PDA

Դիտել ողջ տարբերակը : Lusamut.net - Հոգևոր, կրթամշակութային նախագիծ



Լուսամուտ
08.08.2008, 15:10
www.lusamut.net
«Լուսամուտ» – հոգևոր, կրթամշակութային նախագիծ

Սա մի մշակութային նախագիծ է, որը ստեղծվել է 2004 թվականի մայիսի 15-ին և նպատակ է հետապնդում տարբեր անհատների միջոցով ներկայացնել հայկական հոգևոր–մշակութային արժեքները։
«Լուսամուտ»–ի տվյալների բազան հարուստ է պատմաբանասիրական, թարգմանական, աստվածաբանական և այլ գիտավերլուծական նյութերով։ «Լուսամուտ»–ի բաժիններից մեկն է «Լուսամուտ ստուդիոն» (http://www.lusamut.net/photoalbum/) , որտեղ հնարավոր է գտնել բավականին հետաքրքիր ֆոտո և աուդիո նյութեր։ Նրա բաղկացուցիչ մասերից մեկն է «Լուսամուտ երկխոսության» (http://www.lusamut.net/forums/index.php) քննարկումների բաժինը` ֆորումը, որտեղ տարբեր անհատներ քննարկում են կյանքին հուզող բազմաբնույթ հարցեր։ «Լուսամուտ երկխոսության» բաժնում գործում է նաև «Միտք» (http://lusamut.net/forums/index.php#17) ակումբը, որի նպատակն է տարբեր տեսակի մրցույթների և միջոցառումների միջոցով խրախուսել անհատներին իրենց մտավոր ներուժի արտահայտման մեջ։ «Միտք» ակումբը կյանքի է կոչվել նաև հատուկ կրթության և խնամքի կարիք ունեցող երեխաներին հասարակության մեջ ինտեգրելու համար։
«Լուսամուտ»–ը համագործակցում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի, «Քրիստոնյա Հայաստան», «Շողակն արարատյան» թերթերի, «Շողակաթ» հեռուստաընկերության, ինչպես և «Նոյյան Տապան» լրատվական–վերլուծական կենտրոնի հետ։ Օգտվելով նաև ՀՀ Կրթության և գիտության նախարարության մամլո ծառայությունից՝ «Ընթացիկ իրադարձություններ» բաժնում ներկայացվում են ներկայիս աշխարհին հուզող հոգևոր–կրթամշակութային խնդիրներն ու անցուդարձը։