PDA

Դիտել ողջ տարբերակը : Ո՞վ է փակել «Ամենա... ակումբցին» թեման և ինչու

ars83
11.08.2008, 10:37
08.08.2008, 22։25–ին «Ամենա... ակումբցին» թեմայում հայտնվել է վերջին գրառումը՝ «Թեման փակվում է»։ Այն ավելացրել է Artego մասնակիցը։ Թեման այժմ փակ է գրառումների համար։
Թեման գտնվում է «ԴԱՐ» Ակումբ > Ազատ կյանք > Ժամանց բաժնում, որի մոդերատորներն են Surpr!se-ը, Ուրվականը և Ձայնալարը։

Հարց առաջին՝ ո՞վ է փակել նշված թեման։
Հարց երկրորդ՝ ո՞րն է թեմայի փակման պատճառը։
Հարց երրորդ՝ ինչու՞ թեմայի փակման պատճառը չի նշվել թեման փակելիս։

Guest
11.08.2008, 10:45
Արտգեօն ադմին է, ու կարա փակի ցանկացած թեմա…

Հարց առաջին՝ ո՞վ է փակել նշված թեման։Բանականաբար Արտգեօն:D
Հարց երկրորդ՝ ո՞րն է թեմայի փակման պատճառը։Ուզում ա փակում ա…:D
Հարց երրորդ՝ ինչու՞ թեմայի փակման պատճառը չի նշվել թեման փակելիս։Հավես չի ունեցել, կամ ինչպես կասի հետագայում… "Սենց ավելի լավ շատ բան եմ ասել, քանս թե ոչ գրեի:D"

Ավելացվել է 46 վայրկյան անց
Հ.Գ. Ցավագին մի ընդունեք ակումբում կատարվածները… սա էլ այն տեղը չի ;)

VisTolog
11.08.2008, 10:49
Art դու հլը ադմի՞ն ես :))

Adam
11.08.2008, 10:59
08.08.2008, 22։25–ին «Ամենա... ակումբցին» թեմայում հայտնվել է վերջին գրառումը՝ «Թեման փակվում է»։ Այն ավելացրել է Artego մասնակիցը։ Թեման այժմ փակ է գրառումների համար։
Թեման գտնվում է «ԴԱՐ» Ակումբ > Ազատ կյանք > Ժամանց բաժնում, որի մոդերատորներն են Surpr!se-ը, Ուրվականը և Ձայնալարը։

Հարց առաջին՝ ո՞վ է փակել նշված թեման։
Հարց երկրորդ՝ ո՞րն է թեմայի փակման պատճառը։
Հարց երրորդ՝ ինչու՞ թեմայի փակման պատճառը չի նշվել թեման փակելիս։

Թեման նախ փակվել է իրեն արդեն սպառելու, և վերջին շրջանում իրար հանդեպ մասնակիցների կծողական գրառումների պատճառով:

ChildOfTheSky
11.08.2008, 11:08
Համաձայն չեմ: Հենց վերջին շրջանում շատ ակտուալ թեմա էր, իսկ իրար կծելը էդքան էլ վատ բան չի, բայց ես չեմ տեսել դեռ, որ էտ թեմայում իրար կծեն:

Ra$Ta
11.08.2008, 11:12
Արաաաաա Արտուր ? էս ինչ մի լացկան երեղաես դառել .... մնումա մի հատել լացելու սմայլիկ դնես պրծնես ... հա վռոդի խես փագե թեման ???:angry

ars83
11.08.2008, 11:15
Թեման նախ փակվել է իրեն արդեն սպառելու, և վերջին շրջանում իրար հանդեպ մասնակիցների կծողական գրառումների պատճառով:

Սա պատասխանն է «ինչու՞ է փակվել թեման» հարցին։

Մյուս երկու հարցերին չե՞ք պատասխանի։ Մանավանդ, որ Դուք, որպես բաժնի մոդերատոր, պետք է իմանաք, թե ով է Ձեր բաժնում թեմա փակում։

Նաև երրորդ հարցը շատ կարևոր է. առանց բացատրության թեմա փակելը թեմայի մասնակիցների նկատմամբ անհարգելի վերաբերմունք է։

Թեման հինգաստղանի է, նշանակում է՝ մարդիկ կան, որոնց դուր է եկել, բազմաթիվ մասնակիցներ գրել են այդ թեմայում։ Այդքանը հաշվի առնելով, պետք է փակողը պատճառը նշեր։

Adam
11.08.2008, 11:25

Թեման փակել է Artgeo-ն, որն էլ ներկա դրությամբ ադմինիստրատոր է ակումբում:
Ես իր փոխարեն չեմ պատասխանի, թե ինչու է առանց մեկնաբանության փակվել: Դա արդեն իրեն հարցրեք:

Թեման 5 աստղանի է ընդամենը 1 մասնակցի ձայնի շնորհիվ: Այսինքն եթե դուք մկնիկի սլաքը պահեք այդ աստղերի վրա, կտեսնեք, որ փոքրիկ դեղին գույնի պատուհանի վրա գրված է, թե քանի հոգի է այդ թեմային վարկանիշ տվել և միջին գնահատականը որն է:
Եթե գրենք դրանից ելնելով, ապա կարելի է ասել, որ թեման ընդամենը 1 մասնակցի հավանությանն է արժանացել այսքան ժամանակ: Եվ ընդհանրապես, արդեն «ամենա...»-ով սկսով գրեթե բոլոր ստանդարտ ածականները, որոնք էլ հենց թեմայի իմաստն են, ասվել է և թեման իրեն սպառել է, և իմաստ էլ չկա շարունակելու:

Ավելացվել է 5 րոպե անց

Համաձայն չեմ: Հենց վերջին շրջանում շատ ակտուալ թեմա էր, իսկ իրար կծելը էդքան էլ վատ բան չի, բայց ես չեմ տեսել դեռ, որ էտ թեմայում իրար կծեն:

Բողոքներ եղել է:

ars83
11.08.2008, 11:42
Թեման փակել է Artgeo-ն, որն էլ ներկա դրությամբ ադմինիստրատոր է ակումբում:

Շնորհակալություն պատասխանի համար։

Ես իր փոխարեն չեմ պատասխանի, թե ինչու է առանց մեկնաբանության փակվել: Դա արդեն իրեն հարցրեք:

Եղավ, կսպասեմ պատասխանի։

Թեման 5 աստղանի է ընդամենը 1 մասնակցի ձայնի շնորհիվ: Այսինքն եթե դուք մկնիկի սլաքը պահեք այդ աստղերի վրա, կտեսնեք, որ փոքրիկ դեղին գույնի պատուհանի վրա գրված է, թե քանի հոգի է այդ թեմային վարկանիշ տվել և միջին գնահատականը որն է:
Եթե գրենք դրանից ելնելով, ապա կարելի է ասել, որ թեման ընդամենը 1 մասնակցի հավանությանն է արժանացել այսքան ժամանակ:
Ոչ մի նշանակություն չունի, թե քանի մասնակից է հավանել թեման։ Մեկն էլ է բավական։ Ուրեմն, եթե մեկ մարդ է՝ կարելի է նրան անտեսե՞լ, թեմայի փակման պատճառ չգրե՞լ։

Եվ ընդհանրապես, արդեն «ամենա...»-ով սկսով գրեթե բոլոր ստանդարտ ածականները, որոնք էլ հենց թեմայի իմաստն են, ասվել է և թեման իրեն սպառել է, և իմաստ էլ չկա շարունակելու:
Մի կարծեք, որ իմ «ուշքը գնում է» այդ թեմայի համար, բայց ես ինձ իրավունք չէի վերապահի թեման փակել այն պատճառով, որ ինձ դուր չի գալիս։ Կամ էլ, եթե տեսնեի որ 45 էջ բան է գրված, գոնե կմտածեի բացատրություն տալ, ինչու եմ փակում թեման։

Իսկ ակումբի կանոնադրության մեջ կա՞ այնպիսի կետ, որ թեման կարող է փակվել, եթե բաժնի մոդերատորի կամ ադմինիստրատորի կարծիքով այն իրեն սպառել է։

Adam
11.08.2008, 11:50
Ոչ մի նշանակություն չունի, թե քանի մասնակից է հավանել թեման։ Մեկն էլ է բավական։ Ուրեմն, եթե մեկ մարդ է՝ կարելի է նրան անտեսե՞լ, թեմայի փակման պատճառ չգրե՞լ։

Դա հենց էնպես էլ նշանակություն չուներ, որովհետև այսքան ժամանակ եղել են թեմաներ, որոնք շատ ու շատ պոպուլյար էին, սակայն զուտ այդ վարկանիշների առումով նույնիսկ 1 հոգու ձայն չէին ստացել: Դա էստեղ բացարձակ կապ չունի: Ես ուղղակի գրել էի, քանի որ դուք ասում եք շատ մարդիկ են հավանել և այլն...
Գրառում անել, չի նշանակում շատ հավանել տվյալ թեման:

Իսկ ակումբի կանոնադրության մեջ կա՞ այնպիսի կետ, որ թեման կարող է փակվել, եթե բաժնի մոդերատորի կամ ադմինիստրատորի կարծիքով այն իրեն սպառել է։

Ճիշտն ասած, մոդերատորներն ու ադմինիստրատորները իրավունք ունեն որոշել: Նամանավանդ, լինում են օրեր, որ տվյալ թեման գնում և կորում է հին թեմաների մեջ և ոչ մեկ անգամ ուշադրություն էլ չի դարձնում:

ChildOfTheSky
11.08.2008, 12:11
Լսվ, չեմ հասկանում, եթե թեմայից դժգոհողներ են եղել գրառումների հետ կապված, ապա նկատողություն տայիք կարգազանցներին, եթե այդպիսիք կային, իսկ թեման թողնեիք բաց: Հիմա եթե ես զրուցարանում որևէ մեկին ոչ վայելուչ կամ վիրավորող բան գրեմ պիտի զրուցարանը փակե՞ք: Կոչ եմ անում բացել թեման:

Երվանդ
11.08.2008, 12:17
Հա լավ յանիմ էտ ինչ միհատ թեմա էր որ սենց խառնվել եք իրար:)), լավա արել փակելա:B:D

ChildOfTheSky
11.08.2008, 12:31
Շատ լավ ու հետաքրքիր թեմա էր: Ես հաճույքով էի կարդում ու գրառում անում էտ թեմայում:
Արթ, արի մի բան գրի, տենանք խի ես փակել, եթե ուրիշ բան էլ կա, ասա իմանանք:

Սամվել
11.08.2008, 12:34
Շատ լավ ու հետաքրքիր թեմա էր: Ես հաճույքով էի կարդում ու գրառում անում էտ թեմայում:
Արթ, արի մի բան գրի, տենանք խի ես փակել, եթե ուրիշ բան էլ կա, ասա իմանանք:

Օրինակ ի՞նչն էր էտ Թեմայի հետաքրքիր

ChildOfTheSky
11.08.2008, 12:41
Էն էր հետաքրքիր, որ հիմնականում շատ դիպուկ, երբեմն նաև հումորով գրվում էին ակումբցիների հետաքրքիր հատկանիշները: Ամեն դեպքում տափակության ու անհետաքրքրության համար փակվելու արժանի թեմա չէր:

Արշակ
11.08.2008, 12:56
Մոդերատորական։
ars83, «Առաջարկություններ և դիտողություններ» բաժնում գոյություն ունի «Հարցեր ադմինիստրացիային» անունով թեմա, որը նախատեսված է մասնավորապես հենց էսպիսի հարցերի համար ու որի մասին շատ լավ տեղյակ եք ու «Ամենա... ակումբցին» թեմայի փակվելու վերաբերյալ էլ այնտեղ արդեն գրել եք։
Պատկերացնո՞մ եք եթե ամեն մեկը Ձեր նման «Հարցեր ադմինիստրացիային» թեմայում տրված ամեն մի հարցի վերաբերյալ մի հատ էլ առանձին թեմա բացի։
«Հարցեր ադմինիստրացիային» թեմայում Ձեզ հուզող հարցը տվել եք, ուրեմն բարի եղեք սպասել։ Երբ ադմինիստրացիան անհրաժեշտ կհամարի, կանդրադառնա տրված հարցին։
Նշեմ նաև, որ ադմինիստրացիան պարտավորություն չունի իր կատարած ամեն մի գործողության վերաբերյալ ֆորումի անդամներին հաշվետվություն տալ։ Ճիշտ է, Ակումբի ադմինիստրացիան ձգտում է, որպեսզի կատարված գործողությունները հասկանալի լինեն ֆորումի անդամներին, լսում է առաջարկներն ու բողոքները (դրանց համար նույնիսկ առանձին բաժին կա), բայց նույնիսկ ցանկության դեպքում ադմինիստրացիան չի կարող առանց այն էլ չհերիքող ժամանակը վատնել բոլոր հարցերն ու դժգոհությունները բավարարելու վրա, հատկապես որ ֆորումի որոշ անդամներ վատ սովորություն ունեն անընդհատ բողոքել ու ադմինիստրացիայի սուղ ժամանակը սպանել։

Մի խոսքով, այս թեման փակվում է։ Ադմինիստրացիային ուղղված հետագա հարցերը կարող եք գրել համապատասխան թեմայում։