Դիտել ողջ տարբերակը : Արամ Ասատրյանը մահացել է
քաղաքացի
07.11.2006, 23:49
Այսօր երեկոյան Զվարթնոցում մահացել է Ամերիկահայ երգիչ Արամ Ասատրյանը սրտի կաթվածից: Հայտնում եմ ցավակցություններս:
գիտե՞ս քանի անգամ ա ինքը տենց մահացել ...
մի անգամ մենք էնքան հավաստի տվյալներ էինք իփր ստացել, որ ուզում էինք Ամերիկա զանգել ու նյութ գրել ...
քաղաքացի
08.11.2006, 00:00
Այսօր ժամը 19:30-ին, Օշականում, սիրտ-անոթային անբավարարությունից մահացել է հայտնի երգիչ Արամ Ասատրյանը:Օշական երգիչը հրավիրված էր իբրեւ կնքահայր:Ժամանած շտապօգնության խումբը Արամ Ասատրյանին տեղափոխել է Էջմիածնի հիվանդանոց,սակայն նա արդեն մահացած էր:
http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=42728
Lionne_en_Chasse
08.11.2006, 06:22
Իսկ հեռուստատեսությամբ ինչ-որ բան ասո՞ւմ են: Մի տեսակ հավատս չի գալիս
Angelina
08.11.2006, 11:14
Այսօր երեկոյան Զվարթնոցում մահացել է Ամերիկահայ երգիչ Արամ Ասատրյանը սրտի կաթվածից: Հայտնում եմ ցավակցություններս:
Ես ուղղակի ապշած եմ. խոսքերն ավելորդ են:
Լավ չեղավ…
Ես շատ էի սիրում Արամ Ասատրյանին…
քաղաքացի
08.11.2006, 12:12
Իսկ հեռուստատեսությամբ ինչ-որ բան ասո՞ւմ են: Մի տեսակ հավատս չի գալիս
Շանթ հեռուստաընկերությունը ասել է: Բայց դու եթե մնաս Հ1-ի հույսին կարող է նաև շատ երկար ժամանակ հետո իմանաս: Իրենց համար դա գաղտնիք է:
եթե Ա1+-ից է ինֆորմացիան, կարող եք հանգիստ հավատալ ...
Firegirl777
08.11.2006, 16:45
Այսօր լսեցի բայց չհավատացի, փաստորեն ճիշտ էր
Ցավակցում եմ
Աստղերը լքում ե՞ն մեզ
Ա1+-ը կնունքի արարողությունից մի հատված դրել է սայթում
http://www.a1plus.am/am/?page=issue&iid=42761
Lapterik
08.11.2006, 19:04
Ցավակցում եմ:
Հ.Գ. Էրեխեք զգում եք կյանքը հիասքանչ ա:
Ուլուանա
08.11.2006, 21:16
Ցավակցություններս... :(