PDA

Դիտել ողջ տարբերակը : Երբ տեղ հասա...



KT'
04.08.2008, 18:06
Երբ ես տեղ հասա, ինձ դիմավորողները դեռ չէին եկել: Այդ նրանից էր, որ ես դիմավորող չունեի: Պայուսակիցս հանեցի կրիայիս, որն ինչպես ճանապարհեց ինձ, այնպես էլ դիմավորեց: Նա երկկենցաղ է ու մեջքին սիրուն գծեր ունի: Նա նաև անուն ունի` Չիպ` ի պատիվ դարի ամենափոքր ու ամենախելոք ստեղծագործության: Շատ հարմար է նրա հետ: Նա այն սիրելի կենդանիներից է, որոնց մարդիկ կարող են խնամել և տեղափոխել ուր ասես, ու ոչ ոք չի նկատի, ավտոբուսից չի իջեցնի…
Հասա տուն ու կրիայիս տեղավորեցի ակվարիումի մեջ: Ջուրը նրան դուր եկավ: Հիշելով, որ մենք նման ենք իրար ու կարծելով, որ ինձ էլ ջուրը դուր կգա, կարծելով, թե ես էլ եմ երկկենցաղ` շտապեցի լոգարան…
Դպրոց գնալու ճանապարհին մազերիս ծայրերը սառել էին ու թեթևակի սպիտակել, որովհետև դեռ թաց էին… իսկ դրսում զրոյից ցածր էր… Այդպես եղավ ևս մի քանի ձմեռ ու հետո մի բան փոխվեց: Ճանապարհս երկարեց դեպի Բարձրագույն ՈՒսումնական Հաստատություն… Ամեն օր ավելի ու ավելի էի զգում այդ բարձրագույնի բարձրության աստիճանը, որն ավելի ցածր էր, քան դպրոցինը: Այնտեղ չկաին դասամիջոցներ: Դրանց փոխարեն կային կարճատև դադարներ: Այնքան կարճատև, որ հազիվ հերիքում էին մի sms գրելու կամ կարդալու համար (չնայած դա արվում էր նաև դասի ընթացքում), կամ ծխելու համար (չնայած դա էլ արվում էր նաև դասի ընթացքում): Ասես գնում էինք sms գրելու կամ ծխելու հատուկ մասնագիտացված պարապմունքների: Գնահատականներ ոչ ոք չէր ստանում: Բոլոր գնահատականները նշանակվում էին: Բայց ամեն ինչ այնքան էլ հեշտ չէր: Նշանակվում էին տարբեր գներով` ամենազարմանալիից մինչև ամենագարշելի և ամենաթանկից մինչև ամենաոչինչ գներով:
Մի անգամ Ուսանողը մի աջարական խաչապուրով <<3>> գնեց: Հետևո’ւմ է արդյոք այստեղից, որ երկու աջարական խաչապուրով կարելի է <<6>> գնել: Եթե լավ հաշվենք, <<6>>-ը ոչ ոքի պետք չէ, այնպս որ կարելի է երկու հատով <<5>> գնել… դեռ մի բան էլ Վաճառողը պարտք կմնա: Իսկ այսօր այս սկզբունքը համատարած բնույթ է կրում: Միշտ էլ պետք է այնպես անել, որ դիմացինը պարտք մնա, բայց հակառակի պես այս դիմացինն էլ նույն սկզբունքից է օգտվում և… Սկզբունքորեն սովորողներին փոխարինում են սկզբունքային գնորդները: Եվ ի’նչ սկզբունքների մասին է խոսքը, երբ այս Բարձրագույն ՈՒսումնական Հաստատությունում նույնիսկ կարգին կռիվներ չէին լինում: Ճիշտ է` իրար չհասկացողներ էլ կային, չհանդուրժողներ էլ, բայց չ’է որ իսկական կռիվները լինում են հանուն հայրենիքի ու հանուն կանանց: Բայց սկզբունքները փոխվում են, և դուելներ տեսած տղամարդու ցեղը պատրաստվում է կռվի… իսկ ավելի շուտ` կաշի: Էլ ի’նչ դուել, ի’նչ մենամարտ, ի’նչ սկզբունքներ… իսկ վերջում` ինչպես միշտ` <<Աղջկա հմար բա արժե’ր…>>: Հաղթեց ախպերությունը… Երեկոյան հաղթանակած ախպերությունը հաղթանակը նշում է <<մի ղայդին տեղ` իրա ամեն ընչով..>>: Բայց այստեղ աջարական խաչապուրով հարց չի լուծվում, և գները ամենազարմանալիից վերածվում են ամենագարշելիի, իսկ մարդիկ ամենաոչինչով վաճառում են ամենաթանկը:
…Ու հետո ծնողները բողոքում են, որ երեխաները ԲՈՒՀ-ն էլ ավարտեցին, բայց չամուսնացան: Ասես նրանց Բարձրագույն Ամուսնական Հաստատություն էին ուղարկել: Ինչ արած` ծնողներն էլ իրենց սկզբունքներն ունեն…

Հանկարծ հիշեցի կրիայիս մասին ու շտապեցի նրան հանել ջրից: Բայց նա արդեն դուրս էր եկել: Բնության սկզբունքներն անփոփոխ են…




21.09.2002

Մեղապարտ
04.08.2008, 22:52
Այս ֆորումի մեջ լավ բաներ են տպվում ,եթե իմ դուր եկածների թիվը հասնի 80 -ի մի գիրք կհրապարակեմ :Անունը արդեն հայտնի է «Չապրած օրերի երգը» շտապեք հեղինակներ ,սա ձեր աստայի ժամն է ավելին չեմ կարող անել: :B:B
Ապրես

unknown
04.08.2008, 22:59
Շատ լավ պատմվածք է:)Ցավալի է բայց սա փաստ է:(

kiki
04.08.2008, 23:05
:)

չափից դուրս թեթև ես գրում...ծանր ու լուրջ հարցերի մասին...հուսով եմ հասկացար ինչ նկատի ունեմ...կուզեի վերջին տարիների ստեղծագործություններիցդ կարդալ...

հ.գ. ապրի Չուկը...

Morpheus_NS
06.08.2008, 00:08
Լավն էր

StrangeLittleGirl
06.08.2008, 02:56
Շատ հավես, սուր մտքեր ես արտահայտում, բայց ստեղծագործությունը կիսատ էր: Կուզեի ավելի ամբողջական բան կարդալ:

*e}|{uka*
06.08.2008, 02:57
Լավն էր, պարզ...:)

Այս ֆորումի մեջ լավ բաներ են տպվում ,եթե իմ դուր եկածների թիվը հասնի 80 -ի մի գիրք կհրապարակեմ :Անունը արդեն հայտնի է «Չապրած օրերի երգը» շտապեք հեղինակներ ,սա ձեր աստայի ժամն է ավելին չեմ կարող անել: :B:B
Ապրես

Բայց կարող է հեղինակները չեն ուզում իրեննց ստեղծագործությունները հրապարակվեն... ;)

Dayana
06.08.2008, 09:00
Բոլորն ասում են շատ պարզ էր թեթեև ու նմն բաներ։ Եկեք ես հակառակն ասեմ, շատ խորն էր ու սուր :) շատ տեղին էր ասված ամեն խոսքը ու հուսով եմ նաև տեղ կհասնի :)

Հ.Գ. Կարելի է ոչ թե գիրք այլ ուսումնական ձեռնարկ տպագրել այս նյութի հիման վրա, որ բոլոր աշակերտների. դասախոսների ու աքլորացած ուսանողների ու ուսանողուհիների ականջներում ամեն օր կրակեն, ու մի օր էլ հուսամ տեղ կհասնի։

Ariadna
06.08.2008, 10:02
Շատ լավն էր, ապրես :)

impression
06.08.2008, 10:30
Ինձ սկիզբն ավելի դուր եկավ: Վերջը գեղարվեստական տեսանկյունից թույլ էր: :)