Դիտել ողջ տարբերակը : Ինչ անել եթե ընկերդ սերը ըմբռնում է որպես սեքս?
:think Երևի չի սիրում, հա?
Չես կարա ասես. կարողա լավել սիրումա ուղղակի չի դիմանում:), կամ փող հավաքի ուղարկի իրան հասրակած տուն պարբերաբար, կամ համաձայնվի:
:think Երևի չի սիրում, հա?
Ինձ թվում ա` ինքը սեքս ա սիրում :think Ինչը, ի դեպ, շատ նորմալ է: Հետո էլ, կարծում եմ, մեկը մյուսին բացարձակ չեն խանգարում, ընդհակառակը` լրացնում են:
Բա ուր մնաց հայ աղջիկ լինելու հանգամանքը, կամ մաքուր սեր հասկացությունը?
Ձայնալար
19.08.2008, 12:22
Նորմալ տղայա փաստորեն՝ շնորհավորում եմ :) Սեքսը սիրո մի մասն ա ;)
Բա ուր մնաց հայ աղջիկ լինելու հանգամանքը, կամ մաքուր սեր հասկացությունը?
Դե եթե էտ էտքան կարևորա , ամուսնացեք;)
Այ մարդ գործ չունես :D Աչքիս ինքը Սերը չի ընկալում որպես Սեքս այլ քո Միամտությունը... ;)
Ձայնալար
19.08.2008, 12:23
Բա ուր մնաց հայ աղջիկ լինելու հանգամանքը, կամ մաքուր սեր հասկացությունը?
Հայ աղջիկ լինելը իհարկե լուրջ խնդիր ա :D Իսկ մաքուր սիրո համար կարելի է լողանալ՝ դո ի պոսլե :D Իսկ եթե լուրջ. ի՞նչ ես հասկանում մաքուր սեր ասելով:
Բա ուր մնաց հայ աղջիկ լինելու հանգամանքը, կամ մաքուր սեր հասկացությունը?
Մաքուր սերը` ինքնանվիրումն ա, ինքնազոհումը, բայց միայն փոխադարձության սկզբունքով, այդ թվում` նաեւ սեքսում: Իսկ հայ աղջիկ լինելը... Դու պետք է ընտրես, դու առաջին հերթին սիրող ու սիրվող կին ես, թե նեղ ազգային ավանդապածտության կրող: Երկրորդ դեպքում` հրաժարվիր էդ տղայից ուղղակի:
Լողանալն էլ չի փրկում, իրա մտքերն են պղտոր>>> Իսկ եթե լուրջ, մաքուր սեր, այսինքն սրտով ու առանց սեքսի, հեքիաթային:

Անկեղծ ասած` նախ սեքսն էլ է լինում հեքիաթային, եթե մարդիկ սիրում են իրար: Երկրորդը` իսկ քեզ ինչու է թվում, որ հեքիաթներում արքայազններին արագլիներն են բերում?:)) Սեքսը սիրո անբաժան մասն է, ըստ իս, մեկը առանց մյուսի հոգնեցուցիչ անլիարժեքություն է ստեղծում: Իսկ եթե այլ բաներից էլ ես զգում, որ էդ տղան ուղղակի ուզում է քեզ հետ քնել, ուշադիր չէ քո հանդեպ, չի հոգում քո խնդիրները, պատրաստակամ չէ ամեն ինչում օգնության հասնել, պաշտպանել, ապա ուրեմն չի սիրում, ուղղակի ուզում է քնել:
Դուք գրեք, մինչև ես էս թեմայի կլոններին գտնեմ ակումբում: Պատրաստ եմ հավերժ մօծիլվել, եթե նման թեմա արդեն իսկ չլինի:
Cassiopeia
19.08.2008, 12:32
Լողանալն էլ չի փրկում, իրա մտքերն են պղտոր>>> Իսկ եթե լուրջ, մաքուր սեր, այսինքն սրտով ու առանց սեքսի, հեքիաթային:
Արմին ջան, ամենայն հավականությամբ դեռահասության տարիքից նոր ես դուրս եկել (եթե սխալվում եմ, կներես), դրա համար էլ հավատում ես, որ հեքիաթային սեր կա:
Բայց տես ինչ կասեմ քեզ: Դու պիտի ուրախանաս, որ այնքան լավն ես (թեկուզ մարմնով) որ նրա մոտ ցանկություն է առաջանում: Պատկերացրու, թե ինչքան տխուր կլիներ եթե նա միայն "հոգով" սիրեր քեզ: Ախր կգար մի պահ, որ կհագենար քո բնութագրերից ու կուզենար որ դու փոխվեիր ինչ-որ առումով; Իսկ դու պատրաստ ես քո հոգին ու եսը փոխել հանուն նրա: Ու մի բան էլ` սեքսը բնական երևույթ է ու պետք չէ վախենալ բնությունից;)

Լրիվ ճիշտ է գրված, Արմին, իմ գրածն էլ գումարիր ու հետեւություններ արա:
Լօլ , էտ տղեն հիմա էս թեման կարդար, կսկսեր լուրջ մտածել ոնց մեզ ռեալում հանդիպի ու մաղարիչ անի:D:D
Չգիիտեմ 24 տարեկանը դեռահասություն է, թե չէ, բայց ախր սերը մնումա սեր, ինչպես Ռոմեո և Ջուլիետում, հո իզուր չեն գովերգում սերը մեր մեծերը?

Ես արդեն սկսում եմ մտածել որ դու նույնիսկ ամուսնությունից հետո կնախնտրես հոգեկան սերը:D
Cassiopeia
19.08.2008, 12:41
Չգիիտեմ 24 տարեկանը դեռահասություն է, թե չէ, բայց ախր սերը մնումա սեր, ինչպես Ռոմեո և Ջուլիետում, հո իզուր չեն գովերգում սերը մեր մեծերը?
Չէ, փաստորեն սխալվեցի, որ դեռահասության մասին խոսեցի: Բայց դու վաղուց արդեն պիտի կյանքը ըմբռնած լինեիր: Ռոմեոն ու Ջուլիետը 13-14 տարեկան էին: Ի՞նչ իմանանք, նրանք արդյոք սեռահասուն տարիքում էին: Ու բացի այդ ամեն գրածի որ հավատանք... Այ, ես գրեմ, որ Անգլիայի թագուհին եմ: Հո չե՞ս հավատա... ;)
Բայց իրականում, դու տեղ ունես հպարտանալու, որ ցանկալի ես:
Ձայնալար
19.08.2008, 12:42
Չգիիտեմ 24 տարեկանը դեռահասություն է, թե չէ, բայց ախր սերը մնումա սեր, ինչպես Ռոմեո և Ջուլիետում, հո իզուր չեն գովերգում սերը մեր մեծերը?
Հա գովերգում են, բայց հո չեն ասում սեքս մի արեք :) Համ էլ արի ու մի ասա, իսկ քո մոտ նմանատիպ ցանկություններ չե՞ն առաջանում: Կներես, եթե հարցս կոպիտ թվա, կամ անտեղի, կարող ես չպատասխանել:
Չգիիտեմ 24 տարեկանը դեռահասություն է, թե չէ, բայց ախր սերը մնումա սեր, ինչպես Ռոմեո և Ջուլիետում, հո իզուր չեն գովերգում սերը մեր մեծերը?
Ջուլիետը 13-14 տարեկան էին: Ի՞նչ իմանանք, նրանք արդյոք սեռահասուն տարիքում էին: Ու բացի այդ ամեն գրածի որ հավատանք... Այ, ես գրեմ, որ Անգլիայի թագուհին եմ: Հո չե՞ս հավատա... ;)
Բայց իրականում, դու տեղ ունես հպարտանալու, որ ցանկալի ես:
Ավելի շուտ` 15-ին էին մոտ, բայց դա էական չէ:) Նրանք մանուկներ էին հոգով, ու սա ընդամենը գեղարվեստական գործ է ու ընդհանրապես նպատակ չունի, իմ կարծիքով, նկարագրել գեղեցիկ սեր, այլ ավելի շատ` դրա ողբերգական ավարտը, երբ մեծահասակների մոտ այլ արժեքային համակարգ է իշխում: Բայց անկախ սրանից, եթե ուշադիր կարդանք, ապա կնկատենք, որ նույնիսկ նրանք զբաղվել էին սեքսով, այնուամենայնիվ:)
Ես չեմ զարմանա, եթե դու, Արմին ջան, ասես, որ երբեմն պատուհանից նայում ես` սպասելով մի լիմուզին, որտեղից դուրս կգա Ջորջ Կլունին` ապակե կոշիկը ձեռքին ու ուղղություն կվերցնի դեպի ձեր բնակարան:)))
24 տարեկան:o, պարելով համաձայնվիր:))
Օֆֆֆ դե, ի՞նչ եք մարդուն ապակողմնորոշում :angry
Ուրեմն այսպես: Հիմնականում համաձայն լինելով հնչեցված մտքերին, կատարեմ մի քանի ցավալի գնահատական: Ցավոք, խիստ ցավոք մեր իրականությունում կան երիտասարդներ, ովքեր ձևացնելով թե սիրում են ունեն միայն մի նպատակ, գեղեցիկ, համակրելի աղջիկներին հասցնել անկողին... Այնպես որ կարծում եմ, որ առաջնային նպատակը պետք է լինի պարզել, թե իրոք տվյալ մարդը քեզ սիրու՞մ է, թե՞ ոչ: Հակառակ դեպքում գուցե մի օր օգտագործված լինելու զգացողությունը դառնա կյանքի ուղեկից :)
հ.գ. սպասում եմ բացասական վարկանիշներիս :D
Հա մեկ էլ ինձ հետաքրքիր ա կուսության աստիճանը: Պլյուս, թե մինուս? :D Մարդ ամաչում էլ ա հարցնի ախր, էնքան եթերային ա Արմինի մոտեցումը էս հարցին:
Ավելացվել է 2 րոպե անց
Օֆֆֆ դե, ի՞նչ եք մարդուն ապակողմնորոշում :angry
Ուրեմն այսպես: Հիմնականում համաձայն լինելով հնչեցված մտքերին, կատարեմ մի քանի ցավալի գնահատական: Ցավոք, խիստ ցավոք մեր իրականությունում կան երիտասարդներ, ովքեր ձևացնելով թե սիրում են ունեն միայն մի նպատակ, գեղեցիկ, համակրելի աղջիկներին հասցնել անկողին... Այնպես որ կարծում եմ, որ առաջնային նպատակը պետք է լինի պարզել, թե իրոք տվյալ մարդը քեզ սիրու՞մ է, թե՞ ոչ: Հակառակ դեպքում գուցե մի օր օգտագործված լինելու զգացողությունը դառնա կյանքի ուղեկից :)
հ.գ. սպասում եմ բացասական վարկանիշներիս :D
Չէ, ինչու բացասական? Ես հեսա դրական կտամ` գրելուցս հետո: Ես էս մասին էլ էի ասել Արտ ջան, դու ուղղակի երեւի չես նկատել: Միանշանակ պետք է պարզել` սիրում է իրոք, թե ոչ: Սեքս ուզելը դեռ չսիրելու վկայություն չէ, նույնիսկ ընդհակառակը: Բայց եթե սիրելու մնացյալ չափորոշիչները բացակայում են, ուրեմն պետք է նետել այդ տղային հիշողության աղբանոց:
Ձայնալար ջան, ախր ամեն ինչ իր ժամանակը ունի չէ? 5 հանդիպումից հետո ինչ սեքսի մասին կարող է խոսք լինել: Ես երևի հետ եմ մնացել կյանքից, հա?

Ախ 5 հանդիպում հետո~... Բա դե տենց ասա: Որ ասում ես ընկեր, մենք էլ կարծում ենք, որ արդեն հայ-հայը գնացել, վայ-վայն ա մնացել :D Հա բա մի 5 անգամ էլ հադիպեք` նոր, բա ինչ?:))
Էս ինչ անպարկեշտ հարցեր եք տալիս? Իհարկե ամեն ինչ տեղում է, թե չէ ինչու էի այս հարցը բարձրացնում, իմ կարծիքով ամեն ինչ պետք է լինի ինչպես կարգն է, ամուսնությունից հետո:
Ավելացվել է 2 րոպե անց
Ինչ անլուրջն ես այ Վարպետ, լավ էլ ծիծաղեցնում ես:
Էս ինչ անպարկեշտ հարցեր եք տալիս? Իհարկե ամեն ինչ տեղում է, թե չէ ինչու էի այս հարցը բարձրացնում, իմ կարծիքով ամեն ինչ պետք է լինի ինչպես կարգն է, ամուսնությունից հետո:
Եթե դու վստահ ես դրանում, ուրեմն ամեն ինչ ասված է էստեղ: Միեւնույն է որեւէ ասելիք բան չի փոխելու:
Ես սկսում եմ կասկածել, որ ինչ-որ մեկը երկրորդ նիկով կայֆավատ ա լինում:)))))
իմ կարծիքով ամեն ինչ պետք է լինի ինչպես կարգն է, ամուսնությունից հետո:
Կարգը հայերի մոտ խիստ տարբերվում է նորմալ ֆիզիոլոզիա ունեցող ազգերի կարգերից:
Ձայնալար
19.08.2008, 13:08
Ձայնալար ջան, ախր ամեն ինչ իր ժամանակը ունի չէ? 5 հանդիպումից հետո ինչ սեքսի մասին կարող է խոսք լինել: Ես երևի հետ եմ մնացել կյանքից, հա?
Բա ես ի՞նչ իմանամ ձեր մոտ որերորդ հանդիպումն ա :)
Էս ինչ անպարկեշտ հարցեր եք տալիս? Իհարկե ամեն ինչ տեղում է, թե չէ ինչու էի այս հարցը բարձրացնում, իմ կարծիքով ամեն ինչ պետք է լինի ինչպես կարգն է, ամուսնությունից հետո:
Բա էլ թեմա բացելու իմաստը ո՞րն ա, եթե այդքան վստահ ես քո համոզմունքներում :)
impression
19.08.2008, 13:09
Լողանալն էլ չի փրկում, իրա մտքերն են պղտոր>>> Իսկ եթե լուրջ, մաքուր սեր, այսինքն սրտով ու առանց սեքսի, հեքիաթային:
կներես էլի, սեքսի մեջ կեղտոտ բան կա՞ :o
ասենք էդ նույն հեքիաթային, բան... սեքսը կարող ա տեղով հեքիաթ լինել ;)
իսկ եթե լրիվ անկեղծ՝ դու ինքդ սեքսի կարիք չունե՞ս, չե՞ս ուզում էդ տղային... մի քիչ չեմ հասկանում էլի, մաքուր, եթերային, բայց ախր... ախր ո՞նց է...
Էս ինչ անպարկեշտ հարցեր եք տալիս? Իհարկե ամեն ինչ տեղում է, թե չէ ինչու էի այս հարցը բարձրացնում, իմ կարծիքով ամեն ինչ պետք է լինի ինչպես կարգն է, ամուսնությունից հետո:
Ապրես 5
Բա էլ Ինչի՞ ես թեմա բացել :think
Ձայնալար
19.08.2008, 13:11
Կամ էլ ընկերոջդ միօր բեր հանդիպման (6-րդ հանդիպման օրը :D) իրար հետ մօծիլենք գլուխ գլխի տանք տենանք ինչ ա ուզում մեր քվորիցը :B
Բա էլ թեմա բացելու իմաստը ո՞րն ա, եթե այդքան վստահ ես քո համոզմունքներում :)
Թեման բացեցի, որովհետև հետաքրքիր էր իմանալ ձեր բոլորի կարծիքը դրա մասին, լսել խորհուրդներ:

Ու? Ինչ-որ եզրահանգման եկար?:) Բայց գիտես, ես կարծում եմ, որ մաքուր սերը պահպանելու համար ամուսնությունից հետո էլ պետք չի սեքսով զբաղվել:think
Ձայնալար ջան, ախր ամեն ինչ իր ժամանակը ունի չէ? 5 հանդիպումից հետո ինչ սեքսի մասին կարող է խոսք լինել: Ես երևի հետ եմ մնացել կյանքից, հա?
5-րդ հանդիպումից հետ միայն պաչիկ: Թշին: 6-րդ հետ արդեն կարելի է վիզիկին: 10-րդ հանդիպումից հետ ծանոթություն ընկերուհիների հետ:
14-րդ հանդիպում ծանոթյուն ծնողների հետ:
15-րդ հանդիպում կռվել իրար հետ
16-րդ հանդիպում միասին գնալ Սևան, առաջին անգամ տեսնել ընկերոջը առանց շորերի, բայց տռուսիկով
18-րդ հանդիպում միասին գնալ Սևան, առաջին անգամ տեսնել ընկերոջը առանց շորերի, առանց տռուսիկի
25-րդ հանդիպում միասին գնալ իրենց տուն
26-րդ հանդիպում միասին գնալ իրենց տուն, երբ տանը մարդ չկա
28-րդ հանդիպում կպնել նրա մարմնին
29-րդ հանդիպում, թույլ տալ, որ ինքը կպնի քո մարմնին
164-րդ հանդիպում մինչև ամուսնությունը մնացել է 246 օր
358-րդ հանդիպում ՀԱՐՍԱՆԻՔ
359-րդ հանդիպում ԱՌԱՋԻՆ ՍԵՔՍ
360-րդ հանդիպում ՎԵՐՋՒՆ ՍԵՔՍ
361- ընտանեկան սեքս
1570- սեքսի բացակայություն
Ու? Ինչ-որ եզրահանգման եկար?:) Բայց գիտես, ես կարծում եմ, որ մաքուր սերը պահպանելու համար ամուսնությունից հետո էլ պետք չի սեքսով զբաղվել:think
ճիշտա, էրեխուն արագիլը կբերի :lol :lol :lol
Եզրահանգման եկա, բայց ոնց որ թե դարձա ձեր ծիծաղի առարկան: Շատ շնորհակալ եմ:
Չէ-չէ մի նեղացի, կատակ էր...
