PDA

Դիտել ողջ տարբերակը : Ո՞րն եք ավելի արժևորում՝ չափածո՞ն, թե՞ արձակը

AgaTa
18.08.2008, 08:53
Ինձ միշտ հետաքրքրելա ես հարցը, թե որ գրական Ձևն են մարդիկ գերադասում և ինչու: Ես մի քանի բան կասեի` կապված իմ նախընտրության պատճառների հետ, բայց երևի հիմա չէ;), մենակ ասեմ, որ գերադասում եմ արձակը:ok

Razo
18.08.2008, 09:04
Չգիտեմ, իմ սիրած գրքերը որ դասին են պատկանում, բայց սիրում եմ արկածային գրքեր: :)

AgaTa
18.08.2008, 12:02
Չգիտեմ, իմ սիրած գրքերը որ դասին են պատկանում, բայց սիրում եմ արկածային գրքեր: :)

ՈՒրեմն արձակ:hands

Mitre
18.08.2008, 12:25
Ինձ միշտ հետաքրքրելա ես հարցը, թե որ գրական Ձևն են մարդիկ գերադասում և ինչու: Ես մի քանի բան կասեի` կապված իմ նախընտրության պատճառների հետ, բայց երևի հիմա չէ;), մենակ ասեմ, որ գերադասում եմ արձակը:ok

Հաշվի առնելով,որ հիմնականում արձակ եմ կարդում,կարելի է եզրակացնել ,որ գերադասում եմ դաՉափածոն ընթերցում եմ տրամադրությունից ելնելով,ոչ հաճախ:

AgaTa
18.08.2008, 21:24
Ես ինքս միշտ նախընտրել եմ արձակը. կարծում եմ արձակը գաղափարական լայն ազդեցություն ունենալու համար լավագույն միջոց է, իսկ չափածոն`միայն զուտ հույզերի արտահայտման միջոց` լինեն դրանք գաղափարական, թե զգացմունքային առումով. չափածոն ունի մի կարևոր մեծ թերություն. դա իր ծավալային խտությունն է, ինչը ստիպում է հեղինակին լինել առավելագույնս հակիրճ, դժվար հասկանալի, խտացված:)

Morpheus_NS
19.08.2008, 10:32
Չափածոն՝որպես գրականության առավել բարդ ոլորտ, քանի որ այն ստեղծագործողից ավելի շատ հմտություն է պահանջում՝ հնարավորինս գեղեցիկ եւ հասկանալի ձեւակերպել իր միտքը՝ այն էլ մնալով հանգավորման ու վանկավորման կանոնների սահմաններում:
Արձակը՝ որպես առավել հետաքրքիր կարդացվող:

Chuk
19.08.2008, 11:20
Մոդերատորական: Թեման «Հայ գրականություն» ենթաբաժնից տեղափոխվել է «Գրականություն» բաժին:

Moon
19.08.2008, 11:22
Ես շատ եմ սիրում արձակ։ Մի ուրիշ տիպի հաճույք եմ ստանում արձակից։ Չափածո սիրում եմ, բայց մենակ Թումանյանի չափածոները։ Ճիշտ ա արագ են կարդացվում, բայց հավես չի տենց։

StrangeLittleGirl
19.08.2008, 12:40
Քանի որ ես ինքս միշտ արձակ եմ գրում, արձակ էլ կարդում եմ: Չափածո դպրոցից հետո համարյա չեմ կարդացել… Երևի մենակ Վիոլետ Գրիգորյան:

Tanamasi
19.08.2008, 13:29
Իմ կարծիքով չափածոն ու արձակը այս կոնտեքստում չի կարելի համեմատել։ Ոնց որ հարցնես պատմվա՞ծք ես սիրում, թե՞ վեպ։ Ես սիրում եմ Բլոկի, Սևակի, Թումանյանի, Լերմոնտովի, Պուշկինի, Վեռլենի, Շեքսպիրի չափածոն, նաև սիրում եմ Ռեմարկի, Սարոյանի, Պարոնյանի, Մահարու, Անատոլ Ֆրանսի, Չապեկի, Սելինջերի արձակը։ Չեմ սիրում չափածո շատ ստեղծագործություններ, բայց նաև նույնչափ արձակ։
Չափածոյով կարելի է նույնչափ ազդել կարդացողի վրա, որքնա և արձակով։ Չափածոն երբեք էլ դժվարհասկանալի չի եղել, համենայն դեպս ավելի դժվարհասկանալի, քան արձակը։ Նրանով ոչ միայն հույզեր են արտահայտել, այլ նաև կոչ ժողովրդին, մեծարանք, հեգնանք, ծաղր։ Իսկ հմուտ ստեղծագործողի համար չափածո գրելը ոչ մի բարդություն չի ներկայացնում։:fool

AgaTa
19.08.2008, 17:25
Այո, համաձայն եմ Morpheus_NS-ի հետ, որ հեղինակից մեծ շնորհք է պահանջում չափածոն` պահելով հանգավորման, տաղաչափական և այլ ինչ-ինչ կանոնների պահպանման պահանջների ներսում, բայց դրանով էլ հենց գրականությունը դադարում է (ոչ միշտ, իհարկե) լինել կենսական, կյանքին մոտ, այլ վերածվում է ռոմանտիկական (խոսքս ռոմանտիզմի`որպես գրական ժանրի և ոչ թե զգացմունքի մասին է) ինչ-որ փիլիսոփայության և ոչ թե ռեալիստական` ստանալով, սակայն, գեղարվեստական և գեղագիտական մեծ արժեք: Սա իմ կարծիքն է::)

Morpheus_NS
19.08.2008, 23:09

Հենց նրանով էլ մեր մեծերը «Մեծ» են, որ կարողացել են պահելով հանգավորման, տաղաչափական և այլ ինչ-ինչ կանոնները՝ լինել կենսական, կյանքին մոտ եւ միշտ լինել ռեալիստական ու միաժամանակ իրենց ստեղծագործություններին հաղորդել գեղարվեստական և գեղագիտական մեծ արժեք: Կարդա Թումանյանի բոլոր չափածոները (կարող ես սկսել նրանից, որտեղից գրված է իմ ստորագրությունը. դա իմ ամենասիրածն է):

Ուլուանա
20.08.2008, 02:52
Ինձ համար ամեն մեկն իր տեղն ու նշանակությունն ունի։ Բայց, օրինակ, ծավալուն չափածո ստեղծագործություններ կարդալ այնքան էլ չեմ սիրում, օրինակ՝ պոեմները, բալլադները, չափածո պիեսները հոգնեցնում են ինձ, հնարավորինս կարճ բանաստեղծություններ եմ սիրում։

Հետաքրքիր է, որ թեև իմ ավարտուն գրվածքների մեծ մասը չափածո է, բայց ես ինձ ավելի շատ արձակ ստեղծագործող եմ զգում... :think

StrangeLittleGirl
20.08.2008, 02:57
Մի բան հիշեցի… Տարիներ առաջ սիրում էի ասել. «Չափածո գրելն արձակից հեշտ է, բայց լավ չափածո գրելը լավ արձակ գրելուց շատ ավելի դժվար է»: Մնում եմ նույն կարծիքին :) Լավ չափածո շատ քիչ կա:

Ուլուանա
20.08.2008, 03:03
Ինձ համար ամեն մեկն իր տեղն ու նշանակությունն ունի։ Բայց, օրինակ, ծավալուն չափածո ստեղծագործություններ կարդալ այնքան էլ չեմ սիրում, օրինակ՝ պոեմները, բալլադները, չափածո պիեսները հոգնեցնում են ինձ, հնարավորինս կարճ բանաստեղծություններ եմ սիրում։
Այնուամենայնիվ, եթե հանկարծ իմ առաջ ընտրություն դնեին, որ ամբողջ կյանքում կա՛մ միայն արձակ կարդալու հնարավորություն եմ ունենալու, կա՛մ միայն չափածո, առանց մի վայրկյան տատանվելու արձակը կընտրեի։ :)

AgaTa
20.08.2008, 04:43
Հենց նրանով էլ մեր մեծերը «Մեծ» են, որ կարողացել են պահելով հանգավորման, տաղաչափական և այլ ինչ-ինչ կանոնները՝ լինել կենսական, կյանքին մոտ եւ միշտ լինել ռեալիստական ու միաժամանակ իրենց ստեղծագործություններին հաղորդել գեղարվեստական և գեղագիտական մեծ արժեք: Կարդա Թումանյանի բոլոր չափածոները (կարող ես սկսել նրանից, որտեղից գրված է իմ ստորագրությունը. դա իմ ամենասիրածն է):

Ես ոչինչ չասացի մեր մեծերի մասին բացասական, ու առավել քան շատ-շատերը ընդունում եմ և չեմ կարող չընդունել նրանց հանճարը, բայց ես դրա համար էլ գրել էի, որ կան բացառություններ (Թումանյան, Սևակ...), բայց չափածոն հիմնականում եղել է ավելի շատ Ձև գրական:

StrangeLittleGirl
20.08.2008, 13:51
Իմ համեստ կարծիքով, Սևակը հենց այն դեպքերից է, երբ «չափածո գրելն արձակից հեշտ է»:

Վարպետ
20.08.2008, 14:17
Իմ համեստ կարծիքով, Սևակը հենց այն դեպքերից է, երբ «չափածո գրելն արձակից հեշտ է»:
Իմ համեստ կարծիքով` չափածո գրելը միշտ ա արձակից հեշտ... Կարող ա բլթ եմ անում, բայց որ վրա տակ` կփորձեմ բանավիճել:)

P.S. Գրել եմ, նոր եմ նկատել, որ "Իմ համեստ կարծիքովը" կրկնվում ա, ազնիվ խոսք:D

Tanamasi
20.08.2008, 15:41

Դե ես հիմա վրա կտամ :P Էդ ո՞նց:o
Եթե նկատի ունես որոշ մարդկանց, կամ հենց քեզ, ապա պարզ է, բայց բոլորի՞ն…

AgaTa
20.08.2008, 16:59
Իմ համեստ կարծիքով, Սևակը հենց այն դեպքերից է, երբ «չափածո գրելն արձակից հեշտ է»:

երևի համաձայն եմ:hands

Վարպետ
20.08.2008, 17:20
Դե ես հիմա վրա կտամ :P Էդ ո՞նց:o
Եթե նկատի ունես որոշ մարդկանց, կամ հենց քեզ, ապա պարզ է, բայց բոլորի՞ն…

Ամբողջ խնդիրն էն ա, որ հենց բոլորին:) Եթե պրիմիտիվ տարաբաժանենք իրարից արձակը ու պոեզիան, ապա երեւի թե` սենց. Պոեզիան հանգ ու տող ա ուզում, իսկ արձակը` ոչ: Չէ? Այ հենց բարդությունը նրանում ա, որ շատ մարդիկ հենց այ էս պրիմիտիվ տարաբաժանմամբ էլ դնում են սխալ պատկերացումների հիմք, քանի որ սկսում են ուղղակի անկապ մտքեր կապել իրար` ներկայացնելով դա որպես արձակ:
Ժողովուրդ, արձակը դա դեռ "առանց հանգի ու ոտքի" նախադասությունների կույտ չի: Դա նաեւ միտք ա, որը պետք ա կարմիր թելի նման անցնի ողջ երկի միջով, դա մակդիրներ են, դա բառերի, հոմանիշների ընտրություն ա, դա սրամիտ գրոտեսկներ են, դա չձանձրացնող լեզու ա, դա, ի վերջո, ասելիք ա, որը նախ պետք ա ունենալ կամ գտնել` ծայրահեղ դեպքում:

Morpheus_NS
20.08.2008, 23:24

Հա, բայց էդ նույն ասելիքը պետք ա գտնել նաեւ չափածոի մեջ՝ պահպանելով բոլոր կանոնները:

Վարպետ
20.08.2008, 23:43
Հա, բայց էդ նույն ասելիքը պետք ա գտնել նաեւ չափածոի մեջ՝ պահպանելով բոլոր կանոնները:

Իհարկե: Բայց չափածոյում կարող ես սահմանափակվել ընդամենը սեփական հույզերի նկարագրմամբ, չափածոն առավելություն ունի արձակի հանդեպ իր լակոնիկությամբ, եւ բացի այդ չափածոյի մեջ պարտադիր չէ որեւէ սյուժեի ներառում: Խոսքս պոեմների մասին չէ: Չնայած` ինձ համար միանշանակ է, որ լավ պոեմ կարող է գրել միայն այն բանաստեղծը, ով միաժամանակ կատարյալ տիրապետում է ինչպես պոեզիայի, այնպես էլ արձակի ժանրերին:

ArmBoy
20.08.2008, 23:51
Ամեն մեկն իր տեղն ունի, ես արժեվորում եմ երկուսն էլ:

Tanamasi
21.08.2008, 19:15
Ամբողջ խնդիրն էն ա, որ հենց բոլորին:) Եթե պրիմիտիվ տարաբաժանենք իրարից արձակը ու պոեզիան, ապա երեւի թե` սենց. Պոեզիան հանգ ու տող ա ուզում, իսկ արձակը` ոչ: Չէ? Այ հենց բարդությունը նրանում ա, որ շատ մարդիկ հենց այ էս պրիմիտիվ տարաբաժանմամբ էլ դնում են սխալ պատկերացումների հիմք, քանի որ սկսում են ուղղակի անկապ մտքեր կապել իրար` ներկայացնելով դա որպես արձակ:
Ժողովուրդ, արձակը դա դեռ "առանց հանգի ու ոտքի" նախադասությունների կույտ չի: Դա նաեւ միտք ա, որը պետք ա կարմիր թելի նման անցնի ողջ երկի միջով, դա մակդիրներ են, դա բառերի, հոմանիշների ընտրություն ա, դա սրամիտ գրոտեսկներ են, դա չձանձրացնող լեզու ա, դա, ի վերջո, ասելիք ա, որը նախ պետք ա ունենալ կամ գտնել` ծայրահեղ դեպքում:

Բայց չափածոն էլ պետք է իմաստ, մակդիրների, հոմանիշների ընտրություն, սրամիտ գրոտեսկներ ունենա, միտքը պետք է գրագետ ձևակերպված լինի։ Այդ ամենին գումարած հանգերը։ Անիմաստ ու պրիմիտիվ չափածո՝ համաձայն եմ, բոլորն էլ կարան ու համարյա բոլորն էլ գրում են։

Morpheus_NS
21.08.2008, 22:35
Իհարկե: Բայց չափածոյում կարող ես սահմանափակվել ընդամենը սեփական հույզերի նկարագրմամբ, չափածոն առավելություն ունի արձակի հանդեպ իր լակոնիկությամբ, եւ բացի այդ չափածոյի մեջ պարտադիր չէ որեւէ սյուժեի ներառում: Խոսքս պոեմների մասին չէ: Չնայած` ինձ համար միանշանակ է, որ լավ պոեմ կարող է գրել միայն այն բանաստեղծը, ով միաժամանակ կատարյալ տիրապետում է ինչպես պոեզիայի, այնպես էլ արձակի ժանրերին:

Ցանկացած չափածո ինձ համար մեծ արժեք ունի, եթե սյուժե ունի, երեւում է, թե որտեղ է սկսվում եւ որտեղ է վերջանում միտքը: Կարելի է մի տողով այնքա՜ն միտք արտահայտել: Դրա համար էլ սահմանափակ թվով հեղինակներ եմ սիրում՝ Թումանյան, Սահյան...

Apsara
23.08.2008, 14:09
Տվյալ հարցին դժվարանում եմ պատասխանել, քանի որ կարդում եմ և մեկը և մյուսը: Լինում են դեպքեր երբ չափածոի կարիք եմ զգում, մի կողմ եմ դնում գեղարվեստական գիրքը ու գնում Եսենինի հատորներից մեկի հետևից կամ վերցնում Ախմատովա, կամ Թումանյան:

Արձակը որպես այդպիսին իմ կյանքի ընթացքում միշտ հետս է, կարդում եմ թե գեղարվեստական թե տեղեկատվական գրքեր, փաստորեն ավելի շատ արձակ եմ կարդում:

Ի դեպ այդքան էլ համաձայն չեմ, որ չափածո գրելն հեշտ է, իսկ արձակը ավելի դժվար, եկեք սկսենք այնտեղից, որ գրել և ստեղծագործել ինքնին դժվար է, կարելի է գրել բայց չստեղծագործել, նույնիսկ չափածո գրել, բայց չստեղծագործել, իսկ երբ մարդ ստեղծագործում է, չափածո կամ արձակ ոչ թե գրողն է ընտրում, այլ հենց քրվածքը ինքը իր պահանջներն է ներկայացնում գրողին, ակումբականներից շատերն են ստեղծագործում և եթե նրանք իրոք ստեղծագործում են, ապա կհասկանան ինձ, այն պահը երբ ստեղծվելիքը ինքը բռնում է քո ձեռքը ու ղեկավարում քեզ, ուզումես իրար կողք գրի, ւզում ես իրար տակ բայց արձակ թե չափածո նա ինքն է ընտրում իր ձևը…

Լուսիանա
06.09.2008, 20:05
Երկուսն էլ սիրում եմ, բայց արձակը ինձ ավելի հարազատ է

Այբ
19.07.2013, 16:02
Նախընտրում եմ այն գրական ստեղծագործությունը կարդալ, որը հոգեհարազատ է ինձ, որը կարդալով ես հաճույք եմ ստանում: Եվ չեմ կարող հստակ պատասխանել՝ արձակ եմ ավելի շատ սիրում կարդալ, թե՞ չափածո, որովհետև և՛ արձակը, և՛ չափածոն ինձ համար իր «տեղը» ունեն: