PDA

Դիտել ողջ տարբերակը : Երանի թե..



impression
05.08.2008, 23:01
Երազում ենք միասին :)
Սկսած ամենատրիվիալ, պարզունակ, զվարճալի երազանքներից մինչև ռոմանտիկ, ֆանտաստիկ, խառը-խշտիկները:


Երանի թե ամառը չվերջանա... :)

ivy
05.08.2008, 23:04
Երանի թե երազանքներն իրականան :)

Սերխիո
05.08.2008, 23:05
Երանի, տաք խաչապուրի լիներ մի 4 հատ ու սառ թան 1 լիտր:nyam

*e}|{uka*
05.08.2008, 23:06
Երանի «մարդիկ» մարդ դառնան... :cry2

WArmanW
05.08.2008, 23:15
Երանի թե իմ նկարած հերոսիկներից մեկը թուղթը թողներ ու գար նստեր կողքիս: Թող ձեն չհաներ, մենակ նայեր աչքերիս:love:

Grieg
06.08.2008, 00:17
Երանի, տաք խաչապուրի լիներ մի 4 հատ ու սառ թան 1 լիտր:nyam
երանի ես թեման չմտնեի ես ել եմ ուզում 4 հատ խաչապուրի :(

Kuk
06.08.2008, 00:20
երանի ես թեման չմտնեի ես ել եմ ուզում 4 հատ խաչապուրի :(


Երանի, տաք խաչապուրի լիներ մի 4 հատ ու սառ թան 1 լիտր:nyam

Խաչապուրու հոտ առա, եկա էս թեմա, էն էլ պարզվեց, որ երազանք էր:(

Morpheus_NS
06.08.2008, 00:21
Երանի մի 10 օր արձակուրդ լիներ, տունը պառկեի, Ջենիֆեր Լոպեսն իմ համար խաչապուրի սարքեր, Նատալյա Օրեյրոն էլ թան բերեր

Janita Hero
06.08.2008, 00:30
Երանի թե սաղ մտքինս ասեի սիրուն շարադրված ու ի պատասխան տեսնեի արցունքակալած կանաչ աչքերով ու ասածներիս հետ համաձայն միակին…… ու էս հեքիաթն էլ «երկնքից երեք խնձոր ընկավ» վերջաբան ունենար……

Empty`Tears
06.08.2008, 00:35
Երանի թե մենք այսքան տարբեր չլինեինք:(:esim:kiss

dvgray
06.08.2008, 07:47
Երանի թե ամեն մարդ հասկանար, որ առանց բնության, առանց ծառ ու ծաղիկ, առանց կենդանի ու թռչուն ինքը ոչինչ է, դատարկություն

Dayana
06.08.2008, 08:54
Երանի՜, աուշունը ուշանա՜ր մի քիչ .... :love

unknown
06.08.2008, 10:26
Երանի ամառը մի քիչ էլ ձգձգվեր:roll:oy

impression
06.08.2008, 10:28
երանի թե մեր երեկվա որոշումից հետ չկանգնենք :)

Երվանդ
06.08.2008, 11:41
Երանի մի 10 օր արձակուրդ լիներ, տունը պառկեի, Ջենիֆեր Լոպեսն իմ համար խաչապուրի սարքեր, Նատալյա Օրեյրոն էլ թան բերեր

Երանի Morpheus_NS-ի խաչապուրին ու թանը տալուց հետո վերոհիշյալ երկուսը հայտնվեին անկողնումս:D

Նորմարդ
06.08.2008, 11:52
Երան ի թե էս պռոեկտը վերջացնեմ, որ արձակուրդ տան ու երանի արձակուրդս անցկացնեմ նենց ոնցոր ուզում եմ …

impression
06.08.2008, 11:57
Երան ի թե էս պռոեկտը վերջացնեմ, որ արձակուրդ տան ու երանի արձակուրդս անցկացնեմ նենց ոնցոր ուզում եմ …

Երանի մի հատ Օրեյրոն ու Լոպեսը կարդային էլի :P

Աբելյան
06.08.2008, 19:53
երանի թե վերջը ջոգեմ էս ինչ ա կատարվում իմ հետ :angry

Ավելացվել է 3 րոպե անց
ախր նոր տրամս մի քիչ բարձր էր :(

unknown
07.08.2008, 12:39
Երանի թե տրամադրությունս միշտ սենց բարձր լիներ:roll

I love love
17.08.2008, 11:09
Երանի թե բոլորի բարի երազանքներն իրականություն դառնային:

Brigada
17.08.2008, 19:50
Երանի թե բոլորի բարի երազանքներն իրականություն դառնային:

խի ես բոլորի անունից խոսում?Օրինակ ես չեմ ուզում իմ բարի երազանքները իրականանան

Katka
14.05.2009, 13:03
Երանի թե Աֆրիկայում վագրերի կյանքը հետազոտեի :8

cold skin
14.05.2009, 13:12
Երանի թե հիմա Իտալիայում իմ տան պատշգամբում նստած՝ կոֆե խմեի:

Katka
14.05.2009, 13:14
ջնջեմ՞:D

Երանի թե մի րոպեով գոնե այս բաժնի մոդերատորը լինեի:8

comet
14.05.2009, 13:22
Երանի մի շաբաթով գնայի հանգստանալու` իմ ուզած տեղը, իմ ուզած ձևով...

nune'
14.05.2009, 14:05
երանի «երանի» բառը չլիներ..չեմ սիրում էլի..

Ֆրեյա
14.05.2009, 17:18
Երանի~ կետիկներս վերանային :(

Manya
14.05.2009, 17:35
Երանի թե ես էլ երբեք չլացեմ ու էլ չսպասեմ իմ սիրած մարդուն միևնույն է չիգալու;:cry:angel:(

Փոքրիկ
16.05.2009, 00:50
:(Երանի թե էս անտեր պետությունը վերանար ես էլ հետը:( հոգնել եմ արդեն...

Լեո
16.05.2009, 00:58
Երանի Բիլ Գեյթսի փեսան լինեի:))

Ribelle
16.05.2009, 04:24
Երանի ՆԱ գոյություն ունենար...

Սլիմ
16.05.2009, 11:06
Երանի չգնաս:(

aerosmith
19.05.2009, 13:52
Երանի Հայաստանում լազերային լույսերով , որակյալ ձայնաըին հնչողությամբ, ու բացօդյա հավեսով ռոկ համերգ կազմակերպվեր, ու երգեին deep purple -i, aerosmith-i , nightwishi-i ու նման մակարդակի խմբեր։ ինչ լավ կլներ։ տենաս էդ երբ կլնի???

unknown
19.05.2009, 14:38
Երանի քննություններս վերջացրած լինեի:(

Dorian
19.05.2009, 15:14
Երանի արթնանայի ու զգայի, որ ցանելու ժամանակն անցել ա ու արդեն կարելի ա հնձել...

aerosmith
19.05.2009, 19:21
Երանի քննություններս վերջացրած լինեի:(
հա իրոք էսի հիմա ավելի լավ երազանքա, քան թե վերևում գրածս, իրոք երանի աչքերս փակե ու բացեի քննւթյւոններս պրծած լինեին, ու առավել ևս մի բան էլ՝ արդեն ռոտացիայի արդյուքներ որոշված։

Լեո
19.05.2009, 21:58
Երանի ամեն գիշեր քնելուց սիրով ու անհամբերությամբ սպասեմ լուսաբացին:

Լուսաբեր
19.05.2009, 22:03
Երանի երազանքներս կատարվեն ...

Փոքրիկ
19.05.2009, 22:17
Երանի երազանքներս կատարվեն ...

:oyևս 2ամիս ու...
:Dերանի կոմպս ոտքեր թևեր առնի ու թռչի, համ ինքը կհանսգատան, համ էլ ես:))

Katka
20.05.2009, 17:27
Երանի թե ջրասուզակ լինեի ու ձկների կյանքը հետազոտեի:8

sharick
20.05.2009, 18:29
Երանի թե արդեն ճանաչված երգչուհի լինեի

Երանի թե ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻՑ հետո քննություններ չլինեին էլի:(

, հաճախ եմ էս խոսքը ասում երանի թե ;)

Երանի թե Իսպանիա գնայի , կոլումբիա , Հունաստան :( Բրազիլիա

Երանի թե կախարդական փայտիկ ունենայի

Երանի թե մազերս սև չլինեին էլի :( :D

Լեո
20.05.2009, 19:49
Երանի թե արդեն ճանաչված երգչուհի լինեի

Երանի թե ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻՑ հետո քննություններ չլինեին էլի:(

, հաճախ եմ էս խոսքը ասում երանի թե ;)

Երանի թե Իսպանիա գնայի , կոլումբիա , Հունաստան :( Բրազիլիա

Երանի թե կախարդական փայտիկ ունենայի

Երանի թե մազերս սև չլինեին էլի :( :D

Բա եթե էս մի ցանկությունդ ասել ես, մնացածներն էլ ինչի՞ ասել :))

sharick
20.05.2009, 20:26
Բա եթե էս մի ցանկությունդ ասել ես, մնացածներն էլ ինչի՞ ասել :))


Դե եսիմ երազելը չի խանգարի էլի;)

murmushka
20.05.2009, 20:50
Երանի այս երգը հավերժ հնչի
երանի թե ոչ ոք և ոչինչ չկարողանար քայքայել հոգուս ներդաշնակությունը
երանի թե կարողանայի մի ամուր պատով պաշտպանել սիրտս

aerosmith
20.05.2009, 22:12
Երանի թե Չելենտանոի նման տաղանդավոր արվեստ ներկայացուցիչ ունենայինք։

ministr
20.05.2009, 22:15
Երանի ամեն ինչ իմ ուզածով լիներ...

sharick
20.05.2009, 22:18
Երանի թե Չելենտանոի նման տաղանդավոր արվեստ ներկայացուցիչ ունենայինք։

Շեր Ը հայ ա ու տաղանդավոր , Շարլ Ազնավուրը նույնպես
ուղղակի Հայաստանում չեն ապրում ;)

Dorian
21.05.2009, 11:40
Երանի հիմա կողքիս լիներ...

unknown
21.05.2009, 14:53
Երանի թե ճիշտ լինեմ:cry2

Երկնային
21.05.2009, 15:10
երանի թե բոլոր տխրողներին իմ տրամադրությունից բաժին հասներ :)

Tianshi
27.01.2010, 00:55
Երանի հասկանար.......

One_Way_Ticket
27.01.2010, 01:31
Երանի կարողանայի ժամանակը հետ տալ երկու տարով...

Արևհատիկ
27.01.2010, 01:33
Երանի ամեն ինչ թեթև տանեյի

*e}|{uka*
27.01.2010, 11:49
Երանի գլուխս պատով տայի պատը ջարդվեր: :D :D

Դեկադա
27.01.2010, 11:52
Մի քիչ էգոիստական ա հնչում, բայց երա՞նի թե էնքան երանելի վիճակում լինեի, որ ինձ երանի տային...

Աբելյան
27.01.2010, 12:00
Երանի թե ժամանակը 22 տարով հետ տայի:

Մանուլ
27.01.2010, 13:44
Երանի հիմա 2009-ի սեպտեմբերը լիներ կամ 2010-ի հուլիսը…

gags4oco
07.02.2010, 16:07
երանի թե մարդիկ հասկանային,որ խաչապուրի չի, խաճապուրի ա

sharick
07.02.2010, 16:38
Երանիիի ամառ լինեեեր

Katka
10.02.2010, 22:28
երանի թե երանին չլիներ, տեսնենք ինչ կլինի...:think

Հայկօ
10.02.2010, 22:30
երանի թե երանին չլիներ, տեսնենք ինչ կլինի...:think

Էդ վախտ երանի կտայինք էս երանիով վախտերին:

gags4oco
15.02.2010, 00:47
երանի թե քունս տանի քնեմ

Chuk
15.02.2010, 00:49
Երանի թե gags4oco-ի քունը տանի՝ քնի

gags4oco
15.02.2010, 00:53
երանի թե չուկի պես մարդիկ շատ լինեն

AS-vita
15.02.2010, 00:59
երանի միշտ էականը զատվեր անէից

gags4oco
15.02.2010, 01:15
երանի թե շատ լինեին շատ խելացի մարդիկ

lili-4
15.02.2010, 14:51
Երանի թե հնարավոր լիներ ժամանակը ետ բերել , փոխել մի պահ, մի ակնընթարթ...

PetrAni
15.02.2010, 15:17
Երանի թե բոլոր լավ արարքներն ու մառդիկ գնահատվեեեեին....

Lanterfant
18.02.2010, 00:21
Երանի թե զորավար Անդրանիկի բեղեր թողնեի ու ծիրանի ծառերը սկսեին ռազմահայրենասիրական երգեր երգել:

gags4oco
22.02.2010, 22:43
երանի թե Chuk պես մարդիկ շատ լինեն

երանի

Ծով
22.02.2010, 23:57
Երանի թե մի հատ առանձնատուն ունենայի քաղաքից դուրս, ոչ մեկ չիմանար, որ ունեմ, պուճուր շունիկիս վերցնեի գնայի առանց ինտերնետ ու հեռախոս իմ տանը նստեի ճոճաթոռիկի վրա ու գիրք կարդայի ու հետո ինձ համար մի բան պատրաստեի, ուտեի, պառկեի փափուկ բազմոցի վրա, կինո նայեի, քնեի ու քնած մնալու պատճառով առանձ օթոցի մրսեի, հիվանդանայի, առավոտը արթնանայի, ինձ համար թեյ պատրաստեի ու տաքության մեջ վառվեի...հետո էլ երանի թե մեկը իմանար էդ տան տեղը գար ինձ տեսության:)

keyboard
24.02.2010, 19:51
Երանի մի հատ սմս գրեր, երանի...

jivanos
11.03.2010, 18:42
Ճշմարիտ Երանութիւնները
3 Երանի՜ հոգով աղքատներին, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը։Երանի՜ սգաւորներին, որովհետեւ նրանք պիտի մխիթարւեն։
Երանի՜ հեզերին, որովհետեւ նրանք երկիրը պիտի ժառանգեն։ Երանի՜ նրանց, որ սոված ու ծարաւն ունեն արդարութեան, որովհետեւ նրանք պիտի կշտանան։
Երանի՜ ողորմածներին, որովհետեւ նրանք ողորմութիւն պիտի գտնեն։
Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետեւ նրանք Աստծուն պիտի տեսնեն։
Երանի՜ խաղաղարարներին, որովհետեւ նրանք Աստծու որդիներ պիտի կոչւեն։ Երանի՜ նրանց, որ հալածւում են արդարութեան համար, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը։
Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն եւ իմ պատճառով ձեր մասին ամէն տեսակ չար խօսք՝ սուտ ասեն։
12 Ցնծացէ՛ք եւ ուրախացէ՛ք, որովհետեւ երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպէս հալածեցին մարգարէներին, որոնք ձեզնից առաջ են եղել։

Meme
21.03.2010, 21:15
Երանի թևեր ունենայի.....և երանի հիվանդների թիվը պակասեր ամբողջ աշխարհում

A.r.p.i.
23.03.2010, 20:32
Երանի թե մարդիկ երանի տալու բան չունենային ու էն աստիճանի չցանկանային այս թեմայում գրառում անել, որ այն ստիպված փակեին::P
Հ.Գ. Երանի...

Նաիրուհի
23.03.2010, 20:48
Լինեի՜ չոբան սարերում հեռու,
Գայիր, անցնեիր վրանիս մոտով,
Իրար նայեինք անուշ կարոտով,
Քնքուշ ժպտայինք հանկարծ իրարու...

Երանի՜...

Katka
25.03.2010, 15:11
Նեմեցկի աֆչառկա եմ ուզում::angry

Lion
25.03.2010, 20:12
Էրնեկ թե այս Նոր տարին,
Վերջ տա հայի ցավերին...

:)

Rhayader
25.03.2010, 20:21
Լինեի՜ չոբան սարերում հեռու,
Գայիր, անցնեիր վրանիս մոտով,
Իրար նայեինք անուշ կարոտով,
Քնքուշ ժպտայինք հանկարծ իրարու...

Երանի՜...

Ուզում եմ, որ Նաիրուհին գոնե մի անգամ լիներ էդ չոբան սարերում, ոչխարի հերթի գնար, ձենը մի լավ կտրվեր ոչխարների վրա «օ՛քշ» գոռալուց, մաշկի ու մազերի գույնը չերևար փոշուց ու քրտինքից, խոյն էլ կոտոշահարեր, որ էլ նման ստատուսներ չգրեր:angry

Janita Hero
28.03.2010, 00:17
երանի 2008-ի փետրվարի 9-ը լիներ 2003-ին....էխ......

Նաիրուհի
28.03.2010, 10:30
Ուզում եմ, որ Նաիրուհին գոնե մի անգամ լիներ էդ չոբան սարերում, ոչխարի հերթի գնար, ձենը մի լավ կտրվեր ոչխարների վրա «օ՛քշ» գոռալուց, մաշկի ու մազերի գույնը չերևար փոշուց ու քրտինքից, խոյն էլ կոտոշահարեր, որ էլ նման ստատուսներ չգրեր:angry

Rhayader ջան, եթե քեզ թվում է, թե ես էդ սարերում հեչ չեմ եղել, քո նկարագրած բոլոր վիճակներով չեմ անցել, սխալվում ես։ Ուղղակի ես անհասկացող, անուղղելի երեխա եմ. էլի եմ ուզում... :P
Իսկ այ դո´ւ հաստատ չես եղել, որովհետև չգիտես, որ ոչխարների վրա «օ՛քշ» չեն գոռում...:P:D

Երանի՜ բոլոր երիտասարդները, որոնք հարգանք են ներշնչում իրենց խորը հավատով, և որոնց հետ կարելի է ժամերով խոսել հոգևոր թեմաներով, վերջում աղանդավոր դուրս չգային... :[

Rhayader
28.03.2010, 11:01
Իսկ այ դո´ւ հաստատ չես եղել, որովհետև չգիտես, որ ոչխարների վրա «օ՛քշ» չեն գոռում...:P:D

ա) հաստատ եղել եմ, կարող կարող ես ում ուզում ես հարցնել Կապանի շրջանի Դավիթ-Բեկ գյուղում
բ) գոռում են

Արևածագ
28.03.2010, 11:24
Ուզում եմ, որ Նաիրուհին գոնե մի անգամ լիներ էդ չոբան սարերում, ոչխարի հերթի գնար, ձենը մի լավ կտրվեր ոչխարների վրա «օ՛քշ» գոռալուց, մաշկի ու մազերի գույնը չերևար փոշուց ու քրտինքից, խոյն էլ կոտոշահարեր, որ էլ նման ստատուսներ չգրեր:angry

Սիրելի Rhayader: Այստեղ , ըստ իս, ասելիքի կարևորագույն մասը առաջին տողից հետո եկող մնացած տողերում է: Երազանքն այն է, որ «Նա» անցնի ու քնքուշ ժպտա, այնքան էլ կարևոր չի՝ վրանի՞ մոտով, «պատուհանի՞ց վըրեն նայի», «ցորենի՞ արտի միջին», թե ինքնաթի՞ռ նստելիս:
«Օքշ»- ի մասին էլ կհաստատեմ, դրանով ոչխարների'ն չեն քշում, համենայն դեպս, երբ ես գառնարած էի, չէին քշում:), ոչխարներին քշում են «հե' ռի, հե' հա» բացականչություններով:D:

Katka
14.05.2010, 15:39
2014-ի օլիմպիականի տոմս եմ ուզում: :think

keyboard
14.05.2010, 16:34
Երանի, մարդ հարուստ լիներ ու քնած լիներ

CactuSoul
14.05.2010, 17:29
Երանի ինչ-որ մեկը ցանկություն հայտներ օգնել Ձմեռ պապին:8.

...ես պուճուր ու իրագործելի բան եմ ուզում:). այ էս ականջակալներից (http://www.sonystyle.com/webapp/wcs/stores/servlet/ProductDisplay?catalogId=10551&storeId=10151&langId=-1&productId=8198552921665194451#additionalImage1%22)http://www.sonystyle.com/webapp/wcs/stores/servlet/ProductDisplay?catalogId=10551&storeId=10151&langId=-1&productId=8198552921665194451#additionalImage1%22, իմի լարը կտրվեց անզգուշությանս պատճառով:sorry:oy Բայց քեզ կարող եմ ծախսերից էլ ազատել, դու մենակ Ամերիկայից էստեղ հասցրու, թեկուզ ուրիշի միջոցով:B

Interdenominational
14.05.2010, 22:22
Կուզենայի… իմ աշխարհում մեկ այլ աշխարհ պատսպարել,
Կուզենայի իմ գույներով նոր ծիածան յոթնաբանել,
Կուզենայի «ներկայի» մեջ նոր ներկաներ ակնթարթել,
Կուզենայի մանկանց հետ նոր խաղ մոգոնել,
Կուզենայի Կյա՜նք դավանել, անմահության չքարոզել,
Կուզենայի «բարի լույսը» բարի լինի ու չխամրի,
Կուզենայի Սեր բաժանվեր, ու այս անգամ՝ ամենեցուն,
Կուզենայի վերածնվել ամե՜ն օր ու չկրկնվել,
Կուզենայի իմ Նոր երգը հնչեր որպես Ամենաերգ,
Կուզենայի մեղանչել, բայց մեղք չգործել…


Կուզենայի… չտուգանվել թեմայից այս բացահայտ շեղման համար ;)

einnA
16.12.2010, 12:00
երանի մի տեղ լիներ, մարդ գնար իր մասին ինչ ուզում է իմանար,կինոյի նման տեսներ ու դուրս գար :)

murmushka
16.12.2010, 12:05
երանի մի շաբաթով արձակուրդ տային, բայց համ էլ վճարեին

Tianshi
16.12.2010, 19:44
Երանի Նոր տարվանից հետօ քննությունների սեզոնը չսկսվի:)

aerosmith
16.12.2010, 20:07
Երանի 2013 թվականի ամառը շուտ գար:
Երանի հնարավորություն ունենայի մի պահ տեղափոխվեի քառասուինին մոտ իմ տարիքը, ու տեսնեի , թե այդ տարիքում ինչպիսին եմ ես, ինչպիսի աշխատանք ունեմ, ինչպիսի հարստություն եմ դիզել, որ երկրում եմ ապրում, ու ամենակարևորը ովա կողքիս: Ուզում եմ , ուզում եմ, ուզում եմ………

Tianshi
19.12.2010, 16:13
Երանի ցանկության դեպքում կարողանայի անտեսանելի լինել ու թռչել կարողանայի....չնայած էս վերջինը երազներիս մեջ հաճախ է իրականություն դառնում;)

anahit96
19.12.2010, 18:00
երանի աշխարհը քարանար 24 ժամով,բացի ինձանից

Անտիգոնե
19.12.2010, 18:00
Երանի "Մահ" գոյություն չունենար...

paniaG
19.12.2010, 18:13
Երանի ձեռքերս Քո ձեռքով ապրեին....

VisTolog
19.12.2010, 18:27
Երանի "Մահ" գոյություն չունենար...

Երանի նման բան չլիներ…:scare

Անտիգոնե
19.12.2010, 18:33
Երանի նման բան չլիներ…:scare
Այսինքն?

VisTolog
19.12.2010, 18:35
Այսինքն?

Երանի մարդիկ անմահ չլինեին::)

Անտիգոնե
19.12.2010, 18:39
Երանի մարդիկ անմահ չլինեին::)
Այդ դեպքւմ ԵՐԱՆԻ համայն մարդկության երանիները համընկնեին և լինեին միայն դրական ու մարդասիրական բնույթի:

VisTolog
19.12.2010, 18:43
Այդ դեպքւմ ԵՐԱՆԻ համայն մարդկության երանիները համընկնեին և լինեին միայն դրական ու մարդասիրական բնույթի:

Երանի մարդասիրական բնույթ ունեցող երանիները չկործանեին աշխարհը::hi

paniaG
19.12.2010, 18:47
Երանի այնքան լավ լիներ ամեն ինչ, որ երանի բառի կարիքը չլիներ:)

Անտիգոնե
19.12.2010, 20:59
Երանի մարդասիրական բնույթ ունեցող երանիները չկործանեին աշխարհը::hi

Երանի աշխարհի կործանուման ուղղությամբ մտորումները մարդու ուղեղում "աբսուրդի" հասնող մտքեր չծնեն: :)
Եվ վերջապես երանի մեր լավատեսությանը, որի շնորհիվ դեռ ունակ ենք երանի ասելու...;)

Էլիզե
19.12.2010, 23:32
երանի վաղը հունիսի մեկը լիներ...

Chilly
20.12.2010, 00:26
Երանի թե իմանայիր ինչ եմ զգում հիմա

Նաիրուհի
20.12.2010, 00:29
Եթե վաղը հունիսի մեկը պիտի լինի, երանի միայն Էլիզեի ու Հայկօյի համար լինի...

Գանգրահեր
20.12.2010, 10:54
Երանի չմեծանայի:(

anahit96
20.12.2010, 16:49
երանի ես ու դու չլինեինք

Meme
04.04.2011, 18:10
Երանի էսքան չերազեի:(....

Shah
05.04.2011, 11:29
...սենց շարունակվեր:

Ապե Ջան
05.04.2011, 13:09
Երանի՝ afr :(

Աշոտ Երկաթ
05.04.2011, 13:17
Երանի Հայերս մի քիչ լավատես լինեինք

Maverick
05.04.2011, 13:53
Երանի փող ունենայի, որ նոր բանտաժ առնեյի :Դ

Maverick
05.04.2011, 13:57
կամ էլ Նար-Դոսի վրա բանտաժի գործարան ստեղծեի

unknown
05.04.2011, 18:52
Երանի թե բարեհաջող ավարտեմ համալսարանս:8:)

Սլիմ
06.04.2011, 09:05
Երանի էն կնիկը Ռուսաստանից գար ու զանգեր:think

aerosmith
14.04.2011, 13:28
երանի նոթբուքս ծախվեր սրանից (http://cgi.ebay.com/Toshiba-Qosmio-X505-Q894-Q4-PQX33U-051025-i7-740QM-18-4-/250804802622?pt=Laptops_Nov05&hash=item3a6521943e#ht_5032wt_1024) առնեի :(

Christ
14.04.2011, 18:01
Երանի մեծ հայտնագործություն անեի....

kitty
23.04.2011, 18:39
երանի...երանի ել դպրոց չգնաի:(:D

Meme
23.04.2011, 20:20
Երանի բոլորիս երազանքները մի օր կատարվեին,ու բոլորս դրսում ուրախ զվարթ քայլեինք,ոչ տխուր ու մռայլ դեմքով:)երանի՜

Quyr Qery
23.04.2011, 20:32
Երանի միշտ ամառ լիներ,,, արև..... ընկերներիս ու նրա կողքին....

Աշոտ Երկաթ
11.05.2011, 15:29
Երանի կարողանայի ֆօռումներում առանց սխալների գրառում կատարել:P

Firegirl777
11.05.2011, 15:44
Երանի այնքան փող վաստակեի, որ երազանքներիս գոնե մի մասը կարողանաի իրականություն դարձնել

Էյնշտեյնիկ
12.05.2011, 19:06
Երանի Էյնշտեյնը նոր ծնվեր....

anahit96
12.05.2011, 19:20
Երանի ինտերնետում եղած տեղեկությունները ամփոփված լինեին 12 հատորից բաղկացած գրքում: :) Մենք բոլորս գիտունիկներ կլինեինք:8

aerosmith
12.05.2011, 19:45
երանի այնպիսի աշխատանք ունենայի, որ սիրեի ու հաճույքով աշխատեի

Claudia Mori
12.05.2011, 22:10
Երանի թե ամառը շուտ գա ու Johnny Winter-ս գա Հայաստան համերգներով այս ամառ:roll

aragats
12.05.2011, 22:59
Երանի թե սահմանը Արարատի մյուս կողմից լիներ, ամեն շաբաթ Արարատ բարձրանայինք:

aerosmith
25.05.2011, 18:33
երանի թե անցած լինեմ.

kitty
11.08.2011, 09:35
երանի թէ եսօր լիներ մայիսի 23-ը

anahit96
11.08.2011, 15:29
Երանի կրկին 1ին դասաչան լինեի

Նարե91
11.08.2011, 17:46
Երանի աշունը ուշանար մի քիչ:D

laro
11.08.2011, 18:31
երանի մի տարի առաջ ես օրը լիներ, որ չսխալվեի:(

aerosmith
13.08.2011, 21:14
Երանի աշխատանք գտնեմ....

melancholia
14.08.2011, 00:15
երան հանգիստ գիշեր լինի, միքիչ քնենք

Ameli
14.08.2011, 00:31
Երանի օրը 24ի փոխարեն 50 ժամ լիներ

murmushka
14.08.2011, 10:20
երանի ատամս չցավա, հանգիստ գնանք ծով հետ գանք ինչքան ուզում է թող հետո ցավա

Meme
14.08.2011, 13:37
Երանի երեքշաբթի օրը գործս լինի,ու աշխատեեեեեեե՜եմ:love

laro
07.09.2011, 23:37
Շաաաաատ եմ ուզում կիթառ նվագել իմանամ :)

Ripsim
08.09.2011, 14:33
Երանի կախարդական փայտիկ ունենայի...Խոստանում եմ ամեն մեկիդ երազանքներից մեկն անպայման կիրականացնեի:)

aerosmith
08.09.2011, 15:14
երանի մեկը ինձ երկու սենյականոց բնակարանի բանալի նվիրեր....

Ripsim
08.09.2011, 16:42
երանի մեկը ինձ երկու սենյականոց բնակարանի բանալի նվիրեր....

Ներեղություն, իսկ ինչի 2 սենյականոց և ոչ 2 հարկանի? Մեկ է երազում ենք:)

Նիկեա
07.07.2013, 19:33
Երանի ապրեի իմ երազներում:

Այբ
07.07.2013, 19:43
Երանի մի օր իմ անձնական մեծ գրադարանը ունենամ:

Նիկեա
07.07.2013, 20:06
Երանի տխուր նստած լինեմ,ուզենամ լացեմ,երանի մեն-մենակ լինեմ:Հանկարծ դուռը բացվի,նայեմ դռան կողմն ու անկախ իմ կամքից ժպտամ,երանի ենքան համարծակ գտնվեմ որ հինգ վայրկյան նայեմ իրա աչքերի մեջ ու երանի էդ ամենը երազ չլինի::love

Stranger_Friend
08.07.2013, 00:53
Երանի իմանամ երեք տարի հետո Հայաստանում եմ լինելո՞ւ, իմ ծրագրած երկրո՞ւմ, թե՞ լրիվ ուրիշ տեղ...

Lílium
08.07.2013, 15:10
Երանի քաջ մահացողին,
Վայ կենդանի ուրացողին։

Նաիրուհի
08.07.2013, 16:11
Երանի էն երգը նույն մարդու հետ լսելու լի՜քը հնարավորություններ լինեին :love

ԱնԱիդա
09.07.2013, 18:47
երանի մեկը հեծանիվ նվիրի
թեկուզ մի 2-3 ամսով:)

ԱնԱիդա
09.07.2013, 18:54
երանի մեկը հայտնվեր ՈՒ մեզ գրանցեր պարի /լատինո/ դասերի,, մասիկներս նորից հագնեի :oy

դախեր:P

Լեդի Վարդ
10.07.2013, 10:31
Երանի թե մի օր ընկերուհուս աչքերում լիակատար երջանկություն կտեսնեմ:(

Այբ
15.12.2013, 00:52
Երանի մի օր գա, երբ ժպիտով հիշեմ անցածս կյանքը: Ի նկատի ունեմ ծերությունս::D Եթե ծերությանս օրերին երանի տամ ներկայիս ու առհասարակ, կյանքիս անցած օրերը, ուրեմն կյանքից ստացած կլինեմ այն, ինչի ձգտել եմ:)

Զաքար
03.06.2014, 17:44
Երանի իմանայի թե ինչու գոյություն ունի Տիեզերքը:

Մ Մ
05.06.2014, 10:23
Երանի էլ չասեի երանի ...

Մ Մ
05.06.2014, 10:25
Երանի գնահատելու ունակություն ունենայի ... կարողանայի գնահատել էն, ինչ կա, ինչ ունեմ հիմա։

Մուշու
07.02.2015, 19:10
Երանի ժամանակի մեքենա լիներ :
Երանի թևեր ունենայի :

unknown
17.08.2020, 20:26
Երանի թե ժամանակը հետ տալ լիներ...