Դիտել ողջ տարբերակը : Մեր գրած քառյակները
Morpheus_NS
10.08.2008, 20:10
Այս թեմայում գրում ենք ՄԵՐ գրած քառյակները
Սերը անցողիկ երբեք չի լինում,
Սերը մեր սրտում իր բույնն է շինում,
Թեեւ խամրում է ժամանակի հետ,
Բայց այն չի մեռնում, չի կորում անհետ:
Դու ես միայն այն միակը
Այն անգինը իմ կըանքի,
Որի համար գիշերներս
Դարձան անքուն, անհանգիստ:
Հիշում եմ ես այն օրերը
Որ անցկացրինք միասին,
Ես կյանքումս չէի տեսել
Այդպիսի Սեր սքանչելի:
Morpheus_NS
14.08.2008, 16:22
Ապրել քեզ համար,
Բայց լինել հեռու,
Ա՜խ, շատ է դժվար...
... Էլ չեմ սիրելու:
Սա իմ թեմայում էր գրված , ստեղ էլ եմ տեղադրում
Անդարձ լքված եմ ես,
աշնան ծառի պես,
երբ տերևի քո ճյուղի,
իջնում է առանց երկյուղի
impression
14.08.2008, 20:44
էս տեսակի բաներ ես էլ ունեմ գրած, երբեք չէի կարծում, թե հարմար տեղ կլինի ցուցադրելու :)
Ես քեզ մի սիրտ նվիրեցի
Ու խնդրեցի` զգույշ կվարվես
Իսկ դու հանկարծ տրորեցիր
Ու ասացիր` վայ, փշրվեց….
Morpheus_NS
16.08.2008, 22:07
Պսակադրության արարողություն… ամուսնանում են սրտեր սիրահար,
Այս մեծ աշխարհի թոհուբոհի մեջ նրանք վերջապես գտել են իրար.
Ուրախ են նրանք, չէ՞ որ երկնքից նման պարգեւներ հաճախ չեն տրվում…
… Իսկ այնտեղ՝ հեռվում՝ մեկի կրծքի տակ, սիրուց տառապող սիրտ է կոտրվում:
Մեղապարտ
16.08.2008, 23:03
Ցողը նստել էր ծաղկի թերթերին,
Արևի շողը ծաղկին էր փարվել
Ցող, ծաղիկ ,արև մի ամբոջ աշխարհ
Իրար մեջ հյուսված նոր սկիզբ դարձան::love
Morpheus_NS
05.09.2008, 11:15
Աշխարհից այն կողմ կան աշխարհներ շատ,
Իրարից հեռու, իրարից անջատ,
Այդ աշխարհարհներից մեկն էլ հենց իմն է,
Այն, որտեղ սերն է ողջ կյանքի գինը:
Հայրենասե՜ր, դու էլ փախա՞ր,
Բա ո՞վ պիտի ազգին փրկի,
Բա ո՞վ պիտի նժդեհաբար
Մութ ուժերին դուրս վտարի…:))
:D
Morpheus_NS
21.09.2008, 02:56
Կարոտից ծնված ու արցունք դարձած,
Անցյալից մի պահ ներկային անցած
Ու արթուն պահած մեզ ողջ գիշերը,
Ա՜խ, այդ հուշերը....