PDA

Դիտել ողջ տարբերակը : Մեջբերումներ



Ծով
07.08.2008, 00:54
Այստեղ կարող եք մեջբերել Ձերկարդացած գրքերից առավել տպավորված, Ձեզ հուզած տողեր, մտքեր, մինչև անգամ հատվածներ...
Ես սկսեմ ամենաթարմից։ Վերջերս Երվանդը ինձ նվիրեց Ռեմարկի «Երեք ընկեր»-ը, որը ես կարդացի երկուս ու կես շաբաթ/50էջ/ և մեկ գիշերում/446էջ/:D
Գիրքն իհարկե շատ հավանեցի...սյուժեն կանխատեսելի էր հիմնականում, բայց հիմա հիմա սյուժեի մոնտեքրիստոական անակնկալները չեն, որ էական են ինձ համար, այլ այն ինչ կքաղեմ ես հերոսներից:) Ռեմարկի հերոսները իրոք որ կյանքը զգալու յուրահատուկ տաղանդ ունեն, իսկ Երոն կարծում է, որ ես էլ եմ նման էդ հերոսներին:oy ու դրա համար էլ հենց Ռեմարկ խորհուրդ տվեց, ես կասեի ստիպեց կարդալ:D
Անցնեմ թեմայի բուն նպատակին.

«Չտեսնող աչքերով ես նայում էի երկնքին, այդ գորշ ու անեզրական երկնքի տեր աստծուն, որը հնարել էր կյանքն ու մահը, որպեսզի զվարճանա»։

«Կարծես մեր աշխարհը սարքել է մի խելագար, որը նայելով, թե որքան հրաշալի կերպով բազմազան է կյանքը, ոչ մի ավելի լավ բան չի մտածել, քան այն ոչնչացնելը»։

«Նա, ով մենակ է, երբեք չի լքվի»

«Ավելի լավ է մեռնել այն ժամանակ, երբ դեռ ապրել ես ուզում, քան ապրել մինչև այն պահը, երբ արդեն մեռնել ես ուզում»։

Գունավորները հետո...;)

Բարեկամ
07.08.2008, 07:02
:o:o
ինչ հետաքրքիր ա
երկու օր առաջ ճիշտ ու ճիշտ էս թեման էի ուզում բացել :)

Բարեկամ
18.08.2008, 03:33
Ձանձրանում էր: Ընդամենը: Ձանձրանում էր, ինչպես մարդկանց մեծամասնույթունը: Այդ պատճառով ինքն իր ձեռով իր կյանքը լցրեց բարդություններով ու դրամայով: Ինչ-որ բան պետք է տեղի ունենա – սա բացատրում է մարդկանց արարքների մեծ մասի շարժառիթը : Ինչ-որ բան պետք է տեղի ունենա, անգամ անսեր ստրկությունը, անգամ պատերազմ կամ մահ:

ԼԻԿ
21.08.2008, 10:39
Ով չի անում ամեն ինչ, չի անում ոչինչ. ԺԱՆ -ՊՈԼ ՍԱՐՏՐՈ

Բարեկամ
26.08.2008, 06:00
…անշուշտ, իսկական սերը բացառիկ է, երկու կամ երեք անգամ՝ դարի մեջ, մի քիչ ավել կամ պակաս: Մնացած դեպքերում փառասիրությունն է կամ ձանձրույթը: Ւնչ վերաբերում է ինձ, ես ամենևին էլ կարծրասիրտ չեմ, ու շատ հեռու եմ դրանից - ընդհակառակը, լի խղճահարությամբ, ու արցունքներս միշտ պատրաստ են թափվելու: Միայն թե, իմ էմոցիոնալ իմպուլսները միշտ շրջվում են դեպի ինձ, իմ խղճահարության զգացողությունները ինձ են միայն ուղղված լինում : Այնուհանդրեձ, սխալ կլինի ասել, որ ես երբեք չեմ սիրել: Ես, ամենաքիչը մի հզոր սեր հղացել եմ կյանքում, որի առարկան սակայն միշտ վերջին հաշվով դուրս է եկել իմ եսը: Ու այդ տեսակետից, ջահելությանս անխուսափելի վայրիվերումներից հետո, ես բավական շուտ հանդարտվեցի. միայն զգայականությունն էր, որ սկսեց իշխել իմ սիրային կյանքում: Ես պարզապես փնտրում էի հաճույքի ու նվաճման առարկաներ: Ավելին, ինձ օգնում էր, իմ արտաքինը. բնությունը շռայլ էր գտնվել իմ հանդեպ: Ու ես նկատելիորեն հպարտ էի դրանով ու բազմաթիվ բավարվածություններ էի քաղում՝ առանց առանձնապես գիտակցելով ավելի շատ ֆիզիկակա՞ն հաճույքին տուրք տալով, թե՞ հեղինակությանս: Դե հա, հիմա կասեք, էլի գլուխ եմգովում: Չեմ ժխտի, և ոչ էլ հպարտ եմ դրանով, քանի որ տվյալ պահին պարծենում եմ մի բանով, որը իրոք այդպես է:
Ամեն դեպքում, զգայականությունս այնքան ռեալ էր, որ անգամ տասը րոպեանոց արկածի համար կանպատվեի հորս ու մորս, թեև հետո զղջալու էի դառնորեն: Վստահեցնում եմ ՝ ես ունեի սկզբունքներ, օրինակ՝ որ ընկերոջս կինը սրբություն է: Բայց ես ի՞նչ էի անում. պարզապես մի քանի օր առաջ դադարում էի, ու դա ամենայն անկեղծությամբ, զգալ որևէ ընկերություն ամուսնու նկատմամբ: Գուցե սա ես չպե՞տք է անվանեմ զգայականություն: Զգայականությունը նողկալի չէ: Եկեք հանդուրժող լինենք ու օգտագործենք անկայունություն բառը, բնածին անկարողության տեսակ՝ սիրո մեջ չտեսնել որևէ այլ բան ֆիզիկականից բացի: Այդ անկայունությունը, այնուամենայնիվ , հարմար էր: Հավելվելով իմ մոռանալու հատկությանը, այն նպաստում էր ազատությանս: Միևնույն ժամանակ, տալով ինձ որոշակի անհասանելիություն ու անկասելի անկախություն, բերում էր նոր հաջողությունների հնարավորություններ…
… Ի հատուցում սրա, ավելին, զգայականությանս ի հավելում, ես բավարարում էի նաև իմ մեկ այլ կիրքը. կիքրը խաղի նկատմամբ: Կանանց միջից ես սիրում էի նրանց, ովքեր կարող էին լինել լավ խաղընկեր մի խաղի մեջ, որն առնվազն անմեղության համն ուներ: Տեսնու՞մ ես, ես չեմ կարող ձանձրանալ, և գնահատում եմ միայն կյանքի բազմազանությունը:


Շարունակությունը՝ հետո ;)

Բարեկամ
26.08.2008, 20:12
շարունակություն

Ցանկացած հասարակություն, ինչքան էլ փայլուն, կարճ ժամանակ հետո սկսում էր ճնշել ինձ, մինչդեռ ես երբեք չեմ ձանձրացել ինձ դուր եկող կանանց հետ: Ցավում եմ խոստովանել, որ տասը զրույց Էյնշտեյնի հետ կտայի մի սիրունիկ մաքուր աղջնակի հետ առաջին հանդիպման համար: Ճիշտ է՝ տասներորդ հանդիպման ժամանակ արդեն սկսում էի կարոտել Էյնշտեյնին կամ մի լուրջ գիրք… Կարճ ասած, երբեք լրջորեն մտահոգված չեմ եղել լուրջ խնդիրներով, բացառությամբ իմ փոքրիկ արկածների արանքում ընկած ընդմիջումներին: Եվ որքան հաճախ է եղել, երբ փողոցում կանգնած, ընկերներիս հետ ինչ-որ բան քննարկելիս, կորցրել եմ խոսակցության թելը, երբ այդ պահին մի շլացուցիչ կին անցնելուց է եղել փողոցով:

Այսպիսով, ես խաղ էի խաղում : Ես գիտեի, որ ոչ մեկի դուր չի գալիս , երբ նպատակներդ վաղ ես բացահայտվում: Նախ, պետք է լինեն զրույցներ, հատուկ ուշադրություն՝ ինչպես իրենք են ասում: Լինելով հումանիտար՝ խոսելն իմ համար խնդիր չէր, ոչ էլ անհրաժեշտ հայացքներ սարքելը. այդ խաղին էլ վարժվել էի զինվորական ծառայությանս տարիներին: Ես հաճախ էի փոխում դերերս, բայց խաղը միշտ մնում էր նույնը: Օրինակ, անհասկանալի գրավչության մի փոքրիկ խաղ՝ "խորհրդավոր ինչ-որ բան" կամ "անմտություն է, ես չէի էլ ուզում տարվել, անգամ հոգնել եմ սիրուց…" և այլն, միշտ աշխատում էր, չնայած դա խաղացանկումս հնագույններից մեկն էր:
Գործողության գլխավոր, էական մասը պնդման մեջ էր՝ ցավագար ու հաշտված, որ ես ոչինչ եմ, որ արժանի չեմ ինձ հետ շփվեն, որ իմ կյանքը այլ տեղ է և առօրյա երջանկության հետ կապ չունի - երջանկություն, որը ես գուցե գերադասեի ամեն ինչից, բայց հիմա էս եմ, արդեն շատ ուշ է… Իսկ այդ համոզված վճռականության հետևում թաքնված պատճառները ծածկում էի գաղտնիության քողով, քանի որ միշտ էլ ավելի հետաքրքիր է ինտիմ ունենալ առեղծվածի հետ: Ավելին, ինչ-որ առումով ես հավատում էի ինքս իմ ասածներին. ես ապրում էի իմ դերը: Զարմանալի չէ, որ զուգընկերներս խանդավառությամբ էին դա ընդունում: Նրանցից ամենազգայունները փորձում էին հասկանալ ինձ, և այդ ջանքը նրանց տանում էր դեպի մելանխոլիա: Մյուսները, բավարարվելով, որ ես հարգում եմ խաղի կանոնները և տակտ եմ ունեցել խոսելու այդ մասին մինչև գործողությունը, առանց հապաղելու էին անցնում գործողության: Դա նշանակում էր, որ ես հաղթել էի, անգամ կրկնակի, քանի որ բացի նրանց նկատմամբ ունեցած իմ ցանկությունից, ես բավարարում էի նաև նրանց սերը՝ ապացուցելով իմ հատուկ զորությունները ամեն առիթով:
Դա այնքան շատ էր, որ անգամ նրանց հետ, որոնք թեթև հաճույքներ էին ինձ պարգևել, ես այնուամենայնիվ աշխատում էի վերականգնել հարաբերությունները, երկարատև ընդմիջումների հետո, առաջնորդվելով այն տարօրինակ ձգտմամբ, որը բացակայությունն է խթանում, ու նաև համոզվելու համար, որ մեր կապերը դեռ գոյություն ունեն, ու ես արտոնություն ունեմ կրկին կապելու դրանք
Երբեմն ես գնում էի ավելի հեռու՝ երդվել էի տալիս նրանց երբեք չտրվել ոչ մի այլ տղամարդու, որպեսզի այդ առումով անհագստություններս հանդարտվեին: Եվ պետք է ասեմ, որ սիրտս չէր խաղում այդ անհանգստությունը, ոչ էլ երևակայությանս արդյունքն էր: Մի որոշակի տեսակի պահանջատիրություն այնքան անձնականացված էր իմ մեջ, որ դժվարանում էի պատկերացնել, չնայած փաստերին, որ ինչ-որ կին, որը երբևէ իմն է եղել, կարող է երբևէ պատկանել մեկ ուրիշի: Բայց երբ նրանք երդման ուխտ էին տալիս, դա ինձ ազատագրում էր, մինչդեռ կապում էր նրա՛նց: Ու հենց որ ես վստահ լինեի, որ նրանք արդեն ոչ մի ուրիշի չեն պատկանելու, կարող էի արդեն համոզված խզել նրանց հետ, ինչը մինչ այդ համարյա միշտ անհնար էր լինում ինձ համար:
Քանի դեռ նրանք կապվածության մեջ էին, ես ապացուցած ունեի իմ դիրքերը և հաստատած իմ հզորությունը՝ երկարատև: Տարօրինակ է, այնպե՞ս չէ: Բայց դե դա է, սիրելի հայրենակից: Ոմանք լացում են՝ "Սիրի՛ր ինձ", մյուսները՝ "Ինձ մի՛ սիրի": Բայց որոշ հանճարներ՝ վատագույններն ու ամենադժբախտները, գոռում են՝ "Մի՛ սիրի ինձ և եղիր ինձ հավատարի՛մ":

Մնացած էլ կա, բայց...

StrangeLittleGirl
27.08.2008, 04:40
Բարեկա՛մ, բայց շատ ուժեղ ա: Զարմանում եմ, թե ոնց ա էսքան անկեղծ գրել: Ո՞վ ա հեղինակը:

Բարեկամ
27.08.2008, 05:56
Բարեկա՛մ, բայց շատ ուժեղ ա: Զարմանում եմ, թե ոնց ա էսքան անկեղծ գրել: Ո՞վ ա հեղինակը:

Էս վերլուծության համար հեղինակը Նոբելյան ա ստացել ;)
Այնպես որ վերապահումով մոտենանք անգամ սրան ;)
Albert Camus - The Fall

StrangeLittleGirl
27.08.2008, 05:59
Գիտե՞ս ինչն ա հետաքրքիր… Ես էդ գիրքը վերցրել եմ, որ կարդամ, կիսատ եմ թողել, չեմ շարունակել, բայց հիմա, որ դնում ես, հաճույքով կարդում եմ: Ճիշտ ա էլի, որ ամեն գիրք պետք ա իրա ժամանակին կարդալ: Ի դեպ, հայերեն թարգմանությունը կա :)

Բարեկամ
27.08.2008, 06:04
Գիտե՞ս ինչն ա հետաքրքիր… Ես էդ գիրքը վերցրել եմ, որ կարդամ, կիսատ եմ թողել, չեմ շարունակել, բայց հիմա, որ դնում ես, հաճույքով կարդում եմ: Ճիշտ ա էլի, որ ամեն գիրք պետք ա իրա ժամանակին կարդալ: Ի դեպ, հայերեն թարգմանությունը կա :)

հա, դե ես տեղում եմ թարգմանում, ու պարզա՝ պրոֆեսիոնալից շատ հեռու, տառա ու ոճա-սխալներիս մասին չեմ խոսում… ;), հետո էլի որոշ բաներ կդնեմ, որ ժամանակ եղավ :)

StrangeLittleGirl
27.08.2008, 06:07
Միայն թե ստուգումը վերջնական չէ, պետք է վերսկսել յուրաքանչյուր էակի հետ: Նման բաները մարդու մեջ սովորույթ են դառնում: Շուտով խոսքերդ լեզվիդ գալիս են առանց նույնիսկ մտածելու, դառնում են ռեֆլեքս, ու մի օր էլ կանանց ունենում ես ավելի շուտ, քան կհասցնես իսկապես ցանկանալ: Հավատացեք ինձ, ոմանց համար աշխարհի ամենադժվար բանը ունենալն է, երբ չեն ցանկանում:

dvgray
27.08.2008, 06:08
Ցինիկախառն բարբաջանք է: Ես չեմ հավատում, որ էս թվերին կանայք էտքան կենդանական են:

Բարեկամ
27.08.2008, 06:56
Ցինիկախառն բարբաջանք է: Ես չեմ հավատում, որ էս թվերին կանայք էտքան կենդանական են:

համաձայն եմ, որ էս խոստովանությունն էլ, որը Բյուրակնը առաջին ընկալմամբ տեսնում ա որպես անկեղծություն, ավելի շուտ ցինիզմի շարունակական դրսևորում ա, բայց կանանց կենդանականություն որտե՞ղ տեսար :8

Երկնային
29.08.2008, 00:29
Մի քանի հատիկ էլ Camus "The Stranger" (Քամյու «Օտարը») -ից

------------------
Երեկոյան Մարին եկավ ու հարցրեց` չէի ցանկանա ես ամուսնանալ իր հետ: Ես ասացի, որ ինձ մեկ է, գուցե և ամուսնանանք, եթե նա այդքան ուզում է: Այդ ժամանակ նա արցրեց սիրում եմ իրեն, թե ոչ: Ես պատասխանեցի ինչպես նախորդ անգամ, որ դա ոչ մի կապ չունի, բայց, իհարկե, ես նրան չեմ սիրում:
- Այդ դեպքում ինչու՞ ես հետս ամուսնանում,- հարցրեց նա:
Ես բացատրեցի, որ դա բացարձակապես կարևոր չի, ինչու՞ չամուսնանալ, եթե նա ուզում է: Ինքն էր առաջարկողը, իսկ ես միայն համաձայնվում եմ: Այդ ժամանակ նա ասաց, որ ամուսնությունը լուրջ հարց է, իսկ ես պատասխանեցի, որ դա կապ չունի:
Նա մի պահ լռեց, ու ինձ էր նայում: Հետո նորից խոսեց: Իրեն հետաքրքիր էր իմանալ, կհամաձայնվեի արդյոք ես ամուսնանալ, եթե մեկ այլ կին ինձ առաջարկել:
-Իհարկե:
Մարին մտածեց ու ասաց, որ ինքն էլ չի հասկանում` սիրում է ինձ, թե ոչ, բայց այ դա ես ինքս չգիտեի:

------------------
Այդ ժամանակ ես հաճախ մտածում էի, որ եթե ես ստիպված լինեի ապրել անկենդան ծառի բնում` ոչինչ չկարողանալով անել, և միայն նայելով երկնքին, աստիճանաբար ես կսովորեի դրան:

------------------
Եվ ինչքան շատ էի մտածում դրա մասին, ավելի շատ բան, որ մոռացել էի, դուրս էր գալիս հիշողությունիցս: Ես գիտակցեցի, որ այն մարդը, որ ապրել է միայն մեկ օր, կարող էր հանգիստ բանտում անցկացնել հարյուրավոր տարիներ: Նա բավականաչափ հիշողություններ կունենար, որ չէին թողնի իրեն ձանձրանալ: Ինչ-որ չափով դա նույնիսկ առավելություն էր:

------------------
Հոգևորականը նույնպես շատ լավ գիտեր խաղը, ես հստակ կարող էի ասել. նրա հայացքը ոչ մի վայրկյան չմատնեց իրեն, ոչ էլ ձայնը, երբ նա ասաց.
- Դու բացարձակապես ոչ մի հույս չունե՞ս: Դու իսկապե՞ս ապրում ես այն մտքով, որ երբ մար մահանում է, դրանից այն կողմ ոչինչ չկա, ոչինչ չի մնում:
- Այո՛,- ասացի ես:
- Իսկ եթե դու ընտրելու լինեիր, ինպիսի՞ կյանք կընտրեիր: Դու երբևէ ուրիշ կյանք ցանկացե՞լ ես:
- Այո, ես ցանկանում եմ մի կյանք, որում կկարողանամ հիշել այս մեկը:

Բարեկամ
30.08.2008, 13:46
շարունակություն

Արի նստենք խնդրում եմ: Դե՞, ի՞նչ կարծիքի ես, մի՞թե սա ամենագեղեցիկ բացասական բնապատկերը չէ: Միայն նայիր ձախի վրայի մոխրի այդ կույտին, որն այստեղ ավազաբլուր են կոչում, մեր ոտքերի տակի այս դալուկ ափին և մեր առջև փռված ծովին, որը նման է ալկալիական լուծույթի` հսկա երկինքը արտացոլող անգույն ջրերով: Ինչպիսի գաղջություն, իրոք: Ամեն ինչ հորիզոնական է, ռելիեֆ չկա. անգույն տարածություն ու մեռած կյանք: Համատարած բնաջնջումը չէ՞ սա արդյոք, հարատև ոչնչությունը` մեր առջև տեսանելի փռված: Ոչ մի մարդկային էակ, ամենից առաջ, ո՛չ մի՛ մարդկայի՛ն էա՛կ: Ես ու դու ենք միայն այս մոլորակի վրա, որը վերջապես ամայացել է: Կենդանի է երկի՞նքը՝ ասում ես: Իրավացի ես, բարեկամս, այն խտանում է, կքվում, բացում օդային հորերը ու փակում ամպե դռները: Բայց դրանք աղավնիներն են: Չե՞ս նկատել, որ Հոլանդիայի երկինքը լի է միլիոնավոր աղավնիներով՝ բարձրության պատճառով անտեսանելի, որոնք թափահարում են թևերը , բարձրանում են կամ իջնում ունիսոնով, մի մարդու պես, լցնելով երկնային տարածքը մոխրագույն փետուրների խիտ քանակությամբ, որոնք այս ու այն կողմ են քշվում քամուց: Աղավնիներն այդ սպասում են կլոր տարին: Նրանք սավառնում են երկրագնդի վրայով, նայում ներքև, ուզու՛մ են գալ ներքև: Բայց ներքևում միայն ծով է ու փոսեր, խանութի պաստառներով ծածկված տանիքներ, բայց երբեք մի մարդկային գլուխ, որի վրա կարելի է իջնել:
Չես հասկանում ինչեր եմ խոսու՞մ: Հոգնած եմ... :( Կորցնում եմ մտքիս թելը: Հասկանու՞մ ես, ես կորցրել եմ այն պայծառությունս, որը ժամանակին ընկերներիս սիրո ու հարգանքի առարկան էր: Ասում եմ` "ընկերներս", ավելին էին`սկզբունքորեն:
Ես այլևս ընկերներ չունեմ, ունեմ միայն գործակիցներ: Ու նրանց թիվն աճել է. ամբողջ մարդկային ցեղը : Եվ մարդկային ցեղի մեջ դու՛ գործակիցս ես առաջին հերթին: Ով ձեռքիս տակ է, նա միշտ առաջինն է: Ինչից գիտեմ, որ այլևս ընկերներ չունե՞մ: Դա շատ հեշտ է: Ես դա հայտնաբերեցի այն օրը, երբ մտածում էի սպանել ինքս ինձ՝ նրանց գլխին այսպես ասած խաղ խաղալու, նրանց պատժելու համար: Բայց պատժելու ու՞մ: Ոմանք կզարմանան, հա, բայց ոչ մեկն իրեն պատժված չի զգա: Ու ես հասկացա, որ ընկերներ չունեմ: Բացի այդ, եթե ունենայի էլ, էլի չէի իմանա այդ մասին: Եթե ես ինքնասպան լինելով՝ ունակ լինեի տեսնել նրանց ռեակցիան, ապա խաղն իմաստ կունենար: Բայց հողը մութ է, սիրելի բարեկամ, դագաղը՝ հաստ պատերով և ծածկն անթափանց: Հոգու աչքե՞ր - եթե համոզված լինենք, որ կա հոգի ու այն ունի աչքեր: Բայց՝ վստահ չես ու չես էլ կարող լինել: Հակառակ դեպքում լուծում կլիներ. գոնե կիմանայիր՝ լուրջ են ընդունել : Մարդիկ երբեք համոզված չեն քո պատճառների, քո անկեղծության մեջ, չեն հավատում քո տառապանքների լրջությանը, եթե չես մեռել դրանց հետևանքով: Քանի դեռ կենդանի ես, քո դեպքը կասկածելի է, դու միայն նրանց սկեպտիթիզմի իրավունքն ունես: Այնպես որ, եթե փոքր ինչ անգամ համոզվածություն լիներ, որ մարդ կարող է ըմբոխշնել իր հետմահու շոուն, կարժենար ապացուցել նրանց այն, ինչին նրանք չեն կամենում հավատալ, ու այսպիսով զարմացնել նրանց: Բայց երբ դու սպանում ես քեզ, էլ ինչ նշանակություն ունի քեզ համար` հավատացին, թե ոչ: Դու այնտեղ չես, որ տեսնես նրանց զարմանքը ու զղջումը, ներկա գտնվես, ինչպես ամեն մարդու երազանքն է, սեփական թաղմանը: Որպեսզի դադարես լինել կասկածի տակ, պետք է դադարես լինել ընդհանրապես. ահա ամենը:

շարունակելի

Բարեկամ
05.09.2008, 04:46
Սխալվում ես, բարեկամս, նավակը գնում է լրիվ արագությամբ: Բայց սա մեռյալ ծով է կամ` համարյա: Մառախուղի մեջ կորած հարթ ափերով՝ չգիտես որտեղ է սկսվում, որտեղ վերջանում : Ու մենք գնում ենք հոսանքով` առանց կողմնորոշող նշանների, ու չենք կարող ոչ դանդաղացնել, ոչ արագացնել: Մենք առաջ ենք գնում, մինչդեռ ոչինչ չի փոխվում: Սա նավարկել չէ, սա երազել է…

ivy
06.09.2008, 15:37
Խոսատացիր ինձ, որ միշտ կհիշես՝ դու ավելի խիզախ ես, քան քեզ համարում ես, ավելի ուժեղ, քան թվում ես, և ավելի խելացի, քան կարծում ես։

«Վինի Թուխ»–ից է։ :)

Երկնային
07.09.2008, 02:50
Ուիլիամ Ֆոլկներ
«Շառաչ և ցասում» -ից

Ես երբեք չեմ խոստանում կնոջը որևէ բան, ոչ էլ թույլ եմ տալիս, որ իմանա, թե ինչ եմ իրեն տալու: Դա միակ միջոցն է նրանց կառավարելու. այնպես անել, որ նրանք միշտ հետաքրքրված լինեն, փորձեն գուշակել: Եթե նրանց զարմացնելու ոչինչ չունես, ապա դու նրանց պետք չես…

...............
Ժամացույցը կանգնեցնում է կյանքը: Ժամանակը մահացած է այնքան ժամանակ, ինչքան որ չափվում է սլաքների աշխատանքով: Եվ միայն երբ կանգնում է ժամացույցը, սկսվում է կյանքը…

...............
Ոչ մի պատերազմ երբեք չի լինում հաղթանակած, դրանք նույնիսկ գոյություն չեն էլ ունենում… Հաղթանակը պարզապես փիլիսոփաների և հիմարների իլյուզիա է:

Բարեկամ
09.09.2008, 10:33
Խոստացիր ինձ, որ միշտ կհիշես՝ դու ավելի խիզախ ես, քան քեզ համարում ես, ավելի ուժեղ, քան թվում ես, և ավելի խելացի, քան կարծում ես։
«Վինի Թուխ»–ից է։ :)
… դա շարունակություն էլ ունի :).
"Խոստացիր ինձ, որ միշտ կհիշես՝ դու ավելի խիզախ ես, քան քեզ համարում ես, ավելի ուժեղ, քան թվում ես, և ավելի խելացի, քան կարծում ես։ Բայց ամենակարևորն է ՝ նույնիսկ եթե մենք առանձին ենք, ես միշտ քեզ հետ եմ":

մի երկու ուշագրավ մեջբերում էլ Վինի Թուխից :love

Այդպես չի լինի՝ միշտ մնալ անտառի քո անկյունում՝ սպասելով որ ուրիշները գան դեպի քեզ: Դու՛ պետք է գնաս նրանց մոտ երբեմն:


Երբեմն, եթե կանգնես կամրջի վերջին տախտակին ու կախվես՝ նայելու համար ներքևում փախչող գետին, հանկարծ կիմանաս այն ամենը, ինչը պետք է իմանալ :


Հետևում թողնելու ամենամեծ դժվարությունը թողնելն է, որ ժամանակ անցնի:


- Վիննի, - շշնջաց Խոզուկը:
- Ի՞նչ, խոզուկ:
- Ոչինչ: Ուղղակի ուզում էի վստահ լինել: :)


ու մեկ էլ սա է հանճարեղ.

Մի թերագնահատի Ոչինչ Չանելու արժեքը. երբ պարզապես գնում ես հոսքով՝ լսելով այն ամենն ինչ անլսելի է, ու… չանհանգստանալով:

Դեկադա
09.09.2008, 16:41
Անտուան Դը Սենտ - Էքզյուպերի-ի Նամակ պատանդին - նովելից

Ես ճանաչել եմ, ու երևի դուք նույնպես ճանաչել եք, այն տարօրինակ ընտանիքները, որոնք սեղանի շուրջը պահում են մեռածի տեղը: Նրանք ժխտում են անդառնալին: Բայց ես չեմ կարծում, թե այս ոգեկոչումը կարող է սփոփանք բերել: Մեռածները մեռած էլ պիտի համարվեն:Այդ դեպքում նրանք մեռածի իրենց դերի մեջ ներկայության մի ուրիշ ձև կգտնեն: Բայց այս ընտանիքները կանխում են նրանց վերադարձը:Նրանք մեռածներին հանարում են հավերժ բացականեր, և ուշացնում են նրանց մուտքը դեպի հավերժություն: Նրանք սուգը փոխարինում են անբովանդակ սպասումով: Ինձ թվում է, թե այս ընտանիքները տառապում են անսփոփելի, անգութ հիվանդությամբ` ավելի ճնշող, քան վիշտը:

Երկնային
24.09.2008, 02:01
Դորիան Գրեյի դիմանկարից

Դու սիրում ես բոլորին, իսկ սիրել բոլորին նշանակում է ոչ մեկին չսիրել: Դու բոլորի նկատմամբ հավասարաչափ անտարբեր ես:


Ու ընդհանրապես, ավելի լավ է երբեք չամուսնանաս, Դորիան: Տղամարդիկ ամուսնանում են, որովհետև հոգնած են, կանայք ամուսնանում են հետաքրքրասիրությունից դրդված: Արդյունքում երկուսն էլ հիասթափվում են:


Չեմ կարծում, թե ես երբևէ կամուսնանամ, Հարրի: Ես չափազանց սիրահարված եմ դրա համար: Դա էլ է քո աֆորիզմներից մեկը: Ես դա կիրագործեմ կյանքումս, ինչպես որ այն ամենը, ինչ քարոզում ես:

Dayana
24.09.2008, 09:25
Դորիան Գրեյի դիմանկարից

Դու սիրում ես բոլորին, իսկ սիրել բոլորին նշանակում է ոչ մեկին չսիրել: Դու բոլորի նկատմամբ հավասարաչափ անտարբեր ես:


էս ես էլ էի դուրս գրել էդ գրքից :)

Երկնային
24.09.2008, 14:04
Դորիան Գրեյի դիմանկարից

Սա էլ…

Կյանքում միայն մեկ բան կա ավելի վատ, քան խոսակցության առարկա լինելը. դա բացարձակապես անուշադրության մատնված լինելն է…

Նրանք, ովքեր հավատարիմ են, գիտեն միայն սիրո հաճույքների մասին, անհավատարիմներն են, որ գիտեն, թե ինչ է սիրո ողբերգությունը…

Երկնային
24.09.2008, 14:56
Խորխե Լուիս Բորխես
Աղոթքը

Ես կրկնում եմ ու էլի կկրկնեմ, հազար անգամ, Աստված, ինձ մայրենի դարձած երկու լեզվով, ու կկարդամ Քեզ համար «Հայր մեր»-ը, ու էլի կկարդամ, բայց միևնույն է մինչև վերջ չեմ հասկանա:

Այս առաջին առավոտ, 1969թ-ի հուլիսին, ես կկարդամ, վերջապես, ուրիշ աղոթքը, իմը, ու ոչ թե այն մեկը, որ ժառանգություն ենք ստանում: Ինձ պետք կլինի տարօրինակ կերպով մարդկանց ոչ հատուկ չափազանց անկեղծ լինել: Դե հո չե՞մ աղերսելու, որ աչքերս չփակես: Անմտություն: Դրանք կփակվեն նույնիսկ նրանց մոտ, ովքեր տեսնում են, միլիոնավոր մարդկանց մոտ` դժբախտ, անճար, չար: Չէ՞ որ կյանքի հոսանքը մի շղթա է, պատճառների ու պատահականությունների շղթա, ու ինչ-որ մեկից աղերսել, որ քեզ խնայի, նույնն է, ինչ խնդրել, որ ճակատագրի շղթայից մի կտոր հանեն: Անհնար է: Չկա այդ մասնիկը` շղթան կքանդվի: Ոչ ոք իրավունք չունի դա խնդրել: Ես չեմ հավատա, որ ինձ կներեն իմ մեղքերը: Ներում է ինչ-որ ուրիշ մեկը, բայց ես գիտեմ, որ ինքս ինձ փրկել միայն ես եմ կարող:

Լավ ոստիկան
24.09.2008, 15:09
Ես մի ձեռքիս մատներիս վրա կարող եմ հաշվել իմ հանդիպած այն բոլոր մարկանց, որոնք անվերապահորեն համաձայն լինեն այս տողերի հետ:

Հայկօ
24.09.2008, 18:30
Անվերապահորեն միայն հեղինակը կարող է համաձայն լինել, բայց դու, համենայն դեպս, մի մատդ էլ ծալիր ;):

Բորխեսը կույր է եղել: Կամաց-կամաց, անդառնալիորեն կուրացել է:

Լավ ոստիկան
24.09.2008, 18:55
Անվերապահորեն միայն հեղինակը կարող է համաձայն լինել, բայց դու, համենայն դեպս, մի մատդ էլ ծալիր ;):

Բորխեսը կույր է եղել: Կամաց-կամաց, անդառնալիորեն կուրացել է:
Ծալեցի, եղավ երկուս:
Տեսնելու համար այն, ինչ Բորխեսն է տեսել, աչքեր պետք չեն:

Ծով
25.09.2008, 19:55
Ինչ շիտակ ա:hands / Ռեմարկ « Հաղթական կամար » /

– Երբևէ դուք այսպիսի բան տեսե՞լ եք:
– Այո ,– պատասխանեց Ռավիկը:
– Այսպիսի գլխարկո՞վ: Որ կոտելոկը տնկացնի գլխին ու սլանա՞:
– Նա իրավացի է: Չէ՞ որ նա գլխավոր մայրուղով է գնում: Ինչու՞ եք հայհոյում:
– Իհարկե, իրավացի է: Հենց դրա համար էլ հայհոյում եմ:
– Իսկ ի՞նչ կանեիք, եթե նա իրավացի չլիներ:
– Դարձյալ կհայհոյեի:
– Ինչպես երևում է, դուք ուզում եք Ձեր կյանքը հարմարավետ դարձնել:
– Այն ժամանակ ուրիշ ձևով կհայհոյեի,– բացատրեց տաքսու վարորդը և թեքվեց Ֆոշ ավենյուն,–ավելի համոզված, հասկանալի՞ է…

Երկնային
01.10.2008, 00:03
Ֆիցջերալդ «Վերադարձ Բաբելոն»
(երևի սենց ա վերնագիրը թարգմանվում, չգիտեմ հայերեն թարգմանությունը կա, թե չէ… )

Երբ արթնացավ, երջանիկ էր: Աշխարհի դուռը կրկին բաց էր իր համար: Նա պլաններ ու հեռանկարներ ուներ իր և իր դստեր` Հոնորիայի համար, բայց հանկարծ տխրություն իջավ սրտին` հիշելոց, թե ինչքան պլաններ ունեին ինքն ու Հելենը` իր կինը: Նա չէր պլանավորել մահանալ… Ներկան էր միայն կարևոր. աշխատանք ունենալ և ինչ-որ մեկը, որ սիրես: Բայց ոչ չափազանց, քանզի նա գիտեր, թե ինչ վնաս կարող է հասցնել հայրը իր դստերը, կամ մայրը որդուն` նրանց չափից դուրս կապվելով. հետագայում, այնտեղ դրսում` աշխարհում, երեխան ամուսնության մեջ մի զուգընկեր էր փնտրելու, ով նույն կույր քնքշանքը կտածեր իր նկատմամբ, և, հավանաբար, չկարողանալով գտնել այդպիսի մեկին, դուրս կգար աշխարհի ու սիրո դեմ…

Բարեկամ
21.10.2008, 07:22
Մի անգղ անցավ արտի վրայով. Սիդհարթհան մտովի մեկ դարձավ անգղի հետ, թռավ անտառների ու սարերի վրայով, դարձավ անգղ , կերավ ձուկ, քաղցեց անգղի քաղցով, խոսեց անգղային կռռոցով , մեռավ անգղի մահով: Ավազոտ ափին սատկած շնագայլ էր փռված. Սիդհարթհայի միտքը սահեց նրա դիակի մեջ, դարձավ սատկած շնագայլ` մեկնված ափին, փքված, նեխող, դարձավ կմախք, դարձավ փոշի, քամին ցրեց դաշտերի վրա…
Ու թեև նեխած, փտած, փոշիացած, ճաշակած մթագույնը մթագույններից, Սիդհարթհայի միտքն այնուամենայնիվ վերադառնում էր գոյության շրջապտույտով: Թեև նա կարողանում էր սառեցնել իր զգացողությունները, զոհաբերել իր հիշողությունը, դուրս սողոսկել իր ես-ից` փոխակերպվելով հազարավոր օտար ձևերի, դառնալ գազան, լեշ, դառնալր քար, փայտ, ջուր – բայց կրկին, ամեն անգամ, երբ սթափվում էր, գտնում էր նորից ինքն իրեն, դառնում նորից իր եսը: Եվ դա անխուսափելի էր:

……….

- Իմ էգոն էր, որի իմաստն ու էությունն ուզում էի իմանալ: Էգոն էր իմ, որից ուզում էի ազատվել, հաղթահարել : Բայց ես անզոր եմ դա անել, ես կարող եմ միայն խաբել նրան, ստեղծել պատրանք, կարող եմ միայն թաքնվել նրանից : Բայց ճշմարտությունն այն է, որ աշխարհում ոչինչ այնքան չի հուզում ինձ, ինչքան իմ եսը, իմ գոյության առեղծվածը, այն, որ ես առանձին ու տարբեր եմ բոլորից, որ ես Սիդհարթհան եմ: Եվ աշխարհում ոչինչ ես ավելի քիչ չգիտեմ, քան ինքս ինձ: Ուպատճառն այն է, որ միշտ վախեցել եմ ինքս ինձնից, փախել ինքս ինձնից, պատռել, մասնատել եմ իմ ես-ը, կլպել այն շերտ-շերտ, որպեսզի գտնեմ նրա մեջ աստվածայինը, մինչդեռ ավելի եմ կորցրել ինձ այդ պրոցեսում: Այլևս ոչ մի մեդիտացիա, ոչ մի վարժանք, ոչ մի ինքնամասնատում ու ինքնասպանումներ, ինձ պետք չեն ուսուցիչներ, ես ինքս եմ իմ ուսուցիչն այսուհետ, ու ինքս իմ աշակերտը: Ես սովորելու եմ իմ մասին ինձնից:

Դեկադա
21.10.2008, 08:26
Չապլինի էս նամակը, ուղղված իր դստերը` Ջերալդինային, ամեն անգամ վերընթերցելիս ևս մեկ անգամ համոզվում եմ նրա հանճարության վրա:

Դստրկ՛ս…
Այս նամակի հետ ուղարկում եմ չբացված դրամական չեկ, որպեսզի դու կարողանաս ծախսել այնքան, որքան ցանկանու ես:
Բայց երբ դու ծախսես երկու ֆրանկ, հիշեցրու ինքդ քեզ, որ երրորդը քոնը չէ և պետք է պատկանի այն անծանոթին, որն ունի դրա կարիքը:
Իսկ դու կգտնես այդպիսի մեկին:Ես խոսում եմ փողի մասին, որովհետև գիտեմ նրա դիվային ուժը:
Գիտես ես շատ ժամանակ եմ անցկացրել կրկեսում և միշտ երկյուղել լարախաղացների համար:Բայց քեզ աղջիկս, պետք է մի պարզ ճշմարտություն ասեմ. Մարդիկ գետնի վրա ավելի անհաստատ են, քան լարախաղացները`երերուն լարի վրա:
Ուզում եմ հավատալ, որ Ծննդյան այս գիշերը հրաշալիքների գիշեր է:Ես կցանկանայի, որ հրաշք կատարվի, որ դու իսկապես հասկանայիր այն ամենը, ինչ ցանկացա ասել քեզ:
Ես հրեշտակ չեմ եղել, բայց որքան կարողացել եմ , ձգտել եմ մարդ լինել:
Փորձի՛ր և դու:

Դեկադա
04.11.2008, 13:16
Ես նմանվել եմ այն կանանց, որոնք չգիտեն, թե ինչպես վարվեն իրենց ժամանակի և իրենց անձի հետ, որոնք ձանձարանում են առավոտից իրիկուն, և որոնք տղամարդու հոգին հանում են` նախատելով, թե իրենց քիչ ժամանակ են հատկացնում:
Կարծես էե տղամարդը իրենց համար ժամանակ սպանելու միջոց է կամ զվարճանքի առարկա:

-Երանի նրանց, ում երեսունը դեռ չի լրացել. նրանց կյանքը թեթև է անցնում:Ա~հ ամեն ինչ կտայի, միայն թե կյանքը առջևում լիներ, այն ժամանակ ոչ թե ճակատագրին հնազանդվել, այլ համբերել ու սպասել կքարոզեի:


Էլզա Տրիոլե - « Հազար ափսոս»

Երկնային
02.12.2008, 01:03
Բեռնարդ Շոու

Վե՛րջ տուր, թանկագի՛նս, դու այդքան էլ մեղսագործ չես, ինչպես կարծում ես:
Մարդու նկատմամբ ամենամեծ մեղքը ոչ թե ատելությունն է, այլ անտարբերությունը. դա է անմարդկայնության գագաթնակետը…
Եվ, վերջիվերջո, թանկագինս, եթե մարդկանց ավելի խորը զննես, կտեսես, թե ինչքան նման է ատելությունը սիրուն…

Ծով
17.01.2009, 23:58
Եվ ժանտախտի բարձրագույն օրենքով ամեն մարդ, բանտապետից մինչև վերջին բանտարկյալը, դատապարտված էր, և գուցե առաջին անգամ բանտում տիրում էր բացարձակ արդարություն։
...
Ցերեկվա կամ գիշերվա մեջ միշտ մի ժամ կա, երբ մարդը վախկոտ է դառնում, և ինքը վախենում է միայն այդ ժամից։
...
/Ալբեր Քամյու «Ժանտախտը»/

Jarre
18.01.2009, 09:08
Մտքումս թարմ են Արթուր Քլարքի՝ «2010 թվականի Տիեզերական Ոդիսականը» գրքից հատվածներ.

«Ուոլտ Դիսնեյը մարդկության երջանկության համար շատ ավելի բան է արել, քան աշխարհի բոլոր կրոնական քարոզիչները միասին վերցված»

«Չլուծված խնդիրների դեմ լավագույն դեղը՝ հոգսն է»։

«Մի բանում նա հաստատ համոզված էր. Նա գործիք էր նրանց ձեռքում։ Իսկ լավ գործիքին հարկավոր է խնամել՝ սրել, ուղել։ Իսկ ամենալավ գործիքն այն գործիքն է, որը հասկանում է, թե ինչ է անում»։

Երվանդ
18.01.2009, 13:28
Սիրտս՝լցված տխրությամբ, նավախելին է թքում,
Սիրտս խեղդվում է անպետք ծխախոտի ծխից գարշ.
Ու ապուրի շիթերը այս ու այն կողմ են ցատկում,
Սիրտս՝լցված տխրությամբ, նավախելին է թքում.
Ու ամբոխն է գռեհիկ, իշավարի կատակում,
Հռհռում են բոլորը ծիծաղով կոշտ ու անտաշ,
Սիրտս՝ լցված տխրությամբ, նավախելին է թքում,
Սիրտս խեղդվում է անպետք ծխախոտի ծխից գարշ:

Արթուր Ռեմբո:love

Հայկօ
18.01.2009, 18:10
...և շարունակեցինք հուսալ ու հավատալ, թե այս գյուղը նորից է զարթնելու, կյանք կոչված մեծ հարսանիքը զվարթ աղմուկով կրկին վերադառնալու է այստեղ։


...


...Որ չէիր կարողանալու կառավարել՝ գյուղըս ինչու՞ հանձըդ առար, գյուղըս ինչու՞ ես կործանում։


...


...Իմ տեղն է՜,- գոռացինք,- իմ հայրենիքն է, իմ երկիրն է, քու օտար շնչից զզվում եմ, չեմ ուզում իմ երկիրն օտար շունչ մտնի։


...


...Նկատել ենք, որ վերջերս հաճախ ենք հուշերի տրվում. ուրեմն ծերանում ենք կամ ներկայի մեջ մեր տեղը նեղ է։


...


...Էստեղ էս գյուղի տեղը, հարյուր տարի առաջ, որ արել են՝ մի էսքան տեղ է եղել, մի ձվի չափ։ Չորս կողմի վրա հովըտեցու դեմ, ղազախեցու դեմ, շան ու չոբանի ու թվանքի ու խանչալի ու օրենքի դեմ կռվելով-կռվելո՜վ... հիմա սա երկիր է։ Ու՞մ համար են կռվել, ինչի՞ են ստեղծել, տերն ո՞վ էր լինելու։


...


- Գողե՞րը։ Էն ժամանակ տարածը տարած, սպանածը սպանած էր. գողերի անունը կտրիճ, արդարների անունը խեղճ էր. խեղճերը գողերի վրա գովեստի երգ էին կապում ու երգում էին։


...


...Ինքնամեծար ու հպարտ որպես այս երկրի միակ տեր՝ մենք մյուս օրը դարձյալ մեր նժույգի վրա էինք։


...


...Ձեր աստծու երեսին թքեք ու ասեք լավ երես չի՝ թուք է բռնում, քացի տաք ցեխը գցեք ու ասեք լավ աստված չի, ցեխոտ է:


...


...որևէ մեկն որեմն մեզ վրա իմաստ է դնում, մենք ուրեմն գետնին սողալիս մեկի համար ամոթանք ենք, հպարտ հովատակի վրա հպարտ՝ պարծանք։



Հրանտ Մաթևոսյան, Տերը

Alexandra
28.01.2009, 22:46
Մի երկու միտք Դրայզերի «Հանճարը» գրքից:

«Ամուսնությունը բնության խաղ է, որն ստիպում է մարդուն շարունակել ցեղի շարունակման իր ծրագիրը»:

«Սերը խաբկանք է, կիրքը հապճեպորեն պատրաստված մի խայծ»:

ԿԳԴ
28.01.2009, 23:12
Վ. Սարոյան, Նարինջները պատմվածքի վերջին հատվածը...:)
Նրան թվաց, թե հենց այն բանի համար է ծնվել, որ կանգնի այստեղ, անկյունում` մինչև աշխարհի վերջը, նարինջները մեկնի մարդկանց ու ժպտա, արցունք թափելով ժպտա: Շուրջը ամեն ինչ սև է ու դատարկ, իսկ նա կանգնել ու ժպտում է այտերը ցավեցնելու չափ ու աչքերից էլ արցունք է թափվում, որովհետև չեղավ մեկը թեկուզ, որ ժպտար իրեն, ու հիմա ամբողջ աշխարհը կարող է փլվել, խավարել և աշխարհի վերջը կգա, և կմեռնի հորեղբայր Ջեկը և նրա կինը կմեռնի, և չեն լինի, ոչ փողոցները, ոչ տները, ոչ մարդիկ, ոչ երկինք կլինի, ոչ գետ, ոչ դաշտ և ոչ մի տեղ չի լինի ոչ մի շունչ կենդանի, ոչ էլ անգամ դատարկ փողոց, ոչ մութ պատուհան, ոչ փակ դռներ, որովհետև չեն ուզում նարինջ գնել իրենից և չեն ժպտալու իրեն և աշխարհը խավարելու է...:love

Ուլուանա
03.03.2009, 01:39
Khaled Hosseini "The Kite Runner"

Երբ ես հինգերորդ դասարանում էի, մենք մի մոլլա ունեինք, որը մեզ Իսլամ էր սովորեցնում.... Նա սովորեցնում էր, որ Իսլամը խմելը սարսափելի մեղք է համարում. խմողները պատասխան են տալու իրենց մեղքի համար Դատաստանի օրը....
Մենք վերևում էինք՝ բաբայի աշխատասենյակում, երբ ասացի նրան, թե ինչ է մոլլա Ֆաթիուլան մեզ սովորեցրել դպրոցում....
– Լավ,– ասաց բաբան, բայց նրա աչքերը զարմացած արտահայտություն ստացան,– անկախ նրանից, թե մոլլան ինչ է սովորեցնում, միայն մի մեղք կա, միմիայն մեկը. դա գողությունն է։ Բոլոր մյուս մեղքերը գողության տարատեսակներն են։ Հասկանու՞մ ես։
– Չէ, բաբա ջան,– ասացի ես՝ անհույս կերպով ձգտելով հասկանալ։ Չէի ուզում նորից հիասթափեցնել նրան....
– Երբ մարդ ես սպանում, դու կյանք ես գողանում,– ասաց բաբան,– դու գողանում ես նրա կնոջ՝ ամուսին ունենալու իրավունքը, նրա երեխաներից գողանում ես իրենց հորը։ Երբ սուտ ես խոսում, գողանում ես ինչ–որ մեկի՝ ճշմարտությունն իմանալու իրավունքը։ Երբ խարդախում ես, գողանում ես արդարության նրա իրավունքը։ Հիմա հասկացա՞ր։
Հասկացա....
– Եթե Աստված կա, ապա հուսով եմ, որ նա ավելի կարևոր գործեր կունենա զբաղվելու, քան իմ խմելը կամ խոզի միս ուտելն է։

Ուլուանա
13.03.2009, 03:52
The Kite Runner

Էս գիրքը կարդալիս նորանոր նմանություններ եմ հայտնաբերում հայերի ու աֆղանների միջև։ Մի երկու հատված եմ ուզում մեջբերել, որոնցում արտացոլված են մեր ազգային դիմանկարի որոշ ընդհանրություններ։

* * *
«Տեսնում եմ՝ Ամերիկան քեզ ներշնչել է էն օպտիմիզմը, որը նրան այդքան հզոր է դարձրել։ Էդ շատ լավ է։ Մենք՝ աֆղաններս, մելամաղձոտ ժողովուրդ ենք, չէ՞։ Հաճախ չափից դուրս շատ ենք թաղվում ինքնախղճահարության մեջ։ Անձնատուր ենք լինում կորստին, տառապանքին, ընդունում այն որպես անխուսափելի իրողություն, նույնիսկ որպես անհրաժեշտություն ենք ընկալում»։

* * *
- Դուք մորս ճանաչու՞մ էիք,– հարցրի ես՝ ծնկելով ծերուկի առաջ։
- Բա ո՞նց,– պատասխանեց ծեր մուրացկանը....
Դեպի բեռնատարը քայլելիս ոչ մեկս ոչինչ չասաց այն մասին, ինչը ոչ աղվանացիներից շատերն անհավանական զուգադիպություն կհամարեին։ Որովհետև երկուսս էլ գիտեինք, որ Աֆղանստանում, հատկապես Քաբուլում, նման անհեթեթությունը սովորական երևույթ էր։ Բաբան ասում էր. «Վերցրու երկու իրար անծանոթ աֆղանների, տասը րոպեով մտցրու մի սենյակ, ու կտեսնես, թե ոնց կպարզեն, թե իրար ինչ ազգական են գալիս»։

Դեկադա
14.03.2009, 14:07
….Գլխավորապես` դուք ձեր առջև մի ստեք:Ով ստում է ինքնիրեն ու ականջ է դնում իր սեփական սուտին`հասնում է այնտեղ, որ այլևս որևէ ճշմարտություն գտնել ոչ իր մեջ, ոչ էլ շրջապատում, ուստի և անհարգալից է դառնում թե իր անձի, թե ուրիշների նկատմամբ:Իսկ ոչ ոքի չհարգելով` դադարում է սիրել, և որպեսզի զբաղեցնի ու զվարճացնի իր սիրազուրկ անփըէ հանձնվում է կրքերին և կոպիտ հաճույքներին և իր մոլորությունների մեջ հասնում է կատարելապես անասնական վիճակի , և այդ բոլորի աղբյուրը` մարդկանց ու սեփական անձի առաջ անընդհատ ստելն է:

Jarre
15.03.2009, 09:15
Սա արդեն երրորդ անգամն է, որ տարբեր թեմաներում դնում եմ այս մեջբերումը։ Ինձ թվում է դուրներդ կգա։

Կյանքում առանձնաշնորհում եմ ունեցել մի քանի անգամ նամակագրվել հայտնի փիլիսոփա, գիտնական և ֆանտաստ գրողներից մեկի հետ։ Նա իր նամակներից մեկում գրեց իր տեսակետը մահվան մասին։ Այս միտքը փոքր ինչ այլ բառերով հանդիպում է նրա տարբեր ստեղծագործություններում։

«....Մենք պետք է սովորենք կյանքն ընդունել, որպես ժամանակահատված, որն ունի սկիզբ ու վերջ։ Որքա՜ն էլ, որ ունիկալ լինի մեկ մարդը, նրա գոյություն ունենալը այնքան էլ չի ազդում և փոխում իրերի ընդհանուր դրությունը։ Ամենակարևորն այն է, որ մարդկային ցեղի կյանքը չդադարի և անընդհատ թարմացվի։ Մեզանից յուրաքանչյուրն անմահ է, բայց ոչ թե այն պատճառով, որ անհատի կյանքը կարող է տևել հավիտյան, թեև չեմ ժխտում դրա հնարավորությունն էլ, այլ այն պատճառով, որ յուրաքանչյուր մարդ արարած կյանքի չդադարող և չընդհատվող շղթայում անհրաժեշտ օղակ է։ Մահվան հարցում մենք չպետք է լինենք անկիրթ մարդիկ՝ վախենալով մահվանից, այլ պետք է պատրաստ լինենք այն ընդունելու հանուն կյանքի թարմացման։ Մենք պարտավոր ենք մահանալ։....Սակայն ինչը կարող է օգնել մարդուն, որ նա կարողանա համարձակորեն ընդունել մահը։ Ես և այլ գիտնականներ կարծում ենք, որ գիտությունը սպանում է Աստծուն, սակայն սա հենց այն խնդիրներից է, որ գիտությունը, արվեստը կամ մեկ ուրիշ բան, երբեք չի կարող լուծել առանց Աստծու»։

cold skin
11.06.2009, 11:39
Kamus --Ժանտախտը
«Բարեհոգի կամ թշնամական պատասխանը միշտ սխալ էր լինում, որից պետք էր հրաժարվել: Հատկապես նրանց լռությունն էր անտանելի, ովքեր չկարողանալով գտնել սրտի իսկական լեզուն, հրաժարվում էին յուրացնել շուկայինը, սկսում էին ապրել սովորական ձևով, սկսում էին խոսել հարաբերության պարզության և այլ բաների, մի տեսակ առօրյա լուրերի մասին: Այդտեղ էլ տարբեր տառապանքներ սկսեցին թարգմանվել զրույցի տափակ բանաձևերով:»

Շինարար
08.09.2009, 17:28
Հրանտ Մաթևոսյան «Մեսրոպ»
-Հայերին Լեոն է հնարել: Մինչև Լեոն, սուտ է, հայեր չեն եղել: Էն է Լեոյի ժամանակներն էր, էլի, սարի պես մարդուն տվին աչքիս դեմ շուռ տվին՝ մի ձեն հանող չեղավ: Հայ կա՞ր, որ հայի համար ձեն հանող լիներ- կաթ, ոչխար, ես ինչ իմանամ ուրիշ ինչ: Մերանը Լեոն գցեց: Մածունը ոնց են սարքում, կաթի մեջ մերան են գցում՝ դառնում է մածուն, Լեոն հայերին էդպես է հնարել: Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն»- ոչ կատուն է արհեստավոր եղել, ոչ էլ շունը՝ անգլխարկ, գլխարկը շան ինչի՞ն է պետք, այտա, Հովհաննես Թումանյանը նստել ու երեխեքի համար հնարել է, կարդում են: Էն է մյուս սեղանին էլ Լեոն է նստել ու մեր հայերիս պատմությունը հնարել: Զարմայր նահապետ, չէ՞ մի- զահրումար նահապետ:

-Գայլ Վահան: Եկան՝ ջարդեց, եկան՝ ջարդեց՝ նորից եկան: Եկածին ջարդեց՝ հաշվեցին, հաշվեցին- Պարսկաստանը սրբել էր, էլ Պարսկաստանում մարդ չէր մնացել: Աշխարհում հիմա էլ Պարսկաստան չկա, հայոց մեր գելը սրբել է: Գայլ Վահան, չէ՜ մի, քաջ Նազար:

-Թուրքերը եկա՜ն,- ասում էր ձիապանը:- Չկային, է, չկային: Քսան թվին ստեղծվեցին: Սերգեյ Միրոնովիչ Կիրով,- ասում էր ձիապանը:- Երեսուն տարում ոնց ժողովուրդ դարձան: Սոցիալիզմի մերը չմեռնի, ապա մի ասա սոցիալի՜զմ: Սրանց սոցիալիզմն ստեղծեց, չկային, է, չկային, ստեղծեց, քշեց Արթինի աղբյուր՝ եղբայրաբար ջուր խմեք: Լույս դառնաս, Արթին, դու էլ որ չէիր եղել՝ սրանց ոչխարը որտե՞ղ էր ջրվելու: Ես ասում եմ բողոք գրենք Մոսկվա՝ մեր հանդերը մեզ տան, հը՞:

Շինարար
08.09.2009, 20:03
Հրանտ Մաթևոսյան «Մեծամոր»

Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ
Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ
Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ
Ռ Ս Վ Տ Ր Ց Ւ Փ Ք

-Ապա, ապա,- սպասեց Վռամշապուհը:
-Էս է: -Մնացածը: -Լրի՛վ է: -Լրի՞վ: -Էս է: -Է՜, ուրեմն չկարողացար: -Կարողացա: Եղածն էս է: -Էս ի՞նչ է: -Ա: Արարատ:
-Է՜, չեղավ, չեղավ: Արարատը բա էսպե՞ս կլինի: Հապա գրիր Արարատ:
-ԱՐԱՐԱՏ:
-Է՜,- խռովեց Վռամշապուհը,- մարդ աստծու, աստծու տարին քեզ ենք սպասում՝ վարդապետը գիր է գտնում, գիր է գտնում, գտածդ ու՞ր է: Հապա գրիր ծիրան:
-ԾԻՐԱՆ:
-Ով գիտի, գուցե էդ է: Սա ո՞վ է:
-Ճ-ն է, չե՞ս ճանաչում:
-Նման է, ինքն է:- Վռամշապուհը փառ-փառ ծիծաղեց Փ տառի վրա.- Էս Փ չի՞:
-ԵՒ ՍԿՍԱՆ ՍՈՐՍՈՐԵԼ ԳՆԱԼ Ի ԲԱՆԱԿԷՆ ՀԱՅՈՑ« ԹՈՂԻՆ ԶԻՒՐԵԱՆՑ ԱՐՔԱՅՆ ԱՐՇԱԿ…
-Ի՞նչ գրեցիր:
-Նախարարները լքեցին իրենց Արշակ արքային և երես դարձրին մեր հայ ժողովրդից:
-Հիմա լրի՞վ է,- ասաց Վռամշապուհը:
-Լրիվ: Ամբողջը:
-Ապա մի գրիր քո անունը:
-ՄԵՍՐՈՊ ՎԱՐԴԱՊԵՏ ՄԱՇՏՈՑ:
-Լավ գիր է,- տխրեց Վռամշապուհը,- գեղեցիկ, էսպես ինքն իր համար: Ոչ ոքի ոչինչ չի հրամայում: Մեզանից ուրիշի ոչ մի պարտադրանք չի տանում: Ինքն իր համար կա ներամփոփ, խոհուն և իր խորին եզրահանգումն ինքն իր մեջ մեռցնող: Սա Հայոց գիրն է և միայն Հայոց գիրն է: Մեր մասին ու մեզ համար ճիշտ գիր է:

Rhayader
26.09.2009, 02:56
Մարթա Կետրո «Դառը շոկոլադ: Գիրք մխիթարումների»

«Իմ սերն իմ մեջ է, այն ոչ մի տեղ չի կորի, փոխվում են միայն օբյեկտները: Կարիք չկա նրանց հետ կապել զգացմունքը, որն ինքս եմ ծնում: Նրանք ընդամենը պատրվակ են: Կամ միայն ես ու աստվածային սերը: Իսկ տղամարդն ընդամենը կանգնած է լույսին դեմ-հանդիման, ու ինձ միայն թվում է, որ լուսարձակումը նրանից է: Հիմա նա չկա, իսկ սերը, միևնույն է, մնացել է, սերն՝ ընդհանրապես. այն ոչ մեկի մասին չի»:
Կարծում եմ, շատ դրական է: Ամեն անգամ խեղդվում եմ «նա չկա» բառերի վրա, բայց դա աստոճանաբար կանցնի: Լավ, արագ լոտոսի դիրքով նստենք ու շարունակենք:
«Նրա ներկայությունը ոչ մի հատուկ նշանակություն չունի, կամ միայն ես ու իմ սերը: Նշանակում է՝ ոչինչ չի փոխվել: Իմ անձնավորությունը չի փլուզվել, կյանքը շարունակվում է»:
Իրականում ես փորձում եմ իի պատառները հավաքել - այնպես էի միահյուսել մեր կյանքերը, որ իմից միայն փշուրներ մնացին, երբ նա իրենը հանեց: Որտե՞ղ են իմ հետաքրքրությունները, իմ ձգտումները, իմ ցանկությունները: Որտե՞ղ եմ ԵՍ: Ոչ մի նշույլ չկա, բացի նրանից, երևի, որ ԻՄ ոտքերն են թմրել:
«Իմ կյանքում կլինեն տարբեր տղամարդիկ, ու նրանցից ամեն մեկը սիրո նոր նրբերանգներ կծնի, ասես ծաղկի մոտ ևս մի թերթիկ է բացվում, ու դա հավերժ իմ մեջ կմնա, ու ես կդառնամ ավելի վառ, ավելի ընկալունակ, ավելի ուժեղ»:
Այո, վաթսուն տարեկանի կողմերը ես անկրկնելիորեն բազմակողմանի կլինեմ: Եթե ինչ-որ մեկը ցանկանա դրան նայել:
«Սիրելիս, շնորհակալություն, որ եղար իմ հետ: Իսկ հիմա ես առաջ եմ գնում»:
Սիրելիս, շնորհակալություն, որ եղար իմ հետ: Իսկ հիմա դու քո այդ ընկերուհու հետ ես, իսկ ես միայնակ նստած եմ ապուշ դիրքով ու փորձում եմ ինքս իմ ներսում ինչ-որ կենդանի բան գտնել, որ քո հետ կապ չունենա: Սրտիս դատարկությունում պետք է, պարտավոր է առաջանալ ինչ-որ պղպջակ, կայծ, հենման կետ: Ցանկացած մանրուք, որից ես կփորձեմ կառչել:
«Սիրող մարդն իր կյանքի ամեն օրով երկնային Երուսաղեմ է կառուցում՝ հավերժական, ավերման ոչ ենթակա քաղաք, ու այդ շինվածքից քար իսկ չի կարելի խլել՝ նույնիսկ հիմա, երբ երկրային սերն ավարտվել է: Դրա համար էլ դժբախտ սեր չի լինում»:
Լավ, լեզվանի սատանա, համոզեցիր, չի լինում: Իսկ հիմա քիթդ մաքրիր ու գնա կատվին կերակրելու:
* * *
Հոգիս, դու տարար ինձ մանկական զբոսայգու զվարճանքի ստանդարտ լաբիրինթոսով. մուտքի մոտ՝ «ինչպես երբեք կյանքում», իսկ ելքի մոտ՝ անտարբերություն: Մենք սլաքներով էինք քայլում. քնքշության, երանության, թախծի, խանդի, «գնա գրողի ծոցը»-ի ու զզվանքի միջով: Շրջաններ էինք գծում, վերադառնում կրքին ու հույսին, երբեմն հայացք էինք գցում լրիվ մութ սենյակներ, ինչպիսիք են ատելությունն ու վրիժառությունը: Ես մտա, երբ փողոցում գարուն էր, ու դուրս եմ գալիս հունվարի սկզբին, գլուխս մի փոքր պտպվում է, ու շատ եմ ուզում պառկել ձյան վրա ու աչքերս փակել: Քեզ հասցեագրված բազում խոսքերից հետո (որոնք ասել, գրել, շշնջացել, մտածել եմ), բոլոր երփներանգ բառերից հետո, որոնց միայն մի բան է միավորում՝ այն, որ նրանք անպատասխան մնացին. այդ ամենից հետո մնում է ամենապարզը՝ շնորհակալությունը: Որովհետև հենց քո շնորհիվ ես սիրո իմ հերթական տեսությունը մշակեցի, որը կբզբզեմ այնքան ժամանակ, մինչև ինչ-որ նոր մեկը չի հայտնվի, ով ինձ ինչ-որ ուրիշ բան կսովորեցնի: Մինչ այդ ես սուֆիների մոտ կարդում եմ. «Օ Սիրեցյալ, քո նետերն անխնա խայթում են սիրտը, ու միևնույն է՝ ես միշտ թիրախ կլինեմ Ոսկե աղեղի ու չսպառվող կապարճի համար»: Ու սա, հոգիս, ոչ թե քո մասին է, այլ աստծո: Ավելի ճիշտ՝ Աստծո: Կինն առաջվա պես նայում է Աստծո ուղղությամբ ու տեսնում է աստվածային սիրո փայլը, նորից ու նորից սխալվելով, քանի որ որպես աղբյուր է ընդունում տղամարդուն, որն ընդամենը կանգնած է լույսին դեմ-հանդիման: Ու միայն այն պահին, երբ նա գնում է, կինը հասկանում է, որ իր սիրտը միշտ էլ թիրախ է եղել ոսկե նետերի ու մանուշակագույն կայծակների համար, որովհետև որչ ոք չկա ու չի էլ եղել նրա ու սիրո միջև: Ահա այս դեռևս չմոռացված գիտելիքի համար՝ շնորհակալություն:

Շինարար
13.10.2009, 01:10
Նամակ 141

Ամեն ինչից, ի վերջո, ձանձրանում ենք, իմ հրեշտակ, բնության օրենքն է, իմ մեղքով չէ:
Եվ եթե ձանձրացել եմ՝ ձորս կործանարար ամիս իմ ուշքն ու միտքը գրաված արկածից, իմ մեղքով չէ:
Եթե, օրինակ՝ ես ճիշտ այնքան սեր ունեի, որքան դու՝ առաքինություն, իսկ դա իսկապես շատ է, ապա ոչնչով զարմանալի չէ, որ առաջինը վերջացավ ճիշտ այն պահին, երբ վերջացել էր երկրորդը: Իմ մեղքով չէ:
Սրանից հետևում է, որ որոշ ժամանակից ի վեր ես քեզ դավաճանում էի, բայց պետք է ասել, ինչ-որ չափով քո անգութ քնքշանքն էր ինձ մղում այդ քայլին: Իմ մեղքով չէր:
Իսկ հիմա մի կին, որին խելացնորության աստիճան սիրում եմ, պահանջում է, որ քեզ զոհաբերեմ: Իմ մեղքով չէ:
Ես հասկանում եմ, որ սա հրաշալի առիթ է ինձ երդմնազանց հայտարարելու, սակայն եթե բնությունը տղամարդկանց օժտել է զգացմունքի հարատևությամբ, իսկ կանանց՝ համառությամբ, իմ մեղքով չէ:
Հավատա ինձ, մի ուրիշ սիրեկան գտիր, ինչպես ես ուրիշ սիրուհի եմ ընտրել: Սա լավ, նույնիսկ հրաշալի խորհուրդ է, իսկ եթե չհավանես, իմ մեղքով չէ:
Մնաս բարով, իմ հրեշտակ, ես քեզ հաճույքով նվաճեցի, լքում եմ առանց ափսոսանքի, գուցեև վերադառնամ քեզ մոտ: Այս է օրենքն աշխարհի: Իմ մեղքով չէ:

Շոդերլո դը Լակլո
«Վտանգավոր կապեր»-ից

Ֆոտոն
03.11.2009, 03:30
Միայն անվերջ փոքր միավոր ընդունելով դիտողության համար - պատմության դիֆերենցյալը, այն է՝ մարդկանց միատեսակ մղումները - և ինտեգրելու (այդ անվերջ փոքր մեծությունների գումարները վերցնելու) արվեստին հասու լինելով մենք կարող ենք հուսալ, որ կգտնենք պատմության օրենքները:


Լև Տոլստոյ «Պատերազմ և խաղաղություն», հատոր 4, էջ 344

Ուլուանա
05.11.2009, 02:28
Աֆորիզմների մի կայքից եմ գտել էս տողերը, չգիտեմ՝ որտեղից են քաղված, բայց շատ եմ հավանում. :love

Այգի չե՞ս մտնի։ Կուզենայի, որ վարդերս տեսնեին քեզ։

Ռիչարդ Բ. Շերիդան

CactuSoul
20.11.2009, 02:20
Դու դատավճիռ չես կայացնում, որովհետև խղճում ես նրանց: Չստացված մանկություն՝ և մարդասպանությունը կարող է և իրականում մարդասպանություն չլինել, չէ՞: Միակ բանը, որին կարող ես մեղադրել, հանգամանքներն են: Բռնաբարողներն ու մարդասպանները կարող են զոհերը լինել, ըստ քեզ: Բայց ես, ես նրանց անվանում եմ շներ, և եթե նրանք լափում են իրենց իսկ փսխածը, նրանց կանգնեցնելու միակ ձևը մտրակն է… Շները շատ օգտակար բաներ կարող են սովորել, բայց ոչ` եթե մենք ամեն անգամ ներենք նրանց, երբ ենթարկվում են սեփական բնույթին:
Lars Von Trier, "Dogville"

Lion
22.11.2009, 21:19
«... բայց բազում տարիներ այն բանից հետո, երբ ընկավ քաջարի Աքիլլեսը, ապրում էր խորամանկամիտ Ոդիսևսը...»


Ստեֆան Ցվայգ «Ժոզեֆ Ֆուշե»

cold skin
17.12.2009, 17:17
Ռեմբո
Սոսկում եմ բոլոր արհեստներից: Տե՛ր, թե մշակ, կամ գյուղացի,, բոլորն էլ նողկալի են: Գրիչ ես բռնում, թե բրիչ, նույն արժեքն ունի:
-Իսկակա՜ն ձեռքի դար է:
Ես երբեք չեմ ունենա իմ ձեռքը: Ձեռնասունությունը, ընդսմին, հեռուն է տանում:
Սրտաճմլիկ եմ լինում վեհանձն մուրացիկներից:
Ոճրագործները զզվելի են կռտվածների նման: Ասենք, ինձ ի՜նչ փույթ, ե անբասիր եմ:

CactuSoul
17.12.2009, 18:35
Անձկությունն այլևս իմ սերը չէ: Կատաղություն, ցոփություն, խենթություն. գիտեմ նրանց բոլոր խոյանքներն ու աղետները, - թոթափել եմ ամբողջ բեռս: Առանց գլխապտույտ ունենալու գնահատենք իմ անմեղության ընդարձակությունը:
Ես այլևս ընդունակ չեմ մխիթարվել գանակոծությամբ: Չեմ կարծում, թե հարսանեկան նավ եմ նստել, որպեսզի աներս Հիսուս Քրիստոսը լինի:
Ես իմ խելքի գերին չեմ: Ես ասացի. «Աստված: Ես ազատություն եմ ուզում փրկության մեջ. ինչպե՞ս հասնել դրան»: Թեթևսոլիկ հակումներս լքել են ինձ: Այլևս ո՛չ անձնվիրություն, ո՛չ աստվածային սեր: Ես չեմ ափսոսում զգայուն հոգիների դարը: Յուրաքանչյուր ոք իր դատողությունն ունի արհամարհանքի ու գթասրտության. ես իմ տեղը պահում եմ ողջամտության այդ հրեշտակային սանդուղքի ամենաբարձր աստիճանին:
Ինչ վերաբերում է կայուն երջանկությանը, ընտանեկան կամ... ո՛չ... ո՛չ, ես չե՛մ կարող: Ես չափազանց ցրված եմ, չափազանց թույլ: Կյանքը փթթում է աշխատանքով, հին ճշմարտություն է. իսկ իմ կյանքն այնքան էլ ծանր չէ, այն ճախրում ու ծածանվում է հեռվում, գործողության վերևում` աշխարհի համար այդ թանկարժեք կետում:
Ասես պառաված օրիորդ լինեմ, քաջությունս չի հերիքում, որ մահը սիրեմ:
Թե՜ Աստված ինձ պարգևեր խաղաղությունը երկնային, աղոթքը օդեղեն, - ինչպես հին սրբերին: - Սրբե՜ր, զորավորնե՜ր, արվեստագետնե՜ր, սրանք ոչ մեկին այլևս պետք չեն:
Անվերջանալի՜ զավեշտախաղ: Իմ անմեղությունից լացս գալիս է: Կյանքը զավեշտ է, որ բոլորն են խաղում:

Արթյուր Ռեմբո
«Մի եղանակ դժոխքում»

Գոհարիկ
29.12.2009, 14:36
Իսկ աշխարհն ի՟նչ կլինի, երբ հեռանաս դու այնտեղից:Համենայնդեպս ոչինչ չի մնա այժմյան կերպարանքներից:

Գոհարիկ
29.12.2009, 14:56
Ինչու չէ;Ես սիրում եմ բռնապետությունը, նա որոշ արհամարհանք է ենթադրում մարդկային ցեղի նկատմամբ…ԵՍ չեմ ատում թագավորներին…Նրանք այնքան զվարճալի են. գահակալել Պալատում՝ արևից երեսուն մղոն հեռավորության վրա, միթե դա դատարկ բան է:
Բալզակ «Շագրենի կաշին»

CactuSoul
29.12.2009, 16:29
Ոչ թե նրան եմ պահպանում, ով ուրախ է գարունով, այլ նրան, ով հնազանդ է ծաղկին, ով հենց գարունն է: Ոչ թե նրան, ով սիրում է սիրել, այլ նրան, ով սիրել է:

Անտուան դը Սենտ Էքզյուպերի
«Ամրոց»

Ներողություն անտաղանդ թարգմանության համար:oy

A.r.p.i.
29.12.2009, 17:03
Ֆ. Դոստոևսկու «Ապուշը» կարդալիս սենց մի հետաքրքիր տող եմ հիշում, երբ Լիզավետա Պրոկոֆևնան /չեմ հիշում ազգանունը ճիշտ եմ հիշում, թե ոչ/, ասում էր.« Խելացի, բայց անսիրտ կինն էլ է դժբախտ, սիրտ ունեցող , բայց անխելք կինն էլ է դժբախտ»::)

cold skin
31.12.2009, 15:28
Ճանճերի տեսակները այնքա՜ն շատ են, այնքա՜ն շատ, որ միայն զարմանալ կարելի է… Բայց քանի որ բոլոր միջատաբանների միտքն աշխատում էմոտավորապես նույն ուղղությամբ, ապա նրանք գրեթե ավարտել են այդ տեսակների մեծամասնության ուսումնասիրությունը, ներառյալ նաև Ճապոնիայում հայտնաբերված ամենահազվագյուտ ութերերդ որակակոխը: Սրա պատճառը գուցե այն է, որ մարդկան ց կյանքը շատ մոտիկից է հյուսվում ճանճերի կյանքին: Այո՛, ավազն առանձնապես պիտանի չէ ապրելու համար, կյանքի համար: Բայց անշարժությունն էլ արդյո?ք բացարձակ անհրաժեշտություն է գոյությունը պահպանելու համար: Միթե այդ գարշելի մուրացիկությունը չի ծնում անշարժություն հաստատելու ձգտումից: Եթե հրաժարվենք անշարժությունից և ինքներս մեզ հանձնենք ավազի շարժմանը, ապա կվերջանա նաև մուրացիկությունը:


Կոբո Աբե

A.r.p.i.
31.12.2009, 20:44
Սևակից էսպիսի մի ռոմանտիկ քառատող հիշեցի.

Ո՞վ է ասել, թե առանց սեր
կարելի է մեկտեղ ապրել,
Ես ժխտում եմ, կարելի է չմահանալ,
Ոչ թե ապրել:

«Ժխտում եմ» բանաստեղծությունից

cold skin
30.01.2010, 11:51
Ասես գաղտագողի համտես անելով քաղցր պտուղը, ես ըմբոշխնում էի իմ երազանքները, որոնք նման էին մանկական խզբզոցների:
Թվում է, թե բանտում եմ: բանտում եմ, և իրենց ծանրությամբ ճնշող պատերը, պողպատե վանդակները, այդ ամենը դարձրել էին հղկված մի հայելի և ո՛ր կողմ շրջվեիր՝ տեսնում էիր սեփական արտացոլումդ: Այն պարագան, որ ուզածդ րոպեին չես կարող փախչել ինքդ քեզանից՝ սա է բանտված լինելու ամբողջ ահավորությունը: Մի քանի անարտահայտիչ՝ անաչք, ամքիթ, անբերան շաբաթներ, որոնք շատ նման էին իմ դեմքին:

Կոբո Աբե «Ուրիշի դեմքը»

Դեկադա
30.01.2010, 12:09
Մեծահասակներն ինձ խորհուրդ տվեցին օձ չնկարել ոչ դրսի եւ ոչ էլ ներսի կողմից, այլ հետաքրքրվել աշխարհագրությամբ. պատմությամբ, թվաբանությամբ եւ ուղղագրությամբ: Ահա թե ինչպես պատահեց, որ ես վեց տարեկան հասակում հրաժարվեցի նկարչի փայլուն ապագայից: №1 եւ №2 նկարներով անհաջողության մատնվելուց հետո ես իմ նկատմամբ կորցրեցի հավատս: Մեծահասակները իրենք երբեք եւ ոչինչ չեն հասկանում, իսկ երեխաների համար շատ է հոգնեցուցիչ, երբ ստիպված են լինում ամեն ինչ նրանց բացատրել ու գլուխները մտցնել:
Եվ այսպես, ես ստիպված էի ուրիշ մասնագիտություն ընտրել եւ սովորեցի ինքնաթիռ վարել: Ես ամբողջ աշխարհը գրեթե ման եմ եկել: Եվ, ճիշտ որ ասեմ, աշխարհագրությունն ինձ շատ պետք եկավ: Առաջին իսկ հայացքից կարողանում էի Չինաստանն ու Արիզոնան տարբերել. երբ գիշերը շեղվում ես ճանապարհից, շատ կարեւոր է այս իմանալը:
Իմ կյանքում ես շատ եմ հանդիպել զանազան լուրջ մարդկանց: Մեծահասակների շրջանում ես շատ եմ ապրել: Ես նրանց բոլորովին մոտիկից եմ տեսել, բայց այդ բանն ինձ ամենեւին էլ չի ստիպել, որ նրանց մասին ավելի լավ կարծիք ունենամ:
Երբ հանդիպում էի որեւէ մեծահասակի, որն ինձ մյուսներից ավելի հասկացող ու խելացի էր թվում, ես նրան ցույց էի տալիս իմ №1 նկարը, որը միշտ մոտս էի պահում: Ես ուզում էի իմանալ, թե այդ մարդը իսկապես մի բան հասկանում է: Բայց բոլորն էլ ինձ պատասխանում էին. «Դա գլխարկ է»: Եվ ես այլեւս նրանց մոտ չէի խոսում ոչ վիշապօձերի, ոչ ջունգլիների եւ ոչ էլ աստղերի մասին: Ես հարմարվում էի նրանց մտածողությանը: Ես նրանց հետ խոսում էի բրիջ եւ գոլֆ խաղալու մասին, քաղաքականության ու փողկապների մասին: Եվ մեծահասակները շատ գոհ էին մնում, որ ծանոթացել են ինձ նման առողջ դատողության տեր մարդու հետ:

ԱՆՏՈւԱՆ ԴԸ ՍԵՆՏ ԷՔՍՅՈւՊԵՐԻ

CactuSoul
01.02.2010, 17:55
Ցտեսություն ասել նշանակում է բաժանումը ժխտել, այսինքն՝ այսօր բաժանվել խաղանք, իսկ վաղն անպայման կտեսնվենք: Թեև իրենք իրենց պատահական ու անցողիկ համարեն մարդիկ, ցտեսությունն հնարել են՝ գիտակցելով, որ իրենք ինչ-որ ձևով անմահ են:

Խորխե Լուիս Բորխես
«Դելիա Էլենա Սան-Մարկո»

Գոհարիկ
05.02.2010, 14:56
Լևինը հիշում էր, թե ինչպես այն ժամանակ, որ Նիկոլայ եղբայրը գտնվում էր բարեպաշտության, պահքի, վանականների, եկեղեցական ժամասացության շրջանում, երբ նա կրոնի մեջ փնտրում էր օգնություն, սանձահարումն իր կրքոտ բնավորության, ոչ ոք ոչ միայն չէր օգնում նրան, այլև ամենքը և ինքը ծիծաղում էին նրա վրա: Նրան տնազում, գրգռում էին, կանչում էին Նոյ, վանական. իսկ երբ նա ընկավ, ոչ ոք չօգնեց նրան, այլ ամենքը սարսափելուվ և նողկանքով երես դարձրին նրանից:
Աննա Կարենինա

Yeghoyan
05.02.2010, 16:37
-Դու գիտես Օսսիանի նկարագրած տիպի կանանց… կանայք, որոնց տեսնում ես երազում… Այդ կանայք լինում են նաև արթուն ժամանակ… և այդ կանայք սարսափելի են: Կինը, գիտե՞ս ինչ, այնպիսի մի առարկա է, որ ինչքան էլ ուսումնասիրես նրան, միշտ բոլորովին նոր բան կգտնես նրա մեջ:
-Այդ դեպքում` ավելի լավ է չուսումնասիրել:
-Ո'չ: Մի մաթեմատիկոս ասել է, թե վայելքը ոչ թե ճշմարտություն գտնելն է, այլ ճշմարտություն որոնելը:


Լև Տոլստոյ ,,Աննա Կարենինա,,

Գոհարիկ
06.02.2010, 17:00
Դա խելագարության պես բան է: բայց մի բան սարսափելի է...այ, դոր ամորսնացաել ես, դու գիտես, քեզ ծանոթ է այդ զգացումը... սարսափելի է այն, որ մենք մեծ մարդիկ ենք, արդեն անցյալ ունենք... ոչ սեր, այլ մեղքեր ...հանկարծ մտերմանում ենք մաքուր, անմեղ էակի հետ. դա զզվելի բան է, այդ պատճառով չի կարելի իրեն չզգալ անարժան:
....«նողկանքով կարդալով կյանքն իմ, ես դողում եմ և նզովում, և դառնագին գանգատվում»... Այո…
....Կա մի մխիթարություն, ինչպես այդ աղոթքի մեջ է, որը ես միշտ սիրել եմ, թե ներիր ինձ՝ աչ ըստ իմ արժանիքների, այլ քո ողորմածությամբ: Նա ևս կարող է այդպես միայն ներել:
Աննա Կարենինա

Երկնային
12.02.2010, 19:47
Դէնիել Քիզ "Ծաղիկներ Էլջերնոնի համար»


Առաջ ինձ արհամարհում էին հիմարության ու անպետքության համար, հիմա ինձ ատում էին բանականության ու խելքի համար: Աստած, ի՞նչ են ուզում իրենք ինձանից…


Զարմանալի է, թե ինչպես բարձր բարոյական ու զգացողական հատկությունններով օժտված մարդիկ, որ երբեք իրենք իրենց թույլ չեն տալիս օգտվել իրենց առավելությամբ այն մարդու նկատմամբ, որ ծնվել է առանց ձեռք, ոտք կամ աչք, ու թե ինչ հեշտությամբ ու անմտությամբ են նրանք զվարճանում տեսնելով մեկին, որ ծնվել է առանց բանականության:


Ես հասկացել եմ, որ պարզապես բանականությունը ոչինչ չարժի: Դուք աստվածացնում եք գիտելիքները, կրթությունը, բանականությունը: Իսկ ես գիտեմ այն, ինչ դուք չեք նկատել. պարզապես գիտելիքները, որոնք չեն ողողված մարդկային զգացմունքներով, գրոշ անգամ չարժեն: Ինձ ճիշտ հասկացեք. բանականությունը այն գերագույնն է, որ մարդ ստացել է: Այնուամենայնիվ շատ հաճախ սիրո փոխարեն սկսում են փնտրել գիտելիք: Ես վերջերս եմ դա հասկացել: Առաջարկում եմ աշխատող հիպոթեզ. այն մարդը, որը ունի բանականություն, բայց զուրկ է սիրելու ու սիրված լինելու ունակությունից, դատապարտված է նաև հոգեբանական աղետի, իսկ հնարավոր է նաև՝ շատ ծանր հոգեկան հիվանդության…


Ո՞վ ասաց, թե իմ լույսը քո խավարից լավն է:

Katka
17.03.2010, 15:36
Մարտադաշտը սոսկ բացահայտում է մարդու հիմարությունն ու հուսահատությունը, իսկ հաղթանակը փիլիսոփաների ու խեղկատակների պատրանքն է:

Շառաչ եւ ցասում, Ուիլյամ Ֆոլքներ

A.r.p.i.
24.03.2010, 20:00
-<<Ողջունի>> մեջ ինչ օգուտ կա,-խոսքս կտրեց նա:
-Ես միշտ կարծել եմ, թե դա ավելի լավ է, քան ոչինչը,-ասացի ես,-գուցե սխալվել եմ:
-Ինչ է նշանակում <<Ողջույն>>,-ասաց նա:
Ու ես ասացի.<<Ես դա միշտ հասկացել եմ հենց այդպես` որպես <<Ողջույն>>:
-Ոչ, այդպես չէ,-ասաց նա:-Դա նշանակում է.<< Կարևոր բաներից մի խոսեք>>: Դա նշանակում է.<<Ես ժպտում եմ, բայց ձեզ չեմ լսում, ուստի` հեռացեք>>:

Կուրտ Վոնեգուտ -<<Կապտամորուսը>>

cold skin
27.03.2010, 15:56
…Մարդկային բոլոր բառերը ձանձրացրել են: Դուրս է գալիս, որ դրսից էլ որքան քեզ ներկես, միևնույն է ամեն ինչ ջնջվում է, ամեն ինչ ջնջվում է, այո՛:
…Ինձ 5 կոպեկ տուր, և ես կահավատամ, որ դու տաղանդ ես, հերոս ես, կոկորդիլոս ես:
…-Ինչո՞ւ են մարդիկ իրար գլխի խփում:
-Նրանք ոչ միայն գլխին են խփում, այլև մնացյալ բոլոր տեղերին:
…Ինչներիս է պետք պատիվն ու խիղճը: Սապոգի տեղ ոտքերիդ ո՛չ խիղճը կարող ես հագնել և ՛չ էլ պատիվը: Պատիվն ու խիղճը նրան է պետք, ովքեր իշխանություն ու ուժ ունեն:
…լավագույնի համար են ապրում մարդիկ…
…Ճարպակալե՛ք, մռայլ ուղեղներ:
Գորկի` Հատակում

Empty`Tears
31.03.2010, 10:17
Քամյու …

Ամեն ինչում ես հանգիստ էի զգում, ճիշտ է, բայց նույն ժամանակ ոչ մի բանից չէի բավարարվում … Յուրաքանչյուր հաճույք ինձ մղում էր դեպի մի ուրիշը …

Empty`Tears
02.04.2010, 04:07
Քամյու …


Ո՞ւմ պիտի պատասխանես այս աշխարհում, եթե ոչ նրան, ում սիրում ես …

Մարդիկ իրար էին հաջորդում, ուզում էին կպչել ինձ, բայց կպչելու ոչինչ չկար, և դա նրանց համար դժբախտություն էր … Որորվհետև ես պարզապես մոռանում էի նրանց … Ինձնից բացի ես ուրիշ բան չեմ հիշել …

Մահանում են, եթե անհրաժեշտ է, կոտրվում են, բայց չեն ծռվում … Բայց ես ծռվում եմ, որովհետև շարունակում եմ ինքս ինձ սիրել …

Ճշմարտությունը մի կրք է, որ ոչինչ չի խնայում, և որին ոչինչ չի կարող դիմադրել …

Հաճախ, ընդհակառակը, մենք խոստովանում ենք նրանց, ովքեր մեզ նման են և ովքեր բաժանում են մեր թուլությունը …

Իմ կյանքի թերի կողմերը պահելու պարտավորվածությունս ինձ տալիս էր, օրինակ, սառը տեսք. որ շփոթում էին առաքինության հետ, իմ անտարբերությունը ինձ սիրել էր տալիս, իմ եսասիրությունը իր գագաթնակետին էր հասնում իմ առատաձեռնության մեջ …

Շինարար
02.04.2010, 09:59
Մոդերատորական: 12 գրառումներ տեղափոխվել են Մեջբերումներ օտարալեզու գրականությունից (http://www.akumb.am/showthread.php/52926-Մեջբերումներ-օտարալեզու-գրականությունից) թեմա: Այս թեմայում այսուհետ կատարվում են միայն հայերեն լեզվով մեջբերումներ: Եթե այնուամենայնիվ դժվարանում եք հայերեն թարգմանել կարդացածը, մեջբերում կատարում եք այստեղ (http://www.akumb.am/showthread.php/52926-Մեջբերումներ-օտարալեզու-գրականությունից), թեմայի պահանջները խախտող գրառումները կջնջվեն, իսկ խախտում անողները կտուգանվեն:

Ժողովուրդ, հիմա ոչ մոդերատորական լեզվով ասեմ: Եթե կարողանում եք կարդալ անգլերեն կամ ռուսերեն, պետք է, որ մեծ դժվարություն չլինի կարդացածը հայերեն թարգմանելում, իսկ եթե այնուամենայնիվ դժվար է, բայց ուզում եք կարդացածով կիսվել, դրա համար բացեցի համապատասխան թեմա (http://www.akumb.am/showthread.php/52926-Մեջբերումներ-օտարալեզու-գրականությունից): Թեմայի պահանջների փոփոխությունը ելնում է Ակումբի կանոնադրությունից, ինչպես նաև թեմայի շահերից, որպեսզի այնտեղ խառնաշփոթ չստեղծվի:

Empty`Tears
03.04.2010, 12:44
Քամյու …


Վերջին դատարանին մի սպասեք … Այն ամեն օր տեղի է ունենում …

Երբեմն ավելի հստակ ես տեսնում նրա մեջ, ով ատում է, քան նրա՝ ով ճշմարիտ է ասում … Ճշմարտությունը լույսի նման կուրացնում է … Սուտը, ընդհակառակը, քեղեցիկ կիսամութ է, որը յուրաքանչյուր առարկա լուսավորում է …

Ժամանակին իմ տունը լիքն էր կիսատ կարդացված գրքերով … Եվ դա զզվելի էր, ինչպես այն մարդիկ, որոնք չաղ լյարդից մի կտոր ուտում են, իսկ մնացածը նետել տալիս … Բոլոր դեպքերում այլևս միայն խոստովանություններն եմ սիրում, իսկ խոստովանությունների հեղինակները հատկապես գրում են, որպեսզի չխոստովանեն, որպեսզի իրեն իմացածից ոչինչ չասեն …

Empty`Tears
08.04.2010, 05:28
Օսկար Ուայլդ ...

Ես չեմ կարող հասկանալ նրան, ով կարող է խայտառակել այն ինչ սիրում է ...

Ես կարող եմ ամեն ինչին դիմադրել, բայց ոչ գայթակղությանը ...

Եթե իրոք ուզում եք իմանալ, թե ինչ է մտածում կինը, նայեք նրան, բայց մի լսեք ...

Կնոջը խորհուրդներ մի՛ տվեք ... և ընդհանրապես մի՛ տվեք այնպիսի բան , որը նա չի կարողանա հագնել երեկոյան ...

Ես չունեմ ոչինչ, որ կարող եմ հայտարարել, բացի իմ գեղեցկությունից ...

Empty`Tears
09.04.2010, 10:45
Անկումը …

Ես, որ սենտիմենատալ չեմ, գիտե՞ք, թե ինչ եմ երազում. մի իդեալական սեր, որ լցնում է ամբողջ հոգին ) մարմինը ցերեկ թե գիեշեր, անդադրում գչկախառնումների մեջ, մարմնական վայելքներով և մտային հուզումով լեցուն, և այս թող իրականանար հինգ տարի անընդհատ և թող մահվամբ վերջանար … ավա՜ղ …
Մահը մենակ է, մինչ ստրկությունը հավաքական է … ամեն մարդ իր բաժինը կստանա, բայց ամենակարևորն այն է, որ կստանա ուրիշների հետ … և այսպես, բոլորս ի վերջո միացած ենք, բայց ծնկի եկած, գլուխներս խոնարհած …
Իրականում ես սխալ արեցի ասելով ձեզ, որ կարևորը դատապարտությունից խուսափելն էր … կարևորը ամնե ինչ ինքն իրեն թուլյ տալ կարողանալն է, նույնիսկ սեփական անարժանությունը ժամանակ առ ժամանակ բարձր ձայնով քարոզելը … ես ինձ նորից ամեն ինչ թույլ եմ տալիս, այս անգամ առանց ծիծաղելու …ես կյանքիս ձևը չեմ փոխել, շարունակում եմ ինձ սիրել և ուրիշներին օգտագործել …
Եվ ես խղճում եմ առանց վերլուծելու, հասկանում եմ առանց ներելու և, մանավանդ, ա՜հ, վերջապես զգում եմ, որ ինձ պաշտում են …
Ինչպե՞ս անել ուրիշ մարդ դառնալու համար … անկարելի է … պետք է մոռանալ որևէ մեկ լինելդ, ուրիշի համար ինքդ քեզ մոռանալ առնվազն մի անգամ …
Բայց մի մտահոգվեք, այժմ արդեն ուշ է ... միշտ շատ ուշ է լինելու ... բարեբախտաբար ...

վերջ … :)

Կաթիլ
02.05.2010, 00:31
…Մենք դեռևս միշտ չէ, որ հասկանում ենք ինքներս մեզ, իսկ ուրիշներին՝ ավելի հազվադեպ: Փորձը չունի բարոյագիտական ոչ մի նշանակություն: Փորձ անունը մարդիկ տվել են իրենց սխալներին: Բարոյագետները, որպես կանոն, փորձի մեջ միշտ նախազգուշացման միջոց են տեսել և համարել են, որ դա ազդում է բնավորության ձևավորման վրա: Նրանք փառաբանում էին փորձը, քանի որ փորձը մեզ սովորեցնում է ինչին հետևել և ինչից խուսափել: Բայց փորձը շարժիչ ուժ չունի: Նրա մեջ գործնականը նույնքան քիչ է, որքան և մարդկային գիտակցության մեջ: Իրականում նա միայն ապացուցում է, որ մեր գալիքը սովորաբար նման է մեր անցյալին, և եթե մի անգամ մեղանչել ենք դժկամությամբ, դա կրկնում ենք կյանքում բազմաթիվ անգամ, բայց արդեն բավականությամբ: …

Օսկար Ուայլդ «Դորիան Գրեյի դիմանկարը»

Շինարար
02.05.2010, 00:43
Մեջբերումներ Ալբեր Կամյուի «Հույսը և աբսուրդը Ֆրանց Կաֆկայի երկերում» էսսեից
(Ճիշտ է՝ էսսեն նվիրված է կոնկրետ Կաֆկայի ստեղծագործությունների քննարկմանը, բայց հատվածները, որ ընտրել եմ ավելի ընդհանուր ընդգրկում ունեն)

***

Անշուշտ, ընդհանրապես խորհրդանշական երկից դժվար ընկալելի ոչինչ չկա, խորհրդանիշը միշտ գերազանցում է հեղինակին, ասում ավելին, քան նա ցանկանում էր: Այս առումով խորհրդանիշն ընկալելու լավագույն միջոցն այն չտրոհելն է, կանխակալ բանաձևերով տեքստը չընթրցելն ու թաքուն իմաստներ չորոնելը:

***

Անշուշտ, դժվար է այն երկի խորհրդանիշների մասին խոսել, որի հիմնական հատկանիշը բնական պատումն է: Կան այնպիսի ստեղծագործություններ, ուր տեղի ունեցող բոլոր իրադարձություններն անխտիր ընթերցողին բնական են թվում: Կան նաև այնպիսիները, ճիշտ է, համեմատաբար քիչ, ուր հերոսին է բնական թվում այն, ինչ կատարվում է իր հետ: Պարադոքս է, բայց փաստ. որքան հերոսի արկածներն արտասովոր են, այնքան ակնառու է պատումի բնականությունը: Սա ուղիղ համեմատական է մարդկային կյանքի անակնկալներին և այն պարզասրտությանը, որով մարդը տանում է դրանք: Թվում է՝ սա հենց Կաֆկային բնորոշ բնականությունն է:

***

Մարդկային ճակատագրում, և սա ընդհանուր է բոլոր գրականությունների համար, կա մի հիմնարար աբսուրդություն, միժամանակ անսահման վեհություն: Բնական է, այս երկուսը համընկնում են: Երկուսն էլ, կրկնենք, ի հայտ են գալիս այն ծիծաղելի երկպառակտումից, որը բաժանում է մեր հոգու ձգտումները՝ մարմնական անցավոր ուրախություններից: աբսուրդ է, իհարկե, որ հոգին պատկանում է ծավալումներով իրեն գերազանցող մարմնին: Նա, ով ցանկանում է պատկերել այս աբսուրդությունը, պիտի դրան հասնի հակադրությունների զուգահեռ խաղի միջոցով: Այդպես է Կաֆկան ողբերգականը պատկերում առօրյայի, աբսուրդը՝ տրամաբանականի միջոցով:
Դերասանը որքան քիչ է ծայրահեղությունների մեջ ընկնում, այնքան ողբերգական դերը հաջող է ստացվում: Հենց չափավորությունն է առաջացնում չափազանց մեծ սարսափ: Հունական ողբերգություններն այդ իմաստով ուսուցողական են: Ողբերգական գործերում ճակատագիրը շատ ավելի հեշտ է բացահայտվում տրամաբանական, բնական դիմանկարով: Էդիպի ճակատագիրը հայտնի է նախօրոք: Ի վերուստ որոշված էր, որ նա սպանություն և արյունապղծություն պիտի կատարի: Ողջ դրաման հանգում է մի տրամաբանական սիստեմ ստեղծելուն, որը փուլ առ փուլ խորացնում է հերոսի ողբերգությունը: Մեզ ներկայացված այս ճակատագիրը, սակայն, կարծես սարսափելի չէ, որովհետև անհավանական է: Բայց եթե անհրաժեշտ լիներ այդ նույն ճակատագիրը ներկայացնել մեր առօրյա կյանքի, հասարակության, պետության, մեզ անծանոթ մարդկային զգացումների շրջանակներում, սարսափը բոլորովին այլ բնույթի՝ հարազատ կդառնար: Այն ընդվզման մեջ, որը ցնցում է մարդուն և ստիպում նրան ասել «Դա անհնարին է», արդեն կա հուսահատ համոզվածություն, որ «դա» հնարավոր է:

***

Մարդկային սիրտը ցավալի հակում ունի ճակատագիր կոչելու միայն այն, ինչն իրեն կործանում է:

***

Հայտնի է այն խելագարի պատմությունը, որը լողասենյակում ձուկ է որսում: Հոգեկան հիվանդներ բուժելու ուրույն մեթոդներ ունեցող մի բժիշկ նրան հարցնում է՝ «Հը՞, կտցու՞մ է» և ստանում է այսպիսի կոպիտ պատասխան. «Ո՛չ: Հիմա՛ր, չե՞ս տեսնում, որ սա լողարան է»: Սա, իհարկե, ընդամենը անեկդոտ է, բայց ակներև ձևով ցույց է տալիս, թե աբսուրդն իր բնույթով որքան է կապված տրամաբանության փայլատակման հետ: Կաֆկայի աշխարհն իրոք մի աննկարագրելի տիեզերք է, ուր մարդը տրվում է լողասենյակում ձուկ որսալու տանջալից հաճույքին, իմանալով հանդերձ, որ ջրից ոչինչ չի հանելու:

cold skin
25.09.2010, 00:17
Մարդ ընտելանում է, գիտե՞ք… Արդեն ոչ ոք չի զարմանում ռննգեղջյուրների հոտերի վրա, որոնք մեծ թափով արշավում են փողոցներում… Մարդիկ մի կողմ են քաշվում՝ նրանց ճանապարհ տալու համար, հետո շարունակում են իրենց զբոսանքը, իրենց գործին են նայում, կարծես ոչինչ էլ չի եղել:
***
…Գուցե և տրամաբանկան է, բայց կարո՞ղ ենք մենք համակերպվել, որ մեր կատուները մեր աչքերի առջև տրորվեն ռնգեղջյուրների կողմից՝ դրանք լինեն միակոտոշ, թե երկկոտոշանի, ասիական, թե աֆրիկյան:
***
Օ՛հ, ինչքան կուզենայի լինել նրանց նման: Ավա՜ղ, ես կոտոշ չունեմ: Ինչքա՜ն տգեղ է տափակ ճակատը: Ինձ հարկավոր է մեկ կամ երկու կոտոշ՝ կախ ընկած դիմագծերս պրկելու համար: Գուցե աճի, և ես այլևս չամաչեմ: Ձեռքերս խոնավ են: Մաշկս թույլ է:
Ափսոս ես ճիվաղ եմ. ճիվաղ եմ ես: Ավաղ, ես երբեք չեմ դառնալու ռնգեղջյուր: Վայ նրան, ով կուզենա պահպանել իր ինքնատիպությունը: Է՜հ, հերն էլ անծած: Ես ինքս ինձ եմ պաշտպանելու ընդդեմ բոլորին: Հրացանս, հրացանս: Ես վերջին մարդն եմ: Ես մնալու եմ այդպիսիսն մինչև վերջ: Ես չեմ զիջելու իմ դիրքերը:

Հ.Գ Ցնդաբանություննե՜ր…

Վարագույր

էժեն Իոնեսկո
«ՌՆԳԵՂՋՅՈւր»

Yeghoyan
04.10.2010, 15:40
Մարդը իսկապես մեծ հանելուկ է: Ինչ դժվար է նրա էությունը բացահայտել: Միայն պատահարը կամ հատուկ դրությունն է օգնում իրական լույսի մեջ տեսնել մարդու իսկական հոգին:

Աիդա Գյումրեցի ,,Ալ կակաչներ գորշ ժայռերին,,

Quyr Qery
04.10.2010, 15:59
Այն ինչ հնանում է երբեք հետ ի վերադառնում....Քանի կենդանի ես չհամարձակվես մեռնել....-"Հմայված հոգի"...

Անտիգոնե
14.11.2010, 15:43
Մենակությունը անկախություն է… Մենակությունը սառն է այո, բայց և անաղմուկ, զարմանալի անաղմուկ ու մեծ, ինչպես սառը, անաղմուկ տարածությունը, որի մեջ շարժվում են աստղերը:

Մարդը հնարավորություն ունի ամբողջովին տրվելու հոգևոր կյանքին, մերձենալու Աստծո սրբազան իդեալին: Ընդհակառակը, նա բոլոր հնարավորություններն ունի տրվելու նաև բնազդական կյանքին, իր զգայական պահանջներին և իր բոլոր ջանքերն ուղղել ակնթարթային հաճույքներ ստանալուն: Ճանապարհներից մեկը տանում է դեպի սուրբը, դեպի հոգու նահատակը, դեպի ինքնամերժումը` հանուն Աստծո: Մյուսը տանում է դեպի անառակը, դեպի բնազդներից տառապողը, դեպի ինքնամերժումը հանուն մարմնի:

Ապրել աշխարհում, կարծես թե դա աշխարհ չէ, հարգել օրենքը, բայց, անյուհանդերձ, նրանից վեր կանգնել, տիրել, “ասես թե չտիրելով”, հրաժարվել, կարծես թե դա բոլորովին էլ հրաժարում չէ,- կենսական բարփրագույն իմաստության սիրված և հաճախ փևակերպում ստացած այս բոլոր պահանջները կատարելու ընդունակ է միմիայն երգիծանքը:

Այս պարզունակ, հարմարվող, այդքան քչով բավարարվող այսօրվա աշխարհի համար դու շատ խստապահանջ ու քաղցած ես, այդ աշխարհը մի կողմ կշպրտի քեզ, դու մի չափում ավելի ունես, քան անհրաժեշտ է նրան: Ով այսօր ուզում է ապրել ու իր կյանքից գոհ լինել, նա րիավունք չունի լինել քեզ և ինձ նման: Ով ճնկճնկոցի փոխարեն պահանջում է երաժշտություն, հայացքների փոխարեն ուրախությունններ, դրամի փոխարեն` հոգի, վազվզոցի փոխարեն` իսկական աշխատանք, զվարճալիքի փոխարեն` իսկական կրքեր, նրա համար այս փառավոր աշխարհը հայրենիք չէ…


Հ. Հեսսե- "Տափաստանի գայլը"

Դարք
25.02.2011, 20:40
Ահա վերջապես մենք մոտենում ենք իրար, ահա այն բաղձալի պահը, երբ մայրը գտնում է իր կորած որդուն, որդին էլ մորը: Ահա գալիս է իմ կյանքի ամենացնցող պահը...

...Չկարողացա դիմանալ, չոքեցի գետնին: Տղաները ստիպված եղան ինձ չոքած քարշ տան դեպի մայրս...Մայրս էլ չկարողացավ...Չոքեչոք մոտեցանք իրար...Անհատնելի համբույրներ, լռության մի պահ, որը ո՛չ բացատրել է հնարավոր, ո՛չ էլ բացատրելու կարիք ունի...մոր գրկում այլևս ոչ մի վտանգ չի կարղ սպառնալ: Երեխաները մայրերի սիրով ու աղոթքներով են զորանում, և կյանքը շարունակվում է:

Անտիգոնե
03.03.2011, 23:10
Ամենասոսկալի ստրուկը տիտղոսավոր ստրուկն է… Գահին բազմած ստրուկը… Թագակիր ստրուկը… Ինչպե՞ս կարող է ստրուկն ազատություն բաշխել և ինչպե՞ս կարող է ստրուկն ազատություն ստանալ… Ազատությունը նվաճվում է, երբ այլևս անկարելի է առանց նրա ապրել… Դուք խեղդել եք ազատությունն այս երկրում, դուք ատում եք ինքնուրույն և խիզախ մարդկանց, դուք ատում եք միտքը և գեղեցկությունը… դուք սիրում եք միայն տականքներին ու քծնողներին… Ինչպե՞ս կարողացաք այս հարուստ ու շքեղ երկիրը դարձնել ավերակ, ինչու՞ քշեցիք երկրից բոլոր նվիրված ու տաղանդավոր մարդկանց… Մեր ամենախիզախ և իմաստուն իշխանները լքում են երկիրը և հեռանում… Նրանք գերադասում են օտարի հպատակը դառնալ, քան ստրուկը ստրուկի… Մեր բանաստեղծները և գիտունները հալածված են իրենց հարազատ երկրում ու մերժված… Դուք խրախուսում եք միայն ձեզ նման ոչնչություններին ու միջակություններին…

Եթե դուք ազատություն սիրեիք, երկիրն օտարի կրունկի տակ չէր լինի… Հիմա ուզում եք ինձ թագուհու գահին դնել և իմ թիկունքից շարունակել ձեր անօրինությունները… Այս ժողովրդին ես կարող եմ թագուհի լինել և կա°մ… Բայց ձեզ հրաժարվում եմ տիրություն անել… Ես կարող եմ նոր կյանք սկսել, բայց ձեր մեռած հոգիներին ինչպե±ս հարություն տամ… Այս ժողովրդին որքա±ն կարելի է սպանել, հետո ասել` ապրիր… Ժողովուրդն, իհարկե, կապրի, բայց պիտի իմանա ինչու և ինչպես է ապրելու…


"Արտագերս"-Ա. Թոփչյան

Quyr Qery
12.03.2011, 15:40
Ես ոչ սուրբ եմ և ոչ էլ հիմար,,,, քանզի միայն նրանք են հավատում ,,որ ասֆալտը ջրելու դեպքում կարող է ծաղիկ աճել....
Ս. Մոեմ << Լուսին և 6 պենսիանոց>>....

Անտիգոնե
12.04.2011, 07:29
Ցավը կարեկցող գտավ և ուզեց փայփայվել...


Հ. Մաթևոսյան ''Իմ Գայլը"

Անտիգոնե
17.04.2011, 20:49
Գիտե՞ս ինչ, կյանք է` և մի ակնկալիր անփոթորիկ ծով. և եթե խորտակվում ես` մեղքը քոնն է և ոչ թե փոթորկինը, քանի որ փոթորիկը ծովն է: Ուր է խարի՞սխդ: Խարիսխդ...


Հ. Մաթևոսյան "Մեծամոր"

Անտիգոնե
29.04.2011, 18:37
...Միթե լավ բան է անվերջ թրևել փողոցներում և սրան նրան մտիկ տալ: Մարդ պետք է միշտ մեկին ունենա իր կողքին, թե ձմռանը, երբ ցուրտ է, թե գարնանը, երբ հաճելի եղանակ է, թե ամռանը երբ շոգ է և կարելի է լողանալ: Մարդ պետք է բոլոր ժամանակներում` անձրևին, ձյունին և ամեն տեսակ եղանակին միշտ մեկին ունենա իր կողքին, որ նրա հետ միասին քայլի մինչև գերեզման: Եվ պետք է ունենալ լավ մարդուն: Այնպիսի մեկին, որ քեզ գիտե երկար տարիներ: Մեկին, որ իմանալով հանդերձ, որ դու վատն ես, այնուամենայնիվ սիրում է քեզ: Ես գիտեմ, որ ես վատն եմ, բայց ինչ կարող եմ անել...



Վ. Սարոյան "Էյ, ով կա այդտեղ"

Անտիգոնե
30.04.2011, 11:31
Գրկիր ծառերին, կարոտիր նրանց... Ուր որ է նրանց սիրտը կպայթի... Ոչ քոնի նման... Քոնից ավելի...
Ասա` ծառ եմ... ու կողքերին կանգնիր... վազիր ծառերի գրկին ընդառաջ, մտերմացիր քամու հետ, նա միշտ ավելին գիտի, քան ձևացնում է...

Կարոտը խաղ չէ... Այն լսողունակ մեր զգայունությունն է, որ անտառ է ու նրա պես դողում է Կարմիր գրքի անունը լսելիս...Ճերմակ գիրք եղիր...



Գ. Գալստյան "Նամակ անտառին"

davtyanhasmik
17.05.2011, 19:25
Եկեք այս թեմայում գրենք մեր կարդացած գրքերից գեղեցիկ տողեր;

Ալեքսանդր Դյումա- Ասկանիո
…և նրանք մեռնում են միացնելով իրենց սրտերը վերջին շնչի,առաջին և վերջին համբույրի մեջ…

..Միմյանց համար ապրելու մեծագույն երջանկությունից հետո բարձրագույն երջանկությունը միասին մեռնելն է…

…սիրո համար վաղվա օր չկա..

…սերը այրում է մարդու հոգին,իսկ երբ անէանում է,դու մնում ես առանց հույսի,առանց պատրանքների,առանց հավատի և մոռացում ես գտնում միայն նույնպիսի սիրո մեջ,ինչպես սիրել են քեզ թունավորված և օրհասական,և կսկսես ամրացնել սրտեռը ինչպես քոնն են ամրացնել…

…ուրախության մեջ կան վշտի սաղմեր…

…երբ սիրում ես շտապում ես բոլոր մտքերդ ու զգացմունքներդ կիսել սիրածդ էակի հետ,պատմել կյանքիդ մասին `ներկայի,անցյալի,ապագայի մասին…

…սիրո համար,ինչպես լույսի ամեն մի աղբյուրի,անհրաժեշտ է մթություն`ավելի պայծառ շողալու համար…

davtyanhasmik
17.05.2011, 19:38
Ալեքսանդր Դյումա- Ասկանիո
…և նրանք մեռնում են միացնելով իրենց սրտերը վերջին շնչի,առաջին և վերջին համբույրի մեջ…

..Միմյանց համար ապրելու մեծագույն երջանկությունից հետո բարձրագույն երջանկությունը միասին մեռնելն է…

…սիրո համար վաղվա օր չկա..

…սերը այրում է մարդու հոգին,իսկ երբ անէանում է,դու մնում ես առանց հույսի,առանց պատրանքների,առանց հավատի և մոռացում ես գտնում միայն նույնպիսի սիրո մեջ,ինչպես սիրել են քեզ թունավորված և օրհասական,և կսկսես ամրացնել սրտեռը ինչպես քոնն են ամրացնել…

…ուրախության մեջ կան վշտի սաղմեր…

…երբ սիրում ես շտապում ես բոլոր մտքերդ ու զգացմունքներդ կիսել սիրածդ էակի հետ,պատմել կյանքիդ մասին `ներկայի,անցյալի,ապագայի մասին…

…սիրո համար,ինչպես լույսի ամեն մի աղբյուրի,անհրաժեշտ է մթություն`ավելի պայծառ շողալու համար…

Arpine
23.09.2011, 00:28
Մի մաթեմատիկոս ասել է.
«Վայելքը ոչ թե ճշմարտությունը գտնելն է, այլ այն որոնելը»

...Եթե որքան գլուխ, այնքան խելք, ապա որքան սիրտ, այնքան սիրո տեսակ...
«Աննա Կարենինա» Լ Տոլստոյ

«Ծնվում ենք ակամա, ապրում ենք զարմացած, մեռնում ենք կարոտով…»:
«Սաադիի վերջին գարունը»Ա Իսահակյան

E-la Via
30.09.2011, 17:40
«Օ՜, կյնաը քաղցր էր, կյանքը հովվերգական էր ու սիրային էր,-պոռնիկ կյանքը… Ու դեռ մանուկ՝ հարկ էր ըմբռնել այս դժոխային կատակերգությունը»:


Վազգեն Շուշանյան

CactuSoul
20.11.2011, 23:50
…մաքրութիւնս խիստ անփորձ է, անապականելի ըլլալու համար…
Վազգէն Շուշանեան, «Արծաթեայ գիշեր»

Arpine
12.02.2012, 12:29
«Յուրաքանչյուր ճշմարտության հակառակը նույնպես ճշմարիտ է...»:
«Իմաստնությունը անհաղորդելի է»:

Հ.Հեսսե «Սիդհարթա»

CactuSoul
01.04.2014, 01:30
Միակ բանը, որի օգնությամբ կարելի է սպանել երազանքը, կոմպրոմիսն է:

Ռ. Բախ

Մար.
14.07.2016, 00:50
Խոստանալ այն ինչ չունես, նշանակում է ռիսկի ենթարկել ունենալու իրավունքը ... ''Ալքիմիկոսը''