PDA

Դիտել ողջ տարբերակը : Հոգեհանգիստ



StrangeLittleGirl
06.11.2006, 22:48
Այս պատմվածքը վաղուց եմ գրել: Երկար ժամանակ չէի ուզում հրապարակել, բայց որովհետև հիմնական միտքը հասկանալի չէ, որոշեցի տեղադրել ֆորումում: Սա դեռ առաջին մասն է: Կամաց-կամաց կավելացնեմ: Այս ստեղծագործությունն արդեն կարդացածներին խնդրում եմ լռել մինչև վերջին մասի հրապարակումը:


ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Այս պատմվածքի հերոսներն իրական են, բայց մի փորձեք փնտրել նրանց, քանզի անունները փոխված են, կերպարները` աղավաղված:

- Կգա՞ս դուրս:
- Ու՞ր գնանք:
- Եսի՞մ… կինո-մինո:
- Հավես չկա:
- Լա~վ, արի էլի… Թե չէ տանը նստած ի՞նչ ես անելու:
- Ցուրտ է:
- Ոչինչ, տաք կհագնվես:
- Լավ, քանիսի՞ն, որտե՞ղ:
- Մի ժամից Խաչատրյանի արձանի մոտ:
- Եղավ, չուշանա՛ս:
Ես ժամանակին տեղում էի, բայց Մարիամն իր սովորության համաձայն ուշանում էր: Ցուրտ էր: Շարֆս մի քիչ վերև քաշեցի, որ քիթս տաքանա: Այդ պահին լսվեց «Ծաղիկների վալսը». հեռախոսս էր:
- Բյու՞ր:
- Հա՛, ո՞վ է:
- Ռուբենն է: Բյու՛ր, արագացրու՛, քեզ ենք սպասում:
Շփոթվեցի: Այս մի հոգու հետ վաղուց էր, ինչ ոչ մի բառ չէի փոխանակել, իսկ նա ոչ ավել, ոչ պակաս հիմա ինձ ինչ-որ տեղ է կանչում, այն էլ` քեզ ենք սպասում, այսինքն` մենակ չէ:
- Լավ… բայց… որտե՞ղ եք:
- … այգում:
Այգու անունը չլսվեց, բայց ես այնքան էի շփոթվել, որ մոռացա հարցնել: Հեռախոսս դրեցի պայուսակիս մեջ ու պատրաստվում էի վազել, երբ երկու բան հիշեցի. նախ Մարիամին էի սպասում, հետո չգիտեի, թե ուր պիտի գնամ:
- Ռու՛բ, լսի՛ր, ի՞նչ այգի ասացիր:
- Հոգեհանգստի:
- Հոգեհանգստի՞… բայց այդպիսի բան առաջին անգամ եմ լսում:
- Ու~ֆ, Բյու՛ր, Թումանյանի այգու մոտ:
- Լա’վ:
Մարիամը վերջապես եկավ: Այս անգամ չէի պատրաստվում նրան նախատել հերթական ուշացման համար:
- Գնացի’նք:
- Ու՞ր,- զարմացավ Մարիամը:
- Հոգեհանգստի այգի:
- Դա որտե՞ղ է:
- Թումանյանի այգու մոտ:
- Ո՞նց պիտի գնանք:
- Ալո՛, Ռու՛բ, դու գիտես, որ մեռնում եմ քեզ տեսնելու համար…
- Քեզ թվում է, թե ես չե՞մ մեռնում:
- … բայց ո՞նց պիտի գանք:
- 18 համարով:
Ես ու Մարիամը նստեցինք 18 համարի երթուղայինը: Երևի վարորդը մեզանից լավ գիտեր, թե ուր պետք է գնանք, որովհետև կանգնեց մի շենքի մոտ ու ասաց.
- Իջե՛ք, աղջիկնե՛ր:

շարունակելի

Հ.Գ. Դա՛վ, Մարիամը բարևում է::D

Ծով
06.11.2006, 22:55
Բյուրի՛կ ջան, ինձ մի տանջիր, տե-ղադ-րիր;)

Guest
07.11.2006, 12:22
Այս պատմվածքը վաղուց եմ գրել: Երկար ժամանակ չէի ուզում հրապարակել, բայց որովհետև հիմնական միտքը հասկանալի չէ, որոշեցի տեղադրել ֆորումում: Սա դեռ առաջին մասն է: Կամաց-կամաց կավելացնեմ: Այս ստեղծագործությունն արդեն կարդացածներին խնդրում եմ լռել մինչև վերջին մասի հրապարակումը:


Չնայախծ ես չեմ կարդացել, բայց կսպասեմ վերջնական տեսքի, նոր կարտահայտեմ կարծիքս:) Սպասում եմ շարունակությանը:

Esmeralda
07.11.2006, 15:58
Ես էլ կսպասեմ շարունակությանը...
Մի բան հարցնեմ էլի Բյուր... 18 համարի անունն է՞լ էր փոխած...

StrangeLittleGirl
07.11.2006, 17:15
Մի բան հարցնեմ էլի Բյուր... 18 համարի անունն է՞լ էր փոխած...
Չէ՛, էդ իսկական էր :D

Չնայախծ ես չեմ կարդացել, բայց կսպասեմ վերջնական տեսքի, նոր կարտահայտեմ կարծիքս Սպասում եմ շարունակությանը:
Լավ կլինի հիմա կարդաս: Ինձ հետաքրքիր է, թե որ մասից են մարդիկ հասկանում, թե ինչ է իրականում կատարվում:

Իսկ շարունակությունը հենց ժամանակ ունենամ, կդնեմ:

Ավելացվել է 2 ժամ 39 րոպե անց
Չնայած քաղաքը շատ լավ ճանաչում էի, հաստատ կարող եմ ասել, որ այդ շենքն առաջին անգամ էի տեսնում: Այն կարմիր տուֆից էր կառուցված, շատ բարձր էր, բայց կարծես բազմահարկ չէր, որովհետև միակ պատուհանն ամենավերևում` ուղիղ տանիքի տակ էր տեղադրված: Այնքան էլ երկար էր, որ թվում էր, թե քաղաքի մի ծայրից մյուսն է ձգվում:
Մուտքի դուռը փայտից էր, որի երկու կողմերում միջնադարյան հագուստով դռնապաններ էին կանգնած: Երկուսով մոտեցանք մուտքին, սակայն դռնապաններն առաջներս կտրեցին և ասացին.
- Ովքե՞ր եք:
Ես անունս տվեցի: Նույն պահին խոնարհվեցին ու ինձ առաջ թողեցին:
- Իսկ ես Մարիամն եմ:
Անմիջապես զգաստացան ու ճանապարհը փակեցին:
- Դե լավ… ես տուն կգնամ,- ասաց Մարիամը:
Շրջվեց ու գնաց: Ես շվարած կանգնել էի դռան մոտ ու նայում էի հեռացող ընկերուհուս, երբ դռնապաններից մեկն ասաց.
- Ի՞նչ ես կանգնել, անուշի՛կս: Նե՛րս մտիր:
Այդ պահին դուռն ինքնիրեն բացվեց: Ես անվստահ քայլ արեցի դեպի ներս և հայտնվեցի ընդարձակ նախասրահում: Իրոք որ շենքը բազմահարկ չէր. առաստաղը տանիքին էր հասնում, գուցե ավելի բարձր էր (գոնե ինձ այդպես թվաց):
Վերարկուս կախեցի հանդերձարանում ու ճանապարհս շարունակեցի: Մտա մի դահլիճ, որը զարմանալիորեն փոքր էր նախասրահից, առաստաղն էլ ավելի ցածր էր: Պատերի տակ սեղաններ էին շարված, որոնց շուրջ գույնզգույն զգեստներով ու առավել խայտաբղետ կեղծամներով կանայք էին նստած: Սեղաններն էլ ծածկված էին ամենատարբեր ճաշատեսակներով: Թեև իմ հագուստով շատ էի տարբերվում նրանցից ու մեծ աղմուկով ներս մտա, կարծես ոչ ոք ինձ չնկատեց: Ես մոտեցա նրանցից մեկին.
- Ներեցե՛ք, տիկի՛ն, չե՞ք ասի, թե որտեղ է Ռուբենը:
Ոչ մի պատասխան, ավելին` ինձ չէին էլ նկատում: Ես հասկացա, որ այնտեղ չեմ, թեև տեսնում էի նրանց: Ես զգում էի ինձ ասես Ալիսան հրաշքների աշխարհում: Որոշեցի հնարավորինս շուտ հեռանալ այնտեղից: Դահլիճի ծայրում աստիճաններ կային, որոնք դռնով էին վերջանում: Վազեցի դեպի այնտեղ և հայտնվեցի նախորդից ոչնչով չտարբերվող սենյակում: Զայրացա: Նորից վազեցի դեպի աստիճանները և դռնից ներս մտա. նույն պատկերը: Այդպես իրար հաջորդում էին միանման դահլիճները, իսկ ես ինձ կորած էի համարում, բայց շարունակում էի առաջ գնալ, մինչև որ հերթական դուռը բացելուց հետո հայտնվեցի ոչ թե մի նոր դահլիճում, այլ տանիքում: Սակայն այնտեղից իջնել էր պետք: Երկու ճանապարհ կար. նորից անցնել անթիվ-անհամար սրահներով կամ իջնել խարխուլ աստիճաններով, որոնց վրայով ջուր էր հոսում:

Firegirl777
07.11.2006, 21:10
Հետո՞ արագացրու

StrangeLittleGirl
07.11.2006, 22:29
Չեմ ավելացնելու. օրը մի հատվածից ոչ ավելի ;)

John
07.11.2006, 22:36
Բյուր երևի երազումդ ես տեսե՞լ:

Guest
08.11.2006, 10:14
Լավ կլինի հիմա կարդաս: Ինձ հետաքրքիր է, թե որ մասից են մարդիկ հասկանում, թե ինչ է իրականում կատարվում:


Ես կադում եմ, ուղակի ուզում էի ամբողջական կարծիք գրել: Բայց եթե հետաքրէիր ա, ասեմ: Առաջինից մենակ թված, որ անհետաքրքիր շարունակություն ունեցող պատմվախք ա, մեկ էլ, որ Մարիամը իրականում տղա էի (բայց հիմա զգում եմ, որ սխալվել էի, երկու պարագայում էլ): Իսկ երկրորդից՝ իրական դեպք է, ոչ հորինվախ, բայց երազ:
Լավ հետաքրքիր է կարդացվում, տեսնենք քանի սերիանոց սերիալ է:

StrangeLittleGirl
08.11.2006, 23:04
Շատ հետաքրքիր կարծիքներ են: :) Կխնդրեի, որ մյուսներն էլ պասիվ չլինեն, մինչև վերջին սերիան կարդալը որևէ բան գրեն: Իսկ վերջում ամեն ինչ հասկանալի է դառնում:
Ահա նախավերջին սերիան.

- Բյու՞ր, ես էլ քեզ էի սպասում: Ինչու՞ այսքան ուշացար:
- Անի՞, ի՞նչ գործ ունես այստեղ: Որտե՞ղ ենք:
- Կարևոր չէ: Գնացի՛նք:
- Ու՞ր… սպասի՛ր:
Բայց Անին արդեն իջնում էր խարխուլ աստիճաններով, որոնց վրայով ջուր էր հոսում:
Ստիպված ինքս էլ մի քայլ արեցի, բայց իսկույն ոտքս սահեց: Լավ է, որ կարողացա հավասարակշռությունս պահել, այլապես «գյաբրլամիշ» էի լինելու:
Մի քայլ էլ արեցի: Այս անգամ ստացվեց: Կամաց-կամաց իջնում էի, մինչդեռ Անին ճարպկորեն ցատկում էր աստիճանների վրայով:
- Անի~, սպասի՛ր, եթե գլորվեմ, քեզ էլ ինձ հետ կտանեմ:
Սակայն Անին կանգ առավ միայն այն ժամանակ, երբ աստիճանների ջուրն այլևս չէր հոսում, այլ կուտակվում էր` հասնելով մեր գոտկատեղից էլ վեր:
Երբ հասա Անիին, ասացի.
- Հիմա ի՞նչ, այս ցրտին պիտի լողա՞նք:
- Չէ~, տեսնու՞մ ես այս պարանը: Երկու ձեռքով պինդ բռնիր, և սահելով կիջնենք:
Այդպես էլ արեցինք, բայց երբ արդեն գետնին էինք, ոտքից գլուխ թրջվել էինք, բայց չէինք մրսում:
Նայեցի շուրջս: Շենքը փոխվել էր. վարդագույնից դարձել էր սև, ու չորս կողմից այն խարխուլ աստիճաններից էին, որոնց վրայով ջուր էր հոսում: Մեր հետևում մի անտառ էր:
- Բյու՛ր, Հոգեհանգստի այգին այնտեղ է,- ասաց Անին` ցույց տալով մեր հետևի անտառը:
Մինչ ես կփորձեի հասկանալ, թե ինչու է անտառը այգի կոչվում, Անին անհետացավ: Ես էլ վազեցի նրա ցույց տված ուղղությամբ. ախր շա~տ էի կարոտել Ռուբենին:

Նորմարդ
08.11.2006, 23:21
Հետաքրքիր պատմվածք է անհամբեր սպասում եմ վերջին:
Վերջն էլ է այսքան հետաքրքիր?

StrangeLittleGirl
08.11.2006, 23:25
Վերջն անսպասելի է: Բայց ուզում եմ փոխել, այնքան էլ դուրս չի գալիս:

kiki
09.11.2006, 00:23
չէ, մի փոխի ...
ինձ էլ սկզբում թվաց երազ է , անգամ պատկերացրեցի, որ էդ Ռուբենը մահացած է ու երազում է հայտնվել ...
հ.գ. ես էլ մի հատ պատմվածք ունեմ, վերջը պիտի գրեմ, չեմ կարողանում վերջացնել, բայց շատ երկար է ...

Մասսագետ
09.11.2006, 01:57
Բյուր փաստորեն դու սե՞նց ես մեռնում: Բա էդ հոգեհանգստի այգին դժոխքն ա, թե դրախտը: Կամ, ինչո՞ւ Մարիամին չթողեցին, որ մեռնի:

StrangeLittleGirl
09.11.2006, 10:33
Հույս չունենաս, չեմ մեռնելու :D

Esmeralda
09.11.2006, 11:13
Բյուր փաստորեն դու սե՞նց ես մեռնում: Բա էդ հոգեհանգստի այգին դժոխքն ա, թե դրախտը: Կամ, ինչո՞ւ Մարիամին չթողեցին, որ մեռնի:
Ես էլ էի մտածում, որ մահն է... իսկ Ռուբենը շուտ էր մահացել...

StrangeLittleGirl
09.11.2006, 17:21
Էս էլ ձեզ վերջը: Դե հաստատ գիտեմ, որ էս տեսակ ավարտի չէիք սպասում: :P

Մինչ ես կփորձեի հասկանալ, թե ինչու է անտառը այգի կոչվում, Անին անհետացավ: Ես էլ վազեցի նրա ցույց տված ուղղությամբ. ախր շա~տ էի կարոտել Ռուբենին:
Այդ մտքերս թույլ չտվեցին, որ նկատեմ կանաչ ծառերը, չնայած ձմեռ էր: Ավելին` հագուստս էլ էր փոխվել ու այլևս թաց չէր:
Անտառում շատ շրջելուց հետո հասա մի բացատի, որի կենտրոնում ինչ-որ մեկի կիսանդրին էր ու մի ավազան, որի մեջ կեղտաջուր կար: Այնտեղ հավաքվել էին իմ տարիքի ծանոթ-անծանոթ երիտասարդներ: Ինձ տեսնելով բացականչեցին.
- Վերջապես եկար: Արդեն կարելի է փորձը սկսել:
- Բայց նա ուշացել է, հետևաբար նրան դեր չի հասնում,- ասաց մեկը:
- Մի րոպե… ի՞նչ փորձ, ի՞նչ դեր… Ու՞ր է Ռուբենը: Ես կարոտել եմ նրան:
- Հիմա կգա:
Եկավ Հայկը` կարճահասակ ու մկանուտ, իսկը հիպերսթենիկ: Մոտ վազեցի, որ փաթաթվեմ: Մոռացել էի, որ Ռուբենը չէ: Ուշքի եկա, երբ հասկացա, որ ոչինչ չեմ զգում նրա նկատմամբ: Լավ է, որ նրան չհասած կանգ առա և ասացի.
- Բարև՛, Հա՛յկ:
Հետո եկավ Ռուբենը: Նրան փաթաթվեցի, բայց մեկը կողքից ասաց.
- Ախր սա ուրիշ Ռուբեն է` քո կուրսեցին:
Նայեցի դեմքին… Իմ Ռուբենը չէր:
Փորձին չմասնակցեցի, դեր չստացա, այլ նստեցի մի քարի վրա ու սկսեցի սպասել իմ Ռուբենին, որն այդպես էլ չեկավ: «Նա չի փոխվի»,- մտածեցի:
Աչքերս բացեցի: Նա հաստատ չի փոխվի…

kiki
09.11.2006, 17:31
փաստորեն իրոք երազ էր ...

Firegirl777
09.11.2006, 17:35
Շատ լավն էր, իրոք պահում է լարված մինչև վերջ, ու մի վերջին բառով ասում, որ ամեն ինչ հիանալի է
ԱՊՐԵՍ

Guest
09.11.2006, 17:37
Անսպասելի պատմվածք, սպասելի ընդացքով և ավարտով :D

Esmeralda
09.11.2006, 21:56
Երազի մասին այնքան էին ասել.... որ արդեն չզարմացա..

John
09.11.2006, 22:55
1-ինը ես էի հասկացել, որ երազ է: Լավն էր՝ հաճույքով ընթերցվում էր:

Ուլուանա
09.11.2006, 22:56
Շատ լավն էր, իրոք պահում է լարված մինչև վերջ, ու մի վերջին բառով ասում, որ ամեն ինչ հիանալի է
ԱՊՐԵՍ
Իսկ հատկապես ի՞նչն էր հիանալի... :o Ախր Ռուբենն այդպես էլ չեկավ, չէ՞։ :( Հետո՞ ինչ, որ երազ էր... :think

Մասսագետ
09.11.2006, 23:06
Բյո՛ւր, խորհուրդներս ընդունո՞ւմ ես:
Լավ, ինձ թվում ա ավելի լավ կլիներ, որ պատմվածքդ շարունակեիր մինչև վերջ առանց ցույց տալու, որ երազ ա, թող ինչ-որ միստիկ բան ստացվեր, բայց վերջում ցույց տալով, որ երազ ա ինձ թվում ա պատմվածքը դրանից տուժում ա: Չգիտեմ իսկականից երազ էր, թե չէ, բայց կարելի էր ավելի նենց հարստացնել, շարունակել Ռուբենի չգալուց հետո, իսկ որ Ռուբենը չի գալիս դու էլ աչքերդ բացում ես, ինձ անավարտ ա թվում էդ պատմվածքը. այսինքն ավարտ տվել ես, էդ քո աչքերը բացելն ա, բայց ես ավելի հարուստ շարունակություն կուզեի, քո պատմվածքը ոնց որ մի ամբողջ պատմվածքի մենակ մեջտեղը լինի:

Artgeo
09.11.2006, 23:28
Ինձ էլ դուր եկավ պատմվածքի ընթացքը, բայց ավարտը չափից դուրս կտրուկ էր ու աղքատ։

Ուլուանա
10.11.2006, 10:34
Համաձայն եմ Մասսագետի հետ։ ;)

StrangeLittleGirl
10.11.2006, 19:13
Ես ուզում էի ավարտը փոխել, թույլ չտվեցիք, ասեցիք, թե ոնց կա, նենց էլ դնեմ :D

kiki
10.11.2006, 19:31
դե հիմա էլ փոփոխված տարբերակը դիր ...

StrangeLittleGirl
10.11.2006, 19:35
դե հիմա էլ փոփոխված տարբերակը դիր ...
Պիտի սպասեք: Դեռ չեմ գրել ;)

StrangeLittleGirl
11.11.2006, 08:55
Էս ձեզ երկրորդ տարբերակը, գիշերն եմ մտածել: Բայց երևի դեռ երրորդ էլ կգրեմ: Սա այն չէ, ինչն իմ ուղեղում պտտվում է: Ուղղակի այդ ամենը մի քիչ դժվար է թղթին հանձնել: Մենակ ինձ չխփեք :D



Մինչ ես կփորձեի հասկանալ, թե ինչու է անտառը այգի կոչվում, Անին անհետացավ: Ես էլ վազեցի նրա ցույց տված ուղղությամբ. ախր շա~տ էի կարոտել Ռուբենին:
Այդ մտքերս թույլ չտվեցին, որ նկատեմ կանաչ ծառերը, չնայած ձմեռ էր: Ավելին` հագուստս էլ էր փոխվել ու այլևս թաց չէր:
Անտառում շատ շրջելուց հետո հասա մի բացատի, որի կենտրոնում ինչ-որ մեկի կիսանդրին էր ու մի ավազան, որի մեջ կեղտաջուր կար: Այնտեղ հավաքվել էին իմ տարիքի ծանոթ-անծանոթ երիտասարդներ: Ինձ տեսնելով բացականչեցին.
- Վերջապես եկար: Արդեն կարելի է փորձը սկսել:
- Բայց նա ուշացել է, հետևաբար նրան դեր չի հասնում,- ասաց մեկը:
- Մի րոպե… ի՞նչ փորձ, ի՞նչ դեր… Ու՞ր է Ռուբենը: Ես կարոտել եմ նրան:
- Հիմա կգա:
Եկավ Հայկը` կարճահասակ ու մկանուտ, իսկը հիպերսթենիկ: Մոտ վազեցի, որ փաթաթվեմ: Մոռացել էի, որ Ռուբենը չէ: Ուշքի եկա, երբ հասկացա, որ ոչինչ չեմ զգում նրա նկատմամբ: Լավ է, որ նրան չհասած կանգ առա և ասացի.
- Բարև՛, Հա՛յկ:
Հետո եկավ Ռուբենը: Նրան փաթաթվեցի, բայց մեկը կողքից ասաց.
- Ախր սա ուրիշ Ռուբեն է` քո կուրսեցին:
Նայեցի դեմքին… Իմ Ռուբենը չէր:
Փորձին չմասնակցեցի, դեր չստացա, այլ նստեցի մի քարի վրա ու սկսեցի սպասել իմ Ռուբենին, որն այդպես էլ չեկավ: «Նա չի փոխվի»,- մտածեցի:
...Աչքերս բացեցի:
Ես կանգնած էի (հասկանու՞մ եք՝ կանգնած, չնայած քնից էի արթնացել) մի դահլիճում, որը զարմանալիորեն փոքր էր, առաստաղն էլ ցածր էր: Պատերի տակ սեղաններ էին շարված, որոնց շուրջ գույնզգույն զգեստներով ու առավել խայտաբղետ կեղծամներով կանայք էին նստած: Սեղաններն էլ ծածկված էին ամենատարբեր ճաշատեսակներով: Թեև իմ հագուստով շատ էի տարբերվում նրանցից ու մեծ աղմուկով ներս մտա, կարծես ոչ ոք ինձ չնկատեց: Ես մոտեցա նրանցից մեկին.
- Ներեցե՛ք, տիկի՛ն, չե՞ք ասի, թե որտեղ է Ռուբենը:
Ոչ մի պատասխան, ավելին` ինձ չէին էլ նկատում: Ես հասկացա, որ այնտեղ չեմ, թեև տեսնում էի նրանց: Ես զգում էի ինձ ասես Ալիսան հրաշքների աշխարհում: Որոշեցի հնարավորինս շուտ հեռանալ այնտեղից: Դահլիճի ծայրում աստիճաններ կային, որոնք դռնով էին վերջանում: Վազեցի դեպի այնտեղ և հայտնվեցի նախորդից ոչնչով չտարբերվող սենյակում: Զայրացա: Նորից վազեցի դեպի աստիճանները և դռնից ներս մտա. նույն պատկերը: Այդպես իրար հաջորդում էին միանման դահլիճները, իսկ ես ինձ կորած էի համարում, բայց շարունակում էի առաջ գնալ, մինչև որ հերթական դուռը բացելուց հետո հայտնվեցի ոչ թե մի նոր դահլիճում, այլ տանիքում: Սակայն այնտեղից իջնել էր պետք: Երկու ճանապարհ կար. նորից անցնել անթիվ-անհամար սրահներով կամ իջնել խարխուլ աստիճաններով, որոնց վրայով ջուր էր հոսում:

- Բյու՞ր, ես էլ քեզ էի սպասում: Ինչու՞ այսքան ուշացար:
- Անի՞, ի՞նչ գործ ունես այստեղ: Որտե՞ղ ենք:
- Կարևոր չէ: Գնացի՛նք:
- Ու՞ր… սպասի՛ր:
Բայց Անին արդեն իջնում էր խարխուլ աստիճաններով, որոնց վրայով ջուր էր հոսում:
Ստիպված ինքս էլ մի քայլ արեցի, բայց իսկույն ոտքս սահեց: Լավ է, որ կարողացա հավասարակշռությունս պահել, այլապես «գյաբրլամիշ» էի լինելու:
Մի քայլ էլ արեցի: Այս անգամ ստացվեց: Կամաց-կամաց իջնում էի, մինչդեռ Անին ճարպկորեն ցատկում էր աստիճանների վրայով:
- Անի~, սպասի՛ր, եթե գլորվեմ, քեզ էլ ինձ հետ կտանեմ:
Սակայն Անին կանգ առավ միայն այն ժամանակ, երբ աստիճանների ջուրն այլևս չէր հոսում, այլ կուտակվում էր` հասնելով մեր գոտկատեղից էլ վեր:
Երբ հասա Անիին, ասացի.
- Հիմա ի՞նչ, այս ցրտին պիտի լողա՞նք:
- Չէ~, տեսնու՞մ ես այս պարանը: Երկու ձեռքով պինդ բռնիր, և սահելով կիջնենք:
Այդպես էլ արեցինք, բայց երբ արդեն գետնին էինք, ոտքից գլուխ թրջվել էինք, բայց չէինք մրսում:
Նայեցի շուրջս: Շենքը փոխվել էր. վարդագույնից դարձել էր սև, ու չորս կողմից այն խարխուլ աստիճաններից էին, որոնց վրայով ջուր էր հոսում: Մեր հետևում մի անտառ էր:
- Բյու՛ր, Հոգեհանգստի այգին այնտեղ է,- ասաց Անին` ցույց տալով մեր հետևի անտառը:
Մինչ ես կփորձեի հասկանալ, թե ինչու է անտառը այգի կոչվում, Անին անհետացավ: Ես էլ վազեցի նրա ցույց տված ուղղությամբ. ախր շա~տ էի կարոտել Ռուբենին:

Մինչ ես կփորձեի հասկանալ, թե ինչու է անտառը այգի կոչվում, Անին անհետացավ: Ես էլ վազեցի նրա ցույց տված ուղղությամբ. ախր շա~տ էի կարոտել Ռուբենին:
Այդ մտքերս թույլ չտվեցին, որ նկատեմ կանաչ ծառերը, չնայած ձմեռ էր: Ավելին` հագուստս էլ էր փոխվել ու այլևս թաց չէր:
Անտառում շատ շրջելուց հետո հասա մի բացատի, որի կենտրոնում ինչ-որ մեկի կիսանդրին էր ու մի ավազան, որի մեջ կեղտաջուր կար: Այնտեղ հավաքվել էին իմ տարիքի ծանոթ-անծանոթ երիտասարդներ: Ինձ տեսնելով բացականչեցին.
- Վերջապես եկար: Արդեն կարելի է փորձը սկսել:
- Բայց նա ուշացել է, հետևաբար նրան դեր չի հասնում,- ասաց մեկը:
- Մի րոպե… ի՞նչ փորձ, ի՞նչ դեր… Ու՞ր է Ռուբենը: Ես կարոտել եմ նրան:
- Հիմա կգա:
Եկավ Հայկը` կարճահասակ ու մկանուտ, իսկը հիպերսթենիկ: Մոտ վազեցի, որ փաթաթվեմ: Մոռացել էի, որ Ռուբենը չէ: Ուշքի եկա, երբ հասկացա, որ ոչինչ չեմ զգում նրա նկատմամբ: Լավ է, որ նրան չհասած կանգ առա և ասացի.
- Բարև՛, Հա՛յկ:
Հետո եկավ Ռուբենը: Նրան փաթաթվեցի, բայց մեկը կողքից ասաց.
- Ախր սա ուրիշ Ռուբեն է` քո կուրսեցին:
Նայեցի դեմքին… Իմ Ռուբենը չէր:
Փորձին չմասնակցեցի, դեր չստացա, այլ նստեցի մի քարի վրա ու սկսեցի սպասել իմ Ռուբենին, որն այդպես էլ չեկավ: «Նա չի փոխվի»,- մտածեցի:
...Աչքերս բացեցի:

kiki
11.11.2006, 10:30
Բյուր քեզ սպանելա պետք ...
ահագին ծիծաղել եմ ...

Ծով
12.11.2006, 00:07
Բյուրիկ,մոտս,dejaview-ա:D :D :D
Լավն էր………
դու ինձ խելագարության հասցրիր,մենակ թե երեխեքիս վրա չգոռամ:D