PDA

Դիտել ողջ տարբերակը : Անաբոլիզմ և կատաբոլիզմ

Tanamasi
07.08.2008, 17:52
Ո՞վ կարա բացատրի էս անամոլիզմն և կատաբոլիզմն ինչ են։ :think

Վարպետ
07.08.2008, 17:55
Եթե չեմ սխալվում` անաբոլիզմն էլ ա "բ"-ով գրվում:)

Tanamasi
07.08.2008, 18:01
Եթե չեմ սխալվում` անաբոլիզմն էլ ա "բ"-ով գրվում:)

Չէ, իմ հարցաշարում մ-ով ա։ Բայց կարող ա սխալ են տպել՝ սխալները շատ են։
Կարո՞ղ ա նույն ասիմիլյացիան ու դիսիմիլյացիան են։

Վարպետ
07.08.2008, 18:04
Ցավում եմ, անձամբ ես գլուխ չեմ հանում: Բայց եթե այս հղումները կօգնեն, ապա ահա անաբոլիզմը (http://ru.wikipedia.org/wiki/%D0%90%D0%BD%D0%B0%D0%B1%D0%BE%D0%BB%D0%B8%D0%B7%D0%BC), իսկ ահա կատաբոլիզմը (http://ru.wikipedia.org/wiki/%D0%9A%D0%B0%D1%82%D0%B0%D0%B1%D0%BE%D0%BB%D0%B8%D0%B7%D0%BC):)

Tanamasi
07.08.2008, 18:06

:D :D ես էլ էի նոր սրանք բացել, բայց գլուխ չհանեցի էնքան պրոֆեսիոնալ ա գրած։ համենայն դեպս մեռսի :)

Ձայնալար
07.08.2008, 18:13
Մեկը քայքայումն ա, մյուսն էլ սինթեզը էլի: :8

Tanamasi
07.08.2008, 18:14
Մեկը քայքայումն ա, մյուսն էլ սինթեզը էլի: :8

օրգանական նյութերի՞

Մեղապարտ
07.08.2008, 18:17
Ո՞վ կարա բացատրի էս անամոլիզմն և կատաբոլիզմն ինչ են։ :think
Անաբոլիզմ-նյութին տալիս է աճ և մասսայի մեծացման հաշվին նաև լրացուցիչ էներ գիա :
Կատաբոլիզմ —նյութի քայքայումը քիմիական մանր մասնիկների որը ուղղորդվում է էներգիայի անջատումով որը արտահայտվում է նաև ջերմության :
Այսքանով իմ գիտելիքները սահմանաթակվում են

Մարկիզ
07.08.2008, 18:19
:D :D ես էլ էի նոր սրանք բացել, բայց գլուխ չհանեցի էնքան պրոֆեսիոնալ ա գրած։ համենայն դեպս մեռսի :)
Կարդա, եթե անհասկանալի տերմիններ կան հարցրու կպատասխանեմ…:)
Մի անվերջանալի շարք քիմիական պրոցեսների շարան են, որով ապահովվում է օրգանիզմի կենսագործունեությունը…

Ձայնալար
07.08.2008, 18:20
օրգանական նյութերի՞

Դե վիքիպեդիայից ես տենց հասկացա: Խոսքը գնում եր նյութափոխանակության մասին կենդանի օրգանիզմներում և բույսերում, բայց դե մասնագետ չեմ էլի :oy

Tanamasi
07.08.2008, 18:22
Կարդա, եթե անհասկանալի տերմիններ կան հարցրու կպատասխանեմ…:)
Մի անվերջանալի շարք քիմիական պրոցեսների շարան են, որով ապահովվում է օրգանիզմի կենսագործունեությունը…

Այսինքն դրանք ասիմիլյացիայի ու դիսիմիլյացիայի հի՞մքն են

Ավելացվել է 4 րոպե անց
Հետաքրքիրն այն է, որ հարցաշարում այս տեռմինները ավտոտրոֆ, հետերոտրոֆ ու մակաբույծի կողքն էին դրած :think

Մարկիզ
07.08.2008, 18:28
Այսինքն դրանք ասիմիլյացիայի ու դիսիմիլյացիայի հի՞մքն են
կարելի է այդպես ասել…:)
Անաբոլիզմ-օրինակ՝ գլյուկոզայից գլիկոգենի առաջացում…
Կատաբոլիզմ-հակառակը, երբ գլիկոգենը քայքայվում է առաջացնելով գլյուկոզա…

Tanamasi
07.08.2008, 18:30
կարելի է այդպես ասել…:)
Անաբոլիզմ-օրինակ՝ գլյուկոզայից գլիկոգենի առաջացում…
Կատաբոլիզմ-հակառակը, երբ գլիկոգենը քայքայվում է առաջացնելով գլյուկոզա…

Հաաաաաաա՜, վայ շատ-շատ մեռսի, ջոգա :) :) :)