PDA

Դիտել ողջ տարբերակը : Դիմանկարի պատվեր



Fedayi
15.08.2008, 11:05
Որոշել եմ մի մարդու նվիրել իր իսկ դիմանկարը: Որտե՞ղ կարելի է դա պատվիրել, ո՞վ կարող է ինձ օգնել: Եթե հնարավոր է, ասեք նաև` մոտովորապես ինչ կարժենա:
Մի ֆոտոնկար ունեմ, շատ-շատ եմ հավանել ու անպայման ուզում եմ դրա ձեռքով նկարած տարբերակը նվիրել նրան:
Խնդրում եմ օգնել խորհրդով...Շտապ է:
Նախապես շնորհակալություն:

Մոդերատորական։ Թեմայի վերնագիրը խմբագրված է։ Թեմա բացելիս խուսափեք «Խնդրում եմ օգնել» և նմանատիպ այլ վերացական ու թեմայի բովանդակության մասին ոչինչ չասող վերնագրերից։

Taurus
15.08.2008, 11:14
Ախպերս եթե Երևանում ես, պապլավոկի դիմաց, լճի հակառակ կողմում (Մոսկովյան փողոցի մոտ) մի հատ նկարիչ կա, ֆոտոից էլ ա նկարում, բավականի լավ ա ստացում մոտը, գինը ինչքան հիշում եմ 5000 ա!

Նորմարդ
15.08.2008, 11:21
Ախպերս եթե Երևանում ես, պապլավոկի դիմաց, լճի հակառակ կողմում (Մոսկովյան փողոցի մոտ) մի հատ նկարիչ կա, ֆոտոից էլ ա նկարում, բավականի լավ ա ստացում մոտը, գինը ինչքան հիշում եմ 5000 ա!
Ես էլ էի ուզում էտ առաջարկեի :oy
Իրոք շատ սիրուն ա նկարում նամանավանդ սև մատիտով ու ռետուշ արած նկարները :)

Fedayi
15.08.2008, 13:36
Ահա, ես էլ սկսեցի հիշել...հա, իրոք, լավ նկարներ ուներ...բայց 5000 դրամ? Եթե այո, շատ լավ ա...
Շնորհակալ եմ...:)

Fedayi
15.08.2008, 19:26
Ժողովուրդ, ասում են մի հոգի էլ Հյուսիսային պողոտայում կա...խնդրում եմ օգնեք, այս հարցը 3-4 օրում պիտի լուծեմ...պապլավոկի տարբերակները սկսում են 20 000 դր-ից, մի քիչ զոռ ա, բայց ասեցին Հյուսիսային պողոտայում շատ ավելի էժան ա...թարսի պես էլ, Երևան եմ գալու 2 օրից միայն...դե, ով ինչ գիտի, օգնե'ք: