PDA

Դիտել ողջ տարբերակը : Խոսող (աուդիո) գրքեր

LevX
17.08.2008, 21:57
Ի՞նչ կասեք այս թեմաի վերաբերյալ:
Գիտեմ այստեղ կան երկու հիմնական տրամագծորեն տարբերվող կարծիքներ:
Ինքս խոսող գրքերի ծայրահեղ կողմնակից եմ, ... բայց շատ հետաքրքիր կլիներ իմանալ նաեւ ձեր կարծիքը: Նախապես շնորհակալ եմ:

Ուլուանա
17.08.2008, 22:41
Բայց ինչու՞ պիտի դեմ լինենք, դեմ լինելու ինչ–որ պատճառ կա՞... :esim Եթե, իհարկե, ճիշտ եմ հասկանում, թե ինչ է նշանակում խոսող գիրք։ Ամեն դեպքում լավ կլիներ, եթե նախ որոշ չափով մանրամասն ներկայացնեիք խոսող գիրք կոչվածը...

LevX
17.08.2008, 22:45
Խոսող գիրք կամ աուդիքգիրք ասելով ես ինկատի ունեի մեկ այլ մարդու կարդացած եւ ձայնագրած գրքեր: Շատ եմ լսել նրանց թե դրական թե բացասական կողմերի մասին, սակայն լիովին համաձայն չէմ ոչ դրական, ոչ էլ բացասական կարծիքների հետ ... պարզապես հիմա չէմ ուզում նրանցից ոչմեկը հիշատակել հետագա պատասխանների վրա չազդելու համար...

Ուլուանա
17.08.2008, 22:57

Դե, իմ կարծիքով, դա մոտավորապես նույնն է, ինչ ռադիոբեմականացումը, միայն թե չգիտեմ՝ աուդիոգրքերի դեպքում ովքեր են կարդացողները։ Եթե էլի դերասաններ կամ ասմունքողներ, ապա այդ առումով պիտի որ առանձնապես չտարբերվի ռադիոբեմականացումից։ Իհարկե, ձայնի ու առոգանության գործոնն ազդում է մարդու ընկալման վրա, որոշակի վերաբերմունք է առաջացնում ստեղծագործության նկատմամբ, որը կարող է լինել թե՛ դրական, թե՛ բացասական։ Օրինակ, նույն գործը եթե մարդ կարդա ինքնուրույն՝ ոչ խոսող գրքից, և լսի ուրիշի ընթերցմամբ, հաստատ տարբեր կերպ կընկալի, ու գուցե մի դեպքում հավանի ստեղծագործությունը, մյուս դեպքում՝ ոչ այնքան։ Ամեն դեպքում ես ինքս հաստատ կնախընտրեի ինքնուրույն կարդալ ստեղծագործությունը, ոչ թե լսել ուրիշի կարդացածը։ Բայց, օրինակ, կույրերի համար, ինչ խոսք, նման գրքերն ուղղակի գտածո կլինեն, և այդ գաղափարը երևի արժե կիրառել հենց կույր մարդկանց դեպքում։

LevX
17.08.2008, 23:14
... չէմ կարող չհամաձայնվել այն բանի հետ, որ երբ լսում ես ուրիշի կարդացածը եւ կարդում ես ինքդ, բացարձակախես տարբեր ընկալում է ստացվում: Դա իհարկե կախված է նրանից թե որքան վարժ է կարդում մարդը այդ գրքի լեզվով, եւ շատ այլ բաներից: Սակայն նշեմ մեկ այլ հանգամանք՝ երբ շատ ես գիրք լսում, ինքստինքյան սկսում ես չընկալել կարդացողի ոչ առոգանությունը, ոչ ել այլ, կարդացողին բնորոշ հատկություններ, սկսում ես հասկանալ միայն ասվածի միտքը, ...
Ես համեմատաբար վերջերս եմ ծանոթացել այդ տեսակի գրքերին, բայց հիմա գերադասում եմ կարդալ ինքս միայն այն, ինչ չէմ կարողանում գտնել աուդիոգրքի տեսքով: Հաճախ լսում եմ գիրքը գործի գնալուց/վերադարնալուց, խանութ գնալուց եւ այլն, ... մի խոսքով այն ժամանակ երբ ժամանակը անցնում է առանց ուղեղը ու ականջները ֆունկցիոնալ ծանրաբեռնվածության...

Ինչ խոսք կույրերի կամ վատ տեսնողների համար սա գրե թե միակ հնարավորությունն է գիրք կարդալու (կարգին, տեղը տեղի որակի, համակարգչային սինթեզացված ձայնով գիրք լսելը տանջանք է՝ փորձել եմ...) առանց կողմնակի մարդկանց օգնության ...

p.s. իդեպ, ունեմ բավականաչափ մեծ քանակի խոսող գրքեր (400-ից ավելի անվանում), որոնց մեծամասնությունը գերազանց որակի է ... եթե կան մարդիք, որոնց այդ գրքերը օգտակար կլինեն, դիմեք ինդձ, հաճույքով կկիսվեմ...

Ավելացվել է 45 վայրկյան անց
մենակ շատ ափսոս, որ հայերենով դեռեւղ ոչմի լուրջ խոսող գիրք ձեռքս չի ընկել...

_DEATH_
17.08.2008, 23:16
Ես ինքս աուդիոգրքեր լսում եմ, բայց որոշ գրքեր կան նախընտրում եմ ինքս կարդալ, աուդիոգիրքը իմ դեպքում շատ հարմար է նրանով, որ քնելուց առաջ իմ համար պառկած, աչքերս փակած ականջակալերով լսում եմ :), հետո գիրքն էլ ամեն տեղ չի որ կարելիա տանել, իսկ հեռախոսիս մեջ որ կա, ուր ուզում եմ լսում եմ :)

Իսկ կարդացողները տարբեր են, հիմնականում լավ են կարդում, կան նաև բազմաձայն աուդիոգրքեր: Օրինակ Ռոմեո Ջուլիետը որակը շատ լավն էր, էն սկզբի երաժշտությունից աչքերս փակվել քնել էի, մեկել սկսեցին գոռգոռալ վեր թռա :D

AgaTa
18.08.2008, 08:40
Ի՞նչ կասեք այս թեմաի վերաբերյալ:
Գիտեմ այստեղ կան երկու հիմնական տրամագծորեն տարբերվող կարծիքներ:
Ինքս խոսող գրքերի ծայրահեղ կողմնակից եմ, ... բայց շատ հետաքրքիր կլիներ իմանալ նաեւ ձեր կարծիքը: Նախապես շնորհակալ եմ:

Ես կողմնակից եմ ավանդական գրքերի. գիրքը պետքա տեսնես, ձեռքիդ մեջ զգաս, թե ինչ ես կարդում: Կարողա ասեք` հետամնաց եմ :), բայց ինձ դուր են գալիս սովորական գրքերը

NetX
18.08.2008, 08:52
Կարևորը գրքում պարունակվող ինֆորմացիայի յուրացումն ա, թե հիմա ոնց կմատուցվի կարդալով թե լսելով արդեն երկրորդական բնույթ ա կրում:)

Dayana
18.08.2008, 09:11
Իհարկե աուդիոգիրքը հարմար է, կարող ես միաժամանակ գիրք "կարդալ" և մեկ այլ գործով զբաղվել, սկաայն հաշվի առնելով այն, որ ինքդ կարդալով ավելի խորն ես ընկալում, քեզ հարմար մասերում ես ձայնարկություններ ավելացնում, մի տեսակ ավելի խորն ես ընկալում գիրքը։

Հ.Գ. Լավ թեմա ես բացել ;)

Սելավի
18.08.2008, 09:51
Աուդիո գրքերի մոլի սիրահար եմ, ես ամբողջ օրը զբաղված եմ և գրեթե ազատ ժամանակ չի լինում կարդալու, ու այստեղ օգնության են գալիս աուդիոգրքերը: Ասեմ որ շատ հաճելիյա երբ աշխատանքիդ ընթացքում լսում էս նաև գրքեր: Օրինակ ոչ բոլորն են Նոր կտակարան կարողանում կարդալ, դա իր բացատրությունն ունի, սակայն երբ լսում ես կտակարանը հրաշալի զգացողություն ես ունենում, մարդիկ գերադասում են իրենց փլեյեռներում զանազան երգեր լցնեն, իսկ ես միայն աուդիոգրքեր եմ լցնում: Արդեն 4 տարի է փլեյեռի միջոցով լսել եմ զանազան գրողների բազմաթիվ ստեղծագործություններ, ու ոչ միայն գրքեր եմ լսում, կան նաև հետաքրքիր հոգեբանական վերլուծություններ, հրաշալի դասախոսություններ, ....: Մի խոսքով ես գերադասում եմ այդ ձևը: Օրինակ շատ էի ուզում կարդալ Ալխիմիկը, բայց գիրքը չէի գտնում, երբ գտա աուդիո տարբերակը, անչափ ուրախացել էի: Մի բաննա մենակ «վատ» որ շատ գրքեր չկան հայերեն, կամ ռուսերեն պիտի լսես կամ անգլերեն:
Իսկ ընդհանուր առմամբ համ խնայում էս աչքերդ, համ էլ ժամանակդ, իրոք որ աուդիո գրքերը հրաշալի հնարավորություն են տալիս այս ժամանակի սուղ կյանքում:

_DEATH_
18.08.2008, 11:31
Օրինակ ոչ բոլորն են Նոր կտակարան կարողանում կարդալ, դա իր բացատրությունն ունի, սակայն երբ լսում ես կտակարանը հրաշալի զգացողություն ես ունենում

Էտ կտակարանը դուրս եկավ :), որ խնդրեմ կասես որտեղից ես ճարել ու ինչ լեզվով:

LevX
18.08.2008, 13:16
Օրինակ շատ էի ուզում կարդալ Ալխիմիկը, բայց գիրքը չէի գտնում, երբ գտա աուդիո տարբերակը, անչափ ուրախացել էի: Մի բաննա մենակ «վատ» որ շատ գրքեր չկան հայերեն, կամ ռուսերեն պիտի լսես կամ անգլերեն:

Կոէլյո-ի գրքերից ունեմ նաեւ "Дневник Мага", պակաս հետաքրքիր գիրք չէ ...
Իսկ հայերենով աուդիոգիրք դեռ չէմ հանդիպել(երեւի քիչ եմ ման եկել...) .. (խոսքը որակյալ արտադրանքի մասին է, ոչ թե ինչոր մեկի տան ձայնագրությունների մաինս...)

_DEATH_
18.08.2008, 14:03

Ճիշտն ասած չկան էլ հայերեն :( առայժմ ինձ հանդիպել ա կամ տան ձայնագրած անորակ կամ էլ ինչոր թատրոնի ձայննա լինում:

Chuk
18.08.2008, 14:12
ԹԵման ամբողջովին հետո կկարդամ ու մանրամասն կարձագանքեմ: Իսկ առայժմ կարճ ասեմ, որ ունի թե՛ իր առավելությունները, թե՛ բացասական ազդեցությունները, սակայն այնքան կողմնակից եմ, որ անգամ ինքս եմ զբաղվել այդ գործով, իմ անմիջական մասնակցությամբ է ստեղծվել հայ գրականության բավական մեծածավալ խոսող գրքեր:

LevX
18.08.2008, 15:28

հմմ, շատ հետաքրքիր է, իսկ որտեղի՞ց է հնարավոր գտնել այդ գրքերը:

Chuk
18.08.2008, 16:26
հմմ, շատ հետաքրքիր է, իսկ որտեղի՞ց է հնարավոր գտնել այդ գրքերը:

Առայժմ պրակտիկորեն անհնար է, քանի-որ ըստ պայմանագրի նախատեսված է եղել կույրերի և վատ տեսողություն ունեցողների հատուկ օժանդակ դպրոցի համար և ըստ պայմանագրի չենք ունեցել իրավասություն երեք տարվա ընթացքում այդ գրքերը որևէ այլ կերպ տարածել, ուրիշին տալ և այլն: Սակայն առաջիկայում կարծում եմ, որ այդ խնդիրները կլուծվեն, բացի դրանից առաջիկայում կիրականացվի նմանատիպ շատ ավելի հզոր ծրագիր:

Փոքրիկ մասնավորեցում. Ձայնագրված են եղել դպրոցական գրականության ծրագրի մեջ մտնող բոլոր ստեղծագործությունները:

Ավելացվել է 5 րոպե անց
Հ.Գ. Մի քանի բառ ծրագրի մասին կարելի է գտնել այս էջում.
http://www.ktak.am/page.php?67

Հետագայում կամ առաջիկայում կարծում եմ, որ կստեղծվի մի կայք հատուկ այս ծրագրի համար :)

ars83
18.08.2008, 16:34
Էտ կտակարանը դուրս եկավ :), որ խնդրեմ կասես որտեղից ես ճարել ու ինչ լեզվով:

Հայերենով, և՛Հին, և՛ Նոր Կտակարանները վաճառվում են սկավառակների վրա (600 կամ 700 դրամով) եկեղեցիներում Երևանում։
Օրինակ, Սուրբ Երրորդություն (Մալաթիա–Սեբաստիա համայնք) եկեղեցում կարելի է գնել մոմավաճառի մոտից։

_DEATH_
18.08.2008, 16:42

Մերսի :), հետաքրքրա որ չէի իմացել դրա մասին:

Սելավի
18.08.2008, 17:33
Էտ կտակարանը դուրս եկավ :), որ խնդրեմ կասես որտեղից ես ճարել ու ինչ լեզվով:

Այս 2 սայթերից էլ կարող էս քաշել, բայց 1-ին հղումը որ դրել եմ այդտեղ կարդումա կարծեմ Նաջարյանը ու շատ հրաշալիա կարդում, իսկ երկրորդ հղումում կարող ես քաշել համ արևմտահայերեն համ էլ արևելահայերեն տարբերակները:
Մի խնդրանք էլ ես ունեմ ինչ որ մեկը գիտի Հին կտակարանի հայերեն աուդիո տարբերակի սայթ:
http://hawatk.com/
http://www.bible.armcef.org/audio/

_DEATH_
18.08.2008, 18:48

Մերսի, առաջինը ճիշտա լավնա, բայց ավելորդ երաժշտական էֆեկտներ կա, մի քիչ լսելուց հոգնեցի, երկրորդը ավելի հաճելիա լսել :good

LevX
18.08.2008, 22:19
Առայժմ պրակտիկորեն անհնար է, քանի-որ ըստ պայմանագրի նախատեսված է եղել կույրերի և վատ տեսողություն ունեցողների հատուկ օժանդակ դպրոցի համար և ըստ պայմանագրի չենք ունեցել իրավասություն երեք տարվա ընթացքում այդ գրքերը որևէ այլ կերպ տարածել, ուրիշին տալ և այլն: Սակայն առաջիկայում կարծում եմ, որ այդ խնդիրները կլուծվեն, բացի դրանից առաջիկայում կիրականացվի նմանատիպ շատ ավելի հզոր ծրագիր:

Փոքրիկ մասնավորեցում. Ձայնագրված են եղել դպրոցական գրականության ծրագրի մեջ մտնող բոլոր ստեղծագործությունները:

Ավելացվել է 5 րոպե անց
Հ.Գ. Մի քանի բառ ծրագրի մասին կարելի է գտնել այս էջում.
http://www.ktak.am/page.php?67

Հետագայում կամ առաջիկայում կարծում եմ, որ կստեղծվի մի կայք հատուկ այս ծրագրի համար :)

Ճիշտն ասած այս ամենը շատ հետաքրքիր ու ոչ պակաս զարմանալի է ինձ համար, քանի որ ինքս հաճախ հանդիպում եմ տեսողության խնդիրներ ունեցող երեխաների դպրոցի տնօրենի հետ, հենց այդ, եւ մի քանի այլ նույնատիպ հարցեր լուծելու համար, սակայն ձեր կատարած գործի մասին չէի լսել (դե, որ ճիշտն ասեմ այս տարի դեռ չեմ եղել այդ դպրոցում բայց սեպտեմբերի սկզբերին նախատեսում եմ ...) ...

Եթե գաղտնիք չէ, կխնդրեմ մի փոքր ավելի տեխնիկական մանրուքներով պատմեք ինձ այդ գործի մասին, մասնավորապես ինձ հետաքրքրում է այդ ձայնագրությունների թե տեխնիկական որակը, եւ թե կարդացողների, այսինքն այդ ձայնագրությունները ընկալման համար որքան են հարմար ըստ ձեզ: Ոչ պակաս հետաքրքիր է նաեւ այս ամենի կոմերցիոն կողմը, դուք նշեցիք, որ կա պայմանագիր, հետաքրքիր է թե որքան կլինի հետագայում այդ սկավառակների գինը խանութներում (կամ որքան դուք կգնահատեք նրանց, անկախ նրանից թե որքան կլինի նրանց իրական գինը):

Chuk
18.08.2008, 22:33
LevX, անկեղծ ասած նմանատիպ ծրագիր միայն մենք չենք եղել, որ արել ենք, մինչև մեզ ուրիշներն էլ են որոշակի ձայնագրություններ արել: Եթե ճիշտ եմ հիշում (ես դպրոցի տնօրինության հետ հանդիպումներին ներկա չեմ եղել) ապա նախապես մեզ էլ չէր ասվել, որ ուրիշն էլ է նման գործ արել: Ինչևէ, ձայնագրությունների որակը համարում եմ բավարար, նորմալ, կարդացվել ոչ դերասանական, այլ ոչ մասնագիտական տերմինով ասեմ, զուսպ տարբերակով, էմոցիոնալ մասերի ընկալումը թողնելով ունկնդիրներին: Առանց մասնավորեցնելու ասեմ, որ տվածդ հարցերի մի մասին իրավասու չեմ պատասխանել, իսկ նոր հարցեր առաջանալու դեպքում առաջարկում եմ կապվել նամակագրական համակարգով, քանի-որ այդ քննարկումը դուրս է սույն թեմայի համատեքստից և կրում է կոնֆիդենցիալ բնույթ, որքան հասկանում: Թեև իհարկե վստահ չեմ, որ ես կպատասխանեմ կամ իրավասու կլինեմ պատասխանել առաջադրված բոլոր հարցերին :)

Սահակ
09.01.2009, 03:11
Իսկ Հայ Աուդիո Գիրք նախագծի հետ ծանո՞թ եք։ http://armaudiobook.am/

Apsara
28.08.2009, 02:52
Վերջերս ես էլ սկսեցի հետաքրքրվել աուդիոգրքերով, չնայած մինչ այժմ չեմ լսել/կարդացել: Եթե կարող եք որևէ հղումներ տալ, որտեղից կարելի է աուդիոգրքեր քաշել ռուսերեն լեզվով, խնդրում եմ տեղադրեք այստեղ
Կանխավ շնորհակալ եմ:)

Rhayader
28.08.2009, 08:30
Լեզուն էակա՞ն է, Ապսարա:

helium
28.08.2009, 09:17
Ես շատ եմ սիրում աուդիո գրքեր լսել, մանավանդ երթուղայիններում։ Միակ վատ կողմն այն է, որ ոչ բոլոր գրքերի աուդիո տարբերակները կան և հիմնականում ընրություն եմ կատարում եղածների միջև։ Ինչ վերաբերվում է ընկալմանը, ապա նույնիսկ առանց առոգանության կարդացողի դեպքում (երբեմն ինձ ոչ լավ կարդացողներ են հանդիպում), սկզբում մի քիչ անհարմարություն իրոք զգում եմ, բայց քիչ անց դա էլ է անցնում։ Իսկ բազմաձայն և տարբեր ձայնային էֆեկտներով գրքերի դեպքում լրիվ ֆիլմի տպավորություն եմ ստանում։ :)

_DEATH_
28.08.2009, 09:41
torrents.ru կան աուդիոգրքեր:
Հիմա Марио Пьюзо - Крестный отец (http://torrents.ru/forum/viewtopic.php?t=65221)-ն եմ լսում, Степан Старчиков-ն ա կարդում :hands Մենակով նենց լավ ա կարդում, որ մի քանի հոգով տենց լավ չեին կարդա :ok, երաժշտությունը ու էֆեկտները վերջն են:

Apsara
28.08.2009, 09:56
Լեզուն էակա՞ն է, Ապսարա:

դե իմացածս երեք /անգլերեն, հայերեն, ռուսերեն/ լեզուներից որ լինի հաստատ կհասկանամ:D, մնացած դեպքում դժվար թե:

_DEATH_
28.08.2009, 10:50
դե իմացածս երեք /անգլերեն, հայերեն, ռուսերեն/ լեզուներից որ լինի հաստատ կհասկանամ:D, մնացած դեպքում դժվար թե:

torrents.ru (http://torrents.ru) ռուսերեն ա մեծամասնությունը, անգլերեն էլ կա հատուկ բաժնում:

snow
31.08.2009, 18:19
խոսող գրքերի դեմ ոչինչ չունեմ, բայց չեմ էլ սիրում, քանի որ մինչև ես չեմ կարդում, ոչինչ չի տպավորվում մեջս, ավելի ճիշտ, շուտ մեռանում եմ: Երևի ինձ մոտ տեսողական հիշողություն ավելի շատ է զարգացած:
Բայց փոխարենը մեծ հաճույքով լսում եմ ասմունք:

_DEATH_
31.08.2009, 18:35

Ես որ լսում եմ, մենակ անունները չի տպավորվում, մնացած ամենինչ լավ հիշում եմ, նույնիսկ ավելի լավ, քան կարդացածս գրքերը: Ընդհանրապես որ աչքդ տեսնում ա, ավելի լավ ա տպավորվում, բայց դե չգիտեմ իմ մոտ լսելով էլ ա լավ տպավորվում:

Ուլուանա
31.08.2009, 18:53
...Ընդհանրապես որ աչքդ տեսնում ա, ավելի լավ ա տպավորվում, բայց դե չգիտեմ իմ մոտ լսելով էլ ա լավ տպավորվում:
Չէ, էդպես միանշանակ չէ։ Կախված է նրանից, թե տվյալ մարդու մոտ հիշողության որ տեսակն է ավելի զարգացած։ Մարդ կա՝ տեսողականն է ավելի ուժեղ, մարդ էլ կա՝ լսողականը։ Նման հարցերում հիշողության տեսակը հաստատ արժե հաշվի առնել։ Մարդիկ կան, օրինակ, որ դասը մինչև բարձրաձայն չկարդան, «տեղ չի հասնում»։ Էդպիսի մարդկանց համար, իհարկե, աուդիո գրքերը հենց այն են, ինչ պետք է։ Իսկ ես, օրինակ, բարձրաձայն կարդալու դեպքում գրեթե չեմ ընկալում կարդացածս ու կարծում եմ, որ աուդիո գրքերի դեպքում էլ նույնը կլինի։ :8

_DEATH_
31.08.2009, 18:59

Ես դասերս միշտ մտքիս մեջ եմ կարդացել: Իմ մոտ հիշողությունը շատ վատ ա, ոչ մի անուն չեմ մտապահում, գրքի մեջ որ գրված ա լինում մի քանի անգամ կարդում եմ որ տպավորվի: Իսկ տրամաբանական բաները առանձ պռոբլեմ հիշում եմ: Աուդիոգրքերով առայժմ ինչ լսել եմ տպավորվել ա, իսկ կարդացածս գրքերից շատերը կան, որ հիմա բան չեմ հիշում: Չգիտեմ երևի իմ մոտ լսողականն ա ավելի ուժեղ :8

Geson
02.09.2009, 16:39
Ես պատրաստ եմ Նոբելյան մրցանակ տալ աուդիոգիրք հորինողին.
Մեր կամ իմ իրականությունում ժամանակ չունես նույնիսկ քիթ սրբելու , ուր մնաց գիրք կարադալու…
Այլընտրանքային լավ տարբերակ է գիրք կարդալու…

Խնդրում եմ Մանկական աուդիոգրքերով կիսվել, եթե իհարկե ափսոս չի

snow
22.09.2009, 22:46
Ես դասերս միշտ մտքիս մեջ եմ կարդացել: Իմ մոտ հիշողությունը շատ վատ ա, ոչ մի անուն չեմ մտապահում, գրքի մեջ որ գրված ա լինում մի քանի անգամ կարդում եմ որ տպավորվի: :8
վայ ինձ մետ էլ է հենց նույն` անուններ չհիշելու խնդիրը, բայց դրան հակառակ շատ լավ կարողանում եմ հիշել թվականներ:

Lyonik
22.09.2009, 23:17
Առայժմ պրակտիկորեն անհնար է, քանի-որ ըստ պայմանագրի նախատեսված է եղել կույրերի և վատ տեսողություն ունեցողների հատուկ օժանդակ դպրոցի համար և ըստ պայմանագրի չենք ունեցել իրավասություն երեք տարվա ընթացքում այդ գրքերը որևէ այլ կերպ տարածել, ուրիշին տալ և այլն: Սակայն առաջիկայում կարծում եմ, որ այդ խնդիրները կլուծվեն, բացի դրանից առաջիկայում կիրականացվի նմանատիպ շատ ավելի հզոր ծրագիր:
Կներես, իհարկե, բայց դու դրա մասին որտեղի՞ց գիտես։

Geson
23.09.2009, 13:06
Հայերենով աուդիո–հեքիաթներ կարող եք գտնել այստեղից (http://www.mankutianmolorak.com)

Chuk
23.09.2009, 13:43
Կներես, իհարկե, բայց դու դրա մասին որտեղի՞ց գիտես։

Ես այդ ծրագրի իրականացնողներից եմ :)

Lyonik
27.09.2009, 18:58
Ես այդ ծրագրի իրականացնողներից եմ :)

Այսինքն կւյրերի դպրոցի հետ էլ կապ ւնե՞ս

Chuk
27.09.2009, 22:11
Այսինքն կւյրերի դպրոցի հետ էլ կապ ւնե՞ս

Կապս սահմանափակվում է երկու անգամ այցելությունով, կապված այդ նախագծի հետ: Ես նախագծում զբաղվել եմ աուդիո ձայնագրության ու աուդիո մոնտաժի գործերով, դպրոցի հետ կապը պաշտպանել են ծրագրի կազմակերպիչները, ղեկավարները: Նմանատիպ ցանկացած այլ հարցերի համար խնդրում եմ օգտվել նամակագրական համակարգից (http://www.akumb.am/private.php), քանի որ այս խոսակցությունը թեմայի բովանդակության հետ կապ չունի :)

Արսեն
19.03.2010, 01:14
Իսկ կարելի է՞ գտնել աուդիոգրքեր հայերեն լեզվով, եւ եթե այո, հատկապես ինչ գրքեր:

Miss Elegance
24.03.2010, 21:31
Ժող, որ խնդրեմ աուդիոգրքերի անվճար կայքեր կասե՞ք: Ինչքան փնտրում եմ անվճար չկա

Rhayader
24.03.2010, 21:33
Ժող, որ խնդրեմ աուդիոգրքերի անվճար կայքեր կասե՞ք: Ինչքան փնտրում եմ անվճար չկա

Ի՞նչ լեզվով, ի՞նչ թեմատիկայով:

Miss Elegance
24.03.2010, 21:42
Անգլերեն կամ ռուսերեն լեզուներով հիմնականում գեղարվեստական ստեղծագործություններ

Rhayader
24.03.2010, 21:50
Այստեղից (http://www.utorrent.com/) քաշիր µTorrent ծրագիրը, որի միջոցով կկարողանաս աուդիոգրքեր քաշել այստեղից (http://www.thepiratebay.org/):
:)

Miss Elegance
25.03.2010, 12:43
Շատ շնորհակալություն

Շինարար
12.05.2010, 22:25
Ի՞նչ կասեք այս թեմաի վերաբերյալ:
Գիտեմ այստեղ կան երկու հիմնական տրամագծորեն տարբերվող կարծիքներ:
Ինքս խոսող գրքերի ծայրահեղ կողմնակից եմ, ... բայց շատ հետաքրքիր կլիներ իմանալ նաեւ ձեր կարծիքը: Նախապես շնորհակալ եմ:Քանի որ նոր տանը էս խոսակցությունն էր, հիշեցի, որ ակումբում նման թեմա կա, իմ կարծիքը այստեղ էլ գրեմ, երբեք չեմ օգտվել, ինձ համար կարդալիս, հատկապես գեղարվեստական գրականություն, մեծ նշանակություն ունի հնչերենգը, տեսքստն ընդհանրապես բանավոր տարբերակում շատ ավելի մեծ ինֆորմացիա ունի, քան գրավոր վիճակում, իսկ աուդոգրքի տարբերակում մենք ստանում ենք կարդացողի հնչերանգային ինֆորմացիան, ինձ հետաքրքիր չի այդպես, սիրում եմ կարդալիս պատկերացնել, թե տվյալ խոսքը հերոսը կամ հեղինակը ինչպես կասեր:)

Dayana
12.05.2010, 22:37
Քանի որ նոր տանը էս խոսակցությունն էր, հիշեցի, որ ակումբում նման թեմա կա, իմ կարծիքը այստեղ էլ գրեմ, երբեք չեմ օգտվել, ինձ համար կարդալիս, հատկապես գեղարվեստական գրականություն, մեծ նշանակություն ունի հնչերենգը, տեսքստն ընդհանրապես բանավոր տարբերակում շատ ավելի մեծ ինֆորմացիա ունի, քան գրավոր վիճակում, իսկ աուդոգրքի տարբերակում մենք ստանում ենք կարդացողի հնչերանգային ինֆորմացիան, ինձ հետաքրքիր չի այդպես, սիրում եմ կարդալիս պատկերացնել, թե տվյալ խոսքը հերոսը կամ հեղինակը ինչպես կասեր:)
Քանի որ LevX-ը չի պատասխանի, որովհետև Ակումբ շատ վաղուց չի մտնում, ես էլ որպես իր ընկեր ինձ իրավունք վերապահեմ պատասխանեմ Լյովի փոխարեն: Տնաշեն ջան, լրիվ քեզ հետ համամիտ եմ, բայց մի բայց կա, մեզանից շատերն ուղղակի գիրք կարդալու ժամանակ չունեն ու աուդիոգրքերից օգտվելը շատ մեծ ինֆորմացիա է տալիս: Բացի այդ, հենց Լեվ-Իքսի թեթև ձեռքով մի քանի աուդիոգրքեր եմ ձեռք բերել, որոնց "դիկտորը" շատ լավ է կարդում, ինձանից որ հաստատ լավ, մանավնադ ռուսերեն :))

Շինարար
12.05.2010, 22:39
Քանի որ LevX-ը չի պատասխանի, որովհետև Ակումբ շատ վաղուց չի մտնում, ես էլ որպես իր ընկեր ինձ իրավունք վերապահեմ պատասխանեմ Լյովի փոխարեն: Տնաշեն ջան, լրիվ քեզ հետ համամիտ եմ, բայց մի բայց կա, մեզանից շատերն ուղղակի գիրք կարդալու ժամանակ չունեն ու աուդիոգրքերից օգտվելը շատ մեծ ինֆորմացիա է տալիս: Բացի այդ, հենց Լեվ-Իքսի թեթև ձեռքով մի քանի աուդիոգրքեր եմ ձեռք բերել, որոնց "դիկտորը" շատ լավ է կարդում, ինձանից որ հաստատ լավ, մանավնադ ռուսերեն :))Մասնագիտական գրականության համար, ինֆորմատիվ գրքերի համար զուտ ժամանակի սղությունը հաշվի առնելով` պատրաստ եմ վերապահություն անել, սակայն գեղարվեստական գիրքը չեմ պատկերացնում, թեկուզ ինձնից հազար անգամ լավ էլ կարդան, իմ ձևով չեն կարդա:)

DRop.of.the.Rain
02.08.2010, 21:47
Ժողովուրդ, օգնեք: Հայկական աուդիոգրքերի մասին ռադիոնյութ եմ պատրաստում ու ոչ մի կայք չեմ գտնում: Միայն mankutianmolorak.com-ը գտա, որը հիմա չի աշխատում: Էստեղ էլ arms.audiobook.am հասցեն հանդիպեցի, բայց ոնց որ թե էդպիսի կայք գոյություն չունի: Եթե գիտեք աուդիոգրքերի հայկական կայքեր, արտահատվե՛ք! :)

Աթեիստ
02.08.2010, 21:49

mankutianmolorak-ը 2007-ին - http://web.archive.org/web/20071223182320/http://www.mankutianmolorak.com/

Yellow Raven
02.08.2010, 21:52
Ժողովուրդ, օգնեք: Հայկական աուդիոգրքերի մասին ռադիոնյութ եմ պատրաստում ու ոչ մի կայք չեմ գտնում: Միայն mankutianmolorak.com-ը գտա, որը հիմա չի աշխատում: Էստեղ էլ arms.audiobook.am հասցեն հանդիպեցի, բայց ոնց որ թե էդպիսի կայք գոյություն չունի: Եթե գիտեք աուդիոգրքերի հայկական կայքեր, արտահատվե՛ք! :)

Նայիր այստեղ` http://freebooks.do.am/load/aowdio_grqer/57 :)

Ընդամենը 5 հատ է բայց(կարծեմ 1-2-ի լինկերն անգամ չէին էլ աշխատում;) ) :(

DRop.of.the.Rain
02.08.2010, 23:31
Աթեիստ ու Վահիկ, մերսինե՜ր!!

Erassik
28.08.2010, 16:35
Ես օգտագործել եմ խոսող գրքեր, երբ փորձում էի անգլերենի բառապաշարս զարգացնել: Միաժամանակ հա'մ կարդում էի, հա'մ լսում: Ահագին արդյունք տվեց: Իսկ մնացած դեպքերում սիրում եմ ինքս կարդալ, ավելի պատկերավոր է լինում: :)

Yellow Raven
28.08.2010, 21:29
Փաստորեն աուդիոգրքերը բավականին էլ հաճելի բաներ են:))
Բայց դեռևս լսել եմ միայն կարդացածս գրքերը, իսկ նորություն չեմ էլ ուզում փորձել, կարծում եմ իդեալական տարբերակ են վերընթերցելու, բայց ոչ նորը <<ընթերցելու>> համար:)

Էլիզե
29.08.2010, 17:40
Համաձայն եմ ԶԵմլյակիս խոսքերի հետ`

... ինձ համար կարդալիս, հատկապես գեղարվեստական գրականություն, մեծ նշանակություն ունի հնչերենգը, տեսքստն ընդհանրապես բանավոր տարբերակում շատ ավելի մեծ ինֆորմացիա ունի, քան գրավոր վիճակում...

Սակայն, ասեմ նաև, որ ես ինքս շատ հաճախ եմ օգտվում աուդիոգրքերից` հատկապես երբ պետք է լինում անգիր սովորել այս կամ այն ստեղծագործությունը /հիմնականում օտարալեզու ստեղծագորությունները/, ինձ օգնության է հասնում www.librivox.org (http://www.librivox.org) կայքը: Լսելով ես ավելի արագ եմ սովորում քան կարդալով:

Հանուման
15.03.2012, 11:19
Ես շատ եմ սիրում աուդիոգրքեր լսել, լավ է երբ աչքերդ հոգնած են ամբողջ օրը համակարգչի առաջ նստելուց հետո:
Իմ բլոգում մի այսպիսի ցուցակ կա, որտեղ հավաքել եմ հայկական ցանցում հասանելի աուդիոգրքերի և այլ աուդիոնյութերի հղումները
http://ablog.gratun.am/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A5%D6%80%D5%A5%D5%B6-%D5%A1%D5%B8%D6%82%D5%A4%D5%AB%D5%B8%D5%A3%D6%80%D6%84%D5%A5%D6%80/

StrangeLittleGirl
13.05.2015, 23:58
Անգլերեն կամ ֆրանսերեն լավ աուդիոգրքերի կայք ո՞վ գիտի: Որ ձրի լինի, օրինական լինի, տեսականին մեծ լինի:

Աթեիստ
14.05.2015, 00:12
Անգլերեն կամ ֆրանսերեն լավ աուդիոգրքերի կայք ո՞վ գիտի: Որ ձրի լինի, օրինական լինի, տեսականին մեծ լինի:

http://asbook.net/abooks/english/

Յութուբում էլ լիքը բան կա։
Էդ իմ իմանալով եթե ձեր երկրում բացում ա, ուրեմն օրինական ա։

https://www.youtube.com/results?search_query=audiobook

StrangeLittleGirl
14.05.2015, 00:38
http://asbook.net/abooks/english/

Յութուբում էլ լիքը բան կա։
Էդ իմ իմանալով եթե ձեր երկրում բացում ա, ուրեմն օրինական ա։

https://www.youtube.com/results?search_query=audiobook

Մերսի Արտ :) Youtube-ը չեմ կարա իմ չխմած հեռախոսի մեջ գցեմ, բայց էս կայքից մի երկու բան կքաշեմ:

Աթեիստ
14.05.2015, 00:44
Մերսի Արտ :) Youtube-ը չեմ կարա իմ չխմած հեռախոսի մեջ գցեմ, բայց էս կայքից մի երկու բան կքաշեմ:

Յութուբից MP3 քաշելու լիքը սայթ կա, ու քանի որ յութուբը բացում ա, ուրեմն դրանից քաշածն էլ կարելի ա։

MP3 քաշի, լցրա հեռախոսդ։

http://www.video2mp3.net/
http://www.vidtomp3.com

Էնքան որ Download կոճակը սեղմելուց կողքի «պտիչկեքին» ուշադիր եղի, անպետք ռեկլամ, բան չքաշես։

StrangeLittleGirl
06.03.2016, 22:35
Ասեցի՝ էս թեման ակտիվացնեմ, քանի որ վերջերս խորացել եմ աուդիոգրքերի մեջ:

Աուդիոգրքերը մի առավելություն էլ ունեն: Ժամանակակից հեղինակների գրքերից կարելի ա ճարել հենց հեղինակ ընթերցանությամբ: Մեկ էլ նկատել եմ, որ աուդիոգիրք լսելով ահռելի քանակությամբ էջեր ես անցնում մի օրվա ընթացքում: Կայֆ բան ա, երբ ժամանակ չկա կարդալու կամ երբ օրվա վերջում ուղղակի սիրտդ խառնում ա որևէ տառ տեսնելուց: Բայց դե առոգանության պրոբլեմը կա: Օրինակ Հեսսեի Սիդհարթան որ լսում եմ հիմա, մի հատ անդուր անգլիացի ա կարդում: Ձայնը ներվերիս վրա ազդում ա:

Մեկ էլ տխուր ա, որ անգլերենից բացի ուրիշ լեզուներով աուդիոգրքեր հազիվ թե գտնես: Հիմնականում մատների վրա հաշված են, էղածներն էլ մանր-մունր պատմվածք-բան:

Ու մեկ էլ էս թեմայում խոսվում էր, որ կարելի ա տարբեր բաներ անելուց լսել աուդիոգիրք: Եթե մտավոր աշխատանք եմ անում, չեմ կարա: Կամ նույնիսկ եթե կենտրոնացում պահանջող աշխատանք եմ անում, օրինակ՝ ճաշ եմ էփում: Նկատում եմ, որ տենց դեպքերում ուղեղս անջատվում ա, չեմ կարողանում լսել: Մի խոսքով, ամենալավը հեծանիվ քշելուց լսելն ա:

Ներսես_AM
07.03.2016, 02:41
...

Ո՞նց ես հեծքնիվ քշելուց լսում։ Ես որ հեծանիվ եմ քշում պիտի լսեմ շուրջս ինչ ա կատարվում։ Մոտեցող մեքենաների ձայնը որ իմանամ ինչքան հեռու են ինձանից։ Ականջակալներով ականջներս խցանելուց անընդհատ ոնց որ մի վտանգ սպասելուց լինեմ։

StrangeLittleGirl
07.03.2016, 11:41

Ներս, չգիտեմ՝ ձեզ մոտ ոնց ա, բայց էստեղ վախենալու բան չունեմ, որովհետև նախ մեքենան ինչքան էլ մոտենա, ինձ չի մոտենալու, որովհետև ես հեծանիվի դառոժկայի վրա եմ, երկրորդ մեքենաները շատ զգույշ են ընդհանրապես, որովհետև գիտեն, որ ինչ էլ լինի, մեղավորն իրանք են: Որ շատ ուզեմ, կարամ մոտեցող հեծանիվներից ու մոտոներից վախենամ, բայց նույնիսկ էդ դեպքում էլ աջ քաշած քշելիս ոչ մի վախենալու բան չկա: Ու եթե նույնիսկ աուդիո գիրք չեմ լսում, մեկ ա, անպայման երաժշտություն կամ որևէ այլ բան միացած ա:

Sambitbaba
07.03.2016, 20:26
Ներս, չգիտեմ՝ ձեզ մոտ ոնց ա, բայց էստեղ վախենալու բան չունեմ, որովհետև նախ մեքենան ինչքան էլ մոտենա, ինձ չի մոտենալու, որովհետև ես հեծանիվի դառոժկայի վրա եմ, երկրորդ մեքենաները շատ զգույշ են ընդհանրապես, որովհետև գիտեն, որ ինչ էլ լինի, մեղավորն իրանք են:

Այո: Բայց կյանքը, որը նման դեպքում շատ ավելի հեշտ է կորցնել, ոչ թե մեղավոր վարորդինն է, այլ "անմեղ" հեծանվորդինը: Շատ ուրախ կլինեի, որ գրքա- կամ երաժշտամոլ հեծանվորդներն այդ չմոռանային...

Վերջին տարիներին Լոսում ավելի ու ավելի շատանում են նոր ոճի "ճարտարապետական" կոթողներ: Սպիտակ ներկով ներկած հեծանիվներ են, որ հուշարձանների տեսքով դնում են այն տեղերում, որտեղ հեծանվորդները վթարի են ենթարկվել` ամենացավալի վերջաբանով... Եվ սա սկսվեց այն բանից հետո, երբ թույլատրվեցին ասածդ դառոժկաները, Բյուր ջան... Իսկ մինչ այդ` միայն մեկ հեծանիվ-հուշարձան գիտեի. Կամոյի հեծանիվը պատմության թանգարանում...

StrangeLittleGirl
07.03.2016, 20:31

Սամ, Լոսն ու Կոպենհագենը մի համեմատի: Էստեղ հեծանիվի արձան չեն դնում, որովհետև էստեղ հեծանվային վթարներն էլ են անհամեմատ ավելի քիչ կամ եթե նույնիսկ շատ են, ապա պատճառները նույնը չեն: Եթե կատաղի մեքենան որոշել ա բարձրանալ հեծանիվի դառոժկա, ականջակալ դնել-չդնելը չի փրկի: Բայց փաստն էն ա, որ էստեղ մեքենաները կատաղի չեն լինում ու հեծանիվի դառոժկա չեն բարձրանում: Ավելի հավանական ա, որ կատաղի հեծանվորդը հետևից կխփի, բայց նորից եթե աջ քաշած գնում ես, ու հետևից կատաղի հեծանվորդը սիգնալ ա տալիս, ոչ մի բան չի փրկի, որովհետև գնալու տեղ չունես:

Կոպենհագենում հեծանիվ քշելու շատ խիստ կանոններ կան, բաներ կան, որ արգելված են, որովհետև վտանգավոր են համարվում: Ականջակալ դնելն ու երաժշտություն լսելն էդ արգելքներից չեն, բայց հեծանիվ քշելիս գրպանից հեռախոս հանելն արգելված ա:

Արէա
18.04.2016, 11:43
Վերջի մի ամիսը սկսել եմ երկար քայլել, օրեկան 10-15 կմ, տևում ա 2-3 ժամ՝ առավոտյան ժամը 7-ից 10-ը։
Սկզբի օրերին ձանձրանում էի, հետո որոշեցի ընթացքում աուդիոգիրք լսել։ Էս ինչ հաճելի բան ա, չեմ էլ նկատում ոնց ա էդ 2-3 ժամն անցնում։

Ստրուգացկիներից եմ սկսել։ Վերջացրեցի «Բզեզը մրջնանոցում», հիմա «Մարդաբնակ կղզին» եմ լսում։ Երկուսն էլ հիանալի գործեր են, էս ինչ լավն են Ստրուգացկիները այ մարդ, անպայման խորհուրդ եմ տալիս երկուսն էլ։
Սա վերջացնեմ, Ստրուգացկիների բոլոր գործերը հերթով լսելու եմ։

Այբ
18.04.2016, 13:55
Ես էլ եմ ուզումմմ:( բայց իմ անգլերենը էդքան էլ լավ չի։ Իսկ ռուսերենով գոնե կա՞ ու եթե կա, ապա որտեղի՞ց կարելի է քաշել։

StrangeLittleGirl
18.04.2016, 14:04
Ես էլ եմ ուզումմմ:( բայց իմ անգլերենը էդքան էլ լավ չի։ Իսկ ռուսերենով գոնե կա՞ ու եթե կա, ապա որտեղի՞ց կարելի է քաշել։
audioknigi.ru

StrangeLittleGirl
18.04.2016, 14:05
Սխալ ասեցի. audioknigi.me

John
18.04.2016, 14:06
Ես էլ եմ ուզումմմ:( բայց իմ անգլերենը էդքան էլ լավ չի։ Իսկ ռուսերենով գոնե կա՞ ու եթե կա, ապա որտեղի՞ց կարելի է քաշել։

Ստեղից (http://asbook.net/tags/%D1%F2%F0%F3%E3%E0%F6%EA%E8%E5/) ստացվեց բեռնել, ներվայնացնող գովազդը չհաշված՝ մնացած ամեն ինչ նորմալ էր։ Ի դեպ, կարելի է նաև օնլայն լսել ;)

Արէա
18.04.2016, 14:27
Ստեղից (http://asbook.net/tags/%D1%F2%F0%F3%E3%E0%F6%EA%E8%E5/) ստացվեց բեռնել, ներվայնացնող գովազդը չհաշված՝ մնացած ամեն ինչ նորմալ էր։ Ի դեպ, կարելի է նաև օնլայն լսել ;)

Ես էլ եմ asbook.net (http://asbook.net/)-ից օգտվում, ինձ հանդիպած ամենամեծ ու որակյալ արխիվն ունեն։ Բայց հենց իրենց մոտից չեմ քաշում, որովհետև իրենց ֆայլերը անկապ հայելի կայքերի վրա են։
Գտնում եմ իմ ուզած գիրքը, հետո էդ գրքի տվյալներով (հեղինակ, վերնագիր, կարդացողի անուն ազգանուն) գտնում եմ նույն ֆայլը տորենտներից, տորենտից եմ քաշում։
Բայց asbook-ը շատ հարմար ա օնլայն լսելու համար, չնայած հիմա էլ առիթ չի լինում օնլայն լսել, բայց մի ժամանակ շատ էի լսում աշխատելիս։
Բացի աուդիոգրքերից բավականին շատ ռադիոբեմադրություններ էլ ունեն տարբեր գրքերի հիման վրա։

Sambitbaba
18.04.2016, 19:21
Ես էլ եմ ուզումմմ:( բայց իմ անգլերենը էդքան էլ լավ չի։ Իսկ ռուսերենով գոնե կա՞ ու եթե կա, ապա որտեղի՞ց կարելի է քաշել։

http://rutracker.org/forum/index.php

Ես այս կայքը շատ եմ սիրում. համ աուդիոգրքեր կա, համ` ինչ կուզես...