PDA

Դիտել ողջ տարբերակը : Հիսուս Քրիստոս սուպերսթար (հայերեն թարգմանություն)

Վարպետ
12.08.2008, 00:59
Հարգելիներս, ես էստեղ այսուհետ ուզում եմ տեղադրել հանրահայտ ռոք օպերայի իմ թարգմանությունը` կտորներով: Խնդրում եմ, ամենայն անկեղծությամբ կարծիք հայտնել, ինձ բացարձակ չխնայել ու անգամ եթե ավելի դիպուկ լուծումներ ունեք` առաջարկել: Կանխավ շա~տ շնորհակալություն:

Ավելացվել է 3 րոպե անց
1. Հուդայի արիան

Ինչ պարզ է միտքը իմ, եւ ես վերջապես
Հասկացա, թե ուր ենք մենք գնում:
Մահկանացու ու միֆ`հստակ բաժանելով
Կհասկանանք, թե ուր ենք մենք գնում:

Հիսու~ս...
Մեծ ոգեվորությամբ ես ինքդ հավատում,
Դատարկ այն խոսքերին, որ իբր թե Աստված ես դու:
Դու ջուրն ես գցելու գոռոզամիտ վարքով
Բոլոր ազնիվ, բարի ու վեհ արարքներն ու գործերը քո:

Գընալով ավելի է փոթորկվում հոգիս,
Եսխնդրում եմ քեզ` ականջ դիր խոսքիս
Ուհիշիր` ուս-ուսի ենք մենք անցել մեր ուղին:
Մարդիկ այս խորն են համոզված,
Թե դուՄեսսիա ես կամ Աստված.
Զարթնելով` մեզ կհանձնեն հողին:

Չնայած մենք քեզ միշտ շատենք սիրել,
Բայց մեզ համար երբեք Աստված չես եղել,
Մի սպանիր մեր սերն ունվիրումն առ քեզ…
Խեղում են սրանք խոսքերը քո,
Որ հետո այդ լույսի ներքո
Մեղադրեն ստախոսության մեջ քեզ:

Թող այս գործդ անհեթեթ,
Վերադարձիր Նազարեթ,
Ուր քեզ չէին նկատում,
Չէին սպառնում:
Եթե դու այսօր եւեթ
Վերադառնաս Նազարեթ,
Քո հյուսնի կյանքն աննկատ
Կանցնի հանդարտ:

Ո~վ Հիսուս, չես խնայում քո մարդկանց,
Շեղ մի քայլ կկործանի մեզ անդարձ.
Մենք ազատ չենք եւ մաքառում ենք թշնամու լծի տակ:
Ես սարսափում եմ ամբոխից,
Քարը քարին նա չի թողնի,
Կմնանք մենք փլատակի տակ:

Ես ուզում եմ ընդամենը մի բան
Որ անիմաստ չմատնվենք մենք մահվան
Ու փրկվենք, քանի դեռ ժամանակ ունենք:
Ամեն մի նվիրյալիդ ուղեղում
Ամպեր են միմիայն լողում
Մի օր նրանք մեզ կկործանեն:

Գալաթեա
12.08.2008, 02:27
Վա, բնագրին ծանոթ չեմ...բայց ասեմ, մենակ թարգմանությունը կարդալով՝ արդեն ուզում եմ մնացածը..:)

Դե դավայծի :)

Yellow Raven
12.08.2008, 09:56
Ես էլ բնագրին ծանոթ չեմ դրա համար թարգմանության մասին չեմ կարող կարծիք հայտնել...
Իսկ Օպերայի մասին,մենակ կարամ ասեմ, որ տհաճ էր կարդալը:[

Վարպետ
12.08.2008, 10:41
Ես էլ բնագրին ծանոթ չեմ դրա համար թարգմանության մասին չեմ կարող կարծիք հայտնել...
Իսկ Օպերայի մասին,մենակ կարամ ասեմ, որ տհաճ էր կարդալը:[

Սիրուն չի, հնչեղ չի դրա համար էր տհաճ, թե բովանդակությունը, Վահիկ ջան?

Kuk
12.08.2008, 12:38
Ես էլ բնագրին ծանոթ չեմ դրա համար թարգմանության մասին չեմ կարող կարծիք հայտնել...
Իսկ Օպերայի մասին,մենակ կարամ ասեմ, որ տհաճ էր կարդալը:[

Վահիկ ջան, օպերան լսի, դրանից հետո դժվար թե դուրդ չգա.. էդ օպերան գլուխգործոց ա:love
Վարպետ, հալալ ա:good

Yellow Raven
12.08.2008, 13:24
Չէ բովանդակությունն էր տհաճ,ուղղակի ընենց բաների մասինա խոսում,որը քրիստոնյայի համար անընդունելիա:

Կուկ ջան,որ Օպերան լսեմ, կարողա դուրս գա,որովհետև որ էսքան հայտնիա,ուրեմն լավնա: :)
Բայց մեկա բառերի վրա չեմ կարա աչք փակեմ...

Kuk
12.08.2008, 13:40

Ինձ տեքստերն էլ են դուր գալիս, իրոք, շատ ուժեղ գործ ա: Վեբբերը 19 տարեկանում ա գրել. հանճար:good

Yellow Raven
12.08.2008, 13:43
Հիսու~ս...
Մեծ ոգեվորությամբ ես ինքդ հավատում,
Դատարկ այն խոսքերին, որ իբր թե Աստված ես դու:

Սրա ինչնա դուրդ գալիս? :[

Freddie
12.08.2008, 13:47
Սրա ինչնա դուրդ գալիս? :[

Վահիկ ջան, ասեցինք չէ, օպերան լսի կհասկանաս։ Կուկը ճիշտ է ասում։;)

Գալաթեա
12.08.2008, 13:48
Սրա ինչնա դուրդ գալիս?

Կարծիքդ մեր վզին փաթաթելու ու դասեր տալու մեջ իմաստ չեմ տեսնում:

Ներսես_AM
12.08.2008, 13:50
Վահիկ ջան էտ թարգմանած մասը Հուդանա երգում ;)

Freddie
12.08.2008, 13:52
Հա ժողովուրդ, բնօրինակը կարող եք կարդալ այս թեմայում՝ http://www.akumb.am/showthread.php?t=27297
Շուտով շարունակությունն էլ կդնեմ։;)

Yellow Raven
12.08.2008, 13:53
Կարծիքդ մեր վզին փաթաթելու ու դասեր տալու մեջ իմաստ չեմ տեսնում:
Ես իմ կարծիքը ոչ մեկի վզին չեմ փաթաթում, ուղղակի բարձրաձայնում եմ:)
Ու կարծում եմ ֆորումը հենց դրա համարա:

Վահիկ ջան, ասեցինք չէ, օպերան լսի կհասկանաս։ Կուկը ճիշտ է ասում։ http://www.akumb.am/images/smilies/wink.gif

Անպայման կլսեմ,արդեն իմ մոտ էլ հետաքրքրություն առաջացավ: Ինչքան հիշում եմ video.am-ում կար,կքաշեմ կլսեմ:

Kuk
12.08.2008, 13:53
Սրա ինչնա դուրդ գալիս? :[

Վահիկ ջան, նախ` ընդհանուր տեքստից կտրել ես, հետևաբար` այն վերածվել է ինչ որ անհեթեթ վիրավորանքի, բայց երբ ընթերցում ես, կամ, որ ավելի հաճելի է` լսում ես օպերան, այ հենց էդ ժամանակ զգում ես դրա հանճարեղ մտքերի հաճույքը, կամ էլ` չես զգում:D Ամեն դեպքում` խորհուրդ կտամ գոնե մեկ անգամ լսես օպերան, որից հետո նոր արտահայտես կարծիքդ: Ասեմ, որ համեմատած շատ օպերաների, այստեղ լսելիս շատ պարզ հասկացվում են տեքստերը:

Yellow Raven
12.08.2008, 13:54
Վահիկ ջան էտ թարգմանած մասը Հուդանա երգում ;)
Լավ էդ ուրիշ բան...
Իսկ ինչիա օպերայի անունը Հիսուս Քրիստոս Սուպերսթար ?

Freddie
12.08.2008, 14:00
Լավ էդ ուրիշ բան...
Իսկ ինչիա օպերայի անունը Հիսուս Քրիստոս Սուպերսթար ?

Էս դու ընդհանրապես խաբար չե՞ս օպերայից։:o

Yellow Raven
12.08.2008, 14:02
Չէ:D
Բայց որ բացատրես արդեն խաբար կլնեմ:)

Freddie
12.08.2008, 14:05
Չէ:D
Բայց որ բացատրես արդեն խաբար կլնեմ:)

«Երաժշտություն» բաժնում այս թեմայից կա։ Հենց օպերայի մասին է։ Այնտեղ նայիր։ Սա է՝ http://www.akumb.am/showthread.php?t=27297 ։ Այնտեղ էլ օպերայի վերաբերյալ կարող ես հարցեր տալ։ ;)
Չնայած շատ բան էլ գրած կա օպերայի մասին։:P

Վարպետ
12.08.2008, 16:17
Բլին... Իսկ թարգմանված տեքստի մասին ոչ ոք ոչինչ չի ուզում ասի?:) Որ մասը դուրներդ չի եկել? Երեկոյան ուշ կդնեմ երկրորդ մասը, ի դեպ:

Tanamasi
12.08.2008, 16:22
Էկեք ռուսների նման թարգմանածի վրա բեմադրություն դնենք :P :B

Kuk
27.10.2009, 15:53
Բլին... Իսկ թարգմանված տեքստի մասին ոչ ոք ոչինչ չի ուզում ասի?:) Որ մասը դուրներդ չի եկել? Երեկոյան ուշ կդնեմ երկրորդ մասը, ի դեպ:

Ձյաձ, ասիր ու չդրիր շարունակությունը:

Yellow Raven
27.10.2009, 16:06
Էս թեմայում ինչ գրել, չեմ գրել, բայց օպերան վերջնա:))

Rhayader
27.10.2009, 18:40
Ինձ թարգմանության տեքստը դուր չեկավ:(

Heqim
02.11.2009, 14:35
.
Իսկ ինչիա օպերայի անունը Հիսուս Քրիստոս Սուպերսթար ?

+

Հիսուս Քրիստոս Գերաստղ???

:8

Վարպետ
15.11.2009, 13:56
Ինձ թարգմանության տեքստը դուր չեկավ:(
Բայանդուր ջան, խնդրում եմ ավելի մանրամասն, էլի:

Rhayader
18.11.2009, 14:28
Բայանդուր ջան, խնդրում եմ ավելի մանրամասն, էլի:

Չեմ կարողանում պատկերացնել, ոնց դա կերգվի:( ու մեկ էլ մի քանի պատկերներ, որ ես օրիգինալում շատ էի սիրում, հանգի ու ռիթմի պահպանման համար կորել են:

Վարպետ
26.11.2009, 20:03
Չեմ կարողանում պատկերացնել, ոնց դա կերգվի:( ու մեկ էլ մի քանի պատկերներ, որ ես օրիգինալում շատ էի սիրում, հանգի ու ռիթմի պահպանման համար կորել են:
Երգվում ա:) Մի օր կհանդիպենք կփորձենք:)

Rhayader
27.11.2009, 02:09
Երգվում ա:) Մի օր կհանդիպենք կփորձենք:)

Մեծագույն հաճույքով:P ասե՞լ եմ, որ Բիթլզի «Because»-ի հայկական տարբերակից հետո սիրահարվել եմ ձայնիդ:oy

Վարպետ
27.11.2009, 20:46
Մեծագույն հաճույքով:P ասե՞լ եմ, որ Բիթլզի «Because»-ի հայկական տարբերակից հետո սիրահարվել եմ ձայնիդ:oy
օհ:) Դու պտի մեր հետ կառաոկե գաս ուրեմն:))

Sambitbaba
14.06.2011, 20:37
Բլին... Իսկ թարգմանված տեքստի մասին ոչ ոք ոչինչ չի ուզում ասի?:) Որ մասը դուրներդ չի եկել? Երեկոյան ուշ կդնեմ երկրորդ մասը, ի դեպ:
Ինձ դուր է գալիս…
Իսկ ի՞նչն է պատճառը, որ այս երեք տարիների ընթացքում քո հաճելի մտադրությունն այդպես էլ՝ ցավոք, անավարտ մնաց:

Morg
14.06.2011, 21:44
Լավ է թարգմանած: Մի քիչ ուղղագրությանը նայի, մեկ էլ կետադրական նշաններին: Օպերան լսելու հղումը կտաք?

Վարպետ
17.07.2011, 00:10
Մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով թարգմանության պրոցեսը տուպիկում էր:) Հիմա քանի որ հայտնվել ա մոտիվացիա ու էդ թվում նաեւ` ներքին, սկսում եմ շարունակել: Բայց կտեղադրեմ ուշ-ուշ` վերջնական տարբերակները ստանալուց հետո: Շնորհակալ եմ, որ էսքան տարիների ընթացքում արթուն եք պահում թեման:)