Դիտել ողջ տարբերակը : ՏԻՄ ընտրություններ
Սեպտեմբերից սկսած՝ մի շարք համայնքներում տեղի են ունենալու համայնքապետների ընտրություններ: Կարծում եմ, լավ առիթ է, գնահատելու համար, թե որքանով է ճշմարիտ ՀՀ նոր ղեկավարության բոլոր ոլորտներում համակարգային բարեփոխումներ կատարելու խոստումներն ու պատրաստականությունը:
Օրինակ.
ԱՐԱԲԿԻՐԻ ԹԱՂԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ Է ԲԱԺԱՆՈՒՄ, ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ
Այսօր Կենտրոնական Ընտրական հանձնաժողովի Ժառանգության նորանշանակ անդամ Հովսեփ Խուրշուդյանը բաց նամակով դիմել է ՀՀ Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանին, իսկ նամակի պատճեներն ուղարկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանին: Նամակում, մասնավորապես ասված է. «Վերջին շրջանում Ժառանգություն կուսակցության գրասենյակ այցելող մի շարք քաղաքացիներ ահազանգ են հնչեցրել Արաբկիրի համայնքի ղեկավարի հավանական թեկնածու Ալբերտ Երիցյանի կողմից սկսված զանգվածային ընտրակաշառքների տարածման կապակցությամբ` քաղաքացիների անձնագրային տվյալների հավաքագրման հիման վրա:
Բացի դրանից, Ժառանգություն կուսակցության գրասենյակ այցելած տարբեր քաղաքացիներ հայտնել են մեզ, որ համայնքի` Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մի շարք հիվանդանոցների եւ պոլիկլինիկաների ղեկավարությունը` աշխատանքից ազատելու սպառնալիքով հրահանգել է այդ հիմնարկներում աշխատող արաբկիրցիներին ապահովել Ալբերտ Երիցյանի օգտին ընտրողների որոշակի քանակություն, որի վերաբերյալ ներկայացնել համապատասխան ցուցակներ` անձնագրային տվյալներով:
Հաշվի առնելով այն, որ վերը նշված երկու դեպքերն էլ ընտրական օրենսգրքի քրեորեն պատժելի կոպիտ խախտումներ են, ինչպես նաեւ այն, որ ընտրակաշառքներով եւ վարչական ճնշումների միջոցով ձեւավավորված իշխանությունը ուղղակի սպառնալիք է` ուղղված Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության եւ մեր երկրում հասարակական կարգի դեմ,
- խնդրում ենք կիրառել Ձեր իրավասության տակ գտնվող անհրաժեշտ բոլոր միջոցները` կանխելու համար նախընտրական փուլում, ինչպեսեւ դրան նախորդող ժամանակաշրջանում ընտրողների վրա վարչական ճնշման դեպքերը, ընտրակաշառքների տարածումը, այլ ընտրախախտումները, բացահայտել եւ պատժել դրանք իրականացնող անձանց»:
http://www.lragir.am/
Սրանց մոտ կաշառքը, սպառնալն ու բռնանալն արդեն խասյաթա: Որ հաստատ իմանան, որ ժողովուրդն իրանց ա ընտրելու, էլի սպառնալու են, կաշառք են տալու, բռնության են դիմելու:
ՄՀԵՐ ՍԵԴՐԱԿՅԱՆՆ ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿ Է ՀԱՅՏՆԵԼ
Երեւանի Էրեբունի համայնքի թաղապետ Մհեր Սեդրակյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողով: Մհեր Սեդրակյանն իր թեկնածությունն էր դրել սեպտեմբերի 7-ին տեղի ունենալիք Էրեբունի համայնքի ղեկավարի ընտրությանը: Նրան պաշտպանում էր Հանրապետական կուսակցությունը: Մհեր Սեդրակյանի ինքնաբացարկից հետո Էրեբունի համայնքում միակ թեկնածուն փոխհամայնքապետ Արմեն Հարությունյանն է, կրկին Հանրապետական կուսակցությունից:
Մենակ ասեմ, որ Արմեն Հարույունյանը սրա քրոջ փեսանա:
ԱՅՐԵԼ ԵՆ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՇՏԱԲԸ
[12:26] 05 Սեպտեմբերի, 2008
Այսօր հրդեհվել է Քանաքեռ- Զեյթունի թաղապետի թեկնածու Մանուել Գասպարյանի նախընտրական կենտրոնական շտաբը, որը գտնվում է Ադոնցի 3 հասցեում՝ բնակելի շենքի առաջին հարկում:
Ինչպես ՚Ա1+ՙ-ին հայտնեց Մանուել Գասպարյանը, երեկոյան ժամը 3-ին, երբ շտաբը փակել են եւ դուրս է եկել շտաբի պետի եւ մնացած աշխատակիցների հետ, ոչ մի արտառոց բան չեն նկատել, իսկ առավոտյան ժամը 9-ին հավաքարարը զանգահարել է եւ տեղեկացրել, որ ապակիները կոտրել եւ բենզինի շիշ գցել ներս, որից այրվել են պաստառները, ցուցանակը: Սենյակի պատերը ամբողջովին սեւացել են: Մանուել Գասպարյանը կարծում է, որ ՚սա մի խումբ տկարամիտ մարդկանց ձեռքի գործն է, որոնք տեսնում են, թե ինչքան մարդիկ են հավաքվում նրա հանդիպումների ժամանակՙ:
Մանուել Գասպարյանը նաեւ տեղեկացրեց, որ երկու օր առաջ նրա շտաբերից մեկն է մտել թաղապետի մյուս թեկնածու, գործող թաղապետ Արայիկ Քոթանջյանին աջակցող ավագանու մի թեկնածու եւ սկսել է հայհոյել շտաբի կանանց, սպառնալ, սեղանին դրված նախընտրական բուկլետները գցել է գետնին, , իսկ պատերին փակցված ցուցանակները պատռել:
Թաղապետի թեկնածուն նաեւ տեղեկացրեց, որ մի քանի օր առաջ փորձել են կաշառել նաեւ նրա շտաբերից մեկի պետին՝ երեկոյան այցելելով նրա տուն:
Մանուել Գասպարյանը, որին աջակցում է Հայ ազգային կոնգրեսը, չի ընկճվում նման դեպքերից. ՚Ես ավելի վստահ եմ, որ իմ հաղթանակը երեք օրից պետք է տոնենք, ուղղակի համբերություն է պետքՙ:
Հիշեցնենք, որ այս համայքնում ՏԻՄ ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 7-ին:
Աղբյուր՝ Ա1+ (http://www.a1plus.am:81/amu/?page=issue&iid=63771)
ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈՒ՞Ն Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼՙ
04 Սեպտեմբերի, 2008
Արդեն մեկ օր է, ինչ Արաբկիր համայնքի բնակիչները շփոթմունքի մեջ են եւ չգիտեն որտեղից ճշտեն իրենց քվեարկության իրական տեղամասը: Նրանք ահազանգում են, որ, օրինակ, ըստ ՏԻՄ ընտրությունների մասնակցելու համար իրենց հանձնված ծանուցագրերի` Կասյան փողոցի բնակիչը պետք է քվերկության գնա Քանաքեռ ՀԷԿ-ում:
Արաբկիր համայնքի 4-րդ ընտրական տեղամասի նախագահի տեղակալ Կարինե Շահինյանը մեզ փոխանցեց նման ծանուցագրերից մի տրցակ եւ տեղեկացրեց, որ բնակիչները, ավագանու անդամները ահազանգել են թյուրիմացությունների մասին, ապա այդ ծանուցագրերից իրենց փոխանցել, որից հետո հանձնաժողովի ներկայացուցիչները հանձնել են վերջիններս ոստիկանության համապատասխան բաժնին` հարցի իսկությունը պարզելու:
՚Սա սարքված թյուրիմացություն է եւ կատարվել է փոստի աշխատակիցների մասնակցությամբ: Ինձ թվում է պետք է շենքերի մուտքի առջեւ թղթեր փակցնենք, ցույց տանք բնակիչներին իրենց ընտրատարածքի տեղը, որ մարդիկ կողմնորոշվեն եւ գնան ընտրության, ոչ թե խառնվեն ու չգնանՙ,-ասաց Կարինե Շահինյանը, ապա նշեց, որ ոստիկանությունից բացարձակապես ոչ մի արձագանք չեն ստացել:
՚Մենք հարցը բարձրացրեցինք ընտրատարածքային հանձնաժողովին, ասացին` մենք հարց ենք քննարկում, սա մեր հարցերի մեջ չի մտնումՙ,-նշեց նա, ապա հայտնեց, որ` իր որակմամբ կազմակերպված թյուրիմացություններ էլի են եղել: ՚Փոստի աշխատակիցները` թոշակ բաժանողները, անձնագրերի սերիական համարներ էին հավաքում եւ գումարներ խոստանում, մենք դա կանխեցինք: Խոսեցինք հետները, ՚Ժառանգությանՙ ներկայացուցիչն էլ էր ներկա եւ կարծում էինք, թե այլեւս խախտումներ չեն լինի, բայց տեսնում եք էլիՙ, պատմեց հանձնաժողովի նախագահի տեղակալը:
՚Ա1+ՙ-ը փորձեց այս հարցի շուրջ պարզաբանումներ ստանալ ԿԸՀ-ից եւ ԿԸՀ քարտուղար Աբրահամ Բաղչագուլյանը հայտնեց, որ թեեւ իրենք այդ հարցով չեն զբաղվում, բայց կփորձեն միջոցներ ձեռնարկել:
Հիշեցնենք, որ Արաբկիրի թաղապետի թեկնածուները չորսն են` գործող թաղապետ Հովհաննես Շահինյանը, գործարար Ալբերտ Երիցյանը, ՚Ժառանգությունՙ կուսակցության անդամ Զոյա Թադեւոսյանը եւ Հայաստանի առաջադիմական կուսակցության անդամ Աշոտ Մնացականյանը:
Աղբյուր՝ Ա1+ (http://www.a1plus.am:81/amu/?page=issue&iid=63757)
ՍՍին քցելն ինքնանպատակ լիներ վաղուց նա վտարված կլիներ - կարա Ժառանգությունը -ՀԱԿը ՏԻՄի տիղմը մաքրել, այդ դրանից հետո կերևա, որ Հայաստանում նոր ուժ է հայտնվել։
Ցավոք սրտի Տավուշում Րաֆֆիի պարտությունը ԱԺ պատգամավորի ընտրություններում հուսալքող էր, բայց Արաբկիրում ու Զեյէթունում, կարծես նույնիսկ ԿԸՀ տվյալներով ԼՏՊն առաջ էր բոլորից ու պիտի որ նրա -ՀԱԿի կողմից աջակցվող թեկնածուն կարողանա հաղթել։
Մնում է ՀԱԿը հայտարարություներով ԶԼՄները լցնի, որ մարդիկ իմանան, որ դա ՀԱԿի կողմից աջակցվող թեկնածու է...
ՍՍին քցելն ինքնանպատակ լիներ վաղուց նա վտարված կլիներ - կարա Ժառանգությունը -ՀԱԿը ՏԻՄի տիղմը մաքրել, այդ դրանից հետո կերևա, որ Հայաստանում նոր ուժ է հայտնվել։
Ցավոք սրտի Տավուշում Րաֆֆիի պարտությունը ԱԺ պատգամավորի ընտրություններում հուսալքող էր, բայց Արաբկիրում ու Զեյէթունում, կարծես նույնիսկ ԿԸՀ տվյալներով ԼՏՊն առաջ էր բոլորից ու պիտի որ նրա -ՀԱԿի կողմից աջակցվող թեկնածուն կարողանա հաղթել։
Մնում է ՀԱԿը հայտարարություներով ԶԼՄները լցնի, որ մարդիկ իմանան, որ դա ՀԱԿի կողմից աջակցվող թեկնածու է...
ՀԱԿ-ը ոչ միայն հայտարարություններով ԶՊՄ-ն լցրել է, այլև համապատասխան մամուլում այդ թեկնածուների հետ պարբերաբար հարցազրույցներ են տպագրվում, վերլուծություններ:
Պրակտիկորեն ընտրողների մեծամասնությունը տեղյակ է թեկնածուների մասին, իմ ոչ պրոֆեսիոնալ սոց. հարցման արդյունքում նույն Զոյա Թադևոսյանը մեծ շանս ունի Արաբկիրում անցնելու, սակայն չի անցնի, որովհետև կիրառվելու է նույն ընտրակեղծիքների մեխանիզմը, որի դեմ ԴԵՌ պայքարել չենք կարող:
ՀԱԿ-ը ոչ միայն հայտարարություններով ԶՊՄ-ն լցրել է, այլև համապատասխան մամուլում այդ թեկնածուների հետ պարբերաբար հարցազրույցներ են տպագրվում, վերլուծություններ:
Պրակտիկորեն ընտրողների մեծամասնությունը տեղյակ է թեկնածուների մասին, իմ ոչ պրոֆեսիոնալ սոց. հարցման արդյունքում նույն Զոյա Թադևոսյանը մեծ շանս ունի Արաբկիրում անցնելու, սակայն չի անցնի, որովհետև կիրառվելու է նույն ընտրակեղծիքների մեխանիզմը, որի դեմ ԴԵՌ պայքարել չենք կարող:
Դրա դեմ հասարակ է պայքարելը, պետք է ուղղակի գնալ մասնակցել մասսայական ընտրություններին, առնվազն թանգ կնստի կեղծիք անելը ու բացի դրանից ՏԻՄ ընտրությունը Համայն հայաստանը չի, որ մի երկու ավտոբուսով անկապ մարդ բերեն տեղամասեր ու բոլորը պարզվի Արաբկիրի կամ Զեյթունի բնակիչ են։
Դրա դեմ հասարակ է պայքարելը, պետք է ուղղակի գնալ մասնակցել մասսայական ընտրություններին, առնվազն թանգ կնստի կեղծիք անելը ու բացի դրանից ՏԻՄ ընտրությունը Համայն հայաստանը չի, որ մի երկու ավտոբուսով անկապ մարդ բերեն տեղամասեր ու բոլորը պարզվի Արաբկիրի կամ Զեյթունի բնակիչ են։
Մասնակցությունը կլինի ակտիվ, առնվազն իմ շրջապատի մարդիկ ակտիվ մասնակցելու են: Բայց նրանք ոչ էժան խախտումների էլ կգնան: Երբեմն կարելի է իրականությանը ավելի իրական նայել:
StrangeLittleGirl
06.09.2008, 10:53
Բայց նրանք ոչ էժան խախտումների էլ կգնան:
Իհարկե, դուք ուզում եք դրան հավատալ: Եթե անգամ ոչ մի խախտում չլինի, միևնույն է, դուք չեք ուզենալու հավատալ, որ արդար ընտրություններ են եղել: Դա ձեզ ձեռք չի տալիս ;)
Իհարկե, դուք ուզում եք դրան հավատալ: Եթե անգամ ոչ մի խախտում չլինի, միևնույն է, դուք չեք ուզենալու հավատալ, որ արդար ընտրություններ են եղել: Դա ձեզ ձեռք չի տալիս ;)
Չէ, ուղղակի բոլորի համար էլ պարզ է, որ ասենք Շահինյան Հովիկը չի կարող առանց այլանդակություն անելու յոլլա գնալ: Մարդու էությունն է այդպիսին, խախտում չանի, մարդ չծեծի, լցոնում չանի, իրան լավ տղա չզգա, իրիկունը ինֆարկտից կմեռնի:
Ձայնալար
06.09.2008, 14:55
Աջափնյակում ավագանի է ընտրվում: «Ժառանգության» կողմից թեկնածու կա՝ Վարդգես Զուռնաչյան, 7-րդ համարն է:
Աջափնյակում ավագանի է ընտրվում: «Ժառանգության» կողմից թեկնածու կա՝ Վարդգես Զուռնաչյան, 7-րդ համարն է:
ՀԱԿի կողմից աջակցություն հայտարարություն կա՞
ՀԱԿի կողմից աջակցություն հայտարարություն կա՞
http://heritage.am/community/index.html
Ավելացվել է 33 վայրկյան անց
http://heritage.am/community/index.html
ՀԱԿՆ ու «Ժառանգությունը» համագործակցում են:
ՄԻՋԱԴԵՊ ԱՐԱԲԿԻՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ. ԿԱՆ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ
Այսօր Երևանի Արաբկիր, Քանաքեռ Զեյթուն, Էրեբունի և Նուբարաշեն համայնքներում տեղի են ունենում թաղապետի ընտրություններ: Արաբկիր համայքնում դրանք սկսվել են միջադեպով: Դա տեղի է ունեցել առավոտյան ժամը 9 անց 15-ի սահմաններում Քանաքեռ-Գես թաղամասում, Թբիլիսյան խճուղի 7 հասցեում գտնվող շենքերի բակում տեղակայված թիվ 4/02 ընտատեղամասի հարևանությամբ: Այն պահին երբ մի խումբ բնակիչներ գնալիս են եղել ընտրության, հանկարծակի այդ բակ են մտել 3 ջիպ մեքենաներ (Mersedes ML մանկնիշի սև գույնի` 80 008 համարանիշով , BMW X5 մանկնիշի սև գույնի` կրկին 80 008 (այլ սերիայով), և արծաթագույն BMW X5 մակնիշի մեքենաներ` վրացական EEB համարանիշով): Ըստ ականատեսների, մեքենաներում եղել է Արաբկիրի թաղապետի թեկնածու Ալբերտ Երիցյանի ավագ որդին` Ռոբերտ Երիցյանը: Մեքենաներում գտնվողները շատ արագ իջել և ռետինե մահակներով ու դանակներով հարձակվել են մարդկանց վրա և անմիջապես հեռացել: Արդյունքում վնասվածքներ են ստացել մի քանի բնակինչեր: Այս պահին հայտնի է միայն, որ նրանցից մեկի վիճակը շատ ծանր է: Այդ հասցեում բնակվող 32 ամյա Մհեր Քերոբյանը մարմնի տարբեր հատվածներում ստացած դանակի հարվածներով տեղափոխվել է Քանաքեռ-Զեյթուն (8-րդ հիվանդանոց), ապա Էրեբունի բժշկական կենտրոն: Քերոբյանը գործող թաղապետ, թաղապետի թեկնածու Հովհաննես Շահինյանի համակիրներից է:
Բռնությունների ալիքը դեռ միայն ահագնանալու է:
Բռնությունը դառնում է օրինական ու լեգիտիմ միջոց հարցերը լուծելու համար:
Ամենակարևորը ընդունելի հասարակության մեծ հատվածի համար: Ի վերջո ինչ է՞ր ցեղասպանությունը: Ընդամենը ներքաղաքական հարց էր լուծվում մի պետության ներսում: Նույն ձևի մարտի մեկը և մնացած այն ամբողջ բռնությունների ալիքը որ սկսվելու է հիմա Հայաստանում էլ ավելի մեծ թափով
Բռնությունների ալիքը դեռ միայն ահագնանալու է:
Բռնությունը դառնում է օրինական ու լեգիտիմ միջոց հարցերը լուծելու համար:
Ամենակարևորը ընդունելի հասարակության մեծ հատվածի համար: Ի վերջո ինչ է՞ր ցեղասպանությունը: Ընդամենը ներքաղաքական հարց էր լուծվում մի պետության ներսում: Նույն ձևի մարտի մեկը և մնացած այն ամբողջ բռնությունների ալիքը որ սկսվելու է հիմա Հայաստանում էլ ավելի մեծ թափով
Մարդուկ, բայց դու ի՞նչ ֆատալիստական տրամադրություն ունես: Ապեր, ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանում իշխանության են ու էլիտա են համարվում բառիս բուն իմաստով այլանդակներ, խուժան: Պետք է պարզապես երկիրը մաքրել նման այլանդակությունից: Դու նայի որ նույնիսկ չեն էլ թաքնվել, գաղտնի չեն եկել: Բաց-բաց, իրենց մեքենաներով, եկել են, մարդկանց ահաբեկել են, ու գնացել են: Ու ի՞նչ կլին վաղը: Կշարունակվի, ասենք, Ջահանգիրյանի դատը, ու մարդուն քաղաքական հայացքների համար մի հինգ տարի կտան, իսկ սրանց արածը կպարզվի ոչ մի ոստիկան չի նկատել, վկաներ չկան, փաստեր չկան:
Ուժները պատում է արել են:
Բեր գոնե մեկ փաստարկ թե ինչու նրանք դա չպետք է անեին:
Ձեռնտու է արել են: Հայ ժողովուրդը երբևիցե ապացուցե՞լ է որ բռնությունը իր համար անհանդուրժելի է:
Հայերը քիչ թե շատ քաղաքակիրթ Հռոմի, Պարթևների ու Արաբների դեմ ավելի շատ են ընդվզել քան Թուրքերի ու ասենք մոնղոլների:
Դու պատմությունից հիշում ես մի լուրջ դեպք որ հայերը ըմբոստացած լինեն մոնղոլական վայրագությունների դեմ: Այսինքն ինչքան վայրագ են մեթոդները այնքան հայը ավելի շատ է ընկճվում:
Ուժները պատում է արել են:
Բեր գոնե մեկ փաստարկ թե ինչու նրանք դա չպետք է անեին:
Ձեռնտու է արել են: Հայ ժողովուրդը երբևիցե ապացուցե՞լ է որ բռնությունը իր համար անհանդուրժելի է:
Հայերը քիչ թե շատ քաղաքակիրթ Հռոմի, Պարթևների ու Արաբների դեմ ավելի շատ են ընդվզել քան Թուրքերի ու ասենք մոնղոլների:
Դու պատմությունից հիշում ես մի լուրջ դեպք որ հայերը ըմբոստացած լինեն մոնղոլական վայրագությունների դեմ: Այսինքն ինչքան վայրագ են մեթոդները այնքան հայը ավելի շատ է ընկճվում:
Կներեք, թեմայից շեղվում եմ:
Մարդուկ, հորս արև, չեմ ջոգում, թե քո ուզածն ու ասածն ինչ ա, ընգեր:
ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ ԵՆ ԲԱԺԱՆՈՒՄ ԵՐԹՈՒՂԱՅԻՆՆԵՐՈՒՄ
Արաբկիր համայնքում այսօր անցկացվող թաղապետի ընտրություններում արդեն առավոտից իրավիճակը բավական լարված է: Թաղապետի թեկնածուներից Ալբերտ Երիցյանի մարդիկ արդեն մոտ երկու ժամ ինտնսիվ զբաղված են ընտրողներին գումար բաժանելով և տարբեր ընտրատեղամասերի մոտ մարդկանց ահաբեկելով:
Մասնավորապես ընտրկաշառք բաժանվում է թիվ 56 երթուղու Գազել մակնիշի միկրոավտոբուսներով. Երիցյանի շտաբի անդամներն ընտրողներին տանում են ընտրատեղամասեր և հենց միկրոավտոբուսի մեջ բաժանում են գումարները: Բացի այդ, որոշ ընտրատեղամասերի մոտ հավաքված են Երիցյանի համար աշխատող մարդիկ, որոնք փորձում են իրենց ներկայությամբ վախեցնել ընտրողներին: Մասնավորապես, Քանաքեռ Գես Թաղամասի Թբիլիսյան 7 հասցեում գտնվող շենքերի բակում տեղակայված թիվ 4/2 տղամասի մոտ Infinity մակնիշի ինչ-որ մեքենայի շուրջ խմբված սափրագլխատիպ երիտասարդներ ընտրությունների գնացող մարդկանց ասում են, որ պետք է ընտրել Երիցյանին, հակառակ դեպքում սպառնալով` “վատ կլինի”: Ի դեպ, սա այն տեղամասն է, որի մոտ, ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ալբերտ Երիցյանի որդու գլխավորությամբ մի խումբ երիտասարդներ առավոտյան հարձակվել էին բնակիչների վրա և դանակահարել նրանցից մի քանիսին: Իսկ մարմնի տարբեր հատվածներում դանակի հարվածներ ստացած Մհեր Քերոբյանը ներկայում գտնվում է Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնում: Բժիշկները դեռևս նրա վիճակի վերաբերյալ վերջնական ախտորոշման մասին չեն տեղեկացնում. նշվում է միայն, որ նա վնասվածք է ստացել թոքերի շրջանում, կոտրված է այտոսկրը և ամենայն հավանականությամբ նաև ուղեղի ցնցում է ստացել: Նշենք, որ կատարվածի վերաբերյալ տեղեկացվել է Մարդու Իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը:
Արա, էս երկրում մի հատ ոստիկան չի մնացե՞լ: Ու՞ր են էտ համբալները: Դլեյամա՞ն են երգում Գյուլի այցի ազդեցության տակ:
Էլի՞, արա... Էլի՞... Ախր էդ վերցնողներն էլ են, է՛, անասուններ: Ախր չտեսա՞ն՝ ինչ եղավ: Հինգ հազար դրամանոց [չասեմ՝ ինչեր]... :angry: Ախր երկու օրվա մեջ էդ հինգ հազարը հե՛տ են խլելու:
Էլի՞, արա... Էլի՞... Ախր էդ վերցնողներն էլ են, է՛, անասուններ: Ախր չտեսա՞ն՝ ինչ եղավ: Հինգ հազար դրամանոց [չասեմ՝ ինչեր]... :angry: Ախր երկու օրվա մեջ էդ հինգ հազարը հե՛տ են խլելու:
ապեր, եթե հետ էլ չխլեն, մի քիչ կտփեն, հինգ հազարի
Ambrosine
07.09.2008, 15:54
ինչ կարելի է ասել? նույն ծախու ժողովուրդն էլ մնացել ենք. էսքան անինքնասեր մենակ հայերը կլինեն
ԳՈՌ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԿԱՐԱՏԵԻՍՏՆԵՐԸ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Այսօր Արաբկիրում ընթացող ՏԻՄ ընտրություններում ընտրակաշառքի բաժանումը ժամ առ ժամ ավելի լայն ծավալների է հասնում: Այս պահին Կոմիտասի շուկայի հետնամասում գտնվող Կույրերի մշակույթի տանը տեղակայված թիվ 4/9-ը տեղամասի դիմաց թաղապետի թեկնածու Ալբերտ Երիցյանի ակտիվիստները բացահայտորեն 5000-ական դրամ ընտրակաշառք են բաժանում տեղամաս մտնող ընտողներին: Մեր թղթակիցը նույնիսկ ականատես է եղել, թե ինչպես են մի քանի թոշակառու կանայք փող բաժանող երիտասարդներին դժգոհել, որ արդեն 5000 դրամն արժեք չունի, դրանով ինչ կարող են առնել, որ ձայն վաճառեն: Այնուամենայնիվ, ընտրողներից շատերը չեն հրաժարվում գումարից: Իսկ բազմաթիվ այլ տեղամասեր Երիցյանի շտաբների անդամները ընտրողներին շարունակում են տեղափոխել 56 համարի երթուղային տաքսիներով: Նշենք, որ այդ երթուղին պատկանում է Հարթ ուղի ՍՊԸ-ին, որի սեփականատերերն են Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ, Պետական պահպանության ծառայության նախկին պետ Գրիգորի Սարկիսյանը և բենզինի վաճառքով զբաղվող մի գործարար: Բացի Երիցյանի թիմակիցներից, գումար բաժանողների շարքում ընդգրկված են նաև Կարատեի Ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանի սաները, ովքեր ժամանակ առ ժամանակ հայտնվում են նաև տեղամասերի առջև: Ականատեսները մեր թղթակցին պատմել են, որ որոշ կարատեիստներ էլ մասնակցել են նաև առավոտյան թիվ 4/2 ընտրատեղամասի մոտ` Ալբերտ Երիցյանի որդու գլխավորությամբ կատարված հարձակմանը:
ԲԵՐԵՏԱՎՈՐՆԵՐԻ ԴԵՍԱՆՏ ԱՐԱԲԿԻՐՈՒՄ
Արաբկիրի թաղապետի ընտրություններում իրավիճակը վերջին ժամերին այնքան պայթույնավտանգ է դարձել, որ բացի ոստկանության ծառայողներից, իրավիճակը վերահսկելու համար համայնք են բերվել նաև հատուկ ջոկատայինները` կարմիր բերետավորները: Այս պահին նրանք գտնվում են մասնավորապես թիվ 4/2 ընտրատեղամասի մոտ, որտեղ, ինչպես տեղեկացրել ենք, առավոտյան թաղապետի թեկնածու Ալբերտ Երիցյանի ակտիվիստները դանակահրել են մյուս թեկնածուի` Հովհաննես Շահինյանի համակիրներին: Սակայն նույնիսկ կարմիր բերետավորների ներկայությամբ այստեղ ակտիվորեն շարունակում են երթուղայիններով ընտողներ բերելու գործընթացը: 56 համարի երթուղայիններից բացի, այժմ գործի են դրվել նաև 41 համարի երթուղու միկրոավտոբուսները (այս երթուղին նախկինում պատկանում էր պետավտոտեսչության պետ Մարգար Օհանյանին, սակայն 4 ամիս առաջ այն գնել է պատգամավոր Մելիք Գասպարյանը): Ընտրողներին տեղամաս բերելու և ընտրության մտելուց առաջ գումար բաժանելու աշխատանքը համակարգում է 4/2 տեղամասում Ա. Երիցյանի վստահված անձ Հովհաննես Ստեփանյանը: Վիճակը լարված է նաև այլ տեղամասերում: Քիչ առաջ Երիցյանի շտաբների անդամների պատվերով ընտրողներին տեղամաս տեղափոխող երթուղայիններից մեկի վարորդը պատմել է, թե Կորեայի ձոր կոչվող թաղամասում տեղակայված տեղամասերից մեկի մոտ ինչպես են իր աչքի առաջ Երիցյանի համակիրները դանակով վիրավորել Շահինյանի ակտիվիստներից մեկին` հարվածելով նրա պարանոցին:
Աղբյուր՝ lragir.am
Ինձ շատ հետաքրքիր է այն մարդկանց տեսակետները, ովքեր բացատրում էին, որ ՏԻՄ ընտրությունները շանս են ընդդիմության համար ;)
impression
07.09.2008, 16:04
էսօր եկա-չեկա, մեր հարևաններից մեկը վրա տվեց՝ դեռ չե՞ս գնացել ընտրությունների:
Ասում եմ՝ ոչ:
-Գնալու՞ ես:
-Չգիտեմ:
-Ու՞մ ես ընտրելու:
-Չգիտեմ, հոգնած եմ, տուն եմ ուզում:
-Այսինչ Այնինչյանին կընտրե՞ս:
-Իսկ նա ո՞վ է:
-Մեր բակի տղա է, հենց նա է մեր բակը լուսավորել:
-Հենց նրան էլ ՉԵՄ ԸՆՏՐԻ:
-Ինչի՞:
-Մինչև հիմա չէր տեսնու՞մ, որ բակը լուսավորելու կարիք ունի, պիտի անպայման ընտրություններ լինե՞ր, որ էդ մի երկու գիծը քաշեր:
Հարևանը սսկվեց, ես գնացի տուն:
Ինձ շատ հետաքրքիր է այն մարդկանց տեսակետները, ովքեր բացատրում էին, որ ՏԻՄ ընտրությունները շանս են ընդդիմության համար
Եթե «ընդդիմությունը» լիներ իսկապես համաժողովրդական ապա ոչ մի կարատեիստների դասակ կամ 5000 դրամ չեր կարող հաղթեր:
Չկա ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
Չկա միավորող հզոր դրական նպատակ:
Եթե այն լիներ ապա սիստեմը ինքը կփլուզվեր ու Ժողովրդական թեկնածուները կհաղթեին
Եթե «ընդդիմությունը» լիներ իսկապես համաժողովրդական ապա ոչ մի կարատեիստների դասակ կամ 5000 դրամ չեր կարող հաղթեր:
Ապեր, մի հատ ավտոմատով մարդ կարող ա տասը անզեն մարդու սպանել: Էդ նշանակում ա, որ ինքը մեծամասնություն ա ու ճի՞շտ:
Ապեր, մի հատ ավտոմատով մարդ կարող ա տասը անզեն մարդու սպանել: Էդ նշանակում ա, որ ինքը մեծամասնություն ա ու ճի՞շտ:
Եթե դու ունենաս գաղափար էդ ավտոմատավորը կդառնա քո կողմից: Իսկ եթե չդառնա ապա նրան կդիմակայի ոչ թե 10 այլ 100 մարդ ու ինքը կպարտվի
Եթե դու ունենաս գաղափար էդ ավտոմատավորը կդառնա քո կողմից
Հայի վրա զենք բարձրացնողը փաթթած ունի ամեն տեսակ գաղափարներ ու գաղափարախոսություններ:
Իսկ եթե չդառնա ապա նրան կդիմակայի ոչ թե 10 այլ 100 մարդ ու ինքը կպարտվի
Գաղափարներից մեկն էլ այն է, որ անընդունելի է, որ 10 հոգու կյանքի գնով մնացած 90-ը հասնեն իրենց նպատակին: Ուրիշ ճանապարհ է պետք:
Եթե «ընդդիմությունը» լիներ իսկապես համաժողովրդական ապա ոչ մի կարատեիստների դասակ կամ 5000 դրամ չեր կարող հաղթեր:
Չկա ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
Չկա միավորող հզոր դրական նպատակ:
Եթե այն լիներ ապա սիստեմը ինքը կփլուզվեր ու Ժողովրդական թեկնածուները կհաղթեին
Մարդուկ, ես չեմ հիշում, որ դու ասած լինես, որ ՏԻՄ ընտրությունները լավ շանս է ընդդիմության համար :o
Ու անկեղծ ասած քո կարծիքը չէի հարցնում: Միևնույնն է գիտեի, որ քո տեսակետը նմանատիպ հանճարեղ միտք է լինելու ;)
Բայց այնուամենայնիվ որպես քո հզոր մտքն արձագանք մի բան պիտի գրեմ.
Կա հզոր միավորող նպատակ, կա գաղափարախոսություն և աստիճանաբար շարժումը տանում է դեպի գործող սիստեմի փլուզման, որն իր հերթին կբերի հետևանքներին, որ ժողովրդական թեկնածուները կհաղթեն:
Հայի վրա զենք բարձրացնողը փաթթած ունի ամեն տեսակ գաղափարներ ու գաղափարախոսություններ:
Ուզում ես ասել թուրքը կամ ներքին մոնղոլը երբե՞ք հասու չի լինի համամարդկային վեհ գաղափարներին:
Գաղափարներից մեկն էլ այն է, որ անընդունելի է, որ 10 հոգու կյանքի գնով մնացած 90-ը հասնեն իրենց նպատակին:
Ուզում ես ասել որ էն մարդիկ որ գնում մեռնում են հանուն նրա որ ուրիշները ունենան ազատ ապրելու իրավունք սխալ են անում: Եթե ամեն մեկը իր մասին մտածի ու 100 հոգին իրենց միասնական չզգան ապա ոչ մի հաղթանակ էլ չի լինի
Ուզում ես ասել թուրքը կամ ներքին մոնղոլը երբե՞ք հասու չի լինի համամարդկային վեհ գաղափարներին:
Մարդուկ, զարմանում եմ, թե ինչպես ես դու մտածում: Եթե ասում է հայի վրա, ապա դա քեզ պետք է հուշի, որ ձեռք բարձրացնողը ևս հայ է, հակառակ դեպքում կասվեր, ասենք` մարդու վրա: Թեչէ հայը ինչ որ արտոնյալ ազգ չի, որ նրա վրա ձեռք բարձրացնող յուրաքանչյուր ազգ պետք է համարվի վեհ գաղափարներից զուրկ. շատ էլ որ Հերունին ասում է, թե հայերը բոլոր ազգերի նախայարերն են:D
Մարդուկ, զարմանում եմ, թե ինչպես ես դու մտածում: Եթե ասում է հայի վրա, ապա դա քեզ պետք է հուշի, որ ձեռք բարձրացնողը ևս հայ է, հակառակ դեպքում կասվեր, ասենք` մարդու վրա: Թեչէ հայը ինչ որ արտոնյալ ազգ չի, որ նրա վրա ձեռք բարձրացնող յուրաքանչյուր ազգ պետք է համարվի վեհ գաղափարներից զուրկ. շատ էլ որ Հերունին ասում է, թե հայերը բոլոր ազգերի նախայարերն են
Իսկ ի՞նչ տարբերություն թե հային ով է սպանել: Եթե հայը ուրեմն նա տականք է ու անընդունակ վեհ գաղափարների իսկ եթե թուրքը ուրեմն դա միգուցե բնական է ու այդ թուրքը դեռ կարող է հասնել վեհ գաղափարների:
Էդ ստացվում է որ դուք կիրառում եք կրկնակի ստանդարտ հայ և թուրք մարդասպանի նկատմամբ:
Իսկ ի՞նչ տարբերություն թե հային ով է սպանել: Եթե հայը ուրեմն նա տականք է ու անընդունակ վեհ գաղափարների իսկ եթե թուրքը ուրեմն դա միգուցե բնական է ու այդ թուրքը դեռ կարող է հասնել վեհ գաղափարների:
Էդ ստացվում է որ դուք կիրառում եք կրկնակի ստանդարտ հայ և թուրք մարդասպանի նկատմամբ:
Մարդուկ, նայի` եթե զինվորա չաստում սպանվում, քո համար մեկա՞` հայնա հետևից կրակել, թե թուրքն ա սահմանի մյուս կողմից կրակել: Իսկ երբ թուրքը չի կրակում սահմանում, բայց հայը կրակում ա մայրաքաղաքի կենտրոնում հրապարակայնորեն, այ ստեղ արդեն մեծ տարբերություն կա: Կոպիտ ասած` դու համեմատում ես թշնամու հարվածը ընկերոջ հարվածի հետ:
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է ԱՐԱԲԿԻՐԻ ԻՐԱՎԻՃԱԿԻՑ
Չնայած մեծ թվով ոստիկանների ու հատուկջոկատայինների ներկայությանը, Արաբկիրի թաղապետի այսօրվա ընտրություններն անցնում են լարված մթնոլորտում: Միջադեպեր և ընտրողներին գումար բաժանելու փաստեր են արձանագրվում գրեթե բոլոր տեղամասերում: Սակայն առավել աչքի են ընկնում մի քանի տեղամասեր, մասնավորապես Թբիլիսյան 7 հասցեում տեղակայված 4/2 ընտրատեղամասը, որտեղ առավոտյան Երիցյանի թիմակիցների հարձակումից հետո էլ, նույնիսկ կարմիրբերետավորների ներկայությամբ շարունակվում է ընտրակաշառքի բաժանումը: Իսկ Կոմիտասի Շուկայի հետնամասում գտնվող Կույրերի մշակությի տանը տեղակայված 4/9 տեղամասի մոտից ոստիկանության բաժին է տարվել Ալբերտ Երիցյանի ակտիվիստներից մեկը: Այս տեղամասի մոտ գտնվող ոստիկաններին քիչ առաջ միացել է Երևան քաղաքի ոստիկանապետ Ներսես Նազարյանը, որը հավաքվածներից փորձել է պարզել, թե ինչ են անում ընտրատեղամասի մոտ: Երիցյանի թիմակիցներից մեկն ընդվզել է, ինչին ի պատասխան Ներսես Նազարյանի հրամանով տարվել է ոստիկանության բաժին: Այն, որ Ներսես Նազարյանը անձամբ գտնվում է տեղամասերի մոտ, վկայում է, որ իշխանությունները ևս վտանգ են զգում, որ իրավիճակը կարող է դուրս գալ հսկողությունից: Բանն այն է, որ տեղամասերի առջև հավաքվածների շրջանում կան բազմաթիվ «ականավոր» քրեական հեղինակություններ, որոնց մասնակցությամբ տարբեր ժամանակներում տեղի ունեցած միջադեպերն ավարտվել են արյունահեղությամբ, մասնավորապես Տեցի կռուգի տխրահռչակ ընդհարումը:
Աղբյուր՝ lragir.am
Այս ընտրություններում ևս բռնությունների ու ապօրինությունների տարափ է տեղում ընդդիմության կամքից անկախ:
ՓԱԿՎԵԼ Է ԱՐԱԲԿԻՐԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐԻՑ ՄԵԿԸ
Արաբկիրի թաղապետի ընտրության թիվ 4/39 տեղամասում քիչ առաջ քաշքշուկ է եղել: Տեղամաս է եկել մի ընտանիք եւ հայտնաբերել, որ իրենց փոխարեն արդեն քվեարկել են: Տեղի է ունեցել վիճաբանություն, որից հետո տեղամասի դուռը փակել են: Քիչ առաջ այնտեղ է ժամանել հատուկ ջոկատայինների խումբը:
Աղբյուր՝ lragir.am
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏՎԵԼ ԿԱԶՄԵԼ
Արաբկիրի թաղապետի ընտրության թիվ 4/24 տեղամասում հանձնաժողովի անդամներից մեկը քվեարկողին տվել է երկու կնքված քվեաթերթիկ, հանձնաժողովի նախագահը գրանցել է խախտում, սակայն տեղակալը թույլ չի տվել արձանագրություն կազմել: Տարածքային ընտրական հանձնաժովի նախագահ Ալբերտ Ֆրանգուլյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ կզանգահարի և կհանձնարարի արձանագրություն կազմել:
Աղբյուր՝ lragir.am
ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ԱՐԱԲԿԻՐՈՒՄ
Երեւանի մի շարք համայնքներում ավարտվեց տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության քվեարկությունը: Ընտրությունները բավական լարված անցան Արաբկիրում, ուր արդյունքում հայտնվեցին ոստիկանության եւ հատուկ ստորաբաժանումները: Ընտրությունների ավարտից 20-30 րոպե առաջ Արաբկիր համայնքի ընտրական տեղամասերի մոտ ոստիկանների խմբով սկսել է շրջել Ոստիկանության պետի տեղակալ Ալեքսանդր Աֆյանը: Հանձնաժողովներում ձայների հաշվարկը սկսելուց առաջ փոխոստիկանապետի այցը բավական հետաքրքիր է, նկատի ունենալով, որ Ալեքսանդր Աֆյանն ու Արաբկիրի թաղապետի թեկնածու Ալբերտ Երիցյանը մորաքրոջ որդիներ են:
Աղբյուր՝ lragir.am
ԱԱԾ-Ն ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՑ ՄԵԿԻ ՇՏԱԲՈՒՄ
Թաղապետի ընտրությունների ավարտից հետո էլ Արաբկիր համայնքում կրքերը լարված են: Մոտ 40 րոպե առաջ թեկնածուներից մեկի` Ալբերտ Երիցյանի Փափազյան փողոցի վրա գտնվող կենտրոնական նախընտրական շտաբ է այցելել Ազգային անվտանգության ծառայության դիմակավորված աշխատակիցների մեծ խումբ, նախապես փակելով այդ փողոցի ելումուտը: Նրանց այցելության նպատակը եղել է Ա. Երիցյանի ավագ որդուն` Ռոբերտ Երիցյանին ձերբակալելը: Սակայն դիմակավորված խմբի այցելության պպահին Ռ. Երիցյանը արդեն փախուստի մեջ է եղել: ԱԱԾ մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ, առաջիկա 1-2 ժամում Ռ. Երիցյանի նկատմամբ կարող է պաշտոնապես հետախուզում հայտարարվել: Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ժամը 9-ի սահմաններում հենց Ռ. Երիցյանի գլխավորած խումբն է հարձակվել թաղապետի մյուս թեկնածուի` Հովհաննես Շահինյանի համակիրների վրա և դանակահարել նրանցից մի քանիսին: Ըստ ականատեսների, դանակահարողներից մեկը եղել է հենց Ռոբերտ Երիցյանը:
Աղբյուր՝ lragir.am
Նույն նախագահական ընտրությունների լայթս տարբերակն է:
Նույն նախագահական ընտրությունների լայթս տարբերակն է:
Էս անգամ իրանք են իրար տալիս: Չնայած չեմ բացառում որ հիմա Երիցյանները դառնան քավության նոխազ, այն իմաստով, որ լավ պատժվեն, որպեսզի իշխանությունը ցույց տա, թե իբր պայքարում է անօրինականության դեմ: Բայց դեռ ապրենք, տեսնենք թե ինչ զարգացումներ կլինեն:
Էս անգամ իրանք են իրար տալիս: Չնայած չեմ բացառում որ հիմա Երիցյանները դառնան քավության նոխազ, այն իմաստով, որ լավ պատժվեն, որպեսզի իշխանությունը ցույց տա, թե իբր պայքարում է անօրինականության դեմ: Բայց դեռ ապրենք, տեսնենք թե ինչ զարգացումներ կլինեն:
Չուկ ջան, ֆեոդալական երկրներում, նույնիսկ թագավորի առկայության պայմաններում, ֆեոդալները մեկ ու մեջ գզվռտվում են: Վերջում թագավորը (մեր դեպքում փաշեն, կամ քերոբը) իր ճաշակով մեկին պատժում է: Արդյունքում ոչ մի բան առանձնապես չի փոխվում, բացառությամբ այն բանի, որ ֆեոդալները հասկանում են, որ փաշայի հետ ավելի լավ է պետք լինել, ու ավելի խորն է պետք մտնել նրա քամակը: Հիմա մեզ ի՞նչ, կպատժեն, թե՞ չեն պատժի Երիցյաններին: Ինձ լսես, ոչ էլ թող պատժեն: Տղուն մի կես տարի են տալու, երկու ամիս նստելու ու դուրս է գալու, կամ էլ պայմանական են տալու, ոչ էլ նստի, իսկ Հայլուրով մի հատ երկու տարվա շոուն են ցույց տալու, թե ժողովրդավարական արժեքներին ինչպիսի նվիրվածությամբ են մեր իրավապահները պայքարում ընտրակեղծարարների դեմ:
Տրիբուն, բա իմ ասածն ի՞նչ էր ;)
ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Այսօր կայացած թաղապետի ընտրություններում գերլարվածությամբ և տասնյակ միջադեպերով աչքի ընկած Արաբկիր համայնքում ընտրատեղամասերի փակվելուց հետո էլ նույն իրավիճակն է: Առանց բացառության բոլոր տեղամասերի առաջ հավաքված են թեկնածուներից մեկի` Ալբերտ Երիցյանի 20-30 թիմակիցներ: Դա է պատճառը, որ բոլոր տեղամասերում, բացի սովորական հերթապահություն իրականացնող ոստիկաններից, տեղակայված են նաև հատուկջոկատայիններ: Կարմիր բերետավորներից կազմված մի խմբավորում էլ (երեք միկրավտոբուսներով), ոստիկանական մեքենաների ուղեկցությամբ այս պահին գտնվում է Ա. Երիցյանի`Հրայչա Քոչար փողոցի վրա տեղակայված (Բրավո ռեստորանի մոտ) նախընտրական շտաբի մոտ: Փողոցի երթևեկությունը դադարեցված է: Ընտրություններին առնչվող շատ նախնական տվյալներ կան դեռևս միայն մասնակցության վերաբերյալ: Տարբեր տեղամասերից ստացվող տվյալների համադրությամբ կարելի է մոտավոր պատկեր ստանալ. ըստ այդմ, 87 հազար ընտրողներից ընտրություններին մասնակցել է շուրջ 30 հազար քաղաքացի: Ընդ որում, օրինաչափորեն, տեղամասերի մեծ մասում մասնակցության թիվը չի անցնում 30 տոկոսից, սակայն այն տեղամասերում, որտեղ ողջ օրվա ընթացքում միջադեպեր են գրանցվել, արձանագրվել է 50 տոկոսը գերազանցող մասնակցության ցուցանիշ: Այսինքն` ամենայն հավանակնությամբ, այս տեղամասերում լցոնումներ են կատարվել:
Lragir.am
...
նախնական տեղեկություններ կա՞ն Քանաքեռ-Զեյթունից
4 համայնքներ ունեցան նոր թաղապետեր՝ բոլորն էլ իշխանական
Երևանի 4 համայնքներում՝ Արաբկիրում, Քանաքեռ–Զեյթունում, Նուբարաշենում և Էրեբունիում երեկ տեղի ունեցան թաղապետերի ընտրություններ։ Չորս թաղերից 3–ում ընտրվել են Հանրապատեկան կուսակցության հավանությունը ստացած թեկնածուներ, մեկում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ։
Արաբկիր համայնքում առաջադրված 4 թեկնածուներից ընտրվել է «Հայր և որդի Երիցյաններ» ընկերության նախագահ Ալբերտ Երիցյանը՝ 16591 ձայնով։ «Ժառանգություն» կուսակցության կողմից առաջադրված և ընդդիմության աջակցությունը վայելող Զոյա Թադևոսյանը ստացել է 5608 ձայն, գործող թաղապետ Հովհաննես Շահինյանը ստացել է 7172 ձայն, իսկ ՀԱԿ փոխնախագահ և ընտրությունից օրեր առաջ ավտովթարի ենթարկված Աշոտ Մնացականյանը՝ 181 ձայն։
Հիշեցնենք, որ Ալբերտ Երիցյանը ՀՀԿ անդամ չէ։ Սա միակ համայնքն էր, որտեղ ՀՀԿ–ն իր կուսակից՝ ՀՀԿ–ական գործող թաղապետ Հովհաննես Շահինյանին սատարելու հայտարարություն չէր արել, սակայն անդրկուլիսային խոսկացություններից հայտնի էր, որ ՀՀԿ համակրանքը Ալբերտ Երիցյանի կողմն է։
Քանաքեռ–Զեյթուն համայնքում, ինչպես և սպասելի էր, ընտրվել է գործող թաղապետ, Հանրապետական կուսակցության անդամ Արայիկ Քոթանջյանը, ով ստացել է 12042 ձայն։ Այս համայնքում գործող համայնքապետի լուրջ մրցակիցն էր ԺՈՒԿ նախագահ Մանուկ Գասպարյանի որդին՝ Մանուել Գասպարյանը, ով վայելում էր ընդդիմության աջակցությունը։ Ինչպես տեղեկացրել էր Tert.am–ն իր ընթերցողներին, Մանուել Գասպարյանի նախընտրական շտաբը սեպտեմբերի 5–ին այրվել էր։ Այս թեկնածուի օգտին քվեարկել են 8046 մարդ, իսկ անկուսակցական Վարուժան Մկրտչյանը ստացել է 682 ձայն։
Էրեբունի համայնքում ընտրվել է միակ թեկնածու՝ ՀՀԿ–ական Արմեն Հարությունյանը, ում օգտին քվեարկել են 21184 էրեբունցիներ։ Հիշեցնենք, որ այս համայնքում առաջադրվել էին երկու թեկնածուներ՝ գործող թաղապետ Մհեր Սեդրակյանն ու նրա տեղեկալ Արմեն Հարությունյանը։ Առաջադրվելուց հետո սակայն գործող թաղապետ Մհեր Սեդրակյանը հետ էր վերցրել իր առաջադրման հայտն ու իր անկանկալ քայլը մեկնաբանել նրանով, թե ցանկանում է ճանապարհ տալ երիտասարդներին ու վստահ է, որ իր տեղակալը կարող է լավագույնս ղեկավարել համայնքը։ Սա նախկին թաղապետի պաշտոնական մեկնաբանությունն էր, սակայն ոչ պաշտոնական զրույցներում Մհեր Սեդրակյանի ինքնաբացարկի բացարձակ այլ պատճառաբանություններ են շրջանառվում։
Նուբարաշեն համայնքում ընտրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Մհեր Հովհաննիսյանն, ում օգտին քվեարկել է 3290 մարդ։ Այս համայնքում սա միակ թեկնածուն էր։
Երեկ որոշ համայնքներում տեղի են ունեցել նաև ավագանու ընտրություններ։ Ընտրությունների ժամանակ գրանցվել են նաև միջադեպեր։ Մեր՝ դեռևս չճշտված տեղեկություններով դանակահարության դեպք է գրանցվել Արաբկիր համայնքում։ Մեկ այլ միջադեպ է արձանագրվել նաև Քանաքեռ–Զեյթուն համայնքի ընտրատեղամասերից մեկում, ուր երեկոյան այցելել էին մի քանի ոստիկանական մեքենաներ և շտապօգնություն։ Այս միջադեպերի մասին այլ մանրամասներ կհաղորդենք օրվա ընթացքում։
www.tert.am
...
Խե՞ր ըլնի: Ոչ մի տեղ իրար չեն կրակե՞լ հալա:
Մոդերատորական. Զրույցային բնույթ կրելու պատճառով վերջին գրառումներից շատերը տեղափոխվել են «Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս» թեմա:
Որևէ տեղ կա՞ն ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ Մասնավորապես, Աջափնյակինը։
Ամենալավն այն է, որ մաքսային-հարկային բարեփոխումների շրջանակներում Մհեր Սեդրակյանին հեսա տանելու են տեղակալ: Կոռուպցիայի դեմ պայքար եմ ասել:
Այո, այո, մեր մոտ/Արաբկիր/ երեկ ընտրություններ էին բայց ես գիտակցաբար չեմ գնացել :angry Ուղղակի հոգեբանորեն պատրաստ չեմ, չեմ կարող ևս մեկ անգամ ինձ հույս տալ, երբ գիտեմ, որ մեկ է խաբնվելու եմ:[
Երեկ մեր փողոցի վրա շատ բարի մարդիկ էին աշխատում, անվճար «մեքենայով հասցնում էին ընտրատարածք, հենց այնպես»:[
Պարզ է, որ պետք է ընտրվեր երկուսից մեկը` կամ փող և վերևից հաստատում ստացած մեկը, կամ էլ ներկայիս թաղապետը, որը ունի ոչ պակաս փող և վարչական ռեսուրս:
Վերջի «վարիանտ», ով էլ անցներ, կասեին, անցել ա ... կտային իրենց ուզաց թեկնածուի անունը:
Չգիտեմ ով ա անցել, բայց արդեն իրա դեմքը ցույց տվեց: Երեկ գիշերվա 2ին այնպիսի հրավառություն արեցին, որ ամբողջ թաղը դրմբում էր/երևի հաղթանակի կապակցությամբ/ :[ :[ :[
Հաա, փաստորեն երիցյանն է հա ընտրվել: հեսա ամբողջ թաղը դարձնելու է մեծ MyDollarstore :[ ՀՀԿ անդամ չէ, բայց հենց ինքն էր ՍՍ ի հավանություն ստացած թեկնածուն, ասում են ինչ-որ հարցերում օգնել են ՍՍին, հիմա փոխհատուցում է:
Որևէ տեղ կա՞ն ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ Մասնավորապես, Աջափնյակինը։
ԻՇԽԱՆԱՄԵՏ ԱՎԱԳԱՆԻՆ ԿԿԱՐՈՂԱՆԱ՞ ՎԵՐԱՀՍԿԵԼ
[12:53] 08 Սեպտեմբերի, 2008
Երեկ Երեւանի 6 համայնքներում կայացած Ավագանու անդամների ընտրություններում ընտրվել են հիմնականում իշխանական կուսակցությունների անդամները, հատկապես ՀՀԿ-ականներն ու ԲՀԿ-ականները:
Քանաքեռ-Զեյթուն համայնքի 15 ընտրված ավագանիներից 9-ը Հանրապետական կուսակցությունից են, մեկը` ԲՀԿ-ից, մնացածն անկուսակցական են:
Նուբարաշենում ավագանու 11 անդամներից 7-ը ՚Բարգավաճ Հայասատանՙ կուսակցությունն են ներկայացնում, մյուս անդամները` անկուսակցական են:
Նշենք, որ երեկ Նուբարաշենի թաղապետի պաշտոնում վերաընտրված Մհեր Հովհաննիսյանը նույնպես ԲՀԿ-ական է:
Էրեբունիում ավագանու անդամ ընտրված 15 անդամներից 5-ը ՀՀԿ-ից են, 2-ը` ԲԲԿ-ից, 6-ը` անկուսակցական: Էրեբունիում ավագանու մեկական ընտրված անդամ ունեն ՕԵԿ-ն ու ՚Ժառանգությունըՙ:
Արաբկիրում ընտրվել է 5 ՀՀԿ-ական, 1 ԲՀԿ-ական, 8-ն անկուսակցական են: Այստեղ ավագանու անդամ է ընտրվել նաեւ ՚Նոր ժամանակներՙ կուսակցության անդամ Արշակ Արզիկյանը:
Մալաթիա-Սեբաստիա համայնքի ավագանու անդամներից 4-ը ՀՀԿ-ական են, 3-ը` ԲՀԿ-ական եւ 2-ը ՀՅԴ-ական են: Մյուս անդամներն անկուսակցական են:
Իսկ Աջափնյակ համայնքի ավագանու անդամների մեծամասնությունը որեւէ կուսակցության անդամ չէ: Այստեղ ընտրվել են ընդամենը 3 ՀՀԿ-ական, եւ մեկ դաշնակցական:
Նշենք, որ համայնքի ավագանու անդամը պետք է պաշտպանի համայնքի բնակիչների շահերն ու վերահսկի թաղապետի աշխատանքը:
Ի դեպ, երեկ նշված 6 համայնքերից 4-ում տեղի են ունեցել նաեւ թաղապետի ընտրություններ, որի արդյունքում համայնքի ղեկավարներ են ընտրվել իշխանական թեկնածուները:
Աղբյուր՝ Ա1+
ԻՇԽԱՆԱՄԵՏ ԱՎԱԳԱՆԻՆ ԿԿԱՐՈՂԱՆԱ՞ ՎԵՐԱՀՍԿԵԼ
[12:53] 08 Սեպտեմբերի, 2008
Իսկ Աջափնյակ համայնքի ավագանու անդամների մեծամասնությունը որեւէ կուսակցության անդամ չէ: Այստեղ ընտրվել են ընդամենը 3 ՀՀԿ-ական, եւ մեկ դաշնակցական:
Աղբյուր՝ Ա1+
Շնորհակալություն տեղեկության համար։ Իրոք, մեր համայնքում թեկնածուների մեծամասնությունը անկուսակցական էր։ Քարոզարշավը շատ պասիվ էր այս անգամ, մեր բակ, օրինակ, ոչ ոք չի եկել, ոչ մի բուկլետ չի բաժանել։ Միայն թեկնածուներից մեկը(անկուսակցական) շենքի բակում քարուքանդ եղած մի տեղ ասֆալտ է փռել, մեկ էլ պատմում էին, որ մեկ այլ թեկնածու («էլեկտրիկ») խոստացել է 16–րդ թաղամասի բնակիչներին «էլեկտրաէներգիայով ապահովել», եթե իրեն ընտրեն։
ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՚ԽԱՅՏԱՌԱԿ ԹԱՓԱՆՑԻԿՙ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
[15:11] 08 Սեպտեմբերի, 2008
՚Ընտրություններն անցան խայտառակ ՚թափանցիկՙՙ,- Քանաքեռ-Զեյթուն համայնքի ղեկավարի ընտրություններն այսպես է գնահատում թաղապետի թեկնածու Մանուել Գասպարյանը, որ պաշտոնական տվյալներով պարտվել է գործող թաղապետ Արայիկ Քոթանջյանին մոտ 4000 ձայնով: ՚Ա1+ՙ-ի հետ զրույցում Գասպարյանն արդեն բողոքարկել է ընտրությունների արդյունքները:
՚Կեղծիքներին մասնակցել է անձամբ Ընտրատարածքային հանձնաժողվի նախագահ Վանուշ Զեյնալյանը: Նա բոլոր տեղամասերում միջամտել է ընտրությունների ընթացքին, քաշքշել է իմ վստահված անձանցից մեկին եւ նրա պայուսակը մի կողմ շպրտելով` ձեռքից վերցրել է իբր անվավեր քվեաթերթիկները: Իսկ այդ ընթացքում քվեատուփը ընկած է եղել գետնին, իսկ քվեաթերթիկները թափառել են գետնին: Այդ կանխվել է միայն իմ միջամտությունից հետո: Ես այդ մասին տեղեկացրեցի նաեւ ոստիկանությանը, եւ մեր տարածքի փոխոստիկանապետի միջամտությունից հետո սաստել են Ընտրատարածքային հանձնաժողովի նախագահին եւ անդամներին, որոնք վեճի էին բռնվում օրվա ընթացքում եւ անօրինական գործողություններ կատարումՙ,- պատմեց Գասպարյանը:
Նա ՚Ա1+ՙ-ին նաեւ հայտնեց, որ տեղամասերից մեկում իր վստահված անձին դուրս են հանել եւ միայն քվեաթերթիկների հաշվարկի ավարտին են ներս թողել: Գասպարյանին հաջողվել է ձեռք բերել նաեւ իմ փաստաթուղթ` ցուցակ, որը ձեռքին ընտրությունների ընթացքում շրջել է գործող թաղապետի ազգական, թիմակից, Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանի Մատակարարման բաժնի պետ Ռաֆիկ Զաքարյանը ու համայնքի բնակիչներին գումար բաժանել: ՚Իմ վստահված անձը ասում է, որ 47 անձից բաղկացած ցուցակով յուրաքանչյուր ընտրողի բաժանվել է 5-10 հազար դրամ: Այդ փաստաթուղթը ինձ մոտ է եւ փաստացի ապացույց էՙ,- ասաց Մանուել Գասպարյանը եւ ցույց տվեց փաստաթուղթը: Ընտրությունների ընթացքում արձանագրվել է կեղծ անձնագրերով ընտրության ներկայանալու դեպքեր:
Օրինակ` Քանաքեռ -Զեյթուն համայնքի 3/16 ընտրական տեղամասում մի երիտասարդ ներկայացել էր ընտրական տեղամաս 1961 թ ծնված Ոսկանյան Աշոտի անձնագրով: Նրան դիմավորել է հանձնաժողովի նախագահ Նարինե Եղշատյանը եւ երիտասարդին առաջնորդել է ընտրության: Ընտրական հանձնաժողովի անդամ Ռուզաննա Գեղամյանը, նկատելով այդ, մոտեցել եւ ստուգել է երիտասարդի անձնագիրը եւ պարզել, որ այն պատկանում է բոլորովին այլ մարդու, որը գրանցված է բոլորովին այլ ընտրական տեղամասում` Մանասյան 1-ին նրբանցք 9 տանը: ՚Ներկայացած ոստիկանը, որին ես հրավիրել էի երիտասարդի ինքնությունը պարզելու համար, երիտասարդին հեռացրեց եւ բաց թողեց: Ես չէի կարող ամեն ինչ թողնել եւ նրա հետեւից վազելՙ,- ՚Ա1+ՙ-ին ասաց Ռուզաննա Գեղամյանը: Ի դեպ, ՚Ա1+ՙ-ի տեղամաս ներկայանալու պահին` տարածքում էր գտնվում ԿԸՀ ներկայացուցիչ Արայիկ Կեսոյանը, որը վերցրեց Աշոտ Ոսկանյանի անձնագիրը, որով փորձում էր քվեարկել ոստիկանների հեռացրած երիտասարդը եւ հեռացավ:
՚Ա1+ՙ-ը զրուցեց նաեւ թիվ 3/16 տեղամասի հանձնաժողովի նախագահի հետ, որը հերքեց, թե ինքն է դիամավորել երիտասարդին եւ ասաց. ՚Ես տեսա, որ տարածքում կուտակումներ կան եւ ընդամենը երիտասարդին ասացի, որը կողմն անցնի: Մատյանի մոտ նստած անձնավորությունը նկատեց, որ սխալմունքն է:Այն կողմից հանձնաժողովի անդամը մոտեցավ եւ լարվածություն սկսվեցՙ: Քանաքեռ-Զեյթուն համայնքում ընտրություններին մասնակցել է բնակչության մոտ 30-33 տոկոսը:
՚Պատճառը ժողովրդի անվստահությունն է, որ ընտրությունները կարող են անցնել ազատ, արդար եւ թափանցիկ: Ժողովուրդը չի պատկերացնում, որ ընտրությունների միջոցով հնարավոր է հասնել իշխանափոխության, նույնիսկ համայնքում: Քարոզարշավի ընթացքում, բնակչության 90 տոկոսը ինձ ասում էր, որ հնարավոր չէ արդար ընտրություններ անցկացնել, իսկ ես նրանց համոզում էի, որ կամքի առկայության դեպքում` հնարավոր է: Այսօր փաստն այն է, որ սեպտեմբերի 7-ին Քանաքեռ-Զեյթուն համայնքում տեղի ունեցան խայտառակ ընտրություններ, որը պատիվ չէր ոչ մեր համայնքին, ոչ էլ երկրինՙ,-ասաց Մանուել Գասպարյանը:
Աղբյուր՝ Ա1+
՚ԵՍ ՉԵՄ ԿԱՐՈՂ ՍԵՂՄԵԼ ԱՐՅՈՒՆՈՏ ՁԵՌՔԸՙ
[16:22] 08 Սեպտեմբերի, 2008
Արաբկիրի թաղապետի ընտրությունների արդյունքները դեռ պաշտոնապես չհրապարակած` երեկ ուշ երեկոյան թեկնածու Ալբերտ Երիցյանը իր հաղթանակը տոնեց հրավառությամբ: Թեկնածուներից` ՚Ժառանգությունՙ կուսակցության անդամ Զոյա Թադեւոսյանի շտաբում այդ պահին հայտարարում էին, որ ընտրությունները կեղծվել են:
Տիկին Թադեւոսյանը ընտրությունների արդյունքները անակնկալ չհամարեց. ՚Դրանք արտացոլում են մեր հասարակության տրամադրությունները: Ժողովուրդը չի հավատում, որ հնարավոր է ազատ եւ արդար ընտրություններ անցկացնել: Ես դրա համար ցավում եմ: Հավատ ունեին միայն 5511 ընտրող, որոնք անտեսեցին փողը, բռնություններն ու ահաբեկչությունը եւ ինձ տվեցին իրենց ձայնըՙ:
Տիկին Թադեւոսյանը հիշեցրեց, որ հենց քարոզարշավի սկզբում նա բազմիցս հայտարարում էր, որ թեկնածուների միջեւ մրցակցություն չկա, եւ օրենքը խախտվել է հենց սկզբից. ՚Արդյունքում ոչ միայն մեծ փողեր բաժանվեցին, այլեւ ժողովրդին ահաբեկում էին, որ ավարտվեց 32 -ամյա երիտասարդի դանակահարությամբ, որի կյանքը լուրջ վտանգի տակ էՙ:
Մհեր Քերոբյանը դանակահարվել է երեկ առավոտյան 9.30-ի սահմաններում եւ տիկին Թադեւոսյանը գտնում է, որ այդ միջադեպից հետո ընտրողների մեծ մասը պարզապես վախեցել է տանից դուրս գալ եւ մասնակցել ընտրություններին. ՚Ամբողջ համայնքով սլանում էին սեւազգեստ, ջիպերով սափրագլուխներ եւ վախի մթնոլորտ տարածում: Համայնքի փողոցները լցված էին նաեւ կարմիր բերետավորներով եւ ոստիկաններով: Այդ պայմաններում շատերը տանից դուրս չեկանՙ:
Տիկին Թադեւոսյանը վստահ է, որ նրանք, ովքեր գնացել են ընտրության եւ իրենց ձայնը տվել են Ալբերտ Երիցյանին եւ Հովհաննես Շահինյանին, ստիպված են գնացել.՚Նրանք հիմնականում այն անապահով խավի ներկայացուցիչներ էին` միայնակ տարեցներ, թոշակառուներ, որոնց համար շատ դժվար էր հրաժարվել 5-10 հազար դրամից: Մենք ունենք այն մեքենաների համարանիշները, որոնք մարդկանց տեղամասից տեղամաս էին տեղափոխում եւ հենց այդ երթուղային տաքսիների մեջ էլ մարդկանց գումար էին բաժանումՙ:
Տիկին Թադեւոսյանը իր քարոզարշավի ընթացքում պարբերաբար ահազանգում էր, որ թաղային հեղինակությունները պատրաստվում են միջամտել ընտրություններին. ՚Եղավ նաեւ այն, ինչից ես ամենից շատ էի վախենում` չի կարելի երիտասարդ տղաներին մեկը մյուսի դեմ թշնամացնել: Եթե սա բարոյական երկիր լիներ, ապա պետք է անվավեր հայտարարեին ընտրությունների արդյունքները: Արյան գնով չի կարելի թաղապետ դառնալ: Այսօր մենք գործ ունենք վարչական մեքենայի հետ, որը հանուն իր կարիքների պատրաստ է ամեն ինչի եւ պատրաստ է անցնել բոլորի վրայով, այդ թվում արյանՙ:
Հիշեցնենք, որ Մհեր Քերոբյանը Հովհաննես Շահինյանի թիմից է, իսկ նրան դանակահարողները` Ալբերտ Երիցյանի: Կա վարկած, որ միջադեպի մասնակից է նաեւ Երիցյանի որդին` Ռոբերտը, որը հիմա թաքնված է ոստիկանությունից: Այս փաստը ոստիկանության լրատվական ծառայությունում չկարողացանք ճշտել` նախաքննությունը շարունակվում է` պատճառաբանությամբ:
Քանի որ ընտրություններից առաջ Զոյա Թադեւոսյանին իր մրցակիցները առանձին առանձին մեղադրում էին իրենցից մեկի հետ համագործակցելու համար, տիկին Թադեւոսյանը ասաց.՚Ընտրությունները ցույց տվեցին, որ ես համագործակցում էի 5511 ազնիվ քաղաքացու հետՙ:
՚Այսօր ես կուզենայի, սեղմել հաղթող թեկնածուի ձեռքը, սակայն այդ ձեռքն արյունոտ է: Ես չեմ կարող սեղմել արյունոտ ձեռքըՙ,- ասաց տիկին Թադեւոսյանը:
Աղբյուր՝ Ա1+
Ի դեպ հրավառությունները տարբեր ժամերի էին, օրինակ 1:35-ին գրել եմ զրուցարանում (http://www.akumb.am/showthread.php?p=1114253#post1114253): Հրավառության ձայների արդյունքում շենքի բնակիչներից շատերն արթնացան՝ վայելելով նոր թաղապետի թաղի մասին մտածելու փաստը:
Այստեղ տրվում են միայն "չոր" փաստեր: Շատ կարեւոր է կարծում եմ նաեւ տալ այս իրավիճակի պատճառա-հետեւանքային պատկերը:
Yellow Raven
08.09.2008, 16:14
Իսկ որտեղից կարանք իմանանք Ավագանի ընտրվածների անուն-ազգանունները?
Ես էլ զարմացա: Առանց կրակոցների, առանց դնակահարության ու սպանությունների ի՞նչ թաղապետի ընտրություն: Ոնց որ առանց լողազգեստի Սևան գնաս:
Ես էլ զարմացա: Առանց կրակոցների, առանց դնակահարության ու սպանությունների ի՞նչ թաղապետի ընտրություն: Ոնց որ առանց լողազգեստի Սևան գնաս:
Մեր ամբողջ թաղը մլիցա ու կարմիր բերետավոր էր, իսկ դու մտածում ես... :D
ՀՈՎԻԿ ՇԱՀԻՆՅԱՆԻ ԽՈՍՔԸ ԱՐԱԲԿԻՐՑԻՆԵՐԻՆ
Արաբկիր համայնքի հարգելի բնակիչներ,
Շնորհակալություն եմ հայտնում անցած երեք տարիներին ինձ վստահելու և համատեղ աշխատանքի համար: Աշխատանք, որը կշարունակվի նաև մինչև հոկտեմբերի 1-ը, մինչ իմ լիազորությունների ժամկետի ավարտը: 2005 թվականին ես ընտրվել եմ Արաբկիր համայնքի բնակիչների կողմից` ստանալով 18 հազար 315 վստահության քվե: Ուստի, հարգելով մեր բնակիչների ընտրությունը, ես կղեկավարեմ Արաբկիրի թաղապետարանը մինչ օրենքով նախատեսված ժամկետի ավարտը: Բոլոր արաբկիրցիներին շնորհակալություն եմ հայտնում նաև սեպտեմբերի 7-ին կայացած համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններում սադրանքներին չենթարկվելու, այդպիսով նաև` ավելի անցանկալի հետևանքներից խուսափելու համար: Որևէ պաշտոն ինքնանպատակ չէ և նույնիսկ ամենաբարձր պաշտոնը չի կարող արժենալ գեթ մեկ մարդու կյանք: Իսկ կիրակի օրը մեր համայնքում տեղի ունեցած իրադարձությունները հղի էին նման հետևանքներով: Բարեբախտաբար, մենք կարողացանք խուսափել նման անցանկալի ելքից. ինձ համար կիրակի օրը խնդիր դարձավ ոչ թե ընտրություններում իմ մասնակցությունը, այլ համայնքի բնակիչների կյանքի անվտանգությունը: Եվ ես իմ խնդիրը լուծած ու ինձ հաղթանակած եմ համարում: Սեպտեմբերի 7-ը ցույց տվեց, որ ընտրություններն առանց մարդկային զոհերի անցկացնելն արդեն հաղթանակ է:
Արաբկիր համայնքի ղեկավար
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԱՀԻՆՅԱՆ
Աղբյուր՝ lragir.am
Հաշվի առնելով, որ ինքը ՀՀԿ անդամ է, վատը չի խոսքը: Հիշեցնեմ, որ պայթյունավտանգ իրավիճակ ստեղծել էր ՀՀԿ աջակցությունը վայելող թեկնածուն՝ «նորընտիրը», և ըստ էության այս հայտարարությունն էլ իշխանությունների դեմքը մերկացնող (եթե իհարկե դրա կարիքը կա) խոսք է:
Գիտես ինչ եմ հիշու՞մ: Կարգին հաղորդումը:
«Չէէ կամանդիր ջան, ես ոնց կարամ տենց բան անեմ: Կտամ գլուխս կջարդեմ:»
Աղբյուր՝ lragir.am
Հաշվի առնելով, որ ինքը ՀՀԿ անդամ է, վատը չի խոսքը: Հիշեցնեմ, որ պայթյունավտանգ իրավիճակ ստեղծել էր ՀՀԿ աջակցությունը վայելող թեկնածուն՝ «նորընտիրը», և ըստ էության այս հայտարարությունն էլ իշխանությունների դեմքը մերկացնող (եթե իհարկե դրա կարիքը կա) խոսք է:
Մոլոդոց Հովիկ
Բայց պրագայի այգին երեք տարում ոչնչացնելը չի ներվում: Այգին, որ աչքի լույսի պես բոլոր բնակիչներով պահել էինք նույնիսկ այն տարիներին, երբ քաղաքաի ծառերի կեսը կտրել էին:
Այստեղ տրվում են միայն "չոր" փաստեր: Շատ կարեւոր է կարծում եմ նաեւ տալ այս իրավիճակի պատճառա-հետեւանքային պատկերը:
Ահա որոշ վերլուծություններ Ժառանգության ներկայացուցչի կողմից: Մեջբերում եմ Ա1+-ից.
ԵՐԻՑՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ ՚ՓՈՂԻ ԼՎԱՑՔՈ՞Վՙ
[18:06] 08 Սեպտեմբերի, 2008
image
Սեպտեմբերի 7-ին Արաբկիրի թաղապետի ընտրությունները ՚Ժառանգությունՙ կուսակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը գնահատում է ՚փողերի լվացքՙ, իսկ լվացքի հեղինակին առաջին հերթին համարում է պաշտոնական տվյալներով հաղթած թեկնածու Ալբերտ Երիցյանին: ՚Ժառանգությանՙ թեկնածուն այս ընտրություններում Զոյա Թադեւոսյանն էր:
- Համայնքապետերի ընտրությունները շատ կարեւորն էին` հասկանալու համար, թե ու՞ր է գնում հասարակությունը: Արաբկիրում թաղապետի ընտրությունները ցույց տվեցին, մեր հասարակության եւ պետության իրական պրոֆիլը, որը ստեղծել են գործող իշխանույունները: Ահազանգող է այն, որ նման պրոբլեմներով երկրում, ընտրելու իրավունք ունեցող բնակչության 65 տոկոսը չի մասնակցում ընտրության:
- Իսկ ինչո՞ւ չի մասնակցում:
- Դա վկայում է այն մասին, որ բնակչությունը չի հավատում, որ անգամ թաղի մակարդակով այսօր Հայաստանում հնարավոր է փոփոխության հասնել:
- Ձեր կարծիքով, ո՞րն էր այս ընտրության հիմնական գործոնը:
- Այս ընտրությունները ցույց տվեցին, որ փողը պաշտամունքի առարկա է: Այն ինչ կատարվեց Արաբկիր համայնքում, այլ կերպ, քան փողի լվացք չես համարի: Շատ բարդ է մասնակցել մի ընտրության, որտեղ 4 թեկնածուներից մեկը բացառապես փող է ցփնում ամենուր, մյուսը բացառապես վարչական լծակներ է օգտագործում, երրորդը` անհայտ երեւույթ է, եւ միայն մեկն է փորձում գաղափարներով եւ ծրագրերով հաղորդակցվել ընտրողի հետ:
- Մեր ժողովուրդը ավելի շատ վախեցա՞ծ է, թե՞ անտարբեր:
- Ընտրության օրը առավոտյան տեղի ունեցած դանակահարության դեպքը իսկապես վախի մթնոլորտը սրեց, որովհետեւ յուրաքանչյուր բնակիչ մտածում էր, որ իր տարածքում էլ կարող է նման դեպք լինել, քանի որ դանակահարությունը տեղի էր ունեցել բակերից մեկում` բնակիչների աչքի առաջ: Այդ միջադեպից հետո լուրեր էին տարածվում, որ դա կարող է կրկնվել եւ ընդհանրապես ընտրություններից առաջ բոլորը կանխատեսում էին, որ Արաբկիր համայնքում չի բացառվում, որ լուրջ բախումներ լինեն, քանի որ երկու կողմերում էլ կիսակրիմինալ եւ կրիմինալ տարրեր կային: Մեր թիմի համար անիմաստ էր նրանց հետ մրցակցության մեջ մտնելը, եւ Արաբկիրում հաղթեց վախը, փողը եւ անպատժելիությունը:
- Դուք ասում եք, որ հաղթած թեկնածուն փող է բաժանել: Ունե՞ք փաստեր:
- Նունիսկ անզեն աչքով է դա պարզ է: Ալբերտ Երիցյանի պատկերը արտացոլող պաստառները փակցված էին ոչ միայն Արաբկիրում, որտեղ նա առաջադրել էր իր թեկնածությունը, այլեւ ամբողջ մայրաքաղաքում: Մեր ամենահամեստ հաշվարկներով նա առնվազն ծախսել է 1 միլիոն դոլար, իսկ եթե հաշվի առնենք նաեւ այն, որ մեկ ձայնը նա գնել է 8-ից 30 հազար դրամով, ապա պատկերն ավելի ամբողջական է դառնում: Այդ ամենը տեղի է ունեցել մեր պետական այրերի աչքի առաջ եւ նրանց գիտությամբ:
- Պարոն Սաֆարյան, նախքան ընտրություններն էլ բոլորն ասում էին, որ անկախ ընտրությունների արդյունքներից Արաբկիրում թաղապետ է դառնալու Ալբերտ Երիցյանը, քանի որ իշխանությունները նրան պաշտպանում, թեեւ գործող թաղապետը` Հովհաննես Շահինյանը, ՀՀԿ անդամ է:
- Այո դա միանշնակ ապացուցվեց: Միայն ի սկզբանե Շահինյան Հովիկին չսատարելը արդեն վկայում էր, որ լուրջ խնդիր կա եւ Շահինյանն Հովիկն այլեւս ՚նոն գրադ էՙ այս իշխանությունների համար, եւ իշխանությունների թեկնածուն Ալբերտ Երիցյանն է: Գիտակցելով այդ ամենը` մենք մտանք ընտրապայքար, որովհետեւ մեր ընտրողներին չէինք կարող զրկել ընտրական իրավունքից:
- Ձեր կարծիքով, ի՞նչ էր պատճառը, որ իշխանությունը չպաշտպանեց Հովհաննես Շահինյանին:
- Որքանով ինձ հայտնի է, իսկ ինձ հայտնի է ՀՀԿ շրջանակներից, ՀՀԿ-ն գտնում է, որ 4 համայնքների ղեկավարներ վնասում են իրենց իմիջին:
- Ովքե՞ր են այդ թաղապետերը:
- Նրանք են` Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանը, Արաբկիրի արդեն նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը, Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանը եւ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:
- Այսինքն` իշխանություններ առաջիկայում փորձելո՞ւ են ազատվել նաեւ մյուս 2 համայնքի ղեկավարներից:
- Շղթան շարունակվելու է: Ես այս հարցում ունեն իմ մասնավոր դիտարկումները: Ես գտնում եմ, որ Ալբերտ Երիցյանի ծագումնաբանությունը էական դերակատարություն ունի այս սցենարում: Եթե Երիցյանի պաստառները փակցված էին Ավան համայնքից մինչեւ օդանավակայան, դա նշանակում է, որ Երվանդ Զաքարյանն այս հարցում անշահախնդիր մարդկանցից չէ: Հաշվի առնելով Երվանդ Զախարյանի եւ Ալբերտ Երիցյանի ծագումը, երկուսն էլ Ադրբեջանի ԽՍՀ տարածքում են ծնվել` Դաշկեստանում, ապա կարելի է ասել` այս ընտրություններում գործեցին կլանային սկզբունքները: Կարեւոր հանգամանք է նաեւ այն, որ Ռոբերտ Քոչարյանին սատարող քաղաքական ուժերը ընտրական հանձնաժովում իրենց տեղերը տրամադրեցին Ալբերտ Երիցյանին:
- Ալբերտ Երիցյանի հաղթանակը դուք կապո՞ւմ եք Ռոբերտ Քոչարյանի հետ:
- Այո: Դա Քոչարյանի չարչրկված վերադարձի սցենարի դետալներից մեկն է: Երիցյանը մարդ է, որը պատրաստ է անմնացորդ ծառայել այդ գործին:
Հարցազրույցը վարեց Վիկտորյա ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ
Մոլոդոց Հովիկ
Բայց պրագայի այգին երեք տարում ոչնչացնելը չի ներվում: Այգին, որ աչքի լույսի պես բոլոր բնակիչներով պահել էինք նույնիսկ այն տարիներին, երբ քաղաքաի ծառերի կեսը կտրել էին:
Տրիբուն Ջան ասում եմ վախից արված հայտարարություն ա: Դրա համար եմ մեջբերել «կտամ գլուխս կջարդեմ» -ը : Այ նույն ձև արված հայտարարություն ա:
Ներսես_AM
08.09.2008, 19:38
Ավագանի ընտրվածների անուն ազգանունները ո՞րտեղ կարող ենք գտնել:
Ավագանի ընտրվածների անուն ազգանունները ո՞րտեղ կարող ենք գտնել:
http://www.elections.am/ElectionsList.aspx
Այստեղից կարող ես գտնել, թե որ համայնքի որ թեկնածուն որքան ձայն է ստացել: Իմանալով ավագանիների տեղերի քանակը կարելի է տեսնել, թե ովքեր են անցել: Ինձ քանի-որ առանձնապես չի հետաքրքրում, ալարում եմ նայել ;)
Ենթադրենք Արաբկիրի անցածներին պարզելու համար մտնում ես այս լինկով՝ «7 Սեպտեմբեր, 2008 Ավագանու անդամի (Արաբկիր-Երևան)», բացված էջում ընտրում ես «Ընտրությունների արդյունքներ» tab-ը:
Աղբյուր՝ Ա1+
Ի դեպ հրավառությունները տարբեր ժամերի էին, օրինակ 1:35-ին գրել եմ զրուցարանում (http://www.akumb.am/showthread.php?p=1114253#post1114253): Հրավառության ձայների արդյունքում շենքի բնակիչներից շատերն արթնացան՝ վայելելով նոր թաղապետի թաղի մասին մտածելու փաստը:
Այ էդ անտեր հրավառությունը չեմ հասկանում ինչի համար են անում: «Ընտրվել» են, հասկացանք, ընտրվել են, որ ծառայեն ժողովրդին, հիմա հավատամ, որ էդքան երջանիկ էի՞ն, որ պիտի «ծառայեն» մեզ:
Դե որ սենց գնա մյուս ընտրություններին արդեն ուրախությունից մարդկային զոհաբերություններն են անելու: Ացտեկների ու Մայաների նման մի հատ բարձր բուրգ սարքեն, ու մարդու գլուխը կտրեն վերևից գլորեն: Մենք էլ նիզակներ վերցնենք, երսներս ներկենք ու տակից ուրախ-ուրախ գոռանք :goblin
Տխուր է, որ Սիցիլիա ենք դարձել մարդիկ իրենց տներից դուրս գալ չեն համարձակվում։
Երևի պետք է արագացնել սերտիֆիկացված հեռահար ընտրությունների համակարգերի ներդրումը, գոնէ 5000 դրամները ստիպված կլինեն ծախսել հակերների վրա ու մի քանի միլլիոնի անուղղակի ներդրումներ կլինեն Տեղեկատվական Տեխնոլոգիաների մասնագետների զարգացման մեջ...
Voter, նոր չենք դարձել: Արդեն վաղուց: Ու արդեն վաղուց սրա մասին ենք խոսում:
Երևի պետք է արագացնել սերտիֆիկացված հեռահար ընտրությունների համակարգերի ներդրումը...
Երևի պետք է ԱՄՆ-ից ներմուծել մայնակ, սերիական մարդասպաններ, հատուկ մասնագիտացված հարստացած քաղաքական խրտվիլակների վրա:
... Ալբերտ Երիցյանի ծագումնաբանությունը էական դերակատարություն ունի այս սցենարում: Եթե Երիցյանի պաստառները փակցված էին Ավան համայնքից մինչեւ օդանավակայան, դա նշանակում է, որ Երվանդ Զաքարյանն այս հարցում անշահախնդիր մարդկանցից չէ: Հաշվի առնելով Երվանդ Զախարյանի եւ Ալբերտ Երիցյանի ծագումը, երկուսն էլ Ադրբեջանի ԽՍՀ տարածքում են ծնվել` Դաշկեստանում, ապա կարելի է ասել` այս ընտրություններում գործեցին կլանային սկզբունքները:
Սրանով եւս մի անգամ ախտորոշվում է մեր հասարակության ծանր վիճակը...
Այ էդ անտեր հրավառությունը չեմ հասկանում ինչի համար են անում: «Ընտրվել» են, հասկացանք, ընտրվել են, որ ծառայեն ժողովրդին, հիմա հավատամ, որ էդքան երջանիկ էի՞ն, որ պիտի «ծառայեն» մեզ:
Դե որ սենց գնա մյուս ընտրություններին արդեն ուրախությունից մարդկային զոհաբերություններն են անելու: Ացտեկների ու Մայաների նման մի հատ բարձր բուրգ սարքեն, ու մարդու գլուխը կտրեն վերևից գլորեն: Մենք էլ նիզակներ վերցնենք, երսներս ներկենք ու տակից ուրախ-ուրախ գոռանք :goblin
Շատ էլ նորմալ է: Փաշեն նոր էմիր է նշանակել, էմիրն էլ տնեցիներով, զորքով ուրախանում է: Ուրախացել ոչ թե նրա համար ոչ մեզ են ծառայելու, այլ որ մենք ենք ծառայելու նրանց: Արաբկիրը որպես ընտանեկան կալվածք հանձնվեց Երիցյաններին՝ երեքամյա շահագործման: Իրենց լավ պահեն, մի երեք տարի էլ կշահագործեն: Իսկ բուրգերի փոխարեն կկառուցվեն հերթական անճաշակ օբեկտները, եթե Հովիկից հետո Արաբկիրում ազատ տեղ կամ կենդանի ծառ գտնեն: Չգտնեն, կխլեն նախորդ տերերից:
Ավելացվել է 2 րոպե անց
Սրանով եւս մի անգամ ախտորոշվում է մեր հասարակության ծանր վիճակը...
Ծանր, բայց դեռ բուժելու ենթակա: Եթե ի հարկե շտապ ու կտրուկ վիրահատական միջամտություն լինի: Մարմնի որոշ մասեր արագ պիտի ամպուտացիայի ենթարկվեն: Առաջին հերթին ռախիտ գլուխը:
http://www.elections.am/ElectionsList.aspx
Այստեղից կարող ես գտնել, թե որ համայնքի որ թեկնածուն որքան ձայն է ստացել:
Էջը հակ են արել, որ ոչ ոք չիմանա ընտրությունների տվյալները. հղումը սեղմելիս՝ վերահասցեավորվում է
http://www.elections.am/ErrorPage.aspx
Երևի պետք է ԱՄՆ-ից ներմուծել մայնակ, սերիական մարդասպաններ, հատուկ մասնագիտացված հարստացած քաղաքական խրտվիլակների վրա:
Անցյալ շաբաթ թերթերից մեկը Գուգլին հղում անելով գրել էր, որ Օգոստոսին ինտերնետում պոռնո ամենաշատը հարցում ու փնտրում են կատարել Թուրքեիայից, Բուրկինա ֆասոից ու երրորդը .... Հայաստանից.......
Հայ «անբավարարված» տղամարդիկ սեռական թե սերիական մանյակներին «կպիսկեն», չեն թողի իրանց «բիզնեսի մեջ անկապ մարդիկ մտնեն» ։ Մանյակության վրա ՄԵՆԱՇՆՈՐՀԸ բաժանվածա ամենաբարձր մակարդակի վրա ;)...
ԹԵԿՆԱԾՈՒՆ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄ Է
[16:46] 09 Սեպտեմբերի, 2008
Քանաքեռ-Զեյթուն համայնքի ղեկավարի թեկնածու Մանուել Գասպարյանը ի լրումն երեկվա դիմում-բողոքի, այսօր եւս մի նոր դիմում է ներկայացրել Կենտրոնական Ընտրական հանձնաժողով: Այդ մասին ՚Ա1+ՙ-ին հայտնեց Մանուել Գասպարյանը: Նա պահանջում է վերահաշվարկ, ինչպես նաեւ ընտրությունները ամբողջությամբ ճանաչել անվավեր:
՚Ընտրական օրենսգրքի 133 հոդվածի 3-րդ մասի առաջին կետը ասում է, որ եթե անճշտության թիվը գերազանցում է առաջին եւ երկրորդ տեղերը զբաղեցնողների ձայների տարբերությունը, ապա ընտրությունները պետք է ճանաչել անվավեր: Մեր վստահված անձանց տվյալներով` 4100 անճշտություն կա: Իմ եւ Արայիկ Քոթանջյանի մեջ եղած ձայների տարբերությունը 3996 է, որը անճշտության թվից 105 ձայնով ավել էՙ,- շեշտեց Մանուել Գասպարյանը:
Ըստ ԿԸՀ տվյալների` գրանցվել է ընդամենը 298 անճշտություն, 854 քվեաթերթիկ համարվել է անվավեր:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին Քանաքեռ-Զեյթուն համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ ՀՀԿ-ական Արայիկ Քոթանջյանը ստացել էր 12 042, ՚Ժողովրդավարական ուղիՙ կուսակցության անդամ Մանուել Գասպարյանը` 8046 ձայն: Երրորդ թեկնածուն` անկուսակցական Վարուժան Մկրտչյանը, հավաքել է 682 ձայն:
Ի դեպ, Մանուել Գասպարյանը վստահեցրեց. ՚Եթե հանձնաժողովը չփորձի դրական լուծում տալ իմ դիմումին, միանշանակ, դատարան եմ դիմելու, եւ ես սա կապացուցեմ դատարանումՙ:
Աղբյուր՝ Ա1+
Mephistopheles
12.09.2008, 05:28
ՏԻՄ
ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ՞ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՄՈՏ
[13:42] 23 Սեպտեմբերի, 2008
Դեռեւս հայտնի չէ, թե այսօր Մատենադարանի հարող տարածքում տեղի կունենա Կենտրոն համայնքի ղեկավարի թեկնածու, գործող թաղապետ Գագիկ Բեգլարյանի հանրահավաքը: Կենտրոն թաղապետարանից ՚Ա1+ՙ-ին խոստացան պատասխանել ավելի ուշ ու այդպես էլ չպատասխանեցին:
Նշենք, որ սեպտեմբերի 16-ին Գագիկ Բեգլարյանի լիազոր ներկայացուցիչը Երեւանի քաղաքապետարան է ներկայացրել իրազեկում սեպտեմբերի 26-ին, ժամը 16-ին Մատենադարանի հարող տարածքում զանգվածային հրապարակային նախընտրական քարոզարշավ-միջոցառում անցկացնելու մասին: Երեւանի քաղաքապետարանը քննարկել է դիմումը եւ մերժել` առաջարկելով այն անցկացնել սեպտեմբերի 23-ին` այսօր, նույն ժամին, նույն տեղում:
Ի դեպ, սեպտեմբերի 26-ին զանգվածային հրապարակային նախընտրական քարոզարշավ-միջոցառում անցկացնելու մասին իրազեկում է ներկայացրել նաեւ Կենտրոն համայնքի ղեկավարի մյուս թեկնածու Արարատ Զուրաբյանը: Երեւանի քաղաքապետարանը մերժել է նաեւ վերջինիս դիմումը, ինչի փոխարեն առաջարկվել է հանրահավաքն անցկացնել սեպտեմբերի 26-ին ՚Դինամոՙ մարզահամալիրի հարակից տարածքում կամ սեպտեմբերի 22-ին Մատենադարանին հարակից տարածքում:
Կենտրոն համայնքի ղեկավարի թեկնածու Արարատ Զուրաբյանը ՚Ա1+ՙ-ին ասաց, որ իրենք քաղաքապետարան են ներկայացրել լրացուցիչ դիմում` առաջարկելով միջոցառում անցկացնել ՚Մոսկվաՙ կինոթատրոնի տարածքում, ինչը հիմա քննարկման փուլում է: Ավելացնենք նաեւ, որ արգելվել է նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՚Հանրապետությունՙ կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արամ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի սեպտեմբերի 26-ին Մատենադարանի հարող տարածքում հանրահավաք անցկացնելու մասին դիմումը: Վերջիններիս առաջարկվել է այն անցկացնել ՚Հրազդանՙ մարզադաշտի հարավային տրիբունայի հարեւանությամբ գտնվող տարածքում:
՚Դա ծաղր է: Առաջարկը, իհարկե, չենք ընդունում,- ՚Ա1+ՙ-ին ասաց Համաժողովրդական շարժման ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը,- Այժմ մենք քննարկում ենք, թե ինչպես հանրահավաքը անցկացնելՙ:
www.a1plus,am/amu
՚ԳՈՂԻ ՁԵՌՔԸ ԱՄԲՈՂՋ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԵՏՔ Է ԲՌՆԻՙ
[13:01] 23 Սեպտեմբերի, 2008
՚Բոլոր ընտրություններն էլ կարեւոր են: Տեղական ինքնակառավարման ընտրություններն առավելապես, որովհետեւ տեղական ինքնակառավարումը ժողովրդին ամենամոտ իշխանությունն է եւ ժողովուրդը սովորաբար դատում է տեղական ինքանկառավարման մարմինների միջոցով: Նրանց հետ է ժողովրդի ամենօրյա գործըՙ,- սեպտեմբերի 28-ին Երեւանում նախատեսված ՏԻՄ ընտրությունների` հատկապես Կենտրոնի թաղապետի ընտրության առիթով ՚Ա1+ՙ-ին ասաց Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Կարեւորելով ՏԻՄ ընտրությունները` Առաջին նախագահն ասաց. ՚Ես երջանիկ կլինեի, եթե ՏԻՄում մշտապես ընտրվեին ազնիվ, բանիմաց եւ ժողովրդի նկատմամբ հոգատար մարդիկ: Այս պարագայում խոսքը Կենտրոն համայնքի թաղապետի ընտրությունների մասին է, Արարատ Զուրաբյանը հենց այն մարդն է, որը համապատասխանում է իմ ասած պահանջներին, որը նա ապացուցել է իր աշխատանքովՙ:
Խոսելով կոնկրետ Կենտրոն համայնքի թաղապետի թեկնածու, ՀՀՇ վարչության նախագահ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Արարատ Զուրաբյանի մասին` ՀՀ առաջին նախագահը ընդգծեց. ՚Արարատ Զուրաբյանն ավելի լայն` հանրապետական մասշտաբի գործիչ է, եւ դեռ պատանի հասակից` 1988թ.-ից եղել է այս շարժման մեջ: 20 տարի է անցել եւ նա այն հազվագյուտ մարդկանցից է, որ երբեք չի դավաճանել ոչ շարժմանը, եւ ոչ էլ շարժման գաղափարներին: Այսօր մեր ժողովրդի վերաբերմունքն էլ շարժման նկատմամբ ցույց է տալիս, որ այդ շարժումն իրեն արդարացրել է` իր բոլոր թերություններով հանդերձ, որոնք բնորոշ են ցանկացած իշխանության: Շարժումը բռնել է ժամանակի փորձը, քննությունը: Կարծում եմ` ժողովրդի ընտրությունը պետք է կանգ առնի Արարատ Զուրաբյանի նման մարդկանց եւ ոչ թե պատահական մարդկանց վրա, որոնց համար համայնքի ղեկավարի պաշտոնը ոչ թե պետական գործ է, այլ սեփական բիզնեսը զարգացնելու միջոցՙ:
Հաշվի առնելով Երեւանի մյուս համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները, որոնք ուղեկցվեցին կեղծիքներով, կաշառքի բաժանմամբ, բռնություններով, ընդհուպ դանակահարությամբ, ՚Ա1+ՙ-ը Առաջին նախագահից հետաքրրքվեց, թե արդյոք սեպտեմբերի 28-ին Կենտրոն համայնքում չի կրկրնվելու նախորդ ՏԻՄ ընտրությունների սցենարը:
՚Ինձ հենց դա է ցավ պատճառում: Ես հասկանում եմ, որ խրհրդարանական, նախագահական ընտրություններում իշխանությունները փորձում են եւ ամեն ամեն ինչ անում են իրենց իշխանությունը պահպանելու համար: Բայց որ նույնը կատարում են նաեւ ՏԻՄ ընտրություններում, դա արդեն ՚բեսպրեդել էՙ: Այն սահմանազանցությունն է, որի մասին ես խոսել եմ: Ի՞նչ էր իրենց խանգարում մի քանի ՏԻՄ ընտրություններում իսկապես արդար ընտրություններ անցկացնել: Ի՞նչ վնաս կարող էր հասցնել ընդդիմադիր թաղապետը իրենց իշխանությանը: Սրանք ոչ միայն դա չեն հանդուրժում, այլեւ չեն հանդուրժում, որ ժողովուրդը ընտրի իր գյուղապետին: Սա ցավով եմ ասում: Սա ոչ միայն իշխանատենչություն է, բռնատիրություն է, այլ գավառականության չափազանց ծայրահեղ արտահայտություն, որ ոչ մի այլախոհություն, ոչ մի օրինական բան չլինի այս երկրում: Մարդիկ այս հարցում ՚տաղանդՙ ունեն, ՚հանճարեղՙ ենՙ: Չեն ուզում, որ այս երկրում որեւէ օրինական պաշտոնի լինի, ուզում են բոլորին իրենց նմանեցնելՙ:
Տեր-Պետրոսյանը գտնում է, որ անգամ այս իրավիճակում ՀՀ շարքային քաղաքացին միշտ էլ արել է այն, ինչ պետք է անի. ՚Համարյա բոլոր ընտրություններում էլ հաղթել է ոչ իշխանական թեկնածուն: Բայց գիտենք, որ արդյունքները այլ կերպ են հրապարակվում: Փակում են ընտրական տեղամասերը եւ գրում ցանկացած արդյունքՙ:
Անկախ հանգամանքներից` Տեր-Պետրոսյանը ժողովրդին կոչ է անում բոլոր ընտրություններում լինել ավելի ակտիվ եւ գնալ քվեարկության.՚Ոչինչ, թող էլի գողանան: Բայց յուրաքանչյուր քաղաքացի պետք է կատարի իր պարտքըՙ: Իսկ մինչեւ ե՞րբ պետք է գողանան. ՚Ա1+ՙ-ի հարցին` Լեւոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց. ՚Մինչեւ նրանց ձեռքը բռնող լինի: Ես միայնակ քիչ եմ, ամբողջ ժողովուրդը պետք է նրանց ձեռքը բռնիՙ:
աղբյուր (www.a1plus.am/amu)
ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱ՞Ն, ԹԵ՞ ԱՐԱՐԱՏ ԶՈւՐԱԲՅԱՆ
Սեպտեմբերի 28-ին տեղի են ունենալու Կենտրոնի եւ Նոր Նորքի համայնքապետերի ընտրությունները: Կենտրոնում սպասվում է թեժ պայքար, քանի որ "մենամարտում" են իշխանության եւ արմատական ընդդիմության կարկառուն դեմքերը, կամ` հին ու նոր թաղապետերը: Այս ընտրություններին մասնակցելու է նաեւ Եւրախորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը:
Համայնքային ընտրությունների մասին կարծիք են հայտնել կուսակցական եւ ոչ կուսակցական քաղաքական գործիչներ:
Նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյան
"Չեմ կարծում, որ փոփոխություններ կլինեն, դրա համար նախադրյալներ չկան: Հերթական բախումների առիթ են: Որակական փոփոխություններ չեմ ակնկալում, սա հերթական խեղկատակությունն է լինելու: Որպես անկախ քաղաքական գործիչ, ելնելով այսօրվա իշխանության քաղաքականությունից, կարծում եմ, որ, այնուամենայնիվ, կհաղթի գործող թաղապետը":
Երեւանի նախկին քաղաքապետ, "Հանրապետություն" կուսակցության անդամ Սուրեն Աբրահամյան
"Ինչ-որ մի բան էս երկրում փոխվե՞լ ա: Իշխանության հույսին մնալով` ոչ մի լավ բան չի կարելի ակնկալել: Կոնգրեսի մասնակցության պայմաններում պայքարի սրությունը եւ, առհասարակ, հսկողությունը ուժեղ կլինի: Ընդդիմության ճնշումն ավելի մեծ է լինելու, որովհետեւ Արարատ Զուրաբյանը մեծ ընտրազանգված ունի եւ կարող է տոնել հաղթանակ: Իսկ Կենտրոնի ընտրությունները ոչ միայն աշխարհագրական դիրքով, այլեւ քաղաքական առումով` վստահ եմ, որ տարբերվելու է, փողի եւ այլ ֆակտորները չեն գործելու: Իսկ իշխանության հույսը, երեւի, հանձնաժողովներն են: Թվում է` թեժ պայքար է լինելու, եւ ես ակնկալելու եմ Արարատ Զուրաբյանի հաղթանակը":
"Հայաստանի քրիստոնեադեմոկրատական միության" նախագահ Խոսրով Հարությունյան
"Ես կարծում եմ, որ այս ընտրությունները, իրոք, տարբերվելու են: Ես կարող եմ նշել երկու պատճառ: Առաջինը, որ ընդդիմության ներկայացուցչի մասնակցությունը լրացուցիչ վերահսկողության հնարավորություն կտա: Երկրորդը, անցած ընտրությունները հասարակության գիտակցության մեջ կոշտ ու կոպիտ խախտումների նստվածք են տվել: Իսկ հիմա թեկնածուներն աշխատում են սիրաշահել ընտրողներին, վստահություն ձեռք բերել: Երկու թեկնածուներն էլ շեշտը դնում են իրենց կողմնակիցների մասսայականության վրա: Հույսը դնում են ոչ թե նախկին ընտրական տեխնոլոգիաների վրա, այլ` ընտրողների բարի վերաբերմունքի: Հաջողությունը պայմանավորված է ընտրող եւ ընտրվող հարաբերություններով: Արարատ Զուրաբյանի եւ Գագիկ Բեգլարյանի ջանքերն այս առումով ես տեսնում եմ: Երկուսն էլ աշխատել են թաղապետ, բայց Գագիկ Բեգլարյանի գործերի տպավորությունները դեռ թարմ են, իհարկե, թերություններ էլ կան: Ես կցանկանայի, որ այս ընտրությունները լինեն մեկ քայլ առաջ: Մնում է ստանալ ընտրողների աջակցությունը":
Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյան
"Ես գիտեմ, որ տարբերություն այս անգամ կլինի, որովհետեւ ընդդիմությունն ամբողջ ուժով պայքարելու է: Ինչքան ազնիվ, ինչքան արդար անցնի` այնքան լավ: Թե ով կընտրվի, չեմ կարող ասել, բայց ուղղակի մտածում եմ, որ ընդդիմությունը կհաղթի: Կոնգրեսն ունի ներուժ` մի թաղամաս պահելու համար: Ընտրակեղծիքներ որոշակի կլինեն, բայց ոչ էն թափով, որ միշտ կա":
ՀՅԴ պատգամավոր Արտյուշա Շահբազյան
"Ոչինչ էլ չեմ ակնկալում: Ընտրակեղծիքներ միշտ էլ կարող են գործել, բայց ցանկալի է, որ չլինի: Չեմ կարող ասել` ինչպիսի պայքար կլինի, կպայքարեն` կտեսնենք: Ով էլ ընտրվի, ինձ համար մեկ ա, միայն թող արդար լինի":
Մաքսային վարչության նախկին պետ Երջանիկ Աբգարյան
"Եթե ընտրություններն ընթանան արդար, ուրեմն, Արարատ Զուրաբյանն անպայման կհաղթի: Նա բավական երկար ժամանակ եղել է այդ պաշտոնում, եւ իր աշխատանքը մենք տեսել ենք: Ներկայիս պայմաններում Կենտրոնի թաղապետ ընտրվելու նրա շանսը մեծ է: Իշխանությունն իր հույսը ամբողջովին դրել է կեղծիքների ու բռնությունների վրա: Ընտրակեղծիքների հարցում իրենց սեւ գործը կանեն: Նրանք վախենում են որեւէ պարտությունից, որովհետեւ դա կլինի նրանց իշխանության վերջին ազդանշանը: Ինչ վերաբերում է ԵԽ դիտորդներին, ես հարգում եմ արեւմտյան քաղաքակրթությունը, բայց, դժբախտաբար, ներքին հարցերում, չպետք է ուշադրություն դարձնեն մեր ներքին հարցերի վրա":
"Ժառանգություն" խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյան
"Կարծում եմ, որ Արաբկիրն իր օրինակով ցույց տվեց, որ թեկնածուները կարող են ստանալ իրենց ընտրողների ճիշտ հաշվարկը եւ բացառել կրկնակի ընտրություններ ու լցոնումներ: Կենտրոնում ընդդիմադիր ուժերը կարող են վերահսկել: Արաբկիրի փորձը ցույց տվեց, որ հաղթանակը պայմանավորված է լինելու քաղաքացիների մասնակցությամբ: Եթե Կենտրոնի բնակիչները գնան ընտրությունների, ուրեմն, Արարատ Զուրաբյանը կհաղթի, եթե ոչ, ուրեմն, ադմինիստրատիվ ռեսուրսը քվեները տեղափոխելու է ընտրական տեղամաս: Բախումներ, հուսով եմ, չի լինի":
"Սահմանադրական իրավունք միության" նախագահ Հայկ Բաբուխանյան
"Ճիշտն ասած` որեւէ ակնկալիքներ չունեմ: Ովքեր մասնակցում են, պարտավոր են ապահովել արդար եւ թափանցիկ ընտրությունները: Ովքեր հպարտանում են, թե ժողովուրդն իրենց թիկունքին է, թող ապացուցեն: Երկու թեկնածուներից էլ, որպես գործող թաղապետ, դժգոհ ենք: Ես հիմա Կենտրոնում եմ եւ պատուհանից տեսնում եմ մի աղբակույտ, որը եթե զբոսաշրջիկներն էլ տեսնեն, կփախչեն: Այդպիսին էր վիճակը նաեւ նախորդի ժամանակ: Որպես քաղաքականացված ընտրություններ` երկուսին էլ հնարավորություն է տրված ապացուցելու իրենց հեղինակությունը եւ ցույց տալու իրենց քաղաքական պլատֆորմը: ՀՀՇ-ն ամեն տեղ հպարտանում է, թե ժողովուրդն իր թիկունքին է, դե, ուրեմն, թող ապացուցի, որ այդպես է":
www.hraparak.am
եթե չեմ սխալվում Արարատ Զուրաբյանը եղել է կենտրոնի համայնքապետը 1996-2000 թթ, ճիշտն ասած այդ ընթացքում ոչ մի լուրջ դրական փոփոխություն չեմ նկատել ..
ընտրություններում ֆավորիտ չունեմ ուստի դժվար թե մասնակցեմ ընտրություններին
Մամուլում ճիշտ հարցադրում կար Չոռնի Գագոյին - լավ ինչին է պետք իրեն 3 այս նոր թաղապետությունը? Դա արդեն իրոք ետնթաց է, համենայն դեպս ոչ առաջխաղացում, եթե նա գնում է Հանրապետականով; իսկ եթե նա գնար արդեն ուղղակի որպես զուտ այսպես ասաց "хозяйственник", ապա փառք ու պատիվ կլիներ իրեն, որովհետեվ թաղապետությունը` դա դասական "хозяйственник"-ի պաշտոն է, եւ թաղապետարանի "պատասխանատու" աշխատակիցները առանց կոստերի ու գալոների պետք է "աշխատեն" փողոցներում, այլ ոչ թե նստեն քարտուղարուհիներով կաբինետներում` համայնդեպս այդպես է ցիվիլ աշխարհում, եւ այդպես էլ կլինի` բայց ոչ մեզ մոտ, ցավոք,..
Հիմա ՏԻՄ ընտրությունները չեն կարող հիմնվել ԱՂԲԱԿՈՒՅՏԵՐԻ ու լավ բան արած չարածի վրա, դրանք միջոց են քաղաքական դաշտը Հայաստանում վերականգնելու։
Ցանկացած գավառապետ վատն է, եթե չի ձգտում դառնալ նախագահ։
Ամեն նորմալ երկրում ՏԻՄ ընտրություններում իրենց ուժերը չափելով են կուսակցությունները սիրտ ու վստահություն ունենում հետագա ավելի մեծ գործողությունների դիմելու համար։
Իսկ եթե հայաստանցիների համար իրենց բակը անկապ է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործունեություններից - ես իմ ծառնա ուրիշ ջրով եմ ջրում, հասարակության ծառը ուրիշ ծառա ուրիշ ջրով պիտի ջրվի, ապա երբեք էլ զարմանալի չի լինի, որ համահանրապետական ընտրություններում ամեն ինչ իջնում է թաղի մակարդակի ու թաղի աֆտարիտետներով է ամեն ինչ որոշվում։
Քաղաքական պայքարն Բաղրամյան պողոտայով ու Ազատության հրապարակով չպիտի սահմանափակվի։
Ամեն թաղապետ, գյուղապետ, քաղաքապետ որոշակի մարդկանց քանակի համար պատասխանատու անձ է, այսինքն այդ բոլորի և քաղաքական և ընտանեկան և միջազգային նպատակների իրագործման համար պիտի իր ուժերն օգտագործի։
Այլասեռել են իջեցրել ընտրությունները Հայաստանում ՎՈԺԴ ընտրելու մակարդակին, որ միայ խոշոր չափի, լավ դռբով, հաստավիզ ալֆա-կենդանին ընտրվի, անկախ նրանից ուղեղներում քանի ծալք ունեն ու քանի նախադասություն իրար կապել կարող են։
Так держать - Տաք պահեք, ոչ մի ընտրություն առանց ընդիմության մի թողեք անցնի, միգուցե սառույցը իսկապես շարժվի...
ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆԸ ՔԱՐՈԶՈՒՄ Է ԸՆՏՐԵԼ ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ
[20:46] 25 Սեպտեմբերի, 2008
Այսօր երեկոյան Երեւանի Չեխովի անվան թիվ 55 դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը բոլոր դասարանների աշակերտների ծնողներին հրավիրել էր ժողովի, որպեսզի կոչ անի ընտրել Կենտրոն համայնքի ղեկավարի թեկնածու Գագիկ Բեգլարյանին:
Տնօրենն ասել է, թե ինքն անձամբ ճանաչում է Գագիկ Բեգլարյանին եւ սկսել է թվարկել նրա արժանիքները:
Այս մասին ՚Ա1+ՙ-ին ասաց Հայ ազգային կոնգրեսի անդամ Հասմիկ Մանուկյանը, որը ներկա է եղել ծնողական ժողովին:
Ըստ Հասմիկի` դպրոցի տնօրենը թեեւ հայտարարել է, որ ընդդիմության թեկնածու Արարատ Զուրաբյանի դեմ ոչինչ չունի, բայց ծնողների համար օրաթերթից մի նյութ է ընթերցել, որը Զուրաբյանի դեմ է եղել:
՚Այնտեղ ընդդիմադիր ծնողներ կային, որոնք դժգոհեցին եւ դուրս եկան դահլիճիցՙ,- ասաց Հասմիկ Մանուկյանը: Ժողովին մասնակցել է նաեւ ՀՀՇ անդամ Գոռ Սարգսյանը, ով տնօրենի խոսքն ընդհատել է` ասելով, թե արյունով իշխանության եկածի հետնորդներից ոչ մի լավ բան չեն կարող անել երկրի համար` նկատի ունենալով գործող իշխանություններին:
՚Ա1+ՙ-ը զանգահարեց դպրոց` տնօրենից պարզաբանումներ ստանալու, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին:
Աղբյուր՝ Ա1+
Տիգրան Սարգսյան, ականջդ կանչի, թափդ հազիվ հերիքում է ընդդիմադիր դասախոսներին գործից հեռացնելուն, չէ՞
Հատուկ ՏԻՄ ընտրության ջատագովների համար ծաղկաքաղ անեմ Ա1+ կայքից.
Կենտրոն համայնքի ղեկավարի թեկնածու Արարատ Զուրաբյանի շտաբից տեղեկացնում են, որ մի շարք ընտրատեղամասերում արձանագրվել են ընտրախախտումներ: Գրողների միության շենքում տեղակայված թիվ 10/49 տեղամասում ժամը 9:30-ի սահմաններում տեղի է ունեցել բաց քվերակություն: Նույն տեղամասից դուրս են հանելԱրարատ Զուրաբյանի վստահված անձին:
Թիվ 19 մանկապարտեզում գտնվող 10/07 տեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Արա Սադոյանը ոստիկանների օգնությամբ ընտրատեղամասից դուրս է հանել վստահված անձանց:
Իսկ Սպանդարյանի անվան դպրոցում տեղակայված թիվ 10/39 տեղամասում ընտրական հանձնաժողովի նախագահ Կարինե Մկրտչյանը և հանձնաժողովի անդամ Արևիկ Ղազարյանը ընտրողներից պահանջում են քվեախցից դուրս գալուց հետո բացել ծրարը և միայն քվեաթերթիկն իրենց ցույց տալուց հետո գցել քվետուփի մեջ:
Ժամը 10:45-ի սահմաններում միջադեպ է տեղի ունեցել Այգեստան թաղամասում գտնվող Ջ.Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում տեղակայված N 10/03 ընտրական տեղամասում: Հանձնաժողովի նախագահ Սերգեյ Կոստանյանը ընտրողներից պահանաջել է կատարել բաց քվեարակություն, այսինքն` քվեաթերթիկը քվեատուփը գցել իրեն ցույց տալուց հետո: Թաղապետի թեկնածու Արարարատ Զուրաբյանի վստահված անձը պահանջել է դադարեՍԵցնել բաց քվերկությունը: Դրան ի պատասխան` Սերգեյ Կոստանյանը կանչել է տեղամասի մոտ հավաքված մի խումբ տղաների, որոնք քաշքշել ու հարվածել են Զուրաբյանի վստահված անձին:
Ժամը 10:55-ին բաց քվերակություն է կատարվել նաեւ Ծխախոտագործների 1 հասցեում գտնվող թիվ 10/32 ընտրական տեղամասում: Բաց քվերարկությունը դադարեցնել պահանջող վստահված անձանց ոստիկանները դուրս են հանել տեղամասից:
Մետաքս թաղամասում գտնվող թիվ 39 դպրոցում տեղակայված 10/33 ընտրական տեղամասում գործող թաղապետ Գագիկ Բեգլարյանի թիմակիցները ՚Գազելՙ-ներով ընտրողներին բերում են քվերկության, վստահված անձանց արգելում են մոտենալ ընտրացուցակներին եւ հանձնաժողովի անդամների թողտվությամբ ընտողների հետ մոտենում են քվեախցիկին` ստուգելու համար, որ նրանք ընտրել են Գագիկ Բեգլարյանին:
Իսկ Կիլիկիա թաղամասում տեղակայված թիվ 10/51 տեղամասում քիչ առաջ արգելել են լրագրողների մուտքը. լրագրողների թվում է եղել նաեւ Գյումրիի ՚Գալլաՙ հեռտուստաընկերության նկարահանող խումբը:
Հիդրոպնեվավտոմատիկայի ինստիտուտում տեղակայված թիվ 10/53 տեղամասում Ժամը 10:15-ի դրությամբ քվերակել է 50 ընտրող, մինչդեռ այս տեղամասից թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին է ուղարկվել հաղորդագրություն, ըստ որի այդ պահի դրությամբ քվերակությանը մասնակցել է 150 ընտրող:
Մետաքս թաղամասում գտնվող թիվ 33 դպրոցում տեղակայված թիվ 10/29 ընտրական տեղամասում վստահված անձինք մեկուսացվել են, հանձնաժողովի նախագահ Միշա Սանթրյանի կարգադրությամբ տեղամասում գտնվող մի խումբ երիտասարդներ նրանց թույլ չեն տալիս տեղաշարժվել տեղամասում: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ թաղապետի թեկնածու Գագիկ Բեգլարյանի համակիրները այս տեղամաս են բերել Կենտրոնի բնակիչներ չհանդիսացող քաղաքացիների, որոնք քվեարկել են` հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ քվեաթերթիկներ ստանալուց հետո: Այս տեղամասում գտնվող ՚Հայքՙ թերթի թղթակից Տաթեւ Մեսրոպյանին հանձնաժողովի նախագահի հետ ՚համագործակցողՙ ինչ-որ երիտասարդներ ահաբեկել են, սպառնալով` ՚եթե ուզում ես քո հետ վատ բան չլինի, հանգիստ նստի տեղդՙ:
Իսկ ժամը 11:25-ին Ծխախոտագործների 1 հասցեում գտնվող թիվ 10/33 տեղամասից դուրս է հանվել համայնքի ղեկավարի թեկնածու Արարատ Զուրաբյանի վստահված անձ, ՚Ժառանգությունՙ կուսակցության ներկայացուցիչ Անահիտ Մեսրոպյանը: Նույն տեղամասի հանձնաժողովի նախագահը ժամը 11:50-ին բացել է արդեն քվեարկված քվեաթերթիկները և Արարատ Զուրաբյանի օգտին քվեարկվածների վրա նշումներ անելով` դրանք դարձրել է անվավեր: Իսկ ժամը 11:30-ին ՚Հրազդանՙ մարզաթատերական համալիրում գտնվող թիվ 10/51 և Կիլիկա թաղամասի թիվ 22 գրադարանում տեղակայված 10/52 տեղամասեր է (դրանք գտնվում են հարեւանությամբ) մուտք գործել Դավիթ Օհանյան անունով ինչ-որ քաղաքացի և երկու հանձնաժողովների նախագահներին հրավիրել է տեղամասում գտնվող ոստիկանների սենյակ: Այդտեղից դուրս գալուց հետո հանձնաժողովների երկու նախագահներն էլ չհրկիզվող պահարաններից (սեյՖերից) հանել են քվեաթերթիկները և պահում են իրենց գրապաններում:
Ընտրակաշառք են բաժանում
Կենտրոն համայնքի ղեկավարի` այսօր ընթացող ընտրությունների գնացողներին թաղապետի թեկնածուներից մեկի` Գագիկ Բեգլարյանի թիմակիիցներն արդեն սկսել են ընտրակաշառք բաժանել:
Մասնավորապես, Կոնդ թաղամասի Ռուսթավելու անվան դպրոցում տեղակայված թիվ 10/47 և 10/48 ընտրատեղամասեր գնալուց առաջ մի շարք ընտրողներ, վստահված անձանց ուղեկցությամբ մտնում են մոտակայքում գտնվող ոմն Սմբատի տուն, ստանում գումարը (այս պահին գումարի չափը դեռևս հայտնի չէ) և համապատասխան ցուցակում իրենց անունը նշելուց հետո գնում են քվերկության:
Քվեարկում են ուրիշի անձնագրով
Ծխախոտագործների 1 հասեցում գտնվող թիվ 10/33 ընտրական տեղամսաում ժամը 11:05-ին արձանագրվել են ինչ-որ անձանց կողմից իրենց չպատկանող անձնագրերով քվերկելու դեպքեր: Նույնը տեղի է ունեցել Շևչենկոյի անվան N 42 դպրոցում գտնվող թիվ 10/40 ընտրատեղամասում: Ժամը 11:10-ին այլ անձի անձնագրերով այստեղ քվերակություն է կատարվել:
Մետաքս թաղամասում գտնվող թիվ 33 դպրոցում տեղակայված թիվ 10/29 ընտրական տեղամասում վստահված անձինք մեկուսացվել են, հանձնաժողովի նախագահ Միշա Սանթրյանի կարգադրությամբ տեղամասում գտնվող մի խումբ երիտասարդներ նրանց թույլ չեն տալիս տեղաշարժվել տեղամասում: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ թաղապետի թեկնածու Գագիկ Բեգլարյանի համակիրները այս տեղամաս են բերել Կենտրոնի բնակիչներ չհանդիսացող քաղաքացիների, որոնք քվեարկել են` հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ քվեաթերթիկներ ստանալուց հետո: Այս տեղամասում գտնվող ՚Հայքՙ թերթի թղթակից Տաթեւ Մեսրոպյանին հանձնաժողովի նախագահի հետ ՚համագործակցողՙ ինչ-որ երիտասարդներ ահաբեկել են, սպառնալով` ՚եթե ուզում ես քո հետ վատ բան չլինի, հանգիստ նստի տեղդՙ:
Իսկ ժամը 11:25-ին Ծխախոտագործների 1 հասցեում գտնվող թիվ 10/33 տեղամասից դուրս է հանվել համայնքի ղեկավարի թեկնածու Արարատ Զուրաբյանի վստահված անձ, ՚Ժառանգությունՙ կուսակցության ներկայացուցիչ Անահիտ Մեսրոպյանը: Նույն տեղամասի հանձնաժողովի նախագահը ժամը 11:50-ին բացել է արդեն քվեարկված քվեաթերթիկները և Արարատ Զուրաբյանի օգտին քվեարկվածների վրա նշումներ անելով` դրանք դարձրել է անվավեր: Իսկ ժամը 11:30-ին ՚Հրազդանՙ մարզաթատերական համալիրում գտնվող թիվ 10/51 և Կիլիկա թաղամասի թիվ 22 գրադարանում տեղակայված 10/52 տեղամասեր է (դրանք գտնվում են հարեւանությամբ) մուտք գործել Դավիթ Օհանյան անունով ինչ-որ քաղաքացի և երկու հանձնաժողովների նախագահներին հրավիրել է տեղամասում գտնվող ոստիկանների սենյակ: Այդտեղից դուրս գալուց հետո հանձնաժողովների երկու նախագահներն էլ չհրկիզվող պահարաններից (սեյՖերից) հանել են քվեաթերթիկները և պահում են իրենց գրապաններում:
Ընտրակաշառք են բաժանում
Կենտրոն համայնքի ղեկավարի` այսօր ընթացող ընտրությունների գնացողներին թաղապետի թեկնածուներից մեկի` Գագիկ Բեգլարյանի թիմակիիցներն արդեն սկսել են ընտրակաշառք բաժանել:
Մասնավորապես, Կոնդ թաղամասի Ռուսթավելու անվան դպրոցում տեղակայված թիվ 10/47 և 10/48 ընտրատեղամասեր գնալուց առաջ մի շարք ընտրողներ, վստահված անձանց ուղեկցությամբ մտնում են մոտակայքում գտնվող ոմն Սմբատի տուն, ստանում գումարը (այս պահին գումարի չափը դեռևս հայտնի չէ) և համապատասխան ցուցակում իրենց անունը նշելուց հետո գնում են քվերկության:
Քվեարկում են ուրիշի անձնագրով
Ծխախոտագործների 1 հասեցում գտնվող թիվ 10/33 ընտրական տեղամսաում ժամը 11:05-ին արձանագրվել են ինչ-որ անձանց կողմից իրենց չպատկանող անձնագրերով քվերկելու դեպքեր: Նույնը տեղի է ունեցել Շևչենկոյի անվան N 42 դպրոցում գտնվող թիվ 10/40 ընտրատեղամասում: Ժամը 11:10-ին այլ անձի անձնագրերով այստեղ քվերակություն է կատարվել:
Միքայել Նալբանդյանի անվան թիվ 33 դպրոցում տեղակայված 10/29 ընտրատեղամասում, այսօր Կենտրոնի գործող թաղապետ Գագիկ Բեգլարյանի հանակիրներն ահաբեկել են ՚Հայքՙ օրաթերթի լրագրող Տաթեւ Մեսրոպյանին:
Մեսրոպյանը ՚Ա1+ՙ-ին հայտնեց, որ այդ տեղամասում վախի մթնոլորտ է տիրում. ՚Ամեն ինչ սկսվեց նրանից, որ նկատեցի թե ինչպես են նույն անձինք քվեարկելուց հետո հեռանում, ապա նորից վերադառնում եւս մեկ անգամ քվեարկելու համար: Երբ նկատեցի դա եւ փորձեցի պարզել, ինձ մոտեցան Գագիկ Բեգլարյանի համակիրները եւ ասացին. ՚Հանգիստ պահի քեզ. էստեղից հելնել կաՙ: Այս երիտասարդները չգիտես ինչու ազատ մուտք եւ ելք ունեն ընտրատեղամասՙ: Մեսրոպյանը զրուցել է նաեւ Արարատ Զուրաբյանի վստահված անձի հետ. ՚Նա տեղյակ էր այս ամենից, սակայն վախեցած էր եւ զգացվում էր, որ նրան ահաբեկել են ինչպես եւ ինձ: Երիտասարդները ցինիկաբար տարբեր սպառնալիքներ են հնչեցնում: Մասնավորապես տեսնելով, որ ես չեմ նահանջում նրանք սպառնացին մորթել ինձ: Ներկայումս էլ կավիճով գիծ են քաշել, թե իբր այստեղի առաջ չգասՙ:
Այս ընտրատեսամաս է եկել Հայ Ազգային կոնգրեսի անդամ Հրաչյա Սարգսյանը, որին ըստ Մեսրոպյանի մեծ դժվարությամբ են թողել ընտրատեղամաս: Տաթեւ Մեսրոպյանն այնուամենայնիվ շարունակում է մնալ ընտրատեղամասում:
Շենգավիթ համայնքի բնակիչ Ջուլիետա Հարությունյանը չի մասնակցելու ավագանու ընտրություններին, քանի որ իրեն ընտրությանը մասնակցելու ծանուցագիր չեն ուղարկել: ՚Առանց այդ էլ չէի ուզում ընտրել, հիմա ծանուցագիր չկա, առավել եւս չեմ գնաՙ,- ՚Ա1+ՙ-ի հետ զրույցում ասաց Ջուլիետան:
Նա միակը չէ, ում ծանուցագիր չեն ուղարկել: Համայնքի մեկ այլ բնակիչ` Անահիտ Մարգարյանն ՚Ա1+ՙ-ին ասաց, որ իրենց հասցեում գրանցված քրոջ ամուսնուն ծանուցագիր եկել է, իսկ իրեն` ոչ: ՚Քրոջս ամուսինը արդեն 7 տարի է բացակայում է երկրից, իսկ ես որ նախորդ բոլոր ընտրություններին մասնակցել եմ, այս անգամ չեմ գնալու, որովհետեւ չգիտեմ, անունս կա՞ ընտրացուցակում, թե ոչՙ,- իր դժգոհությունը հայտնեց Անահիտը: Նշենք, որ բնակիչներին ուղարկած ծանուցագրերում նշված է լինում ընտրատեղամասի համարն ու հասցեն:
Շենգավիթի ՚չծանուցվածՙ բնակիչները կարծում են, թե պետությունը չի կարեւորում ավագանու ընտրությունները, այդ պատճառով էլ հարկ չի համարել ծանուցագրեր ուղարկել:
Շարունակենք.
Միքայել Նալբանդյանի անվան թիվ 33 դպրոցում տեղակայված 10/29 ընտրատեղամասում իրավիճակը շարունակում է մնալ լարված: Տեղամասը գտնվում է այսպես կոչված ՚Մետաքսՙ թաղամասում:
Նախկին թաղապետ, ներկայումս համայնքի ղեկավարի թեկնածու Արարատ Զուրաբյանի վստահված անձ Լուսիկ Հակոբյանը ՚Ա1+ՙ-ին տեղեկացրեց, որ ընտրատեղամասում իրավիճակը չի վերահսկվում. ՚Աննկարագրելի կեղծիքներ են տեղի ունենում: Հանձնաժողովի անդամները լինելով ՚Մետքասիՙ բնակիչներ, արդեն գիտեն` ով է գալու ընտրության, իսկ անդամներից մեկը ընտրողների հետ մտնում է քվեախցիկ` համոզվելու, որ նրանք ընտրում են Գագիկ Բեգլարյանին: Երբ ես ահազանգում եմ այս մասին, հանձնաժողովի նախագահը չի արձագանքում: Բացի այդ, գալիս են անձինք, իրենց չպատկանող անձնագրերով: Երբ նկատում եմ, աղմուկ-աղաղակ են բարձրացնում եւ փախչում: Կան նաեւ անձինք, որոնք մեկ անգամ քվեարկելով որոշ ժամանակ անց կրկին վերադառնում են քվեարկելուՙ:
՚Ա1+ՙ-ին այս ընտրատեղամասի բնակիչներից մի քանիսն էլ վստացրեցին, որ 10/29 ընտրատեղամասում Գագիկ Բեգլարյանի շտաբը նախատեսել է 80 տոկոսից ավել ձայն ունենալ.՚Սա Գագոյի թաղն է եւ այստեղ նա միշտ էլ ուզում է ինչքան հնարավոր է շատ ձայն ունենաՙ:
Ավելի վաղ այս ընտրատեղամասում ահաբեկել էին ՚Հայքՙ օրաթերթի լրագրող Տաթեւ Մեսրոպյանին:
Քիչ առաջ Արարատ Զուրաբյանի շտաբից հայտնեցին, որ Նույն տեղամասից բռնի կերպով դուրս է հանվել ավագանու թեկնածու Կարեն Կարապետյանի վստահված անձ Արտյոմ Բալաբեկյանը:
Իսկ ավագանու թեկնածու Կարեն Կարապետյանի մեկ այլ վստահված անձի` Նորայր Պապյանին, ծեծի ենթարկելուց հետո դուրս են հանել Գրիգոր Լուսավորչի փողոցում գտնվող Մայակովսկու անվան թիվ 7 դպրոցում տեղակայված 10/36 ընտրատեղամասից:
Ըստ Արարատ Զուրաբյանի շտաբի, այսօր ժամը 15-ի սահմաններում հերթական միջադեպն է արձանագրվել Նորագյուղ թաղամասում: Թիվ 10/53 եւ 10/54 ընտրական տեղամասերում մի խումբ զինված անձանց կողմից հարձակման են ենթարկվել թաղապետի թեկնածու Արարատ Զուրաբյանի եւ ավագանու թեկնածուների վստահված անձինք ու ընտրական հանձնաժողովի` ՚Ժառանգությունՙ կուսակցությունը ներկայացնող անդամը: Նրանց դուրս են արել տեղմասից եւ այլեւս թույլ չեն տալիս մուտք գործել:
Կեղծ վստահված անձինք
Ժամը 14-ի սահմաններում Չարենցի անվան դպրոցում տեղակայված թիվ 10/46 ընտրական տեղամաս է մուտք գործել Արմեն Պետրոսյան անունով մի քաղաքացի եւ ներկայացել որպես թաղապետի թեկնածու Արարարատ Զուրբյանի վստահված անձ: Նա ցույց է տվել վստահված անձի մի վկայական, որը, ինչպես պարզվել է, նրան տրված չի եղել Զուրաբյանի նախընտրական շտաբի կողմից: Նման դեպք է արձանագրվել նաեւ Հանրապետության փողոցում գտնվող Խաչիկ Դաշտենցի անվան դպրոցում տեղակայված թիվ 10/13 եւ 10/14 տեղմասերում, որտեղ որպես Արարատ Զուրաբյանի վստահված անձ է ներկայացել ոմն Գալուստ Ալոյան: Նրա ներկայացրած վկայականը եւս տրամադրված չի եղել Զուրաբյանի նախընտրական շտաբի կողմից:
Շարունակենք, աղբյուրն էլի Ա1+.
ԱՀԱԲԵԿՈՒՄ ԵՆ ԶԻՆՎԱԾ ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ
[16:50] 28 Սեպտեմբերի, 2008
Ժամը 16-ի սահմաններում Այգեստան թաղամասում գտնվող Ջ. Կիրակոսյանի անվան դպրոցում տեղակայված թիվ 10/23 ընտրական տեղամասում թեկնածուներից մեկի` Գագիկ Բեգլարյանի համար աշխատող մի խումբ զինված երիտասարդներ հարձակման են ենթարկել վստահված անձանց` փորձելով ծեծելով նրանց դուրս հանել տեղամասից:
Հիշեցնենք, որ այս տեղամասում առավոտյան տեղի էր ունեցել բաց քվեարկություն, ինչը կանխելու` վստահված անձանց փորձին ի պատասխան հանձնաժողովի նախագահ Սերգեյ Կոստանյանը կանչել էր տեղամասի մոտ կանգնած երիտասարդներին, որոնք կրկին ծեծել էին վստահված անձանց:
Իսկ Նորագյուղ եւ Կիլիկիա թաղամասերում վերջին ժամերին ընտրողներին եւ վստահված անձանց ահաբեկելու գործընթացն ավելի համակարգված բնույթ է ստացել: Մի քանի տասնյակ զինված երիտասարդներ թանկարժեք արտասահմանյան մակնիշի մեքենաներով (հիմնականում ջիփերով) շրջում են տեղամասերին հարող տարածքներում` ընտրողներին եւ վստահված անձանց սպառնալով, որ Գագիկ Բեգլարյանին չընտրելու եւ նրա համար ՚աշխատողներինՙ խոչնդոտելու դեպքում ՚վատ կլինիՙ: Դրանց թվում են հետեւյալ պետհամարիշներով արտասահմանյան մեքենաները, որոնցից մի քանիսի մակնիշը եւս հաջողվել է ճշտել. 600 ss 06 պետհամարանիշով սեւ ՚Range Roverՙ, 60 666 սեւ ՚Mersedes Brabusՙ (վերջին երկուսը, ըստ որոշ տեղեկությունների, պատկանում են ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին` ԼՖիկ Սամոյին), 53 SS 555 պետհամարանիշով ՚7-րդ դասի BMWՙ:
Զինված խմբավորման մյուս ավտոմեքենաներն ունեցել են հետեւյալ պետհամարանիշները` 50 555, 04 040, 09 990, 70 111: Տեղեկատվությունը մեզ է տրամադրել Արարատ Զուրաբյանի նախընտրական շտաբը:
Էլի շարունակենք, էլի Ա1+-ից.
Այսօր ժամը 15:30 սահմաններում մի խումբ զինված անձինք ներխուժել են Նորագյուղ թաղամասում գտնվող թիվ 10/53 եւ 10/54 ընտրական տեղամասեր, վերցրել են քվեատուփը, այն տեղափոխել տեղամասի մեկ այլ հատված:
Դրանից հետո սույն երիտասարդները վերցրել են քվեաթերթիկների մի խուրձ եւ ցուցադրաբար նշում կատարելով Գագիկ Բեգլարյանի անվան դիմաց` այն լցրել են քվեատուփի մեջ:
Լուրը տրամադրել է Զուրաբյանի նախընտրական շտաբը:
:cry
Լավ, ինչքան է սենց շարունակվելու՞՞՞
Ինչքան ընտրություն լինի, սրանք նույն ձևով, նույն մեթոդներով իրենց ուզածը կանեն :angry
Շարունակենք Կենտրոն համայնքի արդար ընտրությունների մասին պատմությունը: Նորից Ա1+-ից.
ԼԻԱԶՈՐԸ ՏԵՌՈՐԻ Է ԵՆԹԱՐԿՈՒՄ ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ
[17:55] 28 Սեպտեմբերի, 2008
Այսօր Վանդանանց 28 շենքի բնակչուհի Կարինե Դավոյանը իր քաղաքացիական պարտքը կատարելիս Շավարշյան անվան թիվ 40 դպրոցում տեղակայված 10/05 ընտրատեղամասում պարզել է, որ 20 տարի իրենց շենքում եւ ընդհանրապես Հայաստանում այլեւս չբնակվող հարեւաններն այսօր ընտրություն են կատարել. նրանց անվան դիմաց դրված են եղել ստորագրություններ:
Տիկին Կարինեն ակնհայտ կեղծիքի մասին բարձրաձայնել է, ինչին ի պատասխան, մի խումբ տղաներ, որոնք նստած են եղել տեղամասում հայտնի չէ, թե ինչ նպատակով, հարձակվել են կնոջ վրա.՚Արա, դու ով ես, հըլը անունդ ասաՙ: Այս իրավիճակից Կարինե Դավոյանն ավելի է վրդովվել եւ պահանջել է հանձնաժողովականներից` արձանագրել խախտումը` վկայելով, որ այդ մարդիկ տասնամյակներ շարունակ չեն բնակվում Հայաստանում: Ինչին ի պատասխան միայն Զուրաբյանի վստահված անձն է խոստացել, որ կփորձի այնպես անել, որ արձանագրություն կազմվի:
Իսկ այն բանից հետո, երբ տղաներից մեկը հանկարծ ճանաչել է տիկին Դավոյանին, որը դասավանդում է ինստիտուտում, հանձնաժողովի նախագահը մետեցել է խախտումը նկատած կնոջը եւ տեղեկացրել, թե գուցե թյուրիմացություն է տեղի ունեցել եւ պետք չէ վրդովվել:
Թե ովքեր են եղել այդ երիտասարդները, որ վիրավորել են տիկին Կարինեին, նա դժվարացավ ասել, բայց մեկի անունը Հրանտ է եղել, եւ որեւէ փաստաթուղթ նրանք չեն ներկայացրել կամ հագուստի վրա չեն ունեցել:
Տիկին Կարինեն մեզ տեղեկացրեց նաեւ, որ իրենց մեկ այլ հարեւանուհի, որն արդեն երմանիայում դպրոցական երեխա ունի, կանոնավոր կերպով բոլոր ընտրություններին ՚մասնակցում էՙ, իսկ նրա մայրն ասել է, որ որքան պահանջում է, որ աղջկան ցուցակից հանեն` չեն հանում: Նա եւս այսօր ընտրել է եւ բնականաբար Գագիկ Բեգլարյանի օգտին:
Ի դեպ, տիկին Կարինեն ՚Ա1+ՙ-ին տեղեկացրեց, որ իրենց ՚շենքի լիազոր Աիդան բոլորին ուղղակի տեռորի է ենթարկում բոլոր բնակիչներին, հատկապես թոշակառուներին, ինչ-որ բաներ է խոստանում, կոմունալ ծախսերը հոգալ եւ այլն` մեկ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին ընտրելու համար, հիմա էլ Գագիկ Բեգլարյանինՙ,- ասում է տիկին Կարինեն ու ավելացնում, որ խեղճ թոշակառուներն էլ իրենց երեխաների ու թոռների ապագան վտանգում են հանուն կոմունալ ծախսերի:
Այսօր էլ բավականին ակտիվ աշխատում է տիկին Աիդան. դեռ քվեարկության ավարտին 2 ժամ կա, իսկ Աիդան ՚խառնվածՙ զանգահարում է շենքի բնակիչներին ու պահանջում` գնալ ընտրության, եւ իր անհանգստությունը շենքի բնակիչներին բացատրում նրանով, որ իրեն ՚անընդհատ վերեւներից անհանգստացնում ենՙ:
:cry
Լավ, ինչքան է սենց շարունակվելու՞՞՞
Ինչքան ընտրություն լինի, սրանք նույն ձևով, նույն մեթոդներով իրենց ուզածը կանեն :angry
Որ ասում եմ առանց զենքի ու առանց դրանց սատկացնելու բան դուրս չի գա՞
Որ ասում եմ առանց զենքի ու առանց դրանց սատկացնելու բան դուրս չի գա՞
Հա , ոնց գցում բռնում եմ իրոք ուրիշ ձև չկա:(
Հա , ոնց գցում բռնում եմ իրոք ուրիշ ձև չկա:(
Մնացած դեպքերում դրանք ուղղակի մեր վրա խնդում են, ձեռ առնում ու ցույց տալիս որ իրանք տեր են, մենք մինիմում ծառա … էտքան մի բան
Կա, կա, համբերեք ու թեմայից մի շեղվեք :)
StrangeLittleGirl
28.09.2008, 18:42
Չասեմ, թե ում վստահված անձը էսօր ընտրությունների ժամանակ ինչ էր անում :angry
Դե վերջ տվե՛ք էլի եդ ատելությունը Լևոնի նկատմամբ փաթաթել ժողովդրի վզին..հերիք..չի երևում ինչ ա կատարվում... հերիք եղավ էս հանցագործներին..արդեն շնչել էլ չի լինում...:[:[:[
Կա, կա, համբերեք ու թեմայից մի շեղվեք :)
մենակ թե չասես ՍԴ դիմել, հացադուլ կամ նստացույց անել
լավ, իսկ վաղը-մյուս օրը որ խորհրդարականա կամ նախագահական արտահերթ ընտրություններ ըլնեն (ինչը որ ընդդիմությունը շատ ա ուզում), էլի չե՞ն կեղծի
REAL_ist
28.09.2008, 20:02
լավ, իսկ վաղը-մյուս օրը որ խորհրդարականա կամ նախագահական արտահերթ ընտրություններ ըլնեն (ինչը որ ընդդիմությունը շատ ա ուզում), էլի չե՞ն կեղծի
ընդիմության պահանջով չի լինի տենց բան մոտակա 20 տարում մեր երկրում, ով էլ լինի նախագահ
ընդիմության պահանջով չի լինի տենց բան մոտակա 20 տարում մեր երկրում, ով էլ լինի նախագահ
իսկ ու՞մ պահանջով կարա ըլնի
նոր Հայլուրով ցույց տվին, Զուրաբյանի վստահված անձանցից մեկը ասեց. "ընդամենը մի արձանագրություն ենք կազմել, մնացած ամեն ինչ նորմալ ա"
Թող գնային էն ընտրատեղամասերը նկարահանեին, որտեղ որ խախտումներ են եղել: Դա ա՞ ձեր հանրայինությունը:
REAL_ist
28.09.2008, 20:55
իսկ ու՞մ պահանջով կարա ըլնիպահանջով սենց թե նենց չի կարա Ըլնի բայց որ ասենք նախագահը մահանա կարա լինի
պահանջով սենց թե նենց չի կարա Ըլնի բայց որ ասենք նախագահը մահանա կարա լինի
Հիմա ուղղակի Հայաստանում նենց վիճակ ա, որ արտահերթ կարա լինի միայն եթե նախագահը մահանա, բայց եթե նախագահը հրաժարական տա, իրան կսպանեն: Փաստորեն նորանշանակի համար ընտրության մեծ հնարավորություն չկա, ուզի չուզի դո կոնցա պիտի մնա:
Լ.յ.ո.վ.
28.09.2008, 22:25
պահանջով սենց թե նենց չի կարա Ըլնի բայց որ ասենք նախագահը մահանա կարա լինի
Կամ էլ ասենք Ուկրաինայի նման, որ նախագահը օգտվում է իր իրավունքից ու ցրում է խորհրդարանը: Բայց, էդ մեզ չի սպառնում:
Տփող բրիգադի գործն ավարտված է, աշխատանը սկսում են գեղանկարիչները: Սիրում եմ էս պահը, որ հանձնաժողովի նախագահը արդյունքները գլխանց իմանալով, իրան ձև ա տալիս, յանիմ հաշվում ա: Ինչքան հաջողված նկարիչ ու դերասան կարող էր լինել Հայաստանում, եթե հարիֆներին զոռով չտանեին ընտարական հանձնաժողովներում ժամանակ վատնելու: Տաղանդավոր ժողովուրդ ենք, խոսք չկա:
Քիչ առաջ 10/13 ընտրատեղամասում ավարտվել է ձայների հաշվարկը: Կենտրոն համայնքի ղեկավարի ընտրություններում պայքարող գործող թաղապետ Գագիկ Բեգլարյանը ստացել է 356 ձայն, իսկ Արարատ Զուրաբյան` 211: Այս ընտրատեղամասում գրանցված են եղել մոտ 1800 ընտրողներ, որոնցից մոտ 580-ն են ներկայացել ընտրության: Կենտրոն համայնքի մյուս ընտրատեղամասերում եւս ընտրողները բավական պասիվ են եղել: Թեեւ, դեռ պաշտոնապես հայտնի չէ, թե որքան ընտրող է մասնակցել ընտրություններին, բայց աստիճանաբար ստացվում են տվյալներ, համաձայն որոնց ընտրողների թիվը չի գերացանում 35 տոկոսը:
Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում գտնվող 10/45 ընտրատեղամասում եւս ավարտվել է համայնքի ղեկավարի ընտրությունների ձայների հաշվարկը: Արարատ Զուրաբյանը այստեղ ստացել է 164 ձայն, իսկ Գագիկ Բեգլարյանը` 346: Այստեղ եւս ընտրողները պասիվ են եղել: 1800 ընտրողներից ընդամենը 510 ընտրող է մասնակցել ընտրություններին:
Չարենցի դպրոցում գտնվող 10/46 ընտրատեղամասում Արարատ Զուրաբյանը ստացել է 201 ձայն, իսկ Գագիկ Բեգլարյանը` 375:
Քիչ առաջ ԸԸՀ-ից ՚Ա1+ՙ-ին հայտնեցին, որը Կենտրոն համայնքում ՏԻՄ ընտրություններին մասնակցել են 31516 ընտրողներ: Համայնքը ուներ մոտ 89 հազար ընտրող: Ըստ նախնական տվյալների ընտրողների քանակը հասնում է 30 տոկոսի:
Ձայների հաշվարկը ավարտվեց նաեւ 10/29 ընտրատեղամասում, որտեղից այսօր բազմաթիվ ահազանգեր էին ստացվում ընտրախախտումների վերաբերյալ: ՚Մետաքսումՙ գտնվող այս ընտրատեղամասում Արարատ Զուրաբյանը ստացել է 69 ձայն, իսկ Գագիկ Բեգլարյանը` 786: 6 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:
Ստեղ են ասում...
Ես իմ անուշ Հայաստանի
Անտեր տիրոջ մերը...
Ազնվությամբ եմ ասում... ֆազերս գցում ա...
Ստեղ են ասում...
Ես իմ անուշ Հայաստանի
Անտեր տիրոջ մերը...
Ազնվությամբ եմ ասում... ֆազերս գցում ա...
Դոկտոր ջան, ֆազերը քցելու տեղեը, պետք ա երկու ֆազ իրար վրա դնել, որ մի հատ ջիգյարով գմփոց լինի… սրանց դեմն առնելու ուրիշ ձև չկա, դրած ձեռ են առնում սաղիս
Ավելացվել է 4 րոպե անց
Դոկտոր, լուրջ եմ ասում, ձեռ էլ չեն առնում, կայֆավատ են ըլնում սաղիս վրա: Տժժժժում են տղեքը: Արաաաաա
Գագիկ Բեգլարյանի նախընտրական շտաբից ՚Ա1+ՙ-ին տեղեկացրեցին, որ այս պահի դրությամբ իրենք գոհ են ընտրությունների ընթացքից եւ արդյունքներից: Բեգլարյանի շտաբից հայտնեցին, որ իրենց կողմից խախտումների եւ կեղծիքների վերաբերյալ որեւէ բողոք չի արձանագրվել: Ըստ Բեգլարյանի շտաբի տվյալների` իրենց թիմին փորձել են սադրել եւ ծեծկռտուք սարքել, սակայն նրանք սադրանքնների չեն ենթարկվել:
՚Ա1+ՙ-ին նաեւ տեղեկացրեցին, որ պատրաստվում են ուսումնասիրել խախտումների եւ կեղծիքների վերաբերյալ իրենց մրցակցի` Արարատ Զուրաբյանի թիմի բոլոր հայտարարությունները: ՚Եթե պարզվի, որ խախտումներն իրականում տեղի են ունեցել, մենք ինքներս հետամուտ կլինենք, որ մեղավորները պատժվեն: Մենք պատրաստ ենք ճշտել, լսել, ինչպես մրցակից թիմի ներկայացուցիչներին, այնպես էլ այն լրագրողներին, ովքեր ականատես են եղել խախտումներիՙ,- ասացին Գագիկ Բեգլարյանի շտաբից:
Այս պահին արդեն Բեգլարյանի շտաբում վստահ են, որ հաղթել են, սակայն իրենց հաղթանակը նրանք պատրաստվում են տոնել միայն պաշտոնական եւ վերջնական արդյուքնների հրապարակումից հետո:
Իսկ էս մկեը վերջն ա: Փագել դուքյանը գնալ տներով, հայեր: Քանի աշխարհում ֆինանսական կրիզիս ա, պետք ա մեկին գտնել ու Հայաստանը թանգով սաղացնել վրեն, հետո Ավստրալիա մի հատ սուպերմարքեթ կառնենք, ազգովի կաշխատացնենք:
՚Ա1+ՙ-ը փորձեց զրուցել նաեւ 10/29 ընտրական տեղամասի հանձնաժողվի նախագահ Միքայել Սամվելյանի հետ: Վերջինս արգելեց իրեն նկարահանել եւ լուսանկարել եւ միայն ասաց. ՚Ինչ ասում են` սուտ է: Ես միայն կասեմ, որ շատ ցենտր ընտրություններ ենՙ:
Փաստորեն ընդդիմությունը ճիշտ է արել, որ մասնակցել է ընտրություններին: Համենայն դեպս այդ են ինձ համոզում այս թեմայի մի շարք գրառումներ, տարբեր այլ տեղերից լսած կարծիքներ:
Ճիշտ էր, որովհետև ըստ երևույթին շատերը հիշողության հետ խնդիրներ ունեին և անկեղծորեն զարմանում են այս տեռորից, ընտրախախտումների ու կրիմինալի մակարդակից: Այս մարդկանց հիշողությունը, թերևս, թարմացնել էր պետք:
Ինչևէ, ես ուրախ եմ, որ ընտրությունն անցավ այս աստիճան ընտրախախտումներով. դա նշանակում է նվազագույնը մի բան, որ շարժումն իր թափը չի գցել, որ նրա դեմ ստիպված են այսպիսի բիրտ ուժ անել :)
Թող զարմանալի չհնչի իմ օպտիմիզմը, բայց ամեն ինչ լավ է, հաղթելու ենք ;)
հ.գ. Մեկ վայրյկյան անգամ չեմ կասկածել, որ ընտրությունները ուղեկցվելու է այսպիսի ընտրախախտումներով, ուժի ցուցադրմամբ, միակ զարմանալին թերևս այն է, որ ըստ որոշ լուրերի Բեգլարյանին օգնության է հասել Ալեքսանյան Սամվելը :)
Փաստորեն Հայաստանում հլը էդ տիպի միջոցառումներին ընտրություն են ասում հա՞:
Բայց ինչ լավն ենք մենք, ամեն կերպ ուզում ենք ինքներս մեզ ու աշխարհին համոզել, որ մենք էլ ենք ընտրություն անում, որ իբր մեր մոտ էլ են ընտրությունների միջոցվ փոխվում իշխանությունները:
Իսկ էս մկեը վերջն ա: Փագել դուքյանը գնալ տներով, հայեր: Քանի աշխարհում ֆինանսական կրիզիս ա, պետք ա մեկին գտնել ու Հայաստանը թանգով սաղացնել վրեն, հետո Ավստրալիա մի հատ սուպերմարքեթ կառնենք, ազգովի կաշխատացնենք:
:D Եկեք Կանադա: Ավստրալիայում ամբողջ իշխանությունը ուզում են աբորիգեններին տան ;)
Հիմա ու՞մ նշանակեցին կենտրոնում:
Հիմա ու՞մ նշանակեցին կենտրոնում:
Սակայն ինչ տարբերություն
Ավելացվել է 1 րոպե անց
հ.գ. Մեկ վայրյկյան անգամ չեմ կասկածել, որ ընտրությունները ուղեկցվելու է այսպիսի ընտրախախտումներով, ուժի ցուցադրմամբ, միակ զարմանալին թերևս այն է, որ ըստ որոշ լուրերի Բեգլարյանին օգնության է հասել Ալեքսանյան Սամվելը :)
Եթե ընտրություններն անցկացվում են գողական օրենքներով, ախպերութունը պիտի պետքն եղած վախտը օգնության հասնի: Պետքի հըմարա: Այնպես որ, Ալեքսանյանի օգնության հասնելու վրա էլ պետք չէ զարմանալ: Ես կզարմանայի, որ օգնության հասած չլիներ:
ՇԵՆԳԱՎԻԹՈՒՄ ՀԱՂԹԵԼ Է ՀՀԿ-Ն
[10:58] 29 Սեպտեմբերի, 2008
Երեկ Շենգավիթ համայնքում տեղի են ունեցել ավագանու ընտրություններ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով` ընտրված 15 ավագանիներից 10-ը Հայաստանի Հանրապետական կուսակցությունից են: Մյուս 5 թեկնածուներից 3-ը անկուսակցական են: Բարգավաճ Հայաստան եւ Օրինաց երկիր կուսակցություններն ունեն մեկական ընտրված ավագանի:
Երեկ կեսգիշերից հետո ընտրված ավագանիներից մի քանիսը իրենց հաղթանակը տոնում էին հրավառությամբ, նրանից մեկն էլ ավելի մատչելի միջոց էր գտել. նորաթուխ ավագանին իր ընկերների հետ մեքենաներով շրջում էր բակից բակ` ձայնային ազդանշաններով խանգարելով շենգավիթցիների քունը:
Ուրախացել են, որ իրենց նույնպես հնարավորություն ընձեռվեց ծառայել ժողովրդին: Կեցցե՛ն:
Բարի գալուստ միջնադարյան Մոնղոլիա: Մեծ կուրուլտայը որոշեց, թե ով որ տարածքի խանը պիտի լինի: Հայերի սերը պատմության նկատմամբ այնքան մեծ է, որ որոշել են գործնականում հիշեցնել բոլորիս, թե ինչպես էինք ապրում հազար տարի առաջ: Հաջորդ քայլով վերադառնում ենք դեպի քարե դար, ու ընտրություններից առաջ ու հետո աստվածների ու մեծ խանի օգնությունը երաշխավորելու համար մարդկային զոհաբերություններ պետք է անել: Փորձն արդեն ունենք:
Բարի գալուստ միջնադարյան Մոնղոլիա:
Աչքիս Մայաների բուրգերից իրոք սարքելու են:
Ավելացվել է 1 րոպե անց
նրանից մեկն էլ ավելի մատչելի միջոց էր գտել. նորաթուխ ավագանին իր ընկերների հետ մեքենաներով շրջում էր բակից բակ` ձայնային ազդանշաններով խանգարելով շենգավիթցիների քունը:
ձիով ու պետք ա շրջեր, ավելի մատչելի կլիներ, համ էլ իրան շատ սազական:
Տժժժժում են տղեքը: Արաաաաա
Ընդհանրապես չեմ հասկանում ներկայիս Հայաստանում թաղապետի ընտրության իմաստը ` ինչ ենք տեսնում? միայն թաղերով ջիփավորված թայֆաների սլացք եւ վերջ,
Ընդհանրապես չեմ հասկանում ներկայիս Հայաստանում թաղապետի ընտրության իմաստը ` ինչ ենք տեսնում? միայն թաղերով ջիփավորված թայֆաների սլացք եւ վերջ,
Չէ վայ: Տարածք ես ծախում ու ինչ խելքդ փչում ա առնում ես: Դյակ, դեղ, մարդ, հաստ վզով մարդ: Ում ուզում ես կարաս ծեծես, մեկ ա չես դատվի, կարաս մարդ գցես ավտոյի տակ, կարաս գիշերը պիբիթ տաս բարձր ու ոչ մեկը չի դուրս գա ասի «արա ես ի՞նչ ես անում»: Տես ինչքան լավ բան կարաս անես:
Ում ուզում ես կարաս ծեծես, մեկ ա չես դատվի, կարաս մարդ գցես ավտոյի տակ, կարաս գիշերը պիբիթ տաս բարձր ու ոչ մեկը չի դուրս գա ասի «արա ես ի՞նչ ես անում»: Տես ինչքան լավ բան կարաս անես:
...Այստեղից հետեւություն, որ միայն վերցնելով ՏԻՄ ընտրությունները, մենք, հայերս, շատ բարեհաջող "հասել" ենք չեչենների, ինգուշների, կարաչայների, չերկեզների, եւ այլն,(այսինքն այն ազգերի, որոնք չունեն պետականություն եւ ապրում են փակ կլանային-ցեղային հասարակարգերով ), մակարդակի... հա?..
91000 ընտրելու իրավունք ունեցողից միայն 25 տոկոսին է կարողացել համոզել, կաշառել, ստիպել Կենտրոնի թաղապետը, որ իրեն ընտրեն։
Շատ նորմալ ցուցանիշ է։ Եթե բոլորն ընտրեին, կասկածում եմ, որ նա ավելին կհավաքեր։
Միայն 1/3րդն, 30 հազարն են գնացել ընտրության, ինչը ցույց է տալիս որ ՀԱԿը դեռ շատ քիչ է ագիտացիա անում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար։
Իսկ նոր նորքում ուղղակի ընտրելու բան չի եղել, դրա համար էլ ոչ մեկ բացի իրանց բակի տղեքից չի գնացել ընտրության, նրանք էլ իրար ընտրել են հիմա ջան կասեն ջան կխմեն։ Բայց էլի նույն հարաբերությունն է 20-30 տոկոսը բոլոր ընտրելու իրավունք ունեցողներից իր ձայնը տվել է Հայաստանի Հավայի Կուսակցությանը - դա է նրա չափանիշը, ինչի հետ պետք է հաշվի նստի նաև ՀԱԿը ու չպնդի, որ ինքը 100 տոկոս ժողովուրդի աջակցությունն է վայելում։
Վատ է, որ ՀԱԿը իր ընտրողներին չի կարողանում համոզի, որ նրանք ամեն ընտրության ժամանակ ներկա լինեն գնան ընտրեն մասնակցեն - դրանով հաբռգիստների կյանքը դժողք կսարքեն, քանի որ ընտրակեղծիքների ծախսերը կշատանան ու որոշ մակարդակից սկսած ուղղակի շահավետ չի լինի ընտրվել ընտրակեղծիքերով, իսկ արդար ընտրություններով, գաղափարախոսությամբ հաբռգիստները ընտրվելու հնար չունեն։
ԼՏՊի կոչը, որ ՏԻՄ ընտրությունները ամենակարևորն են, դեռ ժամանկ ու համբերություն է պահանջում ու հուսով էմ կտա իր արդյունքները, եթե իհարկե ժամ առաջ որոշ մարդիկ էլի չսկսեն արժեզրկել այդ կոչը։
Լավ է գոնե այն առումով, որ հիմա մեր իրական պատկերն ենք տեսնում` հիմա էսա, էս մակարդակի ազգ ենք, թե չէ իդեալականացրել էինք իքներս մեզ, ինքներս մեր մասին հերոսական հեքիաթներ էինք հորինել` սաղից լավն ենք, սաղից սիրուն ենք, սաղից խելոք ենք, եւ այլն: Այնինչ պարզվում ա` էս ենք մենք, `սա է մեր իրական պատկերը, ու էդ առումով` գոնե ռեալիստ ենք դառնում` սսկվենք-մնանք մեր տեղը ու էլ չթպրտանք;
Այնինչ պարզվում ա` էս ենք մենք, `սա մեր իրական պատկերը, ու էդ առումով` գոնե ռեալիստ ենք դառնում` սսկվենք-մնանք մեր տեղը;
Ի ուրախություն հաբռգիստների:
Մինչև հիմա մի տարրական բան չհասկացանք:
Ինչքան ժողովրդի արժանապտվությունը նվաստացնում եք էնքան դա ձեռնտու է հաբռգիստներին:
Չէ որ նրանք պետք է ամեն ինչ անեն որ ապացուցեն որ էս ժողովուրդը իրենց մակարդակի իշխանություններին արժանի է:
Ջան եմ ասել: Քաղաքան նոր դինաստիա է ձևավորվում: Արա էս ինչ տաղանդներ են տալիս ես փառահեղ ընտանիքները
լավագույն եռյակը եզրափակել է Դավթաշենի նախկին թաղապետ Ռուբեն Գեւորգյանի (Ծաղիկ Ռուբո) դուստը` Արմենուհին (ԲՀԿ), որը ստացել է 1618 ձայն
Լավ է գոնե այն առումով, որ հիմա մեր իրական պատկերն ենք տեսնում` հիմա էսա, էս մակարդակի ազգ ենք, թե չէ իդեալականացրել էինք իքներս մեզ, ինքներս մեր մասին հերոսական հեքիաթներ էինք հորինել` սաղից լավն ենք, սաղից սիրուն ենք, սաղից խելոք ենք, եւ այլն: Այնինչ պարզվում ա` էս ենք մենք, `սա է մեր իրական պատկերը, ու էդ առումով` գոնե ռեալիստ ենք դառնում` սսկվենք-մնանք մեր տեղը ու էլ չթպրտանք;
Մենք այն ազգնէ, որ իր անկախության համար կարող է համախմբվել ու օրինակ մի օր Նոր նորքի 9րդ մասիվն եթե կարողանա համախմբվել, կարող է հանգիստ անջատվել 2րդ մասիվից, որտեղ և հաբռգիստները նստած են։
ՈՒղղակի ՀԱԿը միանգամից ա ուզում անջատի ժողովրդին պետությունից, առանց գիտակցելու, որ հիմա ԽՍՀՄից չենք անկախանալու այլ ժողովրդի մի մասը պիտի գիտակցի ու հրաժարվի ենթարկվել մեկ ուրիշ մասին - հաբռգիստներին...
Չվախես լոխ լավ կլի, միայն պետք է կարողանալ կամաց կամաց իջնել սարերից ու բոլոր ամեն փոքր ընտրության ժամանակ էլ ներկա լինել ու ՇՆՉԵԼՈՒ տեղ չտալ հաբռգիստներին։
ՈՒղղակի ՀԱԿը միանգամից ա ուզում անջատի ժողովրդին պետությունից, առանց գիտակցելու, որ հիմա ԽՍՀՄից չենք անկախանալու այլ ժողովրդի մի մասը պիտի գիտակցի ու հրաժարվի ենթարկվել մեկ ուրիշ մասին - հաբռգիստներին...
Էլի սխալ մեկնաբանություն:
ՀԱԿ-ը հանգիստ, դանդաղ, մտածված հասունացնում ա մարդկանց գլխում գիտակցությունը, ինչը բնականաբար չի կարող լինել րոպեների ընթացքում, ՏԻՄ ընտրություններին մասնակցել-չմասնակցելով: ՀԱԿ-ը շատ ավելի լուրջ ու մտածված, հավասարակշռված գործունեություն է իրականացնում:
ՈՒղղակի ՀԱԿը միանգամից ա ուզում անջատի ժողովրդին պետությունից,
Մեկ-մեկ հիանում եմ մտքիդ թռիչքով եղբայր: Այ որ ՀԱԿ-ը սենց նպատակ ունի, էն էլ մի անգամից, որը անձամբ ես չեմ կարողանում հասկանալ, իմ համար նորություն էր:
Հայեր, թարգեք ՏԻՄ հետ կապված դարդ անելը: Հայաստանին լուսավոր ապագա է սպասվում: Հեսա Հովիկը ԱԺ նախագահ ա դառնալու: Որ ասում եմ ձեռ են առնում սաղիս, չեք հավատում: Տղեքը խոպան են եկել, խոպան, մինչև դո կոնցա չկթեն, չեն գնալու:
Ուրեմն այսպես. Մեր շենքի դիմաց ավագանու անդամի թեկնածուներից մեկը բետոն–մետոն էր արել, որ իրեն ընտրի շենքի ժողովուրդը, և խոստացել էր ընտրվելուց հետո ասֆալտ–մասֆալտ էլ անել, էն էլ աչքիս ինքը չի ընտրվել :cry
…Ես էլ իբր որպես օրինասեր քաղաքացի, սպասում էի որ ծանուցագիր ստանամ ու հրավիրվեմ ընտրության, էն էլ ախորժակիս քացախ՝ ոչ մի ծանուցագիր էլ չեկավ, ու իմ այդչափ կարևոր ձայնը մնաց բորտին…
Սաղ գիշեր էլ ընտրվածների ծանոթ–բարեկամ, խնամի–հարևանները սալյուտներ էին տալիս ու սիգնալախառը ավտոշարասյուններով թաղից թաղ էին ֆռֆռում…
Ու սենց… հիմա հարց. որտե՞ղ է փառապանծ, ազատատենչ, ժողովրդավարասեր Հայ ժողովուրդը… հելլոոոոո՜՞, հայ ժողովուուու՜՞րդ, աուուու՜՞… :tease
Ինձ թվում է, ժողովրդի մի մասը ներվային ծխում է, մեկ այլ մասը բացի ծխելուց նաև խմում է, բայց արդեն դրական էմոցիաների նշաններ են երևում, մի այլ մաս հեռուստացույցով սերալ, ճաշ–մաշ, լվացք–հարդուկ, մյուս մասը անտարբեր բզբզում է, մի մաս էլ գուցե քնած է, կամ էլ քորվում է… :esim Դե ես էլ այսպես ծառի տակ… հիմա է՛ս ա, ի՞նչ անենք :pardon
…Ես էլ իբր որպես օրինասեր քաղաքացի, սպասում էի որ ծանուցագիր ստանամ ու հրավիրվեմ ընտրության, էն էլ ախորժակիս քացախ՝ ոչ մի ծանուցագիր էլ չեկավ, ու իմ այդչափ կարևոր ձայնը մնաց բորտին…
Քաղաքացի Վիշապ, ընտրության գնալու համար հրավիրատոմս ստանալը պարտադիր չէ, օրն ու տեղը գիտեիք պիտի գնայիք: :B
Քաղաքացի Վիշապ, ընտրության գնալու համար հրավիրատոմս ստանալը պարտադիր չէ, օրն ու տեղը գիտեիք պիտի գնայիք: :B
Օրն ու տեղը սկզբունքորեն գիտեի, բայց այ թեկնածուների անուն–ազգանուն, կոշիկի համար, ծրագրեր, խոստումներ, կենսագրություն… մենակ Ծաղիկ Ռուբոյի աղջկա բուկլետը, որտեղ գրված է որ Դավիթաշենի այգին նա է սարքել (ես գիտեի Ծաղիկ Ռուբոն է սարքել, վախտին իր նախընտրական բուկլետում տենց էր գրված :esim), ու խոստանում է կանաչապատում, մարզահամալիր… էհ պիտի գնայի իրեն ընտրեի, էլի բան էր… :fool
Հ.Գ. այս ընտրական գզվրտոցը ինքնին վկայում է, որ ընտրությունները անիմաստ են։ Գզվրտոցը կա, քանի որ վերևներից խրախուսվում է թալանը։ Մասնավորապես կարող ես թաղի ազատ տարածքները սեփականիդ տեղ վաճառել, ի՞նչ վատ է որ։ Իսկ հետաքրքիր է, ո՞վ է գալիս թաղամասը կարգի բերելու, և այդ ո՞վ է, որ այդպես սուրբ կերպով գործի է լծվելու առավելագույնը 150000 դրամ աշխատավարձի համար… Առնվազն ծիծաղելի է գնալ և ընտրել այդ սրբերից մեկին, նրանք բոլորն էլ սուրբ են։
ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Երեւանի Կենտրոնի թաղապետի «ընտրություններ» անվանված ավազակությունը վերջնականապես ապացուցեց, որ պետական հեղաշրջումը լիակատար կերպով ավարտված է Հայաստանում, եւ դրանից ելքն այլեւս հնարավոր չէ կապել որեւէ մակարդակի ընտրության հետ:
Մինչեւ միջուկն այլասերված են երկրի օրենսդիր, գործադիր, դատական, իրավապահ համակարգերը: Միակ կենդանի հատվածը քաղաքացիական դառնալու հայտ ներկայացրած հասարակությունն է, որը եւ պատանդառու իշխանության տոտալ տեռորի վերջին թիրախն է: Հայաստանի Հանրապետությունում հայ էթնոսը դատապարտված է, որի փրկությունը կարող է լինել կա՛մ չարիքի` Սերժ Սարգսյանի եւ վարչակազմի անհապաղ հեռացումը, կա՛մ զանգվածային արտագաղթը: Ուստի կենսական անհետաձգելի հրամայական է ժողովրդի իշխանությունը վերականգնելու պայքարի ռազմավարության վերանայումը:
ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Աղբյուր՝ lragir.am
ԵԽ ԿՈՆԳՐԵՍԻ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼ ԵՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ
ՏԻՄ ընտրությունները Հայաստանում ցույց են տալիս, որ տեղական ժողովրդավարությունը հետագա շոշափելի ամրապնդման կարիք ունի
Եվրոպայի խորհրդի Կոնգրեսի պատվիրակությունը, որը գլխավորում էր տկն. Վերոնիկ Մորեյրան (Ֆրանսիա) Երևան էր ժամանել անցած չորեքշաբթի և մի շարք կարևոր հանդիպումներ ունեցել պետական մարմինների, քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։
Այնուհետև դիտորները բաշխվեցին Երևանի բոլոր ընտրատարածքներում և այցելեցին մոտ 100 ընտրատեղամաս։
Երևանում երեկ տեղի ունեցած տեղական ընտրությունների կապակցությամբ ԵԽ Կոնգրեսի դիտորդները մտահոգված են, որ մի շարք տեղերում թափանցիկության պակասը և լարվածությունը ստվերում են Հայաստանում տեղական ժողովրդավարության շարունակական զարգացումը։
Մի կողմից դիտորդները նշել են, որ ընտրություններին մասնակցության ցածր մակարդակը այն տարածքներում, որտեղ տեղի էին ունենում ավագանու ընտրություններ, ընդգծում է տեղական ինքնակառավարման հարցերի նկատմամբ ընտրողների հետաքրքրության ցածր մակարդակը։
Մյուս կողմից, այն տարածքներում, որտեղ քաղաքական բարձր շահագրգռություն կար, խախտումները, ընտրատեղամասերից հաճախ հաղորդվող լարվածությունները և որոշ դեպքերում անհամաչափ բարձր մասնակցությունը տպավորություն էին ստեղծում, որ քաղաքական ժողովրդավարական մշակույթը Հայաստանում հետագա ամրապնդման կարիք ունի։
Մի տարածքից մյուսը ընտրողներին փոխադրելու և կաշառվածության մասին հաղորդումներ ստանալուն զուգընթաց նրանք անձամբ ականատես են եղել թափանցիկության պակասի թե՜ քվեարկության և թե՜ ձայների հաշվառման ընթացակարգերում։
Կոնգրեսի աշնանային նստաշրջանի ժամանակ (2008թ. դեկտեմբեր) զեկուցող պրն. Պաոլո Ռոնդելին (Սան Մարինո, SOC), կներկայացնի առաքելության բոլոր եզրակացությունները։
Կոնգրեսը խրախուսում է Հայաստանի իշխանություններին օգտվել իր հանձնարարականներից, մասնավորապես երկրում տեղական ժողովրդավարության շոշափելի ամրապնդման նկատառումով։
Պատվիրակության անդամները՝
- տկն. Վերոնիկ Մորեյրա, Կոնգրես (Ֆրանսիա -NR) – պատվիրակության ղեկավար
- պրն. Պաոլո Ռոնդելիlli, Կոնգրես (Սան Մարինո, SOC) – Զեկուցող
- պրն. Ջո Քոնվեյ, Կոնգրես (Իռլանդիա, ILDG)
- պրն. Միհկել Յուկամի, Կոնգրես (Էստոնիա, EPP/CD)
- պրն. Դոբրիցա Միլովանովիչ, Կոնգրես (Սերբիա, NR)
- տկն. Դոմինիկ Ռոնգա, Կոնգրես (Ֆրանսիա, SOC)
- պրն. Ուլդիս Ռոզենբերգս, Կոնգրես (Լատվիա, EPP/CD)
Կոնգրեսի քարտուղարությունից՝
- տկն. Անտոնելա Կանոլատի, տնօրեն
- պրն. Միշել Ռիվոլիե, ծրագրի ղեկավար
- տկն. Գյոնուլ Կոչակ, քարտուղարություն
Աղբյուր՝ lragir.am
Մեկ-մեկ հիանում եմ մտքիդ թռիչքով եղբայր: Այ որ ՀԱԿ-ը սենց նպատակ ունի, էն էլ մի անգամից, որը անձամբ ես չեմ կարողանում հասկանալ, իմ համար նորություն էր:
Եթե պետությունից անջատվելն է խրտնեցնում, չակերտների մեջ հասկացի,չնայած եթե համարում ես, որ այսօրվա Հայաստանի հանրաՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ժողովրդի հետ է ու ժողովուրդն էլ նրա հետ պիտի լինի, ապա ուրիշ բան, ուրեմն կմտացենք, որ սերժանտ հաբռգիստներից անկախ կյանք վարելը քեզ համար անընդունելու ու անհասկանալի է :)
Ի դեպ արդեն չեմ հիշում կոնկրետ, բայց կարծեմ բացարմենիա ինտերնետ ֆորումում էր ։օ ...գրել էի, որ հաբռգիստները սեփական ժողովրդին պատանդ են վերցրեկլ ու պետք է ժողովրդին իրեն տեռորի ենթարկողների կոմպլեկսից ազատվել - կա նման երևույթ, որ պադանդ պահվողը սկսում է համակրանք ապրել իրեն անազատության մեջ պահող տեռորիստի նկատմամբ - ՀԱՐԳՈՒՄ ա։
Այդ միտքն էլ անհասկանալի էր շատերի համար, առավել ևս բացարմենիանի դաշնակցականների, նրանց երբեք պատանդ չեն վերցվել, իրենք են վերցնում ;) Բայց հիմա արդեն ՀԱԿի դիրքորոշումն է, որ հայ ժողովուրդը պատանդ է վերցված ....
Հայ ազգային կոնգրեսն անդրադառձել է «Կենտրոն» համայնքում կայացած ընտրություններին
21:07 • 29.09.08
Հայ Ազգային Կոնգրեսը հաղորդագրություն է տարածել, որում անդրադառնում է «Կենտրոն» համայնքում երեկ կայացած համայնքի ղեկավարի ընտրություններին: Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.
«Կենտրոն համայնքում թաղապետական ընտրությունները նույնպես անցան գործող ավազակապետությանը հատուկ ահաբեկչական մթնոլորտում։ Գիտակցելով Կենտրոնում պարտվելու քաղաքական հետևանքները` վարչախումբը ոչ միայն գործի դրեց ընտրախախտումների իր ողջ զինանոցը, այլև այն հարստացրեց նոր միջոցներով։ Մինչև վերջ օգտագործվեց քրեական տարրը և կիրառվեցին քրեորեն հետապնդելի բազմաթիվ միջոցներ։ Քվեարկության մեկնարկից քիչ անց արդեն զինված խմբեր մուտք գործեցին մի քանի ընտրատեղամասեր (Նորագյուղ և Կիլիկիա թաղամասում) և, ոստիկանների հանցավոր աջակցությամբ կամ անտարբերությամբ, ծեծով ու սպառնալիքներով քվեարկության սենյակներից դուրս հանեցին Արարատ Զուրաբյանի վստահված անձանց, ընտրական հանձնաժողովների «Ժառանգություն» կուսակցության կողմից նշանակված անդամներին, ինչպես նաև դիտորդների ու լրագրողների։ Օրվա ընթացքում բազմաթիվ ընտրական տեղամասերում ու նրանց շուրջ վխտում էին այսօրինակ զինված ավազակախմբեր։ Ահաբեկչության այս պայմաններում բնակչության զգալի մասը պարզապես ձեռնպահ մնաց ընտրատեղամասեր գնալուց։ Ընդ որում՝ ոստիկանությունը ոչ միայն որևէ քայլի չդիմեց օրինախախտներին կարգի հրավիրելու համար, այլև ամենուր իր պաշտպանության տակ առավ նրանց ապօրինի գործողությունները։ Մինչդեռ մյուս կողմից, հօգուտ թաղապետի իշխանական թեկնածուի գործի դրվեցին ինչպես բազմիցս կիրառված, այնպես էլ նոր մշակված խախտումների ողջ զինանոցը։
Տարբեր տեղամասերում կատարվել են հետևյալ օրինախախտումները.
- կատարվել են բաց, հանձնաժողովների անդամների կողմից վերահսկվող քվեարկություններ, դրանց դեմ բողոքող վստահված անձինք ոստիկանների օգնությամբ դուրս են հանվել տեղամասերից.
- կեղծվել են ըստ սահմանված ժամերի հաղորդվող մասնակիցների թվաքանակի մասին տեղեկությունները.
- ընտրական տեղամասի շրջակայքում կատարվել է ընտրակաշառքի բաց բաժանում.
- քվեարկել են Կենտրոնի բնակիչ չհամարվող անձանց շրջիկ խմբեր.
- հանձնաժողովների անդամների կողմից արհեստականորեն անվավեր են դարձվել Արարատ Զուրաբյանի օգտին քվեարկած քվեաթերթիկներ.
- կատարվել են կրկնակի և ուրիշի անձնագրով քվեարկություններ.
- իշխանական թեկնածուի մարդկանց տրվել են Ա. Զուրաբյանի վստահված անձի կեղծ վկայականներ.
- կատարվել են լցոնումներ, ընդ որում՝ որոշ տեղերում ցուցադրաբար ու անթաքույց.
- դրսում մարդկանց բաժանվել են ընտրածրարներ, ընտրողների հետ քվեխցիկ են մտել կողմնակի մարդիկ՝ վերահսկելու ու պարտադրելու նրանց քվեարկությունը.
- խոչընդոտվել է լրագրողների աշխատանքը.
- զանգվածային քվեարկություններ են կատարվել ցուցակներում գրանցված բազմաթիվ բացակա քաղաքացիների փոխարեն.
- քվեարկության ավարտից հետո ձայները հաշվելու ժամանակ տեղամասերից բռնությամբ հեռացվել են Ա. Զուրաբյանի վստահված անձինք.
- քվեարկության վերջում անհայտացել են ստորագրված ընտրացուցակները.
Կենտրոնի ընտրություններում բացահայտվել են նաև իրենց ցինիզմով աննախադեպ խախտումներ.
- վստահված անձանց և հանձնաժողովների ոչ իշխանական անդամներին ահաբեկելու, նրանց տեղամասերից հեռացնելու կամ մեկուսացնելու համար օգտագործվել են 30-50 մարդուց բաղկացած զինված ավազակախմբեր.
- նույն զինված ավազակախմբերը առևանգել են քվեատուփը, հափշտակել քվեաթերթիկներ ու ցուցադրաբար լցոնումներ կատարել իշխանական թեկնածուի օգտին.
- ոստիկանությունը ամենուր պաշտպանել է ընտրախախտներին, իսկ տեղամասերից մեկում (նախկին Ձերժինսկու անվան դպրոց) Ա. Զուրաբյանի վստահված անձանց ու դիտորդների ծեծը, մեկուսացումը և քվատուփի լցոնումը տեղի է ունեցել Երևան քաղաքի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի ու նրան ուղեկցող հատուկջոկատայինների օգնությամբ.
- ընտրատեղամասերից մեկն են ներխուժել երեք տասնյակ մարդիկ ու ապօրինի քվեարկություն կատարել՝ յուրաքանչյուրը մի քանի անգամ, իսկ հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ ինքը անզոր է նրանց դեմ.
- մի այլ տեղամասում (Կիլիկիա թաղամաս) հարձակում է իրականացվել ԿԸՀ անդամ, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանի վրա, ապա նրա ներկայությամբ կատարվել լցոնում, իսկ ԿԸՀ նախագահը հեռախոսով նրան սպառնացել է՝ չխանգարել հանձնաժողովի «աշխատանքը»։
Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակը Կենտրոն համայնքի թաղապետի այս հերթական խայտառակ ընտրության առիթով հայտարարում է.
Մենք սին հույսեր չունենք, թե հանցավոր վարչախումբը կփորձի որևէ բնագավառում օրինականություն հաստատել, քանզի այն օրենքի դաշտում պարզապես կկազմալուծվի, կոչնչանա։ Մենք շարունակելու ենք մասնակցել այսօրինակ գործընթացներին՝ հանրության ավելի ու ավելի լայն շրջանակներին ինչպես նաև միջազգային հանրությանը ցուցադրելու համար այս ավազակախմբի «խոստումների» սնանկությունը։ Հակառակ դեպքում ապօրինությունները կարճ ժամանակում բոլորի համար կդառնան կյանքի սովորական նորմ, իսկ դրանց հետ համակերպվելը՝ տարածված վարքագիծ։ Իրականում վարչախմբի ամեն մի այսօրինակ «հաղթանակը» նրա խայտառակ պարտությունն է, դրանք գումարվելով մոտեցնում են նրա վախճանը։ Համաժողովրդական պայքարը բերելու է ազատության, ժողովրդավարության ու օրինականության փառահեղ ու վերջնական հաղթանակի։
Մասնակցեք այդ պայքարին, մասնակցեք Համաժողովրդական շարժման - Հայ Ազգային Կոնգրեսի սեպտեմբերի 17-ի առաջիկա հանրահավաքին, և դուք կհամոզվեք դրանում»։
Աղբյուր՝ lragir.am
Աղբյուր՝ lragir.am
Հիանալի է, որ
Մենք շարունակելու ենք մասնակցել այսօրինակ գործընթացներին՝ հանրության ավելի ու ավելի լայն շրջանակներին ինչպես նաև միջազգային հանրությանը ցուցադրելու համար այս ավազակախմբի «խոստումների» սնանկությունը։
Նման կարգախոսքվ համոզված եմ ոչ միայն սփյուռքահայության շրջանակում այլև Եվրոպական ու ԱՄՆ հասարակական շատ կազմակերպությունների մոտ հնարավոր կլինի աջակցություն գտնել - մնում է այդ ուղղությամբ աշխատել - Հայաստանում հասրակության վստահությունը քաղաքականության նկատմամբ վերականգնելու համար հանգանակումները իմ կարծիքով իրականանալի են ...
Հիանալի է, որ
Նման կարգախոսքվ համոզված եմ ոչ միայն սփյուռքահայության շրջանակում այլև Եվրոպական ու ԱՄՆ հասարակական շատ կազմակերպությունների մոտ հնարավոր կլինի աջակցություն գտնել - մնում է այդ ուղղությամբ աշխատել - Հայաստանում հասրակության վստահությունը քաղաքականության նկատմամբ վերականգնելու համար հանգանակումները իմ կարծիքով իրականանալի են ...
Վոթեր, բա սրանից առաջ քննադատում էիր, որ ՀԱԿ-ը չի ուզում ՏԻՄ ընտրություններում մի բանի հասնի, հետաքրքիր է` վերաբերմունքդ փոխել ե՞ս:
«ԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ ՏԻՐՈՒՄ Է ԿՐԻՄԻՆԱԼԸ»
Սեպտեմբերի 7-ին ու 28-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն կազմակերպությունը թաղապերի և ավագանու ընտրությունների ժամանակ հանդես է եկել դիտորդական առաքելությամբ Արաբկիր 5 (4/12, 4/22, 4/39, 4/45, 4/46) և Կենտրոն 10 (10/10, 10/13, 10/17, 10/21, 10/25, 10/28, 10/30, 10/37, 10/39, 10/44) համայնքների ընտրատեղամասերում: Արաբկիր համայնքի ընտրությունների ընթացքում բազմաբնույթ խախտումների շարքում արձանագրվել է հետևյալը`
4/12 տեղամաս.
ա. Արաբկիր 49, տուն 6 հասցեով ցուցակներում կար մի բնակչի անուն, որ արդեն 8 տարի է ապրում է Գերմանիայում, ինչի կապակցությամբ գրվել է 4 դիմում, որոնց ընթացք չի տրվել.
բ. Ժամը 17:00-ից 20:00-ը նկատվել են մարդկանց /մոտ 20-25 հոգի/ և մեքենաների կուտակումներ տեղամասին կից տարածքում.
գ. ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին և Չորրորդ իշխանություն օրաթերթի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին չեն թույլատրել նկարել մարդկանց կուտակումը: Վերջինիս և ավագանու անդամներից մեկի վստահված անձի միջեւ տեղի ունեցած քաշքշուկին չէին միջամտում մեծաթիվ ոստիկանները, որոնք պնդում էին, թե նկարելը անօրինական է:
4/39 տեղամաս.
ա. Ընտրացուցակներում գրառումները կատարելիս հանձնաժողովի անդամը չէր գրանցում անձնագրի սերիայի տառերը.
բ. Ընտրողը անձնագրով եկել էր քվեարկելու, սակայն իր տեղն արդեն քվեարկված և ստորագրված է եղել (փաստը արձանագրվել է).
գ. Քվեարկողի ստորագրությունը չի համապատասխանել իսկությանը, անձը գտնվում էր արտերկրում (փաստը արձանագրվել է).
դ. Ժամը 18-ից 19-ը տեղամասում վստահված անձի ու հանձնաժողովի անդամի միջև սկսվեց ծեծկռտուք հայհոյանքների ուղեկցմամբ, ինչի պատճառով քվեարկությունն ընդհատվեց մոտ 20 րոպեով:
ե. Քվեարկության արդյունքների պաշտոնական արձանագրությունում առկա են կոպիտ սխալներ և անհամապատասխանություններ:
4/45 տեղամաս.
ա. Հանձնաժողովի անդամներից մեկը հայտնաբերել էր, որ թաղապետի քվեաթերթիկներից պակասում էր 2-ը` որոնց ելունդները պահպանված էին (փաստն արձանագրվել է).
բ. Հանձնաժողովի քարտուղարը խոչընդոտել է վստահված անձի աշխատանքը, պնդելով, որ առանց նախագահի թույլտվության նա իրավունք չուներ կանգնելու քվեատուփերի, քվեախցիկի և գրանցման սեղանի մոտ:
Կենտրոնի ընտրությունների ընթացքում նկատվել են ավելի մեծ քանակությամբ խախտումներ, որոնցից ներկայացվում է հետևյալը`
10/10 տեղամաս.
ա. Տեղամասի մուտքի մոտ նկատվել էին մարդկանց (մոտ 20-25 հոգի) կուտակումներ.
բ. Տեղամասում պարբերաբար առաջանում էին երիտասարդ տղաների կուտակումներ, իսկ ընթացքում ելումուտ էին անում կողմնակի անձինք` ոստիկաններ, վստահված անձանց ընկերներ, թաղի տղաներ և այլն.
գ. Տեղամասում քարոզչություն էր իրականացվում Գ. Բեգլարյանի օգտին:
դ. Գ. Բեգլարյանի վստահված անձը անարգել մոտենում էր ընտրողներին ու ականջին շշնջում:
10/13 տեղամաս.
ա. Հանձնաժողովի նիստը սկսվել էր 07:10-ին և անմիջապես փակվել էր տեղամասի դուռը, որի պատճառով մի քանի վստահված անձ և հանձնաժողովի Ժառանգություն կուսակցության անդամը չեն կարողացել մասնակցել դրան.
բ. Տեղամասի անմիջական հարևանությամբ Գ.Բեգլարյանի պաստառները չէին հանվել.
գ. Ընտրողների ցուցակները տեղադրված էին չափազանց անհարմար մի վայրում, որի պատճառով դրանց ոչ մի ընտրող չէր կարողացել մոտենալ.
դ. Հանձնաժողովի նախագահը ճնշում էր գործադրում դիտորդների և ընդդիմադիր թեկնածուի վստահված անձանց վրա.
ե. Մերսեդես և Համմեր մեքենաներով բազմաթիվ ընտրողների, հատկապես ծերերի, բերել էին ընտրատեղամաս:
10/17 տեղամաս.
ա. Վստահված անձինք նկատել էին և կանխել 4 ընտրողների մասնակցությունը, որոնց անձնագրերում նշված գրանցման հասցեները չէին համապատասխանում գրանցամատյանում նշված հասցեների հետ, բայց հանձնաժողովի անդամները թույլատրել էին նրանց քվեարկելը.
բ. Հանձնաժողովի նախագահը խոչընդոտում էր դիտորդի և վստահված անձանց գործունեությանը:
10/21 տեղամաս.
ա. Ժամը 07:00-ից ստեղծվել էր լարված մթնոլորտ, քանի որ հանձնաժողովի անդամներից 2-ը կոպիտ կերպով առարկում էին, որ վստահված անձինք դիտարկումներ անեն` կանգնած սեղանների ետևում: Տեղի ունեցավ 3 նմանատիպ միջադեպ որոնք ուղեկցվում էին վիրավորանքներով և հայհոյանքներով.
բ. Քվեախցիկների դասավորությունը չէր ապահովում քվեարկության գաղտնիությունը.
գ. Ամբողջ ընթացքում տեղամասում ելումուտ էին անում կողմնակի մարդիկ` ոստիկաններ, շենքի հավաքարար, պարետ, վստահված անձանց ընկերներ և այլ անհայտ անձինք:
10/25 տեղամաս.
ա. Քվեախցիկների դասավորությունը չէր ապահովում քվեարկության գաղտնիությունը.
բ. Հանձնաժողովի նախագահը և վստահված անձանցից մեկը միջամտում էին քվեարկությանը:
10/28 տեղամաս.
ա. Քվեախցիկները չէին ապահովում գաղտնիությունը, քանի որ ընտրողները մեջքով կանգնած էին քվեարկում.
բ. Տիգրան Մեծ 33-5 հասցեի բնակիչը պնդում էր, որ չնայած բազմաթիվ բողոքներին, ընտրացուցակում տարիներ շարունակ իրենց հասցեում գրանցված է 4 բնակչի անուն, որոնցից 3-ը գտնվում են արտերկրում, իսկ մեկը ցուցակում գրանցված էր 2 անգամ իրար ետեւից.
գ. Ընտրատեղամասի անմիջապես մուտքի մոտ փակցված էին տարբեր թեկնածուների օգտին քարոզող պաստառներ.
դ. Ընտրատեղամասում պարբերաբար առաջանում էին երիտասարդ և ամրակազմ տղաների կուտակումներ, իսկ ընթացքում տեղամասում ելումուտ էին անում կողմնակի անձինք` ոստիկաններ, շենքի հավաքարար, պարետ, վստահված անձանց ընկերներ, թաղի տղաներ և այլն.
ե. Հանձանաժողովի քարտուղարը հրաժարվեց տրամադրել դիտորդին քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության պատճեն:
10/30 տեղամաս.
ա. Ընտրատեղամասում և նրա մոտակա տարածքում տիրում էր խիստ լարված մթնոլորտ: ժամը 15:00-ից մինչև ընտրության ավարտը տեղամասի դիմաց, 10-20 մետր հեռավորության վրա, առկա էին մի քանի տասնյակ մարդկանց խմբեր: Նրանք այցելում էին տեղամասը, ինչպես նաև նույն դպրոցում տեղակայված հարևան տեղամասերը (10/29 և 10/31), ուղեկցում էին ներս ընտրողներին կամ դուրս եկողներից հարցնում էին, թե ում օգտին են քվեարկել: Հանձնաժողովի նախագահը ոստիկաններին չկանչեց կարգը պահպանելու և դիտորդը ստիպված էր զանգահարել Կենտրոնի ոստիկանության բաժանմունք, որից հետո միայն 10-15 րոպեով ոստիկանները հայտնվեցին.
բ. Քվեախցիկները չէին ապահովում գաղտնիությունը, քանի որ ընտրողները մեջքով կանգնած էին քվեարկում.
գ. Խցիկներին հաճախ մոտենում էին մի քանի հոգով: Նախագահը, մասնավորապես առավոտյան և երեկոյան ժամերին, ընտրողներին ուղեկցում էր մինչև քվեախցիկ և հուշում, թե ում անունը նշեն.
դ. Մոտ 15 հոգի առնվազն 4-5 անգամ տարբեր հագուստներով մասնակցել էին ընտրությանը:
ե. Ընտրության ընթացքում մարդկանց վրա գործադրվում էր հոգեբանական ճնշում: Քվեախցիկներից մեկից ընդամենը 50 սմ վրա, իսկ քվեատուփից` 1 մետրի վրա անկյունում տեղադրված էր տեսախցիկ, որը տեղափոխվեց հանդիպակաց անկյուն միայն ժամը 17:00-ի մոտ` Ազատություն ռադիոկայանի լրագրողի դիտողությունից հետո: Անհայտ մնաց, թե ում կողմից էր կատարվում նկարահանումը.
զ. Ընտրության ընթացքում մի երիտասարդի դուրս էր հրավիրվել, ասելով որ նա ՙկարուսել՚ է անում Արարատ Զուրաբյանի օգտին նշված քվեաթերթիկով: Տեղամասի առջևում նրան ծեծել էին դրսում կանգնած երիտասարդները նախագահի ներկայությամբ: Նախագահը ոստիկանությանը չէր դիմել, սակայն իր մոտ էր պահել երիտասարդի անձնագիրը.
է. Մեր կազմակերպության դիտորդից միջանցքների կուտակումները և խմբերի ակտիվ տեղաշարժը նկարահանելու ժամանակ այդ խմբերի երիտասարդներից մեկը, մյուսների հայհոյանքների ուղեկցությամբ` քաշքշելով խլել էր լուսանկարչական ապարատը, վերադարձնելով այն մի քանի րոպե անց առանց ժապավենի: Երկրորդ անգամ, երիտասարդների նույն խմբից մեկը գողացել է դիտորդի պայուսակը, հանելով նրա միջի ապարատը և կրկին վերադարձնելով այն առանց ժապավենի.
ը. Դիտորդների և վստահված անձանց նկատողություններին նախագահն արձագանքում էր կոպտորեն, սպառնալով դուրս հրավիրել տարածքից:
10/37 տեղամաս.
ա. Տեղամասում առավոտից մինչև օրվա երկրորդ կեսը մթնոլորտը շատ լարված էր: Հանձնաժողովի բոլոր անդամները անընդհատ վիրավորելով, մեղադրելով, փորձում էին ճնշում գործադրել անդամներից մեկի վրա:
բ. Տեղամասի բացվելու ժամանակ, դիտորդներին և վստահված անձանց ասացին, որ գնան և իրենց տեղերը նստեն` սահմանափակելով իրենց իրավունքները և խոչընդոտելով աշխատանքը:
գ. Կազմակերպության դիտորդին հանձնաժողովի քարտուղարը հրաժարվեց տալ արձանագրություն:
դ. Հանձնաժողովի անդամներից մեկը սպառնացել է վստահված անձանց և դիտորդներին, արգելելով ծանոթանալ ընտրողների անձնագրի հետ.
ե. Ամբողջ ընթացքում տեղամաս էին ներս ու դուրս անում կողմնակի անհայտ անձիք:
զ. Միևնույն մարդը 5 անգամ ելումուտ էր անում տեղամաս` ավտոմեքենայով տարբեր մարդկանց էր բերում քվեարկելու:
Աղբյուր՝ lragir.am
«Ընտրությունը քոնն է» հ/կ–ն ներկայացրեց 2008թ. ՏԻՄ ընտրությունների ընթացքում իրականացրած դիտորդական առաքելության արդյունքները
«Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության դիտորդները սեպտեմբերի 28-ին դիտարկել են Երևանի 206 ընտրատեղամասեր։ Այսօր Մամուլի ազգային ակումբում վերոնշյալ կազմակերպության նախագահ Հարություն Համբարձումյանը նշեց, որ թեև սեպտեմբերի 7-ին Երևանում կայացած ՏԻՄ ընտրություններից հետո իրենց կազմակերպությունը դատապարտել է ընտրական վեճերը լուծելու բռնի մեթոդները և կոչ արել ապահովել ընտրությունների օրինականությունը և գործել հանդուրժողականության մթնոլորտում, սակայն ՏԻՄ ընտրությունների այս փուլում ևս տեղ են գտել անօրինական քվերակության դրսևորումենր և բռնարարքներ «Կենտրոն» համայնքում կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ։
Նշենք, որ սեպտեմբերի 28-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվել նաև Նոր Նորք, Նորք–Մարաշ, Ավան, Դավիթաշեն և Շենգավիթ համայնքներում։
Հարություն Համբարձումյանը նշեց, որ իրենց մտահոգությունները վերաբերում են հատկապես «Կենտրոն» համայնքում կայացած ՏԻՄ ընտրություններին։
«Դիտարկաված որոշ տեղամասերում, ցավոք, արատավոր ընտրությունների պրակտիկան իր շարունակությունը գտավ՝ ի դեմս «թաղային հեղինակությունների», որոնք ակտիվորեն միջամտեցին ընտրագործընթացներին և որոշ ՏԸՀ–ների, որոնք երբեմն օրենքի չիմացության պատճառով, երբեմն էլ միտումնավոր չկանխեցին ընհտրախախտումները»։
Միաժամանակ, կազմակերպության դիտորդները արձանագրել են ընտրությունների ցածր մասնակցություն և դրանից եզրակացրել, որ 2 հիմնական թեկնածուները բարձր հեղինակություն չէին վայելում ընտրողների շրջանում։
Ըստ ներկայացված արդյունքների անօրինական քվեարկության դեպքերը հետևյալն են. Նորք–Մարաշի թիվ 10/03 տեղամասում բաց քվեարկություն է կատարվել, իսկ դեպքին ականատես հանձնաժողովի անդամները չեն փորձել կանխել այն։
Կենտրոն համայնքի թիվ 10/03 տեղամասում Գ. Բեգլարայնի կոմնակիցների կողմից քվեաթերթիկների լցոնումների պատճառով վիճաբանություն է առաջացել վստահված անձանց և ՏԸՀ–անդամների միջև, ինչը վերածվել է ծեծկռտուքի; դեպքի վերաբերյալ ՏԸՀ նախագահը հրաժարվել է արձանագրություն կազմել։ Լցոնման դեպքեր արձանագրվել են թիվ 10/11, 10/53, 10/12 տեղամասերում։
Թիվ 10/53 տեղամասում մի տղայի և մի աղջկա կողմից ներս են բերվել արդեն նշագրված քվեաթերթիկները քվեարկղը լցնելու նպատակով։ Մինչ դրանք արկղը նետելը՝ ՏԸՀ նախագահը ցանկացել է անձամբ ճշտել, թե արդյոք ու՞մ օգտին են դրանք նշագրված։ Երբ քվեաթերթիկների մեջ հայնտաբերվել են ոչ միայն Գ. Բեգլարյանի, այլև Ա. Զուրաբյանի օգտին քվեարկված քվեաթերթիկներ, տեղամասում աղմկալի վեճ է ծագել։ ՏԸՀ–ում «Ժառանգություն» խմբակցությաններ ներկայացուցիչը, համոզվելով, որ իր ջանքերը զուր են, բոյկոտել է ՏԸՀ–ում իր աշխատանքը և հեռացել՝ չմասնակցելով ձայների հաշվարկին։ Տեղամասը լքել է նաև Ա. Զուրաբյանի վստահված անձը։ Նման դեպքեր արձանագարվել են նաև այլ տեղամասերում։
Թիվ 10/49 տեղամասում «թաղային հեղինակությունները» միջամտել են ընտրությունների ընթացքին, տեղամասից դուրս քարոզչություն իրականացրել, ուղեկցել ընտրողներին տեղամասային կենտրոն ու դեպի քվեարկության խցիկ, դիտարկել նրանց քվեարկությունը։ Թիվ 10/11, 10/12տեղամասերում վստահված անձանց և դիտորդներին արգելել են ազատ տեղաշարժվելով դիտարկումներ իրականացնել։
Նոր Նորքի թիվ 2/2, 2/1, 2/3, 2/19, 2/4, 2/24, 2/16, 2/17, 2/8, 2/45, Կենտրոնի թիվ 10/16, 10/21 տեղամասային կենտրոններում քվեարկության խցիկները տեղադրված են եղել այն դիրքով, որ ընտրողների քվեարկության արդյունքները դյուրին կերպով դիտարկելի են դարձել։
Հարություն Համբարձումյանը նաև նշեց, որ ի տարբերություն Արաբկիրի և Քանաքեռ–Զեյթունի ՏԻՄ ընտրությունների՝ Կենտրոնում լցոնումներն ավելի շատ են եղել։
www.tert.am
Ոտնահարված ձայներ
http://taregir.am/2008/september/30/nkar.jpg
Կենտրոն համայնքի թաղապետի ընտրության հաջորդ օրը Հայաստանի ժուռնալիստների միության շենքում տեղակայված ընտրական տեղամասի անկյունում թափված քվեաթերթիկների հսկա կույտը բռնապետության իրական դեմքն է: Քանի որ պաշտոնական տվյալներով ընտրապայքարում իբր հաղթել է Գագիկ Բեգլարյանը, ենթադրելի է, որ դեն նետված քվեաթերթիկներում Արարատ Զուրաբյանի ձայներն են: Ենթադրելի է նաեւ, որ սա միակ տեղամասը չէ, որտեղ Զուրաբյանի քվեներն արժանացել են նման ճակատագրի:
http://taregir.am/taregir_files/logo_nor.jpg (http://taregir.am/2008/september/30/index.htm)
Վոթեր, բա սրանից առաջ քննադատում էիր, որ ՀԱԿ-ը չի ուզում ՏԻՄ ընտրություններում մի բանի հասնի, հետաքրքիր է` վերաբերմունքդ փոխել ե՞ս:
ՀԱԿն է վերաբերմունքը ՏԻՄ ընտրությունների նկատմամբ փոխել Արտակի գրառումները կարդա – նա ՀԱԿի վերաբերմունքի լակմուսակին թերթիկ է ։)
ՀԱԿն է վերաբերմունքը ՏԻՄ ընտրությունների նկատմամբ փոխել Արտակի գրառումները կարդա – նա ՀԱԿի վերաբերմունքի լակմուսակին թերթիկ է ։)
Վոթեր, ՀԱԿ-ն իր վերաբերմունքը չի փոխել: Դու ես ամենն ընկալում այնպես, ինչպես քեզ այդ պահին հաճելի է:
ՀԱԿն է վերաբերմունքը ՏԻՄ ընտրությունների նկատմամբ փոխել Արտակի գրառումները կարդա – նա ՀԱԿի վերաբերմունքի լակմուսակին թերթիկ է ։)
Չեմ կարծում ,որ ՀԱԿը իր դիքորոշումը փոխել է... բոլորին էլ պարզ էր(բացի քեզանից երևի), որ այս ընտրությունները ոչինչ չէին տալու: Ես քո գրառումները գիտեմ, քննադատում էիր ՀԱԿին , որ ներքևի օղակներից ընտրվելով չի ուզում հասնի իշխանության, հիմա տեսնելով արդյունքները՝ ինքդ քեզ հակասելով , լրիվ ուրիշ բան էս գրում:
Վոթեր, ՀԱԿ-ն իր վերաբերմունքը չի փոխել: Դու ես ամենն ընկալում այնպես, ինչպես քեզ այդ պահին հաճելի է:
Չեմ կարծում ,որ ՀԱԿը իր դիքորոշումը փոխել է... բոլորին էլ պարզ էր(բացի քեզանից երևի), որ այս ընտրությունները ոչինչ չէին տալու: Ես քո գրառումները գիտեմ, քննադատում էիր ՀԱԿին , որ ներքևի օղակներից ընտրվելով չի ուզում հասնի իշխանության, հիմա տեսնելով արդյունքները՝ ինքդ քեզ հակասելով , լրիվ ուրիշ բան էս գրում:
Փոխել է ՀԱԿը իր դիրքորոշումը, այն էլ ինչպես է փոխել ու դա զռռում է գործողություններից, որոնց դիմում է ՀԱԿը վերջին շրջանում, այն է ՏԻՄ ընտրություններին մասնակցելը...
ԼՏՊի ու հիմա ՀԱԿի խոսնակի Մուսինյանի կողմից պնդումը թե ՏԻՄ ընտրությունները սահմանադրական պիտի լինեն հետո իրնեք մասնակցեն, դեռ չեն ջնջել
ինչ է պատճառը, որ իրենք չէին մասնակցում Երեւանում երեկ կայացած ՏԻՄ ընտրություններին. ՚Չմասնակցեցինք այդ ընտրություններին, որովհետեւ դրանք հակասահմանադրական են, նայի նրա ելույթը մայիսին http://www.a1plus.am:81/amu/?page=issue&iid=60644
ՈՒ վերջին արտահայտությունը ԼՏՊի կողմից, որ ՏԻՄ ընտրությունները ամենակարևորն են էլ չասած, որ հիմա արդեն մասնակցում են-ինչ է սահմանադրական են դարձել, որ մասնակցում են՞
Կարծիք փոխելու մեջ հանցանք ու ամոթ չկա
«Իրենց կարծիքը չեն փոխում միայն հաստագլուխները» - Ա.Էյնշտեյն
Բայց այս ամենը մի կողմ. պնդումը, որ ՏԻՄ ընտրությունները ոչիչն չեն որոշում, ամեն ինչ նախագահի պաշտոնով պիտի որոշվի, անընդհատ ասվել է ու ասվում է, ներառյալ այստեղ Լևոն նախագահ կարգախոսին աջակցողները։
Զբաղվել ՏԻՄ ընտրություններով, նշանակում է «ԼՏՊին նախագահի պաշտոն տվեք ամեն ինչ լավ կլի», կարգախոսից հրաժարվել։ Ինչը իմ կարծիքով պետք էր հենց սկզբից ժողովրդին բացատրել ու անել, շատ պետք լինի կարող եմ մեր քննարկումները կես տարվա հնության հանել, կտեսնեք, որ ամեն ինչ փոխվել է ու ժողովուրդի քաղաքական կյանքի վերադարձնելու ճանապարհը փոխվել է, իմ կարծիքով նոր է ճիշտ ուղղություն ըտրվել...
Գոնէ հույս կա, որ կսկեն հիմա անել։
Իսկ իմ ընկալումները պահերից կախված ցավոք չեն փոխվում ու մնում եմ նույն կարծիքին ԼՏՊն հայ ժողովրդին ՊԱՐՏՔ Է հայաստանի քաղաքական դաշտը։ Իր օրոք դա ոչընչացվել է, հիմա պետք է վերականգնի։
Այն, որ սերժանտական-հաբռգիստները Հայաստանի հավայի կուսակցություններից, նույնպես մինչև վերջերս մատի փաթաթան էին սարքել, թե լավ կլինի ՀԱԿ-ը զբաղվի ՏԻՄ ընտրություններով ու մոռանա նախագահի աթոռը, նույնպես ապացույց է, որ ՀԱԿը ՏԻՄ ընտրություններով զբաղվելու ցանկություն չունի։
Հիմա գիտեն բոլորը, թե ինչքան ԱՂԲ կա ՏԵՂԱԿԱՆ կառավարման մարմիններում, այնտեղ են իրական ավգյան ախոռները ու դժվար գործ է այդ ամենը մաքրել։ Բայց միթե ԼՏՊն ու ՀԱԿը իրենց նպատակը դրանում չի, որ տեսնում են՞
Հաբռգիստները նույնիսկ բան էր ասում էին ու մտածում էին մեկա չի անի, հիմա համոզված եմ մատները կծել են ու ավելի են կծելու եթե ՀԱԿը իսկապես սկի զբաղվել ՏԻՄ ընտրություններով ու շնչելու տեղ չտա հաբռգիստներին, ներվերները դրանց հա լարված մնան ու ծախս ծախսի հետևից անեն։
ԽՍՀՄի փլուզման համար միայն ամերիկացիներն ու եվրոպացիներն են իրենց էշի տեղ դնում ու Գորբաչովին շնորհակալություն հայտնում, իրականում բոլորն էլ գիտեն, որ տեղական ինքնիշխանությունները 15 հանրապետություններում հանգեցրին այդ բուրգի փլուզման ու ոչ Լենին Պարտիա Գորբաչով - վերևից...
Փոխել է ՀԱԿը իր դիրքորոշումը, այն էլ ինչպես է փոխել ու դա զռռում է գործողություններից, որոնց դիմում է ՀԱԿը վերջին շրջանում, այն է ՏԻՄ ընտրություններին մասնակցելը...
Դեմ չես, չէ՞, որ ամբողջ գրառումդ չկարդամ: Ալարում եմ:
Ենթադրություններդ հավաստիի տեղ մի անցկացրու:
Շարժումը դեռ մինչև ՀԱԿ-ի կազմավորվելը, երբ ընդամենը նախագծի տեսքով էր, հայտարարվեց, որ ակտիվ մասնակցություն է ունենալու երկրի ներքին կյանքին, ակտիվ մասնակցելով բոլոր ընտրություններին: Երբ հասավ Երևանի ՏԻՄ ընտրությունների մասը, ապա հաշվի առնելով, որ սրանք անօրինական են, որոշվեց չմասնակցել դրանց: Բայց միայն դրանց մասին էր խոսքը, միայն անօրինական լինելու պատճառով: Բայց հետո որոշվեց այնուամենայնիվ մասնակցել, որովհետև այսպես թե այնպես այդ խախտումը արվում է և ոմանք չէին կարողանում հասկանալ չմասնակցելու պատճառը: Բայց ՀԱԿ-ի սկզբունքը ի սկզբանե եղել է ակտիվ մասնակցությունը բոլոր տեսակի ընտրություններին: Կարծում եմ, որ էլի չես փորձի պատմությունը շուռ տալ քեզ բարենպաստ գույնի տակ:
....Երբ հասավ Երևանի ՏԻՄ ընտրությունների մասը, ապա հաշվի առնելով, որ սրանք անօրինական են, որոշվեց չմասնակցել դրանց: ... Բայց հետո որոշվեց այնուամենայնիվ մասնակցել, որովհետև այսպես թե այնպես .....
Բայց դե, Նօ կոմմենտ :B
Բայց դե, Նօ կոմմենտ :B
Իհարկե նո կոմմենտ կասես:
Խնդիրն այն է, որ չես ուզում գիտակցես, որ նրանք միշտ կողմ են եղել ընտրությունները մասնակցելուն: Ի դեպ, որ հետո որոշել են քաղաքայինին մասնակցել, սխալ է եղել, իմ կարծիքով :)
Տվյալ դեպքում հարցը կարծիք փոխել չփոխելու ու ինձ անհիմնա իրականության աղավաղումների մեղադրանքներ ներկայացնելու մասին էր...
Կոմմենտներս բուն թեմայի վերաբերյալ վերևում են ու ամենուր - ընդհանրացնելով ասեմ, որ իմ կարծիքով ժամանակ էր պետք, որ հասունանա ու շատ նորմալ եմ համարում, որ սկզբից չէին ցանկանում մտնել այդ ախոռները, բայց վերջ ի վերջո պիտի ինչ որ մեկը դա անի ինք իրեն չի լինելու ու նախագահի պաշտոն ունենալ չունենալն էլ այստեղ ոչ մի դեր չի խաղում - անողը անում է, իսկ ինչպես ասեցի գործ անողին միշտ էլ ավելի են աջակցում, քան միայն խոսողին...
Հայ Հավայի Կուսակցության ՀՀԿ դեմագոգները հիմա հենց սովետական ստանդարտի դեմագոգիաներով են զբաղված ու նրանց հետ անիմաստ է ինչ որ հարցեր քննարկել, պետք է գործել - վերադարձնել իշխանությունը ժողովրդին։
Դա արվում է ՏԵՂԵՐՈՒՄ և ոչ ՎԵՐևՆԵՐՈՒՄ, այդքանը նույնիսկ հաբռգիսնտերն են հասկանում ու դրա համար ամեն ընտրությունից առաջ փորձում են ասֆալտ, գաջ ցեմենտ անել բակերում։
Հուսամ ԼՏՊն ու ՀԱԿը կկարողանան մարդկանց քաղաքական տկարությունը վերացնել, որ նրանք սկսեն գիտակցել, որ ասֆալտապատ ու գաջած բակը չի, որ իրենց պիտի աշխատանք, անվտանգություն ու արդարություն ապահովվի ու որ այդ չաձանիշներն են ամեն ինչ որոշում, նաև հենց այդ գյաջ, ասֆալտը, որը ՊԱՐՏԱՎՈՐ են անել անկախ նրանից ընտրություններ են թէ, ոչ ու ժողովուրդը սկսի կիրառել իր իշխանությունը ու պահանջել, որ ամեն օր գյաջ ու ասֆալտ, սովածներին հաց անգյալներին գործ ապագովվի...
Ժող ջան, էլ ինչ էիք սպասում էդ ընտրական հանձնաժողովներից? Չտեսաք թե ովքեր էին նստած էդտեղ? ինչպես ասում էր ստարի-դոբրի սովետական ֆիլմի հերոսուհին. "Да на них же пахать нужно!.." Էլ ինչ ենք դրանից հետո ուզում?..
Տվյալ դեպքում հարցը կարծիք փոխել չփոխելու ու ինձ անհիմնա իրականության աղավաղումների մեղադրանքներ ներկայացնելու մասին էր...
Ես էլի կպնդեմ, որ կարծիք չի փոխվել:
Ուրիշ օրինակ բերեմ:
Ենթադրենք ես որոշում եմ, որ ամեն օր ժամը վեցին պիտի թարմ ու հասած միրգ ուտեմ՝ օրգանիզմիս առողջ լինելու համար: Հետո օրերից իմ առջև լինում է խակ միրգ, ու քանի որ իմ որոշումը հասած միրգ ուտելն էր, չեմ ուտում: Մի քանի օր կրկնվելուց հետո, որոշում եմ, որ դե հիմա խակն էլ վիտամին ունի, ու այդ օրը խակն եմ ուտում: Բայց իմ տեսակետը նույնն է, որ ճիշտ է թարմ ու հասած միրգ ուտելը և հենց դա է ձեռքս ընկնում, դա եմ ուտում:
Ստացվեց որ ես իմ կարծի՞քը փոխել եմ:
Ո՛չ:
Կարելի է այսպես էլ ասել: Ռազմավարությունը նույնն է մնացել, տակտիկան փոխվել է: Դրանք իրարից լրիվ տարբեր բաներ են:
Չուկ, հարգելիս, դու ընդունում ես արդյոք, որ այսօր ՀՀ-ում առկա է ազգաբնակչության մի հոծ զանգված` տգետ-անգրագետ, բռի ու ագրեսիվ? Ցավոք, դա այդպես է, եւ մենք ուզենք թե չուզենք պետք ա ընդունենք այն ցավալի իրողությունը, որ ՏԻՄ ընտրություններում այդ "կոդլներն" են հարց լուծողները այսօր:
Չուկ, հարգելիս, դու ընդունում ես արդյոք, որ այսօր ՀՀ-ում առկա է ազգաբնակչության մի հոծ զանգված` տգետ-անգրագետ, բռի ու ագրեսիվ? Ցավոք, դա այդպես է, եւ մենք ուզենք թե չուզենք պետք ա ընդունենք այն ցավալի իրողությունը, որ ՏԻՄ ընտրություններում այդ "կոդլներն" են հարց լուծողները այսօր:
Կոմս, ճիշտ ես` ստիպված ենք ընդունել, որ դա այդպես է, բայց ստիպված չենք համակերպվել այդ իրողության հետ, ստիպված չենք հանդուրժել այդ իրողությունը:
Չուկ, հարգելիս, դու ընդունում ես արդյոք, որ այսօր ՀՀ-ում առկա է ազգաբնակչության մի հոծ զանգված` տգետ-անգրագետ, բռի ու ագրեսիվ? Ցավոք, դա այդպես է, եւ մենք ուզենք թե չուզենք պետք ա ընդունենք այն ցավալի իրողությունը, որ ՏԻՄ ընտրություններում այդ "կոդլներն" են հարց լուծողները այսօր:
Կոմս, իմ դիրքորոշումը ՏԻՄ-ի մասին ես վաղուց եմ ասել. դրանք անիմաստ բան են ներկայիս պայմաններում, որովհետև խոսք չի կարող գնալ արդար ընտրությունների մասին:
Ես էլի կպնդեմ, որ կարծիք չի փոխվել:
Ուրիշ օրինակ բերեմ:
Ենթադրենք ես որոշում եմ, որ ամեն օր ժամը վեցին պիտի թարմ ու հասած միրգ ուտեմ՝ օրգանիզմիս առողջ լինելու համար: Հետո օրերից իմ առջև լինում է խակ միրգ, ու քանի որ իմ որոշումը հասած միրգ ուտելն էր, չեմ ուտում: Մի քանի օր կրկնվելուց հետո, որոշում եմ, որ դե հիմա խակն էլ վիտամին ունի, ու այդ օրը խակն եմ ուտում: Բայց իմ տեսակետը նույնն է, որ ճիշտ է թարմ ու հասած միրգ ուտելը և հենց դա է ձեռքս ընկնում, դա եմ ուտում:
Ստացվեց որ ես իմ կարծի՞քը փոխել եմ:
Ո՛չ:
Կարելի է այսպես էլ ասել: Ռազմավարությունը նույնն է մնացել, տակտիկան փոխվել է: Դրանք իրարից լրիվ տարբեր բաներ են:
Դե պեդանտություն եթե անենք, կարծիքդ մրգերի մասին չի փոխվել, բայց գործողություններդ փոխվել, սկզբից հրաժարվում էիր ուտել, անկախ նրանից ինչ պատճառով հիմա որոշեցիր, որ դա էլ բան է։
Այստեղ կարևորը, որ ՈՒՏՎԻ, բավարարվենք եղածով ու ոչ թե նստենք թաղտին սպասենք երբ կհասնի...
Դե պեդանտություն եթե անենք, կարծիքդ մրգերի մասին չի փոխվել, բայց գործողություններդ փոխվել, սկզբից հրաժարվում էիր ուտել, անկախ նրանից ինչ պատճառով հիմա որոշեցիր, որ դա էլ բան է։
Այստեղ կարևորը, որ ՈՒՏՎԻ, բավարարվենք եղածով ու ոչ թե նստենք թաղտին սպասենք երբ կհասնի...
Հիմա ինչ, որ իմ համոզմամբ, ոչ մի ֆոռումում իր գրառումները ապահովված չեն ջնջվելուց, ու շատ տեղերում բռի մոդեռներ ու ադմիններ կան, դա պիտի ինձ խրտնեցի այնտեղ իմ մտքերը չարտահայտել՞
Նպատակս այդ բռիներին խեք սովորացնելը չի, այլ իմ մտքերը գնահատողներին դա հասցնելը։
Ժողովրդի համար է արվում, նրա գիտակցումը վերականգնել, որ ընտրելու իրավունք ունի, իշխողը ինքն է։
Գոնէ ժողովուրդին պետք է հնարավորություն տալ իշխել ընդիմության վրա։
Իսկ որ ժողովրդավարությունը հաբռգիսնտերի վրա չի տարածվում բոլորովին անկարևոր է, նրանք ժողովրդին պետք չեն, դրա համար էլ նրանց վրա ուշադրություն չեն դարձնում ինքան էլ իրանք իրանց մեդալ կախեն դոշներին ու կարմիր մինիստերսկի կնիշկա տպեն դնեն ջեբները ու իրանղ հաբռգած ոստիկանությանը ցույց տան։
Հիմա ինչ, որ իմ համոզմամբ, ոչ մի ֆոռումում իր գրառումները ապահովված չեն ջնջվելուց, ու շատ տեղերում բռի մոդեռներ ու ադմիններ կան, դա պիտի ինձ խրտնեցի այնտեղ իմ մտքերը չարտահայտել՞
Պետք է ընդամենը հասկանալ, որ յուրաքանչյուրն ինքն է ընտրում իր տարբերակը, և եթե դու ընտրել ես մեկը, դա դեռ ոչ մի հիմք չի տալիս քեզ պնդելու, որ ճիշտ տարբերակն ես ընտրել:
Անձամբ ես, եթե իմանամ, որ իմ գրառումներն այսինչ ֆորումում որպես այլակարծություն նկատվելուն պես ջնջվելու են, դժվար թե գրեմ :)
ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԿՈՒՍԱԿԻՑՆԵՐԸ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ
[16:23] 03 Հոկտեմբերի, 2008
Հոկտեմբերի 12-ին Կոտայքի մարզի 45 համայնքներում կանցկացվեն համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրություններ: Կոտայքի մարզը այս եւ նախորդ ընտրություններում եւս աչքի է ընկնում երկու յուրահատկությամբ` այստեղ համայնքի ղեկավարի աթոռին հավակնող թեկնածուների գերակշռող մեծամասնությունը ՚Բարգավաճ Հայաստանՙ կուսակցության անդամներ են, ինչպես նաեւ գրեթե յուրաքանչյուր համայնքում առաջադրված թեկնածուներին այլընտրանքային թեկնածու չկա: Օրինակ` Գեղաշենում գյուղապետի պաշտոնի համար առաջադրվել է միայն ԲՀԿ-ական Արմեն Հովհաննիսյանը, Առինջում` գործող գյուղապետ, ԲՀԿ-ական Գագիկ Սարգսյանը, Բալահովիտում` գործող գյուղապետ, ԲՀԿ-ական Կամո Գրիգորյանը, Արամուսում` ԲՀԿ-ական Հրայր Նիկողոսյանը եւ այլն:
Աբովյանցիներին եւս համայնքի ղեկավարի այլընտանքային տարբերակ չի առաջարկվում: Տեղում միակ առաջադրված թեկնածուն ԲՀԿ-ական Կարապետ Գուլոյանն է, ով ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանի որդին է, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան: Վերջինիս քաղաքապետ դառնալու նկրտումների մասին աբովյանցիները վաղուց էին խոսում: Ըստ շրջանառվող լուրերի` Աբովյանի ներկա քաղաքապետ Կարո Իսրայելյանին ընտրողների բանակը քիչ չէ, եւ դա գիտի նաեւ ինքը` քաղաքապետը, սակայն քանի որ Կոտայքի մարզի ՚ղեկավարՙ Գագիկ Ծառուկյանը ցանկանում է իր սիրելի Աբովյանի քաղաքապետի աթոռին տեսնել սեփական փեսային, ապա ներկա քաղաքապետը բնականաբար չի կարող առաջադրվել: Անշուշտ, բացի Կարո Իսրայելյանից, այդ պաշտոնի մասին երազողների թիվը մեծ է, սակայն բոլորը գիտեն, թե Աբովյանում ում խոսքով են առաջնորդվում, այդ պատճառով ոչ ոք չի համարձակվում նույնիսկ առաջադրվել:
Ինչ վերաբերվում է ավագանիներին, ապա այստեղ թեժ մրցակցություն է սպասվում: Աբովյանում 15 ավագանու անդամի համար հայտ են ներկայացրել 47 հոգի: Այստեղ եւս մեծ թիվ են կազմում ԲՀԿ-ականները` 27 մարդ, 12-ը անկուսակցական են, 4-ը ՀՀԿ-ական, 3-ը ՀՅԴ-ական եւ մեկը ԺԱԿ-ից:
Անհասկանալի է, թե ինչու են հարկատուների գումարները ծախսվում «ՏԻՄ ընտրություններ» կոչված անտաղանդ տրագիկոմիկ ներկայացման վրա: Ափսոս չի՞ էտքան փողը: Հիմարություններով զբաղվելու տեղը ճամփա-բան սարքեք, դպրոց վերանորոգեք: Իսկ ՏԻՄ համար, ոնց գլխանց որոշել եք, էտ մարդկանց էլ նշանակեք պրծնենք, մուֆտա զահլա տանելը որն ա: Սահմանադրությունն էլ ա պետք cancel անել: Բաժանեք էտ անիմաստ թղթերը ժողովրդին, թող ձուկ փաթաթեն մեջը:
Անհասկանալի է, թե ինչու են հարկատուների գումարները ծախսվում «ՏԻՄ ընտրություններ» կոչված անտաղանդ տրագիկոմիկ ներկայացման վրա: Ափսոս չի՞ էտքան փողը: Հիմարություններով զբաղվելու տեղը ճամփա-բան սարքեք, դպրոց վերանորոգեք: Իսկ ՏԻՄ համար, ոնց գլխանց որոշել եք, էտ մարդկանց էլ նշանակեք պրծնենք, մուֆտա զահլա տանելը որն ա: Սահմանադրությունն էլ ա պետք cancel անել: Բաժանեք էտ անիմաստ թղթերը ժողովրդին, թող ձուկ փաթաթեն մեջը:
Աբրիս… Ես վաղուց եմ ասել դա ;)
Նույիսկ մի թեմա էր բացել՝ անունը դրել մոտավորապես այսպես ՝ "Կա՞ արդյոք ընտություն անելու հասարակական պահանջ ":
Վաղուց ուզում եմ բացեմ մյուս թեման, բայց կամ ու կացի մեջ եմ ՝ "Կա՞ արդյոք Հայաստանում հասարակություն, որ լինի հասարակական ընտրություն"
:)
Աբրիս… Ես վաղուց եմ ասել դա ;)
Նույիսկ մի թեմա էր բացել՝ անունը դրել մոտավորապես այսպես ՝ "Կա՞ արդյոք ընտություն անելու հասարակական պահանջ ":
Վաղուց ուզում եմ բացեմ մյուս թեման, բայց կամ ու կացի մեջ եմ ՝ "Կա՞ արդյոք Հայաստանում հասարակություն, որ լինի հասարակական ընտրություն"
:)
Կամ «ինչի համար է պետք սահմանդրությունը, ձև տալու, թե՞ ձուկ փաթթելու»
"The Show Must Go On "
թեժ պայքար
Հոկտեմբերի 26-ին Գյումրիում սպասվող քաղաքապետի ընտրությունները, ըստ ամենայնի, առանց կրակոցների չեն անցնի: Համենայնդեպս, գյումրեցիները վստահ են դրանում: Գյումրիի քաղաքապետի պաշտոնում առաջադրված են 3 թեկնածուներ` գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, անկուսակցական Մարտուն Գրիգորյանը եւ կրկին անկուսակցական Կարապետ Ներսիսյանը: Պայքարը, սակայն, ընթանալու է գործող քաղաքապետի եւ Մարտուն Գրիգորյանի միջեւ: Նշենք, որ վերջինս քրեական հեղինակություն Մստոյի թոռն է եւ սերտ կապեր ունի կրիմինալի հետ: Կրիմինալի հետ ունեցած իր կապերով չի զիջում նաեւ գործող քաղաքապետը:
www.hzh.am
:D :D :D Մստոի թոռն էլ մտավ մեյդան :D :D :D
Հաջորդ "ընտրություններին" իրար հետ կմրցեն Մստոյի սիրածի ծոռը ու նրա պադավատի շոֆեռը
Վիվա Արմենիա… Մստոյի ու Մհերի երկիր Հայաստան :hands
Հ.Գ. ինչ մեղք ենք չէ՞ :(
"The Show Must Go On "
:D :D :D Մստոի թոռն էլ մտավ մեյդան :D :D :D
Հաջորդ "ընտրություններին" իրար հետ կմրցեն Մստոյի սիրածի ծոռը ու նրա պադավատի շոֆեռը
Վիվա Արմենիա… Մստոյի ու Մհերի երկիր Հայաստան :hands
Հ.Գ. ինչ մեղք ենք չէ՞ :(
Մստոն էէէէն ժամանակ դեռ թոռանը ամագ էր թողել, որ անպայման Գյումրվա քաղաքապետ դառնա ու ծառայի ժողովրդին: Մստոյի կողք դրած փողերն էլ մուտքագրելու են քաղաքային բյուջե:
«ՊՐԻՆՏԵՐՈՎ ՀԱՆԱԾ» ՔՎԵԱԹԵՐԹԻԿ
Սյունիքի քաղաքացիական հասարակության զարգացման կետրոն հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Ստեփանյանը, ով դիտորդ է եղել Սյունիքի ՏԻՄ ընտրություններին, դիմել է Հայաստանի ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանին, նշելով մի արտառոց փաստ. «Այսօր (հոկտեմբերի 12-ին)ժամը 19:15-ին Անտառաշատ համայնքի թիվ 38/01 ընտրատեղամասում Սյունիքի քաղաքացիական հասարակության զարգացման կետրոն ՀԿ-ի հավատարմագրված դիտորդ Տիգրան Ստեփանյանի կողմից արձանագրվել է, որ քվեաթերթիկները վերջացել են և միևնույն ժամանակ արձանագրվել է քվեարկություն շարունակելու համար թիվ 38 ընտրատարածքային հանձնաժողովի կողմից տրամադրվել է ոչ հաստատված նմուշի` սովորական A4 ձևաչափի թղթի վրա քվեաթերթիկներ` թվով 12 հատ, որը կնքված է թիվ 38 ընտրատարածքային հանձնաժողովի կնիքով և դրանցով ապահովվել է քվեարկությունը: Օրենքով ոչ սահմանված նմուշի քվեաթերթիկներով իրականացվել է քվեարկություն:
Ելնելով վերոգրյալից, Սյունիքի քաղաքացիական հասարակության զարգացման կետրոն ՀԿ-ն դիմել է ՀՀ ԿԸՀ-ին և թիվ 38 տարածքային ընտրական հանձնաժողովին անվավեր Ճանանչելու Անտառաշատ համայնքի թիվ 38/01 տեղամասի ընտրությունները, քանի որ քվեարկությունը իրականացվել է օրենքով ոչ սահմանված նմուշի քվեաթերթիկներով», ասված է Տիգրան Ստեփանյանի դիմումի մեջ:
www.Lragir.am
Սաղ հեչ, Ծառուկյանի փեսան Աբովյանի քաղաքապետ դարձավ լրիվ թուրքմենբաշի արդյունքներով - 94,3% կողմ:
Իսկ նույն ժամանակ.
Քաղցրաշեն համայնքի ղեկավար է ընտրվել ՀՀԿ-ական Վալերիկ Գյուլամիրյանը, ով ստացել է 921 ձայն, նրա միակ մրցակից ՀՀՇ անդամ Ղուկաս Մկրտչյանը ստացել է 696 ձայն: Անկուսակցական Վաչիկ Գեւորգյանն ընտրվել է Ուրցալանջ գյուղի ղեկավար: Նշենք, որ Վաթջտ Վաչիկ Գեւորգյանի մրցակից, ՚Օրինաց երկիրՙ կուսակցության անդամ Աշոտ Կիրակոսյանի օգտին, հավանաբար, միայն ինքն էր քվեարկել, քանի որ նա ընդամենը մեկ ձայն է ստացել:
Լ.յ.ո.վ.
13.10.2008, 23:30
Նշենք, որ Վաթջտ Վաչիկ Գեւորգյանի մրցակից, ՚Օրինաց երկիրՙ կուսակցության անդամ Աշոտ Կիրակոսյանի օգտին, հավանաբար, միայն ինքն էր քվեարկել, քանի որ նա ընդամենը մեկ ձայն է ստացել:
չեմ հասկանում էդ մարդը հեր, մեր, կնիկ-բան չուներ? :o:D
չեմ հասկանում էդ մարդը հեր, մեր, կնիկ-բան չուներ? :o:D
որբ տղա էր, գործ էր ման գալիս, բայց էս երկրում արդարություն չկա
չեմ հասկանում էդ մարդը հեր, մեր, կնիկ-բան չուներ? :o:D
«Չորրորդ Իշխանություն»-ը գրել էր` գոնե նենց մարդու դնեին, որ ամուսնացած լիներ, մի երկու երեխա ու մի երկու ընկեր ունենար:D
չեմ հասկանում էդ մարդը հեր, մեր, կնիկ-բան չուներ? :o:D
Ես ուրիշ բան չեմ հասկանում: Լավ տոննայով ձայն են սարքում, էդ խեղճ մարդու համար չէին կարու՞մ մի 7-8 ձայն սարքեին, որ խայտառակ չլինեի՞ն: Ինչ ժլատ են բայց…
ՀԱՂԹԵՑ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
[00:31] 20 Հոկտեմբերի, 2008
Այս պահին Էջմիածնում հռավառությամբ իր հաղթանակն ու միաժամանակ ծննդյան օրն է նշում Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Կարեն Գրիգորյանը` գեներալ Մանվել Գրիգորյանի որդին: Նախնական տվյալների համաձայն` վերջինիս 23 ընտրատեղամասերից 22-ում գրեթե կրկնակի անգամ ավելի շատ ձայն է հավաքել, քան իր մրցակից ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը:
Հակոբ Հակոբյանը հաղթեց միայն թիվ 19/01 տեղմասում, որի տարածքում ինքն է բնակվում: Այսօրվա ընտրություններն առանձնահատուկ էին նրանով, որ առաջին անգամ ՏԻՄ ընտրություններում հաղթեց որ թե հանրապետական թեկնածուն, այլ անկուսակցական Կարեն Գրիգորյանը:
Նշենք, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում Հակոբ Հակոբյանին օգտին Էջմիածնում ելույթ էին ունցել ՀՀԿ առաջին դեմքերը` Գալուստ Սահակյանը եւ մյուսները, սակայն դրանք որեւէ կերպ չազդեցին էջմիածինցիների որոշման վրա: Ի դեպ, Էջմիածնի ընտրական տեղամասերում այս պահին շարունակվում է համայնքի ավագանու անդամների ձայների հաշվարկը:
www.a1plus.am
Ի՞նչ կասեք ժողովուրդ:
Աչքիս հանրապետականը չի ուզել եղածն էլ վարկաբեկված ճոյտի վրա ավելորդ էներգիա ծախսի՝ լցոնումներ կազմակերպի կամ վախեցել են ով գիտի:
Ի՞նչ կասեք ժողովուրդ:
Աչքիս հանրապետականը չի ուզել եղածն էլ վարկաբեկված ճոյտի վրա ավելորդ էներգիա ծախսի՝ լցոնումներ կազմակերպի կամ վախեցել են ով գիտի:
Ավելի շուտ կասեմ, որ ընդիմությունն ու իշխանությունները սկսել են իրար ջրաղացի ջուր լցնել:
Ավելի շուտ կասեմ, որ ընդիմությունն ու իշխանությունները սկսել են իրար ջրաղացի ջուր լցնել:
Իսկ ես որքան գիտեմ, բայց հաստատ չգիտեմ, գեներալ Մանվելի տղան նույնքան իշխանական թեկնածու էր, որքան Հակոբ Հակոբյանը, ու ՀԱԿ-ը նրան չի աջակցել, նրա թեկնածուն չի եղել: Այստեղ, եթե ճիշտ եմ հիշում, մութ ու դավաճանական պատմություններ կային: Կփորձեմ ճշտել :)
Ի՞նչ կասեք ժողովուրդ:
Աչքիս հանրապետականը չի ուզել եղածն էլ վարկաբեկված ճոյտի վրա ավելորդ էներգիա ծախսի՝ լցոնումներ կազմակերպի կամ վախեցել են ով գիտի:
Շանթի եթերում, երբ Նվերի հյուրն էր Հակոբ Հակոբյանը, ասեց, որ 80% ձայն ա հավաքելու:D
հիմա հասկացա ինչքան մեծ կարա ըլնի վարկանիշի ու պաշտոնական տոկոսների եղած տարբերությունը
տենաս վաղը "ՉԻ"-ն ինչ ա գրելու
Հակոբ Հակոբյանին ամենաշատը ոնց որ էդ թերթն էր դեմ
իմիջայլոց, Նյոեմբերյանում էլ ՀՀԿ-ի թեկնածուն չի անցել
վերջերս Հանրապետականը ինչքան ընտրություն կա, ձախողեց
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՍԱՐՍԱՓԵԼԻ ԳԱՂՏՆԻՔԸ
Հետաքրքիր իրադարձություններ են կատարվում նախընտրական Գյումրիում: Գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը ելույթ է ունեցել տեղական հեռուստատեսությամբ եւ մատ թափ տվել բոլորի վրա: Նա ասել է, թե ունի Սերժ Սարգսյանի աջակցությունը եւ հետայսու քաղաքում միայն իր ասածով է ամեն ինչ կատարվելու: Նմանապես, պատգամավոր էլ ընտրվելու է իր կամքով: Նա հիշատակել է Սամվել Բաբայանին ու Գագիկ Ծառուկյանին, վերջինիս դիմելով մականունով: Վարդան Ղուկասյանն իր դեմ հանդես եկողներին սպառնացել է կտրել մատն ու համապատասխան տեղը մտցնել: Եւ այդ ամենին, իր այդ անկեղծացմանն ակամա տվել է բացատրություն` թե ինքն ու Սերժ Սարգսյանը գաղտնիք ունեն, որ ոչ ոք չգիտե:
Հետաքրքիր է` ինչ գաղտնիք է դա, որ Վարդան Ղուկասյանին այդպես ինքնավստահ ու համարձակ է դարձրել: Գյումրեցի քաղաքական փորձագետները չեն բացառում, թե այդ գաղտնիքը կարող է կապված լինել Հանրապետական կուսակցության հայտնի նիստի հետ, որտեղ պետք է քննարկվեր վարչապետի թեկնածության առաջադրման հարցը, եւ որից հետո տուն մեկնելիս հարձակման ենթարկվեց Վարդան Ղուկասյանի ավտոշարասյունը: Եղան զոհեր, ինքը Վարդան Ղուկասյանը ծանր վիրավորվեց:
Վարդան Ղուկասյանը խոսել է նաեւ Գյումրիի փառավոր անցյալից, եւ մեղադրել նրանց, ովքեր հիշեցնում են 20-րդ դարասկզբին Կարաբեքիր փաշայի ներխուժման խայտառակ պատմությունը: Նա ասել է, թե իր պապերը քաջաբար կռվել են Կարաբեքիրի դեմ, եւ նրանց արձաններն ինքը դնելու է Գյումրիում: Ըստ ամենայնի, Վարդան Ղուկասյանի այս ելույթն է համոզել Շիրակի ազատամարտիկներին, ովքեր քաջաբար պաշտպանում էին Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ համաժողովրդական շարժումը, հացադուլ անում եւ բողոքի հայտարարություններ անում, ներկայում աջակցել գործող քաղաքապետին: Դրանով թերեւս քաղաքապետն ու ազատամարտիկները կմաքրեն քաղաքի պատմության վրա ծանրացած խարանը:
10:34:09 - 22/10/2008
http://www.lragir.am/src/index.php#top
Դե խնդրեմ: Էս համաբալը վաղուց պիտի բերդում փտեր: Իսկ նա Հայաստանի երկրորդ քաղաքի քաղաքապետն է: Իսկ Սերժի անունը դարձել է գայիշնիկի պռոպուսկի պես մի բան: Հիմա պռոպուսկին ոնց վստահես, որ Ղարաբաղի հարց շուրջ պիտի բանակցի:
Ու խորացեք, ասենք Վարդանչիկի պապու արձանը Անդրանիկի արձանի կողքը: Լրիվ հավանական է:
Mephistopheles
23.10.2008, 14:03
Դե խնդրեմ: Էս համաբալը վաղուց պիտի բերդում փտեր: Իսկ նա Հայաստանի երկրորդ քաղաքի քաղաքապետն է: Իսկ Սերժի անունը դարձել է գայիշնիկի պռոպուսկի պես մի բան: Հիմա պռոպուսկին ոնց վստահես, որ Ղարաբաղի հարց շուրջ պիտի բանակցի:
Ու խորացեք, ասենք Վարդանչիկի պապու արձանը Անդրանիկի արձանի կողքը: Լրիվ հավանական է:
Ապեր, աչքիս ՍՍ-ն ոչ թե բանակցելու է այլ իրան բանակցցցնելու են էն էլ միջազգային ու ազգամիջյան մասշտաբով…
ՄԻԹԵ ԱՌՈՂՋԸ ՉԻ ԸՆՏՐԻ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ
Հոկտեմբերի 26-ին արդեն որերորդ անգամ Գյումրիի քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ խորհրդի անդամ Վարդան Ղուկասյանը: ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը հոկտեմբերի 28-ին Ուրբաթ ակումբում խոսելով այդ մասին, ի պատասխան լրագրողների հարցերի, ասել է, թե Ղուկասյանը միշտ էլ եղել է ՀՀԿ թեկնածուն: Ռազմիկ Զոհրաբյանը համաձայնել է, որ Ղուկասյանի անունը որոշակիորեն հայտնի է աղմկոտ միջադեպերից, հատկապես նրա որդու մասնակցությամբ, սակայն ավելացրել է, որ սխալ է, ելնելով դրանից, մարդուն հեռացնելը, եւ եթե այդպես դատենք, ապա թաղապետերի եւ քաղաքապետերի զգալի մասին պետք է հեռացնել: Ռազմիկ Զոհրաբյանը հայտարարել է, թե պետք է աշխատել հասարակությանն առողջացնելու, ոչ թե այդ մարդկանց հեռացնելու ուղղությամբ:
Մի հատ տխմարության աստիճանը նայեք էլի: Թող մեր քաղաքապետերը, գյուղապետերը, իրանց թուլեքը, մարդասպան ու հանցագործ լինեն, իսկ մենք աշխատենք առողջացնել հասարակությանը: Ո՞նց աշխատենք, այ կով:
Մի հատ տխմարության աստիճանը նայեք էլի: Թող մեր քաղաքապետերը, գյուղապետերը, իրանց թուլեքը, մարդասպան ու հանցագործ լինեն, իսկ մենք աշխատենք առողջացնել հասարակությանը: Ո՞նց աշխատենք, այ կով:
Խեր ա էլի:
ՏԻՄ ընտրությունների հարցում` նույն պատկերն ա, ինչ որ դեռ ամիսներ առաջ խոսում էինք: Ցավոք, նորից նշում ենք, որ սա է մեր հավաքական էթնոգենեզի իրական պատկերը ներկայումս..
Դե խնդրեմ: Էս համաբալը վաղուց պիտի բերդում փտեր: Իսկ նա Հայաստանի երկրորդ քաղաքի քաղաքապետն է: Իսկ Սերժի անունը դարձել է գայիշնիկի պռոպուսկի պես մի բան: Հիմա պռոպուսկին ոնց վստահես, որ Ղարաբաղի հարց շուրջ պիտի բանակցի:
Ու խորացեք, ասենք Վարդանչիկի պապու արձանը Անդրանիկի արձանի կողքը: Լրիվ հավանական է:
Անպատժելիությունը էն աստիճան է խորացել, որ վարդանիկները շուտով քաղաքում տանկերով են ման գալու:unsure: Ասում էր քաղաքապետի աթոռը ոչ մեկի հոր աթոռը չի` բանից պարզվում է` իր հոր աթոռն է:angry
Մի հատ տխմարության աստիճանը նայեք էլի: Թող մեր քաղաքապետերը, գյուղապետերը, իրանց թուլեքը, մարդասպան ու հանցագործ լինեն, իսկ մենք աշխատենք առողջացնել հասարակությանը: Ո՞նց աշխատենք, այ կով:
Սա այդ նույն Ռազ, ռազ, ռազմիկ Զոռբայանի մտքերից է
«Նախ ասեմ, որ ականջներս մի քիչ հանգստացավ այդ միտինգներից, լավ է, որ մտածում են` երկիրը խնդիրներ ունի լուծելու եւ չեն ուզում խանգարել, բայց այդ ամենը ինձ համար միանշանակ չէ, քանի որ դադարը կարող է լինել իր տերերի հրահանգով։ Չնայած վերջերս ասվեց, որ կարող են արտահերթ միտինգներ լինել, այդ արտահերթն էլ կախված է նրանից, թե նորից ինչ հրահանգ կլինի։ Իսկ տերերը արեւմտյան մեծ ֆինանսական հնարավորություններ ունեցող ուժեր են»։
Փաստացի ինքն իրեն կռուպնի ստրատեգի տեղ է դրել, խնդիր է լուծում ու իրան չպիտի խանգարեն ականջները հանգստանա - շուրա բալագանով ջանին մեռնի իրա տերը, չնայած կարողա ինքն իրեն անտեր շուն է համարում, այդ դեպքում ուշադրություն պերտք չի դարձնել, քանի շունը հաչում ա վնաս չկա հաստատ չի կծի... :B
ՏԻՄ ընտրությունները գնալով բացահայտում են, որ այսօրվա իշխանությունները իրավիճակին չեն տիրապետում, սեփական շարքերից հակադրվող թեկնածուներ են հայտնվում, ինչպես Գյումրիում կամ Էջմիածնում, որոնք անկանխատեսելի են, ինչու համար ամեն անգամ մասսայական ոստիկանական ու հատուկ ջոկատայիններ են մտցվում ընտրատեղամասեր, որ գոնէ իրենց թեկնածուին խանգարող չլինի։
Հաբռգիսները դուրս են գալիս իրար օր ցերեկով գյուլլում, հաշիվ մաքրում, ընտրողներին վախի մտնոլորտ ստեղծում ու ոստիկանությունը փաստացի քստմնելի տակի շոր է դարձել այս կամ այն աֆտարիտետի տակ։
Սրանք դեռ չեն պատկերացնում իրենք իրենց ոտքով ինչ կղանքների մեջ են մտել ու եթե արդեն խեղդված չեն, հաստատ մինչև վիզը խորասուզված են ու թփրտալու տեղ չունեն...
Տվյալ դեպքում հարցը կարծիք փոխել չփոխելու ու ինձ անհիմնա իրականության աղավաղումների մեղադրանքներ ներկայացնելու մասին էր...
Կոմմենտներս բուն թեմայի վերաբերյալ վերևում են ու ամենուր - ընդհանրացնելով ասեմ, որ իմ կարծիքով ժամանակ էր պետք, որ հասունանա ու շատ նորմալ եմ համարում, որ սկզբից չէին ցանկանում մտնել այդ ախոռները, բայց վերջ ի վերջո պիտի ինչ որ մեկը դա անի ինք իրեն չի լինելու ու նախագահի պաշտոն ունենալ չունենալն էլ այստեղ ոչ մի դեր չի խաղում - անողը անում է, իսկ ինչպես ասեցի գործ անողին միշտ էլ ավելի են աջակցում, քան միայն խոսողին...
Հայ Հավայի Կուսակցության ՀՀԿ դեմագոգները հիմա հենց սովետական ստանդարտի դեմագոգիաներով են զբաղված ու նրանց հետ անիմաստ է ինչ որ հարցեր քննարկել, պետք է գործել - վերադարձնել իշխանությունը ժողովրդին։
Դա արվում է ՏԵՂԵՐՈՒՄ և ոչ ՎԵՐևՆԵՐՈՒՄ, այդքանը նույնիսկ հաբռգիսնտերն են հասկանում ու դրա համար ամեն ընտրությունից առաջ փորձում են ասֆալտ, գաջ ցեմենտ անել բակերում։
Հուսամ ԼՏՊն ու ՀԱԿը կկարողանան մարդկանց քաղաքական տկարությունը վերացնել, որ նրանք սկսեն գիտակցել, որ ասֆալտապատ ու գաջած բակը չի, որ իրենց պիտի աշխատանք, անվտանգություն ու արդարություն ապահովվի ու որ այդ չաձանիշներն են ամեն ինչ որոշում, նաև հենց այդ գյաջ, ասֆալտը, որը ՊԱՐՏԱՎՈՐ են անել անկախ նրանից ընտրություններ են թէ, ոչ ու ժողովուրդը սկսի կիրառել իր իշխանությունը ու պահանջել, որ ամեն օր գյաջ ու ասֆալտ, սովածներին հաց անգյալներին գործ ապագովվի...
«Ոչ միայն Երեւանի` ցանկացած գյուղապետի ընտրություն վերածվում է կենաց-մահու պայքարի: Այս խուլիգանությունները, որ կատարվում են, պատահական բաներ չեն: Դա արդեն նրանց փիլիսոփայությունն է: Բայց թող շատ լավատես չլինեն. չի եղել բռնապետություն, որ չի ավարտվել` սա էլ է ավարտվելու», - հայտարարեց, մասնավորապես, Տեր-Պետրոսյանը Ավան համայնքում 14 Մայիսի նախընտրական հանդիպման ժամանակ:
Ապրի ԼՏՊ, շատ շնորհակալ գործ է սկսում, վերջում հուսամ ակընհայտ կդառնա, որ հայաստանում Նախագահի պաշտոն ունենալը չի որոշում, մարդն Հայաստանի համար գործ անում է, թե ոչ։ Միգուցե վերջապես այդ պաշտոնից էլ կհրաժարվենք կամ ինչպես բազմաթիվ անգամ առաջարկել եմ, կվերածենք այդ պաշտոնը սիմվոլիկ հասկացողության ու այնտեղ կնշանակենք ազգովի մեկի ում բոլորը հարգում են արդեն արած գործի համար...