Դիտել ողջ տարբերակը : Կին-սիրուհի միաժամանակ
I love love
09.08.2008, 15:47
Ինչ եք կարծում կինը պետք է լինի նաև սիրուհի իր ամուսնու համար?Միթե դա կօգնի խուսապել դավաճանությունից?
այո կինը պետք է լինի սիրուհի: Միգուցե դավաճանությանները չվերանան, բայց հաստատ կպակասեն: կինը միշտ պետք է հետևի իր արտաքինին, անկախ նրանից տանն է թե ոչ և միշտ լինի ցանկալի իր ամուսնու համար: Եթե նա ցանկալի չլինի իր ամուսնու համար որոշ ժամանակ հետո նրանք իրար հետ համատեղ կյանք կվարեն ոչ թե որպես ամուսիններ, այլ ինչպես քույր և եղբայր:
Ո՛չ:angry Կինն իր տեղում, սիրուհին` իր: Մի՛ խառնեք իրար, ամեն մեկն իր դերն ու նշանակությունն ունի:love
Էդմոն Ռոստանն է ասել`
"Լավ ընտանիքն այն է, որտեղ ամուսինն ու կինը ցերեկը մոռանում են, որ սիրեկաններ են, իսկ գիշերը` որ ամուսիններ են" ...
Սա դասում եմ բացարձակ ճշմարտությունների շարքին:
Էդմոն Ռոստանն է ասել`
"Լավ ընտանիքն այն է, որտեղ ամուսինն ու կինը ցերեկը մոռանում են, որ սիրեկաններ են, իսկ գիշերը` որ ամուսիններ են" ...
Լավ է ասված: :)
Morpheus_NS
09.08.2008, 23:55
մարդ կա սիրում ա, որ կինը նաեւ սիրուհի լինի, մարդ էլ կա՝ որ սիրուհին ձեռի հետ էլ կին լինի...