Եզրահանգման եկա, բայց ոնց որ թե դարձա ձեր ծիծաղի առարկան: Շատ շնորհակալ եմ:
Չէ, ամենեւին:) Էս ամեն ինչը ընդունիր որպես ընկերաբար արված կատակ: Ուղղակի մենք շատ ուրախ ժողովուրդ ենք ու ավելի շատ սիրում ենք ծիծաղել ինքներս մեր վրա, քան ուրիշների:) Այ երբ սկսես մեզ հետ ծիծաղել, այդ թվում նաեւ քեզ վրա, համարիր, որ նմանատիպ թեմաներ բացելու կարիք այլեւս չես զգա:)
impression
19.08.2008, 13:32
Եզրահանգման եկա, բայց ոնց որ թե դարձա ձեր ծիծաղի առարկան: Շատ շնորհակալ եմ:
կասե՞ս ինչ եզրահանգման եկար.. :oy
գոնե ականջիս :) մարդու չեմ ասի, խոստանում եմ :)

Ականջը` որ իրան նամակ գրես էլի, երևի դրա հետա: :lol
Cassiopeia
19.08.2008, 13:34
Եզրահանգման եկա, բայց ոնց որ թե դարձա ձեր ծիծաղի առարկան: Շատ շնորհակալ եմ:
Չէ, Արմին ջան, հաստատ ծիծաղի առարկա չես դառել: Եթե ուշադիր կարդաս ակումբի թեմաները, կնկատես, որ ակումբցիները ամեն կերպ ձգտում են ձերբազատվել հայկական անիմաստ ադաթներից ու մտածելակերպից: Իսկ քո դեպքը, դու ինքդ պիտի զգաս ու հասկանաս, երբ կգա պահը սերը վայելելու նաև որպես սեքս:
Լավ երեխեք ջան, հաջոխութոյւն, շատ հաճելի էր
Լօլ , էտ տղեն հիմա էս թեման կարդար, կսկսեր լուրջ մտածել ոնց մեզ ռեալում հանդիպի ու մաղարիչ անի:D:D
:D:D:hands
Ու? Ինչ-որ եզրահանգման եկար?:) Բայց գիտես, ես կարծում եմ, որ մաքուր սերը պահպանելու համար ամուսնությունից հետո էլ պետք չի սեքսով զբաղվել:think
100 տոկոսով համաձայն եմ: Սեքսը կեղտ է:
ԿՈՐՉԻ ՍԵՔՍԸ: ԴԱ ԶԴՐԱՎՍՏՎՈՒԵՏ ԱՋ ՁԵՌՔ
impression
19.08.2008, 13:42
100 տոկոսով համաձայն եմ: Սեքսը կեղտ է:
ԿՈՐՉԻ ՍԵՔՍԸ: ԴԱ ԶԴՐԱՎՍՏՎՈՒԵՏ ԱՋ ՁԵՌՔ
Արթ, էն սմայլն էլ դիր, որ տեխնիկական հարցեր չառաջանան :D

Չէ, ամոթ ա: :oy Ինտիմ բաժնում չենք:
Համ էլ, դեռ չենք պարզել ո՞ւմ ձեռքի մասին է խոսքը: Սեփակա՞ն, թե՞ ուրիշի: Սրա մասին կխոսենք հաջորդ սերիաներում:
Իսկ հիմա, կներեք, բայց
ԹԵՄԱՆ ՓԱԿՎՈՒՄ Է: