PDA

Դիտել ողջ տարբերակը : Մեր քաղաքի հուշարձանները



Mitre
20.08.2008, 17:17
Այս թեմայում պարզենք՝ արդյոք ծանոթ ենք մեր քաղաքի հուշարձաններին, ում կամ ինչի են նվիրված , ովքեր են հեղինակները և երբ են տեղադրվել:

Այսպիսով՝
Խաչատուր Աբովյան
Երևանում երկու հուշարձան կա :Առաջինը հետաքրքիր պատմություն ունի:1908 թ.Աբովյանի կորստյան 60-ամյակին նվիրված հայ մտքի մեծերը՝ Հ.Թումանյանը, Ալ.Շիրվանզադեն, Գ.Բաշինջաղյանը որոշում են հուշարձան պատվիրել փարիզաբնակ քանդակագործ՝Ա.Տեր-Մանուկյանին: Հանգանակություն են կազմակերպում,հարկավոր գումարը հավաքվում է միայն 1913 թ.Քանդակը երկար ժամանակ մնում է Փարիզի ձուլարանում,մինչև որ նոր գումար են հայթայթում և վերջապես 1933 թ. գաղափարից 25 տարի անց քանդակը տեղադրվում է այժմյան Շ.Ազնավուրի հրապարակում, հետո տեղափոխվում է Հրազդանի ձոր՝մանկական երկաթգծի տարածք՝ մի անշուք տեղ և միայն 1964 թ. տեղափոխվում է Քանաքեռ Խ. Աբովյանի տուն թանգարանի մուտքի մոտ:
Աբովյանի երկրորդ հուշարձանը տեղադրվել է համանուն պուրակում 1950 թ. քանդակագործն է Սուրեն Ստեփանյանը, ճարտարապետը Գևորգ Թամանյանը ՝ Ալեքսանդր Թամանյանի որդին:

Mitre
20.08.2008, 20:02
Սա Աբովյան պուրակինն է,իսկ առաջինը փոքր է ՝քանդակը մարդաբոյ է՝,պատվանդանի հետ 4.5 մետր:Դրա համար ել լավ չի դիտվում: Հավանաբար գումարը չի հերիքել մեծը պատվիրելու:

Freddie
21.08.2008, 15:30
Շատ հետաքրքիր էր ։;)

Mitre
21.08.2008, 15:41
Միքայել Նալբանդյան
Այս հուշարձանի հեղինակն է Նիկողոս Նիկողոսյանը,ճարտարապետը Ջ. Կիրակոսյանը:
Հետաքրքիրն այն է , որ հասարակական մտքի ազատության համար պայքարող բանաստեղծի արձանը տեղադրված է Անվտանգության Կոմիտեի դիմաց : Առաջ կատակում էին ,թե հատուկ են այդտեղ դրել,որ շատ չխոսի:
:

Mitre
22.08.2008, 13:30
Մայրաքաղաքի ամենամեծ և ամենափոքր արձանները՝
Մայր Հայաստան Քաղաքի ամենամեծ արձանն է՝ 52 մետր պատվանդանի հետ միասին,քանդակը 22 մետր է: Հեղինակն է Արա Հարոըթյունյանը, ճարտարապետը՝ Ռաֆայել Իսրայելյանը: Մինչև 1962 թ. նույն պատվանդանի վրա եղել է Ստալինի արձանը(հեղինակ Սերգեյ Մերկուրով), որը հետստալինյան տարիներին ապամոնտաժվել է և 5 տարի անց՝ 1967 թ. տեղադրվել է Մայր Հայաստանը: Եվ արձանը և պատվանդանը հաջողված են ,հատկապես երկրորդը ,որի մեջ է գտնվում ՊՆ թանգարանը:

Երևանի սառը ջուր Արձանը գտնվում է Կոմայգու մուտքի մոտ: Հեղինակն է Ն. Բեջանյանը, ճարտարապետը՝ Մ. Կնդեղյանը: Կատարված է հաստոցային քանդակի չափերով և քաղաքում ամենափոքրն է: Տեղադրել են 1970 թ.

