PDA

Դիտել ողջ տարբերակը : Սելինջերի հերոս Հոլդեն Քոլֆիլդ

Moon
21.08.2008, 12:42
Ես Սելինջերի "Փրկիչը տարեկանի արտում" գիրքը կարդալուց հետո երկար մտածել եմ։ Հերոսի կերպարը շատ գրավիչ է։ Շատերի համար այն բացասական կերպար է, շատերի՝ դրական։ Կուզենայի լսել ձեր կարծիքը։
Ինձ համար Հոլդենը դրական կերպար է, մարդ ով չի սիրում ձևականություններ ու ապրում է ազատ՝ առանց կոմպլեքների։:think

Mitre
21.08.2008, 12:59

Տարեկանի արտում ,անդունդի եզրին անունը այդպես է

Փրկիչը որտեղից հայտնվեց՞

StrangeLittleGirl
21.08.2008, 14:09
Ինձ համար հաջողված հերոսները դրական ու բացասական չեն: Հաջողված հերոսներն իսկական մարդիկ են, իսկ Հոլդենը դրանցից է :)

Moon
21.08.2008, 14:14
Մեր արտգրակի դասախոսն անգլերենից "The Catcher in the Rye" այդպես է թարգմանել։ Ինձ էլ դուր է գալիս այդ թարգամնությունը։

Mitre
21.08.2008, 14:35
Մեր արտգրակի դասախոսն անգլերենից այդպես է թարգմանել։ Ինձ էլ դուր է գալիս այդ թարգամնությունը։

The Catcher in the Rye Catcher-ը բեյսբոլում ընդունող խաղացողն է,ճիշտ է ինքը ուզում էր փրկողի դերում լիներ,բայց չգիտեմ ,թե ինչքն ճիշտ ե այս թարգմանությունը

Moon
21.08.2008, 14:40
The Catcher in the Rye Catcher-ը բեյսբոլում ընդունող խաղացողն է,ճիշտ է ինքը ուզում էր փրկողի դերում լիներ,բայց չգիտեմ ,թե ինչքն ճիշտ ե այս թարգմանությունը
Հա ճիշտ ես, բայց ես նախընտրում եմ դասախոսիս թարգմանությունը։ Դե բնական է, միշտ էլ դժվար է ճիշտ թարգմանել, հատկապես երբ գրական ստեղծագործության անվանում է։
Իսկ քեզ ո՞ր թարգմանությունն է դուր գալիս։

Mitre
21.08.2008, 14:58
Հա ճիշտ ես, բայց ես նախընտրում եմ դասախոսիս թարգմանությունը։ Դե բնական է, միշտ էլ դժվար է ճիշտ թարգմանել, հատկապես երբ գրական ստեղծագործության անվանում է։
Իսկ քեզ ո՞ր թարգմանությունն է դուր գալիս։

Բյորնսի բանաստեղծությունը գերադասելի է,ինձ իհարկե:

Freddie
21.08.2008, 15:23
Դե իհարկե դրական է։ Ընդհանրապես Սելինջերի բոլոր հերոսներն էլ, իմ կարծիքով, դրական են։ Հատկապես դուրս եկել էր այն պահը, երբ հերոսը մտածում է, թե ձմռանը Նյու-Յորքի կենտրոնական պարկի լճի բադերին ո՞ւր են տանում։:hands Հիանալի գործ է։:ok

Tanamasi
21.08.2008, 19:28
Իսկ ինձ դուր է գալիս հենց այն պահը, երբ հերոսը պատկերացնում է, թե ինչպես է հսկում փոքրիկ երեխաներին, որոնք խաղ են անում տարեկանի արտում, և փրկում անդունդը ընկնելուց։
Կարծում եմ դասախոսի թարգմանության սխալն էլ հենց այս պահից է ծագել։ :8

StrangeLittleGirl
22.08.2008, 00:29
Don't ever tell anything to anybody. If you do, you start missing everybody... գիրքը կարդում, կարդում էի, գնալով ավելի էր ինձ դուր գալիս: Հենց հասա վերջին ու կարդացի նշված տողերը, ուղղակի սառեցի…

Freddie
22.08.2008, 00:44
Don't ever tell anything to anybody. If you do, you start missing everybody... գիրքը կարդում, կարդում էի, գնալով ավելի էր ինձ դուր գալիս: Հենց հասա վերջին ու կարդացի նշված տողերը, ուղղակի սառեցի…

Կարելի է հարցնել՝ ինչու՞։:think

StrangeLittleGirl
22.08.2008, 01:03
Կարելի է հարցնել՝ ինչու՞։
Որովհետև, ըստ էության, հերոսն ինչ-որ բան էր պատմում: Ու վերջում գալիս, հանգում էր նրան, որ բոլորին կարոտում է: Եվ դա իմ կարդացած ամենաճշմարիտ մտքերից է: Նայե՛ք ձեր շուրջը. երբ մեկին մի բան պատմում եք, սկսում եք ահավոր կարոտել… Իսկ ես սիրում եմ ճշմարիտ, ոչ թե գեղեցիկ մտքեր:

Freddie
22.08.2008, 01:18

Ախ դու դրական իմաստով էիր գրել սառելը:)), իսկ ինձ թվացել էր թե բացասական։ Ճիշտն ասած շատ վաղուց եմ կարդացել Սելինջերի այս գործը և մեծ մասը մոռացել եմ:cry Բայց, որ հիանալի գործ է՝ դա անխտիր։ Սելինջերը իսկապես ճշմարիտն է գրում։ Չնայած ճշմարիտի մեջ գտնում է նաև գեղեցիկը։;)

StrangeLittleGirl
22.08.2008, 01:32
Հա՛, ամենադրական :)
Ի դեպ, երբ ժարգոնով գրելու մասին բանավեճեր են լինում, միշտ Սելինջերին եմ օրինակ բերում. շատ տեղին է օգտագործում: Ես միայն Catcher-ն եմ կարդացել անգլերենով ու կարող եմ ասել, որ լեզուն էլ շատ մեծ դեր ունի, յուրահատուկ համ ու հոտ է տալիս:

Yevuk
22.08.2008, 18:53
Ես Սելինջերի այդ գիրքը ռուսերենով եմ կարդացել, նրա անվանումը "Над пропастью во ржи" էր անվանումը: Ճիշտն ասաց ոչ հայերեն և ոչ էլ անգլերեն անվանումները չէի լսել: Երբ գիրքը առաջին անգամ ձեռքս վերցրի ու առաջին նախադասությունը կարդացի, միանգամից ինձ շատ հետաքրքրեց, քանի որ մինչև այժմ նման ձևով գրվաց գործ դեռ չէի կարդացել, իսկը իմ տարիքի համար էր (ես էլ հենց 16 տարեկան էի): Գիրքը ինձ շատ դուր եկավ, չափից դուրս կյանքին մոտիկ էր և ճշմարիտ.......Գրքից հետո կարդացել եմ Սելինջերի կենսագրությունը: Նրան մեղադրում էին, որ նա կապ է ունեցել Ջոն Լենոնի սպանության հետ, քանի որ սպանողը` 23-ամյա Մարկ Չեմպանը Ջոն Լենոնին կրակելուց անմիջապես հետո բացել է այդ գիրքը և սկսել կարդալ, մինչև ոստիկանության հայտնվելը...........