PDA

Դիտել ողջ տարբերակը : Ակումբը 40 տարի հետո

Moon
18.08.2008, 21:24
Երեխեք նոր մտքովս անցավ, թե ինչպիսին կլինենք մենք՝ ակումբականներս 40 տարի հետո։
Չուկ- Չուկի թոռնիկը ակումբի ադմինիստրատոր
Արտգեո- Վրաստանում Հայաստանի դեսպան կամ հակառակը
Ռեդվուլֆ- Հայկը իրա նման բոյով բալիկներով
Երկնային- Չէ, 60 տարեկան չեմ ուզում պատկերացնել
Ռաստա-Երոն հայտնի, արդեն ստաժավոր ռեպեռ ա
Երվանդ- Երոն նիհարել ա
Ձնծաղիկ- Օսկարի մրցանակաբաշխությանը լավագույն ռեժիսոր մրցանակին է արժանանում
Դեռ այսքանն եմ պատկերացնում....:hands
Իսկ ե՞ս, չէ, չեմ էլ ուզում մտածել

Սամվել
18.08.2008, 21:27
Ես վայթմ մի 3 մետր հողի տակ լինեմ :(

Moon
18.08.2008, 21:31
Ես վայթմ մի 3 մետր հողի տակ լինեմ :(

:P:Pչէ, չեմ կարծում։ Դու շատ շատ քո ICQ-ում էլի օնլայն լինես։ Ու երբ ասեմ, գալիս ես ակումբի հանդիպում կա, կասես չեմ կարող գալ.....:P

Armen.181
18.08.2008, 21:31
հույսով եմ որ սայտի դարը չի անցին, շատ ա դուր եկել

Աբելյան
18.08.2008, 21:34
ես էլ մեր վերևի հարկում իմ համար պառկած :zagar
:(

Moon
18.08.2008, 21:34
Ժողովուրդ գրեք ում ինչ ձև եք պատկերացնում։
հա, ես մոռացա նշել Չուկն ու Կասիոպեան իրենց համատեղ Հասարակական կազմակերպությունով հայտնի են դարձել ամբողջ Հայաստանում ու սփյուռքում
Կասիոպեան ու Աթեիստը լավ բալիկներ ունեն կամ հավանաբար թոռնիկներ

Adam
18.08.2008, 21:41
Ես պատկերացնում եմ, եթե էտ վախտ հանկարծ անցկացվի թաքնված ակումբցին խաղը ակումբում: Հարցերի բովանդակությունը.

էրեխեքտ քանի՞ տարեկան են:
Մորուք ունե՞ս:
Ինչքա՞ն թոշակ ես ստանում:
Թոռներ ունե՞ս:

:D:D

Moon
18.08.2008, 21:44
Ես վայթմ մի 3 մետր հողի տակ լինեմ :(

Ես պատկերացնում եմ, եթե էտ վախտ հանկարծ անցկացվի թաքնված ակումբցին խաղը ակումբում: Հարցերի բովանդակությունը.

էրեխեքտ քանի՞ տարեկան են:
Մորուք ունե՞ս:
Ինչքա՞ն թոշակ ես ստանում:
Թոռներ ունե՞ս:

:D:D

Վերջն ա:hands

Norton
18.08.2008, 21:45
Գժուկ, Արմենիայի Հայրենիք-Սփյուռք-ի հաղորդավար, ձեռի հետ էլ ժուռնալիստիկայի ֆակուլտեում դասախոս.

Moon
18.08.2008, 21:49
Գժուկ, Արմենիայի Հայրենիք-Սփյուռք-ի հաղորդավար, ձեռի հետ էլ ժուռնալիստիկայի ֆակուլտեում դասախոս.
վայյյյյյյյյյ, չէէէէէէէէէէէ, տանել չեմ կարողանում էդ հաղորդումը, համ էլ ես հեռուստաժուռնալիստիկան չեմ ընտրել, էնպես որ հաստատ սխալվում ես։ համ էլ էդ հաղորդումը էլ չի լինի, աստված էլ ինձ հեռու պահի Արմենիա թվ-ից։ Իսկ մեր ֆակուլտետի դեկան չէի ուզենա, ում ա պետք։ Մեր ֆակուլտետում համ էլ դժվար իգական սեռի ներկայացուցիչը դառնա դեկան, շատ շատ կամ Շուշանը Դոյդոյան պտի լինի կամ էլ Աստղիկը Գևորգյան։

Վարպետ
18.08.2008, 21:51
Ես պատկերացնում եմ, եթե էտ վախտ հանկարծ անցկացվի թաքնված ակումբցին խաղը ակումբում: Հարցերի բովանդակությունը.

էրեխեքտ քանի՞ տարեկան են:
Մորուք ունե՞ս:
Ինչքա՞ն թոշակ ես ստանում:
Թոռներ ունե՞ս:

:D:D

:D Լավն է~ր:

Armen.181
18.08.2008, 21:52
ես պատկերացնում եմ ՀԱՄԵՌ 17 ի մեջ ,

*e}|{uka*
18.08.2008, 21:57
Ես վայթմ մի 3 մետր հողի տակ լինեմ :(

Հա աչքիս ես էլ չորս տախտակի մեջ փտելուց լինեմ :D :lazy
Take it eazy նոր բան եմ սովորել ուրիշ թեմայից :D

WArmanW
18.08.2008, 21:58
Enipra
Տեմց էլ նկարչությամբ չզբաղվեցիր էլի, հիմա էլ նստած ես ֆրանսիայում գտնվող քո սեփական գիտահետազոտական ինիստուտում, ու մտածում ես մեռնելուց հետո ինչա լինելու, հա՜, մենք էլ իրար համարյա մոռացել ենք:

Gladiator
Հենց նոր տղա թոռը մտավ սենյակ մի հատ շարիկ դրեց գծագրերի վրա ու ասումա, - դեդո//կամ պապիկ:D// էս կուլ ես տալիս ու պինդ քուն ես մտնում, հետո ամբողջ երազդ կարողանում ես կառավարել, ինչ ուզում ես կատարվումա, պետքա կացինով ու սուպեռ բռոնյայով իչնում ես 1915թ. ապրիլի 24, պետքա էլֆ ես, մի խոսքով կուլ տուր, ես դուռը փակեմ բաբոն չգա:

Armen.181
18.08.2008, 22:05

ապեր չգիտեմ երազում,բայց արժի գնալ 1915թ. ապրիլի 20 որ ետ ամենը չլինի

StrangeLittleGirl
18.08.2008, 22:13
Լավ էլի, 40 տարին շատ ա, վախենում եմ մեզ ծերացած պատկերացնել :cry
20 սարքեք, որ ես էլ հավեսով պատասխանեմ:

Moon
18.08.2008, 22:16
Լավ էլի, 40 տարին շատ ա, վախենում եմ մեզ ծերացած պատկերացնել :cry
20 սարքեք, որ ես էլ հավեսով պատասխանեմ:
Չէ, էֆեկտը հենց 40-նա։

StrangeLittleGirl
18.08.2008, 22:18
Հեչ էլ էֆեկտ չի :( 30-40-ից մեծ անդամները կարան մեռած լինեն կամ ահավոր ծերացած ու հիվանդ :(

Adam
18.08.2008, 22:21
Հեչ էլ էֆեկտ չի :( 30-40-ից մեծ անդամները կարան մեռած լինեն կամ ահավոր ծերացած ու հիվանդ :(

բայց մենք տենց անդամներ ունե՞նք: Ակտիվ անդամների ամենաբարձր տարիքը 27-ը չի՞ :P

Ավելացվել է 1 րոպե անց
Վիստայի թոռանը պատկերացնում եմ վարկանիշ ուզելուց: :D

Արամ
18.08.2008, 22:24
բայց մենք տենց անդամներ ունե՞նք: Ակտիվ անդամների ամենաբարձր տարիքը 27-ը չի՞ :P

Ավելացվել է 1 րոպե անց
Վիստայի թոռանը պատկերացնում եմ վարկանիշ ուզելուց: :D

:D:D:D:D իմ թոռան էլ պատկերացնում եմ իրա թոռան վրա կայֆավատ լինելուց:D:D:D:D:D

Սամվել
18.08.2008, 22:24
Հա աչքիս ես էլ չորս տախտակի մեջ փտելուց լինեմ :D :lazy
Take it eazy նոր բան եմ սովորել ուրիշ թեմայից :D
Rock Forever!!! Էտ նույն կոնտեքստից :B
Տաղումիս A Moment in a Millions Yearsը կդնեեն :cry

Gladiator
Հենց նոր տղա թոռը մտավ սենյակ մի հատ շարիկ դրեց գծագրերի վրա ու ասումա, - դեդո//կամ պապիկ// էս կուլ ես տալիս ու պինդ քուն ես մտնում, հետո ամբողջ երազդ կարողանում ես կառավարել, ինչ ուզում ես կատարվումա, պետքա կացինով ու սուպեռ բռոնյայով իչնում ես 1915թ. ապրիլի 24, պետքա էլֆ ես, մի խոսքով կուլ տուր, ես դուռը փակեմ բաբոն չգա:

Որ Սաղ ըլնեմ. Մի հատ էլ ես դրանից կխմեմ.. Ինձ Prince of Persia կզգամ :D

Adam
18.08.2008, 22:25
Անահիտին պատկերացնում եմ իր թոռանը ինֆռաքշընով դաստիրակելուց: :D

Amaru
18.08.2008, 22:25
ես մեռած կլինեմ :)

StrangeLittleGirl
18.08.2008, 22:26
բայց մենք տենց անդամներ ունե՞նք: Ակտիվ անդամների ամենաբարձր տարիքը 27-ը չի՞
Հա՛, ունենք :P :( Չէ՛, իջացրեք 20-ի կամ էլ առանձին թեմա եմ բացելու: Ես սկի ինձ չեմ ուզում ծերացած պատկերացնել, ուր մնաց՝ մյուսներին:

Adam
18.08.2008, 22:28
Հայկին - Raedwulf, պատկերացնում եմ արդեն հարստացած ու սեփական տանը անձնական ոչխարա պահում :D

Moon
18.08.2008, 22:32
Հայկին - Raedwulf, պատկերացնում եմ արդեն հարստացած ու սեփական տանը անձնական ոչխարա պահում :D
ՎԱՅՅՅՅՅՅՅՅՅՅՅՅՅ, դեմքություն ա, ՃԻՇՏ ԵՍՍՍՍՍՍՍՍՍՍՍՍՍ
ՎԵՐՋՆԱ, տեսնես Հայկը կարդում ա

Ավելացվել է 42 վայրկյան անց

ես մեռած կլինեմ :)
Որ ես մեռած չեմ լինի, դու ինչի՞ պիտի մեռած լինես։ Սկի 60 տարեկան չես լինի էդ ժամանակ։

Ավելացվել է 1 րոպե անց

Հա՛, ունենք :P :( Չէ՛, իջացրեք 20-ի կամ էլ առանձին թեմա եմ բացելու: Ես սկի ինձ չեմ ուզում ծերացած պատկերացնել, ուր մնաց՝ մյուսներին:
Հեյ, հեղինակային իրավունքների խախտում ա։ Պետք չի,ինչ հոռետես եք, ուրեմն մինչև 70-ն էլ չե՞ք ապրի։

Վարպետ
18.08.2008, 22:36
Հեչ էլ էֆեկտ չի :( 30-40-ից մեծ անդամները կարան մեռած լինեն կամ ահավոր ծերացած ու հիվանդ :(

Շնորհակալ եմ, Բյուր, բարեմաղթանքների համար :D

Artgeo
18.08.2008, 22:41
Արտգեո- Վրաստանում Հայաստանի դեսպան կամ հակառակը
Սենց ինձ կյանքում չէին անիծել...

Adam
18.08.2008, 22:43
Սենց ինձ կյանքում չէին անիծել...