Mitre
23.08.2008, 13:42
Երվանդ Քոչարի երեք գործերը՝

Սասունցի Դավիթ Տեղադրված է կայարանամերձ հրապարակում,1939-1959 թ.թ. եղել է գիպսե ,իսկ 1959թ. երկու գրանիտե ժայռաբեկորի վրա ,երեք հենակետով կանգնեցվել է կոփածո պղնձից Դավիթը Քուռկիկ Ջալալի վրա: .Սա Երևանի ամենածանր հուշարձանն է 3.5 տ.:
Պղնձասեր հասարակությունը անտեսելով արվեստասերերի նախասիրությունը մի փոքր թեթևացրել է արձանը ,զրկելով նրան թասից՝ որից ջուր էր հոսում:Նկարների մեջ տարբերությունը կզգաք:

Վարդան Մամիկոնյան Տեղադրվել է 1973 թ.Վարդանանց և Խանջյան փողոցների խաչմերուկում , ճարտարապետ՝ Մ. Քյուրքչյան :Սա չունի Դավթի հզորությունն ու դինամիզմը, երևի դա է պատճառը ,որ ժողովուրդը կատակով շաքար աքլոր էր անվանում: Այժմ ավել լուրջ են մոտենում պատվանդանը զարդարում են գրաֆիտիով :

Զվարթնոցի արծիվը Սա իհարկե քաղաքում չէ , սակայն նրա մուտքն է և շատ լավ գործ է:Դառել է Զվարթնոցի սիմվոլը: Տեղադրվել է 1958 թ. ճարտարապետն է Ռ.Իսրայելյանը:

Mitre
24.08.2008, 14:56
Բարեկամության Ձեռքեր
Երևանի քույր ՝Իտալական Կարրարա քաղաքի նվերն է : Տեղադրված է Երիտասարդական մետրոյի հարևանությամբ՝այգում, ցածր պատվանդանի վրա , 1963 թ. : Եթե ուշադիր նայեք , կտեսնեք պունկտիրի տեղերը քանդակի վրա: (պունկտիրը դա գործիք է, որի միջոցով գիպսե քանդակից չափերը տեղափոխում են քարի վրա) Քանդակը վերջնական մշակված չէ, ավարտելուն խանգարել է քանդակագործի մահը:Սակայն դրանից բոլորովին չի կորցնում իր արժեքը:
Թեև կոչվում է Բարեկամության ձեռքեր , սակայն իրականում դրանք Քրիստոսի ձեռքերն են օրհնանքի պահին, : Նայեք կցված նկարները:

Մանոն
26.08.2008, 14:01
Հարգելի Mitre, ողջունում եմ նման ինֆորմատիվ ու մեր ակումբային հասարակությանը անհրաժեշտ թեմա բացելու համար: Իսկապես պատահում է անցնում ես արձանի կողքով, բայց չես էլ մտածում, թե ու՞մ արձանն է, ո՞վ է հեղինակը…
Սպասում եմ Ձեր մյուս տեղադրելիք նկարներին ու դրանց մեկնաբանություններին :)

Mitre
26.08.2008, 17:10
Ստեփան Շահումյան
Սերգեյ Մերկուրովը Երևանում տեղադրված երեք հուշարձան ուներ ՝ Ստալինի, Լենինի և Շահումյանի արձանները: Առաջին երկուսին հանեցին,Ստալինի պատվանդանը հիմա ծառայում է Մայր Հայաստանին, Լենինինը որտեղ է այժմ՝ դժվար է ասել : Շահումյանը առայժմ դիմանում է , համառ մարդ է եղել, ասում են : Համենայն դեպս ,Մերկուրովը այդպես է նրան պատկերել: Տեղադրված է 1932 թ. , ճարտարապետն է Ի. Ժոլտովսկին:

Mitre
29.08.2008, 17:03
Մեսրոպ Մաշտոց
Քանդակագործն է Ղուկաս Չուբարյանը : Քանդակը տեղադրված է Մատենադարանի մուտքի մոտ: Շենքի ճակատը զարդարող քանդակներից մեկն էլ՝ Մխիթար Գոշի արձանն էլ է Չուբարյանի ստեղշագորշությունը: Տեղադրված են 1967,1968 թ.թ.
Խնդրում եմ, միտինգի մի փոքր շուտ գնացեք ևս մեկ անգամ նայեք այդ գործերը ,չեք փոշմանի:

Mitre
30.08.2008, 20:55
Սայաթ Նովա - Արա Հարությունյանի ամենագողտրիկ գործը ,ճարտարապետ՝ Է.Սերոբյան: Սպիտակ մարմարի բլոկներ են ,աշուղի գլուխը և աղբյուր, ահա ողջ կոմպոզիցիան: Տեղադրված է 1963 թ.:
Հեղինակի ևս մեկ գործ՝ Գեղարդի առյուծը 1960 թ., իհարկե Երևանում չէ, բայց արժեցող ստեղծագործություն է, դառել է Գեղարդի սիմվոլը: