PDA

Դիտել ողջ տարբերակը : Բորատ / Borat

Սահակ
06.11.2006, 06:33
Մի քանի օր առաջ նայեցի Բոռատ (http://en.wikipedia.org/wiki/Borat:_Cultural_Learnings_of_America_for_Make_Benefit_Glorious_Nation_of_Kazakhstan) կինոն: Շատ ծիծաղելի կինո է և շատ մեծ հաջողություն է ունեցել ամբողջ աշխարհով մեկ: Այդ կինոյի երկրորդ ամենակարևոր դերասանը հայ է: Եվ կինոյի կեսը հայերեն լեզվով է (տակը անգլերենով թարգմանված): Ինձ շատ դուր եկավ երբ հայը ու Բոռատը կռիվ են անում իրար հետ: Ինչ որ ուրիշ մարդիկ տեսե՞լ են այդ կինոն թե ոչ: Ի՞նչ կարծիքներ կան:

StrangeLittleGirl
06.11.2006, 21:52
Էդ էն ղազախի՞ մասին ֆիլմն է

Սահակ
07.11.2006, 01:34
Էդ էն ղազախի՞ մասին ֆիլմն է
Հա ղազախի մասին է:

StrangeLittleGirl
07.11.2006, 17:20
Չէ՛, չեմ տեսել :D

Վազգեն
22.11.2006, 23:35
Մի քանի օր առաջ նայեցի Բոռատ (http://en.wikipedia.org/wiki/Borat:_Cultural_Learnings_of_America_for_Make_Benefit_Glorious_Nation_of_Kazakhstan) կինոն: Շատ ծիծաղելի կինո է և շատ մեծ հաջողություն է ունեցել ամբողջ աշխարհով մեկ: Այդ կինոյի երկրորդ ամենակարևոր դերասանը հայ է: Եվ կինոյի կեսը հայերեն լեզվով է (տակը անգլերենով թարգմանված): Ինձ շատ դուր եկավ երբ հայը ու Բոռատը կռիվ են անում իրար հետ: Ինչ որ ուրիշ մարդիկ տեսե՞լ են այդ կինոն թե ոչ: Ի՞նչ կարծիքներ կան:
Համաձայն եմ, ծիծաղելի կինո էր։ :hands Ամերիկացիներին էլ լա՜վ ձեռ էր առնում։ Բայց դա միայն խելոք ամերիկացիները հասկացան, իսկ մյուսները կարծեցին, որ ղազախներին է ֆիլմը ձեռ առնում։:D
Բայց որոշ տեղեր կային, որ չափը անցնում էր։ Հենց եդ քո սիրած պահը, երբ Բոռատը ու են հայը տկլոր կռիվ էին անում, ամենազզվելի մասն էր։:[ Եթե այդ մի քանի րոպեն ու էլի մի երկու պահ այդ կինոից հանեին, հարյուր տոկոսով դուրս կգար այդ կինոն։
Հետաքրքիր է, որ Ռուսաստանում այդ կինոն ընդհանրապես արգելել են ցույց տալ։

Սահակ
23.11.2006, 06:48
Արաբական Էմիրաթներնել են արգելել այդ կինոն։
«Բոռատ» կինոն մի քանի «կրիտիկ» անվանել են ամենածիծաղելի կինոն պատմության մեջ։
http://www.startribune.com/1553/story/783951.html
Այդ կինոն արդեն հավաքել է $82 միլլիոն ԱՄՆ դոլլար։ Եվ դեռ շատ ավելի կհավաքի։ Իսկ «Բոռատի» դերասանը երևի Օսկառ կստանա։ Եվ երկրորդ դերում հայ դերասան է, և ամբողջ կիոնյի ընթացքում խոսում է միայն հայերեն։ Հայաստանում ոչ մեկ չի՞ տեսել «Բոռատ»–ը։

Shauri
29.11.2006, 16:27
Երեխեք, իսկ ովքեր որ տեսել են, ո՞րտեղից եք ճարել էդ ֆիլմը...
Վարձույթում չկա... :(
Հնարավո՞ր է ինչ-որ տեղից վերցնել...

Սահակ
29.11.2006, 19:36
Ես կինոթատրոնում եմ տեսել։ Դիսկերի վրա դեռ չեն վաճառում։ Ռուսաստանը արգելել է ոչ միայն այդ կինոյի ցուցադրումը այլ նաև այդ կինոյի վաճառքը դիսկերի վրա։ Այն կինոթատրոնում ուր ես գնացել էի կռիվ էր եղել։ Մի քանի ջահել (18-ից փոքր) երեխաներ, մեծ մարդու շորեր էին հագել և փորձում էին դահլիչ մտնել։ Երբ կինոյի աշխատողները ջոգեցին որ սրանք 18 չկան ու խնդրեցին իրենց վարորդական թուղթը, իրենք փորձեցին զոռով մտնել։ Վերջը նրանով պրծավ որ զինված ոստիկաններ դրեցին Բոռատի կինոյի մուտքի մոտ :)

Artgeo
01.12.2006, 23:36
Տարորինակ է, բայց փաստ. Չնայած Ռուսաստանում այդ ֆիլմի արգելքին, կասկադի մոտի վարձույթի սրահում այսօր ասացին, որ վաղը այդ ֆիլմը կունենան։ :)

StrangeLittleGirl
01.12.2006, 23:46
Հետաքրքիր է, որ Ռուսաստանն արգելել է, բայց Ղազախստանը գոհունակություն է հայտնել:

Սահակ
17.01.2007, 11:35
Այսօր «Բոռատը» ստացել է Golden Globe Award լավագույն դերասան in Musical and Comedy։ http://www.foxnews.com/story/0,2933,243823,00.html

NetX
18.01.2007, 02:50
Միգուցե և սուբյեկտիվ կարծիք բայց ես դեռ
այդպիսի անմակառդակ ու ախմախ կինո չէի տեսել...:[
ավելի ճիշտ չտեսա էլ, սկզբից 15 րոպե, վերջից 10 րոպե,
իսկ միջանկյալ հատվածը անընդհատ 10 րոպե առաջ տալով...
:[

Լոս
02.02.2007, 02:32
Դուրս չեկավ ընդհանուր առմամբ, չնայած մինչև վերջ նայեցի։
Ինչ վերաբերվում է հային, ճիշտն ասած հեչ դուրս չեկավ որ էտ կինոյի մեջ հայի ձեն կար։ Իսկ թե ինչի համար էր պետք հայկական ձենը, ես վերջը չհասկացա։

otar
02.02.2007, 12:26
ես իրա դեմքը տեսա նաելու ցանկությունս կորավ... վարձույթի աշխատողն էլ ասեց այլանդակ կինո ա :D

Davo'o
09.02.2007, 13:59
Առաջին անգամ նայելուց հետո ծիծաղում էի, երկրրորդից հետո նույնպես... երրորդ անգամ նայելու հետո լաց էի լինում: Շատ լավ ֆիլմ էր… Սև հումոր ախպորս պռակատում կա ռայկոմում:hands

Սահակ
09.02.2007, 17:50
Ես էլ էի հա՛մ ծիծաղում հա՛մ լացում։ Ես հույսով եմ որ մարդիկ հասկացել են որ միակ դերասանները այդ կինոյում Բոռատն է ու մեկ էլ էն Հայ-ը (Ազամատ)։ Մեկ էլ ամենասկզբում որ իրա գյուղի մասինա պատմում էտ էլ են դերասաններ։ Մնացած մարդիկ բոլորովին իրականությունից են վերցված։ Հենց այդ պատճառովա որ չես իմանում ծիծաղես թե՞ լացես։

Davo'o
10.02.2007, 11:20
Ես երբեմն էնպիսի իմաստներ եմ տեսնում ֆիլմերում, գրքերում, նկարներում, որ ուրիշները չեն նկատում, նույնիսկ սեղծագործության հեղինակները:) Բոռատ ֆիլմը իմ սիրած ֆիլմերի ցուցակում բարձրացավ 3-րդ տեղ:) , Մաթրիքսից ու Ֆորեսթ Գամփից հետո, իսկ կատակերգությունների մեջ ընդհանրապես առաջին. վերջին անգամ էսքան երևի Էյս Վենտուրայի վրա էի ծիծաղել :P
Իմ կարծիքով Բոռատը պարզապես հերթական զզվելի ֆիլմը չէր: Դա զզվելի, բայց խորը իմաստ ունեցող գեղեցիկ ծաղրանկար էր, մարկդանց աշխարհի , մշակույթների , քաղաքակրթությունների մասին, որը ուզում էր ասել, որ տարբեր ազգերի մշակույթները ոչ միայն տարբեր են լինում այլև լավ կամ վատ...
Ի՞նչու էր հայ դերասանը հայերեն խոսում, չգիտեմ գուցե և այն պատճառով, որ միակ օտար լեզուն էր, որին նա տիրապետում է: Բայց դե ընդհանուր առմամբ ինչ տարբերություն Հայաստան, Ղազախստան, թե Ադրբեջան, հատկապես ամերիկացիների համար, չեմ կարծում, թե Ալիևի դիմանկարը վերջում նույնպես պատահական էր:
Ինչքան ընդհանուր բան ուներ Բորատը հայերի հետ... հմմմ... Կաստյում Շլվարը, բարևելուց պաչելը, կամ բոլո՞ր հայերը գիտեն որ Միլլերը կարելի է բացել առանց բացիչի փսսցնելով, կամ մեր հայ ռեպերները ավե՞լի լավ տեսք ունեն քան Բոռատը սևերի հետ հանդիպելուց հետո, վերջերս հայակական ալիքով նորություն էի նայում, մի կին բողոքում էր իրենց գյուղի սանմաքրման վիճակից "Բալա ջան,-ասում էր,- Էս կանալիզացիան խայտառակ վիճակում է, ստիպված, ինչ անենք, անում ենք պարկերի մեջ տանում, գցում ենք ձորը", կամ բոլո՞րը գիտեն, թե ինչ է i-podը, բա Պամելա Անդերսոնին փախցնելը, իսկ հայերեն հայհոյանքները լռիվ սպանում էր:)
Մի խոսքով շնորհակալությու ՀՈԼԻՎՈՒԴ հերթական գլուխգործոցի համար, ըստ իս ԲՈՌԱՏը շատ ավելիին է արժանի քան մեկ գոլդենգլոուբը…

Modigliani
18.02.2007, 00:25
Շատ լավ կինո ա

P.S.
22.02.2007, 02:14
Ամերիկյան ֆիլմը կարող է արգելվել ԱՊՀ-ում
Ֆիլմի երկրորդ գլխավոր հերոսը հայ է եւ խոսում է հայերեն

Մայքլ Մուրի հայտնի վավերագրական ֆիլմից հետո ԱՄՆ-ում երկար ժամանակ վավերագրական բլոկբաստերների մասին մոռացել էին: Կինոքննադատները Մուրի հաջողությունը պայմանավորում էին նրա՝ ուլտրա-քաղաքական, սուպերէգոցենտրիկ եւ հիպեր-իրականության (գիտեմ, բարդ բառեր են, բայց իմը չեն, կինոքննադատներինն են) եզակի համատեղումով:

Այժմ ԱՄՆ էկրաններին հաջողությամբ մեկնարկել է «Բորատ» ֆիլմը, որը ոչ վավերագրական է, ոչ էլ գեղարվեստական: Սա ուղղակի Մուրի ֆիլմի կոմերցիալիզացված, բայց որոշակի գեղարվեստի տարրերով պոստ-մոդեռնիստական կինովարժությունն է` «սուբյեկտիվ կամերայի» տեխնոլոգիայի օգտագործմամբ եւ ընդամենը մեկ գլխավոր հերոսով:

Բրիտանացի կոմեդիանտ Սաշա Բարոն Կոենը մարմնավորում է գլխավոր հերոսին` ազգությամբ ղազախ լրագրող Բորատ Սագիեւին, որը ճանապարհորդում է Ամերիկայում: Այն կարծես քաղաքականացված եւ հումորով վավերագրական ֆիլմ լինի: Ֆիլմը դիտելուց հետո դժվար է կողմնորոշվել՝ լա՞վն է, թե՞ գռեհիկ է: Նախ, հայ հանդիսատեսին դիտելուց հետո շոկ է սպասվում: Բորատի պրոդյուսերը՝ երկրորդ հերոսը, չգիտես ինչու, արեւմտահայերեն է խոսում: Պրոդյուսերին մարմնավորում է Կեն Դավիթյանը: Ո՞վ է նա՝ չգիտեմ, բայց գեր է, հաստ հոնքերով, ճաղատ, խաբեբա եւ գռեհիկ: Ֆիլմի վերջում նա մերկանում է եւ կռվում է Բորատի հետ: Այդ էպիզոդը, երեւի, ամենագարշելին է ամբողջ ֆիլմի ընթացքում:

Բորատը հեգնում է մուսուլմաններին, ծաղրում հրեաներին ու միասեռականներին, ներկայացնում ղազախների հետամնացությունը եւ ամերիկացիների սահմանափակությունը: Բորատը վիրավորում է ֆեմինիստներին, սեփական արտադրության կղկղանքը դնում սեղանին, փորձում է բռնաբարել Պամելա Անդերսոնին, ներկայացնում է նեո-ֆաշիստ ուսանողներին ու ծայրահեղական հոգեւորականներին եւ նրանց հավատավոր ուխտը (թեեւ այդպես էլ չհասկացվեց, թե ո՞ր աղանդն էր): Ֆիլմում Բորատն անկիրթ է, գռեհիկ ու ցինիկ: Նաեւ բավական զվարճալի է:

Ֆիլմը կինոթատրոններ է լցնում: «Բորատն» արդեն հավաքել է ավելի քան 100 մլն դոլար: Բրիտանացի դերասանի համարձակությունը պարզապես գնահատանքի է արժանի: Նա համարձակություն է ունեցել մուսուլմաններին ներկայացնել ամենածայրահեղ գույներով ու այն էլ այսօր՝ Իրաքի հետ պատերազմի ժամանակաշրջանում, ծաղրել հրեաներին Ամերիկայում եւ ամերիկացիներին ներկայացնել որպես հիմար ու սահմանափակ հասարակություն... Ամենաշատը զարմացրեց այն, որ հենց ամերիկացիները ֆիլմի ժամանակ շատ էլ հավեսով ծիծաղում էին:

Ի դեպ, Ռուսաստանն այս ֆիլմն արգելել է ցուցադրել կինոթատրոններում: Ռուսները վախենում են, որ ֆիլմը կարող է վիրավորել երկրում ապրող մուսուլմանների եւ ղազախների զգացմունքները:

Մինչեւ ֆիլմի պրեմիերան, Ղազախստանի դեսպանատունը բողոքի նոտա էր հղել Սպիտակ տուն: Նազարբաեւի այցի նախօրեին, ամերիկաղազախներն անգամ բողոքի հանրահավաք էին կազմակերպել Վաշինգտոնում` պահանջելով շրջանառությունից հանել այս ֆիլմը: Ֆիլմը վիրավորում է եւ խեղաթյուրված է ներկայացնում եւ մեկնաբանում ղազախ ժողովրդի բարքերը, կանանց, այդ ազգի հիգիենան...: Ղազախստանը, որպես երկիր, ցուցադրված չէ: Այն ներկա է ամերիկյան իրականության հետ համեմատության մեջ:

Հա, ի դեպ, ֆիլմը, չգիտես` ինչո՞ւ, ավարտվում է Իլհամ Ալիեւի լուսանկարով: Թե նա ի՞նչ կապ ունի Ղազախստանի հետ, այդպես էլ պարզ չդարձավ: Այսպիսով, առաջին անգամ ամերիկյան ֆիլմը կարող է պաշտոնապես արգելվել ցուցադրել Ռուսաստանում եւ Ղազախստանում, ամենայն հավանականությամբ, նաեւ Ադրբեջանում: Արգելումը, ինչպես հայտնի է, տվյալ դեպքում նաեւ գովազդ է այդ ֆիլմի համար: Եվ նման գովազդի դեպքում ֆիլմը մի քանի օրից կհասնի (եթե արդեն չի հասել) ԱՊՀ` DVD-ների տեսքով: Ռուս «պիրատները» չափազանց արագ են արձագանքում շուկայի պահանջներին:

Սակայն դժվար թե հայ «պրակատչիկները» ցուցադրեն այս ֆիլմը Երեւանում, որն արգելվել է Ռուսաստանում: Ոչ ոք չի ցանկանա մի ֆիլմի պատճառով վատացնել հարաբերությունները Կրեմլի հետ:

Ամենացավալին այն է, որ ֆիլմում բրիտանացի դերասանը եւ սցենարական խումբը հայերին հավասարեցրել է կամ համեմատել է ղազախների հետ: Պարզ է, որ, բացի անգլերենից, ինչ լեզվով էլ խոսեն, իրենց համար միեւնույն է: Ի դեպ, ֆիլմում Բորատի հայ պրոդյուսերը հայերեն այնպիսի հայհոյանքներ է տալիս, որ նույնիսկ հայերի երեւակայությունը չէր բավարարի: Այնպես որ, սա այն դեպքերից է, երբ անգամ համաշխարհային կինեմատոգրաֆում հայերեն լեզվի հայտնվելը բնավ մխիթարական չի հնչում:

Ինքը` ֆիլմի հեղինակն ասել է, թե պարզապես ցանկացել է զվարճանալ: Այդ պատճառով նա որեւէ սկզբունքային սցենարական, բարոյական, էսթետիկական, վիճակագրական, լեզվական, պատմական ճշգրտություն չի պահպանել: Արված է զուտ փող աշխատելու նպատակով: Ավելին, ասում են, որ ֆիլմի երկրորդ մասն էլ է սպասվում:

Արտակ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ | Նոյեմբեր 29, 2006168 ժամ

Սահակ
22.02.2007, 09:26
Ամենացավալին այն է, որ ֆիլմում բրիտանացի դերասանը եւ սցենարական խումբը հայերին հավասարեցրել է կամ համեմատել է ղազախների հետ: Պարզ է, որ, բացի անգլերենից, ինչ լեզվով էլ խոսեն, իրենց համար միեւնույն է:
Սաշա Կոհենը շատ հավատացյալ հրեա է, և ֆիլմի ամբողջ ընթացքում խոսում է եբրայերեն իսկ Ազամատը խոսում է հայերեն, բայց Ամերիկացիները կարծում են որ երկուսնել խոսում են ղազախերեն։ Իրականության մեջ այդ կինոյում ղազախերեն ոչ մեկ չի խոսում։

Davo'o
22.02.2007, 15:31
Ավելին, ասում են, որ ֆիլմի երկրորդ մասն էլ է սպասվում:

Անհամբեր սպաում եմ :) , ֆիլմերի երկրորդ մասերը սովորաբար զիջում են առաջիններին, բայց հուսով եմ, որ սա բացառություն կլինի:

Սահակ
22.02.2007, 23:41
Անհամբեր սպաում եմ :) , ֆիլմերի երկրորդ մասերը սովորաբար զիջում են առաջիններին, բայց հուսով եմ, որ սա բացառություն կլինի:
Ֆիլմի երկրորդ մասում Բոռատ չի լինելու։ Հիմնական հերոսը լինելու է Բռունո-ն որը Եվրոպացի միասեռական է որը գալիս է Ամերիկա դոկումենտալ կինո հանելու համար։ Սաշա Քոհենը ասեց որ Բոռատը այնքան հայտնի է դառել Ամերիկայում որ գրեթե անհնար է այդ կատակները մարդկանց վրա անել, քանի որ բոլորը Բոռատին ճանաչում են արդեն։

Davo'o
26.02.2007, 19:46
«Բոռատը» մնաց առանց օսկար: :cry

գյումրեցի աղջիկ
08.04.2007, 09:12
Ես այդ ֆիլմը առաջին անգամ նայել եմ կինոթատրոնում ծնողներիս և փոքր եղբորս հետ... խայտառակություն էր.... Կինոյի վերջում հայրս ասաց. «Ես եթե իմանայի «էդպես» կինո էր երեխաներին չէինք բերի».... Դա եղավ մեր ընտանիքով կինո գնալու առաջին ու վերջին անգամը...

Գաղթական
24.06.2007, 00:15
Հայեր Ջան,
Ո՞վ է ձեզանից նայել այս ֆիլմը՝ նկարագրող Ղազախստանցի լրագրողի և իր ռեժիսորի (եթե չեմ սխալվում) արկածները ԱՄՆ-ում:
Այս ֆիլմը՝ վերջերս տարօրինակ թափ ստանալով, գլորվեց համարյա թե բոլոր Եվրոպական կինոթատրոններով:
Եթե ձեզանից մեկը դիտել է այս ֆիլմը, գուցե ունի խելքին մոտ բացատրություն, թե ինչ գործ ունի այդ ֆիլմում այդ Հայ մարդը (հենց այդ լրագրողին ուղեկցողը ողջ ճանապարհորդության ընթացքում), որը ողջ ֆիլմի ընթացքում խոսում է Հայերեն՝ պատասխանելով Բորատի Հրեերեն մեջբերումներին (անյնդմեջ տեղի է ունենում երկխոսություն այդ երկուսի միջև, որի ընթացքում, մեկը անընդմեջ խոսում է Հրեերեն, իսկ մյուսը՝ Հայերեն): Եվ նույնիսկ մի տափակ մաս կա, ուր երկուսով, լրիվ մերկ, սկսում են իրար իբր ծեծել և թավալվել ու Հայուերեն հայհոյել

Root
24.06.2007, 02:00
Վայ բերանս չբացեմ ... Շաշա Բարոնը ամենահիմար ու տխմար կոմիկնա որ երբևէ տեսել եմ ու լսել .... ահավոր հակակրանք առաջացավ Ղազախստանի պատմությունից հետո ... այդ ֆիլմը նայում են մեր բազմաթիվ հայրենակիցներ ....

Jean-Claude
23.08.2010, 17:06
Ես երբեմն էնպիսի իմաստներ եմ տեսնում ֆիլմերում, գրքերում, նկարներում, որ ուրիշները չեն նկատում, նույնիսկ սեղծագործության հեղինակները:) Բոռատ ֆիլմը իմ սիրած ֆիլմերի ցուցակում բարձրացավ 3-րդ տեղ:) , Մաթրիքսից ու Ֆորեսթ Գամփից հետո, իսկ կատակերգությունների մեջ ընդհանրապես առաջին. վերջին անգամ էսքան երևի Էյս Վենտուրայի վրա էի ծիծաղել :P
Իմ կարծիքով Բոռատը պարզապես հերթական զզվելի ֆիլմը չէր: Դա զզվելի, բայց խորը իմաստ ունեցող գեղեցիկ ծաղրանկար էր, մարկդանց աշխարհի , մշակույթների , քաղաքակրթությունների մասին, որը ուզում էր ասել, որ տարբեր ազգերի մշակույթները ոչ միայն տարբեր են լինում այլև լավ կամ վատ...
Ի՞նչու էր հայ դերասանը հայերեն խոսում, չգիտեմ գուցե և այն պատճառով, որ միակ օտար լեզուն էր, որին նա տիրապետում է: Բայց դե ընդհանուր առմամբ ինչ տարբերություն Հայաստան, Ղազախստան, թե Ադրբեջան, հատկապես ամերիկացիների համար, չեմ կարծում, թե Ալիևի դիմանկարը վերջում նույնպես պատահական էր:
Ինչքան ընդհանուր բան ուներ Բորատը հայերի հետ... հմմմ... Կաստյում Շլվարը, բարևելուց պաչելը, կամ բոլո՞ր հայերը գիտեն որ Միլլերը կարելի է բացել առանց բացիչի փսսցնելով, կամ մեր հայ ռեպերները ավե՞լի լավ տեսք ունեն քան Բոռատը սևերի հետ հանդիպելուց հետո, վերջերս հայակական ալիքով նորություն էի նայում, մի կին բողոքում էր իրենց գյուղի սանմաքրման վիճակից "Բալա ջան,-ասում էր,- Էս կանալիզացիան խայտառակ վիճակում է, ստիպված, ինչ անենք, անում ենք պարկերի մեջ տանում, գցում ենք ձորը", կամ բոլո՞րը գիտեն, թե ինչ է i-podը, բա Պամելա Անդերսոնին փախցնելը, իսկ հայերեն հայհոյանքները լռիվ սպանում էր:)
Մի խոսքով շնորհակալությու ՀՈԼԻՎՈՒԴ հերթական գլուխգործոցի համար, ըստ իս ԲՈՌԱՏը շատ ավելիին է արժանի քան մեկ գոլդենգլոուբը…

Ինձ այս կինոն երկար ժամանակ է չէր հետաքրքրում, այսօր պարապ էի ու նայեցի ....
լռիվ համամիտ եմ
Davo'o - ի հետ , Բորատի կերպարում զգացի մեր չտես քյարթուների կերպարը

http://my-hit.ru/film/1024

Ռուֆուս
23.08.2010, 17:33
Վայ, ես էս թեմայում գրառում չունե՞մ :o

Առաջին անգամ երբ Բորատը նայեցի, ծիծաղից քանդվել էի, դուրս շատ եկավ: Որոշ ժամանակ անց երկրորդ անգամ նայեցու ու :[ :[ :[, որովհետև

Ամերիկացիներին էլ լա՜վ ձեռ էր առնում։ Բայց դա միայն խելոք ամերիկացիները հասկացան, իսկ մյուսները կարծեցին, որ ղազախներին է ֆիլմը ձեռ առնում։:D

Եթե ինչ-որ ազգ, կամ պետություն իրավունք ունի վիրավորվել էս ֆիլմից ամերիկացիներն են, որովհետև հենց իրենք են ամենաստոր ձևով ձեռ են առնվում:

Lord
23.08.2010, 18:04
Ինձնով լիներ կարգելեի այս ֆիլմի ցուցադրումը ամբողջ աշխարհով, դեբիլ ամերիկացիները Հային որպես ինչ որ կենդանի են ներկայացրել և դրա վրա էլ ծիծաղում են, ու իրանց հեռուստադիտողնել այդ ֆիլմից պետք է Հայերի մասին կարծիք կազմի

Ռուֆուս
23.08.2010, 18:11

Տիգ ջան, ամերիկացիներից ոչ մեկն էլ չգիտեր, որ էդ դերասանը հայ ա ու հայերեն ա խոսում, ըստ սցենարի էլ ինքը ղազախ ա ու իբր թե ղազախերեն է խոսում: Էնպես որ էդ կինոն մեր պատիվը ոչ մի կերպ չի կարող գցել, որովհետև մեզանից բացի ոչ ոք չգիտի, որ հայ ա ու հայերեն է խոսում :)

Իսկ ամերիկացիները ավելի լավ ա իրենց մասին մտածեն, թե էդ ֆիլմի պատճառով ինչպես խայտառակվեցին ամբողջ աշխարհով մեկ :)

Rammstein
23.08.2010, 18:30

Վիկիպեդիայում գրած ա, որ հայերեն ա.

Sacha Baron Cohen speaks Hebrew in the film, while Azamat Bagatov actually speaks Armenian.

http://en.wikipedia.org/wiki/Borat#Production

Բայց դե էս կինոն հայերին նույնքանով ա ձեռ առնում, ինչքանով` հրեաներին, որտեւ Բորատի դերակատարն էլ ոչ անգլերեն մասերում եբրայերեն ա խոսում:

Բայց անկախ նրանից` հայերին ձեռ ա առնում թե չէ, իմ համար ապուշ կինո ա, որտեւ դիտողը ծիծաղում ա ոչ թե հումորի շնորհիվ, այլ դեբիլության ու զզվելիության:

Հայկօ
23.08.2010, 18:41
ՏԱՊՈՌ կինո ա: Վերջակետ:

Ռուֆուս
23.08.2010, 18:43
Վիկիպեդիայում գրած ա, որ հայերեն ա.

Ես գիտեմ, որ հայերեն ու եբրայերեն են խոսում, բայց էլի եմ հարցնում, ֆիլմում որևէ տեղ ասվու՞մ կամ հասկացվու՞մ է, որ Քոենի ու Դավիթյանի խոսացածը ղազախերեն չի ու հայերեն ա :)

Բայց դե էս կինոն հայերին նույնքանով ա ձեռ առնում, ինչքանով` հրեաներին, որտեւ Բորատի դերակատարն էլ ոչ անգլերեն մասերում եբրայերեն ա խոսում:

Բայց անկախ նրանից` հայերին ձեռ ա առնում թե չէ, իմ համար ապուշ կինո ա, որտեւ դիտողը ծիծաղում ա ոչ թե հումորի շնորհիվ, այլ դեբիլության ու զզվելիության:

Ֆիլմը բացարձակապես ոչ մի կապ չունի ոչ հայերի, ոչ էլ հրեաների հետ, բացառությամբ նրա, որ գլխավոր դերասաններից մեկը ազգությամբ հայ ա, մյուսն էլ անգլիացի հրեա: Եթե ինչ-որ մի ազգ ձեռ է առնվում, միայն ամերիկացիներն են: Զզվելիության հետ էլ լրիվ համաձայն եմ :)

Ի դեպ էն սկզբի գյուղի մասն էլ Ռումինիայում է նկարահանվել ու գյուղացիներից ոչ ոք չի իմացել, որ ֆիլմ են նկարահանում: Դա ռումինացիների պատիվը ինչ-որ կերպ գցու՞մ ա :)

Rammstein
23.08.2010, 19:19
Ես գիտեմ, որ հայերեն ու եբրայերեն են խոսում, բայց էլի եմ հարցնում, ֆիլմում որևէ տեղ ասվու՞մ կամ հասկացվու՞մ է, որ Քոենի ու Դավիթյանի խոսացածը ղազախերեն չի ու հայերեն ա :)

Չեմ մտաբերում, որ ֆիլմում ասված լինի:

Ֆիլմը բացարձակապես ոչ մի կապ չունի ոչ հայերի, ոչ էլ հրեաների հետ, բացառությամբ նրա, որ գլխավոր դերասաններից մեկը ազգությամբ հայ ա, մյուսն էլ անգլիացի հրեա: Եթե ինչ-որ մի ազգ ձեռ է առնվում, միայն ամերիկացիներն են: Զզվելիության հետ էլ լրիվ համաձայն եմ :)

Ի դեպ էն սկզբի գյուղի մասն էլ Ռումինիայում է նկարահանվել ու գյուղացիներից ոչ ոք չի իմացել, որ ֆիլմ են նկարահանում: Դա ռումինացիների պատիվը ինչ-որ կերպ գցու՞մ ա :)

Ֆիլմը գուցե հայերի հետ կապ չունի, բայց հրեաների հետ որոշակիորեն ունի:
Սկզբում ցույց ա տալիս իբր ղազախական ինչ-որ միջոցառում, որտեղ ղազախները էն հրեա մարդ ու կնիկ ծաղրածուներին նվաստացնում են: Հետո Բորատը խոսում ա իրանց երկրի պրոբլեմների մասին, որոնցից մեկը հրեաներն են:
Հետո էն մասը` էն որ էս Բորտան ու Ազամատը գիշերելու տեղ են ման գալիս, գնում են հրեաների տուն, հետո իմանում են, որ հրեա են, պանիկայի մեջ են ընկնում, թողնում փախնում են:
Հետո վերջում, որ արդեն Բորատը տուն ա վերադառնում, ասում ա, որ արդեն էդ ոչ թե еврей-погонялка են կազմակերպում, այլ ցույց ա տալիս, որ հրեայի խաչելություն են կազմակերպում…
Մի խոսքով` կինոյի 25%-ը հրեաների մասին ա: :pardon

Ռուֆուս
23.08.2010, 19:38

Հա, մոռացել էի էդ պահերի մասին, բայց մեկ ա, եթե ուշադիր կշռադատես, կտեսնես, որ էստեղ ոչ թե հրեաներն են ծաղրվում, այլ անտիսեմիտիզմը :)

Rammstein
25.08.2010, 00:55
Հա, մոռացել էի էդ պահերի մասին, բայց մեկ ա, եթե ուշադիր կշռադատես, կտեսնես, որ էստեղ ոչ թե հրեաներն են ծաղրվում, այլ անտիսեմիտիզմը :)

Իսկ ես ինչ-որ տեղ ասել էի, որ հրեաներին ա՞ ծաղրում: ;)

Ուլուանա
25.08.2010, 01:14
Բայց անկախ նրանից` հայերին ձեռ ա առնում թե չէ, իմ համար ապուշ կինո ա, որտեւ դիտողը ծիծաղում ա ոչ թե հումորի շնորհիվ, այլ դեբիլության ու զզվելիության:
Լրիվ համաձայն եմ. էդ կինոյում հումոր չկա կամ համարյա չկա, «տապոռությունից» առաջացած հռհռոցը դեռ հումորի գրավական չի։
Ճիշտն ասած՝ ինձ համար ամբողջ ֆիլմն ավելի շատ զզվելի էր, քան ծիծաղելի։ Նայելիս էլ ավելի շատ կատաղում էի Բորատի՝ չափ ու սահման չճանաչող գռեհկությունից, լկտիությունից ու անպատկառությունից, քան ծիծաղում ամերիկացիների արած դեբիլությունների վրա։ Հա, էդ դեբիլությունները կան, գիտեմ, բայց, անկախ ամեն ինչից, ինձ համար ոչ մի կերպ ընդունելի չի նման անպատկառ ձևով մարդկանց ծաղրելը։ Զզվելի է։ Չգիտեմ, էդ կինոն նայելուց ուժեղ դիսկոմֆորտի ու մի տեսակ կեղտոտվածության զգացողություն ունեի, շատ մեղմ ասած... :[

Շինարար
25.08.2010, 02:30

«Բրունոն» եմ նայել, Հայկօյի ասածը կիրառելի ա նաև «Բրունոյի» վերաբերմամբ: