PDA

Դիտել ողջ տարբերակը : Կարո՞ղ եք հրաժարվել սիրուց

I love love
17.08.2008, 12:04
Կհրաժարվեք սիրուց, եթե իմանաք, որ նրա ծնողներից մեկը տառապում է հոգեկան հիվանդությամբ: Ինչպես գիտեք դա ժառանգական է: Այս դեպքում բանականություն, թե սեր: Հրաժարվել այդ հիվանդությամբ տառապող ժառանգներ ունենալուց?

Ես իմ աչքով տեսել եմ ,որ մի աղջիկ ամուսնացել է: Մինչ ծննդաբերությունն ամեն ինչ լավ էր, բայց երեխայի ծնունդից հետո`սարսափելի: Հիմա վիճակը կայուն է, նույնիսկ ոչինչ չի զգացվում, երեխան 2 տարեկան է: Բայց ցավոք վախ կա, որ հիվանդությունը կփոխանցվի երեխային: Հիվանդության անունն էլ նշեմ`շիզոֆրենիա:

Մարկիզ
17.08.2008, 12:16
Եթե նման բաների հետեւից ընկնենք, կարելի ա եւ ընդհանրապես չամուսնանալ…
Հատկապես հայ ազգն ունի լիքը հիվանդություններ, որոնց դեպքում գենետիկ նախատրամադրվածության գործոնը շատ մեծ նշանակություն ունի…
Այնպես որ, այդպիսի բծախնդրությամբ ընկնել նման բաների հետեւից, այնքան էլ ճիշտ չէ:

Կաթիլ
17.08.2008, 12:37
Կհրաժարվեք սիրուց, եթե իմանաք, որ նրա ծնողներից մեկը տառապում է հոգեկան հիվանդությամբ: Ինչպես գիտեք դա ժառանգական է: Այս դեպքում բանականություն, թե սեր: Հրաժարվել այդ հիվանդությամբ տառապող ժառանգներ ունենալուց?

Ես իմ աչքով տեսել եմ ,որ մի աղջիկ ամուսնացել է: Մինչ ծննդաբերությունն ամեն ինչ լավ էր, բայց երեխայի ծնունդից հետո`սարսափելի: Հիմա վիճակը կայուն է, նույնիսկ ոչինչ չի զգացվում, երեխան 2 տարեկան է: Բայց ցավոք վախ կա, որ հիվանդությունը կփոխանցվի երեխային: Հիվանդության անունն էլ նշեմ`շիզոֆրենիա:

Մարդը կարող է հոգեկան հիվանդ դառնալ, լինելով առողջ ծնողների զավակ… Ես երբեք չեմ հրաժարվի իմ սիրուց (...) այդ պատճառով: Ճիշտ է, հնարավոր է ժառանգաբար փոխանցում, բայց ո՛չ պարտադիր: Նույն հաջողությամբ կարող ենք ինքնաթիռ չնստել, վթարից վախենալ, փողոցը չանցնել, բա որ մեքենայի տակ ընկնե՞նք :o

Հենո
17.08.2008, 12:43
Մարկիզի ու Կաթիլի հետ լիովին համաձայն եմ:good

Brigada
17.08.2008, 15:28
1.ամենասկզբից աղջիկը եթե գիտեր պետքա ասեր:
2.եթե նրանց հարաբերությունները գնումա դեպի ամուսնություն ու հանկարծակի իմանում են , ապա էտ դեպքում տղեն պետքա մնա ու ինչով կարողանա օգնի աղջկան, իսկ եթե էտ պահին թողնի աղջկան, ստոր քայլ արած կլինի

*e}|{uka*
17.08.2008, 16:16
Չեմ սիրում էս կարգի թեմաներ, չեմ էլ պատասխանի :cry2

Մարդը կարող է հոգեկան հիվանդ դառնալ, լինելով առողջ ծնողների զավակ… Ես երբեք չեմ հրաժարվի իմ սիրուց (...) այդ պատճառով: Ճիշտ է, հնարավոր է ժառանգաբար փոխանցում, բայց ո՛չ պարտադիր: Նույն հաջողությամբ կարող ենք ինքնաթիռ չնստել, վթարից վախենալ, փողոցը չանցնել, բա որ մեքենայի տակ ընկնե՞նք
Կաթիլիկի հետ համաձայն եմ :ok

I love love
17.08.2008, 16:44
Ես համաձայն եմ վերը նշված կարծիքների հետ: Հիշում եմ նաև Մհեր Մկրտչյանին: Նա երբեք չթողեց իր կնոջը, մինչև վերջ մնաց նրա կողքին: Եթե նման բան պատահի սիրահար սրտերի միջև, ապա պետք է միասին հաղթահարել ամեն դժվարություն:

Ուլուանա
17.08.2008, 20:00
Ես էլ եմ համաձայն վերում գրառում արածների հետ։

Հ. Գ. Հետաքրքիր է, դեռ էսպիսի թեմա չեմ հիշում, որ բոլորը նույն կարծիքի լինեն։ :o :))

Նանե
26.08.2008, 12:51
I]Սիրել նշանակում է ապրել սիրած էակի խնդիրներով, ինչքան էլ որ դրանք անլուծելի ու դժվարի լինեն: Ես մի դեպք գիտեմ երբ, հենց աղջիկն էր տառապում նշված հիվանդությամբ, բայց տղան իմանալով հանդերձ եդ մասին, միևնույն է ամուսնացավ նրա հետ: Զարմանալի է չէ???? իսկ երեխաներ կարող են և որդեգրել;)

Narinfinity
23.09.2008, 10:09
Կհրաժարվեք սիրուց, եթե իմանաք, որ նրա ծնողներից մեկը տառապում է հոգեկան հիվանդությամբ: Ինչպես գիտեք դա ժառանգական է: Այս դեպքում բանականություն, թե սեր: Հրաժարվել այդ հիվանդությամբ տառապող ժառանգներ ունենալուց?

Ես իմ աչքով տեսել եմ ,որ մի աղջիկ ամուսնացել է: Մինչ ծննդաբերությունն ամեն ինչ լավ էր, բայց երեխայի ծնունդից հետո`սարսափելի: Հիմա վիճակը կայուն է, նույնիսկ ոչինչ չի զգացվում, երեխան 2 տարեկան է: Բայց ցավոք վախ կա, որ հիվանդությունը կփոխանցվի երեխային: Հիվանդության անունն էլ նշեմ`շիզոֆրենիա:

Դա ամենադաժան իրականություններից է ,
Բայց սիրուց հրաժարվել հնարավոր չի,
Հրաժարվել չի նշանակում, թե նա ուրիշինն է և սերդ չկա,
Եթե սիրում ես, ապա ամբողջ կայնքում քո հուշերում կշարունակես սիրել և
սիրուց հրաժարվելը պետք չէ համադրել բանականության հետ որպես առնձին կողմեր,
Դրանք միշտ էլ միասին են` սկզբում բանականությունդ անընդհատ պնդում և ապացուցում է, որ սիրում ես, հետո երբ սովորում ես այդ սիրուն, ապա նույն բանականությունն է, որ ձանձրանալու մասին է սկսում հիշեցնել...
Եթե սիրել ես բանականությամբ, ապա նրանով էլ ընտրություն ես կատարում` շարունակել, թե ոչ...:(

Narinfinity
23.09.2008, 10:14
Ես համաձայն եմ վերը նշված կարծիքների հետ: Հիշում եմ նաև Մհեր Մկրտչյանին: Նա երբեք չթողեց իր կնոջը, մինչև վերջ մնաց նրա կողքին: Եթե նման բան պատահի սիրահար սրտերի միջև, ապա պետք է միասին հաղթահարել ամեն դժվարություն:

Այդ պատճառով էլ բանականությունը, պետք է խոհեմ կիրառել,
Եթե չես սխալվել ապա երջանիկ կլինես, եթե ոչ ապա կամ կկիսես նրա տառապանքները
Կամ կթողնես նրան,
Դա արդեն խիստ անձնական է... ամենք էլ որոշումներ են կայացնում ճակատագրական նշանակության և բոլոր դեպքերում էլ բանականությունն է աշխատում, իսկ թե ինչպես է հետո ստացվում կյանքն է ցույց տալիս, մենք միայն կարող ենք այդ մասին կռահել...:(

StrangeLittleGirl
23.09.2008, 18:54
Կհրաժարվեք սիրուց, եթե իմանաք, որ նրա ծնողներից մեկը տառապում է հոգեկան հիվանդությամբ: Ինչպես գիտեք դա ժառանգական է: Այս դեպքում բանականություն, թե սեր: Հրաժարվել այդ հիվանդությամբ տառապող ժառանգներ ունենալուց?
Ես չգիտեի, որ ժառանգական է :' Իմ իմանալով, հոգեկան հիվանդությունները ժառանգական նախատրամադրվածություն ունեն, այսինքն՝ ինչ-որ գենետիկ դեֆեկտ կա, բայց պետք են նաև շրջապատի նպաստող պայմաններ: Օրինակ նույն շիզոֆրենիայի դեպքում ժառանգական բաղադրիչը կազմում է 70%, իսկ միջավայրի գործոնները՝ 30%: Միջավայրի գործոնների մեջ մտնում են ինչ մտքներովդ անցնի՝ սկսած կատուների հետ շփվելուց (ասում են, թե Toxoplasma gondii կոչվող մակաբույծը, որը կատուներից է մարդկանց անցնում, որոշակի դեր ունի շիզոֆրենիայի զարգացման հարցում), վերջացրած քաղաքում ծննվելով (գյուղում ծնվածների մոտ ավելի քիչ է հանդիպում շիզոֆրենիա, քան քաղաքում ծնվածների մոտ): Եթե էդքան հաշվի ես առնում ժառանգական գործոնները, պետք է սրանց հետևից էլ ընկնես, էլ չեմ ասում, որ շատ հոգեկան հիվանդություններ կարող են սկսվել ավելի մեծ տարիքում, իսկ ժառանգականության մասին դու և ամուսինդ/կինդ կարող են ոչինչ չիմանալ:

Ես իմ աչքով տեսել եմ ,որ մի աղջիկ ամուսնացել է: Մինչ ծննդաբերությունն ամեն ինչ լավ էր, բայց երեխայի ծնունդից հետո`սարսափելի: Հիմա վիճակը կայուն է, նույնիսկ ոչինչ չի զգացվում, երեխան 2 տարեկան է: Բայց ցավոք վախ կա, որ հիվանդությունը կփոխանցվի երեխային: Հիվանդության անունն էլ նշեմ`շիզոֆրենիա:
Հա՛, ես էլ շատերին գիտեմ, որ ոչ մի կերպ հոգեկան հիվանդ կնոջը/ամուսնուն չեն թողնում, չնայած կնոջ/ամուսնու կողմն ինքն է առաջարկում ամուսնալուծվել:

Ինչ վերաբերում է ինձ… Հաստատ հաշվի չեմ առնի, թե ծնողներն ինչ ունեն-չունեն, եթե դա ինչ-որ լուրջ պաթոլոգիա չէ, որը 100%-ով անցնելու է երեխաներիս: Իսկ ամուսինս արդեն ուրիշ հարց է… Չեմ կարծում, թե կարող եմ այդքան սիրել, որ հաշվի չառնեմ նրա հոգեկան և մնացած առողջությունները: Բայց չի բացառվում, որ ամուսնանամ հոգեկան հիվանդ տղամարդու հետ միայն մասնագիտական հետաքրքրությունից դրդված:

Ֆրեյա
23.09.2008, 20:10
Համոզված եմ՝ մեծ մասը խոսում է չպատկերացնելով, թե ինչ է նշանակում ապրել հոգեկան հիվանդ ամուսնու հետ, կամ ունենալ հոգեկան հիվանդ երեխաներ… Երբ կողքից մեկի հետ է պատահում, բոլորը հերոսներ են, բայց համոզված եմ, որ այն մարդիկ, ում հետ պատահում է ծայրահեղ դժբախտ են:
Օրինակ բերեմ. ես անգլերեն էի պարապում մի կնոջ մոտ, ում հարևանը հոգեկան հիվանդ էր: Բնականաբար շատ հաճախ էինք գնում դասախոսի տուն և գիտեինք էե ինչ է կատարվում: Չգիտեմ՝ ինչ հիվանդ էր, բայց հավանաբար շիզոֆրենիայով, քանի որ իմ հասկանալով կատատոնիկ նոպաներ էր ունենում, այսինքն՝ կարող էր ժամերով, առավոտից երեկո անշարժ կանգնել իրենց շքամուտքում, կամ հարկերից մեկում, ու այդպես մի ամբողջ օր անշարժ կանգնում էր, առանց նույնիսկ աչք թարթելու: Ինձ ու ընկերուհուս երևի մի հարյուր անգամ լեղաճաք է արել, երբ արդեն երեկոյան ժամին դուրս ենք եկել ու աստիճանների վրա դեմ ենք եղել իրեն, չտեսնելով որ մութ տեղը մարդ կա կանգնած…
Մի օր իմացանք, որ ինքը բնակարանի մեջ նստած հրդեհել է բնակարանը՝ իր ասելով, բարեկամները ուզում են տունը ձեռքից առնեն, հրդեհել է, որ նրանց չհասնի: Եթե շուտ չիմանային, որ բնակարանն այրվում է, բոլոր հարևանների տներն էլ էին հրդեհվելու:
Շատ հաճախ տեսնում էինք, թե ինչպես է իր պատշգամբում լվացքի պարաններից ժարիտ արած պեռաշկիներ կախում՝ չորացնելու: Հետո հաճախ ասում էր, որ իրեն ուզում են թունավորել:
Այնպես որ, հավատացեք, ձեր արածից հաստատ գոհ չեք լինի, ինչքան էլ ուզում է սիրեք այդ մարդուն, չնայած, որ հիվանդություննէլ է տարբեր ծանրության լինում:
Մեր դասախոսներից մեկն էլ պատմում էր, որ իր ուսանողուհիներից մեկը հոգեկան հիվանդ էր, այդ աղջկան սկսում էր թվալ, որ մատները երկարել են, վերցնում դանակով կտրում էր:
Ու հավատացեք, երբ մարդու մոտ հոգեկան հիվանդություն է, քեզ մնում է ձեռքերդ ծալել ու նստել, ոչինչ հնարավոր չէ անել: Չես կարող համոզել, որ պեռաշկիները պարանի վրա չչորացնի, որ ժամերով քարացած չկանգնի:
Ընդհանրապես կարծում եմ, որ հեգոկան խանգարումը ամենադաժան հիվանդություններից մեկն է: Մենք բոլորս նույն զգայարաններով ենք ընկալում աշխարհը: Դե հիմա պատկերացրեք, որ այն ինչ ընկալում եք, ոչ թե իրականությունն է, այլ ձեր ուղեղի խաղը… :cry

Ֆրեյա
23.09.2008, 20:20
Ես համաձայն եմ վերը նշված կարծիքների հետ: Հիշում եմ նաև Մհեր Մկրտչյանին: Նա երբեք չթողեց իր կնոջը, մինչև վերջ մնաց նրա կողքին: Եթե նման բան պատահի սիրահար սրտերի միջև, ապա պետք է միասին հաղթահարել ամեն դժվարություն:

Ախր հեչ լավ օրինակ չես բերել է :cry
Ինչքան դաժան կյանք և ավարտ ունեցավ այդ մարդը, բայց նրա կյանքը կարող էր այդպես չդասավորվել :(

Narinfinity
08.10.2008, 12:21
Համոզված եմ՝ մեծ մասը խոսում է չպատկերացնելով, թե ինչ է նշանակում ապրել հոգեկան հիվանդ ամուսնու հետ, կամ ունենալ հոգեկան հիվանդ երեխաներ… Երբ կողքից մեկի հետ է պատահում, բոլորը հերոսներ են, բայց համոզված եմ, որ այն մարդիկ, ում հետ պատահում է ծայրահեղ դժբախտ են:
Օրինակ բերեմ. ես անգլերեն էի պարապում մի կնոջ մոտ, ում հարևանը հոգեկան հիվանդ էր: Բնականաբար շատ հաճախ էինք գնում դասախոսի տուն և գիտեինք էե ինչ է կատարվում: Չգիտեմ՝ ինչ հիվանդ էր, բայց հավանաբար շիզոֆրենիայով, քանի որ իմ հասկանալով կատատոնիկ նոպաներ էր ունենում, այսինքն՝ կարող էր ժամերով, առավոտից երեկո անշարժ կանգնել իրենց շքամուտքում, կամ հարկերից մեկում, ու այդպես մի ամբողջ օր անշարժ կանգնում էր, առանց նույնիսկ աչք թարթելու: Ինձ ու ընկերուհուս երևի մի հարյուր անգամ լեղաճաք է արել, երբ արդեն երեկոյան ժամին դուրս ենք եկել ու աստիճանների վրա դեմ ենք եղել իրեն, չտեսնելով որ մութ տեղը մարդ կա կանգնած…
Մի օր իմացանք, որ ինքը բնակարանի մեջ նստած հրդեհել է բնակարանը՝ իր ասելով, բարեկամները ուզում են տունը ձեռքից առնեն, հրդեհել է, որ նրանց չհասնի: Եթե շուտ չիմանային, որ բնակարանն այրվում է, բոլոր հարևանների տներն էլ էին հրդեհվելու:
Շատ հաճախ տեսնում էինք, թե ինչպես է իր պատշգամբում լվացքի պարաններից ժարիտ արած պեռաշկիներ կախում՝ չորացնելու: Հետո հաճախ ասում էր, որ իրեն ուզում են թունավորել:
Այնպես որ, հավատացեք, ձեր արածից հաստատ գոհ չեք լինի, ինչքան էլ ուզում է սիրեք այդ մարդուն, չնայած, որ հիվանդություննէլ է տարբեր ծանրության լինում:
Մեր դասախոսներից մեկն էլ պատմում էր, որ իր ուսանողուհիներից մեկը հոգեկան հիվանդ էր, այդ աղջկան սկսում էր թվալ, որ մատները երկարել են, վերցնում դանակով կտրում էր:
Ու հավատացեք, երբ մարդու մոտ հոգեկան հիվանդություն է, քեզ մնում է ձեռքերդ ծալել ու նստել, ոչինչ հնարավոր չէ անել: Չես կարող համոզել, որ պեռաշկիները պարանի վրա չչորացնի, որ ժամերով քարացած չկանգնի:
Ընդհանրապես կարծում եմ, որ հեգոկան խանգարումը ամենադաժան հիվանդություններից մեկն է: Մենք բոլորս նույն զգայարաններով ենք ընկալում աշխարհը: Դե հիմա պատկերացրեք, որ այն ինչ ընկալում եք, ոչ թե իրականությունն է, այլ ձեր ուղեղի խաղը… :cry

Շատ հետաքրքիր ես գրել, ապրես, բրավո,
Ես կարծում եմ, որ հոգեկան հիվանդությունը կարող է խանգարել նորմալ մարդկային կյանքին և ավելի լավ է ազատվել այդ ծանր բեռից, եթե իհարկե այդ մարդը քեզ հարազատ չի այնքան, որքան որ դու ես ընդունում...
Այդպիսի հիվանդություն ունեցող մարդկանց համար զոհողությունների գնալը սեփական կյանքի հաշվին ընդհանրապես շատ ահավոր դժվար է, բայց հնարավոր...
Կարծում եմ պետք է ապրել նորմալ և նորմալ մարդկանցով շրջապատված, հակառակ դեպքում ընդհանրապես չարժե ապրել , երբ ոչինչ չես հասկանում կյանքիցդ ու միշտ տանջվում ես, թեկուզ քո անբուժելի հիվանդության դեպքում...:think
Տխուր ստացվեց, բայց եթե դու պիտի երեխաներիդ չպաշտպանես ու չմտածես այդ հիվանդություններից զերծ պահելու մասին, ապա այդպիսի երեխաները կտառապեն իրենց կայնքի ընթացքում քո պատճառով և աններելի է այդ փաստը, եթե խիղճդ գոնե փորձես մաքուր պահել...:think
Սիրելն ու նրանից հրաժարվելը այնքանով են իրար նման, որքանով որ նման են շնչելն ու արտաշնչելը ... ցավոք ամեն ինչ այնքան խառնված է հաճախ լինում կայնքում, որ չես կարող վստահ լինել, արդյոք արժե սիրել, ապրել, թե ոչ ... բայց իրականում ամեն բան շատ պարզ է ու թեթև ...;)

Lion
08.10.2008, 12:34
Կհրաժարվեք սիրուց, եթե իմանաք, որ նրա ծնողներից մեկը տառապում է հոգեկան հիվանդությամբ: Ինչպես գիտեք դա ժառանգական է: Այս դեպքում բանականություն, թե սեր: Հրաժարվել այդ հիվանդությամբ տառապող ժառանգներ ունենալուց?

Ես իմ աչքով տեսել եմ ,որ մի աղջիկ ամուսնացել է: Մինչ ծննդաբերությունն ամեն ինչ լավ էր, բայց երեխայի ծնունդից հետո`սարսափելի: Հիմա վիճակը կայուն է, նույնիսկ ոչինչ չի զգացվում, երեխան 2 տարեկան է: Բայց ցավոք վախ կա, որ հիվանդությունը կփոխանցվի երեխային: Հիվանդության անունն էլ նշեմ`շիզոֆրենիա:

Բանականությունը... լավ բան է:(

Shauri
08.10.2008, 12:45
Բայց ՀՀ օրենքներով չի արգելվո՞ւմ հոգեկան հիվանդ մարդու հետ ամուսնությունը... :think

Lion
08.10.2008, 19:06
Բայց ՀՀ օրենքներով չի արգելվո՞ւմ հոգեկան հիվանդ մարդու հետ ամուսնությունը... :think

Այդպես միանշանակ չէ… Եթե դատական կարգով մարդը ճանաչված է անգործունակ, ապա իրավունքի սուբյեկտ չէ: Իսկ իրավունքի սուբյեկտ ՉԵՂՈՂԸ չի կարող հանդիսանալ ամուսնաընտենկան իրավահարաբերությունների կրող ըստ օրենքի:think

StrangeLittleGirl
08.10.2008, 20:13
Մի բան էլ կա. հաճախ հոգեկան հիվանդությունները սկսվում են ամուսնությունից հետո, երբեմն՝ շա՜տ հետո:

Ֆրեյա
08.10.2008, 20:55
Բայց խոսքը այստեղ ամուսնությունից առաջի մասին էր, ոչ թե հետոի ;)

Բոլորիս հետ էլ մի օր կարող է պատահել, որ գժվենք, մի օր, ու դա արդեն ուրիշ պատմություն է...

ministr
08.10.2008, 21:11
Մարդը մի կյանք ունի, ու ինչի պետք ա զոհաբերի ապագան?
Մի կողմից էլ նման բանից շատ զգուշանալը, վախենալը, անիմաստ ենթադրությունները բերում են երկու սիրող սրտերի բաժանման այն դեպքում, երբ իրականում ոչ մի ժառանգական հիվանդություն էլ չկա:

impression
13.10.2008, 14:31
Կարո՞ղ եք հրաժարվել սիրուց...

Իհարկե կարող եմ, ու անմիջապես կհրաժարվեմ, հենց որ որևէ մեկն ինձ ասի դրանից ավելի լավ բան, հանուն որի արժե սիրուց հրաժարվել, ու դեռ մի հատ էլ ապացուցի, որ իր նշածն ավելի լավ բան է, քան սերը: :) /սեքսի անուն չտալ:D/

Kuk
13.10.2008, 14:38

Էդ մի բանն ա, էն էլ գիտես, էլ ի՞նչ ասենք:))

impression
13.10.2008, 14:56
Էդ մի բանն ա, էն էլ գիտես, էլ ի՞նչ ասենք:))

էկեք թեմայի վերնագիրը դնենք՝ Կարո՞ղ եք հրաժարվել սիրած մարդու հետ սեքսից: :)

Kuk
13.10.2008, 14:59
էկեք թեմայի վերնագիրը դնենք՝ Կարո՞ղ եք հրաժարվել սիրած մարդու հետ սեքսից: :)

Իսկ ինչո՞ւ հենց սիրած մարդու հետ:unsure

impression
13.10.2008, 15:00
Իսկ ինչո՞ւ հենց սիրած մարդու հետ:unsure

որտև դրանից լավ բան հաստատ չկա :)

Kuk
13.10.2008, 15:01
որտև դրանից լավ բան հաստատ չկա :)

Էդ մի տարբերակը չեմ փորձել, չեմ վիճում;)

Lion
19.12.2008, 17:56
Իհարկե կարող եմ - ճիշտ է, ծանր է, բայց եթե պետք է, կանեմ:)

Rhayader
19.12.2008, 18:19
Միանշանակորեն կհրաժարվեմ: Իմ անպատասխանատվությունից ոմ երեխաները չպիտի տառապեն:
Իսկ ես ուզում եմ երեխաներ ունենալ ու դրանից էլ չեմ հրաժարվի:

Kita
19.12.2008, 18:23
Ամենն էլ կարող ենք, մնում է տեսնենք թե ինչու՞:)
Օրինակ ինչու հրաժարվեմ, առավել ևս եթե երկողմանի որևէ զգացում կա:) պետք է պայքարել ու վերջ:)

Lion
19.12.2008, 18:25
Ըստ իս հրաժարվել պետք է, երբ զգում ես, որ նա քեզ արժանի չէ:think

Kita
19.12.2008, 18:53
Ըստ իս հրաժարվել պետք է, երբ զգում ես, որ նա քեզ արժանի չէ:think

Էտ հեշտ տարբերակն է, ինչու՞ ես նրա տեղը ընտություն անում, մի հատ իրան հարցրու, եթե կողքիտ է, ուրեմն արժանի է համարում, ուրեմն այդքանով բավարարվում է:
Կամ գտնում ես որ արժանի չես ու էտքան լավն է, ուրեմն նենց արա, որ դառնաս արժանի, այլ ոչ թե հեշտ տարբերակով առաջ շարժվես և բավարարվես քչով:

Լուսաբեր
19.12.2008, 18:55
Ըստ իս հրաժարվել պետք է, երբ զգում ես, որ նա քեզ արժանի չէ:think

բա ոնց իմանանք որ արժանիա թէ չէ,որ հանկարծ անհարմար բան չստացվի :think

Մարկիզ
19.12.2008, 19:14
Կարո՞ղ եք հրաժարվել սիրուց
Այո…:)

Հայկօ
19.12.2008, 20:55
Հենց իմանամ էդ ինչ ա՝ տեղնուտեղը կհրաժարվեմ :)):

Մեկից մեկ:

Հայկօ
19.12.2008, 21:43
Alizée :o:

Բոլո՛ր ջան, պատճենում եմ էս թեմայի առաջին գրառումը.

Կհրաժարվեք սիրուց, եթե իմանաք, որ նրա ծնողներից մեկը տառապում է հոգեկան հիվանդությամբ: Ինչպես գիտեք դա ժառանգական է: Այս դեպքում բանականություն, թե սեր: Հրաժարվել այդ հիվանդությամբ տառապող ժառանգներ ունենալուց?

Ես իմ աչքով տեսել եմ ,որ մի աղջիկ ամուսնացել է: Մինչ ծննդաբերությունն ամեն ինչ լավ էր, բայց երեխայի ծնունդից հետո`սարսափելի: Հիմա վիճակը կայուն է, նույնիսկ ոչինչ չի զգացվում, երեխան 2 տարեկան է: Բայց ցավոք վախ կա, որ հիվանդությունը կփոխանցվի երեխային: Հիվանդության անունն էլ նշեմ`շիզոֆրենիա:
Նենց վերնագիր դրեք՝ մարդ բան հասկանա...

Երկնային
19.12.2008, 21:43
չգիտեմ ոնց կվարվեի…
ասելը հեշտ ա, ու ուրիշներին ուղղություն տալը ևա, բայց երբ հերթը քեզ ա հասնում…

Ծով
19.12.2008, 21:53
:D:D:D
Բայց ես էլ կուզենայի պատասխանել միայն վերնագրի հարցին։:oy
Ամենահեշտ բանը, որ կարող եմ անել, դա սիրուց հրաժարվելն է...
:B...չգիտեմ,հնարավոր է ես դեռ իսկապես չեմ սիրել...
բայց մի հատ տարօրինակ օրինաչափ եմ նկատել մոտս, հենց զգում եմ, որ կարող է և սիրեմ, փախչում եմ տո իրանից էլ, ինձնից էլ ու ոնց ասում են...
« я кот, который гуляет сам по себе »:D:D:D

Lion
20.12.2008, 16:50
Էտ հեշտ տարբերակն է, ինչու՞ ես նրա տեղը ընտություն անում, մի հատ իրան հարցրու, եթե կողքիտ է, ուրեմն արժանի է համարում, ուրեմն այդքանով բավարարվում է:
Կամ գտնում ես որ արժանի չես ու էտքան լավն է, ուրեմն նենց արա, որ դառնաս արժանի, այլ ոչ թե հեշտ տարբերակով առաջ շարժվես և բավարարվես քչով:

Իսկ եթե դու ես չափազանց լավը... իր համա՞ր:

բա ոնց իմանանք որ արժանիա թէ չէ,որ հանկարծ անհարմար բան չստացվի

Անձամբ ես դա... կզգամ:B

Dorian
06.01.2009, 02:22
:D:D:D
...չգիտեմ,հնարավոր է ես դեռ իսկապես չեմ սիրել...
:D:D:D

Եթե իսկապես չես սիրել, որտեղից գիտես, թե իսկապես ոնց ա լինում: Սերը իսկապես ու սթից չի լինում... Եթե սիրել ես, ուրեմն սիրել ես իսկապես, եթե կարողացել ես հրաժարվել, ուրեմն իսկապես ողջախոհ ես:

Jarre
14.03.2009, 13:21
Դրա համար էլ հետագայում սիրուց հրաժարվելու ցավը չապրելու համար, շատ ճիշտ կլինի նախօրոք՝ օրինակ ժամադրությունների ժամանակ, իմանալ հիվանդությունների և այն բաների մասին, որոնք մեզ համար այնքան կարևոր են, որ դրանց պատճառով կարող ենք որոշել կյանքը չկապել այդ մարդու հետ։

Իսկ եթե մարդիկ արդե՛ն ընկերներ են և առավելևս ամուսիններ՝ ապա հրաժարվելը իմ կարծիքով դավաճանություն է և նվիրվածության կատարյալ բացակայություն։ Այս սկզբունքով կյանքում առաջնորդվել նշանակում է՝ «ես քեզ հետ եմ քանի դեռ քո մոտ ամեն ինչ լավ է և դու ինձ պետք ես» :angry էգոիզմի ու եսասիրության կատարյալ արտացոլում...

Selene
14.03.2009, 14:23

Ես էլ եմ ճիշտ այսպես մտածել, բայց մեկ տարի է արդեն, ինչ սկսել եմ կասկածել՝ արդյո՞ք այդպես է թե՞ չէ՞:think
Ամուսնացել են՝ կապվածության մեծ զգացումով, միգուցե սեր էլ է եղել, դա ես չգիտեմ:8
Աղջիկը ոչինչ չի ասել իր հիվանդության ընթացքում, որն ավելի է սրվել ամուսնության արդյունքում, ու տղան ամեն ինչ արել է՝ տարբեր բժիշկներ, հիվանդանոցներ, բայց՝ ապարդյուն: Հիվանդությունն այսօրվա օրով դեռ բուժում չունի:( Դա նշանակում է, որ որոշ ժամանակ անց աղջիկը դառնալու է անկողնային, բժիշկները կատեգորիկ դեմ են եղել հղիանալուն, երեխա ունենալուն, դա միայն կրճատելու էր կնոջ կյանքը... Հիմա նրանք արդեն երկու տարի է՝ բաժանվել են... Սկզբում մեղադրում էի տղային, բայց հիմա, չգիտեմ, շատ լավ ճանաչելով նրա հոգու մեծությունն ու բարությունը, միայն կասեմ, որ նա խղճի մեծ խայթ է զգում:(, չնայած որ սկզբնապես եղել է ստի գերին, ցավում է աղջկա համար, որ նա վաղ թե ուշ մահանալու է... Բայց ես է՛լ երբեք չեմ մեղադրում նրան ոչ էգոիստության, ոչ եսասիրության, ոչնչի մեջ:( Միշտ էլ հեշտ է կողքից նայել, զուտ պատկերացնել ու ասել, որ ես այսպես չեմ անի, այնպես կանեմ, իսկ երբ հենց դու ես ապրում էտ ամենը, շատ բաներ 180 աստիճանով փոխվում են:

Դեկադա
14.03.2009, 14:44
Selene-ի խոսքերից
Ես էլ եմ ճիշտ այսպես մտածել, բայց մեկ տարի է արդեն, ինչ սկսել եմ կասկածել՝ արդյո՞ք այդպես է թե՞ չէ՞
Ամուսնացել են՝ կապվածության մեծ զգացումով, միգուցե սեր էլ է եղել, դա ես չգիտեմ
Աղջիկը ոչինչ չի ասել իր հիվանդության ընթացքում, որն ավելի է սրվել ամուսնության արդյունքում, ու տղան ամեն ինչ արել է՝ տարբեր բժիշկներ, հիվանդանոցներ, բայց՝ ապարդյուն: Հիվանդությունն այսօրվա օրով դեռ բուժում չունի Դա նշանակում է, որ որոշ ժամանակ անց աղջիկը դառնալու է անկողնային, բժիշկները կատեգորիկ դեմ են եղել հղիանալուն, երեխա ունենալուն, դա միայն կրճատելու էր կնոջ կյանքը... Հիմա նրանք արդեն երկու տարի է՝ բաժանվել են... Սկզբում մեղադրում էի տղային, բայց հիմա, չգիտեմ, շատ լավ ճանաչելով նրա հոգու մեծությունն ու բարությունը, միայն կասեմ, որ նա խղճի մեծ խայթ է զգում, չնայած որ սկզբնապես եղել է ստի գերին, ցավում է աղջկա համար, որ նա վաղ թե ուշ մահանալու է... Բայց ես է՛լ երբեք չեմ մեղադրում նրան ոչ էգոիստության, ոչ եսասիրության, ոչնչի մեջ Միշտ էլ հեշտ է կողքից նայել, զուտ պատկերացնել ու ասել, որ ես այսպես չեմ անի, այնպես կանեմ, իսկ երբ հենց դու ես ապրում էտ ամենը, շատ բաներ 180 աստիճանով փոխվում են:

Գիտեք շատ դժվարա. Ես ինքս չեմ ընդունում հիվանդության թաքցնելը, մանավանդ եթե այն ավելի զարգանալու միտում ունի:Բայց դե հասկանում էլ եմ այդ աղջկան: Չնայած որ ավելի հակված եմ որ նա չի հասկացել հետևանքները և դրա համար էլ չի ասել:Հետո էլ գուցե աղջիկը սիրել է տղային ու կորցնելու վտանգը թույլ չի տվել դա ասել: Բայց, չուզենալով մեղադրել տղային ուզում եմ այնուամենայնիվ նշել- դա սխալ քայլ է: Ի վերջո ոչ մեկը ապահովագրված չի հիվանդությունից:

Jarre
14.03.2009, 14:54
Միշտ էլ հեշտ է կողքից նայել, զուտ պատկերացնել ու ասել, որ ես այսպես չեմ անի, այնպես կանեմ, իսկ երբ հենց դու ես ապրում էտ ամենը, շատ բաներ 180 աստիճանով փոխվում են:
Selene ջան, ցավոք սրտի կողքից չեմ նայում....

Մեղադրելն ու քննադատելը անիմաստ եմ համարում։ Բայց կարո՞ղ ես բացատրել, որ երբ երկու հոգի իրար իրոք սիրում են, ու երբ մեկը հայտնվում է շա՜տ դժվար ու ծանր վիճակում, մանավանդ երբ խոսքը գնում է մահվան ու կյանքի մասին, եթե իրոք սիրում ես, ո՞նց կարաս թողնես էտ մարդուն։
Ծնողը իր երեխային կթողնի՞, երբ վերջինս մահացու հիվանդ լինի։

Չիպ
14.03.2009, 15:20
Եթե մինչ ամուսնություննա ապա ըստիս ավելի լավա հրաժարվել աիլապես որոշ ժամանակ անց հաստատ երկուսն էլ կփոշմանեն, իսկ եթե ամուսնությունից հետոյա ապա դա չեմ ընդունում եթե ամուսնացել են ուրեմն պատքա մինչև կյանքի վերջ՝ հարստություն թե աղքատություն, հիվանդություն թե տխրություն… միասին լինեն ու միասին անցնեն կյանքի բովով

Aliq
14.03.2009, 21:23
:)Ես որ սիրեմ,կլնեմ սիրելիիս կողքին ամենադաժան հիվանդության դեպքում էլ
Իսկ եթե ես հիվանդ լինեմ,նախորոք անպայման կասեմ,վաղ թե ուշ պարզվելու է

Surveyr
16.03.2009, 13:33
Եթե մինչ ամուսնություննա ապա ըստիս ավելի լավա հրաժարվել աիլապես որոշ ժամանակ անց հաստատ երկուսն էլ կփոշմանեն, իսկ եթե ամուսնությունից հետոյա ապա դա չեմ ընդունում եթե ամուսնացել են ուրեմն պատքա մինչև կյանքի վերջ՝ հարստություն թե աղքատություն, հիվանդություն թե տխրություն… միասին լինեն ու միասին անցնեն կյանքի բովով

Համաձայն եմ ասածներիդ հետ, բայց ....... մի բայց, եթե բանն հասել է ամուսնության ու դրանից էլ անցել է, փաստորեն ամուսնացողները ամեն ինչ չէ, որ միմիանց մասին գիտեն, ու եթե ամուսիններից մեկի մոտ նման արատավոր երևույթներ են հայտնաբերվում, որի հավանականության մասին նա իրազեկ է եղել, ապա ես դա դիտարկում եմ որպես անազնվություն: Չեմ պնդում, որ դա կարող է հիմք հանդիսանալ կապերը խզելու համար, բայց այնուամենայնիվ մտածելու տեղիք տալիս է:

Տնից տեղից հեռու թյու թյու թյու

Չիպ
16.03.2009, 16:29

Ես ինկատի ունեի ասենք ամուսնացել են ու ամուսնությունից հետո նոր հիվադությունը իրեն ցույցա տվել, կամ էլ ամուսնությունից հետո որևէ դժբախտ պատահարի արդյունքումա դա տեղի ունեցել ապա պետքա համակերպվել: Բայց ինչ վերաբերումա գիտենալ որ հիվադ է և գաղթնի պահել մինչամուսնությունը ես էլ դա անազնվություն եմ համարում… ճիշտը ասելնա իսկ եթե սերը այնքան ուժեղա, որ առանց իրար չեն կարողանա ապա բար բախտ մի բարձի ծերանան ;)