PDA

Դիտել ողջ տարբերակը : Կիբերանվտանգություն



ars83
05.08.2008, 16:34
Համացանցը արագորեն դառնում է մեր առօրյայի անբաժանելի մասը։ Մենք մեր ժամանակի զգալի մասն անց ենք կացնում կիբերտարածությունում (ոմանք այն «վիրտուալ իրականություն» են անվանում), միմյանց հաղորդագրություններ և նամակներ ենք ուղարկում («չատ» անում), ծանոթություններ հաստատում, դրամ ծախսում և վաստակում, գնումներ անում, մեր համոզմունքներն ենք արտահայտում և ծանոթանում ուրիշների համոզմունքներին... Եվ այս ամենը՝ «վիրտուալ» աշխարհում։ Կիբերտարածությունը կրճատում է տարածությունը, տնտեսում ժամանակը։

Երեկ կարդում էի Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանի» այն դրվագը, երբ քավոր Պետրոսը ձևանում է Երուսաղեմի նվիրակ, հույն հոգևորական, և խաբելով, գումարներ կորզում ռուս գյուղացիներից։ Պատմում է նրանց սուտ պատմություններ այն մասին, թե Քրիստոսի գերեզմանը մահմեդականների ձեռքն է անցել, և թե մեծ գումար է անհրաժեշտ այն վերադարձնելու համար։ Ռուսներն էլ, հավատալով այդ պատմությանը, մեծ գումարներ են տալիս նրան «բարի գործի» համար, որպեսզի ավարտին հասցնի իր առաքելությունը՝ գումարը հավաքի և ազատի Փրկչի գերեզմանը։
Թվում է՝ այսօրվա կիբերտարածությունում նման «մանկական» խաբեությունն անցկացնել անհնար է, սուտը մանգամից կբռնվի, բավական է «ինտերնետ դուրս գալ»...

Բայց դուք երևի ծանոթ վիրտուալ աշխարհում հայտնի Նիգերիայի քրեական օրենսգրքի 419–րդ հոդվածին՝ խաբեությամբ ուրիշի սեփականությանը տիրանալու համար, եթե այդպես եք կարծում։

Երևանի մետրոպոլիտենում շարժասանդուղքով բարձրանալիս կարող ենք լուսատախտակներ տեսնել, որոնց վրա պատկերված են միմյանց բախվող մարդատարը և բեռնատարը։ «Այստեղ սա ձեզ չի՛ սպառնում»՝ հավաստիացնում է նկարի ներքևում բերված գրառումը։ Նույնպես և մեզ կարող է թվալ, որ կիբերտարածությունը, ինչ էլ որ լինի, ընդամենը «վիրտուալ» աշխարհ է, այնտեղ հո չե՞ն կարող մարդ սպանել։ «Վերջապես կարող եմ խրոցը հանել վարդակից, և ես ազա՛տ եմ այդ երևակայական աշխարհի վտանգներից»։ Մինչ որևէ երկրի քաղաքացին, իրեն այս մտքով հանգստացնելով, հանգիստ «կոկա–կոլա» է խմում (կեզզե՛ գլոբալիզացումը) և «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» դիտում, նրա քաղաքը, նույնիսկ շենքը, բնակարանն անգամ, մանրակրկիտ զննության առարկա է դառնում թշնամի պետության տիեզերական արբանյակի կողմից, հակառակորդ երկրի մասնագետները խուզարկում են կիբերտարածությունը, անարգել ցանկացած մանրամասնության տեղանքի քարտեզներ բեռնում տվյալների հենքերից (GoogleMap!), փոխանցում իրենց երկրի գաղտնի ծառայություններին։
Մեկ էլ՝ գը՛մփ, բակում ռումբ պայթեց։ «Այստեղ սա ձեզ չի՛ սպառնում»...

Կիբերտարածությունն այնքան է միահյուսվել մեր իրական աշխարհին, որ այն արդեն չի կարելի ֆանտաստների երևակայության արդյունք համարել։ Այն անվտանգ տեղ չէ՝ ինչպես մեզ շրջապատող աշխարհն էլ անվտանգ տեղ չէ։

Ի՞նչ վտանգներ են թաքնված կիբերտարածությունում, արդյո՞ք դրանք տարբերվում են մինչև հիմա մարդկությանը հանդիպած վտանգներից։

Սրա մասին խոսենք այս թեմայում։

ChildOfTheSky
05.08.2008, 20:39
Ինտերնետը համակարգ է: Մի պահ պատկերացրեք որ այն քանդվել է անորոշ ժամանակով հանցագործների կողմից: Պատկերացրեք՝ ի՞նչ վնասներ կունենա դրանից հասարակությունն ու պետությունը: Այ հենց Ձեր պատկերացրածի չափ էլ վտանգավոր ու ռեալ է կիբերհանցագործությունը ;) :

ars83
05.08.2008, 20:44
Ինտերնետը համակարգ է: Մի պահ պատկերացրեք որ այն քանդվել է անորոշ ժամանակով հանցագործների կողմից: Պատկերացրեք՝ ի՞նչ վնասներ կունենա դրանից հասարակությունն ու պետությունը: Այ հենց Ձեր պատկերացրածի չափ էլ վտանգավոր ու ռեալ է կիբերհանցագործությունը ;) :

Եթե ամեն ինչ ճիշտ հասկացա, Դուք ի նկատի ունեք բուն կիբերտարածության քանդումը կամ «անզգայացումը» որպես հանցագործություն։ Շատ վնասակար հարձակում է։ Անցյալ տարի Էստոնիայի հետ է պատահել այդպիսի բան։ Այնքան լուրջ էր, որ ՆԱՏՕ–ն որոշեց կիբերանվտանգության կենտրոն բացել Էստոնիայում։

ChildOfTheSky
05.08.2008, 21:04
Այո, վտանգը կա, իհարկե Հայաստանի համար այն այդքան էլ լուրջ վտանգ չի ներկայացնում, իսկ Եվրոպայի ու ԱՄՆ-ի համար շատ կարևոր խնդիր է:
Երեկ լուրերով լսեցի "դարի հակերի" մասին. բրիտանացի մի տղա է, որը մի քանի ժամով անգործունյա էր դարձրել պենտագոնի ու ՆԱՍԱ-ի պաշտպանական համակարգը: Եթե նրան դատեն Բրիտանիայում, ապա նա շատ կարճ ժամանակով կբանտարկվի կամ էլ որոշակի տույժ կվճարի, իսկ եթե տեղափոխվի ԱՄՆ, ապա նրան այնտեղ սպասում է ցմահ բանտարկություն կիբերտեռորիզմի համար, ինչն ԱՄՆ-ում խստագույնս է պատժվում: Այստեղից կարելի է եզրակացնել, որ վտանգը կա, հատկապես զարգացած երկրների համար, որոնք այլ ելք չունեն քան իրենց բոլոր տեսակի կենսական նշանակության համակարգերը վստահել նորագույն տեխնոլոգիաներին:
Ինտերնետն օգտագործվում է նաև այլ հանցագործություններ կատարելու համար:
Առավել հմուտ հակերներն ինտերնետը փորձում են օգտագործել բանկային հաշիվներից գումարներ տեղափոխելու համար:
Ինտերնետը նաև հեղեղված է անօրինական պոռնոգրաֆիայով, որից առավել հետապնդելին է մանկական պոռնոգրաֆիան:
Ինտերնետային հանցագործության մեկ այլ տեսակ է ահաբեկիչների կողմից ինտերնետը որպես լրատվության փոխանցման միջոց օգտագործելը: Այս փաստի մասին բոլորովին վերջերս եմ իմացել. որևէ կոնկրետ տեղեկություն չեմ կարող ասել:
Այնուամենայնիվ մենք՝ ՀՀ քաղաքացիներս պաշտպանվախ ենք կիբերհանցագործություններից, քանի որ մեր կախումը ինտերնետից շատ չէ: Սակայն անձամբ ես կցանկանայի ավելի շատ ենթարկվել կիբերհանցագործությունից տուժելու ռիսկին, բայց ավելի զարգացած երկրում ապրել :cool :

ars83
05.08.2008, 21:35
2007թ. ապրիլի 27–ին սկսվեց զանգվածային կիբերհարձակումը Էստոնիայի վրա։ Բացմաթիվ էստոնական կազմակերպությունների կայքեր դարձան «բաշխված ծառայության խափանում» (Distributed Denial of Service, DDOS) տեսակի հարձակման զոհ։ Դրանց թվում էին էստոնական պառլամենտը, բանկերը, նախարարությունները, թերթերը, ռադիոկայանները, Էստոնիայի ռեֆորմատորական կուսակցությունը։ Այս ամենը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Էստոնիայում տեղափոխեցին սովետական ժամանակաշրջանի «անհայտ զինվորի» արձանը՝ կանգնեցված ֆաշիստների դեմ պայքարող ռուս զինվորների հիշատակին։ 2007 թվականի մայիսի 2-ին քրեական հետաքննություն բացվեց այս հարձակումների վերաբերյալ Էստոնիայի քրեական օրենսգրքի այն հոդվածով, որը որակում է համակարգչային սաբոտաժը և համակարգչային ցանցի աշխատանքի խափանումը որպես հանցագործություն՝ սահմանելով դրա համար մինչև 3 տարի ազատազրկում։ Հետաքննությունը ցույց տվեց, որ հարձակումը կազմակերպողներից շատերը գտնվում են ռուսական արդարադատության համակարգի իրավասության ներքո։ Էստոնիան մեղադրեց պաշտոնական Կրեմլին հարձակման կազմակերպման մեջ։ Կրեմլը մերժեց այդ մեղադրանքը։ Մասնագետներին այդպես էլ չհաջողվեց ապացուցել, որ կիբերհարձակման ետևում կանգնած է Ռուսաստանի կառավարությունը։

Բաշխված ծառայության խափանումը առաջանում է այն ժամանակ, երբ միաժամանակ մեծ քանակությամբ օգտագործողներ ցանցի միջոցով հարցումներ են ուղարկում սերվերին, որը սպասարկում է կայքէջը։ Այդ հարցումները «խեղդում են» կապը և չեն թողնում, որ կայքը հասանելի լինի սովորական օգտագործողներին։

Այս հարձակումը ստիպեց ՆԱՏՕ–ին 2008 թվականին Էստոնիայում բացել կիբերպաշտպանության կենտրոն, որտեղ մասնագետներ են պատրաստում՝ դիմակայելու նման հարձակումների։

ars83
05.08.2008, 22:18
Այո, վտանգը կա, իհարկե Հայաստանի համար այն այդքան էլ լուրջ վտանգ չի ներկայացնում, իսկ Եվրոպայի ու ԱՄՆ-ի համար շատ կարևոր խնդիր է:
Ինտերնետային հանցագործության մեկ այլ տեսակ է ահաբեկիչների կողմից ինտերնետը որպես լրատվության փոխանցման միջոց օգտագործելը: Այս փաստի մասին բոլորովին վերջերս եմ իմացել. որևէ կոնկրետ տեղեկություն չեմ կարող ասել:
Այնուամենայնիվ մենք՝ ՀՀ քաղաքացիներս պաշտպանված ենք կիբերհանցագործություններից, քանի որ մեր կախումը ինտերնետից շատ չէ:

Թվում է, թե պաշտպանված ենք։ Վերջերս մի հայկական կոնֆերանսի էի մասնակցում, որտեղ խոսվում էր այն մասին, որ Ադրբեջանը, օրինակ, միջազգային ասպարեզում մեծ հակահայկական քարոզչություն է իրականացնում։ Այնինչ ռասիստական և նացիստական քարոզչությունը հանցագործություն է համարվում այն երկրներներում, որոնք ստորագրել և ռատիֆիկացրել են կիբերհանցագործությունների վերաբերյալ եվրոպական համաձայնագիրը (Հայաստանը ստորագրել է միայն, Ադրբեջանն ու Վրաստանը՝ ոչ)։ Ի՞նչ է ստացվում։ Հանցագործները չեն կարողանում իրենց հանցագործ գործունեությունը ծավալել այնպիսի երկրներում, որտեղ դա հանցագործություն է, գտնում են հետամնաց երկրներ, որոնք չունեն համապատասխան օրենքներ, այնտեղ ծավալում իրենց գործունեությունը։ Արդյունքում, այդ երկիրը կորցնում է իր միջազգային վարկանիշը, էլ չասած, որ այդ երկրի ժողովուրդն էլ տուժում է, և նրա զարգացումանը դա շատ է խանգարում։ Այնպես որ, մենք այնքան էլ պաշտպանված չենք։

ars83
06.08.2008, 10:24
Երբևէ ստացե՞լ եք նամակ այն մասին, որ խոշոր գումար եք շահել Եվրոլոտոյի խաղարկությունում։ «Բայց ես նույնիսկ մասնակցության հայտ չեմ ներկայացրել», – մտածում եք դուք։ «Մենք ինտերնետ–խաղարկություն ենք կազմակերպել և խաղարկության մեջ ներառել ինտերնետում մեր հավաքած էլեկտրոնային նամակագրության հասցեները։ Ձեր մեյլը շահե՛լ է»,– համոզում է նամակի հեղինակը։ Ես և իմ աշխատակիցները այսպիսի նամակներ բազմաթիվ անգամ ստացել ենք։ Մոտ կես տարի առաջ զանգահարեց քրոջս աղջիկը և ասաց, որ այսպիսի նամակ է ստացել։ Հարցնում էր՝ ի՞նչ պատասխանի նամակ ուղարկողին։

Մի անգամ երկարաշունչ նամակ էի ստացել «Աֆրիկայի երկրներից մեկի թագավորական տան հանգուցյալ անդամներից մեկի այրու» կողվից, որը երկար–բարակ պատմում էր, թե ինչպես է իր ամուսինը մահացել դավադրության պատճառով՝ բանկում կես միլիոն եվրո թողնելով։ «Խեղճ կինը» չէր կարողանում գումարը բանկից հաներ. փող չուներ նենգ իշխանություններին դատի տալու և գումարը շահելու։ Խնդրում էր օգնել իրեն, խոստանալով բանկում պահված գումարի մի մասը։

Էժան գներով առաջարկվող Adobe, Microsoft և այլ հայտնի ֆիրմաների ծրագրային ապահովումը գնելու առաջարկներ, սեքսուալ խնդիրները լուծելու համար դեղորայք, քաշը գցելու հաբեր, սրտաճմլիկ պատմություններ սովալլուկ երեխաների մասին, երջանկություն սուլող կախարդական նամակներ, որոնք պետք է ուղարկել առնվազն 10 հոգու, այլապես մինչև վաղը չես ապրի՝ այս ամենը հայտնի է սպամ անունով։

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=27886&d=1218001111

Սպամը սկզբում եղել է այս պահածոյացված մսի անվանումը։ Monty Python անգլիական կատակերգության մեջ այն մտնում էր ընտրացուցակի գրեթե յուրաքանչյուր կերակրատեսակի բաղադրության մեջ։ (http://en.wikipedia.org/wiki/Spam_%28food%29) Այստեղից առաջ եկավ «սպամ» բառի կիրառումը էլեկտրոնային նամակների և հաղորդագրությունների համար, որոնք ուղարկվում են մեծ քանակությամբ տարբեր հասցեատերերի սպամերների կողմից։

Սպամերները սովորաբար ռոբոտ ծրագրեր են։ Նրանք խուզարկում են համացանցը և հավաքում մեյլ–հասցեներ։ Աշխատանքի համար էլեկտրոնային փաստաթու՞ղթ եք լարցրել, որում նշել եք ձեր e-mail հասցե՞ն, ասենք, [email protected], և այն հրապարակվել է որևէ կայքու՞մ։ Ձեր ֆիրմայի կայքէջի webmaster–ն եք, որի հասցեն՝[email protected], հրապարակված է ֆիրմայի կայքէջում՝ բոլոր հարցերն այդ հասցեով ուղղելու առաջարկո՞վ։ Ռոբոտը @ և . նշաններից կճանաչի, որ դա մեյլ–հասցե է և կգրանցի այն իր հավաքածուում։ Մի առ ժամանակ հետո ձեր փոստարկղը, ամենայն հավանականությամբ, կսկսի լցվել սպամով։ Լավագույն դեպքում, ձեր ինտերնետ մատակարարողը (պրովայդեր) իր մեյլ–սերվերի տեղադրած կլինի սպամ–ֆիլտր՝ ծրագիր (օրինակ՝ http://spamassassin.apache.org/), որը գնահատում է նամակն ըստ որոշ պարամետրերի (օրինակ՝ վերնագրում sex, viagra և նման բառերի առկայությունը, հայտնի սպամերական հասցեներից ուղարկված լինելը, և այլն) գնահատում է ստացված նամակը և որոշում՝ սպա՞մ է այն, թե՞ ոչ։ Այնուհետև, նայած թե ինչպես է կոնֆիգուրացվել ծրագիրը, այն կջնջի նամակը և դուք այն երբեք չեք տեսնի (իսկ եթե ծրագիրը սխալվի՞ և ջնջած լինի նորմալ նամակ), կամ էլ կտեղավորի այն ձեր փոստարկղում, հատուկ գրառում ավելացնելով նամակի վերնագրում, որ դա սպամ է։ Կարող է նաև հատուկ ծրար պատրաստել ձեզ համար, որտեղ կտեղադրի իր կարծիքով սպամը. դուք կարող եք ժամանակ առ ժամանակ բացել այդ ծրարը տեսնելու՝ արդյո՞ք չկա այնտեղ սխալ դասակարգված օգտակար նամակ։ Սպամից պաշտպանվելու այլ միջոցներ էլ կան։

Բայց հասարակ զգուշությունը կարող է ահագին գլխացավանքից ազատել և ձեզ, և ձեր ինտերնետ մատակարարողին։ Փոխանակ կայքէջում տեղադրելու ձեր հասցեն [email protected] ձևով կարելի է կայքէջում տեղադրել հղում, որի տակ ընկած լինի նույն հասցեն webmaster(_at_)xanut(_dot_)com տեսքով, որպեսզի ռոբոտին դժվար լինի ճանաչել գրվածն իբրև մեյլ–հասցե։

Սպամը, բացի անցանկալի հաղորդագրություններ պարունակելուց, նաև ծանրաբեռնում է ցանցը։ Ինտերնետ մատակարարողը կարող է ստիպված լինել օրական հսկայական քանակով եկող կամ գնացող գիգաբայթեր ֆիլտրել։ Google-ը օրական մոտ մեկ միլիարդ սպամ–հաղորդագրություններ (նաև նկարներ և աուդիո–ֆայլեր պարոնակող նամակներ) է ֆիլտրում (http://googleenterprise.blogspot.com/2007/12/1-billion-messages-not-served.html):
Սպամը կարող է տարածվել ոչ միայն էլ. նամակագրության համակարգերով, այլև բջջային հեռախոասակապի ցանցերով (կեղծ տեղեկատվություն պարունակող SMS–ներ), անհապաղ տեղեկացման համակարգերով, ֆորումներում, և այլն։

Adriano
06.08.2008, 13:35
Կիբերանվատանգությունը 21-րդ դարի կարևորագույն խնդիրներից մեկն է: Չնայած ինտերնետի բազմազան հնարավորություններին , կիբերտարածության պաշտպանվածության դեպքում այն կարող է ավելի մեծ հնարավորություններ ունենալ : Վերջինիս պաշտպանության ապահովումը սակայն չի կարող իրականացվել մեկուսի, այլ այս բնագավառում անհրաժեշտ է բոլոր երկրների մասնակցությունը: Նույնիսկ պետք է ստեղծվեն հատուկ ուժեր, որոնք կկարողանան համագործակցելով միմյանց հետ ավելի արդյունավետ դարձնել Կիբերանվտանգություն ապահովումը: Մասնավորապես պետք է ստեղծվեն հատուկ նշանակության ուժեր, որոնք հատուկ կզբաղվեն կիբեր տարածությունում տեղի ունեցող հանցագործություններով: Մեկ այլ խնդիր է այդ անվտանգության ապահովումը այնպես կազմակերպել, որ չոտնահարվեն կիբերտարածության մասնակիցների իրավունքները: Պետք է ամեն մի երկիր օրենսդրական դաշտով սահմանի <իր կիբերտարածություն> հասկացողությունը, որը կհանգեցնի հսկողության արդյունավետության բարձրացման: Այս կատեգորիան պատկերացնելը բավականին դժվար, քանի որ կիբերտարածությունը այնպիսի համընդհանուր բան է, որ շատ դժվար է տարանջատել, ենթադրենք ՀՀ կիբերտարածություն, կամ ՌԴ կիբերտարածություն: Սակայն կիբերտարածության բաժանումը ըստ երկրների կբերի կիբերանվտանգության ապահովման բարձրացմանը: Սակայն այդ տարանջատումը պետք է կատարվի համընհանուր, միջազգային համագործակցության համատեքստում:

ars83
07.08.2008, 16:27
Կիբերանվատանգությունը 21-րդ դարի կարևորագույն խնդիրներից մեկն է: ... Վերջինիս պաշտպանության ապահովումը սակայն չի կարող իրականացվել մեկուսի, այլ այս բնագավառում անհրաժեշտ է բոլոր երկրների մասնակցությունը: Նույնիսկ պետք է ստեղծվեն հատուկ ուժեր, որոնք կկարողանան համագործակցելով միմյանց հետ ավելի արդյունավետ դարձնել Կիբերանվտանգություն ապահովումը:
Այո, և այդ ուղղությամբ քայլեր են կատարվում Եվրոպայում և ԱՄՆ–ում։ Հուսանք, որ մեր երկրում էլ դրանք կարվեն։

Կիբերհանցագործությունների վերաբերյալ համաձայնագիր

Կիբերհանցագործութոյւնների վերաբերյալ համաձայնագիրը (http://conventions.coe.int/Treaty/EN/Treaties/Html/185.htm) առաջին միջազգային պայմանագիրն է, որն ուղղված է կիբերհանցագործությունների դեմ պայքարին՝ պետական օրենքների ներդաշնակեցման, հետազոտական տեխնիկայի բարելավման և ազգերի համագործակցության միջոցով։ Այն մշակվել է Եվրախորհրդի կողմից՝ Կանադայի, Ճապոնիայի և ԱՄՆ–ի ակտիվ մասնակցությամբ, և ընդունվել է ԵԽ Նախարարների կոմիտեի կողմից 2001թ նոյեմբերի 8-ին։
ԵԽ անդամ 47 երկրներից համաձայնագիրը ստորագրել են 39-ը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունը։ Համաձայնագիրը չեն ստորագրել ԵԽ անդամ երկրներ Անդոռան, Ադրբեջանը, Վրաստանը, Լիխտենշտեյնը, Մոնակոն, Ռումինիան, Ռուսաստանի Դաշնությունը, Սան–Մարինոն և Թուրքիան։ Իրենց օրենսդիր մարմիններում համաձայնագիրը հաստատել են (ռատիֆիկացրել են) Ալբանիան, Բոսնիան և Հերցեգովինան, Բուլղարին, Հորվաթիան, Կիպրոսը, Դանիան, Էստոնիան, Ֆրանսիան, Հունգարիան, Լիտվան, Նորվեգիան, Ռումինիան, Սլովենիան, Նախկին Հարավսլավիայի Հանրապետությունը և Ուկրաինան։ Համաձայնագիրը ստորագրվել է ԵԽ ոչ անդամ երկրներ ԱՄՆ–ի, Կանադայի, Ճապոնիայի և Հարավ–աֆրիկյան Հանրապետության կողմից։ (http://conventions.coe.int/Treaty/Commun/ChercheSig.asp?NT=185&CM=1&DF=9/2/2006&CL=ENG)

Համաձայնագիրը վերաբերում է համացանցի և այլ համակարգչային ցանցերի միջոցով կատարված հանցագործություններին, մասնավորապես՝ հեղինակային իրավունքի խախտման, համակարգչի օգնությամբ կատարված խաբեության, մանկական պոռնոգրաֆիայի և ցանցային անվտանգության խախտման հարցերին։ Այն նաև նախատեսում է մի շարք լիազորություններ և գործընթացներ (հանցագործության հայտնաբերման համար), ինչպիսիք են համակարգչային ցանցի խուզարկումը և փոխանցվոր տեղեկատվության «բռնելը»։

2006թ. մարտի 1-ին ուժի մեջ է մտել համաձայնագրի լրացուցիչ արձանագրությունը։ Այն երկրներում, որոնք ռատիֆիկացրել են նաև այս արձանագրությունը, այսուհետ քրեական հանցագործություն է համարվում համակարգչային համակարգերի միջոցով ռասիստական և մարդատյաց տեղեկատվության տարածումը, ինչպես նաև դրանց հետ կապված վտանգները և վիրավորանքները։

Օրենքների ներդաշնակեցումը կարևոր դեր ունի. միևնույն գործողությունը մի երկրում կարող է որակվեր որպես հանցագործություն, մեկ այլ երկրում՝ ոչ։ 1994 թվականին ԱՄՆ Թենեսի նահանգի դատարանը մեղավոր ճանաչեց Կալիֆոռնիայի նահանգում ապրող համակարգչային օպերատորներին, որովհետև մեկը նրանց համակարգչի միջոցով (որը նույնպես գտնվում էր Կալիֆոռնիայում) Թենեսիից միջազգային զանգ էր կատարել և բեռնել պոռնոգրաֆիկական նկարներ, որոնք արգելված են Թենեսիում, սակայն թուլատրված են Կալիֆոռնիայի նահանգում։
Հանցագործությանը նպաստող տվյալները Գերմանիայից ուղարկվել ԱՄՆ և անցել ֆրանսիական համակարգչային ցանցով։ Ո՞ր երկրի օրենքներով է պետք դատել հանցագործին։ Համընդհանուր համաձայնագրի կամ օրենքի բացակայությունը գործնականում անհնարին է դարձնում հանցագործին պատասխանատվության ենթարկելը։ Դրանից շատերն օգտվում են՝ վնասատու գործունեություն իրկանացնելու համար։

Cannibal
17.08.2008, 21:01
այս բոլոր կայքերը ջարդվել են ազեների կողմից:
usaid.am/
armnoc.am/
minsportyouth.am/
mincult.am/
ingoarmenia.am/
yerkir.am/news/
ysu.am/site/
procreditbank.am/
patkerphoto.com/
paradigma.am/
nab.am/
moj.am/am/
gov.am/
genproc.am
aua.am
skizb.am
moj.am
moh.am
anelik.am
inecobank.am
tv.am
armeniatv.am


սա դեռ մի մասն է.... :sad

ars83
18.08.2008, 12:41
Սրանցից գոնե մեկի մասին cert.am –ին տեղեկացրե՞լ են։
http://www.cert.am/

Armen.181
18.08.2008, 14:22
Իսկ կայքեր կա վորոք ջարդվել են հայերի կողմից :goblin

Արամ
18.08.2008, 14:34
Ենա ցավալին որ Հրանտի հետ էլ խոսում էի, հայկական ցանցում կարաս նենց անվտագությամբ դզող սկրիպտ գրես, բայց սերվերի պատճառով սայթտ ջարդեն

ars83
18.08.2008, 14:48
Ենա ցավալին որ Հրանտի հետ էլ խոսում էի, հայկական ցանցում կարաս նենց անվտագությամբ դզող սկրիպտ գրես, բայց սերվերի պատճառով սայթտ ջարդեն

Սերվերի՞, թե՞ սերվերի ադմինի անփությության։

Արամ
18.08.2008, 14:50
Սերվերի՞, թե՞ սերվերի ադմինի անփությության։
Սերվերի, Հակերները օրինակ Արմինկոյի վրով ամեն օր եթում գալիս են;)

Ռեդ
18.08.2008, 16:05
Շատ հետաքրքիր թեմա ա Արսեն ջան :ok
Ի դեպ լոտոների մասին :[ Հոգիս կերան, էնքան սպամ ուղարկեցին :angry
Ինչ անում ես մեկա գալիս ա :angry
Տենաս դրանից ի՞նչ հաճույք են ստանում :oy

ars83
01.09.2008, 13:54
Շղթայական նամակներ

Ուզու՞մ ես հարստանալ, սիրահարվել, փրկվել վերահաս մահից։ Ուղարկիր ստացածդ նամակը ևս 10 հոգու, և մեկ շաբաթից անակնկալ հարստություն ձեռք կբերես, կհանդիպես սիրածդ էակին... Իսկ եթե 10-ից պակաս լինի, ապա մահացու վտանգը և չարիքը դարանակալած քեզ են սպասում և վրա կհասնեն մեկ շաբաթից ոչ ուշ...

Նման բովանդակության նամակները սպամի տարածման մի ձև են, և կոչվում են շղթայական նամակներ։
Շղթայական նամակների հեղինակները, սովորաբար, մարդու տարբեր զգացմունքների վրա են ազդում՝ տարածելու իրենց հաղորդագրությունները։

Հնագույն շղթայական նամակներից մեկը 1935 թվականին շրջանառության մեջ էր դրվել Կոլորադոյում (ԱՄՆ)։ Այն կոչվում էր «Ուղարկիր տասցենտանոց» կամ «Բարգավաճման ակումբ» (Prosperity Club)։
Նամակի պարունակությունը մոտավորապես այսպիսինն էր.


Տիկին Քրիսթին Գալուպին, 828, փ.29, Դենվեր, Կոլորադո
Օրիորդ Էլիս Ֆերգյուսոնին, 1440, Մարիթոն փ., Դենվեր, Կոլորադո
Պարոն Կառլ Ֆերգյուսոնին, 1440, Մարիթոն փ., Դենվեր, Կոլորադո
Օրիորդ Քեթրին Ուիլիին, 2317, ԴԵքստեր փ., Դենվեր, Կոլորադո
Օրիորդ Թելմա Հարդիին, 2317, Դեքստեր փ., Դենվեր, Կոլորադո
Տիկին Վիլա Փիքենսին, 1320, Սենթ–Փոլ փ., Դենվեր, Կոլորադո

Հավատ, հույս, բարգավաճում
Այս շղթան սկսվել է՝ Ձեզ բարգավաճում պարդևելու հույսով։
Երեք օրվա ընթացքում կազմեք այս նամակի հինգ պատճեններ՝ բաց թողնելով առաջին հասցեն և վերջում ավելացնելով Ձեր սեփականը, և ուղարկեք այն հինգ ընկերների, ում հարստանալն եք կամենում։ Բաց թողնելով առաջին հասցեատիրոջ հասցեն, ուղարկեք նրան 10 ցենտ՝ փաթաթած թղթի մեջ՝ որպես հանգանակություն։ Իր հերթին, երբ Ձեր անունը ցուցակից դուրս գա, դուք կստանաք 15625 նամակ՝ 1562.50 դոլար ընդհանուր հանգանակությամբ։
Ունեցեք հավատ, որն ունի Ձեր ընկերը, և շղթան չի կտրվի։
Կարճ ժամանակում Կոլորադոյի փոստը լցվեց հազարավոր նամակներով, և այնտեղից վարակն անցավ Սենթ–Լուի և այլ քաղաքներ։

Համացանցի հայտնվելու հետ նամակների տարածումն արդեն վայրկենական գործ է։ Սպամերը (սպամ ուղարկողը) կարող է չհավաքել հասցեներ՝ սպամ ուղարկելու համար, բավական է մի ազդեցիկ շղթայական նամակ ուղարկել և պատվիրել ստացողին՝ ուրիշներին ուղարկել այն. այսպես բազմաթիվ շղթաներ են առաջանում։ Ընդ որում, այս նամակներն արդեն շատ դժվար է որսալ, քանի որ ուղարկողները ոչ թե «սև ցուցակում գրանցված» սպամերներն ու նրանց հասցեներն են, այլ օրինական մարդիկ, որոնք օգտվում են այս կամ այն կազմակերպպության էլ. հաղորդակցության ծառայությունից։ Արդյունքում կարող է իրավիճակ ստեղծվել, երբ էլ. նամակագրության ծառայության սերվերը ռմբակոծվում է սպամով՝ իր օրինական օգտագործողների կողմից, խանգարելով նորմալ նամակների տարածմանը։

ars83
21.05.2009, 14:47
Google-ում փնտրման արդյունքներն աղտոտող ցանցային հարձակումն ավելի է ծավալվում


ԱՄՆ Համակարգչային արտակարգ իրավիճակների դիմագրավման թիմը երկուշաբթի օրը զգուշացրեց, որ նոր ցանցային հարձակումը, որի արդյունքում Google-ում փնտրման արդյունքները «համեմվում են» վտանգավոր հղումներով, արագորեն տարածվում է:
Ըստ անվտանգության փորձագետների՝ վերջին օրերին ուժգնացած հարձակումը տեղ է գտել հազարավոր օրինական կայքերում: Նրա թիրախը Adobe-ի ծրագրային ապահովուման հայտնի թերություններն են, որոնք օգտագործելով՝ զոհերի համակարգիչների վրա նենգ ծրագիր է տեղադրվում: Ծրագիրն, այնուհետև, գողանում է զոհերի FTP մուտքի տվյալները (օր.՝ անուն, գաղտնավառ) և տարածում դրանք: Այն նաև հարձակվում է զոհի բրաուզերի վրա՝ փոխարինելով Google-ում կատարված փնտրման արդյունքները հարձակման կազմակերպիչների կողմից ընտրված հղումներով:
Անվտանգության փորձագետները սկսել են հետևել հարձակմանը մարտին, երբ այն վարակել էր մի քանի հարյուր կայքեր, բայց վերջին շաբաթների ընթացքում վարակված կայքերի քանակը կտրուկ աճել է: Հարձակումը անվանվել է Gumblar, քանի որ մի պահ այն բաց էր թողնվում Gumblar.cn դոմենից, չնայած, երկուշաբթի օրն այն փոխվեց մեկ այլ դոմենի:
Անվտանգության ծրագրային ապահովման վաճառող ScanSafe-ը երեք հազարից ավելի վարակված կայքեր է հայտնաբերել՝ մեկ շաբաթ առաջ ութ հարյուրի փոխարեն: ScanSafe-ի անվտանգության հետազոտող Մերի Լենդսմանի կարծիքով, վարակված կայքերի թվի նման անընդհատ աճն անսովոր երևույթ է: Հարձակման կազմակերպիչները անցած մի քանի տարիների ընթացքում մի քանի լայնատարած հարձակումներ են անցկացրել, բայց հարձակման սկզբից մի քանի ամիս անց վարակված կայքերի ընդհանուր քանակը, սովորաբար, նվազում է, երբ կայքերի սպասարկողները մաքրում են իրենց սերվերները: Gumblar-ի միջոցով ավելի ու ավելի է մեծանում վարակված կայքերի թիվը: Լենդսմանի կարծիքով՝ պատճառն այն է, որ Gumblar-ի ստեղծողներին հաջողվել է հարձակման ծրագրի կոդը քողարկել այնպես, որ այն դժվարհայտնաբերելի է վարակված կայքերում: Եվ, քանի որ նրանք գողացել են FTP մուտքի տվյալները, հնարավորություն են ունեցել նոր հնարքներ գործի դնել՝ իրենց ծրագրերը կայքերում տեղադրելու համար: «Նրանք փոխում են պանակների հասանելիությունը և նման այլ հնարքներ կիրառում... բազմաթիվ անցքեր թողնելով հետագայում սերվեր մուտք գործելու համար»,- հայտնում է Լենդսմանը:
Այդուհանդերձ, ցանցային հարձակումներն այնքան համատարած են դարձել, որ Gumblar-ը համեմատաբար փոքրամասշտաբ երևույթ է մնում՝ ըստ Symantec Security Response-ի արտադրանքի մենեջեր Ջոն Հարիսոնի: Անցյալ տարի Symantec-ն իր հաճախորդների դեմ կատարված 18 մլն ցանցային հարձակում է գրանցել, մինչդեռ Gumblar-ի միջոցով իրագործված հարձակումների քանակը 10000 է:
«Սա պարզապես հընթացս կատարված բեռնումների արդյունքում վարակումների մի ժամանակաշրջան է,- ասում է նա,- դրանք այնքա՜ն շատ են»:
Անվտանգության փորձագետներն ասում են, որ եթե դուք ունեք ամբողջապես «կարկատած» համակարգ, որն օգտագործում է ծրագրային փաթեթների ամենավերջին տարբերակները, ապա դուք պաշտպանված եք նման հարձակումներից: Մինչև հիմա հարձակումներն իրագործվում են նենգափոխված PDF կամ Flash ֆայլերի օգնությամբ:

Աղբյուր՝ http://www.networkworld.com/news/2009/051909-web-attack-that-poisons-google.html

panion
17.06.2009, 10:12
Վերջին 3 օրերի ընթացքում ազերները ջարդել են մեր տրամադրության տակ գտնվող մի քանի կայքեր, որոնցից են iReport.am-ը, neocareer.ru նորությունների պորտալը, armblogs.ru հայկական բլոգների մասին կայքը և մի քանի այլ կոմերցիոն կայքեր...
Ջարդված են նաև մեր կողմից ղեկավարվող .ру դոմեյնների ղեկավարման հաշիվը.. Ջարդվել են իմ աքաունթները blog.ru համակարգում և twitter-ում (www.twitter.com/vardanpapikyan)
Ընդ որում, ըստ իմ դիտումների, ազերները թիրախ էին ընտրել հենց ինձ...

Իսկ հետաքրքիր ա, Հայաստանում կան էնտուզիաստներ, որոնք կարող են վրեժի նկատառումներով ջարդել ադրբեջանական որոշ կայքեր?

Chuk
17.06.2009, 15:17
Վերջին 3 օրերի ընթացքում ազերները ջարդել են մեր տրամադրության տակ գտնվող մի քանի կայքեր, որոնցից են iReport.am-ը, neocareer.ru նորությունների պորտալը, armblogs.ru հայկական բլոգների մասին կայքը և մի քանի այլ կոմերցիոն կայքեր...
Ջարդված են նաև մեր կողմից ղեկավարվող .ру դոմեյնների ղեկավարման հաշիվը.. Ջարդվել են իմ աքաունթները blog.ru համակարգում և twitter-ում (www.twitter.com/vardanpapikyan)
Ընդ որում, ըստ իմ դիտումների, ազերները թիրախ էին ընտրել հենց ինձ...

Իսկ հետաքրքիր ա, Հայաստանում կան էնտուզիաստներ, որոնք կարող են վրեժի նկատառումներով ջարդել ադրբեջանական որոշ կայքեր?

Իսկ գուցե այդպիսի էնտուզիաստներ փնտրելու փոխարեն առավել մեծ ուշադրություն փորձեք դարձնել սեփական կայքերի ու համակարգերի անվտանգությա՞նը: Թերևս առաջին խորհուրդը, ուշադրություն դարձրեք գաղտնաբառերի խիստ ընտրությանը:

Xelgen
17.06.2009, 15:51
Իսկ հետաքրքիր ա, Հայաստանում կան էնտուզիաստներ, որոնք կարող են վրեժի նկատառումներով ջարդել ադրբեջանական որոշ կայքեր?

Իսկ միգուցե ուղղակի ավելի ուշադիր լինե՞լ համակարգչի անվտանգության հանդեպ, ու գաղտնաբառերը չհիշել ստանդրատ ծրագրերում, եթե նրանք հավելյալ անվտանգություն չեն ապահովում։ Ձեռագրից դատելով, ենթադրում եմ, որ ուղղակի տռոյան են նստացրել և բոլոր հիշված գաղտնաբառերը հանգիստ օգտագործել են։

Մեկ ուրիշ հարց՝ դու գիտես կոնկրետ ով է արել ու ուզում ես այդ «որոշ» կայքերը ջարդել, թե են անեկդոտի նման «Չգիտես ում կողմից հարձակման իպատասխան, ԱՄՆ-ն որոշեց հարձակվել ում ասեսի վրա»։

panion
17.06.2009, 16:43
Մեկ ուրիշ հարց՝ դու գիտես կոնկրետ ով է արել ու ուզում ես այդ «որոշ» կայքերը ջարդել, թե են անեկդոտի նման «Չգիտես ում կողմից հարձակման իպատասխան, ԱՄՆ-ն որոշեց հարձակվել ում ասեսի վրա»։

Շնորհակալ եմ խորհրդի համար... ի հարկե իմ մեղքի բաժինն էլ կա կայքերի ջարդուխուրդ ըլնելու պատճառների մեջ, բայց ինձ հիմա էդ չէր հետաքրքրում...

Իսկ ինչ վերաբերվում ա նրան, թե ովքեր են արել, ապա հետքեր կան, ու դժվար չի լինի "բույնը" գտնել, ուղղակի դրա համար էդ գործի մարդիկ են պետք...

Իսկ ԱՄՆ-ի Հարձակման օրինակդ շատ սուր էր...

aerosmith
05.02.2010, 16:33
Միհարց տամ ձեզ, երևի համապատասխան բաժնում չեմ գրում բայց դե....
Ժող ջան, որ սքայփով մեսսիջ եմ գրում, գաղտնագրվում ա ու ստացողի մոտ վործանվում՞՞ թե հենց ուղիղ բաց տեքստով ուղարկվումա՞՞՞՞

MSGM
05.02.2010, 20:03
Համաձայն սրա (http://www.skype.com/intl/ru/security/detailed-security/)` Սքայփը ահագին միջոցներ ա ձեռնարկում անվտանգությունը ապահովելու համար` ներառյալ գաղտնագրումը: