PDA

Դիտել ողջ տարբերակը : Ա՜յ տղա, քո ինչ ամուսնանալու տարիքն ա որ

Moon
18.08.2008, 20:59
Այս հարցի շուրջ շատերն են վիճում։ Ես անձամբ գտնում եմ, որ տղամարդը պետք է ամուսնանա 26-ից հետո։ Ոչ շուտ։ Իսկ դու՞ք։ Չե՞ք կարծում, որ մինչև այդ տարիքը դեռ պատրաստ չէ ամուսնական կյանքին։

StrangeLittleGirl
18.08.2008, 21:06
Քվեարկեցի 26-ից բարձր, բայց միանշանակ չի կարելի ասել: Իմ կարծիքով, տղամարդն ինչքան մեծանում է, այնքան մեծանում է պատասխանատվության զգացումը, այսինքն՝ հասունանում է: Իսկ ինչքան մեծ է պատասխանատվության զգացումը, այնքան մեծ է հավանականությունը, որ լավ ընտանիք կստեղծի: Իհարկե, այս կանոնից շեղումներ էլ են լինում. 26-ից փոքր տղամարդիկ բավական պատասխանատու են լինում կամ 26-ից մեծերն այդպես էլ չեն հասունանում:

Սամվել
18.08.2008, 21:07
40ից հետո :aha

Moon
18.08.2008, 21:09
40ից հետո :aha
Սամ ջան բա մեղկ չե՞ս։ Շատ ես ասում է։

Արամ
18.08.2008, 21:10
Մինիմում 26 տարեկանից հետո

Սամվել
18.08.2008, 21:12
Սամ ջան բա մեղկ չե՞ս։ Շատ ես ասում է։

Կատակ էի անում այ մարդ :D ես էսա փսակվում եմ նոր բանակ գնամ :D:D:hands

Կաթիլ
18.08.2008, 21:13
Այս հարցի շուրջ շատերն են վիճում։ Ես անձամբ գտնում եմ, որ տղամարդը պետք է ամուսնանա 26-ից հետո։ Ոչ շուտ։ Իսկ դու՞ք։ Չե՞ք կարծում, որ մինչև այդ տարիքը դեռ պատրաստ չէ ամուսնական կյանքին։

Համաձայն եմ քեզ հետ, չնայած բացառություններ լինում են, բայց տղաների (և ոչ միայն) մեծ մասը մինչև 25 տարեկանը ամուսնանում են չգիտակցելով, թե ինչ մեծ պատասխանատվություն են վերցնում իրենց վրա… հիմնականում շատ թեթև ու մատների արանքով են նայում այդ փաստին, այստեղից էլ հետևում է անհաշտ, "թունավորված", "փշրված" ընտանիքների թվի աճը:
Վերջերս ինձ ծանոթ մի ընտանիք քայքայվեց, այն պարզ պատճառով, որ տղան (24 տարեկան) ամուսնանալուց առաջ երևի մտածել էր, թե հերթական մեքենան է գնում, եթե անհարմար լինի, կփոխի, ի՞նչ կա որ ...

Moon
18.08.2008, 21:18
Կատակ էի անում այ մարդ :D ես էսա փսակվում եմ նոր բանակ գնամ :D:D:hands
Այ, տղա, քո կարծիքով ես էլ լուրջ էի հա։ լոլ, դու որ 40 լինես, ես էլ եմ 40 լինելու։ Իմ սեփական թեմայում օֆտոպ եմ անում, բայց պատկերացրի ակումբցիների հավաք 20 տարի հետո։

StrangeLittleGirl
18.08.2008, 21:21
բայց պատկերացրի ակումբցիների հավաք 20 տարի հետո։
Խոստանում եմ 60 տարեկան մարդուս հետ գալ :D

VisTolog
19.08.2008, 00:10
18-26

Երկնային
19.08.2008, 01:09
26-ից հետո… :P

Ուլուանա
19.08.2008, 05:10
Քվեարկեցի 26-ից բարձր, բայց միանշանակ չի կարելի ասել: Իմ կարծիքով, տղամարդն ինչքան մեծանում է, այնքան մեծանում է պատասխանատվության զգացումը, այսինքն՝ հասունանում է: Իսկ ինչքան մեծ է պատասխանատվության զգացումը, այնքան մեծ է հավանականությունը, որ լավ ընտանիք կստեղծի: Իհարկե, այս կանոնից շեղումներ էլ են լինում. 26-ից փոքր տղամարդիկ բավական պատասխանատու են լինում կամ 26-ից մեծերն այդպես էլ չեն հասունանում:
Լիովին համամիտ եմ, ավելացնելու բան չունեմ։

Taurus
19.08.2008, 08:37
կասեմ հենց 26, բայց քվեարկել եմ 23-25, իմ համար 25-ն ա իդեալականը, եթե ստացվի ավելի հիանալի:P

Guest
19.08.2008, 08:52
Երբ սերը գա…

Dayana
19.08.2008, 09:09
Քվեարկեցի 26-ից բարձր, բայց միանշանակ չի կարելի ասել: Իմ կարծիքով, տղամարդն ինչքան մեծանում է, այնքան մեծանում է պատասխանատվության զգացումը, այսինքն՝ հասունանում է: Իսկ ինչքան մեծ է պատասխանատվության զգացումը, այնքան մեծ է հավանականությունը, որ լավ ընտանիք կստեղծի: Իհարկե, այս կանոնից շեղումներ էլ են լինում. 26-ից փոքր տղամարդիկ բավական պատասխանատու են լինում կամ 26-ից մեծերն այդպես էլ չեն հասունանում:

միանում եմ ;)

Adam
19.08.2008, 11:25
Գժուկ ջան բացածտ թեմաները հետաքրքիր են, բայց առավել ոգևորեցնող են դրանց վերնագրերը :D
Լավ ես վերնագրում: Իսկը լրագրողի մասնագիտություն: Ապրես:

Razo
19.08.2008, 11:26
Ես համաձայն չեմ` 26, շատ մեծա, լուրջ եմ ասում 16-լիներ էդ էի նշելու:

Ռեդ
19.08.2008, 11:28
23-26 պլյուս մինուս 1 տարի

Moon
19.08.2008, 11:31
Գժուկ ջան բացածտ թեմաները հետաքրքիր են, բայց առավել ոգևորեցնող են դրանց վերնագրերը :D
Լավ ես վերնագրում: Իսկը լրագրողի մասնագիտություն: Ապրես:

Մերսի:):oy

REAL_ist
19.08.2008, 13:11
կարևորը մարդ կարանա իրա ընտանիքը պահի իր ուժերով, թե չե տարիքը եթքանել էական չի, մարդ կա 28ա բայց ինքը իրա գլուխը չի կարում պահի ուր մնաց ընտանիք պահի, մարդել կա 20 ու լռիվ հասունա ընտանիք կազմելու համար
բայց մեջներից 25նա հարմար, որ հասցնես ինչքան կարաս կայֆավատ լնես, նորմալ գործ ճարես նոր հանգիստ սրտով ամուսնանաս

Վարպետ
19.08.2008, 15:00
Տղամարդ կա` նույնիսկ 40-ից հետո ամուսնանալն ա նրա համար հակացուցված: Ավելի հեշտ ա պատասխանել` որ տարիքից սկսել երեխային կերակրել խորոված բադրիջանով հարցին, քան էս մեկին:

dvgray
19.08.2008, 15:23
Ա՜յ տղա, քո ինչ ամուսնանալու տարիքն ա որ
Ուր էր թե ռեալում սենց հարց տային են մարդկանց /նաև աղջիկ/կանանց / , ովքեր որ առանց հասկանալու ամուսնանում է, երեխաներ ունենում, ու ժողովրդի ասած "բրախում": Ճիշտ ա ստեղ հասկանում եմ, որ երեխաների թեման չի շոշափվում, բայց ամուսնանալուց առաջ աղջիկ-տղա համեմատաբար հասուն մարդիկ են, ու իրենց գործն ա, եթե որոշել են ամուսանանալ: Իրար տեսնում են, լսում են շոշափում են: Ու ունեն ընտրության հնարավորություն:
Իսկ երեխաները չունեն: Նրանք իրենց կամքից անկախ ծնվում են: Ու եթե ընտանիքի ծնողները պատրաստ չէին երեխա ունենաու, նրանց դաստիրակելու ու խնամելու, ապա աշխարհում ավելանում են կոմպլեկսավորված, անդաստիրակ մարդկանց բանակի կազմը:

Ձայնալար
19.08.2008, 15:59
Նկատենք նաև, որ առավել պատասխանատու մարդիկ, ովքեր սկզբունքորեն նույնիսկ շուտ ամուսնանալու դեպքում կարող են ավելի առողջ ընտանիք ունենալ ամուսնանում են համեմատաբար ուշ, իսկ էն երեխաները, որ ամուսնանում են պապաին կից ենթաընտանիք կազմելու հույսով, ամուսնանում են շուտ: Որն ա ավելի լավ չգիտեմ :)

I love love
19.08.2008, 18:45
Ես կարծում եմ տղայի ամուսնանալու ժամանակը կգա այն պահին, երբ նա ուսում ստանա, բանակ գնա գա, ապա որևէ աշխատանք ունենա, որ այդքան էլ ծնողից կախված չլինի: Այսինքն 23-26 տարեկանում կարելի է ընտանիք կազմել: Կամ տղաներ կան դպրոցից հետո անմիջապես աշխատում են, բայց դա չի նշանակում, որ 18 տարեկանում արդեն կարելի է 2-3 երեխա ունենալ: Բայց նաև չեմ ընդունում այն փաստը, որ 26 տարեկան տղան ունի ընտրյալ, ունի աշխատանք, բայց ինչու չի ամուսնանում, անհասկանալի է :Չնայած դա կարծես արդեն ուրիշ թեմա է:

Ռուֆուս
19.08.2008, 22:04
Մյուս տղաների ամուսնանալու տարիքի համար չեմ կարող ասել, բայց ես որ հաստատ միչև 30 տարեկանս չեմ ամուսնանա: Մինչև իմ ապագա ընտանիքին ամեն ինչով չկարողանամ ապահովել չեմ ամուսնանա :)

Frigid-
19.08.2008, 22:30
...Երբ հասուն, գիտակից, սեփական կարծիք ու դիրքորոշում ունեցող մարդ դառնա` ունակ ամենայն լրջությամբ զգալու իր ընտրյալի հանդեպ սերը, հարգելու կնոջը, հասկանալու, թե ինչ ասել է ընտանիք, չպղծելու այն, իր վրա վերցնելու ընտանիքի պահպանման ու երեխաների դաստիարակման պատասխանատվությունը, .. ու էդպես կարծի ոչ թե ինքը ու իրա նման թաղի տղերքը, այլ իրավամբ հասուն անհատները...իսկ դա դեմքի պզուկների անհետանալու հետ հեչ կապ չունի ;)

Sunny Stream
19.08.2008, 22:47
ոչ առաջին տարբերակը... մոտ 24-ից բարձր:

Selene
19.08.2008, 23:37
...Երբ հասուն, գիտակից, սեփական կարծիք ու դիրքորոշում ունեցող մարդ դառնա` ունակ ամենայն լրջությամբ զգալու իր ընտրյալի հանդեպ սերը, հարգելու կնոջը, հասկանալու, թե ինչ ասել է ընտանիք, չպղծելու այն, իր վրա վերցնելու ընտանիքի պահպանման ու երեխաների դաստիարակման պատասխանատվությունը, .. ու էդպես կարծի ոչ թե ինքը ու իրա նման թաղի տղերքը, այլ իրավամբ հասուն անհատները...իսկ դա դեմքի պզուկների անհետանալու հետ հեչ կապ չունի ;)

Լիովին համամիտ եմ:) Չեմ քվեարկել, որովհետև նայած ում դեպքում՝ ոնց;)

Morpheus_NS
19.08.2008, 23:46
Տարիքը էդքան էլ կարեւոր չի, կարեւորը, որ տղամարդը հոգեպես եւ սոցիալապես կայացած լինի: Անկեղծ եմ ասում, որ կան մարդիկ, որոնք նույնիսկ 18 տարեկանում կայացած են:

VisTolog
19.08.2008, 23:57
Նրանք, ովքեր նշել են, որ ամենաքիչը 23-24 /+-/ տարեկանից է պետք ամուսնանալ, իրանց հարցնում եմ.
Եթե դուք օրինակ 20 տարեկանում սիրահարվեք, ամենաքիչը 3 տարի սպասելու՞ եք.

Morpheus_NS
20.08.2008, 00:11
Նրանք, ովքեր նշել են, որ ամենաքիչը 23-24 /+-/ տարեկանից է պետք ամուսնանալ, իրանց հարցնում եմ.
Եթե դուք օրինակ 20 տարեկանում սիրահարվեք, ամենաքիչը 3 տարի սպասելու՞ եք.

Բա որ 18-ում սիրահարվեն, 26-ից ավել նշածները պիտի 8 տարուց ավել սպասեն...:D

*e}|{uka*
20.08.2008, 01:38
Նրանք, ովքեր նշել են, որ ամենաքիչը 23-24 /+-/ տարեկանից է պետք ամուսնանալ, իրանց հարցնում եմ.
Եթե դուք օրինակ 20 տարեկանում սիրահարվեք, ամենաքիչը 3 տարի սպասելու՞ եք.

Անպայման , երեք տարին կատաստրոֆա չի ;), բայց մեկա շատ ընկերություն անելն էլ մի բան չի, մի պահա գալիս որ հարաբերություննեը նոր փուլ են պահանջում, շատերի մոտ էտ փուլը ուրիշ ձևով է ընկալվում ու մարդիկ չհասկանալով բաժանվում են :
Դրա համար էլ ասում եմ ինչքան ուզում եք սիրահարվեք:love փոքր տարիքում, բայց էն աստիճանի չէ որ ասեք, ֆսյո գժվում եմ, էլ չեմ դիմանում, ուզում եմ ամուսնանամ: :D
Եթե տղան մինչև 28 տարեկանը միջին կարգի :D լուրջ հաջողությունների հասած չի լինում , հավանականությունը քիչ է որ ավելի լավ արդյունք կլինի մյուս տասնամյակներում, գտնում եմ որ սահմանը 28-ն է : :)

Frigid--ի խոսքերից
...Երբ հասուն, գիտակից, սեփական կարծիք ու դիրքորոշում ունեցող մարդ դառնա` ունակ ամենայն լրջությամբ զգալու իր ընտրյալի հանդեպ սերը, հարգելու կնոջը, հասկանալու, թե ինչ ասել է ընտանիք, չպղծելու այն, իր վրա վերցնելու ընտանիքի պահպանման ու երեխաների դաստիարակման պատասխանատվությունը, .. ու էդպես կարծի ոչ թե ինքը ու իրա նման թաղի տղերքը, այլ իրավամբ հասուն անհատները...իսկ դա դեմքի պզուկների անհետանալու հետ հեչ կապ չունի
Այո՜ :yes

dvgray
20.08.2008, 02:43
Հետաքրքիր է :think
Աղջիկների կարծիքներում այն է ասվում, որ տղան պետք է վերցնի իր վրա ընտանիքի պատասխանատվությունը: Իսկ կի՞նը :8 : Երեխաներ ծնի, զբաղվի նրանց դաստսիրակությամբ, ճաշ եփի ու նմանատիպ կենցաղա-սեքսուալ պարտականություններ հա՞ : Այսինքն դուք համաձա՞յն եք ձեր կյանքը անցկացնել խոյհանոցում :o:
Կարծում եմ ոչ :):
Այնպես որ, ճիշտ կլինի ընտանիքի պատասխանատվությունը /լինի ֆինանսական թե բարոյա-հոգեբանկան/ կրել համատեղ, որպես երկու բախտակից ընկերներ: Գիտե՞ք որ կյանքում շատ դեպքեր են պատահում: Անգամ որ կինը աշխատում է և ֆինանսավորում ընտանիքին, իսկ տղամարդը կորցնում է աշխատանքը ու դառնում գործազուրկ /շատ անգամ թասիբն ու արժամնապատվությունը չկորցնելու համար/: Մի՞թե դուք ձեր ապագա ամուսնում այս դեպքում համարելու եք անպետք տղամարդ ;)

StrangeLittleGirl
20.08.2008, 02:46
Պարզաբանում. պատասխանատվություն ասելով ես ոչ թե փող աշխատել, ընտանիք պահել նկատի ունեի, այլ ընդամենը կնոջ կողքին մնալ, ոչ թե թողնել-հեռանալ:

dvgray
20.08.2008, 02:49
Պարզաբանում. պատասխանատվություն ասելով ես ոչ թե փող աշխատել, ընտանիք պահել նկատի ունեի, այլ ընդամենը կնոջ կողքին մնալ, ոչ թե թողնել-հեռանալ:
Սա ուրիշ բան :)
Թե չէ փողը ինչ է՞ որ: Ձեռքի կեղը :D: Ու այդ "կեղտին" չարժե շատ ուշադրություն դարձնել:

StrangeLittleGirl
20.08.2008, 02:52
Թե չէ էդ էր պակաս մնացել, որ ինչ-որ տղամարդու թույլ տամ, որ իմ փոխարեն փող աշխատի :angry :D

Ֆրեյա
20.08.2008, 12:36
Բարդ հարց է :)
Տղա գիտեմ 23 տարեկանում ամուսնացել է, երեխա է ունեցել, և շատ երջանիկ է, շատ հասուն և պատասխանատու վերաբերմունք է դրսևորում:

Մարդ էլ կա, մինչև 40 տարեկան տարբեր կանանց հետ ժամանակ էր անց կացնում, մեկի հետ նույնիսկ 7 տարի հանդիպում էր, այդպես էլ չամուսնացավ: Հիմա էլ չի ամուսնացել:

Հա, մոռացա ասեմ, շատ հաճելի անձնավորություն է, և վաղուց արդեն ֆինանսապես լավ ապահովված է, բայց կորցրել է պահը :(

Դեկադա
21.08.2008, 23:10
Հա, մոռացա ասեմ, շատ հաճելի անձնավորություն է, և վաղուց արդեն ֆինանսապես լավ ապահովված է, բայց կորցրել է պահը

Մարդ կա 43-ում է ամուսնացել ու արդեն երեխա էլ ունի, այնպես որ չես կարող ասել ում պահը երբ է::)
Իսկ իրականում , երբ ամուսնանալ կախված է, թե ինչքանով են զույգերը պատրաստ ընտանիքի հոգսը վերցնել իրենց ուսերին:Ամենահեշտ գործը ամուսնանալն է,այ ամենադժվարը ընտանիքը պահելն ու պահպանելն է և կարևոր չէ ով է փող աշխատում, կարևորը իմ ու քո չանելն է:

Մանե
22.04.2009, 13:33
25+-1

Լուսաբեր
22.04.2009, 15:05
Ամուսնության համար ինչ-որ հատուկ տարիք չկա, երբ քեզ հասուն ես զգում, երբ գիտակցում ես որ երեխաներ կարող ես դաստիարակել, ուրեմը արդեն ժամանակն է.

Մեծերից մի խոսք եմ լսել, երբ արդեն հասուն տարիքով մարդկանց ասում են,-ինչու՞ չես ամուսնանում... ասում են,-երբ ժամանակը գա, կամուսնանան,մարդը որ ուզումա ամուսնանա, տարիքին չի նայում: Այսինքը նույն հաջողությամբ կարող է մարդ լինի 18 տարեկան, բայց արդեն ամուսնանալու համար հասուն մարդ լինի :oy
Ինչևէ, վաղ տարիքում ամուսնանալ խորհուրդ չի տրվում, մանավանդ տղաներին . :)

Փոքրիկ
22.04.2009, 16:15

:goodահա , համամիտ եմ, նույն հաջողությամբ էլ կարող ա տղան 25-26 տարեկանա, բայց ամուսնության դեռ պատրաստ չի...
;)ամեն դեպքում, ես գտնում եմ, որ 26ից շուտ չպետք ա տղան ամուսնանա