PDA

Դիտել ողջ տարբերակը : Առաջարկներ «Ժամանց» բաժնի գործունեության վերաբերյալ



Adam
19.08.2008, 21:23
Այստեղ կարող եք գրել ձեր առաջարկությունները կապված ժամանց բաժնի և նրա թեմաների վերաբերյալ: Կարող եք առաջարկել որևէ մրցույթ, կամ խաղ սկսել, կամ ինչ-որ հետաքրքիր բան անցկացնել: Այստեղ այդ ամենը կընթերցվի, և որոշում կկայացվի ինչ-որ մի բան սկսելու: :)

ԿԳԴ
24.10.2008, 23:49
ժող, հին մասսային նոր մասսայա ավելացվել... կարելիա Դիմուշ խաղալ մի քիչ ղժալ, ի՞նչ կասեք: Չսկսե՞նք մի հատ: :P

Իսկ ինչ խաղա:( Դիմուշը???

VisTolog
25.10.2008, 00:07
Surpr!Se-ի խոսքերից, թեման բացելու ժամանակ.
Որոշեցինք մի հետաքրքիր խաղի թեմա բացել: Ուրեմն էսպես, խաղի կանոններն են:
Ներկայացվում է ակումբցիներից մեկի գրած դիպվածը, որի մեջ չեն պարունակում անձնական տվյալներ, կամ թե որ սեռին է պատկանում և այլն...: Խաղի մասնակիցները պետք է գուշակեն Դիմակի տակ թաքնված մարդուն՝ ըստ նրա գրած դիպվածի: Այսինքն, նախ պետք է մասնակիցները հայտնեն իրենց կարծիքը: Օրինակ թե ինչպիսի՞ անձնավորություն կարող է լինել դիմակի տակ թաքնված մարդը, ի՞նչ հատկանիշներ ունի, ի՞նչ սեռի է պատկանում.... , ի՞նչ ներաշխարհ ունի, բարի՞ է թե ոչ և այլ և այլն... (այս ամենը ըստ նրա գրածի)
Որոշ գրառումներ անց, թաքնված ակումբցին կմտնի հատուկ այս խաղի համար գրանցած «Դիմակ» մականունով և կսկսի պատասխանել մասնակիցների հարցերին՝ ուղղված իրեն: Մասնակիցների հարցերը պետք է լինել ոչ այնպիսին, որ Դիմակը, պատասխանելով միանգամից կբացի իր դեմքը և հայտնի կդառնա... այսինքն ուղիղ հարցեր չպետք է լինել... օրինակ՝ Դու Surpr!Se-ն էս ? , կամ օրինակ ես քո հետ մոտի՞կ եմ, թե չէ և այլն... մի խոսքով հասկացաք: Ասեմ, որ թաքնված ակումբցու դիպվածը ամբողջությամբ սրբագրված է մասնագետի կողմից, այսինքն գրելաոճից չեք կարող ճանաչել:
Կարող եք անել մեկնաբանություններ, հայտնել կարծիքներ և այլն:

Թաքնված ակումբցու դիպվածը
Ծնվել եմ ոչ այնտեղ, որտեղ ուզել եմ: Ապրել եմ ոչ այնտեղ, որտեղ ծնվել եմ: Մեծացել եմ ոչ այնպես, ինչպես ընդունված է Հայաստանում, բայց ճաշակել եմ ոչ ուտելիքի պտուղները: Սովորել եմ ոչ այնպես, ինչպես կարող էի: Վարքս եղել է ոչ համապատասխան առաջադիմությանս: Ընկերներս եղել են ոչ դասարանցիներս: Երազել եմ դառնալ ոչ այն, ինչ այսօր եմ: Ընտրել եմ մի մասնագիտություն ոչ այնպես, ինչպես հակումներս էին հուշում: Չնայած դրան, սիրում եմ այն ոչ ամբողջությամբ: Ակումբի մասին իմացել եմ ոչ այնպես, ինչպես Երկնայինը: Մտել եմ ոչ ծանոթության, ոչ ինֆորմացիայի, ոչ անեկդոտների համար: Սիրում եմ ոչ բոլոր ակումբցիներին:
Դեպք իմ կյանքից.
Շատ երեխաների նման հագնում էի ոչ իմ շորերը, բայց ունեի իմ սեփական զգեստը, որ գնել էին ոչ իմ ծնողները: Մի ամառ, երբ մայրս գտնվում էր ոչ Հայաստանում, ես պահարանում չգտա զգեստս: Ապրում էի տատիկիս քույրերի հետ: Մի անգամ տեսա այն ոչ իմ տատիկի թոռան հագին: Լավ չզգացի ինձ: Դիմեցի ոչ այդ երեխայի տատիկին: Նա պնդեց, որ տվել է ոչ առանց իմ թույլտվության: Բայց հետո այն ուղարկվեց իմ տատիկի թոռնիկին, ոչ թե ինձ:
----------------------------------------------------
Բացահայտեք Դիմակին

Ավելացվել է 57 վայրկյան անց
Առաջին խաղը. (http://www.akumb.am/showthread.php?t=22065)

Morpheus_NS
25.10.2008, 02:10
Արթգեոյի գրածն ա:

Ուլուանա
25.10.2008, 02:21
Արթգեոյի գրածն ա:
Չէ, Բյուրակնի գրածն է։

Չգիտեմ, ինչքանով եք հասկացել Wista–ի մեջբերման իմաստը։ Ասեմ, որ դա եղել է ավելի քան կես տարի առաջ, ու Wista–ի մեջբերածն այդ խաղի առաջին փուլն էր, ու հեղինակը, բնականաբար, վաղուց գուշակված է. Բյուրակնն էր։ Մի քանի ամիս խաղալուց հետո դադար էր տրվել։ Իսկ հիմա Surpr!Se–ն ուղղակի առաջարկեց վերսկսել խաղը։ Ուզում եմ ասել, որ դա տեղադրված է այստեղ ոչ թե հեղինակին գուշակելու համար, այլ նրա համար, որ այդ խաղի ժամանակ դեռևս Ակումբ չմտնող անդամներն ընդհանուր պատկերացում կազմեն խաղի մասին։ ;)

Morpheus_NS
25.10.2008, 02:28
Չէ, Բյուրակնի գրածն է։

Չգիտեմ, ինչքանով եք հասկացել Wista–ի մեջբերման իմաստը։ Ասեմ, որ դա եղել է ավելի քան կես տարի առաջ, ու Wista–ի մեջբերածն այդ խաղի առաջին փուլն էր, ու հեղինակը, բնականաբար, վաղուց գուշակված է. Բյուրակնն էր։ Մի քանի ամիս խաղալուց հետո դադար էր տրվել։ Իսկ հիմա Surpr!Se–ն ուղղակի առաջարկեց վերսկսել խաղը։ Ուզում եմ ասել, որ դա տեղադրված է այստեղ ոչ թե հեղինակին գուշակելու համար, այլ նրա համար, որ այդ խաղի ժամանակ դեռևս Ակումբ չմտնող անդամներն ընդհանուր պատկերացում կազմեն խաղի մասին։ ;)

Հա՜՜՜՜՜՜՜՜՜՜՜, հասկացա:
Կես տարի առաջ գրանցված չէի, այնպես որ ներող...

Ուլուանա
25.10.2008, 02:32
Հա՜՜՜՜՜՜՜՜՜՜՜, հասկացա:
Կես տարի առաջ գրանցված չէի, այնպես որ ներող...
Ի դեպ, եթե հետաքրքրի, ցանկացողները կարող են նախապես կարդալ ու ծանոթանալ նաև խաղի ընթացքին. «Թաքնված ակումբցին» (http://www.akumb.am/showthread.php?t=22065), այսինքն՝ թե ակումբցիներն ինչպես են գուշակել հեղինակին, ինչ հարցեր են տվել, ինչ պատասխաններ ստացել, մինչև որ գուշակել են։

ivy
26.10.2008, 12:07
Ժամանակին ահագին քննարկեցինք, թե ոնց կարելի է Ակումբում խաղալ «Օդապարիկ» (http://cpanel.host.am/~akumb/showthread.php?t=28093), բայց էդպես էլ չխաղացինք։
Կազմակերպեք, խաղանք։ :)