PDA

Դիտել ողջ տարբերակը : Աճպարարը / The Illusionist (2006)

Black Insomnia
07.11.2006, 17:35
The Illusionist-ը տեսե՞լ եք,կարծում եմ `հրաշալի ֆիլմ է:Հետաքրքիր է ,որ գլխավոր հերոսը բացարձակ դրական չէ,դրանից ֆիլմում հակասություններ են ծագում. մի կողմից սյուժեն ստիպում է ցավակցել ու խղճալ նրան (խոսքը հենց illusionist -ի մասին է),մյուս կողմից` պարզվում է :think ,որ այդքան դրական հերոսը ամենեւին էլ դրական չէ,ու դրանից քեզ խափված ես զգում:Հետո էլ ֆիլմը արժանի է ուշադրության թեկուզ դերասան Edward Norton-ի անկրկնելի մասնակցության շնորհիվ:Մի խոսքով` լավ կլիներ դուք էլ ձեր կարծիքն արտահայտեիք այս թեմայով :B

kiki
07.11.2006, 22:28
տեսել եմ, լավ կինո է, բայց որ ասեմ շեդեվր է, չէ ... ուղակի նոր միտք էր ...
իսկ էդ դրական հերոսը ինձ մոտ հենց սկզբից էլ կասկած էր առաջացնում, չգիտեմ ինչու ...

դե ես էդ դերասանուհուն եմ հավանում շատ, անունը էլի մոռացա ...
հետաքրքիր էն էր, որ իրոք ինքնաթիռի մեջ են նկարահանումները տեղի ունեցել ...
բայց պատկերացնու՞մ եք, երեխադ կորել է, իսկ քեզ համոզում են որ չի էլ եղել ... գժվել ա կարելի ...

Black Insomnia
07.11.2006, 23:30

Իրականում խոսքը այլ ֆիլմի մասին է;) Illusionist-ը բացարձակ նոր ֆիլմ է ու լրիվ այլ թեմայով:think այստեղ խոսքը գնում է մի հրաշագործ-աճպարարի մասին,այլ ոչ թե ինքնաթիռների ու ռազմական մայրերի(եթե այդպիսիք գոյություն ունեն):ok

kiki
07.11.2006, 23:37
ներեղություն ես կարդացել էի Illusion ...

Black Insomnia
07.11.2006, 23:48
Հավատացնում եմ ,որ Illusionist ֆիլմում ոչ մի ինքնաթիռ էլ չկա,դրանում,ի դեպ, դժվար չէ համոզվել:8

kiki
07.11.2006, 23:57
դե հավատում եմ , ես ասեցի չէ , սխալ եմ կարդացել ու մեկ այլ ֆիլմի մասին էի ասում ...

Մասսագետ
08.11.2006, 00:45
Իրականում խոսքը այլ ֆիլմի մասին է;) Illusionist-ը բացարձակ նոր ֆիլմ է ու լրիվ այլ թեմայով:think այստեղ խոսքը գնում է մի հրաշագործ-աճպարարի մասին,այլ ոչ թե ինքնաթիռների ու ռազմական մայրերի(եթե այդպիսիք գոյություն ունեն):ok
Է՞ս տարվա ֆիլմ ա: Հայաստան արդեն հասե՞լ ա: Norton-ը լավ դերասան ա, կնայեմ, կարծիքս կգրեմ:

Black Insomnia
08.11.2006, 15:48
Է՞ս տարվա ֆիլմ ա: Հայաստան արդեն հասե՞լ ա: Norton-ը լավ դերասան ա, կնայեմ, կարծիքս կգրեմ:
Այո,ֆիլմն այս տարվա է:Հայաստանի մասին չգիտեմ,բայց Ռուսաստանում շնորհանդեսը հոկտեմբերի 19-ին է տեղի ունեցել,կարծում եմ շնորհանդեսին սպասելը անարդյունք կլինի:Ինքս էլ տեսել եմ անորակ ձայնագրություն,բայց ֆիլմը ,միեւնույնն է, շատ հավանեցի..

Shauri
08.11.2006, 16:07
kiki> Քո ասածը FlightPlan-ն է :)

kiki
08.11.2006, 16:41
հաստա՞տ ... иллюзия полета, այսպես էին կարծեմ ռուսերեն թարգմանել ...

Shauri
08.11.2006, 16:48
Այո, հենց դա է, անգլերեն այդպես է անունը
http://www.imdb.com/title/tt0408790/

Yellow Raven
28.02.2011, 16:07
Էս ֆիլմի համար երևի ճակատագրական եղավ The Prestige-ի հետ միևնույն տարվա մեջ դուրս գալը:)
Ընդհանրապես չգրավեց ու չնայվեց... :)

Ռուֆուս
01.03.2011, 02:00
Էս ֆիլմի համար երևի ճակատագրական եղավ The Prestige-ի հետ միևնույն տարվա մեջ դուրս գալը:)
Ընդհանրապես չգրավեց ու չնայվեց... :)

Ես սա The Prestige-ից առաջ եմ տեսել ու դուրս եկավ: Էդվարդ Նորթոնին շատ եմ սիրում ու հավանում ու էս ֆիլմում շատ լավ ա խաղում: Բայց Պրեստիժը էս ֆիլմի հետ համեմատած գլուխգործոց ա, ընդհանրապես չարժի նույնիսկ համեմատել :)

ArmSOAD
01.03.2011, 15:40
The Prestige-ը չեմ տեսել, երևի դրա համար էլ Իլյուզիոնիստը շատ եմ հավանել :love Համ ֆիլմի բովանդակությունը, ավարտը, համ էլ Էդվարդ Նորթոնին ;)

impression
01.03.2011, 16:30
The Prestige-ը ես էլ նայեցի Իլյուզիոնիստը նայելուց անմիջապես հետո, բայց առանց The Prestige-ի էլ էն մեկն առանձնապես ինձ դուր չէր եկել: Իսկ երկրորդը իսկապես կարգին ֆիլմ է: Նույնիսկ երկու անգամ եմ դիտել:

Ռուֆուս
01.03.2011, 16:49
The Prestige-ը չեմ տեսել, երևի դրա համար էլ Իլյուզիոնիստը շատ եմ հավանել :love Համ ֆիլմի բովանդակությունը, ավարտը, համ էլ Էդվարդ Նորթոնին ;)

Խորհուրդ կտամ անպայման The Prestige-ը նայել, The Prestige-ից հետո Իլյուզիոնիստի «խճճված» սցենարը պրիմիտիվագույն պատմություն կթվա :) Ի դեպ The Prestige-ը ի վիճակի է խաթարել մարդու հոգեկան առողջթությունը :} Ես երկու անգամ եմ նայել ու ամեն անգամից հետո մի շաբաթ ուշքի չէի գալիս :)

ArmSOAD
01.03.2011, 17:15

Յա~: Տենց ծանր տարվող կինո ա՞: Ուրեմն հաստատ արժի նայել, ես տենց հոգեկան խանգարող ֆիլմեր սիրում եմ :hands : Մնում ա ճարեմ...

AniwaR
01.03.2011, 19:34
Ես էլ եմ պրեստիժը տեսել: Շատ լավն էր: Բայց սա ոնց որ չէ: Ինչ-որ ուզեցա նայեմ այնուամենայնիվ::think