PDA

Դիտել ողջ տարբերակը : Վահե Քաչա

Tanamasi
10.08.2008, 22:28
Սփյուռքահայ մի հիանալի արձակագիր Վահե Քաչան ապրում և ստեղծագործում էր Ֆրանսիայում։ Նրա որոշ ստեղծագործությունների հիման վրա կինոներ են նկարահանվել։ Նա ունի շատ յուրահատուկ և անկրկնելի գրելաոճ, որը ինձ շատ է դուր գալիս։ :love
Եկեք այստեղ խոսենք նրա ստեղծագործությունների մասին։ :B

impression
10.08.2008, 22:32
Ճիշտն ասած՝ չեմ կարդացել, այ որ գոնե լինկ դնես կամ էլ տեղադրես իր ստեղծագործություններից մի քանիսը, խոստանում եմ կարդալ ու ասել կարծիքս :)

Tanamasi
10.08.2008, 22:33
Ճիշտն ասած՝ չեմ կարդացել, այ որ գոնե լինկ դնես կամ էլ տեղադրես իր ստեղծագործություններից մի քանիսը, խոստանում եմ կարդալ ու ասել կարծիքս :)

Եթե էլ. տարբերակով ճարեմ անպայման։ ;)

nune'
10.08.2008, 23:25
Հրաշալի գրող, չնայած իր գործերից միայն «Գավազանն» եմ կարդացել, բայց..հզոր գործա..եզակի ստեղծագործություն, որ առաջին իսկ տողերից խոստանում էր աննախադեպ ընթացք ու ադրենալինի բարձրացում..ըտենց գործեր շատ քիչ եմ հանդիպել..կարդացեք, ով որ չի կարդացել..:hands

impression
10.08.2008, 23:26
Հրաշալի գրող, չնայած իր գործերից միայն «Գավազանն» եմ կարդացել, բայց..հզոր գործա..եզակի ստեղծագործություն, որ առաջին իսկ տողերից խոստանում էր աննախադեպ ընթացք ու ադրենալինի բարձրացում..ըտենց գործեր շատ քիչ եմ հանդիպել..կարդացեք, ով որ չի կարդացել..:hands

Եթե ունես էլ. տարբերակ, կխնդրեի քոփի անել, արդեն հետաքրքրությունս հասել է գագաթնակետին :)

Tanamasi
10.08.2008, 23:27
Ընդհանրապես Քաչայի բոլոր գործերում կա որոշակի հոգեբանական փիլիսոփայություն։ ;)

Մի քիչ էլ ջիջիլ քցեմ :P

Ուլուանա
10.08.2008, 23:56
Դպրոցում կարծեմ մի պատմվածք էինք անցել՝ «Կաթիդ փարան չմոռանաս...»: Կարծեմ Վահե Քաչան էր հեղինակը, չէ՞... Դաժան պատմվածք էր... :( Ուրիշ ստեղծագործություն չեմ կարդացել, բայց շատ հետաքրքրում է, եթե էլ. տարբերակը կգտնեք, ես էլ կկարդամ...

Ռուֆուս
10.08.2008, 23:59

Ես էլ եմ դպրոցում կարդացել այդ պատմվածքը, արտակարգ գործ է.... Ինչքան հիշում եմ մոր ու անսիրտ որդու մասին էր, շատ սրտաճմլիկ պատմություն է....

Ուլուանա
11.08.2008, 00:16
Ես էլ եմ դպրոցում կարդացել այդ պատմվածքը, արտակարգ գործ է.... Ինչքան հիշում եմ մոր ու անսիրտ որդու մասին էր, շատ սրտաճմլիկ պատմություն է....
Հա, հենց դա է․․․

Kuk
11.08.2008, 00:38
Վահե Քաչաի գրածներից «Գիշատիչների խնջույք»-ն եմ կարդացել, լավն էր:

Ուլուանա
11.08.2008, 00:42
Վահե Քաչաի գրածներից «Գիշատիչների խնջույք»-ն եմ կարդացել, լավն էր:
Ա՜, էդ պատմվածքի մասին մեր գրականության դասախոսն էր պատմել, լավ մանրամասն էլ պատմում էր ինքը միշտ, նենց, որ վերջում թվում էր, թե ինքդ ես կարդացել... :) Բայց հիմա նենց կուզենայի կարդալ... :think
Լինք գտեք, տվեք, կարդանք, էլի: :(

Kuk
11.08.2008, 00:46

Ես գրքով եմ կարդացել, լինկ չեմ կարող տալ, բայց արժի կարդալ, չնայած մի չորս տարի առաջ եմ կարդացել, բայց հիմա էլ նորից կկարդայի հաճույքով. ընդհանուր գիրքն էնքան դուր չէր եկել, որքան որոշ իրավիճակներ` իրենց նկարագրությամբ. տխուր ու ցավալի պահեր կան, որոնք մտածելու տեղիք են տալիս:

Tanamasi
11.08.2008, 19:43
Ինտերնետում շատ փնտրեցի՝ չգտա։ Երևի փորձեք գրադարաններից վերցնել՝ չեք փոշմանի։ ;)
«Գիշատիչների խնջույքը» վիպակ է։ Նրա ամենահայտնի գործերից է՝ հենց սրա վրա մի ֆրանսիական կինո են հանել՝ հին։ Հեղինակը մի լարված մթնոլորտ է ստեղծել ու նկարագրում է, թե ամեն հերոս իրեն ինչպես է դրսևորում։ :hands

Kuk
12.08.2008, 13:21

Ըհը, էն, որ մի սենյակում հավաքված, մեկը մյուսի տակ փորում են:

Tanamasi
12.08.2008, 15:09
Ըհը, էն, որ մի սենյակում հավաքված, մեկը մյուսի տակ փորում են:

Հա, կարելի ա տենց էլ ասել :D

Mitre
26.08.2008, 20:53
Վահե Քաչայից նոր գիրք գտա , համենայն դեպս ինձ համար, '' Մի դաշույն այս պարտեզի մեջ '' hրատարակվել է՝ ՙՆաիրի՚, Երեւան 1999
շատ են գովում, ես դեռ չեմ կարդացել

Rhayader
24.01.2009, 15:03
Ես էլ եմ գիշատիչների խնջույքը կարդացել, իրոք թունավոր էր:love

Նաիրուհի
07.12.2009, 22:00
Ի՞նչ ենք կարդացել, ի՞նչ կարծիքի ենք և, ընդհանրապես, ի՞նչ գիտենք նրա մասին։

Rhayader
07.12.2009, 22:19
Ի՞նչ ենք կարդացել, ի՞նչ կարծիքի ենք և, ընդհանրապես, ի՞նչ գիտենք նրա մասին։

Ցավոք, կարդացել եմ միայն «Գիշատիչների խնջույքը»:love
Կարծիքս միանշանակորեն դրական է: Ինչ-որ մեկը կտա՞ ուրիշ բան:

Նաիրուհի
07.12.2009, 22:36
Ի՞նչ ենք կարդացել, ի՞նչ կարծիքի ենք և, ընդհանրապես, ի՞նչ գիտենք նրա մասին։

Ներողություն, ես չէի նկատել, որ Վահե Քաչային նվիրված թեմա կար, առանձին թեմա էի բացել։ Շնորհակալ եմ մոդերատորներին, որ միացրին այս թեմային։

Վահե Քաչայից քիչ բան եմ կարդացել, բայց 7-րդ դասարանից սիրահարված եմ նրա գործերին.
«Գիշատիչների խնջույքը»
«Արարչի 8-րդ օրը» (այս տարի շատ օգնեց ճգնաժամից դուրս գալ)
«Գավազանը»»
«Ակն ընդ ական»
Հզոր հեղինակ է։

Ռուֆուս
10.12.2009, 12:43
Ժողովուրդ, թախանձագին խնդրում եմ (ավելի ճիշտ խնդրում ենք մի տարուց ավելի :))), եթե Վահե Քաչայի գրքերից ունեք էլ. տարբերակով, լինք տվեք, կարդանք :)

Ես իրենից մենակ մի պատմվածք եմ կարդացել, որը բավական է, որ իր մասին խիստ դրական կարծիք կազմեմ, ամեն անգամ էլ էս թեմայում որ գրառում եք կատարում, հետաքրքրությունս ավելի է աճում....

Yeghoyan
10.12.2009, 13:15
Վահե Քաչայի ,,Դեվը արթնացավ,, վեպը կարող եք կարդալ այստեղ՝ http://araratian-tem.am/media/Vahe%20Qacha.pdf

Kuk
10.12.2009, 14:17
Ժողովուրդ, թախանձագին խնդրում եմ (ավելի ճիշտ խնդրում ենք մի տարուց ավելի :))), եթե Վահե Քաչայի գրքերից ունեք էլ. տարբերակով, լինք տվեք, կարդանք :)

Ես իրենից մենակ մի պատմվածք եմ կարդացել, որը բավական է, որ իր մասին խիստ դրական կարծիք կազմեմ, ամեն անգամ էլ էս թեմայում որ գրառում եք կատարում, հետաքրքրությունս ավելի է աճում....

Հայկ, ո՞րն ես կարդացել: Եթե «Գիշատիչների խնջույքը» չես կարդացել, կարող եմ գիրքը տալ: Լավն ա:

Ռուֆուս
10.12.2009, 14:43
Հայկ, ո՞րն ես կարդացել: Եթե «Գիշատիչների խնջույքը» չես կարդացել, կարող եմ գիրքը տալ: Լավն ա:

Դպրոցական տարիներին մի շատ կարճ պատմվածք եմ կարդացել, անունը կարծեմ "Կաթին փարան" կամ «Կաթին փողը»: Մի կնոջ մասին է, ով խանութում գրոշներով մի երկու բան է ուզում առնել, էն էլ փողը չի հերիքում, խանութպանն էլ էս կնոջը վիրավորում է, ինչ ասես չի ասում ու վերջում պարզվում է, որ էդ կինը խանութպանի հարազատ մայրն է :(

Գիշատիչների Խնջույքը ուզում եմ, շատ շնորհակալ եմ:)

Դեկադա
11.12.2009, 13:48
Ես էլ եմ կարդացել «Գիշատիչների խնջույքը»:Եվ ոչ միայն կարդացել, այլ բախտ եմ ունեցել դիտել ներկայացումը:Ու այնքան դրական ազդեցություն էր թողել վրաս, որ ներկայացումը որոշեցի նայել ևս մեկ անգամ:

Smokie
02.09.2014, 22:09
«Կաթիդ փարան չմոռնաս մամա»-ն իմ դասագրքոււմ էլ կար, բայց դեռ չեմ կարդացել: Հիշում եմ, որ վերջին տողերը աչքովս ընկել են շատ անգամ՝ մի անգամ փորձել էլ էի կարդալ, բայց չգիտեմ ինչի՞ կիսատ էր մնացել: Հիմա կարդամ ինտերնետից գտածը:;)

Բայց մի բան պիտի ասեմ... իրականում հեղինակը Վահե Հայկն ա::))

«Գիշատիչների խնջույքը» կա ինտերնետում pdf ֆայլով, քաշել եմ: Հարմար պահին կկարդամ::aha

Գորտուկ
02.09.2014, 23:36
Կցանկանայի Քաչայի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված մի երկու ֆիլմ էլ դիտեմ..
Քրիստիան ժակը նկարահանել է «Գիշատիչների խնջույքը» ֆիլմը , իսկ Անդրե Կայաթն էլ « Ակն ընդ ական»-ը: Որտե՞ղ կարող եմ դիտել այդ ֆիլմերը չեմ կարողանում
գտնել դրանք:
Իսկ Քաչայի հզարագույն գործերից կարդացել եմ նաև « Սեղմված բռունցքներ», , Թողե՛ք մեռնեն», , Ուզածիդ չափ», « Հրեայի մահը» սրանք էլ են շատ լավը ::love