ԱԱԱԱԱԱԱրթուրր՜՜՜՜
:D:D:D:D:D

Ավելացվել է 1 րոպե անց
Գժուկին պատկերացնում եմ ... Արմենիան Սի էն էնում ֆիլյալա բացում: Գոնե էնտեղ լրագրող: :) :P
Մենակ չասես չէ: լօլ :)

StrangeLittleGirl
18.08.2008, 22:47
Հա՞, դե չփոշմանեք :D
Ervand - սրտի իշեմիկ հիվանդություն կունենա, նիտրոգլիցերինի տաբլետկեքը ջեբը ման կգա
Artgeo - հիպերտոնիկ հիվանդություն կունենա, բժիշկն էլ կուրսեցիս կլինի :D
Mesrop - Հայաստանի գլխավոր հոգեբույժ կլինի, էրեխեքի անուններն էլ կդնի Պրիվեծիկ, Զզզզ
Chuk - սուրճի գործարան կունենա, վերջապես կհամոզվի, որ Կիլիկիան կարգին գարեջուր չի :D
Ivy - Հայաստանն ու հայերենը մոռացած կլինի :D

Չէ՜, նորմալ գրելս չի գալիս :(

Adam
18.08.2008, 22:50

:D:D:D:D
աաաաաաաաաաա, ես փախա քանի ինձ հերթը չի հասել:

Հ.Գ. Բյուրին պատկերացնում եմ պոլիկլինիկայում էն որ բժշկուհիներ են է լինում էն որ ժակետը քցած ուսերին ման են գալիս: Այ տենց :D

StrangeLittleGirl
18.08.2008, 22:52
Հա՞ :D
Surpr!se-ն էլ դեպրեսիայի հողի վրա ինքնասպան էղած կլինի :(

Adam
18.08.2008, 22:54
Հա՞ :D
Surpr!se-ն էլ դեպրեսիայի հողի վրա ինքնասպան էղած կլինի :(

:D:D
անցավ արդեն դեպրեսիաս համել: Պըռծ..
չգիտեմ ոնց.. աաաաաաաաաաաաաաաաա :B
մենակ խնդրում եմ չանիծել, որ հանկարծ չկրկնվի :D

Սամվել
18.08.2008, 22:55
:D:D:D:D
աաաաաաաաաաա, ես փախա քանի ինձ հերթը չի հասել:

Հ.Գ. Բյուրին պատկերացնում եմ պոլիկլինիկայում էն որ բժշկուհիներ են է լինում էն որ ժակետը քցած ուսերին ման են գալիս: Այ տենց :D

:D:D Ես էլ պատկերացրեցի :))

StrangeLittleGirl
18.08.2008, 22:59
ես էդքան նմա՞ն եմ օժիտի համար բժշկականում սովորողի :angry
Համ էլ հույս չունենաք, 40 տարի հետո ինձնից խաբար չեք ունենալու կամ ունենալու եք ոչ անմիջական ինձ հետ կապ պահելով :angry

Adam
18.08.2008, 23:00
ես էդքան նմա՞ն եմ օժիտի համար բժշկականում սովորողի :angry

:D:D:D

Ավելացվել է 36 վայրկյան անց
դե էտի տեենդենցա Հայաստանում Բյուր ջան, թեյք իթ իզի :D

StrangeLittleGirl
18.08.2008, 23:03
Բայց ես թքած ունեմ ձեր Հայաստանի վրա :angry Դիպլոմս առնելու եմ, ռադս քաշեմ :P

Adam
18.08.2008, 23:05
Բայց ես թքած ունեմ ձեր Հայաստանի վրա :angry Դիպլոմս առնելու եմ, ռադս քաշեմ :P

Լավ, ժակետտ ընդեղ կհագնես :D

Երկնային
19.08.2008, 01:11
Երկնային- Չէ, 60 տարեկան չեմ ուզում պատկերացնել

ես էլ չեմ ուզում… :D

Ձայնալար
19.08.2008, 09:23
Ես պատկերացնում եմ, եթե էտ վախտ հանկարծ անցկացվի թաքնված ակումբցին խաղը ակումբում: Հարցերի բովանդակությունը.

էրեխեքտ քանի՞ տարեկան են:
Մորուք ունե՞ս:
Ինչքա՞ն թոշակ ես ստանում:
Թոռներ ունե՞ս:

:D:D

Սպանիր :D:D:D

Ձայնալար
19.08.2008, 09:48
Չուկ՝ թույն բիձա, սաղիցս առողջ, չծխող, խմող, բայց արդեն միքիչ շուտ հարբող :D
Արտգեո՝ հեռուստատեսությունում քաղաքական մեկնաբան, արդեն միքիչ յանը տարած, բայց էն որ ամաչում են թոշակի ուղարկեն վաստակը հարգելով :D
Ես՝ միրուքով, իմ աշտարակի տանը լռվցրած սիրողական մակարդակի գինեգործ, միքիչ հիվանդոտ :D
Բյուր՝ լավագույն արևմտյան հոգեբուժարաններից մեկում … պացիենտ :D:D
Սըրփ՝ սաղիս կհավաքի իրար գլուխ խաղեր կկազմակերպի, բայց չենք կարանա խաղանք :D
Աթեիստ՝ հավատացյալ դառած անեկդոտ պատմող, բայց քանի որ կպատմի իրա ջահելության անեկդոտները, ջահելների խնդալը չի գա, մենակ մենք կխնդանք ակումբային հանդիպումների ժամանակ :D
Ռաստա՝ հնաոճ շորերով (դարասկզբի մոդայով հագնվող :D ) ռեպեր:

չՇարունակելի

Moon
19.08.2008, 09:56
Արտգեո՝ հեռուստատեսությունում քաղաքական մեկնաբան, արդեն միքիչ յանը տարած, բայց էն որ ամաչում են թոշակի ուղարկեն վաստակը հարգելով :D

Հեսա Արթուրը քեզ էլ կանիծի:handsԲայց լավն էր հա գրածդ

Ավելացվել է 1 րոպե անց

Ավելացվել է 1 րոպե անց
Գժուկին պատկերացնում եմ ... Արմենիան Սի էն էնում ֆիլյալա բացում: Գոնե էնտեղ լրագրող: :) :P
Մենակ չասես չէ: լօլ :)

ԴԵ պտի ասեմ չէ, չեմ ուզում հեռուստա, այ ասա սեփական ռադիո ունի կամ ֆոտոստուդիա, այ դրան կհամաձայնեմ։:)

Adam
19.08.2008, 10:29
Սըրփ՝ սաղիս կհավաքի իրար գլուխ խաղեր կկազմակերպի, բայց չենք կարանա խաղանք :D

:D էտ վախտ բեսեդկեքից մեկում նարդիի առաջնություն կկազմակերպենք :D:D

Moon
19.08.2008, 10:52
:D էտ վախտ բեսեդկեքից մեկում նարդիի առաջնություն կկազմակերպենք :D:D
Մի հատ բիսետկա կհիմնադրենք, անունը կդնենք "Ակումբ", վրան էլ կգրենք։ Ու ամեն շաբաթ օրը էդ բիսետկում կհավաքվենք։)

Adam
19.08.2008, 11:35
Մի հատ բիսետկա կհիմնադրենք, անունը կդնենք "Ակումբ", վրան էլ կգրենք։ Ու ամեն շաբաթ օրը էդ բիսետկում կհավաքվենք։)

:D Զրուցարան

Hayk Avetisyan
19.08.2008, 15:44
40 տարի հետո կլինեն սենց..

wista - windows2040
StrangeLittleGirl - StrangeBigGirl
Սամվել - Սամվելիկ:P
ուլուանա - ուլտրաավագ ճագար
Աթեիստ - Աղանդավոր
WarmanW - WOWarmanWOW
Երկնային - Երկրային
մոգական լապտերիկ - ուլտրաֆիալետ
գժուկ - խենթ աղջիկ մի լուսե
Յոժիկ - Դիկոբրազ
gladiator - ստրատեգոս
bobo - ամուռչիկ
network.am - network.com
chuk - chuk ձյաձյա
Նարե - Նարե տոտա
Արտգեո - բարի պապիկ
chiburgen - aditable poly

հերիքա լավ.....

Moon
19.08.2008, 15:55
40 տարի հետո կլինեն սենց..

գժուկ - խենթ աղջիկ իմ լուսե

հերիքա լավ.....

Բայց երգի մեջ ասվում ա խենթ աղջիկ մի լուսե, ոչ թե իմ լուսե:oy

Արամ
19.08.2008, 18:01
մոգական լապտերիկ - ուլտրաֆիալետ
Յոժիկ - Դիկոբրազ
:lol :lol

WArmanW
19.08.2008, 21:28
40 տարի հետո կլինեն սենց..

wista - windows2040
StrangeLittleGirl - StrangeBigGirl
Սամվել - Սամվելիկ:P
ուլուանա - ուլտրաավագ ճագար
Աթեիստ - Աղանդավոր
WarmanW - WOWarmanWOW
Երկնային - Երկրային
մոգական լապտերիկ - ուլտրաֆիալետ
գժուկ - խենթ աղջիկ մի լուսե
Յոժիկ - Դիկոբրազ
gladiator - ստրատեգոս
bobo - ամուռչիկ
network.am - network.com
chuk - chuk ձյաձյա
Նարե - Նարե տոտա
Արտգեո - բարի պապիկ
chiburgen - aditable poly

հերիքա լավ.....

Հիմիկվանից սկսեմ մտածել էտ ուղությամբ:

Ռուֆուս
19.08.2008, 22:02
Ռեդվուլֆ- Հայկը իրա նման բոյով բալիկներով

Դե, լավ էէէէ, ամաչացնում ես :oy Ինձանից բոյովներ էլ կան

Հայկին - Raedwulf, պատկերացնում եմ արդեն հարստացած ու սեփական տանը անձնական ոչխարա պահում :D

Անձնական ոչխարը որնա? :think

ՎԱՅՅՅՅՅՅՅՅՅՅՅՅՅ, դեմքություն ա, ՃԻՇՏ ԵՍՍՍՍՍՍՍՍՍՍՍՍՍ
ՎԵՐՋՆԱ, տեսնես Հայկը կարդում ա

:angry Հա, կարդում եմ :angry

:D բայց լավ թեմայա, մալադեց

Աթեիստ
19.08.2008, 22:36
Դիմում եմ բոլոր նրանց, ովքեր ինձ ուզում են տեսնել ոչ որպես Աթեիստ:
Ես որ ինձ դիմողներին օգնում եմ ուժերիս ներածին չափով, ուղղորդվում եմ իմ աթեիստական աշխարհայացքով ու չեմ կարծում թե քրիստոնյա կամ մուսուլնաբ դառնալով կդառնամ ավելի կամեցող:
Մինչև մաղթելը մի քիչ էլ Ձեր մասին մտածեք :) :

Hayk Avetisyan
19.08.2008, 22:43
Դիմում եմ բոլոր նրանց, ովքեր ինձ ուզում են տեսնել ոչ որպես Աթեիստ:
Ես որ ինձ դիմողներին օգնում եմ ուժերիս ներածին չափով, ուղղորդվում եմ իմ աթեիստական աշխարհայացքով ու չեմ կարծում թե քրիստոնյա կամ մուսուլնաբ դառնալով կդառնամ ավելի կամեցող:
Մինչև մաղթելը մի քիչ էլ Ձեր մասին մտածեք :) :

Ես քեզ որպես լավ մեր նման սովորական մարդ եմ ընկալում ու գնահատում եմ քո բարձր մարդկային արժեքները, հիմա կա մահմեդական քրստոնեայից բարիա, ինչ խնդիր կար այդտեղ? իսկ հումորը վերաբերում էր նիկին ոչթե քեզ, եթե իմանաի դա քո թույլ տեղնա հաստատ չէի գրի դա, համենային դեպս հաշվի կառնեմ ասածդ:ok:

Moon
21.08.2008, 12:13
Երեխեք նոր մտքովս անցավ, թե ինչպիսին կլինենք մենք՝ ակումբականներս 40 տարի հետո։
Չուկ- Չուկի թոռնիկը ակումբի ադմինիստրատոր
Արտգեո- Վրաստանում Հայաստանի դեսպան կամ հակառակը
Ռեդվուլֆ- Հայկը իրա նման բոյով բալիկներով
Երկնային- Չէ, 60 տարեկան չեմ ուզում պատկերացնել
Ռաստա-Երոն հայտնի, արդեն ստաժավոր ռեպեռ ա
Երվանդ- Երոն նիհարել ա
Ձնծաղիկ- Օսկարի մրցանակաբաշխությանը լավագույն ռեժիսոր մրցանակին է արժանանում
Դեռ այսքանն եմ պատկերացնում....:hands
Իսկ ե՞ս, չէ, չեմ էլ ուզում մտածել
Շարունակություն
Ուլուանա- ԱՄՆ-ում թոռնիկներին ակումբում թեմա բացել ա սովորացնում
Սամվել - Չնայած տարիքին մեկ ա ֆուտբոլ ա խաղում
Էկոնոմիստ - Սամվելին համոզում ա ֆուտբոլ չխաղա
Կուկ - Դեռ սպասում ա երբ ա արգելափակման ժամկետն անցնելու
Չայլդը արդեն Grandfather of the sky նիկով է մտնում
Արտգեոյի պաշտոնը դեսպանից բարձրացել ա, հիմա Վրաստանի արտգործ նախարարն ա
Չիբուռգենը - համով Չիզբուռգեռ ա

