապատվությունը վիրավորող. –Բացառել հայ–թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման առկա գործընթացների փոխկապակցումը, ինչը կհանգեցնի Հայ Դատի ամբողջական փաթեթի անթույլատրելի տրոհման. –Չկնքել որեւէ պայմանագիր, որով կարող է ուժը կորցված ճանաչվել կամ վերացվել ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի միջազգային իրավական նշանակությունը. –Մինչեւ բովանդակ հայ ժողովրդի անժամանցելի իրավունքների վերականգնումը ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգի անքակտելի մասը պետք է կազմեն Հայոց ցեղասպանության ճանաչման եւ փոխհատուցման հարցերը. –Բացառել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը թուլացնող որեւէ գործողություն՝ այդպիսով ի չիք դարձնելով ուրացման թուրքական քաղաքականության փորձերը»։
Մարդ կարող է ուղղակի թեւաթափ լինել քաղաքականության հետ կապ չունեցող եւ հակասություններով լի այս բառակույտից։ Եթե խնդիրը չվերաբերեր մի այնպիսի լուրջ թեմայի, ինչպիսին հայ–թուրքական հաշտեցումն է, ապա կարելի էր կարծել, թե մենք գործ ունենք ոչ թե կուսակցական ծրագրի, այլ քաղաքական պամֆլետի հետ։ Այդուհանդերձ, որքան էլ խրթին ու հակասական, ասվածի իմաստը չափազանց պարզ է. ըստ Դաշնակցության՝ Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է կառուցի այնպիսի պայմանագրի հիման վրա, որը չբացառի ապագայում վերջինիս առջեւ Ցեղասպանության ճանաչման եւ տարածքային ու նյութական փոխհատուցման պահանջներ դնելու հնարավորությունը։ Տրված լինելով, որ Թուրքիան երբեք չի համաձայնի նման պայմանների, հետեւաբար, նույնքան պարզ է նաեւ այս դիրքորոշման նպատակը, այն է՝ ամեն ինչ անել հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումը վիժեցնելու համար, որքան էլ Դաշնակցությունը պնդի, թե «դեմ չէ եւ երբեք էլ դեմ չի եղել Հայաստան–Թուրքիա հարաբերությունների բնականոնացմանը» (ՀՅԴ առաջարկած փոփոխությունները, Երեւան 2009, էջ 2)։ Դաշնակցության եւ հայդատական մյուս ուժերի պատկերացմամբ՝ հայ–թուրքական հարաբերությունները պետք է բնականոնացվեն ոչ թե փոխզիջումների ու բարի կամքի դրսեւորման, այլ Թուրքիայի անվերապահ կապիտուլյացիայի հիման վրա։ Իսկ քանի որ Թուրքիան, կարծես թե, կապիտուլյացիայի մտադրություն չունի, նրանք քաջություն պետք է ունենան բացեիբաց հայտարարելու, որ ընդհանրապես դեմ են հայ–թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Վերջիվերջո, ինչների՞ս է պետք այդ կարգավորումը, եթե Վարդան Օսկանյանի հանճարեղ դատողությամբ՝ Հայաստանը դեռ հարյուր տարի էլ կարող է զարգանալ շրջափակումների պայմաններում։
murmushka
12.11.2009, 12:36
Բացի այս ամենից, Հայդատական ուժերի առնվազն մի մասի պահվածքն անլուրջ ու խոցելի է նաեւ պարկեշտության առումով։ Բոլորովին անհասկանալի է, օրինակ, թե ինչ իրավունքով է Դաշնակցությունը բողոքում հայ–թուրքական ներկա սահմանների դեմ, երբ ինքն է Ալեքսանդրապոլի պայմանագրով գծել այդ սահմանները։ Կամ ինչպե՞ս է Թուրքիայից պահանջում ճանաչել հայ ժողովրդի պատմական իրավունքները, երբ նույն այդ պայմանագրով հրաժարվել է Սեւրի դաշնագրից։ Ասվածը հավասարապես վերաբերում է Վարդան Օսկանյանին։ Ինչո՞ւ է, հանկարծ, նա հիշել Արեւմտահայաստանն ու հայրենի Մարաշը, երբ իր պաշտոնավարության շրջանում որեւէ կերպ չարձագանքեց Թուրքիայից հողային պահանջներ չունենալու մասին Ռոբերտ Քոչարյանի արած հայտարարությանը, չասաց, որ դա դավաճանություն է, որ դրանով ոտնահարվում են հայ ժողովրդի պատմական իրավունքները եւ այլն։ Հետեւաբար, Դաշնակցությունն ու Օսկանյանն ո՞ւմ պիտի հավատացնեն, որ իրենց այսօրվա պահվածքն անկեղծ է ու միտված չէ էժան քաղաքական դիվիդենտներ շահելուն։ Թերեւս ավելորդ չէ նշել, որ հասարակության մեծամասնության համոզմամբ, անկեղծություն չի բուրում նաեւ Դաշնակցության Հայաստանի կազմակերպության ձեւական բողոքի ցույցերից եւ հայ–թուրքական արձանագրությունների ստորագրման պատասխանատվությունը Սերժ Սարգսյանի փոխարեն Էդվարդ Նալբանդյանի ուսերին բարդելու համառ ձգտումից։
Վերջապես, Սերժ Սարգսյանի դեմ ուղղված հայդատական քննադատությունն անտեղի է նաեւ պատմական ճշմարտության տեսակետից։ Արդարացի չէ նրա գործած բազմաթիվ մեղքերին նաեւ չգործած մեղքեր գումարել։ Սարգսյանը չէ, որ առաջինն է ճանաչել հայ–թուրքական ներկայիս սահմանը — նրանից առաջ դա արել են դաշնակները եւ բոլշեւիկները՝ Ալեքսանդրապոլի եւ Ղարսի պայմանագրերով։ Նա չէ, որ հրաժարվել է Թուրքիայի նկատմամբ տարածքային նկրտումներից — դա արել է Ռոբերտ Քոչարյանը։ Նա չէ, որ Թուրքիայից պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ի պատասխան ստացել է պատմաբանների հանձնաժողով ստեղծելու առաջարկը — այդ բանն արել են Քոչարյանն ու Վարդան Օսկանյանը։ Նա չէ, որ Ղարաբաղը դուրս է մղել կարգավորման գործընթացից — դա եղել է Քոչարյանի, Օսկանյանի եւ Արկադի Ղուկասյանի սեւ գործը։ Եւ վերջիվերջո, Սարգսյանը չէ, որ «նվաճել է» Մադրիդյան սկզբունքները — դրանք նա ժառանգել է Քոչարյանից ու Օսկանյանից։ Այս հարցերում Սարգսյանը պատասխանատու է միայն այնքանով, որքանով մաս է կազմել Քոչարյանի վարչակազմին, ընդ որում ոչ ավելի, քան վերջինիս մաս կազմած կամ նրան սատարած մնացյալ ուժերը, որոնցից ոմանք այսօր փորձում են ընդդիմություն խաղալ եւ այդկերպ խուսափել պատասխանատվությունից։
* * *
Հայ–թուրքական արձանագրությունների քննադատության հարցում Կոնգրեսի պասիվության կամ անսկզբունքայնության վերաբերյալ տպավորությունն, արդ, բխում է վերջինիս դիրքորոշումը Հայդատականների ավելի սուր ու արմատական թվացող դիրքորոշման հետ համեմատության մեջ դնելու խաբուսիկ հանգամանքից։ Խաբուսիկ՝ առաջին հերթին այն տարրական ճշմարտությունը անուշադրության մատնելու պատճառով, որ քաղաքականության մեջ արժեքավորը ոչ թե սուրն ու արմատականն է, այլ արդյունավետն ու բանականը։ Ինչ էլ Կոնգրեսի մասին մտածեն, լինելով խիստ ռացիոնալ քաղաքական շարժում, վերջինս չէր կարող միանալ հայ–թուրքական արձանագրությունների ստորագրման առթիվ ծավալված ազգայնական հիստերիային եւ դրանով նպաստել միջազգային ասպարեզում Սերժ Սարգսյանի դիրքերի էլ ավելի ուժեղացմանը։ Անձնապես ես եւ կոնգրեսականներից շատերը այդ բանը չէինք կարող անել նաեւ զուտ գաղափարախոսական նկատառումներով, այն է՝ հայդատականության նկատմամբ ունեցած սկզբունքային վերապահումների պատճառով։ Հայ դատը, կամ այլ կերպ՝ պահանջատիրությունը, պետականազուրկ ազգին վայել դավանանք է։ Պետություն ունեցող ազգը պետք է առաջնորդվի բոլորովին այլ կատեգորիաներով։ Ժամանակն է, վերջապես, գիտակցել, որ քաղաքականության եւ իրավագիտության մեջ պատմական իրավունք հասկացություն գոյություն չունի, եւ չի կարելի աշխարհի հետ խոսել այդ լեզվով՝ անմեղսունակի վիճակում չհայտնվելու համար։ Միեւնույն է, այդ լեզուն հասկացող չկա ու երբեք չի լինելու։ Պատմական իրավունք տերմինը պատկանում է պրոպագանդայի ոլորտին, իսկ պրոպագանդան, որքան էլ կարեւոր, չի կարող ու չպետք է փոխարինի քաղաքականությանը։
Ասվեց արդեն, որ Կոնգրեսի համար հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումը եղել եւ մնում է ոչ թե գաղափարախոսական, այլ քաղաքական խնդիր, հետեւաբար, ստորագրված արձանագրությունները մենք պարտավոր էինք գնահատել բացառապես քաղաքական հարթության վրա, ինչպես եւ վարվել ենք։ Ըստ այդմ, ռեալ քաղաքականության տեսակետից՝ մեզ համար արձանագրությունների պարունակած դրույթներից միակ անընդունելին հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը վերաբերող կետն է։ Ինչո՞ւ ենք մենք առանձնապես կարեւորում այդ հարցը։ Որովհետեւ.
— հակառակ պաշտոնական քարոզչության պնդումներին եւ հավաստիացումներին, այդ հանձնաժողովի քննության գլխավոր, եթե ոչ միակ, առարկան լինելու է Ցեղասպանության հարցը, այլապես նրա ստեղծումը Թուրքիան չէր համարի իր ամենամեծ նվաճումը.
— դրանով ինքնաբերաբար կասկածի տակ է դրվելու Հայոց ցեղասպանության իրողությունը եւ դադարեցվելու է նրա միջազգային ճանաչման գործընթացը։ Մենք չենք հավատում, անշուշտ, որ Հայոց ցեղասպանությունն անցյալում ճանաչած երկրների խորհրդարանները չեղյալ են հայտարարելու իրենց որոշումները, բայց, դրա հետ մեկտեղ, չենք կասկածում, որ ոչ մի այլ երկիր այլեւս նման որոշում չի ընդունելու.
— դրանով նաեւ ծանր բարոյա-հոգեբանական հարված է հասցվելու Սփյուռքին, որի ինքնությունը, սուբյեկտիվ ցանկություններից անկախ, ողբերգական հանգամանքների բերմամբ, խարսխված է Ցեղասպանության վրա, թեեւ ես կնախընտրեի, որ այն խարսխված լիներ Հայոց պետականության հզորացման գաղափարի եւ համամարդկային արժեքների վրա։
Ո՛ր կողմից էլ հարցը դիտարկելու լինենք, ակնհայտ է դառնում, որ Սերժ Սարգսյանը, պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը տված համաձայնությամբ, մի այնպիսի աններելի սխալ է գործել, որը թերեւս երբեւէ հնարավոր չլինի շտկել։ Ընդ որում, սխալն աններելի է ոչ միայն քաղաքական, այլեւ գործնական առումով։ Եթե պատմաբանների հանձնաժողովի ստեղծման նպատակը հայ–թուրքական հաշտեցմանը նպաստելն է, ապա հազիվ-թե ծառայի այդ նպատակին, քանի որ, ամենայն հավանականությամբ, այն վերածվելու է անվերջ բանավեճերի թատերաբեմի՝ ավելի եւս խորացնելով երկու ժողովուրդների հակասությունները։ Իսկ եթե հանձնաժողովի ստեղծման հարցում դրսեւորած զիջման դիմաց Հայաստանի դիվանագիտությունն ակնկալում է հասնել հայ–թուրքական սահմանի բացմանը, ապա այդ զիջումը միանգամայն անհարկի է, քանի որ սահմանի բացման հարցը կախված է ոչ թե դրանից, այլ Ղարաբաղյան խնդրի լուծումից։ Այսինքն՝ պատմաբանների հանձնաժողով ստեղծվեր, թե ոչ, միեւնույն է, Ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո կարգավորվելու էին նաեւ հայ–թուրքական հարաբերությունները, եւ սահմանը բոլոր դեպքերում բացվելու էր։ Այնպես որ, եթե պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը սովորական առեւտրային գործարք էլ համարենք, ապա դա միանգամայն ձախորդ գործարք է կամ գործարք է ոչ թե «հանձնաժողով՝ սահմանի բացման դիմաց», այլ, լավագույն դեպքում, «հանձնաժողով՝ Սերժ Սարգսյանի լեգիտիմության ճանաչման դիմաց» բովանդակությամբ։
Ի տարբերություն մյուս քաղաքական ուժերի, որոնք պատմաբանների հանձնաժողովի ստեղծման առթիվ սկսել են մտահոգություններ արտահայտել հիմնականում հայ–թուրքական արձանագրությունների հրապարակումից հետո (31 օգոստ. 2009), Հայ Ազգային Կոնգրեսն այդ մասին ահազանգել է շատ ավելի վաղ ու բազմիցս։ Վերջին երկու տարվա ընթացքում միայն ես այդ հարցին հանգամանորեն անդրադարձել եմ իմ յոթ տարբեր ելույթներում, առաջին անգամ դեռեւս 2007թ. դեկտեմբերի 8-ին (տե՛ս նաեւ՝ 2008թ. սեպտ. 15; հոկտ. 17; դեկտ. 21; 2009թ. մայիս. 1, մայիս. 15, հունիս. 12)։ Այս փաստերը ես արձանագրում եմ ոչ թե ուրիշներին կշտամբելու նպատակով, այլ ցավով ու կրկին քաղաքական նկատառումներով։ Կարծում եմ, որ եթե մնացյալ քաղաքական ուժերը ժամանակին արձագանքեին Կոնգրեսի հնչեցրած ահազանգերին եւ կենտրոնանային բացառապես տվյալ խնդրի վրա, նամանավանդ առանց այն պղտորելու պահանջատիրական հարցադրումներով, ապա թերեւս հնարավոր լիներ կասեցնել հայ–թուրքական արձանագրություններում պատմաբանների հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ դրույթի ընդգրկումը։
Բացի պատմաբանների հանձնաժողովի վերաբերյալ ունեցած սկզբունքային առարկությունից, Կոնգրեսն, ինչպես արդեն նշվեց, մտավախություն էր արտահայտել նաեւ խորհրդարանների կողմից հայ–թուրքական արձանագրությունների վավերացման պայմանի առթիվ։ Նման պայմանն ինքնին խնդիր չպիտի հարուցեր, եթե Թուրքիային հնարավորություն չտար վավերացման հարցը կապել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման պահանջի հետ։ Որ այս մտավախությունն անհիմն չէ, հաստատվում է ինչպես թուրքական խորհրդարանում արձանագրությունների վավերացման առթիվ սկսված քննարկումների մթնոլորտով, այնպես էլ այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների անվերջ հայտարարություններով։ Այս ամենից հետո էլ պնդել, թե իբր հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումը կապված չէ Ղարաբաղյան խնդրի լուծման հետ, պարզապես անհեթեթություն է։ Ավելին, այդ համառ պնդումները, որոնք անընդհատ հնչում են թե՛ Հայաստանի, թե՛ արեւմտյան երկրների դիվանագետների շուրթերից, ճիշտ հակառակն են ապացուցում՝ այն է, որ հայ–թուրքական կնճիռը եւ Ղարաբաղյան հակամարտությունը լուծվելու են փաթեթով։ Դա ես կանխատեսել էի դեռեւս 2008թ. հոկտեմբերի 17-ի իմ ելույթում, ավելացնելով նաեւ, որ «փորձ է արվելու այդ փաթեթում ընդգրկել նաեւ Ցեղասպանության ուսումնասիրության նպատակով հայ եւ թուրք պատմաբաններից կազմված հանձնաժողովի ստեղծման հարցը», ինչն այսօր արդեն իրականություն է։
murmushka
12.11.2009, 12:39
Քննարկված հարցերի առթիվ ավելի հստակեցնելու համար Կոնգրեսի դիրքորոշումը, հարկ եմ համարում եւս մեկ անգամ շեշտել մեր կողմից բազմիցս ներկայացված հետեւյալ հիմնադրույթները.
— Մենք կողմ ենք թե՛ հայ–թուրքական հարաբերությունների, թե՛ Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորմանը, որը հիմնված պետք է լինի փոխզիջման եւ հավասարակշռվածության սկզբունքների վրա.
— Դրա հետ մեկտեղ, վճռականորեն դեմ ենք հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը, որը Հայոց ցեղասպանության իրողությունը կասկածի տակ դնելուց բացի, ոչ թե նպաստելու, այլ ընդհակառակը, խանգարելու է հայ–թուրքական հաշտեցմանը.
— Ղարաբաղի հարցում մեզ համար խնդրահարույց է կարգավորման որեւէ ծրագիր, որում հստակեցված չէ խաղաղապահ ուժերի տեղակայման պարագան, սահմանված չէ Լաչինի միջանցքի կարգավիճակը եւ ամրագրված չեն հանրաքվեի անցկացման պայմանները.
— Հայ–թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բնագավառներում վտանգավոր զարգացումների կասեցման միակ միջոցը իշխանափոխությունն է, որի իրագործումը, սակայն, անհնար է, քանի դեռ այդ բանը չեն գիտակցել բոլոր քաղաքական ուժերը եւ չի հաղթահարվել հասարակության զգալի մասի անտարբերությունն ազգային հարցերի նկատմամբ.
— Քաղաքական ուժերի ջրբաժանը Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցն է։ Ովքեր դա պահանջում են, իրական ընդդիմություն են, իսկ ովքեր չեն պահանջում՝ իշխանության կողմն են, որքան էլ ձեւացնեն, թե իսկապես մտահոգված են նշված անցանկալի զարգացումներով.
— Իշխանափոխության եւ Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնման գործում մենք պատրաստ ենք համագործակցել ցանկացած, այդ թվում՝ ոչ գաղափարակից ուժի հետ, բացառությամբ արտաքին ուժերի։
Որքան ինձ հայտնի է, որեւէ այլ քաղաքական ուժ այսպիսի հստակ, իրատեսական եւ Հայաստանի ու Ղարաբաղի իրական շահերից բխող դիրքորոշում չի արտահայտել։ «Ոչ մի թիզ հող», «ոչ մի զիջում» կամ «ոչ մի հաշտեցում» կարգախոսները, որքան էլ հստակ թվացող, ինձ համար քաղաքական դիրքորոշում չեն եւ հղի են մեր ժողովրդին ազգային աղետի առջեւ կանգնեցնելու վտանգով։ Իսկ երբ այդ կարգախոսներն ուղեկցված չեն իշխանափոխության պահանջով, նրանք նաեւ կեղծ ու փարիսեցիական են։
* * *
Իսկ այժմ տեսնենք, թե ինչ իրադարձություններ են մեզ սպասում առաջիկայում։ Չնայած դժվար է հստակ գուշակություններ կատարել, բայց ինձ հավանական է թվում մոտավորապես հետեւյալ սցենարը.
— Թուրքիայի խորհրդարանը ձգձգելու է արձանագրությունների վավերացման գործընթացը կամ դրանք վավերացնելու է որոշ վերապահումներով՝ ձգտելով այդ եղանակով խթանել Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորումը.
— Հայաստանի խորհրդարանը սպասողական դիրք է գրավելու եւ փորձելու է արձանագրությունների վավերացման խնդրին անդրադառնալ միայն այն բանից հետո, երբ դրանք կվավերացվեն Թուրքիայի կողմից.
— Այս փակուղային վիճակից դուրս գալու գլխավոր խոչընդոտը համարելով Ղարաբաղի խնդիրը, միջազգային հանրությունը ջանալու է արագացնել վերջինիս հանգուցալուծումը, ինչը բացահայտորեն համընկնում է Թուրքիայի դիրքորոշմանը.
— Սերժ Սարգսյանը, մատնանշելով հայ–թուրքական արձանագրությունների ստորագրման առիթով Հայաստանում եւ Սփյուռքում ծագած սուր հակազդեցությունը, միջնորդներից խնդրելու է որոշ դադար տալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում՝ պատճառաբանելով, որ իր համար դժվար կլինի կարճատեւ ժամանակամիջոցում դիմակայել եւս մի այդպիսի հակազդեցության.
— Ըմբռնումով մոտենալով Սարգսյանի պատճառաբանությանը՝ միջազգային հանրությունը, սակայն, նրա թուլությունից օգտվելու պահը չկորցնելու համար, մերժելու է այդ խնդրանքը եւ, ընդհակառակը, Ղարաբաղի հարցում ավելի եւս մեծացնելու է ճնշումները Հայաստանի վրա.
— Ամենայն հավանականությամբ, շահագրգիռ ուժերը Հայաստանին հորդորելու են նաեւ առաջինը վավերացնել հայ–թուրքական արձանագրությունները՝ այն հիմնավորմամբ, որ դրանից հետո Թուրքիայի համար հեշտ չի լինի ձգձգել վավերացման գործընթացը.
— Իրերի տրամաբանությամբ՝ մոտակա ամիսներին զարգացումներն ընթանալու են ոչ այնքան հայ–թուրքական հարաբերությունների, որքան Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ, որովհետեւ, վերջին հաշվով, հայ–թուրքական հաշտեցման հիմնապայմանը ոչ իսկ Ցեղասպանության կնճիռն է, այլ Ղարաբաղի խնդրի հանգուցալուծումը։
Ինչպես տեսնում ենք, իրավիճակը չափազանց նուրբ է եւ զգայուն, ինչը մեծ պատասխանատվություն է պահանջում թե՛ իշխանություններից, թե՛ ընդդիմությունից, որոնք հավասարապես կանգնած են բարդագույն խնդիրների առջեւ։ Բարդությունը մի կողմից՝ կայանում է նրանում, որ ներքաղաքական հակասությունները չխանգարեն հայ–թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացներին, մյուս կողմից՝ որ այդ գործընթացները զերծ մնան հայության համար վտանգավոր ու անցանկալի զարգացումներից։ Հայ Ազգային Կոնգրեսը մշտապես առաջնորդվել եւ այսուհետեւ եւս առաջնորդվելու է պատասխանատվության այս գիտակցությամբ՝ խուսափելով թե՛ անխոհեմ գործողություններից, թե՛ քաղաքական մաքսիմալիզմից, եւ հաշվի առնելով, առաջին հերթին, պետական շահը։ Դժբախտաբար, նույնը չի կարելի ասել իշխանությունների մասին, որոնք համառորեն չեն ուզում օգտագործել ներքաղաքական խնդիրների լուծման եւ ազգային համերաշխության կայացման միջոցով Հայաստանի դիրքերն ամրացնելու եւ արտաքին մարտահրավերները դիմագրավելու ամենաթանկ ռեսուրսը։
Ինձ համար անհասկանալի է հետեւյալ առեղծվածը։ Քանի կասկած չկա, որ Սերժ Սարգսյանը հայ–թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերում անհարկի զիջումների է գնում՝ օտարներից լեգիտիմություն ստանալու նպատակով, ապա ի՞նչն է նրան խանգարում, այդչափ նվաստանալու փոխարեն, ցանկալի այդ լեգիտիմությունը խնդրել սեփական ժողովրդից եւ ստիպված չլինել այդպիսի զիջումներ կատարելու։ XVII դարում Թուրքիայում կար մի փառամոլ եւ իշխանատենչ հոգեւորական, Եղիազար Այնթապցի անունով, որը կաշառքի ու խարդավանքների միջոցով հաջողացրել էր հռչակվել թրքահայության կաթողիկոս, ահավոր վտանգի տակ դնելով Հայոց եկեղեցու եւ հայ ժողովրդի միասնությունը։ Այնժամ Էջմիածնի միաբանները ժողով են գումարում, եւ դիմելով նրան ասում. «Եղբայր, կաթողիկոս ես ուզում լինել, արի դարձիր Ամենայն հայոց կաթողիկոս, միայն թե ազգի գլխին փորձանք մի՛ բեր ու մի՛ պառակտիր մեր եկեղեցին»։ Եղիազարը համաձայնում է, տասը տարի (1681–1691 թթ.) հանգիստ գահակալում Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, եւ այդպիսով կանխվում է Հայոց եկեղեցուն սպառնացող աղետը։ Հայ ժողովրդի ողջ պատմության մեջ ազգային մտածողության ավելի լայնախոհ ու իմաստուն դրսեւորում, քան էջմիածնական միաբանների այս որոշումն է, ինձ հայտնի չէ։ Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանին թվում, թե հայ ժողովուրդն ընդունակ չէ, հանուն ազգային նպատակների, եւս մեկ անգամ նման լայնախոհություն եւ իմաստնություն դրսեւորելու։
Հայտարարություն
13.11.2009
Հայ-թուրքական արձանագրությունների առիթով ՙԺառանգություն՚ կուսակցության մի քանի ներկայացուցիչների ղեկավարությամբ բողոքի ակցիա է տեղի ունեցել Սահմանադրական դատարանի մոտ։
Ակցիայի մասնակիցները պահանջել են ընթացք չտալ այդ փաստաթղթերի վավերացման գործընթացին։ Նրանք նաեւ դատապարտել են Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի կեցվածքը՝ նրա կանխակալ վերաբերմուքն այդ արձանագրություններին եւ փաստորեն դրանց քարոզչությամբ զբաղվելը եւ պահանջել նրա հրաժարականը։ Բողոքի խաղաղ միջոցառումը հանդիպել է ոստիկանության դիմադրությանը։
Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է ցուցարարների նկատմամբ ոստիկանության հերթական ապօրինությունները, ինչով նրանք շարունակում են ցուցադրել վարչախմբի վախը քաղաքացիների սահմանադրական իրավունքների իրացումից:
Հայ Ազգային Կոնգրեսի
Կենտրոնական Գրասենյակ
Մամլո հաղորդագրություն
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ընդունեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլին:
Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների ներկա փուլը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքը, Հայաստանում ժողովրդավարության վիճակն ու քաղբանտարկյալների խնդրին առնչվող հարցեր:
Հանդիպմանը մասնակցեցին Լեւոն Զուրաբյանն ու Ավետիս Ավագյանը:
Բացվեց Կոնգրեսի գրասենյակ
http://www.a1plus.am/content/301x168/c222785d0661836da5967fc516063922.jpghttp://www.a1plus.am/content/301x168/7cd9a69b901c9f0446fb578b10e99928.jpg
Բացվեց Կոնգրեսի գրասենյակ
Չարենցավան քաղաքում այսօր բացվեց Հայ ազգային կոնգրեսի գրասենյակը: Բացմանը մասնակցելու նպատակով Չարենցավանում էին ՀԱԿ ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը եւ Դավիթ Շահնազարյանը:
ՀԱԿ նորաբաց գրասենյակի մոտ հյուրերին դիմավորեցին Կոնգրեսի մոտ 30 ակտիվիստներ, որոնց մեծ մասը ՀԺԿ, ՀՀՇ եւ «Հանրապետություն» կուսակցությունների ներկայացուցիչներ էին:
Լեւոն Զուրաբյանը եւ Դավիթ Շահնազարյանը նախ ներկայացրին Հայ Ազգային Կոնգրեսի դիրքորոշումը ներկայիս գործընթացների վերաբերյալ, հետո պատասխանեցին ներկաների հարցերին:
Ներկաներին հիմնականում հետաքրքրում էր, թե որն է պատճառը, որ Կոնգրեսը հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ընթացքում պահպանեց լռություն. ինչու չանցկացվեց հանրահավաք:
Դավիթ Շահնազարյանը մեկնաբանեց, որ հարված տալու համար հարկավոր է սպասել հարմար պահի: «Կատարել գործողություն սոսկ գործողության համար հավասարազոր կլինի ինքնասպանության»,-ասաց նա:
Նշենք, որ Չարենցավանում այսօր կա ՀԱԿ շուրջ 50 մշտական ակտիվիստ:
Հայտարարություն
Վերջին շրջանում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ աղմկոտ քննարկումները կարծես ստվերեցին Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական այլ խնդիրները։ Որքան էլ բախտորոշ եւ պատմական նշանակություն ունենա Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, որքան էլ բնական էր, որ այն դարձավ աշխույժ բանավեճերի եւ քաղաքական ուժերի նոր դիրքավորման առիթ, չպետք է թույլ տալ, որ քաղաքական բանավեճը կենտրոնանա բացառապես այդ խնդրի վրա՝ ուշադրությունից դուրս թողնելով, նույնքան, գուցե եւ ավելի կարեւոր ու տարողունակ խնդիրներ։
Հայ Ազգային Կոնգրեսը, նրա առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հստակ գնահատականներ տվեցին հայ-թուրքական կարգավորման գործընթացին եւ դրա հետեւանքով առաջացած արտաքին եւ ներքաղաքական զարգացումներին, հիմնավորելով, որ արտաքին քաղաքականության բնագավառում արձանագրված ձախողումները եւ անհարկի զիջումները հետեւանք են Հայաստանում առաջացած խորը տնտեսական եւ քաղաքական ճգնաժամի՝ ինչը արդյունք է կեղծված նախագահական ընտրությունների, իշխանությունների ոչ լեգիտիմության, մարտիմեկյան սպանդի։
Քաղբանտարկյալների առկայությունը, հավաքների եւ խոսքի ազատության ոտնահարումները, շարունակվող ոստիկանական բռնաճնշումների բնույթը եւ այլն վկայություն են այն բանի, որ վարչախումբն ի դեմս սեփական ժողովրդի տեսնում է իր ամենաոխերիմ թշնամուն եւ պատերազմ է հայտարարել նրա դեմ։ Դրանով իշխանությունն ապացուցում է, որ իր բնույթով ունակ չէ երկիրը կառավարել օրինական ու ժողովրդավարական մեխանիզմներով։
Մարդու իրավունքների ու ժողովրդավարական ազատությունների համատարած խախտումները, ապօրինի մենաշնորհային-օլիգարխիկ համակարգի միջոցով ժողովրդի օր-օրի ահագնացող մոլագար կողոպուտը անիմաստ են դարձնում այս իշխանության պայմաններում որեւէ բարեփոխման սպասելիք եւ սպառնում են երկրի անվտանգությանն ու պետականության գոյությանը։
Երկրում օրինականության ապահովմանը, ժողովրդի կենսական շահերի ու ժողովրդավարական ազատությունների ապահովմանը, սոցիալական վիճակի թեթեւացմանն ուղղված համակարգված քայլեր չանելու դեպքում առկա ճգնաժամը ծավալելու է համատարած դժգոհությունը եւ սպառնալու է վերաճել համաժողովրդական ընդվզման։
Հայ Ազգային Կոնգրեսը, առաջնորդվելով պետականության ու ժողովրդի առջեւ իր քաղաքական պատասխանատվության գիտակցումով, շարունակելու է հետեւողական ու վճռական պայքարը իր առջեւ դրած հիմնական ու տարողունակ խնդրի՝ սահմանադրական կարգի վերականգնման եւ լեգիտիմ իշխանության ձեւավորման համար՝ ինչից ածանցվում են մյուս բոլոր՝ արտաքին եւ ներքաղաքական խնդիրները ու դրանց լուծումը՝ անկախ իրենց հնչեղությունից։ Ու դրան էլ հարմարեցնելու է իր պայքարի մարտավարությունը:
Հայ Ազգային Կոնգրեսի
Կենտրոնական Գրասենյակ
Մամլո հաղորդագրություն
Նոյեմբերի 20-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ընդունեց Եվրոպայի Խորհրդի մոնիտորինգի Ագոյի խմբի ներկայացուցիչներին։ Պատվիրակությանը ղեկավարում է ԵԽ-ում Ռումինիայի դեսպան Ստելիան Ստոյանը, հաղորդում է Կոնգրեսի մամուլի ծառայությունը։
Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների ներկա փուլը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ վերջին զարգացումները։
ՀՀ Առաջին նախագահը ԵԽ դեսպանների ուշադրությունը հրավիրեց Հայաստանում ժողովրդավարության վիճակի, ԵԽ անդամակցելուց առաջ Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման` մասնավորապես քաղբանտարկյալների ազատ արձակման, խոսքի, լրատվամիջոցների ազատության, ԵԽԽՎ-ի վերջին բանաձևերի իրականացման գործընթացի վրա։ Քննարկվեցին Հայաստանում կոռուպցիայի տարածման, դրա հաղթահարման ուղիները, Հայաստանում տնտեսական համակարգի և ճգնաժամի նախադեպը չունեցող խորության պատճառները։
Հանդիպմանը մանսակցեցին Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը։
Մամլո հաղորդագրություն
Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Լիտվիայի ԱԳ նախարար Վիգուադաս Ուշացկասի հետ, ով նաև ներկայացնում է ԵՄ նախագահությունը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Լիտվիայի դեսպան Ապուոկասը:Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում ժողովրդավարության խնդիրները, քաղբանտարկյալների ազատ արձակման հետ կապված հարցեր:
Կողմերը անդրադարձել են նաև հայ-թուրքական հարաբերություններին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերին: Հանդիպմանը մասնակցել են ՀԱԿ անդամներ Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը:
Հայտարարություն
Մենք մոլորություն չունենք մտածելու, թե Հայաստանում արդարադատությունն սկսել է աշխատել: Կասկած չունենք, որ իշխանությունը հաջորդ փուլերում ամեն ինչ անելու է, փորձելու է դիմել այլ ապօրինությունների` կանխելու համար Նիկոլ Փաշինյանի գրանցումը կամ հաղթանակը թիվ 10 ընտրատարածքում: Տվյալ դեպքում վարչախումբը տեղի է տվել Կոնգրեսի ղեկավարության եւ հարցի պատասխանատուների գրագետ, ծավալուն ու բազմակողմանի աշխատանքի, մասնագետ իրավաբանների ճշգրիտ մարտավարության, միջազգային հանրության, ինչպես նաեւ հասարակական բուռն աջակցության առջեւ: Մենք շարունակելու ենք այս խնդիրը պահել ուշադրության կենտրոնում եւ, մոբիլիզացնելով հասարակության ուժերը, ապահովելով դրա հնչեղությունը միջազգային ասպարեզում, հաղթահարելու ենք նմանօրինակ հնարավոր մյուս խոչընդոտները:
Մենք ստիպելու ենք իշխանություններին վերադառնալ օրենքի դաշտ եւ ընդունել պայքարի քաղաքական մեթոդները եւ համակերպվել ժողովրդի անմիջական մասնակցությանը սահմանադրական ժողովրդավարական գործընթացներին: Նրանք պետք է գիտակցեն, որ հակառակ դեպքում ճանապարհ են բացում անկանխատեսելի ծայրահեղականության համար, ինչի առաջին թիրախն իրենք են լինելու, բայց նաեւ անդառնալի կորուստներ են կրելու երկիրն ու ժողովուրդը:
Հայ Ազգային Կոնգրեսը կոչ է անում իր բոլոր համախոհներին` ամենաակտիվ ձեւով լծվել թիվ 10 ընտրատարածքում Նիկոլ Փաշինյանի հաղթանակի ապահովման գործին, ինչը միայն անձի հաղթանակ չի լինի, այլ, թերեւս, իրավիճակի շատ կարեւոր փոփոխության սկիզբ:
Հայ Ազգային Կոնգրեսի
Կենտրոնական Գրասենյակ
Կոչ
Սիրելի հայրենակիցներ.
2009թ. Դեկտեմբերի 10-ին ողջ աշխարհը նշելու է Մարդու իրավունքների օրը:
Ի հեճուկս Հայաստանի առջև օրեցօր ծառացող մարտահրավերների, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների ու անհատների բազմաթիվ ահազանգերի և ձևավորված հասարակական կարծիքի, Հայաստանում իշխանությունը զավթած հանցախումբը ոչինչ չի ձեռնարկում մեր երկիրը ժողովրդավարական ուղի վերադարձնելու ու մարդու իրավունքները հարգելու ուղղությամբ:
Ըստ ամենայնի, այս օրն էլ բանտում են դիմավորելու հանուն Հայաստանի ազատության ու ժողովրդավարացման պայքարի ելած մեր տասնյակ քաղբանտարկյալ ընկերները:
Ըստ ամենայնի, այս օրն էլ ստիպաված ենք լինելու արձանագրելու, որ մեր երազած Անկախ Հայաստանը, մեր իսկ թողտվությամբ, մի խումբ հանցագործներ վերածել են բանտի` ուր մենք զրկված ենք արդար դատավարության, ընտրելու ու ընտրվելու, ազատ լրատվություն ստանալու և տարածելու, համոզմունքներ ունենալու և դրանք պաշտպանելու իրավունքներից:
Ակնհայտ է որ առանց պայքարի մեզանից խլված իրավունքները չեն վերադարձվելու և, եթե չենք ուզում որ մեր զավակներն էլ ապրեն բանտում, պիտի պայքարենք հիմա, պայքարենք անընդհատ:
Կոչ ենք անում Հայաստանի բոլոր ազատ քաղաքացիներին դեկտեմբերի 10-ին մասնակցել ի պաշտպանություն մարդու իրավունքների կազմակերպվող երթին եւ միասնաբար ոչ ասել անարդարությանն ու ապօրինությանը:
Մեր առաջնահերթ պահանջներն են` ՀՀ բոլոր քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակելը և 2008թ. Մարտի 1-ի խաղաղ ցուցարարների սպանդի կազմակերպիչներին պատժելը:
ՀՀ քաղբանտարկյալների և հալածյալների
պաշտպանության կոմիտե
Երթուղի` Սարյանի արձան - Հյուսիսային պող. - Վ.Սարգսյան փ. - Մյասնիկյանի արձան - ՄԱԿ-ի գրասենյակ - Կառավարություն - Հյուսիսային պող. - Սարյանի արձան
Մամլո հաղդորագրություն
Հայ Ազգային Կոնգրեսի և ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչների հանդիպման վերաբերյալ
Ս.թ. դեկտեմբերի 1-ին տեղի ունեցավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների տնօրեն Իթան Գոլդրիչի հետ: Վերջինիս ուղեկցում էր Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը:
Զրուցակիցները քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հարցերը ևւ Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների ներկա փուլի զարգացումները:
Տեղի ունեցավ մտքերի փոխանակում Հայաստանում ժողովրդավարության զարգացման, այդ թվում քաղբանտարկյալների ազատ արձակման, ինչպես նաև Հայաստանում տնտեսական ճգնաժամի խորության ու կոռուպցիայի պատճառների և դրա հաղթահարման հարցերի շուրջ:
Հանդիպմանը մասնակցեցին Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը:
ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հինգ նախարարների (ներառյալ ՀՀ արտգործնախարարի) դեկտեմբերի 1-ի համատեղ հայտարարությամբ, իսկ այնուհետեւ Աթենքում կայացած ԵԱՀԿ-ի նախարարական խորհրդի 56 երկրների կողմից որպես պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող հայտարարությամբ Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է մի փաստաթղթի տակ, որում հանձն է առել արագորեն հասնել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ համաձայնության, որը հիմնված կլինի Հելսինկիի Վերջնական փաստաթղթի երեք սկզբունքի վրա՝
ուժի կամ ուժի սպառնալիքի չօգտագործում,
տարածքային ամբողջականություն,
ժողովուրդների իրավահավասարություն ու ինքնորոշում:
Այսպիսով, Հայաստանն առաջին անգամ պաշտոնապես իր համաձայնությունն է տալիս, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Տվյալ դեպքում Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ներառումը կարգավորման սկզբունքների մեջ որեւէ կերպ չի մեղմում կամ փոխհատուցում Հայաստանի կողմից արձանագրված նահանջը: Տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների միաժամանակյա կիրառումը նշանակում է, որ ինչքան էլ բարձր ինքնակառավարման կարգավիճակ ընտրվի Լեռնային Ղարաբաղի համար, այն միեւնույն է՝ իրագործվելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում, այսինքն՝ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է կազմելու: Այսպիսով, Հայաստանը համաձայնել է Ղարաբաղյան խնդրի մի կարգավորման, որով փակվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ երբեւէ միջազգայնորեն ճանաչված անկախ երկիր դառնալու որեւէ հեռանկար:
Նման զարգացումը հետեւողականորեն կասեցվում էր 1992 թվականից ի վեր, երբ Հայաստանը, դառնալով ԵԱՀԿ անդամ, մշտապես օգտագործել է վետոյի իրավունքը եւ դրա կիրառման հնարավորությունը՝ միջազգային փաստաթղթերում թույլ չտալու համար որեւէ արտահայտություն կամ դրույթ, ինչը կենթադրեր Ղարաբաղի խնդրի կարգավորումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա: 1996 թվականին, երբ ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովում փորձ արվեց Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը սահմանափակել Ադրբեջանի կազմում իրագործելու դրույթով, Հայաստանի Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը վետո կիրառեց այդ դրույթի վրա՝ հակառակ միջազգային աննախադեպ ճնշումների եւ ԵԱՀԿ բոլոր մյուս երկրների դիրքորոշմանը: Նույն պայմաններում այդ հնարավորությունն ուներ նաեւ այս իշխանությունը, որն այդ իրավունքից չօգտվեց: Զիջողական այս կեցվածքի միակ բացատրությունը Հայաստանի ոչ լեգիտիմ իշխանությունների խոցելիությունն է, ինչը նրանք փորձում են փոխհատուցել միջազգային հանրության հետ Ղարաբաղի հարցում անհարկի զիջումների գնով կնքվող գործարքներով: Նման քաղաքականության հիմքը դրվել է դեռ 1999թ. Ռ. Քոչարյանի կողմից, որը ստորագրելով Ստամբուլի խարտիան՝ Հայաստանի համաձայնությունը տվեց տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա հակամարտությունների կարգավորման ընդհանրական դրույթին: Իսկ Աթենքում, ահա, դա, առաջին անգամ, մասնավորացվեց Ղարաբաղյան հակամարտության համար:
Վտանգավոր այս զարգացումների մասին Հայ Ազգային Կոնգրեսը բազմիցս զգուշացրել է երկու տարի շարունակ՝ որպես դրանից խուսափելու միակ տարբերակ համարելով երկրում սահմանադրական կարգի վերականգնումը եւ իշխող վարչախմբի հեռացումը: Ակնհայտ է, որ վարչախմբի գոյության ամեն օրը Հայաստանին ներքաշում է հայ ժողովրդի շահերից չբխող միջազգային պարտավորությունների տակ, ուստիեւ նրա օր առաջ հեռացումը դառնում է առավել հրատապ: Հայ Ազգային Կոնգրեսը շարունակելու է իր հետեւողական պայքարը երկրում լեգիտիմ իշխանության ձեւավորման համար, որն ընդունակ կլինի ներկայացնել հայ ժողովրդի շահերը միջազգային ասպարեզում եւ խուսափելու նորանոր կորուստներից:
Մամլո հաղդորագրություն
Հայ Ազգային Կոնգրեսի և Հայաստանում Գերմանիայի նորանշանակ դեսպանի հանդիպման մասին
Ս.թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպեց Հայաստանում Գերմանիայի նորանշանակ դեսպան Հանս-Յոխեն Շմիդթի հետ:
Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի արտաքին և ներքին քաղաքական խնդիրները` մասնավորապես Հայաստանում ժողովրդավրության և քաղբանտարկյալների ազատ արձակման հարցերը:
Հանդիպմանը մասնակցեցին Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամներ Դավիթ Շահնազարյանը և Ավետիս Ավագյանը:
Հայտարարություն
07.12.2009
Այսօր Կենտրոնի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Նիկոլ Փաշինյանին, որպես ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու կալանքից ազատելու և հավասար պայմաններում ընտրարշավին մասնակցելու հնարավորություն տալու միջնորդությունը:
Ըստ Մարդու իրավուքների հռչակագրի և ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասի` «Պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով որպես անմիջականորեն գործող իրավունք»: Ի լրումն սահմանադրական այս նորմի, ՀՀ Ընտրական օրենսգիրքն իր հերթին սահմանում է, որ պետությունն ապահովում է քաղաքացիների նախընտրական քարոզչության ազատ իրականացումը: Նույն օրենսգիրքը առաջադրված և գրանցված պատգամավորության թեկնածուին կալանքի ձևով ազատազրկումը նախատեսում է միմիայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ:
Նիկոլ Փաշինյանը ս.թ. դեկտեմբերի 5-ին գրանցվել է որպես ԱԺ պատգամավորության թեկնածու` կարգավիճակ, որը նրան թույլ է տալիս լիապես օգտվել Սահմանադրությամբ և օրենքով սահմանված իր իրավունքներից: Այսինքն` իշխանությունը, առանց ԿԸՀ-ի համաձայնության դատարանի մերժման այս որոշմամբ կոպտորեն ոտնահարում է ՀՀ Սահմանադրությունն ու օրենքը: Տվյալ դեպքում որևէ այլ մեկնաբանություն մտացածին է ու բռնազբոս: Այսպիսով, պաշտոնական ընտրարշավի հենց առաջին օրը իշխանությունն սկսում է ՀՀ ԱԺ ընդդիմադիր թեկնածուի նկատմամբ աղաղակող ապօրինությամբ:
Հայ Ազգային Կոնգրեսի
Կենտրոնական Գրասենյակ
Այսպիսով, պաշտոնական ընտրարշավի հենց առաջին օրը իշխանությունն սկսում է ՀՀ ԱԺ ընդդիմադիր թեկնածուի նկատմամբ աղաղակող ապօրինությամբ:
Ամոթ էլ չեն անում: Բա կարելի ա սենց օրենք ու սահմանադրությունը ոտնահարել: Ես սենց բան չէի տեսել:
Ամոթ էլ չեն անում: Բա կարելի ա սենց օրենք ու սահմանադրությունը ոտնահարել: Ես սենց բան չէի տեսել:
Հեգնանքդ հասկանալի ու անտեղի ա:
Շատ ենք տեսել, բայց ցավոք դեռ էլի ենք շատ տեսնելու, քանի դեռ հասարակության գերակշիռ մեծամասնությունը այսպիսի բաները լուռ հանդուրժում ա, կամ էլ սահմանափակվում ա ասելով «հա էլ էս ա եղել», կամ էլ ասում ա «ոչինչ էլ չի փոխվի», կամ էլ լուռ նստած սպասում ա, որ ՀԱԿ-ը վիճակը կփոխի ու դրա համար իր լուման չի ներդնում: Բայց սա թեմայի քննարկումից դուրս ա: Թեման նախատեսված ա ՀԱԿ քայլերն ու հայտարարությունները ներկայացնելու, նրա գործունեության դինամիկան ներկայացնելու համար, իսկ սույն թեմայի արծարծումը կարելի է անել այլ թեմաներում: Պահանջում եմ այս թեմայում նման զեղումներից զերծ մնալ:
Մամլո հաղորդագրություն
08.12.2009թ.
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Մարդու իրավունքների հարցով Հայաստան-ԵՄ երկխոսության առաքելության հետ` ԵՄ նախագահող Շվեդիայի Մարդու իրավունքների հարցերով դեսպան Յան Աքսել Նորդլանդերի, ՀՀ-ում Շվեդիայի դեսպան Հանս Գուննար Ադենի, Եվրոպական հանձնաժողովի Արտաքին հարցերի տնօրինության Մարդու իրավունքների ստորաբաժանման տնօրեն Ռոլֆ Տիմանսի, ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով գերագույն հանձնակատար Խ. Սոլանայի` մարդու իրավունքների գծով անձնական ներկայացուցիչ Ռիինա Կիոնկայի, Իսպանիայի Մարդու իրավունքների հարցերով դեսպան Սիլվիա Էսկոբարի և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերի մասնակցությամբ:
Հանդիպմանը մանրամասն անդրադարձ է եղել Հայաստանում մարդու իրավունքների վիճակին: Քննարկվել են Հայաստանում ներքաղաքական զարգացումները, ժողովրդավարության զարգացման ուղղությամբ առկա խոչընդոտները, նախագահական և Երևանի ավագանու ընտրություններում տեղի ունեցած խախտումները: Հատուկ ուշադրություն է դարձվել Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի և փաստահավաք խմբի գործունեությանը, տաս սպանությունների բացահայտման գործում առաջընթացի բացակայությանը: ՀՀ առաջին նախագահը նշել է, որ Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը խոչընդոտ է երկրի բնականոն զարգացման, առկա մարտահրավերներին դիմագրավելու համար:
Լևոն Տեր-Պետրոսյանը նաեւ ներկայացրել է Հայ ազգային կոնգրեսի դիրքորոշումը ՀՀ արտաքին քաղաքականության առանցքային խնդիրների վերաբերյալ:
Հանդիպմանը մասնակցել են Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամներ Լեւոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը եւ Վրադիմիր Կարապետյանը:
Հեգնանքդ հասկանալի ու անտեղի ա:
Շատ ենք տեսել, բայց ցավոք դեռ էլի ենք շատ տեսնելու, քանի դեռ հասարակության գերակշիռ մեծամասնությունը այսպիսի բաները լուռ հանդուրժում ա, կամ էլ սահմանափակվում ա ասելով «հա էլ էս ա եղել», կամ էլ ասում ա «ոչինչ էլ չի փոխվի», կամ էլ լուռ նստած սպասում ա, որ ՀԱԿ-ը վիճակը կփոխի ու դրա համար իր լուման չի ներդնում: Բայց սա թեմայի քննարկումից դուրս ա: Թեման նախատեսված ա ՀԱԿ քայլերն ու հայտարարությունները ներկայացնելու, նրա գործունեության դինամիկան ներկայացնելու համար, իսկ սույն թեմայի արծարծումը կարելի է անել այլ թեմաներում: Պահանջում եմ այս թեմայում նման զեղումներից զերծ մնալ:
Չուկ ջան, թեմայի անունը ոնց որ "ՀԱԿ, ալտերնատիվ կառավարություն" - ա, այլ ոչ թե "ՀԱԿ-ի հայտարարություններն առանց քննարկման"; Հիմա ես էլ, որպես քաղաքացի ուզում եմ ալտերնատիվ կառավարության գործունեությունը քննարկեմ:
Քննարկում - կարծում եմ, որ նույն բանի մասին նույն տոնով անըդհատ հայտարարություններ անելը, իմա "... իշխանությունները նորից ցույց տվեցին իրենց դեմքը, նորից ոտնահարեցին սահմանադրությունը, նորից կոպտորեն ոտնահարեցին օրենքը և մարդու իրավուքները .... " ամբողջ գործընթացը, իմ` քաղաքացուս համար դարձնում են սովորական, առօրյայի անբաժանելի մաս; Բոլորս էլ լավ գիտենք որ իշխանությունները հակասահմանդրական են, ու բնականաբար թքած ունեն սահմանադրության ու օրենքների վրա: Հետևապես դրա մասին անըդհատ հայտարարությունների ձևով մեզ հիշեցնելը, ոչ մի կերպ հասարակության լուռ նստած մասին հանկարծ ակտիվ գործողություններով տոգորված քաղաքացիական հասարակություն չի դարձնում: Ընդհակառալը, մարդկանց համար դա դարձել է սովորական գործընթաց - իշխանությունները խախտում են, ՀԱԿ-ը հայտարարում է:
Հիմա, ես ՀԱԿ այընտրանքային կառավարությունից խնդրում եմ, այընտրանքային մոտեցում: Լուռ քաղաքացի եմ, բայց ունեմ քաղաքական ուժ, որը իրեն այլընտրանքային կառավարություն է համարում, չէ? Իրավուն ունեմ այլընտրանքային կառավարության գործունեության շուրջ այլընտրանքային քննարկում կազմակերպել, թե չէ ?
Հիմա, եթե էս հայտարությունները տենց լուրջ ազդեցություն են ունենում, վաղվա երթին պիտի լիքը-լիքը մարդ լինի: Մեկը ես, որպես քաղաքացի գնալու եմ երթին, որ բողոքի ձայն բարձրացնեմ, գլխաքանակ ապահովեմ, ու քչից շատից ցույց տամ, որ ընդդիմության հետևը լիքը մարդ կա, որ ՀԱԿ հայտարարություններից եզրակացրել ա, որ իրոք Հայաստանում օրենքները ոտնահարվում են (հավատս չի գալիս); Տենանք ինչ ա դուրս գալու ?
Տրիբուն, հաջորդ նման գրառումն անձամբ եմ տուգանելու ու ջնջեմ, ու թեև աշխատում եմ այս բաժնի ղեկավարմանը չխառնվեմ, բայց սա համարիր որպես ադմինիստրատիվ զգուշացում:
Խնդիրը հետևյալն է, բացի թեմայի վերնագրից թեման ունի նաև պահանջ, ֆորմատ, որը ձևակերպված է առաջին գրառման մեջ, մեջբերում եմ.
Այս թեմայում կդրվեն նյութեր, որոնք հստակ ցույց են տալիս, որ կոնգրեսն ունի խիստ պետական մտածողություն և որ կոնգրեսի մաս կազմող ուժերը պատրաստ են իրենց ձեռքը վերցնել երկրի կառավարումը, նրանք ունեն պետության շահերից բխող լուծումներ՝ յուրատիպ և խիստ հետաքրքիր լուծումներ:
Ինչպես տեսնում ես սահմանված չի քննարկում: Ոմանք կհակաճառեն, որ ֆորումը քննարկումների համար է, անշուշտ, սակայն յուրաքանչյուր թեմա կարող է ունենալ սեփական կարգը ու մասնավորապես սա նախատեսված է ընդամենը որպես արխիվ ֆիքսելու, ժամանակագրությունը հստակ ցուցանելու ու մարդկանց ՀԱԿ գործունեության մասին տեղեկացնելու, այլ ոչ թե քննարկումների համար:
Ու որպեսզի հերթական մերկապարանոց մեղադրանքները չհնչեն, որ ես իբր խոսքի ազատություն եմ ոտնահարում, չեմ թույլատրում ՀԱԿ-ին քննադատել և այլն, նշեմ, որ ցանկացած քննադատություն ՀԱԿ-ի հասցեին կարող է հնչել ու հնչում է տարբեր թեմաներում, ավելին, ինքս կողմ կլինեմ, եթե դու կամ մեկ ուրիշը բացի ՀԱԿ-ին նվիրված այլ ֆորմատով թեմա, որտեղ ԿՔՆՆԱՐԿՎԻ ՀԱԿ-ի գործունեությունը, այդ թվում՝ կքնադատվի, հեգնանքով կխոսվեն հայտարարությունների մասին և այլն: Ինքս ուրախությամբ կմասնակցեմ քննարկումներին ու մասնավորապես կբացատրեմ, թե ինչ նշանակություն ունեն այս հայտարարությունները նաև Հայաստանի պատմության, նաև ապագան կառուցելու, նաև անընդհատ խախտումների մասին իրազեկման ու այնքան կրկնելու համար, որ վերջապես ոմանց մոտ տեղ հասնի:
Իսկ այս թեման, կրկնում եմ, քննարկումների համար չի, այդ մասին բազում անգամներ ասվել է հենց այս թեմայում և ես վստահ եմ, որ դու դրանք տեսել ես: Հաջորդող՝ այս թեմայում այս ոգով գրառումները տուգանելու ու ջնջելու եմ, այլ թեմաներում, այդ թվում առանձին հատկացված թեմայում գոյությունը՝ ողջունելու:
հ.գ. Այս սահմանափակումը թեմայում սահմանում եմ, որպեսզի ծավալվող երկար ու բարակ վեճերի, բանավեճերի, ու բազում զրուցարանային գրառումների մեջ չկորեն ՀԱԿ գործունեությանը վերաբերվող կոնկրետ նյութերը:
Հայտարարություն
ՍԴՀԿ զարգացումների վերաբերյալ
17.12.2009թ.
Հայ ազգային կոնգրեսը ցավով արձանագրում է, որ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ներսում առաջացել են կուսակցության միասնականությունը վտանգող խնդիրներ: Կոնգրեսի համար ընդունելի չէ ՀՀ օրենսդրությանը և կուսակցության կանոնադրությանը հակասող որևէ զարգացում:
Հույս ենք հայտնում, որ հնարավոր է սկիզբ տալ մի այնպիսի գործընթացի, որի շնորհիվ կվերականգնվի կուսակցության համախմբվածությունը և կգտնվի ընդունելի լուծում, որը կտեղավորվի օրենքների և կանոնադրական պահանջների շրջանակում: Իսկ մինչ այդպիսի լուծումը Հայ ազգային կոնգրեսը շարունակելու է որպես իր գործընկեր պաշտոնապես ճանաչել Լյուդմիլա Սարգսյանի ղեկավարած Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը: Վերջինս կշարունակի հանդիսանալ Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ, իսկ Կոնգրեսի կուսակցությունների քաղաքական խորհրդում ՍԴՀԿ-ն կշարունակի ներկայացնել Արարատ Մկրտչյանը:
Հայ Ազգային Կոնգրեսի
Կենտրոնական Գրասենյակ
Հայտարարություն
22.12.2009թ.
Ավարտին մոտեցող 2009 տնտեսական տարին` ամենածանրն է նորագույն ժամանակաշրջանում` իր աննախադեպ տնտեսական անկմամբ, աղքատության աճի տեմպերով, ինչը պայմանավորված է ոչ այնքան համընդհանուր տնտեսական ճգնաժամով, որքան այդ պայմաններում սեփական ժողովրդին ավելի հիմնավոր կողոպտելու վարչախմբի մոլուցքով: Տարեմուտին այդ մոլուցքը դրսեւորվեց առավելագույն չափով: Տարվա գեթ մեկ օրն արժանապատիվ անցկացնելու նպատակով սովորական մարդկանց ծրագիրը բախվեց դաժան մի աճպարարության: Վերջին շաբաթներին կենտրոնական բանկն արժութային շուկայում իրականացրեց հսկայական ներարկումներ` արտաքին պահուստներից վատնելով 150 մլն դոլար եւ դրանով զսպեց դրամի բնական արժեզրկումը: Ապա, վերջին օրերին, այն բանից հետո, երբ ամանորյա ծախսերի համար սկսեցին շրջանառության մեջ մտնել բնակչության խնայած միջոցները, ընդամենը մի քանի օրվա ընթացքում, արդեն իսկ դոլարով հագեցած շուկայում, դրամն արժևորվեց ավելի քան 15 դրամով: Այսինքն, իշխանությունն արեց ամեն ինչ` ապահովելու համար ներկրող օլիգարխների համար էժան արտարժույթ ձեռք բերելու հնարավորությունը` մի դեպքում պետական պահուստների, մյուս դեպքում` բնակչության խնայողությունների կողոպուտի հաշվին` այդ ամենը որպես ամանորյա նվեր մատուցելով հասարակությանը:
Բազմաթիվ անգամ Հայ Ազգային Կոնգրեսը զգուշացրել է իշխանություններին` զերծ մնալ նման քաղաքակությունից` կոչ անելով վարել լողացող արտարժույթի քաղաքականություն, չվատնել արտաքին պահուստները, որոնք հետագայում համալրվում են օրեցօր աճող արտաքին պարտքի հաշվին, և որպես գնաճի զսպման մեխանիզմ` վերացնել տնտեսական մենաշնորհները: Նշվել են նաև արտարժութային ներարկումների արդյունքում տնտեսության դրամազրկման հետևանքները, այն վտանգները, որ պարունակում է դրամի արհեստական արժևորումը: Ակնհայտ է, որ կենտրոնական բանկի նման քաղաքականության հետեւանքով մոտ ապագայում կրկին ականատես ենք լինելու դրամի կտրուկ արժեզրկմանը, որը հերթական կործանարար հետևանքներն է ունենալու տնտեսության վրա:
Վարչախմբի վարած տնտեսական և ֆինանսական քաղաքականությունը որևէ ձևով չեն զսպում ճգնաժամի խորացող վտանգները, ավելին, ծառայելով օլիգարխիկ իշխանության անձնական հարստացմանը, ավելի են խորացնում այն: Իսկ լուծումը շարունակում է մնալ նույնը` Սահմանադրական կարգի վերականգնումը, ժողովրդի կողմից ընտրված, նրան հաշվետու եւ պատասխանատու օրինական իշխանության հաստատումը:
Հայ Ազգային Կոնգրեսի
Տնտեսական հանձնախումբ
Հայտարարություն
23.12.2009թ.
ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովում շրջանառության մեջ է դրվել Պրեսկոտի և Կոլոմբիեի զեկույցը` նվիրված Մարտի 1-ի խորհրդարանական հանձնաժողովի զեկույցին:
Ցավոք սրտի, թեև զեկույցն արդեն վաղուց բաժանվել էր Մոնիտորինգի հանձնաժողովի անդամներին, իշխանությունները ըստ էության մինչև վերջերս այս զեկույցը հայ հասարակությունից թաքցրել են և ներկայացրել մի քանի կցկտուր մեջբերումների միջոցով և աղավաղված: Երեկ զեկույցը տեղադրվել է ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքում, և մենք հնարավորություն ունենք այն ներկայացնելու մեր հասարակությանը:
Եթե մի կողմ դնենք դիվանագիտական նորմերը պահպանելու և օբյեկտիվություն ցուցադրելու անհրաժեշտությամբ թելադրված խորհրդարանական հանձնաժողովի հասցեին արված հաճոյախոսությունները, ապա ԵԽԽՎ համազեկուցողներ Պրեսկոտի և Կոլոմբիեի եզրակացություններն, ըստ էության, հանգում են ջախջախիչ քննադատության հետևյալ դրույթներում.
1. «2008 թ. 1609 Բանաձևում ԵԽԽՎ-ն կոչ էր արել անցկացնել մարտի 1-ի իրադարձությունների և դրանք առաջացրած հանգամանքների անկախ, թափանցիկ և վստահելի քննություն: Ի պատասխան՝ Հայաստանի Ազգային Ժողովն այդ իրադարձությունների և «նրանց պատճառների» ուսումնասիրման նպատակով հատուկ հանձնաժողով ստեղծեց: Սակայն նրա կազմը, որում գերիշխում էին իշխող կոալիցիայի ներկայացուցիչները, և այն փաստը, որ Լևոն Տեր-Պետրոսյանին աջակցող ուժերը բոյկոտեցին այն, պատճառ դարձան այնպիսի եզրակացության համար, ըստ որի այդ հանձնաժողովը հայ հանրության աչքերում չունեցավ պահանջվող վստահելիությունը»:
8. «Երբ Վեհաժողովի համազեկուցողները հանդիպեցին հատուկ Հանձնաժողովի նախագահին, վերջինս նշեց այն դժվարությունները, որ հատուկ հանձնաժողովն ունի իշխանություններից, հատկապես իրավապահ մարմիններից և հատուկ ծառայություններից նյութեր ստանալու հարցում: Սակայն, զեկույցում որևէ կերպ դա չի նշվում»:
10. «Համաձայնելով մարդու իրավունքների պաշտպանի հետ հիմնական պատճառների շուրջ, Հանձնաժողովը, այդուամենայնիվ եզրակացրել է, որ Տեր-Պետրոսյանին աջակցող ուժերի կողմից որպես իշխանությունների դեմ քարոզչություն» այդ գործոնների ցինիկ շահարկումն է, որ ստեղծեց անհանդուրժողականության մթնոլորտ և հասարակական դժգոհություն, ինչն իր հերթին օգտագործվեց ընդդիմության կողմից զանգվածային անկարգություն հրահրելու նպատակով»:
11. «Քաղաքական ճգնաժամի պատճառների նման միակողմանի տեսակետը, իշխանությունների նկատմամբ քննադատության ապշեցնող բացակայությունը, ինչպես նաև բևեռացած քաղաքական մթնոլորտի համար մեղավորությունը բացառապես ընդդիմությանը, մասնավորապես Լևոն Տեր-Պետրոսյանին աջակցող ուժերին վերագրելն ցավալի է, քանի որ դա խարխլում է Հանձնաժողովի զեկույցի արժանահավատությունը: Միևնույն ժամանակ, զեկույցի առաջարկություններից պարզ է, որ իրականում հանձնաժողովը կատարել ճգնաժամը առաջացրած պատճառների շատ ավելի ամբողջական և, ըստ երևույթին, ավելի հավասարակշռված վերլուծություն, քան այն, ինչ հարկ է համարել հրապարակել իր զեկույցում»:
16. «Ցավալիորեն Հանձնաժողովը չի անդրադառնում այն հայտարարություններին, որ ոստիկանության գործողությունները ամենասկզբից ուղղված են եղել բողոքների ճնշմանը, իսկ զենքերը տեղադրվել են ցուցարարների մեջ` բողոքների բռնի դադարեցումն արդարացնելու նպատակով: Սակայն զեկույցից ակնհայտ է, որ թեև հանձնաժողովը լրջագույն հարցադրումներ ունի ոստիկանության գործողության պատճառաբանության նկատմամբ, հատկապես նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի փետրվարի 23-ի այն հայտարարության լույսի ներքո, որ բողոքի ակցիաները եղել են «իշխանությունը զավթելու անօրինական փորձ», Հանձնաժողովը չի ցանկանում դա բացահայտ ասել զեկույցում»:
17. «Հիմնվելով հրապարակումների և ականատեսների վկայությունների վրա, Հանձնաժողովը նկարում է մի պատկեր, ըստ որի` բողոքներն առաջացել են Երևանում կենտրոնում` Ազատության հրապարակում ոստիկանության գործողություններից հետո, իսկ հետո վերաճել են պրակտիկորեն անվերահսկելի ընդվզումների, երբ տարածվել են լուրեր , որ ոստիկանները սպանել են անմեղ բողոքավորների: Թեև զեկույցը պարզորեն նշում է, որ ընդդիմության ղեկավարները կոչ էին անում մարդկանց գնալ Ֆրանսիական դեսպանատանը հարող տարածք, այն նույնպես ընդունում է, որ այդ բողոքների ընդհանուր առմամբ կրել են ինքնաբուխ և ոչ նախապես մշակված ակցիաների բնույթ: Այդ առումով զեկույցը հաստատում է Վեհաժողովի համազեկուցողների այն դիրքորոշումը, որ մարտի 1-ի իրադարձությունները չեն եղել իշխանության յուրացման կանխամտածված փորձ»:
24. «Փաստահավաք խմբի միջանկյալ զեկույցը, ինչպես նաև խմբի կազմալուծումից հետո նրա որոշ անդամների անհատական զեկույցները հարցերի շարք են բարձրացնում 10 անհատների մահվան հանգամանքների վերաբերյալ: Նրանք, թվում է թե, ավելի շատ կենտրոնացած են համապատասխան քննչական մարմինների պրոցեդուրային սխալների և խախտումների, քան 10 մահվան դեպքերի հանգամանքները պարզելու վրա: Այնուամենայնիվ, այդ զեկույցները օրինաչափ հարցեր են բարձրացնում իրադարձությունների պաշտոնական վարկածի վերաբերյալ և պարունակում են կարևոր բացահայտումներ, որոնք որպես այդպիսին ճանաչվել են Հանձնաժողովի կողմից: Պետք է նշել, որ փաստահավաք խմբի զեկույցներին քննչական ծառայությունների պատասխանները, որոնք վերարտադրված են Հանձնաժողովի զեկույցում, ցուցադրում են այդ ծառայությունների կողմից փաստահավաք խմբի անդամների և աշխատանքի նկատմամբ արհամարհանքի անընդունելի աստիճան»:
26. «Փաստահավաք խումբը մի շարք հարցեր է բարձրացրել պայթուցիկ սարքի պայթյունից մահացած ոստիկանի վերաբերյալ: Համաձայն փաստահավաք խմբի, բավարար ապացույցներ կան պնդելու, որ պայթյունը տեղի է ունեցել գոտկատեղի հատվածում /ինչը ցույց կտար, որ ամենայն հավանականությամբ այն առաջացել է ոստիկանի գոտիից վերցրած նռնակից/, այլ ոչ թե ոտնաթաթերի հատվածում, ինչպես պնդում էին իշխանությունները /ինչը ցույց կտար, որ նռնակը նետված էր ցուցարարի կողմից/: Հիմնվելով սեփական քննության վրա` Հանձնաժողովը մերժում է փաստահավաք խմբի եզրակացությունները /որոնք իրոք հիմնականում վերաբերում են պրոցեդուրային խախտումներին/, սակայն համաձայնում է խմբի հետ, որ լուրջ հարցեր կարող են բարձրացվել ոստիկանության կողմից այդ մահվան քննության անցկացման վերաբերյալ»:
27. «Հրազենային վնասվածքներից առաջացած 5 մահերից երկուսում գնդակը չի հայտնաբերվել, ինչն անհնար է դարձնում պարզել այն զինատեսակը, որոնցից նրանց վրա կրակել են: Հրազենային վնասվածքների հետևանքով առաջացած մնացած երեք մահերի դեպքում երկուսը արդյունք են «Մակարով» տեսակի ատրճանակից կրակված գնդակի, իսկ մեկը AK-47 ավտոմատից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոստիկանությունը լուսածիր գնդակներ էր կրակում այդ տեսակի ավտոմատներից ցուցարարների գլխավերևով /իսկ այն ինչ կրակված է վերև, պետք է ընկնի ներքև/, ինչպես նաև այն հանգամանքը, որ Մակարով տիպի ատրճանակը Հայաստանի ոստիկանության համար ստանդարտ զենք է, կարելի էր ակնկալել, որ վիճակագրական առումով բավականին լուրջ շանսեր կան, որ այդ գնդակներից գոնե մի քանիսի համար հնարավոր կլիներ պարզել, թե որ զենքերից են նրանք կրակված: Սակայն զարմանալիորեն Հանձնաժողովը զեկուցում է, որ քննչական ծառայությունները ի վիճակի չեն եղել իդենտիֆիկացնել այդ գնդակներից որևէ մեկը: Ցավալի է այն փաստը, որ Հանձնաժողովը նման եզրակացությունը հարցականի տակ չի դնում, քանի որ այն պնդումը, թե գնդակները չեն կարող իդենտիֆիկացվել, հարուցում է մի շարք լուրջ հարցեր և հեշտությամբ կարող է մեկնաբանվել որպես ոստիկանության կողմից պարտակում»:
28. «Մեկ անձ մահացել է բութ առարկայի ներգործությունից, որի հետևանքով փշրվել է գանգոսկրը, իսկ առարկան թափանցել է գանգուղեղ. Զեկույցը որևէ լրացուցիչ տեղեկություն չի հայտնում առարկայի բնույթի կամ մահվան հանգամանքների վերաբերյալ, ինչպես նաև չի հանգում որևէ եզրակացության»:
31. «Հանձնաժողովը խստորեն քննադատում է 10 մահվան քննության մեջ կատարված ոստիկանության սխալները, ինչը առնվազն խարխլում է ամբողջ քննության վստահելիությունը: Դրան հակառակ Հանձնաժողովը եզրակացնում է, որ Գլխավոր դատախազը քննությունը անցկացրել է արհեստավարժ և ճիշտ»:
37. «Հանձնաժողովը նշում է, որ ընդդիմության կալանավորված ներկայացուցիչների դեմ մի շարք դատավարություններում մեղադրող կողմի վկաները դատարանում հրաժարվել են իրենց նախաքննական ցուցմունքներից, հայտարարելով, որ դրանք կատարվել են ոստիկանության ճնշման տակ: Զարմանալիորեն, Հանձնաժողովը եզրակացնում է, որ այդ հայտարարությունները արդյունք են պաշտպանյալների կամ նրանց կողմից գործող անձանց ճնշման /!/, ուստի առաջարկում է կիրառել վկաների պաշտպանության ծրագիր: Այն փաստը, որ, հակառակ վստահելի ապացույցների առկայության, Հանձնաժողովը ակնհայտորեն մերժում է ոստիկանության ճնշման հնարավորությունը, խորապես ցավալի է»:
41. «Առաջարկությունների ընդարձակ փաթեթը ցույց է տալիս, որ Հանձնաժողովը կատարել է մարտի 1-ի և 2-ի իրադարձությունների շատ ավելի խորքային վերլուծություն, քան այն, ինչ ներկայացված է զեկույցի մյուս մասերում: Այդ հակասությունը, ինչպես նաև այն, թե ինչպես են շեշտել որոշակի հարցերը կամ նրանցից խուսափել, տպավորություն է ստեղծում, որ Հանձնաժողովը ջանացել է, ամեն գնով, խուսափել իրադարձությունների պաշտոնական վարկածը շատ բացահայտորեն վարկաբեկելուց կամ իրադարձությունների ժամանակ իշխանությունների պահվածքը շատ խիստ քննադատելուց: Նման "ինքնագրաքննությունը" ցավալի է, քանի որ խարխլում է այս ուսումնասիրության ամբողջ արժանահավատությունը»:
43. «Զեկույցի երկու ամենաակնհայտ թուլություններն են. դեպի 2008 մարտի 1-ի և 2-ի ճգնաժամը տանող իրադարձությունների միակողմանի, ընդհուպ մինչև կողմնակալ լինելու նկարագրությունը և 2008 մարտի 1-ի և 2-ի իրադարձություններին հետևած այնպիսի զարգացումների քննարկման և վերլուծության գործնականում ի սպառ բացակայությունը, ինչպիսիք են ընդդիմության մեծաքանակ աջակիցների կալանավորումը և հետապնդումը»:
44. «Ինչպես նշվել է վերևում, 2008 մարտի 1-ի և 2-ի իրադարձություններն առաջացրած հանգամանքների քննարկումը բացառապես ընդդիմությանն է վերագրում բևեռացված և լարված սոցիալ-քաղաքական մթնոլորտի մեղավորությունը, և ընդհանրապես խուսափում է որևէ մեղավորություն վերագրել իշխանություններին»:
45. «Մարտի 1-ի և 2-ի իրադարձություններին հետևած զարգացումների որևէ վերլուծության ակնհայտ բացակայությունը լուրջ մտահոգություն է առաջացնում: Հաշվի առնելով տարբեր անկախ դիտորդների, ներառյալ Վեհաժողովի, արձանագրած չափազանց լուրջ թերությունները, հատկապես կապված դատական համակարգի, դատախազության և իրավապահ մարմինների դերի հետ, այդ թերությունները շտկելու համար անհրաժեշտ են շտապ վերափոխումները»:
46. «Մարտի 1-ի և 2-ի իրադարձությունների ժամանակ տեղի ունեցած 10 մահվան դեպքերի քննության որևէ կոնկրետ արդյունքի բացակայությունը գոհացուցիչ չէ: Պետք է լրացուցիչ ջանքեր գործադրել, որ պարզվեն, թե որտեղից են կրակված այն գնդակները, որոնք սպանել են 10 անհատներից հինգին մարտի 1-ի և 2-ի իրադարձությունների ընթացքում, գտնվեն այն զենքերը, որոնցից այդ գնդակները կրակված են, մանավանդ` նշաններ կան, որ այդ գնդակներից առնվազն երեքը կարող էին կրակված լինել զենքերից, որոնք այդ իրադարձությունների ժամանակ օգտագործվել են ոստիկանության կողմից: Այդ մտահոգություններին պատշաճ պատասխանելու ձախողման դեպքում հեշտությամբ կառաջանալու են ոստիկանության կողմից խաբեության կամ պարտակման մասին հայտարարություններ»:
շարունակելի
շարունակություն
Հաշվի առնելով վերոնշյալ գնահատականները Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է.
Համազեկուցողների զեկույցը, ըստ էության, արձանագրում է, որ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը ցուցաբերել է միակողմանի և կողմնակալ վերաբերմունք, ջանացել է ամեն գնով, նաև հակառակ ունեցած փաստերի և ապացույցների, պաշտպանել Մարտի 1-ի իրադարձությունների պաշտոնական վարկածը, խուսափել է իշխանությունների քննադատությունից, ինչի հետևանքով խարխլվել է նրա ուսումնասիրության ամբողջ արժանահավատությունը: Այլ խոսքով՝ Հանձնաժողովը դիտավորյալ աղավաղել է ճշմարտությունը, և արժանի է ժամանակին Հայ Ազգային Կոնգրեսի կողմից նրան տրված «պարտակման հանձնաժողով» որակմանը:
Զեկույցն արձանագրում է Մարտի 1-ի իրադարձությունների ընթացքում տեղ գտած մահվան դեպքերի քննությունում որևէ կոնկրետ արդյունքի բացակայությունը, և արձանագրում է, որ այդ խնդրում առաջիկայում էլ արդյունքներ չունենալն, ըստ էության, հավասարազոր կլինի սպանությունների պարտակման: Այսինքն՝ զեկույցի հեղինակները չեն ընդունում իշխանությունների այն ցինիկ հայտարարությունները, թե Մարտի 1-ի էջն արդեն փակված է: Մարտի 1-ի էջը կփակվի միայն այն ժամանակ, երբ հայտնաբերվեն և պատժվեն սպանությունների հեղինակները և անմիջական պատասխանատուները: ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին կներկայացվեն սպանվածների իրավահաջորդների բողոքները Հայաստանի իրավապահ մարմինների անգործության մասին: Մոնիտորինգի հանձնաժողովին կներկայացվի նաև Փաստահավաք խմբի վերջնական զեկույցը, որը համալրվել է նոր բացահայտումներով:
Զեկույցը մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ ԱԺ հանձնաժողովի զեկույցում իսպառ բացակայում են 2008թ. մարտի 1-ի իրադարձություններին հետևած այնպիսի զարգացումների քննարկումն ու վերլուծությունը, ինչպիսիք են՝ ընդդիմության բազմաթիվ աջակիցների կալանավորումը և հետապնդումը: Սա նույնպես հետևանք է իշխանությունների վարած ցինիկ քաղաքականության, որով նրանք հերքում են դեռևս 15 քաղբանտարկյալների առկայությունը երկրում, հարյուրավոր ընդդիմադիր գործիչների և ակտիվիստների նկատմամբ հալածանքները, շինծու քրեական գործերը, նախագահականից պատվիրված դատավարությունները: Եվրոպայի խորհուրդը պետք է առաջնայնություն համարի մնացած քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակումը, ինչպես նաև ռեժիմի՝ ժողովրդավարության դեմ ուղղված ապօրինությունների դեմն առնելու արդյունավետ քաղաքական մեխանիզմների մշակումը և իրագործումը:
Տարակուսանք է առաջացնում համազեկուցողների այն կարծիքը, որ ԱԺ հանձնաժողովը, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանը պետք է հետամուտ լինեն զեկույցում նշված առաջարկների իրագործմանը և անպատասխան մնացած հարցերի պարզաբանմանը: Փորձն ապացուցել է, որ երկու մարմիններն էլ, գտնվելով իշխանությունների քաղաքական ազդեցության տակ, ի վիճակի չեն հանդես գալ անկախ, անաչառ և հավասարակշռված գնահատականներով: Ինչ կարելի է սպասել մի օմբուդսմենից, որին իշխանությունը մերժում է անվտանգության երաշխիքներ տրամադրել՝ անտեսելով նրա խնդրանքը: Հայ Ազգային Կոնգրեսը վստահ է, որ Մարտի 1-ի իրադարձությունների անաչառ և անկախ քննությունը կապահովի միայն այնպիսի մարմինը, որում հավասարապես ներկայացված կլինեն իշխանություններն ու ընդդիմությունը, ինչպես նաև միջազգային փորձագետներ: Միջազգային փորձագետների մասնակցությունը թույլ կտա այդ մարմնի աշխատանքը զերծ պահել որևէ որևէ ազդեցությունից և քաղաքականցման փորձերից:
Հայ Ազգային Կոնգրեսի
Կենտրոնական Գրասենյակ
Հայտարարություն
28.12.2009թ.
Դեկտեմբերի 27-ին տեղի է ունեցել բանդիտական հարձակում պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզչության նյութերը բաժանող երիտասարդների խմբի վրա։ Որեւէ կերպ չկարողանալով հակազդել Նիկոլ Փաշինյանի հաղթական քարոզարշավին եւ հասկանալով, որ դրանով ընտրության ելքը կարող է կանխորոշված լինել, վարչախումբը ընտրությունից դեռ 15 օր առաջ արդեն իսկ աշխատեցնում է բռնության, քրեական տարրերի օգտագործման եւ ապօրինությունների իր մեքենան։ Իրականում, ի դեմս իշխանության, մեր դեմ ոչ թե քաղաքական ուժ է գործում, այլ քրեական հիմքի վրա համախմբված բանդա՝ ընդունակ սահմանելու լկտիության ու բարբարոսության նորանոր ռեկորդներ։
Վարդանանց փողոցի 5ա շենքում տեղակայված, Ազգային Միաբանությունից առաջադրված, գեղամյանական դրածո մրցակից թեկնածուի նախընտրական շտաբից, նախապես կազմակերպված, նախընտրական քարոզչություն իրականացնող երիտասարդների վրա են հարձակվել երկաթի ձողերով ու սառը զենքերով զինված 20-30 բանդիտներ՝ խլել քարոզչական նյութերը՝ պահանջելով չբաժանել դրանք։ Ավազակային հարձակման հետեւանքով Նիկոլ Փաշինյանի վստահված անձանցից Վահագն Գեւորգյանը, Սերգեյ Գասպարյանը, Թեւոս Մաթեւոսյանը, Սարգիս Գեւորգյանը եւ Սահակ Մուրադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Հարվածներ է ստացել նաեւ Կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը։ Նրանցից 3-ը առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, երկուսը, ավելի լուրջ վնասվածքներով, պահվել են հետագա բուժումը շարունակելու համար։ Դեպքից ուշացած ոստիկանությունը տուժողների հետ հանդիպել է միայն հիվանդանոցում։
Ըստ մեր ունեցած տեղեկությունների, ավազակային հարձակումը հրահանգվել է հանրապետական պատգամավոր Ռուբեն Սադոյանի հրահանգով, իրականացրել է 10/19 եւ 10/20 տեղամասերն սպասարկող հանրապետական ենթաշտաբի պետ Վահան Նադարյանը։ Իսկ գեղամյանական թեկնածուին անցկացնելու ընդհանուր պատասխանատվությունը դրված է Գագիկ Բեգլարյանի վրա։
Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է իշխանության ու նրա սպասարկուների կեղտոտ այս սադրանքը եւ գործի է դնելու դրանց հակազդելու քաղաքական բոլոր մեխանիզմները։ Իշխանության այսօրինակ ճարահատ ու մեղկ քայլերը երբեւէ չեն ազդել մեր վճռականության վրա, այլ միայն քայքայել են վարչախմբի հիմքերը եւ ամրացրել պայքարի մեր ոգին ու շարքերը։ Իսկ բոլոր հանցագործներն անպայման պատասխան են տալու օրենքի առջեւ:
Հայ Ազգային Կոնգրեսի
Կենտրոնական Գրասենյակ
Ambrosine
09.01.2010, 22:02
ԵՎՍ ՄԵԿ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՄԻԱՑԱՎ ԿՈՆԳՐԵՍԻՆ
http://lragir.am/upld_img/126295965479.JPG http://i.news.am/i/b/d/d772ab2123ef19b953fa647eb0994820.jpg
Երեւանում այսօր տեղի ունեցող հանրահավաքին ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը հայտարարել է, թե <<Լինենք տեր պետության>> ուսանողական երիտասարդական հասարակական կազմակերպությունը կայացրել է Հայ ազգային կոնգրեսին միանալու որոշում:
16:14:28 - 08/01/2010
Հղում (http://lragir.am/armsrc/country-lrahos31513.html)
Նախորդ գրառմանը ևս մեկը հավելեմ.
Այսօր Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի ժամանակ Ժառանգություն կուսակցությունից անցյալ տարեվերջին հեռացված անդամների անունից Արթուր Սարդարյանը հայտարարել է, թե կուսակցությունից հեռացվածները ստեղծել են Ժողովրդական իշխանություն հասարակական-քաղաքական նախաձեռնությունը, որը միանում է Հայ Ազգային կոնգրեսին: Նա ասել է, թե իրենք միանում են, քանի որ վստահ են, որ Հայաստանում սահմանադրական կարգի հաստատումը հնարավոր է միայն միասնական պայքարի միջոցով:
Աղբյուր՝ lragir.am (http://lragir.am/armsrc/country-lrahos31512.html)
Ի՞նչ է լինելու ՀԱԿ-ի հետ (http://www.7or.am/hy/news/2010-01-08/9656/)
Եթե հետադարձ հայացք նետենք, ապա պարզ կերևա, որ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական պիկը անցյալում է։ Դա տեսնում ու հասկանում են նաև նրա շուրջը հավաքված տարբեր տրամաչափի կազմակերպություններն ու գործիչները։
Ընդամենը 2 տարի առաջ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանն ինքնավստահ և «պապայական» ոճով շնորհավորում էր ժողովրդի Նոր տարին։ Այդ շնորհավորանքը թերթերի ու DVD-ների միջոցով տարածվում էր Հայաստանի ողջ տարածքով մեկ։ Սակայն այս Ամանորը չուներ նախկին պաթետիզմը։ Հայ ժողովրդին այս տարի շնորհավորեց Տեր-Պետրոսյանի քաղբանտարկյալ թիմակից Նիկոլ Փաշինյանը, և դա շատ խորհրդանշական էր՝ մանավանդ ՀԱԿ շարքային ակտիվիստների այն խոսակցությունների ֆոնին, որ Նիկո՛լը պետք է փոխարինի անվճռական Տեր–Պետրոսյանին։ Այդ առումով յուրօրինակ փորձաքար կարող է դառնալ թիվ 10 ընտրատարածքում կայանալիք ընտրությունը։ Եթե Փաշինյանը հաղթեց, ապա նա կլինի միակը, ով Տեր-Պետրոսյանի թիմից իրական արդյունք է ապահովել։ ՀԱԿ-ում դա շատ լավ հասկանում են և պատահական չէ, որ ՀՀՇ-կան Արամ Մանուկյանը հունվարի 8-ի հանրահավաքում խոսում էր այն մասին, որ բարոյական հաղթանակներն անբարոյականություն են։ Նրա ասածի ենթատեքստը հասկանալի էր և ուղղված էր ՀԱԿ ղեկավարությանը։
Բանն այն է, որ մինչև այժմ Տեր-Պետրոսյանը ֆորմալ պարտություն է կրել և փորձել է վիճակը ներկայացնել բարոյական հաղթանակների տեսքով (ժողովրդի ակտիվացում, իրավունքների համար մշտապես պայքարող զանգվածի գոյություն և այլն)։ Բարոյական հաղթանակի թեման հատկապես արդիական դարձավ նաև բարոյական հաղթանակների խորհրդանիշի վերածված Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, երբ Տեր–Պետրոսյանը փորձեց վերաիմաստավորել բարոյական հաղթանակների շարքը՝ դրանք ներկայացնելով որպես իրական հաղթանակներ։ Բայց Տեր-Պետրոսյանի թիմին, ենթադրաբար, չի բավարարում վերացական արդյունքը, և նրանք, թերևս, հույս են կապում թիվ 10 ընտրատարածքի հետ։
Նիկոլի հաղթանակի դեպքում Կոնգրեսում տրամադրությունների և քաղաքական ֆիգուրների որոշակի դերափոփոխություն կարող է լինել ու դրա համար, օդ ու ջրի պես, հաղթանակ է պետք։ Արդյունք չարձանագրելու դեպքում ՀԱԿ-ում կխորանա հիասթափությունն ու անելանելիությունը։
Ի դեպ, այս վերջին շրջանում ակնհայտ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ որոշակի քաղաքական խանդ կա ՀԱԿ-ի մի թևի մոտ։ Հետևաբար ակնհայտ է, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր նեղ շրջապատը, հասկանալի պատճառներով, այնքան էլ շահագրգռված չեն Նիկոլի հաջողությամբ։ Նիկոլը նրանց պետք է բացառապես որպես քաղբանտարկյալ, այլ ոչ թե հաղթանակ տարած գործիչ։ Բայց մյուս կողմից էլ՝ Նիկոլի պարտությունը կլինի նաև Լ. Տեր–Պետրոսյանինն ու ողջ ՀԱԿ–ինը։
Մեր կողմից գնահատենք, որ մեծ հաշվով տերպետրոսյանական ընդդիմությունը սպառվել է և դա երևաց նաև Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ տեղի ունեցած հանրահավաքում։ Տեր–Պետրոսյանի խոսքն անվստահ էր։ Զգացվում էր, որ նա համակերպվել է իր պարտության հետ և հանրահավաքի է դուրս եկել ստիպված՝ ուրիշ ճար չունի։ Նա հաջորդ հանրահավաքի օր նշանակեց մարտի 1–ը։ Այսինքն եթե Նիկոլի ձայները կեղծվեն, ապա նա նախապես է հայտարարում, որ ոչ մի բան չի անելու՝ այլապես ի՞նչ իմաստ ուներ հաջորդ հանրահավաքի օր նշելը։ Դուրս է գալիս, որ ընտրության ցանկացած ելքի հետ ՀԱԿ–ում համակերպվելու են։ Իսկ մարտի 1–ին հանրահավաք նշանակելը նույնպես կարելի է ասել, որ ստիպված է արվում։
Հիմա Տեր–Պետրոսյանի միակ հույսը մնացել են երկու հանգամանք կամ Սերժ Սարգսյանն ընդառաջ կգնա իր առաջարկներին ու «կերկխոսի», կամ արտաքին ֆոնն անբարենպաստ կլինի Հայաստանի համար ու շանս կառաջանա իշխանությունը վերցնել։ Իսկ դա նշանակում է, որ ՀՀ առաջին նախագահի միակ գործն սպասելն է։ Սպասելը։
Թե ինչպիսի՞ն կլինի ՀԱԿ-ի հետագա ճակատագիրը՝ մասամբ կախված է նաև կիրակնօրյա ընտրական գործընթացից։ Չնայած ամեն ինչ կարծես պարզից էլ պարզ է։
Կարեն Հակոբջանյան
www.7or.am
Ի՞նչ է լինելու ՀԱԿ-ի հետ (http://www.7or.am/hy/news/2010-01-08/9656/)
...
www.7or.am
Ինչն ա քեզ դուր եկել էս հոդվածի մեջ Վիշապ ջան, բացի նրանից որ Լևոնին էլի վերացական, օդային ածականներ է կպցրել...Մարդը յավնի մի բան պտի գրեր, բայց միտինգի չէր եկել, ու արդյուքնում էլի ռաբիզ ա էլի ...
Եսի՞մ, Rammer ջան։ Մենք բոլորս իրական պրագմատիկ գնահատականներ ենք տալիս, ասի ձևի համար էլ մի սենց օդային կարծիք մեջ բերեմ, բազմազանության ու ճկունության համար;)
Ambrosine
11.01.2010, 15:45
Ի՞նչ է լինելու ՀԱԿ-ի հետ (http://www.7or.am/hy/news/2010-01-08/9656/)
... պատահական չէ, որ ՀՀՇ-կան Արամ Մանուկյանը հունվարի 8-ի հանրահավաքում խոսում էր այն մասին, որ բարոյական հաղթանակներն անբարոյականություն են։ Նրա ասածի ենթատեքստը հասկանալի էր և ուղղված էր ՀԱԿ ղեկավարությանը։
Իմ կարծիքով, սա ավելի շուտ ուղղված էր իշխանության՝ պարպերաբար տոնվող բարոյական հաղթանակներին:))
Նիկոլի հաղթանակի դեպքում Կոնգրեսում տրամադրությունների և քաղաքական ֆիգուրների որոշակի դերափոփոխություն կարող է լինել ու դրա համար, օդ ու ջրի պես, հաղթանակ է պետք։ Արդյունք չարձանագրելու դեպքում ՀԱԿ-ում կխորանա հիասթափությունն ու անելանելիությունը։
Ինչ-որ մեկիդ մոտ խորացե՞լ է հիասթափությունն ու անելանելիությունը:think Իմ մոտ որ չէ /էս հոդվածի հեղինակ ո՞վ ա:D/:
Մեր կողմից գնահատենք, որ մեծ հաշվով տերպետրոսյանական ընդդիմությունը սպառվել է...
Կարեն Հակոբջանյան
www.7or.am
:o:hands
Շտապ էս հեղինակին ակումբ հրավիրել ա պետք:
Թե ինչպիսի՞ն կլինի ՀԱԿ-ի հետագա ճակատագիրը՝ մասամբ կախված է նաև կիրակնօրյա ընտրական գործընթացից։ Չնայած ամեն ինչ կարծես պարզից էլ պարզ է։
Կիրակնօրյա ընտրություններն եղել են: Եվ հիմա ի՞նչ է լինելու ՀԱԿ-ի ճակատագիրը :)
Լևոնը Նիկոլին հաղթե՞ց:
Հայտարարություն
19.01.2010թ.
Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հունվարի 19-ին դատարանի արձակած դատավճիռը 2008թ. մարտի 1-ի սպանդից ի վեր վարչախմբի որդեգրած սանձարձակ ու հանցավոր քաղաքականության, օրենքի ու արդարադատության, սեփական ժողովրդի նկատմամբ արհամարհանքի ու ցինիզմի դրսեւորման մի գագաթնակետ էր։ Երկարատեւ դատավարական պրոցեսում դատարանը այդպես էլ չկարողացավ գտնել որեւէ վկայություն, որեւէ ապացույց՝ հիմնավորելու համար քաղբանտարկյալի նկատմամբ հարուցված մեղադրանքներից եւ ոչ մեկը։
Եւ ընդհակառակը՝ դատարանում ներկայացվեցին բազմաթիվ նյութեր, փաստեր ու վկայություններ, որոնք հիմնովին հերքում էին հարուցված մեղադրանքները։ Դատավարության ընթացքում կատարվածի հետ ինչպես որ ոչ մի կապ չուներ պետական մեղադրողի պահանջած պատժաչափը, այնպես էլ դրա հետ ոչ մի աղերս չուներ դատավորի արձակած դատավճիռը։
Դրանք երկուսն էլ նախապես գրված սցենարի մի վերջաբան էին, որ պարտադիր կատարման ենթակա հրահանգի ձեւով իջել էլ կամակատար դատախազին ու դատավորին։ Վերջիններս, ըստ էության, հանդես եկան ոչ թե որպես անհրաժեշտ լիազորություններով օժտված եւ օրենքով նախատեսված պարտականություններով սահմանափակված, պետական արդարադատություն իրականացնող անկախ պաշտոնյաներ, այլ միջնադարյան իմաստով պարզ դահիճներ, որոնք վարժեցված անբան կենդանու պատրաստակամությամբ կատարում են իրենց տրված հրահանգը։
Դատարանը, վարչախմբի ու անձամբ Սերժ Սարգսյանի հրահանգով արհամարհեց ԵԽԽՎ-ի բանաձեւերում ամրագրված այն պահանջը, որ չի կարելի պատիժ սահմանել այն մարդկանց նկատմամբ, ովքեր անձամբ բռնություն չեն կատարել, բռնության չեն դրդել եւ բռնության կոչ չեն արել։
Վարչախմբի այսօրինակ լկտի ինքնավստահությունը հենվում էր, անշուշտ, նաեւ այն բանի վրա, որ մինչ այդ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ անպատիժ խախտել էր նույն ԵԽԽՎ-ի բանաձեւերի մի այլ դրույթ, որով պահանջվում էր կալանքի տակ չառնել այն մարդկանց, ովքեր, հետախուզման մեջ, ընդհատուկում գտնվելով, ինքնակամ կներկայանան իրավապահ մարմիններին։
Կայացված ապօրինի դատավճիռը վարչախմբի կողմից հերթական հուսահատ փորձն է՝ ազատվելու համար Մարտի 1-ի սպանդի, հազարավոր քաղաքական հետապնդումների, հանցավոր ընտրակեղծիքների պատասխանատվությունից։ Այն ապացուցեց, որ վարչախումբը ոչ միայն մտադիր չէ որեւէ ետքայլ անել բռնապետության, ապօրինության ու ահաբեկչության խորացման իր ընտրած ուղուց, դրանով իսկ երկիրը գլորելով դեպի անխուսափելի կործանում։
Այդ կործանումն անխուսափելի է ցանկացած երկրում, որտեղ սահմանադրական կարգը փոխարինված է խուժանապետությամբ, որտեղ ոտնահարվում են օրենքներն ու արդարությունը, եւ իրական հանցագործները դատում են անմեղ մարդկանց։
Հայ Ազգային Կոնգրեսը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վարչախմբի կայացրած դատավճիռը դիտում է որպես վախի, ցայտնոտի ու խուճապի մեջ գտնվելու արտահայտություն, ինչը նա, ամեն մի տրամաբանությունից ու բանականությունից հեռու այս քայլով փորձում է քողարկել կեղծ ինքնավստահությամբ։ Արտաքին քաղաքականության մեջ ձախողված, արժանիորեն ուրացողի ու դավաճանի պիտակին արժանացած, ողջ ժողովրդի ատելությունը վաստակած սերժական վարչախումբի համար սրանք հոգեվարք ապրողի ջղաձգումներ են։
Համաժողովրդական շարժումն գտնելու է Հայաստանը խուժանապետությունից ազատելու, սահմանադրական կարգը վերականգնելու, բոլոր, այդ թվում նաեւ այս գործով բուն մեղավորներին, նրանց հանցակիցներին ու կամակատարներին պատասխանատվության ենթարկելու միջոցը:
Հայ Ազգային Կոնգրեսի
Կենտրոնական Գրասենյակ
murmushka
23.01.2010, 01:51
Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի հայտարարությունը.
«Հայ-թուրքական արձանագրություններում առկա անընդունելի դրույթները դարձան վարչախմբի վարած արկածախնդրական ու տգետ արտաքին քաղաքականության հերթական արգասիքը։ Ծուղակը, որի մեջ հայտնվել էր Սերժ Սարգսյանն իր հայտնի ՙֆուտբոլային դիվանագիտության՚ շրջանակներում ու դրա արդյունք հիշյալ դրույթները մեծ հուզումներ առաջացրեցին ինչպես Հայաստանում, այնպես էլ հայության մեջ ամբողջ աշխարհում։ Ստորագրված արձանագրությունները, անկախ դրանց՝ խորհրդարանական վավերացումից, արդեն իսկ գործող արգելապատնեշ են Հայոց ցեղասպանության հետագա ճանաչման ճանապարհին։
Իսկ խորհրդարանական վավերացում պահանջող դրույթով Թուրքիան, ըստ էության, վճռորոշ դերակատարություն է ստացել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրում։ Մինչդեռ միակ բանը, որ պետք է ստանար Հայաստանը՝ ճանապարհների բացումը (ապաշրջափակումը), կարող էր իրականանալ միայն Արձանագրությունների վավերացումից հետո։
ՀՀ Սահմանադրական դատարանը ընդունեց մի որոշում, որով Արձանագրությունները ճանաչեց ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ, այն օժտելով ընդարձակ մի նկարագրական-պատճառաբանական մաս` առաջաբանով։ Որքան էլ վերջինս իրավական որեւէ ուժ չունի, իշխանական քարոզչամեքենայի եւ այս խնդրում ՙընդդիմադիր՚ Դաշնակցության կողմից այն թմբկահարվեց որպես ՙթուրքական նախապայմանների չեզոքացում՚, դրանցից ապահովագրում, ընդհուպ՝ գնահատվեց որպես ՙդիվանագետների անգրագիտությունների սրբագրում՚։
ՍԴ-ի թատերական մի ներկայացում խաղաց՝ ընդունելով իրավական տեսակետից խայտառակ ու գավառամիտ մի փաստաթուղթ։ Կենցաղային մակարդակի այս խորամանկությունը, որ որպես քարոզչական նյութ նախատեսված էր միմիայն ներքին սպառման՝ ձախողումները սքողելու, ինչպես նաեւ ընդդիմադիր դաշտ գործուղված Դաշնակցության դեմքը փրկելու համար, սպառնում է դառնալ սեփական ձեռքերով հյուսված նոր մի ծուղակ Հայաստանի համար։
ՀՀ Սահմանադրական դատարանը թանկարժեք նվեր մատուցեց Թուրքիային. որքան էլ նրա որոշման ներածական մասը՝ հեքիաթ, իրավական ուժից զուրկ մի շարադրանք է, Թուրքիան, Հայաստանի իշխանությանը նմանակելով ու նույն մակարդակին լինելով, այն լրջի է տալիս։ Դրանում ՙնախապայմաններ՚ եւ ՙԱրձանագրություններին հակասող՚ մտքեր տեսնելով, նա պահանջում է վերանայել այդ որոշումը՝ հակառակ դեպքում գործընթացի փակուղի մտնելու պատասխանատվությունը դնելով Հայաստանի վրա։
Ստորագրված Արձանագրություններից (նաեւ չվավերացված վիճակով) առավելագույնը ստացած լինելով, Թուրքիան, ստացավ նաեւ իր փնտրած ՙլեգիտիմ՚ առիթը՝ Հայաստանին չտալու այն նվազագույնը (ճանապարհների բացումը), որ հնարավոր էր միայն Արձանագրությունների վավերացումից հետո։
Սեփական ձեռքերով հերթական ծուղակում հայտնվելը, արդյունք է ոչ միայն Հայաստանի իշխանության ոչ լեգիտիմության եւ արկածախնդրական քաղաքականության, այլեւ համապատասխան պաշտոնյաների անձեռնհասության ու բացառիկ տգիտության։ Ձախողումների նոր ռեկորդներն անխուսափելի են, քանի դեռ, ըստ վարչախմբի ամենակարկառուն մի ներկայացուցչի՝ այստեղ գործում է ՙքաղաքական գործիչ լինելու համար շատ խելք պետք չէ՚ անկրկնելի ստանդարտը, որ, ըստ էության, վերից-վար գործում է բոլոր ոլորտների պաշտոնյաների համար որպես պարտադիր նախապայման»
ՀԱԿ-ը, ցավոք սրտի, այլևս լուրջ ընդդիմություն չէ, որովհետև ՀԱԿ-ը փշրվեց և դարձավ ՀՀՇ, և նրա համակիրների ճնշող մեծամասնությունն այլևս նրա հետ հույս չի կապում, ինչը ապացուցվում է ամեն օր. մի քանի օր առաջվա հերթական ընտրությունները դրա հերթական ապացույցն են: Փաստորեն, հասարակությունը հույս չի կապում նրանց հետ և նրանց հնարավորություններին, որ կարող են փոխել իրավիճակը, չի վստահում: Այսինքն` այդ առումով ախտորոշումը ուղղակի շատ տխուր է ՀԱԿ-ի համար: ՀԱԿ-ը վերադաձավ ՀՀՇ:Տիգրան Խզմալյան. Բանասիրական գիտությունների թեկնածու, կինոռեժիսոր: 1996-ին նկարահանել է իր առաջին` “ Սև-սպիտակ” ֆիլմը: Ունի 15 վավերագրական և 3 խաղարկային ֆիլմ. 2001 -ին նկարահանած “Արամ Խաչատրյան” ֆիլմը ճանաչվեց աշխարհի լավագույն մշակութային նախագիծ: Արժանացել է մի շարք մրցանակների: Սարդարապատ հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիրներից մեկը:
http://lragir.am/armsrc/interview31870.html
ԿՈՆԳՐԵՍԸ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ Է
Հայ Ազգային Կոնգրեսի մեկնաբանությունները 2008 թ. մարտի 1-ի դեպքերի, 10 մահվան հանգամանքների քննության, 2008 թ. մարտի 1-2-ի դեպքերի պատճառներն ուսումնասիրող Հայաստանի Ազգային Ժողովի Ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունների առիթով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի և Ջորջ Կոլումբիեյի պատրաստած Տեղեկատվական դիտարկումների վերաբերյալ:
1. Հայ Ազգային Կոնգրեսը, որը միավորում է 18 ընդդիմադիր կուսակցություն, կազմավորվել է 2008 թ. օգոստոսի 1-ին այն քաղաքական ուժերի ընդգրկմամբ, որոնք 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում սատարել էին Լևոն Տեր-Պետրոսյանին, իր հիմնադիր հռչակագրում որպես ամենակարևոր նպատակներից մեկը հայտարարեց ՙՄիջազգային փորձագետների նշանակալի մասնակցությամբ մարտի 1-ի ոճրագործության իրապես անկախ քննության իրականացումը՚: Կոնգրեսը այժմ էլ վստահ է, որ իրապես անկախ, անկողմնակալ և թափանցիկ քննություն կարող է կատարել միայն իշխանության և ընդդիմության հավասար ներկայացվածությամբ ինչպես նաև միջազգային փորձագետների նշանակալի մասնակցությամբ կազմված իրավասու մի մարմին:
2. Հայ Ազգային Կոնգրեսը և Ազգային Ժողովում ներկայացված ընդդիմադիր “Ժառանգություն” կուսակցությունը, համաձայնեցին մասնակցել 2008թ. հոկտեմբերի 23-ի նախագահական որոշմամբ ստեղծված Փաստահավաք խմբի (այսուհետեւ՝ ՓՀԽ) աշխատանքներին: ՓՀԽ-ն ստեղծվեց իշխող կոալիցիայի և ընդդիմության հավասար ներկայացվածության սկզբունքի հիման վրա, չնայած այդ որոշումը չէր ապահովում ո°չ ՓՀԽ-ի աշխատանքների թափանցիկությունը, ո°չ էլ միջազգային փորձագետների ներկայությունը:
3. ՓՀԽ-ը բավականին արդյունավետ գործեց 2008թ. նոյեմբերից մինչև 2009թ. մայիսն ընկած ժամանակահատվածում: Նրանք 160 գրավոր հարցում ուղարկեցին տարբեր պետական կառույցների, որոնք առնչվում էին մարտի1-ի դեպքերին: Հարցաքննվեցին ոստիկանության և բանակի 70 սպաներ: ՓՀԽ-ի կողմից ներկայացված քննության նյութերը բաղկացած են հարցաքննությունների 80-ժամյա տեսանյութերից, վկաներից հավաքված, դեպքերին առնչվող ավելի քան 100 տեսաձայնագրություններց, 2600 էջանոց փաստաթղթերից, ներառյալ հարցումները և պաշտոնական պատասխանները:
4. Իշխանություններն, այնուամենայնիվ, տարբեր ձևերով խոչընդոտեցին ՓՀԽ-ի աշխատանքները, մասնավորապես. պետական բարձրաստիճան պաշտոնյաներ հրաժարվեցին ՓՀԽ-ին վկայություններ տալուց (ամենակարևորը` Պետական ապահովության ծառայության ներկայիս պետ Հայկ Հարությունյանը, ով ՀՀ Ոստիկանապետն էր մարտի 1-ի դեպքերի ժամանակ), թույլ չտրվեց ստուգում անցկացնել ռազմական պահեստներում թեև հիմնավոր կասկածներ կային, որ 2008թ. մարտի 1-ին այդ պահեստներից համազգեստ է բաժանվել ապօրինի խմբավորումներին: Պաշտպանության նախարարությունը հրաժարվեց պատասխանել այն հարցումներին, որոնք վերաբերում էին բանակային ստորաբաժանումների մասնակցությանը մարտիմեկյան դեպքերին, Ազգային Անվտանգության ծառայությունը հրաժարվեց ներկայացնել իր տրամադրության տակ գտնվող, մարտի 1-ին վերաբերող տեսանյութերը, հրաժարվեց նաեւ տրամադրել փետրվարի 28-29-ին վերաբերող այն օպերատիվ տեղեկատվությունը, որն, ըստ ոստիկանության պնդումների, մարտի 1-ի ոստիկանության գործողությունների ծավալման հիմք էր հանդիսացել: ՓՀԽ-ին թույլ չտրվեց հետազոտել այն փաստական ապացույցները, որ ոստիկանությունը ձեռք էր բերել 2008թ. մարտի 1-ին, ՓՀԽ-ին հրաժարվեցին տրամադրել մարտի 1-ին ոստիկանության կողմից օգտագործված հրաձգային /բալիստիկ/ զենքի քննության հաշվետվությունը: Սկսած 2009 թ. ապրիլի 22-ից բոլոր պետական մարմինները հրաժարվեցին գրավոր պատասխան տալ կատարվող հարցումներին, իսկ մայիսի 5-ից մինչև մայիսի 18-ը թույլ չտրվեց ՓՀԽ-ի ընդդիմադիր անդամների մուտքը նրանց աշխատավայր:
5. Տարբեր պատճառաբանություններով ընդհատվեցին ՓՀԽ-ի աշխատանքներն անմիջապես այն բանից հետո, երբ վերջինս 2009թ. ապրիլի 22-ին հրապարակեց իր առաջին զեկույցը, իսկ Խումբը վերջնականապես լուծարվեց 2009թ. հունիսի 6-ի նախագահական որոշումով: Զեկույցը հետաքննել էր 2008թ. մայիսի 1-ին ոստիկանության կապիտան Համլետ Թադևոսյանի մահվան հանգամանքները: Հայտնաբերվել էր, որ մահվան հանգամանքների լուրջ իրավական և գործընթացային խախտումներով վարած պաշտոնական հետաքննության նպատակն է է եղել պաշտպանել մահվան հանգամանքների պաշտոնապես ներկայացված տարբերակը, համաձայն որի՝ կապիտանը, իբր, մահացել էր ցուցարարների կողմից նետված նռնակի պայթյունի հետևանքով:
6. Հայ Ազգային Կոնգրեսը համաձայն չէ իշխանությունների կողմից արված, և, ցավոք, ԵԽԽՎ Համազեկուցողների կողմից ընդունված այն պնդումներին, թե, իբր, ՓՀԽ աշխատանքներն անհնար էին դարձել Խմբի քաղաքականացվածության և նրա անդամների միջև ծագած անհաղթահարելի լարվածության պատճառով: Իրականում Խմբի աշխատանքներն արդյունավետ են եղել մինչև այն պահը, քանի դեռ չէր հրապարակվել վերը նշված առաջին զեկույցը, որով կասկածի տակ էին դրվում դեպքերի պաշտոնական վարկածը: Այդ պահից ի վեր Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը, ով ընդդիմության ներկայացուցիչ անդամների հետ միասին ստորագրել էր այդ զեկույցը, դարձավ իշխանությունների կողմից ճնշումների առարկա, ինչի հետեւանքով նա վերջնականապես հեռացավ: Չնայած այն բանին, որ դրան հաջորդեցին նաև իշխող կոալիցիայի երկու ներկայացուցիչների հրաժարականները, ընդդիմության երկու ներկայացուցիչները շարունակեցին իրենց աշխատանքները և 2009թ. հունիսի 4-ին, նախագահական որոշմամբ Խմբի լուծարումից ճիշտ երկու օր առաջ, հրապարակեցին մեկ այլ զեկույց՝ հիմնված ՓՀԽ-ի ձեք բերած փաստերի վրա:
7. Երկրորդ զեկույցն ամփոփում էր Ոստիկանության Ներքին զորքերի զինվոր Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքների պաշտոնական քննության նյութերի հետազոտությունը: Այն ընդգրկում է անհերքելի փաստեր, որոնք ապացուցում են, որ Տիգրան Աբգարյանին սկզբում ենթարկել են դաժան ծեծի և հետո սպանել ընդոհւպ կրակոցներով: Ձեռք բերած փաստերը և դրանց մանրամասն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հատուկ քննչական ծառայությունը միտումնավոր կեղծել է փաստական ապացույցները և թաքցրել ճշմարտությունը, որպեսզի դրանք հարմարեցնի պաշտոնական վարկածին, համաձայն որի՝ 2008թ. մարտի 1-ին ցուցարարներն օգտագործել են հրազեն, և որ հեռու տարածությունից արված այդպիսի մի կրակոցից էլ զոհվել է Ներքին զորքերի զինվորը: Այն փաստը, որ Տիգրան Աբգարյանը ենթարկվել էր բռնության և հետո սպանվել ընդհուպ կրակոցով այն վայրում, որտեղ նա շրջապատված է եղել իր սեփական ջոկատայիններով, հաստատում է մամուլում հրապարակված մեղադրանքները, որ նա, հավանաբար, մահապատժի է ենթարկվել իր իսկ հրամանատարների կողմից:
8. Չնայած ՓՀԽ-ի կողմից ձեռք բերված նյութերն ուղարկվել էին Մարտի 1- 2-ի դեպքերն ու դրանց պատճառներն ուսումնասիրող Ազգային Ժողովի ժամանակավոր հանձնաժողովին, փաստերի այդ հսկայական քանակը պատշաճ կերպով չի ուսումնասիրվել, վերլուծվել և համադրվել:
9. ԱԺ Հանձնաժողովի՝ 2008թ. մարտի 1-ի դեպքերը նկարագրող տեքստի առավել քան 60 տոկոսը յոթ ընդդիմադիր առաջնորդներին ներկայացված այսպես կոչված ՙՄայր գործով՚ դատախազության մեղադրական ակտի սոսկ վերարտադրությունն է:
10. Ըստ էության Համազեկուցողների զեկույցը հաստատում է, որ Ազգային Ժողովի ժամանակավոր հանձնաժողովը ցուցադրել է կողմնակալ և աչառու վերաբերմունք՝ փորձելով ամեն գնով պաշտպանել 2008թ. մարտի 1-ի դեպքերին առընչվող պաշտոնական վարկածը, անտեսել է փաստացի վկայությունները, խուսափել է իշխանություններին քննադատելուց, դրանով իսկ կասկածի տակ դնելով քննության վստահելիությունը: Այլ կերպ ասած, հանձնաժողովը միտումնովոր աղավաղել է իրականությունը, և դրանով իսկ արժանացել Հայ Ազգային Կոնգրեսի կողմից նրան ավելի վաղ տրված “Պարտակման հանձնաժողով” կոչմանը:
11. ՙ2008թ. փետրվարի 19-ին Հայաստանում նախագահական ընտրությունների հետ կապված նախընտրական և հետընտրական զարգացումների ուսումնասիրություններ՚ գլխում, քննարկելով քաղաքական ճգնաժամի պատճառները, Հանձնաժողովն անտեսել է ժողովրդական համատարած դժգոհությունների գլխավոր պատճառները, որոնք հանգեցրել էին տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցությանը հանրահավաքներին: Այդ պատճառների թվում են ոստիկանության և հանցավոր խմբավորումների կողմից իրականացվող բռնությունները ընդդիմության համակիրների նկատմամբ, հարկային և մաքսային մարմինների գործադրած ճնշումները ընդդիմությանն աջակից գործարարների նկատմամբ, ընդդիմության համակիրներին աշխատանքից զանգվածաբար հեռացնելը, Հանրային հեռուստատեսության և ռադիոյի արատավոր հակաքարոզչությունը Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ, պետական հիմնարկների, բանակի, ոստիկանության, անվտանգության ծառայությունների բացահայտ օգտագործումը իշխանական թեկնածուի օգտին քարոզ իրականացնելու նպատակով, քվեարկության օրը կատարված համատարած ընտրակեղծիքները և ընդդիմության հարյուրավոր վստահված անձանց նկատմամբ բռնությունները – մեղադրանքներ, որ փաստագրված են բազմաթիվ անկախ ուսումնասիրություններով և փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ վերջնական զեկույցով:
12. Չնայած ժողովրդական մեծածավալ ընդվզմանը, ընդդիմության կազմակերպած և տասը օր տևած շուրջօրյա հանրահավաքները 2008թ. փետրվարի 19-ից մարտի 1-ը ընկած ժամանակահատվածում, իրենց բնույթով խաղաղ էին, ամբողջությամբ կառավարելի, և նույնիսկ գովեստի արժանացան ԵԱՀԿ ամերիկյան պատվիրակության պաշտոնական հայտարարության մեջ՝ ՙբազմության արդյունավետ կառավարման համար՚ (2008թ. փետրվարի 29): Հարյուր հազարավոր մարդկանց մասնակցությամբ ցույցերին և երթերին չի արձանագրվել բռնության, անկարգություն կամ հասարակական կարգի խախտման որևէ դեպք: Հակառակ հանձնաժողովի այն պնդումների, թե, իբր, հանրահավաքները կազմակերպված էին օրենքի խախտումով, ոչ մի ընդդիմադիր առաջնորդի կամ ակտիվիստի նկատմամբ չի առաջադրվել ապօրինի հավաքներ կազմակերպելու մեղադրանք:
շարունակելի
շարունակություն
13. Հանձնաժողովի զեկույցում տեղ չի գտել որևէ քննադատություն երկրում առաջացած քաղաքական ճգնաժամը կարգավորելու իշխանությունների վարքագծի նկատմամբ: Հանձնաժողովին չի արձանագրել, որ քաղաքական ճգնաժամը, որը նախագահական ընտրությունների ընթացքում տեղի ունեցած համատարած կեղծիքների արդյունք էր, և որն այդքան խորը պառակտել էր հասարակությանը, պետք է լուծվեր ոչ թե ոստիկանական գործողություններով, այլ պետք է հարթվեր քաղաքական բանակցությունների միջոցով: Հանձնաժողովը չի անդրադարձել այն փաստին, որ իշխանությունները, մինչ ոստիկանական գործողություններ ծավալելը, ոչ մի քայլ չեն արել ընդդիմության հետ շփման մեջ մտնելու և լուրջ քաղաքական բանակցություններ սկսելու համար: Իսկ երբ ավելի ուշ, մարտի 1-ին, ժամը 14:00-ին Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից նման բանակցությունների առաջարկ արվեց ոստիկանական բարձրաստիճան պաշտոնյաներին, այն անմիջապես մերժվեց: Հետագայում, օրվա ընթացքում, երբ բազմության քանակն արագորեն աճում էր, Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ և մի շարք արևմտյան դիվանագետների միջնորդությամբ վերջապես տեղի ունեցան նման բանակցություններ Լևոն Տեր-Պետրոսյանի և այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջև՝ իրենց անվտանգության ծառայությունների պետերի միջոցով: Այնուամենայնիվ ժամը 21:00-ին, երբ բանակցությունները դեռ շարունակվում էին, կառավարական անվտանգության ուժերը, առանց որևէ զգուշացման, կրկին հարձակվեցին ցուցարարների վրա: Դա վկայում է, որ, բանակցություն վարելով, կառավարությունը ժամանակ էր շահում վերախմբավորելու, նախապատրաստելու իր անվտանգության ուժերը և ոստիկանությանը կցված հրոսակների խմբերը՝ նոր հարձակումների համար:
14. Հանձնաժողովի զեկույցի՝ ՙ2008թ. մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցած դեպքերի ուսումնասիրություններ՚ գլխում ոստիկանության գործողությունները ներկայացված են որպես ՙտեղանքի զննում՚, որը հետագայում, իբր, բախվելով ցուցարարների դիմադրությանը վերածվել է ՙապօրինի զանգվածային հրապարակային միջոցառման հարկադիր դադարեցման՚: Հանձնաժողովը չի անդրադարձել այն հակասություններին և անհամապատասխանություններին, որ գոյություն ունեին պետական պատկան մարմինների պաշտոնական փաստաթղթերում և ոստիկանական պաշտոնյաների վկայություններում: Թեև սկզբնական շրջանի որոշ պաշտոնական փաստաթղթերում ոստիկանական գործողությունները ներկայացված են որպես ՙապօրինի զանգվածային հրապարակային միջոցառման հարկադիր դադարեցում՚, սկզբնական շրջանի այլ փաստաթղթերում դրանք նկարագրվում են որպես ՙօպերատիվ գործողություն՝ ապօրինի զենք և զինամթերք հայտնաբերելու եւ առգրավելու համար՚: Քանի որ այս երկու տարբերակներն էլ բացահայտորեն հակասում էին օրենքին, ավելի ուշ իշխանությունները ներկայացրեցին ոստիկանության առաջին գործողությունը որպես ՙտեղանքի զննություն՚: Այս տարբերակը, նույնպես որևէ քննադատության չի դիմանում, քանի որ այսպիսի գործողությունները նախատեսում են գաղտնի դիտարկում ոստիկանության մասնագիտացված սպաների կողմից, բայց ոչ երբեք համազգեստավոր ոստիկանների կամ հատուկ ջոկատայինների ներկայությամբ: Բացի դրանից, չկար ժամանակային տարբերություն ՙտեղանքի զննության՚ և ՙապօրինի զանգվածային հրապարակային միջոցառման հարկադիր դադարեցման՚ միջև, որն ապացուցում է, որ ուժի օգտագործմամբ ցուցարարների ցրումը նախօրոք պլանավորած էր: Խախտելով օրենքը՝ ոստիկանությունն առանց զգուշացման հարձակվել է ցուցարարների վրա առավոտյան ժամը 6:20-ին, երբ դեռ լույսը չէր բացվել: Հեռուստալրագրողների և ականատեսների կողմից արված բազմաթիվ տեսաձայնագրություններ առգրավվել և ոչնչացվել են ոստիկանության կողմից: Չնայած ՓՀԽ-ը հանձնաժողովին էր ուղարկել ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների հարցաքննության տեսագրված նյութեր, ինչպես նաև ոստիկանությանը և այլ պետական պատկան մարմիններին ուղղված գրավոր հարցումները և նրանցից ստացված պատասխանները, այդ նյութերից որևէ մեկը չի ուսումնասիրվել, չի վերլուծվել կամ համադրվել հանձնաժողովի զեկույցում:
15. Մարտի 1-ի առավոտյան ոստիկանության և անվտանգության կառույցների գործողությունները, ներառյալ Լևոն Տեր-Պետրոսյանին դե ֆակտո տնային կալանքի տակ պահելը, ընդդիմության մի քանի հայտնի առաջնորդների ձերբակալությունները և բազմության արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ աուդիոսարքավորումների ոչնչացումն ապացուցում են, որ իշխանությունների գործողությունների նպատակն էր ոչնչացնել բազմությունը անհրաժեշտ հսկողության տակ պահելու ընդդիմության կարողությունը և, որ իշխանությունները հետապնդել են խաղաղ ու կազմակերպված հանրահավաքները քաոսի և մասսայական անկարգությունների վերածելու նպատակ: Ճգնաժամը քաղաքական ճանապարհով լուծելու իշխանությունների վերը նշված անպատրաստակամության հետ մեկտեղ, այս ամենը պարզորեն ցույց է տալիս, որ ճգնաժամի հենց սկզբից երկրի քաղաքական ղեկավարները ցանկացել են ստեղծված ճգնաժամը լուծել ոչ թե բանակցությունների, այլ այն ուժով ճնշելու միջոցով:
16. ՓՀԽ-ը Հանձնաժողովին է ներկայացրել նաև տեսագրված նյութեր, որոնք ապացուցում են, որ ամենասկզբում մարդիկ հավաքվել են Ֆրանսիական դեսպանատան մոտ այդ ուղղությամբ առաջացող ոստիկանության բռնությամբ ուղեկցվող հետապնդման հետևանքով:
17. Ոչ մի դատավարություն չի բացահայտել որևէ կապ ընդդիմության և խանութները թալանողների մեջ: Երեք կողոպտիչներ իրենց դատավարության ժամանակ վկայել են, որ իրենք եղել էին Սերժ Սարգսյանի վստահված անձինք: Հանձնաժողովը մեքենաները հրկիզելու և խանութները թալանելու մեղքը գցել էր ընդդիմության վրա՝ առանց որևէ փաստական ապացույցի: Մինչդեռ ոչ ոք չի մեղադրվել կամ դատապարտվել մեքենաներ հրկիզելու համար: ՓՀԽ-ը ներկայացրել էր տեսագրված նյութեր թե° մեքենաներ հրկիզելու և թե° կողոպուտի վերաբերյալ, բացահայտելով, որ այդ գործողությունները կատարվել են ոստիկանության աչքի առջև, որոնք հանգիստ կանգնած են եղել և չեն միջամտել: Տեսանյութերում որոշ կողոպտիչներ կրում են համազգեստներ: Հանձնաժողովը չի ուսումնասիրել այդ ապացույցները և որևէ կերպ չի անդրադարձել դրանց:
18. ՓՀԽ-ը ուսումնասիրել է նաև Պաշտպանության նախարարության տեխնիկական սպասարկման ռազմական պահեստից գաղտնազերծված մի փաստաթուղթ, ըստ որի՝ մարտի 1-ին 950 համազգեստ և 140 ռազմական գլխարկ է տրամադրվել հինգ բարձրաստիճան պաշտոնյաների (Վարչապետի անվտանգության ծառայության պետին, փոխվարչապետին, Սյունիքի մարզպետին, Երևանի Կենտրոն համայնքի թաղապետին, Երևանի Էրեբունու թաղապետին) և իշխանություններին մոտ կանգնած չորս մեծահարուստ պատգամավորների: Ընդդիմությունը հաստատում է, որ այդ համազգեստները և գլխարկներն օգտագործվել են անօրինական զինված խմբավորումները հանդերձավորելու համար, որոնց նպատակն է եղել աջակցելու կառավարության անվտանգության ուժերին՝ բողոքի ցույցերն ուժով ճնշելու գործում: ՓՀԽ-ը փորձել է ձեռնարկել պահեստի ստուգում, սակայն նրանց արգելել են մուտք գործել պահեստ՝ խախտելով ՓՀԽ-ի ձևավորման նախագահական որոշման դրույթները: Այնուհետև ՓՀԽ-ի երկու ընդդիմադիր ներկայացուցիչները Հանձնաժողովին են ուղարկել հատուկ զեկույց՝ վերը նշված փաստաթղթի հետազոտման կապակցությամբ: Հանձնաժողովը հրաժարվել է ընդգրկել ՓՀԽ-ի երկու անդամների այդ հատուկ զեկույցը իր հաշվետվություն մեջ:
19. Հանձնաժողովն անտեսել է բողոքի ցույցերի ճնշման նպատակով բանակի անօրինական ընդգրկման փաստին վերաբերող ապացույցները, որոնք ՓՀԽ-ի կողմից տրամադրվել են նրան: Հայաստանի Սահմանադրությունը խստորեն արգելում է բանակի օգտագործումը ներքին քաղաքական նպատակներով: Ռոբերտ Քոչարյանի հրամանով բանակի վրա են դրվել արտակարգ դրության իրականացման հետ կապված գործառույթներ, թեև դա Սահմանադրության և օրենքի խախտում է: ՓՀԽ-ը փաստեր է հայտնաբերել, որոնք ապացուցում են, որ բանակի զորամիավորումները և ծանր զրահատեխնիկան օգնագործվել է առավոտյան և ավելի ուշ` ոստիկանության գործողություններին աջակցելու նպատակով: Շատ ավելի վաղ, քան հայտարարվել էր արտակարգ դրություն: Վերջերս գաղտնազերծվեց և մամուլում տպագրվեց պաշտպանության նախարարության մի կարգադրություն՝ ստորագրված 2008թ. փետրվարի 23-ին (բանակի երկու պաշտոնյա 2009թ. դեկտեմբերի 26-ին ձերբակալվեցին Հ. 0038 գաղտնի այդ հրամանի արտահոսքի մեղադրանքով), որն ապացուցում է, որ բանակային ստորաբաժանումները ստացել էին հանձնարարություն հավաքվել Երևանում դեռ մարտի 1-ից և արտակարգ դրություն հայտարարելուց շատ առաջ:
20. Վերը նշված վկայությունը ցույց է տալիս, որ ընդդիմության կողմից կազմակերպված հզոր և խաղաղ հանրահավաքներին բախվելով, իշխանությունները որոշել էին ճնշել այդ բողոքի ցույցերը ուժի գործադրմամբ և այդ նպատակով կատարել էին անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները: Ուժային գործողություններով իշխանությունները ցանկացել են քաոսի և անկարգության վերածել բողոքի ցույցերը և անգամ բեմականացրել են մեքենաների հրկիզում և խանութների թալան` արտակարգ դրության հայտարարման և ոչ համարժեք ուժի գործադրման համար իրավական և բարոյական հիմքեր ստեղծելու նպատակով:
21. Ցուցարարների դեմ կառավարության կողմից մահաբեր զենքի օգտագործումը հետագայում արդարացվեց այն պնդումներով, թե, իբր, ցուցարարները օգտագործել են հրազեն և նռնակներ, որի արդյունքում զոհվել են ոստիկաններ: Հանձնաժողովը անտեսեց այն փաստը, որ այդ արդարացումները չէին հիմնավորված որևէ ապացույցով: Երկու ոստիկանների մահվան հանգամանքների պաշտոնական վարկածները հերքվեցին ՓՀԽ-ի կողմից: Հակառակ իշխանությունների պնդումներին, ո°չ մի ցուցարարի հրազենի օգտագործման մեղադրանք չի առաջադրվել, ո°չ մի պարկուճ չի հայտնաբերվել այնտեղ, որտեղ գտնվել են ցուցարարները:
22. Ոչ մի քրեական գործ չի հարուցվել 2008թ. մարտի 1-ի սպանությունների կապակցությամբ: Սպանվածները ճանաչվել են տուժող, իսկ նրան հարազատները` որպես տուժողի իրավահաջորդ միայն դեպքերից 5 ամիս անց և միայն հանրային ճնշումների արդյունքում: Հանցագործության վայրում տեղանքի զննում չի կատարվել, ոչ ոք չի մեղադրվել սպանությունների գործով, ո°չ ոք չի ճանաչվել որպես կասկածյալ, ո°չ ոք չի ձերբակալվել կամ դատվել՝ աչնայած այն փաստին, որ սպանություններին ականատես են եղել հարյուրավոր քաղաքացիներ և ոստիկաններ, և չնայած այ փաստին, որ դեպքերի մեծ մասում առկա է տեսագրությունը: 9 զոհերի հարազատները դիմել են գլխավոր դատախազի գրասենյակ՝ բողոքարկելու Հատուկ քննչական վարչության անգործությունը և պահանջել են վարել պատշաճ քննություն: Տեխնիկական պատճառներ առաջ քաշելով, դատախազի գրասենյակը ուշացրել է վերաքննության դիմումի գրանցումը, որից հետո չի նախաձեռնել որևէ քննություն: ՓՀԽ-ի կողմից երկու ոստիկանների և երեք քաղաքացիների սպանության գործերի քննությունը բացահայտեց քննչական մարմինների բազմաթիվ դիտավորյալ ընթացակարգային և օրենքի խախտումներ, որոնք իրականությունը թաքցնելու ակնհայտ նպատակ են ունեցել:
23. 2008թ. մարտի 1-ի դեպքերի անկողմնակալ և վստահություն ներշնչող քննություն դեռ պետք է անցկացվի: Հայ Ազգային Կոնգրեսը կարծում է, որ Համազեկուցողների հաշվետվությունում արված առաջարկը, այն է՝ մնացած հարցերն ուղղել ԱԺ Հանձնաժողովին և շարունակել քննությունը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներգրավմամբ, ոչ համարժեք է: Հանձնաժողովն արդեն ցույց է տվել իր անկարողությունը կամ անպատրաստակամությունը՝ իրականացնելու նման քննություն, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ենթակա է իշխանությունների կողմից ճնշումների, որի ապացույցն էր նրանց ներկայացուցչի պահվածքը ՓՀԽ-ում: Միայն այնպիսի մի մարմին, որը կունենա իշխանությունների և ընդդիմության կողմից հավասար ներկայացվածություն, և, ամենակարևորը, որը կընդգրկի միջազգային փորձագետների, ի վիճակի է իրականացնել այդպիսի քննություն:
24. Հայ Ազգային Կոնգրեսը ցանկանում է շեշտել, որ չնայած Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ ճշմարտության բացահայտումը, 10 մարդու սպանությունների քննությունը և հանցագործության պատասխանատուներին պատժելը չափազանց կարևոր են, կան նաև անհետաձգելի քայլեր, որ պետք է անհապաղ կատարվեն՝ լուծելու համար այն խորը քաղաքական ճգնաժամը, որ առաջացել է այդ դեպքերի արդյունքում: Այդ քայլերից ամենառաջնայինն է քաղբանտարկյալների՝ ընդդիմադիր ակտիվիստների, որ ձերբակալվել են Մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ, անհապաղ ազատ արձակումը: Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը չպետք է հանդուրժի, որ Եվրոպայի Խորհրդի անդամ պետություններից մեկում 15 քաղբանտարկյալներ դեռ բանտերում են:
Աղբյուր՝ Լրագիր.ամ (http://lragir.am/armsrc/country31902.html)
Հայտարարություն
02.02.2010թ.
Կեղծված ընտրություներով եւ մարտի 1-ի սպանդով ապօրինաբար տիրանալով իշխանությանը, ներկա վարչախումբը միջազգային հարաբերությունների ասպարեզում ինքն իրեն ի սկզբանե դրեց այնպիսի խոցելի վիճակի մեջ, որն առաջացրեց Ղարաբաղյան հարցում աննախադեպ միջազգային ճնշումներ: Նման իրավիճակում Սարգսյանի վարչախումբը հանդես եկավ ճգնաժամը կարգավորելու մի ծրագրով` այսպես կոչված "նախաձեռնողական" արտաքին քաղաքականության շրջանակներում:
"Նախաձեռնողական" այդ քաղաքականության էությունն էր Ցյուրիխյան ուրացման գործարքը, որով ռեժիմը ընդունեց պատմաբանների հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի պահանջը` սահմանը բացելու խոստման դիմաց: Ռեժիմը հաշվարկել էր, որ գնալով բարոյական տեսակետից նման անընդունելի գործարքի, լուծելու է մի քանի խնդիր: Սարգսյանի հաշվարկով, ցուցադրելով ազգային շահերի եւ ազգայնականների դեմ գնալու կարողություն, նա արժանանալու էր միջազգային հանրության աջակցությանը, որը թույլ կտար մի կողմից`թուլացնել ճնշումները Ղարաբաղի հարցում, մյուս կողմից, սահմանը բացվելու պարագայում, ապահովել Հայաստանի զարգացման հեռանկարներ՝ անկախ Ղարաբաղի խնդրի լուծումից: Սարգսյանի վարչախումբը նաեւ հաշվարկել էր, որ այդ աջակցությունը նրան թույլ կտա անպատիժ խեղդել ժողովրդավարական ազատությունների եւ երկրում լեգիտիմ իշխանության ձեւավորման համար ըննդիմության մղվող պայքարը, ստեղծել կառավարելի "ազգայնական" ընդդիմություն: Նման կեղծ ընդդիմության խնդիրը պետք է լիներ ազգային հարցերում Սարգսյանին հակադրվելու բեմականացումը` առանց այնպիսի քննադատության, որը կբացահայտեր ռեժիմի արատները եւ կվտանգեր նրա գոյությունը:
Հայ Ազգային Կոնգրեսը բազմիցս զգուշացրել է, որ արտաքին քաղաքականության տեսակետից այս ծրագիրը հիմնված է անհեռատեսության եւ սխալ հաշվարկների վրա, իսկ ներքին քաղաքականության տեսակետից՝ ուղղակի հանցավոր է, քանի որ հետապնդում է հասարակության ապատեղեկացման եւ ժողովրդավարության ճնշման նպատակներ:
Ինչպես եւ մենք զգուշացրել էինք, Թուրքիան սահմանի բացման հարցը հետեւողականորեն կապելու է Ղարաբաղի խնդրի կարգավորման հետ, իսկ Մինսկի խմբի համանախագահ երկրները չեն կարողանալու այնպիսի ճնշումներ գործադրել, որոնք կփոխեին այդ դիրքորոշումը: Այս իրողությունը արդեն ակհայտ է բոլորի համար եւ միայն վաչախմբի խոսնակները շարունակում են բութ համառությամբ այն ժխտել:
Ցյուրիխյան ուրացման այս տապալված քաղաքականության արդյունքները հետեւյալն են.
1. Ոչ միայն Ղարաբաղի հարցում չթուլացան ճնշումները, այլ ընդհակառակը՝ դրանց աննախադեպ ինտեսիվության պայմաններում Հայաստանն առաջին անգամ իր նորանկախ պատմության մեջ համաձայնեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում սահմանափակել Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը /2009թ. դեկտեմբերի ԵԱՀԿ Աթենքյան հայտարարություն/։
2. Թուրքիան օգտագործեց հայ-թուրքական հաշտեցման գործընթացը Ղարաբաղյան բանակցություններում ներգրավվելու նպատակով եւ արդեն ստանձնել է Մինսկի խմբի դե ֆակտո համանախագահի դեր, ինչը բացասական ազդեցություն կունենա Ղարաբաղի հարցի կարգավորման վրա։
3. Հայ-թուրքական հաշտեցման գործընթացը ըստ էության վերածվեց պաշտոնական մեղադրանքներով եւ վիրավորանքներով լի հայ-թուրքական հակամարտության:
Ճակատագրական ձախողումներից հետո ռեժիմը հայտնվել է երկընտրանքի առջեւ. կա՛մ շուտափույթ կարգավորել Ղարաբաղի հարցը՝ ոչ նպաստավոր տարբերակով, կա՛մ բախվել տնտեսական ճգնաժամի այնպիսի խորացման, որը հղի է սոցիալական պայթյունով։ Այս վարչախումբը, իր բնույթի բերումով, չի կարող առողջացնել տնտեսական իրավիճակը, քանզի դրանով կվտանգի սեփական գոյությունը։ Հայաստանի տնտեսության առողջացման խնդիրների մասին Հայ Ազգային Կոնգրեսը շուտով կհրապարակի իր տեսակետը:
Հայ Ազգային Կոնգրեսի
Կենտրոնական Գրասենյակ
Մամլո հաղորագրություն
Փետրվարի 2-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Գերմանիայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատվիրակությանը` Եվրոպայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Մարկուս Լյոնինգի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ժողովրդավարության վիճակի, քաղբանտարկյալների ազատ արձակման, կոռուպցիայի հաղթահարման ինչպես նաև եվրոպական կառույցներում լիբերալ-դեմոկրատական կուսակցության հետ համագործակցությանն աչնչվող հարցեր:
Քննարկվել են նաև տարածաշրջանային խնդիրներ, այդ թվում` հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները, ինչպես նաև Թուրքիայի հնարավոր անդամակցությունը Եվրոպական միությանը:
Հանդիպմանը մասնակցել են նաև Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը և Դավիթ Շահնազարյանը:
Հայտարարություն
13.02.2010թ.
Վարչախումբը շարունակում է ապավինել իր գոյատեւման միակ միջոցին՝ քաղաքական հալածանքներին, որոնց թիրախն են սովորական մարդկանցից սկսած, մինչեւ քաղաքական ու տնտեսական գործիչները։ Սկսած այն պահից, երբ Հանրապետության Հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածության պաշտպանության օգտին հրապարակավ հանդես եկավ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը եւ Սուքիասյանների ընտանիքը, նրանք եւս դարձան վարչախմբի ապօրինությունների առաջին թիրախներից մեկը։ Նրանցից ապօրինաբար խլվել է ՙԲջնի՚ հանքային ջրերի գործարանը, զանազան խոչընդոտներով առավելագույնս նեղացվել է նրանց բիզնես գործունեության շրջանակը, պատճառվել են հսկայական նյութական ու բարոյական կորուստներ։
Փետրվարի 12-ին, շարունակելով գործարար այս ընտանիքի դեմ հալածանքները, ոստիկանական հատուկ ջոկատայինները, առանց որեւէ նախազգուշացման ու օրինական հիմք ներկայացնելու, բարբարոսական հարձակման են ենթարկել Սուքիասյաններին պատկանող ՙՍիլ՚ կոնցեռնի գրասենյակը եւ ոստիկանական բաժանմունք բերման ենթարկել ՙՀայէկոնոմբանկի՚ խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանին եւ կոնցեռնի աշխատակիցներից մեկին։ Նրանք ապօրինաբար պահվել են ոստիկանությունում՝ առանց կարգավիճակի ճշտման ու զրկված փաստաբանական օգնության հնարավորությունից։ Այս առիթով ոստիկանության տարածած՝ հակասություններով լի պաշտոնական հաղորդագրությունները ցույց են տալիս, որ վարչախումբը Սուքիասյանների վրա մի նոր հերթական գործ է սարքել, ու ներկայացված մեղադրանքները ոչ մի կապ չունեն իրականության հետ։
Հայ Ազգային Կոնգրեսը խստորեն դատապարտում է ողջ հասարակությանը ահաբեկելուն միտված վարչախմբի հերթական այս խայտառակ քայլը, դա գնահատում որպես քաղաքական հաշվեհարդարի ցցուն մի նմուշ, դրա վրա հրավիրում տեղական եւ միջազգային իրավապաշտպան կառույցների ուշադրությունը եւ պահանջում անհապաղ ազատ արձակել ձերբակալվածներին։
Հայ Ազգային Կոնգրեսի
Կենտրոնական Գրասենյակ
Ավարտվել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաևի հանդիպումը: Հանդիպումը կայացել է ղազախ արտգործնախարարի նախաձեռնությամբ: Հանդիպումից հետո Հայ Ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը լրագրողներին ասել է, որ հանդիպմանը քննարկվել են Ղարաբաղյան կարգավորման, Հայաստանում ժողովրդավարության վիճակի հետ կապված հարցեր: Ըստ Լեւոն Զուրաբյանի, իրենք ներկայացրել են իրենց դիրքորոշումը եւ նաեւ ասել, որ ԵԱՀԿ գործունեությունը համարժեք չէ այս խնդիրներին:
Աղբյուր՝ lragir.am (http://lragir.am/armsrc/politics-lrahos32437.html)
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՆԵՐԻՆ
Փետրվարի 24-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Եվրոպական միության դեսպանների և ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավարի հետ:
Դեսպանների խնդրանքով Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայ Ազգային Կոնգրեսի մոտեցումները արտաքին և ներքին քաղաքականությանը վերաբերող բազմաթիվ հարցերի վերաբերյալ: Մասնավորապես շոշափվել է ահագնացող սոցիալ-տնտեսական վիճակը, կոռուպցիան, աղքատության տարածումը և արտագաղթը, ժողովրդավարական ազատությունների և մարդու իրավունքների շարունակվող ոտնահարումները:
Քննարկվել են նաև ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացները:
Հանդիպմանը մասնակցել են ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Ավետիս Ավագյանը և Վլադիմիր Կարապետյանը:
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ Է ՈՒՆԵՑԵԼ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ
Մարտի 2-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչների եւ ԵՄ նախագահող Իսպանիայի ԱԳ նախարար Միգել Անխել Մորատինոսի գլխավորած պատվիրակության հանդիպումը:
ԵՄ նախագահողը ներկայացրել է Հայաստան-ԵՄ համագործակցության ներկա վիճակը, կարեւորելով Հայաստանի հետ հարաբերությունների հիմքում դրված եվրոպական արժեքներն ու առաջնայնությունները:
Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը խոսել է երկրում ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, քաղբանտարկյալների խնդիրների մասին և ներկայացրել երկրում սահմանադրական կարգի վերականգնման համար մղվող համաժողովրդական պայքարը` կարևորելով արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը: Կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը կարևորել է քաղբանտարկյալների ազատ արձակման գործում միջազգային հանրության աջակցությունը: Այնուհետև ներկայացվել են Կոնգրեսի մոտեցումները ԼՂ հիմնահարցի եւ հայ-թուրքական խնդիրների վերաբերյալ:
Լևոն Զուրաբյանը նաեւ փոխանցել է ՀՀ առաջին նախագահի նամակները ԵՄ նախագահին եւ ԵՄ արտաքին գործերով եւ անվտանգության քաղաքականության Բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշտոնին:
Հանդիպմանը մասնակցել են նաև Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Ավետիս Ավագյանը և Վլադիմիր Կարապետյանը:
Ավելի ուշ, ԵՄ պատվիրակության նախաձեռնությամբ կայացել է Իսպանիայի ԱԳ նախարարի հեռախոսազրույցը Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ:
Լրագիր
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՆԵՐԻՆ
Ռամ, հանուն արդարության պետք էր նաև գրել, որ ԵՄ դեսպանները նույն օրը հանդիպել են նաև ՕԵԿ-ի ու Ժառանգության հետ: Հա ուզում էի գրեի, հա ուզում էի գրեի, ձեռս չէր գնում, բայց էսօրվա հեռախոսազրույցն ու Չուկի շնորհակալությունը էտ հեռախոսազրույցին ստիպեցին:
Ռամ, հանուն արդարության պետք էր նաև գրել, որ ԵՄ դեսպանները նույն օրը հանդիպել են նաև ՕԵԿ-ի ու Ժառանգության հետ: Հա ուզում էի գրեի, հա ուզում էի գրեի, ձեռս չէր գնում, բայց էսօրվա հեռախոսազրույցն ու Չուկի շնորհակալությունը էտ հեռախոսազրույցին ստիպեցին:
Հանուն արդարությա՞ն:
Նորից հիշեցնում եմ, որ սույն թեման ունի արխիվի կառուցվածք, ժամանակագրություն է ՀԱԿ-ի գործունեության, այլ ոչ թե համեմատությունների, քննարկումների հարթակ: Հանուն արդարության պետք կլիներ գրել, եթե թեմայում համեմատություններ անցկացվեին մյուսների հետ:
Հանուն արդարությա՞ն:
Նորից հիշեցնում եմ, որ սույն թեման ունի արխիվի կառուցվածք, ժամանակագրություն է ՀԱԿ-ի գործունեության, այլ ոչ թե համեմատությունների, քննարկումների հարթակ: Հանուն արդարության պետք կլիներ գրել, եթե թեմայում համեմատություններ անցկացվեին մյուսների հետ:
Հազար ներողություն թեմայից դուրս գրառման համար, բայց ներկայացվող ինֆորմացիան էլ պիտի ամբողջական լինի, որ հանկարծ շփոթմունք չառաջացնի ընթերցողների շրջանում: Ասենք եթե գրում ենք, որ հանդիպել են սաղ դեսպաններով միայն ՀԱԿ-ի հետ, դա մի էֆեկտ ունի, ու մի տեսակի եզրահանգումների առիթ կարող է հանդիսանալ: Իսկ եթե հանդիպել են նաև ուրիշների հետ, ապա եզրահանգումները հնարավոր է որ այլ լինեն: Չենք համեմատում, բայց անկեղծ ցանկանում ենք լիարժեք տեղեկատվություն ստանալ, որը թույլ կտա թեմայում առանց քննարկումներ ու համեմատություններ անցկացնելու, գոնե ստացած տեղեկատվությունը այլ տեղերում օգտագործել անալիտիկ նպատակներով:
Հազար ներողություն թեմայից դուրս գրառման համար, բայց ներկայացվող ինֆորմացիան էլ պիտի ամբողջական լինի, որ հանկարծ շփոթմունք չառաջացնի ընթերցողների շրջանում: Ասենք եթե գրում ենք, որ հանդիպել են սաղ դեսպաններով միայն ՀԱԿ-ի հետ, դա մի էֆեկտ ունի, ու մի տեսակի եզրահանգումների առիթ կարող է հանդիսանալ: Իսկ եթե հանդիպել են նաև ուրիշների հետ, ապա եզրահանգումները հնարավոր է որ այլ լինեն: Չենք համեմատում, բայց անկեղծ ցանկանում ենք լիարժեք տեղեկատվություն ստանալ, որը թույլ կտա թեմայում առանց քննարկումներ ու համեմատություններ անցկացնելու, գոնե ստացած տեղեկատվությունը այլ տեղերում օգտագործել անալիտիկ նպատակներով:
Տրիբուն ձյա, գնա համապատասխան թեմայում գրի: Էս թեմայում գրվում ա ՀԱԿ-ի գործունեության մասին ու ՎԵՐՋԱԿԵՏ:
murmushka
04.03.2010, 20:59
Կոնգրեսն ունի Նախագահի այլ թեկնածո՞ւ
14:43 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Չի բացառվում, որ ՀՀ նախագահի արտահերթ ընտրությունների ժամանակ ՀԱԿ-ն առաջադրի ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանին, այլ մեկ այլ թեկնածուի:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր նշեց Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը. «ՀԱԿ-ն իր կազմում քաղաքական շատ գործիչներ ունի, որոնց կարող է որոշել եւ առաջադրել: Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը կլինի բացառապես նրա որոշումը, մնացածը ժամանակը ցույց կտա. Հայաստանին այսօր անհրաժեշտ են ընտրություններ: Եթե տեղի ունենան նորմալ, արդար, թափանցիկ ընտրություններ, ապա ով ուզում է, թող հաղթի»:
Լրագրողներից մեկի այն հարցին, թե եթե նման ընտրություններ տեղի չունենան, ապա ի՞նչ են պատրաստվում անել, Արման Մուսինյանը պատասխանեց. «ՀԱԿ-ը, այդ թվում նաեւ ես նորից կգիշերեմ հրապարակում, ձեզ էլ կհրավիրեմ այնտեղ գիշերելու»:
Բոլոր թերահավատներին, որոնք կասկածում են, որ կլինեն արտահերթ ընտրություններ, պարոն Մուսինյանը խորհուրդ տվեց սպասել մինչեւ սեպտեմբեր: «Միշտ ցանկացած մի բանից առաջ կարելի է ասել, թե եթե չլինի, ինչ եք անելու: Եկեք այդ հարցը հետաձգենք մինչեւ սեպտեմբեր, այդ ժամանակ կհանդիպենք ու այդ հարցի պատասխանը կունենաք»,- ավելացրեց նա:
Արտահերթ ընտրություններ անցկացնելու Արման Մուսինյանի վստահությունը բխում է իշխանությունների 2 տարվա քաղաքականության վերլուծությունից: Ըստ նրա` Սերժ Սարգսյանին չհաջողվեց ստեղծել մի հիմք` լիներ դա գաղափարական կամ նույնիսկ ֆինանսական, որը կապահովեր այս իշխանության մոնոլիտությունը եւ ամրությունը:
«Այն, ինչ կազմում էր Սերժ Սարգսյանի լեգիտիմության պաշարը, հիմքը, խայտառակ ձախողում ապրեց. դա հայ-թուրքական գործընթացն էր: Բոլորը, այդ թվում նաեւ` իշխանական օղակներում հասկանում եմ, որ շատ ծանր պրոցեսներ են գնում եւ ԼՂ, եւ հայ-թուրքական հարցերում, որոնք բերելու են անխուսափելի ճեղքերի, դրան գումարած այն ֆիասկոն, որ կրեց Սերժ Սարգսյանի քաղաքականությունն արտաքին ոլորտում»,- ասաց նա:
Ըստ նրա` այդ ֆիասկոների նոր դրսեւորումներ դեռ լինելու են եւ ի վերջո, այս ամենին եթե գումարվի սոցիալական ճնշումը, ինչպես նաեւ` ընդդիմության ակտիվ գործողությունները, ապա` վարչախումբը չի դիմանա, եւ արտահերթ ընտրություններն անխուսափելի կլինեն:
Ի դեպ. ՀԱԿ մամուլի խոսնակը չի հավատում, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կընդունի Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւը:
Ըստ նրա` դժվար է հավատալ, որ ԱՄՆ-ն կզոհի իր անվտանգության, տնտեսության, աշխարհաքաղաքական, հատկապես միջին արեւելքում իր կենսական շահերը Ցեղասպանության ճանաչման համար:
«Իմ կարծիքով դա տեղի չի ունենա: Ամենացավալին արդեն տեղի է ունեցել. Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը սպառվել է այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը համաձայնվել է ստեղծել պատմաբանների հանձնաժողով: Այս պայմաններում կանխատեսել, թե կլինեն երկրներ, որոնք կճանաչեն Ցեղասպանությունը, ես հակված չեմ»,- ասաց նա` ավելացնելով, որ այդ նպատակով հանրահավաքներ պետք է անել այս իշխանությունների դեմ, որ «Ցեղասպանությունը տարել, նվիրել է թուրքերին»:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12.03.2010o
Մարտի 8-ին ԵԱՀԿ-ն հրապարակել է 'Դատավարությունների մոնիտորինգ' զեկույցը, որը հիմնականում նվիրված է մարտի 1-ից հետո ընդդիմության ակտիվիստների նկատմամբ դատավարությունների ուսումնասիրմանը:
Զեկույցում արձանագրված են այնպիսի իրողություններ, որոնք ցույց են տալիս , որ դատավարություններն անցել բազմաթիվ աղաղակող անօրինականություններով, ժողովրդավարական հիմնարար սկզբունքների եւ մարդու իրավունքների խախտումներով: Մասնավորապես.
1/ Ազատության իրավունքի խախտման վերաբերյալ զեկույցը արձանագրում է. “Ձերբակալման որոշումները հիմնավորված չեն եղել և անհատական գործերի փաստերին չեն վերաբերվել, այլ ավելի շատ պարունակել են ընդհանուր դրույթներ: Չնայած այն սկզբունքին, որ նախաքննական կալանքը պետք է կիրառվի ավելի շատ որպես բացառություն, քան որպես կանոն, կալանքը սովորաբար երկարացվել է մինչև հնարավոր առավելագույն ժամկետը, և խափանման այլընտրանքային ձևերը հազվադեպ են դիտարկվել` հաճախ անպատասխան թողնելով պաշտպանող կողմի համապատասխան միջնորդությունները: Ոստիկանության կողմից ձերբակալությունները հաճախ ոչ պատշաճ և անփույթ են ձևակերպվել, որոնք կասկածներ են հարուցում ոստիկանության կողմից ձերբակալությունների և կալանքների օրինականության մասին”:
2/ Անմեղության կանխավարկածի խախտման մասին ասված է. “Որոշ դատավարությունների ժամանակ մոնիտորինգ անցկացնողները ականատես եղան այնպիսի դեպքերի, որոնք կասկածների տեղիք են տալիս, թե արդյո՞ք իրականում պաշտպանյալը անմեղ է համարվել մինչև իր մեղքն ապացուցվելը: Մի քանի դատավորներ ամբաստանյալների մեղքը ենթադրող թշնամական մեկնաբանություններ են արել: Լսումների ժամանակ ամբաստանյալների նկատմամբ կիրառված անվտանգության միջոցառումները մատուցել են մեղադրյալներին որպես վտանգավոր հանցագործներ, եղել են անհամաչափ և հիմնված չեն եղել վտանգի անհատական գնահատման վրա: Դիտորդները դեպքեր են արձանագրել, երբ դատարանի ընթացիկ որոշումները պաշտպանյալներին պատկերել են որպես հանցագործություն կատարած անձ եւ երբ դատավորները լրիվ չեն կատարել պաշտպանյալներին նրանց իրավունքները բացատրելու պարտավորությունը, ներառյալ ցուցմունք չտալու իրավունքը”:
3/ Դատավարության կողմերի միջեւ հավասարության սկզբունքի խախտման մասին ասված է. “Մոնիտորինգ անցկացված գործերից շատերում մեղադրող և պաշտպանվող կողմերի միջև նկատվել է հավասար պայմանների բացակայություն, հակառակ արդար դատավարության երաշխիքների՝ թե՛ երկրի օրենսդրության մեջ, և թե՛ միջազգային ստանդարտներում: Պարբերաբար դատավորները անհավասար վերաբերմունք են ցուցադրել կողմերին` բացեիբաց բարյացակամ վերաբերմունք ցուցաբերելով մեղադրական կողմին և բացահայտ թշնամանքով վերաբերվելով պաշտպանվող կողմին: Որոշ դատավարությունների ընթացքում պաշտպանվող կողմի միջնորդությունները` ներկայացնելու և կամ ուսումնասիրելու հավելյալ փաստեր, կանոնավոր մերժվել են, որն էլ լրջորեն խարխլել է պաշտպանվող կողմի՝ գործը ներկայացնելու հնարավորությունը: Մեղադրող կողմի համար բարենպաստ գրավոր վկայություններին ապավինումն այն դեպքում, երբ հնարավորություն չի եղել ստուգել այս վկայությունները դատավարության ընթացքում, արժանի է հատուկ մտահոգության:
4/ Ոստիկանության ցուցմունքներով դատապարտելու մասին արձանագրված է. 'Զգալի թվով գործեր հիմնված էին ոստիկանների տված վկայությունների վրա` առանց բավարար հնարավորություն տալու պաշտպանվող կողմին ստուգելու տվյալ փաստը նախնական քննության ժամանակ, որն իր հերթին կասկածներ է առաջացնում դիտարկված գործերում հավասար պայմանների առկայության մասին: Բազմաթիվ գործերում ոստիկան վկաների ցուցմունքները դատապարտման առաջնային հիմք են հանդիսացել` հաճախ հաշվի չառնելով ընթացակարգային խախտումները, հակասությունները և լրացուցիչ ապացույցների բացակայությունը”:
5/ Խոշտանգումներով ձեռք բերված ապապցույցների մասին.
'Մոնիտորինգային գործունեության ամբողջ ընթացքում ԺՀՄԻԳ-ի աշխատակիցների ուշադրությունն են գրավել ոստիկանության կողմից խոշտանգումների և վատ վարվելակերպի մասին բողոքները: Չնչին բացառություններով ինչպես դատախազները, այնպես էլ դատավորները չեն արձագանքել այն դեպքերում, երբ թե՛ երկրի և թե՛ միջազգային օրենքները հակառակն են պահանջել: Զեկույցը նաև բացահայտում է այն օրինաչափությունը, որ դատավորները միշտ չէ, որ գնահատել են ապացույցների ձեռքբերման թուլատրելիությունն այնպես, ինչպես պահանջվում է երկրի և միջազգային ստանդարտներով: Այդ ստանդարտներն անընդունելի են համարում խոշտանգումների ու վատ վարվելակերպի միջոցով ձեռք բերված ապացույցները: Այդպիսի ապացույցները բացառելու համար պաշտպանական կողմի միջնորդությունները հիմնականում անտեսվել և մերժվել են: Որոշ դեպքերում դատավորները հիմնվել են ամբաստանյալների նախաքաննական հայտարարությունների վրա, որոնք հակասում էին դատավարության ժամանակ նրանց ցուցմունքներին` հաշվի չառնելով ճնշումներն ու ահաբեկման մասին վկայությունները: Նմանապես, դատավորնեը հիմնվել են վկաների ցուցմունքների վրա, որոնք ակնհայտորեն ստացվել եմ ճնշման տակ':
ԵԱՀԿ զեկույցում տեղ գտած այս, ինչպես նաեւ բազմաթիվ այլ դիտարկումներ ցույց են տալիս, որ այսօր բանտերում պահվող եւ արդեն ազատված քաղբանտարկյալների նկատմամբ արդարադատություն չի իրականացվել: Զեկույցը հիմնովին ժխտում է ռեժիմի պնդումներն այն մասին, թե նրանք պատիժ են կրում օրենքով սահմանված կարգով եւ լուրջ հիմքեր է ստեղծում քաղբանտարկյալների ազատ արձակման համար:
Հայ Ազգային Կոնգրեսի Կենտրոնական գրասենյակը, միաժամանակ, իր տարակուսանքն է հայտնում զեկույցի հրապարակման անհիմն ուշացման առթիվ, ինչի պատճառով Հայաստանի իշխանություններն անպատիժ կերպով շարունակեցին անօրինական դատավարությունները՝ անմեղ մարդկանց ազատազրկման դատապարտելով իրենց քաղաքական հայացքների եւ օրինական քաղաքական գործունեության համար: Հույս ենք հայտնում, որ, հենվելով իր իսկ գնահատականների վրա, ԵԱՀԿ/ԺՄԻԳ նաեւ համարժեք գործունեություն կծավալի քաղբանտարկյալների անհապաղ ազատման եւ Հայաստանում ժողովրդավարական ազատությունների վերականգնման ուղղությամբ:
Հայ Ազգային Կոնգրեսի
Կենտրոնական Գրասենյակ
ՀԱԿ-ը ԵՄ դեսպաններին է ներկայացրել իր «100 քայլ» ծրագիրը
Մարտի 24-ին Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը եւ տնտեսական հանձնախմբի ներկայացուցիչներ Հրանտ Բագրատյանը, Բագրատ Ասատրյանը, Վահագն Խաչատրյանը և Վահագն Ղազարյանը հանդիպել են Հայաստանում հավատարմագրված Եվրամիության, այդ թվում` Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Հոլանդիայի, Լիտվայի, Հունաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Լեհաստանի դեսպաններին և դիվանագետներին, ինչպես նաև ԵՄ պատվիրակության ղեկավարին:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակից, հանդիպման ընթացքում Կոնգրեսի տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները դիվանագետներին են ներկայացրել «100 Քայլ» տնտեսական համակարգային վերափոխումների ծրագիրը, որի առանցքային նպատակներից են հարկային բեռի տեղափոխումը մանր ու միջին բիզնեսից դեպի խոշոր օլիգարխիկ բիզնես, մրցակցության խրախուսումը և ձեռնարկատիրական գործունեության մեջ հասարակության լայն շերտերի ներգրավումը:
Ծրագրի ներկայացումից հետո ծավալվել է քննարկում, որի ընթացքում Կոնգրեսի ներկայացուցիչները պատասխանել են ներկաներին հետաքրքրող հարցերին: Քննարկվել են մասնավորապես «100 Քայլ» ծրագրի խնդրահարույց համարված մի քանի գաղափարներ, ինչպիսիք են կապիտալի արտահանման հարկի ներդրման, բանկերի հիմնադիր կապիտալի նվազագույն շեմի իջեցման և քաղաքականությամբ զբաղվող գործարարների ձեռնարկությունները պետական կառավարմանը հանձնելու վերաբերյալ կետերը:
ՀԱԿ հանդիպումը չի կայանա
2010թ. մարտի 27-ին նախատեսվում էր հանդիպում` Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչների և Հայ Ազգային Կոնգրեսի Գյումրու տարածքային կառույցի ակտիվի և համակիրների հետ, որի ընթացքում քննարկվելու էին ինչպես արտաքին մարտահրավերներին վերաբերող, այնպես էլ ներքաղաքական և սոցիալ-տնտեսական բնույթի հարցեր, մասնավորապես` վերջին թանկացումներով պայմանավորված:
Սակայն նախատեսնված հանդիպումը առայժմ չի կայանա, քանի որ, ըստ ՀԱԿ-ի, նախապես պայմանավորված երկու դահլիճների պատասխանատուները, իշխանությունների ճնշման տակ, առանց լուրջ պատճառաբանության, հրաժարվեցին դահլիճ տրամադրելուց:
Հայ Ազգային Կոնգրեսի Գյումրու տարածքային գրասենյակը խստագույնս դատապարտում է իշխանությունների կողմից վարվող ճնշման և հետապնդման անպատվաբեր ու անհեռանկար քաղաքականությունը:
Հայտարարություն
31.03.2010թ.
Հայաստանի արդարադատության նախարարությունը և վճռաբեկ դատարանը առարկություններ են ներկայացրել ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի մարտիմեկյան գործերով վերջերս հրապարակած զեկույցին, որում մոտ հարյուր քրեական գործերի ընթացքի մանրամասն դիտարկման ու գնահատման արդյունքում, թեև զգալի ուշացումով, անձի ազատության իրավունքի, անմեղության կանխավարկածի, կողմերի հավասարության սկզբունքի, միայն ոստիկանական ցուցմունքներով, ինչպես նաև խոշտանգումներով ու ահաբեկումներով ձեռք բերված ապացույցներով անձանց դատապարտելու մի քանի տասնյակ կոպտագույն խախտումներ ու փաստեր են արձանագրվել:
Արդարադատության նախարարությունը մոռանալով, որ ինքը Կառավարության մարմին է, ՀՀ սահմանադրությամբ և օրենքներով որևէ գործառույթ չունի ո՛չ դատարանների արդարադատության իրականացման, ո՛չ էլ հետաքննության ու նախաքննության մարմինների գործունեության, առավել ևս՝ ՀՀ դատախազության նկատմամբ, համառորեն ու պնդաճակատությամբ «հերքում է» իր հետ որևէ առնչություն չունեցող կառույցների թույլ տված ապօրինություններն ու սխալները:
Վճռաբեկ դատարանն էլ, իր հերթին, իրեն իրավունք է վերապահում կարծիքներ ու գնահատականներ հայտնել Մարտի 1-ի գործերով, որոնցով մեղադրյալների ու դատապարտյալների, նարնց պաշտպանների վճռաբեկ բողոքների բացարձակ մեծամասնությունը նույնիսկ վարույթ չի ընդունել ու չի քննել:
Մարտի 1-ի գործերից անտեղյակ այս երկու պետական մարմինները անամոթաբար առարկում ու փորձում են հերքել հազարավոր քաղաքացիների աչքի առաջ կատարվածը, կեղծում են հայտնի իրողություններն ու փաստերը, խեղաթյուրում, աղավաղում օբյեկտիվն ու իրականը, փորձում լղոզել ու կոծկել միջազգային փորձագետների դիտարկումն ու արձանագրումը:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցին տառացիորեն հաջորդեցին ԱՄՆ Պետդեպարտամենտի, Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման Եւրոպական Կոմիտեի (CPT)՝ վարչախմբի համար ոչ պակաս աննպաստ ու տհաճ զեկույցները:
Այդ հեղինակավոր կառույցների արձանագրած՝ ՀՀ քաաղացիներին կյանքից կամայական ու անօրեն զրկելու, քաղաքացիներին խոշտանգելու ու ծեծելու, կամայական ձերբակալելու ու կալանելու, արդար դատաքննության իրավունքից զրկելու, իշխանությունն ազատ փոխելու ՀՀ քաղաքացիների իրավունքի սահմանափակման, քաղաքացիներին խոսքի, մամուլի ու հավաքների ազատությունից զրկելու, իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից մարտի 1-ին ձերբակալված անձանց նկատմամբ կիրառված անհամաչափ ֆիզիկական ուժի ու բռնության, շատ ու շատ այլ ապօրինությունների ու խախտումների փաստերից անհրաժեշտ հետևություններ անելու, հնարավորինը շտկելու, մեղավորներին պատասխանատվության ու պատժի ենթարկելու փոխարեն վարչախումբը լծվել է դրանք հերքելու անհեռանկար ու անպատվաբեր գործին:
Իշխանությունը բռնությամբ զավթած վարչախմբին չի հաջողվելու կոծկել ու թաքցնել իր գործած հանցանքները: Մարտի 1-ի դեպքերի յուրաքանչյուր բացահայտում ու արձագանք մոտեցնում է վարչախմբի պարագլուխների ու նրանց կամակատարների դատարանի առաջ կանգնելու օրը:
Հայ Ազգային Կոնգրեսի
պետաիրավական հանձնաժողով
Հայտարարություն
12.04.2010թ.
2004 թ. ապրիլի 12-ին քոչարյանական վարչախումբը Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ բռնի ուժ գործադրեց խաղաղ ցուցարարների դեմ։ Ցույցը վարչախմբից ընդամենը պահանջում էր կատարել Սահմանադրական դատարանի մեկ տարի առաջ ընդունած որոշումը։ Բաղրամյան պողոտայում անզեն ու խաղաղ ցուցարարների վրա հարձակվեցին հատուկ միջոցներով զինված ոստիկաններ՝ որպես բազա ունենալով Ազգային ժողովի բակը։ Տեղի ունեցավ դաժան ջարդ։ Բազմաթիվ մարդիկ, այդ թվում նաեւ կանայք եւ տարեց մարդիկ ստացան մարմնական վնասվածքներ, շուրջ 200 հոգի ձերբակալվեցին։ Ջարդից հետո անմեղ մարդիկ ենթարկվեցին դատական պատասխանատվության, հանցագործները մնացին անպատիժ։
Ապրիլի 12-ին կատարված հանցագործությունը մնաց անպատիժ։ Դա այն, թերեւս, ամենակարեւոր հանգամանքներից մեկն էր, որից ոգեշնչված, նույն բռնապետությանը կրկնեց այն 2008-ի մարտի 1-ին՝ այս անգամ ավելի դաժան եւ արդեն հրազենի օգտագործմամբ, ինչին զոհ գնաց 10 քաղաքացի։ Այսօրինակ ոճրագործությունները, անպատիժ մնալով, կրկնվելու հնարավորություն ունեն։ Ուստիեւ, ինչպես մարտիմեկյան, այնպես էլ ապրիլի 12-ի հանցագործները անպայման պատասխանատվության պետք է ենթարկվեն՝ հանուն արդարության, հանուն օրինականության, հանուն հայկական պետականության գոյատեւման։
Հայ Ազգային Կոնգրեսի
Կենտրոնական Գրասենյակ
Հայտարարություն
12.04.2010
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է "Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու", ինչպես նաեւ "Հայաստանի Հանրապետության Քրեական եւ Քրեական Դատավարության օրենսգրքերում փոփոխություններ կատարելու մասին" Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը: Տեղի տալով եվրոպական կառույցների համառ պահանջներին`վերջապես վերացվում է քրեական հետապնդումը վիրավորանքի եւ զրպարտության համար, ինչն անշուշտ դրական երեւույթ է, սակայն, բարեփոխման անվան տակ փորձ է արվում սահմանել այնպիսի նորմեր, որոնք իմաստազրկում են ողջ բարեփոխումը:
Խոսքը վերաբերում է Քաղաքացիական Օրենսգրքում նախատեսվող այն փոփոխությանը, ըստ որի, վիրավորանքը սահմանվում է որպես խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը, կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտություն: Նման անորոշ, առանց հստակ բնորոշման սահմանումը դիտավորյալ է արված` կամայական մեկնաբանություն տալու համար: Ծանոթ լինելով մեր իշխանավորների հիվանդագին "ինքնասիրությանը" եւ նկատի ունենալով դատական իշխանության` գործադիրի կամակատար լինելու հանգամանքը, կարելի է չկասկածել, որ այս փոփոխություններն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, դատարանները կհեղեղվեն իշխանավորների բողոքներով` ընդդեմ զանգվածային լրատվության միջոցների եւ այլոց, ովքեր կփորձեն որեւէ կերպ քնանդատել նրանց, իսկ դատարաններն էլ վճիռներ կկայացնեն վերջիններիս դեմ:
Պակաս ուշագրավ չեն որպես բարոյական վնասի հատուցում սահմանված գումարի հսկայական չափերը` դրան գումարած նաեւ նյութական վնասի հատուցումը եւ դատական ծախսերը: Մենք դա արդեն մեկ անգամ տեսել ենք Քոչարյաններն ընդդեմ "Հայկական Ժամանակ" օրաթերթի դատի ժամանակ: Երկու-երեք նման խոշոր տուգանք, եւ ցանկացած ԶԼՄ կսնանկանա ու կդադարի գոյություն ունենալ: Միայն ազատ խոսքից սարսափող իշխանությունն է, որ դիմում է նույն այդ ազատ խոսքի նկատմամբ ծայրահեղ մեթոդների; Ակնհայտ է, որ այս օրենքն օգտագործվելու է միայն ընդդիմադիր ԶԼՄ-ների եւ գործիչների դեմ, ինչը արձանագրվել է նաեւ հանրային քննարկումների ժամանակ:
Սույն նախագիծը որոշակի հակասության մեջ է մտնում նաեւ "Զանգվածային լրատվության մասին" ՀՀ օրենքի դրույթների հետ. /Հոդված 4. Լրատվության ոլորտում խոսքի ազատության իրավունքի ապահովման երաշխիքները և Հոդված 7. Լրատվության ոլորտում խոսքի ազատության իրավունքի սահմանափակումները/:
Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է, որ իշխանությունը բարեփոխման պատրվակով պարզապես շարունակում է օրենսդրությունը հարմարացնել իր հանցավոր գործունեությանը»,-ասված է հայտարարության մեջ:
Հայ Ազգային Կոնգրեսի
Կենտրոնական Գրասենյակ
Sagittarius
12.04.2010, 23:56
Հայտարարություն
12.04.2010
Խոսքը վերաբերում է Քաղաքացիական Օրենսգրքում նախատեսվող այն փոփոխությանը, ըստ որի, վիրավորանքը սահմանվում է որպես խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը, կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտություն: Նման անորոշ, առանց հստակ բնորոշման սահմանումը դիտավորյալ է արված` կամայական մեկնաբանություն տալու համար: Ծանոթ լինելով մեր իշխանավորների հիվանդագին "ինքնասիրությանը" եւ նկատի ունենալով դատական իշխանության` գործադիրի կամակատար լինելու հանգամանքը, կարելի է չկասկածել, որ այս փոփոխություններն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, դատարանները կհեղեղվեն իշխանավորների բողոքներով` ընդդեմ զանգվածային լրատվության միջոցների եւ այլոց, ովքեր կփորձեն որեւէ կերպ քնանդատել նրանց, իսկ դատարաններն էլ վճիռներ կկայացնեն վերջիններիս դեմ:
:o էս ի՞նչ ցիրկ ա, նույնիսկ եթե քաղաքկանության մեջ չխորանանք, մի հատ շատ պրիմիտիվ օրինակ, ասեն թե ես Կոկա-Կոլայից /ենթադրենք/ դժգոհ եմ, ու բողոքի ակցիա եմ կազմակերպում, որի ժամանակ մարդիկ պաստառներ են բռնում, որի վրա Կոկա-Կոլա է գրած՝ վրան խաչ քաշաք, հիմա ի՞նչ.... Կոկա-Կոլան ինձ պետք է դատի՞ գործարար համբավը արատավորելու համար
Հայտարարություն
22.04.2010
Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման կասեցման մասին Սերժ Սարգսյանի որոշումը ոչ այլ ինչ է, քան այսպես կոչված «նախաձեռնողական» քաղաքականության սնանկության խոստովանումն ու արձանագրումը:
Հայ Ազգային Կոնգրեսը սույն թվի փետրվարի 2-ի հայտարարության մեջ արդեն անդրադարձել է Ցյուրիխյան ուրացման գործարքին: Կոնգրեսը կողմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, սակայն մեզ համար անընդունելի է Թուրքիայի պահանջով արձանագրություններում նախատեսված և Հայոց Ցեղասպանության իրողությունը հարցականի տակ դնող պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը: Հանձնաժողովի ստեղծումը ոչ միայն վիրավորանք է Ցեղասպանության զոհերի հիշատակի նկատմամբ, այլ նաև գործնականում, հայ-թուրքական հաշտեցմանը նպաստելու փոխարեն, դառնալու է մեր ժողովուրդների հարաբերությունները թունավորող գործիք:
Թե՛ բարոյական, թե՛ քաղաքական տեսակետից անընդունելի այս գործարքի ստորագրումը Սերժ Սարգսյանի վարչախմբի կողմից ծառայեց միայն մեկ նպատակի` կեղծված նախագահական ընտրություններով և մարտի 1-ի սպանդով իշխանությունը բռնազավթած ռեժիմի համար միջազգային հանրության կողմից լեգիտիմացմանը և աջակցության ապահովմանը: Մինչդեռ, իրականացան Հայ Ազգային Կոնգրեսի բոլոր նախազգուշացումները Հայաստանի համար այդ գործընթացի վտանգավորության մասին: Հակառակ հռչակված նպատակներին, հայ-թուրքական հաշտեցման գործընթացը վերածվեց հայ-թուրքական առճակատման գործընթացի: Օգտվելով ռեժիմի անձեռնհասությունից, Թուրքիան հետևողականորեն շարունակեց կապել արձանագրությունների վավերացումը և սահմանների բացումը Ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ: Արդյունքում, ոչ միայն չթուլացան միջազգային ճնշումները Ղարաբաղի հարցում, այլ ընդհակառակը`այն աստիճանի ահագնացան, որ դրանց ներքո Հայաստանն առաջին անգամ իր նորանկախ պատմության մեջ համաձայնեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում սահմանափակել Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը (ԵԱՀԿ-ի Աթենքյան հայտարարություն): Կապելով հայ-թուրքական և ղարաբաղյան կարգավորման գործընթացները, Թուրքիային հաջողվեց նաև առանցքային և Հայաստանի համար վտանգավոր դերակատարություն ստանձնել Ղարաբաղի շուրջ ընթացող միջազգային բանակցություններում, վտանգվեց այդ բանակցությունների օպտիմալ` Մինսկի խմբի ձևաչափը:
Խճճվելով սեփական «նախաձեռնողական» քաղաքականության սարդոստայնում, ակնհայտ ձախողումների հանդիման, Սերժ Սարգսյանն այլևս ի վիճակի չէ չեզոքացնել իր քաղաքականության վնասները: Մի կողմից կասեցնելով վավերացման գործընթացը, մյուս կողմից արտահայտելով պատրաստակամություն այն շարունակելու, ռեժիմը ըստ էության, խոստովանում է, որ հայտնվել է փակուղու մեջ, այլևս չունի հետագա քայլերի ծրագիր և զբաղված է կիսատ-պռատ, անսկզբունքային և անհետևողական գործողությունների միջոցով սեփական հասարակության և միջազգային հանրության առջև իր դեմքը փրկելու ապարդյուն ջանքերով: Քաղաքական սխալ հաշվարկների վրա հիմնված, հակասական և անիրականանալի պարտավորություններ ստանձնելով, իշխանությունները խաթարում են Հայաստանի, որպես հուսալի գործընկերոջ, վարկը և հնարավորություն ստեղծում Հայաստանը միջազգային ասպարեզում ապակառուցողական ներկայացնելու համար:
Այս արատավոր ընթացքը կասեցնելու միակ հնարավորությունն է ներկա վարչախմբի օր առաջ հեռացումը և արտահերթ ընտրություններով լեգիտիմ իշխանության ձևավորումը:
Հայ Ազգային Կոնգրեսի
Կենտրոնական Գրասենյակ
Հայտարարություն
24.04.2010թ.
1915թ. Արեւմտյան Հայաստանում եւ ողջ Օսմանյան Թուրքիայում սկսվեց եւ ի կատար ածվեց մարդկության պատմության ծանրագույն ոճիրներից մեկը՝ իր հազարամյա բնօրրանում ապրող հայության պետականորեն կազմակերպված ոչնչացումն ու արտաքսումը։
1965 թվականից ի վեր Հայաստանում, ավելի վաղ նաեւ Սփյուռքում, Ապրիլի 24-ը, որպես Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման խորհրդանշական օր, նշում է ողջ հայությունը, ամբողջ աշխարհում։
Անհերքելի իրողությունների, դրանց մասին վկայող տասնյակ հազարավոր փաստերի ու փաստաթղերի, հայ եւ օտար պատմաբանների ու հրապարակախոս վերլուծաբանների հազարավոր ուսումնասիրությունների շնորհիվ 1970-ական թվականներից ի վեր աշխարհն սկսեց ճանաչել ու դատապարտել Հայոց ցեղասպանությունը։ Դա Ցեղասպանության արդյունք սփյուշքահայության եւ հայ ժողովրդի հաղթարշավն էր անսակարկելի պատմական իրողությունը ժխտող թուրքական հզոր պետական քարոզչամեքենայի դեմ։
Հայ ժողովուրդն այս տարի առաջին անգամ 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը նշում է խիստ յուրահատուկ պայմաններում։
Հայաստանում իշխող ներկա վարչախումբը, տաս տարուց ավելի, որպես ելակետ ունենալով միմիայն ապօրինաբար ձեռք բերված իշխանության պահպանման, վերարտադրման ու դրա օգտագործմամբ երկիրն ու ժողովրդին թալանելու խնդիրը՝ այդ նպատակին է ծառայեցրել նաեւ 1915 թ. Ցեղասպանության հարցը։ Արտաքին քաղաքականության հիմքում դնելով՝ քոչարյանասերժական վարչախումբը այն, գիտակցված, դարձրեց սակարկության առարկա՝ դրանից քամելով իր գոյատեւման ապահովման համար անհրաժեշտը առավելագույնը։ Հետեւողականորեն իրագործված անբարո ու դավաճանական այդ ընթացքի այսօր առկա տրամաբանական վերջնակետը երկրի ինքնակոչ ղեկավարի մակարդակով Ցեղասպանության իրողությունը կասկածի տակ դնելու, ըստ էության, ուրանալու փաստն է՝ առարկայացած այսպես կոչված, «Պատմաբանների հանձնաժողովիե ստեղծման արձանագրված պաշտոնական համաձայնությամբ։ Դրանով թուրքական պետական մերժողական քաղաքականությունն ու դիվանագիտությանը ստացան իրենց երբեւէ երազած ամենակարեւոր փաստարկը։
Հայ Ազգային Կոնգրեսը, առաջին իսկ պահից անընդունելի է համարել երկու երկրների հարաբերությունների կարգավորման կարեւոր խնդրի լուծման մեջ Ցեղասպանության բացահայտ իրողությունը կասկածի տակ դնող «Պատմաբանների հանձնաժողովիե մասին դրույթը, այն արժանացել է նաեւ ողջ հայության, մասնավորապես Սփյուռքի կտրական հակազդեցությանը։
Այսօր, հերթական անգամ ոգեկոչելով 1915թ. Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, մենք համոզված ենք, որ այդ հիշատակը ոչ միայն ծիսական խոնարհում ու զգացական միջոցառումներ, այլեւ քաղաքական, ազգային ու բարոյական գործնական պարտավորություն ու պատասխանատվություն է պահանջում ողջ հայությունից։ Առաջին հերթին՝ ուրացման ու քաղաքական շահարկման ու դրանց հեղինակների միահամուռ մերժման տեսքով:
Հայ Ազգային Կոնգրեսի
Կենտրոնական Գրասենյակ
Հայտարարություն
27.04.2010թ.
Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման «ընթացակարգի կասեցման» մասին Սերժ Սարգսյանի որոշումը, ըստ էության, փոփոխություն չի մտցնում Հայաստանի խորհրդարանում այդ արձանագրությունների վավերացման գործընթացի կագավիճակի մեջ: Ուստի, այն ավելի ճիշտ է անվանել ոչ թե որոշում «կասեցման» մասին, այլ որոշում «ուղերձի» մասին, որով նա արտահայտում է իր խորը ֆրուստրացիան (հուսախաբությունը) այսպես կոչված հայ-թուրքական «ֆուտբոլային» դիվանագիտության արդյունքների վերաբերյալ: Սերժ Սարգսյանն ունի բոլոր հիմքերը նման ֆրուստրացիայի համար: Դրանք հետևյալն են.
1. Նրա վարած քաղաքականության ամենակարևոր ձախողումն այն է, որ հակառակ հռչակված մտադրությունների և խոստումների չհաջողվեց անջատել հայ-թուրքական գործընթացը ղարաբաղյան կարգավորումից:
2. Այդ անհաջողության հետևանքով հայ-թուրքական և ղարաբաղյան կարգավորման գործընթացները այլևս միջազգային հանրության կողմից դիտարկվում են որպես փաթեթով լուծվելիք միասնական խնդիր:
3. Արձանագրելով այս իրողությունը՝ Թուրքիան հասավ նրան, որ այսուհետև միջազգային հանրության, առաջին հերթին Մինսկի խմբի համանախագահող գերտերությունների ջանքերը ուղղվելու են ղարաբաղյան հարցի շուտափույթ լուծման համար Հայաստանի վրա ճնշումներ գործադրելուն:
4. Արձանագրություններով նախատեսված պատմաբանների հանձնաժողովի ստեղծման` Թուրքիայի պահանջով արված զիջումը, որին Սերժ Սարգսյանը դիմել էր Թուրքիայի հետ հարաբերությունները առանձին կարգավորելու նպատակով, այսպիսով դառնում է անտեղի և միակողմանի զիջում: Բարոյապես անընդունելի նմամ զիջման համար չկար որևէ քաղաքական անհրաժեշտություն, քանի որ ղարաբաղյան խնդրի լուծելու պարագայում Թուրքիան առանց այդ էլ բացելու էր սահմանը:
5. Ի դեմս պատմաբանների հանձնաժողովի մասին դրույթի Թուրքիան, առանց որևէ հատույցի ստացավ այն, ինչը աշխատում է անգամ առանց արձանագրությունների վավերացման, թույլ տալով ԱՄՆ-ին շրջանցել Հայոց ցեղասպանության ճանաչումը և ընդհանրապես դժվարացնելով ճանաչման գործընթացը:
6. Անգամ Ղարաբաղի խնդրում Թուրքիայի կողմից պահանջների բավարարման դեպքում Սերժ Սարգսյանը այլևս չի կարող հրաժարվել հանձնաժողովից:
7. Ստանալով Ցեղասպանության ուրացումը և ոչինչ չհատուցելով դրա փոխարեն, Թուրքիան հիմա զարգացնում է հաջողությունը, պահանջելով սահմանի վերաբացման դիմաց նաև Աղդամի և Ֆիզուլիի վերադարձը Ադրբեջանին և, ըստ որոշ տվյալների, արդեն ստացել է այդ հարցում համանախագահող տերությունների աջակցությունը:
Սերժ Սարգսյանը, թերևս, իրեն խաբված է զգում Թուրքիայի և միջազգային հանրության կողմից, սակայն ավելի ծանր է այն հանգամանքը, որ նա խաբել է հայ ժողովրդին: Այս խայտառակ տապալման հիմնական պատճառն այն է, որ Սերժ Սարգսյանը ստիպված մտավ դիվագիտական այնպիսի գործընթացների մեջ, որոնք թույլ են տալիս իրեն ձեռք բերել միջազգային հանրության աջակցությունը և ամրապնդել իր խոցելի և ոչ-լեգիտիմ կառավարումը Հայաստանում: Կործանարար այս գործընթացի կասեցման միակ միջոցն այն է, որ դադարեցվեն բռնության և դրսի օժանդակությանը կառչելու փորձերը և երկրում նախաձեռնվեն համերաշխության և ազգային համախմբման գործընթացներ, որոնք կհանգեցնեն Հայաստանում ժողովրդավարության և լեգիտիմ իշխանության ձևավորումը:
Հայ Ազգային Կոնգրեսի
Կենտրոնական Գրասենյակ
3–րդ կետը անհիմն է։ 16 տարի է, ինչ շուտափույթը չի աշխատում, ու շուտափույթի որևէ շարժառիթ չկա։ 4–րդ կետը՝ առուն պետք է թռնել, նոր ասել «հոպ»։ 5–րդ կետը միարժեք չի։ ԱՄՆ–ն էլի «Մեծ Եղեռն» էր արտասանելու, եթե նույնսիկ քիրվայությունը չլիներ։ Ճանաչող լիներ, քիրվայությունից առաջ 10 տարի նույն վիճակն էր, թող ճանաչեր։ 6–րդ կետը՝ Կարող է, արձանագրությունները դեռ վավերացված չեն, վավերացումն էլ արդեն խիստ կասկածելի է։ 7–րդ կետը արդեն ինդուկտիվ–դեդուկցիոն մտքերի տրանսֆորմացիայի ու համատիեզերական գուշակությունների շարքից է։
Հայտարարություն
07.05.2010թ.
ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը հանդես է եկել մի օրենսդրական նախաձեռնությամբ, որի ընդունումը սպառնում է վտանգել և ի չիք դարձնել անկախության գլխավոր ձեռքբերումներից մեկը՝ պետական լեզվի հիմքի վրա միասնական ազգային հանրակրթական դպրոցի համակարգը։
Մայրենի լեզվի հիման վրա հանրակրթության ապահովումը մարդու ազգային ինքնության ձևավորման, դրանով իսկ՝ ազգի ընդհանրական ինքնության պահպանման ու խորացման, վերջին հաշվով՝ ազգային անկախ պետականության կայացման ու հարատևման գրավականն է։ Մայրենի լեզվով հանրակրթությունն է, որ առավելագույնս ապահովում է համամարդկային արժեքների և համաշխարհային մշակույթի համընդհանուր մատչելիությունն ու տարածումը ամբողջ ժողովրդի մեջ՝ այն դարձնելով ազգայինը սնուցող կարևոր մի աղբյուր։ Որպես ինքնապահպանման թիվ մեկ քաղաքական խնդիր, դա գիտակցվել է տասնյակ դարեր առաջ. ժամանակին ա՛յդ գիտակցումն է եղել հայոց գրերի արարման, հայկական դպրոցի ու դպրության ստեղծման միակ խթանիչը։ Գիտակցական թե ենթագիտակցական մակարդակով նույն այդ շարժառիթն է աշխարհի տարբեր ծայրերում առաջացած գաղթօջախներում հայկական դպրոց հիմնելը դարձրել առաջին խնդիր։ Նույն այդ գիտակցումով է, որ նորանկախ Հայաստանի առաջին խորհրդարանը օրենքի ուժ տվեց հանրակրթական դպրոցներում ՀՀ հայազգի քաղաքացիների համար պարտադիր հայկական կրթությանը։
Նախապատրաստվող օրենսդրական փոփոխությունները խնդիր ունեն ճանապարհ բացել օտար լեզուներով հանրակրթական դպրոցների համար։ Դրանով վարչախումբը ընդունում է հայերեն կրթության անլիարժեքությունը, մատնում հայությանը երկրորդ կարգի ազգ համարելու իր ընկալումը։
Քաղաքական իշխանության սանձարձակության, օրինականության ու պաշտպանվածության բացակայության, սոցիալական բևեռացման խորացման, համատարած աղքատության, ամեն ինչին միայն բիզնեսի տեսանկյունից նայող պաշտոնեության պայմաններում սույն նախաձեռնությունը դառնում է տասնապատիկ վտանգավոր։ Այս պայմաններում օտարալեզու հանրակրթությունը, ինչպես ցույց է տվել փորձը, որպես «էլիտար», արագորեն տարածվելու, դառնալու է մի կողմից՝ սոցիալական անառողջ խմորումների, մյուս կողմից՝ հատկապես մտավոր պոտենցիալի արտագաղթի խթանման նոր մի դարպաս։
Հայ ազգային կոնգրեսը հայտարարում է, որ հիշյալ նախաձեռնությունը քաղաքական առումով վտանգավոր է, գավառամտության արգասիք և կոչ է անում դրա դեմ ստեղծել հասարակական անհանդուրժողականության մթնոլորտ, կանխել դրա իրականացումը։ Oտար լեզուների իմացությունը կարևորագույն խնդիր է, ինչը հնարավոր է և պետք է լուծել մայրենի լեզվով հանրակրթության շրջանակներում:
Հայ Ազգային Կոնգրեսի
Կենտրոնական Գրասենյակ
Հայտարարություն
20.05.2010թ.
Ս/թ մայիսի 19-ին Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան հայտարարություն է տարածել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ՀՀ-ում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ զեկույցի քննարկման առիթով։ ՄԻՄՖ-ը միացել է մի շարք արձանագրումների ու գնահատականների, մասնավորապես՝ Մարտի 1-2-ին իշխանությունների կազմակերպած՝ սպանություններով ուղեկցված բռնարարքներին ու առ այսօր դրանց պատշաճ քննության բացակայությանը, արդարադատության համակարգի անկախության բացակայությանը, խոսքի եւ մամուլի, հավաքների ազատության դեմ հարուցված խոչընդոտներին ու սահմանափակումներին, անկախ հեռուստաընկերությունների ապօրինի եթերեզրկմանը, լրագրողների եւ այլոց նկատմամբ բռնություններին, իրավապաշտպանների ոչ նորմալ աշխատանքային պայմաններին, ընդհուպ մինչեւ գենդերային խտրականության խնդիրներին։
Տարակուսանքն է հարուցում այն փաստը, որ իրոք գոյություն ունեցող հիմնախնդիրների այս ցանկում տեղ չի գտել ամենակարեւորներից մեկը՝ Հայաստանում քաղբանտարկյալների առկայության փաստը, մանավանդ, որ այդ հարցի շուրջ նույնպես լուրջ քննարկում է եղել ՄԱԿ-ի հիշյալ զեկույցի քննարկման ժամանակ։ Համոզված ենք, որ ՄԻՄՖ-ը կգտնի սույն վրիպումը շտկելու ձեւ, մանավանդ, որ ապրիլի 6-ից Երեւանում մեկնարկած իր համաժողովում, իսկ համաժողովի տասնյակ պատվիրակներ նաեւ բազմահազարանոց հանրահավաքում, բազմիցս շեշտեցին քաղբանտարկյալների առկայության խայտառակ փաստը՝ պահանջելով նրանց անհապաղ ազատ արձակումը:
Հայ Ազգային Կոնգրեսի
Կենտրոնական Գրասենյակ
Հայտարարություն
20.05.2010թ.
Ս/թ մայիսի 19-ին Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան հայտարարություն է տարածել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ՀՀ-ում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ զեկույցի քննարկման առիթով։ ՄԻՄՖ-ը միացել է մի շարք արձանագրումների ու գնահատականների, մասնավորապես՝ Մարտի 1-2-ին իշխանությունների կազմակերպած՝ սպանություններով ուղեկցված բռնարարքներին ու առ այսօր դրանց պատշաճ քննության բացակայությանը, արդարադատության համակարգի անկախության բացակայությանը, խոսքի եւ մամուլի, հավաքների ազատության դեմ հարուցված խոչընդոտներին ու սահմանափակումներին, անկախ հեռուստաընկերությունների ապօրինի եթերեզրկմանը, լրագրողների եւ այլոց նկատմամբ բռնություններին, իրավապաշտպանների ոչ նորմալ աշխատանքային պայմաններին, ընդհուպ մինչեւ գենդերային խտրականության խնդիրներին։
Տարակուսանքն է հարուցում այն փաստը, որ իրոք գոյություն ունեցող հիմնախնդիրների այս ցանկում տեղ չի գտել ամենակարեւորներից մեկը՝ Հայաստանում քաղբանտարկյալների առկայության փաստը, մանավանդ, որ այդ հարցի շուրջ նույնպես լուրջ քննարկում է եղել ՄԱԿ-ի հիշյալ զեկույցի քննարկման ժամանակ։ Համոզված ենք, որ ՄԻՄՖ-ը կգտնի սույն վրիպումը շտկելու ձեւ, մանավանդ, որ ապրիլի 6-ից Երեւանում մեկնարկած իր համաժողովում, իսկ համաժողովի տասնյակ պատվիրակներ նաեւ բազմահազարանոց հանրահավաքում, բազմիցս շեշտեցին քաղբանտարկյալների առկայության խայտառակ փաստը՝ պահանջելով նրանց անհապաղ ազատ արձակումը:
Հայ Ազգային Կոնգրեսի
Կենտրոնական Գրասենյակ
Բայց ինչ մի հատ տեղեկացված միջազգային հանրություն ունենք: ՄԱԿ-ն էլ ընդունեց, որ Հայաստանում քաղբանտարկյալ չկա: Վրիպում եմ ասել:
Հայտարարություն
Ազատության հրապարակում բողոքի ակցիաների եւ ձերբակալությունների մասին
02.06.2010թ.
Վերջին օրերին անհատ քաղաքացիներ բողոքի քաղաքացիական ակցաներ են փորձում կազմակերպել նորաբաց Ազատության հրապարակում, ինչը ապօրինաբար խոչընդոտվում է ոստիկանության կողմից։ Մարդկանց նկատմամբ բռնություն է գործադրվում, նրանց ապօրինաբար տանում են ոստականական բաժանմունք։ Մայիսի 31-ին ոստիկանական բաժանմունք տարված 17 քաղաքացիներից 3-ին, այդ թվում նաեւ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Անի Գեւորգյանին ձերբակալել են շինծու մեղադրանքներով, ինչպես միշտ՝ բացառապես ոստիկանների տված ցուցմունքի հիման վրա։
Ազատության հրապարակում տարբեր ակցիաներ անցկացնելու մարդկանց ցանկությունը ավելի քան բնական է։ Առաջին իսկ պահից, դեռ 1987թ. աշնանից, երբ ԽՍՀՄ պայմաններում հնարավոր եղավ իրացնել ազատ հավաքների իրավունքը, Օպերային թատրոնին կից Թատերական հրապարակը դարձավ առաջին ինքնաբուխ հավաքների, զանազան ակցիաների, քննարկումների վայր։ Հետագայում այն վերանվանվեց Ազատության հրապարակը հենց այն պատճառով, որ տարիներ շարունակ եղել էր հարյուրավոր նման քաղաքացիական ու քաղաքական միջոցառումների տեղ ու ձեռք բերել ժողովրդավարական ազատությունների ծննդավայրի խորհրդանիշի համարում։
Ազատության հրապարակը 2008թ. մարտիմեկյան ջարդից ու սպանդից, ապօրինաբար հայտարարված արտակարգ դրությունից ի վեր ոստիկանության կողմից փակված էր քաղաքացիների համար։ Ոստիկանությամբ շրջափակված այդ հրապարակում անցկացվեց չընտրված նախագահի երդման արարողությունը, ինչից հետո անհիմն երկար՝ երկու տարի ժամկետով այն դարձվեց շինհրապարակ՝ հույս ունենալով, որ այդ ընթացքում կմարի համաժողովրդական շարժումը։ Այդ ծրագիրը տապալվեց, հույսը չիրականացավ եւ այսօր, հրապարակի բացումից հետո իշխանությունն ստիպված է դիմել ցցուն ապօրինությունների՝ ընդհուպ զբոսնելու համար հրապարակի մուտքերը փակելով։ Ընդ որում, հրապարակ պարզ մուտք գործելը արգելվում է միայն քաղաքական ընդդիմության ներկայացուցիչներին, որոնց բոլորին արդեն դեմքով ճանաչում են։ Նաեւ խոչընդոտվում են մեկ կամ մի քանի քաղաքացիների՝ իրենց սահմանադրական իրավունքների իրացման շրջանակներում որեւէ ակցիա՝ խաթարելով այդ հրապարակում նման միջոցառումների անցկացման երկու տասնամյակի ընթացքում ձեւավորված ավանդույթը։
Հայ Ազգային Կոնգրեսն առայժմ որոշում չի ընդունել Ազատության հրապարակում միջոցառումներ անցկացնելու մասին, սակայն իրեն հասու բոլոր միջոցներով, ներառյալ բարոյական, քաղաքական ու իրավական աջակցությունը, պաշտպանելու է այն անհատներին, քաղաքացիներին, ովքեր տարբեր հավաքների անհատական կամ խմբային ակցիաներ անցկացնելու իրենց իրավունքնքը կորոշեն իրացնել դրա համար ավանդական դարձած Ազատության հրապարակում։ Վստահեցնում ենք, որ Ազատության հրապարակը բացվելու է ու շարունակելու է գործել որպես ազատ խոսքի, ազատությունների ընդլայնման ու մարդու իրավունքների իրացման տեղի, ինչպիսին այն եղել է, ու մնալու է այդպիսին այս եւ հաջորդ իշխանությունների օրոք։ Իսկ այսօրվա օրինախախտները, ապօրինի հրամաններ տվողները եւ կատարողները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ։
Հայ Ազգային Կոնգրեսի
Կենտրոնական Գրասենյակ
---------- Ավելացվել է՝ 11:39 ---------- Սկզբնական գրառումը՝ 11:37 ----------
Հայտարարություն
«Շարունակում են խոչընդոտել»
02.06.2010թ.
«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում նախատեսված փոփոխություններով Հայաստանի իշխանությունները միայն մեկ նպատակ են հետապնդում` թվայնացման գործնթացը ծառայեցնել ՝ խոչընդոտելու անկախ որեւէ հեռուստատեսության մուտքը եթեր, մասնավորապես՝ արգելելու 2002 թ. ապօրինաբար փակված "Ա1+" վերաբացումը:
Ա1+-ի տեղեկատվություն տարածելու իրավունքի վերականգնումը ենթադրող՝ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումը չկատարելու եւ ընդհանրապես հեռուստաեթերը իշխանության խիստ վերահսկողության տակ պահելու նպատակով իշխող վարչախումբը չի խորշել խաբեության, պետական շահի ոտնահարման, հանցավոր անգործության, սահմանադրական իրավունքների խախտման եւ անարժանապատիվ հնարքների որեւէ փորձից:
2002-2008թթ. առանց հիմնավորումների եւ արժանահավատ տեխնիկական աուդիտի հայտարարեցին, որ Հայաստանում հասանելի են միայն 22 անալոգային հաճախականություններ, եւ շինծու մրցույթներով «ապահովեցին» Ա1+-ի "պարտությունը"՝ բոլոր 22 հաճախականությունները տրամադրելով հլու-հնազանդ հեռուստաընկերություններին, որոնք նախագահականի հրամանով են լուսաբանում քաղաքական նորությունները եւ անցուդարձը, անում զավեշտալի քայլեր՝ ընդհուպ մինչեւ ընդդիմության ասուլիսների կոլեկտիվ "բոյկոտները":
Մի ժամանակշրջանում, երբ ամբողջ աշխարհը անցում է կատարում թվայնացմանը, ինչը հնարավորություն է տալիս անհամեմատ ավելացնել հեռարձակման հնարավորությունները, Հայաստանի իշխանությունները ամեն բան արեցին այդ հնարավորությունները արհեստականորեն սահմանափակելու, չօգտագործելու եւ թվայնացման գործընթացը ձգձգելու համար: Մասնավորապես, Միջազգային Հեռահաղորդակցման Միությունում /International Telecommunications Union/ անգործության, իսկ ավելի ճիշտ՝ միտումնավոր անսկզբունքային եւ անհետեւողական աշխատանքի պատճառով, Հայաստանին հատկացվելիք անալոգային հաճախականությունների թիվը կրճատվել է 11-ի:
Երկու տարի խնդիրն անհիմն ձգձգելուց հետո Հայաստանի կառավարությունը պատրաստել է թվայնացման մի ծրագիր, որով մոտակա տարիներին կթվայնացնեն ՀՀ տրամադրության տակ գտնվող 11 անալոգային հաճախականություններից միայն 4-ը, ինչի հետեւանքով հեռարձակման հնարավորություն կստանա միայն 18 հեռուստաընկերություն: Իսկ դա նշանակում է, որ հակառակ երկու տարի առաջ տրված խոստումների, պետական շահագործման մուլտիպլեքսների գործարկմամբ ոչ միայն չեն ավելանալու հեռարձակաման հնարավորությունները, ինչը կվերացներ անկախ հեռուստատեսությունների գործունեության համար բոլոր տեխնիկական խոչնդոտները, այլ հակառակը`կրճատվելու են անգամ եղածները: Իսկ մասնավոր մուլտիպլեքսների մուտքը նախատեսվում է միայն 2015 թվականին այն էլ` անորոշ պայմաններով:
Նման անմեղսունակ ծրագրի հիմնավորման համար Հայաստանի իշխանությունները որեւէ հոդաբշխ պատասխան չեն տալիս հասարակության, անկախ փորձագետների, հեռարձակման բնագավառում մասնագիտական հետաքրքրություն ունեցող կազմակերպությունների հարցերին:
Թվայնացման ծրագրի հետ կապված ֆինանսական եւ տեխնիկական ասպեկտների ապօրինի քողարկումը հանրությունից եւ ոչնչով չհիմնավորված, հեռարձակման ոլորտում արհեստական սահմանանափակումներ պարունակող թվայնացման ծրագիրը ուղղված է երկու նպատակի. 1/ պահպանել իշխանության վերահսկողությունը հեռուստառադիոյի ոլորտի նկատմամբ, մասնավորապես շարունակել Ա1+ հեռուստատեսության ապօրինի արգելումը, 2/ սահմանել վարչախմբի կոռուպցիոն հնարավորությունները խոստումնալից հեռանկարներ ունեցող հեռահաղորդակցության բնագավառում:
Հայ Ազգային Կոնգրեսը պահանջում է հրաժարվել հեռահաղորդակցության բնագավառում արհեստական եւ անհիմն սահմանափակումներ ստեղծող այդ հակապետական եւ հակաժողովրդական ծրագրից եւ Ազգային Ժողով ներկայացվելիք օրինագծում ընդգրկել համապատասխան միջազգային եւ տեղական մասնագիտական կազմակերպությունների առաջարկները, որոնք ուղղված են խոսքի ազատության եւ անկախ հեռուստատեսության հեռարձակման հնարավորությունների ապահովմանը, կերաշխավորեն բնագավառի կառավարման թափանցիկությունը եւ հաշվետվությունը հանրության առջեւ:
Հայ Ազգային Կոնգրեսի
Կենտրոնական Գրասենյակ
Հայտարարություն
21.06.2010թ.
Հունիսի լույս 19-ի գիշերը ադրբեջանական դիվերսիոն խումբը Մարտակերտի ուղղությամբ մտել է ղարաբաղյան պաշտպանական դիրքեր, ինչի հետեւանքով, ըստ պաշտոնական հաղորդագրության, զոհվել է չորս զինծառայող, եւս չորսը՝ վիրավորվել։ Հարձակվողները տվել են մեկ զոհ։ Իսկ հունիսի 20-ին, դարձյալ ըստ պաշտոնական հաղորդագրության, հրադադարի ռեժիմը ողջ սահմանի երկայնքով խախտվել է 284 անգամ։
Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ցինիկ փաստը եւ ցավակցում զոհերի հարազատներին։
Մի կողմ թողնելով վարչախմբի հանցավոր քաղաքականության հետեւանքով հրադադարի՝ ավելի ու ավելի փխրուն դառնալու պատճառները եւ վերահաստատելով Լեռնային Ղանրաբաղի խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու իր սկզբունքային դիրքորոշումը, Հայ Ազգային Կոնգրեսը միաժամանակ հայտարարում է, որ ռազմական վտանգի դեպքում վճռականորեն կանգնելու է Լեռնային Ղարաբաղի անվտանգության համար պայքարի առաջին դիրքերում:
Հայ Ազգային Կոնգրեսի
Կենտրոնական Գրասենյակ
ՀԱԿ. ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ՆԱԽԱԳԻԾ
Հայ Ազգային Կոնգրեսը հանրության քննարկմանն է հանձնել Առողջության պահպանման քաղաքականության նախագիծը
ՆԱԽԱԲԱՆ
Վերլուծելով Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի ներկա վիճակը և արձանագրելով այս բնագավառում անհետաձգելի ու արմատական փոփոխությունների իրականացման անհրաժեշտությունը, Հայ Ազգային Կոնգրեսը հանրային քննարկման է ներկայացնում Հայաստանի Հանրապետությունում առողջության պահպանման քաղաքականության վերափոխումների վերաբերյալ հիմնադրույթները:
Ներկայում արձանագրվող ինչպես ժողովրդագրական, այնպես էլ առողջապահական ոլորտի վիճակը բնութագրող ցուցանիշները մտահոգիչ են, իսկ առաջիկա միտումները` տագնապահարույց: Սոցիալական կարևորագույն նշանակություն ունեցող այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները, չարորակ նորագոյացությունները, շարունակում են առաջնային տեղեր զբաղեցնել ընդհանուր մահացության կառուցվածքում, ընդ որում` տարեցտարի նկատվում է դրանց շարունակական աճի միտում: Բնակչությանը մատուցվող բժշկական ծառայությունների որակը ոչ միայն պատշաճ մակարդակի վրա չէ, այլև առկա առողջապահական համակարգը, լինելով ծախսատար և միևնույն ժամանակ անարդյունավետ ու կոռումպացված, չի վայելում բավարար հանրային վստահություն: Առողջապահության ֆինանսավորումն իրականացվում է բացառապես պետական բյուջեի եւ ուղղակի վճարումների միջոցով, իսկ պետության կողմից առողջապահության համակարգին ուղղվող ֆինանսական միջոցները անբավարար են: Մինչդեռ ժամանակակից առողջապահական համակարգերի ֆինանսավորման բազմաձեւությունը ենթադրում է մասնավորապես պարտադիր բժշկական ապահովագրության առկայություն: Անհանգստացնող են առողջապահության բնագավառում առկա մեծածավալ կոռուպցիան և ստվերային շրջանառությունը: Հասարակությունը, ի դեմս առողջապահության համակարգի, չի տեսնում քաղաքացու առողջության պահպանման հարցում պետության երաշխավորին` անկախ նրա սոցիալական կարգավիճակից:
Առողջապահության համակարգը ավելին է, քան` բժշկական օգնության մատուցումը` ներառելով նաև հիվանդությունների կանխարգելումն ու առողջության ամրապնդումը: Հստակ գործող առողջապահության համակարգը հանդիսանում է առողջության բարելավման կարևորագույն պայման, այն փրկում է մարդկային կյանքեր, հետևաբար` պետությունը պարտավոր է ամեն ինչ անել արդյունավետ գործող առողջապահության համակարգ ունենալու համար, ինչը նաև տնտեսական զարգացման և բարեկեցության մակարդակի բարձրացման գրավականներից է: Անթույլատրելի է, որպեսզի մարդիկ առողջության վատացման հետևանքով և/կամ այն վերականգնելու համար հայտնվեն աղքատության եզրին:
Հետևաբար, օրակարգային են առողջապահությունում միջազգայնորեն ընդունված հիմնարար սկզբունքների՝ արդարության, սոցիալական համերաշխության, մատչելիության, հավասարության արմատավորման հիմնահարցերը: Այս առումով կարևոր է առողջության պահպանման խնդրում պետության և քաղաքացու իրավունքների և պարտավորությունների ներդաշնակումը:
Հայ Ազգային Կոնգրեսի` ստորև ներկայացված «Առողջության պահպանման քաղաքականություն» նախագիծը հիմնված է հետևյալ հիմնադրույթների վրա.
- Հասարակություն - առողջապահության համակարգ խաթարված հարաբերությունների վերականգնում:
- Առողջապահության քաղաքականության հիմքում` համերաշխություն, արդարություն, թափանցիկություն և հանրության մասնակցություն:
- «Հիվանդապահությունից» անցում դեպի առողջության պահպանում
- Պարտադիր բժշկական ապահովագրական համակարգի ներդրում. հարուստը վճարում է աղքատի, հիվանդը` առողջի, աշխատողը` գործազուրկի և երիտասարդը` տարեցի համար:
- Պետության կողմից ոչ թե բուժհիմնարկների այլ քաղաքացիների ֆինանսավորում:
- Օլիգոպոլ/կորպորոկրատիկ առողջապահությունից անցում դեպի մրցակցային առողջապահություն:
- Պետության կողմից առողջապահական ծառայությունների որակի վերահսկողություն:
- Առողջապահության համակարգի արձագանքելիության մակարդակի բարձրացում համահունչ բնակչության կարիքներին, պահանջներին և սպասելիքներին:
Հանրային առողջություն
1. «Հանրային առողջության պահպանման ծառայության» ստեղծում: Պետական հիգիենիկ-հակահամաճարակային համակարգի հիման վրա կձևավորվի նոր «Հանրային առողջության պահպանման ծառայություն»` օժտված հանրային առողջության այժմեական խնդիրներին արձագանքելու համար անհրաժեշտ նորացված գործառույթներով, այդ թվում` համաճարակաբանական իրավիճակի վերահսկում եւ բնակչության առողջության գնահատում, առողջության վրա ներազդող ռիսկի գործոնների կանխատեսում, հայտնաբերում, ուսումնասիրում եւ վերացում, հիվանդությունների կանխարգելում` առաջնային և երկրորդային կանխարգելիչ միջոցների կիրառմամբ:
---------- Ավելացվել է՝ 22:35 ---------- Սկզբնական գրառումը՝ 22:35 ----------
2. «Հանրային առողջության պահպանման ծառայության» գործառույթների ապակենտրոնացում: Մի շարք գործառույթներ կփոխանցվեն առողջության առաջնային պահպանման օղակ (մասնավորապես անհատի առողջության պահպանման հարցերը, իրազեկումը և այլն), իսկ հիգիենիկ վերահսկման գործառույթները կպատվիրակվեն տեղական ինքնակառավարման մարմիններին: Ծառայության եւ նրա կողմից իրականացվող միջոցառումների ֆինանսավորումը կիրականացվի պետական բյուջեից, վճարովի ծառայությունների (լաբորատոր-գործիքային հետազոտություններ, փորձաքննությունների անցկացում եւ այլն) իրականացումից ստացված միջոցներից, ինչպես նաեւ ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:
3. Միջգերատեսչական նպատակային ծրագրերի իրագործում: Հաշվի առնելով, որ ՀՀ-ում մահացության ընդանուր կառուցվածքում մինչև 70% կազմում են սիրտ-անոթային և ուռուցքային հիվանդությունները, կիրականացվեն առողջության առաջնային պահպանմանն ուղղված ազգային միջգերատեսչական նպատակային ծրագրեր, այդ թվում քաղցկեղի դեմ պայքարի, սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման, շաքարային դիաբետի, ինչպես նաև ծխախոտի, ալկոհոլի, թմրամիջոցների, ավելորդ քաշի վերահսկման ծրագրեր: Կկենսագործվեն նաև սոցիալական վտանգ ներկայացնող հիվանդությունների դեմ պայքարի ծրագրեր (տուբերկուլոզ, վիրուսային հեպատիտներ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ և այլն):
4. Դեռահասների եւ տարեցների առողջության պահպանում: Կիրականացվեն դեռահասների և տարեց մարդկանց առողջությունը պահպանող և կենսակերպի ակտիվությանը նպաստող պետական նպատակային ծրագրեր, որոնք միտված կլինեն ողջ կյանքի ընթացքում բնակչության առողջության ամրապնդմանն ու պահպանմանը, այդ թվում` երիտասարդության համար սոցիալ-կրթական հատուկ ծրագրերի իրագործումը, տարեցների ակտիվությանը, ինքնուրույնությանը և սոցիալական արդյունավետությանն ուղղված միջոցառումների իրականացումը: Պետությունը կորդեգրի երկարատև խնամքի կենտրոնների ստեղծման գաղափարը:
Առողջապահության համակարգի արդյունավետություն և բնակչությանը մատուցվող բժշկական ծառայությունների հասանելիություն և մատչելիություն
Պետությունը իր ֆինանսավորման ծավալներում կկատարի էական տեղաշարժ հիվանդի բուժման ծախսերից դեպի մարդու առողջության պահպանման ծրագրերի ֆինանսավորումը: Արդյունքում առողջության առաջնային պահպանման համակարգը կունենա շարունակական զարգացման հնարավորություն` լիարժեքորեն իրագործելու համար իր առջև դրված խնդիրները (հիվանդությունների հայտնաբերում և կանխարգելում, իմունիզացիա, առողջ ապրելակերպի խրախուսում, համայնքային առողջապահություն և այլն):
5. Ֆինանսական միջոցների կառավարում: Առողջապահության համակարգի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կներդրվի ֆինանսավորման բազմաձևություն` պետական բյուջե, տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներ, համավճարներ, բժշկական ապահովագրության միջոցներ, անհատական կուտակային բժշկական հաշիվներ և այլն: Դրան կնպաստի նաև պետական պատվերի տեղադրման մրցութային կարգի և մատուցվող ծառայությունների որակի և ծավալի ապահովման գործուն համակարգի ներդրումը: Կֆինանսավորվի ոչ թե բուժհիմնարկը, այլ` քաղաքացին: Կկանոնակարգվի նաև պետական պատվերով մատուցվող ծառայությունների գնագոյացման քաղաքականությունը` դրանով իսկ վերացնելով պետպատվերով բուժօգնություն ստացողներից հավելյալ առձեռն գումարներ վերցնելու արատավոր գործելաոճը:
6. Բժշկական օգնության հավաստագրային ֆինանսավորում: Պետությունը կանցնի հավաստագրային ֆինանսավորման` առողջապահության պետական բյուջեով հաստատված ամենամյա ծրագրի շրջանակներում։ Հավաստագիրը իբրև մատուցված բժշկական ծառայությունների դիմաց վճարման միջոց ազատ ձևով կշրջանառվի արժեթղթերի շուկայում, սոցիալական ապահովագրության ոլորտում, առողջապահական բոլոր կազմակերպություններում եւ առաջին իսկ պահանջի դեպքում ենթակա կլինի պետության կողմից մարման։ Սրա արդյունքում կբարձրանա բժշկական ծառայությունների որակն ու մատչելիությունը, կբարելավվի ֆինանսական հոսքերի կառավարելիությունը, կնվազի կոռուպցիան։ Հավաստագրերը կտրվեն քաղաքացիներին, որոնց իրացման հիմքում կդրվի առողջապահական հիմնարկների մրցակցությունը:
Կդադարեցվի բուժհիմնարկների ուղղակի ֆինանսավորումը բյուջեից` բացառությամբ տարափոխիկ հիվանդությունների և տուբերկուլյոզի բուժում իրականացնողների:
7. Պարտադիր բժշական ապահովագրական համակարգի ներդրում: Կներդրվի պարտադիր բժշկական ապահովագրական համակարգ, որը հիմնված կլինի սոցիալական համերաշխության սկզբունքի վրա` երբ «առողջը վճարում է հիվանդի, հարուստը աղքատի, երիտասարդը տարեցի և աշխատողը գործազուրկի համար»: Պարտադիր բժշկական ապահովագրական միջոցները կձևավորվեն գործատուի և աշխատողի համատեղ վճարումներից: Այս համակարգը աստիճանաբար հնարավորություն կտա օրինականացնել և կառավարելի դարձնել այսօր անմիջականորեն բնակչության կողմից կատարվող ուղղակի և «ստվերային» բժշկական ծախսերը` բարձրացնելով դրանց օգտագործման արդյունավետւթյունը, կհաղթահարվի բուժօգնության դիմելու բնակչության մոտ խորացող հոգեբանական արգելքը, կհավաքագրվեն լրացուցիչ ֆինանսական միջոցներ` բնակչության առողջության պահպանման համար, բուժօգնության դիմաց վճարները կդառնան առավել կանխատեսելի, անհատականացված և հասցեական: Պարտադիր բժշկական ապահովագրական համակարգի ներդրումը կիրականացվի փուլային եղանակով` աստիճանաբար ընդգրկելով հանրության տարբեր շերտեր և սոցիալական խմբեր: Պարտադիր բժշկական ապահովագրության ամենամյա ծրագիրը (սոցիալական խմբեր և հիվանդությունների տեսակներ) կհաստատվի տարեկան բյուջեի հետ միասին:
8. Առողջության պահպանմանը ուղղվող ֆինանսական միջոցների կտրուկ աճ: Առողջապահության ոլորտի պետական բյուջետային ֆինանսավորումը կկազմի ՀՆԱ առնվազն 3%-ը (ներկայումս 1.6%)։ Արդյունքում, հաշվի առնելով առողջապահության համակարգի ֆինանսավորման բոլոր աղբյուրներից կատարվող հոսքերի ծավալը, առողջապահության ֆինանսավորումը կհասնի ՀՆԱ առնվազն 6%-ի։
Բժշկական օգնության և ծառայությունների որակի կառավարում
Բժշկական ծառայությունը յուրահատուկ «ապրանք» է, որի որակը և անհրաժեշտ ծավալները միջին սպառողի կողմից գնահատման համար բարդ են` անհրաժեշտ են հատուկ գիտելիքներ: Պետությունը քայլեր կիրականացնի բժշկական օգնության որակի կառավարման նոր համակարգ ձևավորելու և ներդնելու ուղղությամբ, համարելով այն գերակա խնդիր:
9. «Պետական առողջապահական գործակալության» կարգավիճակի փոփոխություն: Ծառայությունների առաջարկի և գնման համակարգը ներդնելու նպատակով կվերանայվի պետական ֆինանսավորման շրջանակներում բժշկական օգնության գնորդ հանդիսացող և որակի վերահսկում իրականցնող Պետական առողջապահական գործակալության ենթակայությունը (ներկայումս այն հանդիսանում է ՀՀ առողջապահության նախարարության առանձնացված ստորաբաժանում): Այն կվերածվի գերատեսչական ենթակայությունից դուրս կարգավիճակ ունեցող կառույցի: Պարտադիր բժշկական ապահովագրության ներդրմանը զուգընթաց այն կձևափոխվի բժշկական ապահովագրության պետական հիմնադրամի:
10. Բժշկական ծառայությունների մատուցման գործելակարգերի կիրառում: Որակի բարելավման և վերահսկման նպատակով կմշակվեն և կներդրվեն հիվանդությունների վարման գործելակարգեր, բժշկա-տնտեսագիտական չափորոշիչներ, ինչը հնարավորություն կտա մինչև 30%-ով կրճատել բժշկական օգնության փոխհատուցման չհիմնավորված ծախսերը:
11. Բժշկական ծառայությունների առաջարկի և պահանջարկի ներդաշնակում: Բժիշկների եւ բուժհիմնարկների կողմից բժշկական ծառայությունների սպառումը անհիմն ուռճացնելու միտումներից (չհիմնավորված կոնսուլտացիաներ, լաբորատոր-գործիքային հետազոտություններ և այլն) խուսափելու նպատակով կներդրվի բժշկական օգնության և ծառայությունների առաջարկի և գնման համակարգ: Պետությունը բոլոր բուժհիմնարկներում (անկախ սեփականության ձևից ) կվերահսկի հիվանդների բուժման որակը:
12. Բժշկական ծառայությունների որակի վերահսկման գործառույթի ապակենտրոնացում: Այլ աղբյուրներից (կամավոր ապահովագրություն, անհատական կուտակային բժշկական հաշիվներ և այլն) ֆինանսավորվող բժշկական ծառայությունների որակի վերահսկման գործառույթը կվերապահվի նաև ֆինանսավորումն իրականացնող համապատասխան կառույցներին:
13. Հասարակական վերահսկողության խթանում: Բժշկական օգնություն և ծառայություններ մատուցողների եւ դրանցից օգտվող անձանց պարտականությունների եւ իրավունքների ներդաշնակությունը ապահովելու նպատակով պետությունը կնպաստի մասնագիտական ասոցիացիաների (միությունների) և պացիենտների իրավունքների խնդիրներով զբաղվող կազմակերպությունների ձևավորմանը եւ նրանց դերի բարձրացմանը:
14. Մասնագիտական գործունեության լիցենզավորման համակարգի վերանայում: Կներդրվի առողջապահական մասնագետների անհատական լիցենզավորման, ինչպես նաև առողջապահական կազմակերպությունների հավաստագրման համակարգերը: Կվերանայվեն առողջապահական հաստատությունների լիցենզավորման ընթացակարգերը` լիցենզիայի շնորհման գործցընթացը դարձնելով առավելապես թափանցիկ, ինչը թույլ կտա նվազագույնի հասցնել կոռուպցիոն ռիսկերը:
Դեղային քաղաքականություն և սննդի անվտանգության հիմնախնդիրներ
Պետությունը կարևորում է բնակչությանը արդյունավետ, անվտանգ, որակյալ և ֆիզիկապես ու ֆինանսապես մատչելի դեղամիջոցներով ապահովելու, ինչպես նաև սննդի անվտանգության երաշխավորման խնդիրները:
15. Դեղորայքային ապահովության պետական ֆինանսավորման աճ: Կմշակվի և կիրականացվի «Բնակչության դեղորայքային ապահովվածության ու մատչելիության պետական նպատակային ծրագիր», ինչին կտրամադրվի պետական բյուջեից առողջապահությանը հատկացված միջոցների առնվազն 10%-ը, ներկայիս 6.5%-ի դիմաց:
16. Դեղաբուժության արդիականացում: «Հիմնական դեղերի ցանկի» վերանայման հաճախականությունը 2 տարվա փոխարեն կսահմանվի 1 տարի: Դրա մեջ կընդգրկվեն բուժական պրակտիկայում հաստատված առավել արդյունավետ եւ մատչելի բոլոր այն դեղամիջոցները, որոնք անհրաժեշտ են պետական նպատակային ծրագրերի շրջանակներում հիվանդությունների լիարժեք և շարունակական բուժման համար:
17. Դեղորայքային ապահովվածության սոցիալական ուղղվածության խթանում: Կվերանայվի «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղորայքի տրամադրման կարգը»` այն դարձնելով առավելագույնս արդար, կոռուպցիոն ռիսկերից զերծ և ճկուն, որպեսզի անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղորայք ստացողները բժշկի նշանակած դեղերը ստանան ողջ ծավալով եւ տեսականիով եւ ստիպված չլինեն հավելյալ չնախատեսված ֆինանսական միջոցներ ծախսել իրենց անհրաժեշտ դեղորայքը ձեռք բերելու համար:
18. Դեղերի մատչելիության մակարդակի բարձրացում: Դեղերի ֆինանսական մատչելիությունն ապահովելու նպատակով կներդրվեն դեղերի գների կարգավորման միջազգային պրակտիկայում ընդունված ու կիրառվող արդյունավետ մեխանիզմներ: Դրանց թվում կիրականացվեն հետեւյալ միջոցառումները. կսահմանվեն դեղերի մեծածախ եւ մանրածախ առեւտրային վերադիրների չափերը, կկիրառվեն անվճար կամ արտոնյալ կերպով բաց թողնվող դեղերի “պոզիտիվ” ցանկերը, որոնցում ընդգրկված դեղերի գները կլինեն նկատելիորեն ցածր շուկայական գնից, կամրագրվեն դեղերի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների շահութաբերության նորմերը, կիրականացվի “Հիմնական դեղերի ցանկում” ընդգրկված դեղերի գների պետական գրանցումը, կկիրառվեն բնակչության կողմից դեղերի սահմանված նվազագույն գների լրավճարների չափերը եւ այլն: Իսկ դեղերի ֆիզիկական մատչելիությունն ապահովելու, մասնավորապես գյուղական, հատկապես հեռավոր և սահմանմերձ շրջանների բնակչությանը անհրաժեշտ դեղերով ապահովելու նպատակով կմշակվեն եւ կներդրվեն դեղատների տեղադրման չափորոշիչներ:
19. Դեղաշրջանառության մասնագիտական հսկողության համակարգի ներդրում: Բնակչությանը արդյունավետ, անվտանգ եւ որակյալ դեղամիջոցներով ապահովելու նպատակով կներդրվեն դեղագործական գործունեություն իրականացնող կազմակերպությունների տեսչական հսկողության, ինչպես նաեւ դրանց մասնագիտական գործունեության գնահատման համակարգեր:
20. «Դեղամիջոցների և սննդի անվտանգության պետական գործակալության» հիմնում: ՀՀ առողջապահության և գյուղատնտեսության նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների վերակազմավորման միջոցով կձևավորվի «Դեղամիջոցների և սննդի անվտանգության պետական գործակալություն»: Այն կիրականացնի մշտական միօրինակացված մոնիտորինգ և վերահսկում ինչպես հանրապետությունում արտադրվող, այնպես էլ ներկրվող դեղերի, սննդային հավելումների և սննդի որակի ու անվտանգության նկատմամբ, ինչը կապահովի դրանց առավելագույն օգտակարությունը և անվնասությունը բնակչության համար, ինչպես նաև կազատի արտադրողներին և ներմուծողներին մի քանի պետական գերատեսչությունների կողմից վերահսկվելու ավելորդ անհրաժեշտությունից:
Մարդկային ներուժ
Հաշվի առնելով առողջապահական մասնագետների կարևորագույն և անգնահատելի դերը բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի ապահովման գործում, պետությունը պատշաճ ուշադրություն կդարձնի այդ ոլորտի հիմնախնդիրներին և գործուն միջոցներ կձեռնարկի դրանք առավելագույնս լուծելու համար:
21. Մասնագիտական ներուժի կառավարման կատարելագործում: Կվերանայվեն բժշկական կրթության պետական պատվերի տեղադրման չափանիշները և ընթացակարգերը: Մասնագետների պահանջարկը կորոշվի միջազգայնորեն կիրառվող մոդելավորման մեթոդներով: Պետական պատվերով սովորողների հետ կկնքվեն պարտադիր իրավաբանական ուժ ունեցող պայմանագրեր, որոնցով ապագա մասնագետները կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո պայմանագրով հաստատված ժամկետում աշխատել ՀՀ առողջապահության նախարարության կողմից նշանակված բուժհաստատությունում:
22. Բժշկական կրթության շարունակականության խթանում: Առողջապահական անձնակազմի մասնագիտական հատկանիշների բարելավման համար կիրականացվի բժշկական կրթության, հետդիպլոմային մասնագիտացման և շարունակական մասնագիտական զարգացման ծրագրերի վերանայում` դրանք համապատասխանեցնելով միջազգայնորեն ընդունված չափանիշներին:
23. Բուժաշխատողի հասարակական դիրքի բարձրացում եւ կենսամակարդակի բարելավում: Կբարձրացվեն առողջապահական մասնագետների աշխատավարձերը: Վարձատրությունը հիմնված կլինի, ինչպես մասնագետների կրթության, աշխատանքային փորձի, այնպես էլ նրանց կատարած փաստացի աշխատանքի վրա: Դա կհաշվարկվի ինչպես բնակչության առողջական, այնպես էլ կատարողականի ցուցանիշներով: Բուժաշխատողների օրինական եկամուտները կհասցվեն այնպիսի մակարդակի, որը կընձեռի իրենց առաքելությանն արժանի կենսամակարդակի ապահովում:
Օրենսդրական փոփոխություններ
Մարդու, որպես բժշկական օգնություն ստացողի իրավունքների և առողջապահական համակարգի, որպես բժշկական ծառայություններ մատուցողի պարտականությունների իրավական ներդաշնակությունն ապահովելու նպատակով կնորացվի օրենսդրական դաշտը:
24. Վերափոխումների օրենսդրական ապահովում: Կընդունվեն «Առողջապահության մասին», «Հանրային առողջապահության մասին», «Բժշկական ապահովագրության մասին», «Բուժաշխատողների և դեղագործների մասնագիտական ռիսկերի ապահովագրության մասին», «Դեղերի եւ սննդային հավելումների մասին» օրենքներ:
25. Ծրագրի հանրայնացում եւ հաշվետվողականություն: Կառավարությունը հանրությանը կներկայացնի ամենամյա զեկույցներ ՀՀ բնակչության առողջության վիճակի և առողջապահական ծրագրերի իրականացման վերաբերյալ:
Վերոնիշյալ ծրագրային քայլերի իրականացման արդյունքում տաս տարվա ընթացքում ակնկալվող որոշ արդյունքներ .
· «Հանրային առողջության պահպանման ծառայության» ստեղծում,
· «Դեղամիջոցների և սննդի անվտանգության պետական գործակալության» ստեղծում:
· Պարտադիր բժշկական ապահովագրության ներդրում:
· Մանկական մահացության ցուցանիշի նվազեցում` ներկայիս 10.8-ից մինչև 7.0 (24%)` հազար կենդանածին երեխայի հաշվով,
· Մայրական մահացության ցուցանիշի նվազեցում ներկայիս 27.2-ից մինչև 10.3` հարյուր հազար կենդանածիների հաշվով,
· Ծխախոտի օգտագործման տարածվածության նվազեցում տղամարդկանց շրջանում ներկայիս 55-57%-ից մինչև 40%, տասը տարվա ընթացքում` մինչև 15-17%,
· Մինչև 70 տարեկան բնակչության շրջանում մահացության նվազեցում սիրտ-անոթային հիվանդություններից 40%-ի, իսկ չարորակ նորագոյացություններից` 20%-ի չափով,
· Բժիշկների և բուժքույրերի թվաքանակի հարաբերակցության փոփոխություն 1 բժշկին 3 բուժքույր հաշվարկով, ներկայիս 1:1.4-ի փոխարեն,
· Պետական բյուջեից առողջապահության ոլորտին տրամադրվող միջոցների մակարդակի ավելացում առնվազն մինչև ՀՆԱ-5%-ի չափով,
· Երկարատև խնամքի կենտրոնների ստեղծում
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթը ՀՀՇ 16–րդ համագումարում
«Սիրելի զինակիցներ եւ հյուրեր,
Ակնհայտ է, որ ՀՀՇ համագումարն ընթանում է Հայաստանում ստեղծված ներքին թե արտաքին գերզգայուն իրավիճակում եւ երկրի առջեւ ծառացած լրջագույն մարտահրավերների պայմաններում։ Ես չեմ պատրաստվում ո՛չ հանգամանորեն վերլուծել այդ իրավիճակը, ո՛չ էլ գնահատել իշխանությունների կամ ընդդիմության՝ դրանից բխող գործողությունները, առավել եւս քննադատել կամ մեղադրել որեւէ մեկին։ Բոլոր քննադատություններն ու փոխադարձ մեղադրանքները բազմիցս հնչել են, եւ հազիվ թե հնարավոր է դրանց որեւէ նոր բան ավելացնել։ Ինչ վերաբերում է վերլուծություններին ու գնահատականներին, ապա դրանց պակաս նույնպես չի զգացվում։ Այլ հարց է, թե նրանց առատությունը որքանով է նպաստում պետության կյանքի կենսական հիմնախնդիրների պարզաբանմանը։
Չժխտելով վերլուծությունների ու գնահատականների օգտակարությունը, գործնական քաղաքականության տեսակետից առավել կարեւոր է վերհանել ու սառնասրտորեն արձանագրել այն ելակետային իրողությունները, որոնց հետ պարտավոր է հաշվի նստել ցանկացած պատասխանատու քաղաքական ուժ՝ լինի իշխանություն թե ընդդիմություն։ Անտեսել այդ իրողությունները եւ առաջնորդվել ցանկալին իրականություն համարելու մտածողությամբ, հավասարազոր է հանցավոր միամտության կամ քաղաքական անմեղսունակության։ Եթե որեւէ քաղաքականություն հիմնված չէ իրողությունների, այլ կերպ ասած ռեալությունների վրա, ապա դա կարելի է կոչել ամեն ինչ, բացի քաղաքականությունից։
***
Որո՞նք են, արդ, Հայաստանի քաղաքական վարքագիծը թելադրող ելակետային իրողությունները։
Առաջին. Առանց Ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի, անկախ այն հանգամանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը։ Այս պարզագույն ճշմարտության չգիտակցումն արդեն իսկ հանգեցրել է անշրջելի կորուստների, որոնցից ամենավտանգավորը վերջին տասներկու տարիների ընթացքում Հայաստանի եւ Ղարաբաղի բնակչության թվաքանակի զգալի նվազումն է, ինչի հետեւանքները, շուտափույթ լուծումներ չգտնելու պարագայում, աղետալի են լինելու։ «Հայաստանը դեռ հարյուր տարի էլ կարող է զարգանալ շրջափակումների պայմաններում» միտքը տրամաբանության հետ կապ ունի միայն մեկ իմաստով, այն է՝ «Հարյուր տարի հետո Հայաստանը կարող է զարգացած, բայց հայազուրկ տարածք լինել»։ Ցավալին այն է, որ սա ոչ թե պահի տակ արտահայտված պատահական միտք էր, այլ քոչարյանական վարչակազմի քաղաքական հավատամքը։ Հարցերի հարցն, այսպիսով, ժողովրդագրությունն է՝ դեմոգրաֆիան, որը, XI դարից սկսած, եղել է հայ ժողովրդին բաժին ընկած բոլոր դժբախտությունների պատճառը։ Հաշվի չառնել այս հանգամանքը եւ կուրորեն ձգտել ստատուս-քվոյի պահպանմանը նշանակում է խորացնել առկա ժողովրդագրա¬կան ճգնաժամը եւ փութացնել ազգային աղետը։ Հեռու չէ այն օրը, երբ մենք մեր իսկ ձեռքով կիրականացնենք ցարերի ու թուրքերի երազանքը եւ կունենանք Հայաստան առանց հայերի։ Ապացույցի կարիք չկա, քանի որ ավելի պերճախոս ապացույց քան վերջին շրջանում Հայաստանի եւ Ղարաբաղի բնակչության թվաքանակի կտրուկ անկումն է, դժվար է պատկերացնել։ Ստատուս-քվոյի պահպանման ջատագովների դիրքորոշման ամենաթույլ կետն այն է, որ նրանք չունեն այն հարցի պատասխանը, թե ինչպես են դադարեցնելու շարունակվող արտագաղթը։
Երկրորդ. Քանի դեռ Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ, պատերազմի վերսկսման վտանգը վերացած չի կարելի համարել։ «Փոխզիջման այլընտրանքը պատերազմն է» պնդումը ուժը չի կորցրել եւ երբեք չի կորցնի, անկախ այն բանից, թե որքան ժամանակ կպահանջվի դրանում համոզվելու համար։ Մի կողմ դրած մարտաշունչ հայտարարությունները եւ փոխադարձ հոխորտանքները, թե՛ Հայաստանի եւ թե՛ Ադրբեջանի իշխանությունները, բարեբախտաբար, առայժմ զգում են այդ վտանգը, եւ պատերազմից խուսափելու համար փորձում օգտագործել հարցի լուծման վերջին դիվանագիտական հնարավորությունները։ Բայց այս վիճակը հավերժ չի կարող տեւել։ Դիվանագիտության ձախողման կամ կարգավորման գործընթացի ձգձգման պարագայում այն կարող է դուրս գալ վերահսկողությունից, հանգեցնելով նոր արյունահեղության։ Եթե ոչ Հայաստանը, ապա Ադրբեջանը չի կարող իր հաշիվների մեջ չունենալ խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու տարբերակը։ Այս պնդման դեմ բերվում են հետեւյալ փաստարկները. Ադրբեջանն ի վիճակի չէ զենքի ուժով ծնկի բերել Հայաստանին ու Ղարաբաղին, հայկական բանակի մարտունակության եւ ոգու ամրության շնորհիվ հակառակորդը ջախջախիչ պարտություն կկրի, աշխարհը թույլ չի տա վերսկսել պատերազմական գործողությունները, եւ վերջապես, պատերազմի սանձազերծման պարագայում ՀԱՊԿ-ը արժանի հակահարված կտա Ադրբեջանին։ Թե որքան լուրջ են այս փաստարկները, թողնում եմ ձեր դատողությանը։ Հարկ եղած դեպքում պատրաստ եմ մեկ առ մեկ քննել դրանց հիմնավորվածությունը։ Իսկ այժմ կբավարարվեմ նշելով, որ պատերազմի վերսկսման վտանգը նույնքան իրական է այսօր, որքան էր երեկ, եւ լինելու է վաղը։ Չի կարելի զբաղվել ինքնախաբեությամբ եւ, մանավանդ, խաբել ժողովրդին։ Ժողովուրդը պետք է իմանա իշխանությունների վարած քաղաքականության համար իր վճարելիք գինը։
Երրորդ. Կարծում եմ, այլեւս ոչ ոք չի կասկածում, որ հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվելու մինչեւ չավարտվի Ղարաբաղյան կարգավորման գործընթացը կամ այդ գործընթացում զգալի առաջընթաց չարձանագրվի։ Որքան պիտի Թուրքիայի ղեկավարները կրկնեն այս բանը, որպեսզի բոլորը վերջապես հասկանան իրականությունը։ Հայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղի հարցի միջեւ փոխկապակցության չգոյության մասին պնդումները, որոնք լուրջ չեն եղել իսկզբանե, այսօր արդեն իսպառ իմաստազրկվել են։ Հակառակը, նման պնդումներն իրականում միայն հաստատել են նշված հարցերի փոխկապակցությունը, այլապես դա շարունակ կրկնելու հարկ չպիտի զգացվեր։ Ինչո՞ւ, օրինակ, երբեւէ չի ասվում, որ հայ-թուրքական հարաբերությունները կապված չեն հայ-չինական, հայ-ճապոնական, կամ հայ-արգենտինյան հարաբերությունների հետ։ Նման անհեթեթությունը, հետեւաբար, պետք է դուրս մղվի միջազգային դիվանագիտության ֆրազեոլոգիայից՝ չխաթարելու համար խնդրի էությունը։ Ըստ այդմ, եթե Հայաստանի իշխանություններն իսկապես շահագրգռված են իրենց իսկ նախաձեռնած հայ-թուրքական մերձեցմամբ, ապա դրա համար նախեւառաջ պետք է լուծեն Ղարաբաղի հարցը։ Նրանց կողմից արվող մնացյալ դատողությունները հայ-թուրքական հարաբերությունների մասին սոսկ դատարկախոսություն են եւ վիրավորված արժանապատվության արտահայտություն։ Թե Թուրքիան խորամանկաբար կարողացավ Հայաստանին պարտադրել այս վիճակը, բոլորովին այլ խնդիր է, բայց որ այն վերածվել է իրականության, դրա հետ այլեւս չի կարելի հաշվի չնստել։
Չորրորդ. Ես միշտ համարել եմ, որ Ղարաբաղի հարցի լուծումը, հակառակ Մինսկի խմբի արտաքուստ ակտիվ գործունեության, ձգձգվել է ոչ այնքան հակամարտող կողմերի անհամաձայնության, որքան Արեւմուտքի համար առաջնահերթություն չլինելու պատճառով, ինչը նրան խանգարել է համարժեք ջանքեր գործադրել այդ ուղղությամբ։ Արեւմուտքի ջանքերն ուղղված են եղել եւ են այլ առաջնահերթությունների սպասարկմանը՝ միջազգային տեռորիզմ, իսրայելա–պաղեստինյան հակամարտություն, Բոսնիա, Կոսովո, Աֆղանստան, Իրաք, Իրան, տնտեսական ճգնաժամ եւ այլն։ 2008թ. ռուս-վրացական պատերազմից հետո թվում էր, թե Ղարաբաղյան հակամարտությունը եւս Արեւմուտքի համար վերածվում է առաջնահերթության՝ թյուրընկալում, որին, խոստովանում եմ, որոշ վերապահումով տուրք եմ տվել նաեւ ես։ Այժմ, սակայն, ինձ համար ակնհայտ է, որ Աֆղանստանը, Իրաքը, Իրանը եւ տնտեսական ճգնաժամը այնպիսի ծանր բեռ են Արեւմուտքի համար, որ նրան Ղարաբաղի եւ ընդհանրապես Այսրկովկասի մասին մտածելու տեղ չեն թողնում։ Անգամ էներգակիրների փոխադրման կովկասյան միջանցքը միջազգային տնտեսության մեջ չունի այն տեսակարար կշիռը, որի համար Արեւմուտքը պատրաստ լինի ծայրահեղ ջանքեր գործադրելու։ Հետեւաբար, եթե Ղարաբաղի հարցն Արեւմուտքի համար առաջնահերթություն չէ, ապա նա պետք է ազնվություն ունենա խոստովանելու այս իրողությունը՝ հակամարտող կողմերին այլընտրանքի հնարավորություն ընձեռելու համար։ 1920 թվականին Մեծ Բրիտանիան ունեցավ այդ ազնվությունը` Հայաստանի ղեկավարներին խորհուրդ տալով հույս չդնել Արեւմուտքի վրա եւ իրենց խնդիրները փորձել լուծել տարածաշրջանի երկրների հետ լեզու գտնելու ճանապարհով։ Թեեւ հայերն անխոհեմաբար չանսացին այդ անկեղծ խորհրդին, բայց դա ամենեւին չի նսեմացնում վերջինիս արժեքը։
Հինգերորդ. Ի տարբերություն Արեւմուտքի, Ռուսաստանի համար Այսրկովկասը եղել եւ մնում է կենսական շահերի ոլորտ, եւ միամտություն է կարծել, թե նա երբեւէ հրաժարվելու է այդ շահերը պաշտպանելու ուղեգծից։ Արեւմուտքի վերը շոշափված պասիվությունը եւս մասամբ բացատրվում է նրանով, որ ինքն էլ, թեկուզ ենթագիտակցորեն, տարածաշրջանը դիտում է որպես Ռուսաստանի ազդեցության գոտի։ Եթե ոչ Ամերիկայի Միացյալ Նահանգները, ապա առնվազն Եւրոմիության երկրներից շատերն ինչ-որ կերպ համակերպվել են այս մտքին եւ ակնհայտորեն մտադիր չեն ակտիվորեն միջամտելու Այսրկովկասի գործերին։ Սա նշանակում է, որ Ղարաբաղյան հակամարտության, ինչու չէ, նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում։ Հետեւաբար, անկախ իր նախապատվություններից, Հայաստանի ցանկացած իշխանություն կենսական այդ խնդիրների լուծումը պետք է որոնի տվյալ աշխարհաքաղաքական համատեքստում։ Նման վարքագիծը կապված է ո՛չ ցանկությունների, ո՛չ էլ կողմնորոշումների, այլ բացառապես իրականության գիտակցության եւ քաղաքական ռեալիզմի հրամայականի հետ։ Հայաստանի իշխանություններն, իմ տպավորությամբ, առայժմ չեն գիտակցում դա։ Մինչդեռ Թուրքիան եւ Ադրբեջանը, ակնհայտորեն, ավելի ճիշտ են գնահատում իրականությունը, ինչի մասին են վկայում վերջին շրջանում այդ երկրների ակտիվ շփումները Ռուսաստանի հետ։ Մենք, ըստ այդմ, հայտնվել ենք 1920թ. վիճակում, որից, դժբախտաբար, ժամանակին ճիշտ ելք չգտանք։ Այսօր նույն սխալը կրկնելու իրավունք չունենք։
***
Իսկ այժմ՝ մի քանի խոսք Հայոց համազգային շարժման ներքին խնդիրների մասին, որոնք այս օրերին աշխուժորեն քննարկվում են մամուլում ու քաղաքական շրջանակներում։ Բայց այդ քննարկումներն ասեկոսեներից այն կողմ չեն անցնում եւ ամենեւին չեն արտացոլում բուն իրականությունը։ Իսկ բուն իրականությունն այն է, որ վերջին շրջանում Հայաստանի իշխանությունները փորձել են ազդեցություն գործել ՀՀՇ ի ներսում եւ ճեղքվածք առաջացնել կուսակցության եւ Հայ Ազգային Կոնգրեսի միջեւ։ Սակայն ՀՀՇ վարչության եւ խորհրդի անդամների մեծամասնության զգոնության շնորհիվ վնասարարությունը ժամանակին բացահայտվել է, եւ Կոնգրեսի պառակտման վտանգն իսպառ չեզոքացվել։ Հետեւաբար, չեմ կասկածում, որ այս փորձությունից ՀՀՇ-ն դուրս է գալու ավելի ամրակուռ, ավելի միակամ, ավելի հզորացած՝ իր ողջ ուժերն ու կարողությունները ծառայեցնելով Հայ Ազգային Կոնգրեսի նպատակների ու ծրագրերի իրականացման գործին։ Դրա միանշանակ հաստատումն է, ինչպես այս դահլիճում տիրող առողջ ու ոգեւորիչ մթնոլորտը, այնպես էլ համագումարի աներկիմաստ ու բովանդակալից բանաձեւը, որը ոչ մեկին այլեւս հույս չի կարող թողնել սեպ խրելու ՀՀՇ ի եւ Կոնգրեսի միջեւ։ Ժամանակն է, որպեսզի Հայաստանի իշխանություններն ու արտաքին ուժերը գիտակցեն, որ Հայ Ազգային Կոնգրեսը հանրապետության քաղաքական կյանքում անփոխարինելի դերակատարություն ունեցող մշտական գործոն է, որը որեւէ միջոցով հնարավոր չէ քայքայել կամ վերացնել։ Մենք դիմացանք գնդակոծության, բանտերի, ոստիկանական ու հարկային տեռորի, կդիմանանք նաեւ նման ճղճիմ վնասարարությունների։ Այս համագումարից հետո, մենք, վստահաբար, կարողանալու ենք հայտարարել, որ ՀՀՇ-ի եւ Կոնգրեսի համագործակցությունն անսասան է։ Ուստի՝ կեցցե Հայոց համազգային շարժումը, կեցցե Հայ Ազգային Կոնգրեսը, կեցցեն Կոնգրեսին ան¬դամագրված բոլոր կուսակցությունները, կազմակերպությունները, տասնյակ հազարավոր անհատները, եւ հաջողություն մեր ընդհանուր գործին»։
Կոնգրեսը մեռնում ա?.. (http://live.hraparak.am/2010/07/20/xelqi-oggn-hhsh-hamagumari-banadzevum/)
Կոնգրեսը մեռնում ա?.. (http://live.hraparak.am/2010/07/20/xelqi-oggn-hhsh-hamagumari-banadzevum/)
Եթե չվերաարժեվորվի ու «ասում ենք ՀԱԿ հասկանում ՀՀՇն» չվերանա կարող ա մեռնել....
ՈՒղղակի միտք չկա - պրծալ ա, մնացալ են սերժի հույսին, որ հայ հայ պիտի էլի համը հաներ իրան հանեին արտահերթ ընտրություններ սկսվեին, ամերկացիք էկան ասին ԿԱՅՆԻ, կամաց քշի, դեռ ժամանակը չի։
ԼՏՊն էլ ընդհամենը դա իր էլույթում «թաքցված» ասեց - Արցախի հարցի վրա սերժանտառոբոտների վարի գնալու վրա հույսերդ կտրեք, ոչ արևմուտքին, ոչ ռսներին դա պետք չի ու արտահերթ ընտրություններ, իշխանափոխություն այդ ճանապարհով չի լինելու...
Մնում ա ուրիշ ճանապարհ առաջարկվի, ներկայացվի - հուսամ սահամանադրության փոփոխության, համահայկական հանրաքվեով պառլամենտական պետության հաստատման անցնելուն կհասնենք հերդական շարժման մեռնելուց առաջ...
Մեկ էլ էն ասեմ, որ ինձ թվում է ռունսրն ու ամերկացիք սերժանտներին ասել են եթե մյուս ԱԺում ընդդիմության տոկոսը բարձրացնեք, կթողնենք մի ռեյս էլ ՀՀ նախագահ պլստաք։
ՈՒ կարծում եմ վերջին խմորումները ընդիմադիր դաշտում, Ժառանգության ու ՀԱԿի մյուս կուսակցությունների ներսում, ներառյալ ՀՀՇի, էլ չասած պաչլեքով Օրինաց երկրից նոր անդամագրությունները, այդ նպատակին են ծառայում - նոր ԱԺում ընդիմության ՔՎՈՏԱՅԻՆ ամենամեծ կտորն ունենալու պայքար է գնում։
Երևի սերժանտները լավ ծախսվում են ու ում կարողանում են յուղում են ու հույսեր են տալիս որ ԱԺ ու բիզնես կունենա, եթե իրենց հետ յոլա գնալու դիրք ընդունի ու հաջորդ ԱԺ ընտրությունները ընդունելի լինի - ինչով այն լեգիտիմացվի։
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ
Հուլիսի 28-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի նիստը, որը վարել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Քաղխորհրդում քննարկվել են ներքին և արտաքին քաղաքական իրավիճակը և Կոնգրեսի հետագա անելիքները: Նիստում որոշվել է Հայ Ազգային Կոնգրեսի հաջորդ համապետական հանրահավաքն անցկացնել սեպտեմբերի 17-ին: Կոնգրեսի համապատասխան կառույցներին հանձնարարվել է ակտիվորեն զբաղվել հանրահավաքի նախապատրաստման աշխատանքներով:
Նիստում հավանության է արժանացել նաև կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի նախագիծը, որն առաջիկայում կներկայացվի հանրային քննարկման:
Աղբյուր՝ Լրագիր (http://lragir.am/armsrc/country37240.html)
Նիստում հավանության է արժանացել նաև կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի նախագիծը, որն առաջիկայում կներկայացվի հանրային քննարկման:
Այ էս պահը դուրս շատ էկավ: Սաղ պարերը պարել էինք, մնացեր էր սարի սմբուլը:
Քոչին Հաագայում դատում ենք, իշխանափոխությունն արել ենք, Ղարաբաղի հարցը լուծել ենք, սահմանները բացել ենք, արտահերթ ընտրությունները անցան թափանցիկ ու ԵՄ չափանիշներին համապատասխան, հարյուր կետի մի հիսունն արդեն իրականացրել ենք, առողջպահական ծրագիրը իրականացման սկզբնական փուլում է, մնացել ա կենսաթոշակային ծրագրի հանրային քննարկում անենք, ու սաղ ցենտր ա: Վերջում «Կայուն զարգացման ռազմավարություն, Հայաստան 2080» կգրենք, ու Տիգրան Սարգսայնը կհասկանա, որ ինքը այլևս անելիք չունի ու կհեռանա սապարեզից:
Գեղամյանի «Արարումն» ի՞նչ եղավ տենաս :D
Հայտարարություն
03.09.2010
Հայ Ազգային Կոնգրեսը իրազեկել էր Երեւանի քաղապետարան` սեպտեմբերի 17-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին: Պատճառաբանելով մեկ այլ միջոցառման անցկացումը՝ քաղաքապետարանը արգելել է Ազատության հրապարակում հանրահավաքի անցկացումը: Համաձայն «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» օրենքի 13.1.2 կետի, զանգվածային հրապարակային միջոցառման անցկացման արգելումը տվյալ տեղում այլ միջոցառման անցկացման պատճառաբանությամբ կարող է լինել միայն այնպիսի միջոցառումների դեպքում, «որոնց վերաբերյալ սույն օրենքով սահմանված կարգով տրվել է իրազեկում»: Բոլորը հավասար են օրենքի առջեւ, եւ եթե քաղաքապետարանը ցանկանում է այնպիսի միջոցառում անցկացնել, որը կարող է հիմք ծառայել այլ միջոցառումների արգելման համար, ուրեմն պիտի օրենքով սահմանված կարգով իրազեկեր այդ միջոցառման մասին, ինչը չի արել: Այսպիսով արգելման մասին քաղաքապետարանի որոշումը բացարձակ ապօրինի է:
Խնդիրը, սակայն, միայն իրավական չէ: Հանրահայտ է, որ Երեւանի քաղաքապետարանը եւ նրա վճիռը հաստատող դատարանները ուղղակի կատարում են Սերժ Սարգսյանի հրամանները: Գործող բռնապետական ռեժիմն անզորությունից և սարսափից է, որ դիմում է մանր աֆերիստի մեքենայությունների, ամենաճղճիմ քայլերի. քանդել եւ երկու տարի շարունակ քանդած վիճակում պահել հրապարակը, իսկ բացումից հետո կազմակերպել անհեթեթ միջոցառումներ, Ազատության հրապարակը լցնել զանազան կարուսելներով, ըստ էության թաքնվել մանուկների կենդանի վահանի հետեւում, միայն թե թույլ չտալ միացյալ ընդդիմությանը անցկացնել հանրահավաք հայկական ժողովրդավարության օրրանում` Ազատության հրապարակում:
Ռեժիմի սարսափը հասկանալի է: Ազատության հրապարկը կոչվել է այդպես այն պահից, երբ Հայաստանում հաղթեց ժողովրդավարությունը: Այն կոչվեց այդպես, որովհետեւ այնտեղ է ծնվել մեր ժողովրդի ազատությունը, ինքնիշխան ժողովրդի եւ իր երկրի տեր քաղաքացու զգացողությունը: 1988-1990 համաժողովրդական ցույցերը Ազատության հրապարակում վճռորոշ դեր խաղացին ժողովրդավարության հաղթանակի համար, իսկ հետագայում Ազատության հրապարակը ավանդաբար ու անարգել ծառայել է քաղաքական ակտիվության եւ ցույցերի տեղի: Արգելելով ցույցերը Ազատության հրապարակում, իշխանություններն իրականում ցանկանում են մեր հասարակության գիտակցության մեջ արմատավորել, որ 1988-1990 թավշյա ժողովրդավարական հեղափոխության նվաճումներն այլեւս չեն գործում: Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքից սարսափելով, խախտելով Սահմանադրությունը եւ օրենքները, մարդու իրավունքների միջազգային կոնվենցիան՝ իշխանությունները դրանով նաեւ ընդունում են, որ չեն տիրապետում իրավիճակին, եւ, հակառակ իրենց հենց պնդումների, ներքաղաքական ճգնաժամը համարում են չհաղթահարված:
Հայ Ազգային Կոնգրեսին այլ բան չի մնում, քան սկսել հայկական ժողովրդավարության համար Ազատության հրապարակի վերանվաճման գործընթացը: Այդ գործընթացի արդյունավետությունը ապահովելու, միեւնույն ժամանակ քաղաքական առճակատումը հնարավորինս մեղմելու նպատակով մենք տրամադրում ենք խուճապահար այս իշխանություններին հնարավորություն` բանական ժամկետներում հարցը կարգավորելու Հայաստանի Սահմանադրության եւ օրենքների պահանջների շրջանակում: Այդ ընթացքում Հայ Ազգային Կոնգրես - միացյալ ընդդիմությունը կիրականացնի հետեւյալ գործողությունները.
Սեպտեմբերի 17-ի հանրահավաքը կանցկացվի Մատենադարանի մոտ։
Ամենօրյա ռեժիմով Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու իրազեկման հայտեր կներկայացվեն Երեւանի քաղաքապետարան։
Արգելման ապօրինի որոշումները կվիճարկվեն բոլոր դատական ատյաններում՝ ընդհուպ մինչեւ Եւրոպական դատարան։ Դրանք կներկայացվեն նաեւ Եւրոպայի Խորհրդին, միջազգային այլ ժողովրդավարական ինստիտւտների եւ իրավապաշտպան կազմակերպությունների։
Բանական ժամկետներում Ազատության հրապարակում ազատ հանրահավաքներ անցկացնելու ժողովրդի սահմանադրական իրավունքը չհարգելու դեպքում միացյալ ընդդիմությունն իրեն իրավունք կվերապահի հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում, անկախ այն բանից, թե ինչ որոշում կընդունեն իշխանությունները:
Հայ Ազգային Կոնգրեսի
Կենտրոնական Գրասենյակ
Կենսաթոշակային բարեփոխման ծրագիր
Հիմնադրույթներ
ՆԱԽԱԳԻԾ
Հայ Ազգային Կոնգրեսը, ներկայացնելով ընդհանուր տնտեսական վերափոխումների «100 քայլ» ծրագիրը, նաև խոստացել էր ներկայացնել իր մոտեցումները` բնագավառ առ բնագավառ: Ներկա փաստաթուղթը ներառում է կենսաթոշակային ոլորտի բարեփոխումների ծրագիրը: Ծրագրի նպատակը քաղաքացիների վաստակած արժանապատիվ հանգստի ապահովումն է, օրենսդրությամբ դրա երաշխավորումը։
1998-2008թթ, չնայած ամենուրեք գովազդվող տնտեսական աճին, սկզբնական եկամուտների բաշխման դինամիկան ունեցել է բացասական միտումներ։ Հատկապես ակնհայտ է երկու փաստ. 1) միջին կենսաթոշակը (2009թ.) կազմել է միջին աշխատավարձի ընդամենը 20 տոկոսը (1996թ. եղել է 33 տոկոս), և 2) տեղի է ունեցել հարստության աննախադեպ կենտրոնացում մի քանի տասնյակ մարդկանց ձեռքում։ Անհրաժեշտ է կենսաթոշակների արագացված բարձրացում միջին աշխատավարձի նկատմամբ, ինչը կենսաթոշակառուներին թույլ կտա հոգալ իրենց նվազագույն կարիքները:
Հայ Ազգային Կոնգրեսի կենսաթոշակային ոլորտի բարեփոխումների ծրագիրը խարսխված է հետևյալ սկզբունքների զուգակցման վրա.
քաղաքացու կենսաթոշակային ապահովության պատասխանատվությունը դրվում է պետության, գործատուի և քաղաքացու վրա,
կայուն, երաշխավորված պետական կենսաթոշակը ձևավորվում է պետական պարտադիր վճարումներից,
լրացուցիչ կենսաթոշակի աղբյուրը քաղաքացիների կամավոր և գործատուների պարտադիր վճարումներն են,
«այսօրվա աշխատողը վճարում է այսօրվա չաշխատողի համար» սկզբունքին զուգահեռ պետք է գործի նաեւ «այսօրվա աշխատողը վճարում է իր վաղվա օրվա համար» սկզբունքը։
1. Պետական պարտադիր կենսաթոշակային համակարգի (սոցիալական կենսաթոշակներ) բարելավում
Պետք է անցում կատարել կենսաթոշակների նորմատիվային ձևավորման սկզբունքին։ Յուրաքանչյուր տարվա միջին պարտադիր պետական աշխատանքային կենսաթոշակը պետք է սահմանվի տվյալ տարվա միջին աշխատավարձի որոշակի տոկոսով: Նման համակարգը թույլ է տալիս կանսաթոշակը դարձնել մակրոտնտեսական հուսալի գործիք: Այն վստահություն է հաղորդում պետական կենսաթոշակային համակարգին` ի տարբերություն կառավարության այսօրվա մոտեցման, երբ պետական կենսաթոշակը կախվածէ հիմնական կենսաթոշակի չափից, աշխատանքային ստաժից և աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքից: Այս վերջին պարագայում կենսաթոշակառուի նկատմամբ որևէ լուրջ պետական պարտավորություն չկա, և պետական կենսաթոշակի ցանկացած մեծություն կարող է ներկայացվել իբրև կենսաթոշակային բարեփոխման արդյունք:
Ելնելով տվյալ տարվա միջին աշխատավարձի նկատմամբ օրենքով սահմանված նորմատիվից՜ պետությունը նաև պետք է սահմանի, որ՝
պարտադիր կենսաթոշակային համակարգի միջոցով ստացվող թոշակների միջին մեծությունը կարճ ժամանակում միջին աշխատավարձի նկատմամբ ներկայիս 20 տոկոսից պետք է հասցնել 30, հետագայում, ընդհանուր կենսաթոշակի տեսքով, մինչեւ 45-50 տոկոսի։
Պետական թոշակներն ավելի ուշ պետք է կազմեն ընդհանուր (պետական + լրացուցիչ) կենսաթոշակի 55-60 տոկոսը (ներկայումս այն 100 տոկոս է)։
Այս հիմնադրամից տրվող կենսաթոշակի մեծությունը պետք է որոշվի միջին աշխատավարձի նկատմամբ ինտերվալային նորմատիվով. ինտերվալի ստորին սահմանը՝ ցածր աշխատանքային ստաժի /5-18/, միջին սահմանը միջին աշխատանքային ստաժի /19-34/ և վերին սահմանը՝ բարձր աշխատանքային ստաժի /35-49/ համար:
Նվազագույն պետական կենսաթոշակի չափը նույնպես պետք է հաշվարկվի միջին աշխատավարձի նկատմամբ տոկոսով։
(Ծանոթ. 2010թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում միջին անվանական աշխատավարձը, ըստ ՀՀ ԱՎԾ-ի, կազմել է 106 300 դրամ։ Իրականում այն առնվազն կիսով չափ ավելի բարձր է (նկատի ունենանք, որ գործատուները, հարկերից խուսափելու համար, լայնորեն կիրառում են «ստվերային աշխատավարձերի» մեթոդը)։ Ըստ այդմ՝ իշխանափոխությունից, օրենսդրական փոփոխությունից եւ օրինականության հաստատումից կարճ ժամանակ անց, այսօր իսկ, միջին պետական կենսաթոշակի մեծությունը կարելի է հասցնել 40000-45000 դրամի՝ այսօրվա մոտ 25000-ի փոխարեն։ Նվազագույն կենսաթոշակն այս դեպքում կկազմի 33000-35000 դրամ։ Եւ, կապված միջին աշխատավարձի աճի հետ՝ այս թվերն ամեն տարի կբարձրանան)։
2. Պետական պարտադիր կենսաթոշակային համակարգին կատարվող վճարումները
Կենսաթոշակների այս հիմնադրամին կատարվող մուծումները պետք է կատարվեն անձնական եկամուտներից վճարումների (հարթ կամ չափավոր տարբերակման տոկոսադրույքի կամ բացարձակ վճարումների տեսքով) և գործատուների վճարումների տեսքով։ Ընդ որում՝ երկարատև ժամանակաշրջանի համար վճարման չափը կապակցվում է միջին աշխատավարձի հետ։
3. Աշխատանքային և զինվորական կենսաթոշակներ
Աշխատանքային և զինվորական կենսաթոշակների ձևավորումը, նշանակումն ու վճարումը պետք է կատարվի միջին աշխատավարձի նկատմամբ նորմատիվային գործակիցների հիման վրա։
4. Պետական պարտադիր կենսաթոշակային համակարգի գործունեության կարգը
Պետական պարտադիր կենսաթոշակային համակարգից կարելի կլինի օգտվել քաղաքացիների՝ օրենքով սահմանված տարիքային ժամկետը լրանալուց հետո։ Տղամարդկանց կենսաթոշակային տարիքը պետք է հավասարեցնել կանանց կենսաթոշակային տարիքին /դա կարելի է անել 5 տարվա ընթացքում/:
5. Մասնավոր (ոչ պետական) կենսաթոշակային հիմնադրամների ստեղծում և խրախուսում
Պետությունը պետք է երաշխավորի մասնավոր կենսաթոշակային հիմնադրամների գործունեությունը և թույլ տա եկամուտների որոշակի տոկոսը (ինչպես գործավորների, այնպես էլ գործատուների համար) առանց հարկումի փոխանցել նշված հիմնադրամներին, որից կգոյանա քաղաքացիների լրացուցիչ կենսաթոշակը։ Առաջին 5 տարվա համար կարելի է սահմանել աշխատավարձի մինչև 5, հաջորդ հինգ տարվա համար՝ մինչև 6.5 և դրանից հետո՝ մինչև 8 տոկոս նորմատիվ։ Այդ փոխանցուների մասին որոշումը կայացնում է գործավորը՝ կամավորական սկզբունքով /կառավարության այսօրվա ծրագրում սա պարտադիր է բնակչության մեծամասնության համար/ ու օրենքով սահմանված կարգով։ Գործավորի կամավոր որոշման պարագայում գործատուի համաձայնությունը պարտադիր է /կառավարության ծրագրում գործատուն մուծումներ չի կատարում, համավճարները կատարում են պետական բյուջեից, այն է՝ հարկատուների միջոցներից/:
6. Մասնավոր կենսաթոշակային հիմնադրամին հատկացվող միջոցների հարկումը
Մասնավոր կենսաթոշակային հիմնադրամներին գործավորների և գործատուների մուծումները պետք է հանվեն հարկման բազայից: Սա գործավորներին և գործատուներին տնտեսապես կշահագրգռի մասնակցել մասնավոր կենսաթոշակային հիմնադրամներին, ի տարբերություն կառավարության ծրագրի, ուր տնտեսական շահագրգռվածության փոխարեն օգտագործված է հարկադրանքի մեխանիզմը:
7. Ինքնազբաղված բնակչության կողմից մասնավոր կենսաթոշակային հիմնադրամներին կատարվող մուծումները
Ինքնազբաղված բնակչությունը մասնավոր կենսաթոշակային հիմնադրամներին մուծումները կատարում է ինքնուրույնաբար՝ նկատի ունենալով հաշվետու ժամանակաշրջանում մասնավոր կենսաթոշակային հիմնադրամներին կատարված փաստացի մուծումների մեծությունը։ Զբաղվածության ծառայություններում գրանցված գործազուրկների համար մուծումները կատարում է գործատուն/ մինչև նպաստ ստանալու ժամանակահատվածը/, իսկ դրանից հետո` պետությունը:
8. Պետության մասնակցությունը մասնավոր կենսաթոշակային հիմնադրամների ձևավորմանը
Պետական հիմնարկ ձեռնարկությունների աշխատակիցները նույնպես, օրենքով սահմանված կարգով, կարող են օգտվել մասնավոր կենսաթոշակային համակարգի հնարավորություններից։ Այս դեպքում գործատուն՝ պետությունը, կատարում է պարտադիր մուծումներ գործավորների (պետական ծառայողներ, աշխատակիցներ և այլն) օրենքով սահմանված որոշման առկայության դեպքում։ Պետությունը, օրենքով սահմանված կարգով, իր մասնակցությունը պետք է բերի այն քաղաքացիների մասնավոր պոլիսների ձևավորմանը, որոնց դեպքում այլ գործատուներ չկան (բացառությամբ վերը նշված ինքնազբաղ բնակչության)։
9. Պետական և մասնավոր կենսաթոշակներ
Մասնավոր (լրացուցիչ) կենսաթոշակները առաջիկայում աստիճանաբար պետք է կազմեն միջին կենսաթոշակի 40-50 տոկոսը։ Դրանով իսկ հնրավորություն կստեղծվի միջին ընդհանուր կենսաթոշակը հասցնել միջին աշխատավարձի մինչեւ 45-55 տոկոսին:
(Ծանոթ. Այսինքն, եթե լրացուցիչ կենսաթոշակների աղբյուր մասնավոր կենսաթոշակային հիմնադրամները ձեւավորված լինեին եւ գործեին այսօր, ապա միջին կենսաթոշակը կարող էր կազմել 60000-65000 դրամ։)
10. Պետությունը և մասնավոր կենսաթոշակները
Մասնավոր կենսաթոշակային համակարգը պետք է տարանջատված լինի պետական կենսաթոշակային համակարգից։ Սակայն պետությունը ակտիվ մասնակցություն պետք է ունենա մասնավոր կենսաթոշակային հիմնադրամների միջոցների ձևավորման ու կառավարման գործում։ Նախ, պետությունը պետք է սահմանի ներդրումային ծրագրերի ցանկը։ Կենսաթոշակային հիմնադրամների ներդրումներն այդ օբյեկտներում պետք է երաշխավորվեն։ Երկրորդ, պետությունը պետք է տնօրինի մասնավոր կենսաթոշակային հիմնադրամների պահուստները՝ վճարելով համապատասխան տոկոսադրույք։
11. Թափանցիկության ապահովումը
Մասնավոր կենսաթոշակային հիմնադրամների օրենսդրության պարտադիր հոդվածներից մեկը պետք է լինի մուծումների տարիների, աշխատավարձի նկատմամբ սահմանված մուծումների տոկոսի /5, 6.5 կամ 8 տոկոս/ և վերջում ստացվող ամսական անուիտետի չափի /փայատիրոջ`աշխատողի միջին աշխատավարձի նկատմամբ տոկոսով/ միջև կապը ցույց տվող աղյուսակը:Այս մեխանիզմը/ ի տարբերություն կառավարության ծրագրի/ թույլ կտա պարտավորեցնել կենսաթոշակային հիմնադրամներին՝ սահմանել կենսաթոշակային վճարումների կոնկրետ չափեր և առաջիկա 5-45 տարվա կտրվածքով կբացառի սղաճի ու դրամի արժեզրկման պատրվակով մասնավոր կենսաթոշակների վճարվող ամսական անուիտետի փոշիացումը:
12. Արհմիությունների դերը
Գործատու-գործավոր համաձայնեցման գործում որոշակի դեր պետք է հատկացվի արհմիություններին, որոնց մասնակցությունը աշխատանքային վեճերի կարգավորման, կոլեկտիվ աշխատանքային պայմագրերի կնքման հարցում պետք է բարձրացվի։
13. Մասնավոր կենսաթոշակային հիմնադրամների գործունեության երաշխավորումը
Կառավարությունն` ի դեմս ֆինանսների նախարարության, պետք է երաշխավորի այս հիմնադրամներում ներդրված միջոցները։
14. Մասնավոր կենսաթոշակային հիմնադրամների միջոցների հաշվին կատարվող ներդրումները։
Այս հիմնադրամների միջոցների հաշվին պետք է հիմնականում ֆինանսավորվեն պետական ծրագրերում ընգրկված արտադրական ու սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտները՝ ապահովելով կայուն եկամտաբերություն։ Մասնավոր կենսաթոշակային հիմնադրամների միջոցների հաշվին արտասահմանյան երկրների պետական ու ոչ պետական հաստատությունների, հիմնադրամների (այդ թվում՝ ներդրումային), բանկերի, ֆինանսական կառույցների և այլ արժեթղթերի գնումը հնարավոր է բացառապես այն դեպքերում, երբ դրանց (մասնավոր կենսաթոշակային հիմնադրամների) պասիվներում առկա է ոչ ռեզիդենտների կողմից ներդրված համապատասխան միջոցների ծավալ։
15. Ներդրումներ ՀՀ տնտեսության մեջ, կապիտալի արտահանման կանխում:
Առաջարկվող ծրագրով մասնավոր կենսաթոշակային հիմնադրամների միջոցները պետք է մնան հանրապետությունում և ծառայեն հիմնականում հանրապետության տնտեսությունը զարգացնելու խնդիրներին: Իշխանությունների ծրագրով ստեղծվող մասնավոր կենսաթոշակային հիմնադրամների միջոցները հիմնականում ծախսվելու են զարգացած երկրներում արժեթղթեր գնելու վրա, այն է` արտահանվելու են:
16. Գործառույթների իրականացումը։
Ֆինանսների և սոցիալական հարցերի նախարարություններին պետք է վերադարձվեն սոցիալական ապահովության և ապահովագրության պետական կարգավորման գործառույթները։ ՀՀ ԿԲ այստեղ մասնակցություն պետք է ունենա միայն տնտեսական նորմատիվների սահմանման ու հիմնադրամների պահուստային միջոցների կառավարման մասով։
17. Մասնավոր կենսաթոշակային հիմնադրամներից օգտվելու կարգը։
Մասնավոր կենսաթոշակային համակարգի համար կենսաթոշակային տարիքի սահման չպետք է դրվի։ Շահառուները (թոշակառուները) այդ միջոցներից կարող են օգտվել իրենց հայեցողությամբ։ Այդուհանդերձ, պետք է սահմանվեն տարիքային որոշակի սահմանափակումներ, իսկ համակարգից վաղաժամկետ օգտվելու դեպքում՝ օրենսդրական սահմանափակումներ։
18. Մասնավոր կենսաթոշակային հիմնադրամներից վաղաժամկետ օգտվելու կարգը։
Շահառուներին հնարավորություն պետք է տրվի վաղաժամկետ դուրս գալու մասնավոր կենսաթոշակային հիմնադրամից/ կառավարության ծրագրում, որպես կանոն, շահառուն հիմնադրամում պետք է մնա մինչև կենսաթոշակի անցնելը/։ Ընդ որում, հիմնադրամից դուրս գալու համար պետք է սահմանվեն ժամկետային սահմանափակումներ ու տարիքային ցենզ։ Կախված անուիտետի վերածված ամսական գումարի մեծությունից՝ այդ միջոցները կտրվեն ծրագրային կամ միանվագ վճարների ձևով։
02 Սեպտեմբեր 2010
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Ոստիկանապետության գործիքներից մեկը, այսպես կոչված, «կարմիր բերետավորների» խմբերը, ընդդիմության խնդիրներից ազատ ժամանակ, իրենց տեր ու տնօրեն են զգում Երեւանի փողոցներում։ Նրանք իրենց «իշխանությունն» ու ուժը հատկապես սիրում են ցուցադրել ուսանող երիտասարդության նկատմամբ, այն էլ քիչ թե շատ աչքից հեռու տեղերում։ Այսպիսի քաշքշուկի հեթական մի դեպք է գրանցվել այսօր՝ սեպտեմբերի 10-ին բժշկական համալսարանի բակային մասում, որտեղ ուսանողները հանգիստ կանգնած զրուցել են։
Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդներս, տեղեկանալով այդ մասին, շտապեցինք դեպքի վայր, միջամտեցինք ու պահանջեցինք ոստիկանական ծառայողներից բացատրել իրենց գործողությունների օրինականության հիմքերը։ Վերջիններս, ըստ էության չկարողանալով որեւէ բացատրություն տալ, ստիպված եղան հեռանալ՝ այդ ընթացքում հաջողացնելով, իհարկե, գողանալ մեր լուսանկարչական ապարատի հիշողության քարտը։
Մենք հայտարարում ենք, որ ոչ միայն ընդդիմության ակցիաների ժամանակ, այլ ցանկացած պահի ու ցանկացած վայրում միջամտելու ենք նման դեպքերում։ Կոչ ենք անում երիտասարդներին համախմբվել հանուն իրենց իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ բոլոր քաղաքացիներին՝ ոստիկանական այս խմբերի ապօրինի գործողությունների լկտի պահվածքի մասին տեղյակ պահել Հայ Ազգային Կոնգրեսի գրասենյակ։
Աղբյուր՝ Լրագիր (http://lragir.am/armsrc/country-lrahos38364.html)
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
13.09.2010
Հայ Ազգային Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մտահոգություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` սեպտեմբերի 6-ի եւ 9-ի հայտարարությունների առթիվ, որոնք, մասնավորապես, վերաբերում են այսպես կոչված «դաշտային գնահատման առաքելության այցին Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններ»։ Նման առաքելություն հնարավոր է իրականացնել միայն մեկ դեպքում` եթե առկա է Լեռնային Ղարաբաղի իշխանությունների համաձայնությունը։
Այսպիսի մի փաստահավաք առաքելություն այցելել էր տարածաշրջան 2005 թվականին` ներկայացնելով զեկույց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին։ Ի հեճուկս հայկական կողմի ջանքերի, այդ առաքելությունը չէր այցելել Ադրբեջանի կողմից զավթված շրջաններ` սահմանափակվելով միայն ԼՂ վերահսկողության տակ գտնվող տարածքների դիտարկմամբ։
Հայ Ազգային Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչ է անում ԼՂՀ իշխանություններին` թույլ տալ առաքելության այցելությունը տարածաշրջան միայն այն դեպքում, եթե առաքելությունը կդիտարկի նաեւ Ադրբեջանի կողմից զավթված ԼՂ տարածքները։ Հայաստանը իր կողմից պետք է քաղաքական աջակցություն ցուցաբերի ԼՂ իշխանությունների պահանջին եւ ապահովի ԵԱՀԿ Մինսկի խմբի դրական պատասխանը` համաձայն ՀՀ ԱԳ նախարարության բարձաստիճան պաշտոնյաների` Ադրբեջանի կողմից զավթած ԼՂ տարածքների վերաբերյալ վերջին շրջանում արված մի շարք հայտարարությունների։
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ
ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ
Իշխող վարչախմբի կողմից Հայաստանին պատճառվող անդառնալի կորուստները շարունակվում են.
- կատարելապես ձախողվել է արտաքին քաղաքական մարտահրավերների դիմագրավումը,
- ապօրինի եւ անհիմն թանկացումները հասել են ահագնացող աստիճանի,
- քրեական բարքերն ու կոռուպցիան կլանել են նաեւ երկրի զինված ուժերը,
- վտանգված է հայոց լեզուն` որպես ազգային դիմագծի հիմք:
Իշխանափոխությունը եւ սահմանադրական կարգի վերականգնումը որպես նպատակ հռչակած Հայ Ազգային Կոնգրեսը
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ, ԺԱՄԸ 19-ԻՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՄՈՏ
ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ՀԱՆՐԱՀԱՎԱՔ
Հանրահավաքում ելույթ կունենա
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը
ՀԱԿ-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՆՈՐ ԲԱՆԱՁԵՎ
Երեկ Հայ Ազգային Կոնգրեսը ներկայացրել է բանաձեւի մի նախագիծ, որը ըստ նախաձեռնողների ՄԱԿ-ի ԳՎ-ին ներկայացնելու դեպքում կլինի հակաքայլ Ադրբեջանի ներկայացրած «Իրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածքներում» բանաձեւին: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ՀՀ իշխանությունների անկարողությունն էր պատճառը, որ ոչ մի ադեկվատ քայլ չեղավ Ադրբեջանի քայլերին դիմակայելու համար: «Եթե Ադրբեջանը հանդես է գալիս իր բանաձեւով, որտեղ ներկայացնում է իր պահանջները եւ դրան հակադարձ որեւէ այլ բանաձեւ չկա, նշանակում է` աշխարհը կծանոթանա միայն Ադրբեջանի տեսակետին եւ ամբողջ հարցը կկայանա նրանում, թե պե՞տք է ընդունել այն, թե՞ ոչ», հայտարարել է Զուրաբյանը:
Հիշեցնենք, որ մեկնարկվել է ՄԱԿ-ի ԳՎ 65-րդ նստաշրջանը, որի օրակարգում ներառված «Իրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածքներում» բանաձեւի նախագիծը ադրբեջանական կողմի ցանկությամբ նախորդ նստաշրջանից տեղափոխվել է նոր օրակարգ:
Լեւոն Զուրաբյանը վստահ է, որ այդ բանաձեւով Ադրբեջանը փորձում է ամրացնել ու զարգացնել իր հարձակումը եւ այս անգամ աշխարհի ուշադրությունը հրավիրել «գրավյալ տարածքների» վրա. «Բանաձեւի հիմնական նպատակն այն էր, որ հզոր լիազորություններ ունեցող միջազգային փաստահավաք մի խումբ ուղարկվի, այսպես կոչված, գրավյալ տարածքներ` ուսումնասիրելու տեղի հումանիտար իրավիճակը»: Ըստ Զուրաբյանի` Ադրբեջանը հասավ իր նպատակին` անկախ նրանից այդ բանաձեւը դրվեց քննարկման, թե ոչ. «Ադրբեջանն այդ բանաձեւն օգտագործում է որպես Հայաստանից եւ Մինսկի խմբի համանախագահներից զիջումներ կորզելու գործիք»:
ԿՈՉ ԵՎ ՊԱՀԱՆՋ
Երեկ ծավալուն հայտարարությամբ է հանդես եկել «Ժողովրդի իշխանություն» Հասարակական քաղաքական նախաձեռնությունը` կոչ անելով ՀՀ քաղաքացիներին մասնակցել սեպտեմբերի 17-ին կայանալիք ընդդիմության հանրահավաքին եւ «միասին քննարկելու բռնապետությունը տապալելու եւ հայրենիքն անդունդից դուրս հանելու վճռական քայլերը»: Նախաձեռնության հեղինակները առաջարկել են հանուն արդարության հաստատման հրատապ լուծումներ` բաղկացած 11 կետից: Դրանցից առավել ուշագրավներն են.
- Ս.Սարգսյանի անհապաղ հրաժարականը,
- արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը,
- արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը,
- 1994թ. հրադադարից հետո Հայաստանում բնակություն հաստատած ղարաբաղցիների ինքնակամ ետ վերադառնալը Արցախ` տեր կանգնելու պապենական հողերին եւ շենացնելու նորանկախ պետությունը,
- անկախության տարիներին տնտեսական հանցագործությունների, հատկապես անօրինական սեփականաշնորհման կազմակերպիչների ու իրականացնողների, ապօրինի հարստության կուտակման մասնակիցների բացահայտումը եւ օրենքով սահմանված կարգով դատապարտումը,
- Ղարաբաղյան կլանի ու չընտրված ՀՀ նախագահների թալանի, ինչպես նաեւ ընտրական ապօրինությունների, սպանությունների հետ կապված գործերը միջազգային Հաագայի դատարանի քննարկման հարց դարձնելը:
http://chi.am/
Լավ հոտ չի գալիս: :(
http://chi.am/
Լավ հոտ չի գալիս: :(
Ս.Սարգսյանի անհապաղ հրաժարականը,
- արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը,
- արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը,
- 1994թ. հրադադարից հետո Հայաստանում բնակություն հաստատած ղարաբաղցիների ինքնակամ ետ վերադառնալը Արցախ` տեր կանգնելու պապենական հողերին եւ շենացնելու նորանկախ պետությունը,
- անկախության տարիներին տնտեսական հանցագործությունների, հատկապես անօրինական սեփականաշնորհման կազմակերպիչների ու իրականացնողների, ապօրինի հարստության կուտակման մասնակիցների բացահայտումը եւ օրենքով սահմանված կարգով դատապարտումը,
- Ղարաբաղյան կլանի ու չընտրված ՀՀ նախագահների թալանի, ինչպես նաեւ ընտրական ապօրինությունների, սպանությունների հետ կապված գործերը միջազգային Հաագայի դատարանի քննարկման հարց դարձնելը:
գրածներից որն է վատ հոտովը՞
Սխալ կա, մուղամ կա՞:
գրածներից որն է վատ հոտովը՞
Սխալ կա, մուղամ կա՞:
Այ սրանից ա վատ հոտ գալիս:
- 1994թ. հրադադարից հետո Հայաստանում բնակություն հաստատած ղարաբաղցիների ինքնակամ ետ վերադառնալը Արցախ` տեր կանգնելու պապենական հողերին եւ շենացնելու նորանկախ պետությունը,
Վերջում չբերեն, ղարաբաղցի հայաստանցի իրար հագցնեն:
Խնդրում եմ «Ժողովրդի իշխանություն» նախաձեռնության կոչը չքննարկել այս թեմայում, այլ տեղափոխվել «Քաղաքական քննարկումներ թեմայից դուրս» թեմա, օրինակ, կամ «Ղարաբաղյան հակամարտություն» թեմա, կամ ստեղծել այդ նախաձեռնությանը նվիրված թեմա: Այդ նախաձեռնությունը անդամակցելով ՀԱԿ-ին այսուհանդերձ առանձին միավոր է, որի կոչերն ու մոտեցումները պարտադիր չի, որ արտացոլեն ՀԱԿ մոտեցումները, ինչպես ՀԱԿ-ին մաս կազմող ցանկացած կառույց ունի առանձին հանդես գալու ու սեփական մոտեցումները հասարակությանը ներկայացնելու իրավունք: Դա այս թեմայի քննարկելիք հարցը չէ: Մոդերատորին խնդրում եմ այս թեմայում այդ քննարկումը շարունակելու դեպքում տեղափոխել համապատասխան թեմա:
ԵԹԵ ԲԱՆԱԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԻ ՎԵՐԱԾՎԵԼ ԿԱՌԱՓՆԱՐԱՆԻ
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Ի հեճուկս պաշտպանության նախարարության ու նրա նախարարի հայտարարություններին՝ թե անհնար է բացահայտել բանակում տիրող խայտառակ բարքերից մի դրվագ պատկերող տեսանյութի սադիստ սպային՝ այն բացահայտվեց։ Վարչախումբն ստիպված եղավ նահանջել եւ վերանայել հրեշավոր հանցագործությունը պարտակելու նախապես կայացրած իր որոշումը, երբ մի կողմից՝ տեխնիկապես անհնար դարձավ այդ տեսանյութի տարածումն արգելափակելը, մյուս կողմից՝ երբ հանդիպեց Հայաստանում ձեւավորված քաղաքացիական հասարակության, լրագրողական աշխարհի, իրավապաշտպանների բուռն հակազդեցությանը եւ գիտակցելով, որ դրա շուրջ ծավալվող հասարակական հուզումը կարող է իր համար վտանգավոր աստիճանի հասնել, ընդհուպ ձախողել առաջիկա զորակոչը։
Հայ Ազգային Կոնգրեսը 13.09.2010 թվակիր իր հայտարարության մեջ արձանագրեց, որ՝ «Այսօրինակ անմարդկային նվաստացման ենթարկված ցանկացած բանական մարդ, առավել եւս 18-19 տարեկան երիտասարդ, կարող է դիմել ե՛ւ ինքնասպանության, ե՛ւ սպանություն, ե՛ւ գերադասել փախուստը հակառակորդի մոտ», ինչպես նաեւ հիշյալ տեսանյութում պատկերվածը գնահատեց որպես «դավաճանության ծանրագույն հանցանք՝ ուղղված երկրի արտաքին անվտանգությունն ապահովելու կոչված կառույցի՝ բանակի քայքայման ու բարոյալքմանը»՝ պահանջելով մեկշաբաթյա ժամկետում դրա բացահայտումը։
Նկատի ունենալով, որ իշխանությունը առաջին ստիպողական քայլն անելուց հետո, իր իսկ նախապես տված սպառնալիքների համաձայն, գործը տանելու է բոլորովին այլ հունով, Կոնգրեսը եւս մեկ անգամ հայտարարում եւ պահանջում է.
- Կատարվածը պետք է գնահետել ոչ թե սովորական ծեծ կամ ոչ կանոնակարգային արարք, այլ դավաճանության ծանրագույն հանցանք՝ ուղղված երկրի արտաքին անվտանգությունն ապահովելու կոչված կառույցի՝ բանակի քայքայման ու բարոյալքմանը, եւ մեղադրանքն ու պատիժը պետք է համահունչ լինի հանցանքին։
- Իշխանությունը պարտավոր է հրապարակավ ու պաշտոնապես երաշխավորել երկու զինվորների անձեռնմխելիությունը։
- Իշխանությունը պարտավոր է հրապարակավ ու պաշտոնապես երաշխավորել տեսանյութի հեղինակի եւ տարածողների ազատությունը, անվտանգությունն ու անձեռնմխելիությունը. նրանք իրացրել են ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ տեղեկություններ հայթայթելու, ստանալու եւ տարածելու իրենց իրավունքը եւ անպարտ են։ Պաշտպանության նախարարությունը պետք է ներողություն խնդրի՝ նախապես նրանց հասցեին հնչեցրած սպառնալիքների համար։
Հայ Ազգային Կոնգրեսը կոչ է անում քաղաքացիական հասարակության կառույցներին՝ իրավապաշտպան եւ այլ կազմակերպություններին, լրատվամիջոցներին ու լրագրողներին՝ ամնօրյա հսկողության տակ պահել այս գործի ընթացքի հետ կապված մանրամասներն ու հանգամանքները եւ, որպես առաջին լուր, տեղեկացնել հասարակությանը։ Եթե չենք ուզում, որ մեր երեխաները շարունակեն մնալ բռնությունների ու անասնական բարքերի դրսեւորման թիրախ, բանակը նրանց համար կայացման ու ինքնահաստատման հնոցից շարունակի վերածվել ֆիզիկական ու հոգեբանական խեղման կառափնարանի։
http://www.lragir.am/armsrc/country-lrahos38736.html
Ինձ թվում է, որ տեսանյութը երկու կողմին էլ՝ և իշխանությանը և ընդիմությանը զգաստացրել է: Սար ու ձոր տոների փոփոխություն կա:
- Իշխանությունը պարտավոր է հրապարակավ ու պաշտոնապես երաշխավորել տեսանյութի հեղինակի եւ տարածողների ազատությունը, անվտանգությունն ու անձեռնմխելիությունը. նրանք իրացրել են ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ տեղեկություններ հայթայթելու, ստանալու եւ տարածելու իրենց իրավունքը եւ անպարտ են։ Պաշտպանության նախարարությունը պետք է ներողություն խնդրի՝ նախապես նրանց հասցեին հնչեցրած սպառնալիքների համար։
Էս էլ ներողությունը, ընտանիքի բոլոր անդամներից: :)
Առգրավվել է բջջային հեռախոսը, որով տեսանկարահանվել են նշված գործողությունները: Կատարվում են տեսանկարահանող զինծառայողի, նրա հոր և եղբոր հարցաքննությունները:
http://www.a1plus.am/am/official/2010/09/22/army
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ
2010 Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ
Սիրելի հայրենակիցներ,
Անցյալ հանրահավաքում ես ձեզ խոստացել էի, որ այսօրվա ելույթս հիմնականում նվիրված է լինելու Հայաստանում մոլեգնող ամենավտանգավոր ու խայտառակ երեւույթներից մեկին՝ անհավատալի չափերի հասնող կոռուպցիային։ Սակայն մինչեւ բուն նյութին անցնելը, ստիպված եմ անդրադառնալ մի անհեթեթության, որը մեկ տարուց ավելի է, ինչ օրուգիշեր մատուցվում է մեր ժողովրդին։ Մեզ մեղադրում են, թե իբր մենք կենտրոնանում ենք արտաքին քաղաքականության վրա եւ անտեսում ներքին քաղաքականությանը վերաբերող խնդիրները, ավելին, ասվում է նույնիսկ, որ իշխանություններին հաջողվել է ընդդիմությանը պարտադրել իր քաղաքական օրակարգը, նրան շեղելով երկրի ներքին կյանքի վերափոխման նպատակից։
Գեղեցիկ ձեւակերպված ու առաջին հայացքից համոզիչ թվացող այս պնդումները, սակայն, կապ չունեն ո՛չ իրականության, ո՛չ էլ տարրական քաղաքագիտության հետ։ Մի կողմ դրած «արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է» տրիվիալ միտքը, նշենք, որ արտաքին եւ ներքին քաղաքականության տարանջատումը զուտ պայմանական է՝ թելադրված պարզ մեթոդաբանական անհրաժեշտությամբ։
Ցանկացած պետության արտաքին եւ ներքին քաղաքականության խնդիրներն իրականում կազմում են մեկ ամբողջություն եւ որպես այդպիսին հանդիսանում թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության օրակարգը։ Որքան արտաքին քաղաքականությունն է կախված ներքինից, նույնքան ներքին քաղաքականությունն արտաքինից։ Որեւէ բանական մարդ, օրինակ չի կարող առարկել եւ, ըստ էության, չի էլ առարկում, որ Հայաստանի արտաքին քաղաքականության շարունակական ձախողումները պայմանավորված են բացառապես երկրի ներսում տիրող անառողջ իրադրությամբ, մասնավորաբար, իշխանությունների ոչ լեգիտիմ եւ կոռումպացված լինելու հանգամանքով։ Նունքան ակնհայտ է նաեւ, որ Հայաստանի ներքին կյանքի բացասական երեւույթներից շատերը պայմանավորված են արտաքին հանգամանքներով։
Մի՞թե պարզ չէ, որ մեր երկրում քաղբանտարկյալներ, խայտառակ ընտրություններ, ժողովրդավարության սահմանափակումներ, մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ եւ կոռուպցիայի համատարած դրսեւորումներ չէին լինի, եթե այդ ամենը չհանդուրժվեր արտաքին աշխարհի կողմից եւ չօգտագործվեր գերտերությունների աշխարհաքաղաքական շահերի սպասարկման նպատակով։ Հայ Ազգային Կոնգրեսի գործունեությունն, արդ, հիմնված է արտաքին ու ներքին քաղաքական խնդիրների օրգանական փոխկապակցության գիտակցության վրա, ուստի թող ոչ ոք մութ սենյակում սեւ կատու չփնտրի, որովհետեւ այնտեղ կատու չկա։
* * *
Իսկ այժմ անցնելով ելույթիս հիմնական թեմային, հարկ եմ համարում անմիջապես կատարել հետեւյալ հստակեցումը։ Շատերը կոռուպցիան հանգեցնում են պետական պաշտոնյաների կաշառակերության սովորական երեւույթին, որն այս կամ այն չափով հատուկ է բոլոր, այդ թվում ամենազարգացած ու օրինապաշտ երկրներին։ Գրեթե ամեն օր եւ ամենուրեք հայտնվում են անպարկեշտ պաշտոնյաներ, որոնք ընչաքաղցությունից դրդված չարաշահում են իրենց իշխանությունը։
Յուրաքանչյուր պետության իրավա-բարոյական սկզբունքների հաստատությունից ու հասարակությունների հասունությունից է կախված, թե նրանք ինչպես են պայքարում այդ անհանդուրժելի երեւույթի դեմ։ Սակայն կաշառակերությունը, քանի այն կրում է մասնակի բնույթ եւ սահմանափակվում միայն անպարկեշտ պաշտոնյաների շրջանակով, կազմում է պետական մասշտաբի կոռուպցիայի սոսկ մեկ, այն էլ ոչ ամենաէական բաղկացուցիչ մասը։ Իրական չարիքը պետական մասշտաբի կոռուպցիան է, որը շատ ավելի ընդգրկուն եւ համակարգավորված հասկացություն է։
Հայաստանի պարագայում մենք գործ ունենք հենց այս տիպի չարիքի հետ, որի էությունը ես բացահայտել եմ 2007 թվականից հետո ունեցած իմ բազմաթիվ ելույթներում։ Չխորշելով կրկնությունից, հարկ եմ համարում մեկ անգամ եւս ամփոփ կերպով ներկայացնել խնդրո առարկային վերաբերող նախկինում արտահայտած իմ տեսակետները, որոնք ժամանակի ընթացքում ոչ միայն չեն փոխվել, այլեւ ամրապնդվել են նորանոր փաստերով ու փաստարկներով։
Նախապես զգուշացնեմ, որ իմ նպատակը ոչ թե կոռուպցիայի կոնկրետ դեպքերի մատուցումն է, այլ երեւույթի ընդհանրացված գնահատումն ու նրա աներեւակայելի ընդգրկման վերհանումը։ Մի խոսքով, ելույթս ոչ այնքան փաստագրական կամ տնտեսագիտական, որքան քաղաքական բնույթ է կրում։
Հայաստանի դիտավորյալ ձեւախեղված տնտեսական համակարգը լիովին հարմարեցվել է կոռուպցիայի, այսինքն երկրի անխնա թալանի պահանջներին։ Այն ոչ մի կապ չունի ո՛չ սոցիալիզմի, ո՛չ ֆեոդալիզմի, ո՛չ իսկ անվանապես հռչակված կապիտալիզմի կամ լիբերալիզմի հետ։ Լիբերալ տնտեսությունը մեր երկրում սոսկ ֆիկցիա է, քանի որ տնտեսական բնագավառում ամեն ինչ կարգավորվում է ոչ թե շուկայական հարաբերություններով, այլ իշխանությունը բռնազավթած խունտայի կամքով ու հրահանգներով, ավելի ճիշտ, քրեական աշխարհի կանոններով ու հասկացություններով։
Նախագահի ու վարչապետի փակ գրասենյակներում են որոշվում սեփականության բաշխման, պետական գույքի եւ հողի վաճառքի, մենաշնորհային արտոնությունների շնորհման, աճուրդների եւ տենդերների կազմակերպման, արտահանման եւ ներմուծման քվոտաների սահմանման, ընդհուպ մինչեւ լիցենզիաների տրամադրման եւ հողահատկացումների ու շինարարական աշխատանքների թույլտվության հարցերը։ Այսինքն՝ հիմնովին խախտված են կապիտալիստական կամ շուկայական տնտեսության երեք ամենագլխավոր սկզբունքները՝ հավասար հնարավորությունների ընձեռումը, ազատ մրցակցության ապահովումը եւ սեփականության անձեռնմխելիության երաշխավորումը։
Ավազակապետական հորջորջված այդ համակարգը կամ քրեական բուրգը, որը ձեւավորվել է 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո, գոյատեւում ու ծաղկում է իշխանության բացառիկ գերկենտրոնացման եւ պետական-քաղաքական հակակշիռների լիակատար վերացման շնորհիվ, ինչի հետեւանքով օրենսդիր ու դատական մարմինները, գրպանային կուսակցությունները, նոմենկլատուրային մտավորականությունը եւ տեղեկատվության էլեկտրոնային միջոցները դարձել են գործադիր իշխանության կցորդն ու հուսալի հենարանը, այլ կերպ ասած, հանցակիցը։ Հակակշիռների առկայության եւ ազատ մամուլի գոյության պայմաններում այսպիսի ընդգրկման կոռուպցիա հնարավոր չէր կարող լինել։
Սովորաբար կոռուպցիայի ամենացցուն արտահայտությունն է համարվում, այսպես կոչված, ստվերային տնտեսությունը, որը տարբեր պատճառներով դուրս է մնում իշխանության վերահսկողության սահմաններից։ Սակայն համարձակվում եմ ասել, որ Հայաստանում իրականում ստվերային տնտեսություն չկա։
Մեր իշխանավորներն այնքան կազմակերպված ու աչալուրջ են, որ նրանց հսկողությունից ոչինչ չի վրիպում եւ առանց նրանց թույլտվության ոչ մի ստվեր չի գոյանում, ինչը նշանակում է, որ հանցավոր տնտեսական գործունեության բոլոր դրսեւորումներն ուղղորդվում ու կառավարվում են մեկ կենտրոնից։ Հետեւաբար, սա ոչ թե ստվերային տնտեսություն է, այլ համատարած թալան կամ պետական ռեկետ, որի պատճառով Հայաստանում գոյանում է երկու բյուջե՝ մեկը պաշտոնապես հայտարարվածը, մյուսը՝ իշխանությունների գրպանում հայտնվածը, որն անհամեմատ մեծ է առաջինից։
Ըստ այդմ, եթե իրական բյուջեի կեսից ավելին չգողացվեր, ապա այսօր մեր երկրի բյուջեն պետք է լիներ ոչ թե 2.5, այլ առնվազն 5-6 միլիարդ դոլար։ Այս փաստը ձեզ վերացական կարող է թվալ։ Ուստի պատկերացնելու համար, թե դա ինչ է նշանակում, թերեւս հարկ է այն ավելի շոշափելի դարձնել։ Դա պարզապես նշանակում է, որ ձեր աշխատավարձերն ու թոշակներն այսօր առնվազն կրկնակի բարձր պետք է լինեին։ Այսինքն՝ միջին աշխատավարձը 283 դոլարի փոխարեն պիտի կազմեր 566 դոլար, 50 հազար դրամ ստացողը պիտի ստանար 100 հազար, 100 հազար ստացողը՝ 200 հազար, իսկ 200 հազար ստացողը՝ 400 հազար։ Ավելի կոնկրետ՝ ձեզանից յուրաքանչյուրից ամեն ամիս գողանում են մեկ աշխատավարձ կամ մեկ թոշակ։
Սա էլ դեռ ամենը չէ։ Ինքնըստինքյան հասկանալի է, որ հինգ-վեց միլիարդանոց իրական բյուջեի գոյացման պարագայում, աշխատավարձերից ու թոշակներից բացի, կրկնակի ավելի պիտի լիներ նաեւ բյուջետային բոլոր ոլորտների, այդ թվում, աղետի գոտու վերականգնման, բանակի, առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի ֆինանսավորումը։ Իսկ թե ինչպես է մսխվում անգամ պաշտոնապես հայտարարված բյուջեն, ապա դա էլ ուրիշ խոսակցության առարկա է։
Մի խոսքով, եթե ազգային հարստության կեսից ավելին չգողացվեր, ապա մենք արդեն իսկ պիտի ապրեինք, թեեւ ցանկալիից դեռեւս շատ հեռու, բայց որակապես այլ երկրում, որի բնակչությունը գոնե ստիպված չլիներ զանգվածաբար բռնելու գաղթի ճամփան։ Հիմա հասկանո՞ւմ եք, թե ի՛նչ ծավալի թալան է տիրում մեր երկրում, ինչի՛ պատճառով է թշվառության մատնված բնակչության մեծամասնությունը եւ ինչո՛ւ է արտագաղթը հասել նման աղետալի չափերի։ Հանդուրժել այս ամենը կնշանակի ընդունել ազգի արժանապատվության բացակայության փաստը, ինչը ողբերգություն է։ Ես, սակայն, ավելի լավատես եմ ու վստահ, որ մեր ժողովուրդն իր մեջ ուժ կգտնի հաղթահարելու չարիքը եւ թոթափելու ավազակապետության լուծը։
Կոռուպցիայով վարակված է Հայաստանի իշխանության ողջ վերնախավը՝ սկսած վարչախմբի պարագլուխներից, ավարտած նախարարներով, մարզպետներով, գեներալներով, դատավորներով, դատախազներով, քաղաքապետներով եւ Ազգային Ժողովի պատգամավորների մեծամասնությամբ։ Չկա մի բարձրագույն պետական պաշտոնյա, որը, թեկուզ զոքանչի անունով, սեփական բիզնես չունենա կամ իր պաշտոնավարության ընթացքում հսկայական հարստություն դիզած չլինի։ Չկա նաեւ ամսական թեկուզ 500 դոլարի եկամուտ բերող բիզնես, որից իշխանության որեւէ ներկայացուցիչ հասույթ չստանա։
Թեեւ կոռուպցիան մեծ կամ փոքր չափով առկա է բոլոր պետական հաստատություններում, սակայն ցավալի է նշել, որ այն լայնորեն թափանցել է նույնիսկ դպրոցական կրթության բնագավառ, ինչը կործանարար ազդեցություն կարող է գործել սերունդների դաստիարակության վրա։ Իսկ օտարալեզու դպրոցների բացման պարագան, անկասկած, շատ ավելի կխորացնի այդ բնագավառում կոռուպցիոն երեւույթների դրսեւորման միտումները։
Պետականորեն ուղղորդվող ու կարգավորվող համատարած կոռուպցիան իրականացվում է հստակ մշակված մեխանիզմների միջոցով։ Դրանք են.
տնտեսության, մանավանդ, ներմուծման բնագավառի գրեթե լիակատար մենաշնորհացումը,
շուկայականից անհամեմատ ցածր գներով պետական ունեցվածքի վաճառքը,
կեղծ աճուրդների ու տենդերների անցկացումը,
ազգային տարադրամի արհեստական արժեւորումը,
պետական պահուստի մսխումը դրամի կայունությունը պահպանելու նպատակով,
ներմուծվող մենաշնորհային ապրանքների նվազեցված ծավալների արձանագրումը,
վիճակագրական սիստեմատիկ մանիպուլյացիաները,
հարկային ու մաքսային չգրված արտոնությունների շնորհումը,
ներմուծման բնագավառում քվոտաների բաշխումը,
պետական ապարատի նպատակաուղղված ուռճացումը,
խոշոր ձեռնարկատերերին հարկային դաշտից դուրս թողնելու սահմանված կարգը եւ հարկային բեռի բարդումը մանր ու միջին ձեռնարկատերերի վրա,
պետական գերատեսչություններում զանազան կասկածելի հիմնադրամների ստեղծումը եւ արտաբյուջետային հաշիվների բացումը,
լայն սպառման ապրանքների գների չհիմնավորված թանկացումը,
համագործակցությունն արտասահմանյան մաֆիոզ կառույցների եւ քրեական տարրերի հետ,
օֆշորային գոտիներում իրականացվող մութ գործարքները,
սեփականության եւ ձեռնարկատիրական գործունեության ձեւակերպումը ազգականների անունով,
վերջապես, ապօրինի հարկային վարչարարությունը, եկամտաբեր պաշտոնների առքուվաճառքը, փողերի լվացումը, սովորական կաշառքը, եւ այլն։
Բնականաբար, այս ամենը որպես ծանրագույն բեռ նստում է հասարակ ժողովրդի ուսերին, որովհետեւ կոռուպցիան սնուցման այլ աղբյուր չունի։ Ինչ որ գողացվում է, վերջին հաշվով գողացվում է ժողովրդի գրպանից։ Դրա հետեւանքով սոցիալական բեւեռացումը ոչ թե մեղմանում, այլ գնալով խորանում է, այսինքն՝ հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն՝ ավելի աղքատանում ու ճարահատյալ բռնում գաղթի ճամփան։
շարունակելի
շարունակություն
Ավազակաբարո վարչախմբի գոյության իմաստն ու հետապնդած նպատակները ոչ այլ ինչ են, եթե ոչ իշխանության բոլոր լծակներին ապօրինաբար տիրող մարդկանց սահմանափակ շրջանակի բարօրության կամ ցոփության ապահովում՝ սեփական ժողովրդի անխնա հարստահարման ու կեղեքման գնով։ Այդ ամենը ցինիկաբար քողարկվում է հայրենասիրության, պետական շահի, Ցեղասպանության ճանաչման, Արցախի անկախության վերամբարձ կարգախոսներով կամ թուրքերի ու ադրբեջանցիների հասցեին ուղղված հոխորտանքներով։
Այնինչ միանգամայն ակնհայտ է, որ հայրենիքը նրանց համար ընդամենը նվաճված տարածք է կամ առավելագույնն՝ օբյեկտ, պետական շահ ասվածը՝ ստորագույն անձնական շահախնդրություն, իսկ Ցեղասպանության ճանաչումն ու Արցախի ազատագրումը՝ էժան մանրադրամ իրենց հակաօրինական նպատակների իրականացման գործում։
Նրանց ճարտասանության աստիճանն ուղիղ համեմատական է իրենց հափշտակած հարստության ծավալին։ Որքան շատ են հոխորտում թուրքերի ու ադրբեջանցիների դեմ եւ որքան շատ են խոսում պետական շահից ու ժողովրդի բարօրությունից, այնքան շատ են կորզում նույն այդ ժողովրդի գրպանից։ Հայրենասիրությունը կամ թուրքատյացությունն, այսպիսով, մեր երկրում վերածվել է գողության լիցենզիայի։
Ռեժիմի հասկացողությամբ՝ եթե հայրենասեր ու թուրքատյաց, այսինքն գող ու ավազակ չես, ուրեմն դավաճան կամ առնվազն հինգերորդ շարասյուն ես, ինչպես վերջերս հայտարարել է Սերժ Սարգսյանը (28.05.2010), առանց, սակայն, հասկանալու այդ արտահայտության իմաստը։ Իսկ թե ինչ արժե գողի ու ավազակի հայրենասիրությունը, հայտնի է բոլորին։ Բազմիցս է ասվել՝ եթե մեր հայրենասեր, այսինքն թուրքատյաց իշխանավորները գոնե իրենց հափշտակած հարստության մի չնչին մասը ներդնեին Արցախում, ապա այն չէր դատարկվի եւ նրա ճակատագիրն այսքան անորոշ չէր լինի։
Ըստ մոսկովյան մամուլի հայտնի հրապարակումների, որոնք լայն արձագանք են գտել նաեւ միջազգային ասպարեզում, Հայաստանի ամենակոռումպացված պետական պաշտոնյաներն են՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, Տիգրան Սարգսյանը, Արթուր Բաղդասարյանը, Արմեն Գեւորգյանը, Վարդան Այվազյանը, Անդրանիկ Մանուկյանը, Երվանդ Զախարյանը, Գագիկ Բեգլարյանը, Արմեն Ավետիսյանը, Գագիկ Խաչատրյանը, Հրաչյա Հարությունյանը, Միքայել Մինասյանը, Ալեքսան Հարությունյանը, Արթուր Ջավադյանը, Դավիթ Հարությունյանը, Գրիշա Հարությունյանը եւ Սուրեն Խաչատրյանը։ Թե որքան հավաստի են նշված հրապարակումներում հիշյալ անձանց կարողություններին վերաբերող տվյալները, կարող է ապացուցել միայն դատարանը։ Բայց քանի որ վերջիններս զրպարտության հայցով դատարան չեն դիմում, մենք հիմք չունենք չհավատալու այդ տվյալներին։ Եթե մտածենք, թե նրանք դատարան դիմելու հակում կամ սովորություն չունեն, այդպես չէ։ Շատ ավելի չնչին մի առիթով Քոչարյանը դատական քաշքշուկ սկսեց «Հայկական Ժամանակ» օրաթերթի հետ, իսկ Տիգրան Սարգսյանը երեք անգամ դատ բացեց Հրանտ Բագրատյանի դեմ։ Տղամարդ եք, դե դատի տվեք նաեւ մոսկովյան թերթերին։ Թե՞ ձեր ուժը միայն տանն է պատում։
Մոսկովյան մամուլի հիշատակված հրապարակումներում Հայաստանի ամենամեծ կոռուպցիոներների շարքում թվարկված են նաեւ հայտնի գործարարների կամ օլիգարխների անունները։ Բայց սա բոլորովին այլ կատեգորիա է։ Հասկացության բուն իմաստով՝ կոռուպցիան բացառապես իշխանությանը եւ ոչ թե գործարարությանը հատուկ երեւույթ է։ Գործարարությունը կոռուպցիայի մասնակիցն է, բայց ոչ հեղինակը։ Հեղինակը իշխանությունն է, որովհետեւ առանց նրա ցանկության ու թողտվության լայնամասշտաբ կոռուպցիա գոյություն չէր կարող ունենալ։ Մի առիթով ես նշել եմ, որ գործարարներն ստիպված են մշտապես խախտել օրենքը՝ խուսափել մաքսավճարներից ու հարկերից, կաշառել ու կաշառվել, թաքցնել իրենց իրական եկամուտները եւ այլն։ Բայց դա նրանց մեղքը չէ, այլ թերեւս դժբախտությունը, քանի որ նրանք հարկադրված են ենթարկվել այն խաղի կանոններին, որոնք սահմանել է իշխանությունը։ Նրանք չեն էլ կարող շրջանցել օրենքը, եթե գործարքի մեջ չմտնեն պետական պաշտոնյաների հետ։
Գործարարներն իրականում կատարում են իրենց հարկային պարտավորությունները, բայց նրանց մուծումները հայտնվում են ոչ թե պետական բյուջեում, այլ բոլորովին այլ տեղ։ Նրանցից շատերը, վստահաբար, ուրախ կլինեին գործել օրենքի դաշտում, որովհետեւ նույնիսկ ավելին են մուծում, քան պարտավոր են։ Այլ կերպ, սակայն, նրանք չեն կարող վարվել։ Հակառակ պարագայում կհայտնվեն բանտերում կամ ստիպված կլինեն լքել բիզնեսը։
Նույնիսկ ամենաօրինապաշտ օտարերկրյա գործարարները, երբ հայտնվում են մեր նման երկրներում, կամա թե ակամա, ենթարկվում են տեղի խաղի կանոններին՝ կաշառք բաժանում, հարկերից փախչում եւ այլն։ Քավ լիցի, ես ամենեւին միտք չունեմ արդարացնելու օլիգարխների հանցագործությունները, որոնք անթիվ են։ Ասածիս իմաստը սոսկ հետեւյալն է. դրեք գործարարներին ուրիշ պայմանների մեջ, եւ նրանք կգործեն բոլորովին այլ կերպ։
Կոռուպցիան ոչ թե, կամ ավելի ճիշտ, ոչ այնքան սոցիալ-տնտեսական, որքան քաղաքական չարիք է։ Հայաստանի կոռումպացված իշխանական համակարգի վերը ներկայացված պատկերից պետք է հասկանալի լինի, թե ինչու տեղի ունեցավ 2008թ. մարտի 1-ի սպանդը։ Ավազակախմբի առջեւ կանգնած էր ոչ միայն իշխանությունը կորցնելու, այլեւ հափշտակած հսկայական հարստությունից զրկվելու վտանգը։
Այդ պատճառով, եթե պետք լիներ, նա կսպաներ ոչ միայն տասը, այլեւ հազար մարդ։ 1998 թվականին իմ ղեկավարած վարչակազմը համարյա միահամուռ զիջեց իշխանությունը, որովհետեւ կորցնելու բան չուներ։ Եթե որեւէ մարդ կարողանա Հայաստանի 1000 ամենահարուստ անձանց ցուցակում մատնանշել իմ վարչակազմի անդամներից թեկուզ մեկի անունը, ես ետ կվերցնեմ իմ խոսքերը։ Իշխանությունը մեզ համար բոլորովին այլ բան էր նշանակում. ո՛չ թե տիրելու, բռնանալու կամ հարստանալու միջոց, այլ սեփական համոզմունքներն իրականացնելու հնարավորություն։ Խուսափում եմ օգտագործել «ժողովրդին ծառայելու» տափակ արտահայտությունը, որովհետեւ երբեք չեմ հավատացել իրենց «ժողովրդի ծառա» հորջորջող մարդկանց, բացի «խալխի նոքար» Սայաթ-Նովայից։
Գրեթե օր չի անցնում, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունները, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Եւրոմիությունը եւ արտասահմանյան անկախ փորձագետները չնշեն, որ Հայաստանը գտնվում է աշխարհի ամենակոռումպացված պետությունների շարքում, եւ որ նրա իշխանություններն, ըստ էության, չեն պայքարում այդ համատարած չարիքի դեմ։ Արտաքին աղբյուրներից ամեն տարի հսկայական գումարներ են հատկացվում Հայաստանի օրենսդրության բարելավման եւ կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմների մշակման նպատակով։ Բայց դրանք ոչ միայն որեւէ արդյունք չեն տալիս, այլեւ որքան օրենքները բարելավվում եւ հակակոռուպցիոն մեխանիզմները կատարելագործվում են, կոռուպցիան այնքան ավելի տարածվում ու խորանում է։ Նույնն է, ի դեպ, ընտրությունների պարագայում։
1998-ից ի վեր Ընտրական օրենսգիրքը մի քանի անգամ փոփոխվել ու բարելավվել է, բայց յուրաքանչյուր բարելավումից հետո ավելի այլանդակ ընտրություններ են տեղի ունեցել։ Հիմա էլ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ու բարելավումների մի նոր փաթեթ է քննարկվում։ Պատրաստվեք, ուրեմն, ավելի խայտառակ մի ընտրության։ Մեր օտար բարեկամները համառորեն չեն ուզում ընկալել, որ խնդիրը ոչ թե օրենքների անկատարությունն է, այլ դրանք կիրառելու կամքի բացակայությունը։
Անգամ մեր անկատար համարվող օրենքները միանգամայն բավարար են թե՛ արդար ընտրություններ անցկացնելու, թե՛ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար ծավալելու համար։ Որքան էլ դրանք կատարելագործեք, միեւնույն է, Հայաստանի ազնվաբարո իշխանությունները երբեք արդար ընտրություններ չեն անցկացնելու եւ չեն դադարելու թալանել երկիրը։ Ժամանակն է, որ Արեւմուտքը գիտակցի այս պարզ իրողությունը եւ մեր երկրի հանդեպ վարած իր քաղաքականությունը կառուցի դրա հիման վրա։
Նրա կողմից մինչ այժմ դրսեւորված հանդուրժողականությունն այս հարցում եւ տարօրինակ գուրգուրանքը Հայաստանի կոռումպացված իշխանությունների նկատմամբ, որ բացատրվում է քաղաքական նկատառումներով, վերածվում է հանցագործության հայ ժողովրդի հանդեպ, ինչն արդարացում չունի։
Հայաստանի իշխանություններից կոռուպցիայի հաղթահարմանն ուղղված որեւէ ռեալ քայլ սպասելն անիմաստ է, քանի որ դրա համար անհրաժեշտ է վերափոխել երկրի ողջ տնտեսական եւ քաղաքական համակարգը, ինչն ամենեւին նրանց ձեռնտու չէ։ Այս միտքը հրաշալի կերպով ձեւակերպել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի վաղամեռիկ տնօրեն Ամալյա Կոստանյանը. «Արմատացած ու համատարած կոռուպցիան,- գրում է նա,- հնարավոր չէ հաղթահարել՝ չպատժելով կոռուպցիոն բուրգի գագաթում գտնվողներին, չբացահայտելով բարձրաստիճան պաշտոնյաների եւ նրանց բարեկամների իրական գույքն ու եկամուտները, չպայքարելով շահերի բախման եւ քաղաքական ու տնտեսական շահերի սերտաճման դեմ, հարկային դաշտ չբերելով օլիգարխներին եւ խոշոր բիզնեսին, չձերբազատվելով արհեստական մենաշնորհներից, չապահովելով արդար դատավարություն եւ օրենքի առջեւ բոլորի հավասարությունը, չնպաստելով մաքուր ընտրությունների անցկացմանն ու քաղաքական առողջ մրցակցությանը, չերաշխավորելով խոսքի, հավաքների եւ մարդու այլ հիմնարար ազատությունները եւ չխրախուսելով ազատ մամուլը»։
Հետեւաբար, քանի որ Հայաստանի իշխանություններն ամենեւին մտադիր չեն պայքարել իրենց սնուցման ու ճոխացման աղբյուրը հանդիսացող չարիքի դեմ, իսկ միջազգային հանրությունն էլ առայժմ անտարբեր է այս հարցում, մնում է, որ կոռուպցիայի դեմ պայքարի դրոշն իր ձեռքը վերցնի հասարակությունը։ Այդ գործում կարեւոր դեր է վերապահված հասարակական կազմակերպություններին եւ անկախ մամուլին, որոնք արդեն իսկ հսկայական աշխատանք են կատարել կաշառակերության, դրամաշորթության, տնտեսական զեղծարարությունների, պաշտոնեական դիրքի չարաշահման հազարավոր դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Ինչ վերաբերում է Հայ Ազգային Կոնգրեսին, ապա նա, ձեւավորման օրվանից, իր հիմնական խնդիրներից մեկն է համարել իշխանությունների հանցավոր տնտեսական գործունեության եւ երկրի կազմակերպված թալանի անխնա մերկացումը։ Տարակույս չունենաք, որ մենք ամեն ինչ անելու ենք այդ գործը մինչեւ վերջ հասցնելու համար։
Մասնավորապես, Կոնգրեսի տնտեսական հանձնաժողովը առաջիկայում հանդես կգա մի ընդարձակ զեկույցով՝ նվիրված Հայաստանում մոլեգնող կոռուպցիայի էության համապարփակ մասնագիտական քննությանը եւ նրա հաղթահարմանն ուղղված միջոցառումների ու մեխանիզմների մշակմանը։ Մամուլի բացահայտումներն ու ընդդիմության մերկացումները հզորագույն զենք են կոռուպցիայի դեմ պայքարի ասպարեզում։
Հայաստանի իշխանությունները, որքան էլ ինքնավստահ ձեւանան, սարսափում են դրանից, այլապես այդքան ջանք չէին գործադրի տեղեկատվության էլեկտրոնային միջոցների վրա լիակատար վերահսկողություն սահմանելու համար։
Այսօրվանից եւեթ յուրաքանչյուրի համար պետք է պարզ լինի, որ իշխանափոխությունից հետո պետական պաշտոնյաների ձեռքով ժողովրդից հափշտակված ողջ հարստությունը պետք է վերադարձվի ժողովրդին։ Դա, բնականաբար, պետք է տեղի ունենա ոչ թե բռնագանձման եղանակով, այլ միանգամայն օրինական ճանապարհով, այսինքն՝ դատական կարգով, ինչի հնարավորությունը պարունակում է Հայաստանի ներկայիս, թեկուզ անկատար, Քրեական օրենսգիրքը։ Ինչ վերաբերում է օլիգարխներին կամ ընդհանրապես գործարարներին, ապա նրանց նկատմամբ պետք է կիրառվի բոլորովին այլ մոտեցում. նրանք պարզապես պետք է տեղափոխվեն գործունեության օրինական դաշտ։
Կոռուպցիան, օրենքի բացակայությունը եւ հակազգային արտաքին քաղաքականությունը չարիքների այն եռամիասնությունն է, որը Հայաստանը կանգնեցրել է անդունդի եզրին։ Եթե առաջիկայում վիճակը չփոխվի, այսինքն՝ իշխանափոխություն տեղի չունենա, ապա մեր երկիրը դատապարտված է անխուսափելի կործանման, որի պատասխանատվությունը կրելու են ոչ միայն հանցագործ իշխանությունները, այլեւ կեղծ-ընդդիմադիրները, անտարբերները, իրենց քվեները 5000-ական դրամով վաճառողները եւ ժողովրդի պայքարի ոգին կոտրող ամեն տեսակի նվնվացողներն ու փնթփնթացողները։ Ես ամենեւին չեմ թանձրացնում գույները. իրականությունը, դժբախտաբար, շատ ավելի մռայլ է, քան իմ ներկայացրածը։ Ուստի վերահաս աղետը կանխելու միակ հույսը ազգի նվիրյալներն են, որոնց առաջին շարասյունը կազմում եք դուք՝ այս հանրահավաքի մասնակիցներդ, ում վճռականությանն ու մինչեւ վերջ գնալու պատրաստակամությանը չեմ կասկածում։
Չհավատաք փարիսեցիներին, քաղքենիներին ու պատեհապաշտներին. այս երկրում, բացի ձեզանից եւ որոշ հասարակական կազմակերպություններից ու լրագրողներից, բռնատիրության դեմ ուրիշ պայքարող չկա։ Ձեր համառությունը մի գեղեցիկ օր ոտքի է հանելու նաեւ անտարբերներին ու հոգնածներին, ինչը դառնալու է ռեժիմի վերջը։
Մեր հաջորդ հանրահավաքը տեղի կունենա չորս օր հետո, հոկտեմբերի 19-ին։ Այն կուղեկցվի նաեւ երկարատեւ ցույցով ու երթով, կազմակերպված Եւրոխորհրդի երեւանյան ֆորումի առթիվ։ Ակնկալում եմ ձեր միահամուռ մասնակցությունն այդ միջոցառումներին։ Դա կարեւոր է, հատկապես, քաղբանտարկյալների խնդրի լուծման առումով։ Հետեւաբար օրվա գլխավոր կարգախոսը պետք է լինի՝ «Ազատություն քաղբանտարկյալներին»։
Իսկ այժմ, բարի գիշեր եւ բարի երթ։
Հայտարարություն
22.10.2010
Իշխանությունը հրապարակ է հանել Ընտրական օրենսգրքի նոր խմբագրության մի տարբերակ՝ դրա շուրջ քաղաքական ուժերի եւ անհատ մարդկանց քննարկում ակնկալելով։ Այդ առիթով Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է.
Որևէ հարցի, այդ թվում նաև՝ Ընտրական օրենսգրքի հետ կապված որևէ երկխոսություն կամ համագործակցություն կարող է լինել միայն այն բանից հետո, երբ ազատ արձակված կլինեն բոլոր քաղբանտարկյալները և իրական առաջընթաց կգրանցվի Մարտի 1-ի սպանությունների բացահայտման ուղղությամբ։
Ընտրական օրենսգրքի նման քննարկումներ նախաձեռնելով, իշխանությունը փորձում է պատրանք ստեղծել, թե իբր մինչ այս ընտրություններում կատարված համատարած կեղծիքների ու ապօրինությունների պատճառը օրենսդրության անկատարությունն է։
2008թ. նախագահական ընտրություններում վստահված անձանց, լրագրողների, դիտորդների դեմ կիրառված բռնությունները, համատարած ահաբեկչությունը, ընտրակաշառքը, Հայաստանից բացակա 500.000-ից ավելի քաղաքացիների քվեների կեղծումը որեւէ կապ չունեն Ընտրական օրենսգրքի թերությունների հետ, այլ հենց Ընտրական օրենսգրքի, ինչպես նաև Հայաստանի այլ օրենքների բացահայտ խախտումով` վարչախմբի վերարտադրման միակ հնարավորությունն էր։ Գործող, անգամ պակասավոր, Օրենսգրքով կարելի էր անցկացնել լիակատար արդար ու թափանցիկ ընտրություն։
Հայ ազգային կոնգրեսը և ցանկացած այլ քաղաքական ուժ, մտնելով այս քննարկման մեջ՝ ակամա մասնակից կդառնա վարչախմբի գործած՝ ընտրական կեղծիքների ու բռնության միջոցով իշխանության յուրացման ծանրագույն հանցանքը պարտակելուն։
Այնուամենայնիվ, Հայ ազգային կոնգրեսը, շահագրգռված ցանկացած օրենսդրական բաց լրացնելու մեջ՝ ԸՕ-ի վերաբերյալ իր առանցքային համարած 7 առաջարկներն ուղարկել է ԵԽ՝ լիազորելով վերջինիս և նրա հովանավորությամբ գործող, այս ուղղությամբ աշխատող կառույցներին՝ դրանք օգտագործելու համապատասխան քննարկումներում։ Նրանք միաժամանակ տեղեկացվել են Կոնգրեսի սկզբունքային դիրքորոշման մասին, այն է՝ արդարացի ու թափանցիկ ընտրություն անցկացնելու համար, առաջին հերթին, Հայաստանում իսպառ բացակայում է իշխանության քաղաքական կամքը»։
Հայ Ազգային Կոնգրեսի
Կենտրոնական Գրասենյակ
Հայտարարություն
09.11.2010թ.
Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել Շառլ Ազնավուրի անվան հրապարակում այսօր ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների նկատմամբ ոստիկանության գործադրած բռնությունների դեպքը դատապարտող հայտարարությամբ.
«Այսօր առավոտյան, երբ Հայ ազգային կոնգրեսի մեկ տասնյակ երիտասարդ ակտիվիստներ բողոքի ակցիա էին իրականացնում Շառլ Ազնավուրի հրապարակում «Եվրամիություն - Հայաստան. քաղաքացիական հասարակության համաժողովի» անցկացման վայրի հարևանությամբ, մի քանի տասնյակ ոստիկաններ, հարձակում են գործել, առանց որևէ օրինական պահանջի և հիմնավորման բռնություն և ուժ կիրառել նրանց նկատմամբ, պատռել պաստառները, պատճառել մարմնական վնասվածքներ և նրանցից չորսին ապօրինի բերման ենթարկել ոստիկանություն: Լրագրողական տեսախցիկները ֆիքսել են ոստիկանների ապօրինի գործողությունները: Բռնություններն այնուհետև շարունակվել են նաև ոստիկանության բաժանմունք տանելու ճանապարհին և հենց ոստիկանության բաժանմունքում:
Այն փաստը, որ մի քանի տասնյակ ոստիկաններ արդեն հարձակվում են տասը ցուցարարների վրա, վկայում են մեկ պարզ բան. իշխանության ներսում և մասնավորապես իրավապահ կառույցներում այլևս անդառնալի փլուզումը կասեցնելու նպատակով` իշխանությանը տիրացած հանցախումբը մի կողմից ուժի ցուցադրության առիթ է փնտրում, մյուս կողմից ամեն կերպ փորձում է տապալել Կոնգրեսի կազմակերպած միջոցառումները:
Հայ ազգային կոնգրեսը հայտարարում է. ոստիկանությունը, շարունակելով հանցախմբի պատժիչ գործիքի իր դերը, գործել է հերթական հանցագործությունը, որն ապագայում իրավական առումով անհետևանք չի մնալու: Չնայած այս ապօրինություններին` Կոնգրեսը շարունակելու է իր ամենօրյա պայքարը ինչպես այս հանցագործ իշխանության, այնպես էլ նրա ծնած արատավոր բարքերի դեմ»:
Հայ Ազգային Կոնգրեսի
Կենտրոնական Գրասենյակ
ՀԱԿ-ի հայտարարությունը
Արդեն մի քանի ժամ է, ինչ Էրեբունու ոստիկանության աշխատակիցները լայնամասշտաբ «այցելություններ» են սկսել Էրեբունու համայնքում բնակվող Հայ Ազգային կոնգրեսի համակիրների և այն քաղաքացիների տներ, ովքեր մասնակցել են հանրահավաքներին: Նրանց տեղում կամ ոստիկանություն հրավիրելուց հետո սպառնում են չմասնակցել մարտի 1-ի Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքին: Օպերացիան ղեկավարում են Էրեբունի համայնքի ոստիկանապետի` ծառայության գծով տեղակալ Ռազմիկ Հովհաննիսյանը և թաղային տեսուչների ղեկավար Արմեն Դոյդոյանը:
Հայ Ազգային Կոնգրեսի Էրեբունու գրասենյակն իր անդամների և համակիրների անունից հայատարարում է, որ ոստիկանների գործողություններն ապօրինի են և որևէ արդյունք չեն տալու: Մեր համակիրները, որոնց թիվն աճում է օրեցօր, չեն ընկրկելու, միահամուռ մասնակցելու են Հայ Ազգային Կոնգրեսի` մարտի 1-ի հանրահավաքին և կոչ են անում բոլոր արժանապատիվ քաղաքացիներին նույնպես մասնակցել համաժողովրդական շարժման հաղթանակի կերտմանը:
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ
ԷՐԵԲՈՒՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ
Հայ Ազգային Կոնգրեսի կոչը
Վարչախումբը, իրավացիորեն, Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքների մարդաշատության մեջ տեսնելով իրեն սպառնացող վտանգը՝ շարունակում է օգտվել ամոթալի միջոցներից իրազեկման հարցում խոչընդոտներ ստեղծելու համար։ Ապրիլի 8-ին հրավիրված հանրահավաքի հետ կապված թռուցիկները բաժանելիս Շենգավիթի շրջանում ոստիկանական մեքենայով քաղաքացիական հագնված անձինք Կոնգրեսի ակտիվիստներից գողացել են 2000 թռուցիկ։ Ի պատասխան այսօրինակ գործողությունների` Հայ ազգային կոնգրեսը կոչ է անում Կոնգրեսի անդամ բոլոր կուսակցությունների անդամներին, Կոնգրեսին անհատապես անդամագրվածներին և համակիրներին մինչև հանրահավաքի օրը զանգահարել բոլոր նրանց, ում հեռախոսահամարն ունեն և անձնապես հրավիրել ապրիլի 8-ի հանրահավաքին։ Դրանով նաև կօգնենք ոստիկանությանը և այլ կառույցների՝ գալ այն եզրահանգման, որ անիմաստ է զբաղվել անպտուղ արարքներով, որոնք անօրինական լինելուց զատ նաեւ անպատվաբեր են։
Հայ Ազգային Կոնգրես
Ներսես_AM
14.05.2012, 13:14
Աշոտ Զաքարյանը դադարեցնում է ՀԱԿ-ում իր քաղաքական գործունեությունը
Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը հայտարարություն է տարածել Աշոտ Զաքարյանի մամլո ասուլիսից, որը ներկայացնում ենք ստորև.
Նախ ուզում եմ ողջունել բոլորիդ և իմ խորին շնորհակալությունը հայտնել ձեզ` իմ հրավերը հարգելու և այսօր այստեղ ներկա գտնվելու համար: Լրատվամիջոցներից ներողամտություն եմ հայցում, քանի որ գիտեմ, վերջին շրջանում ինձ ուղղված հարցերին բավարար պատասխաններ չեմ տվել: Չնայած, խոստացել էի ինձ ուղղված բոլոր հարցերին անրադառնալ ՀՀ ԱԺ ընտրություններից անմիջապես հետո:
Ինչպես գիտեք, վերջին երկու ամիսների ընթացքում, ՀԱԿ-ի վարած քաղաքականության և ԱԺ ընտրությունների հետ կապված հարցերի շուրջ փորձել եմ պահպանել լռություն: Ունենալով որոշ տարաձայնություններ` այնուամենայնիվ լռությունս հետապնդել է մեկ նպատակ` ԱԺ նախըտրական շրջանում` Հայ Ազգային Կոնգրեսում, միասնակնությունը չխաթարել, միևնույն ժամանակ, այս ողջ ընթացքում իմ գործունեությամբ հնարավորինս աջակցել եմ ՀԱԿ-ին ԱԺ ընտրություններին առավելագույն քվեներ ստանալու համար: Ավելորդ չեմ համարում ևս մեկ անգամ նշել, որ դա միայն պայմանավորված է եղել ՀԱԿ-ում միասնականությունը չխաթարելու նպատակով, ինչը նաև հասարակական պահանջ է եղել: Եվ քանի որ ԱԺ ընտրություններն արդեն կայացած իրողություն են, խոստմանս համաձայն, այսօր հանդես եմ գալիս քաղաքական հայտարարությամբ, միևնույն ժամանակ պատրաստակամություն հայտնում` պատասխանելու ձեր կողմից տրվող բոլոր հարցերին:
Վերջին շրջանում Հայ Ազգային կոնգրեսի կողմից իրականացվող ներքաղաքական կուրսը ոչ միայն լրջագույն խնդիրներ ստեղծեց ՀԱԿ-ի ներսում, այլև իմ խորին համոզմամբ, կասկածի տակ դրեց ՀԱԿ վարկանիշն ու հասարակության մոտ ունեցած վստահությունը, ինչն իր արտացոլումը գտավ 2012թ-ի մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքներում: Երբեմնի հզոր կազմակերպված ընդիմադիր ուժը, որն իմ խոր համոզմամբ վայելում էր հասարակության բացարձակ մեծամասնության վստահությունը, այժմ կարողացավ հաղթահարել ընդամենը ՀՀ ԱԺ մտնելու մինիմալ շեմը:
Ամենակարևոր խնդիրը, ինչին կուզենայի անդրադառնալ, դա Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ համագործակցություն սկսելու անհաջող փորձերն էին, ինչը ցավոք սրտի շարունակվում է մինչ օրս: Նախ պետք է արձանագրել, որ ԲՀԿ-ն իշխանական կլոալիցիայի մաս է կազմել, ներկայումս կա, և ենթադրում եմ, որ դեռ կլինի իշխանական կոալիցիայում: Կարծում եմ, երկրում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական վիճակի, թե ներքին և թե արտաքին քաղաքականության ձախողումների, համատարած կոռուպցիայի, մշտապես կեղծվող բոլոր մակարդակների ընտրությունների, ազգային աղետի հասնող արտագաղթի, ինչպես նաև մնացած բոլոր ոլորտներում տիրող աղետալի վիճակի համար, ԲՀԿ-ն հավասարապես պատասխանատվություն է կրում:
Ավելին` գաղտնիք չէ, որ Բարգավաճ-Հայաստան կուսակցությունը համարվել և համարվում է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենարանը: Եվ նպաստելով այս կուսակցության վարկանիշի բարձրացմանը, որում մենք համոզվեցինք ԱԺ ընտրությունների ժամանակ, հնարավորություն է ստեղծվում ճանապարհ հարթելու Ռոբերտ Քոչարյանի իշխանության վերադարձին: Բացի այն, որ մեր պետության հիմնական դժբախտությունների պատճառը հենց նույն Ռոբերտ Քոչարյանն է, այս մարդու իշխանության տարիներին են տեղի ունեցել մեր նորօրյա պատմության ամենածանրագույն հանցագործությունները` հոկտեմբերկ 27-ը և մարտի 1-ը: Այս մարդու իշխանության տարիներին է, որ հիմք է դրվել քրեաօլիգարխիկ իշխանական համակարգին, որին առաջին նախագահը իրավացիորեն բնութագրեց որպես վերից վար կոռումպացված ավազակապետական համակարգ:
Այս ամենով հանդերձ, նպաստել Քոչարյան Ռոբերտի վերադարձին, կներե՛ք, ես այս գործընթացին մասնակից դառնալու որևէ ցանկություն չունեմ:
Հաշվի առնելով վերը շարադրվածը` հայտարարում եմ իմ կողմից ՀԱԿ Գյումրու տարածքային գրասենյակի համակարգողի պարտականությունների, ինչպես նաև ՀԱԿ-ում քաղաքական գործունեությունս դադարեցնելու մասին:
Հույս եմ հայտնում, որ մեր հետագա հարաբերությունների հեռանկարը տեղավորվի մի միայն փոխադարձ հարգանքի, կոռեկտության և մարդկային նորմալ փոխհարաբերությունների տրամաբանության մեջ, և ՀԱԿ-ի նոմենկլատուրան այս հարցում կունենա կարևոր դերակատարում:
Այդուհանդերձ, շնորհակալություն եմ հայտնում ՀԱԿ բոլոր համակիրներին 4 տարիների համատեղ պայքարի համար, և հայցում վերջիններիս ներողամտությունը, եթե ունեցել եմ թերացումներ կամ բաց թողումներ:
Հայ Ազգային կոնգրեսին ցանկանում եմ արդյունավետ աշխատանք ՀՀ Ազգային Ժողովում:
http://1in.am/arm/armenia_politics_81803.html
Մի քիչ ծիծաղելի ա, ճիշտն ասած, էդ հայտարարությունը:
Հեսա «Հանրապետություն» կուսակցությունից բոլորը հերթով սենց հայտարարություն են անելու: Աշոտ ջան, Զաքարյան ջան, դա քո միանձնյա որոշումը չի, դա ձեր կուսակցության՝ Հանրապետություն կուսակցության ընդհանուր որոշումն ա, շոու մի սարքեք՝ հերթով հայտարարելով դուրս գալու մասին: Դու առանձին չես մտել կոնգրես ու առանձին չես դուրս գալիս:
/ՀՀ ԱԺ պատգամավոր / Նիկոլ Փաշինյանը - 22-րդ տնտեսական ֆորումում :o
մարդը շուխուռ արեց, հետո սաղ աշխարհը "ոտնատակ տվեց" , հիմա էլ տնտեսական ֆորումներու ա տնտեսագիտական խնդիրներ լուծում :D
http://www.armtimes.com/35957
հիմա ինչ որ մեկը կասի, թե ինչով ա ինքը տարբերվում ասենք Նեմեցից: հա... ախռանիկ չունի... ոչինչ քիչ մնաց, եթե շարունակի խելոք պահել, միգուցէ իրան էլ բախտ վիճակվի...
Ձայնալար
06.09.2012, 22:47
Հայ ազգային կոնգրեսի պատգամավորներ Հրանտ Բագրատյանը եւ Նիկոլ Փաշինյանը Կրինիցայի ֆորումին մասնակցում են կազմակերպիչների հրավերով:
...
ՀԱԿ-ը բոյկոտում է նախագահական ընտրությունները
http://www.azatutyun.am/content/article/24810272.html
ՀԱԿի թեման կարելի է փակել․․․
ՀԱԿ ծրագրում պաշտոնապես արձանագրված է եւ հնարավորինս մանրամասնեցված է, որ կուսակցության գաղափարախոսությունը սոցիալ-լիբերալիզմն է։ Հրանտ Տէր-Աբրահամեան ՀԱԿ վարչության անդամ...
Էս պահին ոնց որ երկու ՀԱԿ- կա՝ ՀԱԿ կուսակցություն և նախկին ՀԱԿ դաշինքի մի մասը-
Առաջարկում են ՀԱԿ ժամանակավոր համակարգող նշանակել Նիկոլ Փաշինյանին
.............
Ի գիտություն ընդունել, որ Դաշինքում այլևս ՀՀՇ կուսակցություն գոյություն չունի,
ի գիտություն ընդունել, որ այլ կուսակցության անդամ Առաջին Նախագահը Քաղխորհրդի իր համակարգողով դուրս է եկել Քաղխորհրդի կազմից,
Քաղխորհրդի աշխատանքների ժամանակավոր համակարգող ընտրել Քաղխորհրդի անդամ Ն. Փաշինյանին,
Նախաձեռնություններ իրականացնել «ՀԱԿ» դաշինքի ԱԺ խմբակցությունից հեռացնելու համար այլ կուսակցության անդամներ՝ Լ.Զուրաբյանին, Ա.Մանուկյանին և Գ.Ջհանգիրյանին,
Երևանի Ավագանու ընտրություններում աջակցել «Ժառանգության» կուսակցությանը,
դատապարտել ՀՀԿ-ԲՀԿ ավազակաիշխանության կողմից «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների կոպիտ խախտման, այն է՝ մեր Դաշինքի անվամբ այլ կուսակցություն վերակազմակերպելու փաստը:
Սույնով ՀԱԿ դաշինքի Քաղխորհրդի անդամների քննարկմանն ենք ներկայացնում որոշման նախագիծ «ՀՀՇԿ վերակազմակերպման հետևանքների մասին»:
Հաշվի առնելով խնդրի կարևորությունը որոշման նախագիծը ներկայացնում ենք հրապարակայնորեն:
«ՀԱԿ» Դաշինքի Քաղխորհրդի անդամ,
«ՄԻ-96» կուսակցության նախագահ Ռ.Թորոսյան
http://lurer.com/?p=93056&l=am
Կիլդիմները շարունակվում են, աչքիս Նիկոլն ա հակալևոնական խաղեր տալիս:
Երկու ՀԱԿ՝դե ջոգեք, ով ով է...
Հեսա սրանց էլ լևոնականները կպիտակավորեն՝ միշիկյան պրոյեկտ:
ՀԱԿ –ը կո՞չ է անում վերադառնալ ՀԱԿ
«Ա1+» ստացել է այս հաղորդագրությունը, որը խորագրված է՝ Հայ Ազգային Կոնգրես Կուսակցությունների միավորման քաղաքական խորհրդի հայտարարությունը.
Հայ Ազգային Կոնգրեսի քաղաքական խորհուրդը վերսկսում է իր աշխատանքները` իրական ժողովրդավարության, կուսակցությունների իրավահավասարության և փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա:
Հայ Ազգային Կոնգրեսի կողմից նախկինում ձևավորված մարմինները լուծարվում են: Հայ Ազգային Կոնգրեսի քաղաքական խորհրդի նիստերը` ռոտացիոն սկզբունքով, վարելու են կուսակցությունների նախագաները:
Հայ Ազգային Կոնգրեսը դիմում է իր կազմից դուրս եկած կուսակցություններին վերադառնալ Հայ Ազգային Կոնգրես, նախկինում հռչակված նպատակներին համատեղ ուժերով հասնելու համար:
Հայ Ազգային Կոնգրեսի կազմը հստակեցնելուց հետո Հայ Ազգային Կոնգրեսի քաղաքական խորհուրդը քննարկելու է անվանման, Ազգային Ժողովում «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի խմբակցության և ընտրական հանձնաժողովներում Հայ Ազգային Կոնգրեսի հանձնաժողովների անդամների հարցերը:
ՀԱԿ քաղաքական խորհուրդ
17.04.2013թ.
http://www.a1plus.am/am/politics/2013/04/17/hak
Դե արի ու գլուխ հանի էս կալամաշներից...
Ինձ ճիշտն ասած շատ հետաքրքիր ա, թե էդ հայտարարությունն ով ա տարածել: Երկու տարբերակ ունեմ.
1. Մակեյանն ու Գիմիշյանը,
2. Ինչ-որ մեկն ուղղակի կայֆավատ ա եղել լրատվամիջոցների վրա (ի դեպ տեքստի մեջ «նախագաները» բառը՝ առանց «հ»-ի, բացում ա):
Նիկոլի հետ կապը չափազանց քիչ հավանական եմ համարում, որտև մի կողմից ինքը երբևէ քաղխորհրդի անդամ չի եղել, մյուս կողմից ինքն անանուն բան չէր անելու, անելուց կաներ պարզ ճակատով, ներկայանալով: Էս հայտարարությունն անանուն ա:
Ամեն դեպքում հակառակ հայտարարությունը ներկայացնեմ.
Կոնգրեսի անունից ինքնակոչ գործիչների եւ կազմակերպությունների կողմից տարածվող հայտարարությունն ապատեղեկատվություն է
Հայ Ազգային Կոնգրեսի մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ էլ-փոստի անհայտ հասցեից լրատվամիջոցներին ուղարկվել է Հայ Ազգային Կոնգրեսի Քաղաքական խորհրդի անունից հայտարարություն, որը Հայ Ազգային Կոնգրեսի հետ որեւէ կապ չունի: Տեղեկացնում ենք, որ.
1. Զուտ իրավական առումով Հայաստանում «Հայ Ազգային Կոնգրես» անունով գոյություն ունեն միայն Արդարադատության նախարարության կողմից գրանցված կուսակցությունը եւ ԱԺ 2012 թվականի մայիսի 6-ի ընտրություններին մասնակցած «Հայ Ազգային Կոնգրես» ընտրական դաշինքը եւ նրա խմբակցությունը:
2. Որեւէ այլ քաղաքական կազմակերպություն իրավունք չունի հանդես գալ գրանցված կուսակցության անունով: Հայ Ազգային Կոնգրես կուսակցության ներկայացմամբ` Արդարադատության նախարարության կողմից նաեւ գրանցված է պաշտոնական խորհրդանիշ (լոգոտիպ), որի օգտագործման համար նույնպես կուսակցությունն ունի բացառիկ իրավունքներ:
3. «Հայ Ազգային Կոնգրես» ընտրական դաշինքի կողմից որոշումներ կամ հայտարարություններ կարող են ընդունվել միայն այդ ընտրական դաշինքի բոլոր ութ կուսակցությունների մասնակցությամբ եւ համաձայնությամբ (երկու այլ կուսակցություն Կենտրոնական ընտրական հանձնաժողով ուղարկված դիմումների համաձայն պաշտոնապես դուրս է եկել դաշինքից):
4. «Հայ Ազգային Կոնգրես» ԱԺ խմբակցության որոշումներ եւ հայտարարություններ կարող են ընդունվել միայն խմբակցության, նրա ղեկավարի եւ քարտուղարի կողմից` կանոնադրությամբ հաստատված կարգի եւ լիազորությունների հիման վրա:
5. Հայ Ազգային Կոնգրեսի անունից որեւէ այլ հայտարարություն ինքնակոչ գործիչների եւ կազմակերպությունների կողմից տարածվող ապատեղեկատվություն է:
Աղբյուր՝ ilur.am (http://www.ilur.am/news/view/12357.html)
Ինձ ճիշտն ասած շատ հետաքրքիր ա, թե էդ հայտարարությունն ով ա տարածել: Երկու տարբերակ ունեմ.
1. Մակեյանն ու Գիմիշյանը,
2. Ինչ-որ մեկն ուղղակի կայֆավատ ա եղել լրատվամիջոցների վրա (ի դեպ տեքստի մեջ «նախագաները» բառը՝ առանց «հ»-ի, բացում ա):
Նիկոլի հետ կապը չափազանց քիչ հավանական եմ համարում, որտև մի կողմից ինքը երբևէ քաղխորհրդի անդամ չի եղել, մյուս կողմից ինքն անանուն բան չէր անելու, անելուց կաներ պարզ ճակատով, ներկայանալով: Էս հայտարարությունն անանուն ա:
Ամեն դեպքում հակառակ հայտարարությունը ներկայացնեմ.
Աղբյուր՝ ilur.am (http://www.ilur.am/news/view/12357.html)
Ազնիվ խոսք գրելուս պահին դեռ չէի կարդացել սա :))
Այն ուժերը, որոնք չեն համաձայնել ՀՀՇ մտնել, համախմբվել են
Հայ Ազգային Կոնգրեսի քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել, որ վերսկսում է իր աշխատանքները` իրական ժողովրդավարության, կուսակցությունների իրավահավասարության և փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա եւ դիմում է իր կազմից դուրս եկած կուսակցություններին վերադառնալ Հայ Ազգային Կոնգրես՝ նախկինում հռչակված նպատակներին համատեղ ուժերով հասնելու համար:
Նախաձեռնությունը ԺՈՒԿ-ինն է, իսկ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը ողջունել եւ մասնակցել է այդ քննարկումներին: Փաստորեն, ձեւավորվում է քաղաքական դաշինք այն կուսակցություններով, որոնք 2008-ին եղել են ՀԱԿ կազմում, բայց հետագայում դուրս են եկել եւ հիմա չեն ընդգրկվում ՀԱԿ կուսակցությունում: Չի բացառվում նաեւ, որ առաջարկ արվի ընդդիմադիր կուսակցությունների նոր դաշինքի մեջ ընդգրկել նաեւ Ժառանգությանը:
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց.
«Հայտարարությունը տարածել ենք մենք՝ այն կուսակցությունները, որոնք եղել են ՀԱԿ-ի մեջ, բայց կուսակցություն չեն մտել: Այդ քննարկմանը ես էլ, մեր կուսակցությունն էլ է մասնակցել: Այն ուժերը, որոնք չեն համակերպվել, չեն համաձայնել ՀՀՇ մտնելու, մենք այսօր համախմբվել ենք, առաջին հավաքն ենք անցկացրել: Մենք դեռ անցած շաբաթ էինք հավաքվել, բայց որոշում չկայացրինք, մտածեցինք՝ անցնի իրենց համագումարը, հասկանանք՝ իրենք ինչ են ուզում, հետո նոր այս շաբաթ հավաքվեցինք եւ այդ հայտարարությունը տարածեցինք:
Դա ՀԱԿ միավորման մեջ մտնող կուսակցություններն են, քվորումը ապահովվել է, դրա համար մենք նախկին ՀԱԿ քաղխորհուրդն ենք ներկայացրել եւ այդպիսի հայտարարություն ենք տարածել»: Մեր հարցին, թե այսօրվա քննարկմանը ինչ քաղաքական գործիչներ են մասնակցել, ներկա գտնվե՞լ են ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, կամ «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, Պ. Մակեյանը պատասխանեց. «Նիկոլը քաղաքական ուժ չի ներկայացնում: Նիկոլը «Այլընտրանք»-ից է, բայց «Այլընտրանք»-ը սառեցրել է առայժմ իր գործունեությունը, «Ազատություն»-ը եւս սառեցրել է, Հրանտ Բագրատյանի հետ բանակցություններ տարվել է այս հարցով, իմ ունեցած տեղեկություններով՝ նրանք կմասնակցեն»:
Այսօրվա ՀԱԿ քաղխորհրդին մասնակցել են ԺՈՒԿ(Ժողովրդավարական ուղի), Քրիստոնյա դեմոկրատական կուսակցությունները: Պ. Մակեյանի խոսքերով, ավելի ուշ որոշվել է նաեւ նոր դաշինքի անվան հարցը: ԳԱԼԱ-ի հարցին, թե հայտարարությունում որպես նպատակ նշված է «նախկինում հռչակված նպատակներին համատեղ ուժերով հասնելու համար» տողը, ի՞նչ է նշանակում, Պ. Մակեյանը մանրամասնեց.
«Կոնգրեսի 2008 թ-ի օգոստոսի 1- ին Մատենադարանում ընդունված հռչակագիրը, որը ի կատար չի ածվել, մենք մնում ենք այդ գործողությունների սահմաններում,այդ ֆորմատով փորձելու ենք քաղաքական գործընթացները այդ նպատակների՝ հռչակագրի բովանդակությամբ շարունակել»:
Մեր այն հարցին, թե սա, փաստորեն, կլինի ընդդիմադիր կուսակցությունների նոր ճակատ ձեւավորելու գործընթաց, հնարավո՞ր է ընդգրկեք նաեւ Ժառանգությանը, Պ. Մակեյանը ասաց.
«Սա ընդդիմադիր կուսակցությունների հինգ տարի արդեն ձեւավորված դաշինքն է, ճակատն է, որից Զուրաբյան Լյովիկի խառնակիչ քաղաքականության հետեւանքով շատ կուսակցություններ դուրս եկան, հիմա բանակցություններ է տարվում, որ վերադառնան... ՀԱԿ-ի նույն օգոստոսի մեկի կուսակցությունների միավորումն է: Իսկ Ժառանգության հետ համագործակցության տրամադրություններ կան, քանի որ համաժողովրդական շարժմանը նաեւ մենք ենք մասնակցում՝ ի նկատի ունեմ ՀԱԿ կուսակցությունները»:
Պ. Մակեյանը չբացառեց նաեւ, որ հնարավոր է ՀՀՇ-ի կամ նոր ՀԱԿ կուսակցության ընդգրկումը դաշինքում՝ ասելով. «Մենք մեր շրջանակներում չենք քննարկել, բայց եթե իրենք դիմեն՝ հավանաբար կքննարկվի»:
Պ. Մակեյանը բացառեց ԲՀԿ-ի հետ համագործակցությունը, կամ որ առաջարկեն ԲՀԿ-ին մտնել նոր դաշինք. «ԲՀԿ-ի հետ համագործակցությունը բացառում ենք, քանի որ մեր երկրի չարիքը օլիգարխիան է, մենք պայքարում ենք, ոչ թե համագործակցում»:
Քրիստինա Մկրտչյան
Աղբյուր՝ Գալա (http://www.galatv.am/news/view/petros-makeyan_1704.html)