Դիտել ողջ տարբերակը : Տերմինատոր / Terminator
Այս թեմայում քննարկում ենք ամեն ինչ կապված այս ֆիլմաշարքի հետ: Ռեժիսուրա, դերասաններ, սյուժե և այլն...
ո՞րն եք ավելի շատ հավանում:
թեթևակի տեղեկացված եմ, որ պատրաստվում են նկարել 4-րդը: Եվ ինչքան լսել եմ, 4-րդի սյուժեում լինելու են միաժամանակ 4 ռոբոտներ՝ ապագայից եկած: Բայց թե սյուժեն շատը ինչի շուրջա լինելու, հայտնի չի: գրեք կարծիքներ:
Թերեւս հազվադեպ ֆիլմաշարերից մեկն է, որտեղ առաջին մասը մի քանի անգամ զիջում է երկրորդին: Երրորդը, կներեք, էշություն ա: Երկրորդը լուրջ ֆիլմ ա, որ խորանանք` սոցիալական նշանակություն ունի նույնիսկ:
Թերեւս հազվադեպ ֆիլմաշարերից մեկն է, որտեղ առաջին մասը մի քանի անգամ զիջում է երկրորդին: Երրորդը, կներեք, էշություն ա: Երկրորդը լուրջ ֆիլմ ա, որ խորանանք` սոցիալական նշանակություն ունի նույնիսկ:
Ահա համաձայն եմ... շատ լավնա երկրորդը... Չկա Ճակատագիր բացի նրանից որը մենք ենք ստեղծում մեր համար.. Հզոր ֆիլամա :ok
Ես ավելի շատ հավանեցի 3-րդ մասը` անսպասելի ավարտի համար:
Նենց եսիմ ինչ ձև չեմ հավանել ոչ մեկն էլ, բայց համեմատության կարգով` երկրորդը:
*e}|{uka*
09.08.2008, 02:35
Այս թեմայում քննարկում ենք ամեն ինչ կապված այս ֆիլմաշարքի հետ: Ռեժիսուրա, դերասաններ, սյուժե և այլն...
ո՞րն եք ավելի շատ հավանում:
թեթևակի տեղեկացված եմ, որ պատրաստվում են նկարել 4-րդը: Եվ ինչքան լսել եմ, 4-րդի սյուժեում լինելու են միաժամանակ 4 ռոբոտներ՝ ապագայից եկած: Բայց թե սյուժեն շատը ինչի շուրջա լինելու, հայտնի չի: գրեք կարծիքներ:
Փաստորեն առանց Շվարցնեգրի է նկարահանվելու՞:)
Առաջինից բան չի տպավորվել միայն «Սառա Կոնար» անունը :D
Երկրորդն ու երրորդը հզոր են, բայց մեկ անգամից ավելի չի նայվում...:)
Փաստորեն առանց Շվարցնեգրի է նկարահանվելու՞:)
Առաջինից բան չի տպավորվել միայն «Սառա Կոնար» անունը :D
Երկրորդն ու երրորդը հզոր են, բայց մեկ անգամից ավելի չի նայվում...:)
Դժվար թե առանց իրա նկարվի, որտև էլ իմաստ չի ունենա...:)
VisTolog
09.08.2008, 19:37
3
4-րդ հաստատ նկարելու են.
Ավելացվել է 19 րոպե անց
4-րդը 2009-ին պատրաստ կլինի
4-րդը 2009-ին պատրաստ կլինի
Լու՞րջ :o
ես մտածել անգամ չէի կարա որ էդքան շուտ: Դե գոնե պետք է մի 8-9 տարի անցներ չէ... ըստ սցենարի և ըստ այսքան ժամանակ նկարված ֆիլմերի ժամանակաշրջանների:
որտեղի՞ց ունես էտ տեղեկությունը:
VisTolog
10.08.2008, 17:18
Լու՞րջ 8-9 տարի՞ :o էտքան ուշ որ լիներ, սաղս արդեն մոռացած կլինեյինք էտ կինոյի մասին.
Թե՞ կատակՈՒՄ ես եղբայր.
Inet ում էի նայել, հեսա որ գտնեմ, տեղը կասեմ.
Ավելացվել է 3 րոպե անց
Bomba լինելու 4-րդը.
http://www.youtube.com/watch?v=BKygxKvpl7g
http://www.youtube.com/watch?v=riyZ7a2bnAc&NR=1
http://www.cinemablend.com/new/Terminator-4-In-2009-6595.html

Բայց ես տենց էլ չհասկացա, Շվարցը խաղումա՞ թե չէ :think :)
VisTolog
11.08.2008, 10:25
Բայց ես տենց էլ չհասկացա, Շվարցը խաղումա՞ թե չէ :think :)
Ինձ թվումա մի որոշակի հատվածա ինքը խաղալու. ասենք հատվածներ կլինեն անցած սերիաներից.
Ջուզեպե Բալզամո
15.08.2008, 23:00
Բայց ես տենց էլ չհասկացա, Շվարցը խաղումա՞ թե չէ :think :)
Շվարցը չի խաղալու: Ինքը հիմա "գավրնեյտոր" օֆ Կալիֆոռնիա ա խաղում, այլ դերեր խաղալու իրավունք չունի: Իսկ նրան ֆիլմում փոխարինելու է իր "կրկնակը"՝ Ռոլանդ Կիկինջեր, որը նույնպես Ավստրիացի է, բոդիբիլդեր և դերասան: Անգամ խաղացել է երիտասարդ Առնոլդի դերը "See Arnold Run " հեռուստատեսային ֆիլմում:
դե Տերմինատորն առանց Արնոլդի շատ նման կլինի ցամաք լողավազանի, որի մեջ ոմանք կփորցեն լողալ...:(
Իմ կարծիքով ամենլավը 2-նա: :)
http://www.youtube.com/watch?v=pcg5t0mT8V4&feature=fvsr
:B
romanista
29.07.2010, 11:25
Իմ ամենասիրելի ֆիլմաշարն ա, բայց ես ամենաշատը սիրում ու հարգում եմ 1-ինը, մեծ փիլիսոփայության համար: 2-րդից սկսած ապագայից ուղարկված բարի ու չար ռոբոտներն են պայքարում իրար հետ, իսկ 1-ում սովորական մսից ու ոսկրերից կազմված մահկանացուն է ռոբոտի դեմ, որը իր մահվան գնով փրկում է իր իսկ ապագա երեխայի ծնունդը, այսինքն մարդ կոչվածը կարող է հաղթել երկաթին, միտքը` ծրագրին... Իսկ երկրորդը պարզապես չափազանց լուրջ ֆիլմ ա, բրավո ստեղծողներին դրա համար... մի քանի ֆրազա կա ֆիլմում, որոնք կարող են մարդ դաստիարակել... երբ Տ-100-ը ,լինելով ընդամենը մետաղյա կիբորգ, ասում ա "Ձեզ հատուկ ա իրար սպանելը"... կամ երբ որ նա վերջում ասում ա "Ես արդեն հասկացա, թե դուք, մարդիկդ, ինչու եք լալիս"... մարդիկ, գոնե այս ֆիլմը նայելուց պետք ա դասեր քաղեն խաղաղ ապրելու համար, պետք է ռոբոտից խելոք լինեն, որ այդ արդյունքները միմյանց չպատճառեն...
3-րդը պարզապես գումար վաստակելու համար է արված ու ունի միայն մեկ օրիգինալ բան - կին տերմինատորը, բայց դա էլ այդ ֆիլմը չփրկեց... իսկ 4-րդը... կներեք, բայց ես լինելով այս ֆիլմաշարի ֆանատ, ուղղակի զզվում եմ ՄաքՋիի հանած 4-րդ ֆիլմից... խելքից դուրս սպեցէֆեկտներ, որոնք ցավեցնում են աչքերդ ու ականջներդ... դա իմը չի, դա այս ֆիլմինը չի, կորել ա Տերմինատորի ամբողջ փիլիսոփայությունը, իսկ ուղղվածությունը հիմնկանում դարձել է էքշն - մարտաֆիլմ... մեկ էլ Շվարցենեգերի էդ մի պահը ֆիլմում, ինչ ա որ ինքն ա ու գոնե մի րոպե իրան ֆիլմում ցույց տալու համար պետք էր տենց տափակ համակարգչային էֆեկտով նրան ֆիլմ մտցնեյին, հա՟... իրոք, հիասթափված եմ... համ էլ ինձ դուր չեկավ Սեմ Ուորտինգտոնի (Մարկուսը Տ4-ում) անտաղանդ խաղը, որը նույնքան անտաղանդ էր նաև Կեմերոնի վերջին խայտառակությունում` "Ավատար" կոչվածում... որակյալ կինոն մի սարքեք կոմիքս, կռիվ-կռիվ ու մուլտիկ... հողեմ գլուխդ, ՄաքՋի, էս ի՟նչ ես նկարել, ինչ՟ի ես նկարել... ու դեռ ուզում ա Տ5 ու Տ6-ը նկարի... ես արդեն պատկերացնում եմ թե այս անվողնաշար ռեժիսորիկի մյուս երկու ֆիլմերն ինչ աղբ են լինելու... փչացրեցին երբեմնի հզոր փիլիսոփայության ֆիլմը... ափսոս...
Կարծում եմ, երկրորդ ֆիլմը ամենահաջողվածն է...