Adam
21.08.2008, 16:08
Անձնական ոչխարը որնա? :think

Այսինքն սեփական ոչխար էլի... :D
Ուրիշ բան չմտածես...:D:D

Արամ
21.08.2008, 16:09
Այսինքն սեփական ոչխար էլի... :D
Ուրիշ բան չմտածես...:D:D

40 տարի հետո Սուպրիզը էլ սուպրիզ չի լինելու:D:D:D

Katka
21.08.2008, 17:40
կապրենք, կտեսնենք:think

WArmanW
21.08.2008, 17:42
40 տարի հետո Սուպրիզը էլ սուպրիզ չի լինելու:D:D:D

Իսկականից որ :D:D:D, նույնիսկ :D:D:D + :D

:erexa 40 տարի հետո :8

Vive L'Armenie
21.08.2008, 17:49
40 տարի հետո պատկերացրեցի, տես ի՞նչ ստացվեց է՜ :o :D

Ձայնալար
21.08.2008, 17:53
Դիմում եմ բոլոր նրանց, ովքեր ինձ ուզում են տեսնել ոչ որպես Աթեիստ:
Ես որ ինձ դիմողներին օգնում եմ ուժերիս ներածին չափով, ուղղորդվում եմ իմ աթեիստական աշխարհայացքով ու չեմ կարծում թե քրիստոնյա կամ մուսուլնաբ դառնալով կդառնամ ավելի կամեցող:
Մինչև մաղթելը մի քիչ էլ Ձեր մասին մտածեք :) :

Չենք ուզում տեսնել՝ պարզապես պատկերացնում ենք :P

Moon
21.08.2008, 18:16
40 տարի հետո պատկերացրեցի, տես ի՞նչ ստացվեց է՜ :o :D
վերջն ա։)

Moon
15.09.2008, 21:22
Դե մի 40 տարի հետո ակումը կունենա 1 միլիոնից ավել անդամ, հուսամ Հայաստանի կեսը գրանցվի։

Արամ
15.09.2008, 21:25
40 տարի հետո «Դար» ակումբը կդառնա «2 դար» ակումբ :lol կամ «Հազարամյակ» ակումբ:lol

Moon
15.09.2008, 21:33
40 տարի հետո «Դար» ակումբը կդառնա «2 դար» ակումբ :lol կամ «Հազարամյակ» ակումբ:lol
Դուռս եկավ, լավ միտք է, էդ հացերով երևի արդեն Չուկ պապիկին 40 տարի հետո

Երկնային
15.09.2008, 21:46
40 տարի հետո բոլորիս մականունների կողքին Տատի-Պապի կավելանա. :D

Չուկ Պապի, Սամվել Պապի, Վարպետ Պապի, Մտահոգ Պապի…
Երկնային Տատի, Իմփրեշըն Տատի, Բարեկամ Տատի, Էմփթի Տատի…

ու էդ ժամանակ Տատ-ի մականունը էլ էդքան օրիգինալ չի լինի… :D

Moon
15.09.2008, 21:50
Ես էլ կդառնամ Գիժ տատի։ Լօլ, բայց դեմքություն կլինի, ինչ որ մեր թոռներինի անունների կողքն էլ փակագծում գրվի, թե ում թոռն ա

Ռուֆուս
15.09.2008, 21:50
ու էդ ժամանակ Տատ-ի մականունը էլ էդքան օրիգինալ չի լինի… :D

աաաա, լավնա..... :D :lol

Հայկօ
16.09.2008, 00:27
Եթե ԱՄՆ-Ռուսաստան թեման էս տեմպերով շարունակի ահագնանալ, 40 տարի հետո բոլոր տատի-պապիները իրենց պոստերը կավի վրա են քանդակելու ոսկրե դուրով ու քարե մուրճով: Վարկանիշի փոխարեն էլ՝ ժարիտ արած կռիսի բուդ :D

*e}|{uka*
16.09.2008, 01:25
էդ ժամանակ Տատ-ի մականունը էլ էդքան օրիգինալ չի լինի… :D[/I]

Տատ-ը կլինի տատիների տատին, պատվավոր տատի :D :hands

Եթե ԱՄՆ-Ռուսաստան թեման էս տեմպերով շարունակի ահագնանալ, 40 տարի հետո բոլոր տատի-պապիները իրենց պոստերը կավի վրա են քանդակելու ոսկրե դուրով ու քարե մուրճով: Վարկանիշի փոխարեն էլ՝ ժարիտ արած կռիսի բուդ

յա՜խք ..., էդ ժամանակ մենք՝հայերս, չենք լինի, դրախտում կամ դժոխքոմ բլոտի մրցումներ կանցկացնենք ...:D

Ուլուանա
16.09.2008, 01:29
40 տարի հետո բոլորիս մականունների կողքին Տատի-Պապի կավելանա. :D

Չուկ Պապի, Սամվել Պապի, Վարպետ Պապի, Մտահոգ Պապի…
Երկնային Տատի, Իմփրեշըն Տատի, Բարեկամ Տատի, Էմփթի Տատի…

ու էդ ժամանակ Տատ-ի մականունը էլ էդքան օրիգինալ չի լինի… :D
Չէ, ինչի՞, նույն տրամաբանությամբ Տատն էլ արդեն Նախատատ դարձած կլինի։ :hands

Եթե ԱՄՆ-Ռուսաստան թեման էս տեմպերով շարունակի ահագնանալ, 40 տարի հետո բոլոր տատի-պապիները իրենց պոստերը կավի վրա են քանդակելու ոսկրե դուրով ու քարե մուրճով: Վարկանիշի փոխարեն էլ՝ ժարիտ արած կռիսի բուդ :D
:D :D :D

Հա, ես էլ կդառնամ Ակումբի տատիկը։ :unsure

Հայկօ
16.09.2008, 01:46
Տատ-ը կլինի տատիների տատին, պատվավոր տատի :D :hands

յա՜խք ..., էդ ժամանակ մենք՝հայերս, չենք լինի, դրախտում կամ դժոխքոմ բլոտի մրցումներ կանցկացնենք ...:D

Տատ տատաց, ամենայն համատատն Ակումբոյ :D

Էդ ժամանակ Տրիբունն ու Lion-ը իրար փաստարկախեղդ կանեն, թե ո՞ր հայն է առաջին անգամ՝ 2049 թվին կրակ ստացել, ու թե քարե կացինը ոնց է տեղավորվում ազգային գաղափարախոսության շրջանակներում: Raedwulf-ն ու BOBO-ն կվիճեն, թե ո՞ր տամտամից է լավ տամտամոց գալիս՝ եղնիկի՞, թե՞ գայլի կաշի քաշածից: Chuk-ը կփորձի Մարդուկին համոզել, որ այսօրվա բարձր՝ տոտեմապաշտական աբորիգենության լույսի ներքո արդեն անհարմար է դաստիարակչական նպատակներով սեփական ցեղակիցներին ուտելը: Diana-ն մոգական պար կպարի «Իմ վերևի քարանձավը» սյունի շուրջ: Աթեիստը բոլոր օգնություն խնդրողներին կբացատրի, որ կլոր անիվն ավելի լավ է գլորվում, քան քառակուսի ժայռի կտորը: Mitre-ն ու WarmanW-ը կնկարեն հերթական մամոնտին՝ անֆաս ու պրոֆիլ...

ԱԱԱԱԱ՜, էլ չեմ դիմանում... Մի բան էլ դու՛ք գրեք: :D:D:D

Երկնային
16.09.2008, 01:50

մեռա՜… :D :D

Ուլուանա
16.09.2008, 01:56
Ժող, էս թեմայից էլ արդեն սկսեց «Զվարճալիի» հոտ գալ։ Վերջերս բոլոր թեմաներից ի վերջո սկսում է էդ հոտից գալ... Ինչի՞ց կլինի... :unsure

*e}|{uka*
16.09.2008, 01:58
Տատ տատաց, ամենայն համատատն Ակումբոյ :D

Էդ ժամանակ Տրիբունն ու Lion-ը իրար փաստարկախեղդ կանեն, թե ո՞ր հայն է առաջին անգամ՝ 2049 թվին կրակ ստացել, ու թե քարե կացինը ոնց է տեղավորվում ազգային գաղափարախոսության շրջանակներում: Raedwulf-ն ու BOBO-ն կվիճեն, թե ո՞ր տամտամից է լավ տամտամոց գալիս՝ եղնիկի՞, թե՞ գայլի կաշի քաշածից: Chuk-ը կփորձի Մարդուկին համոզել, որ այսօրվա բարձր՝ տոտեմապաշտական աբորիգենության լույսի ներքո արդեն անհարմար է դաստիարակչական նպատակներով սեփական ցեղակիցներին ուտելը: Diana-ն մոգական պար կպարի «Իմ վերևի քարանձավը» սյունի շուրջ: Աթեիստը բոլոր օգնություն խնդրողներին կբացատրի, որ կլոր անիվն ավելի լավ է գլորվում, քան քառակուսի ժայռի կտորը: Mitre-ն ու WarmanW-ը կնկարեն հերթական մամոնտին՝ անֆաս ու պրոֆիլ...
ԱԱԱԱԱ՜, էլ չեմ դիմանում... Մի բան էլ դու՛ք գրեք: :D:D:D

ԷԷԷԷ՜ առանց մամոնտների ու դինոզավրների հետաքրքիր չի լինի, ավելի լավա Ռուսաստանին ու Ամերիկային մի խառնեք ակումբի ապագան ա ստեղ լուծվում :D

Հայկօ
16.09.2008, 01:58
Ուլուանա Ջրիկ ենք... Է՜հ: Ծիծաղ իմ, վահան իմ... :(

Վարպետ
16.09.2008, 02:01
Ժող, էս թեմայից էլ արդեն սկսեց «Զվարճալիի» հոտ գալ։ Վերջերս բոլոր թեմաներից ի վերջո սկսում է էդ հոտից գալ... Ինչի՞ց կլինի...
Աչքիս մի ինչ-որ թեմա գմփցնելիս, միամիտ կանապլյայի դաշտ ա պաժառ ընկել:unsure..

Ի դեպ. ըստ թեմայի. 40 տարի անց Ակումբում կմնա միայն այս սմայլիկը ---->:D, մյուսների անօգտագործելիության պատճառով:

Chuk
16.09.2008, 02:02
Ան, ես ճիշտն ասած մենակ մի բան չհասկացա: Բա էս թեմայից բացի զվարճալիից ուրիշ ի՞նչ հոտ պիտի գար :D

Ուլուանա
16.09.2008, 02:03
Ուլուանա Ջրիկ ենք... Է՜հ: Ծիծաղ իմ, վահան իմ... :(
Չէ, կոնկրետ էս թեմայում ջրիկությունն անձամբ ինձ շատ դուր ա գալիս, որովհետև ամեն անգամ էս թեմայի վերնագիրը տեսնելուց մի տեսակ դեպրեսիայի մեջ էի ընկնում, քանի որ ակամա լրջորեն էի պատկերացնում ամեն ինչ... :( :oy Իսկ սենց ջրիկ լավ ա՝ անիրական բաներ ենք խոսում, ու իրական գլխներիս գալիքն արտամղվում ա։ :hands Նենց որ շարունակեք նույն ոճով։ Հայկօ, դու էս թեմայի հակադեպրեսանտն ես, առա՜ջ։ :D

Վարպետ
16.09.2008, 02:05
Ան, ես ճիշտն ասած մենակ մի բան չհասկացա: Բա էս թեմայից բացի զվարճալիից ուրիշ ի՞նչ հոտ պիտի գար :D

Հո դու չասեցիր? Հուսահատության եւ մորմոքի! :D Դու չգիտես, թե Անահիտն ինչ ծանր ա տանում "40 տարվա" ամպլիտուդը :D

Ուլուանա
16.09.2008, 02:05
Ան, ես ճիշտն ասած մենակ մի բան չհասկացա: Բա էս թեմայից բացի զվարճալիից ուրիշ ի՞նչ հոտ պիտի գար :D
Դե, ասենք, ծերության։ :D Համ էլ եթե տենց բացահայտ էր, որ թեման զվարճալի ա, ապա ինչու՞ ա բացվել ո՛չ «Զվարճալիում» ու տենց էլ մնացել։ :P Տեղափոխե՞մ։

Երկնային
16.09.2008, 02:05
Աչքիս մի ինչ-որ թեմա գմփցնելիս, միամիտ կանապլյայի դաշտ ա պաժառ ընկել:unsure..

Ի դեպ. ըստ թեմայի. 40 տարի անց Ակումբում կմնա միայն այս սմայլիկը ---->:D, մյուսների անօգտագործելիության պատճառով:
քանի ես կամ, էս --> :oy սմայլիկը սաղ կլինի… :D

Վարպետ
16.09.2008, 02:07
քանի ես կամ, էս --> :oy սմայլիկը սաղ կլինի… :D

Ինչ ա նշանակում` քանի ես կամ? 40 տարի հետո ուր կաս? Ոնց կաս? :D

Երկնային
16.09.2008, 02:10
Ինչ ա նշանակում` քանի ես կամ? 40 տարի հետո ուր կաս? Ոնց կաս? :D
ակումբում, 60 տարեկան տատի կլինեմ, դեռ նյա կասեմ ու :oy կդնեմ…
նյա-նյա~… ա յա սաշլա ս ումա~… կակայա դասադա… :D :D

Բարեկամ
16.09.2008, 05:09
Տատ-ը կլինի տատիների տատին, պատվավոր տատի :D :hands

չէ, Տատին կվերակավորվի ջ… :oy
լավ իմաստով էլի:sorry

ChildOfTheSky
16.09.2008, 05:25
Դե մի 40 տարի հետո ակումը կունենա 1 միլիոնից ավել անդամ, հուսամ Հայաստանի կեսը գրանցվի։

էտ ուզում ես, որ 40 տարի հետո Հայաստանում 2 միլիոն մարդ մնա՞ :o :angry

Ռուֆուս
16.09.2008, 07:53
Տատ տատաց, ամենայն համատատն Ակումբոյ :D

Էդ ժամանակ Տրիբունն ու Lion-ը իրար փաստարկախեղդ կանեն, թե ո՞ր հայն է առաջին անգամ՝ 2049 թվին կրակ ստացել, ու թե քարե կացինը ոնց է տեղավորվում ազգային գաղափարախոսության շրջանակներում: Raedwulf-ն ու BOBO-ն կվիճեն, թե ո՞ր տամտամից է լավ տամտամոց գալիս՝ եղնիկի՞, թե՞ գայլի կաշի քաշածից: Chuk-ը կփորձի Մարդուկին համոզել, որ այսօրվա բարձր՝ տոտեմապաշտական աբորիգենության լույսի ներքո արդեն անհարմար է դաստիարակչական նպատակներով սեփական ցեղակիցներին ուտելը: Diana-ն մոգական պար կպարի «Իմ վերևի քարանձավը» սյունի շուրջ: Աթեիստը բոլոր օգնություն խնդրողներին կբացատրի, որ կլոր անիվն ավելի լավ է գլորվում, քան քառակուսի ժայռի կտորը: Mitre-ն ու WarmanW-ը կնկարեն հերթական մամոնտին՝ անֆաս ու պրոֆիլ...

ԱԱԱԱԱ՜, էլ չեմ դիմանում... Մի բան էլ դու՛ք գրեք: :D:D:D
սրա շարունակությունն եմ ուզում!!!!! :goblin :D

Moon
16.09.2008, 21:12
էտ ուզում ես, որ 40 տարի հետո Հայաստանում 2 միլիոն մարդ մնա՞ :o :angry
ԻԻ, էդ ինչ մի ցանկություն էր այդ տղա։ Համ էլ թեման ոչ թե Հայաստանն ա, այլ ակումբը 40 տարի հետո։

Moon
25.06.2009, 23:48
Ռուֆուս - 40 տարի հետո ակումբցիների լուսանկարները թեմայում իրա ու իրա երեխեքի հետի նկարներն ա դնելու՝ հեծանվարշավից:)
Ձայնալար - Հաստատ վերջը իմ թութակն ա դառնալու:love

masivec
26.06.2009, 00:03
Ռուֆուս - 40 տարի հետո ակումբցիների լուսանկարները թեմայում իրա ու իրա երեխեքի հետի նկարներն ա դնելու՝ հեծանվարշավից:)
Ձայնալար - Հաստատ վերջը իմ թութակն ա դառնալու:love
Բա ես՞:oy:D

Լուսաբեր
26.06.2009, 00:05
Բա ես՞:oy:D

Դու Մասիվի թաղապետն ես լինելու :B

Ռուֆուս
26.06.2009, 00:06
Ռուֆուս - 40 տարի հետո ակումբցիների լուսանկարները թեմայում իրա ու իրա երեխեքի հետի նկարներն ա դնելու՝ հեծանվարշավից:)
Ձայնալար - Հաստատ վերջը իմ թութակն ա դառնալու:love

Վայ քու, նմանվելու եմ էն մեր հետ եկող պապիին....

Չեմ ուզում ծերանալ :(((((

masivec
26.06.2009, 00:18
Դու Մասիվի թաղապետն ես լինելու :B
Յաաաաաաաա:hands:D:D

Dayana
26.06.2009, 00:21
22+40 = 62 ~63.
ինչ լավա, որ ես էդքան չեմ ձգի :)) թե չէ ինձ էլ իմ երեխեքի ու թոռների հետ Ալպերում կնկարեին :))

Vaho
26.06.2009, 00:52
Երեխեք նոր մտքովս անցավ, թե ինչպիսին կլինենք մենք՝ ակումբականներս 40 տարի հետո։
Չուկ- Չուկի թոռնիկը ակումբի ադմինիստրատոր

Գոնե էդ եկող սերունդը, օրացույցը կիսատ չի թողի :mda

ministr
26.06.2009, 12:54
Չուկ- Չուկի թոռնիկը ակումբի ադմինիստրատոր

... ու էլի լևոնական :))

Արամ
26.06.2009, 13:00
... ու էլի լևոնական :))

ավելի ճիշտ լևոնաթոռնական:)

John
26.06.2009, 13:04
Չուկը շեյխ ա լինելու, Երոն բանտապետ ա լինելու . . . մյուսներդ պալատականներ . . . Ես էլ ընդիմության առաջնորդն եմ լինելու, քաղբանտարկյալ . . .

Dayana
26.06.2009, 14:50
Մոդերատորական: Խնդրում եմ մնացեք թեմայի շրջանակներում: Վերջին երեք գրառումները ջնջված են:

Lion
26.06.2009, 19:06
Ես - Ջահելիների վրա փնթփնթացող ազգայնական-պատմաբան:D

Enigmatic
26.06.2009, 19:28
իսկ ես կարծում եմ, որ Ակումբը էլ չի լինիլելու:)

Հայկօ
26.06.2009, 19:45
իսկ ես կարծում եմ, որ Ակումբը էլ չի լինիլելու:)

Տխուր բաներ մի ասա: Ակումբը մենք ենք :):

Elmo
26.06.2009, 19:59
Էս քանի օրը մոտս մի քիչ չի ստացվում, պարապում եմ, ֆանտազիաս փչացել ա: Բայց փորձեմ:

Lion - Հնդկաստանից Հայաստան փիղ ներմուծող միակ կազմակերպության հիմնադիր-տնօրեն:
Kuk - 40 տարի անց, վերջապես ապաարգելափակված քաղաքականություն բաժնից:
Հայկօ - հումորով բիձեքի մրթցույթում 1 տեղ ա գրավելու:
Masivec - քաղաքի լայնացման պատճառով մասիվը հայտնվել ա քաղաքի կենտրոնում, ու հիմա վիզ դրած Չուկին համոզում ա, որ նիկը փոխի դնի Kentronec:
Chuk - Լևոնի ու Սերժի մահից հետո ոչ մեկի հետ ու ոչ ոքի դեմ պայքարել չկարողանալու պատճառով, պայքարում ա Lion -ի փղերի դեմ:
Turo Jan - Շարունակելով Հերունու սկսած գործը, գրում ա գիրք, որտեղ պարզ ներկայացվում ա հայերի ու Կենտավրոսի Ալֆա աստղի մոտ նոր հայտնաբերված երկրանման մոլորակի հումանոիդների գինետիկ կապը:

Ուրվական
26.06.2009, 20:20
Ես - Ջահելիների վրա փնթփնթացող ազգայնական-պատմաբան:D

Լիոն ջան, եղբայր, դու 40 տարի հետո էլ պատմաբան չես դառնա:
Բա քեզ պե՞տք ա;)

Հայկօ
26.06.2009, 20:58
Elmo - Հեռախոսով ստեղից Ալֆա-Կենտավրա բացատրում ա, որ մոդեմի լարը պետք ա LAN-ի մեջ մտցվի, ոչ թե կլավիատուռայի ծակի մեջ: Զուգահեռ դիխլաֆոսով ոչնչացնում ա Lion-ի ներկրած փղերին:
Ուրվական - Աշխարհի ամենահարուստ բանկիրը: Իր բանկի կենտրոնական մասնաճյուղի հյուրասրահում՝ ապակու հետևում, դրված ա էն ՀԴՄ-ների յաշիկը, որոնց շնորհիվ Ուրվականը վաստակեց իր առաջին միլիոնը:
Ռուֆուս - Ավարտում է քառասուն տարի առաջ սկսած բարդ համաստորադասական նախադասությունը:
Արշակ - Հասել է քառասուն տարի առաջ սկսած պարզ համառոտ նախադասության կեսերին:
Տրիբուն - Հանրապետության վաստակավոր փղագործ և ծակաքննադատ: «Փակե՛նք ծակերը փղերով» երկհատոր աշխատության հեղինակ:
Հայկօ - Չաղ մարդ:

Ուրվական
26.06.2009, 21:02
Բայց ՀԴՄ-ն չդզեց:(: Արի առանց ՀԴՄ, էլի:

Ուլուանա
26.06.2009, 22:57
Հայկօ - Չաղ մարդ:
Էս մեկը նվիրական երազա՞նք էր, թե՞ անխուսափելի ինքնաախտորոշում։ :))

Elmo
26.06.2009, 23:09
Հա, ընդհանուր տեղեկություն մոռացա:

40 տարի հետո ստուգեք ձեր ինտերնետի արագությունը թեմայում լինելու են այպիսի գրառումներ:

Ժողովուրդ էս Արմենթելը զզվցրեց, յանիմ 900 Գիգաբիտ/վայրկյան կապ են տալիս, ստուգում եմ ընդամենը 700 Գիգաբիթ վայրկյան ա: Էս ի՞նչ հիմար երկրում ենք ապրում արա: Ամսեկան 150 դրամ փող եմ տալիս, 700 Գիգաբիթ էլ չունեմ, մի տերաբայթն ի՞նչ ա չի քաշվում:

Ակումբի համակարգը թարմացվել է թեմայում Չուկը կգրի

Դուրս է եկել vBulletin համակարգի նոր տարբերակը: Այսուհետ հանդիպում թեմայից կարող եք միանգամից տելեպորտացիա լինել նշանակված վայր՝ հանդիպման մասին հայտարարության թեմայի տակի տելեպորտացիա սեղմակին դիպչելով:

Զրուցարանի փոխարեն հոլոգրաֆիկ եռաչափ պատկեր ստեղծող բամբասանոց ա լինելու:

armena
26.06.2009, 23:14
ես արդեն սկսում եմ պատկերացնել :D

Ambrosine
26.06.2009, 23:19
իսկ ես կարծում եմ, որ Ակումբը էլ չի լինիլելու:)
դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ մենք էլ չլինենք, որովհետև մենք այդպիսի բան թույլ չենք տա;)

Enigmatic
26.06.2009, 23:23
դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ մենք էլ չլինենք, որովհետև մենք այդպիսի բան թույլ չենք տա;)

տեսնենք Աստղ ջան, բայց շատ եմ կասկածում;)

Elmo
26.06.2009, 23:24
դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ մենք էլ չլինենք, որովհետև մենք այդպիսի բան թույլ չենք տա;)

Հա բա ո՞նց Աստղ ջան: Ձեռքի կոլայդերով ժամանակատարածային կանալ կբացենք ու կգանք հետ հեչ չլինի:

Lion
26.06.2009, 23:45
Lion - Հնդկաստանից Հայաստան փիղ ներմուծող միակ կազմակերպության հիմնադիր-տնօրեն:

Ջաաանն, կպաաավ - ու ես բիզնեսս կլայնացնեմ՝ Ավստրալիայից կենգուրԴուներ ներկրելով:hands

.
Chuk - Լևոնի ու Սերժի մահից հետո ոչ մեկի հետ ու ոչ ոքի դեմ պայքարել չկարողանալու պատճառով, պայքարում ա Lion -ի փղերի դեմ:

... սակայն նրա ողջ պայքարի բովանդակությունը կազմում է ԿՊԶ-ի պատերին (ներսի կողմից) Lion-ի փղերի մասին "Փաշինյանոտ" էպիգրամներ կազմելը:D

Ambrosine
26.06.2009, 23:48
հավանաբար օֆֆտոպ չի համարվի, որովհետև ակումբի ապագայի հարցն ա էլի որոշվում :))

տեսնենք Աստղ ջան, բայց շատ եմ կասկածում;)
Լիա ջան, ես վստահ եմ... 40 տարի հետո /թու, թու, թու... կենդանի լինենք:P 117 տարեկան կլինեմ :blin :o/ էստեղ չալիկով տատիներով կզրուցենք:D

Հա բա ո՞նց Աստղ ջան: Ձեռքի կոլայդերով ժամանակատարածային կանալ կբացենք ու կգանք հետ հեչ չլինի:
դե որ էդ հնարավորությունն էլ լինի.....:)

Lion
26.06.2009, 23:56
Հա՞, դե չփոշմանեք :D
Ervand - սրտի իշեմիկ հիվանդություն կունենա, նիտրոգլիցերինի տաբլետկեքը ջեբը ման կգա
Artgeo - հիպերտոնիկ հիվանդություն կունենա, բժիշկն էլ կուրսեցիս կլինի :D
Mesrop - Հայաստանի գլխավոր հոգեբույժ կլինի, էրեխեքի անուններն էլ կդնի Պրիվեծիկ, Զզզզ
Chuk - սուրճի գործարան կունենա, վերջապես կհամոզվի, որ Կիլիկիան կարգին գարեջուր չի :D
Ivy - Հայաստանն ու հայերենը մոռացած կլինի :D

Չէ՜, նորմալ գրելս չի գալիս :(

Մի բան էլ ինձ ասա - կարմիր-դիպլոմավոր բժիշկ ջան:)

Լիոն ջան, եղբայր, դու 40 տարի հետո էլ պատմաբան չես դառնա:
Բա քեզ պե՞տք ա;)

Դաժան էր: Հիվանդների վրա ծիծաղելը... մեղք է:P

Հայկօ
27.06.2009, 01:00
Էս մեկը նվիրական երազա՞նք էր, թե՞ անխուսափելի ինքնաախտորոշում։ :))

Երազանք ա, Ուլուանա ջան :): Իմ մանկության վարդագույն երազանքներից ա:

ministr
27.06.2009, 10:55
Monk - մինիմում կաթողիկոս: Իսկ եթե շենգեն վիզա դասավորի , ապա Հռոմի պապ:
Kuk - հիմա բունտավշիկ ա, 40 տարի հետո կլինի բունտավշ
Artgeo - լինկերա տալու ակումբում, որ սեղմես տան լույսերը կանջատվեն
Ակումբատնակը դառնալու ա տուն թանգարան, ցուցադրված կլինեն 40 տարվա հնության պիվի շշեր, նարդի, շախմատ, մասնակիցների հին շորեր, կոշիկներ, հատուկ կցուցադրվի Չուկի ակնոցը:
Հեծանիվ քշողները, տարիքից ելնելով կքշեն 4 ականի հեծանիվներ, ակումբատուն թանգարանի շուրջը:
Ակումբի ժողովուրդը կպայմանավորվեն Արթուր Գրիգորյանի արձանի մոտ;

Ամենաթարմ թեմաները`

Մահացել է Բրիթնի Սփիրսը,
Թուփաքի նոր ալբոմը,
HiLine թեման ոնց կա տենց էլ մնալուա :)

ministr
27.06.2009, 12:41
Turojan - սեփականշնորհելա Քարահունջի եղած չեղածը ու քարերը արենդով տվելա Լուվրին որ ցույց տան, մյուս հանգրվանը Մետրոպոլիտեն թանգարան

Տրիբուն - Հայաստանի դեսպան Ղրղզստանում

Rhayader - Աֆրիկյան Բակալամուշատու կուռքի գլխավոր քուրմ

Ռուֆուս
27.06.2009, 16:15
Ռուֆուս - Ավարտում է քառասուն տարի առաջ սկսած բարդ համաստորադասական նախադասությունը:
Արշակ - Հասել է քառասուն տարի առաջ սկսած պարզ համառոտ նախադասության կեսերին:

Կռիս... Մենք էդքան էլ դինջ չենք.... :D

Monk
27.06.2009, 16:19
Monk - մինիմում կաթողիկոս: Իսկ եթե շենգեն վիզա դասավորի , ապա Հռոմի պապ:

Վերջը գիտեմ, ակումբցիների թեթև ձեռքով ինձ աքսորելու են Աֆղանստան :(
Որպեսզի շատ օֆֆտոպ չլինի`
ministr-40 տարի հետո վերջապես իսկական ministr :))

ministr
28.06.2009, 21:28
Ձայնալար - Վերջապես Մառային համոզել ա, որ գրանցվի ակումբում ու ձեռի հետ էլ թոռներին տուգանային միավորներա տալիս
Lion - Ինտիմ բաժնում դարդոտած թեմաներ ա բացում, "ում մոտա դեռ պահպանվել ", "Ինչ հալի եք" ու նման վերնագրերով
Հայկօ - թեմայա բացելու "Իմ մանկության իրականացած վարդագույն երազանքները" ու էդ թեմայում մանկության երկնագույն երազանքների մասին գրառումները համարվելու են օֆֆտոպ:
Յոժիկ - Դառելա կոլոբոկ
Վարպետ - Տեղիա ունեցել անվանափոխություն` դառելա Ուստա :)
Հայ-ղրղզական թեմայում ակտիվ մասնակցում են ղրղզները
"Հանդիպում 228' թեմայում ցուցադրվում են ղրղզների պատվիրակության հետ հանդիպման նկարները
էլմոն ստանում է Ղրղզստանի գիտությունների ակադեմիայի պատվավոր դոկտորի աստիճան, Տրիբունը հայտարարում ա որ խաղը ծախվածա սուդյան էլ առածա
Բարսելոնի ղեկավարությունը Սամվելին հրավիրումա Նոու Կամպ, որպես միակ երկրպագու, որ 40 տարուց ավել կրել է Բարսելոնի նույն մայկեն: Սաղ մնացած երկրպագուներով թեմա են բացում ու հարցակոխ անում Սամվելին,,,

www.akumb.am -ի փոխարեն գրելու ենք "ոոո.ակումբ.հա"

Lion
28.06.2009, 21:35
Lion - Ինտիմ բաժնում դարդոտած թեմաներ ա բացում, "ում մոտա դեռ պահպանվել ", "Ինչ հալի եք" ու նման վերնագրերով

Դաժան էր:( Բայց... հույս չունենաք - քանի կենդանի եմ, ոչ միայն մշտապես ուզելու եմ Լարիսա Իվանովնային, այլև... կարողանալու եմ գործնականում իրականացնել իմ այս ցանկությունը;)

ministr
28.06.2009, 21:37
Դաժան էր:( Բայց... հույս չունենաք - քանի կենդանի եմ, ոչ միայն մշտապես ուզելու եմ Լարիսա Իվանովնային, այլև... կարողանալու եմ գործնականում իրականացնել իմ այս ցանկությունը;)

Ոնց դաժան էր.. ինչի հույսեր կան հա? :))

Հայկօ
13.08.2009, 05:57
Rhayader - Աֆրիկյան Բակալամուշատու կուռքի գլխավոր քուրմ

Ես կասեի՝ աֆրիկյան Բակալամուշատու ցեղի գլխավոր կուռք :D:

Elmo
13.08.2009, 17:26
Դարվինիզմ թեման արդեն 2-ի 256 աստիճան էջ ունի, որոում գրառումները որոշակի պարբերականությամբ կրկնվելու միտումը չի կորել: Գիտնականները վերցնելով յուաքանչյուր գրառման առաջին տառին համապատասխան էլեմենտը զարմացած հայտնաբերել են, որ այն պատահաբար կրկնել է ԴՆԹ -ի լրիվ դեկոդավորման կառուցվածքը: Կտրուկն ու Doc դրա համար արժանանում են Նոբելյան մրցանակի:

Լիոն Պատահաբար պեղումների ժամանակ գերի բռնած այլմոլորակայինին էնքան ա ծեծել, որ խեղճը հայերեն ու լրիվ խոսակցական ակցենտով ասում ա "ապեր լավ էլի չխփես ցավդ տանեմ, հայ եմ հայ": Ճիշտ ա դատական գործնթացում ահագին գումար ա ծախսել, բայց հիմա աշխատում ա Մարսը գաղութացնելու ուղղությամբ, քանի որ Հայկական մոլորակ ա:

Ուրվական Սեփական թցբեխի գործարան հիմնելուց հետո, դարձել ա աշխարհի միակ թզբեխ արտադրողը, որի շնորհիվ էնքան փող ա վաստակել, որ միշտ զբաղված ա հաշվարկներով: Ստեղծել ա քարթերի պաշտպանության կոմիտե և 3-րդ մասի վերացող քյարթերի կարմիր գիրք ու պահպամնամ ֆոնդ:

Masivec Մասիվի առանձին հանրապետության նախագահ:

Enigmatic
13.08.2009, 20:04
Ուրվականն ու Մասիվեցը վերջն են:lol

Ռեդ
13.08.2009, 23:25
Քառասուն տարի հետո սկի մենք չենք լինի :crazy, ուր մնաց ակումբը:

Sagittarius
23.09.2010, 01:12
ես վերջապես իմ հազարերորդ գրառումը կկատարեմ, բայց դե տենց էլ ոչ ոք իրական անուննս չի իմանա, ու սաղ կմտածեն, թե նոր ակումբցի ա:D

Ապե Ջան
23.09.2010, 01:21
ես վերջապես իմ հազարերորդ գրառումը կկատարեմ, բայց դե տենց էլ ոչ ոք իրական անուննս չի իմանա, ու սաղ կմտածեն, թե նոր ակումբցի ա:D

Զգույշ եղեք: ;)

Ռուֆուս
29.09.2010, 15:41
Ներողություն եմ խնդրում ցինիկ գրառմանս համար, բայց 40 տարի անց Ակումբում նոր բաժին կբացվի - «Ցավակցություններ»...

Dayana
29.09.2010, 15:42
Ներողություն եմ խնդրում ցինիկ գրառմանս համար, բայց 40 տարի անց Ակումբում նոր բաժին կբացվի - «Ցավակցություններ»...

Ռուֆ, հիմա էլ կա :))

Katka
29.09.2010, 15:44
40 տարի հետո ակումբը չի լինի:

Dayana
29.09.2010, 15:46
Չուկ, սութի շնորհակալություն մի հայտնի, 40 տարի հետ դու ջահել ՝ 67 տարեկան բիձուկ ես լինելու, նենց որ ակումբը հաստատ կլինի :))

My World My Space
29.09.2010, 15:49
կլինի....:P

առաջին ամուսնական գիշերվան, կարմիր խնձորին վերաբերվող գրառումները կհամարվեն օֆտոպ

60-70 տարեկան թոշակառու ինժեներներ, ծրագրավորողներ, գեներալներ կքննարկեն մոտավորապես էսպիսի թեմաներ.
"Ավելի լավ ա լինել մարազմատիկ, թե սկլերոտիկ..."

Chuk
29.09.2010, 15:50
Չուկ, սութի շնորհակալություն մի հայտնի, 40 տարի հետ դու ջահել ՝ 67 տարեկան բիձուկ ես լինելու, նենց որ ակումբը հաստատ կլինի :))

Էս ֆորմատով, բացառվում ա, էդ ժամանակ ինքը կլինի ինտերմոբեր տիպի սայթ:

Dayana
29.09.2010, 15:55
Էս ֆորմատով, բացառվում ա, էդ ժամանակ ինքը կլինի ինտերմոբեր տիպի սայթ:

Ու ինչպես միշտ, ես ու դու ընդհանուր հայտարարի չենք գա :))

Ռուֆուս
29.09.2010, 15:57
Ռուֆ, հիմա էլ կա :))

Ու՞ր ա :D

Ռուֆուս
29.09.2010, 22:41
40 տարի անց Ինտիմ անկյան ամենաակտիվ թեման կլինի. «Վերջին անգամ... քանի՞ տարեկանում» :))

Արևածագ
29.09.2010, 23:26
40 տարի անց Ինտիմ անկյան ամենաակտիվ թեման կլինի. «Վերջին անգամ... քանի՞ տարեկանում» :))

Վոռլդի նշած սկլերոզը վայ թե չթողնի հիշենք՝ էդ թվին առաջի՞նն էր, թե՝ վերջի՞նը: :)

tikopx
29.09.2010, 23:30
մի բան ասեմ չնեղանաք ինձնից,40 տարի հետո ,եթե սենց զարգանանք,ապա այս ֆոռումը կդառնա այն 10000000000000,որ կստեղծվեն:)

Շինարար
29.09.2010, 23:50
մի բան ասեմ չնեղանաք ինձնից,40 տարի հետո ,եթե սենց զարգանանք,ապա այս ֆոռումը կդառնա այն 10000000000000,որ կստեղծվեն:)

Չգիտեմ, թե ինչ կդառնա, բայց 40 տարի հետո այս ֆորումի, նրա դերի, ունեցած նշանակության մասին շատ ավելի են խոսալու, քան այսօր, գուցե այն արդեն չլինի, կամ իր մասնակիցների թվով վերջին տեղում լինի, միայն ծերուկ Չուկը ամիսը մեկ մտնի, բայց այն առաջինն է եղել՝ իր լավ ու գուցե ավելի շատ վատ կողմերով:) Այ կտեսնեք:))

Ռուֆուս
30.09.2010, 13:26
40 տարի անց...

Երաժշտություն բաժնի ամենաակտիվ թեման կլինի Եվրատեսիլ 2060 թեման:

Կրոնի մոդերատոր կլինի Ամենայն Հայոց Կաթողիկոս Մոնք 1-ը :))

Մարդ և Շրջակա Միջավայր բաժնում կփակվի ու կջնջվի Բնապահպանություն ենթաբաժինը, որը էլ արդիական չի լինի:

Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ ենթաբաժինը կվերանվանվի Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ, ռոբոտներ

Երկիր Մոլորակ բաժնում կփակվի ու կջնջվի Հայաստան ենթաբաժինը

Կինո բաժնում կբացվի թեմա - «Հուսահատ թոշակառուները», Հրաչ Քեշիշյանի վերջին ֆիլմը, գլխ. դերերում՝ Նազենի Հովհաննիսյան, Խորեն Լևոնյան

Հայտարարություններ բաժնում կլինեն թեմաներ. «Վաճառում եմ ձեռնափայտ, իդեալական վիճակում», «Կգնեմ 32 ատամով պրոտեզ, ինչքան հնարավոր ա էժան»

Օրագրերում կլինի «Անկապ Օրագիր 465732»

Ուլուանայի վարկանիշը կլինի 34 լիալուսին, 10 քառակուսի, 10 եռանկյունի, 10 կլոր, 10 աստղ ու կիսով չափ լրացած կանաչ գծիկ:

Պարկինսոնի հիվանդությամբ տառապողների համար Ակումբում կլինի կոճակ, որը սեղմելով Ֆորումի էջը կսկսի ցնցվել անդամի գլխի ցնցումներին համահունչ :))

Ռուֆուս
30.09.2010, 14:14
40 տարի անց «Ի՞նչը կամ ո՞վ է ազդում Ձեր նյարդերի վրա» թեմայում մեկը կգրի «ներվայնանում եմ երբ զուգարան չհասած տակս եմ անում», տակը լիքը շնորհակալություններ, վարկանիշներ «բա ես ինչքան եմ ներվայնանում դրանից» մեկնաբանություններով :))

«Կենցաղ» բաժնում կբացվի թեմա «Մեծահասակների տակդիրներ, ո՞րն է ամենալավը»:

Մի հատ էլ թեմա «Ակումբը 40 տարի առաջ» :))

Ֆրեյա
30.09.2010, 14:39
Հայկ, մեկ էլ
Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ ենթաբաժինը կվերանվանվի Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ, ռոբոտներ
Էլ ռոբոտ չեն ասի, շատ միանգամից Բոտ, ոնց հիմա կոմպյուտեր չենք ասում, այլ կոմպ :))
Մեկ էլ թեմա՝ Օգնեք գնել բոտ, կամ բոտային մաս :))
Մեկ էլ՝ ակումբը երկու վերսիա կունենա՝ սովորական անդամների համար ու նրանց բոտերի։ Բոտերն էլ կքննարկեն՝ "Առաջին գիշեր տիրոջ տանը" թեման :))
Ակումբցիների երեխաներն էլ կբացեն՝ Ակումբցիների ծնողները եւ Ակումբցիների պապիկ–տատիկները "Վայ քու արա, քո պապը էն Ռուֆուսն ա եղել, էդի սորտ բիձա ա" :))

Մեկ էլ ՝ Երկիր մոլորակ թեմայի հետ մեկտեղ կլինեն՝ Լուսին եւ Մարս թեմաները, մեկ էլ՝ Ինչպես ստանալ Մարսի վիզա։ One Way Ticket–ն էլ իր ճանապարհորդության օրագիրը կվարի Արեգակնային համակարգում :))

VisTolog
30.09.2010, 14:42
Ֆորումի անդամների Բոտերի նկարները::D

Ֆրեյա
30.09.2010, 14:44
Մեկ էլ՝ մեր երեխեքն ու թոռները կմտնեն էս ֆորում ու կկարդան մեր գրառումները։ :oy

Խայտառակ եմ լինելու :D

Ռուֆուս
30.09.2010, 14:50
Ան էդ բոտերի վերսիան լավն էր, կարելիա զարգացնել :)) Ասենք էս տիպի թեմաներ կլինեն բոտերի համար :)

Ամուսնություն այլ մակնիշի բոտի հետ...
Տիրոջ կողմից բոտին հասցվող վիրավորանքներ...
Ի՞նչ է ռոմանտիկան բոտի պատկերացմամբ
Բոտի օպերացիոն սիստեմը տարիք հարցնո՞ւմ է…
Նախաինստալյացիոն սեռական հարաբերություններ
ինչ է հարկավոր բոտերին երջանիկ լինելու համար
Ինչպե՞ս կվերաբերվեիք ձեր բոտին, եթե պարզվեր, որ նա վիրուս ունի
Ծխող բոտը գայթակղի՞չ է

և այլն :))

impression
30.09.2010, 15:21
Հանդիպումներ թեմայում էլ կլինեն մոտավորապես էսպիսի գրառումներ՝ այսօր հինգի կողմերը հավաքվում ենք Չուկենց բեսեդկայում՝ նարդի խաղալու:
Օլդ Վեստ գնացողներին հատուկ խնդրանք՝ մի քիչ բարձր խոսեք Աննայի ու Մառայի հետ, նրանք այլևս այն չեն, ինչ քառասուն տարի առաջ:
Թոռների հետ միասին հավաքվում ենք Մանկականի վագոնում. ուշադրություն՝ ՇԱՐԺՎՈՂ վագոնում, տեղում կանգնածն էլ մեր համար չի՜:

Adam
30.09.2010, 15:22
Նախաինստալյացիոն սեռական հարաբերություններ

:D:D

Հոգեբանություն բաժնում կբացվի թեմա՝ «Ո՞վ է բոտը իրականում»
:D

Ռուֆուս
30.09.2010, 15:37
Հանդիպումներ թեմայում էլ կլինեն մոտավորապես էսպիսի գրառումներ՝ այսօր հինգի կողմերը հավաքվում ենք Չուկենց բեսեդկայում՝ նարդի խաղալու:

աաաա, հանդիպումների թեմայով էլ կարելի ա խորանալ :))

Ասենք Ակումբի հանդիպումներին վախտին աղջիկ ակումբցիները հավաքվում են, կոֆե են խմում, բաժակ են նայում ու նասկի են գործում թոռների համար :)) Երկու ակումբցի փողոցում իրար տեսնելուց երեք անգամ ջրալի համբուրվում են (ավելի պատկերավոր ասած թշները բանկա են գցում լոզը ծորացնելով) :)) Կամ էլ հանդիպման են գնում գրելկաներով, շալերով ու բրդից նասկիներով :))

Ամիսը մեկ էլ առողջ ապրելակերպով ապրող ակումբցիները կազմակերպում են մրցույթ՝ անվասայլակներով :))

Ֆրեյա
30.09.2010, 15:41
Բոտ։ Մարդ թե մեքենա։

Կարող են արդյոք բոտերը զգալ ու սիրել։

Ինչ անել, եթե բոտը լռվել է ակումբում ու չի տալիս համակարգիչը :))

---------- Ավելացվել է՝ 16:41 ---------- Սկզբնական գրառումը՝ 16:38 ----------

Ես տենց չեմ լինի :angry ոչ մի պամպերս ու անվասայլակ :D Ես հեծանվաարշավների կգնամ ու Պարապլանով թռնելու թեմայում կգրեմ առաջին անգամ թռնելու տպավորությունների մասին :P

impression
30.09.2010, 15:47
իմ վերևի բոտը

ես նրան միանգամից առանձնացրեցի մնացածների միջից... :D

Ռուֆուս
30.09.2010, 18:53
Մի քիչ էլ մոդերատորների մասին :))

Ակումբի Ղեկավարություն (http://www.akumb.am/showgroups.php) էջը կվերանվանվի Ակումբի Ծերակույտ:

MWMS-ի գրառումից ենթադրելով մոդերատորները կսկսեն երկու նոր տեսակի տուգանայիններ տալ - մարազմ ու սկլերոզ :))

Ասենք

Հարգելի Փեփրուշ Տատ,

Դուք ստացել եք տուգանային միավոր «ԴԱՐ» Ակումբ-ում:

Պատճառ: Սկլերոզ
-------
Ֆորումում արգելվում են սկլերոտիկ գրառումները: Դուք նույն գրառումը կատարել էիք 1 ժամ առաջ: Ձեր գրառումը ջնջվում է:
-------

Դուք ստացել եք 10 տուգանային միավոր, ինչի հետևանքով հնարավոր են որոշ տեխնիկական հնարավորությունների սահմանափակումներ, քանի դեռ տուգանային միավորների ժամկետը չի անցել: Առավել լուրջ տուգանային միավորների ժամկետը կարող է նաև չանցնել:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Այս սահմանափակումները ոչ մի կապ չունեն իրական կյանքի սահմանափակումների հետ: Եթե առավոտյան արթնանալիս ձեր մեջքը ցավում է, ականջները խշշում են, իսկ աչքերը լավ չեն տեսնում, դա իրականում ձեր զառամյալ տարիքի հետ է կապված:

Օրիգինալ գրառումը.

Բա ես վախտին ինչ ծիտ էի... Հեյ գիտի ժամանակներ :(

Հարգանքներով՝
«ԴԱՐ» Ակումբի ծերակույտ

«Տեղեկացնել» կոճակի կողքը կլինի նոր կոճակ «Զանգել ՇտապՕգնություն» :))

Լեո
30.09.2010, 19:19
մի բան ասեմ չնեղանաք ինձնից,40 տարի հետո ,եթե սենց զարգանանք,ապա այս ֆոռումը կդառնա այն 10000000000000,որ կստեղծվեն:)

Տիկ ջան, չե՞ս թարգամանի :oy

Adam
30.09.2010, 20:35
Աղջիկ բոտերը իրանց նկարները կսկսեն դնել բոտերի լուսանկարները թեմայում, որ թիթիզանան...:D

Նախաինստալյացիոն սեռական հարաբերություններ

Սրանից հետո, Արթգեոն հատուկ կվերադառնա և կբացի «նախասեռական բոտային հարաբերություններ» թեման, ու ոչ մեկ սկզբում չի հասկանա թե ինչի մասին ա գնում խոսքը :D

Ինտիմ անկյունում կվերսկսվի հերթական վեճը՝ Օրալ սեքս թեմայի շուրջ:
Կվիճեն հիմնականում բոտերը:
Ու վերջում ընդհանուր հայտարարի կգան, որ բոլորն էլ սիրում են: :D

VisTolog
30.09.2010, 20:43
Տիկ ջան, չե՞ս թարգամանի :oy

Ոնցոր թե ուզումա ասի, որ ակումբը կլինի 10000000000000րդ հորիզոնականում:…ՃՃ

Adam
30.09.2010, 20:45
Տիկ ջան, չե՞ս թարգամանի :oy

բացել աաաա :D

Արևածագ
30.09.2010, 20:55
«Ինքնուրույն ապրելակերպն» այսօրվա նման հրատապ թեմա է լինելու:
«Զուտ ձեռքի աշխատանքներ» ը կարելի է տանել «Ինտիմ անկյուն»: Կհայտնվեն «վաստակաշատ» ու «մեծապատիվ անդամ» ստատուսները:;):)

VisTolog
30.09.2010, 21:11
«Ինքնուրույն ապրելակերպն» այսօրվա նման հրատապ թեմա է լինելու:
«Զուտ ձեռքի աշխատանքներ» ը կարելի է տանել «Ինտիմ անկյուն»: Կհայտնվեն «վաստակաշատ» ու «մեծապատիվ անդամ» ստատուսները:;):)

Հետաքրքիրա, ու՞մ կտրվի էդ կոչումը… կամ ում ինչին :lol :lol :lol

Արևածագ
30.09.2010, 21:14
Հետաքրքիրա, ու՞մ կտրվի էդ կոչումը… կամ ում ինչին :lol :lol :lol

Ռուֆուսի'ն... էլ ու՞մ ::D

Դեկադա
30.09.2010, 21:16
Արևածագ-ի խոսքերից
«Ինքնուրույն ապրելակերպն» այսօրվա նման հրատապ թեմա է լինելու:
«Զուտ ձեռքի աշխատանքներ» ը կարելի է տանել «Ինտիմ անկյուն»: Կհայտնվեն «վաստակաշատ» ու «մեծապատիվ անդամ» ստատուսները:

VisTolog-ի [/B]խոսքերից
;2101395]Հետաքրքիրա, ու՞մ կտրվի էդ կոչումը… կամ ում ինչին :lol :lol :lol

Պա՞րզ չի որ անդամին էն էլ մեծապատիվ:;)

VisTolog
30.09.2010, 21:16
Ռուֆուսի'ն... էլ ու՞մ ::D

Ռու՞ֆ, էս ինչեր եմ լսում:o Քեզնից չէի սպասում:D

Ռուֆուս
30.09.2010, 21:31
Ռու՞ֆ, էս ինչեր եմ լսում:o Քեզնից չէի սպասում:D

40 տարի անց մենակ պատիվը կմնա... :))

VisTolog
30.09.2010, 21:33
40 տարի անց մենակ պատիվը կմնա... :))

Ես էլ ուզում էի արդեն գաղտնիքն իմանայի…:))

Արևածագ
30.09.2010, 21:34
40 տարի անց մենակ պատիվը կմնա... :))

Այդ պատճառով «Զուտ ձեռքի աշխատանքներն» էլ եմ գրել ցուցակումս::D

Հայկօ
01.10.2010, 21:01
Ներողություն եմ խնդրում ցինիկ գրառմանս համար, բայց 40 տարի անց Ակումբում նոր բաժին կբացվի - «Ցավակցություններ»...

Ուֆ, էս ինչեր եմ բաց թողել էս մի երկու օրվա ընթացքում... :))

Ռուֆուսի հանգույն.

Մեծ ժողովրդականություն կվայելի Ֆորումի անդամների դամբարանաքարերը - 5 թեման:

«Երաժշտություն» բաժնում առաջին տեղերից չեն իջնի Քո թաղմանը հնչող երգը և Նվիրիր երգ հողի տակի մարդուն թեմաները:

«Հոգեբանությունում» ակումբցիները կխրախճեն Վերջին ամուսնական գիշեր թեմայում :D:

«Դեսից-Դենիցում» կբացվեն Ո՞վ էլ չի ֆորումում և Այսօր ես վերջին անգամ... թեմաները:

«Հայտարարություններում» կհաճախանան Առք. Կգնեմ հողատարածք Թոխմախի գերեզմանատանը թեմաները:

:))

Adriano
01.10.2010, 21:36
Իմ կարծիքով 40 տարի հետո ակումբցիներին լավ կնկարագրեն հետևյալ նկարները.

Այս ակումբցին ցանկանում է մտնel akumb.am թոռան կոմպով.
http://img.thesun.co.uk/multimedia/archive/00804/SNF1606A_682_804826a.jpg

Այս ակումբցիները հերթական հանդիպման ժամանակ կոմպով ինչ-որ բան են քննարկում.
http://audienceslondon.files.wordpress.com/2009/09/older-people-the-web1.jpg?w=1000&h=858

Ակումբցիներ , որ հանդիպել են քառասուն տարի անց.
http://healthyhabitsforlife.files.wordpress.com/2010/04/aging.jpg

Կոմպից հետո ցանկանում են մի խաղ- մաղ անցկացնեն.
http://static-p3.fotolia.com/jpg/00/11/44/60/400_F_11446067_qEnXplgKZlEybkzn6ynnT2rVMW2ZDFqt.jpg

Այս նկարում արդեն կարտում ենք.
http://alzheimerstoday.files.wordpress.com/2010/04/old-people-cards.jpg?w=300&h=225

Հանդիպում սրճարանում.
http://www.bbms.org.uk/gallery/upload/2007/12/Old%20Peoples%20Christmas%20Party%20(1).jpg

VisTolog
01.10.2010, 21:39
Իմ կարծիքով 40 տարի հետո ակումբցիներին լավ կնկարագրեն հետևյալ նկարները.

Այս ակումբցիները հերթական հանդիպման ժամանակ կոմպով ինչ-որ բան են քննարկում.
http://audienceslondon.files.wordpress.com/2009/09/older-people-the-web1.jpg?w=1000&h=858

Աչքիս պատվավոր անդամի կոչմանն են մասնակցում::D:D :))

Լեո
01.10.2010, 21:57
40 տարի անց Ակումբում ամենաշատ օգտագործվող բառերը կլինեն «երջանկահիշատակ»-ն ու «օղորմի»-ն :))

---------- Ավելացվել է՝ 22:57 ---------- Սկզբնական գրառումը՝ 22:55 ----------

Իմ կարծիքով 40 տարի հետո ակումբցիներին լավ կնկարագրեն հետևյալ նկարները.

http://healthyhabitsforlife.files.wordpress.com/2010/04/aging.jpg

Չուկն ինչ սիրուն ա ժպտում :love

Jarre
14.11.2010, 23:42
40 տարի հետո կսկսեն հայտնվել ակումբապուլակներ (դե օնլայն պուլպուլակներ, էլի :)) ) էսպիսի գրառումներով՝ էսինչի հիշատակին, էսինչին ընկերներից և այլն....

Ռուֆուս
03.02.2011, 11:59
40 տարի անց Rammstein-ին վերջապես կտանեն բանակ :D :D :D

Chilly
03.02.2011, 13:48
Ռուֆուսի ու Վորլդի հեռախոսներն էլ կսկսեն հայերեն կարդալ )))))

My World My Space
03.02.2011, 13:51
Ռուֆուսի ու Վորլդի հեռախոսներն էլ կսկսեն հայերեն կարդալ )))))

ափսո՜ս չեմ կարում կարմիր վարկանիշ տամ.....:angry

Ռուֆուս
03.02.2011, 14:20
ափսո՜ս չեմ կարում կարմիր վարկանիշ տամ.....:angry

Իսկ ես տվեցի :crazy

Shah
03.02.2011, 14:44
դպրոցում`
ուսուցչուհի - երեխաներ, տնային աշխատանք` պատմել MWMS-ի "Հինգերորդ տարվա վերջին օրը", իսկ գերազանցի համար` Շինարարի կենսագրությունը:

(տղերք, մի թավուր տխրեցի դաժե) :))

Chilly
03.02.2011, 14:48
ափսո՜ս չեմ կարում կարմիր վարկանիշ տամ.....:angry

Իսկ ես տվեցի :crazy

Մեկա, ես էս գրառումը հեռախոսից եմ անում :P :D

Kuk
03.02.2011, 14:48
Չուկը կվերականգնի «Այսօրվա գրառումները» կոճակը:))

ars83
03.02.2011, 15:32
Ռուֆուսի ու Վորլդի հեռախոսներն էլ կսկսեն հայերեն կարդալ )))))
Օյինը Մուշեղինն ա: :ok :D

Մեկա, ես էս գրառումը հեռախոսից եմ անում
Էս մեկը մարս էր: :D

Հեսա գնամ կանաչ վարկանիշ տամ: :ok

ministr
03.02.2011, 15:36
40 տարուց Magic-ը կդնի իրա նկարները հայտնի մարդկանց գերեզմանների մոտ :)))

Ես ու Լեոնտևի քարը
Ես ու Վայկուլեի շիրիմը
Ես ու Կոբզոնի դամբարանը

:B

Ու Երոյի թոռը ղժժալու ա, ասելու ա քարի վրա անունը փոխել ես.. :)))

Հայկօ
03.02.2011, 15:56
Արյաաաա, ո՜նց եմ սիրում էս
թեման :love: Առաջին սերերիցս ա:
Ուրեմն, քառասուն տարի հետո...
● Ակումբում կբացվի փակ խումբ՝
« Բամբասենք մեր ծնողներից»
անունով:
● «Սեքս, թե շոկոլադ» թեմայում
այլևս քննարկելու բան չի լինի.
պատասխանը միանշանակ պարզ
կդառնա :
● Կհայտնվի «Ինչպես գլուխս
ազատեմ մերկապարուհու
ալիմենտներից » թեման:
● Քաղաքականությունում կմոլեգնի
« Ո՞վ կլինի Հայաստանի հաջորդ
սատրապը» խորագրով ջիհադը:
● Շնորհավորանքների բաժնում
իրար կհաջորդեն «Արա դե զզվցրիք-
թողիք արդեն... Շնորհավո՛ր»
վերնագրով թեմաները:
● Լեզուներում կբացվի «Դարի
հանելուկը. անգռը բառի
ծագումնաբանությունը» թեման:
● Չուկի բոց մոդերատորականների
պաշարը վերջապես կսպառվի :

Ռուֆուս
03.02.2011, 16:24
Հայկօ, լավ ես գրել, բայց չհասկացա, թե ինչի ես չափածոյին անցել :)) Մարդամեկ ակումբցու ես հիշացնում :D Լավ ա հլը դասական ուղղագրության չես անցել :D

Ռուֆուս
03.02.2011, 17:08
afr, նեղանալ չկա :D

40 տարի անց afr-ը ակումբցի աղջիկներին ու տղաներին կտանի Աֆրիկա տրաֆիկինգի :lol

Freeman
03.02.2011, 17:16
afr, նեղանալ չկա :D

40 տարի անց afr-ը ակումբցի աղջիկներին ու տղաներին կտանի Աֆրիկա տրաֆիկինգի :lol

կարող ա Աֆրիկայից բերի :think

Ռուֆուս
03.02.2011, 17:18
Էդ էլ ես ճիշտ ասում, մի խոսքով 40 տարի անց afr-ը տրաֆիկինգի բիզնես ա անելու :D

ars83
03.02.2011, 17:34
Քառասուն տարի հետո անկապ օրագրում Հասմիկ Բագրատովնան, այն ժամանակ արդեն օպերայի աստղ, կգրի.
«Անցյալ շաբաթ երգում էի Դվորժակի «Ռուսալկա» օպերայում (Ռուսալկայի դերում) Փարիզի Գրանդ-Օպերայում: Հանդիսատեսը շատ ջերմ դիմավորեց մեզ և մեր կատարումը բարձր գնահատականի արժանացավ: Իսկ փոքր ժամանակ պապաս ուզում էր ինձ կախել պատից, մորաքույրս էլ ցուցումներ էր տալիս՝ մի քիչ աջ, մի քիչ վերև: :beee»

Դրան կհաջորդի Մերի Վազգենովնայի, այն ժամանակ արդեն Հարավ-եվրոպական երկրների կոնյակների արտադրության որակի ստուգման կոմիտեի նախագահ (ով ՖԲ-ում տեսել է նրա նկարը, կհասկանա՝ ինչի մասին է խոսքը), գրառումը. «Անցյալ ամիս հորս ծննդյան օրվա համար գնել էի լավագույն հայկական կոնյակներից: Մինչ հավաքված հյուրերը համտեսում էին այն, հայրս մի մատնոցի չափ կոնյակ վերցրեց, դրեց իր պատրաստած խոշորացույցի տակ և սկսեց ուսումնասիրել մեկ այլ հատուկ սարքի օգնությամբ, որը կոչում է «սեղանի արագացուցիչ»: Ժամանակ առ ժամանակ ուրախ-ուրախ բացականչում էր՝ ինչպիսի՜ մյուոն, ինչպիսի՜... բոզոն, հլը նայեք, ժողովուրդ, քանի հատ տաու-նեյտրինո թռավ...»:

Իսկ Մայքրոսոֆթ ընկերության՝ անվտանգության գծով գլխավոր խորհրդատու Կորյուն Արտակովիչը կգրի, որ վերջերս ակումբ.ամ կայքը սպասարկող ընկերությունը լուր է տարածել, որ կայքում հայտնաբերվել է տարօրինակ վիրուս՝ Ռուֆուս անունով, որը թրաֆիկինգի վերաբերյալ փոստաղբ է տեղադրում կայքի էջերում: Ինչը զարմանալի է, կնշի նա իր գրառման մեջ, վիրուսը առկա էր սրանից դեռ 40 տարի առաջ, սակայն տարիների ընթացքում զանազան մոդիֆիկացումների է ենթարկվել՝ փոփոխելով իր մարտավարությունը. երբեմն՝ սեքսի, ռոքի և ռոքնռոլի ոչ արտոնագրված նյութերի տարածում (օրինակ՝ շնության ակտի պատկերմամբ ավատարի), երբեմն՝ կարմիր վարկանիշների տեսքով ազնիվ մարդկանց վարկի գցում: Մասնագետը կհայտնի, որ Microsoft և HTC կազմակերպությունները Undesired անվանումով համատեղ ծրագիր են մշակում՝ վնասատուի ազդեցությունը նվազեցնելու ուղղությամբ (օրինակ նրա հայալեզու գրառումներ բջջային հեռախոսի օգնությամբ կատարելու հնարավորությունները սահմանափակելու միջոցով):

Արևածագ
03.02.2011, 20:27
Վարկանիշի ծ... ծաղիկների մեջ վերջապես մի կետիկ ( . ) կդրվի... :oy

My World My Space
03.02.2011, 20:48
Վարկանիշի ծ... ծաղիկների մեջ վերջապես մի կետիկ ( . ) կդրվի... :oy

Ամենաշատ վարկանիշ ունեցողի նիկը կլինի Ծծաշատ......

Արևածագ
03.02.2011, 20:57
Ամենաշատ վարկանիշ ունեցողի նիկը կլինի Ծծաշատ......

Տեսնես ո՞վ կլինի առաջին մեծապատիվ Ծծաշատը... :think :))

Դեկադա
03.02.2011, 21:00
Տեսնես ո՞վ կլինի առաջին մեծապատիվ Ծծաշատը... :think :))

Կարծում եմ Չուկը;)

yerevanci
03.02.2011, 23:15
Կավելանան «Մեր մամաների լուսանկարները», «Մեր պապաների լուսանկարները» կամ ասենք «Աննա-35 Հ1-ի եթերում» թեմաներ, :) իսկ ակումբի գործիքների մեջ կավելանա խոշորացույցը՝ հատուկ տարիքն առած ակումբցիների համար:o, դե իսկ քաղաքական քննարկումների ժամանակ երանի կտան մեր օրերին (սենց որ գնա),

Ariadna
03.02.2011, 23:52
Կարծում եմ Չուկը;)

Չէ. ոնց որ թե ծիծիկները ամենալավը Ռուֆի մոտ են աճում, իմ հիշելով :D

My World My Space
04.02.2011, 00:00
Չէ. ոնց որ թե ծիծիկները ամենալավը Ռուֆի մոտ են աճում, իմ հիշելով :D

բայց մեկա, ինքը անծիծիկ մեռնում ա...... :P:D

Ռուֆուս
04.02.2011, 00:08
Չէ. ոնց որ թե ծիծիկները ամենալավը Ռուֆի մոտ են աճում, իմ հիշելով :D

Մեծահոգաբար Ծծաշատ կոչումը կզիջեմ Չուկին կամ ով ցանկանա :}

Adam
04.02.2011, 15:47
ժողովուրդ, էս թեմայի բացումից արդեն մոտ երկուսուկես տարի անցել ա: Նենց որ 40-ը դարձրեք 38: :))
Սենց որ գնա խոսքս հիշեք մանրից հասնելու ենք...:D
չենք էլ զգալու... :))

Ուլուանա
05.02.2011, 02:14
ժողովուրդ, էս թեմայի բացումից արդեն մոտ երկուսուկես տարի անցել ա: Նենց որ 40-ը դարձրեք 38: :))
Սենց որ գնա խոսքս հիշեք մանրից հասնելու ենք...:D
չենք էլ զգալու... :))
Հակառակը՝ սենց որ գնա, այսինքն՝ քանի տարի էլ անցնի, մենք էլի 40 ասենք, տենց էլ երբեք չենք հասնի :))։

Smokie
08.02.2011, 11:56
Իմ կարծիքով 40 տարի առաջ Chuk կրտսերի կողմից ստեղծված կլինի «Դար ակումբ-Նոր սերունդ»-ը::)):))

Ուլուանա
09.02.2011, 01:05
Իմ կարծիքով 40 տարի առաջ Chuk կրտսերի կողմից ստեղծված կլինի «Դար ակումբ-Նոր սերունդ»-ը::)):))
Չէ, ինձ թվում ա՝ էդ դեպքում ստեղծված կլիներ «Քարե Դար ակումբը» :D։

Smokie
09.02.2011, 10:38
Չէ, ինձ թվում ա՝ էդ դեպքում ստեղծված կլիներ «Քարե Դար ակումբը» :D։

Դաաաաաա:tihink իմ մոտ էլ այդպիսի կարծիք առաջացավ:unsure

Ameli
24.07.2011, 21:05
Վերջն եք :D :hands

Ուլուն ակումբի մաման էր չէ կարծեմ, 40 տարի հետո կդառնա տատին

Freeman
24.07.2011, 21:31
40 տարի հետո Օ-ն օրագիր կբացի՝ փետրվարային ու արդեն կանցնի ժամերին,որովհետև ժամերը,եղանակներն ու ամիսները վերջացած կլինեն :))

Ռուֆուս
13.12.2013, 00:16
Մնաց 35 տարի... Ու վերջին մի քանի էջերը կարդալուց հետո մի տեսակ ակումբային նոստալգիա ինձ պատեց, ինչ լավն էինք առաջ...

Mephistopheles
13.12.2013, 00:17
էս ինչ լավ թեմա ա… հես հաստատ մեռած կլնեմ… հույսով եմ որ Ակումբի դասականների շարքում կլինեմ…

Արամ
13.12.2013, 00:25
40 տարի հետո «յախք»-ումս գրառում...

« Էսօր մի հատ տղա ինձ 100 դրամ տվեց ու ոտքով գնաց տուն...»

Mephistopheles
13.12.2013, 00:27
ինձ կթաղեք Ակումբի գերեզմանատանը…

Անվերնագիր
13.12.2013, 01:03
Բայց ««Ակումբը 40 տարի առաջ»» ավելի բոց կլներ: Խոսքի, Մեֆի ավատարը էսի կլներ՝
http://oi40.tinypic.com/5b4rv6.jpg
:D

Լեո
19.12.2013, 22:51
Մեֆի ավատարը 40 տարի հետո:

http://i.imgur.com/DctyM7G.jpg

Mephistopheles
19.12.2013, 22:55
Մեֆի ավատարը 40 տարի հետո:

http://i.imgur.com/7E5eXni.jpg

ապեր ես հիմա սրանից մի քիչ բիձա եմ…

Այբ
19.12.2013, 22:57
Դուք ասեք՝ Հայաստանը 40 տարի հետո գոյություն կունենա, որ հետո նոր պատկերացնենք, թե ակումբը ինչպիսին կլինի:

Լեո
19.12.2013, 23:02
ապեր ես հիմա սրանից մի քիչ բիձա եմ…

Դրա համար էլ նկարը խմբագրեցի ու կնճիռ ավելացրեցի :))

Mephistopheles
19.12.2013, 23:03
Դրա համար էլ նկարը խմբագրեցի ու կնճիռ ավելացրեցի :))

մի երկու հատ կնճիթ էլ ավելացրա…

Լեո
19.12.2013, 23:05
մի երկու հատ կնճիթ էլ ավելացրա…

Ինչի՞ :'

Mephistopheles
19.12.2013, 23:11
Ինչի՞ :'

քիչ են… ես շատ ունեմ… թառամել եմ…

Ուլուանա
20.12.2013, 00:31
Մեֆի ավատարը 40 տարի հետո:

http://i.imgur.com/DctyM7G.jpg
Լավ ա, բայց սենց շատ–շատ մի քսան տարի հետո լինի։ Քառասուն տարի հետո լրիվ զառամյալ կլինի Մեֆը։ Չէ՞, Մեֆ։

Mephistopheles
20.12.2013, 01:07
Լավ ա, բայց սենց շատ–շատ մի քսան տարի հետո լինի։ Քառասուն տարի հետո լրիվ զառամյալ կլինի Մեֆը։ Չէ՞, Մեֆ։

Մեռած, ոչ թե զառամյալ…

Վահե-91
20.12.2013, 02:11
ես դեռ ՏՏ բաժնում սպասում եմ խախտում լինի, որ տուգանել սովորեմ

Mephistopheles
20.12.2013, 02:18
ես դեռ ՏՏ բաժնում սպասում եմ խախտում լինի, որ տուգանել սովորեմ

էդ ո՞ր բաժինն ա…

Skeptic
20.12.2013, 07:27
Մեֆ, էս ա.

http://i.imgur.com/KiDlMZs.png

Mephistopheles
20.12.2013, 07:35
Մեֆ, էս ա.

http://i.imgur.com/KiDlMZs.png

Յավոլ, ախպեր…

Վահե-91
20.12.2013, 08:42
էդ ո՞ր բաժինն ա…
միակ բաժինը, որ ես մոդեռ եմ

Mephistopheles
20.12.2013, 08:43
միակ բաժինը, որ ես մոդեռ եմ

Which one is that?

Վահե-91
20.12.2013, 08:49
Which one is that?
տեղը չեմ ասի, որ թրոլլինգ չանես բաժնումս :D

Աբելյան
05.01.2014, 01:50
05.01.2054թ., Անկապ օրագիր

Անցած տարին անհաջող փակեցինք, գործ ընդհանրապես չկար: Ընկերս հազար անգամ ասեց, ֆիրմայումս պահակ կարաս դառնաս, էշ-էշ չհամաձայնվեցի: Դե ախր իմ կրթությունը ուրիշ ա: Մաթեմատիկոս լինելը էնքանով ա լավ, որ ընկալող ես դառնում: Օրինակ, նորվեգերենից հետո դանիերենին ու շվեդերենին անցնելը իմ համար շատ հեշտ ստացվեց: Դե, Շմեյխելն ու Ռավելլին իմ ջահել օրերի կուռքերն էին, ամոթ կլներ գոնե հիմնական քերականությունը չսովորելը:
Մեծ ձեռքբերում կարելի ա համարել էն, որ նորից Կածյա անունով աղջիկ կպցրի::love Ճիշտ ա էս մեկը 15 տարեկան էր, բայց մեծ տուտուզ ուներ: Ափսոս հեռախոսով ձենս լսեց, վախեցավ: Ծերացել ենք: Հա, ի դեպ էս տարի թոշակի եմ անցնում: 65-ս մի ամսից լրանում ա: Աշխատանքի անցնեմ, մի քանի ամսվա ստաժ ունենամ: Վաղվանից ևեթ կսկսեմ Java պարապել: Առավել ևս, տունը մենակ եմ ապրում, ոչ մի խանգարող չի լինի: Ես հավատում եմ իմ ուժերին: 64 տարում որ ինձ կարեցա ստիպեմ չծխել, նշանակում ա ես մեծ պոտենցիալ ունեմ:

Այբ
05.01.2014, 14:27
40 տարի հետո «Անկապ օրագիրը» լրիվ գրավված կլինեմ:

Հ.Գ. Կատակ եմ անում՝ մի վախեցեք:))