PDA

Դիտել ողջ տարբերակը : Motorola–ի հայաֆիկացում

nenesys
14.08.2008, 21:59
:hands Առաջին անգամ Հայաստանում MOTOROLA ՀԵՌԱԽՈՍՆԵՐԻ ՀԱՅԱՖԻԿԱՑՈՒՄ.
Հեղինակը ինքս եմ, ամսի 20-ից կսկսեմ տարածել. Ասեմ վոր ամեն ինչ իդեալական է. հայերեն տառերը մտցված են UNICOD-ով այսինքն կարող եք նույնիսկ ձեր հեռախոսից դիտել հայկական վեբ կայքեր. Բոլոր արտահայտությունները թարգմանված են, մյուս լեզուներին չեմ դիպչել հայերենը մտցված է վորպես նոր լեզու իր նոր ֆոնտերով. Անթերի հայերեն մուտքագրում և իհարկե ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ:D

Kuk
14.08.2008, 22:00
Կարողա՞ մի օր Նոկիայի համար էլ տենց բարի գործ անես:oy

nenesys
14.08.2008, 22:03
Կարողա՞ մի օր Նոկիայի համար էլ տենց բարի գործ անես:oy
Նոկիայի համար վոնց վոր կա նայիր www.gsm.am կայքի ծառայություններ բաժնում, բայց վոչ բոլոր մոդելների համարա. Եթե մոտակա ժամանակներում Նոկիա հեռախոս ձեռքիս տակ ընկնի կարողա և սկսեմ փորձարկումները

Norton
16.08.2008, 01:58
Նոկիայի համար վոնց վոր կա նայիր www.gsm.am կայքի ծառայություններ բաժնում, բայց վոչ բոլոր մոդելների համարա. Եթե մոտակա ժամանակներում Նոկիա հեռախոս ձեռքիս տակ ընկնի կարողա և սկսեմ փորձարկումները

Մենակ Նոկիա 1110i 1112 1600 2310 մոդելների համար կա հայաֆիկացում…

Razo
16.08.2008, 10:45
:hands Առաջին անգամ Հայաստանում MOTOROLA ՀԵՌԱԽՈՍՆԵՐԻ ՀԱՅԱՖԻԿԱՑՈՒՄ.
Հեղինակը ինքս եմ, ամսի 20-ից կսկսեմ տարածել. Ասեմ վոր ամեն ինչ իդեալական է. հայերեն տառերը մտցված են UNICOD-ով այսինքն կարող եք նույնիսկ ձեր հեռախոսից դիտել հայկական վեբ կայքեր. Բոլոր արտահայտությունները թարգմանված են, մյուս լեզուներին չեմ դիպչել հայերենը մտցված է վորպես նոր լեզու իր նոր ֆոնտերով. Անթերի հայերեն մուտքագրում և իհարկե ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ:D

Իսկ Motorola-ինը, ոնց կարամ քաշե՞մ: :):):)

Արամ
16.08.2008, 14:27
Իսկ Motorola-ինը, ոնց կարամ քաշե՞մ: :):):)

Ռազ, քաշելով չի ապեր, ծախումա:)

nenesys
16.08.2008, 14:45
Իսկ Motorola-ինը, ոնց կարամ քաշե՞մ: :):):)
Չես կարա. ինտերնետում չկա . կա միայն իմ մեկել մի երկու հոքու մոտ Հայաստանում

Razo
16.08.2008, 15:05
Չես կարա. ինտերնետում չկա . կա միայն իմ մեկել մի երկու հոքու մոտ Հայաստանում

Հնարավոր չի ես էլ ունենա՞մ: :(

nenesys
16.08.2008, 15:25
Հնարավոր չի ես էլ ունենա՞մ: :(
Փողին մունաթ. կարանք քննարկենք գրի nenesys@mail.ru հասցեին.

AG16
16.08.2008, 15:28
Փողին մունաթ
Էտ ինչքանա՞ վոր

Արամ
16.08.2008, 15:29
Էտ ինչքանա՞ վոր

5000

nenesys
16.08.2008, 16:02
նախորոք ասեմ նիսյա , ապառիկ չկա . աճորդի միտքը նոր չէ. կարամ առաջարկեմ հավաքվեք սաղովի ու փող քցվեք առնեք, տենց ավելի էժան կնսի ամեն մեկիտ վրա. Վոնց հասկացա բոլորտ ել պրաշիվկեն փոխելով փող աշխատելուց հեռու չեք ու պետք չի բացատրեմ թէ ինչքան փող կարաք աշխատեք

Արամ
16.08.2008, 19:45
+ող, Հայկական Մոտորոլան նոր չի, լսել եմ, որ որոշ խանութներից առնելիս, ցանկությամբ կարող են նրանք գցել....

_DEATH_
16.08.2008, 20:03
Smartphone 4eva !!!

Մի հատ Sylfaen.ttf (216 kb), ARIALUNI.TTF (22.19 mb) ֆոնթերը կոմպի քցում եմ, դնում եմ Sylfaen.ttf-ը. մեջը հայերեն, ռուսերեն, անգլերեն ու էլի լիքը սիմվոլներ կա, 99%-ը տենց նորմալա, բայց մեկել եսիմ ինչ փախած լեզու ա պետք լինում ARIALUNI.TTF եմ դնում, դրանով երևի հեռոգլիֆներն էլ ցույց տա :D, իսկ հայերն գրելու համար ծրագիր եմ գրել, իմ ուզած ձևով դասավորում եմ տառերը + մի հատ ֆոկուս որ գրելու արագության էֆեկտիվությունը մոտ երկու անգամ աճումա, այ էտի ազգային գաղտնիքա, մենակ իմ անձնական օգտագործման համարա :D, ինչ անեմ ես դանդաղ եմ գրում, զաթո տենց ինձնից երկու անգամ արագ գրողին հավասար եմ գրում :B

Ընենց որ մենակ մոտոռոլան չի որ տենց կայֆեր ունի :P

Kuk
16.08.2008, 20:06
Քոնը Նոկիա ա՞:

_DEATH_
16.08.2008, 20:15
Քոնը Նոկիա ա՞:

Հա Նոկիայի Smartphone ա՝ N70, հլը որ նենց բան չի հանդիպել, որ կոմպս առավելություն ունենա :D, եթե նույնիսկ ծրագիրը չի լինում մի երկու ժամվա պատմությունա, մառշռուտնու մեջ պարապ եմ մնացած լինում դնում գրում եմ ինչ ծրագիր պետքա լինում ու որ չեմ ճարում, էտ հայերեն գրելը ինֆորմատիկայի քննությանս գնալու ճամփին եմ գրել :))

Razo
16.08.2008, 20:17
Smartphone 4eva !!!

Մի հատ Sylfaen.ttf (216 kb), ARIALUNI.TTF (22.19 mb) ֆոնթերը կոմպի քցում եմ, դնում եմ Sylfaen.ttf-ը. մեջը հայերեն, ռուսերեն, անգլերեն ու էլի լիքը սիմվոլներ կա, 99%-ը տենց նորմալա, բայց մեկել եսիմ ինչ փախած լեզու ա պետք լինում ARIALUNI.TTF եմ դնում, դրանով երևի հեռոգլիֆներն էլ ցույց տա :D, իսկ հայերն գրելու համար ծրագիր եմ գրել, իմ ուզած ձևով դասավորում եմ տառերը + մի հատ ֆոկուս որ գրելու արագության էֆեկտիվությունը մոտ երկու անգամ աճումա, այ էտի ազգային գաղտնիքա, մենակ իմ անձնական օգտագործման համարա :D, ինչ անեմ ես դանդաղ եմ գրում, զաթո տենց ինձնից երկու անգամ արագ գրողին հավասար եմ գրում :B

Ընենց որ մենակ մոտոռոլան չի որ տենց կայֆեր ունի :P

Էսինչ լավ բան ասիր, բա էտ ազգային գաղտնիքը մենակ դու գիտես?

_DEATH_
16.08.2008, 20:32
Էսինչ լավ բան ասիր, բա էտ ազգային գաղտնիքը մենակ դու գիտես?

Որ մեկը, ֆոնթերի մոմենտը գաղտնիք չի :), քո ուզած ttf ֆոնթը կարաս դնես կոմպի, եթե ուզում ես մանրամասները կարամ ասեմ, իսկ այ հայերեն գրելու ծարագիրը մենակ իմ համարա առայժմ, ուղակի չեմ ուզում տարածվի, իմ համար եմ ստեղծել, որ են սմսեռներից արագ գրեմ, չեմ ուզում էլի գան ինձնից անցնեն :D

Kuk
16.08.2008, 20:34
Հա Նոկիայի Smartphone ա՝ N70, հլը որ նենց բան չի հանդիպել, որ կոմպս առավելություն ունենա :D, եթե նույնիսկ ծրագիրը չի լինում մի երկու ժամվա պատմությունա, մառշռուտնու մեջ պարապ եմ մնացած լինում դնում գրում եմ ինչ ծրագիր պետքա լինում ու որ չեմ ճարում, էտ հայերեն գրելը ինֆորմատիկայի քննությանս գնալու ճամփին եմ գրել :))

Իսկ ոչ սմարտֆոն Նոկիայով հնարավո՞ր է հայերեն գրել:

Razo
16.08.2008, 20:35
Որ մեկը, ֆոնթերի մոմենտը գաղտնիք չի :), քո ուզած ttf ֆոնթը կարաս դնես կոմպի, եթե ուզում ես մանրամասները կարամ ասեմ, իսկ այ հայերեն գրելու ծարագիրը մենակ իմ համարա առայժմ, ուղակի չեմ ուզում տարածվի, իմ համար եմ ստեղծել, որ են սմսեռներից արագ գրեմ, չեմ ուզում էլի գան ինձնից անցնեն :D

լավ, ես էլ եմ քո օրին չես օգնի ? :(:(:(

_DEATH_
16.08.2008, 20:43
լավ, ես էլ եմ քո օրին չես օգնի ? :(:(:(

Նախ քո հեռախոսը ինչա՞ :think, իմ ծրագիրը մենակ smartphone-ների համար ա, կարողա շուտով ռուսերենի տառերի դասավորվածությունը ավելացնեմ ու մի տեղ կա քցեմ ծրագիրս, էտ ժամանակ անպայման կասեմ :), իսկ մնացած հեռախոսների համար java եմ սովորում, երևի շուտով ծրագիր գրեմ, որ հնարավոր լինի sms կամ տեքստ գրելուց էտ ծրագրով միայն քո ուզած սիմվոլները կարանաս օգտագործես: Բայց դե smartphone-ինը ուրիշա KDWIN-ի կարգի, բոլոր ծրագրերում հայերեն գրել լնումա:

nenesys
16.08.2008, 20:45
Այ ախպեր, բայց ինչի՞ ես էս մարդու գործին խփում:D
Ապրես ախպերս բայց կարիք չկա անհանգստանալու որովհետև էտ իրանց առաջարկածը տուֆտա բանա անգլերեն տառերի վրայա փոխած ու մի քանի հատ արտահայտությունա փոխած (հնարավոր 7700ից) ու վոչ անգլերեն ոչ ռուսերեն հաղորդներ չի ուղարկում , ռուսեն չկա UNICOD որ չկա ետ հուսովեմ արդեն պարզա

Արամ
16.08.2008, 20:52

իսկ քո թարգմանածը որ Մոտոռոլաների համարա՞ :think

nenesys
16.08.2008, 21:14
իսկ քո թարգմանածը որ Մոտոռոլաների համարա՞ :think
Բոլոր p2k մոդելների այսինքն կոպիտ ասած ոչ շատ հնադարյանների համար . իսկ մեր smart երի մասնագետին ասեմ վոր էտ մեթոդը նորություն չի

_DEATH_
16.08.2008, 21:34
Բոլոր p2k մոդելների այսինքն կոպիտ ասած ոչ շատ հնադարյանների համար . իսկ մեր smart երի մասնագետին ասեմ վոր էտ մեթոդը նորություն չի

Ինչը նկատի ունես ֆոնթերը ՞՞, ֆոնթերը բան չունեմ ասելու արդեն քանի տարի ա բոլորը գիտեն, իսկ այ unicode սիմվոլների էմուլացիան, որ կարաս քո ուզած ձևով տառերը դասավորես ու էլի լիքը բաներ անես, որ ֆորումում նայում եմ մի հարուր հոգի մանա գալիս կամ զակազա տվել :), էտ կարգի ոչ մի նորմալ ծրագիր չկա ինչքանով ինձա հայտնի:

Եթե նորություն չի էտ էմուլացիան քո ասելով, ուրեմն մի հատ տենց ծրագրի անուն ասա: Ես ինչքան ման եմ եկել չեմ գտել:

nenesys
16.08.2008, 21:48
Ինչը նկատի ունես ֆոնթերը ՞՞, ֆոնթերը :
չէ ֆոնտերը նկատի ունեի , պարզվումա կարգին գովծես արել հալալա. իսկ ինչ կասես համագործակցության մասին?

BOBO
16.08.2008, 22:37
Էսա Ձիմկան մոտոլենգէտիթորի թազա վերսիա կհանի ու արդեն կլնի մոտոռոլը նենց անել որ հայերենը ճանաչի, բայց տենցել չկարացի իմանամ թե ոնց էս արել նենեսիս, ուղղակի հմի մոտս ծրագրերի պակաս կա, որ սաղ քաշեմ փորփրեմ կարողա մոտս մի բան ստացվի:D

Ավելացվել է 1 րոպե անց
Հասցրա քոնը շուտ ծախծխի որ գործիդ չխփեմ:lol

_DEATH_
16.08.2008, 22:57
չէ ֆոնտերը նկատի ունեի , պարզվումա կարգին գովծես արել հալալա. իսկ ինչ կասես համագործակցության մասին?

Իմաստը չեմ տեսնում :), ես ծրագրերը գրում եմ կամ իմ անձնական օգտագործման համար կամ էլ նենց բաներ կա, որ շատերը ուզում էին (օրինակ երգերի արագ կտրելը, նկարների օպտիմալացում, gif անիամացիայի քանդում-հավաքում, ձայնագրում Audio CD-ի որակով և այլն), գրել եմ և որպես FREEWARE առաջարկել եմ բոլորին, նույնը կլինի էս ծրագրի հետ, եթե աձնականի կարգավիճակից որոշեմ հանեմ :ok

Պռաշիվկա փոխելը լրիվ ուրիշ բանա ;), իսկ ծրագրերի հարցում իմ սկզբունքը միայն FREEWARE :B

nenesys
16.08.2008, 22:58
Էսա Ձիմկան մոտոլենգէտիթորի թազա վերսիա կհանի :lol
Հմմ..... մի քանի բան պարզաբանեմ, էտ motolangeditor ծրագրին լավ ծանոթեմ ու ասեմ որ անգամ դրա 10 երորդ վերսիան հանեն մեկա չես կարա հայեն սիմվոլները լենգպակում խցկես. ու ոչ մի ուրիշ նման ծրագիր չկա որ կարանաս անես արածս . Եթե հետաքրքիրա ետ ես լրիվ ռուչնոյ էմ արել.

BOBO
16.08.2008, 23:07

Որ բռնում տառերը նկարում ես ասենք արաբերենի վրա կամ չգիտեմ ինչ որ անկապ լեզվի վրա, ու յունիքոդ կոդավորումը փոխում տվյալ տառի(այ էսի հիմիկվա վերսիայով չի ըլնում) խի չպտի ըլնի որ, էտ որ ասում ես p2k բան, դրանց մեջ L7e-ն, V3-ն էլ ա չէ մտնում? Ասեմ որ դրանց մեջ հանգիստ ttf ա ըլնում խցկել հենց նույն լենգէդիտորով կարողա էլի ժողովուրդը չիմանա:))

nenesys
17.08.2008, 01:15
Որ բռնում տառերը նկարում ես ասենք արաբերենի վրա կամ չգիտեմ ինչ որ անկապ լեզվի վրա,))
Ապե ահավոր համառնես ու էտ ինձ դուրա գալիս բայց ասեմ որ եթե էտ ծրագիով հնարավոր լիներ սաքել ես շուտ էի տենց ծրագիր սարքել . հա մեկել ես ոչ մի ուրիշ տառերի վրա էլ չեմ նկարել . իսկ ուրիշ մոդեների պահով հա դրանքել կլնեն.

NetX
17.08.2008, 01:58
Մոդեռատորական:Թեմայից դուրս բազմաթիվ գրառումներ հեռացվել են, թեման մի վերածեք զրուցարանի ու սրամտություններ արատահայտելու տեղ !

nenesys
17.08.2008, 21:52
Մի առաջարկ ունեմ , բերեք բոլորտ ով նայի թեման առաջարկի իր գինը պրաշիվկի համար (առանց պարտավորվածության բայց ազնիվ) աուկցիոնի պես . Ուրախ կլնեմ ձեր գնահատածը տեսնել:hands

Արամ
17.08.2008, 21:53
Մի առաջարկ ունեմ , բերեք բոլորտ ով նայի թեման առաջարկի իր գինը պրաշիվկի համար (առանց պարտավորվածության բայց ազնիվ) աուկցիոնի պես . Ուրախ կլնեմ ձեր գնահատածը տեսնել:hands

Իմ կարծիքնա որ ետ հայերենով ամեն ինչով, 3500 դրամ մակս.

nenesys
17.08.2008, 21:58
Նկատի չունեմ հեռախոսների մեջ գցելու գինը այլ տարածողների կողմից առաջարկվողը

Armen.181
17.08.2008, 22:15
ոնց հասկացել եմ քո հեռախոսի մեջ էտ հայեևեն լեզու կա ,որպիսի գնողը լավ տեղեկացված լինի <կամ մենք> կարաս մի քանի նկարներ անես ու կցես ստեղ :)

nenesys
17.08.2008, 22:29
հիմա հեռախոսով եմ մտած չեմ կարա բայց վաղը անպայման կանեմ

Rammstein
17.08.2008, 22:38
Իսկ մեր Հայերենի 38 տառը ո՞նց են հեռախոսի կնոպկեքի վրա տեղավորել։ Համարյա ամեն կնոպկին գալիս ա 5 տառ։

Armen.181
17.08.2008, 22:45
իսկ ամիս ամսաթին ել ես հայաֆիկացրել

nenesys
17.08.2008, 23:07
Իսկ մեր Հայերենի 38 տառը ո՞նց են հեռախոսի կնոպկեքի վրա տեղավորել։ Համարյա ամեն կնոպկին գալիս ա 5 տառ։
հենց տենցել արել եմ, բա էլ վոնց.

Armen.181
17.08.2008, 23:09
5 անգամ պիտի կնոպկա սեղմես վոր մի տառ գրես,ե3 ի փոխարեն

բան չունեմ ասելու այլ կերպ հնարավոր չհի ուղակի ինտեռնետում կամ սմս գրելուց ժամանակի տարբերությունը զգալի կլինի

_DEATH_
18.08.2008, 00:07
բան չունեմ ասելու այլ կերպ հնարավոր չհի ուղակի ինտեռնետում կամ սմս գրելուց ժամանակի տարբերությունը զգալի կլինի

Ոնց հնարավոր չի :), ես էտ պռոբլեմը լուծել եմ, հենց էտ էլ իմ գաղտնինքնա :B, ամենաշատը երկու անգամ սխմելով նույն կոճակը ցանկցած տառ գրում եմ հայերեն հեռախոսիս վրա: Հեսա որոշել եմ մի քիչ դզմզեմ ու հրապարակեմ ծրագիրս:

nenesys
18.08.2008, 02:00
բան չունեմ ասելու այլ կերպ հնարավոր չհի ուղակի ինտեռնետում կամ սմս գրելուց ժամանակի տարբերությունը զգալի կլինի
Պրինցիպի մտածում էի վոր 1 կնոպկենել տառեր գրի հետո փոշմանեցի, իսկ դանդաղության պահով հա սկզբում դանդաղա բայց մի 3 օր գրելուց հետո սովորում էս ու արդեն տարբերություն համարյա չի լինում

_DEATH_
18.08.2008, 02:22
Պրինցիպի մտածում էի վոր 1 կնոպկենել տառեր գրի հետո փոշմանեցի, իսկ դանդաղության պահով հա սկզբում դանդաղա բայց մի 3 օր գրելուց հետո սովորում էս ու արդեն տարբերություն համարյա չի լինում

Ես 3 օրի տեղը երկու շաբաթ տենց գրում էի, 4 տառ էր ամեն կնոպկի վրա, տեղերը արդեն լավ սովորել էի, մեկա մինչև մի նախադասություն գրում էի հոգիս հելնում էր:
Դրա համար օգնության եկավ սմարթի մատիտը :B

nenesys
18.08.2008, 02:26
Ես 3 օրի տեղը երկու շաբաթ տենց գրում էի, 4 տառ էր ամեն կնոպկի վրա, տեղերը արդեն լավ սովորել էի, մեկա մինչև մի նախադասություն գրում էի հոգիս հելնում էր:
Դրա համար օգնության եկավ սմարթի մատիտը :B
Այ բա Լ7 ել չունենար տենց բան , երանի քեզ

Armen.181
18.08.2008, 09:33
Ոնց հնարավոր չի :), ես էտ պռոբլեմը լուծել եմ, հենց էտ էլ իմ գաղտնինքնա :B, ամենաշատը երկու անգամ սխմելով նույն կոճակը ցանկցած տառ գրում եմ հայերեն հեռախոսիս վրա: Հեսա որոշել եմ մի քիչ դզմզեմ ու հրապարակեմ ծրագիրս:

դե ես մոտոի համար եի ասում ,իսկ սմարտում տեսել եմ կնոպկեն սեղմում ես հետո մկնիկով վերև ներքև աջ ձախ կամ մեջտեղ անելով ընտրում եիր քո ուզած տառը այ ետե մոտոի վրա լինի այդ կարգի գրել ապա շատ,շատ լավ կլին բայց են ժամանակ իմ մոտ L7
էր և ես սմարտի տիրոջը հարցրի տե մոտոի վրա կնգնի եդ տրագիրը ասաց չէ

_DEATH_
18.08.2008, 11:23
դե ես մոտոի համար եի ասում ,իսկ սմարտում տեսել եմ կնոպկեն սեղմում ես հետո մկնիկով վերև ներքև աջ ձախ կամ մեջտեղ անելով ընտրում եիր քո ուզած տառը այ ետե մոտոի վրա լինի այդ կարգի գրել ապա շատ,շատ լավ կլին բայց են ժամանակ իմ մոտ L7 էր և ես սմարտի տիրոջը հարցրի տե մոտոի վրա կնգնի եդ տրագիրը ասաց չէ

Ես էտ վերև ներքև աջ ձախ կամ մեջտեղ անելով ընտրելու հետ չեմ :), տենց մեկա հարմար չի: Այ մոտավորապես կոմպի ստեղնաշարը ո՞նց ա, վրեն հո բոլոր մեծատառերը ու փոքրատառերը չկան :), մի ձեռով շիֆթ ես սխմած պահում, որ մեծատառ գրի կամ Caps Lock-ը միացնում, էտի արագ գրելուն էտքան չի խանգարում նույնիսկ էն դեպքում, որ կլավիշի վրա երկու ձեռքով են գրում, իսկ 9 կնոպկով գրելու դեպքում մի ձեռքը լրիվ հերիքա :), մյուս ձեռով էլ մատիտի օգնությամբ շիֆթի նման ֆոկուսներ:
Մոտոյի համար կոմպի դեմը նստած ժամերով տանջվում են, իսկ սմարթի համար հեռախոսով կարաս մի քանի րոպեում նենց ծրագիր գրես, որ քո ուզած բանը անի:

Rammstein
18.08.2008, 14:24
5 անգամ պիտի կնոպկա սեղմես վոր մի տառ գրես,ե3 ի փոխարեն

բան չունեմ ասելու այլ կերպ հնարավոր չհի ուղակի ինտեռնետում կամ սմս գրելուց ժամանակի տարբերությունը զգալի կլինի

Հա, բայց էդ կնոպքեքը հո հավերժական չեն։ Ինչքան շատ սխմես, էնքան շուտ կմաշվեն։:oy
Ամեն դեպքում էդ մեթոդը ապագա չունի։:B

Armen.181
18.08.2008, 14:53
Հա, բայց էդ կնոպքեքը հո հավերժական չեն։ Ինչքան շատ սխմես, էնքան շուտ կմաշվեն։:oy
Ամեն դեպքում էդ մեթոդը ապագա չունի։:B

հավերժը հավերժ չեն ,բայց ելի լավ ա, այ եթե էս հարցն ել լուծվի լավ կլինի

nenesys
18.08.2008, 18:52
հավերժը հավերժ չեն ,բայց ելի լավ ա, այ եթե էս հարցն ել լուծվի լավ կլինի
Դեռ մտածում եմ այդ հարցի շուրջ, գուցե և մի բան մոգոնեմ

nenesys
18.08.2008, 19:05
Ահա և իմ Լ7 ից մի քանի սքռինշութ;)

_DEATH_
18.08.2008, 19:37
Ահա և իմ Լ7 ից մի քանի սքռինշութ;)

Վատ չի, բայց շատ անդուրա տառերը ճաքճքածեն, կոր մասերում պիքսելներովա երևում, մոտոյի վրա ֆոնթը հնարավոր չի հարթ (smooth) սարքել ՞՞ :think

Օրինակ սմարթի վրա ով որ մի անգամ տեսնումա ttf ֆոնթը smooth-ով, էլ կյանքում ուրիշ բանի չի անցնի:

Ասում ես մոտոն սմարթին ոչ մի բանով չի զիճում, բայց հլը նենց բան չտեսա որ չզիճի:

nenesys
19.08.2008, 03:29
Դե եթե չհաշվենք _DEATH_ ի անխուսափելի քննադատությունները :D ընդհանուր առմամբ վատ չի չէ:ok? Իսկ տառերի տեսքն ու արտահայտությունները միշտ էլ կարելի է փոխել:B

_DEATH_
19.08.2008, 11:15
Դե եթե չհաշվենք _DEATH_ ի անխուսափելի քննադատությունները :D ընդհանուր առմամբ վատ չի չէ:ok? Իսկ տառերի տեսքն ու արտահայտությունները միշտ էլ կարելի է փոխել:B

Նախ ես հակագովազդ չեմ անում, իմ կարծիքն էի հայտնել որ վատ չի, նույնիսկ միտք առաջարկեցի smooth անել ֆոնթը, օրինակ էլ բերեցի, եթե քո սարքածը համարում ես կատարելագործություն ու իմ առաջարկածը դուրդ չի գալիս, ուրեմն տենց էլ թող, դրանից մենակ դու ես տուժելու: Իմ քննադատությունների միակ պատճառը քո անհեթհեթ հայտարարությունն էր, որ L7-ը ոչ մի սմարթի չի զիճում: Մի հատ հիշի առաջինը ով թեմայի քննարկումը այլ թեմա տեղափոխեց: էտքան շատա քեզ դուր գալիս L7-ը օգտագործի, բայց մի փորձի մարդկանց ապակողմնորոշել:

Իսկ թե քո թեմայում ինչ կգրեմ էտի դու չես որոշում, այլ մոդեռատորները, Իսկ եթե քեզ ֆորումի կանոնադրությունը դուր չի գալիս քո համար սայթ բացի, ինչ ուզում ես արա: Իմ նախկին գրածը ոչ անտեղի էր, ոչ էլ ինչ որ մի բան որ կանոնադրությունով արգելվի: Ճիշտ ա էս մի պոստս մի քիչ թեմայից շեղվեցի, բայց մոդեռատորներին խնդրում եմ ըմբռնումով մոտենալ, որովհետև ինձ ասումա իմ թեմայում էլ չգրես :o, էն էլ իմ կարծիքով նենց բան չեի գրել որ կանոնադրությունով արգելվի:

Աթեիստ
19.08.2008, 12:03
Ահա և իմ Լ7 ից մի քանի սքռինշութ;)

Քանի որ հայերեն բառերն ավելի երկար են, խորհուրդ կտայի ֆոնտը լաաավ փոքրացնել, ու Times տիպի ֆոնտից (որի դեպքում տառում առկա են լայն և նեղ տեղամասեր) անցնել Arial տիպի (այս դեպքում տառը ամեն տեղ նույն լայնությունն ունի և չափի փոփոխությունից այդքան չի տուժում):

nenesys
20.08.2008, 00:16

Հա հենց տենց էլ կանեմ բայց ցավալին այն ա վոր ավելի փոքր չափսերի դեպքում տառերըլավ չեն պատկերվում (արանքները լցվումա) բայց մի շրջանցելու ձև կգտնեմ

nenesys
20.08.2008, 22:07
Երկու անգամ ֆոնտը փոքրացնելուց հետո շատ փոքր ստացվեց :[

nenesys
20.08.2008, 22:11
Մի անգամ փոքրացնելուց հետո ինձ թվումա առաջընթաց կա:think

BOBO
06.09.2009, 16:20
http://openfile.ru/390129/
Մոտոռոլայի R4513 բազայի հեռախոսների հայերեն լենգնա, մենյուն թարգմանած չի բայց հայերեն տառերը ցույց ա տալի:

arsenia.
06.09.2009, 17:22
Ահա և իմ Լ7 ից մի քանի սքռինշութ;)
Ապերներ Բարեվներ:hands. Ես նորեկ եմ. Nenesys ջան իսկ bluetooth, ИК порт ոնց ես հայաֆիկացնելու. :think