PDA

Դիտել ողջ տարբերակը : Քաղաքը՞,թե՞ գյուղը...և ինչու՞



Գոռ Ջան - Հայ
07.11.2006, 18:38
Որտե՞ղ կնախընտրեիք բնակվել, աշխատել, ծավալվել, ի՞նչ պայմանների դեպքում և ինչու՞…

Delicada
07.11.2006, 18:48
Միանշանակ քաղաքում
Ինչու՞
Որովհետև չեմ կարում դիմանալ երբ շուրջս ամեն ինչ հանգիստ է: Սիրում եմ երբ կյանքը եռում է:
Եվ բացի դա
Կարծում եմ ներկա պայմաններում գյուղում հնարավոր չի ինչ որ գործնեություն ծավալել : Դա իմ սուբյեկտիվ կարծիքն է:
Բայց առաջնային դա առաջին պատճառն է որ նշեցի

Նորմարդ
07.11.2006, 19:11
Ինքս Երևանից եմ բայց ապրել կուզեի Երևանի արբանյակ գյուղերից մեկում, բայց աշխատել քաղաքում:
Գյուղի մեջ ինձ գրավում է հանգիստը:

Միանշանակ քաղաքում
Կարծում եմ ներկա պայմաններում գյուղում հնարավոր չի ինչ որ գործնեություն ծավալել : Դա իմ սուբյեկտիվ կարծիքն է:


Համաձայն չեմ Real_one-ի կարծիքի հետ լավ ել կարելի ուզածտ գործունեությունը ծավալել, բայց դրա համար անհրաժեշտ մեծ կամք և ցանկություն!!!
Սա էլ իմ սուբյեկտիվ կարծիքն է:

StrangeLittleGirl
07.11.2006, 19:20
Սիրում եմ քաղաքի ակտիվ կյանքը: Նույնիսկ հանգիստ քաղաքներն ինձ նյարդայնացնում են: Ուզում եմ այնպիսի քաղաքում ապրել, որտեղ կյանքը շատ ակտիվ լինի, բայց միաժամանակ մոտակայքում բնություն լինի, որ ուզածս պահին առանձնանամ: Մենակությունն էլ եմ շատ սիրում:

Ուլուանա
07.11.2006, 21:42
Ես էլ կուզենայի ապրել Երևանի մոտակայքում գտնվող գյուղերից կամ ավաններից մեկում, այնպես որ համ քաղաքին մոտ լիներ, որ կարողանայի ուզածս ժամանակ կարճ ժամանակում հասնել Երևան, համ էլ մաքուր օդ լիներ, բնություն և այլն։ Եվ ամենակարևորը՝ սեփական տուն և շուրջը շատ մեծ այգի։ :love

John
07.11.2006, 21:57
Ամռանը գոնե մի շաբաթ գյուղ, իսկ մնացած ժամանակ քաղաք…

Artgeo
07.11.2006, 22:44
Ես էլ կուզենայի ապրել Երևանի մոտակայքում գտնվող գյուղերից կամ ավաններից մեկում, այնպես որ համ քաղաքին մոտ լիներ, որ կարողանայի ուզածս ժամանակ կարճ ժամանակում հասնել Երևան, համ էլ մաքուր օդ լիներ, բնություն և այլն։ Եվ ամենակարևորը՝ սեփական տուն և շուրջը շատ մեծ այգի։ :love
ավելացնելու բան չունեմ, մենակ կուզեի, որ տունս լինի երկու հարգանի ու մեեեեծ պատշգամբով, որի տակ կհոսեր գետ, իսկ վերևում ուռենիներ լինեին:

Aida
08.11.2006, 01:02
Չեմ կարող կոնկրետ ասել գյուղում կուզեի ապրել , թե քաղաքում ,քանի որ երբեք գյուղում չեմ ապրել, ծանոթ չեմ այնտեղի ապրելակերպին և չգիտեմ՝ ինչպես կանցնեն օրերս գյուղում: Բայց քաղաքի եռուզեռը ինձ միշտ էլ դուր է եկել,
անգամ մեքենաների աղմուկն եմ սիրում: Ինչ էլ լինի կարծում եմ կարևորը տան և ընտանիքի մթնոլորտն է լինի դա գյուղում, թե քաղաքում:

Riddle
08.11.2006, 11:40
Գյուղը սիրում եմ, բայց գյուղում չեմ կարողանում ապրել: Քաղաքը չեմ սիրում, բայց առանց քաղաքի չեմ կարող:

Angelina
08.11.2006, 14:07
Женщина без мужа,
Что море без лужи,
Что утюг без домкрата,
Что Муза без автомата,
Что птица без пиццы,
Что граница без столицы,
Что кот без баллона,
Что немой без микрофона,
Что каюта без салюта,
Что ворона без парашюта.
Ну что бывает хуже
Женщины без мужа?!?

Arisol
08.11.2006, 15:18
Ես էլ չեմ սիրում հանգիստ տեղեր, մեռած տեղեր այսպես ասած: Օրինակ արդեն 7 տարի ա, ինչ Կապանում եմ ապրում, քաղաք ա, բայց 11-ից հետո անգամ ամառները դրսում մարդ չես տեսնի, շատ ձանձրալի ա ստեղի կյանքը, եթե ինտերնետն էլ չլիներ` ես երևի թե ձանձրույթից կմեռնեի:{ :
Սիրում եմ, երբ կյանքը եռում ա:yahoo : Կցանկանայի ապրել ծովի մոտ` ընտանիքիս հետ միասին:oy : Բայց ճիշտն ասեմ, որ ես հարմարվող մարդ եմ ու տարբերություն չկա, թե որտեղ եմ ապրում, կարևորն էնա, որ շրջապատս լավը լինի;) :

Աբելյան
09.11.2006, 13:58
Ավելի լավ ա գյուղում ապրես...

Arisol
09.11.2006, 14:51
Ավելի լավ ա գյուղում ապրես...
Ինչու՞…

StrangeLittleGirl
09.11.2006, 18:01
Ինչու՞…
Գյուղացին խոսեց :D
Չիմացողների համար ասեմ, որ ես Կապանն էլ եմ գյուղ համարում:

Arisol
09.11.2006, 18:57
Գյուղացին խոսեց :D
Չիմացողների համար ասեմ, որ ես Կապանն էլ եմ գյուղ համարում:
Մենակ դու չես գյուղ համարում, ես էլ եմ գյուղ համարում, չնայած փողոցներում կենդանիների հոտ չի գալիս:D : Ու ինձ ստե ապրելը հեչ չի դզում:angry :

ivy
02.10.2008, 23:23
Որտե՞ղ կնախընտրեիք բնակվել, աշխատել, ծավալվել, ի՞նչ պայմանների դեպքում և ինչու՞…

Ես էլ եմ քաղաքի կողմնակից, բայց այսօր քիչ էր մնում միտքս փոխեի...
Մի քաղաք էի գնացել ու հետ էի գալիս։ Մոտ տասը ժամ ճանապարհին էի ու ահագին բնակավայրեր եմ տեսել, որոնք դեռ չէի տեսել Գերմանիայում։ Հոյակապ բնություն, թավ, խիտ անտառներ, հայելու նման պարզ լճեր, հարթ ու մաքուր խոտ, սարեր, կապույտ երկինք, հոյակապ օդ ու էդ ամենի մեջ իրենց հանգիստը գտած սիրուն ու մաքուր գյուղեր։ Էնքան սիրուն ու գունեղ, ոնց–որ հեքիաթից դուրս եկած... Քիչ էր մնում սիրահարվեի ու որոշեի տեղափոխվել գյուղ։ Սպասեք, էստեղի գյուղերի մի նման նկար գտնեմ, տեղադրեմ, որ հասկանալի լինի, թե ինչ եմ ասում։

http://i33.tinypic.com/2ntz9zt.jpg http://i33.tinypic.com/qs1axj.jpg http://i35.tinypic.com/otovlz.jpg

Երևի իսկապես արժի էսպիսի գյուղերում ապրել...

Dayana
02.10.2008, 23:31
Ռիպ ինձ էդ գյուղերը նենց են դուր գալիս :oy փոքրիկ տնակներ :oy մաքուր, բնություն :oy

Ռուֆուս
02.10.2008, 23:34
Ես էլ մեծ հաճույքով որևէ եվրոպական երկրի գյուղերից մեկում կապրեի.... :)

Mefistofel
03.10.2008, 00:01
Քաղաքի ռիթմին սովորածին դժվար ա հարմարվել գյուղին... իսկ ինձ անհրաժեշտ ա ոտիս տակ զգալ պինդ ասֆալտն ու բետոնը:

Ռուֆուս
03.10.2008, 00:08
Քաղաքի ռիթմին սովորածին դժվար ա հարմարվել գյուղին... իսկ ինձ անհրաժեշտ ա ոտիս տակ զգալ պինդ ասֆալտն ու բետոնը:

Ես էլ էի նույն ձևով մտածում, բայց մի տարի ամերիկյան գյուղաքաղաքում ապրելուց հետո համոզվեցի, որ գյուղի առավելությունները ավելի շատ են քան քաղաքինը ;)

dvgray
03.10.2008, 02:33
Երբեք գյուղում չեմ բնակվել, ու միշտ երազել եմ ապրել գյուղում:
Շուտով երազս կձգտեմ իրականացնել:

երազելուց հետո սակայն երբ ինձ կմճտել եմ, խորհել եմ, որ իսկ դա կստացվի՞: Քաղաքի ժխոռից հետո գյուղը… չգիտեմ, բայց համենայն դեպս փորձելու եմ

PetrAni
03.10.2008, 02:57
Գյուղից լավ տեղ աշխարհում չկաաա:good

Բայց անկեղծ ասած՝

ոչ գյուղ - ոչ քաղաք:fool

Անտառի մեջ սարի գլխին սիրուն տուն..... մարդկանցից էլ հեռու՜...:aggressive

dvgray
03.10.2008, 03:36
Անտառի մեջ սարի գլխին սիրուն տուն..... մարդկանցից էլ հեռու՜...:aggressive
Իսկ ես ուզում եմ անտառի մեջ, բայց ոչ սարի գլխին, այլ հարթ վայրում:
Մարդկանցից հեռու էլ չեմ ուզում, բայց ուզում եմ որ մարդիկ լինեն ոչ վազքի մեջ, բիզի, փողի ետևից անիմաստ վազքի մեջ ընկած, այլ հանգիստ, նորմալ, բարի ու առաքինի կյանքվ ապրող ու իրար ջերմորեն հարգող ու սիրող:

PetrAni
03.10.2008, 03:43
Այդպիսի բան հնարավոր չի......:D

Ուլուանա
03.10.2008, 04:10
Ես էլ եմ քաղաքի կողմնակից, բայց այսօր քիչ էր մնում միտքս փոխեի...
Մի քաղաք էի գնացել ու հետ էի գալիս։ Մոտ տասը ժամ ճանապարհին էի ու ահագին բնակավայրեր եմ տեսել, որոնք դեռ չէի տեսել Գերմանիայում։ Հոյակապ բնություն, թավ, խիտ անտառներ, հայելու նման պարզ լճեր, հարթ ու մաքուր խոտ, սարեր, կապույտ երկինք, հոյակապ օդ ու էդ ամենի մեջ իրենց հանգիստը գտած սիրուն ու մաքուր գյուղեր։ Էնքան սիրուն ու գունեղ, ոնց–որ հեքիաթից դուրս եկած... Քիչ էր մնում սիրահարվեի ու որոշեի տեղափոխվել գյուղ։ Սպասեք, էստեղի գյուղերի մի նման նկար գտնեմ, տեղադրեմ, որ հասկանալի լինի, թե ինչ եմ ասում։

http://i33.tinypic.com/2ntz9zt.jpg http://i33.tinypic.com/qs1axj.jpg http://i35.tinypic.com/otovlz.jpg

Երևի իսկապես արժի էսպիսի գյուղերում ապրել...
Էդպիսի գյուղում ես էլ մեծ հաճույքով կապրեի։ :love Մենակ թե լավ կլիներ՝ քաղաքին մոտ լիներ, որ երբ պետք լիներ, գնալը խնդիր չլիներ։
Բայց Հայաստանի գյուղերը, ցավոք, ասոցիացվում են հիմնականում գոմի ու թրիքի հետ։ :[ :(

dvgray
03.10.2008, 04:11
Այդպիսի բան հնարավոր չի......:D
Ինչու՞

Դեկադա
03.10.2008, 07:26
Բնության տեսակետից// փարթամ ու խիտ անտառներ, մաքուր օդ// մեր գյուղերն էլ այդտեղի գյուղերի երևի թե չեն զիջի:Այ ուրիշ հարց է տներն ու փողոցները// եթե կարելի է էտպես անվանել:)//:Էս նկարները նայում եմ իմ քաղաքն աչքիս գյուղ երևաց:(:Միշտ էլ նախընտրել եմ ապրել քաղաքում, բայց աշխատում եմ այնպես անել, որ տարվա ընթացքում`գոնե արձակուրդներին, փախչեմ ժխորից և հանգստանամ գյուղում:Գյուղացու տանջանքը տեսնելուց հետո գյուղում ապրելը աբսուրդ եմ համարում:

Ռուֆուս
04.10.2008, 00:13
Գյուղից լավ տեղ աշխարհում չկաաա:good

Բայց անկեղծ ասած՝

ոչ գյուղ - ոչ քաղաք:fool

Անտառի մեջ սարի գլխին սիրուն տուն..... մարդկանցից էլ հեռու՜...:aggressive

Հենց էդպիսի մի տեղ էլ ես եմ ապրել....

Բլուրի գագաթին էր մեր տունը` շրջապատված հազարամյա սեքվոյաների անտառով.... Ամեն օր շներին անտառ էի տանում զբոսանքի, կամ ժամերով հեծանիվ էի քշում արահետներով.... :love

Կարոտել եմ հյուսիսային Կալիֆոռնիայի հրաշք բնությանը.... :(

Լուսաբեր
22.04.2009, 17:34
այս մի քանի օրը լինելով հայրենի քաղաքումս, ու տեսնելով քաղաքի մաքրությունը, հանգստությունն ու մարդկանց վերաբերմունքը մեկը մյուսի հանդեպ, կնախնտրեյի ապրել այնտեղ: Փոքր քաղաք ընդամենը 45 հազ. բնակչությամբ, բայց այնքան գեղեցիկ, ու այնքա՜ն հոգեհարազատ,որ կթողնեյի Երևանը ու կապրեյի այնտեղ :oy
Բայց ապրելու համար աշխատանք է պետք, որը չունեմ :(

Փոքրիկ
22.04.2009, 17:39
http://i33.tinypic.com/2ntz9zt.jpg http://i33.tinypic.com/qs1axj.jpg http://i35.tinypic.com/otovlz.jpg

Երևի իսկապես արժի էսպիսի գյուղերում ապրել...

:loveէս գյուղերում ես էլ կապրեի... բայց դե Էջմիածինն էլ պակաս գյուղ չի:angry:oy

Ձայնալար
22.04.2009, 18:42
1. Երևանից դուրս՝ բնություն եմ ուզում
2. Երևանից ոչ հեռու՝ կախվածություն ունեմ կեխտոտ օդից
3. Միքիչ բարձրոտ տեղ, որ դիմացս ազատ լինի ու հորիզոնը երևա…

One_Way_Ticket
22.04.2009, 19:18
Ինձ ամենաշատը ամերիկյան տարբերակն է դուր գալիս: Աշխատել քաղաքի կենտրոնում, իսկ ապրել մի հանգիստ տեղ, առանձնատանը: