PDA

Դիտել ողջ տարբերակը : Արմենակոբն ու ԵրևանTV-ն գնված են



Adam
08.08.2008, 12:35
Արմենակոբ և Երևան հեռուստաընկերությունները գնել է Մոսկվայից եկած հայ մի պրոդյուսեր-անհատ ձեռներեց: Անունը չեմ ուզում տամ, որովհետև միայն լսել եմ, որ ինքն է գնել:
2009-ից կամ այս երկու ալիքները կմիացվեն իրար և կդառնան մեկ ալիք, կամ կմնա նույն ձևով ուղղակի փոխված անուններով: Նաև լսել եմ, որ մեծ աշխատանքներ են տարվում արդեն, որպեսզի անվանափոխումից հետո, սրանք էլ ոչ մի կերպ չզիջեն օրինակ Արմենիային, կամ Շանթին:
Ի՞նչ եք կարծում, կկարողանան արդյոք բարձրացնել ռեյտինգն այնքան, որքան ունեն վերոնշյալ հեռուստաալիքները... թե՞ արդեն հնարավոր չէ, քանի որ բոլոր հումորիստներն այսպես ասած «նստած են» էնտեղ, բոլոր լավ նախագծերը «իրականացված-իրականացվում են» և այլն և այլն...
գրեք կարծիքներ այս ամենի շուրջ...

Վարպետ
08.08.2008, 12:38
Արբանյակային ալեհավաքից օգտվող ցանկացած նորմալ, ըստ իս, վստահ կասի, որ Արմենիան ու Շանթը հաստատ չափորոշիչներ չեն, որոնց հասնել-անցնելը կարող է առաջին հայացքից բարդ թվալ: Ընդ որում, ես խոսում եմ հենց հատկապես մեր ազգային առանձնահատկությունների տեսանկյունից: Կարծում եմ` դեռ էնքան բաներ կարելի է անել, ու էնքան սիրուն կարելի է անել:

impression
08.08.2008, 12:39
վայ, աստված չանի, մեզ մի հատ արմենիա թիվի լրիվ հերիք է: կափսոսեմ, եթե արմենակոբն էլ դառնա կոմերցիոն անկապ ալիք: գոնե մեկ-մեկ ահագին հետաքրքիր հաղորդումներ էր հեռարձակում, նայելու, մտածելու բան կար: եսիմ, տխրեցի...

Kuk
08.08.2008, 12:42
Պետք է նմանվեն Շանթին և Արմենիայի՞ն:[ նոր վերվարածներ ե՞ն ի հայտ գալու:[

impression
08.08.2008, 12:43
Պետք է նմանվեն Շանթին և Արմենիայի՞ն:[ նոր վերվարածներ ե՞ն ի հայտ գալու:[

կամ ավելի՛ չաղ հարսանիքներ :D

Adam
08.08.2008, 12:44
Ես ինքս էլ հավանում եմ Արմենակոբի հաղորդումներից շատերը, որովհետև իրոք լավ և լուրջ բաներ կան:
Սակայն ինչ արած, որ հիմա ամենաշատ ռեյտինգ վայելողները այդ երկուսն են: Սա ո՛չ մեր որոշելիքն է, ո՛չ էլ իրենց: Սա այն մասսայի որոշելիքն է, ովքեր գժվում են օրինակ Վերվարածների համար և անհամբեր սպասում են թե երբ է դուրս գալու դիվիդի տարբերակը, որպեսզի գնեն ու սկզբից մինչև վերջ նայեն :think

Artgeo
08.08.2008, 18:22
Մեկ տասնյակ ծախված ալիք ունենք, երկուսն էլ գնված կլինեն... Կայֆ...
Լրատվականը կլինի 0
Հումորիստականը 0
Ֆիլմերը +5, բայց գողացված
սերիալները աղբ
երաժշտությունը նույնից, երկու հատ
դե գովազդը տեղական, գլուխ ծակող

P.S.
09.08.2008, 01:57
կարծում եմ էդ երկու ալիքները ոչ թե գնել են, այլ «գնել են» տվել: հաջորդ տարի դրանց լիցենզավորման ժամկետն է լրանում ու պարզ է, որ էս մենեջմենտով չէին կարող հաղթել: ու Ամեկ պլյուսին մրցակից դարձնելու համար դեսանտ են իջեցրել մոսկավայաբնակ պրոդյուսերին, որն էլ ցույց տա, որ լիքը բաներ է անելու:

իրականում, գործարքը խիստ կասկածելի է:think

VisTolog
09.08.2008, 12:51
Շատ որախ եմ, որ երկու ալիքներն էլ գնվել են. Արմենակոբին բան չունեմ ասելու, բայց Երևան TV-ին:[ :
Գոնե հիմա Երևան-ի եթերում կարգին բաներ ցույց տան.

Kuk
09.08.2008, 12:54
Գոնե հիմա Երևան-ի եթերում կարգին բաներ ցույց տան.

Հա, թե չէ մենակ ավտոշուկա ցույց տալով հեռուստատեսություն չի լինի:

Sunny Stream
10.08.2008, 16:27
իսկ ես խոսել եմ «Երևան TV»-ից մեկի հոտ, ով ասաց, թե իրենց ալիքը չեն վաճառել, մենակ ԱրմենԱկոբը :think գուցե ինքն էլ տեղյակ չի, բայց դե պետք է որ իմանար, եթե նման բան լիներ...

ԱրմենԱկոբը մի ժամանակ, երբ կարգին մրցակցություն չկար ոլորտում, լավն էր` որպես ընտանեկան ալիք, հաղորդումներ կային, որ նայում էի, հիմա մենակ օդի ջերմաստիճանը ճշտելու համար ենք փոխում էդ ալիքն ու էլի դիտում մյուսները: Լավ կլինի, որ էլի մնա էդ «ընատանեկան» տեսակի մեջ, բայց շատ ավելի դիտարժան հաղորդումներով, գեղեցիկ, գրավիչ ստուդիաներով... թե չէ հիմա մենակ մի հաղորդում գիտեմ, ինչ-որ աղջիկ գնում է ինչ-որ տեղ ու իբր հարցազրույցներ է վարում, բայց :[ էդքան գրած-անգիր արած հարցերով սառած ու անտաշ հարցազրույց հայկական եթերով էլ չեմ տեսել...

Ֆրեյա
11.08.2008, 10:05
Դե որ ճիշտը ասենք, այդ ալիքները ընդհանրապես ալիք էին՞՞ Ընդհանրապես նայելու բան չկար

Արմենակոբը ինչոր մի նող ընտանեկան բիզնես էր, որը իր բարեկամների հաղորդումներն էր ցույց տալիս կենցաղային մակարադակով, մեկմեկ էլ հնացած ամերիկյան բոյեվիկներ,
Երևանը` ամբողջ օրը մեքենաների և բնակարանների վաճառքի հայտարարություններ :think

Rammstein
17.08.2008, 21:20
Արմենակոբը ինչոր մի նող ընտանեկան բիզնես էր, որը իր բարեկամների հաղորդումներն էր ցույց տալիս կենցաղային մակարադակով, մեկմեկ էլ հնացած ամերիկյան բոյեվիկներ...
Հա ճիշտ ա, սաղ օրը Tom & Jerry են ցույց տալիս։:D:D:D:D

P.S.
17.08.2008, 21:37
Մեկ տասնյակ ծախված ալիք ունենք, երկուսն էլ գնված կլինեն... Կայֆ...
Լրատվականը կլինի 0
Հումորիստականը 0
Ֆիլմերը +5, բայց գողացված
սերիալները աղբ
երաժշտությունը նույնից, երկու հատ
դե գովազդը տեղական, գլուխ ծակող

Գիտես, քո ասածի հետ հարյուր տոկոսով համաձայն եմ, բայց դե, ամեն անգամ ինչ-որ սպասում ունեմ, ինչպես ամեն տարի նոր տարուց ինչ-որ ակնկալիքներ ունես...չհիմնավորված, երբեմն ուտոպիստական, բայց ունես: Նույն էլ ես երկու հեռուստաընկերությունների հետ...

Artgeo
17.08.2008, 22:29
Գիտես, քո ասածի հետ հարյուր տոկոսով համաձայն եմ, բայց դե, ամեն անգամ ինչ-որ սպասում ունեմ, ինչպես ամեն տարի նոր տարուց ինչ-որ ակնկալիքներ ունես...չհիմնավորված, երբեմն ուտոպիստական, բայց ունես: Նույն էլ ես երկու հեռուստաընկերությունների հետ...
Ես նոր սեզոնից էլ սպասումներ ունեմ, սակայն... ցավոք երևի էլի չարդարանան սպասումներս: Բայց մեկա չհասկացա թե ի՞նչ էիր ուզում ասել :think

Adam
17.08.2008, 22:31
Արմենակոբի անունը սեպտեմբերի կեսերից փոխվումա:

Ավելացվել է 4 րոպե անց
Ավելին, արդեն հայտնիա նոր անունը. Atv
Անվանափոխումից հետո արմենակոբյան հաղորդումները դեռևս կմնան մինչև դեկտեմբեր, որից հետո ամբողջը կփոխվի:

Artgeo
17.08.2008, 22:48
Արմենակոբի անունը սեպտեմբերի կեսերից փոխվումա:

Ավելացվել է 4 րոպե անց
Ավելին, արդեն հայտնիա նոր անունը. Atv
Անվանափոխումից հետո արմենակոբյան հաղորդումները դեռևս կմնան մինչև դեկտեմբեր, որից հետո ամբողջը կփոխվի:
ATV-ն Авторское Телевидение (http://www.atv.ru)-ի հետ կապ ունի՞ :o

Adam
17.08.2008, 22:55
ATV-ն Авторское Телевидение (http://www.atv.ru)-ի հետ կապ ունի՞ :o

չգիտեմ ճիշտն ասած: Բայց ինչքանով լսել եմ Arthur TV - Արթուր Ջանիբեկյան
Հնչյունային արտասանությունն էլ կլինի երևի «էյ թի վի»:

Artgeo
17.08.2008, 22:59
չգիտեմ ճիշտն ասած:
Էհ... :(

Arthur TV
:D

Adam
17.08.2008, 23:22
Էհ... :(

:D

չէ, մի խնդա :P
նույն արմենակոբի պռինցիպնա էլի... Արմեն Հակոբ: լօլ

Sunun
21.08.2008, 10:06
Լավա ՎԱԼՈԴ ՏՎ չեն դրել անունը

Sunny Stream
21.08.2008, 13:31
Արմենակոբի անունը սեպտեմբերի կեսերից փոխվումա:

Ավելացվել է 4 րոպե անց
Ավելին, արդեն հայտնիա նոր անունը. Atv
Անվանափոխումից հետո արմենակոբյան հաղորդումները դեռևս կմնան մինչև դեկտեմբեր, որից հետո ամբողջը կփոխվի:

հիմա էլ ասում են` Արմենիայի հետ են համագործակցելու... բայց Երևանը հաստատ էս ամենի հետ կապ չունի... ասում են:

Rammstein
21.08.2008, 22:26
Երեւանից ես բան չեմ հասկանում: Լոգոն փոխեցին, անունը դարձրին «Ե1», բայց նորմալ հաղորդում չկա: Սաղ օրը ավտոշուկա ա, մեկ էլ ավտոշուկայի գովազդ:

Rammstein
28.04.2009, 19:20
Արմենակոբը դառավ «Ա Թի Վի» (ATV), բայց հին հաղորդումները մնացել են։ Ժամը հնի պես գրվում է, բայց ջերմաստիճանը` ոչ։
Լոգոն են բնականաբար փոխել, չնայած ԻՄՀՕ իր մակարդակով 1000 անգամ զիջում է Արմենակոբի լոգոյին։ Հետո ինչի՞ նման ա անիմացիոն լոգո։ Մարդ մի բան ա նայում, մեկ էլ լոգոն ուշադրությունը շեղում ա։ Նորմալ ալիքները նենց են անում, որ լոգոն հազիվ ա երեւում, որովհետեւ ի տարբերություն մեր շատ ալիքների, նորմալ ալիքները լոգո ցուցադրելու կարիք չունեն, որովհետեւ նորմալ հաղորդումներ են ցուցադրում։