PDA

Դիտել ողջ տարբերակը : Ռոումինգ...



Rammstein
09.08.2008, 13:01
Բոլորս էլ գիտենք, որ մեծ մասամբ, Հայաստանի օպերատորների ռոումինգը մի քանի անգամ ավելի թանկ արժե, քան տվյալ երկրում նոր համար գնելը։ Այնուամենայնիվ, կա՞ն ռոումինգից օգտվողներ։

Monk
09.08.2008, 13:14
Քվեարկել եմ այո, բայց բոլորովին հարմար չէ:

StrangeLittleGirl
17.08.2008, 06:11
Բոլորս էլ գիտենք, որ մեծ մասամբ, Հայաստանի օպերատորների ռոումինգը մի քանի անգամ ավելի թանկ արժե, քան տվյալ երկրում նոր համար գնելը։ Այնուամենայնիվ, կա՞ն ռոումինգից օգտվողներ։
Էդպիսի բան չկա :)
Օգտվում եմ Բի-Լայնի ռոումինգից: Ճիշտ է, Իսպանիայում մոտ 10 օր խնդիրներ ունեցա, որովհետև համառորեն չէր միանում, բայց ընդհանուր առմամբ, եթե տվյալ երկրում տեղացիների հետ չես շփվելու, տան հետ կապվելու համար ռոումինգն ավելի հարմար է: Ես Իսպանիայում իսպանական համար էլ ունեի: Այնտեղից նախ Բի-Լայնի բաժանորդներին SMS չէր հասնում, իսկ Վիվասելի բաժանորդներին ուղարկելու համար գանձում էր մեկ եվրո, մինչդեռ ռոումինգով ընդամենը 150 դրամ էր, այսինքն՝ 30-40 ցենտ: Նույնը զանգելու դեպքում: Իսպանականով րոպեն 2 եվրո էր (եթե ոչ ավելի), իսկ ռոումինգով՝ 400 դրամ, չնայած ես երբեք չէի զանգում, զանգեր չէի ընդունում: Մենակ SMS-ներով էի կապվում:

Moon
17.08.2008, 11:19
Ռոմինգից չեմ օգտվել երբեք, բայց որ օգտվեմ, հաստատ չեմ գժվի։ Ինձ այս պահին շատ է հետաքրքրում, թե Վրաստան կամ Մոլդովա գնալուց ռոումինգ ի՞նչ արժի։

BOBO
17.08.2008, 11:40
Ռոմինգից չեմ օգտվել երբեք, բայց որ օգտվեմ, հաստատ չեմ գժվի։ Ինձ այս պահին շատ է հետաքրքրում, թե Վրաստան կամ Մոլդովա գնալուց ռոումինգ ի՞նչ արժի։
http://www.vivacell.am/index.php?menu=1455&lng=1
Մոլդովա չկա, մենակ Վրաստան ա

Moon
17.08.2008, 14:21
Ափսոս։(

Rammstein
17.08.2008, 20:45
Էդպիսի բան չկա :)
Օգտվում եմ Բի-Լայնի ռոումինգից: Ճիշտ է, Իսպանիայում մոտ 10 օր խնդիրներ ունեցա, որովհետև համառորեն չէր միանում, բայց ընդհանուր առմամբ, եթե տվյալ երկրում տեղացիների հետ չես շփվելու, տան հետ կապվելու համար ռոումինգն ավելի հարմար է: Ես Իսպանիայում իսպանական համար էլ ունեի: Այնտեղից նախ Բի-Լայնի բաժանորդներին SMS չէր հասնում, իսկ Վիվասելի բաժանորդներին ուղարկելու համար գանձում էր մեկ եվրո, մինչդեռ ռոումինգով ընդամենը 150 դրամ էր, այսինքն՝ 30-40 ցենտ: Նույնը զանգելու դեպքում: Իսպանականով րոպեն 2 եվրո էր (եթե ոչ ավելի), իսկ ռոումինգով՝ 400 դրամ, չնայած ես երբեք չէի զանգում, զանգեր չէի ընդունում: Մենակ SMS-ներով էի կապվում:

Տարօրինակ ա...:think
Փաստորեն արտասահման էսէմէս ուղարկելու ամենաէժան տեղը Հայաստանն ա՞։
Իսկ Իսպանիայում VoIP-ի տիպի ծառայութուններ չկա՞ն։

StrangeLittleGirl
17.08.2008, 21:06
Մոլդովա չկա, մենակ Վրաստան ա
Իսկ Բի-Լայն նայե՞լ ես:


Փաստորեն արտասահման էսէմէս ուղարկելու ամենաէժան տեղը Հայաստանն ա՞։
Իսկ Իսպանիայում VoIP-ի տիպի ծառայութուններ չկա՞ն։
Չէ է… Հայկական ռոումինգն ա էժան: VoIP-ն ի՞նչ ա:

Rammstein
17.08.2008, 21:28
VoIP-ն ի՞նչ ա:

VoIP-ը ինտերնետ հեռախոսակապն ա։ Օրինակ Վիվան ունի` միջազգային համարից առաջ 77 ես հավաքում, ու օրինակ ամերիկա 19 դրամով ես խոսում։
Բիլայնն էլ ունի, ուղղակի պետք ա առանձին քարտ առնես։

Hda
02.08.2010, 08:32
Գտնվելով թուրքիայում,մեր որ օպերատորի ռոմինգից է նպատակահարմար օգտվել՞
Կխնդրեմ միայն փորձված անձինք արձագանքեն:Ինտերնետային կամ ռեկլամային առաջարկներին ծանոոթ եմ:Առաջնությունը հուսալիությունն է:Նախապես շնորհակալ եմ:)